PDA

Դիտել ողջ տարբերակը : Akumb-ի օրհներգը



Hrayr2006
27.08.2006, 20:03
Հրավիրում եմ մեր ակումբի բանաստեղծներին: Եկեք հորինենք մի օրհներգ մեր ակումբի համար:

Մելիք
27.08.2006, 21:09
Ախպե՛րս, ավատարիդ նման տարօրինկ գաղափարներ ունես, հօ քաղաքական գործիչ չես պատրաստվում դառնալ:D

Esmeralda
27.08.2006, 21:43
Հրավիրում եմ մեր ակումբի բանաստեղծներին: Եկեք հորինենք մի օրհներգ մեր ակումբի համար:
Լավ միտք է :)
ես համաձայն եմ...

Hrayr2006
27.08.2006, 22:19
Ախպե՛րս, ավատարիդ նման տարօրինկ գաղափարներ ունես, հօ քաղաքական գործիչ չես պատրաստվում դառնալ:D


Էլ խի: Ինչն է տարօրինակ, հենց մեկը դու բանաստեղծ ես: Եթե այդքան լավ ֆորում է կարելի է նաև օրհներգ էլ ունենալ:
Սրանից հետո էլ արտահայտություններիդ մեջ զգույշ կլինես, եղավ:

Մելիք
27.08.2006, 22:43
Ֆորումը իրոք լավն ա, ինձ թվում ա՝ դու դրա համար էլ էստեղ էս, բայց մինչև հիմա առանց հիմնի յոլա գնացել ա, երևի սրանից հետո էլ կարա գնա, բայց եթե լուրջ որոշել եք, խնդրեմ, գոնե մի անգամ խոստանում եմ երգել ձեզ հետ:

Եթե վիրավորեցի կներես,ուղղակի արտահայտվեցի այն ինչ մտածում եմ, եթե այլ հարցեր կան կարող ես գրել նամակով, հանդիպելը դժվար չի:

_DEATH_
27.08.2006, 23:11
Հա:hands միտքը շատ դուրս եկավ, արդեն սկսել եմ հորինել:B , երաժշտությունն էլ Հայաստանի հիմնի համար էի ուզում սարքել, էն էլ պահանջները կարդալուց հավեսս փախավ, այնպես որ եկեք երաժշտության բառերը հորինենք, որ հետո էլ երաժշտությունը սարքենք;)

Esmeralda
28.08.2006, 10:55
Իսկ բառերը պիտի հումորային լինի, թե՞ լուրջ....
Իմ կարծիքով, եթե անունը հիմն է... ուրեմն լուրջ...

Ուլուանա
28.08.2006, 12:59
Իսկ բառերը պիտի հումորային լինի, թե՞ լուրջ....
Իմ կարծիքով, եթե անունը հիմն է... ուրեմն լուրջ...
Համաձայն եմ, բայց մի կողմից էլ եթե թեման բացված է «Զվարճալի» բաժնում...:think եսիմ...
Դե, կարելի է մի հատ հումորային գրել, մի հատ էլ լուրջ։:P

Esmeralda
28.08.2006, 14:29
Համաձայն եմ, բայց մի կողմից էլ եթե թեման բացված է «Զվարճալի» բաժնում...:think եսիմ...
Դե, կարելի է մի հատ հումորային գրել, մի հատ էլ լուրջ։:P
Համաձայն եմ:)

Firegirl777
28.08.2006, 18:17
Դե ինչքան հասկացա մրցույթը հայտարարվում է բացված այո՞

Esmeralda
29.08.2006, 12:42
Դե ինչքան հասկացա մրցույթը հայտարարվում է բացված այո՞
մրցո՞ւյթը... ես մտածում էի ամենքս մի տող գրենք....

John
29.08.2006, 12:53
Լավ առաջարկ է, բայց կարծում եմ պետք է պայմանները հստակեցվի, որ մեր անելիքը գիտենանք: Օրինակ ես կարծում եմ ամեքս մի տող գրելը հետաքրքիր կստացվի՝ եթե իհարկե դեմ չեք…

_DEATH_
29.08.2006, 13:00
Լավ առաջարկ է, բայց կարծում եմ պետք է պայմանները հստակեցվի, որ մեր անելիքը գիտենանք: Օրինակ ես կարծում եմ ամեքս մի տող գրելը հետաքրքիր կստացվի՝ եթե իհարկե դեմ չեք…
Համաձայն եմ:hands , եկեք սկսենք, եթե դեմ չեք

Մեր դարի սիրելի «դար» ակումբ

Esmeralda
29.08.2006, 13:06
Մեր դարի սիրելի «դար» ակում
վերջավորությունը կճշգրտե՞ք

Firegirl777
29.08.2006, 13:56
Ավելի լավ համաձայն եմ, բայց դեռևս չեմ կարող ոչինչ գրել, միտքս ոչինչ չի գալիս

Hrayr2006
31.08.2006, 21:15
Շատերի սրտեր ես դու գերում,

Առաջինն էր, որ մտքովս անցավ…

Firegirl777
01.09.2006, 14:41
Ու մի հիասքանչ ժպիտով

Viki
23.09.2006, 11:11
Ու մի հիասքանչ ժպիտով



Մենք մեր օրն ենք քեզ հետ սկսում

Esmeralda
23.09.2006, 13:37
ժպտում ես մեզ հանց արև...

hayart
28.09.2006, 11:36
իսկ ինչ լեզվով ենք գրելու, Հայերեն ՞ :think . իսկ խորհրդանի ունենք՞

Artgeo
22.10.2006, 12:16
Ժող լոլիկներ չշպրտեք, Ի՞նչ կասեք

Երաժշտությունը կարող եք քաշել այստեղից (http://users.freenet.am/~vb/art.ogg) 595 kb

Հենց լույսը բացվում է
Աչքերս հենց ես բացում եմ
Ակումբ էյ էմ եմ ես շտապում

Թող դուրսը անձրև է
Թող դուրսը քամի կամ ձյուն է
Ակումբ էյ էմ եմ ես գնում

Ուր ջերմ է, ուրախ է
Ուր կյանքն է ինձ սպասում, մեկ-մեկ էլ
Ուր թեժ է, վիճում ենք,
Կրքերն են բորբոքվում, բայց այդ դեպքում էլ
Թեկուզ և, կռվում ենք, իրար ենք մենք լսում
Փորձում ենք, գտնում ենք
Ժպտում, հասկանում:

Երբ ուշ երեկոյան
Գործից հոգնած ես գալիս եմ
Ակումբ էյ էմ ն է ինձ սպասում
Ես սուրճը եփում եմ
Կոմփի դեմը ես նստում եմ
Ակումբ էյ էմ ես մտնում

Ուր ջերմ է, ուրախ է
Ուր կյանքն է ինձ սպասում, մեկ-մեկ էլ
Ուր թեժ է, վիճում ենք,
Կրքերն են բորբոքվում, բայց այդ դեպքում էլ
Թեկուզ և, կռվում ենք, իրար ենք մենք լսում
Փորձում ենք, գտնում ենք
Ժպտում, հասկանում:

:oy

StrangeLittleGirl
22.10.2006, 12:18
:D էլ էլ գրեմ, որ մենակ սմայլիկով գրառում չլինի :D :D :D

Artgeo
22.10.2006, 12:28
:D էլ էլ գրեմ, որ մենակ սմայլիկով գրառում չլինի :D :D :D

Բյուր տուֆտում ես :angry քաշի լսի նոր խոսա :angry
Թե չէ էսա «Աքունա Մատատա» երգը կդարձնեմ «Ակումբ կետ էյ էմը» :D

Esmeralda
22.10.2006, 14:11
Ժող լոլիկներ չշպրտեք, Ի՞նչ կասեք
...
:oy
Լսեցի, նույնիսկ փորձում էի երգը փորձել համատեղել... բայց չէր ստացվում... :(
գոնե մի անգամ երգիր մեզ համար, որ իմանաք, ոնց երգենք, լա՞վ...

_DEATH_
22.10.2006, 14:47
Երաժշտությունը բառերին հեչ հարմար չի, նույնիսկ Էմինեմի երգերը ավելի հարմար են:D :D :D

Artgeo
22.10.2006, 15:59
եսիմ իմ մոտ ստացվում ա: Ուրեմն սենց, քանի որ բոլորդ ասում եք որ չի ստացվում, որոշեցի իմ երգածը ձայնագրեմ:


Հենց սկզբից ասեմ, որ թույլ ներվեր ունեցողները չքաշեն չլսեն:

Ակումբի հիմը կիսաերգելով (http://users.freenet.am/~vb/gwv8.ogg)

Esmeralda
22.10.2006, 16:23
եսիմ իմ մոտ ստացվում ա: Ուրեմն սենց, քանի որ բոլորդ ասում եք որ չի ստացվում, որոշեցի իմ երգածը ձայնագրեմ:


Հենց սկզբից ասեմ, որ թույլ ներվեր ունեցողները չքաշեն չլսեն:

Ակումբի հիմը կիսաերգելով (http://users.freenet.am/~vb/gwv8.ogg)
:hands Շատ հավեսով էր :) ապրես :)
Մի քանի անգամ քեզ հետ երգեցի, մի քանի անգամ էլ առանց երաժշտության... մենակ մի տեղ մի քիչ չի ստացվում... քո ձայնն էլ երգում այնքան ցածր է, որ այդ մասում չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես ես երգում...:)
Բայց ընդհանուր շատ լավ էր ապրես ;)

Kita
23.10.2006, 20:42
վատ չէր արտ:)

Արշակ
29.10.2006, 11:19
Թող դուրսը անձրև է
Թող դուրսը քամի կամ ձյուն է

Ռուսական մտածողության արդյունք։ Հայերեն այսպես չեն ասում։ Սխալ է։ Ռուսերեն "пусть" բառն այս դեպքում պետք է թարգմանվի ոչ թե «թող», այլ «թեկուզ»։
Համ էլ պետք է լինի ոչ թե «դուրսը», այլ «դրսում» :P

Թեկուզ դրսում անձրև է,
Թեկուզ դրսում քամի կամ ձյուն է։

Պահպանենք հայ գիրն ու գրականությունը։ ;)

Artgeo
23.03.2007, 19:53
Սա իմ վերջին գրառումն է։

Իսկական երգը http://www.zaycev.net/pages/804/80400.shtml

Մնաք բարով :)

քաղաքացի
23.03.2007, 21:48
Էս ի՞նչ վատ եմ երգում: Իմ մոտ չի ստացվում :sulel
Բայց լավն է: :hands

Artgeo
23.04.2007, 14:38
Իսկական երգը http://www.zaycev.net/pages/804/80400.shtml
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=4561&d=1174665210


Մոնտաժը ես եմ արել, խբել չկա :D
Լինկերը ջնջված են, սպասեք նորին:

Arisol
23.04.2007, 17:05
Արթ, ահավոր ա:bad …

Ներսես_AM
23.04.2007, 20:18
վերջն էր :D :D մեռել էի:lol

Angelina
08.05.2007, 16:38
Մոնտաժը ես եմ արել, խբել չկա :D
Լինկերը ջնջված են, սպասեք նորին:

Բավականին հետաքրքիր երիտասարդ ես:

Artgeo
08.05.2007, 16:52
Ժող վերևի լինկերից չքաշեք էլի, մի քանի օրից լավ տարբերակը կդնեմ :)

Վարպետ
20.11.2008, 14:06
Ժող վերևի լինկերից չքաշեք էլի, մի քանի օրից լավ տարբերակը կդնեմ :)
Բա ուր ա լավ տարբերակը, այ սուտասան? :angry