PDA

Դիտել ողջ տարբերակը : "Հայկական նավատորմը" լավագույն եվրոպական խումբ



Chuk
13.04.2006, 00:33
Հայկական Armenian Navy Band խումբն արժանացել է BBC-ի 2006 թվականի մրցանակին

Ապրիլի 7-ին կայացած "Radio 3 Awards for World Music 2006" մրցանակաբաշխությանը Armenian Navy Band խումբը ճանաչվել է "Եվրոպական լավագույն խումբ": Խումբը ստեղծվել է Ստամբուլում ծնված, հարվածային գործիքների վարպետ Արտո Թունջբոյաջյանի կողմից, որը իր շուրջն է համախմբել 12 հայ երաժիշտների: Ոճը, որը Արտոն անվանում է "հայկական ավանգարդ", իրենից ներկայացնում է ջազի և հայկական ժողովրդական երաժշտության միահյուսում: Նվագախմբի գործիքների շարքում են ինչպես ջազի համար ավանդական սաքսաֆոնը, դաշնամուրը, կոնտրաբասը, այնպես էլ հայկական դուդուկը, զուռնան և քանոնը, հաղորդում է BBC-ին:

Աղբյուր. http://www.panarmenian.net/news/arm/?nid=17339


Շնորհավորում եմ Արտո Թունջբոյաջյանի ու հայկական նավատորմի բոլոր երկրպագուներին, ինչպես նաև ընդհանրապես բոլոր հայերին, այս հաղթանակի կապակցությամբ :B
Շնորհավորում եմ նրանց՝ մեր սիրելի երաժիշտներին, հերթական հաղթանակի կապակցությամբլ:love

Ովքեր չգիտեն Արտո Թունջբոյաջյանի ու հայկական նավատորմի մասին, կարող են այցելել այս կայքը -> http://www.naregatsi.org/Artoistan/

Վարպետ
13.04.2006, 00:50
Հրաշալի արվեստագետ է... պարզապես հրաշալի :)
Չնայած կարծում եմ, ոմանց կարող է դուր չգալ, որ նրա արվեստում գերակա չեն հայկական մոտիվները...
Թերեւս, ավելի լավ կլիներ, որ Armenian Navy Band-ը ճանաչվեր «Եվրոպական վատագույն խումբ», բայց ներկայանար, օրինակ, «հանիգ նինարով», չէ՞ ;)

StrangeLittleGirl
13.04.2006, 18:04
Այ, սա ուրիշ հարց է: Թե չէ Եվրատեսի՜լ, Անդրե՜...

Sunny Stream
13.04.2006, 18:13
Շատ ուրախ եմ!!!Շնորհավորում եմ բոլորիս!!!
Կարծում եմ արժանի են, թեպետ մրցակիցներին չեմ լսել...
Մենակ թե էնպես չեմ սիրում, որ խմբերի կամ մարդկանց անունները թարգմանում են...Իրենք նավատորմ չեն, համ էլ անվան վերջում band բառը կա, ասում եք, գոնե ասեք «Հայ ծովային երաժիշտներ»...Չնայած էսպես էլ պետք չի ասել....:o
Սա ձեր հասցեին չընդունեք, ուղղակի չզսպեցի...:oy

kiki
13.04.2006, 20:42
Իրականում, ամեն ինչ այնքան էլ ճիշտ չէ գրված, ես եղել եմ մամլո ասուլիսին ու գրել եմ նրանց մասին, հիմա փորձեմ պարզաբանել...

Armenian Navy Band խումբը BBC-ի «Radio 3 Awards for World music 2006» պրեմիայում եղել է ներկայացված 2 նոմինացիայում`"Եվրոպական լավագույն խումբ" և “Audience Planet Award” , և հացթել է ոչ թե առաջին, այլ 2-րդ նոմինացիայում: պարզապես “Audience Planet Award” նոմինացիան , որում նրանք հաղթել են, միակն է եղել բոլոր 10 –ից, որում հաղթողին որոշել է որ թե ժյուրին, այլ հեռուստադիտողը, քվեարկելով ինտերնետի միջոցով, այդ է պատճառ, որ բոլորը շփոթում են, չնայած, ինչպես անդամներին են ասում, եթե աշխահով մեկ հեռուստադիտողը ձայն տալով հաղթող է քեզ ճանաչում, դա ինչ-որ տեղ նշանակում է, որ հենց աշխարհի լավաբույն խումբ ես ճանաչվել;) …ինչևէ, շնորհավորում եմ բոլորին, :hands իրոք շատ լավ պումբ է, չնայած ես քիչ էի լսել նրանց մասին, բայց շատ ուրախ եմ. Իմիջիայլոց, մեր “Audience Planet Award” նոմինացիան միակն էր, որի հաղթոցին հայտարարել են հանդիսավոր արարողության ժամանակ Լոնդոնում :yahoo , համ ել Արդո Թունջբոյաջյանը 2 կատարումով ելույթ է ունեցել արարողության ժամանակ , մի կատարումը եղել է հատուկ գործիքով, չեմ հիշում ով էր պատրաստել, կոչվում է բուլար, ինչքան հասկացա հատուկ իր համար էր պատրաստված:

խումբը12 երաժիշտներից է կազմված, 90-ականների վերջրին է ստեղծվել : Շատ տարածված է Եվրոպայում, հատկապես Իսպանիայում Իտալիայում, Հոլանդիայում ու Անգլիայում:
Իմիջիայլոց, նրանց գլխավոր պրոդյուսերը իտալացի է, անունը` Claudio Di Rocco:
Հա, ասեմ նաև, որ նրանց հիմնական երաժծտական գործիքները հայկական ավանդական գործիքներն են`դուդուկ, զուռնա, քանոն, ու հենց այն բուլարը : բայց ոչ միայն` օգտագործում են նաև ջազային գործիքներ:

Մի քանի բան էլ ավելացնեմ նրանց հետագա պլանների մասին:
"Emi Music" ձայնագրման ստուդիան առաջարկել է ձայներիզը ձայնագրել ու թողարկել Լոնդոնում: 2006 թվականի հոկտեմբերին գնալու են մեկ շաբաթյա տուռնեի Իսպանիայով, ու դեռ շատ առաջարկներ ունի: Նաև Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման արարողությանը ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին: Իսկ ապրիլի 20-ից հետո Երևանում “Ավանգարդ-ֆոլկ” ավանգարդ-ֆոլկ-ջազ երաժշտության ամենամյա փառատոնին են մասնակցելու, ինչպես միշտ;)
Ելի շատ բան կա գրելու, բայց որ մեկն ասել, որը թողնել…:think շատ կլինի…

Chuk
14.04.2006, 00:48
Ձնծաղիկ, Հայկական նավատորմ պատահական չեմ գրել: Կարծեմ նրանք էլ իրենց այդպես անվանում: Գուցե և սխալվում եմ :)

Kiki, շնորհակալություն :)
Ես էլ երեկ BBC-ի կայքում որ տեսա, որ Audience Planet Award-ում է հաղթել, մտածեցի որ սխալ եմ հասկանում կարդացածս, որովհետև հայկական մամուլում ուրիշ բան էի կարդացել: Փաստորեն մեր մամուլը փոքր-ինչ սխալ էր գրել:

Իսկ ի՞նչ: Հանդիսատեսի ընտրած խումբը պակաս պատվաբեր չէ, իմ կարծիքով:B

kiki
14.04.2006, 00:59
Chuk, դրա համան ես զանգեցի նրանց մենեջերին և պարզեցի ճիշտը...իսկ այսօր ես մեր մամուլում այնպիսի հոդվածներ եմ նրանց մասին կարդացել, որ անեկդոտի տեղ կգնաին...ինչքան հեռու է դեռ մեր հայ մամուլը մշակույթը ճիժտ լուսաբանելուց...ցավոք...:(

իմիջիայլոց, նրանք շեշտեցին, որ դա ամենահեղինակավոր նոմինացիան է, ու այն միակն է որի հաղթողի անունը չգիտեին և հայտարարել են բեմի վրա ծրարը բացելով, այնպես որ մենք վերցրել ենք ամենահեղինակավոր մրցանակը...:hands ասեմ, որ շատ գեղեցիկ է, նկարը տեսել եմ...

A.N.B
02.02.2007, 16:50
Շատ արժանի մրցանակ է :hands , Բայց "Հայկական նավատորմը" ներկայացրել է Եվրոպան : "Հայկական նավատորմը" շահել է մրցանակը իշնորիվ կայքի "Հայկական նավատորմը" ձայն է հավքել երկու անգամ ավելի :hands

Լոս
03.02.2007, 23:04
իսկ ալբոմը լսե՞լ եք։ ինձ շատ դուր եկավ։

A.N.B
04.02.2007, 13:31
իսկ ալբոմը լսե՞լ եք։ ինձ շատ դուր եկավ։


Ես նոր ձայնասկավառակը լսել եմ , համեցեք Ավանգարդ ու լսեկ ::)

Amaru
04.02.2007, 15:10
"How Much IS Yours"-@? Լավնա :)