PDA

Դիտել ողջ տարբերակը : Իշխանությունների հերթական զոհը «Ցայգ» անկախ հեռուստաընկերությունն է



Artgeo
02.08.2007, 11:59
ՀԱՐՄԱՐ ՊԱՀ ԳՏԱՆ «ՑԱՅԳ»-Ի
ՀԵՏ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼՈՒ

Այսպես է մեկնաբանում «Ցայգ» հեռուստաընկերության նախագահ Մարգարիտա Մինասյանն այն իրողությունը, որ «Ազատություն» ռ/կ-ի հետ միասին՝ իրենց էլ զրկեցին Հանրայինի ալիքով հեռարձակումից:

Գյումրիի «Ցայգ» ընկերությունը 6-րդ մետրային տիրույթով իր հեռուստահաղորդումները հեռարձակում է 1999-ից: «Սրանք այն տարիներն էին, երբ սեփական հեռուստատեսություն ունենալը գրեթե ուտոպիա էր, բայց մեր հիմնադիրների ջանքերով ստեղծվեց այս ալիքը, որը դարձավ առաջին ոչ պետական հեռուստաընկերությունը Հայաստանում»,- պատմեց Մարգարիտա Մինասյանը: Երբ «Շանթ» հեռուստաընկերությունն առանձնացավ «Ցայգ»-ից՝ նրանք երկուսն էին հաղորդումներ հեռարձակում այդ կապուղով, մինչեւ «Շանթ»-ին կտրամադրվեր այլ կապուղի: Հետո էլ «Ցայգ»-ն այդ կապուղին սկսեց կիսել Շիրակի հանրային հեռուստաընկերության հետ, որն այժմ ընդամենը 4 ժամ հաղորդումներ ունի: Մնացած 20 ժամը տնօրինում էր «Ցայգ»-ը՝ «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ընկերության ղեկավար Աշոտ Սիմոնյանի հետ կնքված պայմանագրի համաձայն, վճարելով ըստ փաստացի հեռարձակված ժամերի: «2002-ին կառավարությունն ընդունեց մի որոշում, որով այդ կապուղին տրամադրվեց Շիրակի հանրային հեռուստառադիոընկերությանը,- պատմեց տիկին Մինասյանը:- Մինչ այդ տվյալ կապուղին պետական էր եւ չի արտոնագրվել, չի տրամադրվել որեւէ գործող հեռուստաընկերության: Բայց քանի որ Հանրայինը չէր կարող այդքան հեռարձակում ապահովել՝ մենք շարունակեցինք աշխատանքը՝ ամեն տարի թարմացվող պայմանագրերով»:

Մեր հարցին, թե մինչ «Ազատություն» ռ/կ-ին առնչվող զարգացումները՝ երբեւէ իրեն զգուշացրե՞լ են, որ «Ցայգ»-ը կարող է զրկվել Շիրակի Հանրային հեռուստաընկերությանը հատկացված այդ կապուղով հաղորդումներ հեռարձակելու հնարավորությունից՝ «Ցայգ»-ի նախագահը պատասխանեց բացասաբար. «2006-ի ապրիլի 4-ին նորից կնքվեց պայմանագիր, եւ 2007-ի հունվարին ստորագրվեց համաձայնագիր, որով երկարացվեց այդ պայմանագրի գործողության ժամկետը մինչեւ 2007-ի դեկտեմբերի 31-ը»: Փաստորեն, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հուլիսի 6-ին ծանուցելով «Ցայգ» հեռուստաընկերությանը, որ օգոստոսի 9-ից այլեւս չի տրամադրելու իր կապուղին հեռարձակման համար՝ խախտել է այդ համաձայնագիրը: «Երբ ինձ ֆաքսով տեղեկացրին, որ դադարեցվում է մեր հեռարձակումը, քանի որ ՀՀՌԸԽ-ն ինչ-որ որոշում է ընդունել՝ ճիշտն ասած, ինձ համար անակնկալ էր, քանի որ ոչ մի առեւտրային հեռուստաընկերություն իր ծրագրերը չի կազմում եւ բյուջե հաշվարկում մի կապուղու համար, որը հնարավոր է՝ ազատես ամեն պահի,- ասաց Մարգարիտա Մինասյանը:- Ես տեղեկացրի, թե այդ գրավոր ծանուցումը մեզ համար հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ ես իրենց հետ չէ, որ պայմանագիր եմ կնքել, այլ «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ընկերության հետ: Այդ գրությունը պիտի ուղարկեին Աշոտ Սիմոնյանին, որն էլ պիտի միջոցներ ձեռնարկեր եւ ինձ գրավոր հայտներ պայմանագրի լուծարման հիմքերի մասին: Նրանք հետեւեցին իմ խորհրդին, դիմեցին պրն Սիմոնյանին: Եվ վերջինս հայտնեց, որ դադարեցվում է «Ցայգ»-ի գործունեությունը 6-րդ կապուղով»:

Նշենք, որ «Ցայգ»-ը համագործակցում է «Ա1+»-ի հետ: Մարգարիտա Մինասյանը կայացված որոշման մեջ տեսնում է քաղաքական որոշակի ենթատեքստ. «Չգիտեմ, միգուցե նաեւ կա «Ցայգ»-ի վարած քաղաքականության խնդիրը: Գուցե «Ցայգ»-ի լրատվական ծրագրերի համարձակությունն է պատճառը՝ հաշվի առնելով առաջիկա նախագահական ընտրությունները: Պարզապես հարմար պահ եղավ, որ նաեւ «Ցայգ»-ի հետ հաշվեհարդար տեսնեն: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մի քիչ անգրագետ հայտարարություն արեց՝ նշելով, թե «Ցայգ»-ի ծրագրերն այլեւս չեն վերահեռարձակվելու Հանրային հեռուստատեսությամբ: Նշեմ, որ մենք երբեք չենք վերահեռարձակվել ոչ մի այլ հեռուստատեսությամբ: Մենք ունենք արտոնագրով տրամադրված 28-րդ դեցիմետրային կապուղին եւ պայմանագրով աշխատում էինք 6-րդ մետրային կապուղով: Եվ այդ կապուղիներից յուրաքանչյուրով հեռարձակում էինք առանձին ծրագրեր»:

«Ազատություն» ռ/կ-ի եւ «Միր»-ի հետ իրենց նույն շարքում դասելը, ըստ նրա, ոչ իրազեկ հեռուստադիտողի մոտ կարող էր տպավորություն ստեղծել, թե մի արտասահմանյան հեռարձակող էլ «Ցայգ»-ն է: «Փաստորեն ստացվեց, որ մենք մեր տան մեջ արտասահմանյան հեռուստաընկերություն դարձանք,- հեգնեց Մարգարիտա Մինասյանը:- Ահագին պրոբլեմներ ստեղծեց մեզ համար այդ հայտարարությունը, որն այդպես էլ չշտկեցին: Նախ՝ գովազդատուների առումով, քանի որ «Հայլուր»-ով հաղորդված այդ հայտարարությունից հետեւում էր, թե «Ցայգ»-ը չի աշխատելու, փակվում է: Բազմաթիվ երկարաժամկետ պայմանագրեր վտանգվեցին, ու դարձյալ սկսվեցին բանակցություններ: Էլ չեմ ուզում խոսել դրամաշնորհային ծրագրերի մասին, որոնց մասնակցելու համար դիմել էր մեր հեռուստաընկերությունը, եւ արդեն հաստատման փուլում էր: Բայց այժմ սկսվել է աժիոտաժային մի գործընթաց՝ ինձնից պահանջում են տեղեկանքներ, հիմնավորումներ, բացատրություններ: Եվ արտասահմանյան կազմակերպությունների կողմից, որոնց հետ մենք աշխատում ենք՝ եղել է նաեւ հարցադրում, թե արդյոք սա քաղաքական հետապնդո՞ւմ չէ նախագահական ընտրություններից առաջ»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

http://new.aravot.am/am/articles/politics/26301/view

Արշակ
02.08.2007, 12:24
Ինչ ասեմ, ամեն մեկը սուս-փուս սպասում է, մինչև հերթն իրեն կհասնի։ Ոչինչ, սպասեք, հերթով բոլորիդ վրայով էլ կանցնեն։ Էսօր չես խանգարում, վաղը կխանգարես։ ;)
Նորմալ է, տենց էլ պիտի լինի։

Artgeo
02.08.2007, 12:26
Ինչ ասեմ, ամեն մեկը սուս-փուս սպասում է, մինչև հերթն իրեն կհասնի։ Ոչինչ, սպասեք, հերթով բոլորիդ վրայով էլ կանցնեն։ Էսօր չես խանգարում, վաղը կխանգարես։ ;)
Նորմալ է, տենց էլ պիտի լինի։
Չէ, ամեն մեկը չի: Օրինակ Հ1-ը չպիտի որ անհանգստանա, նրան եթերից չեն զրկի:

քաղաքացի
02.08.2007, 12:32
Ճիշտն ասած ես «Ցայգ»-ի գոյության մասին չէի լսել: Բայց դա ոչ թե իրենց պատճառով այլ հենց իշխանությունների, ոովհետև իշխանությունն է «արգելում» ժողովրդավարական, ընդդիմադիր, «ազատության» լուրերի սփռումը հանրային ցանցում: Սեփական ռադիո/հեռուստաընկերությունները ոչ մի կերպ չեն կարող խառնվել թե ի՞նչ է հեռարձակվում հանրային ռադիո/հեռուստատեսությունում, իսկ հակառակը կարող է և կիրառում է այդ ուժը (որն իհարկե, դրա իրավունքը չունի, ըստ «ՀՀ օրենսդրութայն»):

Եթե այսպես շարունակվի ինտերնետի տրամադրումն էլ կսահմանափակեն և մենք կմնանք առանց ինֆորմացիայի: Զարգացած երկրներում մարդիկ բանտում էլ են ինֆորմացվում ցանկացած բնագավառներից, իսկ մենք այստեղ՝ «բաց երկնքի տակ» …… «հույս, հավատ, սեր» :nea

StrangeLittleGirl
02.08.2007, 13:14
Վե՞րջ… Էլ ոչ մի ռադիո ու հեռուստաընկերություն չմնաց, չէ՞: Շուտով անցնելու են թերթերին ու ինտերնետային թերթերին: Թե՞ նրանցից չեն վախենում. կարդացողները քիչ են:

Vishapakah
03.08.2007, 11:48
Հայրենակիցներ, իրոք հավատում եք, որ մի քանի էժանագին ծախու թերթի գոյությամբ է, որ երկրում պետք է պահպանվի ժողովրդավարությունը.:)

Հայաստանում փակվում են լրատվամիջոցներ, որոնք լսարան չեն ունեցել.

Շատ հեշտ է սոցիալական ոչ բարվոք կարգավիճակ ունեցող պետությունում, գտնել մեղավոր (Ղեկավարությանը) եւ առանց հիմնավորման ցեխ շպրտելով այդ մեղավորի վրա, դառնալ «ժողովրդավարության» պայմանական ձայնը.

Հիշեցնեմ, որ այս թեմայում հոդվածը արտատպվել է մի այնպիսի («Արավոտ») լրագրից, որի գործունեության մեջ բազմիցս բացահայտվել են պատվերով հոդվածներ. Այսինք թերթը աշխատում է ոչ թե նորություն հայթայտող լրագրողներով, այլ տարիֆային համակարգով եւ լրագրողների լեզվաբանական կարողությամբ.

Փաստորեն նմանատիպ թերթի ընկերները դժվար թե ազնիվ լրատվամիջոցներ լինեն.
«Ասա ով է ընկերտ, ասեմ ով ես դու» եւ սա մեր ժողովրդավար լեզվի ազատության Հայ իրականությունն է.


Amsterdam

Ի դեպ, եթե նույն այդ Ամստերդամում բացահայտվեր մեկ լրատվամիջոց, որը իր գոյությունը պահպանում է օտար պետության գաղտնի գործակալության ֆինանսական օժանդակությամբ, տվյալ քաղաքի եւ Նիդերլանդների Թագավարության բարձրաստիճան այրերը, դժվար թե հապաղեին տվյալ կասկածելի պատկանելիություն ունեցող լրատվամիջոցի աշխատանքի անհապաղ կասեցման գործում.

Իսկ մեր երկրում տարիներ շարունակ գոյատեւել են նման անորեն կառույցները, զուտ այն պատճառով, որ ժողովրդականություն չեն վայելել եւ հետեւաբար վտանգ ել չեն ներկայացրել, բայց հասարակության անտարբերությունը, անօրինականությունը օրինական չի դարձնում. Ուրեմն, մենք ներկայում ընդամենը ականատեսն ենք լինում, ղեկավարության ուշադրությանը երկրում տարբեր ժամանակահատվածներում ձեւավորված մի շարք արատների անհրաժեշտ ամպուտացիային.


Շուտով անցնելու են թերթերին ու ինտերնետային թերթերին: Թե՞ նրանցից չեն վախենում. կարդացողները քիչ են:

Ինտերնետային թերթերը Սփյուռքում քիչ մարդիկ չեն կարդում եւ ապատեղեկատվության հարցում, պակաս գործ չեն կատարում ինտերնետային որոշ թերթեր, որոնք իրողությունը հմուտ հարմարեցնելով ցանկալի ստացվող երանգի եւ ոչ քիչ դեպքերում շրջանցելով իրողությունը հավելյալ ֆանտաստիկ բովանդակությամբ, կարդացողների մի որոշ տպավորվող լսարանի մոտ, թողնում են իրողության տպավորություն.

Եկեք միայն հիշենք, ինչպիսի սուտ աղմուկ էր բարձրացել, թե իփրեւ հանձնվելու են Ազատագրված Տարացքները եւ որ լրատվամիջոցներն էին հիմնականում զբաղված այդ ապատեղեկատվությամբ, որը անգամ սնահավատին կդառցներ հավատացիալ.

Մեղադրում էին մարդկանց, որոնց շնորհիվ է որ մենք ներկայում ունենք Արցախ աշխարհ եւ գովերգում նրանց, որոնց համար ԼՂՀ գոյության հիմնախնդիրը իրենց քաղաքական շահերի պատկերացումների մաս, երբեք չի եղել.

Փաստորեն արտերկրից մի շարք լրատվամիջոցներ ստանալով գովազդային գործունեության առաջարկություն, այնքան գայթակղվեցին նոր հաստատված տարիֆներից, որ վստահ լինելով ՀՀ-ի տարիներ շարունակ անողնաշար քաղաքականությունից, որոշեցին մի լավ փող աշխատել, վստահ լինելով, որ պետությունը իրեն թափ չի տա, երկրի ներսում գոյացաց օտարից ազատվելու համար.

Հ. Գ.
Ես ոչ դաշնակցական եմ, ոչ հանրապետական, ոչ էլ հեղափողական. Ուղղակի ծանոթ լինելով բոլոր կողմերի գործունեությանը, արտահայտում իմ միտքը, որպես դարասկզբի ականատես ժամանակակից.

Artgeo
03.08.2007, 14:53
Հայրենակիցներ, իրոք հավատում եք, որ մի քանի էժանագին ծախու թերթի գոյությամբ է, որ երկրում պետք է պահպանվի ժողովրդավարությունը.:)
Չնայած դիմում ես ոչ Վրաստանի կամ Հայաստանի քաղաքացիներին, այնուամենայնիվ կպատասխանեմ:
Իհարկե ոչ: Հենց այդ պատճառով կրիմինալ իշխանությունների թիրախը անկախ հեռուստաալիքներն ու ռադիոներն են:

Հայաստանում փակվում են լրատվամիջոցներ, որոնք լսարան չեն ունեցել.
Ա1+, Ազատություն, Ցայգ... Այս ալիքները, ըստ քեզ լսարան չե՞ն ունեցել :o Մտածում եմ, արժի՞ շարունակել խոսել մի մարդու հետ, որը բացարձակապես տեղյակ չէ Հայաստանի մեդիա ռեյտինգից:

Շատ հեշտ է սոցիալական ոչ բարվոք կարգավիճակ ունեցող պետությունում, գտնել մեղավոր (Ղեկավարությանը) եւ
առանց հիմնավորման ցեխ շպրտելով այդ մեղավորի վրա, դառնալ «ժողովրդավարության» պայմանական ձայնը.
Հիմնավորում
Ա1+ ի փակում
«Ժամանակի» խմբագրի բանտարկում
«Ազատության» արգելում (առայժմ փորձ, սակայն...)
«Ցայգի» արգելում
Բազմաթիվ պայթեցումներ, բանտարկումներ...
Եվ սա զուտ ԶԼՄների նկատմամբ ուղղված գործողություններն են միայն…


Հիշեցնեմ, որ այս թեմայում հոդվածը արտատպվել է մի այնպիսի («Առավոտ») լրագրից, որի գործունեության մեջ բազմիցս բացահայտվել են պատվերով հոդվածներ. Այսինք թերթը աշխատում է ոչ թե նորություն հայթայտող լրագրողներով, այլ տարիֆային համակարգով եւ լրագրողների լեզվաբանական կարողությամբ.
Չնայած ես ինքս էլ շատ չեմ սիրում «Առավոտը», սակայն պետք է հիշել այն փաստը, որ թերթը վաճառվում է և ունի լսարան, համեմատաբար ազատ է և հաճախ են գրվում բացահայտող հոդվածներ, ինչն շնչահեղձ եղած ազատ խոսքի համար ավելի քան անհրաժեշտ է:


Փաստորեն նմանատիպ թերթի ընկերները դժվար թե ազնիվ լրատվամիջոցներ լինեն.
«Ասա ով է ընկերտ, ասեմ ով ես դու» եւ սա մեր ժողովրդավար լեզվի ազատության Հայ իրականությունն է.
Է հա, եթե Հ1 ու հ2 էլ իրար են ընկերներ ու միասին ստրուկ են:


Ի դեպ, եթե նույն այդ Ամստերդամում բացահայտվեր մեկ լրատվամիջոց, որը իր գոյությունը պահպանում է օտար պետության գաղտնի գործակալության ֆինանսական օժանդակությամբ, տվյալ քաղաքի եւ Նիդերլանդների Թագավարության բարձրաստիճան այրերը, դժվար թե հապաղեին տվյալ կասկածելի պատկանելիություն ունեցող լրատվամիջոցի աշխատանքի անհապաղ կասեցման գործում.
Ամստերդամում խոսքի ազատության խնդիր չկա: Տարբեր է իրականությունը:


Իսկ մեր երկրում տարիներ շարունակ գոյատեւել են նման անորեն կառույցները, զուտ այն պատճառով, որ ժողովրդականություն չեն վայելել եւ հետեւաբար վտանգ ել չեն ներկայացրել, բայց հասարակության անտարբերությունը, անօրինականությունը օրինական չի դարձնում. Ուրեմն, մենք ներկայում ընդամենը ականատեսն ենք լինում, ղեկավարության ուշադրությանը երկրում տարբեր ժամանակահատվածներում ձեւավորված մի շարք արատների անհրաժեշտ ամպուտացիային.
Կրկնում եմ, հայկական իրականությունից շատ հեռու ես: Ա1+-ն ու Ազատությունը ավելի շատ համակրանք էին (են) վայելում, քան Հ1-երը, հ2-երը միասն վերցրած:
Իսկ անօրինականության մասին խոսելն պարզապես ծիծաղելի է:


Ինտերնետային թերթերը Սփյուռքում քիչ մարդիկ չեն կարդում եւ ապատեղեկատվության հարցում, պակաս գործ չեն կատարում ինտերնետային որոշ թերթեր, որոնք իրողությունը հմուտ հարմարեցնելով ցանկալի ստացվող երանգի եւ ոչ քիչ դեպքերում շրջանցելով իրողությունը հավելյալ ֆանտաստիկ բովանդակությամբ, կարդացողների մի որոշ տպավորվող լսարանի մոտ, թողնում են իրողության տպավորություն.
Այո, օրինակ www.armtv.com, http://armenpress.am/, http://panarmenian.net/ http://regnum.ru և այլն

Եկեք միայն հիշենք, ինչպիսի սուտ աղմուկ էր բարձրացել, թե իփրեւ հանձնվելու են Ազատագրված Տարացքները եւ որ լրատվամիջոցներն էին հիմնականում զբաղված այդ ապատեղեկատվությամբ, որը անգամ սնահավատին կդառցներ հավատացիալ.
:) (...)


Մեղադրում էին մարդկանց, որոնց շնորհիվ է որ մենք ներկայում ունենք Արցախ
Եվ դրանք Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են :D


Ես ոչ դաշնակցական եմ, ոչ հանրապետական, ոչ էլ հեղափողական. Ուղղակի ծանոթ լինելով բոլոր կողմերի գործունեությանը, արտահայտում իմ միտքը, որպես դարասկզբի ականատես ժամանակակից.
Եթե շիշողությունս չի դավաճանում, դու արիական ես: Ճի՞շտ եմ:
Իսկ ծանոթ լինելուդ խիստ կասկածում եմ: Մենք էլ էինք Հ1 նայում ու ինձ էլ էր թվում թե ծանոթ եմ:

dvgray
03.08.2007, 22:53
Վե՞րջ… Էլ ոչ մի ռադիո ու հեռուստաընկերություն չմնաց, չէ՞: Շուտով անցնելու են թերթերին ու ինտերնետային թերթերին: Թե՞ նրանցից չեն վախենում. կարդացողները քիչ են:

Պատկերացնում եմ ինչքան հիասքանչ կլինի կյանքը: Չկա ինֆորմացիա, չկան պրոբլեմներ, չկան պատասխանատուներ :D պոլնի սովետ... ազգի փրկիչ կոմկուսի նախագահը... թյու, սայթաքեցի,- պրեզիդենտ ու պալիտբյուրո... թյու էլի սայթաքեցի - մինիստրների խորհուրդ...ինչ լավ ա լինելու, չէ՞ :hands:[

P.S.
08.08.2007, 01:39
Նախ առաջինը՝ Ցայգին չեն եթերազրկել: Ցայգը Գյումրիում հեռարձակվում է դեցիմետրային հաճախությամբ: Ուղղակի Ցայգին զրկել են մետրային հաճախությամբ հեռարձակվելու իրավունքից, քանի որ դա Հանրայինի կապուղին է: Ու վերցնել ու մի կաթսայի մեջ դնել Ցայգին ու Ազատությանը ճիշտ չէ:

Երկրորդ՝ եթե որևէ մեկը երբևէ նայել է Ցայգը, կասի՝ ուղղակի վատ հեռուստատեսություն է, որը տեղական լինելով ոչ մի կարևոր խնդիր, այդ թվում Գյումրիի քաղաքապետի դեմ ոչինչ չի արել: Այդ առումով, գյումրեցիները ոչինչ չեն կորցրել: Ավելին, նույն Ցայգը ունի այդ տեսագրությունները և վախենում է անգամ անկախ լրագրողների տալ: Այնպես որ, նե վելիկա պատերյա, առավել ևս, կրկնում եմ, որ եթերում է:

Երրորդ՝ այդքան ողբերգական Հայաստանի խոսքի ազատությունը մի ներկայացրեք, էլի: Իրականում տեղյակ չեք ոչ խոհանոցից, ու ոչ էլ լրագրողական որակից: Ծանոթ չեք Ա1+ հեռուստաբարքերից ու շատ բաներից: Ունենք այն, ինչ ունենք՝ դա ոչ թե լավ է, ոչ էլ վատ: Դա իրականությունն է: Երբևէ զրուցել եք Ազատության նախկին աշխատակիցների հետ: Էդ ինչ որակ է: Էդ ինչ ձայներ են: Լավ էլի...

Հ1-ին որքան էլ որ մեղադրեն իշխանամետ լինելու մեջ կատարում է իր աշխատանքը: Ամերիկյան հեռուստաընկերություններն էլ նույն օրի են: Բայց ոչ ոք չի ողբում այդ առիթով: Ընդհակառակը, ստեղծվում են իրավապաշտպան կազմակերպություններ, լրագրողական աշխատանքների այլընտրանքային հաղորդակներ՝ լինի թերթ կամ սայթ: Ի վերջո, հարգելի ARTGEO նոր հազարամյակում նույն լրագրության խնդիրները բոլորովին տարբեր են: Դա մերկ ճշմարտությունը ասելը չէ:

Իսկ եթե շատ եք դժգոհում, ապա գնացեք աշխատեք: Գնացեք փոխեք: Գնացեք՝ պահանջեք: Հազար ու մի սեմինար է լինում, որտեղ բոլոր լրատվամիջոցների ղեկավարներն էլ նստած են: Մոտեցեք, ասեք ձեր կարծիքը, թող շատ ասող լինի: Նրանք էլ մարդ են, մի անգամ չէ, երկու անգամ չէ, բայց խոսքից կազդվեն, մի բան կշտկեն:

Թե չէ, ինչ եք սաղդ միանում մեռելի ողբին...էս մեկին փակեցին, վաայյյ, էս ուր ենք գնում, էս մեկին զրկեցին, ամաաան էս ինչ են անում: Դուք դիտորդ եք, թե ՀՀ քաղաքացի:

Ֆուտբոլասեր
08.08.2007, 11:51
Հ1-ին որքան էլ որ մեղադրեն իշխանամետ լինելու մեջ կատարում է իր աշխատանքը: Ամերիկյան հեռուստաընկերություններն էլ նույն օրի են:
Ալ-Քայդաին էլ ինքան էլ մեղադրեն տեռորիստական կազմակերպություն լինելու մեջ կատարում է իր աշխատանքը: :)

ԱՄՆ-ում էլ են լուրերի թողարկման ժամանակի ուղիղ կեսը նվիրում երկրի վարչապետի գովքին, հատկապես ընտրություններից առաջ?
Ամերիկյան ՏՎ-իները պաշտպանում են երկրի շահը, Հ1-ը իշխանավորների շահը ու ծիծաղելի է նույնիսկ համեմատությունը:

Պանդուխտ
08.08.2007, 13:28
Ամերիկյան ՏՎ-իները պաշտպանում են երկրի շահը, Հ1-ը իշխանավորների շահը ու ծիծաղելի է նույնիսկ համեմատությունը:
Իսկ դու ֆուտբոլասէր. դիտո՞ւմ ես ամերիկեան կայանները: Հասկանո՞ւմ ես անգլերէն: Տեղեա՞կ ես Ամերիկայի արտաքին եւ ներքին քաղաքականութիւնից: Գիտե՞ս հանրապետականների, ժողովրդականների տեսակէտները, Իրաքի եւ առհասարակ «ահաբեկչութեան դէմ պատերազմի» մասին: Ընդհանրապէս ծանօ՞թ ես ամերիկացի ժողովրդի մտաւոր հոգեւոր զարգացման մակարդակին: Ծանօթ ես այդ ժողովուրդի մտածելակերպին, զգացումներին տեսակէտներին սպասումներին:
Արեւմտեան ժողովրդավարութեան սիրահարներդ կուրացրել էք ինքներդ ձեզ, այդ արեւմտեան արժէքների, ժողովրդավարութեան առասպելներով:
Անցնող տարիները ցոյց տուեցին սուտի, կեղծիքի վրայ հիմնուած ամերիկեան լրատւութեան սերտ յարաբերութիւնը մանկասպան քարիւղի վաճառականների հետ: Նոյն տարիների ընթացքին իմացողը գործեց, չիմացողը իմացաւ շատ բաներ, սակայն ձեր գովաբանած Ամերիկեան ժողովրդավարութիւնը չկարողացաւ արդարացնել ինքնզինք դեռեւս: Մսխուած գումարներ, գողացուած սնդուկներ, կեղծ հաշուեցոյցեր, փտածութիւն (կոռուպցիա): Հայաստան փոքր երկիր է եւ Ամերիկայի կարօտ:
Լաւ եղէք