PDA

Դիտել ողջ տարբերակը : Կանխազգացում



Sun
01.08.2007, 15:51
Ի՞նչ է կանխազգացումը: Հավատու՞մ եք կանխազգացմանը:

__________________________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

Firegirl777
01.08.2007, 15:55
Անպայման հավատում եմ, նույնիսկ ապացուցված է, գնացքի այն վագոնը, որը վթարի ենթարկվել, ուղևորները ավելի քիչ են լինում սովորաբար, կամ այլ վագոն են տեղափոխված լինում, կամ էլ ետ են վերադարձրած լինում... ԲԱԱԱԱԱԱ

Vive L'Armenie
29.10.2007, 05:54
Դե՜, կանխազգացումը կարծում եմ հենց 6-րդ զգայարանն է :think(կարծում եմ), որը ոչ բոլորի մոտ է լավ ձևավորված, ես ինքս հավատում եմ, ուստի ինձ մոտ այն զգում եմ, որ ուժեղ է :P, արդեն դեպքեր եղել են այդպիսի :oy

Մանոն
29.10.2007, 12:17
Կանխազգացումը ինֆորմացիա է՝ տրված ենթագիտակցության կողմից: Զարգացած ինտուիցիա ունեցող մարդկանց մոտ, այդ ինֆորմացիան մեծամասամբ համընկնում է ճշմարտության, իրականության հետ: Կանանց մոտ, ի դեպ, ինտուիցիան ավելի զարգացած է: Երբեմն ինտուիցիային հենվելով, նրանք ավելի ճիշտ որոշումներ են կայացնում, քան տրամաբանության միջոցով:P
Ինտուիցիայի մասին թեստ (http://www.akumb.am/showthread.php?p=424106#post424106) եմ տեղադրել: Կարող եք ստուգել, թե այն ձեզ մոտ որքանով է զարգացած:

Apsara
29.10.2007, 15:58
Հավատում եմ այսինքն այդ երևույսթը գոյություն ունի, շատ անգամներ ճիշտ է եղել, շատ անգամներ սխալ, բայց ինչքան մաքոր լինի ներսդ այդքան ճիշտ կզգաս այդ տիեզերական հուշումը

Ծով
31.10.2007, 18:59
Կանխավ ամեն ինչ չի, որ զգում եմ /բնականաբար/, Բայց կանխազգացումս երբեք չի սխալվել:
ՄԻ անգամ եղավ «երազի» տեսքով:(
Տեսա, որ խեղդվում եմ, ավելի ճիշտ երազում զգացի, բայց կոնկրետ միջավայր չկար, ուղղակի ես էի ու չէի կարողանում շնչել...
Արթնացա ու երկար ժամանակ քնել չէի կարողանում...Ինչ-որ կորուստ էի զգում, անբացատրելի զգացում:
Հաջորդ օրը ընկերներիցս մեկը Հայաստան վերադառնալուց մեկ օր առաջ խեղդվեց ծովում՝ընկերներին փրկելուց հետո, իսկ ուսուցչիս սիրտը չդիմացավ, երբ աշակերտին կատաղած ալիքներում այդ օրը չգտան:
Ընդհանրապես կորուստը շուտ եմ զգում, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան...
/Մանր-մունր էլի պատմություններ կան, բայց դե.../

Grieg
31.10.2007, 19:24
Կանխավ ամեն ինչ չի, որ զգում եմ /բնականաբար/, Բայց կանխազգացումս երբեք չի սխալվել:
ՄԻ անգամ եղավ «երազի» տեսքով:(

հետաքրքիր է :think ես շատ նման մի դեպք գիտեմ..

Sun
05.11.2007, 15:54
<Զարգացած ինտուիցիա ունեցող մարդկանց մոտ, այդ ինֆորմացիան մեծամասամբ համընկնում է ճշմարտության, իրականության հետ>-համամիտ եմ Ձեզ հետ:
Ամեն անգամ այցի գալով այդ զգացմունքը ինձ նախապատրաստում եմ,զգում եմ, որ ինչ որ բան է տեղի ունենալու,բայց չեմ զգում նրա լավ կամ վատ լինելը:think