PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք



Էջեր : 1 2 3 4 [5] 6

Varzor
30.04.2011, 19:21
Իսկ հնարավոր չէ, որ դա ոչ թե կոնկրետ քաղաքի անվանումն է այլ ընդհանուր տեղանքի: Առաջացել է հին արաբերեն "rawdha" բառից, որը մոտավորապես նշանակում է "շատ այգիների և ծառերի տեղանք", հայերեն ասած` կանաչապատ:

Moonwalker
30.04.2011, 19:25
Իսկ հնարավոր չէ, որ դա ոչ թե կոնկրետ քաղաքի անվանումն է այլ ընդհանուր տեղանքի: Առաջացել է հին արաբերեն "rawdha" բառից, որը մոտավորապես նշանակում է "շատ այգիների և ծառերի տեղանք", հայերեն ասած` կանաչապատ:

Հա էլի իմ ասած «Այգեշատն» ա::))
Չեմ կարծում, որ Արաբական թերակղզու համարյա կենտրոնից մինչև Եգիպտոսի հյուսիս ընկած ողջ անապատային տեղանքը կանաչապատ է եղել Խալիֆաթի հաստատման կամ թեկուզ արաբական ցեղեր բնակվելու շրջանում (երբ տեղի ունեցած լիներ անվանակոչումը):;)

Varzor
30.04.2011, 19:32
Ես էլ չեմ կարծում, որ ամբողջ տարածքը: Իկ կարծիքով արաբական բեդուինները այդպես են կոչել յուրաքանչյուր կանաչապատ մեծ տարածք, որը օազիս չէր և անտառ չէր:
համենայն դեպս ներկայիս Էռ-Ռիադը արաբական թերակղզու ամենականաչ տարածքն է համարվում:

Lion
30.04.2011, 20:51
Իսկ ինչ կապ ունի այս Էռ-Ռիյադը (Եգիպտոս, Կահիրեի մոտ) , ներկայիս Սաուդյան Արաբաիայի մայրաքաղաքի հետ ??
Նշեմ նաև, որ Էռ-Ռիյադը նաև արաբական թերակղզում էմիրություն է` համանուն կենտրոնով:

Տեղը հայտնի է նաև Ռիյադ-այն-Էյն անունավ - կարծում եմ, որ երկու դեպքում էլ տեղանվան հիմքը արաբերեն "Ռիյադ" արմատն է, որը հին արաբական "rawdha" բառ է և նշանակում "այգի": Հաշվի առնելով, որ Էռ-Ռիյադը (Ռիյադ-այն-Էյնը) գտնվում է Կահիրեի մատույցներում, գրեթե վստահ եմ, որ այն եղել է ծառաշատ մի տեղ: Vazor ջան, շատ ուրախ եմ, որ պոստերս քեզ հետաքրքրել են: Կարդա և, եթե որևէ այլ հարց կլինի, առանց քաշվելու տուր :)

Varzor
02.05.2011, 11:51
Lion ջան, իհարկե հետաքրքրում ա :)
էդ որ մի հայ տղամարդուն չի հետաքրքրում իր նախնիների ռազմական անցյալը ?
Ես քեզ նամակ էի ուղարկել, երևի դեռ չես կարդացել: Բայց դա հետո

Ես օրինակ կուզենաի որոշ մեկնաբանություններ տաիր Ավարայրի վերաբերյալ:
Իմ անձնական կարծիքով Եղիշեն այդքան ել ճշմարտությունը չի գրել, և նույնիսկ կարելի է ասել պատվերով ա գրել:

Lion
02.05.2011, 14:35
Lion ջան, իհարկե հետաքրքրում ա :)
էդ որ մի հայ տղամարդուն չի հետաքրքրում իր նախնիների ռազմական անցյալը ?


Իհարկե :)


Ես քեզ նամակ էի ուղարկել, երևի դեռ չես կարդացել: Բայց դա հետո


Չէէ :(


Ես օրինակ կուզենաի որոշ մեկնաբանություններ տաիր Ավարայրի վերաբերյալ:
Իմ անձնական կարծիքով Եղիշեն այդքան ել ճշմարտությունը չի գրել, և նույնիսկ կարելի է ասել պատվերով ա գրել:

Բարդ հարց է և դժվար է միանշանակ բան ասելը: Պետք է կոնկրետ նայել, ամեն կոնկրետ դեպքում որոշել, ճիշտ է Եղիշեն թե ոչ...

Varzor
02.05.2011, 15:41
Lion,
Կարողա հասցեդ փոխել ես?
[email protected] -ով եմ ուղարկել:

Եղիշեի հետ կապված` օրինակ համաձայն ես
1. նրա կողմից նշված հայկական և պարսկական զորքերի թվաքանակին
2. ճակատամարտի բուն պատճառներին

Lion
02.05.2011, 16:25
Lion,
Կարողա հասցեդ փոխել ես?
[email protected] -ով եմ ուղարկել:

Yandex-ին ուղարկածդ նամակիդ արդեն պատասխանել եմ :)


1. նրա կողմից նշված հայկական և պարսկական զորքերի թվաքանակին

Այս հարցը առանձին և բավականին մանրամասն վերլուծել եմ Տարեգրքի 14-րդ հատորում - մոտ 215.000 Սասանյանների բանակ և մոտ 100.000 հայեր, իմ կարծիքը սա է: Բնականաբար առկա են նաև անհրաժեշտ հիմնավորումներ:


2. ճակատամարտի բուն պատճառներին

Ինչը նկատի ունես?

Varzor
02.05.2011, 17:06
Yandex-ին ուղարկածդ նամակիդ արդեն պատասխանել եմ :)

Ավտոմատ լրացման հետևանք է :))



Այս հարցը առանձին և բավականին մանրամասն վերլուծել եմ Տարեգրքի 14-րդ հատորում - մոտ 215.000 Սասանյանների բանակ և մոտ 100.000 հայեր, իմ կարծիքը սա է: Բնականաբար առկա են նաև անհրաժեշտ հիմնավորումներ:


Այ սրան համամիտ չեմ, քանի որ եստ Եղիշեի տվյալների հայերից մասնակցել է մոտ 65-66.000 զինվոր, իսկ պարսիկներից` 180.000 (ի դեպ սա մինչև վերջերս ընդունված պաշտոնական տարբերակն է)
Սակայն Տղմուտ գետի մոտ չկա այնպիսի տարածք, որտեղ կարողանային տեղավորվել 250.000 մարտիկներ (նույնիսկ որոշ պատմաբաններ պնդում են որ այդպիսի ճակատամարտ չի եղել, և որ նույնիսկ այդպիսի գետ չկա, որին ես համամիտ չեմ)



Ինչը նկատի ունես?

Ի նկատի ունեմ հանուն ինչի էր կռվում վարդանը? Ինչը նրան դրդեց գնալ ակնհայտ անհավասար և փաստացի կործանարար մարտի?
Ինչ արդյունք տվեց ճակատամարտը (չհաշված այսպես կոչված "բարոյական" հաղթանակը)
Եվ մի հարց էլ. իրականում ինչու չմասնակցեց Սյունաց իշխանը, որի զորքն ի դեպ այդ շրջանում հայաստանում լավագույնն ու ամենաբազմամարդն էր:

Moonwalker
02.05.2011, 18:13
Այ սրան համամիտ չեմ, քանի որ եստ Եղիշեի տվյալների հայերից մասնակցել է մոտ 65-66.000 զինվոր, իսկ պարսիկներից` 180.000 (ի դեպ սա մինչև վերջերս ընդունված պաշտոնական տարբերակն է)

Իսկ Ավարայրին վերաբերվող թեման (http://www.akumb.am/showthread.php/3113) նայե՞լ ես::)

Varzor
02.05.2011, 19:29
Թռուցիկ նայեցի, բայց ծավալը շատ էր, և հետո ավելի շատ սոցիալ-տրամաբանական էին, բան չկար Վարդանանց իրական նպատակների մասին:

Lion
03.05.2011, 08:32
Ավտոմատ լրացման հետևանք է :))

:)


Այ սրան համամիտ չեմ, քանի որ եստ Եղիշեի տվյալների հայերից մասնակցել է մոտ 65-66.000 զինվոր, իսկ պարսիկներից` 180.000 (ի դեպ սա մինչև վերջերս ընդունված պաշտոնական տարբերակն է)

Ես այդ մասին մեկ օր չէ, որ մտածել եմ:

Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 14"-ից.

"Այս հարցի վերաբերյալ հիմնական տեղեկությունը հետևյալն է. Պարսից թագավորության բանակը հայերին գերազանցում էին երեք անգամ: Հայկական նախարարական զորքի թիվը, ըստ Եղիշեի, 66.000 էր (“Եվ նրանք (նախարարները – Մ.Հ.) բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրը իր զորքով ու ամբողջ պատրաստվածությամբ… և նրանց ընդհանուր թիվը եղավ 66.000” (Եղիշե, մաս 5)), այսինքն Պարսից թագավորության բանակը կազմել է 198.000 ռազմիկ:
Մեր որոշ ուսումնասիրողներ Պարսից թագավորության բանակի թիվը իջեցնում են մինչև 90.000 և նույնիսկ 80.000, ելնելով այն հանգամանքից, որ իբր Եղիշեն, հետևելով հունա-հռոմեական պատմագիտության ավանդույթներին, չափազանցեցրել է Պարսից թագավորության բանակի թիվը` նպատակ ունենալով ընդգծել հայերի քաջությունը և հերոսությունը: Սակայն այս տեսակետը իր հիմքում ըստ էության չունի որևէ հիմնավորում և հիմնված է ընդամենը հայ հեղինակների հայտնած տեղեկությունների և Հայկական բանակի թերգնահատման վրա, մի մոտեցում, որը անընդունելի է:
Իմ կարծիքով իրականում Պարսից թագավորության բանակը ոչ միայն ավելի շատ են եղել, քան կարծում են վերը նշված տեսակետի կողմնակիցները, այլև նրանց թիվը որոշակիորեն գերազանցել է նույնիսկ Եղիշեի բերածը: Այս պնդումը հենվում է հետևյալ փաստարկների վրա.
1. եթե ընդունենք, որ Պարսից թագավորության բանակը եղել են 90.000 կամ 80.000, ապա դա ամենևին էլ չի կազմի այն գերակշիռ առավելությունը, որ Վարդանին կստիպեր դիմել իր յուրահատուկ և պատմության մեջ նախադեպը չունեցող մարտավարությանը: Հակառակորդի մոտ 20.000-ի առավելությունը թեև լուրջ է, սակայն Հայկական բանակի համար այն երբեք էլ ճգնաժամ չի եղել: Եվ հինգերորդ դարում, և դրանից առաջ ու հետո հայկական բանակը բազմիցս հաղթել է նմանաչափ, իսկ հաճախ նաև ավելի գերակշիռ թշնամուն (օրինակ՝ 481 թ-ի Ակոռիի ճակատամարտ),
2. պետք չէ մոռանալ, որ Հայոց Մարզպանությունը Պարսից թագավորությունում առաջնային տեղ, իսկ Հայոց այրուձին մեծ հեղինակություն ունեին: Ուստի հաղթելու համար Պարսից արքան պետք է ուղարկեր ոչ միայն լավագույն (Մատյան գունդ, մարտական փղեր, լավագույն հեծելազոր, ծանրազեն հետևակ), այլև գերակշիռ ուժեր,
3. պետք է հաշվի առնել, որ Հազկերտ II-ը (439-457) Բյուզանդիայի հետ հաշտություն էր կնքել, հարաբերական խաղաղություն էր հաստատել հեփթաղական սահմանում և կայունացրել էր իր երկրի վիճակը: Այս պայմաններում վերջինս անկասկած ի վիճակի էր տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո Պարսից թագավորության մոտ 300.000-անոց բանակի մեծագույն մասը կենտրոնացնել Հայաստանի ուղղությամբ և չի կարելի նշել որևէ մի պատճառ, որը կդրդեր այս բռնկուն, ատելությամբ լցված և խիստ ինքնասեր արքային այդ կերպ չվարվել:
4. Եղիշեն, խոսելով պարսկական մարտական փղերի մասին, հայտնում է, որ Մուշկան Նիսալվուրտը. “գունդ-գունդ բաժանեց այդ գազաններին և ամեն մի փղի մոտ 3.000 սպառազեն մարդ դրեց, բացի մնացած ամբողջ զորքից... և այսպես Մատյան գունդը ամրացրեց…” (Եղիշե, մաս 5): Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարսից ողջ զորքին, ինչպես սխալմամբ կարծում են որոշ ուսումնասիրողներ (օրինակ` Սարգսյան Ս. Վ. “Հայ ռազմական արվեստի պատմություն”, Երևան 1969), այլ միայն վերջինիս պահեստազորին։ Պարսից թագավորության բանակը Ավարայրում ունեցել է 15 մարտական փիղ: Այս հաշվարկով առաջնորդվելու դեպքում Պարսից թագավորության բանակի աջ թևի և կենտրոնի հետևում գտնվող պահեստազորը կազմում է 55.000 զինվոր (3.000 ռազմիկ X 15 փիղ = 45.000 + 10.000-անոց Մատյան գունդը): Իսկ այս դեպքում 90.000, և առավել ևս, 80.000-անոց բանակը մարտադաշտում հաստատ 55.000-անոց պահեստազոր չեր պահի:
5. ամենայն հավանականությամբ Պարսից թագավորության բանակի կազմում չեն նշվում վայրենի ցեղերի ռազմիկները, որոնք հանդես էին գալիս Պարսից թագավորության բանակի “ոչ հաստիքային” կազմում և որոնց ընդհանուր թիվը (յուրաքանչյուր ցեղի համար միջինը հաշվելով 1.000 ռազմիկ) կարելի է տալ մոտ 20.000-ի շրջանակում:
Այսպիսով կարելի է պնդել, որ Մարզպանական Հայաստան ներխուժած Պարսից թագավորության բանակը կազմում էր 218.000 ռազմիկ:

“Եվ նրանք (նախարարները – Մ.Հ.) բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրը իր զորքով ու ամբողջ պատրաստվածությամբ… և նրանց ընդհանուր թիվը եղավ 66.000”:
Այս հաղորդման հիման վրա հետագա ուսումնասիրողները, առանց խորանալու հարցի էության մեջ, բերվածը ընկալել են որպես Ավարայրի ճակատամարտին մասնակցած ողջ Հայկական բանակի թիվը արտացոլող տեղեկություն: Սակայն հեշտ է նկատել, որ Եղիշեն իրականում խոսում է միայն նախարարական զորքի, այլ ոչ թե ողջ Հայկական բանակի մասին:
Եվ իրոք, Եղիշեն կարող էր ճշտորեն իմանալ միայն նախարարական զորագնդերի թիվը, իսկ քաղաքների, ավանների, (Դվին, Արտաշատ, Զարեհավան, Վաղարշապատ և այլն), եկեղեցու ընդարձակ կալվածքների ժողովրդական աշխարհազորի, ինչպես նաև այն ռամիկների թիվը, որոնք հանդես էին գալիս իրենց նախարարական գնդերի հետ կամ առանձին գնդերով, Եղիշեն ոչ միայն չի նշել, այլև նա չէր էլ կարող ճշտորեն իմանալ վերջիններիս ճշգրիտ քանակը:
Այս ռազմիկների թիը կարելի է մոտավորապես տալ 34.000-ի շրջանակներում, քանի որ այդ ժամանակաշրջանում Մարզպանական Հայաստանում կար առնվազն 2.500.000 բնակչություն: Այսպիսով կարելի է պնդել, որ իրականում Ավարայրի ճակատամարտում Հայկական բանակը կազմել է մոտ 100.000 ռազմիկ, սակայն, և սա կարևոր է ընդգծել, Եղիշեի այն տվյալը, թե թշնամին հայերին գերազանցում էին 3 անգամ, վերաբերվում է միայն նախարարական զորքին` 66.000-ին:
Կարևոր է ընդգծել, որ Պարսից թագավորության բանակի հետ ստեղծված ուժերի այս հարաբերակցությունը ևս բավականին լուրջ էր, քանի որ նախ թշնամին ընդհանուր թվաքանակով ավելի քան կրկնակի գերազանցում էր հայերին և բացի այդ, թեև հայկական բանակը կազմում էր 100.000 ռազմիկ, սակայն պրոֆեսիոնալ զինվորականների թիվը հազիվ մոտ 40.000 էր. մնացած մասը կազմում էր ռազմական գործին անսովոր աշխարհազորը: Այսինքն պրոֆեսիոնալ զինվորականների ընդհանուր հարաբերակցության տեսանկյունից Պարսից թագավորության բանակը Հայկականին գերազանցում էր ավելի քան 5,5 անգամ:"

Lion
03.05.2011, 08:33
Սակայն Տղմուտ գետի մոտ չկա այնպիսի տարածք, որտեղ կարողանային տեղավորվել 250.000 մարտիկներ (նույնիսկ որոշ պատմաբաններ պնդում են որ այդպիսի ճակատամարտ չի եղել, և որ նույնիսկ այդպիսի գետ չկա, որին ես համամիտ չեմ)

Ավարայրի դաշտը լավ ես նայել ;)

http://maps.google.ru/?ie=UTF8&t=p&ll=39.30455,44.743195&spn=0.619513,1.058807&z=10

Արբանյակային այս քարտեզի վրա կարելի է շատ հանգիստ տեսնել ՀԵՆՑ ԱՅՆ Ավարայրի դաշտը: Դաշտը գտնվում է քարտեզի հենց կենտրոնում, որի միջով անցնում է դեղին գիծ՝ "Babar" բառից մի քիչ ներքև...


Ի նկատի ունեմ հանուն ինչի էր կռվում վարդանը? Ինչը նրան դրդեց գնալ ակնհայտ անհավասար և փաստացի կործանարար մարտի?

Հայրենասիրությունը և իր ազգին հարատևման ուժ հաղորդելու ձգտումը: Իսկ նա, ի դեպ, ռազմիկ էր, իսկ ռազմիկի համար մարտի դաշտում իրեն զոհելը, ի տարբերություն ասենք մեզ նման մարդկանց, ավելի սովորական վիճակ է...


Ինչ արդյունք տվեց ճակատամարտը (չհաշված այսպես կոչված "բարոյական" հաղթանակը)

"գ) Ավարայրի ճակատամարտի արդյունք: Այս ամենով հանդերձ` Ավարայրի ճակամարտը հայերիս համար հաղթանա՞կ էր, թե պարտություն: Ըստ Եղիշեի. "Ոչ մի կողմը հաղթեց, ոչ մյուս, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով երկու կողմն էլ պարտվեցին: Բայց քանի որ սպարապետը ընկել էր կռվի դաշտում… ուստի հայոց զորքը ցրվեց" : Այս զգացմունքային և անորոշ բնորոշումը մեր պատմագետներին հիմք է տալիս ասելու, որ Ավարայրի դաշտում հայերը պարտություն կրեցին: Հետագայում, կարծես արդարանալով, առաջ քաշվեց բարոյական հաղթանակ-ռազմական պարտություն բանաձևը: Ճակատամարտը, իրոք, խոշոր բարոյական հաղթանակ էր: Այն Հայկյան ոգու ցասումն էր, որը հայոց պետականության կորստից հետո ապացուցեց, որ հայը երբեք ստրուկ չի լինի, իսկ հայ ռազմիկը և հայոց զենքը ունեն այնպիսի հատկություններ, որոնց հետ հաշվի չնստելը կարող է ծանր հետևանքներ ունենալ ցանկացած թշնամու համար: Այն դրեց մի գաղափարախոսության և մի ոգու հիմք, որը պահեց ու պահպանեց մեր ազգը հետագա ծանր փորձություններում` ընդհուպ մինչև մերօրյա Արցախյան հերոսամարտը, որի մարտիկները մեկ անգամ ևս փայլուն կերպով ապացուցեցին, որ Վարդանանց ոգին անմար է: Բայց արդյո՞ք այն ռազմական պարտություն էր: Մեր կարծիքով՝ միանշանակ ոչ: Հարցը լուսաբանելու համար պարզենք, թե ըստ ռազմական պատմաբանների հին աշխարհում և միջնադարում որն է համարվել բանակի պարտություն: Դա այն վիճակն է, երբ կողմերից մեկը մյուսի համեմատ կրում է 1,5-ից ավել անգամ կորուստ և (կամ) թողնում է մարտադաշտը, դիմելով փախուստի, որից հետո դադարում է բանակի և (կամ) երկրի դիմադրությունը: Օր.՝ Գավգամելայի ճակատամարտում Աքեմենյանների, Խառանի ճակատամարտում հռոմեացիների, Ոսխայի ճակատամարտում Սասանյանների կրած պարտությունները դրա դասական օրինակներ են: Իսկ ի՞նչ եղավ Ավարայրում: Ըստ Եղիշեի մթնելուց հետո կողմերը վերադարձան ելման դիրքեր: Պարտության մասին խոսք չկա և այստեղ պետք չէ Եղիշեին սխալ հասկանալ: Հայոց զորքը չէր պարտվել և անտեր չէր: Պահեստազորը, իսկ Վարդանի մահից հետո նաև ողջ զորքը, ղեկավարող Համազասպ Մամիկոնյանն ու Արշավիր Կամսարականը հրավիրեցին ողջ մնացած նախարարների խորհրդակցություն: Արդյունքում որոշվեց, որ հայերը հասել են սպարապետի դրած նպատակին, այսինքն թշնամին խիստ արյունաքամ էր եղել:
Այլևս իմաստ չուներ շարունակել ճակատամրտը հաջորդ օր, մանավանդ, որ հայերի վիճակն էլ թեթև չէր: Սակայն այստեղ միանշանակ սխալ կլիներ խոսել հայերի պարտության մասին: Հայերը լիակատար մարտակարգով նահանջեցին գետի մյուս ափը և պարսիկներ չկարողացան հասնել իրենց նպատակին՝ ջախջախել հայերին: Ավելին. հայերն էին հասել իրենց նպատակին՝ արյունաքամ անելով թշնամու բանակին: Այլևս ճակատամարտը հայերի կողմից շարունակելն իմաստ չուներ: Այս իմաստով է Եղիշեն նշում, որ հայերը ցրվեցին: Այսինքն ոչ թե պարտվեցին, ջախջախվեցին և ցրվեցին, այլ պլանավորված, գիտակցաբար, մարտավարական խնդիրներից ելնելով, քանի որ կատարել էին իրենց մարտական առաջադրանքը, մասնատեցին ուժերը: Իրոք. սպասվող պարտիզանական լեռնային պայքարում իմաստ չուներ պահել մեծ և կենտրոնացած բանակ: Պետք էր ստեղծել փոքրաթիվ, բայց արագաշարժ և ճկուն 500-600 հոգանոց ջոկատներ՝ պայքարը շարունակելու համար, որն էլ կատարվեց: Հատկանշական է, որ պարսկական բանակը այն աստիճան էր թուլացել, որ նույնիսկ փորձ չարեց խանգարել հայերի նահանջը կամ հետապնդել նրանց: Ի դեպ ստրատեգիական տեսանկյունից մեծ է Ավարայրի ճակատամարտի նմանությունը Բորոդինոյի ճակատամարտի հետ, երբ ռուսները, արյունաքամ անելով թշնամուն, թողեցին Մոսկվան՝ խնայելով բանակը և շարունակելով պայքարը: Ոչ մի պատմաբան այժմ չի համարձակվի Բորոդինոյի ճակատամարտը համարել ռուսների պարտություն:
Այսպիսով կարելի է տալ Ավարայրի ճակատամարտի արդյունքի հետևյալ բնորոշումը. այն տակտիկական առումով անորոշ, բայց ավելի շատ հօգուտ հայկական ուժերի տեղի ունեցած ճակատամարտ էր (պարսիկները երեք անգամ ավել կորուստ տվեցին), իսկ ստրատեգիական առումով հայերը շահեցին այն և դրա, ինչպես նաև երկրում ծագած կատաղի պարտիզանական պայքարի հետևանքով, հաղթեցին պատերազմում, քանի որ շուտով պարսկական բանակը հեռացավ երկրից և վերականգվեց նախկին վիճակը, որն այն պայմաններում հավասարազոր էր հաղթանակի: Ի դեպ զուտ ռազմա-ստրատեգիական առումով մեծ է Վարդանանց պատերազմի նմանությունը Չեչենական առաջին պատերազմի հետ: Ոչ ոք այժմ չի կարող ասել, որ ռուսները հաղթեցին այդ պատերազմում: Սակայն կրկին եմ ցանկանում ընդգծել, որ նմանությունը վերջանում է սրանով: Իրոք. եթե հայերը պայքարում էին ազգի գոյության, ասիմիլյացիային դիմադրելու և ինքնապահպանման համար, ապա չեչենները զոհ գնացին միջազգային ինտրիգներին և ազգային սնափառությանը՝ դուրս գալով հզոր պետության դեմ: Դա թույլատրելի է միայն այն դեպքում, երբ դրված է ազգի լինել-չլինելու հարցը: ԵՎ եթե այդ դեպքում ազգը անպայման կհաղթի, ապա այլ պարագայում ջախջախումն անխուսափելի է:"

Հատված "Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն" աշխատությունից:


Եվ մի հարց էլ. իրականում ինչու չմասնակցեց Սյունաց իշխանը, որի զորքն ի դեպ այդ շրջանում հայաստանում լավագույնն ու ամենաբազմամարդն էր:

"Լավագույն"-ի պահով սյունյաց քաջերի փառքը երևի թե կգտնվեին նահանգներ, որոնք կվիճարկեին, բայց այն, որ Սյունյաց զորքը ամենաբազմամարդն էչ, երևի թե փաստ է, եթե հաշվի առնենք, որ նրանք կազմում ընդգրկվել են նաև արցախցիք և ուտեցիք: Ի դեպ, նույնիսկ այդ դեպքում էլ 19.400-ը չափազանցեցում է:

Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 14"-ից.

"Համաձայն Զորանամակի Սյունյաց գունդը կազմել է 19.400 ռազմիկ: Սակայն ըստ նորագույն տվյալների դա իրականում ոչ միայն Սյունյաց, այլև հայոց Արևելյան կողմի (հինգերորդ) բդեշխության ողջ հեծելազորի թիվն էր: Իրոք, Սյունիները, որքան էլ հզոր լինեին, չէին կարող այդքան հեծյալ ունենալ: Այսպես, դեռ 82 տարի առաջ` 369 թ-ի դեկտեմբերին, Անդովկ Սյունու կողմից Տիզբոնն ասպատակելու ժամանակ նրա հեծյալների թիվը 1.700 էր: Եթե ընդունենք, որ Սյունյաց գնդի մոտ 300 հեծյալ էլ այս կամ այն պատճառով չի մասնակցել այս գործողությանը, ապա վերջինիս թիվը կկազմի 2.000 հեծյալ: Իսկ դա արդեն նորմալ և լիովին ընդունելի մի թիվ է, քանի որ օրինակ Սյունիներին շատ քիչ զիջող Բագրատունիները և Մամիկոնյանները նույն ժամանակաշրջանում ունեին համապատասխանաբար 1.500 ու 1.000 հեծյալ: Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև իր մարզպանության տարիներին Վասակի ձեռք բերած մեծ ուժը, հարստությունը և ազդեցությունը, կարելի է ենթադրել, որ Սյունյաց գունդը քննարկվող իրադարձությունների ժամանակ իր կազմում առավելագույնը ունեցել է մոտ 4.000 ռազմիկ, որից մոտ 3.000-ը հետևել է իր նախարարին մինչև վերջ":

Իսկ այ ինչու չմասնակցեց Վասակը կամ, ավելի ճիշտ, մասնակցեց թշնամու կողմից... դավաճանների սովորական վարքագիծն է:

Varzor
03.05.2011, 18:25
Ավարայրի դաշտը լավ ես նայել ;)

Ուզում ես ասել, որ այդ վայրը գտնվում է Նախիջևանում (հարևանությամբ` թուրքական հատվածում): Այժմ վիճելի է ոչ միայն վայրը այլև ճակատամարտը!!


Հայրենասիրությունը և իր ազգին հարատևման ուժ հաղորդելու ձգտումը: Իսկ նա, ի դեպ, ռազմիկ էր, իսկ ռազմիկի համար մարտի դաշտում իրեն զոհելը, ի տարբերություն ասենք մեզ նման մարդկանց, ավելի սովորական վիճակ է...
Այն, որ ռազմիկ էր, այն էլ շատ լավ, դրանում խոսք չկա` Մամիկոնյան (Մամգուն) էր :)


"Լավագույն"-ի պահով սյունյաց քաջերի փառքը երևի թե կգտնվեին նահանգներ, որոնք կվիճարկեին, բայց այն, որ Սյունյաց զորքը ամենաբազմամարդն էչ, երևի թե փաստ է, եթե հաշվի առնենք, որ նրանք կազմում ընդգրկվել են նաև արցախցիք և ուտեցիք: Ի դեպ, նույնիսկ այդ դեպքում էլ 19.400-ը չափազանցեցում է:

Եթե հաշվի առնենք, որ արցախցիք ու ուտեցիք էլ են եղել :) իսկ դա այդպես է, (Ավարայրից հետո, տուն դարձի ճանապարհին, չգիտես ինչու, պարսկակա զորքը հարձակվեց Ուտիքի, Գուգարքի "դաշնակից" զորքի վրա:) ապա չափազանցություն չէ: Միայն Արցախի այրուձին (ի դեպ Արցախի զորքի հիմնական տեսակը) 5.000-ից ավելին էր` սովորաբար կազմում էր հայոց այրուձիու կորիզը և միշտ նեյտրալ էր` կրոնի և թագավորի նկատմամաբ) և դրան գումարենք քո կողմից նշված միայն ՀԵԾՅԱԼՆԵՐԻ քանակները, ապա կստանանք մոտ 8-9.000 միայն հեծյալ :)


Իսկ այ ինչու չմասնակցեց Վասակը կամ, ավելի ճիշտ, մասնակցեց թշնամու կողմից... դավաճանների սովորական վարքագիծն է:

Թշնամու կողմից Վասակի մասնակցության "փաստը" փաստ չէ :)

Եվ ուրեմն այսպես ...

Ես ունեմ 2 վարկած`
1. Ճակատամարտը տեղի է ունեցել` հայերը հաղթել են, բայց զորքերի քանակն ուռճացված է:
Կա մի շատ լավ խոսք "...տես, թե ում էր ձեռնտու ..."
Ամենաշատը այս ճակատամարտից շահեց "ՀԱՅՈՑ" Եկեղեցին !!!
Եթե հաշվի առնենք, որ նույնիսկ այդ ժամանակ (ընդամենը 150 տարի էր անցել) Հայսատանում դեռևս բավականին մեծ թիվ էին կազմում հեթանոցները, մասնավորապես հենց նույն Արցախ-Սյունիքում, Բարձր Հայքում, Գուգարքում, Ուտիքում և նույնիսկ Այրարատում, ապա պարզ և ակնհայտ է, որ մարտի նետելով ամբողջ զորքը և ազգի "էլիտան" գցելով փղերի ոտքերի տակ և ճակատամարտը վերջնականապես տանուլ տալը նշանակում էր եկեղեցու վերջնական և անմոռանալի վերացում (ափսոս, շատ ափսոս, որ այդպես չեղավ ...)
Բայց չէ որ դրա փոխարեն կարելի էր թշնամուն դիմավորել լեռնային կածաներում` զրկելով փղերին և թվային գերակշռությունը օգտագործելու հնարավորությունից: Միթե այդ մասին չգիտեր սպարապետը ??? իհարկե գիտեր, ապա ինչու չարեց ??
Հիշենք պատմությունը.
Հայոց իշխաններին կանչեցին և ստիպեցին դավանափոխ լինել, մեծ մասն "առերես" (ըստ Եղոի) համաձայնեցին, և պարսկաստանից զորքը, մոգերը (ավելի տեղին է ասել քրմերը ԱՐԱՄԱԶԴ-ԱՀՈՒՐՄԱԶԴԱԻ, որոնց թվում կայն անշուշտ նաև Գրիգորիսի սպանդից փրկվածների հետնորդները) և իշխանները եկան Հայաստան` հայերին "դավանափոխ" անելու :) այն հայերին, որոնք ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ցատկում են կրակի վրայով, կազմակերպում են ծաղկազարդ և վարդավառ :)
Բայց արի ու տես, որ գալիս են ոչ ավել ոչ պակաս 180.000 զորքով ?? Ինչի?? որ "հավատուրյաց" իշխաններին օգնեին? ինչի հայ իշխանն էլ արդեն իշխան չէր, թե իրոք ՉԷԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՈՐՈՇ իշխանների? Էդ հերիք չի "դավաճաններն" էլ հետները: Իսկ գուցե դավաճանները հենց նախնյաց ոգուն դավաճանած օտար ծագման Մամիկոնյաններն էին, որոնք լրջորեն հայտնվեցին պատմական թատերաբեմում քրիստոնեության ընդունումից հետո` եկեղեցուց "դաբրո" ստանալով:

Այս վարկածը կիսվում է երկու մասի
ա/ պարսիկների (ըստ "պատմիչի" նկարագրության դրանց մեծ մասն արդեն պարսիկներ չէին` միջինասիական և հյուսիսային պարսկաստան ներխուժած, բայց շահին ենթարկվող խաժամուժն էր) մի զորախումբ քրմերին և հայ իշխաններին ուղեկցում էր Հայաստան: Ճանապարհը Սյունիքով էր, սյունաց զորքը բնականաբար ուղեկցում էր, նաև դիամվորում Սյունաց իշխանին` ապագա թագավորին (ըստ պայմանի, առաջին դեպքը չէր, որ Հայաստանի թագավորը հաստատվում էր պարսկաստանից): Վարդանը պետք է դիմավորեր "հյուրերին", սակայն հարձակվեց նրանց վրա, ինքը սպանվեց, իր զորքը ցրվեց, սակայն "հյուրերը" տեղ չհասան: Ահա այս դեպքից հետո միայն պարսկական մեծաքանակ զորքերն արշավեցին Հայաստան (դրանց մի մասը որոտանի կիրճով շարժվել էր` գաղտնի), նաև "դավաճաններին" պատժելու: Սակայն ոչ միայն արդյունքի չհասան այլև նույնիսկ չմտան իրենց "դաշնակից" ՍՅՈՒՆԻՔ` իշխանը և մյուս ազնվականները ամրանալով լեռնային բերդերում այդպես էլ թշնամուն չտվեցին այդ տարածքները: Էլ չեմ ասում, որ Արցախ չմտան` չնայած այդ կողմից ավելի հեշտ է` դաշտավայրային տարածք է և դժվար է վերահսկվում (խոսքը ներկայիս Հորադիզի տարածքի մասին է)
Արդյունքում եկեղեցին գոհ է, Վարդանանք սուրբ են` զոհվեցին հանուն կրոնի, ով որպես սրբերի հետնորդներ Մամիկոնյանները և մի քանի այլ իշխանական տոհմեր ստացան որոշակի արտոնություններ (չմոռանանք, որ այդ ժամանակ եկեղեցին հանդիսանում էր խոշոր ֆեոդալ և նույնիսկ որոշ իշխաններ տնտեսական և քաղաքական կախման մեջ էին նրանից:): Իսկ կրակապաշտ Վասակը, բնական է դավաճան է: Եղիշեն այնուհետև, իբրև "ականատես", "բարդու վրա նստած" գրի էր առնում եկեղեցու պատվերը` թվերն ուռճացնելով և փաստերը խեղաթյուրելով: Եկեղեցին արդեն վաղուց գիտակցել էր ԳՐՎԱԾՔԻ ուժը և ամբողջությամբ վերահսկում էր "տպագությունը"` չեր կարող գրվել ոչ մի մատյան առանց թույլատվության և խիստ "ցենզուրայի"` հաշվի առնելով նաև այն փաստը, որ գրողներն իրենք էլ վանականներ էին (փաստացի կիսագաղության ռեժիմով ապրող մարդիք): Նշեմ, որ հենց նույն պատճառով էլ համարյա ոչինչ չգիտենք Մաշտոցի (ոչ թե Մեսրոպի` այդ հանճարի անունը ՄԱՇՏՈՑ էր) ԶԻՆՎՈՐԱԿԱՆ անցյալի մասին:
Եվ այդպես էլ հետագայում ոչ մի նոր գրվածք` ոչ մի հիշատակություն, բացի եղիշեական մեջբերումներից:
բ/ իմաստով նունն է, ինչ որ ա/ վարկածը, սակայն արդեն աս դեպքում իրոք Վարդանը և եկեղեցու մյուս համախոհները բախվել են շահի հզոր զորքին` "դավաճանների" ուղեկցությամբ, որովհետև արդեն վաղուց սրվել էին հարաբերությունները կիսահեթանոս և "քրիստոնյա" իշխանների միջև:
Եվ տեղի էր ունեցել հենց այս բարոյական հաղթանակը` ցույց էին տվել, որ ունակ են և պատրաստ են պայքարի և ցրվել "տներով", որից հետո պարսկական շահը մտքափոխվել էր:
Սակայն ինչու չեն նշում, որ ասյ առճակատումից հետո եկեղեցու դիրքերը խիստ թուլացան Սյունիք-Արցախում, նունիսկ կազմվեցին առանձին թագավորություններ??

2. Ոչ մի ճակատամարտ տղի չի ունեցել` պարսիկների հետ:
Իրար մեջ բախվել են հեթանոս և քրիստոնյա իշխանները: Սյունաց իշխանի ազդեցությունը հետզհետե ավելանում էր Հայսատանում, առավել ևս Արծրունիների թուլացումից հետո (հետաքրքիր է այն փաստը, որ Հայաստանի բոլոր հզոր իշխանները, չգիտես ինչու, պարբերաբար, մեկ էլ եկեղեցուն դեմ էին գնում և դառնում "դավաճան" և "այլադավան", նույնիսկ Դվին մայրաքաղաքը կառուցող արքան հազիվ-հազ փրկվեց ինկվիզիցիայից )
Սյունաց իշխանը չէր հանդուրժում միգուցե եկեղեցու իշխանությունը կամ գուցե ընդհանրապես եկեղեցին: Ով էր այդ ժամանակ Հայսատանում "թագավորի ժ/պ" ?????? չէ որ թագավորությունն այլևս չկար, թագավորական տոհմն ընդհատվել էր (խիստ կասկածելի փաստ է), բայց դեռ կար ներքին ուժը, ինչպես նաև պարսկական գերիշխանությունը: Սյունաց իշխանն օգտագործելով համախոհներին, պարսկական ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ, որոշել էր գահը ստանձնել: Սա ձեռնտու էր նաև պարսկական թագավորությանը, քանի որ ինչպես նշեցի միջին ասիայից խաժամուժը անընդհատ նեղում էր ինչպես միջինասիական պարսկական քաղաքներին, այնպես էլ հյուսիսային Պարսկաստանին: Հայաստանը ցանկանում էին օգտագործել որպես վահան: Օրինակ մ.թ. 7-րդ դարում խազարական ցեղերը արդեն լրջորեն խարխլեցին պարսկական գերիշխանությունը կասպից ծովի արևմտյան ափերին, և դա նույնպես հեշտացրեց արաբական արշավանքների ընթացքը:
Սակայն Ճակատամարտը արդյունք չտվեց` օտարները հեռացան մարտի դաշտից, իսկ ավելորդ ուժեր այլևս չկաին` երկու կողմն էլ գիտակցում էր, որ հետագա ընդհարումներն ուղղակի արյունաքամ կանեն երկիրը: Ետդարձի ճանապարհին, պարսկական "օգնականները" բնականաբար զբաղված էին թալանով, սակայն բախվեցին տուն դարձող "Ղարաբաղցիներին" :)))) Դե արդեն պարզ աինչ պետքա լիներ :)) Միգուցե նրանց հետապնդեցին մինչև սահման:
Միայն սա է բացատրում այն փաստը, որ "դավաճան" իշխանը չպատժվեց ?? Նույնիսկ հակառակը, չնայած նրան, որ Հայաստանի և Վրաց մարզպանն էր, այնուհանդերձ Վասակ Սյունին նախ հեռացվել է մարզպանի պաշտոնից, պարսիկները բռնագրավել են նրա ունեցվածքը, ապա կանչել Տիզբոն, ձերբակալել և տանջամահ են արել բանտում:
Չմոռանանք, որ Վասակը մեծացել էր Տիզբոնում որպես պատանդ (ոնց որ տիգրան մեծը), սակայն դա նրան չէր խանգարել ամբողջական և նվիրված օգնություն ցուցաբերել Մաշտոցին` դպրոցներ ի հիմնում, պաշտպանություն, ֆինանսավորում և այլն:

Քանի որ վարկածներն ինքնին ֆորումի համար երկար ստացվեցին, ապա եթե ինչ-որ առարկություններ կամ հարցեր կան` խնդրեմ :)

Lion
04.05.2011, 07:43
Ուզում ես ասել, որ այդ վայրը գտնվում է Նախիջևանում (հարևանությամբ` թուրքական հատվածում):

Դաշտը գտնվում է Վասպուրականի Արտազ գավառում` Տղմուտ գետի ափին ;)


Այժմ վիճելի է ոչ միայն վայրը այլև ճակատամարտը!!

Իսկ կոնկրետ ինչումն է արտահայտվում դա?


Այն, որ ռազմիկ էր, այն էլ շատ լավ, դրանում խոսք չկա` Մամիկոնյան (Մամգուն) էր :)


Իսկ գուցե դավաճանները հենց նախնյաց ոգուն դավաճանած օտար ծագման Մամիկոնյաններն էին

Մամիկոնյանները չունեին օտար ծագում, նրանք տոհմիկ հայեր էին:


Եթե հաշվի առնենք, որ արցախցիք ու ուտեցիք էլ են եղել :) իսկ դա այդպես է, (Ավարայրից հետո, տուն դարձի ճանապարհին, չգիտես ինչու, պարսկական զորքը հարձակվեց Ուտիքի, Գուգարքի "դաշնակից" զորքի վրա:) ապա չափազանցություն չէ: Միայն Արցախի այրուձին (ի դեպ Արցախի զորքի հիմնական տեսակը) 5.000-ից ավելին էր` սովորաբար կազմում էր հայոց այրուձիու կորիզը և միշտ նեյտրալ էր` կրոնի և թագավորի նկատմամաբ) և դրան գումարենք քո կողմից նշված միայն ՀԵԾՅԱԼՆԵՐԻ քանակները, ապա կստանանք մոտ 8-9.000 միայն հեծյալ :)

Այո, բայց խնդիրն այն է, որ 19.400-ը հիշատակվում է "Զորանամակ"-ում, իսկ այդտեղ արցախցիք ու ուտեցիք առանձին են նշված: Ավարայրում ևս արցախցիք ու ուտեցիք հայրենասեր ուժերի կողմում էին:


Թշնամու կողմից Վասակի մասնակցության "փաստը" փաստ չէ :)

Բա ինչա :o


Եվ ուրեմն այսպես ...

Քանի որ վարկածներն ինքնին ֆորումի համար երկար ստացվեցին, ապա եթե ինչ-որ առարկություններ կամ հարցեր կան` խնդրեմ :)

Վարկածը նոր չի, նման մի բան դեռևս Հրանդ Ք. Արմենն էր առաջարկում: Բայց կարծում եմ, որ ոչ` վարկածը հակասում է պատմական հստակ իրողություններին: Պարզ մի բան ասեմ, այ ասում ես. "եկեղեցու ցենզուրա" - բայց չէ որ Վարդանանց պատերազմի մասին գրում է նաև Ղազար Փարպեցին, որը հաստատ այդ ցենզուրայից դուրս էր և եկեղեցու նկատմամբ նույնիսկ հստակ օպոզոիցիոն դիրքորոշում ուներ ("Թուղթ առ Վահան Մամիկոնյան"):

Կարծում եմ, որ վարկածը որևէ քննադատության չի դիմանում, քանի որ զուրկ է որևէ փաստական հիմնավորումից և մեծապես ֆանտազիայի ու ենթադրություններ արդյունք է: Հա, ընդունում ենք, որ Եղիշեն ու մյուսները սուբյեկտիվ են, դեն ենք նետում նրանց և... ինչ ունենք? Որևէ այլ աղբյուր մնում է - ոչ: Այս պարագայում ավելի անկողմնակալ ուսումնասիրողը կդադարեցներ ուսումնասիրությունը կամ էլ, առավեագույնը, շաաատ զգույշ ու թեական ենթադրություններ կաներ, բայց դրա փոխարեն դու առաջ ես անցնում և հանգում ես միանշանակ հետևությունների: Բացի այդ եկ չմոռանանք նաև, որ սա միակ պատերազմը չէր հավատի համար և, եթե եկեղեցու դիրքորոշումը ազգի համար անընդունելի լիներ, հա, թող այս մի անգամ "մուտիտ"-ը անցներ, բայց համաձայնիր, որ դա չէր կարող անցնել մյուս անգամները (459-460, 481-485, 491-499, 571-590, 592, 620-628):

Եվ ի վերջո - վարկածի մեջ ներքին հակասություն նկատեցի - մի կողմից ընդունում ես 180.000-անոց (իրականում, ըստ նույն քո տրամաբանության պետք է լինի 198.000) պարսկական բանակի առկայությունը, մյուս կողմից էլ ասում ես, որ եկեղեցականները "բարդու վրա նստած" թևեր են ուռճացրել:

Varzor
12.05.2011, 16:38
Մամիկոնյանները չունեին օտար ծագում, նրանք տոհմիկ հայեր էին:
Միանշանակ համաձայն չեմ: Նույնիսկ Րաֆֆին իր "Սամվելում" նկարագրում է Սամվելին` տիպիկ ՉԻՆԱՑԻ, ինչպես նաև շեշտում է, որ " ... մամիկոնյանների գերբի վրա սիրամարգ էր` իրենց հայրենիքի սիմվոլը..."
Այն որ հայացած տոհմ էր` դա էլ է փաստ :)
Սակայն Պատմահայրը, իր աշխատությունում նշում է նաև հայոց շատ իշխանական տոհմերի ծագման մասին և այդ ցանկում ոչ մի ՅԱՆ-ով ազգանուն չկա: Հետագայում բոլոր եկվորները ստացան "յան"-ով վերջածանցներ` Մամգուն (Մամիկ)-Մամգունյան-Մամիկոնյան
Թերևս չեմ բացառում մի փաստ ևս:
Արևելյան ժողովուրդների մոտ (չինացի, կորեացի) մինչ այժմ խոսվում է "արևելքից" եկած մարդու (մարդկանց) մասին, որոնք իրենց հետ բերեցին "սրով և մահակով" մարտ վարելու այնպիսի արվեստ, որը մինչ այդ չէին տեսել (այդ մասին նույնիսկ Շաոլին վանքի լեգենդներում կա և ԱՆՁԱՄԲ եմ լսել շաոլինցի վանականից :) ):
Չի բացառվում (նույնիսկ առավել հավանական է), որ այդ արևելից մարդկանց հետնորդներն են եղել մամիկոնյանները և ուղղակի տուն են վերադարձել (սակայն այս մասով, ցավոք փաստեր չկան)
Մեկ այլ վարկածի համաձայն, որն ի դեպ համարվում է ամենահավաստին, Մամիկոնյաններն ինչ-որ Չեն երկրի տիրակալի որդիներն են եղել, ամսպամբել են, հետո փախել պարսից արքայի մոտ: Երբ նրանց պահանջել են, պարսից արքան ուղարկել է նրանց իր բարեկամ հայոց արքա Խոսրովի մոտ, որն էլ նրանց տվել է Սկլունիների տոհմական կալվածք Տարոնը`ամստամբած սլկունիներին վերացնելու դիմաց: Հենց Մամիկոնյաններն իրենց համարում էին Չեն երկրից:


Ավարայրում ևս արցախցիք ու ուտեցիք հայրենասեր ուժերի կողմում էին:
Կտրականապես համաձայն չեմ:
Արցախցիք Մարզպանի կողմից էին, հետո էլ ստեղծեցին առանձին թագավորություն: Նույնիսկ առանձին "կաթողիկոս" ունեին: Վարդան Մամիկոնյանը արշավեց մինչև Դերբենդ` Աղվանաց երկիրը աբստամբել էր, իսկ Աղվանաց երկիրը Առանշահիկների (Երանշահիկների) տարածքն էր (կամ նրանց էր ենթարկվում, չնայած որ այդ ժամանակ Եսուաղեն թագավորն էր այնտեղ իշխում` Արշակունիների տոհմից), որոնք ի դեպ սերում էին Հայկազունի արքայական տոհմից` Սիսակի (Սյունիքի տիրակալի) սերնդից էին:
Եկեղեցին շատ բյուզանդամետ էր, որը դուր չէր գալիս շատերին, այդ թվում նաև Արցախցիներին և Ուտեցիներին, որոնք չէին ուզում կորցնել ըրենց մշտապես համարյա անկախ վիճակը:
Հենց նույն ինքը Վարդանը եղել էր կայսեր մոտ (մաշտոցի հետ միասին) և նրանից ստացել Հայաստանի Բյուզանդական մասի զորքերի հրամանատարի տիտղոսը (ստրատելատ):


Կարծում եմ, որ վարկածը որևէ քննադատության չի դիմանում, քանի որ զուրկ է որևէ փաստական հիմնավորումից և մեծապես ֆանտազիայի ու ենթադրություններ արդյունք է:
Բան չունեմ ասելու :) Ենթադրություններ իհարկե կան, իսկ ցանկացած ենթադրություն վերլուծվում է համաձայն վերլուծողի ՖԱՆՏԱԶԻԱՅԻ`երևակայության և պատկերացման :)


Բացի այդ եկ չմոռանանք նաև, որ սա միակ պատերազմը չէր հավատի համար և, եթե եկեղեցու դիրքորոշումը ազգի համար անընդունելի լիներ, հա, թող այս մի անգամ "մուտիտ"-ը անցներ, բայց համաձայնիր, որ դա չէր կարող անցնել մյուս անգամները (459-460, 481-485, 491-499, 571-590, 592, 620-628):
Հենց այդ էլ ուզում եմ ասել` Ավարայրից հետո եկեղեցին էլ ավելի ամրապնդեց դիրքերը, և մինչև 7-րդ դարը (մինչև 7-րդ դար Հայաստանի տարածքում դեռևս պահպանվել էին հեթանոսները` հիմնականում Ճորոխ գետի ավազանում, ինչպես նաև ներկայիս արևելյան հայաստանի որոշ բարձրալեռնային շրջաններում, Գողթնում, Աղվանաց երկրում, Փայտակարանում): Նաև եթե ուշադիր լինենք նշված թվականներին “հանուն” հավատքի, իսկ իմ կարծիքով իրականում հանուն եկեղեցու, մարտերը մղում էին հիմնականում սպարապետ-Մամիկոնյանները` հանդիսանում էին բարեկամներ (վարդանը Սահակ Պարթևի թոռն էր!!): Դե բնական է, եթե կռիվ է, ապա զորքը պետք է ղեկավարի սպարապետը` եկեղեցու կողմից “օրհնված”:
Եկեք չմոռանանք, որ “Հավատքի” պատերազմում կամ ճակատամարտում հերոսանալու և “սրբանալու” համար ամենևին էլ պետք չէր գործել ազգային կամ պետական շահերից, բավական էր գործել եկեղեցու շահերից: Այս խոսքերիս վառ ապացույցներն են խաչակրաց արշավանքները, միջնադարյան եվրոպայում և նրանից դուրս, ընդհուպ մինչև 19-րդ դար մղված շատ և շատ պատերազմներ “հանուն հավատքի”: Եվ վառ օրինակն է Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը, որը նույնիսկ անգլերեն չէր կարողանում խոսել և Անգլիայում համարյա չէր ապրել, սակայն պատմական հերոսներից մեկն է :)


Եվ ի վերջո - վարկածի մեջ ներքին հակասություն նկատեցի - մի կողմից ընդունում ես 180.000-անոց (իրականում, ըստ նույն քո տրամաբանության պետք է լինի 198.000) պարսկական բանակի առկայությունը, մյուս կողմից էլ ասում ես, որ եկեղեցականները "բարդու վրա նստած" թևեր են ուռճացրել:
հենց դրա համար էլ վարկածներ են (պարսկական զորքը որոշ տվյալներով հասնում էր մինչև 214.000) :) ինչ իմաստ ունի քննարկման առաջադրել իրար նման վարկածներ? Վարկածների տարբերությունն էլ հենց ստեղծում է ավելի բուռն քննարկումներ :)
Եվ հետո 180.000-ը դպրոցից անցած թիվն է :) Ինչպես նաև Վարդանի զորքի 66.000-ը:
նաև “հարբած փղերի” հեքիաթը :) ինչու եմ ասում հեքիաթը, որովհետև հարբաց թիղը կռվել չի կարող!
Օրինակ, կրկեսում փղերին ժամանակ առ ժամանակ (իմ հիշելով 2 օրը մեկ) օղի են տալիս` 0.5լ խառնում են 1 դույլ ջրի հետ, փիղն էլ “մեծ հաճույքով” խմում է: Դա անում են, որպեսզի փղի ներվերը հանգիստ լինեն և անտեղի գժություն չանի և ագրեսիա չդրսևորի:
Չնայած “հարբած” արտահայտությունը չէր վերաբերում միայն ալկոհոլին, այլև այլ նյութերին, որոնք ազգում էին գիտակցության վրա: Հնարավոր է, որ փղերին այլ նյութ են տվել, որի հետևանքով նրանք իրոք կատաղած են եղել: Սակայն Փղերին ռազմի դաշտու կիրառել են շատ վաղուց, տարբեր ազգեր, բայց մարտական փղերը երբեք ԿԱՏԱՂԱԾ չեն եղել” Նրանք հստակ ղեկավարվել են և կատարել են հեծյալի (տարօրինակ է հնչում փիղ նստածի համար, բայց ուրիշ հարմար բառ չգիտեմ :)) հրամանները, և նույնիսկ լավ մարտական ձիու նման ԿՌՎԵԼ են և պաշտպանել են տիրոջը:
Ուզում եմ շեշտել, որ սրանք ԻՄ վարկածները չեն :) ուղղակի իմ կողմից ընդունվում են որպես վարկածներ:
Վարկածները վարկածներ, բայց ընդհանուր ինֆորմացիայից կարելի է կատարել հստակ և հասկանալի հետևություններ.
1. Առկա էին լուրջ տարաձայնություններ Հայաստանի մարզպանի` Վասակ Սյունու, նրա համախոհների և եկեղեցու և նրա համախոհների միջև: Այդ տարաձայնություններն էլ հենց արտահայտվել են Եշիշեի մոտ և այլախոհները անվանվել են “դավաճաններ”: Մինչդեռ պատմությունը բազմաթիվ փաստեր ունի, որոնց հիման վրա կարելի է ասել, որ “հայրենիքին” ավելի շատ դավաճանել է հենց եկեղեցին: Խնդրում եմ ուշադիր լինել և չշփոթել “եկեղեցի” և “հավատք” արտահայտությունները: “...երբ հայի ձեռքից վերցրին սուրը, իսկ նրա տեղը դրեցին խաչը ...” շատ բան փոխվեց:
2. Ավարայրի դաշտում Վարդանի զորքը ՀԱՂԹԵԼ է (թե ում, դա արդեն թողնում եմ Ձեզ :) )
3. Փաստացի Հայաստանը վերջնականապես ընդունեց բյուզանդամետ կեցվածք, և թե ինչպիսին են հետևանքները` դատեք ինքներդ:
4. Փաստացի Հայաստանի արևելյան հատվածը (Արաքսից մինչև Քուր` Գեղարքունիքից մինչև Կասպից ծով) դուրս մնաց ընդհանուր Հայկական թատերաբեմից` ստեղծելով իր ուրույն և նոր քաղաքական մթնոլորտը:

Lion
12.05.2011, 20:09
Միանշանակ համաձայն չեմ: Նույնիսկ Րաֆֆին իր "Սամվելում" նկարագրում է Սամվելին` տիպիկ ՉԻՆԱՑԻ, ինչպես նաև շեշտում է, որ " ... մամիկոնյանների գերբի վրա սիրամարգ էր` իրենց հայրենիքի սիմվոլը..."
Այն որ հայացած տոհմ էր` դա էլ է փաստ :)

Էհհ, լավ էլի, պատմավեպը դա փաստարկ չէ ;)


Սակայն Պատմահայրը, իր աշխատությունում նշում է նաև հայոց շատ իշխանական տոհմերի ծագման մասին և այդ ցանկում ոչ մի ՅԱՆ-ով ազգանուն չկա: Հետագայում բոլոր եկվորները ստացան "յան"-ով վերջածանցներ` Մամգուն (Մամիկ)-Մամգունյան-Մամիկոնյան

Խնդիրը հետևյալում է. այն տոհմերը, որոնց անունները վերջանում են "ունի"-ով, ավելի հին են, քան "յան"-ները: Կա կարծիք, որ առաջինները դեռևս "ուրարտական" և "նախաուրարտական" ժամանակներից են, իսկ մյուսները ու նրանց մեջ էլ Մամիկոնյանները, ազնվակաների դասին են միացել ավելի ուշ:


Թերևս չեմ բացառում մի փաստ ևս:
Արևելյան ժողովուրդների մոտ (չինացի, կորեացի) մինչ այժմ խոսվում է "արևելքից" եկած մարդու (մարդկանց) մասին, որոնք իրենց հետ բերեցին "սրով և մահակով" մարտ վարելու այնպիսի արվեստ, որը մինչ այդ չէին տեսել (այդ մասին նույնիսկ Շաոլին վանքի լեգենդներում կա և ԱՆՁԱՄԲ եմ լսել շաոլինցի վանականից :) ):
Չի բացառվում (նույնիսկ առավել հավանական է), որ այդ արևելից մարդկանց հետնորդներն են եղել մամիկոնյանները և ուղղակի տուն են վերադարձել (սակայն այս մասով, ցավոք փաստեր չկան)

Կարծում եմ այստեղ խոսքը չինացիների վրա հսկայական տպավորություն թողած թոխարների մասին է, որոնք մ.թ.ա. XVII դարի վերջին ու մյուս դարի սկզբներին հասան Չինաստան ու համառ ընդհարումների մեջ մտան չինացիների հետ: Չինացիները թոխարներից շատ բան վերցրեցին...


Մեկ այլ վարկածի համաձայն, որն ի դեպ համարվում է ամենահավաստին, Մամիկոնյաններն ինչ-որ Չեն երկրի տիրակալի որդիներն են եղել, ամսպամբել են, հետո փախել պարսից արքայի մոտ: Երբ նրանց պահանջել են, պարսից արքան ուղարկել է նրանց իր բարեկամ հայոց արքա Խոսրովի մոտ, որն էլ նրանց տվել է Սկլունիների տոհմական կալվածք Տարոնը`ամստամբած սլկունիներին վերացնելու դիմաց: Հենց Մամիկոնյաններն իրենց համարում էին Չեն երկրից:

:)


Կտրականապես համաձայն չեմ:
Արցախցիք Մարզպանի կողմից էին...

Ստեփանոս Օրբելյանի ուղղակի հաղորդումներն այլ բան են ասում:


Վարդան Մամիկոնյանը արշավեց մինչև Դերբենդ` Աղվանաց երկիրը աբստամբել էր, իսկ Աղվանաց երկիրը Առանշահիկների (Երանշահիկների) տարածքն էր (կամ նրանց էր ենթարկվում, չնայած որ այդ ժամանակ Եսուաղեն թագավորն էր այնտեղ իշխում` Արշակունիների տոհմից), որոնք ի դեպ սերում էին Հայկազունի արքայական տոհմից` Սիսակի (Սյունիքի տիրակալի) սերնդից էին:

Այդ ժամանակ ձախափնյա Կուրը Արցախ-Ուտիքի թագավորության կազմում չէր...


Եկեղեցին շատ բյուզանդամետ էր, որը դուր չէր գալիս շատերին, այդ թվում նաև Արցախցիներին և Ուտեցիներին, որոնք չէին ուզում կորցնել ըրենց մշտապես համարյա անկախ վիճակը:

Ինչի վրա է հիմնվում այդ պնդումը?


Հենց այդ էլ ուզում եմ ասել` Ավարայրից հետո եկեղեցին էլ ավելի ամրապնդեց դիրքերը, և մինչև 7-րդ դարը (մինչև 7-րդ դար Հայաստանի տարածքում դեռևս պահպանվել էին հեթանոսները` հիմնականում Ճորոխ գետի ավազանում, ինչպես նաև ներկայիս արևելյան հայաստանի որոշ բարձրալեռնային շրջաններում, Գողթնում, Աղվանաց երկրում, Փայտակարանում): Նաև եթե ուշադիր լինենք նշված թվականներին “հանուն” հավատքի, իսկ իմ կարծիքով իրականում հանուն եկեղեցու, մարտերը մղում էին հիմնականում սպարապետ-Մամիկոնյանները` հանդիսանում էին բարեկամներ (վարդանը Սահակ Պարթևի թոռն էր!!): Դե բնական է, եթե կռիվ է, ապա զորքը պետք է ղեկավարի սպարապետը` եկեղեցու կողմից “օրհնված”:
Եկեք չմոռանանք, որ “Հավատքի” պատերազմում կամ ճակատամարտում հերոսանալու և “սրբանալու” համար ամենևին էլ պետք չէր գործել ազգային կամ պետական շահերից, բավական էր գործել եկեղեցու շահերից: Այս խոսքերիս վառ ապացույցներն են խաչակրաց արշավանքները, միջնադարյան եվրոպայում և նրանից դուրս, ընդհուպ մինչև 19-րդ դար մղված շատ և շատ պատերազմներ “հանուն հավատքի”: Եվ վառ օրինակն է Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը, որը նույնիսկ անգլերեն չէր կարողանում խոսել և Անգլիայում համարյա չէր ապրել, սակայն պատմական հերոսներից մեկն է :)

Չէ, դե եթե ժողովրդի համազգային աջակցությունը չլիներ, զուտ քո ասած միջոցներով Մամիկոնյանները հեռուն չէին գնա...


հենց դրա համար էլ վարկածներ են (պարսկական զորքը որոշ տվյալներով հասնում էր մինչև 214.000) :) ինչ իմաստ ունի քննարկման առաջադրել իրար նման վարկածներ? Վարկածների տարբերությունն էլ հենց ստեղծում է ավելի բուռն քննարկումներ :)
Եվ հետո 180.000-ը դպրոցից անցած թիվն է :) Ինչպես նաև Վարդանի զորքի 66.000-ը:


Սխալ թվեր են ու ցավալի է, որ դրանք են դասավանդվում դպրոցներում:


նաև “հարբած փղերի” հեքիաթը :) ինչու եմ ասում հեքիաթը, որովհետև հարբաց թիղը կռվել չի կարող!
Օրինակ, կրկեսում փղերին ժամանակ առ ժամանակ (իմ հիշելով 2 օրը մեկ) օղի են տալիս` 0.5լ խառնում են 1 դույլ ջրի հետ, փիղն էլ “մեծ հաճույքով” խմում է: Դա անում են, որպեսզի փղի ներվերը հանգիստ լինեն և անտեղի գժություն չանի և ագրեսիա չդրսևորի:
Չնայած “հարբած” արտահայտությունը չէր վերաբերում միայն ալկոհոլին, այլև այլ նյութերին, որոնք ազգում էին գիտակցության վրա: Հնարավոր է, որ փղերին այլ նյութ են տվել, որի հետևանքով նրանք իրոք կատաղած են եղել: Սակայն Փղերին ռազմի դաշտու կիրառել են շատ վաղուց, տարբեր ազգեր, բայց մարտական փղերը երբեք ԿԱՏԱՂԱԾ չեն եղել” Նրանք հստակ ղեկավարվել են և կատարել են հեծյալի (տարօրինակ է հնչում փիղ նստածի համար, բայց ուրիշ հարմար բառ չգիտեմ :)) հրամանները, և նույնիսկ լավ մարտական ձիու նման ԿՌՎԵԼ են և պաշտպանել են տիրոջը:
Ուզում եմ շեշտել, որ սրանք ԻՄ վարկածները չեն :) ուղղակի իմ կողմից ընդունվում են որպես վարկածներ:


Ըհը :)


1. Առկա էին լուրջ տարաձայնություններ Հայաստանի մարզպանի` Վասակ Սյունու, նրա համախոհների և եկեղեցու և նրա համախոհների միջև: Այդ տարաձայնություններն էլ հենց արտահայտվել են Եշիշեի մոտ և այլախոհները անվանվել են “դավաճաններ”: Մինչդեռ պատմությունը բազմաթիվ փաստեր ունի, որոնց հիման վրա կարելի է ասել, որ “հայրենիքին” ավելի շատ դավաճանել է հենց եկեղեցին: Խնդրում եմ ուշադիր լինել և չշփոթել “եկեղեցի” և “հավատք” արտահայտությունները: “...երբ հայի ձեռքից վերցրին սուրը, իսկ նրա տեղը դրեցին խաչը ...” շատ բան փոխվեց:

Եկեղեցին նաև լիքը լավ բաներ է արել ու, եթե նա նույնիսկ դավաճանելել է, ապա դա Վասակին չի արդարացնում: Ի դեպ, արդարացնելով Վասակին... իսկ ինչ կարծիք ունես դու Ֆիլիպ Սյունու մասին, որը 572-590 թթ. ապստամբության "Վասակ"-ն էր կամ 481-485 թթ. ապստամբության դավաճան սոյւնյաց նահապետի մասին?


2. Ավարայրի դաշտում Վարդանի զորքը ՀԱՂԹԵԼ է (թե ում, դա արդեն թողնում եմ Ձեզ :) )

Միանշանակ:


3. Փաստացի Հայաստանը վերջնականապես ընդունեց բյուզանդամետ կեցվածք, և թե ինչպիսին են հետևանքները` դատեք ինքներդ:

Չէի ասի - Հայաստանի բյուզանդական մասում լիքը ապստամբություններ եղան, որոնք սակայն լայնորեն հայտնի չեն: Ասենք սենց - պարսկական մասում բյուզանդամեդ կեցվածք էր, բյուզանդական մասում` պարսկամետ :)


4. Փաստացի Հայաստանի արևելյան հատվածը (Արաքսից մինչև Քուր` Գեղարքունիքից մինչև Կասպից ծով) դուրս մնաց ընդհանուր Հայկական թատերաբեմից` ստեղծելով իր ուրույն և նոր քաղաքական մթնոլորտը:

Կտրուկ է ասված - Արցախն ու Ուտիքը հայաստանի մասերն էին նաև մշակութային առումով, տես եկեղեցիներն ու գրական ժառանգությունը:

Varzor
13.05.2011, 12:24
Էհհ, լավ էլի, պատմավեպը դա փաստարկ չէ ;)
Ես դա որպես փաստարկ չեմ բերել, այլ ենթադրում եմ, որ վիպագիրը նույնպես ինչ-որ աղբյուրից է օգտվել (Փավստոս Բյուզադ :) )
Նաև նշեմ, որ Մամիկոնյանների Չեն երկրից լինելը կարելի է ասել միջազգային պաշտոնական վարկած է:

Կարծում եմ այստեղ խոսքը չինացիների վրա հսկայական տպավորություն թողած թոխարների մասին է, որոնք մ.թ.ա. XVII դարի վերջին ու մյուս դարի սկզբներին հասան Չինաստան ու համառ ընդհարումների մեջ մտան չինացիների հետ: Չինացիները թոխարներից շատ բան վերցրեցին...
Չինացիները շփում են ունեցել ոչ միայն թոխարների հետ, այլև նաև շատ արիական ցեղերի` ռազմական և քաղաքական: Նույնիսկ ավեստական (զրադաշտական) գրվածքներում հիշատակվում է Չեն երկիրը, որը արիաց թագավորը հանձնում է իր որդիներից մեկին:
Վերջերս լրջորեն սկսել են զբաղվել նաև Չինաստանի արևմտյան լեռներում բնակված և մշտապես կոնֆլիկտների մեջ եղած “դինլին” (“դին”, “դիլ”) “վերացած” ցեղի ուսումնասիրությամբ, որոնք ըստ հին չինական տվյալների “բարձրահասակ էին, բաց մաշկով, աչքերով և մազերով, լավ ռազմկներ էին, սակայն համախմբված և միավորված չէին”: Չինացիները նույնիսկ Հուններին (այսպես կոչված հոները` թուրքական ցեղերի նախնիները) օգտագործել են դինլինների դեմ, չնայած իրենք էլ էին մոտ 1000 տարի պայքարում Հուննա ցեղերի դեմ, նունիսկ պատը սարքեցին ոչ թե մոնղոլական այլ, այդ ցեղերի երեսից :)

Ստեփանոս Օրբելյանի ուղղակի հաղորդումներն այլ բան են ասում:
Օրեյլանի հետ չեմ ուզում վիճել :) Մեծ մարդա, երևի մի բան գիտեր, որ գրելա :)

Այդ ժամանակ ձախափնյա Կուրը Արցախ-Ուտիքի թագավորության կազմում չէր...
Կազմում չէր, ուներ առանձին Արշակունի թագավորներ :), որոնք բարեկամաբար էին տրամադրված սյունիքի իշխաններին:

Ինչի վրա է հիմնվում այդ պնդումը?
Նաև ԱՆՁՆԱԿԱՆ կյանքի :) Չնայած նրան, որ Արցախ-Ուտիքի քրիստոնեական մշակույթը մեծ ծաղկում է ապրել հետագա տարիներին, սակայն արցախցիք մինչև հիմա այդքան էլ չեն սիրում եկեղեցականներին (ոչ թե հավատքը) և գործնականում ամենահեթանոս հայերն են :)

Չէ, դե եթե ժողովրդի համազգային աջակցությունը չլիներ, զուտ քո ասած միջոցներով Մամիկոնյանները հեռուն չէին գնա...
Համամիտ չեմ, որ ժեղեվրդի համընդհանուր աջակցություն է եղել: Գյուղացիներից շատերը եկեղեցուն մեծ հարկեր էին վճարում` նյութական և աշխատանքային, որը նրանց դուր չէր գալիս (նախկինում այդպես չէր):
Հասարակարգի փոփոխությունը միշտ չի որ հիմնված է ազգի աջակցության վրա: Որպես վառ օրինակ` Հայաստանի սովետականացումը: Ժեղեվրդի մեծ մասը դեմ էր դրան, սակայն ոչ միայն կարողացան փոխել, այլև մի քանի տասնամյակում հայերը նվիրվեցին այդ հասարակարգին:

Եկեղեցին նաև լիքը լավ բաներ է արել ու, եթե նա նույնիսկ դավաճանելել է, ապա դա Վասակին չի արդարացնում: Ի դեպ, արդարացնելով Վասակին... իսկ ինչ կարծիք ունես դու Ֆիլիպ Սյունու մասին, որը 572-590 թթ. ապստամբության "Վասակ"-ն էր կամ 481-485 թթ. ապստամբության դավաճան սոյւնյաց նահապետի մասին?
Ես չեմ ասում թե եկեղեցին միշտ դավաճան է եղել !!! Խոսքը գնում է եկեղեցական որոշ գործիչների մասին (մանավան ղեկավար): Հենց միայն եկեղեցու ստեղծումը կատարվեց դավաճանաբար վրիժառու պահլավ (պարթև) Գրիգորիսի կողմից (ի միջի այլոց նրա տոհմի կալվածքների մի մասը ժառանգեցին Մամիկոնյանները :) )
Վասակ Սյունուն չեմ արդարացնում, ոչ էլ մեղադրում եմ, ուղղակի նշում եմ դրդապատճառները: Դա ես չի, որ պիտի անեմ, առավել ևս, որ իմ մեղադրելուց կամ արդարացնելուց բան չի փոխվի :)
Ֆիլիպ Սյունու մասին կասեմ... Սյունիները ձգտում էին ետ բերել վաղեմի կորցրած առաջատար դիրքերը: Եթե ազգս նրան դավաճան է համարում, ուրեմն դավաճան է :) Իսկ միթե դավաճան Մամիկոնյաններ չեն եղել ?

Չէի ասի - Հայաստանի բյուզանդական մասում լիքը ապստամբություններ եղան, որոնք սակայն լայնորեն հայտնի չեն: Ասենք սենց - պարսկական մասում բյուզանդամեդ կեցվածք էր, բյուզանդական մասում` պարսկամետ :)
Այս մասով քեզ հետ համամիտ եմ :) հայկական “խասյաթ” ա, միշտ բողոքում ենք ունեցածից: “պարսիկը լավ չի հույնն ա լավ, հետո էլ հույնը լավ չի պարսկին ա լավ” :) Սակայն ի տարբերություն բյուզանգական մասին պարսկական մասում հայոց առավարման ավանդույթները չվերացվեցին:

Կտրուկ է ասված - Արցախն ու Ուտիքը հայաստանի մասերն էին նաև մշակութային առումով, տես եկեղեցիներն ու գրական ժառանգությունը:
Ես մշակույթի մասին չասացի, ես ասացի “քաղաքական” թատերաբեմի մասին:

Lion
13.05.2011, 15:50
Ես դա որպես փաստարկ չեմ բերել, այլ ենթադրում եմ, որ վիպագիրը նույնպես ինչ-որ աղբյուրից է օգտվել (Փավստոս Բյուզադ :) )

Ժամանակին դեռ Ադոնցը ժխտեց այդ ամենը:


Համամիտ չեմ, որ ժեղեվրդի համընդհանուր աջակցություն է եղել: Գյուղացիներից շատերը եկեղեցուն մեծ հարկեր էին վճարում` նյութական և աշխատանքային, որը նրանց դուր չէր գալիս (նախկինում այդպես չէր):
Հասարակարգի փոփոխությունը միշտ չի որ հիմնված է ազգի աջակցության վրա: Որպես վառ օրինակ` Հայաստանի սովետականացումը: Ժեղեվրդի մեծ մասը դեմ էր դրան, սակայն ոչ միայն կարողացան փոխել, այլև մի քանի տասնամյակում հայերը նվիրվեցին այդ հասարակարգին:

Դե այնուհանդերձ աջակցություն կար - Մամիկոնյանները փոքր բանակներ չէին ղեկավարում այդ ապստամբությունների ժամանակ:


Այս մասով քեզ հետ համամիտ եմ :) հայկական “խասյաթ” ա, միշտ բողոքում ենք ունեցածից: “պարսիկը լավ չի հույնն ա լավ, հետո էլ հույնը լավ չի պարսկին ա լավ” :) Սակայն ի տարբերություն բյուզանգական մասին պարսկական մասում հայոց առավարման ավանդույթները չվերացվեցին:

Էդքան "խասյաթ"-ը չէ, ինչքան քաղաքական դաժան իրականությունն է նման վիճակ ստեղծել:

Varzor
13.05.2011, 17:13
Ժամանակին դեռ Ադոնցը ժխտեց այդ ամենը:

Եթե Ադոնցին և Աճառյանին հավատանք, ապա հայերը չեն եղել, հայերենը նույնպես չի եղել: Ոնց որ Մասսադի ագենտներ լինեն :)

Ադոնցը բավարար փաստարկներ և հիմքեր չունի Բուզանդին հերքելու համար` շատ փոքր ա :)
Խնդիրը նրանումն է, որ մեր հակական պատմագետները բավարար նյութեր չունեն մեր իսկ պատմությունը ուսումնասիրելու համար:
Դա ունի մի քանի պատճառ`
1. եղած հայկական գրականության մեծ մասը չի պահպանվել և ոչնչացվել է օտար նվաճողների կողմից (մի մասն էլ չի ոչնչացվել և մինչև հիմա գտնվում է անհատների հավաքածուներում, տարբեր պետութոյւնների և եկեղեցիների արխիվներում և հասանելի չէ ՀԱՅ պատմաբաններին)
2. եկեղեցու կողմից, որպես գրական մշակույթի կրող և "պաշտպան" գրի չեն առնվել, կամ արգելվել է գրի առնել այնպիսի նյութեր, որոնք դեմ են եղել իրեն (օրինակ` պավլիկյաններ, թոնդրակյաններ, որոնք եղած գրականությունում, թեև ոչ բացահայտ այլ կերպ են ներկայացվում, սակայն բացահայտ կերպով ներկայացվում են աղանդավորներ)
3. Օտար աղբյուրներից հիմնականում կարողանում ենք աշխատել "հանրամատչելի" հունական և հռոմեկանա գրականության հետ, որի պատճառներից մեկն էլ այն է, որ չունենք այլ լեզուների նորմալ մասնագետներ, ինչպես նաև այլ աղբյուրների անհասանելիությունը:
4. Հայ պատմագիրների միջազգային ասպարեզում ունեցած թույլ և մեղմ ասած "ոչ ծանրակշիռ" դիրքը: Այնքան են զբաղվել բանահյուսական գործողութոյւններով, որ պատմաբանների շարքից վանվել են, բացի այդ համարվելով "սովետական" դպրոցի հետևորդներ թերահավատություն են առաջացնում:

Այս ամենի պատճառով դեռևս մութ են հայոս ազգի պատմության էջերի նույնիսկ ոչ այնքան հեռավոր դրվագները:

Moonwalker
13.05.2011, 17:48
Եթե Ադոնցին և Աճառյանին հավատանք, ապա հայերը չեն եղել, հայերենը նույնպես չի եղել: Ոնց որ Մասսադի ագենտներ լինեն :)

Եթե Ադոնցի պատմական ու գրականագիտական ժառանգության գնահատականը երկբայելի է, ապա կտրականապես համաձայն չեմ Աճառյանին տվածդ գնահատականին: Նրա անցած ուղուն ու թողած շուրջ 200 գիտական աշխատություններին նետված հպանցիկ հայացքն իսկ բավական է հասկանալու համար, ինքը միայնակ հայերենի համար արել է այն, ինչ այլ (նույն թվում եվրոպական բազմամիլիոնանոց) ժողովուրդների համար արել են (որոշների համար էլ չեն արել) տասնյակ, անգամ հարյուրավոր լեզվաբաններ տասնյակ ու հայրուրավոր տարիների ընթացքում:
Թվեմ իր հիմնական աշխատություններից մի քանիսը (գրեթե բոլորն էլ մեծադիր էջերով ստվարածավալ հատորներից բաղկացած).

«Հայ բարբառագիտություն»
«Հայերենի արմատական բառարան» (քառահատոր)
«Հայոց անձնանունների բառարան» (հնգահատոր)
«Հայոց լեզվի պատմություն» (երկհատոր)
«Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» (վեցահատոր)


Էլ չխոսեմ նրա աղբյուրագիտական (ձեռագրացանկերի կազմում ևն), բանասիրական (Կողբացու ու Մաշտոցի վերաբերմամբ) և այլ աշխատությունների մասին: Մարդը միայնակ ավելին է արել ընդանրապես դիտարկած հայերենագիտության ու մասնավորապես դիտարկած նրա գրեթե բոլոր ճյուղերի (որոնցից մի քանիսի հիմնադիրն էլ ինքն է) համար, քան իրենից առաջ ու հետո բոլոր լեզվաբանները միասին վերցրած: Ընդ որում նրա պնդումների ճնշող մեծամասնությունը (չնչին ուղղումներով. ասենք Աճառյանի մոտ հանդիպում է 1000 բառ, հետո պարզում են, որ իրականում 1003 բառ էր) այժմեական է: Նրա ոչ մի աշխատություն հիմնավորապես հերքված չէ:
Ու սրանից հետո մերկապարանոց Աճառյանին համեմատել ՄՈսսադի աշխատակցի հետ... Է, հա ես էլ Հռոմի պապն եմ::esim

Հ.Գ. Ներողություն թեմայից դուրս զեղմանս համար:

Varzor
13.05.2011, 18:19
:)
Աշխատությունների անվանումները լավն են :)
Բա բովանդակությունը?
Աճառյանի "բառարաններում" նշված բառերի և անձնանունների մեծամասնության համար գրված է "ծագում է այն ինչ լեզվից...", "ծագում է այսինչ լեզվից..." է հետո?
Մարդը հատորներով փորձել է ապացուցել, որ հայերեն լեզուն ինքնին երկայիս վիճակում համարյա ամբողջովին "վերցնովի" է, էլ չեմ ասում անձնանունների մասին:
Սենց նստած մտածում եմ :) "Կարողա իրոք տենցա ?" Ոչ թե միակն ա, որ ինչ որ բանա արել, ցանկացողները շատ են եղել, բայց անողը մեկը :) արդն սիկ տարորինակ չի? Ավելի շուտ կասեի էդ մեկին են թողել որ անի (հանկարծ ուրիշ բան չմտածեք :) կամ եթե մտածեք էլ, սխալ չեք մտածի)
Թե ինչու է այդ արել, դժվար է ասել, սակայն հաստատ "հայագիտական" նվաճումների համար չէ, որ 37թ. դատապարտվելով 6 տարվա ազատազրկման, այն էլ ընդունելով իր մեղքը, որպես հակահեղափոխական, այնուամենայնիվ 2 տարուց ազատ արձակվեց և վերականգնվեց իր "համալսարանական" դիրքերում:
Ինչևէ պատճառների մասին բավարար հիմնավորումներ չունեմ, ունեմ միայն կարծիք, որը սակայն ոչ մի փաստով չեմ կարող հիմնավորել, դրա համար էլ չեմ արտահայտում :)

Moonwalker
13.05.2011, 18:51
:)
Աշխատությունների անվանումները լավն են :)
Բա բովանդակությունը?
Աճառյանի "բառարաններում" նշված բառերի և անձնանունների մեծամասնության համար գրված է "ծագում է այն ինչ լեզվից...", "ծագում է այսինչ լեզվից..." է հետո? Մարդը հատորներով փորձել է ապացուցել, որ հայերեն լեզուն ինքնին երկայիս վիճակում համարյա ամբողջովին "վերցնովի" է, էլ չեմ ասում անձնանունների մասին:

Եղբայր միանշանակ հայերենի բառաֆոնդի յուրահատուկ բառարմատները, որ ավանդված են գրավոր հիշողություններով հաշվվում են 11,000-ով: Սրանցից Աճառյանը մաքուր հաերեն է համարում 930-ը («Հայոց լեզվի պատմություն», Ա մաս, էջ 108-122), իսկ «ջհուդ-մասսոնական հետախուզությամ մյուս աշխատակիցը»՝ Գևորգ Ջահուկյանը հավելումներով այդ թիվը հասցնում է 1200-ի («Հայ բարբառագիտության ներածություն», էջեր 283-299): Հիմա, հայերենի 11,000 արմատներից հանելով բնիկ և ծանոթ լեզուներից փոխառյալ բառերը, մնացածը (մոտ 5500 բառ), այսինքն՝ կեսը, ենթադրվում են փոքրասիական (ոչ հնդեվրոպական) լեզուների բառեր (Աճառյանը սա նշում է որպես հիպոթեզ ու հայերեն արմատների մյուս կեսը թողնում հաջորդ սերնդի ուսումնասիրողներին): Հետագայում Ջահուկյանն իր "Урартский и индоевропейские языки" գրքում ապացուցեց մի փոքր թվով փառերի կապը ուրարտերենի հետ: Ու վերջ: Նոր սերնդից ձեն-ծպտուն չկա: Երևի հրեաները կորցրել են հետաքրքրությունը մեր հանդեպ::pardon



Սենց նստած մտածում եմ :) "Կարողա իրոք տենցա ?" Ոչ թե միակն ա, որ ինչ որ բանա արել, ցանկացողները շատ են եղել, բայց անողը մեկը :) արդն սիկ տարորինակ չի? Ավելի շուտ կասեի էդ մեկին են թողել որ անի (հանկարծ ուրիշ բան չմտածեք :) կամ եթե մտածեք էլ, սխալ չեք մտածի)

Անշուշտ, Աճառյանը կեղտոտ հակամրցակցային հնարքներով ճանապարհից վերացրել է իր բոլոր հնարավոր «կոլեգաներին»: :D
Լա՜վ էլի, սա այնպիսի անշնորհակալ ու անձնազոհություն պահանջող գործ է, որ ֆանատիկության հասնող էնտուզիազմի տեր մարդը միայն կարող է նման տաժանակրության բեռի տակ մտնել: Թե՞ կասես հիմա էլ խանգարող կա, որ այս ուղղությամբ աշխատանքները տեղում դոփում են:


Թե ինչու է այդ արել, դժվար է ասել, սակայն հաստատ "հայագիտական" նվաճումների համար չէ, որ 37թ. դատապարտվելով 6 տարվա ազատազրկման, այն էլ ընդունելով իր մեղքը, որպես հակահեղափոխական, այնուամենայնիվ 2 տարուց ազատ արձակվեց և վերականգնվեց իր "համալսարանական" դիրքերում:

Միանշանակորեն ուրախ կլինեի, որ ասենք Բակունցը կամ Չարենցը ևս նման (էական չէ ինչպիսի) հնարքներով ողջ մնային ու վերադառնային գրասեղանի առաջ: Բայց, ավաղ, ունենք այն, ինչ ունենք: Անձն ու իր մարդկային հատկանիշներն այս դեպքում գործի վիթխարիության ստվերում են մնում:


Ինչևէ պատճառների մասին բավարար հիմնավորումներ չունեմ, ունեմ միայն կարծիք, որը սակայն ոչ մի փաստով չեմ կարող հիմնավորել, դրա համար էլ չեմ արտահայտում :)

Իհարկե, որևէ հիմնավորում ունենալու համար առնվազն Աճառյանի չափ գիտական ներդրում պիտի ունենայիր:;)

Lion
14.05.2011, 20:47
Այս ամենից թերևս մի բանի հետ կարելի է միանշանակ համաձայնել - մեր պատմությունը վատ է ուսումնասիրված:

Varzor
16.05.2011, 11:06
Եղբայր միանշանակ հայերենի բառաֆոնդի յուրահատուկ բառարմատները, որ ավանդված են գրավոր հիշողություններով հաշվվում են 11,000-ով: Սրանցից Աճառյանը մաքուր հաերեն է համարում 930-ը («Հայոց լեզվի պատմություն», Ա մաս, էջ 108-122), իսկ «ջհուդ-մասսոնական հետախուզությամ մյուս աշխատակիցը»՝ Գևորգ Ջահուկյանը հավելումներով այդ թիվը հասցնում է 1200-ի («Հայ բարբառագիտության ներածություն», էջեր 283-299): Հիմա, հայերենի 11,000 արմատներից հանելով բնիկ և ծանոթ լեզուներից փոխառյալ բառերը, մնացածը (մոտ 5500 բառ), այսինքն՝ կեսը, ենթադրվում են փոքրասիական (ոչ հնդեվրոպական) լեզուների բառեր (Աճառյանը սա նշում է որպես հիպոթեզ ու հայերեն արմատների մյուս կեսը թողնում հաջորդ սերնդի ուսումնասիրողներին): Հետագայում Ջահուկյանն իր "Урартский и индоевропейские языки" գրքում ապացուցեց մի փոքր թվով փառերի կապը ուրարտերենի հետ: Ու վերջ: Նոր սերնդից ձեն-ծպտուն չկա: Երևի հրեաները կորցրել են հետաքրքրությունը մեր հանդեպ::pardon
Հա բա կորցրել են :) Ըստ հրեական ավանդության մենք այն միակ ազգն ենք, որին պետք է իսպառ վերացնել:
http://www.araspel.org/showthread.php?t=1021
http://pics.livejournal.com/ksatra/pic/0004q2k9/
http://www.e-slovo.ru/313/6pol1.htm
Եվ նույնիսկ մեր պատմության մեջ են խանվում` մասնավորապես պնդում են, որ շատ հայ նախարարական տոհմեր հրեական ծագում ունեն:
http://www.eleven.co.il/?mode=article&id=10288&query=АРМЕНИЯ
http://brockhaus-efron-jewish-encyclopedia.ru/beje/01-4/051.htm

Անշուշտ, Աճառյանը կեղտոտ հակամրցակցային հնարքներով ճանապարհից վերացրել է իր բոլոր հնարավոր «կոլեգաներին»: :D
Հա, բա ոնց :)

Լա՜վ էլի, սա այնպիսի անշնորհակալ ու անձնազոհություն պահանջող գործ է, որ ֆանատիկության հասնող էնտուզիազմի տեր մարդը միայն կարող է նման տաժանակրության բեռի տակ մտնել: Թե՞ կասես հիմա էլ խանգարող կա, որ այս ուղղությամբ աշխատանքները տեղում դոփում են:
Չէի ասի, որ անշնորհակալ է եղել, այն ժամանակներում Աճառյանը վատ չէր ապրում, համ էլ մնացել է պատմության մեջ, որպես “անկրկնելի” աշխատանք կատարած մարդ :) Այն, որ իրոք մեծածավալ և բար աշխատանք է կատարել, անկախ արդյունքից, դա փաստ է և հարգանքի է արժանի:

Միանշանակորեն ուրախ կլինեի, որ ասենք Բակունցը կամ Չարենցը ևս նման (էական չէ ինչպիսի) հնարքներով ողջ մնային ու վերադառնային գրասեղանի առաջ: Բայց, ավաղ, ունենք այն, ինչ ունենք: Անձն ու իր մարդկային հատկանիշներն այս դեպքում գործի վիթխարիության ստվերում են մնում:
Բայց Չարենցը ուրախ չէր լինի երևի, հակառակ դեպքում չեն գրի և ասեր այն, ինչ գրել և ասել է:

Իհարկե, որևէ հիմնավորում ունենալու համար առնվազն Աճառյանի չափ գիտական ներդրում պիտի ունենայիր:;)
Հենց դե աել ասում էի :) Եթե այդքան ժամանակ, ցանկություն և նվիրում ունենաի, ապա մի գուցե աշխատանքներ կտանեի, որոնք սակայն նույնիսկ չէի էլ տպագրվի` մեր գիտական ծերակույտը չի ընդունում այն ամենը, ինչը դեմ է “ակադեմիական” սկզբունքներին:

Այս ամենից թերևս մի բանի հետ կարելի է միանշանակ համաձայնել - մեր պատմությունը վատ է ուսումնասիրված:
Ոչ միայն վատ է ուսումնասիրված, այլև ուսումնասիրությունների մի մասը ակնհայտ կեղծված կամ խեղաթյուրված են:

Lion
16.05.2011, 11:12
http://www.eleven.co.il/?mode=article&id=10288&query=АРМЕНИЯ
http://brockhaus-efron-jewish-encyclopedia.ru/beje/01-4/051.htm

Սենց անգրագիտություն վաղուց չէի կարդացել :D


Ոչ միայն վատ է ուսումնասիրված, այլև ուսումնասիրությունների մի մասը ակնհայտ կեղծված կամ խեղաթյուրված են:


Դժբախտաբար ճիշտ ես...:(

Moonwalker
16.05.2011, 11:22
Varzor, ոնց տեսնում եմ հրեաների մասով զրույցը ուրիշ կողմ է գնում: Եթե հետաքրքրված ես հայ-հրեական հարաբերությունների մասին թեմա բացիր (չնայած համոզված չեմ, որ չկա), քննարկենք:;)


Բայց Չարենցը ուրախ չէր լինի երևի, հակառակ դեպքում չեն գրի և ասեր այն, ինչ գրել և ասել է:

Մանավանդ իր ստեղծագործության «կարմիր» շրջանը չէ՞::D

Ոչ միայն վատ է ուսումնասիրված, այլև ուսումնասիրությունների մի մասը ակնհայտ կեղծված կամ խեղաթյուրված են:

Կոնստրուկտիվ առաջարկ ունեմ. հինգ ակնհայտ կեղծված պատմական փաստ բեր քննարկենք::)

Varzor
16.05.2011, 11:53
Հա հրեաների թեման անվերջ ա :)
Իսկ ես կարող եմ թեմա բացել?

Քննարկենք կեղծիքները:

1. Ամենամեծ և ամենակեղծվածը - Ուրարտու-Հայասա
2. Քրիստոնեության ընդունումը - Տրդատ 3-րդ Մեծ
3. Պավլիկյաններ և Թոնդրակյաններ` որպես աղանդավորական շարժումներ
4. Հայոց ցեղասպանությունը կազմակերպել են թուրքերը
5. 1-ին հանրապետությունը կործանել են դրսի ուժերը:

My World My Space
16.05.2011, 13:37
Հա բա կորցրել են :) Ըստ հրեական ավանդության մենք այն միակ ազգն ենք, որին պետք է իսպառ վերացնել:

Եվ նույնիսկ մեր պատմության մեջ են խանվում` մասնավորապես պնդում են, որ շատ հայ նախարարական տոհմեր հրեական ծագում ունեն:
http://brockhaus-efron-jewish-encyclopedia.ru/beje/01-4/051.htm

Հա, բա ոնց :)



Ավելի մեծ ապուշություն չէի կարդացել: Դիլետանտական վերլուծություն ա, որտեղ ամեն ինչ խեղաթյուրված ա, նույնիսկ Փավստոս Բյուզնդը հայ չի ըստ հեղինակի



Более достоверны известия византийского летописца Фауста, жившего в 4 столетии.
էնքան որ վկայակոչել ա, նույնիկս առանց իմանալու թե ով ա

На вопрос, куда девались десять колен, Мар-Зутра (3 в.) отвечает: "в Африку",. Под Африкой в Талмуде принято понимать Иберию (Грузию)Մի աշխատություն, ըստ որի Աֆրիկա նշանակում է Իբերիա, առնվազն ծաիծաղելի է

Lion
17.05.2011, 16:25
Կարելի է, չէ, ես էլ մասնակցեմ ;)



Կոնստրուկտիվ առաջարկ ունեմ. հինգ ակնհայտ կեղծված պատմական փաստ բեր քննարկենք::)

1. "Ուրարտու" կոչվածը ու դրանից առաջ եղածը կապ չունի հայերի հետ ("եկվորության բլեֆ"-ը),
2. Տիգրան II Մեծը ներկայացել է Պոմպեոսին ու թագը դրել նրա ոտքերի տակ,
3. Ավարայրի ճակատամարտում հայերը պարտվել են,
4. Կիլիկիայի թագավորությունը անկում է ապրել 1375 թ-ին,
5. 1425-1918 թվականների արանքում "Հայկական բանակ" հասկացություն գոյություն չի ունեցել:

Ընդ որում հաշվի առ, եղբայր, ես այս ցուցակը դեռ երկար կարող եմ շարունակել, ուղղակի այստեղ գրեցի ամենաակնհայտները ու ընտրեցի բոլոր ժամանակներից...

Moonwalker
17.05.2011, 17:04
Կարելի է, չէ, ես էլ մասնակցեմ ;)

Քո տարածքում ենք Մհեր ջան::))


Ընդ որում հաշվի առ, եղբայր, ես այս ցուցակը դեռ երկար կարող եմ շարունակել, ուղղակի այստեղ գրեցի ամենաակնհայտները ու ընտրեցի բոլոր ժամանակներից...

Գիտեմ Լիոն ջան, ես չէի էլ կասկածում, որ անճշտություններ կան:

2. Տիգրան II Մեծը ներկայացել է Պոմպեոսին ու թագը դրել նրա ոտքերի տակ,

Էս մեկը հետաքրքիր էր: Մանրանա՞նք::think
Դրա մասին նշում է Պլուտարքոսը Vitae parallelae /Զուգահեռ կյանք/ աշխատության Պոմպեոսի մասին պատմող մասում.
Անգլերեն տարբերակում.

«Tigranes, accordingly, not only obeyed them in this, but also unloosed his sword and gave it to them; and finally, when he came into the presence of Pompey himself, he took off his royal tiara and made as if to lay it at his feet, and what was most humiliating of all, would have thrown himself down and clasped his knees in supplication.» -33, 3

Մոտավոր թարգմանությունը.
«Տիգրանն, այսպիսով, ոչ միայն ենթարկվեց նրանց այս հարցում, այլև քադեց իր սուրբ ու տվեց նրանց, և վերջապես, երբ նա եկավ իր Պոմպեսոի մոտ, հանեց իր արքայական գլխանոցն ու մեկնեց՝ իբր. դնելով Պոմպեոսի ոտքերի տակ: Եվ որ ամենանսեմացուցիչն էր նետեց իրեն ցած ու ծնկի իջավ՝ աղաչելով»:

Եկ համաձայնիր, որ Պլուտարքոսը վառ գույներով է ներկայացնում:
Կսպասեմ տեսակետիդ::)

Lion
17.05.2011, 19:23
Բարոյախոսի համբավ ունեցող այս "ճշմարտախոս"-ը ամենաշատերից մեկն է վնաս տվել հելլենական շրջանի մեր պատմությանը, չնայած մյուսներն էլ հրեշտակներ չեն:

Այն, որ Պոմպեոսը իրականում չի ներխուժել Մեծ Հայք մինչև Արտաշատի հաշտության պայմանագրի կնքումը, անուղղակիորեն հաստատում է այն հանգամանքը, որ նախորդ (Լուկոլլոսի արշավանք) և հաջորդ (օրինակ` Կորբուլոնի կամ Պետոսի արշավանք) իրադարձությունների հետ համեմատած, այս անգամ նույնիսկ ակնարկ էլ չկա տեղի ունեցած գոնե փոքրիկ ընդհարման մասին, այն դեպքում, երբ երկու պետությունները գտնվում էին կատաղի բախման մեջ: Ավելին, ըստ Մովսես Խորենացու. "Իսկ Տիգրանը (Տիգրան II Մեծը – Մ. Հ.)… Միհրդատի սուգը կատարելով` այնուհետև շարժվում գնում է Ասորիք` հռոմեացիների զորքերի վրա: Նրա դեմ է դուրս գալիս Գաբանիոսը (Պոմպեոսի զորավարներից մեկը – Մ. Հ.)` հռոմեական զորքի սպարապետը, սակայն Գաբանիոսը չի համարձակվում Տիգրանի հետ ընդհարվել և Եփրատի (Զևգմայի գետանցից – Մ. Հ.) մոտից դառնում գնում է…" (Գիրք 2, գլուխ 16):

Ինչպես տեսնում ենք ամեն ինչ ասված է ծայրահեղորեն հստակ: Տվյալ դեպքում ես որևէ լուրջ հիմք չեմ տեսնում հռոմեական աղբյուրներին Մովսես Խորենացու նկատմամբ առաջնություն տալու համար, սակայն ավանդական պատմագիտությունը, գտնվելով համաշխարհային պատմագիտության չարաբաստիկ "եվրոպակենտրոնության" ազդեցության տակ, առանց լուրջ հիմնավորման առաջնությունը տվել է հենց հռոմեական աղբյուրներին:

Իրականում, սակայն, ամենայն հավանականությամբ հռոմեական զենքի "հաղթահանդես"-ը, հռոմեական զորավարների և "ասպետներ"-ի "սխրագործություններ"-ը նկարագրելու մոլուցքով տարված հռոմեական հեղինակները հաշտության պայմանագիրը կնքելու համար Արտաշատ ժամանած Պոմպեոսի շքախումբը ներկայացրել է որպես հսկայական բանակի մի ներխուժում, որի արդյունքն է եղել "բարբարոսներ"-ի կապիտուլյացիան: Իր հերթին հայրենի սովետահայ պատմաբաններն էլ, ավանդականորեն թերագնահատելով Հայոց բանակն ու Հայկական պետության ռազմական ուժը, լիովին հիմնավորված, մի տեսակ ինքն իրեն հասկանալի և բնական են համարել, որ "Պոմպեոսի բանակի մուտքը Մեծ Հայք մինչև Արտաշատի հաշտության պայմանագրի կնքումը" կարող էր լիովին և այն աստիճան կաթվածահարել Տիգրան Մեծի կամքը և Հայոց բանակը, որ նույնիսկ եզակի ու փոքրիկ մի ընդհարում չլիներ: Այս ֆոնի վրա կրկին ցավալիորեն բնական է համարվել և նույնիսկ մի տեսակ զգացմունքային-հուզիչ, իսկ ինչ-որ տեղ նաև դիվանագիտական ճկուն քայլ ներկայացնելու տոնով է որպես բացարձակ ճշմարտություն ընդունվել իրականում գոյություն չունեցած "Տիգրան Մեծի` Պոմպեոսի ճամբար միայնակ ներկայանալու և թագը նրա ոտքերի տակ դնելու" քաղաքական տեսանկյունից իրոք անընդունելի, Մեծ Հայքի տիրակալին ոչ հարիր և հոգեբանորեն էլ դժվար հասկանալի էպիզոդը, քանզի, ինչ-որ անհնար է թվում, որ 45 տարի արքայական տրադիցիաներով դաստիարակված ու ապրած և դրանից հետո էլ 30 տարի կայսր եղած անձը նման բան կաներ:

Սա սակայն ցավալի ու միաժամանակ բացատրելիորեն-բնականաբար ընդհանրապես չի զարմացրել սովետահայ պատմաբանին, քանզի ըստ նրա կարծրացած պատկերացումների "մեր ազգը միշտ էլ եղել է փոքր, թույլ Հռոմին կամ որևէ այլ կայսրությանը ենթակա, իսկ այս կայսրությունն էլ ավելի շուտ պատահաբար էր ստեղծվել և բնականաբար այդպես էլ պետք է լիներ": Նշենք նաև, որ այս հեքիաթը իր հերթին միանգամայն հարիր է հռոմեական հեղինակների կողմից ստեղծված և ակտիվորեն քարոզվող, սակայն բացահայտ սուտ, սնանկ և ճշմարտությունը աղավաղող "հռոմեական բարեկիրթ, բարեգութ և մարդասեր զորավարներ" թեզին:

Վերջում մի քիչ ինքնագովությամբ զբաղվեմ :) Այն ամենն, ինչ վերևում ասացի, տպագրված է Տարեգրքումս դեռևս 2008 թ-ին: Ի պատիվ ինձ, 2010 թ-ին հրատարակվեց մինչ այդ անտիպ վիճակում գտնվող Ն. Ադոնցի "Տիգրան Մեծ"-ը և, ապրեմ ես, հանկարծ պարզվեց, որ այն, ինչ պնդում եմ ես, դեռևս տասնամյակներ առաջ ասել է Ն. Ադոնցը :)

Ու ստեղ... ընեեեեեննննցցցց լավ զգացի:D

Varzor
23.05.2011, 11:57
1. "Ուրարտու" կոչվածը ու դրանից առաջ եղածը կապ չունի հայերի հետ ("եկվորության բլեֆ"-ը),
Այո կատարյալ հորինվածք է, որի տակից արդեն դուրս չեն գալիս:


2. Տիգրան II Մեծը ներկայացել է Պոմպեոսին ու թագը դրել նրա ոտքերի տակ,
Դե սա արդեն հռոմեական պոռոտախոսության նմուշներից է:
Նույն Հռոմի այլ պամիչներ նկարագրել են, թե բախումների արդյունքում ինչպիսի խայտառակ պարտություններ է կրել հռոմեական զորքը: Այդ մասին անշուշտ գիտեր նաև Պոմպեոսը, և դժվար թե հանդգներ նման պայմաններ առաջարկել Հայոց արքային: Այս հարցում նույնիսկ համաձայն չէին լինի պարսից արքաները` Տիգրանի նման քայլը Հռոմի ուղղակի թիրախ էր դարձնում Պարթևական Պարսկաստանը, որին վերջիններս դժվար թե համաձայն լինեին:
Տիգրանը շատ ամբիցիոզ և իշխանատենր արքա է եղել, իզուր չէ նույնիսկ վերցրել “արքայից արքա” տիտղոսը, որը իրականում ոչ իշխանություն էր ավելացնում, ոչ ունեցվածք:
Այն, որ Պոմպեոսը չեր կարող Հայաստանը վերջնականապես գրավել, դա բոլորը գիտեն, բայց ...
Որքան էր նրա զորաբանակի թիվը??
Եթե հաշվի առնենք, որ հռոմեական արևելյան զորքերը բաժանված էին բազմաթիվ մասերի, որոնցից խոշորները պայմանական անվանենք Պոնտական, Պաղեստինյան, Հայկական և Պարսկական ճակատներում, ապա հազիվ Հայկական ճակատում ունենաին 50-100.000 զորքը, որը բացարձակ բավարար չէր Հայաստանը ծնկի բերելու համար:
Եթե նույնիսկ ամբողջ արևելյան զորքը գար, ապա էլի հարցական է, սակայն այդպիսի քայլի նույնիսկ չէին գնա հռոմեացիք: Մյուս պոտենցյալ թշնամիները ուղղակի կբզկտեին ոչ միայն թիկունքից, այլև կներխուժեին կայսրության տարածքները:


3. Ավարայրի ճակատամարտում հայերը պարտվել են,
Այո, իհարկե :) Դե, այս թեման արդեն բավականաչափ քննարկվել է


4. Կիլիկիայի թագավորությունը անկում է ապրել 1375 թ-ին,
Մի գուցե միջազգայնորեն ընդունված “թագավոր” չի եղել, սակայն ներքին իշխանությունը պահանվել է շատ երկար տարիներ, առնվազն մինչև 19-րդ դար: Կիլիկիայի բավական ստվար հայկական բնակչությունը դրա ապացույցն ու հիմքն էին:


5. 1425-1918 թվականների արանքում "Հայկական բանակ" հասկացություն գոյություն չի ունեցել:
Դժվարանում եմ ասել, նայած թե ինչ ինկատի ունես “Հայկական բանակ” ասելով:
Եթե հաշվի առնենք Սյունիք-Արցախի մելիքությունները, Զեյքունի իշխանությունը, Կիլիկիայի իշխանությունները, որոնք անշուշտ ունեին կանոնավոր զինված ուժեր, ապա իհարկե ունեցել ենք բանակ (բանակներ):
Սակայն 19-րդ դարի մասին նման բան չեմ կարող ասել: Այն որ հայերը բավական մեծ քանակի զենք ունեին, ինչպես նաև այդ զենքին տիրապետող, դա նույնպես փաստ է` ոչ բոլոր հայդուկներն էին սովորական գյուղացիներ կամ արհեստավորներ: Բայց կենտրոնացված կառավարմամբ մեծաքանակ զինվորական ուժի մասին (1500-2000 զինյալներ) չեմ կարող խոսել, միգուցե տվյալներ չունեմ:

Lion
23.05.2011, 15:42
Այն, որ Պոմպեոսը չեր կարող Հայաստանը վերջնականապես գրավել, դա բոլորը գիտեն, բայց ...
Որքան էր նրա զորաբանակի թիվը??

Տիգրանի դեմ պատերազմ սկսելու պահին Պոմպեոսի տրամադրության տակ կար 174.000 ռազմիկ:


Մի գուցե միջազգայնորեն ընդունված “թագավոր” չի եղել, սակայն ներքին իշխանությունը պահանվել է շատ երկար տարիներ, առնվազն մինչև 19-րդ դար: Կիլիկիայի բավական ստվար հայկական բնակչությունը դրա ապացույցն ու հիմքն էին:

Կիլիկիայի թագավորության անկումը կարող է թվագրվել 1426 (http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք?p=2149168&viewfull=1#post2149168) թվականով...


Դժվարանում եմ ասել, նայած թե ինչ ինկատի ունես “Հայկական բանակ” ասելով:
Եթե հաշվի առնենք Սյունիք-Արցախի մելիքությունները, Զեյքունի իշխանությունը, Կիլիկիայի իշխանությունները, որոնք անշուշտ ունեին կանոնավոր զինված ուժեր, ապա իհարկե ունեցել ենք բանակ (բանակներ):

Հենց դրանք...

Lion
24.05.2011, 07:34
Հայ-հռոմեական պատերազմները առանձին քննարկման թեմա են: Ընդ որում կարծում եմ, որ նրանցում հայերի դերը անարդարացիորեն թերագնահատված է...

Lion
24.05.2011, 07:40
Մոռացված պատերազմներ ու անհայտ հերոսություններ, չհիշատակվող ռազմիկներ և ստվերում մնացած ճակատագրեր – սա ցանկացած ժողովրդի ու պատերազմի անբաժանելի մասն է, բայց հայ ժողովրդի պատմության մեջ սրան ավելանում է նաև մոռացված երևույթների մի նոր տեսակ` մոռացված ապստամբություններ:

Մոռացված ապստամբություններ և անհայտ հերոսներ – մենք հիմա կխոսենք հենց ձեր մասին…

Lion
24.05.2011, 07:49
Մարզպանական Հայաստանի II ապստամբություն
(459-460)

Վարդանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի I ապստամբություն) (449-451) լայնորեն է հայտնի, սակայն հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա հսկայական հետք թողած այս իրադարձությունը ստվերում թողեց մեկ այլ ապստամբություն` Մարզպանական Հայաստանի II ապստամբությունը (459-460): Ընդ որում ՄՀԱ II-ի մոռացությունը ավելի քան տարօրինակ է, քանի որ նրա մասին զգալի տեղեկություններ է տալիս նույն Եղիշեն` մեծ մասայականություն վայելող այդ հեղինակը: Կարելի է կարծել, որ սովետական տարիներին ապստամբությունը մոռացության է մատնվել, քանի որ դա կհակասեր "հայ և ադերբեջանցի ժողովուրդների դարավոր բարեկամության" չարչրկվող թեզին: Մեր պատմությունը այսպես թե այնպես շատ հարուստ է, իսկ մեր արևելյան ներկայիս հարևաններն էլ պատմություն գործնականում չունեին, դրա համար էլ այս ապստամբությունը անիմաստ շռայլությամբ նվիրվեց իրենց ու սկսեց ներկայացվել որպես “աղվանների ապստամբություն”, մեր պատմության համար դառնալով մեկը "մոռացվածներից"...

Մարզպանական Հայաստանի II ապստամբությունը (459-460) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր, որի ծանրությունը հիմնականում իր վրա վերցրեց քննարկվող ժամանակաշրջանում Պարսից թագավորության կողմից դեռևս ճանաչում չստացած Արցախ-Ուտիքի թագավորությունը: Ապստամբությունը ավարտվեց հայկական կողմի հաղթանակով և կրոնափոխության հերթական պահանջի վերացումով:

Հիմնական իրադարձություններ

459 ամառ – Դերբենդ ամրոցի գրավում
459 աշուն – Արցախի ճակատամարտ
459 դեկտեմբեր - 460 հունվար – Մեծ Կուենք գավառի ճակատամարտ
460 գարուն – Հաշտության կնքում

Ապստամբության ընթացքը

Ի պատասխան նոր գահ բարձրացած պարսից Պերոզ I (459-484) արքայի օրոք կրկին ծայր առած բռնությունների և իրականացվող բռնի կրոնափոխության քաղաքականության` Արցախ-Ուտիքի թագավորության արքա Վաչեն (մոտ 451 - ուղ. 460) ապստամբություն բարձրացրեց: 459 թ-ի ամռանը Վաչե արքայի գլխավորած Արցախ-Ուտիքի թագավորության բանակը գրավեց Դերբենդ ամրոցը Պարսից թագավորության կայազորից: Նույն տարվա աշնանն էլ Վաչե արքայի գլխավորած Արցախ-Ուտիքի թագավորության բանակը (մոտ 15.000 զինվոր), վարձկան մազքութները ու 11 կովկասյան ցեղերը (ընդհանուր` մոտ 10.000 զինվոր) հաղթեցին Պարսից թագավորության առաջխաղացած բանակին (մոտ 20.000):

Շուտով, սակայն, պարսից արքունիքին հաջողվեց համաձայնության գալ հոների հետ և խոշոր վճարի դիմաց պատերազմի դրդել վերջիններիս հայերի դեմ: 459 թ-ի վերջին վարձկան հոները (մոտ 30.000) ասպատակելով առաջխաղացան Դերբենդ-Խաղխաղ-Մեծ Կուենք երթուղով , սակայն մինչև հաջորդ տարվա սկիզբ Մեծ Կուենք գավառում Վաչե արքայի գլխավորած Արցախ-Ուտիքի թագավորության բանակի հետ մղվող մանր պարտիզանական մարտերում, ինչպես նաև սեփական բանակում տարածված վարակիչ հիվանդություններից ծանր կորուստներ կրեցին և ստիպված եղան նահանջել:

Ի վերջո փոխադարձ զիջումներով կնքվեց հաշտություն, Մարզպանական Հայաստանի II ապստամբությունը վերջացավ և վերականգնվեց նախկին վիճակը: Վաչե արքան հրաժարվեց գահից հոգուտ իր եղբորորդի Վաչագան Բարեպաշտի (460 - մոտ 510), իսկ դրա փոխարեն պարսից արքունիքը հրաժարվեց մինչ այդ իրականացվող կրոնափոխության քաղաքականությունից: Մինչև Վահանանց պատերազմը Հայոց մարզպանությունում հաստատվեց խաղաղություն:

Ապստամբությունը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Հայկ Խաչատրյանի «Վաչագան Բարեպաշտ» պատմավեպում։

Varzor
24.05.2011, 11:40
[SIZE="5"][B][CENTER]
459 ամառ – Դերբենդ ամրոցի գրավում


Սա արդեն Դերբենդի (Չոլա) 2-րդ գրավումն է հայերի կողմից 5-րդ դարում: Առաջին անգամ գրավել էր Վարդան Մամիկոնյանը:
Նշեմ, որ Դերբենդը պարսկական թագավորության համար համարվում էր ստրատեգիական կարևոր օբյեկտ, որը պաշտպանում էր Քուր-Արաքսյան դաշտավայրը և Կասպից ծովի հարավային ափերը հյուսիսային ցեղերի ներխուժումներից, մասնավորապես սկյութներից (ըստ հույն պատմիչների` ինքնանվանումը սկոլոտ):
Սա նույնպես վկայում է այն մասին, որ 451թ. պարսկական զորքերի կրած պարտությունը լուրջ ազգեցություն էր ունեցել Պարսկաստանի ռազմական կարողութոյւնների վրա: Նույն բանը տեսնում ենք հենց վերը նկարագրված ապստամբության ընթացքում` պարսկական զորախմբերի քանակը խիստ կրժատվել է (չնայած նաև կրճատվել էր հայկական զորքերի քանակը):
Մի քիչ խոսենք հենց սկյութների ներխուժման մասին:
Ռուսական ինչ-որ էլեկտրոնային աղբյուրում կարդացել եմ այս մասին հետևյալ տեսքով.
Սկյութական ցեղերը, ելնելով պարսկական թագավորության թուլացումից Դերբենդից ներխուժեցին և ասպատակեցին նույնիսկ մինչև բյուզանդական տարածքներ և Միջագետք: Այդ ասպատակությունները շուրջ 2 տասնամյակ կրում էին անկանոն բնույթ, որոնց մի մասը հաջող էր անցնում` մեծ ավարով, մյուս մասը տեղական դիմադրություններ արդյունքում կանգնեցվում էր: Սկյութների որո ցեղեր բնակություն հաստատեցին Կուր գետի ձախ աձին` գետաբերանին մոտ:
Սակայն չէր նշվում այն փաստը, որ պարսից արքայի հրահրմամբ էին արշավել: Մի գուցե առաջին ներխուժումներն այդպիսին էին, սակայն մյուսները վնաս էին հասցրել նաև Պարսկաստանին:
Այստեղ կան նաև այլ հանգամանք. սկյութական ցեղերը գտնվում էին հոնական (հուննա) և նրանց միացած այլ թուրքալեզու և սիբիր-միջինասաիկան ցեղերի ճնշման տակ:
Լիոնի կողմից հիշատակված հայերի դաշնակից մազկութները (հույն պատմիչների մոտ մասսագետ) ըստ որոշ տվյալների բնակվում էին Քուր-Արաքսյան դաշտավայրում, որոշ տվյալներով էլ Միջին Ասիայում և որպես կանոն միշտ դիմադրել են պարսկական (իրանական) թագավորություններին:
Իմ կարծիքով հայաստան են արշավել ոչ միայն սկյութական, այլև թուրքալեզու ցեղային միավորումներ: Սա կարելի է ասել թուրքալեզու ցեղերի "հետախուղական" արշավանքներն էին, որովհետև որոշ ժամանակ անց խազարները (առաջին հիշատակությունը դրանց մասին տվել է հայ պատմիչ Մովսեսը` 625թ. պատմելով, որ "հազար ձիավոր քաջեր արծիվների պես անցան Դերբենդի դարպասներով, կտրեցին անցան Մեծ գետը, հասան մինչև ծով և ծովով նավարկեցին կայսրի մոտ` նրան իրենց բարեկամությունն առաջարկելու համար) լրջորեն արշավեցին Անդրկովկաս:

Lion
24.05.2011, 11:55
Սա արդեն Դերբենդի (Չոլա) 2-րդ գրավումն է հայերի կողմից 5-րդ դարում: Առաջին անգամ գրավել էր Վարդան Մամիկոնյանը:

Այո :) Հետաքրքիր է բուն ամրոցի կառուցվածքը: Թվում է, թե այն պետք է "միակողմանի" լիներ, այսինքն ստեղծված լիներ միայն հյուսիսից կատարվող հարձակման դեմ, բայց` ոչ: Ամրոցը երկկողմանի է և հզոր պարիսպներ ունի նաև հարավային կողմից...


Նշեմ, որ Դերբենդը պարսկական թագավորության համար համարվում էր ստրատեգիական կարևոր օբյեկտ, որը պաշտպանում էր Քուր-Արաքսյան դաշտավայրը և Կասպից ծովի հարավային ափերը հյուսիսային ցեղերի ներխուժումներից, մասնավորապես սկյութներից (ըստ հույն պատմիչների` ինքնանվանումը սկոլոտ):

Ամրոցը հատկապես ուժեղացրեց Խոսրով I Մեծը (531-579) - ասում են, որ սա նավերի վրա բարձած խոշոր քարեր ու հող է լցրել ափից դեպի ծովը և պարիսպ քաշել դեպի ծովը` բավականին հեռավորության վրա: Հաշվարկը եղել է այն, որ քոչվորները իրենց ձիերով պտույտ չանեն ու ծովից չշրջանցեն պարիսպը...


Սա նույնպես վկայում է այն մասին, որ 451թ. պարսկական զորքերի կրած պարտությունը լուրջ ազգեցություն էր ունեցել Պարսկաստանի ռազմական կարողութոյւնների վրա: Նույն բանը տեսնում ենք հենց վերը նկարագրված ապստամբության ընթացքում` պարսկական զորախմբերի քանակը խիստ կրժատվել է (չնայած նաև կրճատվել էր հայկական զորքերի քանակը):

Այս դեպքում ապստամբել էր ըստ էության Հայաստանի միայն մի մասը` Արցախն ու Ուտիքը (գուցե նաև Սյունիքը), դրա համար է թշնամու ուժերը այդքան քիչ: Ընդհանրապես, ոչ վաղ անցյալի արյունահեղ իրադարձություններից ու կրած կորուստներից հետո Պարսից թագավորությունը այս անգամ գերադասեց գործել վարձկանների ուժերով:


Մի քիչ խոսենք հենց սկյութների ներխուժման մասին:
Ռուսական ինչ-որ էլեկտրոնային աղբյուրում կարդացել եմ այս մասին հետևյալ տեսքով.
Սկյութական ցեղերը, ելնելով պարսկական թագավորության թուլացումից Դերբենդից ներխուժեցին և ասպատակեցին նույնիսկ մինչև բյուզանդական տարածքներ և Միջագետք: Այդ ասպատակությունները շուրջ 2 տասնամյակ կրում էին անկանոն բնույթ, որոնց մի մասը հաջող էր անցնում` մեծ ավարով, մյուս մասը տեղական դիմադրություններ արդյունքում կանգնեցվում էր: Սկյութների որո ցեղեր բնակություն հաստատեցին Կուր գետի ձախ աձին` գետաբերանին մոտ:
Սակայն չէր նշվում այն փաստը, որ պարսից արքայի հրահրմամբ էին արշավել: Մի գուցե առաջին ներխուժումներն այդպիսին էին, սակայն մյուսները վնաս էին հասցրել նաև Պարսկաստանին:

Խոսքը ոչ թե սկյութների, այլ հոների մասին է: 396 թ-ին սրանք ավերիչ մի արշավանք ձեռնարկեցին դեպի Առաջավոր Ասիա: Առկա սուղ տեղեկատվությունը հիմք է տալիս ասելու, որ սրանք այս անգամ ներխուժել են Ալանանց Դռնով (Դարիալի լեռնանցքով), անցել Վրաստանը, Փոքր Հայքը ու մտել Կապադովկիա, որտեղից էլ իջել են Հյուսիսային Միջագետք և նույն ճանապարհով հետ վերադարձել: Ծայրահեղ թուլություն ապրող հենց նոր ստեղծված Բյուզանդիան չի կարողացել որևէ կերպ խանգարել այս շարժին:


Այստեղ կան նաև այլ հանգամանք. սկյութական ցեղերը գտնվում էին հոնական (հուննա) և նրանց միացած այլ թուրքալեզու և սիբիր-միջինասաիկան ցեղերի ճնշման տակ:

Սկյութները այդ ժամանակ արդեն վաղուց վերացել էին` խոսքը հոների մասին է:


Լիոնի կողմից հիշատակված հայերի դաշնակից մազկութները (հույն պատմիչների մոտ մասսագետ) ըստ որոշ տվյալների բնակվում էին Քուր-Արաքսյան դաշտավայրում, որոշ տվյալներով էլ Միջին Ասիայում և որպես կանոն միշտ դիմադրել են պարսկական (իրանական) թագավորություններին:

Այո :) Սրանք երբեմնի Մասքութական թագավորության մնացորդներն էին, որոնք V դարի վերջին արդեն թուլացել էին ու լավագույն դեպքում հանդես էին գալիս որպես վարձկաններ:


Իմ կարծիքով հայաստան են արշավել ոչ միայն սկյութական, այլև թուրքալեզու ցեղային միավորումներ: Սա կարելի է ասել թուրքալեզու ցեղերի "հետախուղական" արշավանքներն էին, որովհետև որոշ ժամանակ անց խազարները (առաջին հիշատակությունը դրանց մասին տվել է հայ պատմիչ Մովսեսը` 625թ. պատմելով, որ "հազար ձիավոր քաջեր արծիվների պես անցան Դերբենդի դարպասներով, կտրեցին անցան Մեծ գետը, հասան մինչև ծով և ծովով նավարկեցին կայսրի մոտ` նրան իրենց բարեկամությունն առաջարկելու համար) լրջորեն արշավեցին Անդրկովկաս:

Հոների թյուրքականությունը մինչ հիմա վիճելի է: Առաջին ռեալ թյուրքերը այս կողմում երևացել են ի դեմս թյուրքուտների 572 թ-ին (որպես վարձկաններ պարսկական բանակում), իսկ ինքնուրույն առաջին անգամ Առաջավոր Ասիա են արշավել 583 թ-ին:

Varzor
24.05.2011, 16:01
Խոսքը ոչ թե սկյութների, այլ հոների մասին է: 396 թ-ին սրանք ավերիչ մի արշավանք ձեռնարկեցին դեպի Առաջավոր Ասիա: Առկա սուղ տեղեկատվությունը հիմք է տալիս ասելու, որ սրանք այս անգամ ներխուժել են Ալանանց Դռնով (Դարիալի լեռնանցքով), անցել Վրաստանը, Փոքր Հայքը ու մտել Կապադովկիա, որտեղից էլ իջել են Հյուսիսային Միջագետք և նույն ճանապարհով հետ վերադարձել: Ծայրահեղ թուլություն ապրող հենց նոր ստեղծված Բյուզանդիան չի կարողացել որևէ կերպ խանգարել այս շարժին:
Հնեց դրա մասին էլ խոսում էի :) Պատմական որոշ աղբյուրներում հոներ են, իսկ որոշներում, որոնք չգիտեին, որ այդ տարածքներում սկյութներ այլևս չէին ապրում հոնա-բուգարական ցեղերին անվանել են սկյութներ

Սկյութները այդ ժամանակ արդեն վաղուց վերացել էին` խոսքը հոների մասին է:
Սկյութները չէին վերացել, ուղղակի նրանց արդեն սկսել էին տարբեր անուններ տալ, ըստ Պրոկոպիոս Կեսարացու (հենց ըստ նրա էին սկյութներն իրենք իրենց անվանում սկոլոտներ, այս ինֆորմացիան նա վերցրձլ էր ավելի վաղ հաւոնական աղբյուրներից)` իրենց առաջնորդների անուններով: Ուղղակի սկյութական ցեղերը, մասսամբ մասնակցելով հոնական արշավանքներին, հիմնականում տեղափոխվել էին մի փոքր հյուսիս: Նույն Կեսարացին նշում է, որ սկյութների լեզուն և կրոնը շատ չէին տարբերվում գերմանական ցեղերից (գոթեր, վիզիգոթեր, վանդալներ և ԱԼԱՆՆԵՐ!!! ըստ կեսարացու արիական ցեղեր էին): Սկյութական միավորումների ամենազարգացած վայրը դա Սև ծովի հյուսիսային ափամերձ գոտին էր և դրան հարող տափաստանները: Հենց այս տարածքները սկսեցին զբաղեցնել թուրք-թաթարական ցեղերը:
Կա նաև մի պատմագիտական հիպոթեզ, ըստ որի հենց նույն մազկութները (մասագետները) հանդիսանում են սկյութական ցեղ:
Ի միջի այլոց, ռուսներն իրենց համարում են սկյութների հետնորդներ և փորձում են ապացուցել, որ սկյութները արիական քաղաքակրթության հետնորդներ են, նույնիսկ արիացիներ են, և որ արիական քաղաքակրթությունը ծնվել և տարածվել է Ուրալյան լեռներից արևելք, Ուրալ և Վոլգա գետերի միջին ավազանում: Վեջին տեսությունների համաձայն նունիսկ զրադաշտությունը ծագել է այդտեղ` մարգարե Զրադաշտը (պարս. Զարդոշտ, ռուս. Զարատուստրա) ծնվել է այս վայրերում:

Հոների թյուրքականությունը մինչ հիմա վիճելի է: Առաջին ռեալ թյուրքերը այս կողմում երևացել են ի դեմս թյուրքուտների 572 թ-ին (որպես վարձկաններ պարսկական բանակում), իսկ ինքնուրույն առաջին անգամ Առաջավոր Ասիա են արշավել 583 թ-ին:
Շեշտեմ, որ հոները թուրքեր չեն, այլ ըստ տերմինի թուրքալեզու ցեղեր են (նույն հունգարերենը հենց հիմնականում հոն-բուգարական ցեղերի և սլավոնական որոշ ցեղերի լեզուների խառնուրդն է, ամենա մոտն է ֆինների լեզվին, սակայն իրար չեն հասկանում):
Հոները իրենց տարածումը սկսեցին միջին ասիայից, որտեղ ճնշեցին և մասսամբ տեղահան արեցին (ստիպեցին հեռանալ) իրանական և հունաիրանական, ինչպես նաև ըստ որոշ վարկածների սկյութական ցեղերին: Սակայն 2000-ականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենայն հոնական առաջին պետություն-կազմավորումները գոյություն են ունեցել դեռևս մ.թ.ա. 5-6-րդ դդ, ալթայան տափաստաններում: սա մոտավորապես այն տարածքն է, որտեղ ապրում են ներկայիս թուրքերի նախնիները համարվող ույգուրները:
Հոների մասին հիմնական տեղեկությունները պահպանվել են չինական աղբյուրներում: Ըստ դրանց գոյություն են ունեցել Հուննա ցեղերը, որոնք երբեմն միավորվել են և նույնիսկ թագավորներ են ունեցել: Միշտ արշավել են չինական կայսրության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանների վրա, հիմնականում թալանել են, երբեմն էլ ժամանակավոր հարկեր են հավաքել: Ըստ չինական աղբյուրների չինացիները մոտ 1000 տարի պայքարել են Հուննա ցեղերի դեմ, նույնիսկ դտանցից պաշտպանվելու համար են սարքել Մեծ Պարիսպը: Հուննաի դեմ պայքարում օգտագործել են իրենց “սիրած” մարտավարությունը “բարբարոսներն ընդդեմ բարբարոսների” և որպես վարձկաններ օգտագործել են մոնղոլական ցեղերին: Հետագայում ույգուրական կագանատը օգտագործում էին թաթարական խաների դեմ և այլն: Հենց այս ճնշումներին չդիմանալով, և հատկապես մոնղոլական ցեղերի ճնշումների ներքո, ինչպես նաև միգուցե բնակլիմայական պայմանների վատթարացման հետ կապված, տեղափոխվեցին Միջին Ասիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան մասերը, որտեղից էլ սկսեցին իրենց Մեծ Տեղաշարժը:
Հոների մոնղոլոիդ ռասսաին պատկանելը արդեն ապացուցված է, նույնիսկ հռոմեկան և հունական պատիմչներն են նրանց նկարագրում այնպես, որ վերարտադրությունը համապատասխանում է մոնղոլոիդ տեսքին: Իսկ լեզուն պատկանում է ֆին-ույգուրական լեզվընտանիքի թուրքական լեզվախմբին (վարկած, նաև ֆին-ուգորական լեզվախումբ):

Lion
24.05.2011, 17:07
Շնորհավորանքներս, վատ չես տիրապետում թեմային :)

Varzor
24.05.2011, 17:57
:) Ձգտում եմ իմ կողմից պահպանել թեմայի մասնակիցների շրջանում տիրող բարձր ինտելեկտուալ մակարդակը :)
Վերադառնալով չլուսաբանված աբստամբությունների թեմային, ասեմ, որ ըստ էության Արցախյան շարժումը 80-ականների վրջին նույնպես վերափոխվեց աբստամբության` ընդդեմ սովետական բացահայտ խառնակիչ քաղաքականության և "ադրբեջանական" (իբր թե ազգ, որն ունի ոչ ավելի քան 100 տարվա պատմություն) վայրագ-անասնական պահվածքի:
Ադրբեջանցիների հայր Նարիման Նարիմանովը, նույնիսկ իր կուսակցական տոմսում ազգությամբ նշված էր "թուրք": Ինձ անձամբ հայրս է պատմել, որ տեսել է այդ տոմսը Բաքվի կուսակցական թանգարանում !!!
459-460թթ հայկական աբստամբությունը Պերոզ 1-ի քաղաքական սխալներից մեկն էր (տարօրինակ անուն էին տվել "Պերոզ", հունարեն "հաղթանակող", ինչ էր հաղթանակել ??): Եթե նա հասկանար հայոց իշխանությունների և թագավորությունների անգնահատելի նշանակությունը որպես սեպ, որը խրված էր ինչպես Բյուզանդիայի և Պարսկաստանի, այնպես էլ հյուսիսից ներխուժող ցեղերի և Պարսկաստանի միջև, ապա կունենաինք լրիվ ուրիշ ընթացք: Ինչևէ ունենք այն ինչ ունենք ...

Lion
25.05.2011, 08:09
Սատրապական Հայաստանի I ապստամբություն
(484-488)

V դարում Մարզպանական Հայաստանում Պարսից թագավորության դեմ մղվող քաղաքական պայքարը լայնորեն է հայտնի, սակայն այդ ժամանակվա Հայաստանը կազմված չէր միայն Մարզպանական Հայաստանից: Հայաստանի ուղիղ կեսը գտնվում էր տարածաշրջանի մեկ այլ գերտերության` Բյուզանդական կայսրության, տիրապետության տակ: Բյուզանդական կայսրության տիրապետության տակ գտնվող Հայաստանում կամ, այլ խոսքերով ասած Սատրապական Հայաստանում հայ ժողովուրդը ևս, չհամակերպելով օտար լծի հետ, պայքար էր մղում իր քաղաքական իրավունքների համար: Մոռացված ապստամբությունների զգալի մի հատված բաժին է ընկնում հենց Սատրապական Հայաստանին:

Սատրապական Հայաստանի I ապստամբությունը (484-488) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց հայկական կողմի պարտությամբ և նրա արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակման սկիզբ առած գործընթացը շարունակվեց ու ավելի խորացավ:

Հիմնական իրադարձություններ

484 – Եդեսիայի ճակատամարտ
485 – Անտիոքի ճակատամարտ
485-488 – Պանուրիա ամրոցի գրավումը

Ապստամբության ընթացքը

Կայսր Զենոնի (474-475, 476-491) օրոք Բյուզանդական կայսրությունում տիրում էր խառն ու անկայուն վիճակ: Ժողովրդի կողմից չսիրված կայսրը, որն իրոք մի անընդունակ, վախկոտ, տգեղ և այլասերված մարդ էր, ոչ մի կերպ չէր կարողանում ոչ միայն կայունություն հաստատել երկրում, այլև ամուր պահել իր իշխանությունը: Կայսրությանը անվերջ սպառնում էին արտաքին թշնամիները, սակայն երկրի ներքին դրությունն էլ կայուն չէր: 470-ական թվականների վերջերին գահազրկումից հետո կրկին գահ բարձրացած Զենոնի հրամանով իրենց իշխանական իրավունքների զգալի մասից զրկվեցին Սատրապական Հայաստանի ժառանգական հայ իշխանները` սատրապները: Սա հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակմանը ուղղված մի լուրջ քայլ էր, որին վերջինս շուտով պատասխանեց ապստամբությամբ: Առիթ տվեցին Արևելքում կայսեր զորավարներ Լեոնտիոսը և Հելլիոսը, որոնցից առաջինը երկրորդի աջակցությամբ ապստամբություն բարձրացրեց և իրեն հռչակեց կայսր: Լեոնտիոսին աջակցեցին և իրենց գնդերով անմիջապես էլ նրան միացան նաև հայ սատրապները, սակայն ապստամբները ակտիվ չգործեցին և զիջեցին նախաձեռնությունը կառավարական բանակին, ինչն էլ կործանիչ ընթացք ունեցավ ապստամբության հետագա ընթացքի վրա:

484 թվականին Հովհան Սկյութի գլխավորած բյուզանդական կառավարական բանակը (մոտ 50.000 զինվոր) Եդեսիայի ճակատամարտում հաղթեց Լեոնտիոսի ու Հելլիոսի գլխավորած բյուզանդական բանակին (մոտ 20.000 զինվոր) և հայ սատրապների գնդերին (մոտ 5.000 զինվոր): 485 թվականին Հովհան Սկյութի գլխավորած բյուզանդական կառավարական բանակը (մոտ 45.000 զինվոր) Անտիոքի ճակատամարտում կրկին հաղթեց Լեոնտիոսի ու Հելլիոսի գլխավորած բյուզանդական բանակին (մոտ 15.000 զինվոր) և հայ սատրապների գնդերին (մոտ 4.000 զինվոր): Երկու դաշտային բաց ճակատամարտերում կրած պարտությունները ըստ էության նշանակում էին ապստամբության վերջը, մանավանդ որ դրանից հետո հայ սատրապները դուրս եկան պայքարից և դադարեցրեցին դիմադրությունը: Պայքարը շարունակեցին միայն Լեոնտիոսը ու Հելլիոսը, որոնք ամրացան Լեռնային Կիլիկիայում գտնվող Պանուրիա ամրոցում: 485-488 թվականներին Հովհան Սկյութի գլխավորած բյուզանդական կառավարական բանակը (մոտ 10.000 զինվոր) պաշարեց և գրավեց Պանուրիա ամրոցը Լեոնտիոսի ու Հելլիոսի գլխավորած բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) և տեղի հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր): Լեոնտիոսը ու Հելլիոսը գերվեցին և մահապատժի ենթարկվեցին, իսկ հայ սատրապների իրավունքները լրջորեն սահմանափակվեցին: Սրանով Սատրապական Հայաստանի I ապստամբություն վերջացավ:

Varzor
25.05.2011, 11:41
Ուզում եմ նշել մի հետաքրքիր փաստ:
Հովնան Սկյութը սկյութ չէր:??
Կա 2 տարբերակ
1. նրան այդպես էին կոչել սկյութների դեմ կատարված հաջող գործողությունների,
2. ամենայն հավանականությամբ նա օստգոթերից էր` ամելունգների տոհմից, արիական կրոնի հետևորդ:
Շատ ուշագրավ է այն փաստը, որ այն ցեղերին, որոնց մինձև 3-րդ տարն անվանում էին սկյութներ, 3-րդ դարևից հետո սկսեցին արդեն տարբեր անուններ տալ` սարմատներ, վենեդներ, գոթեր, վանդալներ և այլն:
Սա հաստատվում է այն փաստով, որ սարմատների, ալանների և օստգոթերի տարածքները համընկնում էին նախկինում սկյութկան համարվող տարածքների հետ:

Lion
25.05.2011, 11:44
Ճիշտ ես, Հովհանը ազգությամբ սկյութ չէր: Եթե այլ ուղղակի տվյալներ չկան (ինձ հայտնի չեն) ու եթե մի կողմ թողնենք մականունը ըստ "հաջող պատերազմելու" կամ ըստ "սկյութերի դեմ" պատերազմելու պարագայում ստացած լինելը, ապա նրան երևի թե կարելի է համարել Արևելյան Եվրոպայի կամ Բալկանների բնակիչ, գուցե և ազգությամբ սլավոն: Բանն այն է, որ այդ ժամանակն սլավոններին կայսրությունում հաճախ էին "սկյութ" կոչում:

Ի դեպ, բացառված չէ նաև, որ այս մարդը գուցե և հայկական արմատներ է ունեցել: Օրինակ, 530-ականների կայսրության հայտի զորավարներից մեկը` Հիլիբուդը, որը զոհվեց սլավոնների դեմ պատերազմում, երկար ժամանակ համարվել է ազգությամբ սլավոն: Սակայն մի քանի տասնամյակ առաջ գտնվեց նրա գերազմանաքարը, որի վրա գրված էր. "Հիլիբուդ, Սմբատի որդի":

Varzor
25.05.2011, 13:33
Ճիշտ ես, Հովհանը ազգությամբ սկյութ չէր: Եթե այլ ուղղակի տվյալներ չկան (ինձ հայտնի չեն) ու եթե մի կողմ թողնենք մականունը ըստ "հաջող պատերազմելու" կամ ըստ "սկյութերի դեմ" պատերազմելու պարագայում ստացած լինելը, ապա նրան երևի թե կարելի է համարել Արևելյան Եվրոպայի կամ Բալկանների բնակիչ, գուցե և ազգությամբ սլավոն: Բանն այն է, որ այդ ժամանակն սլավոններին կայսրությունում հաճախ էին "սկյութ" կոչում:

Այո, նույնիսկ սլավոններին էին "սկյութ" կոչում, հույն պատմիչները մի տեսակ նման էին այն երեխային, որը կյանքում առաջին անգամ փոկ տսնելով նրան "շունիկ" է ասում :)
Այս երևույթը համատարած է բոլոր ազգերի մոտ, որինակ ռուսները բոլոր սիբիրյան ցեղերին նշում են որպես "տատարին", նույնիսկ կովկասյան և անդրկովկասյան ցեղերին կոչում էին "կովկասյան տատարներ":
Վրացիները հայերին անվանում են "սոմեխի", իսկ Սոմեխը, եթե չեմ սխալվում պատմական Հայաստանի այն տարածքն էր, որը հարևանակցում էր Վիրքին (Իբերիա, Վրաստան):
Նույնը հակառակից. Վիրք=վերևում գտնվողներ: Վիրացի (վրացի)=վերևում ապրող:
"Հաջող պատերազմելու" վարկածը ընդունված էր ուշ հռոմեական կայսրությունում (օրինակ հիշենք հայտնի Գերմանիկին` գերմանական ցեղերիհանդեպ տարած տպավորիչ հաղթանակների համար):
Ի միջի այլոց վենեդներին (գերմանական կամ որոշ վարկածներով սկյութական ցեղ), որ ստուգաբանվում է որպես "սպիտակներ", համարում են վանդալների անվանվան մի ձևը և սլավոնների նախնիներ: Տարօրինակ է, քանի որ վանդալները և ալանները արշավելով հասան մինչև հյուսիսային Աֆրիկա, Կարթագեն, և նույնիսկ 455թ. այնտեղից հարձակվելով գրավեցին Հռոմը!!!
Ուշագրավ է մի հետաքրքիր փաստ: Պատմականորեն ընդունված է ասել, որ գերմանական ցեղերը քոչվոր էին, ռազմատենչ և խավարամիտ: Սակայն հենց նույն հույն պատմիչները նշում են, որ վանդալները ամենակազմակերպվածն էին գերմանական (գոթական) ցեղերի մեջ, կռվում էին մարտակարգով և հստակ ենթարկվում էին իրենց հրամանատարների հրամաններին, տեսքով դուրեկան էին, արիական կրոնի հետևորդներ էին և համարյա նույն լեզվով էին խոսում, ինչ որ գոթերը և ալանները!!! Ընդ որում նկարագրածս արշավանքների ժամանակ հենց ալաններն էին վանդալների թագավորներ:
Վանդալների մասին առաջին գրավոր հիշատակությունը տալիս է Պլինիւոս ավագը, որը նրանց համարում էր գերմանական 5 հիմնական ցեղերից մեկը: Մի փոքր ավելի ոշ աշխատություններում համարում էին, որ "վանդալ" գերմանական ցեղերի հին ինքնանվանումն է և նրանք ապրում էին արևելյան Եվրոպայում, երբ գոթերը սկանդինավներից սկսեցին իջնել դեպի հռոմեական սահմանները:
Հենց վանդալների հետ է կապված "վանդալիզմ" տերմինը, որը մտցվել է շրջանառության մեջ միայն 18-րդ դարում կաթոլիկ վանական Անրի Գրենուարի կողմից:
Երբ վանդալ-ալանական ցեղերը գրավեցին իսպանիան, ապա պատմիչները վկայակոչում են նրանց կողմից երկրի ահավոր վիճակի հասցնելը: Սակայն ինչ-որ ծագումով Իսպանիայից գրագիր նշում է, որ "...նրանք (վանդալները) երկիրը ավարալուց և թալանելուց հետո, ցած դրեցին սրերը և վերցրեցին գութանները` հողը վարելու, քանին որ եղանակը բարենպաստ էր ցանք կատարելու համար ..."
Վանդալների վրա ունեցած ալանական իշխանությունը վերացավ, երբ 418 հերթական անգամ Իսպանիա ներխուժած գոթերը կռվեցին նրանց դեմ և "... այնպես վերացրեցին ալաններին, որ շիրենց արքային մահից հետո մոռացան իրենց ցեղի անվանումը և սկսեցին ենթարկվել վանդալ թագավոր-եղբայրներին...":
Ըստ Պլինիուսի մյուս մեծ խումբը կազմում էին խեռուսկները (հերուսկ, ենթադրում են , որ հին գերմաներեն hairu=սուր բառից է), խաթերը և այլն: Սրանք գերմանական արևմտյան ցեղերն էին և առաջիններն էին, որ սկսեցին "բզկտել" Հռոմեկանա կայսրությանը: Հենց խեռուսկների առաջնորդ Արմինիոսը (խեռուսկերեն անունը հայտնի չէ, լատ. Armenius) մ.թ.ա. 9թ. ջախջախեց հռոմեական զորքերին` ոչնչացնելով 3 լեգիոն և հրամանատարին` Քվիթիլիուս Վարուսին:

Lion
25.05.2011, 13:47
Հռոմեացիները սիրում էին իրենց բոլոր հարևաններին "բարբարոս" անվանել, չնայած նրան, որ այդ հարևանները իրենց քաղաքակրթական մակարդակով կարող է մի գլուխ բարձր լինեին իրենցից: Բայց դե վանդալներն էլ ոչինչ - վերցրեցին ու այնպես հիմնովին ու անիմաստ ավերեցին Հռոմը, որ մարդկությանը ստիպեցին երևույթը որակել հենց "վանդալիզմ" բառով :)

Varzor
25.05.2011, 13:59
Հռոմեացիները սիրում էին իրենց բոլոր հարևաններին "բարբարոս" անվանել, չնայած նրան, որ այդ հարևանները իրենց քաղաքակրթական մակարդակով կարող է մի գլուխ բարձր լինեին իրենցից: Բայց դե վանդալներն էլ ոչինչ - վերցրեցին ու այնպես հիմնովին ու անիմաստ ավերեցին Հռոմը, որ մարդկությանը ստիպեցին երևույթը որակել հենց "վանդալիզմ" բառով :)

Վանդալները Հռոմը չեն ավերել, այլ թալանել են: Իսկ վանդալիզմ բառը 18-րդ դարի նկարագրածս վանականը օգտագործել է վանդալների կողմից կաթոլիկ եկեղեցիների և վանականների հանդեպ ցուցաբերած դաժան վերաբերմունքը: Վանդալները ահավոր վատ էին վերաբերվում կաթոլիկներին (քրիստոնեաներին), իսկ նստակյաց կյանքում "... բարեհամբույր էին վերաբերվում հռոմեացիներին, նույնիսկ նրանց մեջ կաին հռոմեացինոր, որոնք գերադասում էին ազատ կյանքը բարբարոսների մեջ, քան թե ապրեին Հռոմում..."

Varzor
25.05.2011, 14:01
Ի դեպ, խեռուսկների (hairu-ների :) )առաջնորդի անունը ինչ-որ բանի մասին չի հուշում ? :) Թե դա միայն ինձ է թվում?

Lion
25.05.2011, 14:18
Ի դեպ, խեռուսկների (hairu-ների :) )առաջնորդի անունը ինչ-որ բանի մասին չի հուշում ? :) Թե դա միայն ինձ է թվում?

Ինձ վաղուց է այդ անունը փորձում ինչ-որ բան հուշել, բայց առայժմ դիմադրում եմ - եթե ինչ-որ ֆանտաստիկ վերսիաներ չենթադրենք, դժվար թե այդ մարդը հայ եղած լինի: Իսկ եթե ենթադրենք, որ այստեղ ուղղակի արտացոլված է այն հանգամանքը, թե ինչքան մոտ են գերմանական ցեղերը հայերին և ինչ ակնհայտ է եղել դա դեռ այն ժամանակ, լիովին կարելի է "հուշվել" :)

Varzor
25.05.2011, 15:21
Հենց այդ մոտիկության մասին էլ ասում եմ :)
Եթե Կեսարացին նշում է, որ "...ալանների լեզուն համարյան չի տարբերվում գոթերի և վանդալների լեզվից, և երևի նախկինում մեկ ազգ են եղել և սկսել ե կոչվել իրենց առաջնորդների անունով ...."
Ի միջի այլոց այդ լեզուն նա անվանում է գոթերեն: Հաշվի եմ առնում նաև այն փաստը, որ ալանները իշխող ցեղ էին վանդալների մեջ: բացի դրանքից հռոմեացի պատմիչները նշում են, որ գոթերի աստվածը, իրենց լեզվով ասած "գոթանն" էր: Ներկայիս գիտնականները համարում են, որ դա ընդհանուր գերմանական ցեղերի "վոթան" և "օդին" աստվածն է: Հենց գոթական տարբերակն է մնացել անգլերենում "god" տարբերակով, սակայն նաև մնացել են այլ բառեր, օրինակ հիշատակվում է, որ շաբաթվա 3-րդ օրը` չորեքշաբթին, համարվում էր Վոթանի օրը: Հենց այդպես էլ մնացել է ներկայիս անգլերենում "Wednesday" հին գերմաներեն "Wothansder" - Վոթանի օր:
Ակամաից հիշում եմ Մովսես Խորենացու մոտ բազմիցս հիշատակված և իրանական պետությանը փոխարինող "արիաց երկիր" բնորոշմանը: Ըստ ժամանակի և նախասիրության (Խորենացին հունական գրականության և աղբյուրների կողմնակիցն էր, սակայն իր պատմության վաղ շրջանը հիմնականում տալիս է Մար Աբաս Կատինաին վկայակոչելով) Խորենացին պետք է, որ տեղյակ լիներ, որ գերմանական ցեղերը, ալանները, մազկութները (մասսագետները) հունական գրականությունում հիշատակվում էին որպես "արիական" և "արիական կրոնի հետևորդներ": Այն, որ Խորենացու "Արիաց երկիրը" համառորեն չեն ուզում կապել արիացիների հետ, ուղղակի անհասկանալի է: Բացի այդ հունական պատմիչները հստակ նշում են, որ "...մասագետները ապրում էին Արաքս գետի մոտ, ունեին շատ ոսկի և պղինձ, հիմնականում սնվում էին որսորդությամբ և ձկնորսությամբ, որովհետև Արաքսը լի էր ձկներով: Վայելչակազմ էին, սպիտակակարմրավուն մաշկով, բաց գույնի մազերո, հմուտ և քաջ մարտիկներ էին և հիմնականում կռվում էին հեծյալ նիզակով, երբեմն սրով: Զենքերը պատրաստում էին բրոնզից և պղնձից, որովհետև իրենց երկրում երկզթ չունեին: Հանգնվում էին ՍԿՅՈՒԹՆԵՐԻ նման...": Կա նաև տարբերակ, որ հունական "մասսագետ" տարբերակը կազմված է հին պարսկերեն երկու արմատներից. "մաս" - մեծ և "հեթ" - խեթ (ազգություն), այսինքն "մեծ հեթեր": Տարօրինակ է, ստացվում է Հայկական բարձրավանդակի արևմուտքում ապրում էին խեթերը, արևելքում, մինչև միջինասիական տարածքները` մեծ խեթերը, որոնք արիական ցիվիլիզացիայի կրողներ էին, իսկ Հայաստանը, որպես կղզի մնացել էր "անկապ" ինչ-որ անհասկանալի էթնոսով :)
Եթե ուշադրությամբ հետևում ենք արիական ցեղերի, այդ թվում նաև գերմանական ցեղերի տարածման և արշավանքների տարածքներին, "պատահական" ստացվում է, որ այդ տարածքի աշխարհագրական կենտրոնը, կամ դրա մի մասը Հայկական լեռնաշխարն է: Արմեն (Արմենիոս, Արմենիակ, Արմին և այլն) անվան տարբերակները ընդունված են եղել բոլոր արիական ազգերի մոտ` հույների, թրակիացիների, հռոմեացիների, պարսիկների և այլն: Սակայն "չգիտես" ինչու միայն հայերին են բոլոր ազգերը (որոշ "ներելի" բացառություններով :) ) "արմեններ", իսկ մեր երկիրը "Արմենիա" ???

Lion
25.05.2011, 15:50
Այս ֆորումում արդեն շատ եմ ասել, որ. "Արմեն" բառացի նշանակում է` "արիական մարդ" կամ "մարդ, որը հավատում է Ար աստծուն" - երկուսն էլ մեզ համար են: Իմ ոչ կարճ ուսումնասիրությունները ինձ թույլ են տալիս ասել, որ արիական արշավանքների մեկնակետը Հայկական լեռնաշխարհն է եղել, սա ամենահավանական թեկնածուն է:

Իսկ մասագետները, հանդիպել եմ կարծիք, որ ուղղակի սակերի ցեղախմբի իշխող ցեղն էին, "մեծ սակեր"-ը, որոնք III դարի վերջերին, նահանջելով հոնական ալիքի առջև, թողեցին Կասպից ծովի արևելյան ափերը և հյուսիսային ափերով անցան դեպի նույն ծովի արևմտյան ափեր...

Varzor
25.05.2011, 16:20
Չի բացառվում, որ սակերի իշխող ցեղախումբն էին: Բազմաթիվ են այն դեպքերը, որ իշխող տոհմը ոչ միայն ազգային այլ նաև ռասսայական կապ չի ունեցել իշխվողների հետ: Հենց թեկուզ Հնդակստանի օրինակը ամենավառն է:
Բոլոր ռոմանո-գերմանական լեզուներում պահպանվել է "ման" (մեն) բառը, որը նշանակում է մարդ: Լեզվաբանները փորձում են կապ գտնել "մարդ և "ման" բառերի միջև: Սակայն պատահական զրույցի արդյունքում, հանկարծ "հայտնաբերեցի", որ հայերենում կա նույն իմաստն ունեցող, նույն ձևով արտասանվող մի բառ, որը շատ ենք օգտագործել առանց խորանալու` "մանուկ"!!!
Ըստ մեր լեզվական կանոնների "գառ-գառնուկ", "ձի-ձիուկ", "մարդ-մարդուկ" (իմ կարծիքով Միջագետքյան Մարդուկ աստծու իսկական և տիպիկ բնութագրիչն է :) ): Նույն կանոնով "ման-մանուկ": Ժամանակի ընթացքում "ման"-ը գործածությունից դուրս է եկել, սական փաղաքշական-փոքրացնող "մանուկը" մնացել է և ընդգրկվել "մեծն" գրական հայերենում:
Իսկ "ար"-ը, ուղղակի պարորրում է մեզ :) արև, արեգ, արծիվ, սար, Արարատ, Արաքս, արտ, արոր, արոտ և այլն: Հիմնական պաշտամունքի և իշխանության խորհրդանիշերը "ար" արմատից են:
Ի միջի այլոց, Խորենացին նշում է, որ կովկասյան ազգերին վերաբնակեցնելիս, ինչպես նաև հետագայում ալաններին, հայ արքաները բնակեցնում էին Արտեզ գավառում: Ըստ խորենացու Արտեզ անունը ստացավ հետո, հյուսիսային ցեղերից մեկի անունով:

Lion
25.05.2011, 17:04
Չի բացառվում, որ սակերի իշխող ցեղախումբն էին: Բազմաթիվ են այն դեպքերը, որ իշխող տոհմը ոչ միայն ազգային այլ նաև ռասսայական կապ չի ունեցել իշխվողների հետ: Հենց թեկուզ Հնդակստանի օրինակը ամենավառն է:
Բոլոր ռոմանո-գերմանական լեզուներում պահպանվել է "ման" (մեն) բառը, որը նշանակում է մարդ: Լեզվաբանները փորձում են կապ գտնել "մարդ և "ման" բառերի միջև: Սակայն պատահական զրույցի արդյունքում, հանկարծ "հայտնաբերեցի", որ հայերենում կա նույն իմաստն ունեցող, նույն ձևով արտասանվող մի բառ, որը շատ ենք օգտագործել առանց խորանալու` "մանուկ"!!!

Հիանալի հայտնագործություն է! Շնորհավորում եմ քեզ դրա համար ու միանում եմ :) Փոքրիկ մի հատված հոդվածիցս.

"Մասնագետները գրեթե միակարծիք են, որ արիմները բնակվելիս են եղել Կիլիկիայում (տես` www.antiquitas.ru/arimy-arimi/): Արիմներին առաջինը հայերի հետ ուղղակիորեն կապեց Ի. Մարկվարտը: Կարծում ենք, որ “Արիմ” անվանումը ուղղակիորեն կապված է “Արմեն” անվանման հետ: Այսպես, “Արմա(ե)ն” տերմինը բառացիորեն նշանակում է “արիական մարդ”: "mаn" բառը առաջացել է պրոտո-գերմանական (արիական) *mannaz կամ *manwaz (“մարդ”) բառից, որը “մարդ” բառի ամենահին կիրառություններից մեկն է: Տերմինը կարելի է համեմատել օրինակ սանսկրիկտյան բառապաշարի կամ չեխական "mu" (“մարդ”, “տղամարդ”) տերմինի հետ: Ավելացնենք, որ հին հայերենում եղել է տղամարդու “Մանվազ” անունը, որը և ամենայն հավանականությամբ հանդիսանում է պրոտո-գերմանական (արիական) *mannaz կամ *manwaz (“մարդ”) հիմքը: Այստեղ ավելորդ չէ հիշել նաև Մովսես Խորենացու կողմից հիշատակվող “Մանվազին”, որը Հայկ Նահապետի սերնդից էր (Գիրք 1, գլուխ 12):"

Lion
26.05.2011, 08:03
Մարզպանական Հայաստանի IV ապստամբություն
(491-499)

Վաhանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի III ապստամբություն) (481-485) լայնորեն է հայտնի, սակայն հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա հսկայական հետք թողած այս իրադարձության ֆոնին զարմանալիորեն մոռացվել է մեկ այլ ապստամբություն` Մարզպանական Հայաստանի IV ապստամբությունը (491-499):

Մարզպանական Հայաստանի IV ապստամբությունը (491-499) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր, որը ընդգրկեց գործնականում ողջ Մարզպանական Հայաստանը: Ապստամբությունը ավարտվեց հայկական կողմի հաղթանակով և կրոնափոխության հերթական պահանջի վերացումով:

Հիմնական իրադարձություններ

491 – Դարպակ քաղաքի ճակատամարտ
491 – Կորինֆորի ճակատամարտ
492 – N ճակատամարտ
493 – Մծբինի պաշարում
499 – N ճակատամարտ
499 – Հաշտության կնքում

Ապստամբության ընթացքը

Նոր գահ բարձրացած պարսից Կավատ I (488-496, 498-531) արքայի օրոք կրկին ծայր առած բռնությունները, իրականացվող բռնի կրոնափոխության քաղաքականությունը և Նվարսակի հաշտության պայմանների անտեսումը Մարզպանական Հայաստանում ստեղծեց ապստամբական լուրջ տրամադրություններ: Իր դերն ունեցավ նաև այն հանգամանքը, որ հայերը համարվում էին նախորդ արքա Վաղարշի (484-488) կողմնակիցները, ինչը ևս չէր ավելացնում Կավատ I-ի համակրանքը նրանց նկատմամբ:

Այս անգամ էլ, սակայն, ինչպես Մարզպանական Հայաստանի III ապստամբության պարագայում եղավ, ապստամբության անմիջական առիթը տվեց Իբերիայի արքա Վախթանգ I Գորգասալը (446-491), որը 491 թ-ին ապստամբեց և Իբերիայից դուրս վտարեց պարսկական կայազորները: Անմիջապես էլ, ինչպես տաս տարի առաջ, Վախթանգ I Գորգասալը կապ հաստատեց Հայոց մարզպան Վահան Մամիկոնյանի (485-505) հետ, որի արդյունքում Մարզպանական Հայաստանը ևս ապստամբեց: Տեղեկանալով զարգացող իրադարձությունների մասին` Կավատ I-ը որոշեց առաջնային հարվածը հասցնլ Իբերիային:

491 – Դարպակ քաղաքի ճակատամարտ (Կախեթի, Մծխեթից արևելք, Իորա գետի ափին)

Պարսկական տիրապետության դեմ բռնկված Վախթանգ I Գորգասալի ապստամբությունը ճնշելու համար Պարսից թագավորության մի խոշոր բանակ (74.000 , մոտ 15 փիղ) Կավատ I-ի գլխավորությամբ պատրաստվեց ներխուժել Իբերիա: Այդ ընթացքում ապստամբություն բռնկվեց նաև Մարզպանական Հայաստանում, որից հետո մարզպան Վահան Մամիկոնյանի և սպարապետ Վարդ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 30.000) շարժվեց Իբերիա ու միացավ իբերական բանակին (20.000): Դրանից հետո Իբերիայի թագավորության և Հայկական միացյալ բանակը, շարժվելով Կուր գետի հուն-Կամբեճան-Իորա գետի հուն երթուղով ասպատակելով արշավող Պարսից թագավորության բանակի դեմ, Դարպակ քաղաքի մոտ ամուր դիրքեր գրավեց ու սկսեց սպասել թշնամուն` նախատեսելով պաշտպանական մարտում ուժասպառ անել վերջինիս և դրանից հետո վճռական հարձակումով ջախջախել նրան:
Մի քանի օր անց քաղաքին մոտեցավ նաև Պարսից թագավորության բանակը: Կողմերը պատրաստվեցին մարտի:
I փուլ – Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման, սակայն եռօրյա համառ մարտերի արդյունքում քրիստոնյաների բանակին ի վերջո հաջողվեց ետ շպրտել թշնամուն ելման դիրքեր՝ մեծ կորուստներ պատճառելով նրան:
II փուլ – Չորրորդ օրը քրիստոնյաների բանակը պատրաստվեց վճռական հարձակման: Այդ նպատակով Հայկական բանակը զբաղեցրեց թևերից մեկը, իբերական հետևակը՝ մյուսը, իսկ կենտրոնում տեղավորվեց իբերական հեծելազորը: Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման, սակայն Իբերիայի թագավորության ու Հայկական բանակը Վախթանգ I Գորգասալի, ինչպես նաև Վահան և Վարդ Մամիկոնյանների անձնական ղեկավարությամբ անցավ շեշտակի հակագրոհի և, ջախջախելով ու փախուստի մատնելով թշնամու կենտրոնը, ներխուժեց վերջինիս ճամբար: Այստեղ արքայական վրանների մոտ բռնկված մարտում Վախթանգը մենամարտում սպանեց Կավատի որդուն, իսկ ինքը՝ Կավատը, դիմեց փախուստի և հազիվ փրկվեց: Սակայն նույն տեղում էլ Իբերիայի արքան մահացու նետահար եղավ:
III փուլ – Քրիստոնյաների բանակը որոշ տարածություն հետապնդեց թշնամուն, սակայն մարտից Վախթանգի դուրս գալու պատճառով դաշնակից բանակը շուտով դադարեցրեց այն, որից հետո նույնը ստիպված եղավ անել նաև Հայկական բանակը: Այնուհետև քրիստոնյաների բանակը նահանջեց ու ամրացավ Կախեթիում:
Հայերը կորցրին մոտ 3.000, դաշնակիցը՝ 2.800 , թշնամին՝ 13.000 զինվոր: Շուտով Վախթանգը մահացավ, իսկ թշնամու ուժերը կենտրոնացան Արմազիում: Այս պայմաններում Հայկական բանակը վերադարձավ Մարզպանական Հայաստան և պատրաստվեց դիմագրավել թշնամու նոր հարձակումներին:

Փորձելով զարգացնել հաջողությունը` Պարսից թագավորության բանակը հարձակման այնցավ Տայքի ուղղությամբ, սակայն 491 թ-ի Կորնիֆորի ճակատամարտում (Տայք, Կող գավառ) բյուզանդական բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000) անորոշ ելքով մարտում հետ մղեցին թշնամու առաջխաղացած բանակին (մոտ 30.000):

492 թ-ին մարզպան Վահան Մամիկոնյանի և սպարապետ Վարդ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 50.000) հաղթեց Պարսից թագավորության առաջխաղացած ու Մարզպանական Հայաստանի տարածք մտած բանակին (մոտ 60.000, 15 փիղ): Պաշտոնական Տիզբոնի վարած խիստ քաղաքականությունը և կրած անհաջողությունները հակապարսկական ելույթի դրդեցին նաև այլ ուժերի: 493 թ-ին ապստամբած կատիշները (մոտ 20.000) պաշարեցին, սակայն չկարողացան գրավել Մծբինը Պարսից թագավորության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 1.000) ու նահանջեցին:

Հայերի օգտին եղավ նաև այն, որ Կավատ I-ի քաղաքականությունը իր դեմ էր հանել պետության գրեթե բոլոր խավերին: Արդյունքում տեղի ունեցած հեղաշրջման ընթացքում այս արքային գահընկեց արեցին ու նոր արքա հռչակվեց Ջամասպը (496-498): Կավատ I-ը բանտարկվեց և մնաց բանտարկության մեջ երկու տարի: Երկրում սկիզբ առած խառնաշփոթը պաշտոնական Տիզբոնին մի քանի տարի թույլ չտվեց հայերի դեմ որևէ գործողության դիմել, սակայն, երբ 498 թ-ին Կավատ I-ը հեփթաղների հզոր աջակցությամբ կրկին վերադարձավ գահին, իրավիճակը փոխվեց: Նորից գահին տիրացած արքան Կավատ I-ը առժամանակ կտրուկ փոխեց իր քաղաքականությունը և մեղմացրեց այն: Արդյունքում վերջինիս իշխանությունը արագորեն ամրապնդվեց և պաշտոնական Տիզբոնը հնարավորություն ստացավ կրկին ակտիվ գործողություններ անցնել հայերի դեմ:

499 թ-ին մարզպան Վահան Մամիկոնյանի և սպարապետ Վարդ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 50.000) անորոշ ելքով ընդհարվեց Պարսից թագավորության առաջխաղացած ու Մարզպանական Հայաստանի տարածք մտած բանակի (մոտ 90.000, 15 փիղ) հետ: Ստեղծված պայմաններում Պարսից թագավորությունը հրաժարվեց կրոնափոխության և տնտեսական հալածանքների քաղաքականությունից, վերականգնեց Նվարսակի պայմանագրի գործողությունը, որից հետո Մարզպանական Հայաստանի IV ապստամբությունը վերջացավ:

Varzor
26.05.2011, 14:13
Ավելացնենք, որ հին հայերենում եղել է տղամարդու “Մանվազ” անունը, որը և ամենայն հավանականությամբ հանդիսանում է պրոտո-գերմանական (արիական) *mannaz կամ *manwaz (“մարդ”) հիմքը: Այստեղ ավելորդ չէ հիշել նաև Մովսես Խորենացու կողմից հիշատակվող “Մանվազին”, որը Հայկ Նահապետի սերնդից էր (Գիրք 1, գլուխ 12):[/COLOR]"

Ակամաից միտս է գալիս Մանազկերտ տեղանունը :) ամենայն հավանականությամբ նույն արմատն ունի:
Սակայն կա տեսակետ, որ manwaz-ը երկու արմատից է բաղկացած` "ման" (տղամարդ իմաստով) և "վազ" (սկիզբ, արմատ, ակունք, նաև ուղի` խաղողի վազ, ի տարբերություն մյուս ծառերի :))` այսինքն "տղամարդու սկիզբ" կամ "տղամարդու արմատ": Չգիտեմ ինչքանով է համապատասխանում իսկությանը, սակայն հետաքրքիր է ստացվում :)

Lion
26.05.2011, 15:37
Ի դեպ - Մանազկերտի անվան մի տարբերակն էլ Մանվազակերտն է :)

Varzor
26.05.2011, 18:38
Ի դեպ - Մանազկերտի անվան մի տարբերակն էլ Մանվազակերտն է :)

Իսկ որտեղ է Մանազկերտը .... ?? :)

Varzor
26.05.2011, 19:05
Թույլ տուր ասեմ, որ այդ "անորոշ ելքով" մարտերը իրականում բաց ճակատամարտեր չեն լինում, դրանք, ինչպես հիմա ընդունված է ասել "հետախուզական մարտեր" են կամ "հետախուզություն մարտով", որի արդյունքում հակառակորդները գնահատում են իրենց ուժերը և որոշում են հետագա անելիք քայլերի մասին:
Նկարագրածդ 2 դրվագներում այդ "մարտով հետախուզույթունները" պարսկական զորերին ցույց տվեցին, որ բացահայտ առճակատումը, կամ երկարատև գործողությունները, առավել ևս հակառակորդի տարածքում` դրական արդյունքներ չեն տա և միայն ժամանակի ուռեսուրսների անիմաստ կորուստների կբերեն: Բացի այդ դեր խաղաց նաև Կավատի դեմ տարած հաղթանակը` ընդ որում թվապես գերակշռող զորքի հանդեպ:

Lion
26.05.2011, 19:16
Իսկ որտեղ է Մանազկերտը .... ?? :)

Մանազկերտը քաղաք է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում։


Թույլ տուր ասեմ, որ այդ "անորոշ ելքով" մարտերը իրականում բաց ճակատամարտեր չեն լինում, դրանք, ինչպես հիմա ընդունված է ասել "հետախուզական մարտեր" են կամ "հետախուզություն մարտով", որի արդյունքում հակառակորդները գնահատում են իրենց ուժերը և որոշում են հետագա անելիք քայլերի մասին:
Նկարագրածդ 2 դրվագներում այդ "մարտով հետախուզույթունները" պարսկական զորերին ցույց տվեցին, որ բացահայտ առճակատումը, կամ երկարատև գործողությունները, առավել ևս հակառակորդի տարածքում` դրական արդյունքներ չեն տա և միայն ժամանակի ուռեսուրսների անիմաստ կորուստների կբերեն: Բացի այդ դեր խաղաց նաև Կավատի դեմ տարած հաղթանակը` ընդ որում թվապես գերակշռող զորքի հանդեպ:

Քո ասած պահը իհարկե կա, բայց անորոշ ելքով մարտերը միայն դրանք չեն - իրոք, երբեմն լինում են ճակատամարտեր, որտեղ հստակ հաղթանակաշ կողմ չի լինում...

Varzor
26.05.2011, 19:24
Քո ասած պահը իհարկե կա, բայց անորոշ ելքով մարտերը միայն դրանք չեն - իրոք, երբեմն լինում են ճակատամարտեր, որտեղ հստակ հաղթանակաշ կողմ չի լինում...

Թույլ տուր քեզ հետ չհամաձայնել, անորոշ ելքով ճակատամարտերը կամ նրանք են, որ տակը ել զորք չի մնում որ եղանակ փոխի ոչ մի կողմից, կամ անավարտ ճակատամարտերն են` ճակատամարտի կեսից կողմերից ինչ-որ մեկը նահանջում է, բայց ոչ ուժերի պակասության պատճառով, այլ տակտիկական, մյուս կողմն էլ դա հասականալով` չի հետապնդում: Այս դասին են պատկանում "մարտով հետախուզությունները": 2-րդ համաշխարհայինի ժամանակի այդպիսի մարտերում զոհ կարող էր գնալ մինչև 4 գումարտակ, բայց համարվում էր "հետախուզական":
1-ին տարբերակը քիչ հավանական է, որովհետև բախումները հետո էլ շարունակվեցին, և հետո ոչ մեկին Պյուռոսյան հաղթանակ պետք չէր:
Ես ավելի հակված եմ 2-րդ տարբերակին, թե տրա որ տարատեսակն է, դա արդեն չեմ կարող ասել:
Ամեն դեպքում, եթե հարձակվողը չի կատարում մարտական առաջադրանքը (եթե դա հարձակում է, այլ ոչ թե տակտիկակն քայլ)` չի անցնում պաշտպանական գիծը, ապա պաշտպանվող կողմի համար դա համարվում է ՀԱՂԹԱՆԱԿ, անկախ կրած կորուստների քանակից:

Lion
26.05.2011, 20:24
Լինում են նաև ճակատամարտեր, որոնց արդյունքում ոչ մի կողմը վճռական առավելության չի հասնում: Օրինակ.

1. Արա լեռան ճ-մ մ.թ.ա. 1743
2. Ամիդի ճ-մ մ.թ.ա. 885
3. Մատնի լեռան ճ-մ մ.թ.ա. 879
4. Քարքարի ճ-մ մ.թ.ա. 853
5. Նոստե գետի ճ-մ մ.թ.ա. 184
6. Տմորիքի ճ-մ մ.թ.ա. 165
7. Տիոթերիա ամրոցի ճ-մ մ.թ.ա. 86
8. Երուսաղեմի ճ-մ մ.թ.ա. 41
9. Տիզբոնի ճ-մ 264
10. Տիզբոնի ճ-մ 282
11. Նիկեփորիոնի ճ-մ 282
12. Ֆավիենտայի ճ-մ 541
13. Մուշի ճ-մ 776
14. Ռեխի գյուղի ճ-մ 841
15. և այլն

Lion
27.05.2011, 07:42
Սատրապական Հայաստանի II ապստամբություն
(493-496)

Սատրապական Հայաստանի II ապստամբությունը (493-496) սկիզբ առավ և ընթացավ որպես ամենից առաջ գահակալական պայքար Բյուզանդական կայսրությունում, սակայն անկասկած է, որ այն իր արմատներում ուներ նաև Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը և հենց այդ միջոցով վերջինս փորձեց շտկել Սատրապական Հայաստանի I ապստամբության (484-488) անհաջող ավարտից հետո իր քաղաքական վիճակի վատթարացումը: Ապստամբությունը ավարտվեց ապստամբների պարտությամբ և արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակումը չվերացավ:

Հիմնական իրադարձություններ

493 – Գալաթիայի ճակատամարտ
493-496 – Լեռնային Կիլիկիայի քաղաքների, ամրոցների ու բերդերի գրավումը

Ապստամբության ընթացքը

Կայսր Զենոնի (474-475, 476-491) մահից հետո սկիզբ առած սուր քաղաքական պայքարի պայմաններում ի վերջո կայսր հռչակվեց Անաստաս I-ը (491-518): Այս հանգամանքից դժգոհ մնաց հանգուցյալ կայսեր եղբայր Լոնգինը, որը, հիմնվելով իր ու եղբոր ավանդական կողմնակիցներ հանդիսացող իսավրիացիների և մասամբ էլ կիլիկիոհայերի ռազմական ուժերի վրա, ապստամբություն բարձրացրեց ու փորձեց շարժվել մայրաքաղաքի ուղղությամբ: Սակայն 493 թ-ին Գալաթիայի ճակատամարտում Հովհան Սկյութի գլխավորած բյուզանդական կառավարական բանակը (մոտ 5.000 զինվոր) հաղթեց Կապադովկիան ու Գալաթիան ասպատակելով առաջ շարժվող Լոնգինի գլխավորած իսավրների (1.500 զինվոր) և Կիլիկիայի հայ աշխարհազորայինների (մոտ 500 զինվոր) միացյալ բանակին: Ապստամբները ստիպված եղան նահանջել ու ամրանալ լեռներում: 493-496 թվականներին Հովհան Սկյութի գլխավորած բյուզանդական կառավարական բանակը (մոտ 10.000 զինվոր) գրավեց Լեռնային Կիլիկիայի քաղաքները, ամրոցներն ու բերդերը Լոնգինի գլխավորած բյուզանդական բանակից (մոտ 5.000 զինվոր) և տեղի հայ ռազմիկներից (մոտ 1.000 զինվոր): Լոնգինը գերվեց ու մահապատժի ենթարկվեց, իսկ Սատրապական Հայաստանի II ապստամբություն վերջացավ:

Varzor
27.05.2011, 11:23
Փաստացի անորոշ ելքով են այն ճակատամարտերը, որոնց դեռ պետք է հետևեն ինչ-ր ճակատամարտեր (միջանկյալ-տակտիկական մարտեր) կամ անիմաստության պատճառով դադարեն ռազմական գործողությունները (սպառիչ անարդյունավետ ճակատամարտ)?

Նորմալ տեսակետ է :)
Ի դեպ չի տարբերվում իմ գրածից, ուղղակի գրել էի առաջնորդվելով զուտ ժամանակակից ռազմական տերմինաբանությամբ:
Ամեն դեպքում մարտի դաշտում "ոչ ոքի" չի լինում :) Ինչ-որ արդյունքի, թեկուզ ոչ ռազմական, բայց կողմերից մեկը հասնում է:
Օրինակ Ալեքսանդր Մակեդոնացու մարտերը Հնդկաստանում Պորի հետ: Մի քանի ճակատամարտերի արդյունքում Ալեքսանդրը չպարտվեց, սակայն այլևս չշարունակեց իր առաջխաղացումը: Ըստ պատմիչների` բարեկամացավ Պորի հետ: Այսինքն` ճակատամարտերի արդյունքում կայացրեց որոշում, որ հետագա ռազմական գործողությունները չեն տա այն արդյունքը, ինչին ինքը ձգտում էր և այլևս անիմաստ էր ուժերն անտեղի վատնել:

Lion
27.05.2011, 14:23
Փաստացի անորոշ ելքով են այն ճակատամարտերը, որոնց դեռ պետք է հետևեն ինչ-ր ճակատամարտեր (միջանկյալ-տակտիկական մարտեր) կամ անիմաստության պատճառով դադարեն ռազմական գործողությունները (սպառիչ անարդյունավետ ճակատամարտ)?

Նորմալ տեսակետ է :)


Ըհը :) Անորոշ ելքով ճակատամարտերի պարագայում երբեմն կարելի է նայել, թե ինչ արդյունք ունեցավ այն հետագա պատերազմի վրա և նույնիսկ այդ չափանիշով այն չհամարել անորոշ, այլ որակել հաղթական կամ պարտված: Բայց դե ողջ այս դասակարգումը իրոք որ զուտ տեսական նշանակություն ունի, ոչ ավել ;)

Varzor
27.05.2011, 19:29
Ըհը :) Անորոշ ելքով ճակատամարտերի պարագայում երբեմն կարելի է նայել, թե ինչ արդյունք ունեցավ այն հետագա պատերազմի վրա և նույնիսկ այդ չափանիշով այն չհամարել անորոշ, այլ որակել հաղթական կամ պարտված: Բայց դե ողջ այս դասակարգումը իրոք որ զուտ տեսական նշանակություն ունի, ոչ ավել ;)

Իհարկէ, բոլոր դասակարգումներն էլ խիստ պայմանական են :)

Lion
30.05.2011, 10:21
Սատրապական Հայաստանի III ապստամբություն
(539-542)

VI դարում Մարզպանական Հայաստանում Պարսից թագավորության դեմ մղվող քաղաքական պայքարը լայնորեն է հայտնի, սակայն այդ ժամանակվա Հայաստանը կազմված չէր միայն Մարզպանական Հայաստանից: Սատրապական Հայաստանում հայ ժողովուրդը ևս, չհամակերպելով օտար լծի հետ, պայքար էր մղում իր քաղաքական իրավունքների համար:

Սատրապական Հայաստանի III ապստամբությունը (539-542) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց փոխզիջումային հաշտությամբ և նրա արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակման գործընթացը զգալիորեն կասեցվեց:

Հիմնական իրադարձություններ

539 – Ավնիկ ամրոցի ճ-մ
539 – Ավնիկ ամրոցի ճ-մ
540 – Եդեսիայի պաշարումը
540 – Սուրի, Անտիոքի և Ապամեայի գրավումը, Նիկեփորիոնի պաշարումը
541 – Մծբինի պաշարումը
541 – Սիսավրոն ամրոցի գրավումը
541 – Պետրայի գրավումը
542 գարուն – Ասորիքի ասպատակումը
542 գարուն – Սերգիապոլսի պաշարումը
542 ամառ – Լեռնային Կիլիկիայի ասպատակումը
542 աշուն – Սաբիրների պարտությունը Սատրապական Հայաստանում, հաշտության կնքում

Ապստամբության ընթացքը

Հուստինիանոս I-ի (527-565) օրոք Սատրապական Հայաստանի հայերի վիճակը զգալիորեն ծանրացավ: Եթե նախկին կայսրերը, զբաղված լինելով այլ հոգսերով, որոշակիորեն աչքաթող էին արել հայերի քաղաքական իրավունքների սահմանափակման հարցը, ապա երբեմնի հռոմեական փառքը վերականգնել ձգտող այս կայսրը միանգամից էլ եռանդուն կերպով վերագործարկեց դեռևս Զենոն կայսեր օրոք սկիզբ առած գործընթացը: Քաղաքական իրավունքների սահմանափակման վերսկսված գործընթացին հայ ժողովուրդը պատասխանեց ապստամբությամբ, որը գլխավորում էին արդեն որպես նախարարական տոհմ հանդես եկող Արշակունիները, ինչպես նաև Բագրատունիները և Մամիկոնյանները: Ապստամբների օգտին եղավ նաև այն հանգամանքը, որ Հուստինիանոս I-ի ամբիցիոզ քաղաքականությունը խիստ սրել էր կայսրւթյան հարաբերությունները Պարսից թագավորության հետ, որի արդյունքում 538 թ-ին սկիզբ էր առել Պարսկա-Բյուզանդական IV պատերազմը (538-560):

539 թ-ին Սիտտայի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 15.000 զինվոր) Ավնիկ ամրոցի ճակատամարտում (Արարատ, Բասեն գավառի հարավ, Արաքսի աջ ափին) հաղթեց Բագրատունյաց գնդին (մոտ 2.000) և գերեց Սպանդիատ ու Գուրգեն-Գուարամ Բագրատունիների կանանց: Այս հաջողությունը, սակայն, դեռևս ոչինչ չէր որոշելու, քանի որ ապստամբության սկզբում որոշակիորեն հապաղած հայերը ի վերջո կենտրոնացրեցին ուժերը և շարժվեցին բյուզանդական բանակի դեմ:

539 – Ավնիկ ամրոցի ճ-մ

Հովհան Արշակունու և Վասակ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 7.000 զինվոր) շարժվեց Սիտտայի գլխավորած բյուզանդական բանակին (մոտ 14.500 զինվոր) ընդառաջ: Ընդ որում, քանակապես զիջելով հակառակորդին, Հայկական բանակը կարողացավ վերջինիս պարտադրել ճակատամարտի մեջ մտնել այնպիսի վայրում, որտեղ հնարավորություն չկար կազմել միասնական ճակատ, իսկ մարտը մղվում էր առանձին ու իրարից կտրված ջոկատների միջև:
Օգտագործելով տեղանքի բարենպաստ պայմանները և արագ մանևրը` Հայկական բանակը մաս առ մաս ջախջախեց հակառակորդին: Ընդ որում Սողոմոնի գլխավորած Հայկական ջոկատներից մեկը ոչնչացրեց Սիտտայի ջոկատին, իսկ Սողոմոնn 1l մենամարտում հաղթեց և սպանեց Սիտտային:
Հայերը կորցրին մոտ 1.500, թշնամին` մոտ 6.000 զինվոր: Չցանկանալով թույլ տալ ապստամբության հետագա ծավալումը` նոր հրամանատար նշանակված Բուզեսը սկսեց հաշտության բանակցություններ` դրանց ընթացքում շրջապատելով այն տունը, որտեղ գտնվում էին հայ ղեկավարները: Արդյունքում Բուզեսի խոստումներին հավատալով փախուստի չդիմած Հովհանը սպանվեց, իսկ վերջինիս փեսա Վասակին հաջողվեց ցատկել պատուհանից և փրկվել:

Սատրապական Հայաստանի IV ապստամբությունը ընթանում էր Պարսկա-Բյուզանդական IV պատերազմին զուգահեռ և Պարսից թագավորությունը չէր կարող չօգտվել առիթից, մանավանդ որ ապստամբները հատուկ պատվիրակություն ուղարկելով նման խնդրանք էին հղել Խոսրով I-ին (531-579): 540 թ-ին Պարսից թագավորության (մոտ 50.000 զինվոր) ու Հայկական (մոտ 5.000 զինվոր) միացյալ բանակը պաշարեց արևելքում կայսրության կարևորագույն ֆորպոստներից մեկը հանդիսացող Դարա ամրոցը և, կորուստներ պատճառելով ամրոցի կայազորին, հեռացավ միայն խոշոր փրկագին ստանալուց հետո: Կարճ ժամանակ անց Պարսից թագավորության (մոտ 50.000 զինվոր) և Հայկական (մոտ 5.000 զինվոր) միացյալ բանակը պաշարեց արդեն Եդեսիան բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 500 զինվոր), սակայն, թշնամու հաջող արտագրոհներից մեկի ժամանակ 150 ռազմիկ կորցնելուց հետո գերադասեց կրկին ստանալ փրկագին և նահանջել: Նույն թվականին էլ Պարսից թագավորությունը, վերջ տալով մանր գործողություններին, անցավ լայնածավալ հարձակման Ասորիքի ուղղությամբ: Արդյունքում անձամբ Խոսրով I-ի գլխավորած Պարսից թագավորության (մոտ 120.000 զինվոր) և Հայկական (մոտ 20.000 զինվոր) միացյալ բանակը գրավեց Սուրը (= Բատնա) Արշակ Արշակունու գլխավորած բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 200), այն բանից հետո, երբ, բանակցություններից վերադարձող քաղաքային պատվիրակության հետ դարպասներին մոտեցած մի քանի պարսիկներ անակնկալ հարվածով գրավեցին դրանք: Արշակ Արշակունին զոհվեց, իսկ հաղթանակ տարած կողմին բաժին հասավ հսկայական ավար: Հաջորդը Անտիոքն էր, որը գրավելուց ու ավերելուց հետո Խոսրով I-ի բանակը շարունակեց արշավանքը դեպի Ապամեա (Կենտրոնական Ասորիք): Ստիպելով վերջինիս կայազորին հանձնվել ու թալանելով քաղաքը` Պարսից թագավորության (մոտ 50.000 զինվոր) և Հայկական (մոտ 5.000 զինվոր) միացյալ բանակը մոտեցավ Նիկեփորիոնին (Կենտրոնական Ասորիք) և, այս քաղաքից էլ ստանալով հսկայական փրկագին, վերադարձավ Պարսից թագավորություն:

540 թ-ին Բյուզանդական կայսրությունը արևելքում հսկայական կորուստներ կրեց, սակայն թեթև չէր վիճակը նաև այլ սահմաններում: 541 թ-ին բուլղարներն ու սլավոնները պաշարեցին Կոստանդնուպոլիսը և սրանց հարձակումը հետ մղվեց միայն մեծ դժվարությամբ: Թեթև չէր վիճակը նաև Իտալիայում, որտեղ փոփոխակի հաջողությամբ մարտեր էին ընթանում գոթերի դեմ: 541 թ-ին Նահապետ Հայի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 20.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000 զինվոր) պաշարեցին Մծբինը Պարսից թագավորության բանակից (մոտ 1.000 զինվոր) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 500 զինվոր), սակայն, խուսափելով քաղաքին մոտեցող Պարսից թագավորության բանակից (մոտ 40.000 զինվոր), նահանջեցին: Նույն թվականին էլ բյուզանդական բանակը (մոտ 5.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500 զինվոր) պաշարեցին Սիսավրոն ամրոցը (Մծբինից 40 կմ արևելք) Պարսից թագավորության բանակից (1.000 զինվոր), որը պարենի պակասի պատճառով հանձնվեց: Իր հերթին 541 թ-ին Խոսրով I-ի գլխավորած Պարսից թագավորության (մոտ 50.000 զինվոր) և Հայկական (մոտ 10.000 զինվոր) միացյալ բանակը հիմնական աշտարակներից մեկի տակը փորելու ու այն փլելու միջոցով գրավեց Պետրան (Լազիկա) Թովմա Գուզես Հայի գլխավորած բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր):

542 թ-ի գարնանը Խոսրով I-ի գլխավորած Պարսից թագավորության (մոտ 100.000 զինվոր) և Հայկական (մոտ 20.000 զինվոր) միացյալ բանակը կրկին մտավ Ասորիք, սակայն բյուզանդական բանակի (մոտ 80.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 8.000 զինվոր) պատասխան արշավանքից հետո առանց մարտերի նահանջեց: Միաժամանակ Պարսից թագավորության (6.000 զինվոր) և Հայկական (մոտ 1.000 զինվոր) միացյալ բանակը պաշարեց, սակայն չկարողացավ գրավել Սերգիապոլիսը (Լազիկա) բյուզանդական բանակից (200 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 20 զինվոր): Նույն 542 թ-ի ամռանը Պարսից թագավորության (մոտ 50.000 զինվոր) ու Հայկական (մոտ 10.000 զինվոր) միացյալ բանակը ասպատակեց Լեռնային Կիլիկիան և նահանջեց:

Երկու գերտերությունների հակամարտությունը թույլ տվեց ակտիվանալ Մինչկովկասյան տափաստաններում հաստատված սաբիրներին: 542 թ-ի աշնանը սաբիրները (մոտ 30.000 զինվոր) Ալանաց դուռ լեռնանցքով ներխուժեցին Սատրապական Հայաստան և ասպատակեցին այն, սակայն Վալերիանոսի գլխավորած Հայկական բանակը (մոտ 20.000 զինվոր) սրանց հարձակումը հետ մղեց:

Արևելքում կրած ծանր կորուստները, անորոշ ելքով ընթացող պատերազմը Պարսից թագավորության դեմ, այդպես էլ հաջողություն չբերող պատերազմը գոթերի դեմ, ինչպես նաև բուլղարների ու սլավոնների սպառնալիքը Կոստանդնուպոլսին ի վերջո ստիպեցին կայսրությանը զիջումների գնալ: 542 թ-ի վերջին մինչ այդ համառող Հուստինիանոս I-ը հատուկ հրովարտակով ներեց ապստամբներին և որոշակիորեն թեթևացրեց հայերի վիճակը Սատրապական Հայաստանում: Սատրապական Հայաստանի III ապստամբությունը վերջացավ, սակայն Պարսկա-Բյուզանդական IV պատերազմը շարունակվեց ևս 18 տարի` այդպես էլ հաջողություն չբերելով կողմերից և ոչ մեկին:

Lion
31.05.2011, 07:35
Մարզպանական Հայաստանի VI ապստամբություն
(592)

Փոքր Վարդանի ապստամբությունը (Մարզպանական Հայաստանի V ապստամբություն) (572-591) լայնորեն է հայտնի, սակայն այս իրոք վճռական և լայնածավալ իրադարձության ֆոնին մոռացվել են հետագա տարիներին բռնկված մի շարք ապստամբություններ: Մարզպանական Հայաստանի VI ապստամբությունը (592) դրանցից մեկն է:

Մարզպանական Հայաստանի VI ապստամբությունը (592) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր, որը, սակայն, համեմատականորեն փոքր ծավալներ ունեցավ: Ապստամբությունը ավարտվեց հայկական կողմի պարտությամբ և ստեղծված իրավիճակում որևէ փոփոխություն չառաջացրեց:

Հիմնական իրադարձություններ

592 – Նախիջևան գավառի ճակատամարտ
592 – Ապստամբների հեռանալը Բյուզանդիա

Ապստամբության ընթացքը

Պարսկա-Բյուզանդական V պատերազմում հսկայական ավանդ ներդրած հայ ժողովուրդը պատերազմի ավարտից հետո ոչ միայն չհասավ իր վիճակի որևէ էական բարելավման, այլ տեղի ունեցավ ուղիղ հակառակը` Բյուզանդական կայսրությունը և Պարսից թագավորությունը սկսեցին հետևողական քայլեր ձեռնարկել հայերի իրավունքները առավել սահմանափակելու և նրանց ազգային ինքնագիտակցությունը ավելի եռանդուն միջոցներով վերացնելու ուղղությամբ: Իրականացվող այս տմարդի քաղաքականությանը հայ ժողովուրդը պատասխանեց զինված պայքարով: 592 թ-ին Ատատ Խորխոռունու, Սամվել Վահևունու, Մամիկ Մամիկոնյանի, Ստեփանոս Սյունու, Կոտիտ Ամատունու ու Թեոդորոս Տրպատունու գլխավորած Հայկական բանակը (2.000 հեծյալ) Նախիջևան գավառում հարձակվեց հարկերը տանող Պարսից թագավորության բանակի (մոտ 1.000 զինվոր) վրա և, ջախջախելով վերջինիս, խլեց տարվող հարկը: Դրանից հետո Հայկական բանակը բանակեց Նախիջևան քաղաքի մոտակայքում: Խուսափելով Հերակլ Ավագ Հայի և Համազասպ Մամիկոնյանի գլխավորությամբ հարձակման անցած բյուզանդական (մոտ 10.000 զինվոր), ինչպես նաև Պարսից թագավորության նոր բանակից (մոտ 20.000 զինվոր)` Մամիկ Մամիկոնյանը, Ստեփանոս Սյունին և Կոտիտ Ամատունին իրենց գնդերով հեռացան Պարսից թագավորություն ու ժամանեցին Ռեյ (Ատրպատական, Էկբատանից մոտ 300 կմ հյուսիս-արևելք), իսկ Սամվել Վահևունին ու Ատատ Խորխոռունին սեփական գնդերով նահանջեցին Սյունիք-Սոդք-Կուր երթուղով և, բանակելով Կուրի ձախ ափին գտնվող Ճահուկի դաշտում, սկսեցին սպասել թյուրքուտներին ու խազարներին: Սակայն, այն բանից հետո, երբ Պարսից թագավորության բանակը իր հերթին բանակեց Կուրի աջ ափին, իսկ սպասվող օգնությունը այդպես էլ չեկավ, Ատատը և Սամվելը իրենց գնդերով ևս ի վերջո հեռացան Բյուզանդիա: Մարզպանական Հայաստանի VI ապստամբությունը վերջացավ:

Varzor
31.05.2011, 12:17
Այս նկարագրածդ դեպքերի մեջ ամբողջ ցավալին այն է, որ հստակ ներկայացված է հայերի իրար դեմ գործելու դրվագներ: Փաստորեն արդեն 6-րդ դարում այնքան էին պառակտվել, որ բաժանվել էին ոչ թե երկու, այլ երեք մասի` բոյւզանդամետ, պարսկամետ և ինքնամետ :)

Lion
31.05.2011, 14:49
Այո, դժբախտաբար հաճախ էր լինում վիճակ, երբ Պարսկաստանի ու Բյուզանդիայի, Արաբական խալիֆաթի ու Բյուզանդիայի հպատակ հայերը մարտերում դուրս էին գալիս միմյանց դեմ :(

Lion
01.06.2011, 07:49
Սատրապական Հայաստանի IV ապստամբություն
(593)

Սատրապական Հայաստանի IV ապստամբությունը (593) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց պարտությամբ և նրա արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակման գործընթացը շարունակվեց:

Հիմնական իրադարձություններ

539 – Կարինի ճակատամարտ
539 – Ջերմ գետի ճակատամարտ

Ապստամբության ընթացքը

Պարսկա-Բյուզանդական V պատերազմում հսկայական ավանդ ներդրած հայ ժողովուրդը պատերազմի ավարտից հետո ոչ միայն չհասավ իր վիճակի որևէ էական բարելավման, այլ տեղի ունեցավ ուղիղ հակառակը` Բյուզանդական կայսրությունը և Պարսից թագավորությունը սկսեցին հետևողական քայլեր ձեռնարկել հայերի իրավունքները առավել սահմանափակելու և նրանց ազգային ինքնագիտակցությունը ավելի եռանդուն միջոցներով վերացնելու ուղղությամբ: Իրականացվող այս տմարդի քաղաքականությանը հայ ժողովուրդը պատասխանեց զինված պայքարով, որը մղվում էր նաև Սատրապական Հայաստանում: Մարզպանական Հայաստանի VI ապստամբության պարտությունից հետո ապստամբները անցան Սատրապական Հայաստան, սակայն ստեղծված պայմանները ստիպեցին վերջիններիս ապստամբության դրոշ պարզել նաև այստեղ:

593 թ-ին Սամվել Վահևունու, Թեոդորոս, Սարգիս, Վարազ-Ներսեհ, Ներսես և Վստամ Տրպատունիների գլխավորած Հայկական բանակը (մոտ 2.000 զինվոր) Կարինի ճակատամարտում հաղթեց բյուզանդական հարկահաններին ուղեկցող բանակին (մոտ 2.000 զինվոր) ու խլեց հարկը: Տեղեկանալով ծավալված իրադարձությունների մասին` կայսրությունը ապստամբների դեմ ուղարկեց խոշոր մի բանակ: Կողմերը միմյանց հանդիպեցին 593 թ-ին, Ջերմ գետի ճակատամարտում (Կորճայք, Կորդուք գավառ, Տիգրիսի արևելյան վտակ): Սամվել Վահևունու, Թեոդորոս, Սարգիս, Վարազ-Ներսեհ, Ներսես և Վստամ Տրպատունիների գլխավորած Հայկական բանակը (մոտ 1.500 զինվոր), խուսափելով Հերակլ Ավագ Հայի ու Համազասպ Մամիկոնյանի գլխավորած բյուզանդական բանակից (մոտ 10.000 զինվոր), ամրացավ մի կիսաքանդ ամրոցում: Առաջխաղացումը շարունակող թշնամին սկզբում չկարողացավ անցնել գետը, սակայն, այն բանից հետո, երբ մի ճամփորդ ցույց տվեց գետանցումը, վերջինս անցավ գետը, մոտեցավ ամրոցին և կատաղի մարտով գրավեց այն: Սամվելը, Ներսեսը և Վստամը ընկան մարտում, իսկ Սարգիսը ու Վարազ-Ներսեհը գերվեցին և հետագայում գլխատվեցին: Առժամանակ փրկվեց միայն Թեոդորոսը, որին հաջողվեց փախչել Պարսից թագավորություն: Սակայն Խոսրով II-ը նրան հանձնեց Բյուզանդիային, որից հետո վերջինս ևս ենթարկեց մահապատժի: Սատրապական Հայաստանի IV ապստամբությունը ճնշվեց:

Varzor
01.06.2011, 12:03
Նույն պատմությունը` հայկական զորական տաղանդը պայքարում է հայերի դեմ:
Հետո էլ ուրիշազգերին են մեղադրում մեր դժբախտությւններում :(
Ճիշտ ք անգլիական այն դարձվածքը, որ "խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների ձեռքերում է"

Lion
01.06.2011, 13:45
Ճիշտ ես, թեև ես մեզ այնքան էլ չէի մեղադրի: Այդպիսին է հզոր ուժերի մեջ սեղմված բոլորլ ազգերի ճակատագիրը` իռլանդացիներ, սերբեր, լեհեր և այլն:

Varzor
01.06.2011, 14:07
Ճիշտ ես, թեև ես մեզ այնքան էլ չէի մեղադրի: Այդպիսին է հզոր ուժերի մեջ սեղմված բոլորլ ազգերի ճակատագիրը` իռլանդացիներ, սերբեր, լեհեր և այլն:

Դե այն, որ իռլանդացիների և սերբերի ճակատագիրը մերին մի քիչ նման է, այո, բայց լեհերինը ??
Էդ որ հզոր ուժերն են սեղմել այնպես, որ պատականությունը կորցնելով իրար դեմ դուրս գան տարբեր բանակների կազմում?? Քաղաքացիական կռիվներ ունեցել, չնայած 2-րդ աշխարհամարտի տարիներին շատ լեհեր, նույնիսկ բարձրաստիճան կռվում էին հակառակ ճակառում:

Բայց նրանց բոլորի ճակատագիրը մերից տարբերվում է հետևյալով` մենք 600 տարի անկախ պետականություն չենք ունեցել:

Lion
01.06.2011, 14:11
XVIII-XIX դարերում Լեհաստանը կիսված էր Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև, համապատասխան հետևանքներով...

Lion
02.06.2011, 07:43
Սատրապական Հայաստանի V ապստամբություն
(595)

Սատրապական Հայաստանի V ապստամբությունը (595) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց պարտությամբ և նրա արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակման գործընթացը շարունակվեց:

Հիմնական իրադարձություններ

595 – Կարինի ճակատամարտ
595 – Ջերմ գետի ճակատամարտ

Ապստամբության ընթացքը

Պարսկա-Բյուզանդական V պատերազմից հետո հայերի իրավունքների սահմանափակման գործընթացը Սատրապական Հայաստանում շարունակվեց: Ավելին, Մորրիկ (582-602) կայսեր գործուն քաղաքականությամբ սկիզբ դրվեց Սատրապական Հայաստանի հայաթափման մի գործընթաց, երբ հայկական զինական ուժը դուրս էր բերվում Հայաստանից ու տեղափոխվում էր Թրակիա: "Մեր և ձեր միջև խոտոր ու անհնազանդ մի ազգ կա, որ միշտ պղտորում է: Ահա, արի ես իմ մասի մարդկանց հավաքեմ և ուղարկեմ Թրակիա, դու էլ քո մասի մարդկանց հավաքիր և հրամայիր Արևելք տանել. եթե նրանք սպանեն, ապա մեր թշնամիներին կսպանեն, իսկ եթե մեռնեն, ապա մեր թշնամիները կմեռնեն և մենք խաղաղ կապրենք: Որովհետև, եթե դրանք իրենց երկրում մնան, մենք հանգիստ լինել չենք կարող",- այսպես է գրում պարսից արքա Խոսրով II-ին (590, 591-629) ծագումով հայ, սակայն, չնայած դրան, մի իսկական հայադավ քաղաքականության սկիզբ դրած Մորրիկը` Բյուզանդիայի առաջին հայազգի կայսրը` լիովին արտահայտելով երկու պետությունների կողմից քննարկվող ժամանակաշրջանում հայերի և Հայաստանի նկատմամբ որդեգրած քաղաքականության էությունը:

595 թ-ին Սատրապական Հայաստանում ստացվեց Թրակիա զինուժ տեղափոխելու հերթական հրամանը: Մուշեղ Մամիկոնյանը իր զորագնդով ուղղություն բռնեց դեպի Բալկաններ: Իր հերթին Սմբատ Բազմահաղթ Բագրատունին որոշեց չենթարկվել, սակայն 595 թ-ին Սպերի ճակատամարտում բյուզանդական բանակը (մոտ 6.000 զինվոր) հաղթեց Սմբատ Բազմահաղթ Բագրատունու գլխավորած Հայկական բանակին (մոտ 1.000 հեծյալ) և գերեց Սմբատին: Սատրապական Հայաստանի V ապստամբություն ճնշվեց: Գերված Սմբատը աչքի ընկավ Կոստանդնուպոլսում վայրի գազանների դեմ մենամարտում, որից հետո ներում ստացավ տ տեղափոխվեց Աֆրրկա: Այստեղ վերջինս Բյուզանդիայի իշխանությունը հաստատեց Լիբիայում, սակայն անմիջապես էլ իր ջոկատով հեռացավ բյուզանդական բանակից և, Կարմիր ծովով շրջանցելով Արաբական թերակղզին, անցել է ծառայության Խոսրով II-ի մոտ: Կարծիք կա, որ հենց այս իշխանն է հանդիսացել հանրահայտ Սինբադ-ծովագնացի նախատիպը:

Lion
02.06.2011, 08:31
Սատրապական Հայաստանի V ապստամբություն
(595)

Սատրապական Հայաստանի V ապստամբությունը (595) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց պարտությամբ և նրա արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակման գործընթացը շարունակվեց:

Հիմնական իրադարձություններ

595 – Սպերի ճակատամարտ

Ապստամբության ընթացքը

Պարսկա-Բյուզանդական V պատերազմից հետո հայերի իրավունքների սահմանափակման գործընթացը Սատրապական Հայաստանում շարունակվեց: Ավելին, Մորրիկ (582-602) կայսեր գործուն քաղաքականությամբ սկիզբ դրվեց Սատրապական Հայաստանի հայաթափման մի գործընթաց, երբ հայկական զինական ուժը դուրս էր բերվում Հայաստանից ու տեղափոխվում էր Թրակիա: "Մեր և ձեր միջև խոտոր ու անհնազանդ մի ազգ կա, որ միշտ պղտորում է: Ահա, արի ես իմ մասի մարդկանց հավաքեմ և ուղարկեմ Թրակիա, դու էլ քո մասի մարդկանց հավաքիր և հրամայիր Արևելք տանել. եթե նրանք սպանեն, ապա մեր թշնամիներին կսպանեն, իսկ եթե մեռնեն, ապա մեր թշնամիները կմեռնեն և մենք խաղաղ կապրենք: Որովհետև, եթե դրանք իրենց երկրում մնան, մենք հանգիստ լինել չենք կարող",- այսպես է գրում պարսից արքա Խոսրով II-ին (590, 591-629) ծագումով հայ, սակայն, չնայած դրան, մի իսկական հայադավ քաղաքականության սկիզբ դրած Մորրիկը` Բյուզանդիայի առաջին հայազգի կայսրը` լիովին արտահայտելով երկու պետությունների կողմից քննարկվող ժամանակաշրջանում հայերի և Հայաստանի նկատմամբ որդեգրած քաղաքականության էությունը:

595 թ-ին Սատրապական Հայաստանում ստացվեց Թրակիա զինուժ տեղափոխելու հերթական հրամանը: Մուշեղ Մամիկոնյանը իր զորագնդով ուղղություն բռնեց դեպի Բալկաններ: Իր հերթին Սմբատ Բազմահաղթ Բագրատունին որոշեց չենթարկվել, սակայն 595 թ-ին Սպերի ճակատամարտում բյուզանդական բանակը (մոտ 6.000 զինվոր) հաղթեց Սմբատ Բազմահաղթ Բագրատունու գլխավորած Հայկական բանակին (մոտ 1.000 հեծյալ) և գերեց Սմբատին: Սատրապական Հայաստանի V ապստամբություն ճնշվեց: Գերված Սմբատը աչքի ընկավ Կոստանդնուպոլսում վայրի գազանների դեմ մենամարտում, որից հետո ներում ստացավ տ տեղափոխվեց Աֆրրկա: Այստեղ վերջինս Բյուզանդիայի իշխանությունը հաստատեց Լիբիայում, սակայն անմիջապես էլ իր ջոկատով հեռացավ բյուզանդական բանակից և, Կարմիր ծովով շրջանցելով Արաբական թերակղզին, անցել է ծառայության Խոսրով II-ի մոտ: Կարծիք կա, որ հենց այս իշխանն է հանդիսացել հանրահայտ Սինբադ-ծովագնացի նախատիպը:

Varzor
02.06.2011, 12:14
XVIII-XIX դարերում Լեհաստանը կիսված էր Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև, համապատասխան հետևանքներով...

Է դրանից առաջ էլ Ռուսաստանը ու Պրուսիան էին Լեհաստանի լծի տակ :) Չեղավ, որ Բյուզանդիան կամ Պարսկաստանը լինեին Հայաստանի լծի տակ, գոնե ձևական :)
Համ էլ էդ ժամանակ լեհերը չկաին: Ինչպես ընդունված ` մենք տանջված ազգերից ամենահինն ենք :)

Lion
02.06.2011, 15:32
Chuk

Այսպես ասած "լուրջ մարմիններ"-ում, ինչպես արդեն բազմիցս է ասվել, ես իմ գիրքը չեմ ներկայացրել և առայժմ չեմ ներկայացնի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, որոնց մեջ առաջնայինն է այդ մարմինների համատարած կոռումպացվածությունը, "գիտական շտամպերով" առաջնորդվելը, իմ` չափազանց զբաղված լինելը, դրա` ինձ այս պահին բացարձակապես պետք չլինելը և այլն: Ավելացնենք նաև, որ "լուրջ մարմիններում" ներկայանալուց հետո ինձ կառաջարկվի հազար ու մի կոռումպացված մինիմում հանձնել, հետո էլ մի միջակության մոտ, որը ողջ կյանքում գրել է, թե "Ուրարտուն դա Հայաստան չէ", ոչինչ չի հասկանում ռազմական պատմությունից և մինչև հիմա էլ հոգու խորքում վստահ է, որ քուշանների հիմնական հարվածային ուժը թեթև հեծյալ նետաձիգներն էին, ուրեմն ինձ կառաջարկվի նման մի նմշած միջակության մոտ դառնալ "ասպիրանտ", որ ինքը, տեսեք-տեսեք, տարիներ անց իր նմշած ձեռքով խմբագրի աշխատանքս, այնտեղից դուրս թողնի այն ամենը, ինչ իր կարծրացած ուղեղի մեջ չի տեղավորվում, որ հետո էլ մի քանի հազար դոլար կաշառք ուզելուց հետո "բարեհաճի" համաձայնել, որ ինձ գիտական կոչում շնորհեն...

Ինչքան, սակայն, (http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք?p=1934817&viewfull=1#post1934817) ես լավ գիտեմ կյանքը...;) Ես կտխրեի այս ամենի կապակցությամբ, բայց ափսոս... դրա համար ծիծաղս մի քիչ շատ է գալիս:think

Lion
03.06.2011, 07:33
Սատրապական Հայաստանի VI ապստամբություն
(602)

Սատրապական Հայաստանի VI ապստամբությունը (602) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց պարտությամբ և նրա արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակման գործընթացը շարունակվեց:

Հիմնական իրադարձություններ

602 նոյեմբերի սկիզբ – "Ատատի նահանջը"
602 նոյեմբերի վերջ – Նախիջևանի ճակատամարտ

Ապստամբության ընթացքը

Պարսկա-Բյուզանդական V պատերազմից հետո հայերի իրավունքների սահմանափակման գործընթացը Սատրապական Հայաստանում շարունակվեց: Մորրիկ (582-602) կայսեր քաղաքականությունը հայաթափ անել Հայաստանը շարունակվում և աստիճանաբար թափ էր հավաքում, հայկական զինական ուժը դուրս էր բերվում Հայաստանից ու տեղափոխվում էր Թրակիա: Այս գործընթացը հայ ժողովրդի ու հատկապես հայ զորականների մոտ խորը դժգոհությունների տեղիք էր տալիս:

602 թ-ի նոյեմբերի սկզբին, օգտվելով ապագա կայսր Փոկասի (602-610) ապստամբության հետևանքով կայսրությունում ստեղծված խառը իրավիճակից` Կոստանդնուպոլսում գտնվող Ատատ Խորխոռունին իր ջոկատին (մոտ 1.000 զինվոր) միացրեց Թրակիայից վերադարձած այլ Հայ ռազմիկների (մոտ 2.000 զինվոր) և, անցնելով ասիական ափ ու սկսելով Սատրապական Հայաստանի VI ապստամբությունը, ուղղություն վերցրեց դեպի Հայաստան: Ճանապարհին Հայկական բանակը 18 անգամ ընդհարվեց իր առաջխաղացումը կասեցնել փորձող բյուզանդական բանակների հետ: Բոլոր մարտերում առավելությունը մնաց Հայկական բանակին, սակայն, հետապնդվելով բյուզանդական մի խոշոր բանակի (մոտ 20.000 զինվոր) կողմից, վերջինս ի վերջո հասավ Նախիջևան ու ամրացավ քաղաքում: 602 թ-ի նոյեմբերի վերջին Ատատ Խորխոռունու գլխավորությամբ քաղաքում ամրացած Հայկական բանակը (մոտ 4.000) Նախիջևանի ճակատամարտում հետ մղեց բյուզանդական բանակի (մոտ 20.000 զինվոր) բոլոր գրոհները, որը, խուսափելով առաջացած Պարսից թագավորության բանակից (մոտ 40.000 զինվոր), ի վերջո նահանջեց: Սատրապական Հայաստանի VI ապստամբությունը վերջացավ: Ատատ Խորխոռունին իր բանակով անցավ Պարսից թագավորություն, որտեղ ճոխ ընդունելության արժանանալուց հետո դավադրաբար սպանվեց, իսկ նրա բանակը ցրվեց:

Varzor
03.06.2011, 09:46
Եվս մեկ ապացույց այն բանի, որ երկու գիշատիչների միջև չարժե ընտրություն կատարել, թե ում որջում պատսպարվել մյուսից: Միևնույն է` վերջում ուտելու են:
Ասյ էպիզոդում ևս նկատվում է հայկական իշխանների միաբանության բացակայություն: Շատ նման է նման իրավիճակը 19-րդ դարում հայերի կողմից թուրքիայում տարվող պայքարին. հայկական առանձին խմբեր կամ առանձին բնակավայրեր ապստամբում և նույնիսկ հաջությունների էին հասնում, սակայն այդ հաջողությունը երկար չէր տևում, որովհետև մյուսներից օգնությունը բացակայում էր` գերադասում էին "գլուխները կախ" ապրել ստրուկ, բայց խաղաղ, առանց պատերազմի:
Արդեն 5-րդ դարի վերջից հայ հասարակ ժողովրդի մոտ նկատվում էր ռազմահոգեբանական ունակությունների անկում: Ամեն դեպքում օրհասական պահերին ժողովրդի մոտ զարթնում է գենետիկ ռազմական տաղանդը և կարողությունները:

Lion
03.06.2011, 15:28
Մարտկան ոգու կորստի պահով այդքան էլ չէի համաձայնի - ուղղակի այդպիսին է ցանկացած էթնոսի զարգացման տրամաբանությունը` ֆեոդալիզմի փուլում էթնոսի մարտական ոգին ավելի ցածր է, քան ստրկատիրության փուլում...

Lion
06.06.2011, 07:36
Մարզպանական Հայաստանի VII ապստամբություն
(620-628)

Մարզպանական Հայաստանի VII ապստամբությունը (620-628) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր, որի արդյունքում հայ ժողովուրդը հասավ զգալի հաջողությունների: 620 թ-ին ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Պարսկա-Բյուզանդական VI պատերազմում Պարսից թագավորությունը հասէլ էր առավելագույն հաջողության: Արդեն վաղուց Բյուզանդական կայսրությունից խլվել էին Հայաստանը, Ասորիքը, Եգիպտոսն ու Փոքր Ասիան և ուղղակի սպառնալիք էր կախված Կոստանդնուպոլսի վրա: Ստեղծված պայմաններում պաշտոնական Տիզբոնը եկավ հետևության, որ կարելի է ի վերջո լուծել նաև մշտապես մլմլացող “Հայկական հարցը”: Քաղաքական այս կուրսի փոփոխությանը Հայ ժողոովուրդը պատասխանեց հերթական ապստամբությամբ, որն ավարտվեց հայկական կողմի հաղթանակով, իսկ Պարսից թագավորության իշխանությունը Մարզպանական Հայաստանում մեծապես ընդունեց ձևական բնույթ:

Հիմնական իրադարձություններ

620 աշուն – Ծծմահովտի ճակատամարտ
620 աշուն – Մեղրագետի ճակատամարտ
621 գարուն – Մահվան ագարակի ճակատամարտ
621 գարուն – Պորպի գրավումը
622 – Սուրբ Կարապետ վանքի ճակատամարտ
622 – Արդնի գյուղի ճակատամարտ
622 – Հոնընկեցի ճակատամարտ
622 – Արածանու ճակատամարտ
623 – Բյուզանդական բանակի արշավանքը դեպի Պարսից թագավորության խորքերը և նահանջը
624 – Կախամախյա բլրի ճակատամարտ
624-626 – Պարսից բանակի արշավանքը դեպի Փոքր Ասիա
626-628 – Բյուզանդական բանակի արշավանքը դեպի Պարսից թագավորության խորքերը
628 մայիսի 15 – Հաշտության կնքում

Ապստամբության ընթացքը

Մարզպանական Հայաստանում բռնկված ապստամբություն ճնշելու նպատակով Պարսից թագավորությունը 620 թ-ի աշնանը հարձակում ձեռնարկեց ապստամբության կենտրոն հանդիսացող Տարոնի ուղղությամբ

620 աշուն – Ծծմահովտի ճ-մ (Տարոն և Հաշտեն գավառների սահման)

Վախթանգի գլխավորած Պարսից թագավորության բանակը (30.000 ռազմիկ), կողմնապահ ջոկատներ թողնելով Ապահունիքում, հիմնական ուժերով մտավ Տարոն և, բանակելով Ձյունակերտում, սկսեց բանակցություններ` նպատակ ունենալով հնազանդեցնել Մարզպանական Հայաստանի VII ապստամբությունը սկսած Վահան Գայլ Մամիկոնյանին: Բանակցություններում չհասնելով հաջողության` Վախթանգը իր բանակից առանձնացրեց մի ջոկատ (6.000 ռազմիկ, որից 4.000 հեծյալ) և Ռահանի գլխավորությամբ ուղարկեց հայերի դեմ: Թշնամին բանակեց Ծծմահովտում: Այս ընթացքում Վահան Գայլ Մամիկոնյանի ընդհանուր ղեկավարությամբ գործող Սմբատ Մամիկոնյանի գլխավորած Մամիկոնյաց (1.800 ռազմիկ), Ողնուտյաց իշխանի գլխավորած Ողնուտյաց (500 ռազմիկ), Արջուի գլխավորած Արջուտյաց (400 ռազմիկ), Վարազ Միհարվածանի Պալունու գլխավորած Պալունյաց (220 ռազմիկ) և Սմբատ Հաշտենցու գլխավորած Հաշտենից (60 ռազմիկ) գնդերը մոտեցան թշնամուն: Քանակապես զիջելով հակառակորդին` Վահանը որոշեց գիշերային անակնկալ հարված հասցնել ճամբարած թշնամուն:
I փուլ – Հայկական մի ջոկատ Սմբատ Մամիկոնյանի գլխավորությամբ աննկատ թափանցեց թշնամուն ճամբար և առևանգեց ձիերին:
II փուլ – Հարձակման անցավ Հայկական հիմնական բանակը և գլխովին ջախջախեց թշնամուն: Մարտադաշտում հանդիպելով Ռահանին` Հաշտենից իշխանը մենամարտում հաղթեց ու սպանեց նրան:
III փուլ – Պարսկական բանակի շրջապատված ռազմիկները խնդրեցին խնայել իրենց, սակայն հայերը անողոք գտնվեցին և գրեթե բոլորին էլ ոչնչացրեցին:
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` 5.400 զինվոր զինվոր: Թշնամու բանակից փրկվեց միայն 600 հոգի, որոնց, սակայն, գազազած Վախթանգը ինքը հրամայեց գլխատել:

620 աշուն – Մեղրագետի ճ-մ (Տարոն)

Վախթանգը Ասուրի գլխավորությամբ Հայկական բանակի դեմ ուղարկեց պարսկական մեկ այլ բանակ (8.000 ռազմիկ): Ճամբարելով Մեղրագետի ափին` Ասուրը վիրավորական տոնով հայերից պահանջեց դադարեցնել դիմադրությունը: Ի պատասխան դրա Վահան Գայլ Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (6.000 ռազմիկ) շարժվեց թշնամուն ընդառաջ: Մոտենալով իրար` կողմերը մարտակարգ ընդունեցին:
I փուլ – Հայկական բանակն անցավ հարձակման: Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում Սմբատը մարտադաշտում հանդիպեց Ասուրին և թրի հզոր հարվածով գլխատեց նախ հակառակորդի ձիուն, իսկ հետո` նաև Ասուրին: Միաժամանակ 9 տապարակիրներ շրջապատեցին Վահանին և ծանր վերքեր հասցրեցին նրան: Սակայն վերջին պահին Սմբատը հասավ օգնության և, կոտորելով թշնամիներին ու սպանելով նաև Ասուրի որդուն, փրկեց հորը:
II փուլ – Պարսից թագավորության բանակը պարտություն կրեց և, հետապնդվելով Հայկական բանակի կողմից, դիմեց փախուստի:
Հայերը կորցրին մոտ 1.500, թշնամին` 5.000 զինվոր: Այս պայմաններում Վախթանգը դադարեցրեց ակտիվ մարտական գործողությունները` դրանք հետաձգելով հաջորդ տարվան: Նույն տարվա ձմռանն էլ ստացած վերքերից Վահանը մահացավ, իսկ Տարոնի իշխան հռչակվեց նրա որդի Սմբատը:

Շարունակելի

Varzor
06.06.2011, 08:53
Բա մեր դպրոցական տարբերակը ?? :) "...Գայլ Վահանը Պարտիզանական կռիվեր էր տանում ..."
6000 հոգանոց պարտիզանական ջոկատ պատկերացնում եք? :D

Lion
06.06.2011, 09:27
Ի դեպ ասեմ - այստեղ գործ ունենք թյուրիմացության հետ: Դպրոցական տարբերակում Վահան Վասակի "Գայլ" Մամիկոնյանը (572-596` միայն Տարոնում, 596-620)` Մարզպանական Հայաստանի V ապստամբության (572-591) ղեկավար Վարդան Փոքր Մամիկոնյանի եղբայրը, շփոթվել է Մարզպանական Հայաստանի III ապստամբության (481-485) ղեկավար, սպարապետ, իսկ հետագայում էլ մարզպան Վահան Հմայակի Մամիկոնյանի (մոտ 475 - ուղ. 505, 485-505` մարզպան), Վարդան Քաջ Մամիկոնյանի եղբոր որդու հետ: Իհարկե, "Հմայակիչ"-ն էլ էր պարտիզանական կռվի հմուտ վարպետ և, ընդհանրապես, անչափ քաջ ու խիզախ զորական էր, բայց կոնկրետ "Գայլ" մականունը պարսիկները տվել են հենց "Վասակիչ"-ին :)

Varzor
06.06.2011, 11:59
Ի դեպ ասեմ - այստեղ գործ ունենք թյուրիմացության հետ: Դպրոցական տարբերակում Վահան Վասակի "Գայլ" Մամիկոնյանը (572-596` միայն Տարոնում, 596-620)` Մարզպանական Հայաստանի V ապստամբության (572-591) ղեկավար Վարդան Փոքր Մամիկոնյանի եղբայրը, շփոթվել է Մարզպանական Հայաստանի III ապստամբության (481-485) ղեկավար, սպարապետ, իսկ հետագայում էլ մարզպան Վահան Հմայակի Մամիկոնյանի (մոտ 475 - ուղ. 505, 485-505` մարզպան), Վարդան Քաջ Մամիկոնյանի եղբոր որդու հետ: Իհարկե, "Հմայակիչ"-ն էլ էր պարտիզանական կռվի հմուտ վարպետ և, ընդհանրապես, անչափ քաջ ու խիզախ զորական էր, բայց կոնկրետ "Գայլ" մականունը պարսիկները տվել են հենց "Վասակիչ"-ին :)

Իսկ երբ է այդ թյուրիմացությունն ուղղվելու մեր դասագրքերում (կամ միգուցե արդեն ուղղել են??) Նոր տպված պատմության գրքերը չեմ տեսել:

Lion
06.06.2011, 13:57
Չէ, չեն ուղղել: Այլ թյուրիմացությունների հետ միաժամանակ դա ևս դեռևս շարունակում է իր կյանքը մեր դասագրքերում: Ինքս էլ եմ "դրանից սկսել"...

Լեռնցի
07.06.2011, 06:17
Չէ, չեն ուղղել: Այլ թյուրիմացությունների հետ միաժամանակ դա ևս դեռևս շարունակում է իր կյանքը մեր դասագրքերում: Ինքս էլ եմ "դրանից սկսել"...

Լիոն, դասագրքերը նախքան հրատարակուելը, օնլայն կան դրած համացանցում, ու իւրաքանչիւր ոք կարող է կարդալ ու կատարել իր դիտողութիւնները: Եթէ այն տեղին լինի, կը կատարուեն շտկումներ, յետոյ հրատարակեն:

Lion
07.06.2011, 07:22
Հենց այդ "եթե"-ի որոշում է, էլի, հարցը: Մարդկային սուբյեկտիվ գործոնը բերում է նրան, որ գերադասում են նման բաների վրա ուշադրություն չդարձնել, քան թե ընդունել, որ դա դու ես ասել ու իրենք դա մինչ այդ չեն նկատել...

Lion
07.06.2011, 07:26
Հայաստանում ծավալվող իրադարձությունները ծանր վիճակ ստեղծեցին Պարսից թագավորության արևելքում տեղակայված Հայկական հեծելազորային օժանդակ ջոկատի համար: Բարեբախտաբար հայերին, ինչպես Վարդանանց պատերազմի ժամանակ, հաջողվեց լքել պարսիկներին, անցնել թյուրքուտների կողմը, պտույտ կատարել Կասպից ծովի ափերով և 626 թ-ին ի վերջո վերադառնալ Հայրենիք: Իսկ 621 թ-ի գարնանը հետևեց պարսկական նոր հարձակումը Տարոնի վրա:

621 գարուն – Մահվան ագարակի ճ-մ (Անդովկ լեռան մոտ)

Գարնանը Վախթանգը Սմբատ Մամիկոնյանից պահանջեց դադարեցնել դիմադրությունը և հնազանդվել: Ստանալով մերժողական պատասխան` Վախթանգը Պարսից թագավորության համալրված բանակով (20.000 զինվոր) կրկին դուրս եկավ արշավանքի: Ի պատասխան դրա Սմբատը կատարեց համընդհանուր զորահավաք և կենտրոնացրեց զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց: Ընդ որում դեռևս ընդհանրապես ռազմական պատրաստություն չունեցող աշխարհազորի մի մասը (2.500 զինվոր) Մամիկոնյաց իշխանը իր որդի Վահանի գլխավորությամբ ռազմական անհրաժեշտ պատրաստություն ստանալու համար թողեց Մուշում, իսկ ինքը, գլխավորելով մնացած բանակը (9.000 զինվոր, որից 4.000 հեծյալ), շարժվեց թշնամուն ընդառաջ: Մոտենալով հակառակորդին` Սմբատը հետևազորը թողեց ագարակի մոտ գտնվող մի բլրի վրա, իսկ ինքը, գլխավորելով հեծելազորը, առաջ շարժվեց: Իր հերթին Վախթանգը, կարծելով, թե ողջ Հայկական բանակը կազմում է միայն իր դեմ շարժվող հեծելազորը, մի ուժեղ ջոկատով (9.000 զինվոր) առաջ շարժվեց և շրջապատեց վերջինիս:
I փուլ – Գիշերը շրջապատման մեջ գտնվող Հայ հեծյալները, ձեռքներում ունենալով վառվող ջահեր, շրջապատման օղակի ներսից, իսկ բլրի վրա ամրացած հետևակը` շրջապատման օղակի դրսից, միաժամանակյա համակցված հարված հասցրեցին թշնամուն և ջախջախեցին նրան: Վախթանգը 200 հեծյալների ուղեկցությամբ դիմեց փախուստի: Գրավված մեծ քանակությամբ ձիերը Սմբատը ուղարկեց Մուշ, որտեղ գտնվող հետևակ աշխարհազորայինները դարձան հեծյալ:
II փուլ – Հաջորդ օրը Սմբատը ութժամյա հմուտ մանևրներով այնքան ժամանակ խուսափեց մարտից, մինչև Մուշից ժամանեցին Վահանի գլխավորած հեծյալ աշխարհազորայինները: Դրանից հետո Հայկական բանակը կրկին բանակեց ագարակի մոտ գտնվող բլրի վրա: Շուտով Վախթանգի գլխավորած Պարսից թագավորության բանակը (11.200 զինվոր) մոտեցավ բլրին և բանակեց հայերից ներքև: Նույն գիշերն էլ Սմբատը մի հեծյալ ջոկատ (4.000 զինվոր) ուղարկեց թշնամու թիկունք: Վերջինս, բաժանվելով փոքր խմբերի, լեռնային արահետներով անցավ թշնամու թիկունք, բաժանվեց 2 հավասար մասի և դարանեց թշնամու թիկունքի աջ ու ձախ կողմերում: Առավոտյան Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման բլրի վրա տեղակայված Հայկական բանակի վրա և բռնկված համառ մարտում սկսեց նեղել նրան:
III փուլ – Հայկական ջոկատը թիկունքից հարվածեց թշնամուն, որը շրջապատվեց ու համառ մարտում ջախջախվեց: Այդ ընթացքում, մարտադաշտում հանդիպելով Վախթանգին, Սմբատը մենամարտեց վերջինիս հետ: Մենամարտի ընթացքում Սմբատը հզոր հարվածներով վնասեց Վախթանգին և կտրատեց նրա զրահը, սակայն վերջինս հաջողվեց նիզակով այնպես հզոր հարվածեց հասցնել իր հակառակորդին, որ նիզակը խրվեց Սմբատի զրահի մեջ: Սակայն Սմբատը իր հերթին թիկունքից ճարպկորեն նիզակահարեց սեփական ձիու կողմից առաջ տարված Վախթանգին, որից հետո մոտեցավ նրան և գլխատեց: Դրանից հետո Սմբատը հարձակվեց Վախթանգի երկու զինակիրների վրա և մարտական մուճով սպանեց նաև նրանց:
Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` 10.800 զինվոր:

Հակահարձակման անցած Հայկական բանակը գրավեց Պորպը:

Շարունակելի

Varzor
07.06.2011, 10:06
Լիոն, դասագրքերը նախքան հրատարակուելը, օնլայն կան դրած համացանցում, ու իւրաքանչիւր ոք կարող է կարդալ ու կատարել իր դիտողութիւնները: Եթէ այն տեղին լինի, կը կատարուեն շտկումներ, յետոյ հրատարակեն:

Հա, դե ձևնա տենց: Կարդացել ես այդ "ճշտգրտված" դասգրքերը?
Վերջերս մաթեմատիկայի դասագիրք եմ տեսել, թերթեցի, ու հասկացա, որ ես լրիվ ուրիշ բաներ եմ անցել, ես չգիտեի, որ մեր հին դպրոցական հավասարում տերմինը արդեն դարձել է բնաձև, հավասարումների համակարգը` բանաձևերի համակարգ: Էլ չեմ ասում, որ 3-րդ, թե 4-րդ դասարանի գրքում էլ երկուական մաթեմատիկա են մտցրել: Էլ չեմ ասում խնդիրների հիմար և անձնավորված տեքստերը :) արդեն կորել են հետիոտնն ու հեծանվորդը, նրանց փոխարեն Արշակն ու "Աննան են
Պատմության գրքերը չեմ տեսել, սակայն անպայման այս քանի օրը կխնդրեմ հարևանի երեխայից և կփորձեմ կարդալ :)
Ի դեպ հիշում եմ իմ դպրոցական տարիներին կար Հայոց պատմության մի բարալիկ 4-7 դասարանների գրքույկ: Հետո, երբ հասանք 5-րդ դասարան տպագրվեց արդեն 5-6 դասարանների ավելի հաջող և հաստ հիրքը, սակայն նորից հնամաշ ինֆորմացիայով: Հետո տպագրվեց, այն ժամանակվա համար ահռելի հաստ 7-8 պատմությունը` մինչև 2-րդ հանրապետության ստեղծումն ու սկիզբը:
Բայց բովանդակային առումով այդ գրքերում պրակտիկորեն ոչ մի ինֆորմացիա բերված չէր` ավելի շատ համառոտ տեղեկագրեր էին, սուբյեկտիվ և "պաշտոնական" մեկնաբանություններով:

Լեռնցի
07.06.2011, 16:14
Հենց այդ "եթե"-ի որոշում է, էլի, հարցը: Մարդկային սուբյեկտիվ գործոնը բերում է նրան, որ գերադասում են նման բաների վրա ուշադրություն չդարձնել, քան թե ընդունել, որ դա դու ես ասել ու իրենք դա մինչ այդ չեն նկատել...

Կարծում եմ ճիշտ է փորձել, յետոյ նման ենթադրութիւն կատարել:
Օնլայն տարբերակով դրել են հէնց այդ նպատակով, եւ այն նոր է, ու չեմ կարծում թէ ձեւական է:

Lion
07.06.2011, 16:22
Ձևական է, եղբայր, 100 տոկոսով վստահ եմ, որ ձևական է...

Lion
08.06.2011, 07:34
622 – Սուրբ Կարապետ վանքի ճ-մ

Վախթանգի եղբայր Սուրենի գլխավորած Պարսից թագավորության բանակը (9.000) մտավ Տարոն և ճամբարեց Արդնի գյուղի մարգագետիններում` Վարագա լեռան մոտ: Դրանից հետո Սուրենը սկսեց բանակցություններ` նպատակ ունենալով հասնել Վախթանգի կնոջ և տղայի ազատմանը: Այդ ընթացքում Սմբատը իր հիմնական բանակը (6.000) թողեց Մեղտիում` բանակցությունների եկած Սուրենին էլ առաջարկելով մի հեծյալ ջոկատ (500) թողնել Մեծամորում: Այնուհետև Սմբատի գլխավորած Մամիկոնյան (մոտ 500), Վարազ Միհարվածանի Պալունու գլխավորած Պալունյաց գունդը (մոտ 200) և Սուրենի գլխավորած հեծյալ ջոկատը (400) շարժվեցին դեպի վանք:
I փուլ – Վանքի մոտակայքում Սմբատը ու իր հեծելազորը անակնկալ հարձակումով ոչնչացրին Սուրենի հեծելազորին: Այդ ընթացքում Վարազ Միհարվածանի Պալունին մենամարտում սպանեց Սուրենին, իսկ նրա ուղեկիցներին հայերը կախեցին մոտակա ծառից:
II փուլ – Հայերը երկու կողմից շրջապատեցին Մեծամորում տեղակայված թշնամու ջոկատը և ոչնչացրեցին այն:
Հայերը կորցրին մոտ 100, թշնամին` 900 զինվոր:

622 – Արդնի գյուղի ճ-մ

Թշնամու բանակի հրամանատարության ոչնչացումից հետո սկսեցին գործել նաև Հայկական բանակի մյուս մասերը:
I փուլ – Հայկական մի ջոկատ մտավ Արդնու մոտ ճամբարած Պարսից թագավորության բանակի ճամբար և առևանգեց 2.000 ձի: Սակայն թշնամու մի ջոկատ (2.020, որից 520 հեծյալ) սկսեց հետապնդել ձիերը առևանգած հայերին:
II փուլ – Օգտվելով այն բանից, որ իրենց հետապնդող հեծյալները կտրվել են սեփական հետևակից` Գողոց աղբյուրի մոտ հայերը դարան դրեցին և լիովին ոչնչացրին թշնամու հեծյալներին: Վերցնելով նաև սրանց ձիերը` հայերը շարունակեցին նահանջը և հասան մոտակա անտառակը` Սերեմի գլխավորությամբ թողնելով վերջապահ (500):
III փուլ – Տեսնելով մոտեցող թշնամուն` հայկական վերջապահը ետ դարձավ և հարձակվեց վերջինիս վրա: Որոշ ժամանակ անց հարձակվեց նաև նահանջը դադարեցրած հիմնական խումբը, ու թեև Սերեմը նետահարվեց և սպանվեց, սակայն թշնամին գլխովին ջախջախվեց` կորցնելով 992 զինվոր:
IV փուլ – Նախորդ պարտությունից փրկված թշնամու ռազմիկները փորձեցին թաքնվել Ողական ամրոցի մոտի մի քարայրում, բայց անակնկալ հարձակման ենթարկվեցին ամրոցի կայազորի (150) կողմից և ոչնչացվեցին:
V փուլ – Սմբատի ու Վարազի հեծյալները, թաքնվելով ձորում և բաց թողնելով իրենց մոտից սլացող ու թշնամու ձիերը առևանգած հայերին և նրանց հետապնդողներին, կանչեցին Մեղտիում գտնվող հիմնական բանակը (6.000): Սակայն մինչ այն կժամաներ` Սմբատը առաջ ուղարկեց մի հեծյալ ջոկատ (100) հակառակորդի վրա հարձակվելու և վերջինիս մարտի կանչելու համար: Շուտով երևաց Հայկական հեծյալ ջոկատին հետապնդող Պարսից թագավորության բանակը:
VI փուլ – Կողմերը մարտակարգ ընդունեցին: Սմբատը գլխավորում էր Հայկական բանակի աջ, իսկ Վարազը` ձախ թևը: Հայկական հեծելազորը հարձակվեց թշնամու առաջխաղացած հետևակի (6.000) վրա: Սկսվեց համառ մարտ: Հայկական աջը հզոր հարվածով խորը խրվեց թշնամու մարտակարգի մեջ, բայց պարսիկների հսկայական թվական գերակշռությունը սկսեց իրեն զգացնել տալ: Սմբատի ջոկատը շրջապատվեց և հայտնվեց ծանր վիճակում, իսկ բազմաթիվ թշնամիներ շրջապատեցին Սմբատին և լուրջ հարվածներ հասցրեցին նրան:
VII փուլ – Oգտվելով նրանից, որ թշնամու կենտրոնը շարժվել է դեպի ձախ` Սմբատի թևի դեմ, Հայկական ձախը թիկունքից հարվածեց հակառակորդի կենտրոնին, որի ընթացքում Վարազը միջաթափանց նիզակահարելով տապալեց մի պարսիկի և կոտորեց Սմբատին շրջապատողներին:
VIII փուլ – Պարսից թագավորության բանակի աջը ու կենտրոնը վերադասավորեցին ուժերը և, շրջապատելով արդեն Հայկական 2 ջոկատները, սկսեցին հաղթանակ տանել:
IX փուլ – Այս օրհասական պահին օգնության հասավ Վահան Մամիկոնյանի և Սմբատ Հաշտենցու գլխավորած բանակը (6.000), հզոր հարվածով ճեղքեց պաշարման օղակը, երկու թևերից շրջապատեց թշնամուն ու սկսեց անխնա կոտորել: Պարսից թագավորության բանակը գլխովին ջախջախվեց:
Հայերը կորցրին մոտ 1.000 զինվոր, թշնամին` 7.800 սպանված, 300 գերի:

Շարունակելի

Varzor
08.06.2011, 10:06
Կարծում եմ ճիշտ է փորձել, յետոյ նման ենթադրութիւն կատարել:
Օնլայն տարբերակով դրել են հէնց այդ նպատակով, եւ այն նոր է, ու չեմ կարծում թէ ձեւական է:

Ճիշտ ա, պետական օնլայն տենդերներն էլ են դնում արդարության նպատակով :)
Լավ էլի :) Այդ գրքերի հրատարակության գումարներն արդեն բաժանված են, որոշված է, թե որտեղ պետք է տպագրվի, կարող է նույնիսկ արդեն սկսել են տպագրել: Փողերն արդեն բաշխված են` լրացուցիչ աշխատելու համար ոչ մեկ գումար չի ստանա և չի էլ աշխատի :)

Lion
10.06.2011, 07:31
622 – Հոնընկեցի ճ-մ (Տարոն, Հաշտեանք գավառ)

Գարնանը Տիրանի գլխավորած Պարսից թագավորության բանակը (20.000 զինվոր, որից 6.000 թյուրքուտ) մտավ Ապահունիք: Այստեղ Տիրանը ընդունեց բանակցելու նպատակով իր մոտ եկած Վահանին և նրանից պահանջեց ոչ միայն դիմադրության դադարեցում, այլև Մուշեղ Քաջակորովի ու Գայլ Վահանի աճյունների հանձնում: Տարոն վերադարձած Վահանը այդ մասին տեղեկացրեց Սմբատ Մամիկոնյանին, իսկ թշնամին շարունակեց արշավանքը և մտավ Հաշտեանք: Ի պատասխան այս ամենի Սմբատ Մամիկոնյանը կենտրոնացրեց զենք կրելու ընդունակ Տարոնի բոլոր տղամարդկանց: Դրանից հետո Հայկական բանակը (9.940, որից 5.000 հեծյալ) շարժվեց Հաշտենում բանակած թշնամու դեմ և ճամբարեց Սերեմավայրում: Տեղում պարզելով իրավիճակը` Սմբատը որոշեց օգտվել Տիրանի սխալից, որը ոչ միայն մասնատել էր ուժերը, մի խոշոր ջոկատ (3.000 զինվոր) հետ ուղարկելով Ապահունիք, այլև թյուրքուտներին ու պարսիկներին էլ թույլ էր տվել բանակել էր իրարից բավականին հեռու:
I փուլ – Գիշերը Վահանի գլխավորած Հայկական մի ջոկատ երկու անգամ հարձակվեց թյուրքուտների ճամբարի վրա: Առաջին անգամ սպանվեց Տիրանի որդին և ոչնչացվեցին երեք իշխաններ, իսկ երկրորդ հարձակման ժամանակ Վահանը սպանեց Տիրանին:
II փուլ – Վահանը 100 ջորու վրա ուղղահայաց երկաթե զրահներ ամրացրեց և մոտեցավ թյուրքուտներին: Ընդ որում յուրաքանչյուր 10 ջորու մոտ տեղավորվել էր մեկական մարդ, որոնք, մոտենալով թշնամուն, սրերով խթանեցին ջորիներին: Արդյունքում խուճապահար ջորիները մտան թյուրքուտների ճամբար և ոչ միայն ավերեցին այն, այլև առաջացրեցին մեծ խուճապ:
III փուլ – Հայկական բանակը ներխուժեց թշնամու ճամբար և սկսեց կոտորել թյուրքուտներին: Իսկ վերջիններս, գիշերային խավարում կարծելով թե շրջապատվել են մի հսկայական բանակի կողմից ու ծանոթ չլինելով տեղանքին, խուճապահար փախուստի մեջ նետվեցին դեպի վիհի բերանը և գրեթե ողջ կազմով լցվեցին ձորը: Թյուրքուտներից փրկվեցին միայն քչերը, իսկ Հայկական բանակին հասավ հսկայական ավար:
IV փուլ – Առավոտյան Պարսից թագավորության բանակը, տեղեկանալով գիշերային իրադարձությունների մասին, իր առաջնորդ ընտրեց Միհրխոսրովին ու շարժվեց հայերին ընդառաջ: Տեղեկանալով այդ մասին` Հայկական բանակը ինքը ևս մարտակարգ ընդունեց: Հայկական բանակի առաջին շարքում ծանր հետևակի պաշտպանության ներքո տեղավորվեց թեթև հետևակը, երկրորդ շարքում` աշխարհազորը, երրորդում՝ հեծելազորը, չորրորդում` պահեստազորը: Հայկական բանակի աջը գլխավորում էր Վարազ Միհարվածանի Պալունին, ձախը՝ Սմբատ Հաշտենցին, կենտրոնը` Վահան Պալունի, իսկ պահեստազորը՝ Վահան Մամիկոնյանը: Կենտրոնում էր գտնվում և միաժամանակ ողջ բանակի ղեկավարումն էր իրականացնում Սմբատ Մամիկոնյանը: Իր հերթին Հայկական մի ջոկատ (3.000) անցավ թշնամու բանակի թիկունքը և, բաժանվելով երեք մասի, աջից, ձախից ու կենտրոնից դարան դրեց: Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում թշնամու կենտրոնին հաջողվեց աստիճանաբար ետ մղել Հայկական կենտրոնին և շրջապատել այն:
V փուլ – Այս վճռական պահին մարտի մեջ մտավ Հայկական բանակի պահեստազորը և հարվածեց թշնամուն: Արդյունքում կենտրոնում Պարսից թագավորության բանակը պարտություն կրեց ու դիմեց փախուստի: Այդ ընթացքում Սմբատը հանդիպեց Միհրխոսրովին և մենամարտում սպանեց նրան:
VI փուլ – Հայկական կենտրոնը ու թևերը զարգացրեցին հաջողությունը և սկսեցին հետապնդել թշնամուն: Փախչող թշնամուն հարվածեց նաև դարանը: Պարսից թագավորության բանակը ծանր պարտություն կրեց, սակայն նրա խոշոր ուժեր կարողացան հեռանալ մարտադաշտից:
Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` 9.000 զինվոր:

622 – Արածանու ճ-մ (Տուրուբերան, Տարոն)

Հայկական բանակը (մոտ 8.000 զինվոր) շարժվեց թշնամու հետևից: Սակայն վերջինս, Ապահունիքից ստանալով համալրում (3.000 զինվոր), հավաքելով ցրված ուժերը և ձեռք բերելով քանակական առավելություն, ինքը անցավ ակտիվ գործողությունների: Ավելին, ստացվեց այնպես, որ Հայկական բանակը բաժանվեց երեք մասին. Վարազ Միհարվածանի Պալունու գլխավորած ջոկատը (մոտ 2.000 զինվոր) առաջ անցավ, իսկ Վահան Մամիկոնյանի ջոկատը (մոտ 4.000 զինվոր) իր հերթին ետ մնաց Սմբատ Մամիկոնյանի ջոկատից (մոտ 2.000 զինվոր): Այս պայմաններում Պարսից թագավորության բանակին հաջողվեց (11.000 զինվոր) գետին սեղմել Վահանի ու Սմբատի ջոկատներին և ստիպել նրանց մտնել մարտի մեջ:
I փուլ – Վահանի ջոկատը կտրուկ հակահարձակումով փախուստի մատնեց իր վրա հարձակված Պարսից թագավորության բանակին (3.000 զինվոր) և, հետապնդելով երկար տարածություն, անխնա ոչնչացրեց: Սակայն այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի մյուս մասը սկսեց հաղթանակ տանել Սմբատի ջոկատի նկատմամբ:
II փուլ – Իմանալով բռնկված մարտերի մասին` Վարազ Պալունին ետ դարձրեց իր ջոկատը և թիկունքից հարվածեց Սմբատի ջոկատին գրեթե հաղթող Պարսից թագավորության բանակին: Վերջինս խուճապի մատնվեց և դիմեց փախուստի:
III փուլ – Հայկական բանակը երկար տարածություն հետապնդեց թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց: Վարազի ջոկատը հասավ մինչև Կուրան, իսկ Սմբատինը` մինչև Հովեանք ամրոց:
IV փուլ – Սմբատի ջոկատը ճակատից, իսկ Հովեանք ամրոցի կայազորը` թիկունքից, հզոր հարված հասցրեցին թշնամուն և վերջնական պարտության մատնեցին նրան:
Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` 6.480 զինվոր:

Լեռնցի
10.06.2011, 08:33
Ճիշտ ա, պետական օնլայն տենդերներն էլ են դնում արդարության նպատակով :)
Լավ էլի :) Այդ գրքերի հրատարակության գումարներն արդեն բաժանված են, որոշված է, թե որտեղ պետք է տպագրվի, կարող է նույնիսկ արդեն սկսել են տպագրել: Փողերն արդեն բաշխված են` լրացուցիչ աշխատելու համար ոչ մեկ գումար չի ստանա և չի էլ աշխատի :)

Զարմանալի է: Ինչի՞ց եք էդպէս վստահ:
Մտահոգութիւններ կան, բայց ձեւի համար կարելի է մի հատ դիտողութիւն ուղղարկած:
Առանց դա անելու, մնացած ենթադրութիւնները մի քիչ անհիմն են:

Lion
10.06.2011, 09:53
Այսպես ասած "լուրջ մարմիններ"-ում, ինչպես արդեն բազմիցս է ասվել, ես իմ գիրքը չեմ ներկայացրել և առայժմ չեմ ներկայացնի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, որոնց մեջ առաջնայինն է այդ մարմինների համատարած կոռումպացվածությունը, "գիտական շտամպերով" առաջնորդվելը, իմ` չափազանց զբաղված լինելը, դրա` ինձ այս պահին բացարձակապես պետք չլինելը և այլն: Ավելացնենք նաև, որ "լուրջ մարմիններում" ներկայանալուց հետո ինձ կառաջարկվի հազար ու մի կոռումպացված մինիմում հանձնել, հետո էլ մի միջակության մոտ, որը ողջ կյանքում գրել է, թե "Ուրարտուն դա Հայաստան չէ", ոչինչ չի հասկանում ռազմական պատմությունից և մինչև հիմա էլ հոգու խորքում վստահ է, որ քուշանների հիմնական հարվածային ուժը թեթև հեծյալ նետաձիգներն էին, ուրեմն ինձ կառաջարկվի նման մի նմշած միջակության մոտ դառնալ "ասպիրանտ", որ ինքը, տեսեք-տեսեք, տարիներ անց իր նմշած ձեռքով խմբագրի աշխատանքս, այնտեղից դուրս թողնի այն ամենը, ինչ իր կարծրացած ուղեղի մեջ չի տեղավորվում, որ հետո էլ մի քանի հազար դոլար կաշառք ուզելուց հետո "բարեհաճի" համաձայնել, որ ինձ գիտական կոչում շնորհեն...

Շնորհակալ եմ... բայց դա ինձ համար չի :)

Ինչքան, սակայն, (http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք?p=1934817&viewfull=1#post1934817) ես լավ գիտեմ կյանքը...;) Ես կտխրեի այս ամենի կապակցությամբ, բայց ափսոս... դրա համար ծիծաղս մի քիչ շատ է գալիս:think

Լեռնեցի ջան, "ձևի համար"-ի պահով: Նոր ներկայացրեցի հոդվածս ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների գիտաժողովին մասնակցելու համար, "զուտ ձևի համար" մերժեցին: Ասացին, որ հոդվածս չի համապատասխանում... պատմական թեմային: Ահա, հոդվածից ռուսերեն տարբերակը, ինքներդ դատեք մեր գիտական այրերի օբյեկտիվության մասին -

http://forum.vardanank.org/index.php?showtopic=438392

Varzor
10.06.2011, 10:01
Զարմանալի է: Ինչի՞ց եք էդպէս վստահ:
Մտահոգութիւններ կան, բայց ձեւի համար կարելի է մի հատ դիտողութիւն ուղղարկած:
Առանց դա անելու, մնացած ենթադրութիւնները մի քիչ անհիմն են:

Եղբայր, ցավոք պետական ոլորտում մեկ անգամ չէ, որ դիտողություններ և առաջարկներ եմ արել: Կրթական ոլորտում նույնպես, բայց միշտ բախվել եմ տգիտության կամ կեղծ անտարբերության պատին :)

Lion
10.06.2011, 10:08
Եղբայր, ցավոք պետական ոլորտում մեկ անգամ չէ, որ դիտողություններ և առաջարկներ եմ արել: Կրթական ոլորտում նույնպես, բայց միշտ բախվել եմ տգիտության կամ կեղծ անտարբերության պատին :)

Դժբախտաբար ճիշտ ես - ես էլ եմ եղել այդ վիճակում ու կավելացնեի նաև նախանձը - էդի իրանք չեն գրել, ոնց կարան ասեն, որ լավա...?!

Varzor
10.06.2011, 11:04
Դժբախտաբար ճիշտ ես - ես էլ եմ եղել այդ վիճակում ու կավելացնեի նաև նախանձը - էդի իրանք չեն գրել, ոնց կարան ասեն, որ լավա...?!

Ռուսերեն հոդվածդ կարդացի, շատ հասկանալի և հստակ էր: Մտքերիդ ընթացքին լիովին համամիտ եմ, նույնիսկ շատ բաներում միակարծիք եմ :)
Մենակ մի բան ավելացնեմ, եթե կարելի է :)
Շատ դեպքերում սխալ թվական տվյալների արդյունք էր հանդիսանում ոչ միայն ռազմական անգրագիտությունը, փաստերի խեղաթյուրումը կամ աղբյուրի անարժանահավատությունը, այլ օտար հաշվարկի համակարգերին անծանոթ լինելը: Համարյա բոլոր ազգերի մոտ հնում մեծ թվերն արտահայտվում էի ոչ թե կոնկրետ թիվ այլ ինչ-որ միջակայք կամ սահմանային արժեք: Կա նաև նույն միավորի տարբեր կիրառական մոտեցումները: Օրինակ հայկական "բյուրը"=10.000, սակայն հանդիպել եմ գրականությունում դեպքոր, որտեղ հստակ համապատասխանում է 1000-ին:
Նույնատիպ նաև այլ ազգերի մոտ է: Հետք շատ դեպքերում զորքի քանակի հաշվարկը կատարում են ելնելով ստորաբաժանումների անվանումներից: Օրինակ հռոմեկական ստանդարտ հին լեգեոնը մոտ 4500 մարդ էր պարունակում, սակայն ավելի նոր լեգեոնը` մինչև 500-600: Այսինքն եթե ինչ-որ հին աղբյուրում գրված է "10 լեգեոն", ապա կարելի է պատկերացնել և 45.000 և 6.000: Այսինքն, եթե հստակ չգիտես, թե հաշվանքի որ համակարգից է օգտվել աղբյուրի հեղինակը, ապա կարող ես գալ այսպիսի ծայրահեղորեն տարբեր արդյունքների:
Օրինակները բազմաթիվ են: Ի միջիայլոց ռուսերենում կարդացի նաև մոնղոլական զորքի տարբերակդ:
Ուրեմն ասեմ, որ այդքան էլ համամիտ չեմ: Բնական է, որ սկզբանակն արշավանքի ժամանակ շատ են եղել, սակայն հետագայում մոնղոլական զորքի մաս են կազմոլ ոչ միայն մոնղոլները, այլև ճանապարհին հանդիպած այլ ազգեր, և նույնսկ հոնց նույն ռուսները` միջազգային կռիվները ամբողջովին համակել էին ռուսական ազգին, քաղաքները կռվում էին քաղաքների դեմ, երբեմն չէին վարանում այդ պայքարում դաշնակցել նաև մոնղոլ-թաթարական, ինչպես նաև այլ տափաստանային քոչվոր ցեղերի հետ:
Ըստ արևելյան տվյալների Չիգիսխանը միայն Պարսկաստանի վրա ուղարկում է 200.000 բանակ, սակայն ընդհանուր առմամբ իրանական ցիվիլիզացիայի տարածքում (Միջին Ասիա, Իրան, Աֆղանստան և այլն) Չինգիզխանի տրամադրության տակ կար մոտավորապես 400.000-450.000 մարտական ուժ: Կործանիչ հարձակումներից հետո իմաստ էլ չեր ունենա այդքան զորքը պահել այդ տարածքներում և դրանց մի մասը (մոտ 40-50%) շարժվեցին եվրոպական ուղղությամբ: Հենց այսպիսի տարակենտրոնացումն էլ բերեց Ոսկե Հորդայի ստեղծմանը` որպես ամենամոտ "բռունցք" եվրոպական պառակտված պետութոյւններին :)
Չեմ բացառում նաև այն փաստը, որ թվերի խեղաթյուրում տեղի է ունեցել նաև հայոս տարեգրությունում: Հենց թեկուզ միայն քոգրած նյութերից կարելի է եզրակացնել, որ 5-րդ դարից հետո միասնական հայկական կամ միասնական պարսկական ուժերը այլևս չէին կենտրոնանում մեկ տեղ և ավելի շատ հանդես էին գալիս ցրված կամ մասնատված (նաև գաղափարական տեսանկյունից): Եվ ստացվում է այնպիսի տպավորություն, որ մարդիք պակասել էին: հենց թեկուզ միայն այն, որ արդեն 20-30.000 բանակները Հայաստանի դեմ գլխավորում էր պարսից արքան: Սակայն իրականում այդպես չէր, մարդիք չէին պակասել :)
Ուրեմն կարելի է կարծել, որ նախկին պատմիչներն ուղղակի ուռճացրել են բոլոր թվերը: Հունա-հռոմեական աղբյուրներում, իհարկե այդպիսի դեպքերը բազմաթիվ են: Սակայն հենց նույն հռոմեացիք նշում են որ հռոմեական ամենամեծ բանակը մեկ վայրում հավաքված եղել է մոտ 90.000 զորքը Կարրի մոտ` Հանիբալի դեմ, որն էլ պարտվեց: Այսինքն Հռոմը երբեք նույն ճակատամարտին դրանից ավելի մեծ բանակ չի հանել:
Եվ ընդհանրապես անիմաստ է Հայկական լեռնաշխարհում հարյուրավոր հազարներով զորք բերել` տեանքի խիստ կտրտվածության պատճառով այդ քանակներն ուղղակի անոգուտ են: Ավելի նպատակային և տակտիկապես ճիշտ է մինչև 20-30.000 զորախմբերով տեղաշարժվել: Այդ ամենը վաղուց հասկացել էին ինչպես հռոմեացիները, այնպես էլ արևելքում: Մանավորապես Չինաստանում, Սուն Ցզին գրեց մի հոյակապ աշխատություն` "Պատերազմի արվեստը", որտեղ նույնպե սնշեց, որ մեծ բանակները անիմաստ են և որ ամենահզոր բանակը լավ կազմակերպված 30.000-նոց բանակն է: Նույնիսկ պնդում էր, որ կարող էայդպիսի բանակով հաղթել ցանկացած բանակի (եվ կարծեմ արել է :) ): Դրանից հետո չինացի ժողովրդի մոտ մնաց մի ասացվածք. "Ով կհաղթի ցանկացած զորքի ունենալով միայն 30.000 զինվոր` միայն Սուն Ցզին":
Այսինքն մարտունակ, պատրաստված, սպառազինված և ապահովված բանակը մինչև 30.000-ն է: Եվ հիմնականում այդպես էլ եղել է, ուղղակի քանի որ ճակատամարտերից առաջ իրար միանում էին մի քանի այդպիսի բանակներ, ապա թիվը ստացվում է ավելի մեծ: Ի դեպ հենց նույն Մակեդոնացու դեմ Դարեհի զորքի կազմում կռվում էին, եթե չեմ սխալվում 30.000 հույն վարձկանները :)

Lion
10.06.2011, 11:49
Գրածներիդ հետ սկզբունքորեն համաձայն եմ: Ապրես, դու ինձ հիանալի հասկացար: Իսկ հիմա պատկերացրու, որ այս հոդվածը, բնականաբար հայերեն տարբերակով, ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտը, պարոն Է.Դանիելյանի թեթև ձեռքով, հրաժարվեց տպել: Ի դեպ, որ մոտիվացիան պարզ լինի, ասեմ – պ-ն Դանիելյանը “Մեր Հաղթանակներ” մատենաշարի գիտական խմբագիրն է (http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք?p=1930315&viewfull=1#post1930315)...

Լավա չէ? Ուղղակի ափսոսալ կարելի է, որ գիտությունը անձնավորում են ու, փոխանակ օգնեն և ընդհանուր ուժերով մեր ազգի պատմությունը ներկայացնենք, նման մանրախնդիր բաներ են անում...:(

Varzor
10.06.2011, 13:03
Գրածներիդ հետ սկզբունքորեն համաձայն եմ: Ապրես, դու ինձ հիանալի հասկացար: Իսկ հիմա պատկերացրու, որ այս հոդվածը, բնականաբար հայերեն տարբերակով, ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտը, պարոն Է.Դանիելյանի թեթև ձեռքով, հրաժարվեց տպել: Ի դեպ, որ մոտիվացիան պարզ լինի, ասեմ – պ-ն Դանիելյանը “Մեր Հաղթանակներ” մատենաշարի գիտական խմբագիրն է (http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք?p=1930315&viewfull=1#post1930315)...
Լավա չէ? Ուղղակի ափսոսալ կարելի է, որ գիտությունը անձնավորում են ու, փոխանակ օգնեն և ընդհանուր ուժերով մեր ազգի պատմությունը ներկայացնենք, նման մանրախնդիր բաներ են անում...:(

Ի դեպ, ինձ թվում ա հաստատ դու դեմ չէիր լինի հղումներ կատարել նաև նրա աշխատությանը, եթե հղվելու իրոք նյութ կա :)
Համենայն դեպս պետք է արդեն Հայոց պատմությունը ճյուղային կերպով ուսումնասիրել և ամփոփ ճյուղային աշխատանքներ ներկայացնել` հենց թեկուզ Ռազմական տարեգիրքը: Շատ հարմար է օգտվելու տեսանկյունից :)
Ի դեպ, որպես ուղղակի հետաքրքիր ինֆորմացիա կարող եմ տրամադրել նույն Սուն Ցզիի "Պատերազմի արվեստը" էլեկտրոնային տարբերակով` ռուսերեն: Շատ լավ ա գրված: Նույնիսկ ներկայիս մարտական կանոնադրությունում կան կետեր, որոնք մեկին-մեկ համապատասխանում են այդ հնագույն ռազմական աշխատությանը: Այն բավականին լավ պատկերացումներ է տալիս հին աշխարհի մարտական շատ և շատ ոլորտների մասին: Չգիտեմ, արդյոք կա դրա հայերեն տարբերակը, եթե ժամանակ ունենայի կթարգմանեի ...

Lion
10.06.2011, 13:52
Իհարկե դեմ չէի լինի, բայց իմ թվաքանակի թեմայի տեսակետից նյութ չկա, իսկ պ-ն Մարտիկյանն էլ խուսափում է նման վերլուծություն կատարելուց: Նույն "Մեր հաղթանակներ"-ում մի շարք թերություններ կան, բայց ես դրանք չեմ բարձրաձայնում զուտ գրքին չվնասելու համար, այլ ուղղակի աննկատ փոխանցում եմ հեղինակներին - ինչքանով որ կընդունեն: Բայց դե իրենց համար կարծես թե իմ ճանապարհին քար գցելը ավելի կարևոր է - ակադեմիական բյուրոկրատիզմ, ուրիշ բան չես ասի: Հերիք չի ինձնից ուզում էին վերցնել գաղափարս, հիմա էլ չեն կարողանում "ներել", որ ես կամ...

Մերսի, Սուն Ցզին ունեմ :)

Varzor
10.06.2011, 22:10
Իհարկե դեմ չէի լինի, բայց իմ թվաքանակի թեմայի տեսակետից նյութ չկա, իսկ պ-ն Մարտիկյանն էլ խուսափում է նման վերլուծություն կատարելուց: Նույն "Մեր հաղթանակներ"-ում մի շարք թերություններ կան, բայց ես դրանք չեմ բարձրաձայնում զուտ գրքին չվնասելու համար, այլ ուղղակի աննկատ փոխանցում եմ հեղինակներին - ինչքանով որ կընդունեն: Բայց դե իրենց համար կարծես թե իմ ճանապարհին քար գցելը ավելի կարևոր է - ակադեմիական բյուրոկրատիզմ, ուրիշ բան չես ասի: Հերիք չի ինձնից ուզում էին վերցնել գաղափարս, հիմա էլ չեն կարողանում "ներել", որ ես կամ...

Մերսի, Սուն Ցզին ունեմ :)

Այ հենց եդ նույն տիպի "ակադեմիկոսներն" էլ հորինել են Ուրարտուն ու "բարոյական հաղթանակը" :) Կրթության ակադեմական կառուցվածը, ճիշտ է կանոնակարգում է այդ կրթությունը` միջին և ընդունակ մակարդակի համար, սակայն իրական թռիչքների համար մեխանիզմ չունի: Մինչև մագիստրոս չլինես ասպիրանտուրա չես գնա, մինչև ասպիրանտուրա չավարտես թեկանծուական չես կարողանա պաշտպանել և այդպես շարունակ:
Այս ամենը արված է նրա համար, որպեսզի խստագույն կերպով վերահսկվի գիտական մտքի զարգացումը տարածումը և կիրառումը: Սակայն հիմա ավելի շատ ակադեմիան "տոռմուզի" դեր ա ակատարում, քան աքսելերատորի :)
Մի նեղվիր, լավ է, որ ներկայիս էլ. կաը թույլ է տալիս ավելի լայն զանգվածների հասանելի դառնալ, քան տպագիր գրականությունը :)

Lion
10.06.2011, 22:57
Լրիվ համաձայն եմ: Մի բան միայն կավելացնեմ - ակադեմիական այս ոճը մի մեծ վնաս էլ է տալիս` ծերուկները ամեն կերպ ձգտում են խմբագրել երիտասարդներին "ըստ իրենց անցած ուղու", քանի որ մի կողմից իրենք դրան են "հավատացել", մյուս կողմից էլ` նախանձը, չէ որ իրենք ժամանակին "վերջին ատյանի ճշմարտություն են եղել", ոնց կլինի հիմա մեկը նոր բան ասի ու, հանկարծ (աստված չանի), պարզվի, որ իրենք մի բանում սխալվել են կամ մի բան լրիվ չեն արել...

Բայց քանի որ իրենք էլ մարդ են ու լիքը թերություններ են ունենում, արդյունքում իրենց մոտեցումը դառնում է դիսկոնստրուկտիվ և նրանք սկսում են "տոռմուզել" գիտությունը, այնքան "տոռմուզել", քանի պաշտոնի են ու քանի բերաններում շունչ կա - յա, բա ինքը թեկնածուական է պաշտպանել "ուրարտական" լեզվով, հիմի էս ջահելն եկել, ուզումա ասել, որ դա հայերենն է` ուրեմն ինքը սխալվել է, ուրեմն ինքը սխալ թեկնածուականէ պաշտպանել, ուրեմն ինքը անարժան է պաշտոն զբաղեցնում, ուրեմն ինքը... գրողը ծոցն ուղարկել այդ ջահելին, ջհանդամ գիտությունն ու ազգի շահը, գրողի ծոցը, միանշանակ - էսա,ո ւրիշ բան չկա...

Varzor
10.06.2011, 23:06
Լրիվ համաձայն եմ: Մի բան միայն կավելացնեմ - ակադեմիական այս ոճը մի մեծ վնաս էլ է տալիս` ծերուկները ամեն կերպ ձգտում են խմբագրել երիտասարդներին "ըստ իրենց անցած ուղու", քանի որ մի կողմից իրենք դրան են "հավատացել", մյուս կողմից էլ` նախանձը, չէ որ իրենք ժամանակին "վերջին ատյանի ճշմարտություն են եղել", ոնց կլինի հիմա մեկը նոր բան ասի ու, հանկարծ (աստված չանի), պարզվի, որ իրենք մի բանում սխալվել են կամ մի բան լրիվ չեն արել...

Բայց քանի որ իրենք էլ մարդ են ու լիքը թերություններ են ունենում, արդյունքում իրենց մոտեցումը դառնում է դիսկոնստրուկտիվ և նրանք սկսում են "տոռմուզել" գիտությունը, այնքան "տոռմուզել", քանի պաշտոնի են ու քանի բերաններում շունչ կա - յա, բա ինքը թեկնածուական է պաշտպանել "ուրարտական" լեզվով, հիմի էս ջահելն եկել, ուզումա ասել, որ դա հայերենն է` ուրեմն ինքը սխալվել է, ուրեմն ինքը սխալ թեկնածուականէ պաշտպանել, ուրեմն ինքը անարժան է պաշտոն զբաղեցնում, ուրեմն ինքը... գրողը ծոցն ուղարկել այդ ջահելին, ջհանդամ գիտությունն ու ազգի շահը, գրողի ծոցը, միանշանակ - էսա,ո ւրիշ բան չկա...

Դե հենց էդպես էլ կա: Ծերակույտը տաղանդներ է սպանում, մանրացնում և կուլ տալիս, բայց միևնույն է դրանից չի ջահելանա :)
Ախր եթե դրանց մնար, հիմա Էյնշտեյն չէր լինի, Էդիսոն չէր լինի: Էդիսոնին համարում էին տգետ գյուտարար: Տգետ էր թե չէ, բայց հաստատ պատմությւան մեջ մնացել է, ի տարբերություն իրեն տգետ համարողի, և մնացել է որպես իսկական Լուսավորիչ (ի տարբերություն մեր ունեցածի :) )
Հենց Էյնշտեյնն էլ ասել է (իրականում էդ մարդու ազգանունը հնչում ա Այնշթայն) "բոլորը գիտեն, որ այս բանը անել չի կարելի, բայց գալիս է մեկը, որը չգիտի որ այդ բանը անել չի կարելի: Եվ հենց այդտեղ էլ ծնվում է հայտնագործությունը":
Այս մասին գիտեն նաև "գիտուն" ակադեմիկոսները, դրա համար էլ վախենում են երիտասարդ "անգետներից" :)

Lion
11.06.2011, 10:59
Վերջերս մի գործնական հանդիպման էի` Դանիայի պետական համակարգի ոչ ցածր պաշտոնյաների հետ: Ուրեմն երբ այս դանիացիներից մեկին մի հարց տվեցինք, որի պատասխանը սա չգիտեր կամ լրիվ չգիտեր, մինչև պատասխանելը չալարեց, իջավ բեմից, խորհրդակցեց իր կոլեգաների հետ, նոր պատասխանեց: Նման բան մեր մոտ երբեք չես հանդիպի` որևէ թեմայով խոսողը չիմանա էլ թեման, այնպես վստահ ու վերջին ատյանի ճշմարտության տեսքով կպատասխանի, ու դրանից հետո էլ այնպես կսկսի պաշտպանել ըստ էության չիմացած իր դիրքորոշումը, որ ծիծաղդ կգա: Մեր մոտ այս հարցով արժանապատվության շատ այլասերված ընկալում կա...

Varzor
11.06.2011, 15:05
Վերջերս մի գործնական հանդիպման էի` Դանիայի պետական համակարգի ոչ ցածր պաշտոնյաների հետ: Ուրեմն երբ այս դանիացիներից մեկին մի հարց տվեցինք, որի պատասխանը սա չգիտեր կամ լրիվ չգիտեր, մինչև պատասխանելը չալարեց, իջավ բեմից, խորհրդակցեց իր կոլեգաների հետ, նոր պատասխանեց: Նման բան մեր մոտ երբեք չես հանդիպի` որևէ թեմայով խոսողը չիմանա էլ թեման, այնպես վստահ ու վերջին ատյանի ճշմարտության տեսքով կպատասխանի, ու դրանից հետո էլ այնպես կսկսի պաշտպանել ըստ էության չիմացած իր դիրքորոշումը, որ ծիծաղդ կգա: Մեր մոտ այս հարցով արժանապատվության շատ այլասերված ընկալում կա...

Լավ էլ փաստացի իրավիճակ էր :)
Բայց այդ ցավալի երևոյթը աղդում է ոչ միայն պատմական վաղ անցյալի, այլև ոչ այնքան հեռու իրադարձությունների նկարագրության վրա: Երբեմն փորձում են, և ոչ միայն փորձում են, այնպես նկարագրել 90-ականների իրադարձությունները, կարծես ես այդ ժամանակ լուսնի վրա եմ եղել, ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ հասկացել: Եվ այդ ամենը անում են "գիտական փաստացի" հիմնավորումներով:
Օրինակ, ինչու մինձ այժմ չունենք հակիրճ և հստակ կազմված Արցախյան ազատամարտի տարեգրություն: Քանի դեռ ուշ չե պետք է կազմել, թե չէ հետո դա էլ կհորինեն:
Այսպիսի հորինվածքների արդյունքում է, որ 90-ականներին ծնված սերունդը պրակտիկորեն չի էլ պատկերացնում, թե իրականում ինչե է տեղի ունեցել, ինչպիսի իրավիճակում է ապրել և պայքարել ժողովուրդը:

Lion
11.06.2011, 16:14
Եվ կրկին - միանգամայն ճիշտ ես: Սխալն ընդունելն էլ է կուլտուրայի հարց: Իսկ որոշ մարդիկ իրենց այնպես են պահում, կարծես վերջին ատյանի ճշմարտությունն իրենք են ներկայացնում ու... վերջ: Խնդիրը բարդ է, կուլտուրայի ընդհանրապես և հատկապես ներքին կուլտուրայի հարց է...

Varzor
12.06.2011, 14:26
Եվ կրկին - միանգամայն ճիշտ ես: Սխալն ընդունելն էլ է կուլտուրայի հարց: Իսկ որոշ մարդիկ իրենց այնպես են պահում, կարծես վերջին ատյանի ճշմարտությունն իրենք են ներկայացնում ու... վերջ: Խնդիրը բարդ է, կուլտուրայի ընդհանրապես և հատկապես ներքին կուլտուրայի հարց է...

Կարծում եմ բողոքելով ու քննադատելով ոչ մի բանի չենք հասնի Լիոն ջան, աբելի լավա աշխատենք մի լավ լծակ գտնել դրանց վրա, բայց լծակ ոչ թե նրա համար,որ մեզ միանգամից ճիշտ համարեն, այլ որ արդար պայմաններում գիտական մտքի փոխանակում տեղի ունենա: Թե չէ կնմանվենք իրենց :)

Lion
12.06.2011, 15:05
Առայժմ միակ լծակը հասարակական աջակցությունն է :) Հետաքրքիր է... եթե ես որևէ մի օլիգարխ լինեի, ինձ միանգամից "պատվավոր" մի կոչում կտային ու առանց աչք թարթելու կտպեին իմ ցանկացած հոդվածը...

Varzor
12.06.2011, 21:49
Առայժմ միակ լծակը հասարակական աջակցությունն է :) Հետաքրքիր է... եթե ես որևէ մի օլիգարխ լինեի, ինձ միանգամից "պատվավոր" մի կոչում կտային ու առանց աչք թարթելու կտպեին իմ ցանկացած հոդվածը...

Եթե դու օլիգարխ լինեիր, որւոմ ահավոր կասկածում եմ :) ապա դու կգրեիր ոչ թե Ռազմական տարեգիրքը, այլ Առևտրայի տարեգիրքը :D
Պատտկերացնում ես "Վարնագիր` Մարզպանական հայաստանում 4-րդ ցորենի կտրուկ թանկացումը: Օգտվելով այն առիթից, որ Սմբատ Մամիկոնյանն ու մյուս առևտրից չհասկացողները գնացել էին անիմաստ բաների համար պատերազմ անելու, ոմն Ներքնազգեստ Սամվել կտրուկ բարձրացրեց զորենի գինը` նախապես համաձայնեցնելով իր այդ քայլը Բյուզանդական մատակարարների հետ, ինչպես նաև որպես "անարդար" վաճառականներ կարողացավ կանխել պարսկական ցորենի խոշոր խմբաքանակի մուտքը, որի համար նույնիակ հրահրեց Վահան Մամիկոնյանին հարձակվել դրանց վրա և ցորենն առգրավել որպես ռազմական ավար բանակի կարիքների համար..."

Ոնց որ վատ չի ստացվում, մի գուցե նաև տպագրեն :D

Lion
13.06.2011, 07:53
622 – Հոնընկեցի ճ-մ (Տարոն, Հաշտեանք գավառ)

Գարնանը Տիրանի գլխավորած Պարսից թագավորության բանակը (20.000 զինվոր, որից 6.000 թյուրքուտ) մտավ Ապահունիք: Այստեղ Տիրանը ընդունեց բանակցելու նպատակով իր մոտ եկած Վահանին և նրանից պահանջեց ոչ միայն դիմադրության դադարեցում, այլև Մուշեղ Քաջակորովի ու Գայլ Վահանի աճյունների հանձնում: Տարոն վերադարձած Վահանը այդ մասին տեղեկացրեց Սմբատ Մամիկոնյանին, իսկ թշնամին շարունակեց արշավանքը և մտավ Հաշտեանք: Ի պատասխան այս ամենի Սմբատ Մամիկոնյանը կենտրոնացրեց զենք կրելու ընդունակ Տարոնի բոլոր տղամարդկանց: Դրանից հետո Հայկական բանակը (9.940, որից 5.000 հեծյալ) շարժվեց Հաշտենում բանակած թշնամու դեմ և ճամբարեց Սերեմավայրում: Տեղում պարզելով իրավիճակը` Սմբատը որոշեց օգտվել Տիրանի սխալից, որը ոչ միայն մասնատել էր ուժերը, մի խոշոր ջոկատ (3.000 զինվոր) հետ ուղարկելով Ապահունիք, այլև թյուրքուտներին ու պարսիկներին էլ թույլ էր տվել բանակել էր իրարից բավականին հեռու:
I փուլ – Գիշերը Վահանի գլխավորած Հայկական մի ջոկատ երկու անգամ հարձակվեց թյուրքուտների ճամբարի վրա: Առաջին անգամ սպանվեց Տիրանի որդին և ոչնչացվեցին երեք իշխաններ, իսկ երկրորդ հարձակման ժամանակ Վահանը սպանեց Տիրանին:
II փուլ – Վահանը 100 ջորու վրա ուղղահայաց երկաթե զրահներ ամրացրեց և մոտեցավ թյուրքուտներին: Ընդ որում յուրաքանչյուր 10 ջորու մոտ տեղավորվել էր մեկական մարդ, որոնք, մոտենալով թշնամուն, սրերով խթանեցին ջորիներին: Արդյունքում խուճապահար ջորիները մտան թյուրքուտների ճամբար և ոչ միայն ավերեցին այն, այլև առաջացրեցին մեծ խուճապ:
III փուլ – Հայկական բանակը ներխուժեց թշնամու ճամբար և սկսեց կոտորել թյուրքուտներին: Իսկ վերջիններս, գիշերային խավարում կարծելով թե շրջապատվել են մի հսկայական բանակի կողմից ու ծանոթ չլինելով տեղանքին, խուճապահար փախուստի մեջ նետվեցին դեպի վիհի բերանը և գրեթե ողջ կազմով լցվեցին ձորը: Թյուրքուտներից փրկվեցին միայն քչերը, իսկ Հայկական բանակին հասավ հսկայական ավար:
IV փուլ – Առավոտյան Պարսից թագավորության բանակը, տեղեկանալով գիշերային իրադարձությունների մասին, իր առաջնորդ ընտրեց Միհրխոսրովին ու շարժվեց հայերին ընդառաջ: Տեղեկանալով այդ մասին` Հայկական բանակը ինքը ևս մարտակարգ ընդունեց: Հայկական բանակի առաջին շարքում ծանր հետևակի պաշտպանության ներքո տեղավորվեց թեթև հետևակը, երկրորդ շարքում` աշխարհազորը, երրորդում՝ հեծելազորը, չորրորդում` պահեստազորը: Հայկական բանակի աջը գլխավորում էր Վարազ Միհարվածանի Պալունին, ձախը՝ Սմբատ Հաշտենցին, կենտրոնը` Վահան Պալունի, իսկ պահեստազորը՝ Վահան Մամիկոնյանը: Կենտրոնում էր գտնվում և միաժամանակ ողջ բանակի ղեկավարումն էր իրականացնում Սմբատ Մամիկոնյանը: Իր հերթին Հայկական մի ջոկատ (3.000) անցավ թշնամու բանակի թիկունքը և, բաժանվելով երեք մասի, աջից, ձախից ու կենտրոնից դարան դրեց: Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում թշնամու կենտրոնին հաջողվեց աստիճանաբար ետ մղել Հայկական կենտրոնին և շրջապատել այն:
V փուլ – Այս վճռական պահին մարտի մեջ մտավ Հայկական բանակի պահեստազորը և հարվածեց թշնամուն: Արդյունքում կենտրոնում Պարսից թագավորության բանակը պարտություն կրեց ու դիմեց փախուստի: Այդ ընթացքում Սմբատը հանդիպեց Միհրխոսրովին և մենամարտում սպանեց նրան:
VI փուլ – Հայկական կենտրոնը ու թևերը զարգացրեցին հաջողությունը և սկսեցին հետապնդել թշնամուն: Փախչող թշնամուն հարվածեց նաև դարանը: Պարսից թագավորության բանակը ծանր պարտություն կրեց, սակայն նրա խոշոր ուժեր կարողացան հեռանալ մարտադաշտից:
Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` 9.000 զինվոր:

622 – Արածանու ճ-մ (Տուրուբերան, Տարոն)

Հայկական բանակը (մոտ 8.000 զինվոր) շարժվեց թշնամու հետևից: Սակայն վերջինս, Ապահունիքից ստանալով համալրում (3.000 զինվոր), հավաքելով ցրված ուժերը և ձեռք բերելով քանակական առավելություն, ինքը անցավ ակտիվ գործողությունների: Ավելին, ստացվեց այնպես, որ Հայկական բանակը բաժանվեց երեք մասին. Վարազ Միհարվածանի Պալունու գլխավորած ջոկատը (մոտ 2.000 զինվոր) առաջ անցավ, իսկ Վահան Մամիկոնյանի ջոկատը (մոտ 4.000 զինվոր) իր հերթին ետ մնաց Սմբատ Մամիկոնյանի ջոկատից (մոտ 2.000 զինվոր): Այս պայմաններում Պարսից թագավորության բանակին հաջողվեց (11.000 զինվոր) գետին սեղմել Վահանի ու Սմբատի ջոկատներին և ստիպել նրանց մտնել մարտի մեջ:
I փուլ – Վահանի ջոկատը կտրուկ հակահարձակումով փախուստի մատնեց իր վրա հարձակված Պարսից թագավորության բանակին (3.000 զինվոր) և, հետապնդելով երկար տարածություն, անխնա ոչնչացրեց: Սակայն այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի մյուս մասը սկսեց հաղթանակ տանել Սմբատի ջոկատի նկատմամբ:
II փուլ – Իմանալով բռնկված մարտերի մասին` Վարազ Պալունին ետ դարձրեց իր ջոկատը և թիկունքից հարվածեց Սմբատի ջոկատին գրեթե հաղթող Պարսից թագավորության բանակին: Վերջինս խուճապի մատնվեց և դիմեց փախուստի:
III փուլ – Հայկական բանակը երկար տարածություն հետապնդեց թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց: Վարազի ջոկատը հասավ մինչև Կուրան, իսկ Սմբատինը` մինչև Հովեանք ամրոց:
IV փուլ – Սմբատի ջոկատը ճակատից, իսկ Հովեանք ամրոցի կայազորը` թիկունքից, հզոր հարված հասցրեցին թշնամուն և վերջնական պարտության մատնեցին նրան:
Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` 6.480 զինվոր:

Հայաստանում բարդացած իրավիճակը բեկում առաջացրեց մինչ այդ Բյուզանդական կայսրության համար խիստ անհաջող ընթացք ունեցող Պարսկա-Բյուզանդական VI պատերազմում: Փոքր Ասիայում գործող Պարսից թագավորության բանակի հաղորդակցության ուղիները հայտնվեցին վտանգի տակ, իսկ խոշոր ուժերի շեղումն էլ Հայաստանի ուղղությամբ հնարավորություն տվեց բյուզանդական բանակին կենտրոնացնել ուժերը, կազմակերպել դրանք և անցնել հաջող հակահարձակման: 622 թ-ի դեկտեմբերին բյուզանդական բանակը (մոտ 30.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.000 զինվոր) Դաշտային Կիլիկիայի ճակատամարտում հաղթեցին Քաղկեդոնից նահանջող Պարսից թագավորության բանակի մի մասին (մոտ 30.000 զինվոր): Այս հաղթանակը հնարավորություն տվեց կազմակերպել մարտարշավ դեպի Պարսից թագավորության խորքերը: 623 թ-ի փետրվարի 7-ին Հերակլ I-ի և Հայոց իշխան Մժեժ Գնունու գլխավորած բյուզանդական բանակը (120.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) Սատաղի ճակատամարտում հաղթեցին Պարսից թագավորության բանակին (մոտ 110.000 զինվոր), որից հետո, արշավելով Կարին-Շիրակավան-Դվին-Նախիջևան-Ուրմիա-Գանձակ (չշփոթել Ուտիքի Գանձակի հետ) երթուղով, 623 թ-ի մարտին գրավեցին Փրաասպան: Մինչև տարվա վերջ կայսրության բանակին հաջողվեց մի շարք ճակատամարտերում ևս պարտության մատնել թշնամուն, որից հետո մարտերով նահանջել դեպի արևմուտք:

Բյուզանդական բանակի նահանջը հնարավորություն տվեց պաշտոնական Տիզբոնին հերթական հարձակումը կազմակերպել Տարոնի ուղղությամբ...

624 գարուն – Կաղամախյա բլրի ճ-մ (Տարոն, Արածանի գետի ափ)

Տիրան Մամիկոնյանի և Վարազ Միհարվածանի Պալունու գլխավորած Հայկական բանակը (մոտ 30.000 զինվոր) շարժվեց Վարդուհրի գլխավորությամբ Տարոն մտած Պարսից թագավորության բանակի (50.000 զինվոր) դեմ` ամուր դիրքեր գրավելով բլրի մոտով հոսող գետի ափին: Շուտով գետի մյուս ափին մոտեցավ Պարսից թագավորության բանակը:
I փուլ – Պարսից թագավորության բանակը անցավ հարձակման և փորձեց անցնել գետը, սակայն Հայկական բանակը կտրուկ հակահարձակումով ջարդեց թշնամուն, ծանր կորուստներ պատճառեց նրան և մատնեց փախուստի:
II փուլ – Հայկական բանակը անցավ գետը և սկսեց հետապնդել թշնամու փախչող մնացորդներին: Այդ ընթացքում Տիրանը հանդիպեց Վարդուհրին: Հասնելով վերջինիս և սկսելով մենամարտը նրա հետ` Տիրանը հարվածեց Վարդուհրի աջ ոտքին ու կտրեց այն, որից հետո տապալեց իր հակառակորդին ձիուց և գլխատեց: Իր հերթին Վարազ Պալունին հետապնդեց և նիզակահարեց մի հեծյալ պարսիկի: Մյուսը, թեև հարվածեց ու նրա տակ սպանեց ձիուն, սակայն այս անգամ Վարազն արդեն հետևակ վիճակում հարձակվեց հեծյալ մարտնչող թշնամու վրա և սպանեց նրան:
Հայերը կորցրին մոտ 13.000, թշնամին` 49.550 զինվոր:

Շարունակելի

Varzor
13.06.2011, 09:19
Ինձ համար արդեն գաղտնիք է մնում, թե ինչպես նման փառահեղ ճակատամարտերից հետո, որոնց արդյունքում պարսկական կողմը կորցրեց բավականին մեծ քանակությամբ կենդանի ուժ, այդպես էլ փորձեր չեղան վերականգնելու հայկական գահը գոնե Հայաստանի պարսկական տարածքում:
Նաև հաշվի առնելով այն փաստ, որ հենց նույն բյուզանդական զորքերում բավականին մեծ թիվ էին կազմում հայ ռազմիկները և զորավարները:

Lion
13.06.2011, 13:07
Փորձեր եղան, այն էլ բավականին լուրջ: Մի քիչ հետո կտեսնենք, որ այս ապստամբությունից հետո պարսից տիրապետությունը Մարզպանական Հայաստանում դարձել էր լրիվ ձևական: Դե իսկ հետագայում, երբ սկսվեցին արաբական արշավանքները, Հայաստանի մեծագույն մասը արդեն գործնականում անկախ էր: 628-636-ից 700 թվականներին մենք ըստ էության գործ ունենք անկախ պետական միավորի` Հայոց իշխանապետության հետ:

Lion
14.06.2011, 07:15
Հայերի դեմ կազմակերպված հարձակման հետ միաժամանակ Պարսից թագավորության բանակը հարձակում ձեռնարկեց նաև Կոստանդնուպոլսի ուղղությամբ, սակայն մինչև 626 թ-ը տևած տևական մարտերում անհաջողության մատնվեց:

626 թ-ի աշնանը Հերակլ I-ի և Մժեժ Գնունու գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 60.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000 զինվոր) Կեսարիայից մտան Կիլիկիա և Ադանայի ճակատամարտում պարտության մատնեցին թշնամուն: Փոքր Ասիայում գտնվող Պարսից թագավորության բանակը կրկին հայտնվեց անբարենպաստ վիճակում: Մինչև հաջորդ տարվա կեսերը կայսրությանը գրավեց գործնականում ողջ Հայաստանը և Վրաստանը, որից հետո արդեն նույն տարվա վերջին սրընթաց հարձակում ձեռնարկեց Միջագետքի ուղղությամբ: 627 թ-ի դեկտեմբերի 10-ից 12-ը ընթացած Նինվեի ճակատամարտում Միջագետքոի հյուսիսում գտնվող Պարսից թագավորության բանակը գլխովին ջախջախվեց, որից հետո մինչև 628 թ-ի հունվարի վերջ Բյուզանդական կայսրությանը հաջողվեց իր տիրապետությունը հաստատել նար Ատրպատականի, ինչպես նաև Հյուսիսային և Կենտրոնական Միջագետքի վրա:

Պարսից թագավորության համար տեղծված բարդ ռազմա-քաղաքական պայմաններում Տիզբոնում տեղի ունեցավ գահակալական հեղաշրջում, Խոսրով II-ը դիմեց փախուստի, սակայն շուտով գերվեց և փետրվարի 28-ին սպանվեց: Պարսից թագավորության արքա հռչակվեց Խոսրով II-ի որդի Կավատը` Կավատ II-ը (628-629): Այս պայմաններում պատերազմող կողմերի միջև սկսվեցին բանակցություններ, որոնց արդյունքում մայիսի 15-ին Կոստանդնուպոլսում կնքվեց հաշտություն և Պարսկա-Բյուզանդական VI պատերազմը, ինչպես նաև Մարզպանական Հայաստանի VII ապստամբությունը վերջացան: Ու թեև միջպետական սահմաններում, ի տարբերություն նախկինի, որևէ փոփոխություն տեղի չունեցավ, սակայն Պարսից թագավորությունը կրած հսկայական մարդկային կորուստների, հաշտությանը հաջորդած տարիներին տեղի ունեցած անընդմեջ գահակալական պայքարի, ինչպես նաև զարգացած ֆեոդալական հասարակական հարաբերությունների արդյունքում կտրուկ թուլացավ, իսկ Մարզպանական Հայաստանում նրա իշխանությունը դարձավ լրիվ ձևական:

Varzor
14.06.2011, 20:27
Հետաքրքիր է, թե ինչու Բյուզանդիան չընդլայնեց իր սահմանները, եթե Պարսկաստանը գտնվում էր այդպիսի վատ վիճակում, մանավանդ որ խազարները հանդիսանում էին "գործիք" բյուզանդական կայսրի ձեռքում:
Մի գուցե Բյուզանդիան սպասում էր վտանգի այլ կողմից, և ուզում էր պահովել պարսկաստանի կողմից թիկունքը ??

Lion
14.06.2011, 22:58
Անչափ հետաքրքիր հարց է: Այո, զարմանալի է, բայց նման հաղթական պատերազմից հետո Բյուզանդիան ընդամենը բավարարվեց 591 թ-ի սահմանը վերականգնելով: Պատճառը երևի գիտես որն էր - կարծում եմ, որ Բյուզանդիան, չնայած հաղթել էր, բայց իրականում այդ հաղթանակը ավելի շուտ քաղաքական էր, այլ ոչ ռազմական. Պարսից թագավորության ռազմական ուժերը ծանր կորուստներ էին կրել, բայց ծանր կորուստներ էր կրել նաև Բյուզանդիան - արդյունքում երկուսն էլ թուլացել էին, շատ էին թուլացել: Այսինքն, թեև Պարսից թագավորությունը պարտվել էր, բայց դա քաղաքական պարտություն էր (գահակալական հեղաշրջում Տիզբոնում), իսկ ռազմական առումով... երկուսն էլ հավասարապես պարտվել էին, հավասարապես թուլացել և, երկուսի թուլանալու հաշվին մինչպատերազմական բալանսը նրանց միջև պահպանվել էր:

Varzor
15.06.2011, 23:51
Անչափ հետաքրքիր հարց է: Այո, զարմանալի է, բայց նման հաղթական պատերազմից հետո Բյուզանդիան ընդամենը բավարարվեց 591 թ-ի սահմանը վերականգնելով: Պատճառը երևի գիտես որն էր - կարծում եմ, որ Բյուզանդիան, չնայած հաղթել էր, բայց իրականում այդ հաղթանակը ավելի շուտ քաղաքական էր, այլ ոչ ռազմական. Պարսից թագավորության ռազմական ուժերը ծանր կորուստներ էին կրել, բայց ծանր կորուստներ էր կրել նաև Բյուզանդիան - արդյունքում երկուսն էլ թուլացել էին, շատ էին թուլացել: Այսինքն, թեև Պարսից թագավորությունը պարտվել էր, բայց դա քաղաքական պարտություն էր (գահակալական հեղաշրջում Տիզբոնում), իսկ ռազմական առումով... երկուսն էլ հավասարապես պարտվել էին, հավասարապես թուլացել և, երկուսի թուլանալու հաշվին մինչպատերազմական բալանսը նրանց միջև պահպանվել էր:

Իսկ մի գուցե բյուզանդիան չեր ուզում իր վրա վերցնել հենց ասենք ամբողջ Հայաստանի վրա իշխանություն պահելու ծանր բեռը, չէ որ յուրաքանչյուր հայկական ապստամբություն արդեն ընդանալու էր ամբողջապես բյուզանդական տարածքում և նրա դեմ և անկասկած կարող էր ոչ միայն թուլացնել Բյսուզանդիային, այլև Պարսկակստանը կարող էր առիջից օգտվել և ոչ միայն "օգնել" հայերին, այլև վերցնել ավելին, քան կորցրել էր:
Չնայած, չեմ կարծում որ միակ պատճառը Հայաստանն էր: Ավելի լուրջ պատճառ ներից էին Բյուզանդիայի հյուսիս-արևելյան հարևանները` ռազմատենչ և քոչվոր ցեղերը, որոնք ցանկանում էին տիրանալ Բյուզանդական ցիվիլիզացիայի "հեքիաթային" գանձերին և անընդհատ հարձակվում էին, թեկուզ մանր-մանր, բայց ոնց որ սկսում էին միավորվել :)

Lion
16.06.2011, 07:58
Այո, դու կրկին մեծապես ճիշտ ես, իհարկե դա էլ կար` "Բաժանիր և տիրիր": Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ քո մոտ վերլուծականը վատ չի ստացվում: Ի դեպ - հյուսիս-արևելյան հարևանները այնքան էլ մանր չէին` Մեծ Բուլղարիան, որը հաջորդեց Ավարական խաքանությանը այդ տարածքներում 630-ական թվականների սկզբին, լուրջ սպառնալիք էր կայսրության համար:

Varzor
16.06.2011, 10:07
Այո, դու կրկին մեծապես ճիշտ ես, իհարկե դա էլ կար` "Բաժանիր և տիրիր": Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ քո մոտ վերլուծականը վատ չի ստացվում: Ի դեպ - հյուսիս-արևելյան հարևանները այնքան էլ մանր չէին` Մեծ Բուլղարիան, որը հաջորդեց Ավարական խաքանությանը այդ տարածքներում 630-ական թվականների սկզբին, լուրջ սպառնալիք էր կայսրության համար:

Շնորհակալ եմ վերլուծություններս բարձր գնահատելու համար :)
Այո, մանր-մանր միավորվելով Մեծ Բուլղարիա և Ավարական կագանատ էին դարձել :)
Բացի այդ Բյուզնդկան կայսրությունը դեռևս հույսեր էր փայփայում նորից, գոնե մասսամբ վերադարձնել արևմտյան կորցրած տարածքները:
Ի դեպ այս պարագայում մի հարց էլ է ծագում:
Ինչու հայկական ուժերը չգնացին բանակցության Պարսկաստանի հետ հետևյալ առաջարկով.
"Դուք մեզ օգնում եք վերամիավորվել, թեկուզ Պարսկաստանի վասսալությամբ, մենք էլ Բյուզանդիայի դեմ վահան հանդիսանանաք և կապահովենք թիկունքը, որպեսզի դուք կարողանաք հանգիստ զբաղվել միջինասիական պրոբլեմներով"
Մի տարբերակ ունեմ.
Քանի որ պարսկական տարածքում հայկական իշանությունը գրեթե անկա էր, ապա այլևս չէր էլ ցանկանում պարսկաստանին նոր լծակներ տալ, ինչպես նաև բզբզել բյուզանդացիներին:

Lion
16.06.2011, 11:50
Ճիշտ ես: Պետք է հաշվի առնել նաև այն, որ հայերը այս հարցում պաշտոնական Տիզբոնին ծայրահեղ չէին վստահում և դրա համար բոլոր հիմքերն իհարկե ունեին: Իր հերթին, սակայն, պաշտոնական Տիզբոնը ևս չէր վստահում հայերին և կասկածում էր, որ նրանց ուժեղանալու դեպքում, որպես քրիստոնյա, հայերը կանցնեին բյուզանդացիների կողմը: Մի խոսքով, փոխադարձ անվստահության մթնոլորտ, որն առավել սրվեց Խոսրով II-ի գոռոզ և անզիջում պահվածքի հետևանքով:

Ի դեպ, նման մի հնարավորություն էլ եղել է 591 թ-ի ամռանը, երբ ապստամբած Վահրամ Չուբինը իրեն հռչակել էր պարսից շահ, իսկ գահընկեց արված Խոսրով II-ն էլ բյուզանդական ու հայկական ուժերով փորձում էր վերհաստատվել գահին: Ըստ Սեբեոսի, այդ ժամանակ իր հակառակորդներին թուլացնելու և գոնե հայերի գործոնը մեջտեղից հանելու նպատակով Վահրամը դիմում է հայ նախարարներին և խոստանում, որ եթե նրանք մի կողմ քաշվեն բյուզանդացիների կողմից պաշտպանվող “Խոսրովի գործ”-ից, ինքը հայերին անկախությունը կճանաչի Մեծ Հայքի թագավորության սահմաններով: Այդ ժամանակ հայերը մերժեցին և Վահրամը ի վերջո պարտվեց:

Իհարկե, պատմությունը “եթե”-ներ չի ընդունում, բայց իրոք որ դժվար է ասել` այն ժամանակ հայերը ճիշտ վարվեցին, թե ոչ: Մի կողմից անկախ պետության հեռանկարը, բայց մյուս կողմից էլ դրա արդյունքում հայերը կներքաշվեին պատերազմի մեջ Բյուզանդիայի ու Պարսից թագավորության զգալի մասի (Խոսրովի կողմնակիցներ) դեմ: Այսինքն` Հայաստանն ու Պարսից թագավորության մի մասն ընդդեմ Բյուզանդիայի և Պարսից թագավորության մյուս մասի – ինչ կլիներ արդյունքը? Դժվար է ասել, բայց երևի թե այդ դեպքում ևս հայերը անկախություն չէին տեսնի, քանի որ առավելությունը կրկին բյուզանդա-խոսրովական ուժերի կողմում էր և Վահրամա-հայկական կողմը հավանաբար կպարտվեր…

Varzor
16.06.2011, 12:38
Ես նույնպես չեմ սիրում պատմական "եթեները": Կարևորը ոչ թե այն է, թե ինչ կլիներ "եթե..." այլ այդ պատմական իրավիճակներից դասեր քաղել, գնահատել ներկան և մտածել ապագայի մասին "ինչ կլինի, եթե ..."

Lion
16.06.2011, 15:31
Սատրապական Հայաստանի VII ապստամբություն
(635)

Սատրապական Հայաստանի VII ապստամբությունը (635) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց փոխզիջումային հաշտությամբ, որի արդյունքում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների սահմանափակման գործընթացը կասեցվեց:

Հիմնական իրադարձություններ

635 ամառ – Սատրապական Հայաստանի ճ-մ

Ապստամբության ընթացքը

635 թվականի ամռանը Հայոց իշխան ՄԺեժ Գնունին, կյանքի կոչելով նախապես ստացված հրամանը, ձերբակալեց ըմբոստ դիրք գրաված Դավիթ Սահառնունուն և պատրաստվեց վերջնիս տեղափոխել Կոստանդնուպոլիս: Շուտով, սակայն, Դավթին հաջողվեց սպանել իր պահակախմբի անդամներից ոմանց և փախուստի դիմել: Դրանից հետո Դավիթ Սահառնունու գլխավորած Հայկական բանակը (մոտ 5.000 ռազմիկ) հարձակվեց Մժեժ Գնունու և նրա որդի Վարազ-Գնելի գլխավորած բյուզանդական բանակի (մոտ 2.000 ռազմիկ) վրա և պարտության մատեց վերջինիս: Մժեժ և Վարազ-Գնել Գնունիները սպանվեցին:

Ստեղծված պայմաններում, երբ Ասորիքում առաջխաղացող արաբական ուժերի դեմ պայքարում կայսրությունը անհաջողությունը անհաջողության հետևից էր կրում և, նոր միայն զգալով արաբական ահռելի վտանգը, փորձում էր արևելքի ոչ ուղղափառ քրիստոնյաներին ու նախևառաջ հայերին սիրաշահելու քաղաքականություն իրականացնել, պաշտոնական Կոստանդնուպոլիսը գերադասեց ոչ միայն չտեսնելու տալ Դավթի ըմբոստ վարքագիծը, այլև, ողջ մեղքը բարդելով Մժեժ Գնունու վրա, հենց Դավիթ Սահառնունուն ճանաչեց որպես Հայոց իշխան: Արդյունքում Սատրապական Հայաստանի VII ապստամբությունը վերջացավ, իսկ Սատրապական Հայաստանում Բյուզանդական կայսրության իշխանությունը մեծապես դարձավ ձևական:

Varzor
16.06.2011, 15:37
Փաստորեն համ սատրապական համ մարզպանական Հայաստաններում օտարի իշխանություն ավելի շատ ձևական բնույթ էր կրում: Արդյոք լավ նախադրյալներ չէին վերամիավորվելու և թագավորությունը վերականգնելու համար: իթե այդպիսի փորձ չեղավ?

Lion
16.06.2011, 15:42
Իհարկե եղավ :) Սատրապական Հայաստանի VII ապստամբությունը նման բոլոր հիմքերը ստեղծեց և, ինչպես կտեսնենք առջևում, Սատրապական Հայաստանի արդեն հաջորդ իսկ ապստամբությունը բերեց մեր պատմության մեջ մոռացված ու անարժան կերպով ստվերում մնացած Հայոց անկախ պետականության ստեղծմանը:

Lion
17.06.2011, 07:27
Սատրապական Հայաստանի VIII ապստամբություն
(652)

Սատրապական Հայաստանի VIII ապստամբությունը (652) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց լիակատար հաջողությամբ և արդյունքում ստեղծվեց Հայոց իշծանապետությունը, որը իր չափերով գործնականում Մեծ Հայքի թագավորությանը կրկնող պետական մի միավոր էր:

Հիմնական իրադարձություններ

652 գարուն – Եփրատից արևելք գտնվող Հայաստանի տարածքի ազատագրում

Ապստամբության ընթացքը

652 թվականի գարնանը Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ Սատրապական Հայաստանի VIII ապստամբությունը սկսած Հայկական բանակը (մոտ 15.000 ռազմիկ) դուրս մղեց բյուզանդական բանակին (մոտ 2.000 ռազմիկ) Եփրատից արևելք գտնվող Հայաստանի տարածքից: Հիմնվեց Հայոց իշխանապետությունը, որը գրեթե անմիջապես էլ Արաբական խալիֆության հետ կնքեց հաշտության պայմանագիր, որով վերջացավ Արաբա-Հայկական I պատերազմը (639-652): Ըստ հաշտության պայմանագրի Հայոց իշխանապետությունը ընդունում էր Արաբական խալիֆության գերիշխանությունը և որպես հարկ պարտավորվում էր տարեկան վճարել բավականին համեստ մի գումար: Դրա փոխարեն խալիֆությանը պետք է պաշտպանել Հայոց իշխանապետությանը, ինչպես նաև, պարտավորվելով չօգտագործել Հայոց այրուձին Բյուզանդիայի դեմ մղվող պատերազմում, ամենամյա բավականին խոշոր մի գումար փոխանցեր վերջինիս պահպանման համար: Չհամակերպվելով ստեղծված իրավիճակի հետ, Բյուզանդական կայսրությունը հենց նույն տարում էլ սանձազերծեց Հայ-Բյուզանդական I պատերազմը (652-653), սակայն որևէ հաջողության այդպես էլ չհասավ: Հետագայում ընթացավ արդեն Հայ-Բյուզանդական II պատերազմը (687-699), սակայն սա ևս կայսրությանը էական առավելություն չտվեց: Հայաստանի ավելի քան երկու երրորդը, ի դեմս Հայոց իշխանապետության, գրեթե կես դար վայելեց փաստացի անկախություն:

Varzor
17.06.2011, 10:38
Այ ստեղ էլ խորամանկություն չարեցին` լավն էլ միգուցե դա էր, եթե նորից քրիստոնյա-քրիստոնյա խաղաին Բյուզանդիայի հետ, ապա Բագրատունիների թագավորությունը հաստատ չէր լինի:

Lion
17.06.2011, 10:44
Գուցե և ճիշտ ես - Թեոդոր Ռշտունին միջնադարյան մեր ամենալայնախոհ գործիչներից մեկն է: Պատահական չէ, որ ժողովուրդը այնքան սիրեց այս մարդուն, որ նրան մտցրեց ազգային էպոսի մեջ ի դեմս "քեռի Թորոս"-ի:

Varzor
17.06.2011, 18:50
Գուցե և ճիշտ ես - Թեոդոր Ռշտունին միջնադարյան մեր ամենալայնախոհ գործիչներից մեկն է: Պատահական չէ, որ ժողովուրդը այնքան սիրեց այս մարդուն, որ նրան մտցրեց ազգային էպոսի մեջ ի դեմս "քեռի Թորոս"-ի:

Թույլ տուր չհամաձայնել, նրան չմտցրեցին էպոսի մեջ, այլ էպոսի կերպարներից մեկին անվանեցին նրա անունով:
Էպոսը շատ ավելի հին է, քան նույնիսկ քրիստոնեության ընդունումը: Այն ավելի շուտ գալիս է նախահեանոսական մոնոթեիստական, նույնիսկ դիցական շրջանից :)
Էպոսում Քեռի թորոսի կերպարը նույնն է, ինչ ասենք հայ ժողովրդի ռազմական պոտենցյալը և ռազմավարժ ու գրագետ բնակչությունը, որը միշտ կանգնած է եղել իշխանության կողքին` պայքարի անհրաժեշտության դեպքում: Իզուր չի քեռի Թորոսը կենդանի մնում ամբողջ էպոսի ընթացքում :)

Lion
17.06.2011, 22:59
Հա էլի, դա նկատի ունեի :) Քեռի Թորոսը կարծես թե նույնիսկ բառիս բուն իմաստով քեռի չէ, այլ "քեռի",ո րպես գլխավոր հերոսների հովանավոր ի դեմս ժողովրդի:

Varzor
19.06.2011, 00:46
Հա էլի, դա նկատի ունեի :) Քեռի Թորոսը կարծես թե նույնիսկ բառիս բուն իմաստով քեռի չէ, այլ "քեռի",ո րպես գլխավոր հերոսների հովանավոր ի դեմս ժողովրդի:

Տարորինակ է: Այդ դեպքում պետք է լիներ "հոպար", ոչ թե "քեռի" :)
Չնայած մեր ժողովրդի մոտ քեռին միշտ էլ եգանների թիկունքին կանգնած ա եղել :)

Lion
19.06.2011, 08:39
Չէ, չէ - հենց քեռի :) "Հոպար"-ը դա ավելի նոր ժամանակների հայտնաբերում է, իսկ այն ժամանակներում, իմ կարծիքով իհարկե, հենց "քեռի"-ն էր հովանավորը, ի դեմս մեծապես "մոր"-ը:

Varzor
19.06.2011, 22:45
Չէ, չէ - հենց քեռի :) "Հոպար"-ը դա ավելի նոր ժամանակների հայտնաբերում է, իսկ այն ժամանակներում, իմ կարծիքով իհարկե, հենց "քեռի"-ն էր հովանավորը, ի դեմս մեծապես "մոր"-ը:

:D
Բա Լիոն ջան, ժամանակին մենք էինք քեռի, հիմա մեզ ա քեռի պետք :)

Lion
20.06.2011, 07:55
Սատրապական Հայաստանի IX ապստամբություն
(666)

Սատրապական Հայաստանի IX ապստամբությունը (666) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց անարդյունք և իրավիճակի որևէ փոփոխության չբերեց:

Հիմնական իրադարձություններ

652 գարուն – Ներխուժում Կապադովկիա, Շապուհի մահը, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

666 թ-ին Արմենիակոն բանակաթեմի զորավար Շապուհ Հայ Պարսկածնի բանակը (մոտ 30.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000 զինվոր) ներխուժեցին Կապադովկիա: Ստացվեց այնպես, սակայն, որ ամրոցներից մեկի դարպասի կամարի տակից անցնելիս ապստամբության ղեկավարի ձին խրտնեց և անակնկալ թռիչք կատարեց, որի արդյունքում Շապուհը գլուխը ուժեղ խփեց դարպասի կամարինը: Ստացած վնասվածքից Շապուհ Հայ Պարսկածինը մահացավ, իսկ Սատրապական Հայաստանի IX ապստամբությունն էլ վերջացավ:

Varzor
20.06.2011, 09:03
Այսինքն Շապուհի մահից հետո այլևս չկաին լիդերներ, որ իրենց հետևից տանեին 30.000 բանակը ??

Lion
20.06.2011, 09:06
Այո, փաստորեն գործ ունենք նման մի իրավիճակի հետ: Հետագայում մենք էլի կտեսնենք ապստամբություններ, որոնք իրենց առաջնորդի մահից հետո կարծես ինքստինքյան հանգում էին: Հատկանշական է այն հանգամանքը, որ ապստամբել էր Արմենիակոն բանակաթեմը, որի ռազմիկների ճնշող մեծամասնությունը հայեր էին...

Varzor
20.06.2011, 09:28
Այո, փաստորեն գործ ունենք նման մի իրավիճակի հետ: Հետագայում մենք էլի կտեսնենք ապստամբություններ, որոնք իրենց առաջնորդի մահից հետո կարծես ինքստինքյան հանգում էին: Հատկանշական է այն հանգամանքը, որ ապստամբել էր Արմենիակոն բանակաթեմը, որի ռազմիկների ճնշող մեծամասնությունը հայեր էին...

Այդպիսի աբստամբությունը չէր կարող հասնել դական արդյունքի, որովհետև հրամանատարի մահից հետո բանակն արդեն մարտունակությունը կորցնելու էր: Այդ մասին նաև կիմանաին բյուզանդացիք և շատ արագ կլուծեին աբստամբության հարցը:
Այսպիսով մենք տեսնում ենք, որ արդեն 7-րդ դարում Հայաստանի բյուզանդական տարածքում հայկական էլիտայի լուրջ պակա և թուլացում կար` այնքան լուրջ, որ գաղափարական լիդերներ չկային:

Lion
20.06.2011, 09:49
VII դարորում և հաւորդ դարի առաջին կեսին իրոք որ հակական էլիտան Բյուզանդիայում որոշակի անկում է ապրում: Սա բացատրվում է Հայոց իշխանապետության առկայությամբ:

Varzor
20.06.2011, 14:14
VII դարորում և հաւորդ դարի առաջին կեսին իրոք որ հակական էլիտան Բյուզանդիայում որոշակի անկում է ապրում: Սա բացատրվում է Հայոց իշխանապետության առկայությամբ:

Դրա համար էլ բյուզանդական հայերը սկսեցին նոր քաղաքներ զարգացնել, նույնիսկ Ղրիմում :) Կարծեմ մեկ էլ Ղրիմում ա մի Վարդան Մամիկոնյան եղել` ազատագրական պայքարի ղեկավար (բայց էդ հետո էր) :)
Փաստորեն բյուզանդացիք կարողացան անել այն, ինչ չկարողացան անել պրասիկները: Նույն բյուզանդական տակտիկայով էլ գործեցին հետագայում թուրքերը:
Այստեղ մի նրբություն ա ծնվում, ստացվում ա, որ արևելյան հայաստանի ժողովուրդը ավելի, կներեք արտահայտությանս համար "պնդաճակատ են" :) ՄասնավորապեսՍյունիք-Արցախի բնակչությունը :)

Lion
20.06.2011, 15:59
Չէ, չէ, համաձայն չեմ: Հայկական տարրը այդ ժամանակ որոշակիորեն թուլացել էր Բյուզանդիայում, քանի որ.

1. Ստեղծվել էր անկախ Հայոց պետություն` Հայոց իշխանապետությունը,
2. Բյուզանդիան համառ պայքար էր մղում Հայոց իշխանապետության դեմ,
3. Բյուզանդիան կորցրել էր զգալի Հայկական տարածքներ:

Իսկ քո ասած Վարդանի մասին ես չեմ լսել, եթե իհարկե կայսր Վարդան-Ֆիլիպիկին (711-713) նկատի չունես...

Varzor
20.06.2011, 16:12
Իսկ քո ասած Վարդանի մասին ես չեմ լսել, եթե իհարկե կայսր Վարդան-Ֆիլիպիկին (711-713) նկատի չունես...

Անկեղծ ասած ինֆորմացիայիս աղբյուրը եղել է Հայ զինվոր թերթը, բայց համարն ու ամսաթիվը չեմ հիշում :) Ազոտ հիշում եմ սյուժեն, մոտավորապսե հետևյալն էր.
Ղրիմի քաղքաքներից մեկը ապստամբում է կայսրության դեմ և ապստամբությունը գլխավորում է Վարդանը մամիկոնյանների տոհմից: Ապստամբերը հաղթում են և երկար ժամանակով Վարդանը դառնում է իշխան, հետագայում քոչվոր ցեղերի ճնշման տակ հայկական Ղրիմի իշխանությունը կործանվում է:

Lion
20.06.2011, 17:45
Հա, պարզ է, իր մասին է (http://ru.wikipedia.org/wiki/Филиппик_(византийский_император)) :) Բայց այն, որ այս մարդը Մամիկոնյան էր, ոչ մի տեղ ուղղակի չի ասված: Իհարկե, անունը "Վարդան" էր ու այդ անունը այլ իշխանական տոհմերում չի հանդիպում, բայց դե... եսիմ??!!

Lion
21.06.2011, 07:51
Արմենիայի II ապստամբություն
(736-737)

Արմենիայի I ապստամբությունը (702-705), որոշակիորեն թերի լուսաբանված լինելով հանդերձ, այնուամենայնիվ լայնորեն է հայտնի, սակայն արաբական տիրապետության դեմ բռնկված այդ առաջին ապստամբությունը մեծապես ստվերում թողեց հաջորդ ապստամբությունները: Կարելի է կարծել, որ այս գործում որոշակի դեր է ունեցել նաև այն հանգամանքը, որ այս ապստամբության մասին տեղեկացնում է "Քարթլիս Ցխովրեբա"-ն (Սմբատ Դավիթիսիձե) այն դեպքում, երբ հիշատակված դեպքերն արտացոլող հայկական աղբյուրներ չեն եղել կամ էլ մեզ չեն հասել:

Արմենիայի II ապստամբությունը (736-737) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր, որի ծանրությունը հայերից հիմնականում իրենց վրա վերցրեցին Հյուսիսային Հայաստանն ու Բագրատունիների տոհմը: Ապստամբությունը ծանր հետևանքներ ունեցավ դեպքերի մասնակից երկու կողմերի համար էլ, բայց արդյունքում արաբական ամենաթողությունը Արմենիայում որոշակիորեն սահմանափակվեց:

Հիմնական իրադարձություններ

736 – Ուտիքի և Գուգարքի բերդերի ու ամրոցների գրավումը
736 – Արտանուջի գրավումը
736 – Աբխազիայի ճակատամարտ
737 – Թավկվերի գետի ճակատամարտ

Ապստամբության ընթացքը

Նպատակ ունենալով ճնշել թափ առնող ապստամբությունը` 736 թ-ին Արաբական խալիֆության բանակը (120.000 զինվոր) Հայկական բանակից (ընդհանուր մոտ 3.000 զինվոր) գրավեց Ուտիքի և Գուգարքի բերդերն ու ամրոցները, ասպատակեց շրջակայքը ու ծանր հարկադրեց: Վերսկսելով հարձակումը հայերի դեմ` նոր հրամանատար նշանաված ապագա խալիֆ Մրվան իբն Մուհամեդի գլխավորած Արաբական խալիֆության բանակը (մոտ 100.000 զինվոր) Հայկական կայազորից (մոտ 1.000 զինվոր) այս անգամ արդեն գրավեց Արտանուջը (Գուգարք, Կղարջք գավառ) և ավերեց: Արդյունքում ապստամբները ստիպված եղան նահանջել դեպի հյուսիս և միանալ իրենց հերթին ապստամբության դրոշ պարզած աբխազներին ու վրացիներին:

736 թ-ին Վրաստանի էրիսմտավար Միր Բագրատունու և Աբխազիայի իշխաններ Դավիթի ու Կոստանդինի գլխավորած բանակը (մոտ 15.000 զինվոր, որից մոտ 5.000-ական հայ, վրացի և աբխազ) հաղթեց Իբերիա-Աբխազիա երթուղով Մրվան իբն Մուհամեդի գլխավորությամբ ասպատակելով արշաված Արաբական խալիֆության բանակին (մոտ 60.000 զինվոր) ու հետ շպրտեց վերջինիս: Հաջողությունը ապստամբների կողմում էր, սակայն աբխազաց իշխաններ Դավիթը և Կոստանդինը գերի ընկան ու սպանվեցին: Ապստամբների դեմ ակտիվ գործողությունների հետ միաժամանակ Մրվան իբն Մուհամեդը փորձեց ակտիվանալ նաև Հյուսիսային Կովկասում, սակայն ապստամբության ճշման անակնկալ բարդ ընթացք ստացած գործընթացը բերեց նրան, որ արաբները կարողացան ընդամենը ալաններից հազիվ մեկ բերդ գրավել:

737 թ-ին Վրաստանի էրիսմտավար Միր Բագրատունու գլխավորած Հայկական (մոտ 2.000 զինվոր), վրացական (1.000 զինվոր) և աբխազական (2.000 զինվոր) միացյալ բանակը Թավկվերի գետի ճակատամարտում (հայտնի է նաև որպես Ցխենինե-Ցխելի) (Աբխազիա) անակնկալ հարձակումով հաղթեց Մրվան իբն Մուհամեդի գլխավորած Արաբական խալիֆության բանակին (մոտ 30.000 զինվոր): Հաղթանակը կրկին ապստամբների կողմում էր, սակայն Միր Բագրատունին ճակատամարտում ծանր վիրավորվեց ու ստացած վերքերից կարճ ժամանակ անց մահացավ: Շուտով Արաբական խալիֆության բանակը կրկին կենտրոնացրեց ցրված ուժերը, բայց այս անգամ էլ կորուստներ կրեց գետերի հորդացումից` զրկվելով սեփական ձիերի մեծ մասից:

Հաշվի առնելով իր բանակի ծանրացող վիճակը, ապստամբների համառ դիմադրությունը, ինչպես նաև խալիֆության բարդացած ներքաղաքական վիճակը` Մրվան իբն Մուհամեդը դադարեցրեց ռազմական գործողությունները: Սկսվեցին բանակցություններ, որոնց արդյունքում փոխադարձ զիջումներով կնքվեց հաշտություն և Արմենիայի II ապստամբությունը վերջացավ: Արդյունքում թեև հիմնականում վերականգնվեց նախկին վիճակը ու ամենաթողությունը Արմենիայում որոշակիորեն սահմանափակվեց, սակայն Հյուսիսային Բագրատունիները, կորցնելով իրենց հիմնական կալվածքները Տայքում և Գուգարքում, մեծապես թուլացան ու զրկվեցին մինչ այդ Վրաստանում և Հայաստանի հյուսիսում ունեցած իրենց գերիշխող դիրքից:

Lion
22.06.2011, 09:55
Արմենիայի III ապստամբություն
(748-752)

Արմենիայի III ապստամբությունը (748-752) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր, որի ծանրությունը հիմնականում իրենց վրա վերցրեցին Հայաստանի արևելյան նահանգները, ինչպես նաև Տարոնը: Ապստամբությունը, այն մասով, որ մասով որ նկարագրված է Ղևոնդի մոտ, որոշակիորեն հայտնի է, սակայն խնդիրն այն է, որ այս հեղինակը ներկայացնում է ըստ էության միայն ապստամբության սկիզբը և կարևորում է իրենց բնույթով երկրորդական իրադարձությունները: Ապստամբության հիմնական իրադարձությունները մոռացված են և կարելի է կարծել, որ այս գործում զգալի դեր է ունեցել այն հանգամանքը, որ դրանց մասին տեղեկացնում են ասորի հեղինակ Դիոնիս Տել-Մահարցին, ինչպես նաև արաբ հեղինակ Իբն-աս-Սիմ-ալ-Կաֆան, այն դեպքում, երբ հիշատակված դեպքերն արտացոլող հայկական աղբյուրներ չեն եղել կամ էլ մեզ չեն հասել:

Հիմնական իրադարձություններ

748 – մարտարշավ դեպի Փոքր Հայք
748 – Բայլականի գրավումը
748 – Տրտու գետի ճակատամարտ
748 – Պարտավի ճակատամարտ
749 ամառ – Սամոսատի գրավումը
749 ամառ - 750 գարուն – Սամոսատի պաշտպանությունը
749 – Սասունի ճակատամարտ
750 – Խուլբի ճակատամարտ
750 – Կատաղի ամրոցի գրավումը
751 – Հալբո գյուղի ճակատամարտ
751 – մարտեր Տարոնում
751 – Մելիտեի և նրա շրջակայքի ասպատակումը
752 – Մելիտեի ճակատամարտ
752 – Անի-Կեմախ ամրոցի գրավումը
752 – Կարինի գրավումը
752 – Եդեսիայի գրավումը
752 – Շամքորի գրավումը
752 – մարտեր Տարոնում, հաշտության կնքում

Ապստամբության ընթացքը

740-ական թվականների վերջին և 750-ական թվականների սկզբին Արաբական Խալիֆությունում սկիզբ առած կատաղի ու արյունահեղ պայքարը Օմայանների և Աբբասյանների միջև մեծապես թուլացրեց արաբների իշխանությունը Արմենիայում: Թվում էր, թե բոլոր պայմանները առկա են արաբական գերիշխանությանը Հայաստանում և հարակից երկրներում վերջ տալու համար: Ապստամբության սկսեցին երկու հզոր նախարարական տոհմերը, ի դեմս Մամիկոնյանների և Բագրատունիների, թեև ապստամբության ընթացքի և հետագա գործողությունների հարցում նրանց միջև առկա էին խորը տարաձայնություններ, իսկ Բագրատունիներն էլ շատ արագ դադարեցրեցին ապստամբական գործողությունները:

748 թ-ին Հայոց իշխան Աշոտ Բագրատունու և Գրիգոր Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 10.000 ռազմիկ, այդ թվում պավլիկյաններ) մարտարշավ իրականացրեց Դարույնք-Տայք-Փոքր Հայք երթուղով` նպատակ ունենալով գործողություններ իրականացնել արաբների դեմ Բյուզանդական կայսրության հետ համատեղ: Տայքում, սակայն, Աշոտ Բագրատունին, համաձայն չլինելով հետագա գործողությունների ծրագրին և երկյուղելով ապստամբների շարքերում պավլիկյանների ավելի ու ավելի մեծացող դերից, լքեց ապստամբներին, սակայն գրեթե անմիջապես էլ ձերբակալվեց և կուրացվեց: Ապստամբության ղեկը ստանձնեց Գրիգոր Մամիկոնյանը, որը, սակայն, կարճ ժամանակ անց հանկարծամահ եղավ: Արդյունքում Տայքում հավաքված ապստամբները ցրվեցին, սակայն իրադարձությունները իրենց հետագա զարգացումը ստացան Հայաստանի արևելյան նահանգներում, ինչպես նաև Մամիկոնյաններին պատկանող Տարոնի իշխանությունում:

748 թ-ին հասարակ մսագործ Միքայելի գլխավորած Հայկական բանակը (մոտ 2.000 զինվոր) անակնկալ գիշերային գրոհով Արաբական խալիֆության բանակից (մոտ 1.000) գրավեց Բայլականը, որից հետո դեպի հյուսիս նահանջած Հայկական համալրված բանակը Տրտու գետի ճակատամարտում (Ուտիք) կրկին անակնկալ հարձակումով հաղթեց իրեն հետապնդող Արաբական խալիֆության բանակին (մոտ 10.000 զինվոր): Նույն տարում էլ Միքայելի գլխավորած Հայկական բանակը (մոտ 12.000 զինվոր) Պարտավի ճակատամարտում ևս մեկ անգամ հաղթեց իր դեմ շարժված թշնամու բանակին (մոտ 15.000 զինվոր):

749 թ-ի ամռանը բյուզանդական բանակը (մոտ 20.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000 զինվոր) Արաբական խալիֆության բանակից (մոտ 1.000 զինվոր) գրավեցին Սամոսատը, սակայն որևէ կերպ չզարգացրեցին հաջողությունը: Օգտվելով դրանից` 749 թ-ի ամառվանից մինչև 750 թ-ի գարուն Արաբական խալիֆության բանակը (մոտ 40.000 զինվոր) պաշարեց Սամոսատը բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 1.000 զինվոր), սակայն այդպես էլ չկարողացավ գրավել այն: Միաժամանակ, ձգտելով արյան մեջ խեղդել ապստամբությունը, թշնամին հարձակման անցավ նաև Տարոնի ուղղությամբ, սակայն 749 թ-ին Հովհան Մամիկոնյանի գլխավորած Տարոնի իշխանության բանակը (մոտ 5.000 զինվոր) Սասունի ճակատամարտում ջախջախեց Հյուսիսայի Ասորիքում և Հայոց Միջագետքում խոշոր տիրույթներ ունեցող Շայբանիների էմիրության առաջխաղացած բանակին (մոտ 10.000 զինվոր):

750 թ-ին Հովհան Մամիկոնյանի գլխավորած Տարոնի իշխանության բանակը (մոտ 5.000 զինվոր) Խուլբի ճակատամարտում (Սասուն) անակնկալ հարձակումով հաղթեց առաջխաղացած և հայկական գյուղերը ասպատակող Արաբական խալիֆության բանակին (մոտ 8.000 զինվոր): Նույն տարում էլ, սակայն, Արաբական խալիֆության բանակը (100.000 զինվոր) գրավեց Կատաղի ամրոցը (Ուտիք) Միքայելի գլխավորած Հայկական բանակից (մոտ 1.000 զինվոր): Միքայելը զոհվեց, որից հետո Հայաստանի արևելյան նահանգներում ապստամբությունը սկսեցին ղեկավարել Սևորդիները:

751 թ-ին Հովհան Մամիկոնյանի գլխավորած Տարոնի իշխանության բանակը (մոտ 1.000 զինվոր) Հալբո գյուղի ճակատամարտում (Սասուն) անակնկալ հարձակումով հաղթեց դարանակալած և Հովհանին բռնել փորձող թշնամու բանակին (մոտ 2.000 զինվոր): Դրանից հետո Տարոնի իշխանության տարածք ներխուժեց և սկսեց ասպատակել Ծոփքի կառավարչի գլխավորած բանակը (մոտ 12.000), բայց ի վերջո, ենթարկվելով Հովհան Մամիկոնյանի գլխավորած Տարոնի իշխանության բանակի (մոտ 5.000 զինվոր) պարտիզանական հարվածներին, ստիպված եղավ նահանջել: Արաբների անհաջողությունները կայսրության հարակից շրջաններում թույլ տվեցին վերջինիս որոշակիորեն ակտիվանալ: 751 թ-ին Արմենիակոն բանակաթեմի զորավար Աշկիրաշ Հայի գլխավորած Արմենիակոն բանակաթեմի բանակը (մոտ 30.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) ասպատակեցին Մելիտեն ու նրա շրջակայքը և նահանջեցին:

752 թ-ին բյուզանդական բանակը (մոտ 20.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) Մելիտեի ճակատամարտում հաղթեցին Արաբական խալիֆության բանակին (մոտ 10.000 զինվոր) և մտան քաղաք: Նույն տարում էլ քրիստոնյաները գրավեցին Անի-Կեմախ ամրոցը, իսկ դրանից կարճ ժամանակ անց էլ Գուսան Հայի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 30.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 9.000 զինվոր) գրավեցին արդեն արաբների կարևորագույն սահմանային հենակետ հանդիսացող Կարինը: Այս ժամանակներին է առնչվում նաև Եդեսիայում բռնկված ապստամբությունը, երբ Արաբական խալիֆության բանակը (մոտ 50.000 զինվոր) պաշարեց քաղաքը Հայկական աշխարհազորից (մոտ 1.000 զինվոր), սկիզբ առան բանակցություններ և ի վերջո կնքվեց փոխզիջումային հաշտություն, որի արդյունքում քաղաքի պարիսպները ավերվեցին: 752 թ-ին Սևորդաց գունդը (մոտ 1.000 զինվոր) անակնկալ հարձակումով Արաբական խալիֆության բանակից (մոտ 600 զինվոր) գրավեց Շամքորը և ավերեց քաղաքի ամրությունները: Նույն տարում էլ Տարոնի իշխանության տարածք ներխուժեց և սկսեց ասպատակել Հովհան Մամիկոնյանի գլխավորած Տարոնի իշխանության բանակի (մոտ 5.000 զինվոր) պարտիզանական հարվածներին ենթարկվող Արաբական խալիֆության հերթական բանակը (մոտ 30.000): Թշնամուն այս անգամ հաջողվեց գերել Հովհանին, սակայն բանակցություններից հետո վերջինս ազատ արձակվեց և մնաց որպես Տարոնի իշխան:

Այդ ժամանակներում Օմայանների և Աբբասյանների միջև ընթացքող պայքարը հիմնականում արդեն ավարտվել էր Աբբասյանների հաղթանակով և խալիֆության վիճակն զգալիորեն կայունացել էր, ինչը հնարավորություն էր տալիս Աբբասյաններին ապստամբների դեմ գործել անհամեմատ ավելի խոշոր ուժերով: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև բուլղարական վտանգից նեղվող Բյուզանդիայի համառ չկամությունը մեծածավալ մարտական գործողություններ սկսել արևելքում, ապստամբության ղեկավարները սկսեցին հաշտության ուղիներ որոնել: Սկսվեցին նոր բանակցություններ, որոնց արդյունքում փոխադարձ զիջումներով կնքվեց հաշտություն և Արմենիայի III ապստամբությունը վերջացավ: Արդյունքում, թեև հիմնականում վերականգնվեց նախկին վիճակը, սակայն արաբական ամենաթողությունը Արմենիայում որոշակիորեն սահմանափակվեց:

Lion
23.06.2011, 07:58
Արմենիայի IV ապստամբություն
(762-763)

Արմենիայի IV ապստամբությունը (762-763) Հայաստանում վարվող արաբական վայրագ քաղաքականության դեմ տարվող պայքարի հերթական փուլերից մեկն էր, որի ծանրությունը իր վրա վերցրեց Վասպուրական նահանգը:

Հիմնական իրադարձություններ

762 – Վասպուրականի ճակատամարտ
762 – Հերի ճակատամարտ
762-763 – Նկան ամրոցի պաշարումը

Ապստամբության ընթացքը

760-ական թվականների սկզբին Հայաստանի հարավային նահանգներում ավելի ու ավելի հաճախ էր սկսում ստեղծվել մի իրավիճակ, երբ արաբական այս կամ այն քոչվոր ցեղը ուղղակի թալանչիական արշավանք էր իրականացնում հայերի դեմ: Նման արշավանքներից մեկն էլ առիթ դարձավ Արմենիայի IV ապստամբության (762-763) համար:

762 – Վասպուրականի ճ-մ

Արաբական խալիֆության մի բանակ (մոտ 10.000) մտավ Վասպուրական և սկսեց ասպատակել հայկական գյուղերը: Տեղեկանալով այդ մասին` եղբայրներ Սահակ և Համազասպ Արծրունիների գլխավորած Արծրունյաց գնդի մի մասը (մոտ 1.000) շարժվեց թշնամուն ընդառաջ:
I փուլ – Հայկական բանակը անակնկալ հարձակվեց թշնամու վրա և սկսեց հաղթանակ տանել:
II փուլ – Օգտվելով ունեցած թվական գերակշռությունից` թշնամին կենտրոնացրեց ուժերը և շրջապատեց Հայկական բանակին:
III փուլ – Հայկական բանակը անցավ գրոհի և փորձեց ճեղքել շրջապատման օղակը: Բռնկված անհավասար մարտում Համազասպը զոհվեց: Տեսնելով եղբոր մահը` Սահակը կտրեց սեփական ձիու ջիլերը և արդեն հետևակ վիճակում հարձակվեց հակառակորդի վրա: Կատաղի ու խիզախ, սակայն խիստ անհավասար այդ մարտում ի վերջո ընկավ նաև Սահակը և զոհվեցին նրա գրեթե բոլոր ռազմիկները:
Հայերը կորցրին մոտ 950, թշնամին` մոտ 2.000 զինվոր:

762 – Հերի ճ-մ

Նախորդ ճակատամարտից հետո Արաբական խալիֆության բանակը (մոտ 8.000) արագորեն նահանջեց և ճամբարեց Հերի մոտակայքում: Զոհված Համազասպի և Սահակի եղբայր Գագիկ Արծրունու գլխավորած Արծրունյաց գունդը (մոտ 3.000 հեծյալ) մոտեցավ թշնամուն:
I փուլ – Հայկական բանակը անակնկալ հարձակվեց ճամբարած թշնամու վրա և ծանր կորուստներ պատճառեց նրան: Մարտում սպանվեցին նաև թշնամու առաջնորդները:
II փուլ – Հայկական բանակը, պոկվելով հետապնդել փորձող թշնամուց, արագորեն նահանջեց:
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 4.000 զինվոր:

762-763 – Նկան ամրոցի պաշարումը (Վասպուրական, Մեծունիք գավառի արևելք)

Նախորդ իրադարձությունների համար վրեժ լուծելու նպատակով Արաբական խալիֆության մի բանակ (մոտ 20.000) մտավ Վասպուրական և, ենթարկվելով Հայկական բանակի (մոտ 4.000) պարտիզանական հարվածներին, պաշարեց ամրոցը, ուր ուժեղ կայազորով (մոտ 800) ամրացել էր Գագիկ Արծրունին:
Մեկ տարվա ընթացքում Հայկական բանակը ետ մղեց թշնամու բոլոր գրոհները: Տեսնելով գրոհների անարդյունավետությունը` թշնամու առաջնորդները իբր բանակցելու նպատակով իրենց մոտ կանչեցին Գագիկ Արծրունուն, գերեցին և աքսորեցին:
Հայերը կորցրին մոտ 100, թշնամին` մոտ 2.000 զինվոր: Գագիկ Արծրունին աքսորում մահացավ: Արմենիայի IV ապստամբությունը վերջացավ: Արդյունքում, թեև հիմնականում վերականգնվեց նախկին վիճակը, սակայն արաբական ամենաթողությունը Արմենիայում որոշակիորեն սահմանափակվեց:

Lion
24.06.2011, 07:47
Արմենիայի V ապստամբություն
(770)

Արմենիայի V ապստամբությունը (770) Հայաստանում վարվող արաբական վայրագ քաղաքականության դեմ տարվող պայքարի հերթական փուլերից մեկն էր, որի ծանրությունը իր վրա վերցրեց Գուրարք նահանգը:

Հիմնական իրադարձություններ

770 – Գուգարքի ճակատամարտ

Ապստամբության ընթացքը

770 թ-ին Կովկասյան լեռնաշղթայի կենտրոնական մասերում ապստամբություն բռնկվեց: Լեռնականները, փորձելով զարգացնել հաջողությունը, առաջխաղացում իրականացրեցին դեպի հարավ և մտան Գուգարքի արևելք: Այստեղ վերջիններիս միացան ապստամբած հայերը: Փորձելով թույլ չտալ ապստամբության ծավալումը` Արաբական խալիֆությունը ապստամբների դեմ արագորեն մի բանակ ուղարկեց: 770 թ-ին Գուգարքի արևելքում տեղի ունեցած ճակատամարտում Արաբական խալիֆության բանակը (մոտ 30.000 զինվոր) հաղթեց Կովկասյան լեռներից դեպի հարավ շարժվող ծանարներին (մոտ 10.000 զինվոր) և նրանց միացած Հայ ռազմիկներին (մոտ 5.000 զինվոր): Արմենիայի V ապստամբությունը ճնշվեց: Արդյունքում, ի համեմատ նախկինի, որևէ փոփոխություն տեղի չունեցավ:

Lion
27.06.2011, 11:05
Արմենիայի VII ապստամբություն
(787-788)

Արմենիայի VII ապստամբությունը (787-788) Հայաստանում վարվող արաբական վայրագ քաղաքականության դեմ տարվող պայքարի հերթական փուլերից մեկն էր, որի ծանրությունը իր վրա վերցրեցին Ամատունիները, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջանները:

Հիմնական իրադարձություններ

787 – Ակամասիս գյուղի ճակատամարտ
788 – Պարտավի ճակատամարտ

Ապստամբության ընթացքը

787 թ-ին, ցանկանալով խուսափել արաբական տիրապետությունից, խաղաղ բնակիչների մի մեծ խումբ Արմենիայից ուղղություն վերցրեց դեպի Սատրապական Հայաստան: Խումբը գլխավորում էին Շապուհ Ամատունին և նրա որդի Համամը, որոնց տիրապետության տակ կար 2.000 հեծյալ ռազմիկ: Տեղեկանալով այդ մասին` Արաբական խալիֆության բանակը (մոտ 4.000 զինվոր) սկսեց հետապնդել հայերին` նպատակ ունենալով խանգարել վերջիններիս լքել Արմենիան: Արդյունքում, սակայն Ակամասիս գյուղի ճակատամարտում (Տայք, Կող գավառ) Հայկական բանակը հաղթեց հետապնդող թշնամուն, որից հետո հայերը հաջողությամբ պատսպարվեցին Սատրապական Հայաստանում: Խաղկտիքի հյուսիս-արևելյան մասում հիմնվեց Համշենի Ամատունիների իշխանությունը:

788 թ-ին Պարտավի քաղաքի աշխարհազորը (մոտ 3.000 զինվոր) անակնկալ հարձակվեց քաղաքում տեղակայված Արաբական խալիֆության բանակի (մոտ 1.000 զինվոր) վրա և ոչնչացրեց այն: Ապստամբությունը, սակայն, իր հետագա զարգացումը չստացավ, քանի որ շուտով Արմենիա մտավ Արաբական խալիֆության մի խոշոր բանակ (մոտ 50.000 զինվոր): Արմենիայի VII ապստամբությունը վերջացավ և արդյունքում վերականգնվեց նախկին վիճակը:

Lion
01.07.2011, 07:41
Սատրապական Հայաստանի X ապստամբություն
(792-793)

Սատրապական Հայաստանի X ապստամբությունը (792-793) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց անարդյունք և իրավիճակի որևէ փոփոխության չբերեց:

Հիմնական իրադարձություններ

792 նոյեմբեր – Փոքր Հայքի ճակատամարտ
793 մայիսի 26 – Փոքր Հայքի ճակատամարտ
793 հունիս – Անի-Կեմախ ամրոցի գրավումը, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

792 թ-ի նոյեմբերին բանակաթեմի նորանշանակ զորավար Վարդան Մամիկոնյանի և նախկին զորավար Ալեք-Մուշեղ Մամիկոնյանի գլխավորած Արմենիակոն բանակաթեմի ապստամբած Հայկական բանակը (մոտ 20.000 զինվոր) Փոքր Հայքի ճակատամարտում հաղթեց պրոտոպասթար Կոստանդին-Արտաշիր Հայի ու Խրիսոխիրի գլխավորած բյուզանդական կառավարական բանակին (մոտ 50.000 զինվոր): Կոստանդին-Արտաշիր Հայը ու Խրիսոխիրը գերվեցին և կուրացվեցին: Տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին` Բյուզանդական կայսրությունը առավել վճռական միջոցառումների անցավ, իսկ մարտական գործողություններն էլ հայերի դեմ սկսեց գլխավորել անձամբ կայսրը: 793 մայիսի 26-ին կայսր Կոստանդին VI-ի գլխավորած Բյուզանդական կառավարական բանակը (մոտ 70.000 զինվոր) Փոքր Հայքի ճակատամատում դավաճանության շնորհիվ հաղթեց Վարդան և Ալեք-Մուշեղ Մամիկոնյանների գլխավորած Արմենիակոն բանակաթեմի Հայկական բանակին (մոտ 40.000 զինվոր)` ստիպելով նրան նահանջել: Հայերը անցան Արմենիա և փորձեցին կայսրության դեմ պատերազմի դրդել Արաբական խալիֆությանը:

793 թ-ի հունիսին Վարդան և Ալեք-Մուշեղ Մամիկոնյանների գլխավորած Արմենիակոն բանակաթեմի Հայկական (մոտ 13.000 զինվոր), ինչպես նաև Արաբական խալիֆության (մոտ 8.000 զինվոր) միացյալ բանակը գրավեց Անի-Կեմախ ամրոցը բյուզանդական կայազորից (մոտ 1.000 զինվոր), սակայն շուտով պարզվեց, որ սա առավելն է, ինչին այդ պահին պատրաստ են արաբները: Մարտական գործողությունների հետագա զարգացում այդպես էլ չեղավ: Արդյունքում ապստամբները ստիպված հաստատվեցին Արմենիայում, իսկ Սատրապական Հայաստանի X ապստամբությունը վերջացավ:

Varzor
01.07.2011, 09:35
Էլի իրար չոգնեցին :(

Lion
01.07.2011, 09:54
Նույն վիճակն է, ինչ ժամանակին պարսիկների ու բյուզանդացիների մեջ - ամեն մի կողմի ապստամբը մյուս կողմի վրա է հույս դնում, որը որպես կանոն չի իրականանում: Հետաքրքիր է, սակայն, որ այս դեպքում ևս ապստամբ հիմնական ուժը Արմենիակոն բանակաթեմն էր :)

Varzor
01.07.2011, 11:22
Նույն վիճակն է, ինչ ժամանակին պարսիկների ու բյուզանդացիների մեջ - ամեն մի կողմի ապստամբը մյուս կողմի վրա է հույս դնում, որը որպես կանոն չի իրականանում: Հետաքրքիր է, սակայն, որ այս դեպքում ևս ապստամբ հիմնական ուժը Արմենիակոն բանակաթեմն էր :)

Այն կողմն էր, որը ավելի վատ վիճակում էր գտնվում` ավելի հալածված և ճնշված էր: հետո էլ կասեն, թե քրիստոնեություն ֆլան ֆստան ...

Lion
01.07.2011, 13:27
Չէ դե, իր թերություններով հանդերձ այնուհանդերձ ավելի լավ է քրիստոնյա Բյուզանդիան, քան ցանկացած մահմեդական պետական միավոր...

Varzor
01.07.2011, 17:30
Չէ դե, իր թերություններով հանդերձ այնուհանդերձ ավելի լավ է քրիստոնյա Բյուզանդիան, քան ցանկացած մահմեդական պետական միավոր...

Ուզում էի ասել, որ մեզ ավելի շատ են վնաս տվել, քան պարսկաստանն ու արաբական խալիֆաթը միասին վերցրած

Lion
01.07.2011, 20:16
Սաղն էլ վնաս են տվել :)

Varzor
05.07.2011, 00:23
Սաղն էլ վնաս են տվել :)

Հա, բայց տարածքային և արժեքային վնասը չափելի երևույթ է, ուստի վնաս տալու շոտ ու քիչ էլ կա :)

Lion
05.07.2011, 00:48
Էրկուսն էլ մի բան չեն...

Lion
06.07.2011, 08:18
Արմենիայի VIII ապստամբություն
(793-794)

Արմենիայի VIII ապստամբությունը (793-794) Հայաստանում վարվող արաբական վայրագ քաղաքականության դեմ տարվող պայքարի հերթական փուլերից մեկն էր, որի ծանրությունը Հայաստանից իր վրա վերցրեցին հիմնականում վերջինիս արևելյան շրջանները:

Հիմնական իրադարձություններ

793 – Վարդանակերտ ամրոցի ճակատամարտ
793 – Փայտակարանի ճակատամարտ
794 – Փայտակարանի ճակատամարտ
794 – Նախիջևանի գրավումը
794 – Դվինի պաշարումը
794 – Աղվանքի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

Սկսած 790-ական թվականներից Հայաստանի հարավ-արևելքում և Ատրպատականում սկիզբ առավ այսպես կոչված "խուրամյանների շարժում"-ը, որը, լինելով "պավլիկյան շարժման" նման մի բան Արաբական խալիֆությունում, իր արմատներով գնում էր դեպի զրահադաշտականություն ու պարսկական ինքնություն և մեծապես արտահայտում էր տեղական չքավոր բնակչության շահերը: Շարժման հիմնական կենտրոնը Ատրպատականն էր, բայց այն, հատկապես հետագա տասնամյակներում, աստիճանաբար այնքան էր թափ հավաքելու, որ իր ազդեցությունն էր ունենալու նաև Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան տարածքների վրա: Պարզության համար ընդամենը նշենք, որ հետագայում խուրամյանների հզոր կենտրոնը հանդիսացած Բարզանդ (Բազ, Բուզ) բերդաքաղաքը գտնվում էր Փայտակարան նահանգի Քաղան Ռոտ գավառում: Արմենիայի VIII ապստամբությունը առաջին խոշոր իրադարձությունն էր, որին իրենց մասնակցությունը բերեցին խուրամյանները:

793 թ-ին Հայկական բանակը (մոտ 2.000 զինվոր) և խուրամյանները (մոտ 3.000 զինվոր) Վարդանակերտ ամրոցի ճակատամարտում (Փայտակարան, Վարդանակերտ գավառ, Արաքս գետի աջ ափին, չշփոթել 702 թ-ի ճակատամարտի կապակցությամբ լայնորեն հայտնի Մասիսի հյուսիսային ստորոտին գտնվող Վարդանակերտ գյուղի հետ) հաղթեցին Արաբական խալիֆության բանակին (5.000 հեծյալ), որից կարճ ժամանակ անց Փայտակարանի ճակատամարտում ևս մեկ հաղթանակ տարան: Արդյունքում ապստամբությունը զարգացավ և զգալի ծավալներ ընդունեց:

794 թ-ին Հայկական բանակը (մոտ 3.000 զինվոր) և խուրամյանները (մոտ 3.000 զինվոր) Փայտակարանի ճակատամարտում կրկին հաղթեցին Արաբական խալիֆության բանակին (6.000 զինվոր), որից հետո շարժվեցին դեպի արևմուտք և գրավեցին Նախիջևանը: Փորձելով զարգացնել հաջողությունը և ազատագրել ողջ Արմենիան` 794 թ-ին Հայկական բանակը (մոտ 6.000 զինվոր) ու խուրամյանները (մոտ 4.000 զինվոր) Արաբական խալիֆության բանակից (մոտ 1.000 զինվոր) պաշարեցին Դվինը, սակայն չկարողացան գրավել այն և նահանջեցին: Դրանից հետո ապստամբությունը սկսեց տեղատվություն ապրել, մանավանդ որ Աբբասյանները կտրուկ քայլերի դիմեցին և ապստամբների դեմ հսկայական բանակ ուղարկեցին:

794 թ-ին ապստամբների դեմ շարժված Արաբական խալիֆության բանակի (100.000 զինվոր) մի մասը (10.000 զինվոր), հետապնդելով դեպի հյուսիս նահանջած Հայկական բանակին (մոտ 3.000 զինվոր) ու խուրամյաններին (մոտ 3.000 զինվոր), ի վերջո հասավ նրանց և, պարտադրելով մարտի մեջ մտնել արդեն Աղվանքի տարածքում, հաղթեց նրանց: Արմենիայի VIII պստամբությունը ճնշվեց: Արդյունքում, ի համեմատ նախկինի, թեև որևէ փոփոխություն տեղի չունեցավ, սակայն ընդհատակ անցած խուրամյանների կրոնական շարժումը շարունակեց տարածվել և ամրապնդվել:

Lion
07.07.2011, 08:47
Արմենիայի IX ապստամբություն
(829)

Արմենիայի IX ապստամբությունը (829) Հայաստանում վարվող արաբական վայրագ քաղաքականության դեմ տարվող պայքարի հերթական փուլերից մեկն էր, որի ծանրությունը իր վրա վերցրեցին հիմնականում Հայաստանի արևելյան շրջանները, ինչպես նաև Բագրատունիները և Սյունիները:

Հիմնական իրադարձություններ

829 – Կավակերտ գյուղի ճակատամարտ
829 – Սյունիքի ճակատամարտ
829 – Շիրակի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

820-ական թվականներին արաբական տիրապետությունը Հայաստանում ու Ատրպատականում աստիճանաբար սկսեց թուլանալ, ինչը մեծապես պայմանավորված էր Բաբեկի օրոք ահռելի չափեր ընդունած խուրամյանների շարժմամբ: Ստեղծված պայմաններում, փորձելով որևէ կերպ ամրապնդել իրենց իշխանությունը գոնե Արմենիայում, Աբբասյանները որոշեցին հիմնվել Հայաստանում հաստատված, որոշակի ազդեցության հասած ու մեծ հավակնություններ ունեցող Ջահաֆյանների արաբական քոչվոր տոհմի վրա` Արմենիայի հերթական ոստիկան նշանակելով այս տոհմի ղեկավարին: Շատ արագ, սակայն, պաշտոնական Բաղդադը փոխեց մտադրությունը և, պաշտոնանկ անելով նորանշանակ ոստիկանին, Արմենիա ուղարկեց նոր ոստիկան: Չհամակերպվելով իրենց դիրքերի կորստի հետ` Ջահաֆյանները բռնեցին ապստամբության ուղին` հատկապես ոգևորվելով այն հանգամանքից, որ Բաբեկի դեմ պայքարում Արաբական խալիֆությունը հենց նոր հերթական ու ծանր պարտությունն էր կրել, իսկ մեկ այլ ծանր պարտություն էլ Բյուզանդական կայսրությունից կրել էր Կիլիկիայում: Ապստամբած Ջահաֆյանները կարողացան գործի մեջ ներգրավել նաև Բագրատունիներին ու Սյունիներին, որոնք իրենց հերթին նպատակ ունեին օգտվել հարմար առիթից և ազատվել արաբական իշխանությունից:

829 թ-ին Արմենիայի նոր ոստիկանի գլխավորած Արաբական խալիֆության բանակը (4.000 զինվոր), դուրս գալով Դվինից, շարժվեց Կավակերտ գյուղի մոտակայքում (Երևանից 5 կմ հարավ-արևմուտք, Հրազդան գետի ափին) ճամբարած ապստամբների բանակի դեմ: Նոր ոստիկանին հաջողվեց աննկատ մոտենալ դաշնակիցներին և անակնկալ հարձակումով ծանր պարտության մատնել Սահակ Սյունու գլխավորած Սյունյաց (մոտ 3.000 զինվոր) ու սպարապետ Սմբատ Բագրատունու և նրա հորեղբայր Շապուհի գլխավորած Բագրատունյաց (500 զինվոր), ինչպես նաև Ջահաֆյանների (մոտ 2.000 զինվոր) միացյալ բանակին: Հայերը զգալի կորուստներ կրեցին, ընդ որում մարտում ընկավ նաև Սահակ Սյունին: Ճակատամարտից անմիջապես հետո Ջահաֆյանները հնազանդվեցին նոր ոստիկանին և անցան կառավարական բանակի կողմը, Բագրատունիները նահանջեցին Շիրակ, իսկ Սյունիները` Սյունիք: Դրանից հետո Արմենիայի նոր ոստիկանը պատրաստվեց հարված հասցնել արդեն Բագրատունիներին և Սյունիներին:

829 թ-ին Արաբական խալիֆության բանակը (մոտ 3.500 զինվոր) շարժվեց Սյունիների դեմ, սակայն Վասակ Սյունու գլխավորած Սյունյաց գունդը (մոտ 1.000 զինվոր) Սյունիքի ճակատամարտում հաղթեց և հետ շպրտեց վերջինիս: Կարճ ժամանակ անց Արմենիայի ոստիկանը փորձեց հարվածել արդեն Բագրատունիներին, սակայն սպարապետ Սմբատ, ինչպես նաև Շապուհ Բագրատունիների գլխավորած Բագրատունյաց գունդը (մոտ 1.000 զինվոր) Շիրակի ճակատամարտում ծանր մարտում մեծ կորուստներ պատճառեց Ջահաֆյանների գլխավորությամբ առաջխաղացած Արաբական խալիֆության բանակին (4.000 զինվոր): Ու թեև Շապուհ Բագրատունին զոհվեց մարտում, բայց թշնամու հարձակումը այս անգամ էլ հետ մղվեց:

Զգալով, որ զենքի ուժով դժվար է հնազանդեցնել հայերին և վախենալով, որ մարտական գործողությունների շարունակման դեպքում ապստամբությունը Արմենիայում մեծ չափեր կընդունի, ինչպես նաև հաշվի առնելով ծանր դրությունը Ատրպատականում ու բյուզանդական ճակատում` պաշտոնական Բաղդադը ի վերջո որոշեց չսրել իրավիճակը: Սկսվեցին բանակցություններ և կնքվեց հաշտություն: Արդյունքում Արմենիայի IX ապստամբությունը վերջացավ և վերականգնվեց նախկին վիճակը:

Lion
08.07.2011, 08:30
Սատրապական Հայաստանի XI ապստամբություն
(923)

Սատրապական Հայաստանի XI ապստամբությունը (923) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց անարդյունք և իրավիճակի որևէ փոփոխության չբերեց:

Հիմնական իրադարձություններ

923 – Բաբերդ ամրոցի գրավումը, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

923 թ-ին Ադրիանոս Հայի, Տաճատ Հայի և Խաղկտիքի բանակաթեմի զորավար Վարդ Հայի գլխավորած Հայկական բանակը (մոտ 4.000 զինվոր) գրավեց Բաբերդ ամրոցը բյուզանդական կայազորից (մոտ 500 զինվոր): Շուտով, սակայն, ապստամբների դեմ արշավեցին սխոլերի դոմեստիկ Հովհաննես-Գուրգենի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 20.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր), որի հետևանքով ապստամբների բանակը ցրվեց, իսկ ղեկավարները գերվեցին: Սատրապական Հայաստանի XI ապստամբությունը ճնշվեց և իրավիճակի որևէ փոփոխություն չեղավ:

Lion
11.07.2011, 10:17
Սատրապական Հայաստանի XII ապստամբություն
(976-979)

Սատրապական Հայաստանի XII ապստամբությունը (976-979) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Այս ապստամբությունը Բյուզանդական տիրապետության դեմ բռնկված ամենահզոր ապստամբություններից մեկն էր, որը, թեև ամենից առաջ ստացել էր գահակալական պայքարի բնույթ, բայց ավելի խորքային արմատներով արտահայտում էր X դարում Բյուզանդիայում խիստ ուժեղացած հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը: Ապստամբությունը ավարտվեց անարդյունք, սակայն, չնայած դրան, հայկական տարրը Բյուզանդիայում շարունակեց պահպանել իր գերիշխող դիրքերը:

Հիմնական իրադարձություններ

976 գարուն – Խարբերդի գրավումը
976 գարուն – Տարոնի ճակատամարտ
976 գարուն – Կեսարիայի ճակատամարտ
976 ամառ – Լապարա դաշտի ճակատամարտ
976 ամառ – Ծամնդավ ամրոցի գրավումը
976 ամառ – Մանազկերտի գրավումը
976 ամառ – Մուշի գրավումը
977 – Օքսիլիթոս ամրոցի ճակատամարտ
977 աշուն – Ռագեաս դաշտի ճակատամարտ
977 աշուն – Տիգրանակերտի և Ամիդի գրավումը
977 աշուն – Լյուկիայի ծովամարտ
977 դեկտեմբեր - 978 հունվար – Նիկայի գրավումը
978 հունվար – Անտիոքի ճակատամարտ
978 գարուն – Աբիդոսի ծովացամաքամարտ
978 մարտի 24 – Ամորիոնի ճակատամարտ
978 ապրիլ – Գյոնեի ճակատամարտ
979 հունիսի 19 – Պանկալիայի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

X-րդ դարի երկրորդ կեսին վերջին հարյուրամյակներում Բյուզանդական կայսրություն հասարակական-քաղաքական և ռազմական կյանքում հայերի ունեցած առաջնային դերը հասավ իր կիզակետին: Բավական է նշել միայն, որ երկրում վաղուց արդեն կայսրեր էին հռչակվում անձիք, որոնք ունեին հայկական արմատներ և էականորեն առանձնանում էին հույներից: Կայսր Հովհաննես I Չմշիկից (969-976) հետո կայսր հռչակվեց մանկահասակ Վասիլ II-ը (976-1025), որը այդ ժամանակ թույլ էր և որևէ լուրջ հեղինակություն չէր վայելում: Ստեղծված պայմաններում, երբ կայսրեր Նիկեփոր II Փոկասի (963-969) և Հովհաննես I Չմշիկի օրոք համակայսր հռչակված Վասիլը չուներ որևէ իրական իշխանություն, ինչպես իր նախորդները, բյուզանդական գահի նկատմամբ հավակնություններ սկսեց դրսևորել Սկլերոսների հզոր տոհմի առաջնորդ Վարդը, որը հիմնվում էր թեմային-նահանգային ազնվականության և ամենից առաջ հայերի վրա: Այսպես, համաձայն Հովհաննես Սիկլիցեսի. “Առաջինը Սկլերոսին կայսր հռչակեցին հայերը”, իսկ հայկական տարրի մեծ դերի մասին ապստամբությունում այլ ուղղակի հաղորդումներից բացի վկայում է նաև այն հանգամանքը, որ ավելի շատ հույների վրա հենվող Վասիլ II-ի կողմնակիցները հատկապես անողոք էին վարվում գերի ընկած ապստամբների հետ և սպանում էին նրանց, եթե պարզվում էր, որ դրանք հայեր են: Ավելի միանշանակ և ուղղակի է արտահայտվում Անիի թագավորության պաշտոնական պատմագիր Ստեփանոս Տարոնացին, ըստ որի. “Վարդը իրեն միացրեց Հունաց թագավորության մեջ եղած Հայոց այրուձին ու մասնատեց Հունաց թագավորությունը”: Հետաքրքիր է, որ, դատելով ըստ ամենայնի, ապստամբության համար առիթ է հանդիսացել Բյուզանդական կայսրության հարձակումը Անիի թագավորության վրա:

Շարունակելի

Lion
12.07.2011, 07:49
976 թ-ի գարնանը Անիի թագավորության բանակը (մոտ 50.000 զինվոր) Տարոնի ճակատամարտում հաղթեց Տարոն ներխուժած և ասպատակող բյուզանդական բանակին (մոտ 30.000 զինվոր), որից հետո էլ հենց սկիզբ առավ ապստամբությունը:

976 թ-ի գարնանը Վարդ Սկլերոսի, Տարոնի իշխաններ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների, Զափրանիկ Մոկացու, Սահակ Վարաժնունու ու Չորտվանել Բագրատունու գլխավորած ապստամբները (10.000 զինվոր) և նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) գրավեցին Խարբերդը կառավարական բանակից (մոտ 500 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր): Կարճ ժամանակ անց Վարդ Սկլերոսի գլխավորած ապստամբները (մոտ 10.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) Կեսարիայի ճակատամարտում հաղթեցին Տարսոնի կառավարիչ Եվստաթիոս-Մլեհ Հայի գլխավորած կառավարական բանակին (մոտ 20.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000 զինվոր): Սրանից հետո ապստամբությունը խոշոր ծավալներ ընդունեց:

976 թ-ի ամռանը Վարդ Սկլերոսի և Սահակ Վարաժնունու գլխավորած ապստամբները (մոտ 15.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 7.000 զինվոր) Լապարա դաշտի ճակատամարտում (Անդրեփրատյան Ծոփք, Ջահան գավառ զինվոր) թևանցեցին կառավարական բանակին (մոտ 20.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000, այդ թվում Անտիոքի դուքս Միքայել Բուրցես Հայը) և երեկոյան անակնկալ թիկունքային հարձակումով պարտության մատնեցին համառորեն դիմադրող հակառակորդին: Միքայել Բուրցես Հայը միացավ ապստամբներին: Զարգացնելով հաջողությունը` 976 թ-ի ամռանը ապստամբները (մոտ 10.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) գրավեցին Ծամնդավ ամրոցը կառավարական բանակից (մոտ 500 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր): Արդյունքում ողջ Սատրապական Հայաստանը, բացառությամբ առանձին ամրացված կետերի, հայտնվեց ապստամբների ձեռքում և մարտական գործողությունները տեղափոխվեցին արդեն դեպի Փոքր Ասիա և Ասորիք: Ընդ որում Վարդ Սկլերոսին հաջողվեց դաշինք կնքել նաև Մրվանյանների ու Համդանյանների էմիրությունների հետ, որոնք, թեև իրենց շահերն էին հետապնդում, բայց այնուհանդերձ, հարվածներ հասցնելով ապստամբների թիկունքում գտնվող առանձին ամրացված կետերում դեռևս դիմադրող բյուզանդական կառավարական բանակին, հեշտացնում էին ապստամբների գործը և հնարավորություն ընձեռում նրանց շարժվել դեպի արևմուտք: 976 թ-ի ամռանը Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 15.000 զինվոր) գրավեց Մանազկերտը բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500 զինվոր), որից հետո, օգտվելով հաջողությունից և հարվածելով արդեն ապստամբներին, գրավեց Մուշը Տարոնի իշխանության կայազորից (մոտ 500 զինվոր):

977 թ-ին կեսերին Ռոմանոս Տարոնացու և Միքայել Բուրցես Հայի գլխավորած ապստամբները (մոտ 2.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) Օքսիլիթոս ամրոցի մոտակայքում (Ասորիք) հարձակվեցին Համդանյանների էմիրությունից հավաքված հարկերը Բյուզանդիա տանող քարավանի պահակախմբի (մոտ 10.000 զինվոր) վրա, սակայն ընկան թակարդը, պարտվեցին ու գրեթե ողջ կազմով գերվեցին: Գերի ընկած հայերը սպանվեցին: Չնայած վերջին այս անհաջողությանը` 977 թ-ի վերջերին ապստամբները ի վերջո ներխուժեցին Փոքր Ասիա:

Շարունակելի

Lion
12.07.2011, 13:28
Լիոն ջան, ես ոչ մի խնդիր չունեմ այստեղ Դեմոյանի գիրքը ցիտելու: Ես հայտնում եմ իմ վերաբերմունքը թե՛ քո, թե՛ Դեմոյանի գրքի մասին:
Ինչ վերաբերվում է չարչրկված պատերազմների թվին, ապա այդ թվի մեծությունն իսկ արդեն հուշում է, որ մի մարդը, եթե այդ լրիվ ուսումնասիրել է, դա արել հատվածային ու թռուցիկ:
Լավագույն ցանկություններով :hi

Արա, դե ոնց եմ սիրում մեր հարազատ Chuk-ի խոսքերը մեջբերել. (http://www.akumb.am/showthread.php/61089-Քաղաքական-շախմատ.-ՀԱԿ-ն-ընդդեմ-իշխանության?p=2263217&viewfull=1#post2263217)

"Ցավով եմ արձանագրում, որ սույն թեմայում արված ոչ սակավ գրառներում տեսնում եմ միայն էմոցիա և ուրիշ ոչինչ: Սուտ կլինի, եթե ասեմ, թե այլ բան էի ակնկալում, բայց ամեն դեպքում մի փոքր տխրեցնում է համատարած այս վիճակը: Ինչևէ: Եթե էմոցիա, ապա մեկն էլ իմ կողմից. ձեր գրառումները խոսում են միայն ու միայն ձեր ասելիքի բացակայության մասին, ինչը շատ վատ է հենց ձեր համար:

Տղերք, քննադատեք: Բայց ուզած քննադատություն պետք է խելքը գլխին լինի, ոչ թե օդի մեջ գազեր":

Lion
13.07.2011, 08:11
976 թ-ի գարնանը Անիի թագավորության բանակը (մոտ 50.000 զինվոր) Տարոնի ճակատամարտում հաղթեց Տարոն ներխուժած և ասպատակող բյուզանդական բանակին (մոտ 30.000 զինվոր), որից հետո էլ հենց սկիզբ առավ ապստամբությունը:

976 թ-ի գարնանը Վարդ Սկլերոսի, Տարոնի իշխաններ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների, Զափրանիկ Մոկացու, Սահակ Վարաժնունու ու Չորտվանել Բագրատունու գլխավորած ապստամբները (10.000 զինվոր) և նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) գրավեցին Խարբերդը կառավարական բանակից (մոտ 500 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր): Կարճ ժամանակ անց Վարդ Սկլերոսի գլխավորած ապստամբները (մոտ 10.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) Կեսարիայի ճակատամարտում հաղթեցին Տարսոնի կառավարիչ Եվստաթիոս-Մլեհ Հայի գլխավորած կառավարական բանակին (մոտ 20.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000 զինվոր): Սրանից հետո ապստամբությունը խոշոր ծավալներ ընդունեց:

976 թ-ի ամռանը Վարդ Սկլերոսի և Սահակ Վարաժնունու գլխավորած ապստամբները (մոտ 15.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 7.000 զինվոր) Լապարա դաշտի ճակատամարտում (Անդրեփրատյան Ծոփք, Ջահան գավառ զինվոր) թևանցեցին կառավարական բանակին (մոտ 20.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000, այդ թվում Անտիոքի դուքս Միքայել Բուրցես Հայը) և երեկոյան անակնկալ թիկունքային հարձակումով պարտության մատնեցին համառորեն դիմադրող հակառակորդին: Միքայել Բուրցես Հայը միացավ ապստամբներին: Զարգացնելով հաջողությունը` 976 թ-ի ամռանը ապստամբները (մոտ 10.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) գրավեցին Ծամնդավ ամրոցը կառավարական բանակից (մոտ 500 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր): Արդյունքում ողջ Սատրապական Հայաստանը, բացառությամբ առանձին ամրացված կետերի, հայտնվեց ապստամբների ձեռքում և մարտական գործողությունները տեղափոխվեցին արդեն դեպի Փոքր Ասիա և Ասորիք: Ընդ որում Վարդ Սկլերոսին հաջողվեց դաշինք կնքել նաև Մրվանյանների ու Համդանյանների էմիրությունների հետ, որոնք, թեև իրենց շահերն էին հետապնդում, բայց այնուհանդերձ, հարվածներ հասցնելով ապստամբների թիկունքում գտնվող առանձին ամրացված կետերում դեռևս դիմադրող բյուզանդական կառավարական բանակին, հեշտացնում էին ապստամբների գործը և հնարավորություն ընձեռում նրանց շարժվել դեպի արևմուտք: 976 թ-ի ամռանը Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 15.000 զինվոր) գրավեց Մանազկերտը բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500 զինվոր), որից հետո, օգտվելով հաջողությունից և հարվածելով արդեն ապստամբներին, գրավեց Մուշը Տարոնի իշխանության կայազորից (մոտ 500 զինվոր):

977 թ-ին կեսերին Ռոմանոս Տարոնացու և Միքայել Բուրցես Հայի գլխավորած ապստամբները (մոտ 2.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) Օքսիլիթոս ամրոցի մոտակայքում (Ասորիք) հարձակվեցին Համդանյանների էմիրությունից հավաքված հարկերը Բյուզանդիա տանող քարավանի պահակախմբի (մոտ 10.000 զինվոր) վրա, սակայն ընկան թակարդը, պարտվեցին ու գրեթե ողջ կազմով գերվեցին: Գերի ընկած հայերը սպանվեցին: Չնայած վերջին այս անհաջողությանը` 977 թ-ի վերջերին ապստամբները ի վերջո ներխուժեցին Փոքր Ասիա:

Շարունակելի


977 աշուն – Ռագեաս դաշտի ճակատամարտ

Վարդ Սկլերոսի ու նրա եղբայր Կոստանդինի, Կոստանդին Գավրասի, եղբայրներ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) և նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) մոտեցան կառավարական բանակին (մոտ 50.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 1.000 զինվոր) ու մարտակարգ ընդունեցին: Ապստամբների բանակի կենտրոնը գլխավորում էր Վարդը, աջ թևը` Կոստանդինը, իսկ լիովին հայ ռազմիկներից կազմված ձախ թևը` Կոստանդին Գավրասը:
I փուլ – Ապստամբների բանակի թևերը անցան հարձակման և ջախջախեցին ու փախուստի մատնեցին հակառակորդ բանակի թևերին:
II փուլ – Ապստամբները փախուստի մատնեցին նաև կառավարական բանակի կենտրոնը:
III փուլ – Ապստամբները սկսեցին հետապնդել ու կոտորել թշնամու փախչող մնացորդներին: "Քաջաբար մարտնչում էին Հայոց զորքերը և սարսափահար անում հունական զորքին...",- այս կապակցությամբ հայտնում է Ստեփանոս Տարոնացին:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 2.000, դաշնակիցը` մոտ 3.000, պարտվողներից հայերը՝ մոտ 300, դաշնակիցը` մոտ 15.000 զինվոր:

Չնայած նախորդ ճակատամարտում ձեռք բերած հաջողությանը` կառավարական ուժերի դիմադրությունն աճում էր: 977 թ-ի աշնանը կառավարական նավատորմը (մոտ 100 զինվոր) Լյուկիայի ծովամարտում հաղթեց Կիբիրեոտների ծովային բանակաթեմի զորավար Միքայել-Կուրտիկ Մամիկոնյանի գլխավորած ապստամբների նավատորմին (մոտ 100 զինվոր), ինչը զգալիորեն թուլացրեց ապստամբների առաջխաղացման ուժը: Այս պայմաններում 977 թ-ի դեկտեմբերին Վարդ Սկլերոսի, Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) պաշարեցին Նիկան և 978 թ-ի հունվարին ի վերջո սովի միջոցով գրավեցին այն կառավարական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 1.000 զինվոր): Հետաքրքիր է, որ ստեղծված անիշխանությունը չկարողացան հօգուտ իրենց օգտագործել նաև մահմեդականները, որոնց ներքին անհամաձայնությունները խանգարում էին գործին: Արդյունքում հենց 977 թ-ի աշնանը ժամանակներում մեծապես կառավարական բանակի կողմում գործելու հակված Համդանյանների էմիրությունը գրավեց Տիգրանակերտը և Ամիդը Մրվանյանների էմիրությունից...

Շարունակելի

Lion
15.07.2011, 10:46
978 հունվար – Անտիոքի ճակատամարտ

Մինչ այդ ապստամբների կողմում գտնվող Անտիոքի ավագանին ապստամբեց և անցավ կառավարական բանակի կողմը: Ի պատասխան դրա Սահակ Վարաժնունու գլխավորած ապստամբները (մոտ 10.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր) շարժվեցին քաղաքի ուղղությամբ:
I փուլ – Ապստամբները ասպատակեցին քաղաքի շրջակայքը և պաշարեցին այն:
II փուլ – Ապստամբները անցան գրոհի, սակայն այն ետ մղվեց: Ընդ որում չօգնեց նույնիսկ Անտիոքի դուքս Սամվել Հայի գլխավորած քաղաքի Հայ աշխարհազորի (մոտ 500 զինվոր) ապստամբությունը, որին քաղաքի կայազորը պարտության մատնեց և ցրեց:
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 700, թշնամին` մոտ 500 զինվոր:

978 թ-ի գարնանը մարտական գործողությունները նոր թափ ստացան: Ընդ որում, զգալով, որ ապստամբների դեմ պայքարի արդյունավետությունը խիստ ցածր է, կառավարական կողմը բանտարկությունից ազատեց և սեփական բանակի հրամանատար նշանակեց Փոկասների հզոր տոհմի ներկայացուցիչ Վարդին: Հետաքրքիր է, որ Վարդ Փոկասը մինչ այդ ինքն էլ էր ապստամբել Վասիլ II-ի դեմ և հենց այդ պատճառով էր գտնվում բանտարկության մեջ, բայց կառավարական կողմը ստեղծված պայմաններում նրան բանտարկությունից ազատելն ու սեփական բանակի գլխավոր նշանակելը համարեց չարյաց փոքրագույնը, այնքան մեծ էր վախը Վարդ Սկլերոսի նկատմամբ:

Վարդ Փոկասի ի հայտ գալուց հետո հաջողությունը աստիճանաբար սկսեց թեքվել կառավարական բանակի կողմը: Այսպես, 978 թ-ի գարնանը Վարդ Փոկասի գլխավորած կառավարական բանակը (մոտ 30.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.000 զինվոր) Աբիդոսի ծովացամաքամարտում հաղթեցին մինչ այդ Վարդ Սկլերոսի որդի Ռոմանոսի գլխավորությամբ քաղաք մտած ապստամբներին (մոտ 20.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10.000 զինվոր): Միաժամանակ հաղթանակ տարավ նաև կառավարական նավատորմը: Չնայած այս անհաջողությունը` 978 թ-ի մարտի 24-ին Վարդ Սկլերոսի, Կոստանդին Գավրասի, եղբայրներ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) Ամորիոնի ճակատամարտում հաղթեցին Վարդ Փոկասի գլխավորած կառավարական բանակին (մոտ 60.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000, այդ թվում կրկին կառավարական բանակի կողմն անցած, Անտիոքի դուքս Միքայել Բուրցես Հայը և Տարսոնի կառավարիչ Եվստաթիոս-Մլեհ Հայը): Ընդ որում Վարդ Փոկասը մարտադաշտում հեծյալ մենամարտ ունեցավ Կոստանդին Գավրասի հետ և գուրզի հզոր հարվածով սպանեց նրան:

Այս դեպքերից կարճ ժամանակ անց` 978 թ-ի ապրիլին, ապստամբներին հաջողվեց մեկ հաղթանակ էլ տանել Գյոնեի ճակատամարտ (Կապադովկիա)ում: Վարդ Սկլերոսի, եղբայրներ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) հաղթեցին Վարդ Փոկասի գլխավորած կառավարական բանակին (մոտ 60.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000, այդ թվում Անտիոքի դուքս Միքայել Բուրցեսը և Տարսոնի կառավարիչ Եվստաթիոս-Մլեհ Հայը), որին, սակայն, հաջողվեց կազմակերպված նահանջել:

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ հաջորդ տարի

979 հունիսի 19 – Պանկալիայի ճակատամարտ (Կապադովկիա, Հալիս գետի ափին զինվոր)

Վարդ Սկլերոսի, եղբայրներ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները (մոտ 47.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 18.000 զինվոր) մոտեցան Վարդ Փոկասի գլխավորած կառավարական բանակին (մոտ 50.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 5.000 զինվոր):
I փուլ – Ապստամբները ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները անցան հարձակման և ստիպեցին կառավարական բանակին նահանջել: Այս ընթացքում Վարդ Փոկասը մարտադաշտում հանդիպեց և հեծյալ մենամարտ ունեցավ Վարդ Սկլերոսի հետ: Վերջինս թրի հարվածով վիրավորեց իր հակառակորդին, սակայն դրա փոխարեն Փոկասը գուրզի հզոր հարված հասցրեց Սկլերոսին և շշմեցրեց նրան: Չնայած դրան` կառավարական բանակի վիճակը շարունակեց ծանրանալ:
II փուլ – Մարտադաշտ հասավ Հովհան-Թոռնիկ Մամիկոնյանի ու իշխանաց-իշխան Ջոջիկի գլխավորած Արտանուջի թագավորության հեծյալ գունդը (12.000 զինվոր) և, թիկունքից հարվածելով Վարդ Սկլերոսի բանակին, խուճապի մատնեց նրան ու հարկադրեց փախուստի:
III փուլ – Ուժերը վերադասավորած կառավարական բանակը անցավ հակահարձակման և, Արտանուջի թագավորության հեծյալ գնդի օգնությամբ հասցնելով ճակատային ու թիկունքային համակցված հարվածներ, ծանր պարտության մատնեց հակառակորդին:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցները` մոտ 13.000, պարտվողներից հայերը՝ մոտ 13.000, դաշնակիցները` մոտ 20.000 զինվոր:

Սատրապական Հայաստանի XII ապստամբությունը ճնշվեց: Վարդ Սկլերոսը, Կոստանդինը և Ռոմանոսը հեռացան Արաբական խալիֆություն, որտեղ բանտարկվեցին:

Varzor
15.07.2011, 11:33
Ոնց որ քաղաքացիական պատերազմ լինի, ոչ թե ապստամբություն օտարի լծի դեմ :o
Ահավոր երևույթներ են, եթե միավորվեին, ապա Բյուզանդականի տեղը կլիներ ևս մեկ Հայկական կայսրություն, վատագույն դեպքում մեծ Հայկական թագավորություն :(

Lion
15.07.2011, 11:40
Այո, իրոք, վռոդե Բյուզանդիան է, բայց բոլոր հիմնական գործող անձիք հայերն են կամ էլ, առնվազն, հայկական արմատներ ունեն` Երեք "V"-երը (ես ոչ պաշտոնապես այս ապստամբությունն անվանում եմ "Երեք "V"-երի I պատերազմ")` Վասիլ II, Վարդ Սկլերոսը, Վարդ Փոկասը, Արտանուջի արքա Դավիթ II Մեծը, սրանց տեղակալներն ու օգնականները...

Հույները կարծես իրոք երկրորդ պլանի վրա են, թեև կայսրությունը վռոդե հունական էր...

Varzor
15.07.2011, 11:55
Այո, իրոք, վռոդե Բյուզանդիան է, բայց բոլոր հիմնական գործող անձիք հայերն են կամ էլ, առնվազն, հայկական արմատներ ունեն` Երեք "V"-երը (ես ոչ պաշտոնապես այս ապստամբությունն անվանում եմ "Երեք "V"-երի I պատերազմ")` Վասիլ II, Վարդ Սկլերոսը, Վարդ Փոկասը, Արտանուջի արքա Դավիթ II Մեծը, սրանց տեղակալներն ու օգնականները...
Հույները կարծես իրոք երկրորդ պլանի վրա են, թեև կայսրությունը վռոդե հունական էր...

Նույնիսկ այդ փուլի Բյուզանդական կայսրությունը արդեն կարելի է անվանել Հայկական, իհարկէ որոշ վերապահումներով :D

Lion
15.07.2011, 12:19
"Բյուզանդիայի ռազմական հզորությունը, ռազմական կազմակերպությունը ու ռազմական հանճարը, այն հուսալի և ամուր հիմքը, որի վրա էր խարսխված բովանդակ փայլուն վերնաշենքը, ամբողջովին հայկական էր",- հայտնի բյուզանդագետ Ջենկինզի կարծիքն է...

Varzor
17.07.2011, 23:42
"Բյուզանդիայի ռազմական հզորությունը, ռազմական կազմակերպությունը ու ռազմական հանճարը, այն հուսալի և ամուր հիմքը, որի վրա էր խարսխված բովանդակ փայլուն վերնաշենքը, ամբողջովին հայկական էր",- հայտնի բյուզանդագետ Ջենկինզի կարծիքն է...

Դե իսկական մեր ոգով ա ասված, մենակ անցյալով գլուխ գովել շատ ենք սիրում ;)

Lion
19.07.2011, 08:05
"Բյուզանդիայում հայ ազնվականների սոցիալական դինամիզմի հակասական-դուալիստական էությունը հստակորեն երևում է այն բանից, որ X-XII դարերում նրանք ոչ միայն տվեցին եռանդուն զորավարների մի փայլուն համաստեղություն, այլև ներկայացրեցին անհանգիստ ապստամբների ու խռովարարների մի երկար շղթա, ապստամբներ և խռովարարներ, որոնք անընդհատ ստիպում էին կայսրությանը ցնցվել":


Ա. Կաժդան

Lion
20.07.2011, 08:49
Սատրապական Հայաստանի XIII ապստամբություն
(987-991)

Սատրապական Հայաստանի XIII ապստամբությունը (987-991) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Այս ապստամբությունը Բյուզանդական տիրապետության դեմ բռնկված ամենահզոր ապստամբություններից մեկն էր, որը, թեև ամենից առաջ ստացել էր գահակալական պայքարի բնույթ, բայց ավելի խորքային արմատներով արտահայտում էր X դարում Բյուզանդիայում խիստ ուժեղացած հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը: Ապստամբությունը ավարտվեց անարդյունք, սակայն, չնայած դրան, հայկական տարրը Բյուզանդիայում շարունակեց պահպանել իր գերիշխող դիրքերը:

Հիմնական իրադարձություններ

987 փետրվար – Մելիտեի գրավումը
987 աշուն – Անտիոքի միջնաբերդի գրավումը
988 գարուն – Խրիսոպոլսի ճակատամարտ
988 գարուն – Եփրատի ճակատամարտ
988 գարուն – 989 ապրիլի սկիզբ – Աբիդոսի պաշարումը
988 ամառ – Փոքր Հայքի ասպատակումը
989 ապրիլի 13 – Աբիդոսի ճակատամարտ
990 գարուն – Տարոնի ճակատամարտ
991 – Բագառիճի դաշտի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

987 թ-ի սկզբներին Արևելքի դոմեստիկ Վարդ Փոկասը, որը հաջողությամբ ավարտել էր Արաբա-Բյուզանդական X պատերազմը (981-985) և գտնվում էր փառքի գագաթնակետին, աստիճանաբար դուրս եկավ Վասիլ II-ի հպատակությունից և պատրաստվեց հռչակվել կայսր: Միաժամանակ վերջին պատերազմում անհաջողության մատնված պաշտոնական Բաղդադը, նպատակ ունենալով սրել Բյուզանդական կայսրության ներքաղաքական վիճակը, գերությունից ազատեց Վարդ Սկլերոսին, նրա եղբայր Կոստանդինին, որդի Ռոմանոսին ու գերության մեջ գտնվող այլ հայ նախկին ապստամբ ռազմիկների և, հանդերձավորելով նրանց ու անհրաժեշտ աջակցություն ցույց տալով, ուղղեց վերջիններիս դեպի բյուզանդական տարածք:

987 թ-ի փետրվարին Վարդ Սկլերոսի համալրված հեծելագունդը (մոտ 3.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000 զինվոր), ինչպես նաև Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 7.000 զինվոր) անակնկալ հարձակումով գրավեցին Մելիտեն բյուզանդական բանակից (մոտ 500 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 250 զինվոր): Վարդ Սկլերոսը սկսեց արագորեն մեծացնել իր բանակը և միաժամանակ բանակցել արդեն ապստամբած Վարդ Փոկասի հետ: Վերջինս, սակայն, գերեց Սկլերոսին և 987 թ-ի սեպտեմբերի 14-ին ինքը հռչակվեց կայսր: Սկզբնական շրջանում, սակայն, Վարդ Փոկասը այս կամ այն պատճառով ակտիվ չգործեց, դրանով իսկ թույլ տալով կառավարական բանակին հակաքայլերի դիմել:

987 թ-ի աշնանը կառավարական բանակը (մոտ 5.000, այդ թվում արաբներ) 4 օրում գրավեց Անտիոքի միջնաբերդը Վարդ Փոկասի որդի Լևոնի գլխավորած ապստամբներից (մոտ 700 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 400 զինվոր): Արդյունքում այս անգամ ևս, ինչպես նախորդ ապստամբության ժամանակ, ապստամբները զրկվեցին Ասորիքին տիրելու հնարավորությունից:

988 թ-ի գարնանը ապստամբները ի վերջո անցան ակտիվ գործողությունների և ներխուժեցին Փոքր Ասիա, սակայն Խրիսոպոլիսի ճակատամարտում (Քաղկեդոնի մոտ) կառավարական բանակը (մոտ 30.000 զինվոր, այդ թվում ռուսներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) անակնկալ հարձակումով հաղթեցին մագիստր Քողակիր Տլփինաս Հայի գլխավորած ապստամբներին (մոտ 25.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10.000 զինվոր): Քողակիրը գերվեց և սպանվեց, իսկ մայրաքաղաքի ուղղությամբ առաջանալու ապստամբների փորձը ձախողվեց: Գրեթե միաժամանակ Տարոնի իշխան Չորտվանել Բագրատունու ու նրա եղբայր Չորտվանել-Բագրատի, ինչպես նաև Վարդ Փոկասի եղբորորդի Նիկեփոր Ծռվիզ Փոկասի գլխավորած Արտանուջի թագավորության և Տարոնի իշխանության միացյալ հեծելազորը (2.000 զինվոր) Եփրատի ճակատամարտում հաղթեց Գրիգոր Բագրատունու գլխավորությամբ Վարդ Փոկասի դեմ շարժվող բյուզանդական կառավարական բանակին (մոտ 5.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 50 զինվոր):

Ապահովելով թիկունքը` 988 թ-ի գարնանից մինչև 989 թ-ի ապրիլի սկիզբ Վարդ Փոկասի գլխավորած ապստամբները (մոտ 50.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000 զինվոր) պաշարեցին Աբիդոսը (Կոստանդնուպոլսի մոտ) կառավարական բանակից (մոտ 1.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր), բայց այդպես էլ չկարողացան գրավել այն: 988 թ-ի ամռանը Տարոնի իշխան Չորտվանել Բագրատունու ու նրա եղբայր Չորտվանել-Բագրատի, ինչպես նաև Նիկեփոր Ծռվիզ Փոկասի գլխավորած Արտանուջի թագավորության և Տարոնի իշխանության միացյալ բանակը (մոտ 10.000 զինվոր) ասպատակեց Փոքր Հայքը:

Շարունակելի

Lion
21.07.2011, 07:29
989 ապրիլի 13-ին Վասիլ II-ի գլխավորած կառավարական բանակը (մոտ 50.000 զինվոր, այդ թվում ռուսներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) Աբիդոսի ճակատամարտում հաղթեցին Վարդ Փոկասի գլխավորած ապստամբներին (մոտ 45.000 զինվոր) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 15.000 զինվոր) և հետ շպրտեցին նրանց: Ընդ որում Վարդ Փոկասը մարտի ամենասկզբում դավադրաբար թունավորվեց և մահացավ: Վարդ Փոկասի սպանությունից հետո վերջինիս կինը ազատություն շնորհեց Վարդ Սկլերոսին, որը սկսեց գլխավորել ապստամբներին, սակայն որոշ ժամանակ անց Վասիլ II-ը բանակցություններ սկսեց վերջինիս հետ և ի վերջո կարողացավ համոզել դադարեցնել դիմադրությունը: Ստեղծված պայմաններում ապստամբությունը փաստորեն շարունակեց միայն Տարոնի իշխանությունը, այն դեպքում, երբ մինչ այդ ապստամբների կողմում գործող Արտանուջի թագավորության ուժերը ստիպված էին զբաղվել սկիզբ առած Ռավադյան III պատերազմով (http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք?p=1939759&viewfull=1#post1939759) (990):

990 թ-ի գարնաը Տարոնի իշխան Չորտվանել Բագրատունու ու նրա եղբայր Չորտվանել-Բագրատի գլխավորած Տարոնի իշխանության բանակը (մոտ 10.000 զինվոր) Տարոնի ճակատամարտում հաղթեց առաջխաղացած բյուզանդական բանակին (մոտ 20.000 զինվոր), սակայն 991 թ-ին բյուզանդական բանակը (մոտ 30.000 զինվոր, այդ թվում ռուսներ) Բագառիճի դաշտի ճակատամարտում (Բարձր Հայք, Դերջան գավառ) վճռական հաղթանակ տարավ: Չորտվանելը զոհվեց: Տարոնի իշխանության տարածքի հիմնական մասը ընկավ Բյուզանդիայի տիրապետության տակ, բայց Տարոնի իշխանությունը շարունակեց իր գոյությունը` առժամանակ սահմանափակվելով միայն Սասուն և Խութ գավառներով: Սատրապական Հայաստանի XIII ապստամբությունը ճնշվեց, թեև Վասիլ II-ը ստիպված եղավ մահամերձ Վարդ Սկլերոսին, Նիկեփոր Ծռվիզ Փոկասին և նրանց կողմնակիցներին զիջել հողային հսկայական տարածքներ ու պաշտոններ: Այս դեպքերից կարճ ժամանակ անց ծանր հիվանդացած և արդեն կուրացած Վարդ Սկլերոսը մահացավ:

Lion
22.07.2011, 08:24
Սատրապական Հայաստանի XIV ապստամբություն
(1021-1022)

Սատրապական Հայաստանի XIV ապստամբությունը (1021-1022) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը բյուզանդական տիրապետության դեմ բռնկված ամենահզոր ապստամբություններից մեկն էր, որը, թեև ամենից առաջ ստացել էր տարածքային վեճի բնույթ տարածաշրջանի պետությունների միջև, բայց ավելի խորքային արմատներով արտահայտում էր X-XI դարերում Բյուզանդիայում խիստ ուժեղացած հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը: Ապստամբությունը ավարտվեց անարդյունք և նշանավորեց Բյուզանդական կայսրությունում հայկական տարրի թուլացման գործընթացի սկիզբը:

Հիմնական իրադարձություններ

1021 ամառ – Օլթիի գրավումը
1021 ամառ – Օկոմիի գրավումը
1021 ամառ – Անիի ճակատամարտ
1021 աշուն – Շղփա ամրոցի ճակատամարտ
1021 աշուն – Արդահանի գրավումը
1021 աշուն – Տայքի արևելքի և Գուգարքի արևմուտքի ասպատակումը
1022 գարուն – Բասենի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

1000 թ-ին Արտանուջի թագավորության արքա Դավիթ II Մեծը (961-1000) մահացավ, որից հետո ստիպողաբար արված նրա կտակի համաձայն վերջինիս թագավորության տարածքը անցավ Բյուզանդիային, իսկ տիտղոսը մնաց որդեգրին` “թագավոր Աբխազաց և Վրաց” Բագրատ I-ին (975-978` Քարթլիի կառավարիչ, 978-980` Քարթլիի կառավարիչ և Աբխազիայի արքա, 980 - մոտ 1005` Աբխազիայի արքա, մոտ 1005 - ուղ. 1014` Աբխազիայի և Քարթլիի արքա): Սրանով Արտանուջի թագավորությունը, ի դեմս արքայական տիտղոսի նոր կրողի, դե-յուրե միացավ Քարթլիի թագավորությանը, սակայն դե-ֆակտո կործանվեց, քանի որ նրա տարածքը անցավ Բյուզանդիային: Չնայած տեղի ունեցած փոփոխությանը` Քարթլիի թագավորությունը պահպանեց հավակնությունները Արտանուջի նախկին թագավորության տարածքների նկատմամբ: Ընդ որում այս հավակնությունները հիմնվում էին բյուզանդական իշխանություններից հիշատակված տարածքների հայ բնակչության խորը դժգոհության վրա:
1021 թ-ի ամռանը Գեորգի I-ի և Հրահատ-Ռատի Օրբելյանի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 40.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) գրավեցին Օլթին բյուզանդական կայազորից (մոտ 1.000 զինվոր), սակայն գրեթե միաժամանակ էլ կայսրության բանակը գրավեց Օկոմին ու հասավ Վանանդ: Այս դեպքերից կարճ ժամանակ անց Գեորգի I-ի և Հրահատ-Ռատի Օրբելյանի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 35.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 18.000 զինվոր) Անիի ճակատամարտում հաղթեցին բյուզանդական բանակին (մոտ 35.000 զինվոր), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 900 զինվոր), ինչպես նաև Անիի թագավորության Ոստանիկ բանակին (մոտ 5.000 զինվոր) և հետապնդեցին մինչև Անի:

Շարունակելի

Lion
25.07.2011, 08:05
1021 աշուն – Շղփա ամրոցի ճ-մ (= Չլդր լճի ճ-մ) (Վանանդ, Չլդր լճի ափին)

Տեղեկանալով Վասիլ II-ի գլխավորությամբ Տայք մտած բյուզանդական բանակի (մոտ 100.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 5.000) առաջխաղացման մասին` Գեորգի I-ի, Հրահատ-Ռատի Օրբելյանի և նրա եղբայր Իվանեի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 50.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000) այրեցին Օլթին ու նահանջեցին դեպի հյուսիս-արևելք: Թշնամին հասավ Չլդր լճին և ճամբարեց նրա շրջակայքում:
I փուլ – Փորձելով անակնկալի բերել ճամբարած թշնամուն` Գեորգի I-ի և Հրահատ-Ռատի Օրբելյանի գլխավորած բանակը սկսեց արագ երթով մոտենալ նրան: Սակայն Վասիլ II-ը ժամանակին տեղեկացավ այդ մասին և մարտական պատրաստության բերեց իր բանակը: Արդյունքում հակառակորդը բյուզանդական բանակին մոտեցավ հոգնած վիճակում և, տեղեկանալով այն մասին, որ թշնամուն անակնկալի բերել չի հաջողվել, փորձեց արագ նահանջել:
II փուլ – Բյուզանդական բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները անցան հարձակման` առաջապահը կազմող ուժերով հասնելով Հրահատ-Ռատի Օրբելյանի ու նրա եղբայր Իվանեի գլխավորությամբ նահանջող հակառակորդի հիմնական բանակի վերջապահին: Մինչև օրվա վերջը շարունակված համառ մարտում համալրումներ ստացած բյուզանդական բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները ի վերջո հաղթանակ տարան: Սեփական ձիով ճահճում խրված Հրահատ-Ռատին և նրա զինակից Խուրսը զոհվեցին, իսկ Իվանեն գերվեց:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը` մոտ 5.000, պարտվողներից` հայերը` մոտ 3.000, դաշնակիցը` մոտ 3.000 զինվոր:

1021 թ-ի աշնանը Վասիլ II-ի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 40.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) գրավեցին Արդահանը Քարթլիի թագավորության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500), ասպատակեցին Տայքի արևելքը և Գուգարքի արևմուտքը, որից հետո արշավեցին Ջավախքը-Թռեղք-Տրապիզոն երթուղով: Ձմռանը կնքվեց զինադադար, ընդ որում այս դեպքերից ահաբեկված Անիի թագավորության արքա Հովհաննես-Սմբատը Տրապիզոնում ներկայացավ բյուզանդական կայսրին և հավաստեց վերջինիս իր հավատարմությունը: Գարնան բացվելուն պես մարտական գործողությունները վերսկսվեցին:

1022 գարուն – Բասենի ճ-մ

Գեորգի I-ի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 50.000, այդ թվում ծանարներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000) մոտեցան Բասենում տեղակայված բյուզանդական բանակին (մոտ 80.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000):
I փուլ – Հարձակման անցած Քարթլիի թագավորության բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները ստիպեցին հակառակորդին նահանջել:
II փուլ – Հակառակորդը մարտի մեջ մտցրեց նոր ուժեր և պարտության ու փախուստի մատնեց Գեորգի I-ի բանակին:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը` մոտ 10.000, պարտվողներից` հայերը` մոտ 8.000, դաշնակիցները` մոտ 12.000 զինվոր:
Սատրապական Հայաստանի XIV ապստամբությունը վերջացավ: Արդյունքում նախկին Արտանուջի թագավորության տարածքը վերջնականապես անցավ Բյուզանդիային, իսկ այս ամենից ահաբեկված Անիի արքա Հովհաննես-Սմբատ Թուլակամը Անին կտակեց Վասիլ II-ին:

Varzor
25.07.2011, 14:45
Հովհաննես-Սմբատ Թուլակամը
Էս մեղմ են դրել անունը, հաստատ համոզված եմ, որ նախկինում ժողովուրդը այլ կերպ էր կոչում այս ... ին :angry

Lion
25.07.2011, 15:02
Անասունի մեկն էր, խոսք չկա: Անունը... ես եմ դրել ;)

Varzor
25.07.2011, 15:52
Անասունի մեկն էր, խոսք չկա: Անունը... ես եմ դրել ;)

Բա հենց տենց էլ դնեիր "Հովհաննես-Սմբատ Անասսսուն" :D

Malxas
26.07.2011, 21:03
Հովհաննես Սմբատը պարզապես հարիֆի մեկն էր: Ավելի լավ է կողքից ջուր պղտորողներին այդպես անվանեք: Հունասեր խոշոր եղջերավորներին նկատի ունեմ` Պետրոս Գետադարձ, Վեստ Սարգիս և այլն...

Varzor
27.07.2011, 15:53
Հովհաննես Սմբատը պարզապես հարիֆի մեկն էր: Ավելի լավ է կողքից ջուր պղտորողներին այդպես անվանեք: Հունասեր խոշոր եղջերավորներին նկատի ունեմ` Պետրոս Գետադարձ, Վեստ Սարգիս և այլն...

Բան չունեմ ասելու, բայց եթե արքան հարիֆ լինելով, ինչ-որ անասունների պատճառով երկիրը ծախում ա, ուրեմն ինքն էլ ա անասուն: Հարիֆ արքան արքա չի` անասուն ա, եթե իրա արքայությունը ժառանգին թողնելու փոխարեն կտակում ա այլ պետության ղեկավարին:

Malxas
27.07.2011, 21:26
Բան չունեմ ասելու, բայց եթե արքան հարիֆ լինելով, ինչ-որ անասունների պատճառով երկիրը ծախում ա, ուրեմն ինքն էլ ա անասուն: Հարիֆ արքան արքա չի` անասուն ա, եթե իրա արքայությունը ժառանգին թողնելու փոխարեն կտակում ա այլ պետության ղեկավարին:

Հովհաննես Սմբատը եղել է թուլակամ մարդ և ժառանգներ չի ունեցել: Անմիջապես գլուխը կորցրել է, երբ Բյուզանդիան հյուսիսում ակտիվացել է և Պետրոս Գետադարձի ազդեցությամբ Բյուզանդիային է կտակել իր պետությունը: Ունեցել է Աշոտ անունով կրտսեր եղբայր, որի հետ մշտական պատերազմի մեջ է եղել և վերջնականապես տանուլ է տվել այն: Կողմնակի պետությունների միջամտությամբ Հովհաննես Սմբատը մնացել է Անիի գահին, սակայն նրան մնացել է Անին և դրա շրջակա տարածքը, իսկ մնացած երկիրը մնացել է Աշոտին: Անին էլ պետք է անցներ Աշոտին Հովհաննես Սմբատի մահվանից հետո: Բայց ավելի շուտ մահանում է Աշոտը, մի քանի անց նրան հետևում է Հովհաննես Սմբատը: Հայերը գահ են բարձրացնում Աշոտի որդի պատանի Գագիկին: Հույները հիշեցնում են պայմանագիրը: Պատերազմ է սկսվում...Ավելի մանրամասն կարող ես ծանոթանալ Ստեղծագործողի անկյունում կարդալով <Կիրակոս երեցի մահը>: Հատված է առայժմ անավարտ պատմավեպից: Գեղարվեստական ստեղծագործություն է, բայց պատմությունը ճշտությամբ է արծարծվում:

Մի նկատառում միայն: Երբ թագավորը թույլ է լինում` ավելի ուժեղ հպատակները պետք է նրան հենարան լինեն, ոչ թե երկիրը վաճառեն: Հովհաննես Սմբատի դժբախտությունը եղել է նրանում, որ եղել է թագավոր առանղ տիրակալի ունակություններ ունենալու: Այդ դեպքում մեծ կապեր ու ազդեցություն ունեցող Պետրոս Գետադարձը իրավունք չուներ վաճառելու իր հայրենիքը: Ֆրանսիայի օրինակը բերեմ: Կապետինգների դինաստիայից սկսած բազմաթիվ թագավորներ են եղել, որ նույնիսկ Հովհաննես Սմբատի արժանիքներն էլ չեն ունեցել, բայց երկիրը իր լուրջ այրերի շնորհիվ կանգուն է մնացել: Ավելորդ է ասել, որ Ֆրանսիան սրան նրան ծախելու խնդիր չի եղել: Իսկ դրա համար հարմար պահեր եղել են:

Varzor
28.07.2011, 09:43
Հովհաննես Սմբատը եղել է թուլակամ մարդ և ժառանգներ չի ունեցել: Անմիջապես գլուխը կորցրել է, երբ Բյուզանդիան հյուսիսում ակտիվացել է և Պետրոս Գետադարձի ազդեցությամբ Բյուզանդիային է կտակել իր պետությունը: Ունեցել է Աշոտ անունով կրտսեր եղբայր, որի հետ մշտական պատերազմի մեջ է եղել և վերջնականապես տանուլ է տվել այն: Կողմնակի պետությունների միջամտությամբ Հովհաննես Սմբատը մնացել է Անիի գահին, սակայն նրան մնացել է Անին և դրա շրջակա տարածքը, իսկ մնացած երկիրը մնացել է Աշոտին: Անին էլ պետք է անցներ Աշոտին Հովհաննես Սմբատի մահվանից հետո: Բայց ավելի շուտ մահանում է Աշոտը, մի քանի անց նրան հետևում է Հովհաննես Սմբատը: Հայերը գահ են բարձրացնում Աշոտի որդի պատանի Գագիկին: Հույները հիշեցնում են պայմանագիրը: Պատերազմ է սկսվում...Ավելի մանրամասն կարող ես ծանոթանալ Ստեղծագործողի անկյունում կարդալով <Կիրակոս երեցի մահը>: Հատված է առայժմ անավարտ պատմավեպից: Գեղարվեստական ստեղծագործություն է, բայց պատմությունը ճշտությամբ է արծարծվում:
Շնորհակալ եմ, ժամանակ գտնեմ` կնայեմ:

Մի նկատառում միայն: Երբ թագավորը թույլ է լինում` ավելի ուժեղ հպատակները պետք է նրան հենարան լինեն, ոչ թե երկիրը վաճառեն: Հովհաննես Սմբատի դժբախտությունը եղել է նրանում, որ եղել է թագավոր առանղ տիրակալի ունակություններ ունենալու: Այդ դեպքում մեծ կապեր ու ազդեցություն ունեցող Պետրոս Գետադարձը իրավունք չուներ վաճառելու իր հայրենիքը: Ֆրանսիայի օրինակը բերեմ: Կապետինգների դինաստիայից սկսած բազմաթիվ թագավորներ են եղել, որ նույնիսկ Հովհաննես Սմբատի արժանիքներն էլ չեն ունեցել, բայց երկիրը իր լուրջ այրերի շնորհիվ կանգուն է մնացել: Ավելորդ է ասել, որ Ֆրանսիան սրան նրան ծախելու խնդիր չի եղել: Իսկ դրա համար հարմար պահեր եղել են:
Դե ինչ ասեմ, հայերի մոտ էլ միշտ այդպես էր, որ արքան թույլ էր` ճիվաղները ակտիվանու էին: Նույնիսկ առակ կա "Համբալ արքայի օրոք ողջ ժողովուրդը փալան էր կրում": Ռուսներն էլ ասում են "Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր թագավորին":
Իմ կարծիքով խնդիրը ավելի հին էր` Բագրատունիների ու այլ տոհմերի միջև հնուց մնացած տարաձայնություններ կային, բացի այդ որոշ ուժեր համարում էին, որ հայերը զավթել են բյուզանդական իշխանությունը և Բյուզանդիայի մեջ տեսնում էին Հայկական կայսրություն:
Ամեն դեպքում առաին անգամը չէր, որ հայ իշխանները նպաստում էին երկրի "օտարմանը":

Malxas
28.07.2011, 10:33
Չեմ կարող համաձայնել այն նկատառմանը, որ հայերը գրավել էին Բյուզանդիան և հայկական կայսրություն են դարձրել: Հայկական ծագումով հունական կայսրերը սովորաբար հայասիրությամբ չեն տառապել, իսկ նրանցից ոմանք, օրինակ Մորիկ կայսրը, հայատյացներ են եղել:

Varzor
29.07.2011, 09:51
Չեմ կարող համաձայնել այն նկատառմանը, որ հայերը գրավել էին Բյուզանդիան և հայկական կայսրություն են դարձրել: Հայկական ծագումով հունական կայսրերը սովորաբար հայասիրությամբ չեն տառապել, իսկ նրանցից ոմանք, օրինակ Մորիկ կայսրը, հայատյացներ են եղել:

Ես էլ չեմ համաձայնվում, որ կարելի է օտարի հողի և օտար պետության մեջ հայկական պետություն ունենալ:
Պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսի մտածելակերպը արդյունք չի տալիս:

Malxas
29.07.2011, 10:30
Ես էլ չեմ համաձայնվում, որ կարելի է օտարի հողի և օտար պետության մեջ հայկական պետություն ունենալ:
Պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսի մտածելակերպը արդյունք չի տալիս:

Իսկ Պետրոս Գետադարձի պատմությունը, մի ալարիր, կարդա: Նոր միայն կիմանաս նրա դավաճան լինելու աստիճանը: Իսկ եթե գեղարվեստական գործերի հետ սեր չունես նույն բանը կարող ես կարդալ

lusamut.net kam lusamut.am

Պետք է գտնել կաթողիկոսների բաժինը, իսկ հետո մտնել Պետրոս Գետադարձ:

Varzor
29.07.2011, 11:11
Իսկ Պետրոս Գետադարձի պատմությունը, մի ալարիր, կարդա: Նոր միայն կիմանաս նրա դավաճան լինելու աստիճանը: Իսկ եթե գեղարվեստական գործերի հետ սեր չունես նույն բանը կարող ես կարդալ
lusamut.net kam lusamut.am
Պետք է գտնել կաթողիկոսների բաժինը, իսկ հետո մտնել Պետրոս Գետադարձ:
Չեմ ալարում, ժամանակ չունեմ: Ընդհանուր առմամբ ծանոթ եմ այդ պատմությանը:

Lion
03.08.2011, 22:39
Թագավորն անասունի մեկն էր, շուրջ բոլորն էլ ֆեոդալիզմ էր, երբ արքային սիրող առանձնապես չկար - ահա և արդյունքը...

Malxas
03.08.2011, 23:02
Թագավորն անասունի մեկն էր, շուրջ բոլորն էլ ֆեոդալիզմ էր, երբ արքային սիրող առանձնապես չկար - ահա և արդյունքը...

Լավ էլի , Լիոն: Եկար չեկար սկսենք կռվել :D Բա Ֆրանսիան էլ էր ֆեոդալական, մի՞ թե քանդվեց: Միշտ որևէ լավ մինիստր գտնվում էր, երբ արքան թույլ էր լինում:

Lion
03.08.2011, 23:13
Ֆրանսիայի կողքին չկար գիշատիչ կայսրություն, ի դեմս Բյուզանդիայի: Ինչպես մեր արքան, նույն կերպ Սասանյանների կայսրությունը կործանեցին ֆեոդալիզմն ու անճարակ Հազկերտ III-ը, Իբերիայի թագավորությանը` ֆեոդալիզմն ու անուժ Բակուր V-ը, Քարթլիի թագավորությունը` ֆեոդալիզմն ու անճարակ Գեորգի XII-ը (սա մեր անասուն արքայի գրեթե տառացի կրկնօրինակն էր, նույնիսկ ֆիզիկապես, և իր թագավորությունը կտակեց Պավել I-ին) և այլն:

Հետդ չեմ կռվի, Malxas ախպեր, ուղղակի կասեմ հետևյալը - լինում են բացասական պրոցեսներ, որոնք վատ գահակալը կարող է դանդաղեցնել կամ արագացնել: Զարգացած ֆեոդալիզմը այդ վատ պրոցեսն էր, որը մեր դեպքում, հաշվի առնելով Բյուզանդիայի գիշատիչ քաղաքականությունն ու հետագա սելջուկյան գիշատիչ արշավանքները, մեզ համար ամենավատ տարբերակով վերջացավ...

Malxas
03.08.2011, 23:29
Ֆրանսիայի կողքին չկար գիշատիչ կայսրություն, ի դեմս Բյուզանդիայի: Ինչպես մեր արքան, նույն կերպ Սասանյանների կայսրությունը կործանեցին ֆեոդալիզմն ու անճարակ Հազկերտ III-ը, Իբերիայի թագավորությանը` ֆեոդալիզմն ու անուժ Բակուր V-ը, Քարթլիի թագավորությունը` ֆեոդալիզմն ու անճարակ Գեորգի XII-ը (սա մեր անասուն արքայի գրեթե տառացի կրկնօրինակն էր, նույնիսկ ֆիզիկապես, և իր թագավորությունը կտակեց Պավել I-ին) և այլն:

Հետդ չեմ կռվի, Malxas ախպեր, ուղղակի կասեմ հետևյալը - լինում են բացասական պրոցեսներ, որոնք վատ գահակալը կարող է դանդաղեցնել կամ արագացնել: Զարգացած ֆեոդալիզմը այդ վատ պրոցեսն էր, որը մեր դեպքում, հաշվի առնելով Բյուզանդիայի գիշատիչ քաղաքականությունն ու հետագա սելջուկյան գիշատիչ արշավանքները, մեզ համար ամենավատ տարբերակով վերջացավ...

Բա Անգլիան գիշատիչ չէ՞ր, Ֆրանսիայի կեսից ավելին իրենն էր...

Lion
04.08.2011, 00:13
Չէ, Malxa ջան, սա էդ դեպքը չի - Անգլիան այդ ժամանակներում մեծ իմաստով ֆեոդալական Ֆրանսիայի մի մասն էր, ոնց որ օրինակ Բուրգունդիան: Ու այստեղ կռիվն ավելի շատ ոչ թե "ով-ում կոչնչացնի" հարթության վրա էր, այլ` "ով-ում կիշխի": Եվ հետո` Անգլիան երբեք էլ այդքան ուժ չի ունեցել, որ լրջորեն սպառնա Ֆրանսիայի գոյությանը...

Չգիտեմ, եղբայր, բայց կարծում եմ, որ 1044 թ-ին մի քանի լրջագույն բացասական ֆակտորներ մեր դեմ խաղացին:

Varzor
04.08.2011, 10:14
Անգլիան երբեք էլ այդքան ուժ չի ունեցել, որ լրջորեն սպառնա Ֆրանսիայի գոյությանը...


Լավ էլ ունեցոլ ա, ու սպռնացել ա, բայց ոչ թե ֆրանսիացի ազգի կամ ֆրանսիական ֆեոդալների գոյությանը, այլ հենց ֆրանսիական գահի գոյությանը: Բայց հակառակն էլ ա եղել ;)
Օրինակ Ռիչարդ Առտյուծասիրտը որտեղ ուներ ավելի շատ կալվածքներ, որ գնաց Անգլիա ու գահը զավթեց ?
Ինչևե, համամիտ եմ Malxas-ի այն մտքին, որ վատ արքայի դեպքում պետք է գտնվի գոնե մեկ դրական առաջնորդ ուժ, ասենք իշխան կամ իշխանների խումբ, որոնք կարողանան ժողովրդի ուժն օգտագործելով արքային "վատությունները" նվազեցնեն:

Lion
04.08.2011, 10:38
Լավ, հարգելի բարեկամներ, չեմ ուզում վիճել :) Ամեն դեպքում մի բան փաստ է, որ 1044 թ-ին այդ ուժը չգտնվեց, իսկ Վահրամ Պահլավունին էլ չկարողացավ լինել այդ ուժը (ես իրեն դրանում չեմ մեղադրում` հայտնի չէ, թե իրեն քննադատողները ավելին կկարողանային անել, թե ոչ) :

Varzor
04.08.2011, 11:22
Լավ, հարգելի բարեկամներ, չեմ ուզում վիճել :) Ամեն դեպքում մի բան փաստ է, որ 1044 թ-ին այդ ուժը չգտնվեց, իսկ Վահրամ Պահլավունին էլ չկարողացավ լինել այդ ուժը (ես իրեն դրանում չեմ մեղադրում` հայտնի չէ, թե իրեն քննադատողները ավելին կկարողանային անել, թե ոչ) :

Լիոն ջան, չենք վիճում, վիճաբանում ենք ;)
Միանշանակ համամիտ եմ քեզ հետ`

Ամեն դեպքում մի բան փաստ է, որ 1044 թ-ին այդ ուժը չգտնվեց

Malxas
04.08.2011, 12:57
Լավ, հարգելի բարեկամներ, չեմ ուզում վիճել :) Ամեն դեպքում մի բան փաստ է, որ 1044 թ-ին այդ ուժը չգտնվեց, իսկ Վահրամ Պահլավունին էլ չկարողացավ լինել այդ ուժը (ես իրեն դրանում չեմ մեղադրում` հայտնի չէ, թե իրեն քննադատողները ավելին կկարողանային անել, թե ոչ) :

Չէի ցանկանա մեղադրել նրան: Յոթանասունն անց ծերունի էր արդեն, որ երևի արդեն հոգնել էր պայքարելուց: Իսկ ավելի վաղ շատ լարված պայմաններում, նա իր ողջ ուժով պայքարել է: Իսկ դրանից առաջ Գագիկ Ա թագավորի գլխավոր հարվածային ուժն է եղել:
Լիոն, Ծումբի ճակատամարտը կարծեմ նա է հաղթել, չէ՞…

Lion
04.08.2011, 13:13
Այո, հիանալի (http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք?p=1945178&viewfull=1#post1945178) հաղթանակ էր :) Վահրամը երևի ամեն դեպքում չէր հոգնել պայքարելուց, ուղղակի պայքարելու տեղ այլևս չկար: Դժբախտաբար այդպես երբեմն լինում է: Օրինակը շախմատի վրա բերեմ, երբ ոնց հաշվում ես, տեսնում ես, որ մատ ես լինում... :(

1020 թ-ից հետո "Անիի թագավորություն" հասկացությունը իր բարդ ֆեոդալական իմաստով արդեն չկար, իսկ 1044-ին էլ մենք ունենք միայն թագավորություն առանց վասալների: Արտանուջի թագավորությունը հյուսիսում ու ողջ Հյուսիսը (Իբերիա, Կախեթի, երբեմն` Աբխազիա) շարքից դուրս էր եկել 1000 թվականին, Վասպուրականի թագավորությունն ու ողջ հարավը` 1021-ին, Կարսի ու Լոռու գահակալները համառորեն չէին ուզում օգնել իրենց տոհմակիցներին, Սյունիքի ու Խաչենի թագավորություններն էլ կտրված էին մետրոպոլիայից, փակված էին իրենց մեջ ու հազիվ էին հավասարակշռում մահմեդական վտանգին - Շադադյանների էմիրությունը արևելքից (Գանձակ) և արևմուտքից (Դվին) աքցանի մեջ էր վերցրել սրանց:

Ու այս ֆոնին պատահական չէ, որ երբեմնի 100.000-անոց բանակով երկիրը իր այս վերջին մարտում հազիվ ներկայացավ... 30.000-անոց բանակով, որտեղ և ոչ մի "ֆեդերալ" չկար... :(

Lion
19.08.2011, 08:18
Սատրապական Հայաստանի XV ապստամբություն
(1022)

Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը (1022) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր: Այն իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը և ապստամբությանը իրենց մասնակցությունը բերեցին նաև Անիի և Սեբաստիայի թագավորությունները:

Հիմնական իրադարձություններ

1022 ամառ – ներխուժում Կապադովկիա, ապստամբության ավարտ
1022 ամառ – ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

1022 թ-ի ամռանը հայերի նկատմամբ վարվող քաղաքականության կտրուկ խստացման պայմաններում Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը սկսած Նիկեփոր Ծռվիզ Փոկասի բանակը (մոտ 30.000), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000, այդ թվում Փերսը), ինչպես նաև Աշոտ V Քաջի գլխավորած Անիի (մոտ 20.000) և Դավիթ արքայորդու գլխավորած Սեբաստիայի (մոտ 10.000) թագավորությունների միացյալ բանակը ներխուժեց Կապադովկիա: Շուտով, սակայն, Նիկեփորը մահացավ, Փերսը գերվեց և սպանվեց, իսկ Անիի ու Սեբաստիայի բանակները հետ նահանջեցին: Արդյունքում Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը վերջացավ` որևէ փոփոխության չհանգեցնելով ստեղծված իրավիճակում:

Lion
20.08.2011, 08:08
Սատրապական Հայաստանի XVI ապստամբություն
(1051)

Սատրապական Հայաստանի XVI ապստամբությունը (1051) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր: Այն իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը:

Հիմնական իրադարձություններ

1051 – Մինչեփրատյան Ծոփքի արևմուտքի և Անգեղտուն գավառի ասպատակում
1051 – Արկնի ամրոցի գրավում, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

1051 թ-ին բռնկված Սատրապական Հայաստանի XVI ապստամբության պայմաններում բյուզանդական բանակը (մոտ 15.000 զինվոր) ասպատակեց Մինչեփրատյան Ծոփքի արևմուտքը և Անգեղտուն գավառը, ստիպելով ապստամբներին նահանջել: Նույն տարում էլ բյուզանդական բանակը (մոտ 15.000 զինվոր) պաշարեց ապստամբության կենտրոն հանդիսացող Արկնի ամրոցը (Աղձնիք, Անգեղտուն գավառ) Հարպիկ, Դավիթ, Լևոն և Կոստանդին եղբայրների գլխավորած Հայկական կայազորից (մոտ 1.000 զինվոր): Ամրոցը որոշ ժամանակ դիմադրեց, բայց հանձնվեց այն բանից հետո, երբ պաշարման երրորդ օրը ամրոցում գտնվող դավաճանները քնած ժամանակ սպանեցին պարսպի խոցելի մասում 3 օր պահակություն արած ու իրենց դրդումով ի վերջո քնի անցած Հարպիկին: Սատրապական Հայաստանի XVI ապստամբությունը ճնշվեց: Դավիթը, Լևոնը ու Կոստանդինը աքսորվեցին և ազատ արձակվեցին միայն 1056 թ-ին` հետ ստանալով Արկնի ամրոցը:

Lion
21.08.2011, 21:05
Շատ ընդհանուր տրամաբանական կապ, եթե շատ ես ուզում կարելի է տեսնել: Բայց այդ ընդհանուր տրամաբանական կապի հիման վրա գրել պատմություն ու մանրամասն փաստեր ներկայացնել չի կարելի: Այդ տրամաբանական կապը կարելի էր ներկայացնել մոտավորապես այպես: «Ամենայն հավանականությամբ, մ.թ.ա 160-ական թվականներին Բասենում Հայկական ու Սելևկյան բանակների միջև տեղի է ունեցել վճռական ճակատամարտ, որում հայերը հաղթանակ են տարել»: Իսկ դու դրած մանրամասն ճակատամարտ ես նկարագրել: Ինչպես մի հատ լավ ընկեր մի անգամ ասեց, քո գրքերը ավելի շուտ պատմավեպեր են: Որպես պատմավեպ, ինքս հաճույքով կկարդամ դրանք:

Գուցե ծիծաղելի հնչի, բայց ի պատիվ Տրիբունի այս խոսքերը ես ասված օրվանից չեմ մոռացել: Անընդհատ պտտվում էին գլխումս, երևի թե նաև այն պատճառով, որ հենց ադ ժամանակ էին ձեռքումս հայտնվել Հավերժության դատապարտվածի նոթերը: Չգիտեմ, բայց հետաքրքիր կլիներ հիմա իմանալ, թե ինչ է մտածում Տրիբունը հիմա այս ամենի (http://www.akumb.am/showthread.php/61348-Հավերժության-դատապարտվածը) մասին...

Lion
22.08.2011, 07:30
Սատրապական Հայաստանի XVII ապստամբություն
(1057)

Սատրապական Հայաստանի XVII ապստամբությունը (1057) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Այս ապստամբությունը, թեև ամենից առաջ ստացել էր գահակալական պայքարի բնույթ, բայց ավելի խորքային արմատներով արտահայտում էր XI դարում Բյուզանդիայում աստիճանաբար թուլացող հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը: Ապստամբությունը ավարտվեց հաջողությամբ, սակայն, չնայած դրան, հայկական տարրի թուլացումը Բյուզանդիայում, քանի որ ուներ ավելի խորքային պատճառներ, շարունակվեց:

Հիմնական իրադարձություններ

1057 հունիսի վերջ – Նիկայի գրավումը
1057 օգոստոսի վերջ – Հադեսի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

1057 հունիսի վերջին Կատակալոն Կեկավմեն Հայի գլխավորած ապստամբները (մոտ 30.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ և ռուսներ) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000 զինվոր) առանց լուրջ մարտերի գրավեցին Նիկիանկառավարական բանակից (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100 զինվոր, այդ թվում Թեոփլիկատոս Մանիակ Հայը): Ապստամբությունը միանգամից մեծ ծավալներ ընդունեց:

1057 օգոստոսի վերջ – Հադեսի ճ-մ (Նիկիայի մոտ)

Իսահակ Կոմենոսի, Կատակալոն Կեկավմեն Հայի, Նիկեփոր Բոտինատ Հայի և Ռոմանոս Սկլերոսի գլխավորած ապստամբները (մոտ 40.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ և ռուսներ) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 12.000 զինվոր) մոտեցան Միքայել Բուրցես Հայի գլխավորած կառավարական բանակին (մոտ 40.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 1.000 զինվոր): Ապստամբների բանակի ձախ թևի հրամանատարությունը ստանձնեց Կատակալոնը, աջինը` Ռոմանոսը, իսկ կենտրոնի ղեկավարումն իր վրա վերցրեց Իսահակը:
I փուլ – Ապստամբները անցան հարձակման և հաղթեցին կառավարական բանակի աջին, բայց միաժամանակ էլ հակառակորդին հաջողվեց պարտության մատնել իրենց բանակի աջին ու գերել Ռոմանոսին:
II փուլ – Ապստամբներին հաջողվեց վերադասավորել ուժերը և վերջնական պարտության մատնել թշնամուն: Ընդ որում Նիկեփորը մարտադաշտում հանդիպեց ազգությամբ նորման Ռունդոլֆին ու թրամարտում կիսեց նրա վահանը, թեև ինքն էլ թրի մի հարված ստացավ սաղավարտին: Դրանից հետո Նիկեփորը իր զինակիցների օգնությամբ գերեց հակառակորդին:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 3.000, պարտվողներից հայերը՝ մոտ 200, դաշնակիցը` մոտ 8.000 զինվոր: Արդյունքում Միքայել VI-ը հրաժարվեց գահից, կայսր հռչակվեց Իսահակ Կոմենոսը` Իսահակ I-ը և ապստամբությունը ավարտվեց:

Lion
23.08.2011, 07:55
Սատրապական Հայաստանի XVIII ապստամբություն
(1071)

Սատրապական Հայաստանի XVIII ապստամբությունը (1071) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Այս ապստամբությունը, թեև ամենից առաջ ստացել էր գահակալական պայքարի բնույթ, բայց ավելի խորքային արմատներով արտահայտում էր XI դարի երկրորդ կեսում Բյուզանդիայում աստիճանաբար թուլացած հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը: Ապստամբությունը ավարտվեց անհաջողությամբ:

Հիմնական իրադարձություններ

1071 սեպտեմբերի սկիզբ – Ամասիայի ճակատամարտ
1071 սեպտեմբերի կես – Ադանայի ճակատամարտ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

Մանազկերտի ճակատամարտից հետո գերված Ռոմանոս IV-ի փոխարեն կայսր հռչակվեց Միքայել VII-ը: Շուտով, սակայն, Ռոմանոսը ազատվեց գերությունից և փորձեց հետ գրավել գահը: Ստեղծված պայմաններում 1071 սեպտեմբերի սկզբին կայսր Միքայելի բանակը (մոտ 10.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) Ամասիայի ճակատամարտում (Կապադովկիայի հյուսիս) հաղթեցին գերությունից ազատված ու կայսրության գահին վերահստատվել փորձող Ռոմանոս IV-ի բանակին (մոտ 7.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 2.000): Հետագա պայքարը շարունաելու նպատակով Ռոմանոսը հաստատվեց Կիլիկիայում:

1071 սեպտեմբերի կես – Ադանայի ճ-մ

I փուլ – Միքայել VII-ի բանակը (մոտ 8.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) հարվածեցին Անտիոքի դուքս Խաչատուրի և Ռոմանոս IV-ի բանակի (մոտ 5.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 2.000 զինվոր) ձախ թևին, որտեղ տեղակայված ֆրանկները դավաճանաբար անցան հակառակորդի կողմը և դիմեցին փախուստի:
II փուլ – Միքայել VII-ի բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները փախուստի մատնեցին նաև կենտրոնում գտնվող հակառակորդի հեծելազորին և հետևակին ու հաղթանակ տարան:
III փուլ – Միքայել VII-ի բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները առանց լուրջ մարտերի գրավեցին Ադանան:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 100, դաշնակիցը` մոտ 700, պարտվողներից հայերը՝ մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 2.000 զինվոր: Ռոմանոս IV-ը և Խաչատուրը գերվեցին: Սատրապական Հայաստանի XVIII ապստամբությունը ճնշվեց: Ռոմանոսը կուրացվեց, աքսորվեց և կարճ ժամանակ անց մահացավ, իսկ Միքայել VII-ի իշխանությունը վերջնականապես ամրապնդվեց:

Lion
24.08.2011, 07:45
Սատրապական Հայաստանի XIX ապստամբություն
(1071)

Սատրապական Հայաստանի XIX ապստամբությունը (1071) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց հաջողությամբ և արդյունքում Հայաստանի մի զգալի հատվածում հայ ժողովուրդը հասավ փաստացի ինքնիշխան վիճակի:

Հիմնական իրադարձություններ

1071 հոկտեմբեր – Մամեստիա, Անարզաբա, Տարսոն, Մարաշ, Քեսուն, Ռաբան, Մելիտե, Հռոմկլա քաղաքների ու ամրոցների գրավումը:

Ապստամբության ընթացքը

1071 հոկտեմբերին Փիլարտոս Վարաժնունու գլխավորած Հայկական բանակը (20.000) առանց լուրջ մարտերի տիրեց Մամեստիա, Անարզաբա, Տարսոն, Մարաշ, Քեսուն (վերջինը` Կիլիկիայի արևելք, Քեսուն գավառ), Ռաբան, Մելիտե, Հռոմկլա (վերջինը` Կիլիկիա, Պիրից մոտ 50 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատի աջ ափին) քաղաքներին ու ամրոցներին: Ստեղծվեց Կիլիկիան, Անդրեփրատյան Ծոփքը, Մինչեփրատյան Ծոփքի Գավրեք, Անձիտ, Բալահովիտ և Հաշտեանք գավառները, Աղձնիքի Անգեղտուն գավառը, ինչպես նաև Հայոց Միջագետքի արևմուտքը ընդգրկող Փիլարտոս Վարաժնունու ռազմական պետությունը:

Lion
26.08.2011, 07:42
Սատրապական Հայաստանի XX ապստամբություն
(1080-1081)

Սատրապական Հայաստանի XX ապստամբությունը (1080-81) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց հաջողությամբ և արդյունքում Սատրապական Հայաստանում հայ ժողովուրդը հասավ փաստացի անկախ վիճակի:

Հիմնական իրադարձություններ

1080 նոյեմբեր – Նիկայի, Բյութանիայի և Փոքր Ասիայի մնացած քաղաքները գրավումը
1080 նոյեմբեր – Բարձրաբերդի, ինչպես նաև Կոպիտառ և Կոռոմզոլ ամրոցների գրավումը

Ապստամբության ընթացքը

1080 թ-ի նոյեմբերին Նիկեփոր-Մլեհ Հայի գլխավորած ապստամբները (մոտ 40.000 զինվոր, այդ թվում սելջուկներ) ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 4.000 զինվոր) առանց լուրջ մարտերի կառավարական բանակից գրավեցին Նիկան, Բյութանիան և Փոքր Ասիայի մնացած քաղաքները, որից հետո քաղաքներում տեղակայվեցին սելջուկյան կայազորեր: Միաժամանակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 10.000 զինվոր) բյուզանդական կայազորներից (ընդհանուր` մոտ 1.000 զինվոր) ազատագրեց Բարձրաբերդը (Կիլիկիա, Սիսից մոտ 30 կմ հյուսիս-արևմուտք), ինչպես նաև Կոպիտառ (Կիլիկիա, Սիսից մոտ 20 կմ արևելք) և Կոռոմզոլ ամրոցները (Կիլիկիա, Սիսից մոտ 22 կմ հյուսիս): 1081 թ-ի փետրվարին Բյուզանդիայի կայսր հռչակվեց Ալեքսեյ Կոմենոսը` Ալեքսեյ I-ը: Այս պայմաններում վերջինիս քրոջ ամուսին Նիկեփոր-Մլեհը դադարեցրեց ապստամբությունը և հռչակվեց համակայսր: Սատրապական Հայաստանի XX ապստամբությունը վերջացավ: Ստեղծվեց Ռուբինյանների ռազմական պետությունը, որը ընդգրկում էր Լեռնային Կիլիկիան:

Lion
31.08.2011, 21:36
Թումանական Հայաստանի I ապստամբություն
(1249)

Թումանական Հայաստանի I ապստամբությունը (1249) մոնղոլական վայրագ տիրապետության դեմ պայքարելու առաջին փորձն էր և իր արմատներում ուներ Մոնղոլական կայսրությունում հայ ու վրաց ժողովուրդների քաղաքական և տնտեսական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց անհաջողությամբ և արդյունքում Թումանական Հայաստանում հայ ժողովուրդի վիճակը չփոխվեց:

Հիմնական իրադարձություններ

1249 – Քարթլիի թագավորության տարածքի, Գուգարքի, Տայքի, ինչպես նաև Ուտիքի և Արարատի հյուսիսի ասպատակումը, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

1249 թ-ին Քարթլիի թագավորության համիշխան արքա, երկրի արևելյան և կենտրոնական մասում իշխող Դավիթ V Վահրամուլը, որը, իր գահը պարտական լինելով նրանց, ընդգծված լավ հարաբերություններ ուներ հայերի ու հայ իշխանների հետ, հավաքեց վրաց և հայ իշխաններին, որոնք սկսեցին քննարկել մոնղոլական բիրտ լծի տակ հայտնված Վրաստանում ու Հայաստանում ստեղծված վիճակը և ելքեր փնտրել: Խաբվելով տարածաշրջանում գտնվող մոնղոլական ուժերի սակավաթվությունից և չպատկերացնելով Մոնղոլական կայսրության իրական ռազմական հնարավորությունները` իշխանների մեծամասնությունը, տաքացած շքեղ կազմակերպված խնջույքից, արտահայտվեց ապստամբության օգտին: Սակայն հենց սկզբից էլ ապստամբները ակտիվ ու միասնական չգործեցին, իսկ ապստամբության գրեթե հենց սկզբից էլ նրանց մեծ մասը լքեց Դավիթ արքային:

Օգտվելով ստեղծված իրավիճակից` Մոնղոլական կայսրության բանակը (մոտ 150.000 զինվոր) ասպատակեց Քարթլիի թագավորության տարածքը, Գուգարքը, Տայքը, ինչպես նաև Ուտիքի և Արարատի հյուսիսը` առանց լուրջ մարտերի վերացնելով այստեղ տիրող ապստամբական տրամադրությունները: Դավիթ V Վահրամուլը, ինչպես նաև հայ ու վրացի բազում մեծամեծ իշխաններ գերվեցին և միայն եռօրյա կտտանքներից հետո ազատ արձակվեցին: Ապստամբությունը վերջացավ անարդյունք և որևէ փոփոխություն տեղի չունեցավ:

Lion
01.09.2011, 19:11
Թումանական Հայաստանի II ապստամբություն
(1260-1262)

Թումանական Հայաստանի II ապստամբությունը (1260-1262) մոնղոլական վայրագ տիրապետությանը վերջ տալու հերթական փորձն էր և իր արմատներում ուներ Մոնղոլական կայսրությունում հայ ու վրաց ժողովուրդների քաղաքական և տնտեսական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց անհաջողությամբ և արդյունքում Թումանական Հայաստանում հայ ժողովուրդի վիճակը չփոխվեց:

Հիմնական իրադարձություններ

1260 նոյեմբեր – Տփղիսի ճակատամարտ
1261 գարուն – Սվանեթիայի ճակատամարտ
1261 գարուն – Գորիի ճակատամարտ
1262 – ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

Ասորիքում Մամլուքյան սուլթանության դեմ մղվող պատերազմին մասնակցությունը, ինչպես նաև մոնղոլական բիրտ իշխանությունը Վրաստանում և Հայաստանում խորը դժգոհություններ առաջացրեցին, իսկ Ասորիքում Իլխանության կրած անհաջողությունն էլ հույսեր առաջացրեց, որ ապստամբությունը կարող է հաջող ավարտ ունենալ: Սակայն այս անգամ ևս ապստամբները գործեցին ծայրահեղ չհամակարգված և անկազմակերպ:

1260 թ-ի նոյեմբերին Քարթլիի թագավորության արևմուտքում իշխող և ապստամբած համիշխան արքա Դավիթ IV Նարինի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 1.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 200 զինվոր) Տփղիսի ճակատամարտում անակնկալ հարձակումով հաղթեցին Իլխանության բանակին (մոտ 2.000 զինվոր), սակայն, չկարողանալով ամրապնդել ձեռք բերած հաջողությունը, ապաստանեցին Աբխազիայում: 1261 թ-ի գարնանը Քարթլիի թագավորության արևելյան և կենտրոնական մասում իշխող և ապստամբած Դավիթ V Վահրամուլի գլխավորությամբ դեպի հյուսիս-արևմուտք նահանջած Քարթլիի թագավորության բանակը (400 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 100 զինվոր, այդ թվում Սարգիս Թմբկաբերդցին) Սվանեթիայի ճակատամարտում անակնկալ հարձակումով հաղթեցին հետապնդող Իլխանության բանակին (2.000 զինվոր): Շուտով, սակայն, Իլխանությունը քրիստոնյաների դեմ ուղղեց նոր ուժեր:

Կարճ ժամանակ անց Իլխանության (մոտ 50.000 զինվոր), ամիրսպասալար Զաքարե Զաքարյանի գլխավորած Զաքարյանների իշխանության (մոտ 10.000 զինվոր), ինչպես նաև Հասան-Ջալալ արքայի գլխավորած Խաչենի թագավորության (մոտ 5.000 զինվոր) միացյալ բանակը Գորիի ճակատամարտում հաղթեց Դավիթ V Վահրամուլի գլխավորած Քարթլիի թագավորության բանակին (8.000 զինվոր, որից 1.500 հեծյալ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 1.000 զինվոր, այդ թվում Սարգիս Թմբկաբերդցին): Գրեթե անմիջապես էլ, սակայն, Զաքարեն և Հասան-Ջալալը, անհիմն մեղադրվելով ապստամբների հետ կապեր պաշտպանելու մեջ, ձերբակալվեցին ու քառատվեցին, որի հետևանքով Զաքարյանների իշխանությունը և Խաչենի թագավորությունը ոչնչացան: Դավիթ V Վահրամուլը իր բանակի մնացորդներով նահանջեց դեպի Աբխազիա և միացավ Դավիթ IV Նարինին, սակայն հետագա պայքարը արդեն կորցրել էր որևէ հեռանկար:

Հաջորդ տարի սկսվեցին բանակցություններ, Թումանական Հայաստանի II ապստամբությունը վերջացավ և Քարթլիի թագավորությունը ու Հայաստանը կրկին ընդունեցին Իլխանության գերիշխանությունը:

Lion
02.09.2011, 07:37
Խաբվելով տարածաշրջանում գտնվող մոնղոլական ուժերի սակավաթվությունից և չպատկերացնելով Մոնղոլական կայսրության իրական ռազմական հնարավորությունները` իշխանների մեծամասնությունը, տաքացած շքեղ կազմակերպված խնջույքից, արտահայտվեց ապստամբության օգտին:

Իրավիճակը ճիշտ պատկերացնելու համար ասենք, որ քննարկվող ժամանակաշրջանում Ճապոնական ծովից մինչև Դանուբ ձգվող Մոնղոլական կայսրությունը կարող էր զենքի տակ դնել մինչև մեկ միլիոն ռազմիկ, հետագա Իլխանությունը ուներ մոտ 300.000 ռազմիկ, այն դեպքում, երբ նույնիսկ իդեալական տարբերակում, ուժերի իդեալական կենտրոնացման դեպքում, որը այն պայմաններում գործնականում անհասանելի էր, Քարթլիի թագավորությունն ու Զաքարյանները կարող էին զենքի տակ դնել հազիվ մոտ 70.000 ռազմիկ: Ուղղակի խնդիրն այն էր, որ մոնղոլներն իրոք այդ պահին մեծաթիվ ուժեր չունեին տարածաշրջանում և Թումանական Հայաստանի I ապստամբության սկզբում շատերին թվում էր, թե նրանք փոքրաթիվ են: Ասում են, թե իբր ազնվականները հավաքվել են արքայի գլխին, սկսել թվարկել, թե իրենցից ով ինչքան զորք ունի ու վերջում էլ նույնիսկ զարմացել, թե, որ մենք այսքան զորք ունենք, ինչու ենք մոնղոլներին ենթարկվում??!!! Ուղղակի չեն պատկերացրել կայսրության ողջ հզորությունն ու ուժերի իրական հարաբերակցությունը, այսքան բան...

Lion
02.09.2011, 18:32
Թումանական Հայաստանի III ապստամբություն
(1295-1302)

Թումանական Հայաստանի III ապստամբությունը (1295-1302) մոնղոլական վայրագ տիրապետությանը վերջ տալու հերթական փորձն էր և իր արմատներում ուներ Մոնղոլական կայսրությունում հայ ու վրաց ժողովուրդների քաղաքական և տնտեսական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց անհաջողությամբ և արդյունքում Թումանական Հայաստանում հայ ժողովուրդի վիճակը չփոխվեց:

Հիմնական իրադարձություններ

1295 աշուն – Քարթլիի թագավորության տարածքի, Գուգարքի, Տայքի, ինչպես նաև Ուտիքի և Արարատի հյուսիսի ասպատակումը,
1298 – Վախթանգ III-ը ձևականորեն հռչակվում է Քարթլիի արքա
1302 – Դավիթ VI-ը և Վախթանգ III-ը ճանաչվում են համիշխան արքաներ, ապստամբության ավարտ

Ապստամբության ընթացքը

Մոնղոլական բիրտ իշխանությունը Վրաստանում և Հայաստանում խորը դժգոհությունների տեղիք էր տալիս, իսկ Իլխանությունում սկիզբ առած արյունահեղ գահակալական պայքարն էլ հույսեր առաջացրեց, որ ապստամբությունը կարող է հաջող ավարտ ունենալ:

1295 թ-ի գարնանը ապագա իլխան Մահմուդ Ղազանը պայքար սկսեց իլխան Բայդուի դեմ, որին օժանդակում էի հայ և վրաց իշխանները: Սակայն արդեն մայիսին Բայդուն պարտություն կրեց ու սպանվեց և Մահմուդ Ղազանը վերջնականապես ամրապնդվեց Իլխանության գահին: Գրեթե անմիջապես էլ նորընծա իլխանը հատուկ հրավերով Թավրիզ կանչեց Դավիթ VI-ին և այլ վրաց ու հայ մեծամեծերի: Երկյուղելով հնարավոր բռնություններից` վերջիններս հրաժարվեցին ներկայանալ իլխանին և ապաստանեցին Քարթլիի հյուսիսային-լեռնային շրջաններում:

1295 թ-ի աշնանը Իլխանության բանակը (մոտ 100.000 զինվոր) ասպատակեց Քարթլիի թագավորության տարածքը, Գուգարքը, ինչպես նաև Ուտիքի և Արարատի հյուսիսը` փորձելով վերացնել տիրող ապստամբական տրամադրությունները: Միաժամանակ, սակայն, խելամիտ Մահմուդը սկսեց համոզել ապստամբներին դադարեցնել դիմադրությունը և ճանաչել իրեն որպես իլխան: Արդյունքում հայ ազնվականների մեծագույն մասը ի վերջո դադարեցրեց պայքարը: Չնայած դրան` լեռներում ապաստանած Դավիթ VI-ը դեռ մի քանի տարի էլ շարունակեց դիմադրությունը և այդպես էլ չենթարկվեց Իլխանությանը, որը, պատրաստվելով, իսկ հետագայում էլ արդեն մղելով ծանրագույն պայքար Մամլուքյան սուլթանության դեմ, լուրջ միջոցներ չձեռնարկեց Քարթլիի արքայի դեմ` բավարարվելով միայն Դավիթ VI-ի եղբայր Վախթանգին` Վախթանգ III-ին, ձևականորեն Քարթլիի արքա ճանաչելով:

1302 թ-ին պարզ դարձավ, որ Մամլուքյան սուլթանության դեմ պատերազմը մոտենում է ավարտին, ինչը Իլխանությանը հնարավորություն կտար արդեն ողջ ուժով գործել ապստամբների դեմ: Միաժամանակ, սակայն, խոհեմ Մահմուդ Ղազանը շարունակում էր հաշտության առաջարկություններ անել: Արդյունքում ապստամբները ի վերջո դադարեցրին դիմադրությունը, Դավիթ VI-ը ու Վախթանգ III-ը հավասար իրավունքներով ճանաչվեցին որպես Քարթլիի համիշխան արքաներ և ապստամբությունը վերջացավ:

Lion
08.09.2011, 08:33
Հեղինակային ու հարակից իրավունքները ամրագրված են ՀՀ օրենսդրության համաձայն և հաստատված են "Հայհեղինակ" Հ/Կ-ի կողմից 06.06.2011 թ-ին տրված թիվ 08/2217 լիցենզիայով:


Մհեր Հակոբյան
Ռազմիկների թվաքանակի հիմնախնդիրը անտիկ և միջին դարերում

Անտիկ և միջնադարի բանակների ռազմիկների թվաքանակի հիմնախնդիրը (այսուհետև` ՌԹՀ) հանդիսանում է ռազմական պատմության թերևս ամենաբարդ, վիճահարույց ու չուսումնասիրված հարցերից մեկը: Տարբեր դարաշրջաններում մասնագետների կողմից հարցի վերաբերյալ արտահայտվել են ամենատարբեր կարծիքներ և մոտեցումներ: Ընդ որում հակասական այդ կարծիքներն արտահայտվել են ոչ միայն մասնագետների, այլ հենց պատմիչների` տեղեկատվության սկզբնական կրողների, կողմից: Հատկանշական է, որ ամեն մի դարաշրջանում արտահայտված կարծիքը կրել է իր դարաշրջանի կնիքը:

Ստեղծված բարդ ու հակասական պատկերը մեր կարծիքով մեծապես պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

1. Խնդրի գաղտնիության կենսական նշանակությունը: Որևէ պատմական բանակի թվաքանակը, որը ներկայումս ունի տեսա-պատմական բնույթ, կոնկրետ ժամանակատարածային հարթությունում ունեցել է խիստ կարևոր ու կենսական նշանակություն և, հասկանալի պատճառներով, պահվել է խիստ գաղտնի: Այսպես, եթե սեփական բանակի թիվը քիչ ցույց տալը երբեմն նպատակ է հետապնդել բթացնել հակառակորդի զգոնությունը և անակնկալ կերպով մահացու հարված հասցնել նրան, ապա երբեմն էլ, ընդհակառակը, բանակի թիվը շատ ցույց տալով զորավարները ձգտել են կանխել հակառակորդի հարձակումը: Այսպիսով, կրելով հասկանալի ռազմա-տակտիկական բովանդակություն, կոնկրետ ժամանակատարածային հարթությունում սույն տեղեկատվությունը եղել է հույժ գաղտնի և հասու է եղել միայն ընտրյալներին: Իսկ “ընտրյալները”` արքան և (կամ) զորավարները (այսուհետև` Զորավար), որպես կանոն չեն եղել պատմաբաններ ու չեն թողել իրենցից հետո իրադարձությունները նկարագրող աշխատություններ: Ավելին, նույնիսկ այն հազվադեպ դեպքերում էլ, երբ մենք տիրապետում ենք կոնկրետ ռազմական մանրամասները արտացոլող փաստաթղթերի, որևէ երաշխիք ունենալ չենք կարող առ այն, որ դրանցում չեն պարունակվում կոնկրետ Զորավարի կողմից սուբյեկտիվ նպատակներ հետապնդող չափազանցեցումներ: Այսպես, Զորավարը, ընդգծելու համար իր հաղթանակի նշանակությունը կամ բացատրելու համար իր անհաջողությունը, բոլոր հիմքերն ունի փոքր ցույց տալու իրականում ավելի մեծ եղած իր ուժերն ու կորուստները և, ընդհակառակը, մեծ ցույց տալու իրականում ավելի փոքր եղած հակառակորդի ուժերն ու կորուստները:

Պատմաբանները վաղուց են նկատել, որ որևէ հավատ պետք չէ ընծայել Լուկոլլոսի ռազմական զեկուցագրերին [1], որոնք հանդիսանում էին. “ճշմարտությունը թաքցնելու լավագույն միջոցը” [2], իսկ նրանց հեղինակը. “անտարակույս, ստեր հորինող է” [3]: Պատահական չեն ասում, որ մարդիկ ամենաշատը ստում են երկու պարագայում` որսից ու պատերազմից հետո:

2. Տեղեկատվությունը փոխանցող պատմիչների քաղաքականացվածությունը, վատ տեղեկացվածությունը և սուբյեկտիվիզմը: Պատմական իրադարձությունների պատկերը շարադրող երկերի մեծագույն մասը ստեղծվել է նկարագրվող իրադարձություններից զգալի ժամանակ անց: Օրինակ, Ալեքսանդր III Մեծի (մ.թ.ա. 336-323) նվաճումների պատմությունը, ինչքան էլ տարօրինակ հնչի, մեզ է հասել հենց նման կերպ: Ընդ որում այդ երկերը գրվել են այն ժամանակ, երբ Հռոմին կենսականորեն անհրաժեշտ էր ոչ միայն հիմնավորել արևելքում իրականացվող իր նվաճողական քաղաքականության “արդարացիություն”-ը, այլև` ժամանակակիցներին ու սերունդներին ոգևորելու համար դրանք ներկայացնել որպես դյուրին մի գործ: Հենց սրանով էլ բացատրվում է մարտնչող բանակների ու նրանց կրած կորուստների այն տարօրինակ հարաբերակցությունը, որը մինչև հիմա էլ զարմացնում է մասնագետներին:

Այսպես, մ.թ.ա. 331 թ-ի հոկտեմբերի 1-ի Գավգամելայի ճակատամարտում, ըստ Արիանոսի, հունա-մակեդոնական բանակը կորցրել է 100 մարդ և 1.000 ձի, այն դեպքում, երբ հակառակորդը կորցրել է 30.000 սպանված և դրանից էլ շատ գերի [4]: Նույն ճակատամարտում, ըստ Դիոդորոս Սիկիլացու, Ալեքսանդրի բանակը կորցրել է 500, իսկ թշնամին` 90.000 զինվոր [5]: Նախորդ հեղինակներից հետ չի մնում նաև Կուրտիոս Ռուֆոսը, որի վարկածի համաձայն կորուստներն ունեին “300 հույն ընդդեմ 40.000 պարսիկի” տեսքը [6]: Նույն իրավիճակն է նաև արևմտյան գրական ավանդույթներով “Միհրդատյան պատերազմներ” կոչվող մարտական գործողությունների նկարագրման հարցում: Մասնավորապես, ըստ հռոմեական “ճշմարտախոս” հեղինակների, մ.թ.ա. 69 թ-ի հոկտեմբերի 6-ի Տիգրանակերտի ճակատամարտում Մեծ Հայքի բանակի հետևազորից սպանվել է 100.000 մարդ, իսկ 55.000-անոց հեծելազորից էլ շատ քչերն են ազատվել, այն դեպքում, երբ հռոմեական բանակը կորցրել է ընդամենը… 5 հոգի [7]: Իր հերթին, եթե մենք ընդունենք “Միհրդատյան պատերազմներում” Պոնտոսի կրած կորուստների մասին հռոմեական հեղինակների տեղեկությունները և դրանք գումարենք իրար, ապա մնում է միայն զարմանալ, որ Պոնտոսում ու նրա իշխանության տակ գտնվող Փոքր Հայքում դեռևս կենդանի տղամարդ ընդհանրապես մնացել էր [8]:

_______________________
[1] Ադոնց Ն. Տիգրան Մեծ, Երևան, 2010, էջ 55-79 և այլ էջեր, Մանանդյան Հ. Հ. Տիգրան երկրորդը և Հռոմը էջ 145-146 և այլ էջեր, Երևան 1940 և այլն:
[2] Ադոնց Ն. Տիգրան Մեծ, Երևան, 2010, էջ 61:
[3] Ադոնց Ն. Տիգրան Մեծ, Երևան, 2010, էջ 61:
[4] Արիանոս Ալեքսանդրի արշավանքը 3.15.6, Երևան 1987:
[5] Դիոդորոս Սիկիլացի Պատմական գրադարան 17.61, Երևան 1985:
[6] Կուրտիոս Ռուֆոս Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը 4.16.26 , Երևան 1987:
[7] Բարոյախոսի համբավ ունեցող այս ճշմարտախոսի բերած տվյալներին ծանոթանալիս քիչ է մնում մեր կողմից էլ ավելացնենք, թե այդ 5 հոգուն էլ ամենևին հայերը չսպանեցին. նրանք, որ ունեին մի քանի հազարամյա ռազմական ավանդույթներ, բազմիցս տարածաշրջանում ընդհարվել էին աշխարհակալ պետությունների հետ ու հետ մղել նրանց ոտնձգությունները, մի քանի անգամ հասել էին գերիշխանության ու հենց նոր էլ ստեղծել էին մի հսկայական կայսրություն, դրանում լրիվ անընդունակ էին, ուղղակի հռոմեական բանակի զինվորներից մեկը ընկավ ձիուց, մյուսը մահացավ սրտի կաթվածից, երրորդին սխալմամբ հենց հռոմեացիները նետահարեցին, չորորդին օձը կծեց, իսկ վերջինին հարվածել էր իր անձնական թշնամին և ընդհանրապես նա միայն ծանր վիրավորված էր: Այս կապակցությամբ դիպուկ են Արտակ Մովսիսյանի խոսքերը, որ. "Հայերի շուրջ 150 հազարի դիմաց հռոմեացիների 5 զոհ տալուն կարելի էր հավատալ, եթե Ք.ա. 1-ին դարում Հռոմն ունենար ինքնաթիռներ և միջուկային զենք…" (Մովսիսյան Ա. Ե. Տիգրան Մեծ, էջ 53 Երևան 2010 թ.):
[8] Խնդիրը մանրամասն քննարկվել է Հակոբյան Մ. Ի. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 7-ում (էջ 38):

Lion
08.09.2011, 08:37
Այս պայմաններում երևի ավելորդ էլ է ասել, որ կոնկրետ ճակատամարտի կապակցությամբ սեփական հաղթանակը ուռճացնելու և հակառակորդին նսեմացնելու մտայնությամբ հաճախ ոչ իրական ու աղավաղված են փոխանցվել նաև կողմերի բանակների թվաքանակը արտահայտող տվյալները:

Այսպես, եթե գրեթե բոլոր հեղինակները նշում են, որ Ալեքսանդրի բանակի թվաքանակը տատանվել է առավելագույնը 50.000-ի սահմաններում, չնայած հունա-մակեդոնական տարածաշրջանի ռազմական պոտենցիալը կազմում էր 255.000 ռազմիկ [1] և հունական ողջ աշխարհը ոգևորված էր իրականացվող նվաճումներով, ապա Աքեմենյան բանակի կապակցությամբ արդեն իսկ մատնանշված հասկանալի շարժառիթներով հայտնվում են մեկը մյուսից ուռճացված տվյալներ: Օրինակ, Հուստինոսը նշում է, որ Դարեհ III Կոդոմանոսի (մ.թ.ա. 336-331) բանակը կազմված էր 100.000 հեծյալից ու 400.000 հետևակից [2], Արիանոսը հայտնում է 40.000 հեծյալի և 1.000.000 հետևակի մասին [3], Դիոդորոս Սիկիլացին [4] ու Պլուտարքոսը [5] կրկնում են այս տվյալները և միայն Կուրտիոս Ռուֆոսն է բերում իրականությանը համեմատականորեն մոտ թվեր` 45.000 հեծյալ և 200.000 հետևակ [6]:

Միջնադարյան և անտիկ գրեթե բոլոր իրադարձությունները մեզ են հասել ոչ թե ականատեսների կամ գոնե ժամանակակիցների ջանքերով, այլ մարդկանց ջանքերով, որոնք ապրել են նկարագրվող դեպքերից բավական ժամանակ հետո: Ավելին, նկարագրելով կոնկրետ իրադարձությունը, պատմիչները գրեթե անխուսափելիորեն հենվել են իրենցից առաջ ստեղծագործողների աշխատանքների վրա: Այսպիսով մենք գործ ունենք տեղեկատվության երկրորդական կրիչ հանդիսացող մարդկանց կողմից փոխանցվող տեղեկատվության հետ: Այս պայմաններում մեծ է հավանականությունը, որ տեղեկատվությունը աղավաղվել է այն կրողների պատկերացումների, աշխարհահայացքի, գիտելիքների, քաղաքական նախասիրությունների, կրոնական նախասիրությունների, հետապնդած նպատակների և այլ սուբյեկտիվ ու օբյեկտիվ գործոնների ազդեցության տակ:

Եթե քաղաքում ապրող մի հեղինակի համար "մեծաքանակ"-ը կարող է նշանակել 100.000 և ավելի, ապա բուռն երևակայություն ունեցող երկրորդի համար դա կարող է լինել 1.000.000 և ավելին, իսկ սեփական վանքի պատերում պարփակված երրորդի համար էլ դա կարող է չգերազանցել 10.000-ը:

Շարունակելի
_______________________
[1] Միայն Մակեդոնիայի մշտական բանակը, ըստ Դիոդորոս Սիկիլացու (գիրք 16), կազմում էր 33.000 (ըստ երևույթին այստեղ խոսքը միայն հետևակի մասին է), իսկ ըստ Ֆրոնտինի (գիրք 4)` 40.000 ռազմիկ (ամենայն հավանականությամբ` այստեղ արդեն հետևակը և հեծելազորը միասին): Սակայն, ըստ Հուստինոսի (գիրք 9) դեռևս Ալեքսանդր III Մեծի հայր Ֆիլիպ II-ին (մ.թ.ա. 359-336) տրամադրված էր նաև հունական 215.000-անոց բանակը: Ալեքսանդրը հույների նկատմամբ ձեռք էր բերել ավելի մեծ իրավունքներ, քան իր հայրը, որն էլ ենթադրել է տալիս, որ նրա ձեռքի տակ եղել է առնվազն 215.000-անոց հունական և 40.000-անոց մակեդոնական բանակ` ընդհանուր թվով 255.000 ռազմիկ: Սրանցից 13.500 ռազմիկ թողնելով Հունաստանում` արևելքի այս մեծ նվաճողը սկսեց իր արշավանքը 241.500-անոց բանակով: Այս սխեման անուղղակի կերպով հաստատում է նաև այն հանգամանքը, որ ըստ Արիանոսի Դարեհ III-ի (մ.թ.ա. 336-331) զորավար Մեմնոն Հռոդոսցին դեռևս թշնամու ներխուժման սկզբում էր առաջարկում վերջինիս արշավանքի ուղին ամայացնել և նահանջել` մի մարտավարություն, որին դիմում են միայն ուժերի մեծ տարբերության դեպքում (մանրամասն տես Օհանյան Մ. Մ. Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքը և Հայաստանը, Երևան 2003, էջ 17:
[2] Юстин “История Филиппа” 11.12, Москва 2005:
[3] Արիանոս Ալեքսանդրի արշավանքը 3.15.6, Երևան 1987:
[4] Դիոդորոս Սիկիլացի Պատմական գրադարան 17.53, Երևան 1985:
[5] Պլուտարքոս Երկեր Ալեքսանդր 31, Երևան 1987:
[6] Կուրտիոս Ռուֆոս Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը 4.12.13 , Երևան 1987:

Varzor
08.09.2011, 09:37
Լիոն ջան, վերջը որոշեցիր ստեղ էլ գրել :)
Ի դեպ մի անգամ, կար զրուցել ենք այս թեմայով:
Հետաքրքիրն այն է, որ այդպիսի թվական խեղաթյուրումներ կատարվել են ոչ միայն հեռավոր, այլև ոչ վաղ անցյալում: Մենակ Ադրբեջանական թվերը քեզ օրինակ :D
Ամեն դեպքում, լավ աշխատանք է: Իրոք, որ հանգամանալից վերլուծում ես շատ թվեր ուղղակի հորինված են: Բայց իմ կարծիքով ավելի կարևոր է ոչ թե զորաքանակը, այլ ճակատամարտերի իրական ելքերը, որոնք նույնպես խեղաթյուրվում են:
Բայց մի բան հաստատ կասեմ` ուսումնասիրելով ճակատամարտերի զորաքանակների իրական թվերը շատ այլ հետաքրքրի տվյալներն են ստանում տվյալ ժամանակվա մասին (ռազմական կուլտուրա, բնակչության թիվ, դանակցություն և ազդեցություն և այլն):

Նույն տեմպերով :)

Lion
08.09.2011, 11:11
Լրիվ համաձայն եմ: Թվաքանակի հարցը արձագանքային կերպով այլ հարցեր ևս օգնում է պարզել, օրինակ` ինչու էր այս պետությունը կամ տիրակալը իրեն հանգիստ պահում, ինչու մյուսը` ագրեսիվ, ինչու այս կամ այն պետությունը հանկարծ ստեղծվեց կամ կործանվեց, ինչու այս կամ այն պատերազմը շարունակվեց կամ չշարունակվեց, ինչու այս կամ այն ճակատամարտում հաղթանակը կամ պարտությունը ծանր հետևանքներ ունեցավ կամ չունեցավ և այլն, և այլն, և այլն...

Lion
08.09.2011, 11:23
Այս կապակցությամբ կարևոր է նշել նաև այն հանգամանքը, որ պատմիչները, որպես կանոն լինելով մտավորական-հոգևորականներ և խորթ ռազմական գործից, չեն մտել ռազմական մանրամասների մեջ ու իրենց աշխատություններում ներկայացրել են մարտի ավելի շատ հոգեբանա-բարոյական կողմը, քաղաքական նշանակությունը և արդյունքը:

Եթե հաշվի չառնենք Սմբատ Սպարապետին ու Հեթում Պատմիչին, ապա միջնադարյան հայկական պատմագրության մեջ կարելի է մատնանշել լավագույն դեպքում միայն 4 պատմիչների, որոնք համեմատականորեն մեծ ուշադրություն են դարձրել ռազմական մանրամասների լուսաբանման և ռազմիկների թվաքանակի հարցին: Այս շարքում ժամանակագրականորեն առաջինը Փավստոս Բյուզանդն է, սակայն նրա երկը, ենթադրաբար հետագա կրկնօրինակողների անտեղի միջամտության արդյունքում, մեծապես եղծվել է: Մյուսը Ղազար Փարպեցին է, որի երկի վրա մեզ հետաքրքրող թեմայի տեսանկյունից մեծապես դրական ազդեցություն է ունեցել Վահան Մամիկոնյանի անմիջական հսկողությամբ ստեղծագործելը: Ուշագրավ են նաև Շապուհ Բագրատունին և Հովհան Մամիկոնյանը, ի դեմս որոնց մենք ամենայն հավանականությամբ գործ ունենք հոգևորականի աստիճան ընդունած նախկին զինվորականների հետ:

3. Օբյեկտիվ դժվարությունները: Տեղեկատվությունը փոխանցող պատմիչների համար բանակի ռազմիկների թվաքանակի կամ կորուստների հարցի պարզումն իսկ, անկախ ամեն ինչից, կապված է եղել մեծ դժվարությունների հետ: Ինչպես արդեն ասվել է, գերակշռող մեծամասնությունում պատմիչները չեն հանդիսացել դեպքերի մասնակիցներ կամ գոնե ականատեսներ, այլ ստեղծագործել են դեպքերից որոշակի ժամանակ անց: Այս պայմաններում պատմիչների համար նաև օբյեկտիվերեն է դժվար եղել փոխանցել տեղեկատվություն բանակի ռազմիկների թվաքանակի վերաբերյալ: Հեշտ չի եղել նաև այն պատմիչների գործը, որոնք եղել են դեպքերին ականատեսներ կամ մասնակիցներ: Այսպես, դժվար է հավատալ, որ 451 թ-ի մայիսի 26-ի Ավարայրի ճակատամարտի հենց հաջորդ գիշերը Եղիշեն քայլել է Ավարայրի դաշտով ու հաշվել սպանվածներին և վիրավորներին: Անհավանական է ենթադրել նաև, որ Պարսից թագավորության բանակի կորուստները նա կարող էր ճշտել Մուշկան Նիսալվուրտից [1]: Բացի այդ, ինչպես արդեն ասվել է, այս կարգի պատմիչներին որպես կանոն չեն էլ հետաքրքրել ռազմական մանրամասները: Օրինակ, միջնադարյան մահմեդական, եվրոպական, վրացական, ինչպես նաև հայ պատմիչների ճնշող մեծամասնությունը եղել են հոգևորականներ կամ, առնվազն ոչ զինվորական, չեն հասկացել ռազմական գործը և նույնիսկ խնդիր էլ չեն դրել լուսաբանել ռազմական մանրամասները:

V դարի պատմիչ Եղիշեն, որպես Վարդանանց պատերազմի ականատես ու անմիջական մասնակից, այնքան էլ կարևորություն չի տալիս Ավարայրի ճակատամարտում հայկական բանակի թվաքանակին [2], Պարսից թագավորության բանակի թվաքանակի մասին տվյալը փոխանցում է ծայրաստիճան իմիջայլոց, (կարելի է ասել նույնիսկ` պատահական կերպով) [3], ոչ ճշգրիտ և բացառապես եկեղեցական դիրքերից է փոխանցում կողմերի կորուստները այս ճակատամարտում [4], չի անդրադառնում կողմերի ռազմիկների թվաքանակին 450 թ-ի հոկտեմբերի Խաղխաղի ճակատամարտում և այլն [5]: Նույն թերությունը առկա է նաև Ղազար Փարպեցու մոտ, որը, հանդիսանալով ժամանակակիցը նկարագվող դեպքերին և ստեղծագործելով հայկական կողմից իրադարձությունների գլխավոր մասնակից ու կազմակերպիչ, սպարապետ, իսկ հետագայում էլ մարզպան Վահան Մամիկոնյանի անմիջական հսկողությամբ, այնուհանդերձ չի փոխանցում թվական տվյալներն ու կորուստները մի շարք վճռական ճակատամարտերի վերաբերյալ: Ռազմական մանրամասներին բացարձակապես անուշադիր է նաև Հովհաննես Դրասխանակերտցին, դեպքերի ականատես ու մասնակից Ամենայն Հայոց կաթողիկոսը, որը ավելորդ չի համարում մեջբերել կրոնական բնույթի երկարատև ու սխոլաստիկ հատվածներ, բայց 894 թ-ի Դողսի ճակատամարտը նկարագրում է կրոնա-գեղարվեստական ոճով, իսկ շրջադարձային հանդիսացած 924 թ-ի Գեղ ամրոցի ճակատամարտին և Գևորգ Մարդպետունու գործունեությանը անդրադանում է անչափ սուղ [6]:

Պատահական չէ, որ հայտնվող տեղեկատվության գերակշիռ մասում պատմիչները գերադասել են կամ ընդհանրապես չանդրադառնալ հակամարտող բանակների ռազմիկների թվաքանակին ու կրած կորուստներին, կամ էլ նկարագրել են դրանք այնպիսի սուբյեկտիվ-գնահատողական խոսքերով, ինչպիսիք են. “մեծ”, “փոքր”, “հսկա”, “մանր” և այլն: Անտիկ և միջնադարյան միայն շատ քիչ ճակատամարտերի կամ ռազմական գործողությունների վերաբերյալ է, որ մեզ են հասել կոնկրետ թվական տվյալներ հակամարտող բանակների վերաբերյալ, իսկ այնպիսինները, որոնց մասին թվական տվյալներ են հայտնում մեկից ավելի պատմիչներ, կազմում են շատ չնչին տոկոս:

Շարունակելի
_______________________
[1] Խնդիրը մանրամասն քննարկվել է Հակոբյան Մ. Ի. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 14-ում (էջ 38-44), ինչպես նաև Հակոբյան Մ. Ի. Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն (էջ 12-20) , Երևան 2003 աշխատությունում:
Եղիշե (գլուխ 5). “Եվ նրանք (նախարարները – Մ.Հ.) բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրը իր զորքով ու ամբողջ պատրաստվածությամբ… և նրանց ընդհանուր թիվը եղավ 66.000”: Ակնհայտ է, որ հեղինակի համար ավելի կարևոր է բանակի կենտրոնանալու բուն փաստը, այլ ոչ թե նրա թվաքանակը:
[2] Եղիշե (գլուխ 4). “… որ ամեն մեկի (հայ զինվորականի – Մ.Հ.) դեմ երեքին պատրաստեն, չխոսելով էլ մյուսների մասին”: Ակնհայտ է, որ հեղինակի համար առաջնային է թշնամու չարամտությունն ընդգծելը, այլ ոչ թե վերջինիս բանակի թվական կազմի մասին տեղեկատվություն տալը:
[3] Ըստ Եղիշեն (գլուխ 5):
[4] Խնդիրը մանրամասն քննարկվել է Հակոբյան Մ. Ի. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք (էջ 40), Գիրք 14-ում:
[5] Այս հեղինակը չի փոխանցում նույնիսկ Գևորգի տոհմանունը:
[6] Հովհաննես Դրասխանակերտցի Հայոց պատմություն (գլուխ 67), Երևան 1996:

Lion
09.09.2011, 07:58
*

Որպես Մերձավոր Արևելքում ՌԹՀ-ի քննարկման առաջին օրինակ կարող է հանդիսանալ թերևս հայտնի հաղորդումը Սարգոն Աքքադացու (մ.թ.ա. 2316-2261) 5.400-անոց զորամասի մասին: Ուշագրավ է նաև “Խեթական լեգենդը Նարամ-Սուենի մասին” արձանագրությունը (նույնպես հայտնի է “Քութայի արքայի լեգենդը” և “Շու-իլիի լեգենդը” անուններով):

Այստեղ պատմվում է այն մասին, որ ընդդեմ Պուրուշխանդայից մինչև Էլամ ձգվող բոլոր իշխանությունների, ինչպես նաև Արատտայի քրմապետության 90.000-անոց միացյալ բանակի Աքքադի արքա Նարամ-Սուենը (մ.թ.ա. 2237-2200) հաջորդաբար ուղարկել է երեք բանակներ, համապատասխանաբար 120.000, 90.000 և 60.700 թվաքանակով, սակայն այս բանակներից. “ոչ-ոք կենդանի չվերադարձավ [1]:

Սրանք հանդիսանում են մարդկության պատմության ընթացքում առաջին հաղորդումները բանակի թվաքանակի վերաբերյալ: Արևելքի վերաբերյալ մեկ այլ և հետաքրքիր հաղորդում էլ մենք հանդիպում ենք արդեն վեդայական աղբյուրներում` կապված Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում կայացած Կուրուկշետրի ճակատամարտի հետ [2]:

Համաձայն վեդայական սկզբնաղբյուրների, այս ճակատամարտին ընդհանուր առմամբ մասնակցել է 18 բանակ, որոնցում, ըստ տարբեր մեկնաբանությունների, եղել է 109.350 հետևակային, 65.610 հեծյալ, 21.807 փիղ և 21.807 մարտակառք:

Եվրոպական տարածաշրջանում, որպես ՌԹՀ-ի քննարկման առաջին օրինակ, կարելի է մատնանշել Տրոյական պատերազմին վերաբերվող տեղեկությունները, համաձայն որոնց Տրոյան պաշարվել է մի բանակի կողմից, որի կազմում կար 1.186 նավ և, ամեն մի նավին բաժին հանելով առավելագույնը մոտ 50 ռազմիկ, մոտ 55.000 ռազմիկ [3]: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում նաև Հերոդոտի հայտնի հաղորդումները Հունաստան ներխուժած Աքեմենյան բանակի թվաքանակի վերաբերյալ [4]:


Շարունակելի
_______________________
[1] Մովսիսյան Ա. Ե. Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների) էջ 148, Երևան 2005:
[2] Ճակատամարտի թվագրման վերաբերյալ առայժմ միասնական մոտեցում չկա, սակայն առավել հիմնավոր է թվում տեսակետը, որ այն տեղի է ունեցել մ.թ.ա. XV-րդ դարում:
[3] Разин Е. А. История военного искусства (том 1, стр. 28), Москва 1994.
[4] Հերոդոտ Պատմություն 9 գրքից, (Գիրք 7) Երևան 1986:

Lion
09.09.2011, 08:02
*

ՌԹՀ-ի վերաբերյալ կարծիք հայտնած մասնագետներին, ըստ արտահայտված կարծիքների բնույթի, պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի.
1. Մեծ թվերի ուղղությամբ չափազանցեցնողներ,
2. Միջին-իրատեսական թվերի կողմնակիցներ,
3. Մանր թվերի կողմնակիցներ:

1-ին խումբը պատմականորեն ամենահինն է և սկիզբ է առնում թերևս Կուրուկշետրի ճակատամարտում փղերի ու մարտակառքերի մասին հայտնած տվյալների հեղինակներից և առավել ցայտուն կերպով դրսևորվում է Աքեմենյան բանակի կապակցությամբ Հերոդոտի հայտնած միլիոնների տեսքով [1]: Ընդ որում այս խումբը ոչ միայն պատմականորեն է ամենահինը, այլ նաև ամենակայունն է: Ընդհուպ մինչև XIX դարի վերջը, երբ մասնագետները պնդում էին միլիոնավոր ռազմիկներ պարունակող արևելյան, քոչվորների ու հատկապես մոնղոլների բանակների մասին, այս մոտեցումը մնում էր գերակայող [2]: Ու թեև արդեն XX դարում այս տեսակետները մեծապես վերանայվեցին, սակայն մինչև հիմա էլ հանդիպում են նման դիրքորոշման մնացորդներ, հատկապես թեմային ոչ այնքան լավ ծանոթ մասնագետների աշխատանքներում [3]:

2-րդ խումբը, որի կողմնակիցները ներկայումս զգալի թիվ են կազմում, կողմ են նախորդից ավելի փոքր, սակայն ոչ մանր թվերի: Այս խումբը հիմնականում ի հայտ եկավ XX դարում և այժմ էլ կայուն կերպով պահում է իր դիրքերը հատկապես Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ տարածքում [4]: Այս խումբը գրեթե երբեք չի արտահայտվում միլիոնը գերազանցող թվի օգտին, մի քանի հարյուր հազարը արդեն իսկ համարում է խոշոր, իսկ անտիկ և միջնադարյան հիմնական ճակատամարտերի մեծագույն մասում հիմնականում արտահայտվում է առավելագույնը. “մի քանի տասնյակ հազար”-ի օգտին:

3-րդ խումբը, որի կազմում են հիմնականում Արևմտյան Եվրոպան և ԱՄՆ-ը ներկայացնող մասնագետներ, ինչպես նաև որոշ միջինասիական “նեոքոչվորական” տեսության կողմնակիցներ [5], գրեթե երբեք չի արտահայտվում հարյուր հազարը գերազանցող թվի օգտին, մի քանի տասնյակ հազարը արդեն իսկ համարում է խոշոր, իսկ անտիկ և միջնադարյան ճակատամարտերի մեծագույն մասում հիմնականում արտահայտվում է. “մի քանի հազար”-ի օգտին:

Շարունակելի
_______________________
[1] Հերոդոտ Պատմություն 9 գրքից, (Գիրք 7) Երևան 1986:
[2] Օրինակ, Կարամզինը կարծում էր, որ Մոնղոլական բանակի 1237 թ-ի Արևմտյան արշավանքի սկզբում արշավի էր դուրս եկել 500.000 ռազմիկ, իսկ Իվանինը կողմ էր 600.000-ի:
[3] Տես օրինակ Gabriel R. The Ancient World (Soldiers' Lives Through History) page 133), Westport: Greenwood Press 2007.
[4] Այս մոտեցման կողմնակիցներից կարելի է մատնանշել Ա. Ն. Օլենինին, Ի. Բերեզինին, Ս. Մ. Սոլովևին, Ն. Գոլիցինին, Ն. Գ. Ուստրյալովին, Դ. Ի. Իլովսկուն, Դ. Ի. Տրոիցկուն և այլոց, որոնք Կիևյան Ռուսիայի վրա հարձակված Մոնղոլական կայսրության բանակը գնահատում են 300-500.000-ի սահմաններում: Արևմտյան մասնագետներից այս խմբում կարելի է մատնանշել Ֆ. Շտրիլին, Ի. Խամեր-Պուրգշատելին, Տ. Շիմանին, Ա. Բրյուկերին և այլոց:
[5] Այս ուղղության ներկայացուցիչներին (Ժ. Սաբիտով և ուրիշներ) հատուկ է քոչվոր հասարակության ինստիտուտների իդեալականացումը: Իդեալականացնելով նաև քոչվոր հասարակության բանակը` այս ուղղության կողմնակիցները արտահայտվում են ոչ իրական փոքր թվերի օգտին` ձգտելով ընդգծել առանձին քոչվոր ռազմիկի բարձր մարտական հատկանիշները ու անվիճելի առավելությունները նստակյաց հասարակության ռազմիկի նկատմամբ: Այս ուղղության ամենաթարմ արտահայտություններից մեկի վերաբերյալ տես օրինակ Сабитов Ж.М. О численности монгольской армии в Западном походе (1235-1242 гг.), Вопросы Истории и Археологии Западного Казахстана. №1. С. 55-73, Уральск 2010.

Lion
09.09.2011, 08:04
*

ՌԹՀ-ի պարզաբանման տեսանկյունից կարևոր է Եվրասիայում գոյություն ունեցած պետությունների դասակարգումը.

1. ըստ պետության հիմնական բնութագրիչը հանդիսացող հասարակական-քաղաքական ֆորմացիայի, Եվրասիայի պետությունները լայն իմաստով կարելի է պայմանականորեն բաժանել երկու մեծ խմբի` այսպես կոչված “Քոչվոր պետություններ” և “Նստակյաց պետություններ”: Քոչվոր պետությունները հիմնականում գոյություն են ունեցել տափաստաններում, տայգաներում կամ անապատներում: Եթե հաշվի չառնենք այն դեպքերը, երբ Քոչվոր պետություններին հաջողվել է իրենց իշխանությունը տարածել Նստակյաց պետությունների զբաղեցրած տարածքի վրա, այսինքն եթե հաշվի առնենք միայն Քոչվոր պետության նախնական կամ հիմնական տարածքի գործոնը, ապա կարող ենք ամրագրել, որ դրանք գոյություն են ունեցել հիմնականում Միջին Ասիայում, Նախակովկասյան և Մերձսևծովյան տափաստաններում, ինչպես նաև Արաբական թերակղզում և, որոշ չափով, Հյուսիսային Աֆրիկայում: Իրենց հերթին, նստակյաց պետությունները գոյություն են ունեցել Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հայկական և Իրանական լեռնաշխարհներում, Կովկասում, Ասորիքում, Միջագետքում, ինչպես նաև Հիմալայան լեռնաշղթայում:

Որպես Քոչվոր պետության դասական օրինակներ կարելի է մատնանշել Սկյութական թագավորությունը, Հոների կայսրությունը, Պեչենեգների խանությունը և այլն, իսկ որպես Նստակյաց պետության դասական օրինակներ` Մեծ Հայքի, Իբերիայի, Սելևկյանների ու Սասանյանների թագավորությունները:
Հարկ է նշել, որ Միջին և Ուշ միջնադարում, կապված այն բանի հետ, որ Քոչվոր պետությունների տիրապետության տակ հայտնվեցին որոշ Նստակյաց պետությունների զբաղեցրած տարածքներ, առաջացան այսպես կոչված “Հիբրիդ” (Քոչվորա-նստակյաց) պետություններ, որոնց մենք, իհարկե հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, կդիտարկենք Քոչվոր պետությունների հետ միասին: Որպես Հիբրիդ պետությունների օրինակներ կարելի է մատնանշել Սելջուկյան սուլթանությունը, Իլխանությունը, Ղարա ու Աղ-Ղոյունլուների էմիրությունները և այլն:

2. ըստ ժամանակագրական չափանիշի Եվրասիայի պետությունները կարելի է պայմանականորեն դասակարգել երեք մեծ խմբի` Արխայիկ, Անտիկ և Ուշ Միջնադարյան: Սույն դասակարգումը կարևորվում է նրանով, որ ամեն մի հաջորդ խմբի պետությունը իր ռազմական հզորությամբ, այդ թվում նաև բանակային ուժերի թվով, գերազանցել է նախորդ, իր “քաշային կարգի” պետությանը: Այսպես, եթե Արխայիկ պետությունների շարքում մի քանի տասնյակ հազար ռազմիկներ ունեցող Ասորեստանի կամ Խեթական թագավորությունները համարվում էին հզոր, ապա Անտիկ տիպի պետությունների համեմատությամբ, որոնք կարող էին մարտադաշտ հանել հարյուր հազարից էականորեն ավել թվաքանակով ռազմիկներ, նրանք ամենևին էլ հզոր չէին: Ուշ Միջնադարյան պետությունները ևս որպես կանոն իրենց հերթին գերազանցում էին Անտիկ պետություններին: Արխայիկ պետություններ կարող են համարվել մինչև Աքեմենյանների կայսրությունը գոյություն ունեցած բոլոր պետությունները: Անտիկ պետությունների դարաշրջանը վերջացավ Սասանյանների թագավորության անկումով, իսկ Ուշ Միջնադարյան պետությունները, աստիճանաբար տրանսֆորմացվելով Կապիտալիստական տիպի պետությունների, իրենց գոյությունը շարունակեցին մինչև XIX դարի վերջը: Սույն հոդվածի շրջանակներում մենք հիմնականում կքննարկենք առաջին երեք տիպի պետությունները` Կապիտալիստական տիպի պետությունների քննարկումը հետաձգելով ավելի հարմար մի ժամանակի:

Շարունակելի

Lion
09.09.2011, 08:13
*

Ինչպես արդեն ասվեց, մարդկության պատմության ընթացքում Եվրասիայում իրար են հաջորդել բազմաթիվ պետական միավորներ, որոնց բանակների ռազմիկների թվաքանակի հարցը մինչ այժմ էլ հանդիսանում է մարդկության պատմության ամենավիճելի, սուր և չուսումնասիրված հարցերից մեկը: Բազում մասնագետների կողմից առաջարկվել են հարցի պարզաբանման բազմաթիվ մեթոդներ, սկսած զուտ մաթեմատիկականից և վերջացրած ընդհանուր-հասարակականով: Մեր կարծիքով, սակայն, առաջարկված գրեթե բոլոր մեթոդներն էլ թողնում են բազում չլուծված խնդիրներ և բավարար կերպով չեն պատասխանում բարձրացվող հարցերին: Ընդ որում կարծում ենք, որ խնդիրը պայմանավորված է ոչ այնքան որևէ մի մեթոդի` սկզբունքային թերություն ունենալով, այլ` հարցի բարդ և բազմակողմանի բնույթով:

Հանդիսանալով բարդ և բազմակողմանի երևույթ` խնդիրը մեր կարծիքով չի կարող բավարար կերպով լուծվել միայն որևէ մեկ (ասենք, զուտ մաթեմատիկական) չափանիշի կիրառմամբ: Տվյալ դեպքում անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում, որը կհիմնվի խնդրի մաթեմատիկական, հասարակական, քաղաքական, տնտեսական, աշխարհագրական, էթնիկ, հոգեբանական, ռազմական և մի շարք այլ բաղադրատարրերի վրա: Խնդիրը պարզաբանելիս ոչ միայն ոչ մի կերպ չի կարելի դիտարկել այն նախորդող և հաջորդող ժամանակատարածային հարություններից ու հասարակական-պատմական երևույթներից կտրված, այլև` իր ժամանակի երևույթներից առանձնացված: Հակառակ դեպքում մենք կունենանք մի իրավիճակ, երբ, հանուն ճշմարտության ապացուցման որևէ մի առանձին վերցված օրինակում, կստեղծենք մի վիճակ, երբ ապացուցվող "ճշմարտություն"-ը անհաղթահարելի հակասություններ կստեղծի այլ և նույնիսկ գիտության կողմից չվիճարկվող փաստերի հետ:

Այսպես, Մանր թվերի կողմնակիցները [1], եռանդուն կերպով պաշտպանելով թեզը այն մասին, որ 1236-1242 թվականների Արևմտյան արշավանքում Մոնղոլական կայսրության բանակը չի գերազանցել մի քանի տասնյակ հազարը (40.000-60.000), կատարում են միանգամից մի քանի համակարգային սխալ: Արդյունքում, քանի որ նրանք դրսևորում են ոչ համակարգային մոտեցում և խնդիրը դիտարկում են այլ հասարակական և պատմական երևույթներից կտրված, չեն կարողանում բավարար պատասխան գտնել մասնավորապես հետևալ հարցերին.

- եթե Մոնղոլական կայսրության տարածքով և ռազմական հզորությամբ էականորեն զիջող նախորդ և հաջորդ քոչվոր կոնֆեդերացիաները (օրինակ` Հեփթաղների թագավորությունը, որը 427 թ-ի Մերվի ճակատամարտում ուներ 250.000 ռազմիկ [2] կամ Խազարական խաքանությունը, որը արաբների դեմ պատերազմում ուներ 300.000 ռազմիկ [3]) ի վիճակի են եղել մարտադաշտ հանել 100.000-ը էականորեն գերազանցող թվաքանակով բանակներ, ապա ի՞նչ հիմնավորմամբ է պնդվում, որ Մոնղոլական կայսրության ամենամեծ և վճռական նշանակություն ունեցող ռազմական օպերացիաներից մեկում` Արևմտյան արշավանքում, կայսրությունը, որևէ դեմոգրաֆիկ աղետի մասին տեղեկատվության բացակայության պայմաններում, պետք է ներառեր այդքան քիչ ուժեր,

- ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Արևմտյան արշավանքի ելած կայսրության բանակը "չի վերջացել": Այսպես, միայն 1236-1241 թվականներին Կիևյան Ռուսիայում Մոնղոլական կայսրության բանակը գրավել է առնվազն 33 քաղաք և մասնակցել է 4 արյունահեղ ճակատամարտի: Միայն հայտնի Կոզելսկի` "Չար քաղաք"-ի, գրավման ժամանակ Մոնղոլական կայսրության բանակը կորցրեց 4.000 ռազմիկ [4], իսկ Կիևում ոչնչացրեց քաղաքի 5.000-անոց կայազորը և բնաջնջեց նրա 50.000-անոց բնակչությունը [5]: Այս պայմաններում, երբ Մոնղոլական կայսրության բանակը լիովին ոչնչացրել է իրենց ընտանիքների ու հարազատների համար պայքարող, նահանջելու տեղ և կորցնելու այլևս ոչինչ չունեցող ու, սրանից դրդված, ամրությունների հետևում հուսահատորեն համառ դիմադրության հակված մարդկանց և նրանց թվում ոչ քիչ թվով դրուժինաների պրոֆեսիոնալ ռազմիկների, տրամաբանակա՞ն է արդյոք կարծել, որ Մոնղոլական կայսրության (ըստ այս մոտեցման կողմնակիցների) 60.000-անոց բանակը կարող էր ոչ միայն այսքան բան անել ու "չվերջանալ", այլև` բավարար ուժեր պահպանել 3 առանձին շարասյուններով Եվրոպա ներխուժելու, այնտեղ մեկ տասնյակից ավել քաղաքներ գրավելու և մի քանի արյունահեղ ճակատամարտերում հաղթանակ տանելու համար: Չէ՞ որ միայն 5.000-անոց կայազոր ու 50.000-ի հասնող բնակչություն ունեցող Կիևը 17-օրյա բաց հարձակողական քաղաքային մարտում ոչնչացնելու համար Մոնղոլական կայսրության բանակը կկորցներ առնվազն 15.000 ռազմիկ: Անլուծելի այս անհամապատասխանությանը հիշատակված մոտեցման կողմնակիցները սովորաբար փորձում են լուծում տալ Մոնղոլական կայսրության բանակի կորուստները անբնականության աստիճան փոքրացնելով, բայց իրենց այդ իսկ դիրքորոշմամբ հայտնվում են հերթական աբսուրդ իրավիճակում: Մասնավորապես, հանկարծ պարզվում է, որ Կիևի, Ռյազանի, Վլադիմիրի և նման այլ խոշոր քաղաքների գրավման, այսինքն միջինը մոտ 500 զինվոր և 5.000 բնակչություն ունեցող 33 քաղաքներից յուրաքանչյուրը բաց հարձակողական քաղաքային մարտում ոչնչացնելու ժամանակ Մոնղոլական կայսրության բանակը չի կորցրել ավելին, քան 100-200 ռազմիկ: Այսինքն, հանուն սեփական տեսության հիմնավորման, այս մոտեցման կողմնակիցները մեղանչում են տրամաբանական և ռազմագիտական պարզագույն օրենքների դեմ և պնդում են, որ պարիսպների ու ամրությունների հետևում հուսահատորեն համառ դիմադրության հակված մարդկանց (որոնց մեջ քիչ չեն նաև դրուժինաների պրոֆեսիոնալ ռազմիկները) բաց հարձակողական քաղաքային մարտում ոչնչացնելիս հարձակվող կողմը կրել է կրկնակի քիչ կորուստ, քան պաշտպանվողը (??!!): Այս մոտեցման կողմնակիցները, հաշվի չառնելով սկզբնաղբյուրների ուղղակի հաղորդումները [6] Մոնղոլական կայսրությամ բանակի հսկայական թվի և նրանց ցույց տված կատաղի դիմադրության մասին, չեն զլանում նաև կասկածի տակ առնել Կիևյան Ռուսիայում ընդդեմ զավթիչների տրված 4 արյունահեղ ճակատամարտերի իսկությունը, որոնցում, կրկին, համաձայն սկզբնաղբյուրների, Մոնղոլական կայսրության բանակը թեև հաղթանակ է տարել, բայց կրել է ծանր կորուստներ: Սրանից հետո զարմանալի չեն նաև սեփական դիրքորոշումը ամեն գնով հիմնավորելու մոլուցքով արվող այն պնդումները, համաձայն որոնց քաղաքների գրավվումը, իսկ կորուստների հիշատակված անտրամաբանական հարաբերակցությունը բացատրվում է խաշարի մասսայական կիրառման, մոնղոլական հզոր աղեղի և հետախուզության, ինչպես նաև նմանատիպ` խնդրի քննարկման տեսակետից ոչ կարևոր ու երկրորդական հանգամանքներով,,

- տրամաբանակա՞ն է արդյոք կարծել, որ ընդդեմ 80.000-անոց բանակ [7] և մոտ 200.000 մոբիլիզացիոն հնարավորություն ունեցող Կիևյան Ռուսիայի Մոնղոլական կայսրությունը հարձակման կանցներ մի քանի տասնյակ հազարի հասնող բանակով, չէ՞ որ մինչ այդ Կիևյան Ռուսիան լրջորեն ճնշել էր իր ժամանակի "տափաստանային հեգեմոններ" հանդիսացող ղփչախներին,

- ի՞նչ հիմնավորմամբ (մոտիվացիայով) մոնղոլական զորավարները չպետք է կիրառեին իրենց ձեռքի տակ եղած խոշոր ուժերը և Արևմտյան արշավանքը սկսեին համեմատականորեն փոքր ուժերով, չէ՞ որ այդ դեպքում անհաջողության հավանականությունը մեծանում էր,

- ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ տառացիորեն մի քանի տարի անց միայն Իլխանությունը 1258 թ-ին [8] և Ոսկե Հորդան 1266 թ-ին [9] ի վիճակի էին մարտադաշտ հանել 300.000-ականանոց բանակներ, Յուանի կայսրությունը` 250.000-անոց բանակ, իսկ հեռավոր դաշնակցային մի պատերազմի էլ Ոսկե Հորդան կարող էր իրեն թույլ տալ մասնակցել 100.000 հեծյալով [10],

- եթե իր ժամանակի Եվրոպան ի վիճակի էր մարտադաշտ հանել մինչև 200.000 բավականին մարտունակ ռազմիկ [11], իսկ միայն Հունգարական թագավորությունը 1241 թ-ի մայիսի 16-30-ի Շաիո գետի ճակատամարտում ընդդեմ մոնղոլական Հարավային շարասյան հանդես եկավ 60.000-անոց բանակով [12], ապա ինչքա՞ն է հիմնավորված պնդումը այն մասին, որ Եվրոպա մտած Մոնղոլական կայսրության բանակը, 3 շարասյունները միասին, չէր գերազանցում 40.000 ռազմիկը: Մի՞թե ուժերի այս հարաբերակցության պայմաններում, երբ մոնղոլները կորուստներ էին կրել Կիևյան Ռուսիայի տարածքում և այնտեղ թողել էին անհրաժեշտ կայազորային ուժեր, 3 շարասյունների բաժանված 40.000-անոց բանակով նրանք կհարձակվեին Եվրոպայի վրա և կհաջողացնեին անել այնտեղ այն ամենը, ինչ արեցին,

- ինչքանո՞վ են հիմնավորված այս մոտեցման կողմնակիցների պնդումները այն մասին, որ չափազանցեցված են թվերը նաև մոնղոլական բանակի հակառակորդների բանակների թվաքանակների մասին գրեթե բոլոր ու նույնիսկ այլ պատերազմների կամ ճակատամարտերի օրինակներով հիմնավոր համարվող դեպքերում և արդյո՞ք այստեղ տեղի չի ունենում փաստերի ոչ բարեխիղճ խեղաթյուրում` հանուն սեփական տեսակետի հիմնավորման,

- արդյո՞ք արդարացի է, հանուն սեփական տեսակետի հիմնավորման, ժխտել միջնադարյան բանակների թվաքանակների վերաբերյալ հիմնավորված և բազում հանգամանքների հաշվի առնեցմամբ ապացուցված թվերը ու կասկածի տակ դնել միջնադարյան հեղինակների բազմաթիվ հաղորդումները:

Շարունակելի
_______________________
[1] Դ. Վ. Չերնիշևսկի (Приидоша бесчислены, яко прузи, www.xlegio.ru), Վ. Վ. Կարգալով (Каргалов В. В. Внешнеполитические факторы развития феодальной Руси Москва 1967), Լ. Եգորով, Ժ. Սաբիտով և այլն:
[2] Ат-Табари История пророков и царей, www.vostlit.info.
[3] Ал-Куфи Книга завоеваний , www.vostlit.info.
[4] Разин Е. А. История военного искусства (том 2, стр. 221), Москва 1994 .
[5] Толочко П. Демография древнего Киева, Журнал «Наука и жизнь», №4, 1982. Հետաքրքիր է, որ, համաձայն ակադեմիկ Մ. Ն. Տիխոմիրովի հաշվարկների, միջնադարյան քաղաքի բնակչության և նրա պրոֆեսիոնալ բանակի հարաբերակցությունը կազմում է 1-ը 6-ի: Օրինակ, Նովգորոդը ուներ 20-30.000 բնակչություն և 3-5.000-անոց բանակ (М.Н. Тихомиров Древнерусские города Издание 2-е. М., 1956):
[6] “Միքայել Չեռնիգովցու վարքաբանություն”-ը աշխատության հեղինակը հայտնում է, որ Կիևը պաշարած Մոնղոլական կայսրության բանակը կազմում էր 500.000 ռազմիկ: Նույն թիվն է հայտնում նաև հունգարացի վանական Սիմոնը Եվրոպա ներխուժած մոնղոլական բանակի կապակցությամբ: XIII դարի եվրոպացի վանական Վիլհելմ Ռուբրուկը, որին Լյուդովիկոս IX-ը (1226-1270) իր հերթին որպես դեսպան ուղարկեց Ղարա-Ղորում, իր արժանահավատ “Նոթեր”-ում նշում է թաթարական բանակի չափազանց մեծաթվության մասին: Նույնի մասին է վկայում նաև ոչ անհայտ Մարկո Պոլոն, որը 1271-1275 թվականներին մեկնեց Չինաստան և վերադարձավ: Հետագայում շարադրված իր հուշերում վերջինս պնդում է, որ միայն Մեծ խան Հուբիլայը (1260-1294), նույնիսկ առանց Իլխանության, Ոսկե Հորդայի և Չաղաթայական ուլուսի ուժերի, ուներ ոչ պակաս, քան 250.000 ռազմիկ: Այս տեսակետից հատկապես հետաքրքիր է մոնղոլներին չափազանց լավ ճանաչող, նրանց հետ մարտնչած և որպես պրոֆեսիոնալ զինվորական մյուսներից դրականորեն տարբերվող Հայոց սպարապետ Հեթում Պատմիչի կարծիքը, որը XIII դարի վերջի և XIV դարի սկզբի Մոնղոլական կայսրության բանակի ընդհանուր թվաքանակը գնահատում է 1.300.000-ի սահմաններում` Յուանի կայսրության և Չաղաթայական ուլուսի միացյալ, ինչպես նաև Ոսկե Հորդայի ու Իլխանության բանակի թվաքանակը գնահատելով համապատասխանաբար որպես 400.000, 600.000 և 300.000 (գլուխ 47):
[7] Гумилев Л. Н. Древняя Русь и Великая степь, Москва 2007 (http://gumilevica.kulichki.net/ARGS/args522.htm), Голыженков И. Битва на Калке 31 мая 1223 г.. стр 27-47, Москва 1994.
[8] Համաձայն Ռաշիդ-էդ-Դինի հայտնած տվյալների 1257-1258 թվականներին դեպի Բաղդադ կատարված արշավանքի ժամանակ հենց այսքան էր կազմում Իլխանության բանակը (հատոր 3, մաս 1, գլուխ 2-4):
[9] Рашид-ад-Дин Сборник летописей, (том 3, часть 3, гл. 6) Москва 1952.
[10] Рашид-ад-Дин Сборник летописей (том 2, часть 7, гл. 9), Москва 1952.
[11] Համեմատության համար նշենք, որ 1147-1149 թ-ի II խաչակրաց արշավանքին միայն Արևմտյան և Կենտրանական Եվրապայից մասնակցեց 160.000 ռազմիկ (Ֆրանսիայից` 70.000, Հռոմեական սրբազան կայսրությունից` 90.000):
[12] Այս ճակատամարտի վերաբերյալ կա հսկայական թվով գրականություն, սակայն գրեթե բոլոր հեղինակները հավանական են համարում բերված թիվը: Մանրամասները տես Р. П. Храпачевский Военная держава Чингисхана, Москва 2004.

Varzor
09.09.2011, 12:00
Լիոն ջան, ըստ էության միայն մոնղոլները կարող էին սկսել արշավանքը 30-40հզ. մարտիկներով, սակայն նրանց էին միանում նաև ճանապարհին և տեղում գտնվող գոչվորները, դաշնակիցները: Ինչպես նաև պետք է հաշվի առնել այն փաստը, ու միանգամից բոլոր ուժերը չէին, որ կենտրոնանում էին: Սենց ասեմ` սկսել են քչով, բայց ուժերի այնպիսի համալրում են ստացել, որ դրանց ընդգհանուր քանակը պետք է որ լինի առնվազն 200-300հզ: Հատկանշական է, որ մոնղոլներին օգնել են նաև որոշ սլավոնական իշխաններ:
Մենակ Պարսկաստանի գրավման համար Չինգիզխանը ուղարկեց մոտ 250.000 զորք, որոնք ժամանակի ընթացքում համալրվեցին ևս մոտ 100.000-ով:

Բայց մի փաստ կա: Բաց դաշտում տարվող ճակատամարտերում մոնղոլները սովոր էին ավելի փոքր քանակով կռվելուն` մոբիլության և նետերի հաշվին: Սակայն եթե խոսքը գնում է ամրացված քաղաքների գրավման մասին, այն էլ այնպիսիների, ինչպիսիք էին ռուսական քաղաքները (բավաանին հզոր պարսպաշարով ու մեծ փորձով քոչվորների դեմ պայքարելու գործում): Առնվազն անտրամաբանական է, որ փոքրաթիվ զորքով գրոհեն, քանի որ մեծ վտանգի տակ էին ընկնում ուղղակի երկու զորքի արանքում ճզմվելու: Մոնղոկները լավ գիտեին, որ իրենց հաջողության համար անհրաժեշտ է ազատ թիկունք և բաց տարածություն:
Սենց ասեմ` նույն մոնղոլները չեն կարողանում նույնիսկ 100.000 գերազանցող բանակներով գրավել ավելի փոքր կայազորներ ունեցող և դժվարամատչելի ամրոցները, բայց տափարակ գոտիներում` նրանք օգտագործում էին չինացիներից սովորած պաշարողական մեքենաները և տեխնիկան, նաև վառոդը: Եթե արագ գրոհով հնարավոր էր լինում քանդել պարիսպները կամ կոտրել դարպասը, ապա անհնար էի ներխուժող հորդային դիմադրելը: Բայց միևնույն է, պնդել որ ռուսական դրուժինայի մեկ զինվորը առնվազն մեկ մոնղոլի չափ ել չկար, դա ուղղակի անխելք պնդում է: Բացի այդ մոնղոլները մեծաթիվ զորքերով չէին դիմում երկար պաշարումների: Կամ արագ քաղաքը-բերդը գրավում էին, ակմ էլ նրա մոտ թողնելով պաշտպանվողներին գերազանցող մի խումբ շարունակում էին ճանապարհը: Միգուցե հենց այս հանգամանքն է նաև ստիպել, որ փոքր թվերից խոսեն: և իրոք ինչ իմաստ ունի 5.000 զորք ունեցող քաղաքը պաշարել 100.000-ով: բավարար է մի 20-30.000-ը որպեսզի քաղաքից ոչ մեկը դուրս չգա, պարենային օգնություն չստանա: Այդ տակտիկաով մոնղոլները բազմիցս հնարավորություն չեն տվել իրենց հակառակորդներին միավորվելու` ուղղակի իրարից կտրել են: Իսկ հիմնական խոշոր ուժերը ուղղակի մասնակցում էին հիմնական գրոհներին ու ունենալով մեծ թվային, երբեմն էլ նաև տակտիկա-տեխնիկական գերակշռություն մեկը մյուսի հետևից վերցնում էին քաղաքները, իսկ պաշարող ուերը թվում էին քիչ ու շատ կորուստներ չէին ունենում: Ստեղծվում էր տպավորություն, որ քաղաքը գրավել են 20-30.000 ռազմիկներ ընդամենը մի քիչ զոհ տալով, քանի որ գրավումից հոետ էլ դրանց թիվը համարյա չէր փոխվում:

Lion
09.09.2011, 14:50
Միանգամայն համաձայն եմ և չեմ կարող կրկին չնկատել, որ այնպիսի իրատեսական մոտեցումներ ես ցուցաբերում, որը հաճախ չես հանդիպի նույնիսկ ռազմական պատմության ոլորտին ոչ վատ ծանոթ մարդկանց մոտ: Միանգամից զգացվում է, որ իրատես ես և ռեալ մոդելավորելու ունակություն ունես, ինչը ռազմական պատմության ուսումնասիրման գործում անչափ կարևոր է:

Ասածդ "ծաղկցնեմ" նրանով, որ նույն Հուլավուն, սկսելով 1256-1258 թթ Արևմտյան արշավանքը, այն սկսեց Ղարա-Ղորումից 70.000 "մաքուր" մոնղոլ ռազմիկներով և ավարտեց Բաղդադի պատերի տակ երկու տարի հետո 300.000-անոց "վինեգրեդով" ի դեմս մոնղոլների, պարսիկների, ղփչախների, հայերի, վրացիների, արաբների, սելջուկների, քրդերի և այլոց:

Varzor
09.09.2011, 15:11
Ասածդ "ծաղկցնեմ" նրանով, որ նույն Հուլավուն, սկսելով 1256-1258 թթ Արևմտյան արշավանքը, այն սկսեց Ղարա-Ղորումից 70.000 "մաքուր" մոնղոլ ռազմիկներով և ավարտեց Բաղդադի պատերի տակ երկու տարի հետո 300.000-անոց "վինեգրեդով" ի դեմս մոնղոլների, պարսիկների, ղփչախների, հայերի, վրացիների, արաբների, սելջուկների, քրդերի և այլոց:
Լավ էլ ծաղկացրեցիր :)
Այդպիսի "վինեգրեդ" արշավանքները ուղղակի նորություն չեն, հույնիսկ հնություն էլ չեն՝ մեր դարերում էլ է դա տեղի ունենում: Օրինակ՝ 2-րդ համաշխարհայինի Գերմանիան՝ սկսեց գերմանացիներով, հետո նույնիսկ ռուսական ստորաբաժանումներ ունեին (դե հայերը չեմ ասում՝ մերոնք այլ նպատակի համար էին մտել ռեյխի զորքերի շարքերը):
Օրինակ պատմությանը լավ հայտնի Աքեմենյանների արշավանքները, կամ Մակեդոնացու արշավանքը՝ ճամփին ենքան միացան նրան, որ թվում էր թե նրա բանակը ոչ թե կորուստներ է կրում, այլ ընթացքում բազմանում է :D
Նույն խաչակրաց արշավանքները, կամ ասենք ռուսական արշավանքները՝ պրակտիկորեն այդ առումով չէին տարբերվում մոնղոլ-թուրք-թաթարական արշավանքներից:

Հետո նորից եմ ասում, որ նաեւ թվերի աղավաղման պատճառ է հանդիսացել ժամանակի ընթացքում ստորաբաժանումների թվաքանակների փոփխությունը, ինչպես նաեւ դրանց թարգմանութոյւնները եւ ոչ հստակեցված անվանումները: Հենց հայկականի վրա օրինակ բերեմ: Հիմա գունդը կարղ է ունենալ 1200-2500 զինծառայող, փաստորեն "3 գունդ" ասելով կարող ենք ստանալ կամ 3600-4000 կամ 6000-7000 զինծառայող: Բա հնում՝ գունդ էր համ 500 հոգին, համ 5000-ը, համ 1000-ը եւ այլն: Կամ ասենք մեր բանակի խոշոր բաժանումները՝ կորպուսները: Ռուսաստանցի մեկին ասեցի մենք 5 կորպուս ունենք այքան էր զարմացել, որ բացահայտ չէր հավատում: Էլ չէր իմանում, որ մեր կորպուսը իրենց դիվիզիայից փոքր է :D

Lion
09.09.2011, 15:49
Ճիշտ ես :) Ուղղակի միշտ այնպես է ստացվում, որ մարդիկ մակերեսորեն են մոտենում մի խնդրի, որը անչափ նրբություններ ունի: Հետաքրքիր է, որ դու, կարծես թե ուսումնասիրած չլինելով թեման, միանգաման իրատեսական բաներ ես ասում: Համենայն դեպս հայկաակն ֆորումային տարածքում ես չեմ հիշում մի այլ մարդու, որը նման մակարդակի զրույց կվարեր այս թեմայով – ռեսպեկտ, ոնց կասեին ռուսերենում ;)

Իսկ նման “վինեգրեդներ” բոլոր բանակներն էլ ունեցել են, բայց երևույթը հատկապես ցցուն է քոչվորների պարագայում: Այստեղ գործ ունենք յուրօրինակ “քոչվոր-կոսմոպոլիտիզմ”-ի հետ: Թույլ տամ ինձ մեջբերել մի հատված իմ Տարեգրքից (Գիրք 41)

“Մինչև առաջ անցնելը, սակայն, անդրադառնանք մի կարևոր հանգամանքի ևս: Հիշատակվող իրադարձություններում (խոսքը մոնղոլական արշավանքների մասին է - L) խիստ կարևոր դեր էր կատարում նաև վերը թվարկված պետությունների ռազմիկների հոգեկերտվածքը, որը, բացառությամբ թերևս միայն Ցզի կայսրության ռազմիկների փոքրաթիվ մասի, կարելի է բնորոշել “քոչվոր-կոսմոպոլիտիզմ” տերմինով: Վերջինիս էությունը կայանում է նրանում, որ, բացառությամբ իշխող վերնախավի ու նրա հետ անմիջականորեն կապված անձանց, այս պետությունների բանակների ռազմիկների ճնշող մեծամասնության համար բացարձականապես միևնույն էր, թե ով իրենց կղեկավարի` “Խորեզեմշահ” -ը, Կարա-Կիդանների “Գուրխան” -ը, թե մոնղոլների “Մեծ խան” -ը: Սրանք, հիմնականում չունենալով ազգային ինքնագիտակցություն, կարևորում էին միայն այն հանգամանքը, որ սեփական տիրակալը լինի բավականին ուժեղ և ապահովի ավարառության իրենց մշտական ձգտումը: Այսպիսով, այն բանից հետո, երբ Մոնղոլական կայսրությունը հաղթանակ էր տանում որևէ մի նմանատիպ պետության նկատմամբ, վերջինիս ռազմիկների մեծագույն մասը, բացառությամբ նրա վերնախավի ու վերջինիս հետ անմիջականորեն կապված անձանց, հեշտությամբ անցնում էր հաղթողի կողմը և համալրում առանց այդ էլ հսկայաքանակ Մոնղոլական կայսրության բանակի շարքերը: Արդյունքում վերջինս սկսում էր մեծանալ գլորվող ձնագնդի սկզբունքով:”

Varzor
09.09.2011, 17:21
Ճիշտ ես :) Ուղղակի միշտ այնպես է ստացվում, որ մարդիկ մակերեսորեն են մոտենում մի խնդրի, որը անչափ նրբություններ ունի: Հետաքրքիր է, որ դու, կարծես թե ուսումնասիրած չլինելով թեման, միանգաման իրատեսական բաներ ես ասում: Համենայն դեպս հայկաակն ֆորումային տարածքում ես չեմ հիշում մի այլ մարդու, որը նման մակարդակի զրույց կվարեր այս թեմայով – ռեսպեկտ, ոնց կասեին ռուսերենում ;)
Իսկ նման “վինեգրեդներ” բոլոր բանակներն էլ ունեցել են, բայց երևույթը հատկապես ցցուն է քոչվորների պարագայում: Այստեղ գործ ունենք յուրօրինակ “քոչվոր-կոսմոպոլիտիզմ”-ի հետ: Թույլ տամ ինձ մեջբերել մի հատված իմ Տարեգրքից (Գիրք 41)


Շհորհակալ եմ բարձր գնահատականի համար :)
Տարեգիրքի թեման լրիվ կարդացել եմ, ռուսերեն ֆորումում կատարված գրառումներդ էլ :))
Ուղղակի էդ բանակների անիմաստ թվերը դեռ դպրոցական վաղ տարիքից հետաքրքրել են: Շատ էի սիորւմ կարդալ պատմական գրականություն, որի արդյունքում առաջին անգամ (4-րդ դասարանում) Այդպիսի պրոլեմի հանդիպեցի Ալ. Մակեդոնացին կարդալիս, հետո դպրոցում՝ նույն բրոբլեմը, որը աչք ծակող էր: Դարեհի զորքը նույնիսկ միլոնի կարգի էին նկարագրում: Ակամայից զարմանում էի, թեի ինչպես մենակ քարկոծելով Մակեդոնացու բանակը չեն թաղել քարերի տակ :D
Հետո, երբ ավելի խորացա շատ հարցերի մեջ, համ էլ ՀՀ պատմության օլիմպիադայում (8-րդ դասարան էի) 3-րդ տեղը բռնեցի միայն Ավարայրի հետ կապված վիելու համար, հասկացա, որ մեր պատմագիտությունն այնքան է քարացել սովետ-ջհուդական կռումից, որ հույնիսկ սեփական գրավոր աղբյուրների այլեւս չի վստահում: Ու խորացա՝ առաջինը Ուրարտուի պրոբլեմի մեջ ու անկախ ինձանից հայտաբերեցի (դեռեւս 9-րդ դասարանում), որ Ուրարտուն փչոցների գագաթնակետն է հայոց պատմագիտության մեջ: Իսկ վերջին տաիներին ստացածս տվյալները, ինչպես նաեւ որոշ մասնագետների հետ շփվելը, վերջնականապես համոզեցին ինձ դրանում: Ուսանող տարիներին խորացա հայկական հարցի, հայաստանի սովետականացման խնդիրների մեջ: Ու էլի լիքը փչոցներ: Ես ակամայից արդեն պատկերացրեցի, որ եթե մոտակա ժամանակների մասին են այդպես փչում, ընդ որում մտաված, ապա ինչպիսի փչոցներ են տեղի ունեցել հարյուր-հազար ամյակներ առաջվա դեպքերի մասին?
Բանակում առաջին անգամ մանրամասն ուսումնասիրեցի չգիտեմ որտեղից քաղված հայոց թագավորների, կաթողիկոսների ? նշանակալից ճակատամարտերի ցանկերը:
Ուղղակի պատահաբար ֆորումում նկատեցի Ռազմական տարեգորթւայն թեման ու դուրս շատ եկավ: :)

Lion
09.09.2011, 18:46
Համաձայն եմ, թերևս բացառությամբ միայն հրեաների պահով ասածիդ - ես այդ ազգին մի քիչ այլ կերպ եմ վերաբերվում: Իսկ իրականում մեր պատմությունն աղավաղված է, այն էլ ոնց է աղավաղված... :(

Varzor
09.09.2011, 19:33
Համաձայն եմ, թերևս բացառությամբ միայն հրեաների պահով ասածիդ - ես այդ ազգին մի քիչ այլ կերպ եմ վերաբերվում: Իսկ իրականում մեր պատմությունն աղավաղված է, այն էլ ոնց է աղավաղված... :(
Դե դու վերաբերվում ես, իսկ իրենք վաղուց արդեն չեն վերաբերվում՝ ատում են, ուղղակի թաքուն: Անապատի որդիները միշտ էլ աչք են ունեցել Արարատի երկրի վրա;)

Lion
09.09.2011, 20:57
Ես հրեաներին հարգում եմ ու կարծում եմ, որ պետականաշինության բնագավառում մենք իրենցից շատ բաներ ունենք սովորելու:

Lion
10.09.2011, 09:29
*

ՌԹՀ-ն քննարկելիս հիմնական տարաձանությունները սովորաբար առաջանում են մի կողմից Մեծ թվերի ուղղությամբ չափազանցեցնողների և Միջին-իրատեսական թվերի կողմնակիցների, մյուս կողմից էլ` Մանր թվերի կողմնակիցների միջև: Ընդ որում Միջին-իրատեսական թվերի կողմնակիցների դիրքորոշումը, ավելի մոտ լինելով Մեծ թվերի ուղղությամբ չափազանցեցնողների տեսակետին, այնուհանդերձ ոչ միայն չի նույնանում վերջինիս հետ, այլև ունի դիրքորոշման սկզբունքային տարբերություններ:

Որպես իրենց հակառակորդների դիրքորոշումը քննադատող հիմնական հաղթաթուղթ, Մանր թվերի կողմնակիցները պնդում են, որ 100.000 և ավել թվաքանակով բանակը շատ դժվար, գործնականում անհնար է կերակրել երթային ու մարտական պայմաններում, տեղաշարժել և կառավարել:

Կարծում ենք, սակայն, որ նշված գործողությունների հետ կապված դժվարությունները որոշակիորեն գերագնահատված են և անտիկ ու միջին դարերում դրանք չեն խոչընդոտել 100.000 և ավել թվաքանակով ռազմիկներ ունենալուն: Ընդ որում, Եվրասիայի պետությունների ռազմական պատմության վերլուծությունը ինքն է տալիս մեզ հարյուրավոր օրինակներ առ այն, որ նույնիսկ ոչ թե Եվրասիական, այլ տարածաշրջանային մակարդակի գերիշխանության հասած պետությունն է որպես կանոն ունեցել և մարտադաշտ հանել 100.000-ը այս կամ այն չափով գերազանցող բանակ:

Իրավիճակը հստակ պատկերացնելու համար առաջարկվում է մոդելավորել Մանր թվերի կողմնակիցների կողմից ռազմիկների թվաքանակի տեսակետից սկզբունքորեն ժխտվող օրինակներից մեկը` “Խեթական լեգենդը Նարամ-Սուենի մասին” արձանագրությունից (նույնպես հայտնի է “Քութայի արքայի լեգենդը” և “Շու-իլիի լեգենդը” անուններով) [1] հայտնի, Աքքադի արքա Նարամ-Սուենի (մ.թ.ա. 2237-2200) կողմից ընդհանուր առմամբ 270.700 ռազմիկ ունենալու և երեք առանձին բանակներով դրանք մարտի ուղարկելու մասին տեղեկատվությունը:
Իրավիճակը հստակ պատկերացնելու համար առաջարկվում է մոդելավորել պայմանականորեն տեղի ունեցած մի իրավիճակ` Նարամ-Սուենի գլխավորած 120.000-անոց բանակի ենթադրյալ հարձակումը իր ժամանակի համար տիպիկ հանդիսացող մի թիրախի, ասենք Ուրի վրա:

ա) Բանակը հավաքվում է Աքքադի պատերի տակ: Սա ստրատեգիայի պարզագույն օրենքներից մեկն է, քանի որ հարվածը պետք է հասցվի միայն ուժերի բավարար կենտրոնացումից հետ: Բանակի հավաքման համար կարելի է նախատեսել մեկ ամիս ժամանակ և պայմանականորեն ընդունել, որ ամեն օր քաղաքին մոտենում և նրա ներսում կամ դրսում տեղավորվում է միջինը 4.000 հոգանոց մի ջոկատ: Այսինքն, ենթադրենք, թե ապրիլի 1-ին Աքքադում իր 5.400-անոց զորաբանակի հետ գտնվող Նարամ-Սուենը դիմավորում է ռազմիկների առաջին 4.000-անոց խմբին և այսպես շարունակվում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Ակնհայտ է, որ ամսվա վերջին օրը քաղաքում կամ նրա պատերից դուրս արդեն իսկ տեղավորված կլինի 120.000 ռազմիկ (թվի մեջ չի հաշվվում Աքքադի արքայի 5.400 հոգանոց թիկնապահ զորախումբը):

Ինչպե՞ս կերակրել քաղաքի մոտ կենտրոնացած 120.000-անոց բանակը:

Խնդիրն այն է, որ X մարդը օրական օգտագործում է Z քանակությամբ սնունդ, անկախ այն բանից, թե որտեղ է նա գտնվում: Միջին աքքադացի ռազմիկը (այսուհետև` ՄԱՌ) օրական օգտագործում է անփոփոխ քանակությամբ սնունդ` անկախ այն բանից, թե որտեղ է նա գտնվում` Լագաշում, որտեղ նա արհեստավոր է, Արաբական թերակղզու անապատում, որտեղ նա վարում է քոչվոր կյանք, թե Աքքադի պատերի տակ: Այսինքն, պայմանավորված այն բանով, որ. “տղամարդիկ հավաքվում են միասին”, նրանց կողմից օգտագործվող սննդի քանակությունը սկզբունքորեն չի մեծանում: Այսպես, եթե Լագաշում կար 50.000 բնակիչ, որից 5.000-ը (10%-ը) հանդիսանում է պոտենցիալ ՄԱՌ և նույն այդ ՄԱՌ-ը օրական օգտագործում է Z քանակությամբ սնունդ, ապա, այն բանից հետո, երբ 5.000 ՄԱՌ-երը Լագաշից տեղափոխվում են Աքքադ, Լագաշի բնակչությունը սկսում է օգտագործել Z - 5000 պայմանական միավոր սնունդ: Այսպիսով մենք ունենք առաջին և կարևոր հետևությունը` Լագաշում կօգտագործեն ուղիղ այնքան քանակությամբ քիչ սնունդ, ինչքան դրա օգտագործումը կմեծանա Աքքադում կամ նրա շրջակայքում:

_______________________
[1] Մովսիսյան Ա. Ե. Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների) էջ 146-149, Երևան 2005:

Lion
10.09.2011, 09:41
*

Ինչպե՞ս կազմակերպել քաղաքի մոտ կենտրոնացած 120.000-անոց բանակը, որ չառաջանա խառնաշփոթ, ՄԱՌ-երը նորմալ սնունդ ստանան և ունենան կազմակերպված տեսք:

Եվ կրկին ամեն ինչ այդքան էլ բարդ չէ: Նարամ-Սուենը գիտի, որ հաջորդ տարվա ապրիլ-սեպտեմբեր ամիսներին նա պետք է պատրաստվի ու դուրս գա արշավանքի և հետևաբար գիտակցում է, որ այդ ընթացքում Աքքադի շրջակայքում ու Աքքադ-Ուր ճանապարհին սննդի օգտագործումը կմեծանա ուղիղ այնքան, ինչքան այն կփոքրանա ռազմիկների բնակավայրերում: Դրա համար էլ նախապես, ասենք ձմռան ընթացքում, արքան պահանջում է օրինակ նույն Լագաշի կառավարչից Աքքադ հասցնել քաղաքում ընդհանուր տարվա համար օգտագործվող սննդի 10% X 6 ամիս քանակությամբ ուտելիք: Ամեն ինչ ճիշտ է և արդար` միևնույն է, լագաշցիք կօգտագործենեն 10% X 6 ամիս քանակությամբ քիչ սնունդ այն բանից հետո, երբ նրանցից կբաժանվեն 5.000 ՄԱՌ-երը:

Մնացածը տեխնիկայի հարց է և կարծում ենք, որ 10% X 6 ամիս քանակությամբ սնունդը քաղաքի մոտ, ինչպես նաև բանակի արշավանքի ուղղությամբ և սեփական հսկողության տակ գտնվող տարածքի հուսալի պահեստարաններում տեղավորելը ու ռազմիկներին սահմանված չափաքանակով բաժանելը խնդիրներ չի առաջացնի մի քաղաքակրթության ներկայացուցիչների համար, որոնք կարողանում էին հետևել երկնային մարմինների տեղաշարժմանը տիեզերքում:

բ) Արշավանք դեպի Ուր: Մայիսի 1-ին սկսվում է արշավանքը դեպի Ուր: Եթե ընդունենք, որ 120.000-անոց բանակը միջագետքյան ճանապարհներով շարժվում է 12-ական հոգի կազմող շարքերով, ապա կունենանք 12 հոգուց կազմված 10.000 շարք: Այսինքն, եթե ամեն մի շարքի համար պայմանականորեն ընդունենք 15 մետր լայնություն և 1 մետր հաստություն, ապա արդյունքում կունենանք մի երկարավուն “օձ”, որը կունենա 15 մետր լայնություն և 10 կմ երկարություն:

Հիշատակված “օձ”-ը հատուկ քննարկման կարիք ունի: Ի դեմս վերջինիս, մենք գործ ունենք շատ տարածված մի մոլորության հետ, որը սկզբնավորվել է դեռևս ռազմական պատմության դասական համարվող Հանս Դելբրյուկի թեթև ձեռքով: Այսպես, քննարկելով դեպի Հունաստան արշավող Աքեմենյանների կայսրության բանակի թվաքանակը, որը ըստ Հերոդոտի կազմել է 5.283.220 ռազմիկ [1], վերջինս անում է մի սրամիտ և առաջին հայացքից հիմնավոր թվացող դիտողություն: Ըստ հեղինակի, քանի որ XVIII-XIX դարերում գերմանական բանակային կորպուսը (30.000 ռազմիկ) առանց գումակի արշավի ժամանակ ձգվում էր 3 մղոն (7.5 կմ) երկարությամբ, ապա Աքեմենյան կայսրության բանակը էլ իր հերթին պետք է ձգվեր 420 մղոն (676 կմ) երկարությամբ: Շարունակելով իր սրամիտ համեմատությունը` հեղինակը գալիս է տպավորիչ մի հետևության. այն բանից հետո, երբ Աքեմենյան բանակի առաջին ռազմիկները հասած կլինեն Թերմոպիլեին, վերջին ռազմիկները դեռևս գտնվելիս կլինեն Տիգրիս գետից արևելք` Սուզա մայրաքաղաքի շրջակայքում [2]: Աքեմենյանների կայսրության բանակի պարագայում բերված 5.283.220-ը իրոք անընդունելի է, բայց ոչ թե Դելբրյուկի բերած պատճառաբանությամբ, այլ այն պարզ պատճառով, որ Աքեմենյանների կայսրությունը ինքը (ինչպես թերևս նաև անտիկ և միջնադարյան ցանկացած այլ պետական միավոր) ուղղակի չուներ և չէր էլ կարող ունենալ այդքան ռազմիկ: Ընդ որում, սկզբունքորեն ճիշտ այս հետևությունն է, որ տպավորություն է ստեղծել, թե Դելբրյուկի բերած համեմատությունը և դրա հիման վրա արված հետևությունը ճիշտ է և հանդիսանում է բանակի թվաքանակի պարզաբանման կոռեկտ ու ամենակիրառելի մեթոդ: Իրականում, սակայն քննարկվող մեթոդն ունի մի լուրջ և սկզբունքային թերություն, որը զրոյի է հավասարեցնում նրա արդյունավետությունը: Չգիտես ինչու Դելբրյուկին և նրան հետևած բոլոր մասնագետներին թվացել է, թե բանակը պետք է շարժվի հսկայական երկարություն ունեցող մի “օձ”-ի տեսքով, չէ՞ որ XVIII-XIX դարերում գերմանական բանակային կորպուսը (30.000 ռազմիկ) շարժվում էր հենց այդպես: Բայց Դելբրյուկը աչքաթող է արել, իսկ նրան հետևած մասնագետներն էլ ըստ երևույթին կարևորություն չեն տվել այն հանգամանքին, որ մի դեպքում խոսքը գնում է 30.000, իսկ մնացած դեպքերում` դրանից մի քանի և նույնիսկ տասնյակ անգամ շատ ռազմիկներ ունեցող բանակային միավորների մասին: Եվ եթե 30.000-անոց բանակային միավորը կարող է թույլ տալ իրեն ձգվել 4.8 կիլոմետրանոց “օձ”-ի տեսքով, ապա մի քանի և նույնիսկ տասնյակ անգամ շատ ռազմիկներ ունեցող բանակային միավորի համար դա ոչ միայն անթույլատրելի, այլև անիմաստ, աննպատակահարմար և անարդյունավետ մի վիճակ է: 300.000 բանակով արշավի դուրս գալու դեպքում անտիկ և միջնադարյան Զորավարը, փոխանակ ձգի իր “օձ”-ը 48 կիլոմետր կազմող անիմաստ երկարությամբ, կարող է հանգիստ կերպով բաժանել այն տաս 30.000-անոց “գերմանական կորպուսի” և դրանք հակառակորդի տարածք ուղարկել տաս տարբեր ճանապարհներով` նախապես պայմանավորվելով դրամց հրամանատարների հետ հանդիպման վերջնական վայրի, ինչպես նաև շարժման ընդհանուր ուղղության և ժամկետների վերաբերյալ: Նույն այդ Զորավարին ոչինչ չի խանգարի նաև սուրհանդակների միջոցով մշտական կապ պահպանել դեպի հակառակորդի տարածք շարժվող “գերմանական կորպուսներ”-ի միջև: Ընդ որում չպետք է աչքաթող անել նաև այն հանգամանքը, որ ստրատեգիական տեսանկյունից ավելի նպատակահարմար է հակառակորդի տարածք ներխուժել տասը 30.000-անոց “գերմանական կորպուսներ”-ով տասը ուղղությունից, այլ ոչ թե նույնն անել մեկ ուղղությամբ, բայց 300.000-անոց բանակով:

Եվ այսպես, ըստ էության ոչինչ չի կարող խանգարել ամենևին էլ հիմար չհանդիսացող Նարամ-Սուենին իր 10 կիլոմետրանոց “օձ”-ը բաժանել ասենք 10 մասի և տարբեր ուղղություններից ուղղել դրանք Ուրի վրա: Այսպիսով, դեպի Ուր կշարժվեն 10 բանակային կորպուսներ, յուրաքանչյուրը 12.000 ռազմիկ քանակությամբ: Իսկ նման “ենթաօձերի” երկարությունը արդեն կկազմի լիովին ընդունելի, ընդամենը մոտ 1 կիլոմետր կամ մի քիչ ավելի երկարություն:

Կարծում եմ, որ նման մարտակարգով շարժվելիս կարելի է առավոտյան դուրս գալ արշավի, օրվա լուսավոր ժամին քայլել 10-15 կիլոմետր և երեկոյան տեղավորվել հանգստի: Ընդ որում առիթի դեպքում ոչինչ չի կարող խանգարել միմյանցից 1-2 կիլոմետր հեռավորության վրա շարժվող “ենթաօձեր”-ին արագորեն միանալ և պատրաստվել ճակատամարտի, կամ էլ օգնության հասնել միմյանց: Իհարկե, տափաստանային տեղանքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան լեռնային-կտրտված տեղանքում, բայց այնուհանդերձ կարծում ենք, որ սկզբունքային և անհաղթահարելի դժվարություններ ոչ մի դեպքում էլ առաջանալ չեն կարող:

գ) Ինչպե՞ս կերակրել արշավի մեջ գտնվող “ենթաօձեր”-ին: Նախորդ խնդիրները լուծելուց հետո կարծում ենք, որ դժվարություն չի կարող ներկայացնել նաև այս խնդիրը: Մինչև հակառակորդի տարածք ներխուժելը կարելի է “ենթաօձեր”-ի շարժման ուղղությամբ, միմյանցից մեկօրյա անցում հեռավորության վրա (10-15 կմ), պատրաստել վերջինիս ռազմիկների մեկօրյա սննդի հաշվով նախատեսված պահեստարաններ, իսկ հենց սահմանի վրա էլ պատրաստել վերջին և ամենամեծ պահեստարանը: Հակառակորդի տարածք ներխուժելուց հետո ամեն մի “ենթաօձ”-ի կհետևեն ուղտերի, ջորիների, էշերի կամ ձիերի բազմաթիվ քարավաններ, որոնք, հերթափոխելով միմյանց, սնունդ կհասցնեն բանակին, կվերադառնան Աքքադի սահմանի մոտ գտնվող պահեստարան և կրկին կշարժվեն իրենց “ենթաօձ”-ի ուղղությամբ: Ընդ որում պետք չէ մոռանալ նաև այն, որ սեփական և հակառակորդի տարածքում սննդի կարևոր աղբյուր կարող է հանդիսանալ մասսայական որսը [3], իսկ հակառակորդի տարածքում` նաև ռազմավարը:

_______________________
[1] Հերոդոտ Պատմություն 9 գրքից, (Գիրք 7,186) Երևան 1986:
[2] Дельбрюк Г. История военного искусства, (том 1) Москва 2001.
[3] Ահա թե ինչպես է նկարագրվում տափաստանային պայմաններում տեղի ունեցած մասսայական որսը, որը իրականացրել է Թամեռլանի (1370-1405) բանակը Ոսկեր Հորդայի դեմ արշավելիս: "Հեծյալների բացազատված երթը թույլ էր տալիս ձիերին գտնել և բավարարվել խոտով, նույնիսկ եթե այն առկա էր շատ քիչ քանակությամբ… Մինչ այդ որսով ու դրա հետագա պատրաստմամբ զբաղված էին միայն հատուկ այդ նպատակով բանակից առաջ ուղարկված հեծյալներ, իսկ այժմ 100.000 մարդ շարվեցին 50 կիլոմետր լայնությամբ շարքով: Այն ժամանակ, երբ շարքի կենտրոնը մնաց անշարժ, թևերը շարունակեցին շարժվել սկզբում դեպի առաջ, իսկ հետո` միմյանց ուղղությամբ` նպատակ ունենալով փակել շրջանը հյուսիսային կողմից: Երբ շրջանը փակվեց, այն սկսեցին սեղմել: Կիսասոված ռազմիկների մոտով աննկատ չէր կարող անցնել և ոչ մի նապաստակ: Զգալով իրենց թակարդում` վայրի գազանները սկսեցին խելագար մի վազքարշավ: Նեղացող շրջանում, փրկվելով որսորդներից, սկսեցին սուրալ վարազներ, գայլեր, արջեր, եղջերուներ և եղնիկներ: Որսի արդյունքում ձեռք բերվեց մեծ քանակությամբ միս և բանակը սննդի որևէ խնդիր այլևս չունեցավ": (Лэмб Г. "Тамерлан, Москва 2008, http://lib.ololo.cc/b/89330/read):

Lion
10.09.2011, 09:42
*

Սույն հոդվածում, քննարկելով ՌԹՀ-ն ու այն պարզելու հետ կապված հարցերը և հիմք ընդունելով հեղինակի կողմից խնդրի բազմամյա ուսումնասիրության փորձը, կշարադրվի ու անհրաժեշտ փաստարկներով կհիմնավորվի հարցի պարզաբանման համար առաջարկվող լիովին նոր մի մեթոդ, որը այսուհետ կանվանենք "Համակարգային մեթոդ":

Որևէ մեթոդի էությունը պարզաբանելու և այն ճիշտ ըմբռնելու համար ամենից առաջ անհրաժեշտ է դիտարկել վերջինս կազմող բաղադրատարրերը: Համակարգային մեթոդի բաղադրատարրերը, այսինք այն բոլոր չափանիշները, հանգամանքները և երևույթները, որոնք պետք է հաշվի առնվեն վերջինիս կիրառության ժամանակ, հետևյալներն են.
1. Պետական միավորի, քոչվոր կոնֆեդերացիայի, ցեղի կամ կայազորի (այսուհետ` Պետություն) տարածքային ընդգրկումը,
2. Պետության հասարակական-քաղաքական ֆորմացիան,
3. Պետության աշխարհագրական դրությունը,
4. Պետության ներքաղաքական վիճակը,
5. Պետության բնակչության թվաքանակը,
6. Պետության տնտեսական դրությունը,
7. Պետության արտաքին-քաղաքական դրությունը,
8. Պետության ռազմա-քաղաքական դրությունը,
9. Պետության ստրատեգիական և տակտիկական նպատակները,
10. Պետության բնակչության բարոյահոգեբանական վիճակը,
11. Պետության բնակչության առողջական վիճակը,
12. Պետության բնակլիմայական դրությունը,
13. Պետության բանակի ռազմական վիճակը,
14. Պետության բանակի կրած, հայտնի կորուստները,
15. Հակառակորդ Պետության բանակի կրած, հայտնի կորուստները,
16. Պետության բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում,
17. Հակառակորդ Պետության բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում,
18. Հակառակորդ Պետության տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, Պետության բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած, հայտնի կորուստները,
19. Պետության դաշնակից ուժերի տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած, հայտնի կորուստները,
20. Հակառակորդ Պետության դաշնակից ուժերի հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած, հայտնի կորուստները,
21. Նույն տարածքում գոյություն ունեցած նախորդ և հաջորդ Պետությանների բանակի թվաքանակը,
22. Պետությանը սկզբունքորեն նման, թեկուզ և այլ տարածքային ընդգրկում ունեցող Պետության մասին հայտնի և գիտության կողմից հաստատ համարվող տեղեկատվության համադրումը` հաշվի առնելով տարածքային գործոնի ազդեցությունը,
23. Պատերազմի ընթացքը,
24. Նախորդ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը,
25. Ընթացիկ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը,
26. Պատերազմի թատերաբեմի բնակլիմայական առանձնահատկությունները,
27. Պատերազմի թատերաբեմի աշխարհագրական վիճակը,
28. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ հանգամանքները,
29. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր սուբյեկտիվ հանգամանքները,
30. Սկզբնաղբյուրի ստեղծման և քննարկվող դեպքի կատարման ժամանակը:

Շարունակելի

Lion
12.09.2011, 20:37
*

Համակարգային մեթոդը կարելի է դիտարկել որպես յուրօրինակ մի համակարգչային ծրագիր, որում, մուտք անելով անհրաժեշտ տվյալները վերևում առաջարկված չափանիշների վերաբերյալ, հնարավոր է պարզել ճակատամարտին կամ պատերազմին մասնակցած բանակի թվաքանակի վերաբերյալ սկզբնաղբյուրի հայտնած տեղեկատվության հավաստիության աստիճանը: Ավելին, կարծում ենք, որ առաջարկվող մեթոդի կիրառմամբ կարելի է նաև բավական ճշգրիտ կանխատեսումներ անել նաև բանակի թվաքանակի վերաբերյալ այն դեպքերում, երբ սկզբնաղբյուրներում դրա վերաբերյալ ուղղակի տվյալներ չկան: Ընդ որում մեթոդի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ ձեռք բերվող եզրակացությունը հիմնված է լինում 3 տասնյակ չափանիշների վրա: Այսինքն, եթե եզրակացությունը կազմելիս անձը սխալվի մեկ կամ նույնիսկ մի քանի չափանիշներով, ապա նույնիսկ այդ դեպքում էլ այնուհանդերձ քիչ հավանական է, որ վերջնական եզրակացությունը կլինի սխալ: Այս դեպքում կգործեն մնացած չափանիշները, որոնք էլ կապահովեն վերջնական եզրակացության հիմնավորվածությունը և ճշմարտությանը առավել մոտ լինելը:
Ասվածը առավել ակնառու ներկայացնելու համար երեք օրինակների վրա ցույց տանք մեթոդը գործողության մեջ:

Օրինակ 1

427 թ-ին Հեփթաղական թագավորության բանակը, որը համաձայն Տաբարիի կազմում էր 250.000 [1] ռազմիկ, հարձակման անցավ Պարսից թագավորության հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ: Սակայն նույն թվականին էլ Մերվի ճակատամարտում Պարսից թագավորության բանակը, որի թվաքանակը սկզբնաղբյուրները չեն հայտնում, գիշերային անակնկալ հարձակումով ծանր պարտության մատնեց հակառակորդին: Դրանից հետո հեփթաղների սպառնալիքը մոտ տաս տարով վերացավ [2]: Սկզբնաղբյուրը ռազմական մանրամասների մասին հայտնում է այսքանը: Այժմ առաջարկում եմ Համակարգային մեթոդի կիրառման միջոցով պարզել, թե ինչ աստիճանի հավաստիություն է պարունակում Հեփթաղական թագավորության բանակի վերաբերյալ հայտնվող թվական տվյալը.

Քայլ 1

1. Հեփթաղական թագավորության տարածքային ընդգրկումը – մոտ 1.500.000 ք/կմ,
2. Հեփթաղական թագավորության հասարակական-քաղաքական ֆորմացիան – քոչվոր-տափաստանային դեմոկրատիա,
3. Հեփթաղական թագավորության աշխարհագրական դրությունը – լեռնատափաստանային, տափաստանային տարրի զգալի գերակշռությամբ,
4. Հեփթաղական թագավորության ներքաղաքական վիճակը – կայուն,
5. Հեփթաղական թագավորության բնակչության թվաքանակը – մոտ 2.000.000 բնակիչ,
6. Հեփթաղական թագավորության տնտեսական դրությունը – կայուն, միջին,
7. Հեփթաղական թագավորության արտաքին-քաղաքական դրությունը – կայուն, խաղաղություն այլ սահմաններում,
8. Հեփթաղական թագավորության ռազմա-քաղաքական դրությունը – կայուն, դրական
9. Հեփթաղական թագավորության ստրատեգիական և տակտիկական նպատակները – պարտության մատնել Պարսից թագավորությանը, թուլացնել վերջինիս, հափշտակել հնարավորինս մեծ ավար, խլել առավելագույն չափի տարածք,
10. Հեփթաղական թագավորության բնակչության բարոյահոգեբանական վիճակը – բարձր մարտական,
11. Հեփթաղական թագավորության բնակչության առողջական վիճակը – բարձր, դրական,
12. Հեփթաղական թագավորության բնակլիմայական դրությունը – սուր տափաստանային,
13. Հեփթաղական թագավորության բանակի ռազմական վիճակը – բարձր, դրական,
14. Հեփթաղական թագավորության բանակի կրած, հայտնի կորուստները – անհայտ, ծանր,
15. Պարսից թագավորության բանակի կրած, հայտնի կորուստները – անհայտ,
16. Հեփթաղական թագավորության բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում – անհայտ,
17. Պարսից թագավորության բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում – 451 թ-ի մայիսի 26-ի Ավարայրի ճակատամարտում` 214.000 [3],
18. Պարսից թագավորության տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը – մոտ 1.000.000 ք/կմ; վաղ ֆեոդալիզմ; լեռնատափաստանային, լեռնային տարրի զգալի գերակշռությամբ; կայուն, բոլոր հնարավորությունները ընձեռող բավարար զորահավաքի համար; մոտ 10.000.000; կայուն, միջին; կայուն, խաղաղություն այլ սահմաններում; կայուն, դրական; պարտության մատնել հեփթաղներին, վերացնել հյուսիս-արևելքից եկող սպառնալիքը; միջին մարտական; միջին, սովորական; մեղմ հասարակածային; դրական, բարձր մարտական [4],
19. Հեփթաղական թագավորության դաշնակից ուժերի տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած ու հիմնավորված (ապացուցված) կորուստները – հաշվվում են հիմնական ուժերի կազմում,
20. Պարսից թագավորության դաշնակից ուժերի հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած ու հիմնավորված (ապացուցված) կորուստները – հաշվվում են հիմնական ուժերի կազմում, շատ հավանական է ենթադրել Մեծ Հայքի թագավորության 30.000-անոց հեծելազորի առկայությունը,
21. Նույն տարածքում գոյություն ունեցած նախորդ և հաջորդ պետությանների բանակի սկզբնաղբյուրներից հայտնի թվաքանակը – Քուշանական թագավորություն` 100-200.000 բանակ, այդ թվում 70.000 հեծյալ [5], Արևմտյան Թյուրքական խաքանություն` 300.000 [6],
22. Պարսից թագավորությանը սկզբունքորեն նման, թեկուզ և այլ տարածքային ընդգրկում ունեցող պետության մասին հայտնի և գիտության կողմից հաստատ համարվող տեղեկատվության համադրումը` հաշվի առնելով տարածքային գործոնի ազդեցությունը – Պարսից թագավորությանը տարածքով գրեթե 3 անգամ զիջող, սակայն մնացած չափանիշներով վերջինիս անչափ նման Մեծ Հայքի թագավորությունը իր լավ տարիներին ի վիճակի է եղել մարտադաշտ հանել 124.000-անոց բանակ [7],
23. Պատերազմի ընթացքը – ավարտ, Պարսից թագավորության հաղթանակ [8],
24. Նախորդ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը – հայտնի չեն,
25. Ընթացիկ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը – Պարսից թագավորության բանակի վճռական հաղթանակ [9],
26. Պատերազմի թատերաբեմի բնակլիմայական վիճակը – ամառ, չափավոր շոգ:
27. Պատերազմի թատերաբեմի աշխարհագրական վիճակը – լեռներով չսահմանափակված և մի քանի հարյուր հազարանոց բանակների տեղաբաշխման համար բոլոր հնարավորությունները ընձեռող տափաստան,
28. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ հանգամանքները – Տաբարիի կողմից իր աշխատանքը գրելու ժամանակ առկա են եղել պարսկական պատմությունը նկարագրող շատ սկզբնաղբյուրներ, որոնց զգալի մասը մեզ չի հասել,
29. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր սուբյեկտիվ հանգամանքները – Տաբարին չեզոք-դրական էր վերաբերվում պարսիկներին ու թյուրքերին,
30. Սկզբնաղբյուրի ստեղծման և քննարկվող դեպքի կատարման ժամանակը – Տաբարին ստեղծագործել է նկարագրվող դեպքերից 300 հարյուր տարի անց:

__________________
[1] Ավելորդ էլ է ասել, որ նման կլոր թվեր գործնականում գրեթե երբեք չեն հանդիպում և նույնիսկ հեփթաղների արքան էլ չգիտեր իր բանակի իրական թիվը մի քանի տասնյակ ռազմիկ ճշտությամբ: Հաշվի առնելով այս հանգամանքը, բնականաբար, բերված բոլոր կլոր թվերը որոշակիորեն պայմանական են և նախատեսված են ոչ թե արտացոլելու բանակի կոնկրետ թիվը ասենք տասնյակ ռազմիկների ճշգրտությամբ, այլ ավելի շատ կոչված են ցույց տալու, թե ինչ թվի սահմաններում կարող էր տատանվել այն: Կոնկրետ դեպքում, օրինակ, Հեփթաղական թագավորության բանակը կարող էր կազմել 249.567, 248.251, 251.528, 252.956 կամ այլ` 250.000-ին ողջամիտ-մոտիկ թիվ, որը, սակայն, հասկանալի պատճառներով քննարկվող թեմայի տեսանկյունից գործնական նշանակություն չունի:
[2] Ат-Табари “История пророков и царей”, www.vostlit.info.
[3] Խնդրի մանրամասն քննարկումը տես Հակոբյան Մ. Ի. “Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք”, Գիրք 14-ում:
[4] Дьяконов М. М. “Очерк истории древнего Ирана”, Москва 1961.
[5] Гумилев Л. Н. “Хунну”, Москва 1960.
[6] Ат-Табари “История пророков и царей”, www.vostlit.info.
[7] Հովհաննիսյան Պ. Հ. “Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա”, Երևան 1981.
[8] Ат-Табари “История пророков и царей”, www.vostlit.info.
[9] Ат-Табари “История пророков и царей”, www.vostlit.info.

Lion
12.09.2011, 20:41
*

Քայլ 2

Հեփթաղական թագավորություն ընդգրկում էր մոտ 1.500.000 ք/կմ տարածք և քննարկվող ժամանակաշրջանում նրա կազմի մեջ էր գտնվում գործնականում ողջ Միջին Ասիան (Ջունգուրյան դարպասներից մինչև Կասպից ծով, Իրանական լեռնաշխարհից մինչև Արալյան ծովի հյուսիսային ափեր), ինչպես նաև ներկայիս Աֆղանստանը ու Պակիստանի որոշ շրջաններ: Թագավորությունը տափաստանային քոչվոր-դեմոկրատիայի տիպիկ փուլում գտնվող մի պետություն էր, չուներ որևէ ներքաղաքական, արտաքին-քաղաքական, ռազմական և տնտեսական խնդիր: Համաձայն մասնագետների կարծիքի` վճռական ռազմական օպերացիաների ժամանակ այս տիպի հասարակությունը ի վիճակի էր զենքի տակ դնել բնակչության մինչև 25 տոկոսը (մարտունակ տղամարդկանց 90 տոկոսից ոչ պակաս) [1], իսկ հենց իր` բնակչության բարոյահոգեբանական, առողջական և քանակական դրությունը գտնվում էր դրական վիճակում: Փաստորեն պետությունը գտնվում էր մի վիճակում, երբ վերջինս բոլոր հիմքերը ուներ հավակնելու պարտության մատնել Պարսից թագավորությանը, թուլացնել վերջինիս, հափշտակել հնարավորինս մեծ ավար, խլել առավելագույն չափի տարածք: Հայտնի է նաև, որ Հեփթաղական թագավորության հետ գործնականում հավասար տարածքային ընդգրկում ունեցող, մինչ այդ գոյություն ունեցած Քուշանական թագավորությունը և վերջինիցս որաշակիորեն մեծ, հետագայում ստեղծված Արևմտյան Թյուրքական խաքանությունը ի վիճակի են եղել մարտադաշտ դուրս բերել համապատասխանաբար մինչև 200.000 և 300.000 ռազմիկներ:

Գրեթե բոլոր տեսակետից դրական դրության մեջ էր գտնվում նաև Պարսից թագավորությունը: Վերջինս վայելում էր ներքաղաքական, հասարակական, տնտեսական ու արտաքին-քաղաքական կայունություն, իսկ նրա հասարակությունը, պետությունը, բնակչությունը և բանակը գործնականում չունեին որևէ խնդիր: Ավանդական թշնամու` Բյուզանդական կայսրության, հետ ձեռք էր բերվել կայուն խաղաղություն և վերջինս, հաշվի առնելով հոների ահռելի վտանգը, ոչ մի կերպ չէր կարող սպառնալիք հանդիսանալ Պարսից թագավորության համար [2]: Մշտապես անկայուն հյուսիս-արևմտյան սահմանում էլ անչափ թույլ, դե-ֆակտո վասալական վիճակում էին գտնվում Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունները [3]: Կայուն-սովորական էր նաև թագավորության բնակլիմայական վիճակը: Պարսից թագավորության բանակի առավելագույն թվի մասին կոնկրետ թվական տվյալ առայժմ հայտնի չէ, սակայն դրա փոխարեն հայտնի է, որ մ.թ.ա. 547 թ-ին գրեթե նույն տարածքային ընդգրկումն ունեցող Աքեմենյանների կայսրությունը կոնկրետ ճակատամարտում ի վիճակի էր մարտադաշտ հանել 254.000 ռազմիկ [4]: Եթե ենթադրենք, որ այս թիվը կազմում էր վերջինիս բանակի մոտ 80 տոկոսը, քանի որ 100 տոկոսանոց կենտրոնացում գործնականում երբեք չի լինում և անհրաժեշտ է լինում թողնել կայազորային, թիկունքային և սահմանապահ ուժեր երկրի այլ մասերում, ապա կարելի է գալ հետևության, որ Աքեմենյանների կայսրությունն ունեցել է 300.000-անոց բանակ: Հատկանշական է, որ 451 թ-ի մայիսի 26-ի Ավարայրի ճակատամարտում Պարսից թագավորությունը մարտադաշտ հանեց 214.000-անոց բանակ:

427 թ-ի Մերվի ճակատամարտը ավարտվեց Պարսից թագավորության վճռական հաղթանակով: Հայտնի է, որ դրանից հետո հեփթաղական վտանգը ավելի քան տաս տարով վերացավ [5]:

__________________
[1] Сапунов Б.В. “Основные ориентиры внешней политики Александра Невского”, www. sir35.narod.ru.
[2] Дашков С. Б. “Императоры Византии”. Москва 1996.
[3] Լեո “Հայ ժողովրդի պատմություն”, երկերի ժողովածու 10 հատորով, Երևան 1960-1989:
[4] Քսենոֆոն “Կյուրոպեդիա”, Երևան 2000:
[5] Լեո “Հայ ժողովրդի պատմություն”, երկերի ժողովածու 10 հատորով, Երևան 1960-1989:

Lion
12.09.2011, 20:43
*

Քայլ 3

Հաշվի առնելով նախորդ քայլերում արված վերլուծության արդյունքները, ունենք մի իրավիճակ, երբ.
1. Հեփթաղական թագավորությունը ագրեսիա է դրսևորել 300.000-անոց ռազմական պոտենցիալ և գործնականում որևէ խնդիր չունեցող պետության դեմ,
2. Ագրեսիայի զոհ դարձած պետությունը գերադասել է հաղթանակի հասնել անակնկալ-գիշերային հարձակման միջոցով,
3. Ունենք սկզբնաղբյուրի հայտնած տեղեկությունն այն մասին, որ Հեփթաղական թագավորության բանակը այս ճակատամարտում կազմել է 250.000 ռազմիկ,
4. Ընդհարումը երկու պետությունների համար էլ ուներ ծայրահեղ վճռական նշանակություն:

Այսպիսով, հաշվի առնելով վերևում բերված քայլերի արդյունքում արված վերլուծությունը, կարելի է գալ հետևության, որ Տաբարիի հայտնած տեղեկությունն այն մասին, որ Հեփթաղական թագավորության բանակը կազմել է 250.000 ռազմիկ, համապատասխանում է իրականությանը:

Lion
13.09.2011, 21:43
*

Օրինակ 2

Մ.թ.ա. 1761 թ-ին [1] անչափ սրվել էին միջագետքյան երկու քաղաք-պետությունների` Մարիի ու Բաբելոնի հարաբերությունները: Ընդ որում բոլոր առավելությունները գտնվում էին Բաբելոնի ձեռքում, որը սպառնում էր Մարիի գոյությանը: Համաձայն սեպագիր աղբյուրների Մարիի արքա Զիմրի-լիմը (մ.թ.ա. 1780-1759), ի վիճակի է եղել մարտադաշտ հանեց 30.000-անոց բանակ: Ի վերջո, սակայն, Բաբելոնի արքա Համուրապիի (մ.թ.ա. 1793-1750) գլխավորած Բաբելոնի բանակը պարտության է մատնել Մարիի բանակին և, գրավելով Մարին, վերացրեց վերջինիս անկախությունը: Քաղաքում, որպես Համուրապիի կառավարիչ, շարունակեց իշխել Զիմրի-լիմը, սակայն 1759 թ-ին վերջինս ապստամբեց, պարտություն կրեց և մահապատժի ենթարկվեց: Դրանից հետո Մարիի նույնիսկ ձևական անկախությունը վերացավ: Սկզբնաղբյուրները (սեպագրերը) ռազմական մանրամասների մասին հայտնում են այսքանը: Այժմ եկեք Համակարգային մեթոդի կիրառման միջոցով կրկին փորձենք պարզել, թե ինչ աստիճանի հավաստիություն է պարունակում Մարիի բանակի վերաբերյալ հայտնվող թվական տվյալը.

Քայլ 1

1. Մարիի տարածքային ընդգրկումը – մոտ 60 ք/կմ [2] զբաղեցնում էր բուն քաղաքը, իսկ երկրի մնացած տարածքը կազմում էր մոտ 5.000 ք/կմ,
2. Մարիի հասարակական-քաղաքական ֆորմացիան – օլիգարխիկ միապետություն,
3. Մարիի աշխարհագրական դրությունը – անապատատափաստանային, գետահովտային,
4. Մարիի ներքաղաքական վիճակը – կայուն,
5. Մարիի բնակչության թվաքանակը – մոտ 60.000 [3] բնակիչ կար բուն քաղաքում, իսկ երկրի մնացած մասում ապրում էր ևս մոտ 60.000 մարդ,
6. Մարիի տնտեսական դրությունը – վատ, անկում ապրող առևտուր,
7. Մարիի արտաքին-քաղաքական դրությունը – կայուն, խաղաղություն այլ սահմաններում,
8. Մարիի ռազմա-քաղաքական դրությունը – կայուն,
9. Մարիի ստրատեգիական և տակտիկական նպատակները – պարտության մատնել Բաբելոնի բանակին, հետ մղել Բաբելոնի հարձակումը,
10. Մարիի բնակչության բարոյահոգեբանական վիճակը – բարձր մարտական,
11. Մարիի բնակչության առողջական վիճակը – միջին, բացասական, քաղաքում տիրում էր սով,
12. Մարիի բնակլիմայական դրությունը – ամառ, չափավոր շոգ,
13. Մարիի բանակի ռազմական վիճակը – միջին, գերակշռում էր հետևակ աշխարհազորը,
14. Մարիի բանակի կրած, հայտնի կորուստները – անհայտ, ծանր,
15. Բաբելոնի բանակի կրած, հայտնի կորուստները – անհայտ, միջին ծանրության,
16. Մարիի բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում – անհայտ,
17. Բաբելոնի բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում – անհայտ,
18. Բաբելոնի տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը – մոտ 90 ք/կմ զբաղեցնում էր բուն քաղաքը, իսկ երկրի մնացած տարածքը կազմում էր մոտ 40.000 ք/կմ; օլիգարխիկ միապետություն; անապատատափաստանային, գետահովտային; կայուն; մոտ 100.000 բնակիչ կար բուն քաղաքում, իսկ երկրի մնացած մասում ապրում էր ևս մոտ 100.000 մարդ; փայլուն, ծաղկող առևտուր; կայուն, խաղաղություն այլ սահմաններում; կայուն; պարտության մատնել Մարիի բանակին, ոչնչացնել Մարիի անկախությունը; բարձր մարտական; միջին, դրական; ամառ, չափավոր շոգ; բարձր, գերակշռում էր վարձկան և պրոֆեսիոնալ հետևակը,
19. Մարիի դաշնակից ուժերի տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած ու հիմնավորված (ապացուցված) կորուստները – վարձկաններ Արաբական թերակղզու անապատից, որոնք հաշվվում են հիմնական ուժերի կազմում, Էլամ, որը փաստացի ի վիճակի չեղավ ռազմական օգնություն ցույց տալ,
20. Բաբելոնի դաշնակից ուժերի հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած ու հիմնավորված (ապացուցված) կորուստները – վարձկաններ Արաբական թերակղզու անապատից, որոնք հաշվվում են հիմնական ուժերի կազմում,
21. Նույն տարածքում գոյություն ունեցած նախորդ և հաջորդ պետությանների բանակի սկզբնաղբյուրներից հայտնի թվաքանակը – ուժերի ստրատեգիական կենտրոնացման միջոցով հարձակում ձեռնարկելու պարագայում այս դեպքերից երկու տասնամյակ առաջ Ասսուրը ի վիճակի էր մարտադաշտ դուրս բերել առնվազն 22.000 ռազմիկ (հարձակմանը մասնակցել են նաև դաշնակից Կարքեմիշը, Ուրսուն, Խասուն և Կատնան, որոնց զորամասերի ռազմիկների քանակը հայտնի չէ),
22. Մարիին սկզբունքորեն նման, թեկուզ և այլ տարածքային ընդգրկում ունեցող պետության մասին հայտնի և գիտության կողմից հաստատ համարվող տեղեկատվության համադրումը` հաշվի առնելով տարածքային գործոնի ազդեցությունը – Մարին և Էշնունան մ.թ.ա. 1780-ական թվականների վերջին ունեին 6.000-ական հոգանոց մշտական բանակ,
23. Պատերազմի ընթացքը – ավարտ, Բաբելոնի լիակատար հաղթանակ,
24. Նախորդ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը – հայտնի չեն,
25. Ընթացիկ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը – Բաբելոնի բանակի վճռական հաղթանակ,
26. Պատերազմի թատերաբեմի բնակլիմայական վիճակը – ամառ, չափավոր շոգ,
27. Պատերազմի թատերաբեմի աշխարհագրական վիճակը – լեռներով չսահմանափակված և մի քանի տասնյակ հազարանոց բանակների տեղաբաշխման համար բոլոր հնարավորությունները ընձեռող անապատային տափաստան:
28. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ հանգամանքները – անհայտ,
29. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր սուբյեկտիվ հանգամանքները – անհայտ,
30. Սկզբնաղբյուրի ստեղծման և քննարկվող դեպքի կատարման ժամանակը – անհայտ:

__________________
[1] Այստեղ և հետագայում տեղեկությունները հիմնականում վերցվել են այստեղից И. М. Дьяконов “История Древнего Востока”, Москва 1983.
[2] Համեմատության համար նշենք, որ Միջագետքի մեծագույն քաղաք համարվող Բաբելոնը զբաղեցնում էր 90 ք/կմ տարածք:
[2] Համեմատության համար նշենք, որ, ըստ Չանդլերի, իր “երկրորդ ծաղկումն” ապրող Բաբելոնը մ.թ.ա. 612 թ-ին ուներ 200.000 բնակիչ (Tertius Chandler's & Gerald Fox's "3000 Yers of Urban Growth", Academic Press, 1987): Կարելի է ենթադրել, որ Համուրապիի օրոք “առաջին ծաղկումն” ապրող Բաբելոնը պետք է ունար ոչ պակաս, քան 100.000 բնակիչ: Համաձայն նույն հեղինակի` մ.թ.ա. XXI-րդ դարում Լագաշն ուներ 50.000, իսկ VI դարի Տիզբոնը` 500.000 բնակիչ:

Lion
13.09.2011, 21:44
Քայլ 2

Մարի քաղաք-պետությունը ընդգրկում էր մոտ մոտ 5.000 ք/կմ տարածք և քննարկվող ժամանակաշրջանում գործնականում նրա կազմի մեջ էր գտնվում Եփրատի ողջ միջին հովիտը: Պետությունը իրենից ներկայացնում էր օլիգարխիկ միապետություն, չուներ որևէ ներքաղաքական, արտաքին-քաղաքական և ռազմական խնդիր: Միակ խնդիրը բռնկված սովն էր և անկում ապրող առևտուրը: Համաձայն մասնագետների կարծիքի` վճռական ռազմական օպերացիաների ժամանակ այս տիպի հասարակությունը ի վիճակի էր զենքի տակ դնել բնակչության մինչև 10 տոկոսը, իսկ հենց իր` բնակչության բարոյահոգեբանական և քանակական դրությունը գտնվում էր դրական վիճակում: Միակ խնդիրը սովով պայմանավորված առողջական որոշակի բարդություններն էին: Փաստորեն պետության համար կենսականորեն կարևոր էր պարտության մատնել Բաբելոնի բանակին և հետ մղել Բաբելոնի հարձակումը: Սրանով պայմանավորված` բարձր էր նաև բնակչության մարտական ոգին, թեև սովը իր որոշակի ազդեցությունն իհարկե թողնում էր: Հայտնի է նաև, որ Մարիից փոքր Էշնունան ունեցել է 6.000-անոց մշտական բանակ: Նույնաքանակ բանակ ունեցել է նաև Մարին այս դեպքերից 20 տարի առաջ:

Գրեթե բոլոր տեսակետից դրական դրության մեջ էր գտնվում Բաբելոնը: Վերջինս վայելում էր ներքաղաքական, հասարակական, տնտեսական ու արտաքին-քաղաքական կայունություն, իսկ նրա հասարակությունը, պետությունը, բնակչությունը և բանակը գործնականում չունեին որևէ խնդիր: Ավանդական թշնամու` Ասորեստանի հետ ձեռք էր բերվել կայուն խաղաղություն և վերջինս ոչ մի կերպ չէր կարող սպառնալիք հանդիսանալ Բաբելոնի համար: Կայուն-սովորական էր նաև թագավորության բնակլիմայական վիճակը: Բաբելոնի բանակի առավելագույն թվի մասին կոնկրետ թվական տվյալ առայժմ հայտնի չէ, սակայն դրա փոխարեն հայտնի է, որ մ.թ.ա. 1780-ականների վերջին ուժերի ստրատեգիական կենտրոնացման միջոցով հարձակում ձեռնարկելու պարագայում Ասսուրը ի վիճակի էր մարտադաշտ դուրս բերել առնվազն 22.000 ռազմիկ (ընդ որում հարձակմանը մասնակցել են նաև դաշնակից Կարքեմիշը, Ուրսուն, Խասուն և Կատնան, որոնց զորամասերի ռազմիկների քանակը հայտնի չէ):

Բաբելոնը վճռական հաղթանակ տարավ և Մարին, որպես անկախ պետություն, դուրս եկավ պատմության թատերաբեմից:

Lion
13.09.2011, 21:45
Քայլ 3

Հաշվի առնելով նախորդ քայլերում արված վերլուծության արդյունքները, ունենք մի իրավիճակ, երբ.
1. Դրված էր Մարիի լինել-չլինելու հարցը և վերջինս կենտրոնացրել էր իր բոլոր ուժերը: Այս պայմաններում տրամաբանական է կարծել, որ ոչ միայն զենք էին վերցրել զենք կրելու ունակ բոլոր տղամարդիկ (բնակչության 10 տոկոսը, այսինքն` մոտ 12.000 մարդ), այլև գործի էին դրվել պետության ու անհատների նյութական բոլոր միջոցները և դրա հաշվին ձեռք էին բերվել վարձկաններ Արաբական անապատից:
2. Ունենք սկզբնաղբյուրի հայտնած տեղեկությունն այն մասին, որ Մարին ունեցել է 30.000 ռազմիկ:
3. Ընդհարումը երկու պետությունների համար էլ ուներ վճռական նշանակություն:

Այսպիսով, հաշվի առնելով վերևում բերված քայլերի արդյունքում արված վերլուծությունը, կարելի է գալ հետևության, որ հիշատակված իրադարձություններում Մարիի բանակը կարող էր կազմել մոտ 30.000 ռազմիկ:

Varzor
14.09.2011, 09:45
Ես հրեաներին հարգում եմ ու կարծում եմ, որ պետականաշինության բնագավառում մենք իրենցից շատ բաներ ունենք սովորելու:
Ճիշտ ես անում` հարգիր թշնամուդ :D

Lion
14.09.2011, 11:56
Ըհը, թող էդ էլ տենց լինի - քո գրած պոստերի բացարձակ մեծամասնության հետ համաձայն եմ, բայց ոչ էս ոճինների: Սրանք էլ թող այդ չնչին փոքրամասնությունը կազմեն ;)

Varzor
14.09.2011, 13:03
Ըհը, թող էդ էլ տենց լինի - քո գրած պոստերի բացարձակ մեծամասնության հետ համաձայն եմ, բայց ոչ էս ոճինների: Սրանք էլ թող այդ չնչին փոքրամասնությունը կազմեն ;)
Դե Լիոն ջան, այ էդ հարցում էլ բավականին ես բաներ կարող եմ գրել, բայց դե այս թեմայում չէ: Թեմա էլ չեմ ուզում բացել` իմաստ չեմ տեսնում: Ամեն դեպքում, դեռ կխոսենք այդ մասին ;)

Lion
14.09.2011, 22:17
*

Օրինակ 3

1141 թ-ին Կարա-Կիդանների կայսրության բանակը, որը համաձայն Իբն-ալ-Ասիրի կազմում էր 300.000 ռազմիկ [1], հարձակման անցավ Սելջուկյան սուլթանության հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ: Նույն թվականի սեպտեմբերի 9-ին էլ Կատավանյան դաշտի բաց ճակատամարտում վերջինս, համառ ու խիստ արյունահեղ մարտից հետո թևանցելով ու փախուստի մատնելով հակառակորդի բանակի թևերին, գլխովին ջախջախեց Սելջուկյան սուլթանության բանակը, որը, կրկին ըստ Իբն-ալ-Ասիրի, կազմում էր ավելի քան 100.000 հեծյալ և անհայտ քանակությամբ հետևակ [2]: Համաձայն նույն հեղինակի, որը փոխանցում է ճակատամարտի երկու տարբերակներ. “…քանի որ հետագայում տարեգրքերը այդ մասին պատմում էին տարբեր կերպ” [3], նշված ճակատամարտում Սելջուկյան սուլթանության բանակը կորցրել է կամ 100.000 ռազմիկ, որոնց մեջ. “12.000 չալմա կրողներ և 4.000 կին” [4], կամ էլ 10.000 սպանված և վիրավոր: Ընդ որում, համաձայն Իբն-ալ-Ասիրի, միայն Դարգամի կիրճում զոհվել է 10.000 սելջուկ ռազմիկ:

Հետաքրքիր է, որ սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ նույն ճակատամարտի մասին թվական տվյալներ են հայտնում մի քանի պատմիչներ: Աբու-լ-Ֆարաջը (Բար- Հեբրոս) կրկնում է Իբն-ալ-Ասիրի թվական տվյալները բանակների վերաբերյալ և ավելացնում է, որ սուլթանության բանակից փրկվել են ընդամենը 7 հոգի` մյուսները զոհվել են կամ գերվել: Իր հերթին, համաձայն Սադր-էդ-Դին ալ-Հուսեյնիի, Կարա-Կիդանների կայսրության բանակը կազմում էր 700.000, իսկ Սելջուկյան սուլթանության բանակը` 70.000 հեծյալ և անհայտ թվով հետևակ [5]: Սելջուկյան սուլթանության բանակի կորուստների վերաբերյալ այս հեղինակը կոնկրետ թիվ չի հայտնում, բայց ասում է, որ Սելջուկյան սուլթան Սանջարի (1118-1153) մոտ մնացին քիչ թվով ռազմիկներ: Կարա-Կիդանների կայսրության բանակի կորուստների մասին բոլոր հեղինակներն էլ այս կամ այն պատճառով լռում են:

Սկզբնաղբյուրները ռազմական մանրամասների մասին հայտնում են այսքանը: Այժմ առաջարկում եմ Համակարգային մեթոդի կիրառման միջոցով պարզել, թե ինչ աստիճանի հավաստիություն է պարունակում Կարա-Կիդանների կայսրության բանակի վերաբերյալ հայտնվող թվական տվյալները.

Քայլ 1

1. Կարա-Կիդանների կայսրության տարածքային ընդգրկումը – մոտ 2.000.000 ք/կմ
2. Կարա-Կիդանների կայսրության հասարակական-քաղաքական ֆորմացիան – քոչվոր-տափաստանային դեմոկրատիա,
3. Կարա-Կիդանների կայսրության աշխարհագրական դրությունը – տափաստանային,
4. Կարա-Կիդանների կայսրության ներքաղաքական վիճակը – կայուն,
5. Կարա-Կիդանների կայսրության բնակչության թվաքանակը – մոտ 2.000.000,
6. Կարա-Կիդանների կայսրության տնտեսական դրությունը – կայուն, միջին,
7. Կարա-Կիդանների կայսրության արտաքին-քաղաքական դրությունը – կայուն, խաղաղություն այլ սահմաններում,
8. Կարա-Կիդանների կայսրության ռազմա-քաղաքական դրությունը – կայուն, դրական,
9. Կարա-Կիդանների կայսրության ստրատեգիական և տակտիկական նպատակները –պարտության մատնել Սելջուկյան սուլթանությանը, թուլացնել վերջինիս, հափշտակել հնարավորինս մեծ ավար, խլել առավելագույն չափի տարածք,
10. Կարա-Կիդանների կայսրության բնակչության բարոյահոգեբանական վիճակը – բարձր մարտական,
11. Կարա-Կիդանների կայսրության բնակչության առողջական վիճակը – բարձր, դրական,
12. Կարա-Կիդանների կայսրության բնակլիմայական դրությունը – սուր տափաստանային,
13. Կարա-Կիդանների կայսրության բանակի ռազմական վիճակը – բարձր, դրական,
14. Կարա-Կիդանների կայսրության բանակի կրած, հայտնի կորուստները – անհայտ,
15. Սելջուկյան սուլթանության բանակի կրած, հայտնի կորուստները – 100.000 ռազմիկ կամ 10.000 սպանված և վիրավոր,
16. Կարա-Կիդանների կայսրության բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում – անհայտ,
17. Սելջուկյան սուլթանության բանակի հայտնի թվաքանակը այլ, քննարկվող օրինակին հնարավորինս նման օրինակներում – 1098 թ-ի հունիսի 28-ի Անտիոքի ճակատամարտ` 300.000, 1097 թ-ի մայիսի 21-ի Նիկայի ճակատամարտ` 150.000, 1097 թ-ի հուլիսի 1-ի Դորիլեոնի ճակատամարտ` 150.000, 1120 թ-ի Արշարունիքի ճակատամարտ` 150.000, 1121 թ-ի օգոստոսի 22-ի Դիդգորի ճակատամարտ` 150.000 [6], 1120 թ-ի հակախաչակրաց արշավանք` 130.000, 1110 թ-ի հակախաչակրաց արշավանք` 100.000, 1174 թ-ի արշավանք Քարթլիի թագավորության վրա` 100.000, 1161 թ-ի օգոստոսի 4-ի Անիի ճակատամարտ` 80.000 [7],
18. Սելջուկյան սուլթանության տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը – մոտ 1.000.000 ք/կմ; զարգացած ֆեոդալիզմ; տափաստանային; դե-ֆակտո բաժանված էր երեք մասի, կոնկրետ ճակատամարտում հանդես էր գալիս արևելյան, ամենամեծ մասը որ, սակայն վայելում էր կայունություն, բոլոր հնարավորությունները ընձեռող բավարար զորահավաքի համար; մոտ 10.000.000; կայուն, միջին; կայուն, խաղաղություն այլ սահմաններում; կայուն, դրական; պարտության մատնել Կարա-Կիդանների կայսրությանը, վերացնել հյուսիս-արևելքից եկող սպառնալիքը; մարտական; միջին, սովորական; մեղմ հասարակածային; դրական,
19. Կարա-Կիդանների կայսրության դաշնակից ուժերի տարածքային ընդգրկումը, հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած ու հիմնավորված (ապացուցված) կորուստները – հաշվվում են հիմնական ուժերի կազմում,
20. Սելջուկյան սուլթանության դաշնակից ուժերի հասարակական-քաղաքական ֆորմացիան, աշխարհագրական դրությունը, ներքաղաքական վիճակը, բնակչության թվաքանակը, տնտեսական դրությունը, արտաքին-քաղաքական և ռազմա-քաղաքական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական ու առողջական վիճակը, բնակլիմայական դրությունը, բանակի ռազմական վիճակը, կրած ու հիմնավորված (ապացուցված) կորուստները – հաշվվում են հիմնական ուժերի կազմում,
21. Նույն տարածքում գոյություն ունեցած նախորդ և հաջորդ պետությանների բանակի սկզբնաղբյուրներից հայտնի թվաքանակը – Իլխանություն` 300.000-անոց բանակ [8], Արաբական Խալիֆություն` առնվազն 200.000-անոց բանակ [9],
22. Կարա-Կիդանների կայսրությանը սկզբունքորեն նման, թեկուզ և այլ տարածքային ընդգրկում ունեցող պետության մասին հայտնի և գիտության կողմից հաստատ համարվող տեղեկատվության համադրումը` հաշվի առնելով տարածքային գործոնի ազդեցությունը – Խորեզեմի սուլթանությունը 1217 թ-ին ուներ 300.000-անոց բանակ [10],
23. Պատերազմի ընթացքը – ավարտ, Կարա-Կիդանների կայսրության հաղթանակ,
24. Նախորդ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը – հայտնի չեն,
25. Ընթացիկ մարտական գործողությունների ընթացքը և արդյունքը – Կարա-Կիդանների կայսրության բանակի վճռական հաղթանակ,
26. Պատերազմի թատերաբեմի բնակլիմայական վիճակը – աշնան սկիզբ, չափավոր շոգ,
27. Պատերազմի թատերաբեմի աշխարհագրական վիճակը – լեռներով չսահմանափակված և մի քանի հարյուր հազարանոց բանակների տեղաբաշխման համար բոլոր հնարավորությունները ընձեռող տափաստան,
28. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ հանգամանքները – Իբն-ալ-Ասիրը ձեռքի տակ ունեցել է սուլթանության արխիվային փաստաթղթերը, Սադր-էդ-Դին ալ-Հուսեյնին ևս շատ մեծ հավանականությամբ ձեռքի տակ ունեցել է արխիվային փաստաթղթեր,
29. Սկզբնաղբյուրի հայտնած տեղեկության վերլուծությունը` հաշվի առնելով բոլոր սուբյեկտիվ հանգամանքները – Իբն-ալ-Ասիրը ունի ընդգծված հակամոնղոլական և որոշակի հակակիդանական ուղղվածություն, Սադր-էդ-Դին ալ-Հուսեյնիի մասին քիչ բան է հայտնի, բայց անկասկած է, որ նրան սելջուկները ավելի մոտ էին, քան կարա-կիդանները, նույն վիճակում է գտնվում նաև Աբու-լ-Ֆառաջը,
30. Սկզբնաղբյուրի ստեղծման և քննարկվող դեպքի կատարման ժամանակը – Իբն-ալ-Ասիրը ստեղծագործել է նկարագրվող դեպքերից հազիվ մեկ դար անց, Սադր-էդ-Դին ալ-Հուսեյնին` մի քանի տասնամյակ անց, իսկ Աբու-լ-Ֆարաջը` մեկ ու կես դար անց:

__________________
[1] Грум-Гржимайло Г. Е. “Западная Монголия и Урянхайский край”. Москва 1926.
[2] Ибн ал-Асир "Полный Свод Истории", Ташкент 2006.
[3] Ибн ал-Асир "Полный Свод Истории", Ташкент 2006.
[4] Ибн ал-Асир “Полный Свод Истории”, Ташкент 2006.
[5] Садр ад-Дин ал-Хусайни Полный Свод Истории. Ташкент 2006.
[6] Մատթեոս Ուռհայեցի “Ժամանակագրություն”, Երևան 1973.
[7] Հիշատակվող ճակատամարտերում Սելջուկյան սուլթանության բանակի թվաքանակի վերաբերյալ բազմաթիվ վերլուծություններ կան, որոնք դիտարկում են այն խաչակրաց I արշավանքի իրադարձությունների հետ կապված: Քարթլիի թագավորության կապակցությամբ հիմնական տեղեկությունները պարունակվում են վրացական և հայկական աղբյուրներում:
[8] 1252 թ-ին սկսված և 1258 թ-ին Բաղդատի գրավումով ավարտված իրադարձություններում Իլխանության միայն ոչ քրիստոնյա ռազմիկները կազմում էին մոտ 150.000 մարդ: Այս թվին պետք է գումարել նաև 30.000-ականանոց բանակները Զաքարյանների իշխանությունից և Քարթլիի թագավորությունից, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված մոնղոլական 30.000-անոց բանակը: Իրադարձություններին մասնակցում էր նաև Կիլիկիայի թագավորության 52.000-անոց բանակը, սակայն, թեև վերջինս հանդիսանում էր Իլխանության դաշնակիցը:
[9] Թովմա Արծրունի և Անանուն “Պատմություն Արծրունյաց տան”, Երևան 1999:
[10] Ан-Насиви “Жизнеописание султана Джалал ад-Дина Манкбурны”, Москва 1996.

Lion
14.09.2011, 22:19
Քայլ 2

Կարա-Կիդանների կայսրությունն ընդգրկում էր մոտ 2.000.000 ք/կմ տարածք և քննարկվող ժամանակաշրջանում նրա կազմի մեջ էին գտնվում Միջին Ասիայի կենտրոնական և արևելյան շրջանները, ինչպես նաև այսպես կոչված “Արևմտյան կողմը”` Արևմտյան Թուրքեստանը: Կայսրությունը տափաստանային քոչվոր-դեմոկրատիայի տիպիկ փուլում գտնվող մի պետություն էր, չուներ որևէ ներքաղաքական, արտաքին-քաղաքական, ռազմա-քաղաքական, ռազմական և տնտեսական խնդիր: Համաձայն մասնագետների կարծիքի` վճռական ռազմական օպերացիաների ժամանակ այս տիպի հասարակությունը ի վիճակի էր զենքի տակ դնել բնակչության մինչև 25 տոկոսը (մարտունակ տղամարդկանց 90 տոկոսից ոչ պակաս) [1], իսկ հենց իր` բնակչության բարոյահոգեբանական, առողջական և քանակական դրությունը գտնվում էր դրական վիճակում: Փաստորեն պետությունը գտնվում էր մի վիճակում, երբ վերջինս բոլոր հիմքերը ուներ հավակնելու պարտության մատնել Սելջուկյան սուլթանությանը, թուլացնել վերջինիս, հափշտակել հնարավորինս մեծ ավար, խլել առավելագույն չափի տարածք: Հայտնի է նաև, որ Կարա-Կիդանների կայսրությունից որոշակիորեն փոքր, մինչ այդ գոյություն ունեցած Քուշանական և Հեփթաղական թագավորությունները ի վիճակի են եղել մարտադաշտ դուրս բերել համապատասխանաբար մինչև 200.000, 250.000 ռազմիկներ, իսկ վերջինիս տարածքային ընդգրկումով հավասար Արևմտյան Թյուրքական խաքանությունը` 300.000 ռազմիկ:

Դրական դրության մեջ էր գտնվում նաև Սելջուկյան սուլթանությունը: Վերջինս վայելում էր ներքաղաքական, հասարակական, տնտեսական ու արտաքին-քաղաքական կայունություն, իսկ նրա հասարակությունը, պետությունը, բնակչությունը և բանակը գործնականում չունեին որևէ խնդիր: Ավանդական թշնամու` խաչակիրների, դեմ չէր մղվում որևէ լուրջ մարտական գործողություն, քանի որ վերջիններիս ծայրահեղ թույլ էին և չէին կարող որևէ սպառնալիք ներկայացնել սուլթանությանը: Խաղաղություն էր տիրում նաև Քարթլիի թագավորության հետ հարաբերություններում: Կայուն-սովորական էր նաև թագավորության բնակլիմայական վիճակը: Սելջուկյան սուլթանության բանակի առավելագույն թվի մասին կոնկրետ թվական տվյալները բոլոր հիմքերը տալիս են ասելու, որ ծայրահեղ վտանգի դեպքում նա բոլոր հնարավորություններ ուներ զենքի տակ դնել 100.000 հեծյալ և լուրջ քանակությամբ հետևակ: Նույնն են վկայում նաև Իլխանության, Խորեզեմի սուլթանության և Արաբական խալիֆության հետ համեմատությունները:

1141 թ-ի Կատավանյան դաշտի ճակատամարտը ավարտվեց Կարա-Կիդանների կայսրության բանակի վճռական հաղթանակով: Հայտնի է, որ դրանից հետո Սելջուկյան սուլթանությունը բռնեց թուլացման և անկման ուղին:

__________________
[1] Сапунов Б. В. “Основные ориентиры внешней политики Александра Невского”, www. sir35.narod.ru.

Lion
14.09.2011, 22:20
Քայլ 3

Հաշվի առնելով նախորդ քայլերում արված վերլուծության արդյունքները, ունենք մի իրավիճակ, երբ.
1. Կարա-Կիդանների կայսրությունը ագրեսիա է դրսևորել մինչև 300.000 ռազմական պոտենցիալ ու գործնականում որևէ խնդիր չունեցող պետության դեմ,
2. Ունենք սկզբնաղբյուրի հայտնած տեղեկությունն այն մասին, որ Կարա-Կիդանների կայսրության բանակը այս ճակատամարտում կազմել է 300.000 ռազմիկ, կամ 700.000 հեծյալ,
3. Ունենք սկզբնաղբյուրի հայտնած տեղեկությունն այն մասին, որ Սելջուկյան սուլթանության բանակը այս ճակատամարտում կազմել է 70.000 հեծյալ կամ 100.000 հեծյալ և անհայտ թվով հետևակ,
4. Ընդհարումը երկու պետությունների համար էլ ուներ ծայրահեղ վճռական նշանակություն:

Այսպիսով, հաշվի առնելով վերևում բերված քայլերի արդյունքում արված վերլուծությունը, կարելի է գալ հետևության, որ համապատասխանում է իրականությանը Իբն-ալ-Ասիրի հայտնած տեղեկությունը այն մասին, որ Կարա-Կիդանների կայսրության բանակը կազմել է 300.000 ռազմիկ, Սելջուկյան սուլթանության բանակը` 100.000 հեծյալ և անհայտ թվով հետևակ, իսկ Սադր-էդ-Դին ալ-Հուսեյնիի կողմից փոխանցվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և ավելի քան կրկնակի չափով չափազանցեցված է:

Lion
16.09.2011, 07:56
*

Համակարգային մեթոդը կարելի է դիտարկել որպես յուրօրինակ մի համակարգչային ծրագիր, որում, մուտք անելով անհրաժեշտ տվյալները վերևում առաջարկված չափանիշների վերաբերյալ, հնարավոր է պարզել ճակատամարտին կամ պատերազմին մասնակցած բանակի թվաքանակի վերաբերյալ սկզբնաղբյուրի հայտնած տեղեկատվության հավաստիության աստիճանը: Ավելին, կարծում ենք, որ առաջարկվող մեթոդի կիրառմամբ կարելի է նաև բավական ճշգրիտ կանխատեսումներ անել նաև բանակի թվաքանակի վերաբերյալ այն դեպքերում, երբ սկզբնաղբյուրներում դրա վերաբերյալ ուղղակի տվյալներ չկան: Ընդ որում մեթոդի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ ձեռք բերվող եզրակացությունը հիմնված է լինում 3 տասնյակ չափանիշների վրա: Այսինքն, եթե եզրակացությունը կազմելիս անձը սխալվի մեկ կամ նույնիսկ մի քանի չափանիշներով, ապա նույնիսկ այդ դեպքում էլ այնուհանդերձ քիչ հավանական է, որ վերջնական եզրակացությունը կլինի սխալ: Այս դեպքում կգործեն մնացած չափանիշները, որոնք էլ կապահովեն վերջնական եզրակացության հիմնավորվածությունը և ճշմարտությանը առավել մոտ լինելը:

Համակարգային մեթոդը հիմնականում կիրառելի է բաց ճակատամարտերին մասնակցած բանակի թվաքանակի վերաբերյալ սկզբնաղբյուրի հայտնած տեղեկատվության հավաստիության աստիճանը պարզելու համար: Սակայն այն ունի նաև երկրորդական կիրառություն` կապված քաղաքում, ամրոցում, բերդում, դղյակում կամ աշտարակում (այսուհետև` Ամրոց) պաշտպանվող կայազորի վերաբերյալ հայտնվող տեղեկատվության հավաստիությունը պարզելու հարցի հետ: Մեթոդը այս առումով կիրառելիս ևս պետք է հաշվի առնել վերևում մանրամասն նկարագրված 30 չափանիշների ամբողջական կիրառման արդյունքում ստացված վերլուծությունը: Սակայն քննարկվող պարագայում կարելի է առաջարկել նաև 31-րդ չափանիշը` Ամրոցի պարիսպների շրջանակի երկարությունը:

Հին և միջնադարյան աղբյուրները, ի տարբերություն բաց ճակատամարտերի, շատ հազվադեպ են տեղեկություններ հայտնում Ամրոցի կայազորի թվաքանակի վերաբերյալ, իսկ հայտնվող տվյալներն էլ հաճախ հեռու են լինում իրականությունից: Հազվադեպ չեն դեպքերը, երբ, որպես Ամրոցի կայազոր, հաշվվում են նաև Ամրոցի շրջակայքում գործող, բայց անմիջականորեն Ամրոցում չգտնվող ուժերը:

Այսպես, ըստ Փավստոս Բյուզանդի, 368 թ-ի դեկտեմբերին Արտագերս ամրոցում պաշտպանվում էր 11.000-անոց հայկական կայազոր: Սակայն այդ քանակությամբ ռազմիկներ Արտագերսում գործնականում ուղղակի չէր կարող տեղավորվել [1]: Իր հերթին, համաձայն Ռաշիդ-էդ-Դինի 1220 թ-ի Սամարղանդը ուներ 110.000-անոց կայազոր [2]: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերվում է ոչ թե քաղաքում գտնվող (գործնականում` քաղաքի պարիսպների վրա մարտնչելու համար նախատեսված) ռազմիկներին, այլ բանակին, որը տեղակայված է քաղաքի շրջակայքում` բաց ճակատամարտում վերջինիս պաշտպանությունն իրականացնելու համար:

Այստեղ կարիք կա թերևս քննարկել և պարզաբանել միայն 31-րդ բաղադրատարրը:
Ինչպես ցույց է տալիս հին և միջնադարյան Ամրոցի շուրջ ծավալվող մարտական գործողությունների տասնյակ օրինակների վերլուծությունը` Ամրոցի պաշտպանության խնդիրը բավարար լուծելու համար անհրաժեշտ է ամեն մետր պարսպի համար ունենալ 1 ռազմիկ:
Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս հարաբերակցությունը, որը հիմնավորվում է բազմաթիվ օրինակներով, բացատրվում է նրանով, որ ռազմիկն ու պարիսպը պաշտպանում է տարածքի միայն “արտաքին շրջանը”:

Այսպես, միջնադարյան Կոստանդնուպոլիսը զբաղեցրել է մոտ 1.600 հեկտար տարածք: Այսինքն, եթե այս քաղաքը պայմանականորեն դիտարկենք շախմատի տախտակի տեսքով, ապա այն կընդունի 40 “փոքր քառակուսի” (1 հեկտար կամ շախմատային մեկ դաշտ) երկարությամբ և նույնքան էլ լայնությամբ մեծ քառակուսու տեսք: Իր հերթին, մեծ քառակուսու (“շախմատային տախտակի”) ամեն մի կողմը կկազմի 4.000 մետր (100 X 40), որի արդյունքում քաղաքի պարիսպների շրջանակը կունենա 16.000 մետր կամ 16 կիլոմետր երկարություն: Մաթեմատիկական կոպիտ այս հաշվարկը իր հաստատումն է գտնում պատմական կոնկրետ փաստով, քանի որ Կոստանդնուպոլսի պարիսպների շրջանակը իրոք որ իրականում կազմել է 16 կիլոմետր: Կոստանդնոպոլսի 1453 թ-ի պաշտպանության համար մեծ դժվարությամբ հավաքվեց 7.000 ռազմիկ, որը, համաձայն մասնագետների միանշանակ կարծիքի, քիչ էր 16 կիլոմետրանոց պարսպի շրջանակի բավարար պաշտպանությունն ապահովելու համար:

Այսպիսով Ամրոցի կայազորի ռազմիկների թվաքանակի մասին հայտնվող տեղեկության հավաստիությունը կարելի է հեշտությամբ պարզել, եթե հայտնի է Ամրոցի պարիսպների շրջանակի երկարությունը: Եթե այս հանգամանքը հայտնի չէ, ապա հարցը կարելի է պարզաբանել` հաշվի առնելով Ամրոցի մակերեսը` դրա միջոցով պարզելով Ամրոցի պարիսպների շրջանակի երկարությունը: Իսկ եթե հայտնի չէ ոչ Ամրոցի պարիսպների շրջանակի երկարությունը և ոչ էլ նրա մակերեսը, ապա միակ անուղղակի եղանակը, որով կարելի է գալ հետևության` Ամրոցի բնակչության քանակն է: Վերջին դեպքում, հաշվի առնելով բնակչության քանակը, կարելի է համեմատել այն մեկ այլ` բնակչության թվով առաջին Ամրոցին նման այլ Ամրոցի հետ, որի մակերեսը կամ պարիսպների շրջանակի երկարությունը հայտնի են: Օրինակ, հայտնի է, որ միջնադարյան Երուսաղեմն ուներ 160 հեկտար տարածք, 1.6 կիլոմետր պարիսպների շրջանակի երկարություն և 50.000 բնակիչ: Իր հերթին հայտնի չէ միջնադարյան Կիևի պարիսպների շրջանակի երկարությունը, սակայն հայտնի է, որ այն ևս ունեցել է 50.000 բնակչություն: Ակնհայտ է, որ ինչպես Երուսաղեմի բավարար պաշտպանության համար անհրաժեշտ է եղել առնվազն 1.600 ռազմիկ, այնպես էլ Կիևի համար:

Շարունակելի
_______________________
[1] Փավստոս Բյուզանդ Հայոց պատմություն, (գլուխ 55) Երևան 1987:
[2] Рашид-ад-Дин Сборник летописей (том 1, книга 2, часть 6, гл. 9), Москва 1952.

Varzor
16.09.2011, 10:56
Ինչպես ցույց է տալիս հին և միջնադարյան Ամրոցի շուրջ ծավալվող մարտական գործողությունների տասնյակ օրինակների վերլուծությունը` Ամրոցի պաշտպանության խնդիրը բավարար լուծելու համար անհրաժեշտ է ամեն մետր պարսպի համար ունենալ 1 ռազմիկ:


Լիոն ջան, մի բան հարցնեմ: Քեզ չի թվում, որ այդ թփիվը խիստ սուբյեկտիվ է ու կախված է բազմաիվ գործոններից: Նշեմ մի քանիսը.
1. Պարիսպի բարձրություն
2. Պարիսպի լայնություն
3. Պարիսպից դուրս տարածքի տոպոլոգիա
4. Պարիսպից ներս տարածքի տոպոլոգիա
5. Պարսպի շինանյութը
6. Պարիսպների հատակագիծ
7. Պաշտպանվող զորքի զինատեսակային կազմ
8. Պաշտպանական միջոցների տեսականի
9. Հարձակվողների պաշարման և գրոհային տեխնիկայի տեսականի
10. !! Ովքեր են պարիսպների վրա և պարիսպներ ներսում (ինչ ազգի են, արդյոք նույն ազգից են, արդյոք պարիսպները պաշտպանողները դրանց նախկին գրավողներն են և այլն)

Բացի այդ նաև կարևոր գործոններ են պարսպի մուտքերի քանակը (դարպասների), դրանց կառուցվածքը և այլն:

Եթե կարիք կա, ապա կարող եմ առանձին-առանձին նկարագրել այդ գործոնների ազդեցությունը պարիսպների պաշտպանության համար անհրաժեշտ մարտիկների քանակի վրա:
Սակայն կարծում եմ դու ինքդ էլ կկարողանաս դա անել :)

Նշեմ մի քանիսը` համառոտ
1. եթե պարիսպների բարձրությունն ու արտաքին տոպոլոգիան այնպիսին են, որ հնարավոր է մեծաքանակ նետաձիգներով արագ մոտենալ, հարվածել և հեռանալ, ապա պաշտպանության համար առնվազն 3 անգամ ավելի մեծ կայազորեր են պետք:
2. Եթե պարիսպների ու ամրոցային կառույցներում կա բավականաչափ փայտ-վառվող նյութեր, իսկ հակառակորդը կարողանում է կրակե արկեր նետել, ապա այդ պարագայում կայազորը պիտի ունենա նաև այսպես կողչված հրշեջման համար նախատեսված բավականի ուժեր, որոնք անմիջականօրեն մարտին չեն մասնակցում: Սովորաբար կանոնավոր կայազորի կազմում այդ հրշեջները այնքան էլ շատ չէին և
հարձակման ժամանակ դրանց մեծամասնությունը հենց քաղաքային (ամրոցային) բնակչությունից էր վերցվում:

Հ.Գ.
Բայց համակարգչային ծրագրի վերաբերյալ լավ ասեցիր` իրոք որ կարելի է այդպիսի ծրագրի գրել: Եթե մոդելի նկարագրությունը հասկանալի կերպով տաս կգրեմ ;)

Lion
16.09.2011, 11:22
Մերսի արժեքավոր դիտարկման համար: Խնդիրն այն է, Varzor ջան, որ Ամրոցի դեպքում ես չեմ ասում մի կողմ նետենք այն 30 չափանիշները և առաջնորդվենք այս մեկով` 31-րդով: Ոչ, ես ասում եմ, որ նրանք էլ կիրառենք և միաժամանակ աչքի տակ ունենանք նաև այս մեկը` 31-րդը: Տես


1. Պարիսպի բարձրություն
2. Պարիսպի լայնություն
3. Պարիսպից դուրս տարածքի տոպոլոգիա
4. Պարիսպից ներս տարածքի տոպոլոգիա
5. Պարսպի շինանյութը
6. Պարիսպների հատակագիծ
7. Պաշտպանվող զորքի զինատեսակային կազմ
8. Պաշտպանական միջոցների տեսականի
9. Հարձակվողների պաշարման և գրոհային տեխնիկայի տեսականի
10. !! Ովքեր են պարիսպների վրա և պարիսպներ ներսում (ինչ ազգի են, արդյոք նույն ազգից են, արդյոք պարիսպները պաշտպանողները դրանց նախկին գրավողներն են և այլն)

1. քանակի հետ էնքան էլ կապ չունի, քանի որ եթե պարիսպները ոչ բավարար բարձրություն ունենան, որպես կանոն թվական ճնշող առավելություն ունեցող պաշարողները այսպես թե այնպես կգրավեն պարիսպները,
2. տես 1-ին կետ,
3. սա ավելի շուտ վերաբերվում է պաշարողներին, որոնք, որպես կանոն, որևէ տարածքային խնդիր չեն ունենում,
4. պարսպի շրջանակի երկարությունով որոշվում է պարսպի ներսի և տոպոլոգիան, և մակերեսը,
5. տես 1-ին կետ,
6. տես 1-ին կետ,
7. համաձայն եմ, սա գործոն է, թեև իմ կարծիքով այն այնուհանդերձ չի կարող վճռական ազդեցություն ունենալ Ամրոցի կայաորի թվաքանակի վրա,
8. մինչև հրազենի ի հայտ գալը սրանք այնքան էլ բազմազան չեն,
9. տես 7-8 կետերը,
10. տես Համակարգային մեթոդի 1-30 կետերը:

Անտիկ և Միջնադարյան Ամրոցները որպես կանոն ունենում էին միանման, միջին աստիճանի պաշտպանվածություն: Այսինքն, Կոստանդնուպոլսի պես ամրացված քաղաքի և Լամբրոնի պես անառիկ բերդերի հետ մենք քիչ ենք գործ ունենում և իմ առաջարկած մեթոդը, 31-րդ պարամետրը, կարծես թե բավարար է մոտավոր պատկերացում կազմելու համար: Իհարկե, անկասկած է, և դա ես ընդունում եմ, որ այս ամենը միայն ու միայն մոտավոր գնահատականի համար է, բայց այլ բան կարծես թե առայժմ չկա:

Ինչ վերաբերվում է համակարգչային ծրագրին, ապա ինքս էլ հենց դա եմ նկատի ունենում, ուղղակի հեռու եմ այդ գործից և դա թողնում եմ քեզ նման մարդկանց: Ի դեպ, մոդելի ինչ տիպի նկարագրություն է քեզ պետք?

Varzor
16.09.2011, 12:44
1. քանակի հետ էնքան էլ կապ չունի, քանի որ եթե պարիսպները ոչ բավարար բարձրություն ունենան, որպես կանոն թվական ճնշող առավելություն ունեցող պաշարողները այսպես թե այնպես կգրավեն պարիսպները,
Այ հենց այդ բավարար բարձրության մասին էլ խոսում եմ :) Օրինակ բերեմ. հին Չինաստանում, Կո ՖուՁի -ի ժամանակներից առաջ, ոչ արքայական քաղաքներին արգելվում եր ունենալ մոտ 6-մ-ից ավելի բարձրություն: Այսինքն` օտար հարձակումներից պաշտպանելու համար դա բավարար էր, սակայն ենրքին խռովությունների ժամանակ խնդիրներ էր ստեղծում կայսերական զորքերի համար, ուստի սահմանափակված էր: Կոն Ֆուձիի ժամանակ, հենց իր նախաձեռնությամբ նույնիսկ որոշ պարիսպներ լիովին ավերվեցին:

2. տես 1-ին կետ,
Էլի չկպավ: Եթե պարիսպները լայն էին, պա դա թույլ էր տալիս պաշտպանության համար կուտակել բավարար քանակով ասենք քար, փայտ, զինատեսակներ, ինչպես նաև հնարավորություն էր ստեղծվում պարիսպների վրայով ազատորեին հաղորդակցվելու, նույնիսկ ձիերով, ինչպես նաև նետողական զենքերի, երկար նիզակների ավելի արդյունվետ կիրառման համար:

3. սա ավելի շուտ վերաբերվում է պաշարողներին, որոնք, որպես կանոն, որևէ տարածքային խնդիր չեն ունենում,
Այո, բայց այս գործոնը ազում էր պարիսպների կայազորների քանաի վրա: Օինակ. Շուշիի բերդին էր մեկ մետրի հաշվարկով ավելի շատ կայազոր պետք, թե ասենք Կազանի?

4. պարսպի շրջանակի երկարությունով որոշվում է պարսպի ներսի և տոպոլոգիան, և մակերեսը,
Էլի համամիտ չեմ, քանի որ կախված տվյալ ամրոցի ներցի շինարարական տրադիցիաներից, ինչպես նաև ներքին տարածքից փոփոխվում էր ոչ միայն պաշտպանման տակտիկան, այլև կայազորի քանակը:

5. տես 1-ին կետ,
Համամիտ չեմ` եթե պարիսպները աղյուսային էին, կամ կավային, ապա դրանք ավելի հեշտ էր քանդելը-փորելը, քան քարե պարիսպները, ուստի ավելի մեծ ուշադրություն էին պահանջում պաշտպանվողներից:
Էլ չեմ խոսում փայտե ցցապարիսպների մասին:

6. տես 1-ին կետ,
Այ ստեղ հաստատ չէ: Եթե պարիսպների գծագիրն այնպես էր, որ մի պատի պաշտպանները գրոհի ժամանակ կարողանում էին օգնել նաև մյուս պատին, ապա դա լուրջ առավելութոյւն էր տալիս` գրոհողը միշտ ընկնում էր պարսպային "ակցանի" մեջ: հենց այդ պատճառով էլ միջնադարյան եվրոպայում ավելի շատ սկսեցին կառուցել աստղաձև և այլ ոչ ուռուցիկ բազմանկունաձև պարիսպներ: Թղթի վրա գծի աստղը, զինվորներին շարի ու պարզ կլինի: Ընդ որում այս տարբերակում պարիսպների երկարությունը ավելանում է, բայց ներսի մակերեսը այդքան էլ չի փոփոխվում:

7. համաձայն եմ, սա գործոն է, թեև իմ կարծիքով այն այնուհանդերձ չի կարող վճռական ազդեցություն ունենալ Ամրոցի կայաորի թվաքանակի վրա,
Մասսամբ համամիտ եմ, ոչ բոլոր դեպքերում էր այն վճռորոշ, բայց որոշ դեպքերում ուղղակի որոշիչ էր լինում: Եթե ամուր ու դժվարահաանելի պարիսպների ներսում բավարար քանակով նետաձիգներ էին լինում ու նետողական այլ զորքեր, ապա թշնամու մեծ մասը զոհվում էր նույնիսկ մինչև պարիսպներին հասնելը: Հադրութի Քթիշ բերդը քեզ օրինակ :)

8. մինչև հրազենի ի հայտ գալը սրանք այնքան էլ բազմազան չեն,
Երևի հակառակը` հրազենի ի հայտ գալուց հետո բավականին պակասեցին ;)

9. տես 7-8 կետերը,
Դե բա Չինգիզխանին ոնց բացատրենք դա? ;) Չէ որ հենց այդ տեխնիկայի տիրապետումն էր, որ նրան Պեկինը տվեց: Էլ չեմասում, որ Հռոմեաղիք իրենց օնագրների հաշվին այնքան պարիսպներ էին քանդել, որ հաշվելը դժվար է:

10. տես Համակարգային մեթոդի 1-30 կետերը:
Համամիտ եմ` ընդհանուր առումով տեղավորվում է 30 կետանոց մոդելի դրույթներում: Ես փաստորեն կոնկրետացրել էի, բայց չարժեր առանձնացնել :)

Անտիկ և Միջնադարյան Ամրոցները որպես կանոն ունենում էին միանման, միջին աստիճանի պաշտպանվածություն: Այսինքն, Կոստանդնուպոլսի պես ամրացված քաղաքի և Լամբրոնի պես անառիկ բերդերի հետ մենք քիչ ենք գործ ունենում և իմ առաջարկած մեթոդը, 31-րդ պարամետրը, կարծես թե բավարար է մոտավոր պատկերացում կազմելու համար: Իհարկե, անկասկած է, և դա ես ընդունում եմ, որ այս ամենը միայն ու միայն մոտավոր գնահատականի համար է, բայց այլ բան կարծես թե առայժմ չկա:
Ընդհանուր առմամբ համամիտ եմ: Մենակ չմոռանանք, որ միջնադարյան շատ բերդեր դեռ հնադարից էին մնացել ու փոքր-ինչ տարբերվում էին:

Ինչ վերաբերվում է համակարգչային ծրագրին, ապա ինքս էլ հենց դա եմ նկատի ունենում, ուղղակի հեռու եմ այդ գործից և դա թողնում եմ քեզ նման մարդկանց: Ի դեպ, մոդելի ինչ տիպի նկարագրություն է քեզ պետք?
Այսինքն` մուտքային տվյալների համախումբ (անվանում, նկարագրություն, տիպ) և դրանց միջև մաթեմատիկական կապվածություն` արդյունքի վրա ազդեցության նկարագրություն:
Մի խոսքով` համակարգային մոդելի հաշվարկային ալգորիթմը, թեկուզ բանավոր:
Եթե դա լինի, ապա ձրագիր գրելը արդեն ճաշակի հարց է դառնում :)

Lion
16.09.2011, 14:23
Ապեր, չեմ ուզում անվերջ կոմպլիմենտներ անող մարդու տպավորություն թողնել, հավատա, հաստատ էդ դեպքը չի, բայց պիտի ասեմ - այնպիսի հիմնավորված քննադատություն, ինչպիսին ես լսում եմ քեզնից, չեմ լսել նույնիսկ ռուսալեզու ֆորումներում գրանցված ու իրենց մասնագետ երևակայող մարդկանց կողմից: Իսկ չէ որ դու դեռ ռազմական պատմության մասնագետ էլ չես - պատկերացնում եմ, ինչ կլիներ, եթե ինքդ այնքան ինֆորմացիայի տիրապետեիր, ինչքան մասնագետները: Երևի խնդիրն այն է, որ մասնագիտությանդ բերումով լավ ես մոդելավորելու գործում, ինչը ռազմական պատմության ոլորտում շատ օգտակար է: Ինչևէ, ասեմ, որ շատ ուսանելի է քեզ հետ այս ամենը քննարկելը և սեփական գաղափարներս քո խոշորացույցի տակով անցկացնելը:

Հիմա ավելի կոնկրետ - նախ ասեմ, որ այս 31-րդ պարամետրը ինձ էն գլխից էլ մի տեսակ "կաղ բադիկ" թվաց մյուս երեսունի հետ համեմատած և այն ես ընդգրկեցի հոդվածում ավելի շուտ "աբկատկի" համար ու, անկեղծ, նրա հարցում ինքս էլ դեռ շատ բաների վրա վստահ չեմ: Թող ով ուզում է ծիծաղի, ով ուզում է` ոչ, բայց ես հաստատ չեմ հավակնում լինել մի գիտնական, որը միանգամից և վերջնական ճշմարտություն է ասում: Սա, այս 31-րդ պարամետրն էլ հենց այդ դեպքերից մեկն է, երբ այն դեռ լուրջ "աբկատկի" կարիք ունի: Ասածներդ առնվազն շատ ուշագրավ են և փորձեմ հակադարձել, հընթացս խոստանալով, որ ինձ համոզելու դեպքում ազնվորեն կխոստովանեմ այդ փաստը: Եվ այսպես.


Այ հենց այդ բավարար բարձրության մասին էլ խոսում եմ :) Օրինակ բերեմ. հին Չինաստանում, Կո ՖուՁի -ի ժամանակներից առաջ, ոչ արքայական քաղաքներին արգելվում եր ունենալ մոտ 6-մ-ից ավելի բարձրություն: Այսինքն` օտար հարձակումներից պաշտպանելու համար դա բավարար էր, սակայն ենրքին խռովությունների ժամանակ խնդիրներ էր ստեղծում կայսերական զորքերի համար, ուստի սահմանափակված էր: Կոն Ֆուձիի ժամանակ, հենց իր նախաձեռնությամբ նույնիսկ որոշ պարիսպներ լիովին ավերվեցին:

Կուզենայի հասկանալ, թե ինչ կապ ունի դա Ամրոցի կայազորի թվաքանակի հետ:


Էլի չկպավ: Եթե պարիսպները լայն էին, պա դա թույլ էր տալիս պաշտպանության համար կուտակել բավարար քանակով ասենք քար, փայտ, զինատեսակներ, ինչպես նաև հնարավորություն էր ստեղծվում պարիսպների վրայով ազատորեին հաղորդակցվելու, նույնիսկ ձիերով, ինչպես նաև նետողական զենքերի, երկար նիզակների ավելի արդյունվետ կիրառման համար:

Չէ, ես չեմ ասում լայն պարիսպը վատ բան է, բայց էլի, թվաքանակը պարզելու տեսակետից դա մեզ ինչ է տալիս?


Այո, բայց այս գործոնը ազում էր պարիսպների կայազորների քանաի վրա: Օինակ. Շուշիի բերդին էր մեկ մետրի հաշվարկով ավելի շատ կայազոր պետք, թե ասենք Կազանի?

Համաձայն չեմ: Ամրոցի բավարար պաշտպանության համար անհրաժեշտ ու բավարար է N քանակությամբ ռազմիկ, բայց, ուշադրություն դարձրու այս հանգամանքի վրա, և դրանից պակասը ու և դրանից ավելը, նույնքան վնասակար են ամրոցի պաշտպանության համար: N քանակությունից պակաս եղան ռազմիկներդ, պատերի վրա չեն հերիքի, ավել եղան` տեղ չի լինի պարիսպների վրա մարտնչելու համար ու սովի վտանգը կմեծանա:


Էլի համամիտ չեմ, քանի որ կախված տվյալ ամրոցի ներցի շինարարական տրադիցիաներից, ինչպես նաև ներքին տարածքից փոփոխվում էր ոչ միայն պաշտպանման տակտիկան, այլև կայազորի քանակը:

Չեմ կարծում, որ մեզ հետաքրքրող հարցի տեսակետից դա կարող է վճռական նշանակություն ունենալ ու նաև - պարսպի ներսի տոպոլոգիան ինչպես կարող է ազդել կայազորի ռազմիկների ավել կամ պակաս լինելու անհրաժեշտության վրա?


Համամիտ չեմ` եթե պարիսպները աղյուսային էին, կամ կավային, ապա դրանք ավելի հեշտ էր քանդելը-փորելը, քան քարե պարիսպները, ուստի ավելի մեծ ուշադրություն էին պահանջում պաշտպանվողներից: Էլ չեմ խոսում փայտե ցցապարիսպների մասին:

Ուշադրություն, ջանք, եռանդ, քաջություն, բայց ոչ... քանակ :) Պաշարյալները այսպես թե այնպես այն աստիճան են որպես կանոն զիջում պաշարողներին, որ բաց ճակատամարտի մասին մտածելն իսկ ավելորդ է, նույնիսկ եթե Ամրոցը "բիտկոմ" լցնես ռազմիկներով:

Lion
16.09.2011, 14:25
Այ ստեղ հաստատ չէ: Եթե պարիսպների գծագիրն այնպես էր, որ մի պատի պաշտպանները գրոհի ժամանակ կարողանում էին օգնել նաև մյուս պատին, ապա դա լուրջ առավելութոյւն էր տալիս` գրոհողը միշտ ընկնում էր պարսպային "ակցանի" մեջ: հենց այդ պատճառով էլ միջնադարյան եվրոպայում ավելի շատ սկսեցին կառուցել աստղաձև և այլ ոչ ուռուցիկ բազմանկունաձև պարիսպներ: Թղթի վրա գծի աստղը, զինվորներին շարի ու պարզ կլինի: Ընդ որում այս տարբերակում պարիսպների երկարությունը ավելանում է, բայց ներսի մակերեսը այդքան էլ չի փոփոխվում:

Այ սա իրոք անչափ հետաքրքիր պահ է և լուրջ խորհելու տեղիք է տալիս :think: Բայց արի հաշվի առնենք նաև հետևյալը - ես հոդվածում ասացի. "Ինչպես ցույց է տալիս հին և միջնադարյան Ամրոցի շուրջ ծավալվող մարտական գործողությունների տասնյակ օրինակների վերլուծությունը` Ամրոցի պաշտպանության խնդիրը բավարար լուծելու համար անհրաժեշտ է ամեն մետր պարսպի համար ունենալ 1 ռազմիկ:": Այսինքն, եթե "աստղաձև" Ամրոց ունես, ապա պարսպիդ մետրերն էլ են շատանում, բնականաբար` ռազմիկներդ էլ: Այլ հարց է, ու այստեղ ես քեզ հետ համաձայն եմ, որ այդ դեպքում "ոչ աստղաձև" պարիսպ, բայց նույն մակերեսը ունեցող Ամրոցի հետ անալոգիա տանելիս մենք կսխալվենք - ապրես, ճիշտ ես, սա շատ հետաքրքիր պահ է և պետք է հաշվի առնեցվի այն 30 պարամետրերից մեկի մեջ: Ավելացնեմ, սակայն, որ նման օրինակները շատ քիչ են և վերաբերվում են ավելի շուտ ուշ միջնադարին...


Մասսամբ համամիտ եմ, ոչ բոլոր դեպքերում էր այն վճռորոշ, բայց որոշ դեպքերում ուղղակի որոշիչ էր լինում: Եթե ամուր ու դժվարահաանելի պարիսպների ներսում բավարար քանակով նետաձիգներ էին լինում ու նետողական այլ զորքեր, ապա թշնամու մեծ մասը զոհվում էր նույնիսկ մինչև պարիսպներին հասնելը: Հադրութի Քթիշ բերդը քեզ օրինակ :)

Դե ամրոցներում որպես կանոն կայազորները կազմված են լինում ամենից առաջ նետողական զենքերով զինված ռազմիկներից:


Երևի հակառակը` հրազենի ի հայտ գալուց հետո բավականին պակասեցին ;)

Ինչու, եղբայր?


Դե բա Չինգիզխանին ոնց բացատրենք դա? ;) Չէ որ հենց այդ տեխնիկայի տիրապետումն էր, որ նրան Պեկինը տվեց: Էլ չեմասում, որ Հռոմեաղիք իրենց օնագրների հաշվին այնքան պարիսպներ էին քանդել, որ հաշվելը դժվար է:

Ինձ թվում է, որ էլի թեմայից շեղվում ես: Ուզում է ատոմային զենքով զինված լինի պաշարողը, կարծում եմ, որ ամեն մետր պարսպի համար 1 ռազմիկից ավել ունենալը Ամրոցում չի մեծացնի քո պաշտպանական հնարավորությունները:


Համամիտ եմ` ընդհանուր առումով տեղավորվում է 30 կետանոց մոդելի դրույթներում: Ես փաստորեն կոնկրետացրել էի, բայց չարժեր առանձնացնել :)

;)


Ընդհանուր առմամբ համամիտ եմ: Մենակ չմոռանանք, որ միջնադարյան շատ բերդեր դեռ հնադարից էին մնացել ու փոքր-ինչ տարբերվում էին:

Առանձին և շատ լուրջ ուսումնասիրության թեմա է: Հատկապես Հայաստանի պարագայում բացը հսկայական է...


Այսինքն` մուտքային տվյալների համախումբ (անվանում, նկարագրություն, տիպ) և դրանց միջև մաթեմատիկական կապվածություն` արդյունքի վրա ազդեցության նկարագրություն:
Մի խոսքով` համակարգային մոդելի հաշվարկային ալգորիթմը, թեկուզ բանավոր:
Եթե դա լինի, ապա ձրագիր գրելը արդեն ճաշակի հարց է դառնում :)

Ինձ թվում է, սա միայն դու կարող ես անել...

Varzor
16.09.2011, 15:25
Այ սա իրոք անչափ հետաքրքիր պահ է և լուրջ խորհելու տեղիք է տալիս :think: Բայց արի հաշվի առնենք նաև հետևյալը - ես հոդվածում ասացի. "Ինչպես ցույց է տալիս հին և միջնադարյան Ամրոցի շուրջ ծավալվող մարտական գործողությունների տասնյակ օրինակների վերլուծությունը` Ամրոցի պաշտպանության խնդիրը բավարար լուծելու համար անհրաժեշտ է ամեն մետր պարսպի համար ունենալ 1 ռազմիկ:": Այսինքն, եթե "աստղաձև" Ամրոց ունես, ապա պարսպիդ մետրերն էլ են շատանում, բնականաբար` ռազմիկներդ էլ: Այլ հարց է, ու այստեղ ես քեզ հետ համաձայն եմ, որ այդ դեպքում "ոչ աստղաձև" պարիսպ, բայց նույն մակերեսը ունեցող Ամրոցի հետ անալոգիա տանելիս մենք կսխալվենք - ապրես, ճիշտ ես, սա շատ հետաքրքիր պահ է և պետք է հաշվի առնեցվի այն 30 պարամետրերից մեկի մեջ: Ավելացնեմ, սակայն, որ նման օրինակները շատ քիչ են և վերաբերվում են ավելի շուտ ուշ միջնադարին...

Էլի միանշանակ չի: Աստղաձև-ատամնավոր (կամ զիգզագներով) պարիսպների պարագայում արդեն ստացվում է, որ պարիսպների կրկնակի երկարության պարագայում կարելի է պահել նույն քանակությամբ ռազմիկներ, իսկ եթե քո ասած 1:1 տարբերակով լինի, ապա ամրոցի պաշտպանական ունակությունն առնվազն 4 անգամ մեծանում է:
Ուշ միջնադարի առումով մասսամբ համամիտտեմ` անտիկ ամրոցները հիմնականում ուռուցիկ բազմանկյուններ էին` նյութական և ժամանակային փոքր ծախսեր էին պահանջում: Բայց կային զիգզագաձև, ինչպես նաև պարդ պարիսպներ (մի քանի շարքով, ճյուղավորոմներով), այ սրանք աստղաձևէրի նման որոշակի առավելություններ ունեն: Բաիցի այդ այդ "զիգզագների" դերը մասսամբ տանում էին աշտարակները և կախված դրանց ձևից, չափերից ու հեռավորույթունից տարբեր էֆեկտներ էին ստացվում:

Դե ամրոցներում որպես կանոն կայազորները կազմված են լինում ամենից առաջ նետողական զենքերով զինված ռազմիկներից:
Համամիտ եմ, բայց ուզում եմ հիշեցնել, որ կախված նետողական զենքերի հեռահարությունից և դիպուկությունից, ինչպես նաև խոցման ունակությունից այդպիսի զինատեսակներով զինվածների քանակները տարբերվում էին: բայց այս պարագայում 1:1 տարբերակը ոնց որ խելքին ամենամոտն ա, մաքսիմում 1զ/2մ կամ 2զ/3մ` եթե աղեղները մեծ են, իսկ պարիսպի ատամնաշարը խոշոր:

Ինչու, եղբայր?
Մինչև հրազենի հայտանգործումը ավելի բազմապիսի զինատեսակներ էին օգտագործվում թե հարձակման և թե պաշտպանության համար: Գաղտնքի չեմ ասի, որ անհատական հրազենը ավելի ուշ է կիրառվել, քան թնդանոթները, հրանոթները և հրասանդերը: Դրանց կիրառման ժամանակ ամրոցները սկսեցին հետզհետե կորցնել իրենց պաշտպանական հզորությունը, իսկ պաշտպանողական միջոցների տեսականի այլևս տդարձավ պրակտիկորեն անպիտան: Դժվար է թնդանոթի դեմ կատապուլտով կամ ասենք բալիստայով պայքարել: Ընդհանուր առմամբ վառոդը փոխեց ռազմական պատմությունը, ինչպես դա ժամանակին կատարեցին պողպատը, այրուձին և մարտակառքերը:

Ինձ թվում է, որ էլի թեմայից շեղվում ես: Ուզում է ատոմային զենքով զինված լինի պաշարողը, կարծում եմ, որ ամեն մետր պարսպի համար 1 ռազմիկից ավել ունենալը Ամրոցում չի մեծացնի քո պաշտպանական հնարավորությունները:
Եթե հարձակվողը ուներ հեռահար զանգվածաին խոցող կամ պարսպաքան մեքենաներ, ապա դա առիթ եր տալիս ունենալու ավելի մեծաքանակ կայազորներ հաջող պաշտպանվելու համար:
Օրինակ.
Պարսպի մի հատված, ասենք մի 8-10մ քանդվեց ու սկսեց ներս հորդել հեծյալների հորդան: Դրա դեմն առնելու համար պարսպի ներսում անհրաժեշտ է արագ մոբիլիզացնել դրանց դիմաց հակահեծելային մարտակարգ ընդունած ռազմիկների: Ու նույն ժամանակ անհրաժեշտ է պարիսպները պաշտպանել հախուռն գրոհներից: Երկար պարիսպների դեպքում դժվար է կատարել այդպիսի արագ վերադասավորում, ուստի բացի 1զ/1մ խտույթունից անհրաժեշտ է նաև ունենալ արհեստավարժ x քանակությամբ ներպարիսպային զորք: Դե այդպիսի զորքեր կային հիմնականում դարպասների մոտակայքում, բայց եթե պարիսպի բացվածքի և դարպասի հեռավորությունը մեծ էր, ապա մինչև հետևակայինը թեկուզ վազելով հասնի տեղ` ձիերը կլցվեն ողջ ամրոցը:

Առանձին և շատ լուրջ ուսումնասիրության թեմա է: Հատկապես Հայաստանի պարագայում բացը հսկայական է...
Ցավոք :(

Ինձ թվում է, սա միայն դու կարող ես անել...
???
Ոնց անեմ, եթե քո առաջարկած մոդել-մեթոդի վերլուծական և մաթեմատիկական մանրամասներին չեմ տիրապետում? Գոնէ պիտի այն ավելի մանրամասն ներկայացնես, համ անպայման էլ հարցեր կունենամ` հարցերիս պիտի պատասխանես :)

Lion
16.09.2011, 15:58
Էլի միանշանակ չի: Աստղաձև-ատամնավոր (կամ զիգզագներով) պարիսպների պարագայում արդեն ստացվում է, որ պարիսպների կրկնակի երկարության պարագայում կարելի է պահել նույն քանակությամբ ռազմիկներ, իսկ եթե քո ասած 1:1 տարբերակով լինի, ապա ամրոցի պաշտպանական ունակությունն առնվազն 4 անգամ մեծանում է:

Չէ, եղբայր, նույնիսկ "աստղաձև" պարիսպների առկայության դեպքում էլ քիչ ռազմիկներ չես կարող պահել, քանի որ այդ դեպքում ռազմիկներդ չեն հերիքի պարսպի վրա և "աստղ"-ի չպաշտպանված մասերից թշնամու ռազմիկները ներս կլցվեն...


Ուշ միջնադարի առումով մասսամբ համամիտտեմ` անտիկ ամրոցները հիմնականում ուռուցիկ բազմանկյուններ էին` նյութական և ժամանակային փոքր ծախսեր էին պահանջում: Բայց կային զիգզագաձև, ինչպես նաև պարդ պարիսպներ (մի քանի շարքով, ճյուղավորոմներով), այ սրանք աստղաձևէրի նման որոշակի առավելություններ ունեն: Բաիցի այդ այդ "զիգզագների" դերը մասսամբ տանում էին աշտարակները և կախված դրանց ձևից, չափերից ու հեռավորույթունից տարբեր էֆեկտներ էին ստացվում:

Խոսքը բաստիոնների մասին է, բայց դե դա արդեն ուրիշ թեմա է...


Համամիտ եմ, բայց ուզում եմ հիշեցնել, որ կախված նետողական զենքերի հեռահարությունից և դիպուկությունից, ինչպես նաև խոցման ունակությունից այդպիսի զինատեսակներով զինվածների քանակները տարբերվում էին: բայց այս պարագայում 1:1 տարբերակը ոնց որ խելքին ամենամոտն ա, մաքսիմում 1զ/2մ կամ 2զ/3մ` եթե աղեղները մեծ են, իսկ պարիսպի ատամնաշարը խոշոր:

Է հա, պարզա, տարբերվում են - եթե դու ունես հայկական, անգլիական կամ մոնղոլական նետաձիգներ, Ամրոցի 1.000 հոգանոց կայազորի ՕԳԳ-ն բնականաբար ավելի բարձր է, քան եթե դու ունես նույն քանակությամբ ասենք նորման ռազմիկներ: Չէ, ոնց գցում եմ, "1զ/1մ" բանաձևը խելքին մոտ է: Այլ օրինակ, 1099 թ-ին Երուսաղեմը պաշտպանելու համար Ֆաթիմյանների էմիրությունը առանձնացրեց 1.000 ռազմիկ, մի 500 ռազմիկ էլ, ոնց էլ չլինի, մինչ այդ կլիներ քաղաքում: Ֆաթիմյանները հաստատ մարդկանց ու ռեսուրսների խնդիր այդ ժամանակ չունեին, բայց այնուհանդերձ ավելի շատ զորք չուղարկեցին: Իսկ գիտես ինչու? Քաղաքի պարիսպների շրջանակի երկարությունը 1.600 մետր էր;)


Մինչև հրազենի հայտանգործումը ավելի բազմապիսի զինատեսակներ էին օգտագործվում թե հարձակման և թե պաշտպանության համար: Գաղտնքի չեմ ասի, որ անհատական հրազենը ավելի ուշ է կիրառվել, քան թնդանոթները, հրանոթները և հրասանդերը: Դրանց կիրառման ժամանակ ամրոցները սկսեցին հետզհետե կորցնել իրենց պաշտպանական հզորությունը, իսկ պաշտպանողական միջոցների տեսականի այլևս տդարձավ պրակտիկորեն անպիտան: Դժվար է թնդանոթի դեմ կատապուլտով կամ ասենք բալիստայով պայքարել: Ընդհանուր առմամբ վառոդը փոխեց ռազմական պատմությունը, ինչպես դա ժամանակին կատարեցին պողպատը, այրուձին և մարտակառքերը:

Փոխելը փոխեց, բայց վառոդային և հարձակողական ու և պաշտպանողական զենքերն էլ են բազմաթիվ...


Եթե հարձակվողը ուներ հեռահար զանգվածաին խոցող կամ պարսպաքան մեքենաներ, ապա դա առիթ եր տալիս ունենալու ավելի մեծաքանակ կայազորներ հաջող պաշտպանվելու համար:
Օրինակ.
Պարսպի մի հատված, ասենք մի 8-10մ քանդվեց ու սկսեց ներս հորդել հեծյալների հորդան: Դրա դեմն առնելու համար պարսպի ներսում անհրաժեշտ է արագ մոբիլիզացնել դրանց դիմաց հակահեծելային մարտակարգ ընդունած ռազմիկների: Ու նույն ժամանակ անհրաժեշտ է պարիսպները պաշտպանել հախուռն գրոհներից: Երկար պարիսպների դեպքում դժվար է կատարել այդպիսի արագ վերադասավորում, ուստի բացի 1զ/1մ խտույթունից անհրաժեշտ է նաև ունենալ արհեստավարժ x քանակությամբ ներպարիսպային զորք: Դե այդպիսի զորքեր կային հիմնականում դարպասների մոտակայքում, բայց եթե պարիսպի բացվածքի և դարպասի հեռավորությունը մեծ էր, ապա մինչև հետևակայինը թեկուզ վազելով հասնի տեղ` ձիերը կլցվեն ողջ ամրոցը:

Եթե պարիսպը ճեղքվեց, շատ քիչ է հավանականությունը, որ Ամրոցը կդիմանա: Այս դեպքում ուժերի հարաբերակցությունը այնքան տարբեր է, որ, հաշի առնելով, որ ճեղքման դեպքում պաշարյալները կորցնում են իրենց դիրքային առավելությունը, նրանց արդեն գործնականում ոչինչ չի փրկի: Ինչքան օրինակներ նայել եմ, դրանց մեծ մասում պարսպի ճեղքումը վերջացել է Ամրոցի գրավումով: Օրինակ, Եդեսիա-1144-ում պաշարյալները նույնիսկ ճեղքված պարսպի դիմաց ՆՈՐ ՊԱՐԻՍՊ կառուցեցին, բայց դա էլ չփրկեց: Հակառակ օրինակները շատ քիչ են, օրինակ` Կապան-1103: Ընդգծեմ, որ խոսքը չի վերաբերվում այն դեպքերին, երբ քաղաքի պատերից նահանջած կայազորը կարողանում է ամրանալ միջնաբերդում (Եդեսիա-1146) և դիմանում է այնքան ժամանակ, մինչև օգնություն է գալիս:


Ցավոք :(

Իհարկե: Օրինակ, եթե Արտագերս-368-ի օրինակը մոռանանք, քանի որ այդ դեպքում 11.000-ը իրոք խելքի մոտ չէ, ապա դժվարությամբ հիշում եմ հազիվ 2 դեպք - Անգղ ամրոցի պաշտպանությունը 451 թ-ի մայիսի 29-ից 31-ը, որտեղ հայերն ունեին 700 ռազմիկ, ինչպես նաև Ավնիկ ամրոցի գրավումը 1394 թ-ի հուլիսի 4-ից 6-ը, որտեղ Ղարա-Ղոյունլուների ու հայերի կայազորը կազմում էր 100 մարդ: Չգիտեմ, բարդ թեմա է - ամեն անգամ Բջնին ու Ամբերդը տեսնելիս միշտ փորձում եմ հաշվել, թե ինչքան ռազմիկ ունենալով է հնարավոր այն պաշտպանել??



???
Ոնց անեմ, եթե քո առաջարկած մոդել-մեթոդի վերլուծական և մաթեմատիկական մանրամասներին չեմ տիրապետում? Գոնէ պիտի այն ավելի մանրամասն ներկայացնես, համ անպայման էլ հարցեր կունենամ` հարցերիս պիտի պատասխանես :)

Արժե տանջվել?

Varzor
16.09.2011, 16:42
Չէ, եղբայր, նույնիսկ "աստղաձև" պարիսպների առկայության դեպքում էլ քիչ ռազմիկներ չես կարող պահել, քանի որ այդ դեպքում ռազմիկներդ չեն հերիքի պարսպի վրա և "աստղ"-ի չպաշտպանված մասերից թշնամու ռազմիկները ներս կլցվեն...
Չեմ ասում ավելի քիչ, ասում եմ` նույն քանակով կրկնակի երկար պարսպի վրա, քանի որ պարսպի յուրաքանչյուր հատված, միևնույն է իր վրա կրում է նույն քանակով մարտիկների հարվածային-պաշտպանողական ուժը :) Բացի այդ այդպիսի պարիսպների ներսում հնարավոր չէ տեղավորել նույն քանակով զինվոր, ինչ որ նույն երկարությամբ ասենք ուղղանկյուն պարիսպների ներսում ;)

Խոսքը բաստիոնների մասին է, բայց դե դա արդեն ուրիշ թեմա է...
Մենակ բաստիոնները չէ: Սովորաբար խոշոր ամրոց-քացաքների պարիսպները ունեին մինչև 15մ բարձրություն, որը գործնականում անհաղթահարելի պատնեշ էր, հաշվի առնելով այդպիսի երկարության աստիճանների քչությունն ու ամրությունը: Դրա համար հիմնական գրոհները մղվում էին դարպասների ուղղությամբ: Դրա համար էլ հին աշխարհում բավականին տարածված էր հզոր դարպասային պաշտպանության մեխանիզմը, որպես կանոն դարպասները ներս էին գցում` П-ա ձև, որպեսզի հարձակվողները լինեին նաև կողային հարվածների տակ: Դարպասները ամրացնում էին լրացուցիչ աշխատակային և հավելյալ կառույցներով:

Է հա, պարզա, տարբերվում են - եթե դու ունես հայկական, անգլիական կամ մոնղոլական նետաձիգներ, Ամրոցի 1.000 հոգանոց կայազորի ՕԳԳ-ն բնականաբար ավելի բարձր է, քան եթե դու ունես նույն քանակությամբ ասենք նորման ռազմիկներ: Չէ, ոնց գցում եմ, "1զ/1մ" բանաձևը խելքին մոտ է: Այլ օրինակ, 1099 թ-ին Երուսաղեմը պաշտպանելու համար Ֆաթիմյանների էմիրությունը առանձնացրեց 1.000 ռազմիկ, մի 500 ռազմիկ էլ, ոնց էլ չլինի, մինչ այդ կլիներ քաղաքում: Ֆաթիմյանները հաստատ մարդկանց ու ռեսուրսների խնդիր այդ ժամանակ չունեին, բայց այնուհանդերձ ավելի շատ զորք չուղարկեցին: Իսկ գիտես ինչու? Քաղաքի պարիսպների շրջանակի երկարությունը 1.600 մետր էր;)
Բացի դրանից Երուսաղեմում դժվար էր տեղավորել և պահել ավելի մեծ զորք` թե ապահովումների և թե կենսական տարածքների տեսանկյունից, հաշվի առնելով, որ այդ ժամանակ նաև "մոդա" էին պաշարումները:
Ընդհանուր առմամբ փոքր և միջին ամրոցների տեսանկյունից 1զ/1մ խտությունն իրոք որ բավականին լավն է: Բայց նշեմ, որ որոշ դեպքերում այդ խտությունն ուղղակի 3 անգամ ավելին ակորղ էր լինել!!
Օրինակ` հռոմեկանա փայտե ցցապարիսպներով ամրոց-զորակայան: Կար վերին հարթակը` 1զ/1մ, հետո միջին հարթակը` 1զ/1մ, այնուհետև ստորին հարթակը` 1զ/3մ: Ընդ որում այդ պարիսպները կառուցում էին ցանցառ, որպեսզի պարիսպները գրոհողները հայտնվեն ոչ միայն վերևինները, այլև ներքևի հարթակների հարվածների տակ:

Փոխելը փոխեց, բայց վառոդային և հարձակողական ու և պաշտպանողական զենքերն էլ են բազմաթիվ...
Բայց ոչ այդքան բազմազան :) Ենթատեսակները` մի գուցե, բայց բուն տեսականին` հաստատ զիջում է մինչվառոդայինին: Կարող ենք թվարկել, բայց սա դրա տեղը չի ;)

Եթե պարիսպը ճեղքվեց, շատ քիչ է հավանականությունը, որ Ամրոցը կդիմանա: Այս դեպքում ուժերի հարաբերակցությունը այնքան տարբեր է, որ, հաշի առնելով, որ ճեղքման դեպքում պաշարյալները կորցնում են իրենց դիրքային առավելությունը, նրանց արդեն գործնականում ոչինչ չի փրկի: Ինչքան օրինակներ նայել եմ, դրանց մեծ մասում պարսպի ճեղքումը վերջացել է Ամրոցի գրավումով: Օրինակ, Եդեսիա-1144-ում պաշարյալները նույնիսկ ճեղքված պարսպի դիմաց ՆՈՐ ՊԱՐԻՍՊ կառուցեցին, բայց դա էլ չփրկեց: Հակառակ օրինակները շատ քիչ են, օրինակ` Կապան-1103: Ընդգծեմ, որ խոսքը չի վերաբերվում այն դեպքերին, երբ քաղաքի պատերից նահանջած կայազորը կարողանում է ամրանալ միջնաբերդում (Եդեսիա-1146) և դիմանում է այնքան ժամանակ, մինչև օգնություն է գալիս:
Համամիտ եմ, երբ գործ ունենք միջին և փոքր ամրոցների հետ: Սակայն մեծ քաղաքներում, որոնց բնակչությունը կարող էր հասնել մի քանի տասնյակ, նույնիսկ միքանի 100 հազարի, ակնհայտորեն քաղաքային կայազորները ավելի մեծ էին ու ճեղքումների (պարսպային թե դարպասային) դեպքում մեծ դեր էին խաղում:
Ամեն դեպքում, եթե մտան` գործը զոռ է :)

Իհարկե: Օրինակ, եթե Արտագերս-368-ի օրինակը մոռանանք, քանի որ այդ դեպքում 11.000-ը իրոք խելքի մոտ չէ, ապա դժվարությամբ հիշում եմ հազիվ 2 դեպք - Անգղ ամրոցի պաշտպանությունը 451 թ-ի մայիսի 29-ից 31-ը, որտեղ հայերն ունեին 700 ռազմիկ, ինչպես նաև Ավնիկ ամրոցի գրավումը 1394 թ-ի հուլիսի 4-ից 6-ը, որտեղ Ղարա-Ղոյունլուների ու հայերի կայազորը կազմում էր 100 մարդ: Չգիտեմ, բարդ թեմա է - ամեն անգամ Բջնին ու Ամբերդը տեսնելիս միշտ փորձում եմ հաշվել, թե ինչքան ռազմիկ ունենալով է հնարավոր այն պաշտպանել??
Պատկերացրու, որ ունես մի բերդ-ամրոց` 100մ տրամագծով ուռուցիկ կառույց (ֆուտբոլի դաշտի մոտ կրկնակի մեծության): Ըստ բանաձևի այդ բերդը պաշտպանելու համար` ~300մ պարիսպ, 1զ/1մ=300 զինվոր միայն պարիսպներին, պլյուս թիկունքը`
350: Բայց ոնց այդքանին տեղավորես այդ տարածքում? Բա պահեստներ, զինանոց, ձիանոց, զորանոց, բակ? Ըստ զուտ մաթեմատիկայի կանոնավոր կարելի է պահել ոչ ավելի քան 200 զինվոր: Դե հաշվի չեմ առնում արտառոց դեպքերը, որոնց ժամանակ 1000 հոգի էլ կարող են գալ ու լցվել ամրոց:
Ինձ թվում է 1զ/1մ բանաձևը պետք է որոշակիացնել և կիրառել պարիսպների որոշակի տիրույթում գտնվող երկարություն ունեցող և որոշ տիպի ամրոցների համար:
Հետաքրքիր ստացվեց :)
Ասենք սենց`
1. մինչև 1կմ երկարություն և 8-10մ բարձրություն ունեցող պարիսպներով ամրույթունները պաշտպանելու համար կայազորը կարող է լինել մոտ 1զ/1.5-3մ:
կախված բերդի տեղադրությունից ու շրջակա միջավայրից
1.1. լեռնաքարափային հարակից տարածքներով, բարձրադիր դիրքում կամ մի կողմից ժայռափակ ամրոցում` 1զ/3մ
1.2 անտառոտ վայրերում` 1զ/1.5մ
1.3 տափաստանային վայրերում` 1զ/2մ
2. 1-ից մինչև 5 կմ պարիսպների երկարություն և 10-12մ բարձրություն ունեցող ամրոցների համար` 1զ/1-2մ
2.1 զիգզագաձև պարիսպների համար` 1զ/2մ
2.2 խիտ և իրար նայող աշտարակներովի համար` 1զ/1.5մ
2.3 հարթ և միագիծ, աշտարակներով` 1զ/1մ
...
Բայց հետաքրքիր ա, տեսնում ես, արդեն իսկ կարելի է գործակցային մեխանիզ մշակել, ելնելով նաև պատմական վիճակագրական տվյալներից :)

Արժե տանջվել?
Էդ արդեն դու պատմագետները կասեն ;)
Ծրագրավորողը չի որոշում, թե իր ստեղծած գործիքը որքանով է պիտանի: Այդ գործիքի պիտանելիությունը որոշում է օգտագործողը և/կամ այն պատվիրողը:
Եթե այդպիսի գործիքի անհրաժեշտություն կա պատմագիտության-ռազմապատմագիտության ոլորտում, ապա` ինչու չէ? Ինչի, վատ գիտական աշխատանք կստացվի?

Lion
16.09.2011, 19:43
Չեմ ասում ավելի քիչ, ասում եմ` նույն քանակով կրկնակի երկար պարսպի վրա, քանի որ պարսպի յուրաքանչյուր հատված, միևնույն է իր վրա կրում է նույն քանակով մարտիկների հարվածային-պաշտպանողական ուժը :)

Կարծում եմ, որ այդ դեպքում էլ 1/1-ից քիչ ռազմիկներ պահել չի կարելի:


Բացի այդ այդպիսի պարիսպների ներսում հնարավոր չէ տեղավորել նույն քանակով զինվոր, ինչ որ նույն երկարությամբ ասենք ուղղանկյուն պարիսպների ներսում ;)

Ինչու? Հլը պատկերացրու քառակուսի, որ ամեն մի կողմի դիմաց մի եռանկյունի "գլխարկ" է դրված:


Մենակ բաստիոնները չէ: Սովորաբար խոշոր ամրոց-քացաքների պարիսպները ունեին մինչև 15մ բարձրություն, որը գործնականում անհաղթահարելի պատնեշ էր, հաշվի առնելով այդպիսի երկարության աստիճանների քչությունն ու ամրությունը: Դրա համար հիմնական գրոհները մղվում էին դարպասների ուղղությամբ: Դրա համար էլ հին աշխարհում բավականին տարածված էր հզոր դարպասային պաշտպանության մեխանիզմը, որպես կանոն դարպասները ներս էին գցում` П-ա ձև, որպեսզի հարձակվողները լինեին նաև կողային հարվածների տակ: Դարպասները ամրացնում էին լրացուցիչ աշխատակային և հավելյալ կառույցներով:

Ըհը - Տրոյա ֆիլմի հայտնի կադրում դա լավ է երևում -


http://www.stihi.ru/pics/2008/06/27/1346.jpg


Բացի դրանից Երուսաղեմում դժվար էր տեղավորել և պահել ավելի մեծ զորք` թե ապահովումների և թե կենսական տարածքների տեսանկյունից, հաշվի առնելով, որ այդ ժամանակ նաև "մոդա" էին պաշարումները:

Իհարկե:


Օրինակ` հռոմեկանա փայտե ցցապարիսպներով ամրոց-զորակայան: Կար վերին հարթակը` 1զ/1մ, հետո միջին հարթակը` 1զ/1մ, այնուհետև ստորին հարթակը` 1զ/3մ: Ընդ որում այդ պարիսպները կառուցում էին ցանցառ, որպեսզի պարիսպները գրոհողները հայտնվեն ոչ միայն վերևինները, այլև ներքևի հարթակների հարվածների տակ:

Կարող ես դա գործնական մոդելի վրա ցույց տալ և հիմնավորել նման կերպ վարվելու արդյունավետությունը?


Համամիտ եմ, երբ գործ ունենք միջին և փոքր ամրոցների հետ: Սակայն մեծ քաղաքներում, որոնց բնակչությունը կարող էր հասնել մի քանի տասնյակ, նույնիսկ միքանի 100 հազարի, ակնհայտորեն քաղաքային կայազորները ավելի մեծ էին ու ճեղքումների (պարսպային թե դարպասային) դեպքում մեծ դեր էին խաղում:
Ամեն դեպքում, եթե մտան` գործը զոռ է :)

Դե հա, բայց դա չփրկեց 1453 թ-ին Կոստանդնուպոլսին, երբ թուրքեը գրավեցին պարսպի մի հատվածը - կերկարպորտ, մոռացված դուռը...