PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք



Էջեր : 1 2 3 [4] 5 6

Lion
05.02.2010, 09:31
Ճիշտ էլ արել ես, որ այստեղ ես գրել;)

Իհարկե, տեղյակ եմ պ-ն Դեմոյանի գրքի մասին: Դեռ 2008 թ-ի վաղ գարնանը, երբ մի առիթով շփվեցի նրա հետ, ինքը ցույց տվեց ինձ իր գրքի ֆայլերը: Ճիշտ է, այն ժամանակ ես դրանք չկարդացի, բայց ընդհանուր պատկերացոււմ հասցրեցի կազմել: Դե իսկ վերջերս էլ արդեն ԶԼՄ-ներով իմացա, որ գրքի առաջին հատորները տպվում են; Ես հաճախ էի գրախանութներում հարցնում այդ գրքի մասին, բայց չէի կարողանում գտնել: Ու դու նոր ասացիր, որ գիրքը... նոր է տպվում, այն դեպքում, երբ ես գիտեի, թե այն արդեն տպագրված է:

Այս ոլորտում, ինչքան ինձ հայտնի է, հիմնականում 3 հոգի ենք` ես, Սուրեն Մարտիկյանը և Հայկ Դեմոյանը: Կա նաև Արմեն Գևորգյանը, բայց շուտով կասեմ, թե նրան ինչու առանձնացրեցի:

Իմ գրքի մասին շատ է խոսվել և այստեղ ես կարիք չեմ տեսնում այդ թեմայով մանրանալ` իմ գիրքը դուք գիտեք:

Սուրենն ու Հայկը մի քիչ այլ ճանապարհներով են գնացել: Տեսեք, եթե ես իմ գրքի մեջ ընդգրկել եմ Հայ ռազմիկների մասնակցությամբ երկրագնդի վրա տեղի ունեցած բոլոր ճակատամարտերը, ինչպես նաև ճակատամարտերը, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարածքում առանց հայերի մասնակցությամբ (ամենաթարմ տվյալներով իմ գրքում այս պահին կա 6.360 ռազմական օպերացիա), ապա օրինակ Սուրենը, որի հետ ես շփում ունեմ և նա իմ լավագույն ընկերներից մեկի մոտիկ ընկերն է, ուրեմն Սուրենը իր "Մեր հաղթանակներ"-ում անդրադարձել է միայն մեր ռազմական պատմության հաղթական և տիպիկ ճակատամարտերին, ընդ որում նրանց, որոնց մասին կա բավարար ինֆորմացիա, այն դեպքում, երբ ինձ մոտ, ինչպես արդեն ասացի, արտացոլված են բոլոր ճակատամարտերը:

Իր հերթին պ-ն Դեմոյանը փորձել է լուծել մի քիչ այլ խնդիր: Չնայած նրա գիրքը դեռ չեմ կարդացել, բայց գիտեմ (տարբեր աղբյուրներից), որ նա էլ, ի տարբերություն ինձ կամ Սուրենի, շեշտը դրել է ռազմական արվեստի վերլուծության վրա: Այսինքն, եթե ինձ մոտ փաստական տեսակետից կա ամեն ինչ ու պլյուս ռազմական արվեստի վերլուծություն, Սուրենն էլ վերցրել է միայն "մեծագույն հաղթանակներ"-ը ու կրկին տվել է ռազմական արվեստի վերլուծություն, ապա պ-ն Դեմոյանի գրքում շեշտը դրված է ռազմական արվեստի վերլուծության վրա: Կարծում եմ նա փորձած պետք է լինի հենց այդ ոլորտում գերազանցել ինձ կամ Սուրենին, թեև ինչքանով է դա ստացվել, դժվարանում եմ ասել, քանի որ նրա գրքերը դեռ չեմ կարդացել...

Ինչ վերաբերվում է Արմեն Գևորգյանին, որին իզուր չէր, որ առանձնացրեցի, ապա նա առայժմ հեղինակն է միայն 2009 թ-ին տպագրված մեկ երկհատորյակի (տպվել է միայն առաջին հատորը), որտեղ վերլուծվում է Տիգրան Մեծի ժամանակաշրջանի Հայ ռազմարվեստը: Այսինք նա ավելի լոկալ խնդիր է լուծել...

Ի պատիվ ինձ պետք է ասեմ, որ իմ "Տարեգիրք"-ը ժամանակային առումով ամենաառաջինն էր:) Ավելին, կարծում եմ, որ հենց “Տարեգիրք”-ն էր, որ իմպուլս հանդիսացավ ոլորտի ակտիվացման ու նոր աշխատանքների ի հայտ գալու համար: Հետաքրքիր է, որ հենց "Տարեգրքիս" տպագրումով էլ ես պարտական եմ ծանոթությանս` հետ մնալու պատճառով որոշակիորեն խոցված Սուրենի հետ, քանի որ հենց այն ժամանակ, երբ տպվեց իմ գրքի առաջին հատորը (2007 թ-ի փետրվարի 22), Սուրենը, որը մեր մեջ ասած հույս ուներ, որ ոլորտում ինքը կլինի առաջինը, իմացավ, որ իրեն անցել են;)

Հետո էլ մեր ընդհանուր ընկերը մեզ ծանոթացրեց և հիմա մենք արդեն իրար հետ շփվում ենք... Ընդ որում հանուն ճշմարտության բացեմ փակագծերը մի քիչ ավելին. Դեռևս 2005 թ-ի աշնանը, երբ ես ծառայում էի բանակում, մի անգամ արձակուրդ եկա ու առիթ ունեցա ծանոթանալու Արմեն Այվազյանի հետ (նա իմ հորաքրոջ որդու մոտիկ ընկերն է): Բնականաբար ես առիթը բաց չթողեցի և ներկայացրեցի Արմենին իմ աշխատանքը, որն այն ժամանակ դեռևս ձեռագիր տեսքով գրված մի հսկայկան մատյան էր: Արմենը, որին լիովին խորթ են գոռոզությունն ու նման բացասական հատկանիշները, անկեղծորեն ոգևորվեց աշխատանքովս ու մի քանի ժամ ուսումնասիրեց այն: Դրանից հետո նա հետաքրքրվեց, թե ինչ պլաններ ունեմ ես "Տարեգիրք"-ը տպագրելու հարցում: Ճիշտ ասած այն ժամանակ ես ծառայում էի և բացի այդ... ես չէի էլ պատկերացնում, որ կկարողանամ տպագրել "Տարեգիրք"-ը: Հենց այդպես, չէի պատկերացնում ու նախ և առաջ ֆինանսական առումով: Ես ուղղակի, որպես յուրօրինակ մի հավաքածու, հավաքում էի այդ ճակատամարտերը, մտածելով, թե հետո, տասնամյակներ անց և գուցե թոշակի տարիքում (իրոք, մի ծիծաղեք:) ;) ) գուցե և ես տպեմ այն:

Բայց Արմենը ասաց ինձ խոսքեր, որոնք մինչև հիմա հիշում եմ: "Մհեր",- ասաց նա,- "մենք կարող ենք մեկ կամ հինգ տարի հետո էլ հանդիպել ու խոսել քո այս ձեռագիր մատյանի մասին, բայց կարող ենք քննարկել նաև արդեն իսկ տպագրված գիրքը": Առաջարկը այն ժամանակ ինձ խիստ համարձակ թվաց ու նախևառաջ` բանակում լինելուս պատճառով, բայց Արմենը պնդեց, որ եթե ես օրական նույնիսկ մեկ թերթ էլ հավաքեմ, ապա վաղ թե ուշ կունենամ "Տարեգրքի" էլեկտրոնային տարբերակը: Առաջարկը խելքս մտավ ու դրանից հետո ես մի քանի ամիս տպում ու տպում էի "Տարեգիրք"-ը - դե գիտեք, որ բանակում հիմնական աշխատանքս համակարգչի հետ էր, ես էլ, երբ պարապ ժամանակ էի ունենում, փոխանակ կոմպով կինո նայեյի կամ խաղ խաղայի, գրքիս վրա էի աշխատում: Մի խոսքով, արդեն 2006 թ-ի հունիսի վերջին, երբ զորացրվեցի, պատրաստ ունեի գրքիս էլեկտրոնային տարբերակը: Այն պրինտ արեցի ու նորից գնացի Արմենի մոտ` Մատենադարան:

Այս անգամ արդեն Արմենը խնդրեց ավելի երկար ժամանակով իր մոտ թողնել գիրքս ու գրեթե մեկ ամիս ուսումասիրեց այն: Եվ կրկին, ինչպես հետո ասաց նա ինձ, կարծիքը խիստ դրական էր: Ինչու եմ այս ամենը պատմում...

2006 թ-ի ուշ աշնանը, երբ մի առիթով կրկին հանդիպեցի Արմենին ու խոսք գնաց գրքիս մասին, նա ինձ ասած հետաքրքիր մի բան: Ուրեմն մեր հանդիպումից մի քանի ամիս առաջ Արմենը, մի առիթով "Նորավանք" հիմնադրամի ղեկավարների հետ շփվելիս, ասում է, որ կա սենց իմ պես մի տղա, որը սենց ու սենց գիրք է տպել, որտեղ ի մի են բերված Հայ ռազմիկների մասնակցությամբ երկրագնդի վրա տեղի ունեցած բոլոր ճակատամարտերը, ինչպես նաև ճակատամարտերը, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարածքում առանց հայերի մասնակցությամբ: Արդյունքում պարզվում է, որ Արմենը իրենից անկախ բացել է իսկական "առևտրա-ստեղծագործական" մի գաղտնիք, քանի որ... արդեն մեր այդ հանդիպումից անմիջապես առաջ, այսինքն 2006 թ-ի ուշ աշնանը, նա իմանում է, որ "Նորավանք" հիմնադրամը հաջողությամբ իրենով է արել Արմենի կողմից իրենց մատուցված իմ մտահաղացումը և... պատրաստվում է նման մի գիրք լույս ընծայել: Այսքանն ասաց ինձ Արմենը, որը ճիշտ ասած լուրջ նեղվել էր այդ փաստից և մի քիչ էլ իմ առաջ էր վատ զգում, որ իրենից անկախ բացել է իմ "խաղաթղթեր"-ը: Ու հետաքրքիր է, որ այդ ժամանակ ևս ես դեռ չէի մտածում տպել իմ գիրքը: Բայց երբ իմացա Արմեի պատմածի մասին, զգացի, որ "վիճակը նետված է", խաղը սկսվել է և հապաղել արդեն չի կարելի - դրված էր "կամ - կամ'" հարցը: Բարեբախտաբար իմ օգտին եղավ այն, որ ասելը հեշտ է, իսկ անելը` դժվար…: Հեշտ է ասել, ի մի հավաքել Հայ ռազմիկների մասնակցությամբ երկրագնդի վրա տեղի ունեցած բոլոր ճակատամարտերը, ինչպես նաև ճակատամարտերը, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարածքում առանց հայերի մասնակցությամբ: Այդ գործի վրա 2006 թ-ի վերջի վիճակով ես արդեն իսկ աշխատել էի 8 տարի ու բարեբախտաբար, չնայած "Նորավանք" -ը անվիճելիորեն գերազանցում էր ինձ իր ֆինասա-կազմակերպչական ռեսուրսներով, կյանքը ցույց տվեց, որ նրա ուժը չէր պատելու այդքան կարճ ժամանակահատվածում` մի քանի ամսում, անել իմ աշխատանքի նույնիսկ տասներորդ մասը: Բայց այն ժամանակ ես դա դեռ չգիտեի ու Արմենի պատմածը, ինչպես ասացի, ինձ լրջորեն անհանգստացրեց: Ես որոշեցի գործել...

Դե իսկ շարունակությունն արդեն հայտնի է – 2007 թ-ի փետրվարի 22-ին “ծնվեց” առաջնեկը` “Տարեգրքիս” առաջին հատորը: Ու միայն շատ հետո ես իմացա, որ "Նորավանք" -ը այդպես էլ չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրը` ներկայացնել Հայ ռազմիկների մասնակցությամբ երկրագնդի վրա տեղի ունեցած բոլոր ճակատամարտերը, ինչպես նաև ճակատամարտերը, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարածքում առանց հայերի մասնակցությամբ: Ուժները չէր պատել… իսկ հետո էլ արդեն տեսել էին, որ ես արդեն տպում եմ ու իրենցից առաջ եմ անցել:

Բայց…, բայց "Նորավանք" հիմնադրամին կարծես այս գաղափարը այնուհանդերձ շատ էր դուր եկել և նրանք որոշեցին ամեն դեպքում ինչ-որ բան անել: Ասեմ, թե ինքներդ երևի արդեն գլխի ընկաք, որ արդյունքում “ծնվեց”… Սուրեն Մարտիկյանի “Մեր հաղթանակներ”-ը: Բաա, հետաքրքիր բան է, չէ, կյանքը…;)

Մի խոսքով, առաջինը ոլորտում քայլ արեցի ես: Ամեն դեպքում առաջինը ես եղա և դա ինձ որոշակի հպարտության տեղիք է տալիս: Ընդ որում հպարտանում եմ հատկապես նրանով, որ եթե Սուրենին աջակցում էին "Նորավանք" -ն ու ՊՆ-ն, իսկ Դեմոյանին էլ, ինքներդ գիտեք նրա ռեսուրսները, ապա ես այդ ամենը արեցի... մեն-մենակ:

Եվ հիմա, առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ ոչ միայն առաջինը լինելով, այլ նաև "ինֆորմացիոն ախվատի" տեսակետից իմ գիրքը առաջին տեղում է (տես վերևում):

Հատորներով տպագրելու մասին…

Թույլ տամ ինձ ենթադրել, որ գիրքը հատորներով տպելու գաղափարը պ-ն Դեմոյանը որոշակիորեն վերցրել է իմ գրքից, քանի որ դեռ 2008 թ-ի վաղ գարնանը, երբ արդեն տպվել էին իմ գրքի երկու տասնյակ հատորներ, մենք առիթ ունեցանք շփվելու և ես Հայկին նվիրեցի իմ գրքի առաջին հատորը ու նրան ասացի հատորներով տպելու առավելությունների և թերությունների մասին: Ավելին, ինչքան հիշում եմ այն ժամանակ նա որոշակի ֆինանսական խնդիրներ ուներ գիրքը ամբողջական (մեծ) տեսքով տպելու համար…

Ահա, նման հետաքրքիր բաներ… ;)

Lion
05.02.2010, 12:19
P.S.

http://hyeforum.com/index.php?showtopic=15127&st=0

ARMENIANS CELEBRATED 3,000 VICTORIES IN 5,000 YEARS

YEREVAN, JANUARY 7, ARMENPRESS: The Noravank Foundation, a think-tank based in Yerevan, dealing with political, cultural and economic studies, said it
will publish a book called "Victories of Armenians." Foundation's director Gagik Harutunian said the book will tell about all victories the Armenian nation
celebrated throughout its millennia-long history.

He said the book will present in detail all victories Armenians have had in their 5000 year-long history. "Minute studies show that Armenians have celebrated overall 3,000 military victories," he added. "Although Armenians also suffered defeats but there are few nations in the world that can boast of winning 3,000 military battles," he said.

5000 տարում հայերը տոնել են 3000 հաղթանակ:

Երևան, 7-ը հունվարի Արմենպրես: Նորավանք հիմնադրամը, որը տեղաբաշխված է Երևանում ու զբաղվում է քաղաքական, մշակութային և տնտեսական վերլուծություններով, հայտնում է, որ պատրաստվում է լույս ընծայել գիրք, որը կկոչվի “Հայերի հաղթանակները”: Հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը հայտնում է, որ գիրքը կպատմի Հայ ժողովրդի բոլոր վայրերում տոնած բոլոր հաղթանակների մասին վերջինիս ապրած երկար հազարամյակների ընթացքում: Վերջինս ավելացրեց, որ գիրքը մանրամասնորեն ներկայացնելու է բոլոր հայկական հաղթանակները, որոնք տեղի են ունեցել 5.000 տարվա ընթացքում: “Նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ հայերն ամենուր ունեցել են 3.000 հաղթանակ”,- ավելացրեց Գ. Հարությունըյանը,- "ու չնայած հայերը կրել են նաև պարտություններ, բայց քիչ ժողովուրդներ կան, որոնք կարող են հպարտանալ 3.000 ռազմական հաղթանակով”

Այս հաղորդման կապակցությամբ խնդրում եմ ուշադրություն դարձնել նախևառաջ հաղորդագրության ամսաթվին` 2007 թ-ի հունվարի 7 (8) – Արմեն Այվազյանի` իմ ու իմ գրքի մասին պատմելուց մի քանի ամիս հետո և իմ ու Արմենի խոսակցությունից մեկ ամիս հետո (տես նախորդ պոստը):

Բացի այդ պետք է ուշադրություն դարձնել նաև այն բանին, որ իրենք պատրաստվում են ներկայացնել մի գիրք, որը. “կպատմի Հայ ժողովրդի բոլոր վայրերում տոնած բոլոր հաղթանակների մասին”: Ընդ որում խոսքը գնում է 5.000-ամյա մի ժամանակաշրջանի մասին: Հաշվի առնելով նախորդ պոստը, կարծում եմ պարզ է, թե ինչի ազդեցության տակ են ծնվել այս մտքերը:

Ավելացնեմ նաև, որ 2006 թ-ի վիճակով իմ գրքում իրոք որ կար մոտ 3.000 ճակատամարտ, այսինքն այս թիվը ևս չի պատկանում հիմնադրամի ղեկավարի հայտնագործությունների թվին: Ավելին, այդ ժամանակ, ինչպես հիմա, ես վերցրել էի 5.000-ամյա ժամանակաշրջանը` մ.թ.ա. 3.000 - մ.թ. 2000 թվականները: Հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ ակնհայտ է, որ որպես հիմք ու աղբյուր այս ամենի համար հանդես է եկել Արմեն Այվազյանի հայտնած տեղեկատվությունը, որը այդ պահին իրոք որ գիտեր, որ իմ գիրքը ընդգրկում է. “Հայ ժողովրդի բոլոր վայրերում տոնած բոլոր հաղթանակների մասին” տեղեկատվություն, որ այդ ճակատամարտերի թիվը կազմում է մոտ 3.000 և, որ դրանք ընդգրկում են 5.000-ամյա մի ժամանակաշրջան:

Միակ “տարբերություն”-ը այս ամենում այն է, որ 2006 թ-ի վիճակով ես ունեի մոտ 3.000 ճակատամարտ ցանկացած ելքով, իսկ հիմնադրամի ղեկավարը խոսում է 3.000 միայն հաղթական ճակատամարտերի մասին, ինչը որոշակի չափազանցեցում է: Կարծում եմ, որ այս դեպքում ուղղակի սխալ են հասկացվել Արմեն Այվազյանի խոսքերը, որը հայտնել է մոտ 3000` ցանկացած ելքով ճակատամարտի մասին, բայց որոնք ընկալվել է որպես. “3000 հաղթական ճակատամարտ”…

Chuk
05.02.2010, 18:30
Լիոն, համա թե գրել գրեցիր :))
Ուրախ եմ, որ առաջին քայլը դու ես արել, կամ էլ ինչ-որ մեկից առաջ ընկել, չնայած դա ճիշտն ասած էնքան էլ կարևոր չի, կարևորը, ինչպես բոլորս գիտենք, հավաստությունն ու որակն ա:

Մի քանի կետի անդրադառնամ.

Իհարկե, տեղյակ եմ պ-ն Դեմոյանի գրքի մասին: Դեռ 2008 թ-ի վաղ գարնանը, երբ մի առիթով շփվեցի նրա հետ, ինքը ցույց տվեց ինձ իր գրքի ֆայլերը: Ճիշտ է, այն ժամանակ ես դրանք չկարդացի, բայց ընդհանուր պատկերացոււմ հասցրեցի կազմել: Դե իսկ վերջերս էլ արդեն ԶԼՄ-ներով իմացա, որ գրքի առաջին հատորները տպվում են; Ես հաճախ էի գրախանութներում հարցնում այդ գրքի մասին, բայց չէի կարողանում գտնել: Ու դու նոր ասացիր, որ գիրքը... նոր է տպվում, այն դեպքում, երբ ես գիտեի, թե այն արդեն տպագրված է:
Առաջին երկու հատորները տպագրվել են 2009-ին, ենթադրում եմ, որ 2009-ի վերջին: Գրախանութներում կա՞, թե՞ չկա, տեղյակ չեմ:



Թույլ տամ ինձ ենթադրել, որ գիրքը հատորներով տպելու գաղափարը պ-ն Դեմոյանը որոշակիորեն վերցրել է իմ գրքից, քանի որ դեռ 2008 թ-ի վաղ գարնանը, երբ արդեն տպվել էին իմ գրքի երկու տասնյակ հատորներ, մենք առիթ ունեցանք շփվելու և ես Հայկին նվիրեցի իմ գրքի առաջին հատորը ու նրան ասացի հատորներով տպելու առավելությունների և թերությունների մասին: Ավելին, ինչքան հիշում եմ այն ժամանակ նա որոշակի ֆինանսական խնդիրներ ուներ գիրքը ամբողջական (մեծ) տեսքով տպելու համար…
Կարծում եմ, որ առնվազն քիչիկ մը շատ ես վրադ վերցնում:
Այսպես, գրառմանս մեջ նշել էի հայեցակարգի մշակողների անունները, դրանցից մեկը Հարություն Սամուելյանն էր: Պարոն Սամուելյանի հետ թեև երբեմն ունենում եմ անհամաձայնություններ, սակայն պիտի օբյեկտիվորեն նշեմ, որ ինքը Հայաստանում գրահրատարակչական ոլորտի գելերից ա: Այլ կերպ ասած նման գաղափարի քեզնից «վերցնելու» խնդիր չէր կարող գոյություն ունենար: Նաև նշեմ, որ այս հատորյակները լրիվ տարբերվում են քո հատորյակներից՝ իրենց ներկայանալի տեսքով: Խոսքը գումարային էլ չէր կարող լինել. այս հատորյակներից ամեն մեկի ինքնարժեքը իմ հաշվարկով 1500-2000 դրամ է, գումարի պակաս լինելու դեպքում կարող էին այլ կերպ հրատարակել գիրքը, ավելի համեստ: Յուրաքանչյուր գրքույկն, ի դեպ, առանձին միավոր է: Այսինքն ես կարող է հետաքրքրվեմ միայն մեկի բովանդակությամբ ու ձեռք բերեմ: Այսինքն ամբողջականությունն էստեղ էական չի:


Հիմա մի փոքր ուրիշ բանի մասին:
Նշեցիր, որ այս ուղղությամբ երեք հոգի են:
Սուրենին աջակցել է ՊՆ-ն: Դու ասեցիր:
Դեմոյանի գրքերը տպվում են ՊՆ հովանավորությամբ: Ես եմ ասում:
Իսկ ահա քո գիրքը... սա կարող է խոսել օրինակ ՊՆ-ի՝ գրքիդ լուրջ չվերաբերվելու մասին, կամ էլ դու չես դիմել (ու սխալ ես արել, եթե այդպես է), չգիտեմ:

Հիմա մի փոքր էլ վերաբերմունքի մասին: Հեղինակը (Դեմոյանը) նախաբանում ասում է.

Այսուհանդերձ հայ ռազմարվեստի պատմության ուսումնասիրությունն առ այսօր թռուցիկ ու հատվածային բնույթ է կրել: Ներկա հրատարակչական նախագիծը, որը ներկայացվելու է շուրջ հիսուն հատորյակով, գալիս է լրացնելու մինչ օրս ըստ արժանվույն չուսումնասիրված, սակայն հույժ արդիական ու հետագա սերունդների դաստիարակության համար անգերագնահատելի՝ հայ ռազմարվեստի ուսումնասիրության այդ բացը:
Երբ կարդացի այս պարբերությունը, երեք հնարավոր տարբերակ պատկերացրի.
1. Պարոն Դեմոյանը ծանոթ չէ մեր Մհերի աշխատանքին,
2. Պարոն Դեմոյանը կեղծում է, առաջնեկի տիտղոսն իր վրա է վերցնում, անտեսելով մեր Մհերի աշխատանքը,
3. Պարոն Դեմոյանը իմ նման լուրջ չի վերաբերվում մեր Մհերի աշխատանքին:

Քո գրառումից հետո առաջին կետը ջնջվում է, քանի որ ինքդ ասեցիր, որ ծանոթ է:
Մնում է 2-րդն ու 3-րդը: Անկախ ամեն ինչից կարծում եմ, որ արժի ուշադրություն դարձնել այդ սահմանմանը, փաստացի լուրջ գրքում քո աշխատանքը անտեսվում է:

Lion
05.02.2010, 21:41
Լիոն, համա թե գրել գրեցիր :))

Ինչ անեմ, խիստ հետաքրքիր թեմայի "կպար"...


Ուրախ եմ, որ առաջին քայլը դու ես արել, կամ էլ ինչ-որ մեկից առաջ ընկել, չնայած դա ճիշտն ասած էնքան էլ կարևոր չի, կարևորը, ինչպես բոլորս գիտենք, հավաստությունն ու որակն ա:

Իհարկե, կարևորը ոլորտը զարգանա, թեև չեմ ժխտում, որ առաջինը լինելը որոշակիորեն հպարտությանս առարկան է և հաճելի է;)


Առաջին երկու հատորները տպագրվել են 2009-ին, ենթադրում եմ, որ 2009-ի վերջին: Գրախանութներում կա՞, թե՞ չկա, տեղյակ չեմ:


Չէի ուզում ասել, քանի որ ինֆորմացիաս ճշտված չէր, բայց հենց 2009 թ-ի դեկտեմբերին էր, երբ ընկերներիցս մեկը զանգահարեց և հուզված ձայնով ասաց, որ տեսել է "այդ գիրքը" (ընկերս թեև "հայրենասեր" է, բայց հեռու է այս թեմայի մասնագիտական կողմից) ու կարդացել և, իր ասելով, այդ գիրքը. "իմ գրքի կրկնությունն է": Կրկնում եմ, սա իմ ընկերոջ կարծիքն է, ես առայժմ չեմ հաջողացրել կադալ պ-ն Դեմոյանի գիրքը: Բայց կարծում եմ, որ գիրքը, գուցե սահմանափակ քանակությամբ, իրոք որ մի պահ եղել է գրախանութներում, քանի որ ընկերս հասցրել է այն ձեռք բերել...


Կարծում եմ, որ առնվազն քիչիկ մը շատ ես վրադ վերցնում:
Այսպես, գրառմանս մեջ նշել էի հայեցակարգի մշակողների անունները, դրանցից մեկը Հարություն Սամուելյանն էր: Պարոն Սամուելյանի հետ թեև երբեմն ունենում եմ անհամաձայնություններ, սակայն պիտի օբյեկտիվորեն նշեմ, որ ինքը Հայաստանում գրահրատարակչական ոլորտի գելերից ա: Այլ կերպ ասած նման գաղափարի քեզնից «վերցնելու» խնդիր չէր կարող գոյություն ունենար:

Ինչ ասեմ, մնա քո կարծիքին: Փաստերը հետևյալում են.

1. 2008 թ-ի վաղ գարնանը պ-ն Դեմոյանը դեռևս նպատակ չուներ տպել իր գիրքը նման փոքր մասերով,
2. Նույն այդ ժամանակ արդեն իսկ տպվել էր իմ գրքի երկու տասնյակից ավել հատոր,
3. Շատերին (այդ թվում նաև քեզ) հետաքրքրում էր "մատենաշարային այդ նոր ոճը",
4. Ինքս խոսել եմ պ-ն Դեմոյանի հետ նման կերպ տպագրելու առավելությունների և թերությունների մասին,
5. Այն ժամանակ ինքը կարծես թե ֆինանսական խնդիրներ ուներ իր գիրքը տպագրելու հետ (այս վերջինը չեմ կարող հաստատ պնդել, ուղղակի այդպիսի տպավորություն ստացա խոսակցությունից),
6. Իմ գիրքը նման կերպ տպագրելու առաջին օրինակն է:

Սա փաստական կողմն է, հետևությունը թող ամեն մեկն ինքը անի:


Նաև նշեմ, որ այս հատորյակները լրիվ տարբերվում են քո հատորյակներից՝ իրենց ներկայանալի տեսքով:

Դե, "տեսք" կոչվածը իմ գրքի թույլ կողմերից մեկն է, թեև դա նաև անխուսափելի մի թերություն էր, հաշվի առնելով, որ իմ միջոցները չափազանց սուղ էին...


Խոսքը գումարային էլ չէր կարող լինել. այս հատորյակներից ամեն մեկի ինքնարժեքը իմ հաշվարկով 1500-2000 դրամ է, գումարի պակաս լինելու դեպքում կարող էին այլ կերպ հրատարակել գիրքը, ավելի համեստ:

Ճիշտն ասած հավատս չի գալիս, թեև չեմ կարող որևէ բան պնդել, քանի դեռ գիրքը աչքովս չեմ տեսել:


Յուրաքանչյուր գրքույկն, ի դեպ, առանձին միավոր է: Այսինքն ես կարող է հետաքրքրվեմ միայն մեկի բովանդակությամբ ու ձեռք բերեմ: Այսինքն ամբողջականությունն էստեղ էական չի:

Հա, բայց ինձ մոտ էլ է լրիվ այդ վիճակը... :o


Հիմա մի փոքր ուրիշ բանի մասին:
Նշեցիր, որ այս ուղղությամբ երեք հոգի են:
Սուրենին աջակցել է ՊՆ-ն: Դու ասեցիր:
Դեմոյանի գրքերը տպվում են ՊՆ հովանավորությամբ: Ես եմ ասում:
Իսկ ահա քո գիրքը... սա կարող է խոսել օրինակ ՊՆ-ի՝ գրքիդ լուրջ չվերաբերվելու մասին, կամ էլ դու չես դիմել (ու սխալ ես արել, եթե այդպես է), չգիտեմ:


Ամեն ինչ իրականում պարզ է - տպագրությունը սկսելիս ուղղակի չեմ դիմել ՊՆ: Հասկանում ես, մի կողմից անհրաժեշտ կապեր չկային, որ այդ պռոեկտը լոբբինգ արվեր, մյուս կողմից էլ չէի ուզում, որ որևէ մեկը որևէ կերպ հանկարծ խմբագրեր գրածս: Ճիշտ է, մոտավորապես մատենաշարի կեսերին առաջին հատորս ուղարկեցի ՊՆ, առանց կոնկրետ առաջարկի, ուղղակի կարծիքի, բայց որպես պատասխան ստացա ստանդարտ մի գրություն, որ. "լավ և օգտակար գործ եմ անում..." - այսքանը:)


1. Պարոն Դեմոյանը ծանոթ չէ մեր Մհերի աշխատանքին,


Ծանոթ է - ինքս եմ նվիրել նրան Առաջին հատորս...


2. Պարոն Դեմոյանը կեղծում է, առաջնեկի տիտղոսն իր վրա է վերցնում, անտեսելով մեր Մհերի աշխատանքը,


Չէի ուզենա այդքան կտրուկ խոսք ասել, բայց, ինքդ դատիր. իմ գիրքը սկսել է տպագրվել 22.02.2007 թ-ին, իսկ 2009 թ-ի կեսերին էլ տպագրվել է "Նորագավիթ"-ի "Մեր հաղթանակներ"-ը: Ոնց կասեր իմ լավ բարեկամներիցս մեկը (միայն իրեն բնորոշ հումորային ապլոմբով). "տո ես հլը ջհանդամ..." ու ձեռքը թափ կտար, բայց... բա Մարտիկյանը? Չէ որ իրականում պ-ն Դեմոյանը հետ է մնացել ոչ միայն ինձնից, այլև Մարտիկյանից: Ու այս պայմաններում ասել, որ ինքն է առաջինը... :think


3. Պարոն Դեմոյանը իմ նման լուրջ չի վերաբերվում մեր Մհերի աշխատանքին:


Շատ հնարավոր է, չեմ բացառում: Բայց եթե ինքը որևէ լուրջ կամ անլուրջ պրետենզիա կունենա իմ աշխատության ցանկացած տառի նկատմամբ, ես նրան հրավիրում եմ հրապարակային բանավեճի, որտեղ պատրաստ եմ պաշտպանել իմ գրքի ամեն մի տառն ու հիմնավորել այն, իսկ եթե հանկարծ սխալ դուրս կգամ,շնորհավորել նրան:B


Անկախ ամեն ինչից կարծում եմ, որ արժի ուշադրություն դարձնել այդ սահմանմանը, փաստացի լուրջ գրքում քո աշխատանքը անտեսվում է:

Էդա, գիտեմ: Չեմ ուզում ավելի խորանամ, քանի որ կարող է ամեն ինչ անձնավորվել, ուղղակի ասեմ, որ դու, որպես կարդացած տղա, պետք է որ ծանոթ լինես "հեղինակային խանդ" և "մասնագիտական անառողջ մրցակցություն" կոչվող ոչ դրական երևույթներին...

Chuk
05.02.2010, 22:00
Մհեր, նորից մի քանի դիտարկում.
1. Քո գրքերը հատորյակներով տպվելու պրակտիկայում ոչ առաջինն են, ոչ վերջինը: Այդ պրակտիկան գործուն պրակտիկա է, շատ դեպքերում (օրինակ քո գրքի) իմ համար անընդունելի:
2. Վստահաբար պնդում եմ, որ Դեմոյանի գիրքը քո գրքի կրկնությունը չի, իր կառուցվածքային ձևով ուրիշ է, բովանդակային մասով լավ մշակված, դիդակտիկ առումով կատարյալ (ես Դեմոյանին ահավոր չեմ սիրում, սա օբյեկտիվ գնահատական է):
3. Ինքնարժեքի առումով կարող ես չկասկածել: Կրկնում եմ, գիրքն ամբողոջովին գունավոր է, կատարյալ որակով՝ 64 գունավոր էջ: Դա հանաք բան չէ: Եթե ինքնարժեքը սխալ եմ ասել, ապա քիչ եմ ասել:
4. Եթե ես քո տեղը լինեի ու վախենալու բան չունենայի (որ իմ աշխատությունը կհիմնավորեն որպես ոչ հավաստի) հրապարակային կպահանջեի կեղծ ինֆորմացիայի ժխտում :P

Գրքերը պատրաստ եմ կարճ ժամանակով տալ՝ նայելու համար, պայմանով, որ դրանք անվնաս ինձ կվերադարձվեն :)

Lion
05.02.2010, 22:08
Մհեր, նորից մի քանի դիտարկում.

Շնորհակալություն դրանց համար; Բազմիցս եմ ասել և պատրաստ եմ կրկնելու, որ ցանկացած "հիմնավորված դիտարկում" իմ գրքի վերաբերյալ, լինի դա դրական թե բացասական, ինձ համար խիստ արժեքավոր է, քանի որ այն օգնում է հնարավորինս լավը դարձնել գիրքս:


1. Քո գրքերը հատորյակներով տպվելու պրակտիկայում ոչ առաջինն են, ոչ վերջինը: Այդ պրակտիկան գործուն պրակտիկա է, շատ դեպքերում (օրինակ քո գրքի) իմ համար անընդունելի:


Կուզենայի, որ մատնանշեիր նման մի քանի օրինակներ, որոնք եղել են 22.02.2007 թ-ի առաջ...


2. Վստահաբար պնդում եմ, որ Դեմոյանի գիրքը քո գրքի կրկնությունը չի, իր կառուցվածքային ձևով ուրիշ է, բովանդակային մասով լավ մշակված, դիդակտիկ առումով կատարյալ (ես Դեմոյանին ահավոր չեմ սիրում, սա օբյեկտիվ գնահատական է):


Համաձայն եմ: Ինչպես արդեն ասացի, ինքս տեսել եմ նրա գրքերը դեռևս "ՊէԴէէՖ" ֆայլերի վիճակում: Նրա գիրքը ավելի շատ նման է Սուրենի գրքին:


3. Ինքնարժեքի առումով կարող ես չկասկածել: Կրկնում եմ, գիրքն ամբողոջովին գունավոր է, կատարյալ որակով՝ 64 գունավոր էջ: Դա հանաք բան չէ: Եթե ինքնարժեքը սխալ եմ ասել, ապա քիչ եմ ասել:


Էդ եմ ասում, ես էլ եմ կարծում, որ քո ասած գինը քիչ է և մեկ հատորի ինքնարժեքը իրականում ավելի բարձր է...


4. Եթե ես քո տեղը լինեի ու վախենալու բան չունենայի (որ իմ աշխատությունը կհիմնավորեն որպես ոչ հավաստի) հրապարակային կպահանջեի կեղծ ինֆորմացիայի ժխտում :P


Մեծ հաճույքով կանեի, բայց, մի շարք պատճառներով դա հիմա ինձ պետք չէ: Չնայած սրան, կրկնում եմ, ես "վախենալու բացարձակապես բան չունեմ, ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատասխանատու եմ և ունեմ հիմնավորում իմ գրած գրքի ամեն մի տառի համար" և պատրաստ եմ բանավեճի, եթե այն այնուհանդերձ սկսվի: Ես չեմ ձգտում այս պահին բանավեճ սկսել, բայց եթե այն սկսվի, ես դրանից չեմ խուսափի...


Գրքերը պատրաստ եմ կարճ ժամանակով տալ՝ նայելու համար, պայմանով, որ դրանք անվնաս ինձ կվերադարձվեն :)

Բայց լավ բան ասեցիր, գիտես? Կարելի է... մնում է որոշել, թե երբ հանդիպենք... ու երբ է քեզ հարմար:

Chuk
05.02.2010, 22:20
Կուզենայի, որ մատնանշեիր նման մի քանի օրինակներ, որոնք եղել են 22.02.2007 թ-ի առաջ...

Էդ եմ ասում, ես էլ եմ կարծում, որ քո ասած գինը քիչ է և մեկ հատորի ինքնարժեքը իրականում ավելի բարձր է...

Բայց լավ բան ասեցիր, գիտես? Կարելի է... մնում է որոշել, թե երբ հանդիպենք... ու երբ է քեզ հարմար:
1. Դու իսկապե՞ս հավատում ես, որ նման պրակտիկա չի եղել ու դու գրահրատարակչական ոլորտում նորամուծություն ես մտցրել: Բնավ ոչ: Ուղղակի ինչպես պնդել եմ, այնպես էլ մնում եմ կարծիքիս, որ քո գրքի համար այդ ոճն արդարացված չէր ու հատկապես գնային առումով: Թեև այդպես էլ քեզ չհամոզեցի: Նման օրինակները շատ-շատ են: Օրինակ կա մատենաշար Հայաստանի տարբեր եկեղեցիների մասին, ամեն մի եկեղեցու մասին կարճ հատորյակով: Ավելին, նման մի քանի մատենաշարեր կան:
2. Գնային առումով թերևս չեմ սխալվել :) Ոչ: Ավելի թանկ պիտի որ չլիներ: Ամենայն հավանականությամբ 1500-2000 է եղել: Ի դեպ պարոն Սամուելյանը, ով գրքերը նվիրել է, ճշգրիտ չէր հիշում գինը, բայց ինքն էլ ասեց, որ տպագրության ինքնարժեքը կարծես թե այդքան է եղել, հուսով եմ ինձ կների այս ինֆորմացիան հրապարակելու համար:
3. Պայմանավորվելու համար մի քանի օր հետո նամակ կգրեմ, դեռ առողջանամ :)

Lion
05.02.2010, 22:49
Չեմ կարող պնդել, որ "նորամուծություն" եմ արել, բայց մի բան երևի թե ճիշտ է - նման մեծ ու ամբողջական տեսք ունեցող գիրք նմանատիպ "Մատենաշարային" տեսքով կարծես թե չեմ հանդիպել: Իսկ այդ "եկեղեցական" գրքերը - բայց չէ որ նրանք ի սկզբանե պետք է այդպես լինեի, քանի որ մասերը իրար հետ կապ չունեին, հենց թեկուզ ժամանակագրական առումով... Եսիմ??!!

Գնային պահերի մասին - Դեհ, ինչ ասեմ, իմ միջոցները խիստ սահմանափակ էին: Դեռ լավ էր, որ ընկերս օգնեց առաջին հատորները տպել "արտոնյալ պայմաններում":

Առողջություն քեզ :)

Տրիբուն
06.02.2010, 14:33
Այս ոլորտում, ինչքան ինձ հայտնի է, հիմնականում 3 հոգի ենք` ես, Սուրեն Մարտիկյանը և Հայկ Դեմոյանը: Կա նաև Արմեն Գևորգյանը, բայց շուտով կասեմ, թե նրան ինչու առանձնացրեցի:

Տարրական էթիկայի նորմերը հուշում են, որ «ես»-ը պետք է գրել վերջում:


ինձ մոտ, ինչպես արդեն ասացի, արտացոլված են բոլոր ճակատամարտերը:
Վստա՞հ ես, որ բոլորն են արտացոլված:
Բան բաց չես թողե՞լ: 6360 օպերացիա, լավ էլ կլոր թիվ ա ստացվել:
Բա էս մե՞կը:

Եգիպտական պատերազմներ
Գիզայի ճակատամարտ 2465 մ.թ.ա

Հայերը (46.000 ռազմիկ) իջան մինչև Կարմիր ծովը, ու նստելով այնտեղ արդեն նախօրոք պատրաստված նավերը, նավարկեցին մինչև Եթոֆպիա: Հետա հինգ օրվա անցում կատարեցին ու հարավից ներխուժեցին Եգիպտոս: Անակնկալի եկած փարավոնը հահավքեց իր բոլոր ուժերը (62.000 ռազմիկ) ու դուրս եկավ հայերի դեմ: Ճակատամարտը տեղի ունեցավ Գիզայի բուրգերից 3 կմ հյուսիս արևելք: Հայերը համոզիչ հաթանակ տարան, գերի վերցրին փարավոնին, ու ցամաքով՝ Սինայի թերակղզով, Պաղեստինով, Ասորիքով վերադարձան Հայաստան:

Տեսնու՞մ ես, իսկ դու ասում ես 6360, փաստորեն 6361:

Lion
06.02.2010, 21:10
Ես նմանատիպ վարքագիծ դրսևորելու կարիք չունեմ, քանի որ դա համարում եմ կեղծ համեստություն և կեղծ էթիկայի դրսևորում, որը ուղղակի ծիծաղելի է: "Ես" բառը ես կարող եմ գրել երկրորդ տեղում, երրորդ տեղում կամ էլ թողնել այնպես, ինչպես կա տեքստում ու դա բացարձակապես ոչինչ չի նշանակում և մասնավորապես չի նշանակում, որ ես քիչ կամ շատ եմ հարգում պարոնայք Մարտիկյանին կամ Դեմոյանին:

Ինչ վերաբերվում է բերածդ ճակատամարտին: Այստեղ կա երկու տարբերակ.

1. Ցույց ես տալիս այդ տարբերակի աղբյուրագիտական հիմքը և նրա կապը հայերի հետ ու դու դառնում ես մի մարդ, որը պատճառ դարձավ, որ իմ գրքում ավելանա 6.361-րդ ճակատամարտը,
2. Դու չես կարողանում անել 1-ին կետում նշածդ ու քո լուռ համաձայնությամբ ընդունում ես, որ սրանք դատարկ խոսքեր էին ու իրենց հիմքում որպես մոտիվ ընդամենը ունեին կույր չկամությունը:

3.630-ը փաստորեն համարվում է "կլոր թիվ": Հետաքրքիր է, փաստորեն բախտս բերել է, որ այն ժամանակ չեմ քեզ հետ խոսել, երբ գրքումս եղել են ուղիղ 4.000, 5.000, 5500 կամ 6.000 ճակատամարտեր: Լավ էլի, Տրիբուն, հասկանում եմ, որ ուզում ես ինչ-որ բան անպայման դեմ ասել, բայց գոնե մի քիչ փաստարկված վարվիր, հակառակ դեպքում ուղղակի ծիծաղելի իրավիճակ ես առաջացնում:

Հ.Գ.

Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք", Գիրք 1-ից:

"Այս ամենով հանդերձ սույն աշխատությունը չի հավակնում լինել ամբողջական, քանի որ երբեք հնարավոր չէ վստահորեն ասել, որ. "Ես ամեն ինչ գիտեմ և նոր բան այլևս գոյություն չունի": Ու թեև իմ կարծիքով ես արտացոլել եմ նյութի առնվազն 98 %-ը, սակայն ո՞վ գիտի..."

Շինարար
06.02.2010, 21:39
Ընդհանրապես, ազնիվ ուսումնասիրողը, անկախ այն բանից, թե տվյալ նյութի շուրջ մինչ ինքը արված ուսումնասիրություններրը որքանով են իր համար ընդունելի, պարտավոր է նշել դրանց գոյության փաստը՝ նաև ընդգծելով այն ամենը, ինչը իր համար ընդունելի չէ, ասենք՝ դրանք գիտական արժեք չունեն, արված են սիրողական մակարդակով, հիշեցնում են գեղարվեստական հորինվածք և այլն, հազար ու մի ձև կա նշելու… Իսկ պարզապես անտեսել դրանց գոյությունը անազնիվ է… Եթե մեկը պարզապես լռել է Լիոնի գրքերի գոյության փաստը, և այդ մեկը պատմագիտական երկ է ստեղծում, կարծում եմ, որ դեռ իր գրքի արդեն իսկ այն հատվածում, որում նա պետք է քններ տվյալ նյութի շուրջ եղած այլ գրականությունը, տվյալ հեղինակը սկսել է խեղաթյուրել պատմությունը, ուստի հասարակ ընթերցողը իրավունք ունի մտածելու, թե էլ ի՞նչ արժեք կարող է ունենալ նրա երկի հետագա շարադրանքը…

Chuk
06.02.2010, 22:09
Ընդհանրապես, ազնիվ ուսումնասիրողը, անկախ այն բանից, թե տվյալ նյութի շուրջ մինչ ինքը արված ուսումնասիրություններրը որքանով են իր համար ընդունելի, պարտավոր է նշել դրանց գոյության փաստը՝ նաև ընդգծելով այն ամենը, ինչը իր համար ընդունելի չէ, ասենք՝ դրանք գիտական արժեք չունեն, արված են սիրողական մակարդակով, հիշեցնում են գեղարվեստական հորինվածք և այլն, հազար ու մի ձև կա նշելու… Իսկ պարզապես անտեսել դրանց գոյությունը անազնիվ է… Եթե մեկը պարզապես լռել է Լիոնի գրքերի գոյության փաստը, և այդ մեկը պատմագիտական երկ է ստեղծում, կարծում եմ, որ դեռ իր գրքի արդեն իսկ այն հատվածում, որում նա պետք է քններ տվյալ նյութի շուրջ եղած այլ գրականությունը, տվյալ հեղինակը սկսել է խեղաթյուրել պատմությունը, ուստի հասարակ ընթերցողը իրավունք ունի մտածելու, թե էլ ի՞նչ արժեք կարող է ունենալ նրա երկի հետագա շարադրանքը…

Շինարար ջան, այդ հեղինակը գրել է. «Այսուհանդերձ հայ ռազմարվեստի պատմության ուսումնասիրությունն առ այսօր թռուցիկ ու հատվածային բնույթ է կրել: »
Սա արդեն իսկ գնահատական է: Ու իմ կարծիքով տրված նաև Լիոնի գրքին: Բնավ կարիք չկար անուն առ անուն նշելու ;)

Շինարար
06.02.2010, 22:51
Շինարար ջան, այդ հեղինակը գրել է. «Այսուհանդերձ հայ ռազմարվեստի պատմության ուսումնասիրությունն առ այսօր թռուցիկ ու հատվածային բնույթ է կրել: »
Սա արդեն իսկ գնահատական է: Ու իմ կարծիքով տրված նաև Լիոնի գրքին: Բնավ կարիք չկար անուն առ անուն նշելու ;)

Ախր, ինչքան հասկանում եմ՝ Լիոնի գրածը հեչ թռուցիկ ու հատվածային չի… Թե ինքս ոնց եմ վերաբերվում Լիոնի ուսումնասիրություններին, այստեղ բազմիցս գրել եմ, հոգնել եմ գրելուց, այդ հեղինակին չեմ կարդացել, Լիոնին էլ կարդացել եմ այն մասով, որով որ կա ակումբում, չգիտեմ, Չուկ, հիմա ես էլ իբր գիտական ուսումնասիրություն եմ անում, լրիվ այլ թեմայով իհարկե, ու չես պատկերացնի, թե որքան անիմաստ գրականություն կա, որ ստիպված եմ կարդալ, մի քանի տողով աշխատանքիս մեջ նշել, թե ինչու է անիմաստ…

Chuk
06.02.2010, 22:56
Ախր, ինչքան հասկանում եմ՝ Լիոնի գրածը հեչ թռուցիկ ու հատվածային չի… Թե ինքս ոնց եմ վերաբերվում Լիոնի ուսումնասիրություններին, այստեղ բազմիցս գրել եմ, հոգնել եմ գրելուց, այդ հեղինակին չեմ կարդացել, Լիոնին էլ կարդացել եմ այն մասով, որով որ կա ակումբում, չգիտեմ, Չուկ, հիմա ես էլ իբր գիտական ուսումնասիրություն եմ անում, լրիվ այլ թեմայով իհարկե, ու չես պատկերացնի, թե որքան անիմաստ գրականություն կա, որ ստիպված եմ կարդալ, մի քանի տողով աշխատանքիս մեջ նշել, թե ինչու է անիմաստ…
Շինարար ջան, քեզ հասկանում եմ :)
Դրա համար էլ թեմայում գրել եմ:
Կրկնում եմ, եթե ես լինեի Լիոնի տեղը, նվազագույնը հոդված կգրեի, որ ահա այսպես, պարոն Դեմոյանը կեղծում է պատմությունը, սենց է անում, նենց է անում: Չէի անի այն դեպքում, եթե իմնայի, որ ինձ լուրջ հակադարձելու են ;)

Շինարար
06.02.2010, 23:01
Շինարար ջան, քեզ հասկանում եմ :)
Դրա համար էլ թեմայում գրել եմ:
Կրկնում եմ, եթե ես լինեի Լիոնի տեղը, նվազագույնը հոդված կգրեի, որ ահա այսպես, պարոն Դեմոյանը կեղծում է պատմությունը, սենց է անում, նենց է անում: Չէի անի այն դեպքում, եթե իմնայի, որ ինձ լուրջ հակադարձելու են ;)

Չէ, դե թեկուզ հակադարձեն էլ, ինձ թվում ա, որ պետք ա գրել, ի վերջո մարդը իր ասածին, որքան էլ ես կամ մյուսը չընդունենք, վստահ է… Թե ասա՝ Շինարար, քո ինչ խելքի բանն ա հայ ժողովրդի ռազմարվեստի պատմությունը, Արարատ ալիքով «Աշնան արևն» են ցույց տալիս, գնա նայի էլի, չգիտեի, որտեղ տեղեկացնեմ այս մասին, ձեռի հետ արեցի:))

Lion
06.02.2010, 23:18
Շինարար ջան, քեզ հասկանում եմ :)
Դրա համար էլ թեմայում գրել եմ:
Կրկնում եմ, եթե ես լինեի Լիոնի տեղը, նվազագույնը հոդված կգրեի, որ ահա այսպես, պարոն Դեմոյանը կեղծում է պատմությունը, սենց է անում, նենց է անում: Չէի անի այն դեպքում, եթե իմնայի, որ ինձ լուրջ հակադարձելու են ;)

"Նեչեգո սեբե" թռուցիկ ու հատվածային - ես ունեմ 6.360 ճակատամարտ: Կուզենայի տեսնել, թե քանի ճակատամարտ ունի այն մարդը, որը այս պայմաններում իմ գրածը կանվանի "թռուցիկ ու հատվածային"...:)

Chuk ջան, զուտ անձնական պատճառներով դա ինձ հիմա պետք չէ: Ես չեմ ձգտում բանավեճի ու ես այն չեմ սկսի, բայց եթե սկսվի - կարող եք չկասկածել, կպատասխանեմ ու այդ պատասխանը կլինի խիստ հիմնավոր...

Chuk
06.02.2010, 23:19
"Նեչեգո սեբե" թռուցիկ ու հատվածային - ես ունեմ 6.360 ճակատամարտ: Կուզենայի տեսնել, թե քանի ճակատամարտ ունի այն մարդը, որը այս պայմաններում իմ գրածը կանվանի "թռուցիկ ու հատվածային"...:)

Chuk ջան, զուտ անձնական պատճառներով դա ինձ հիմա պետք չէ: Ես չեմ ձգտում բանավեճի ու ես այն չեմ սկսի, բայց եթե սկսվի - կարող եք չկասկածել, կպատասխանեմ ու այդ պատասխանը կլինի խիստ հիմնավոր...

Մհեր ջան, ոչ մի անձնական բան, բայց այս պատասխանդ իմ համար խոսուն է :)

Lion
06.02.2010, 23:24
Ինչ ասեմ, ապեր: Դու արդեն հեսա կլինի 3 տարի է, որ ինձ գիտես: Ու եթե կարծում ես, որ ես խուսափում եմ բանավեճից վախենալով դրանից կամ էլ վստահ չլինելով գրքիս վրա... ինձ մնում է միայն ցավալ, որ դու այդքան վատ ես ճանաչում մարդկանց:

Lion
06.02.2010, 23:36
Նախորդ պոստերում տեղի է ունեցել տեխնիկական, այնուհանդերձ խիստ ցավալի մի վրիպակ.

Խոսքը տարբեր առիթներով հիշատակվող ոչ թե "Նորագավիթ" (???!!!), այլ


"Նորավանք"

հիմնադրամի մասին է:

Հայցում եմ ընթերցողներիս ներողամտությունը...;)

Շինարար
07.02.2010, 01:11
Չէի ուզում ասեմ, բայց քանի որ տեղս գիտեմ, մտածածս չասեմ, գիշերը չեմ քնի, հանուն ինձ պիտի ասեմ:)) Լիոն ջան, հիմա էս պարագայում դու արդար կողմ ես, էդ տարեգրությունը գրել ես, հրատարակել, բարով-խերով վաճառել, Դեմոյանը ասել է, թե էդ կարգի գիրք չկա, փաստն էն ա, որ կա՝ անկախ այն բանից, թե դրանում պատմված փղերը քանիսն են եղել կամ արդյոք ընդհանրապես չեն եղել… Ինչու՞ չես պատասխանում մի հոդվածով, վիճարկում բնագավառում առաջամարտիկությունը… Հարցս հռետորական է, ինքս իմ համար պատասխանը ունեմ, որն էլ ինձ կխանգարեր քնելու, եթե հիմա չասեի… Ես այստեղ չեզոք մարդ եմ, ոչ Դեմոյանն է իմ ընկերը, ոչ էլ Լիոնը… Ոչ էլ մտածում եմ մի օր ինքս ռազամական տարեգրություն գրել… Դեմոյանը ինչու չի նշել քո գրքի առկայության մասին, ըստ իս այդ նույն պատճառով էլ դու չես ուզում իր հետ բանավեճի դուրս գալ, բնականաբար բանավիճելով իրար հետ, դուք միմյանց ՓիԱր կանեք, ահա այստեղ է թաքնված Ճ-ն, չեք ուզում իրար մասին բարձրաձայնել՝ թեկուզ մերժող կարծիքներ հայտնելով միմյանց աշխատանքների մասին, որպեսզի միմյանց աշխատանքների նկատմամբ հետաքրքրություն չառաջացնեք… Գուցե սխալվում եմ, բայց առայժմ այլ տրամաբանական պատճառ այդ փոխադարձ անտեսման համար չեմ տեսնում:8

Ժունդիայի
07.02.2010, 04:07
Լիոն ջան, արտահայտեմ իմ կարծիքը այս թեմայի վերաբերյալ: Ուրեմն Էսպես:B: Ասեմ, որ առաջին անգամ կյանքում ֆորում եմ մտել Դար ակումբ, ասեմ նախավերջին հղումն էլ դու ես եղել:P, քանզի ժամանակին չգիտեմ ինչու, որպես նախասիրություն մոտս ցանկություն առաջացավ ինտերնետում փորփրել հայկական ռազմարվեստի վերաբերյալ նկարներ, նկարներից անցա որոշակի թեմաներ կարդալուն, ու մեկ էլ հոպ, մի կայքից հղում տեսա Հայ Ժողովրդի Ռազմական Տարեգիրքը, որն էլ բերեց ինձ այստեղ՝ Դար ակումբ /կյանքումս տեղի ունեցաց երևի ամենաօգտակար, ամենագեղեցիկ ու ամենահիասքանչ բացահայտումը:love/: Թեև ժամանակի ընթացքում բացահայտեցի այլ հայկական ֆորումներ ու որքան էլ, որ նմանատիպ են, բովանդակային առումով եթե նույնիսկ գերազանցեն էլ :think մեկ է ինձ ծեծելով էլ հանեն այստեղից, չեմ գնա::D Ինչ եմ ուզում ասել, կարևորը առաջինն է, ավելին՝ ամենակերևորը, որ այդ առաջինը այնպես ներկայանալի դառնա, այնպես պահպանի, գրավվի, կախարդի, որ իրեն բացահայտողը, կարդացողը, ուսուոմնասիրողն ու հետազոտողը երբեք չդադարի լինել իր այսպես ասած մշտական հաճախորդը: Դար ակումբը, ինձ համար առաջինն է, ի դեպ առիթից օգտվելով էլ ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել ղեկավար անձնակազմին՝ անգերազանցելի ու յուրօրինակ ծավալուն նախագիծը ստեղծելու, պահպանելու ու մի ամբողջ հասարակություն այնտեղ ներգրավվելու համար: Քո գործն էլ ինձ ու երևի շատ շատերի համար առաջինն է, այնպես որ Մհեր ջան ուզում է մի տաս հոգի էլ գան, ավելի գունազարդ լինեն կամ որակյալ տպագրությամբ, էականը դա չի էական միջի նյութն է, իսկ դրանք ժամանակի ու մի քիչ էլ տվյալ պարագայում ֆինանասկան խնդիր է: Չմտածես;), չէ որ, ժամանակին ես, այնպես էլ շատ մարդիկ Դար ակումբի անդամներ դարձան՝ ուշադրություն չդարձնելով նրա այն ժամանկվա տեսքին, այլ նրանում զետեղված բազմաբովանդակ թեմաներին ու գեղեցիկ քննարկումներին, որից մեկն էլ, իհարկե, քո գրքի վերաբերյալ թեմաներն ու բանավեճերն էին:

Հարգանքներս

Lion
07.02.2010, 13:30
Շինարար ջան, իրականում սխալվում ես: Ես չեմ ուզում առաջինը որևէ բան գրել պ-ն Դեմոյանի գրքի դեմ.

1. Զուտ անձնական, ինձ հետ (այլ ոչ թե ինձ ու Հայկի) կապված պատճառներով,
2. Նաև այն պատճառով, որ չէի ուզենա, որ ոլորտում հանկարծ "գզվռտոց" սկսվեր, ինչը հսկայական վնաս կհասցներ ոլորտին:

Վերջին կետի հետ կապված, որ ամեն ինչ պարզ լինի - ես "գզվռտոց"-ի չեմ ձգտում, բայց եթե այն հանկարծ սկսվեց, հավատա, իմ պատասխանը ոչ-ոքի քիչ չի թվա...

jundiai ջան, մերսի լավ խոսքերի համար: Կգա ժամանակ, իսկ այդ ժամանակը անպայման կգա, որ ես իմ գիրքը այնպիսի մի տեսքով կտպեմ, որ բոլորին ու երկար ժամանակով հետ կթողնեմ նաև այդ տեսանկյունից...

Lion
10.02.2010, 09:00
Սալարյան II պատերազմ
(966)

Մարզուբան I-ի մահվանից հետո Սալարյանների էմիրությունում սկսված գահակալական խառնաշփոթը շարունակվեց բավականին երկար: Այնուհանդերձ, արդեն 966 թ-ին Սալարյանների հերթական էմիր Իբրահիմ I-ը (960-983) կարողացավ որոշակիորեն կայունացնել իրավիճակը և նորից իրական սպառնալիքներ ստեղծել Անիի թագավորության համար: Ընդ որում Հայոց թագավորության համար վիճակը որոշակիորեն բարդանում էր նրանով, որ թագավորության հիմնական ուժերը գտնվում էին երկրի հարավ-արևմտյան սահմաններում, որտեղ հենց նոր էին ավարտվել Համդանյանների էմիրության դեմ մղվող պատերազմական գործողությունները: Բացի այդ, ռազմա-քաղաքական վերելքում գտնվող Բյուզանդիան լուրջ առաջխաղացում էր իրականացնում դեպի արևելք և այս պայմաններում Անիի թագավորությունը կրկին ստիպված էր լուրջ ուժեր թողնել արևմուտքում:

Օգտվելով այս իրավիճակից` 966 թ-ին Արտավանյան-Գողթն երթուղով Անիի թագավորության տարածք ներխուժած Սալարյանների և Հերի էմիրությունների միացյալ բանակը (մոտ 50.000) գրավեց Նախիջևանը Անիի թագավորության կայազորից (մոտ 1.000): Շարունակելով առաջխաղացումը դեպի հյուսիս-արևմուտք` թշնամին Գողթնի էմիրության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 500) գրավեց նաև Դվինը: Դվինը և Նախիջևանը ընկան վերստեղծված ու Սալարյանների էմիրության գերիշխանությունը ընդունած Շադադյանների էմիրության տիրապետության տակ:

Սալարյան II պատերազմը ավարտվեց: Արդյունքում Անիի թագավորությունը կորցրեց Դվինը և Նախիջևանը, ինչպես նաև Ոստան Դվնա, Նախիջևան, Արած ու Ուրծաձոր գավառները: Թշնամին կրկին ստացավ մշտական ու հարմար մի պլացդարմ, որից կարող էր ուղղակի մուտք գործել Անիի թագավորության կենտրոնական շրջաններ:

Բարեբախտաբար թշնամական պետության ոչ ամուր ներքին կառուցվածքը այս անգամ էլ որոշակիորեն մեղմացրեց Հայոց թագավորության վիճակը: Վերստեղծված Շադադյանների էմիրությունը 970 թ-ին ապստամբեց իր սյուզերենի դեմ և, օգտվելով վերջինիս թուլությունից, գրավեց նաև Գանձակ ու Պարտավը: Արդյունքում, ինչպես Գողթնի էմիրության պարագայում եղավ 957-966 թվականներին, Անիի թագավորության հարավ-արևելքը (Սյունիքի և Արցախի սահմաններով) սկսեց եզրել բուֆերային Շադադյանների էմիրությունը, որը, բավարար ուժեր չունենալով լրջորեն սպառնալու Անիի թագավորությանը, ստեղծեց մի վիճակ, երբ Անիի թագավորությանը հարավ-արևելքից սպառնացող վտանգը լրջորեն թուլացավ...


Ռավադյան I պատերազմ
(982)

Սալարյան II պատերազմից հետո Անիի թագավորության համար հարավ-արևելքից սպառնացող վտանգը շարունակում էր մնալ իրական: Ճիշտ է, Շադադյանների էմիրությունը որոշակիորեն կատարում էր բուֆերի դեմ, բայց բացառված չէր, որ վերջինս ամեն պահի կարող էր դաշնակցել իր երբեմնի սյուզերենի հետ: Բարեբախտաբար Իբրահիմ I-ի (960-983) իշխանության առաջին կեսում որոշակիորեն կայունցած Սալարյանների էմիրության վիճակը վերջինիս իշխանության երկրորդ կեսում կրկին սկսեց ծանրանալ, ինչը բավականին ժամանակ խաղաղություն ապահովեց Հայոց թագավորության հարավ-արևելքում:

Վիճակը սկսեց բարդանալ, սկսած 980 թվականների սկզբից: Այս ժամանակ Ատրպատականում մեծ ազդեցության էր հասել Ռավադյանների էմիրությունը, որի էմիր Աբուլ-Հաիջա Մուհամմեդը (961-1000) հենց այս ժամանակ վերջնականապես խլեց գերիշխանությունը Սալարյաններից: Սալարյանները վերածվեցին երկրորդական մի տոհմի ու, թեև իրենց գոյությունը շարունակեցին ևս գրեթե մեկ դար, բայց նրանց այդպես էլ այլևս վիճակված չէր որևէ էական դեր խաղալ Ատրպատականի քաղաքական կյանքում: Դրան հակառակ` Աբուլ-Հաիջա Մուհամմեդի օրոք Ռավադյանները ոչ միայն հասան մեծ հզորության և կրկին կարողացան իրական սպառնալիք ստեղծել Անիի թագավորության համար, այլև, ի տարբերություն Սալարյանների, կարողացան հիմք դնել ներքնապես ավելի ամուր մի պետության: Ավելացնենք նաև, որ այս Աբուլ-Հաիջա Մուհամմեդը հայկական աղբյուրներում հանդես է գալիս "Մամլան" անունով:

Վերջնականապես ամրապնդելով իր իշխանությունը Ատրպատականում` Ռավադյանների էմիրությունը պատերազմ սանձազերծեց Անիի թագավորության դեմ: Ընդ որում այս անգամ ևս, ինչպես նախորդ անգամները, Սալարյանների դեմ ընդվզած Շադադյանների էմիրությունը ընդունեց Ատրպատականի հերթական տիրակալի գերիշխանությունը, որի արդյունքում թշնամին հնարավորություն ստացավ միանգամից մուտք գործել Անիի թագավորության կենտրոնական շրջաններ: Սկսվեց Ռավադյան I պատերազմը:

982 թ-ին Ռավադյանների, Հերի և Շադադյանների էմիրությունների միացյալ բանակը (մոտ 70.000) Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորությամբ Արտավանյան-Գողթն-Նախիջևան-Արած-Ուրծաձոր-Դվին-Արագածոտն-Շիրակ երթուղով հասավ Անի, բայց Սմբատ II Տիեզերակալի (977-989) գլխավորած Անիի թագավորության բանակը (մոտ 60.000) Անիի ճ-մ-ում ծանր պարտության մատնեց թշնամուն:

Զարգացնելով հաջողությունը` թշնամու նահանջող մնացորդներին հետապնդող Անիի թագավորության (մոտ 40.000) ու Ռավադյանների էմիրության դեմ ապստամբած Գողթնի էմիրության (մոտ 10.000) միացյալ բանակը գրավեց Դվինը և Նախիջևանը Շադադյանների էմիրության նահանջող բանակից (ընդհանուր` մոտ 1.000):

Ռավադյան I պատերազմը ավարտվեց: Արդյունքում Անիի թագավորությունը պահպանեց իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը ու վերացրեց հարավ-արևելքից կատարվող ներխուժումների համար հարմար պլացդարմ հանդիսացող Շադադյանների էմիրության արևմտյան տիրույթները (Դվին, Նախիջևան և հարակից տարածքներ), սակայն հարավ-արևելքից սպառնացող ու կրկին իրական տեսք ստացած վտանգը չվերացավ և հետագայում ավելի ու ավելի մեծ չափերի հասավ:

Տրիբուն
10.02.2010, 15:56
Ես նմանատիպ վարքագիծ դրսևորելու կարիք չունեմ, քանի որ դա համարում եմ կեղծ համեստություն և կեղծ էթիկայի դրսևորում, որը ուղղակի ծիծաղելի է: "Ես" բառը ես կարող եմ գրել երկրորդ տեղում, երրորդ տեղում կամ էլ թողնել այնպես, ինչպես կա տեքստում ու դա բացարձակապես ոչինչ չի նշանակում և մասնավորապես չի նշանակում, որ ես քիչ կամ շատ եմ հարգում պարոնայք Մարտիկյանին կամ Դեմոյանին:

Ինչ վերաբերվում է բերածդ ճակատամարտին: Այստեղ կա երկու տարբերակ.

1. Ցույց ես տալիս այդ տարբերակի աղբյուրագիտական հիմքը և նրա կապը հայերի հետ ու դու դառնում ես մի մարդ, որը պատճառ դարձավ, որ իմ գրքում ավելանա 6.361-րդ ճակատամարտը,
2. Դու չես կարողանում անել 1-ին կետում նշածդ ու քո լուռ համաձայնությամբ ընդունում ես, որ սրանք դատարկ խոսքեր էին ու իրենց հիմքում որպես մոտիվ ընդամենը ունեին կույր չկամությունը:

3.630-ը փաստորեն համարվում է "կլոր թիվ": Հետաքրքիր է, փաստորեն բախտս բերել է, որ այն ժամանակ չեմ քեզ հետ խոսել, երբ գրքումս եղել են ուղիղ 4.000, 5.000, 5500 կամ 6.000 ճակատամարտեր: Լավ էլի, Տրիբուն, հասկանում եմ, որ ուզում ես ինչ-որ բան անպայման դեմ ասել, բայց գոնե մի քիչ փաստարկված վարվիր, հակառակ դեպքում ուղղակի ծիծաղելի իրավիճակ ես առաջացնում:

Հ.Գ.

Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք", Գիրք 1-ից:

"Այս ամենով հանդերձ սույն աշխատությունը չի հավակնում լինել ամբողջական, քանի որ երբեք հնարավոր չէ վստահորեն ասել, որ. "Ես ամեն ինչ գիտեմ և նոր բան այլևս գոյություն չունի": Ու թեև իմ կարծիքով ես արտացոլել եմ նյութի առնվազն 98 %-ը, սակայն ո՞վ գիտի..."

Հաֆրեն Փարավոնի բուրգի բարձրաքանդակներում հստակ տեղեկություն կա դրա մասին - «Նրանք հյուսիսային լեռներից էին, որ Շումերները Արատա էին կոչում, բայց եկան հարավից, ու նրանց մեջ առաջնորդներ կային, որոնց բոցման էին ասում»:

Հիմա, հյուսիսային լեռներից, որ Արատա էին ասում, կարծում եմ կասկած չկա, որ Հայաստանի մասին ա խոսքը, իսկ այն որ նրանք հարավից եկան, նշանակում է, որ եկել են եթոֆպիայից, իսկ եթովպիա կարող էին հասնել միայն կարմիր ծովով, այլապես պիտի եգիպտոսի վրայով անցած լինեին… Իսկ դե բոցմանների մասին հիշատակումը խոսում է այն մասին, որ նավերով են անցել Եթովպիա:

Նույն բարձրաքանդակներից
«Եվ նրանց մեջ 460 բոցման կար»
Ամեն նավին մի բոցման, ու ամեն նավի վրա հարյուր զինվոր, ստանում ենք հայերի բանակի թիվը:
«Եվ, Ռա աստծո զորությամբ, նրա որդին հավաքեց իր բոլոր ծառաներին, որ զենք կարող էին կրել, և բաժանեց 62 հավասար մասի»:

Դե, ու սենց շարունակ: Կավելացնե՞ս գրքումդ Լիոն, էսքան ուսումնասիրություն եմ արել:

Տրիբուն
10.02.2010, 15:59
"Նեչեգո սեբե" թռուցիկ ու հատվածային - ես ունեմ 6.360 ճակատամարտ: Կուզենայի տեսնել, թե քանի ճակատամարտ ունի այն մարդը, որը այս պայմաններում իմ գրածը կանվանի "թռուցիկ ու հատվածային"...:)

Chuk ջան, զուտ անձնական պատճառներով դա ինձ հիմա պետք չէ: Ես չեմ ձգտում բանավեճի ու ես այն չեմ սկսի, բայց եթե սկսվի - կարող եք չկասկածել, կպատասխանեմ ու այդ պատասխանը կլինի խիստ հիմնավոր...
Պատկերացնումես, հանկարծ ինքը մի տաս ճակատամարտով քեզանից ավել գրի, ու դու էլ փորձես իրան անցնել, ու երկուսով եթե համաշխարհային ամեն ճակատամարտի մեջ գոնե մի հատ հայ գտնեք, կամ գոնե մեկի անունը մոտ լինի որևէ հայկական անվանման, կհասնենք մի քան միլիոն ճակատամարտի:

Ապեր, ճակատամարտի քանակը գրքի որակի չափանիշ չի:

Lion
10.02.2010, 17:27
Ըհը, 6.361-րդ ճակատամարտի պահով կարծես չստացվեց, հիմա էլ անցանք այլ թեմայի: Կեցցես, Տրիբուն...

Իհարկե չափանիշ չի, բայց նաև համաձայնիր, որ եթե որևէ մի նման գիրք ընդգրկում է 6.360 ճակատամարտ, այն սկզբունքորեն ուղղակի չի կարող համարվել "թռուցիկ կամ հատվածային"...

Chuk
10.02.2010, 18:41
Ըհը, 6.361-րդ ճակատամարտի պահով կարծես չստացվեց, հիմա էլ անցանք այլ թեմայի: Կեցցես, Տրիբուն...

Իհարկե չափանիշ չի, բայց նաև համաձայնիր, որ եթե որևէ մի նման գիրք ընդգրկում է 6.360 ճակատամարտ, այն սկզբունքորեն ուղղակի չի կարող համարվել "թռուցիկ կամ հատվածային"...

Իհարկե կարող է:
Դեմոյանի գրքերից ես համակողմանի ինֆորմացիա եմ ստանում, քո գրքերում կարդում եմ մ.թ.ա. ԻՔՍ թվականին Ա զորքը 300 հոգով հարձակվեց Բ-ի 500000 զորքի վրա, Ա-ն ջախջախիչ հաղթանակ տարավ:

Ժունդիայի
10.02.2010, 19:59
Չեմ հասկանում ինչու՞ է Դեմոյանի գիրքն այդքան շոշափվում, զուգահեռներ տարվում Լիոնի գրքերի հետ, ես ինչ մի հատ համտարած Փի Առ է: Գոնե մեր հարգարժան Լիոնին միահամուռ պաշտպանեք, ինչ-որ նորահայտ հեղինակին եք գովերգում, չէ՞ որ Լիոնը հսակայածավալ ներդրում ունի մեր ակումբի հատկապես պատմության բաժինը ակտիվ պահելու համար, հլա մի հատ ուշադրություն դարձնենք վիճակագրական տվյալներին ավելի քան 59.450 այցելություններ, միայն իր բացաց բաժնում, առաջատարն է....
Հարգանքներս

Lion
10.02.2010, 20:56
Դեմոյանի գրքերից ես համակողմանի ինֆորմացիա եմ ստանում, քո գրքերում կարդում եմ մ.թ.ա. ԻՔՍ թվականին Ա զորքը 300 հոգով հարձակվեց Բ-ի 500000 զորքի վրա, Ա-ն ջախջախիչ հաղթանակ տարավ:

Դե եթե այդքան համակողմանի ինֆորմացիա ես ստացել պ-ն Դեմոյանի գրքից, նկարագրիր, խնդրեմ, Ուրի III հարստության պետության դեմ Հայկական բանակի մղած պատերազմը և, եթե դժվար չէ, ներկայացրու այդ հատվածները այստեղ:


Իհարկե կարող է:

Հիանալի է! Ու գիտես ամենաշատը ինչը, հարգելի Chuk? Ուրեմն հիանալի է այն, որ, խոսելով քեզ հետ ու, ի դեմս քեզ ունենալով ՀԱԿ-ի երիտասարդության ամենաինտելեկտուալ ներկայացուցիչներից մեկին, ես լավ պատկերացում եմ կազմում, թե "օբյեկտիվության" ինչ աստիճան է տիրում այն քաղաքական թևում, որը ներկայացնում ես դու և հատկապես այդ քաղաքական թևի երիտասարդության մեջ: Ու եթե դու, այդ թևի երիտասարդների ինտելեկտուալ էլիտան կազմող անհատներիցդ մեկը, պնդում ես, որ 5.000 տարում 6.360 ճակատամարտի մասին տեղեկություն պարունակող գիրքը կարող է լինել "թռուցիկ կամ հատվածային", ապա պատկերացնում եմ, թե ինչ աստիճան "օբյեկտիվություն" է տիրում մնացած հարցերում, մանավանդ այն հարցերում, որոնք շոշափում են Ձեր քաղաքական թևի կենսական շահերը...

Այս խոսակցությունը կանցնի ու կգնա, բայց կարևոր արդյունքը, որ ես զգացի Ձեզ, կմնա... Իսկ դա ուղղակի հիանալի է :)

jundiai ջան

Chuk-ն ու իր համակիրները մի քանի պատճառներ ունեն չվարվելու այնպես, ինչպես դու ես ասում: Բայց այս թեմայում չէի ուզենա դրանց քննարկման մեջ խորանալ...

Chuk
10.02.2010, 21:08
Չեմ հասկանում ինչու՞ է Դեմոյանի գիրքն այդքան շոշափվում, զուգահեռներ տարվում Լիոնի գրքերի հետ, ես ինչ մի հատ համտարած Փի Առ է: Գոնե մեր հարգարժան Լիոնին միահամուռ պաշտպանեք, ինչ-որ նորահայտ հեղինակին եք գովերգում, չէ՞ որ Լիոնը հսակայածավալ ներդրում ունի մեր ակումբի հատկապես պատմության բաժինը ակտիվ պահելու համար, հլա մի հատ ուշադրություն դարձնենք վիճակագրական տվյալներին ավելի քան 59.450 այցելություններ, միայն իր բացաց բաժնում, առաջատարն է....
Հարգանքներս
Ներողություն բարեկամս, սակայն ես գիտության, ոչ թե անձնական դրդապատճառներով որևէ մեկին գովերգելու կողմնակիցն եմ:
Լիոնին համարում եմ սիրողական պատմաբան:
Դեմոյանը գիտնական է: Թեև անձամբ ես իրեն ուղղակի չեմ սիրում (սա ասում եմ հասկանալի դարձնելու համար, որ խնդիրն անձնական ոլորտը չէ):

Chuk
10.02.2010, 21:10
Դե եթե այդքան համակողմանի ինֆորմացիա ես ստացել պ-ն Դեմոյանի գրքից, նկարագրիր, խնդրեմ, Ուրի III հարստության պետության դեմ Հայկական բանակի մղած պատերազմը և, եթե դժվար չէ, ներկայացրու այդ հատվածները այստեղ:



Հիանալի է! Ու գիտես ամենաշատը ինչը, հարգելի Chuk? Ուրեմն հիանալի է այն, որ, խոսելով քեզ հետ ու, ի դեմս քեզ ունենալով ՀԱԿ-ի երիտասարդության ամենաինտելեկտուալ ներկայացուցիչներից մեկին, ես լավ պատկերացում եմ կազմում, թե "օբյեկտիվության" ինչ աստիճան է տիրում այն քաղաքական թևում, որը ներկայացնում ես դու և հատկապես այդ քաղաքական թևի երիտասարդության մեջ: Ու եթե դու, այդ թևի երիտասարդների ինտելեկտուալ էլիտան կազմող անհատներիցդ մեկը, պնդում ես, որ 5.000 տարում 6.360 ճակատամարտի մասին տեղեկություն պարունակող գիրքը կարող է լինել "թռուցիկ կամ հատվածային", ապա պատկերացնում եմ, թե ինչ աստիճան "օբյեկտիվություն" է տիրում մնացած հարցերում, մանավանդ այն հարցերում, որոնք շոշափում են Ձեր քաղաքական թևի կենսական շահերը...

Այս խոսակցությունը կանցնի ու կգնա, բայց կարևոր արդյունքը, որ ես զգացի Ձեզ, կմնա... Իսկ դա ուղղակի հիանալի է :)

jundiai ջան

Chuk-ն ու իր համակիրները մի քանի պատճառներ ունեն չվարվելու այնպես, ինչպես դու ես ասում: Բայց այս թեմայում չէի ուզենա դրանց քննարկման մեջ խորանալ...

Լիոն ջան, ես ոչ մի խնդիր չունեմ այստեղ Դեմոյանի գիրքը ցիտելու: Ես հայտնում եմ իմ վերաբերմունքը թե՛ քո, թե՛ Դեմոյանի գրքի մասին:
Ինչ վերաբերվում է չարչրկված պատերազմների թվին, ապա այդ թվի մեծությունն իսկ արդեն հուշում է, որ մի մարդը, եթե այդ լրիվ ուսումնասիրել է, դա արել հատվածային ու թռուցիկ:
Լավագույն ցանկություններով :hi

My World My Space
10.02.2010, 21:13
Ներողություն բարեկամս, սակայն ես գիտության, ոչ թե անձնական դրդապատճառներով որևէ մեկին գովերգելու կողմնակիցն եմ:
Լիոնին համարում եմ սիրողական պատմաբան:
Դեմոյանը գիտնական է: Թեև անձամբ ես իրեն ուղղակի չեմ սիրում (սա ասում եմ հասկանալի դարձնելու համար, որ խնդիրն անձնական ոլորտը չէ):

դե Չուկ ջան ասեմ, որ դեմոյանը Լժեգիտնական է,նա միյան հավաքել ու մատուցում այն ինչ կար շատ շատերի մոտ, իսկ Լիոնի նման "Սիրողականները" ըստ իս ավելի արժեքավոր գործ են անում.....

Էդ գիտնականը վապշե իրավունք չունի գլուխը քաղաքականության դռնից ներս կողի, բայց նա բազմել ու իրա պատմական աղբյուրներով հայ-թուրքական հարաբերությունների պռագնոզ ա աննում....

Chuk
10.02.2010, 21:16
դե Չուկ ջան ասեմ, որ դեմոյանը Լժեգիտնական է,նա միյան հավաքել ու մատուցում այն ինչ կա, իսկ Լիոնի նման "Սիրողականները" ըստ իս ավելի արժեքավոր գործ են անում.....

Էդ գիտնականը վապշե իրավունք չունի գլուխը քաղաքականության դռնից ներս կողի, բայց նա բազմել ու իրա պատմական աղբյուրներով հայ-թուրքական հարաբերությունների պռագնոզ ա աննում....

«Քաղաքականության դռնից գլուխը ներս կոխելը» իրան չսիրելուս պատճառներից մեկն է:
Դա քննարկվող թեմայի հետ կապ չունի՝ բոլորովին:
Պատմաբանների շրջանում Դեմոյանը հեղինակություն վայելող ու հարգված գիտնական է:
Ինչ վերաբերվում է «հավաքել ու մատուցում է այն, ինչ կա» պնդմանը, ապա չգիտեմ, չեմ կարող ոչ դա պնդել, ոչ հակառակը: Պարզապես հարց. դու այդ աշխատությանը ծանո՞թ ես, որ այդ մասին ասում ես:

Ժունդիայի
10.02.2010, 21:24
Բարև Չուկ ջան :), պատիվ ունեմ քո գրառմանը պատասխանելու, ասեմ շատ եմ համակրում քեզ և քո հրաշք ֆորումը: Ճիշտ ես, ամեն մեկս մեր սեփական տեսակետն ունենք կարծիք կազմելու ցանկացած ստեղծագործության վերաբերյալ: Բայց ես ի նկատի չեմ էլ ունեցել անձնական ոլորտտ, պարզապես Լիոնը մեր ակումբի լիարժեք անդամ է, պարզապես դա հերիք է, որ մենք, բոլորս աջակցենք Լիոնին, /- "մերն ուրիշա" հայտնի գովազդից մեջբերում/: Ամեն դեպքում Լիոն ջան, ես անձամբ չեմ կարծում, որ մեր տղաները քեզ ինչ որ կերպ վատ են տրամադրված, երևի իշխի են գցում;), որ ավելի լուրջ քայլեր ձեռնարկես կատարելագործելու գիրքտ՝ գովազդային տեսանկյունից. չնայաց ապշած եմ, այսօր գուգլի համակարգում, հենց այնպես, որոնում կատարեցի, այ ընկեր էլ ֆորում կա, որտեղ դու չլինես::o

Lion
10.02.2010, 21:29
Լիոն ջան, ես ոչ մի խնդիր չունեմ այստեղ Դեմոյանի գիրքը ցիտելու: Ես հայտնում եմ իմ վերաբերմունքը թե՛ քո, թե՛ Դեմոյանի գրքի մասին:

Դեհ ինչ, ինքնին խոսուն պատասխան: Եվ այսպես, պ-ն Դեմոյանի գրքի միջոցով դու չկարողացար նկարագրել Ուրի III հարստության պետության դեմ Հայկական բանակի մղած պատերազմը: Մինչև առաջ անցնելը նշենք, որ այդ գրքից դու, ըստ քո խոսքերի. "համակողմանի ինֆորմացիա" ես ստացել, իսկ իմ գիրքը, համարում ես գրված. "հատվածաբար և թռուցիկ":

Հիանալի է... հիացիր Ուրի III հարստության պետության դեմ Հայկական բանակի մղած պատերազմի նկարագրությամբ, որը տրվում է համաձայն, ըստ քեզ. "հատվածաբար ու թռուցիկ" գրված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1" գրքի ու փորձիր այդ մասին ինֆորմացիա գտնել "համակողմանիորեն" գրված քո ասած գրքի մեջ ::)

30. մոտ 2070 – Եդեսիան (= Արշա) (Հայոց Միջագետքի արևմուտք, Եփրատի Դայսան վտակի աջ ափին) Շուլգի արքայի գլխավորած Ուրի բանակը (մոտ 20.000) գրավեց Տիգրան արքայի գլխավորած Արշայի թագավորության բանակից (մոտ 2.000): Հայերը կորցրին մոտ 1.500, թշնամին` մոտ 4.000 զինվոր: Արշայի թագավորությունը ընդունեց Ուրի գերիշխանությունը:
31. 2067 – Մահկերտ տուն գավառը Արատտայի քրմապետության բանակի (մոտ 5.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Շուլգի արքայի գլխավորած Ուրի բանակը (մոտ 20.000) ասպատակեց և նահանջեց: Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 2.000 զինվոր:
32. 2045 – Կորճայքի հարավ-արևելքը Արատտայի քրմապետության բանակի (մոտ 5.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Շուլգի արքայի գլխավորած Ուրի բանակը (մոտ 20.000) ասպատակեց և նահանջեց: Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` մոտ 3.000 զինվոր:
33. 2003 – Ուրը (Պարսից ծոցի հյուսիս-արևմտյան ափին) Էլամի Խուտրան-Տեմպտի արքայի գլխավորությամբ գործող Էլամի (մոտ 20.000) և Արատտայի քրմապետության (մոտ 10.000) միացյալ բանակը, ինչպես նաև ամորիացիները (մոտ 5.000) գրավեցին Իբբի-Սին արքայի գլխավորած Ուրի բանակից (մոտ 3.000): Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցները` մոտ 2.500, թշնամին` մոտ 3.000 զինվոր, որոնց թվում գերվեց նաև Իբբի-Սին: Ուրի պետությունը կործանվեց: Նրա տարածքը որոշ ժամանակ պատկանեց Էլամին, իսկ հետագայում հայտնվեց ամորիացիների լայնածավալ իշխանության տիրապետության տակ:



Ինչ վերաբերվում է չարչրկված պատերազմների թվին, ապա այդ թվի մեծությունն իսկ արդեն հուշում է, որ մի մարդը, եթե այդ լրիվ ուսումնասիրել է, դա արել հատվածային ու թռուցիկ:

Մնաց ասածդ տրամաբանորեն հիմնավորես...


Ներողություն բարեկամս, սակայն ես գիտության, ոչ թե անձնական դրդապատճառներով որևէ մեկին գովերգելու կողմնակիցն եմ:


Ներողություն բարեկամս, բայց թույլ տուր քեզ չհավատալ :)


Լիոնին համարում եմ սիրողական պատմաբան:
Դեմոյանը գիտնական է: Թեև անձամբ ես իրեն ուղղակի չեմ սիրում (սա ասում եմ հասկանալի դարձնելու համար, որ խնդիրն անձնական ոլորտը չէ):

Քո իրավունքն է, բարեկամս, լրիվ քո իրավունքն է իմ մասին ունենալ քո կարծիքը: Եվ այսպես, ֆիքսենք, որ Chuk-ը մի մարդու մասին, որը.

1. 10 տարի (22.01.1999-22.01.2009) աշխատել է մեկ գրքի վրա,
2. այդ գրքի ստեղծման համար կարդացել է 441 անուն միայն տպագիր գիրք ու անցել է անհաշիվ քանակությամբ ինտերնետային էջերի վրայով,
3. այդ գրքում գործնականորեն հնարավոր բոլոր մանրամասներով արտացոլել է 5.000 տարում իր ժողովրդի մղած 6.360 ճակատամարտ և պատերազմ,
4. այդ գրքի տպագրական ընդհանուր էջերը անցնում են 2.500-ից,
5. ունի համալսարանական վեցամյա կրթություն և ավարտական կարմիր դիպլոմ,

և այսպես, ֆիքսենք, որ Chuk-ը այդ մարդուն համարում է սիրողական պատմաբան, ընդ որում ինքը, իր իսկ խոսքերի համաձայն, ամենևին էլ ուժեղ չլինելով Հայոց պատմության բնագավառում:

Ամեն ինչ պարզ է :)

My World My Space
10.02.2010, 21:35
«Քաղաքականության դռնից գլուխը ներս կոխելը» իրան չսիրելուս պատճառներից մեկն է:
Դա քննարկվող թեմայի հետ կապ չունի՝ բոլորովին:
Պատմաբանների շրջանում Դեմոյանը հեղինակություն վայելող ու հարգված գիտնական է:
Ինչ վերաբերվում է «հավաքել ու մատուցում է այն, ինչ կա» պնդմանը, ապա չգիտեմ, չեմ կարող ոչ դա պնդել, ոչ հակառակը: Պարզապես հարց. դու այդ աշխատությանը ծանո՞թ ես, որ այդ մասին ասում ես:
Ծանոթ եմ, ու ոչ միայն դրան..... ասեմ որ ամենահետաքրքրող թեմաներով նրա գործերը պարզապես ուղղված են ճանաչում ձեռք բերելուն....ու այսքանը, ոչ մի կարևոր ու համակողմանի աշխատանք նա չունի....

Chuk
10.02.2010, 21:45
Բարև Չուկ ջան :), պատիվ ունեմ քո գրառմանը պատասխանելու, ասեմ շատ եմ համակրում քեզ և քո հրաշք ֆորումը: Ճիշտ ես, ամեն մեկս մեր սեփական տեսակետն ունենք կարծիք կազմելու ցանկացած ստեղծագործության վերաբերյալ: Բայց ես ի նկատի չեմ էլ ունեցել անձնական ոլորտտ, պարզապես Լիոնը մեր ակումբի լիարժեք անդամ է, պարզապես դա հերիք է, որ մենք, բոլորս աջակցենք Լիոնին, /- "մերն ուրիշա" հայտնի գովազդից մեջբերում/: Ամեն դեպքում Լիոն ջան, ես անձամբ չեմ կարծում, որ մեր տղաները քեզ ինչ որ կերպ վատ են տրամադրված, երևի իշխի են գցում;), որ ավելի լուրջ քայլեր ձեռնարկես կատարելագործելու գիրքտ՝ գովազդային տեսանկյունից. չնայաց ապշած եմ, այսօր գուգլի համակարգում, հենց այնպես, որոնում կատարեցի, այ ընկեր էլ ֆորում կա, որտեղ դու չլինես::o
Բարեկամս, երբեք չեմ աջակցի որևէ մեկին գիտությունը բռնաբարելուն, անկախ նրանից, կլինի մտերիմս, թե ով :)

Լիոն, դիցուք ես չեմ կարող բերել քո ասած նյութը Դեմոյանի աշխատությունից (ես անգամ չգիտեմ, ինքը դրա մասին գրել է, թե ոչ), խնդիրը չի փոխվում բարեկամս:
Էսպես հեռակա հոխորտալով ու՞մ ի՞նչ ես ապացուցում:
Ես ընդամենը բերեցի ինֆորմացիա, որ Դեմոյանը այդպիսի գիրք է հրատարակել:
Հիմա մի քիչ պարզաբանեմ:
Այդ գիրքն ու քո գիրքն իրականում լրիվ տարբերվում են իրարից՝ իրենց կառուցվածքային առումով: Լրիվ այլ խնդիրներ են լուծում և այլն: Բայց դա բավական էր, որ դու հեռական սկսես վատաբանել Դեմոյանին, բայց բարձրաձայն բանավեճից հրաժարվել. ընդամենը հոխորտանք: Հիմա խոստովանեմ. ես քեզ ընդամենը սադրում էի ;)
Եկա այն եզրակացության, որ դու լուրջ մարմիններում քո գիրքը ներկայացնել չես կարող, հասարակ պատճառով. ինքդ էլ գիտես, որ այն շատ խոցելի է:

Chuk
10.02.2010, 21:47
5. ունի համալսարանական վեցամյա կրթություն և ավարտական կարմիր դիպլոմ,
Ի դեպ ֆիքսենք հա, «պատմաբան» ջան, որ այդ կարմիր դիպլոմը իրավաբանի դիպլոմ է, ոչ թե պատմաբանի: Թե չէ ակամա ընթերցողին թյուրիմացության մեջ ես գցում ;)

Տրիբուն
10.02.2010, 21:52
Ըհը, 6.361-րդ ճակատամարտի պահով կարծես չստացվեց, հիմա էլ անցանք այլ թեմայի: Կեցցես, Տրիբուն...

Իհարկե չափանիշ չի, բայց նաև համաձայնիր, որ եթե որևէ մի նման գիրք ընդգրկում է 6.360 ճակատամարտ, այն սկզբունքորեն ուղղակի չի կարող համարվել "թռուցիկ կամ հատվածային"...

Էտ ոնց որոշեցիր որ 6361 -ի պահով չի ստացվել: Շատ էլ լավ ստացվել ա: Արտակարգ ա ստացվել, որ ուզում ես իմանաս: Քո ճակատամարտերի համեմատությամբ, իմ էս միակ ճակատամարտը աղբյուրներով ամենահիմնավորվածն ա ու ամենատպավորիչը:

Չուկ, ի՞նչ կասես, հավանու՞մ ես ճակատամարտս:

Լիոն, կասես որ աղբյուրիս վրա կասկածներ ունես, ու ինչը դուրդ չի եկել, ու ո՞ր պահով ա քո ճակատամարտերը իմից լավը:

Հաֆրեն Փարավոնի բուրգի բարձրաքանդակներում հստակ տեղեկություն կա դրա մասին - «Նրանք հյուսիսային լեռներից էին, որ Շումերները Արատա էին կոչում, բայց եկան հարավից, ու նրանց մեջ առաջնորդներ կային, որոնց բոցման էին ասում»:

Հիմա, հյուսիսային լեռներից, որ Արատա էին ասում, կարծում եմ կասկած չկա, որ Հայաստանի մասին ա խոսքը, իսկ այն որ նրանք հարավից եկան, նշանակում է, որ եկել են եթոֆպիայից, իսկ եթովպիա կարող էին հասնել միայն կարմիր ծովով, այլապես պիտի եգիպտոսի վրայով անցած լինեին… Իսկ դե բոցմանների մասին հիշատակումը խոսում է այն մասին, որ նավերով են անցել Եթովպիա:

Նույն բարձրաքանդակներից
«Եվ նրանց մեջ 460 բոցման կար»
Ամեն նավին մի բոցման, ու ամեն նավի վրա հարյուր զինվոր, ստանում ենք հայերի բանակի թիվը:
«Եվ, Ռա աստծո զորությամբ, նրա որդին հավաքեց իր բոլոր ծառաներին, որ զենք կարող էին կրել, և բաժանեց 62 հավասար մասի»:

Դե, ու սենց շարունակ: Կավելացնե՞ս գրքումդ Լիոն, էսքան ուսումնասիրություն եմ արել:

Chuk
10.02.2010, 21:55
Էտ ոնց որոշեցիր որ 6361 -ի պահով չի ստացվել: Շատ էլ լավ ստացվել ա: Արտակարգ ա ստացվել, որ ուզում ես իմանաս: Քո ճակատամարտերի համեմատությամբ, իմ էս միակ ճակատամարտը աղբյուրներով ամենահիմնավորվածն ա ու ամենատպավորիչը:

Չուկ, ի՞նչ կասես, հավանու՞մ ես ճակատամարտս:

Տրիբուն ձյա, հիմնավորվածության առումով քո ներկայացրած ճակատմարտի ու Լիոնի ներկայացրածների մեջ տարբերություն չեմ տեսնում:

Ժունդիայի
10.02.2010, 21:59
Կամայական վեցնենք հետևյալը. Լիոնը սիրողական է, փաստը մնում է փաստ.
Հսկայածավալ աշխատանք, այդ աշխատանքի ներկայացում հայկական գրեթե բոլոր ֆորումներում, այդ թվում Դարում, այդ աշխատանքի վերաբերյալ բազմաբովնադակ ու ծավալուն քննարկում, այդ աշխատանքով հայ զավակների մեջ սեփական եկրի վերաբերյալ ոգեշնչում, այդ աշխատանքով պատմության բաժնում ռեյտինգային առաջին տեղ գրավվում:

Տրիբուն
10.02.2010, 22:03
1. 10 տարի (22.01.1999-22.01.2009) աշխատել է մեկ գրքի վրա,
2. այդ գրքի ստեղծման համար կարդացել է 441 անուն միայն տպագիր գիրք ու անցել է անհաշիվ քանակությամբ ինտերնետային էջերի վրայով,
3. այդ գրքում գործնականորեն հնարավոր բոլոր մանրամասներով արտացոլել է 5.000 տարում իր ժողովրդի մղած 6.360 ճակատամարտ և պատերազմ,
4. այդ գրքի տպագրական ընդհանուր էջերը անցնում են 2.500-ից,
5. ունի համալսարանական վեցամյա կրթություն և ավարտական կարմիր դիպլոմ,


Լիոն, դոու վունդերկինդ ես:
3650 օրվա ընթացքում, կարդացել ես 441 գիրք: Եթե ամեն գիրքը ընդունենք ընդամենը 100 էջ, կստացվի 44.100 էջ: Այսինք օրական կարդացել ես 12 էջ ու գրել ես 2500/3650=0,68 էջ: Հասցրել ես համ էլ տարբեր ֆորումներում օրական նվազագույնը մեկ էջ գրել ու պատասխանել, էլ չասած բազմաթիվ ինտերնետային էջերը, որոնց վրայով անցել ես: Գինեսի ռեկորդների արժանի ցուցանիշ ա: Դեմոյան օտդիխայետ:

Chuk
10.02.2010, 22:04
Կամայական վեցնենք հետևյալը. Լիոնը սիրողական է, փաստը մնում է փաստ.
Հսկայածավալ աշխատանք, այդ աշխատանքի ներկայացում հայկական գրեթե բոլոր ֆորումներում, այդ թվում Դարում, այդ աշխատանքի վերաբերյալ բազմաբովնադակ ու ծավալուն քննարկում, այդ աշխատանքով հայ զավակների մեջ սեփական եկրի վերաբերյալ ոգեշնչում, այդ աշխատանքով պատմության բաժնում ռեյտինգային առաջին տեղ գրավվում:

Հետո ի՞նչ:
Ես խիստ կասկածի տակ եմ դնում այդ աշխատանքի հավաստիությունն ու համարում, որ ինքը գիտությանը վնաս է բերում:
Անշուշտ սա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է:
Այդ վերաբերմունքիս հաստատում կամ հերքումը կարող է լինել միայն գիտական վեճերում:
Մասնավորապես Լիոնին առաջարկել եմ, որ իր գրքերը ունենան գիտական խմբագիրներ, ընդդիմախոսներ (օպոնենտ) և այլն: Հրաժարվել է:
Առաջարկել եմ ներկայացնել գիտական քննարկման, ոչ թե ֆորումներում, որտեղ մեծ մասը անհրաժեշտ ժամանակ ու գիտելիք չունեն գիտական բանավեճի համար, կամ պիտի համաձայնվեն, կամ էլ ոչ:
Հիմա էլ առաջարկում եմ. եղբայր, եթե տենց լուրջ գիտական գործ ես անում, նյութը քեզ բավարար է դոկտորական պաշտպանելո համար, եթե լուրջ է, պաշտպանիր, ապացուցիր:

Շինարար
10.02.2010, 22:52
Լավ, ժողովուրդ մի բան էլ ես հարցնեմ էլի, Լիոնը դե գիտենք, Լիոնն ա էլի:)) Մեր ցալկուտեցիների ու դիմացեցիների երեկվա տուրուդմփոցից մի հազար տարի հետո եթե իր աշխատությունը գրեր, այդ էլ կներգրավեր իր ռազմական տարեգրության մեջ:)) Իսկ Դեմոյանին այդպես պաշտպանելու պատճառը ո՞րն է, գիտնական է, թե չէ գիտես… Դա պատճառ չեմ համարում… Ինչքանով եք համոզված իր տվյալների հավաստիությանը, ինքս Դեմոյանի մասին առաջին անգամ լսել կամ կարդացել եմ ակումբում Չուկի ու Լիոնի բանավեճից, ուղղակի հետաքրքիր է, գուցե այնպիսի փաստարկներ բերեք, որ ինձ վերջապես հասկանալի դառնա Դեմոյանին այդպես կաթոգին պաշտպանելը:8

Chuk
10.02.2010, 22:59
Լավ, ժողովուրդ մի բան էլ ես հարցնեմ էլի, Լիոնը դե գիտենք, Լիոնն ա էլի:)) Մեր ցալկուտեցիների ու դիմացեցիների երեկվա տուրուդմփոցից մի հազար տարի հետո եթե իր աշխատությունը գրեր, այդ էլ կներգրավեր իր ռազմական տարեգրության մեջ:)) Իսկ Դեմոյանին այդպես պաշտպանելու պատճառը ո՞րն է, գիտնական է, թե չէ գիտես… Դա պատճառ չեմ համարում… Ինչքանով եք համոզված իր տվյալների հավաստիությանը, ինքս Դեմոյանի մասին առաջին անգամ լսել կամ կարդացել եմ ակումբում Չուկի ու Լիոնի բանավեճից, ուղղակի հետաքրքիր է, գուցե այնպիսի փաստարկներ բերեք, որ ինձ վերջապես հասկանալի դառնա Դեմոյանին այդպես կաթոգին պաշտպանելը:8

Շինարար ջան, կասեմ ազնիվ. ես գիտեմ լիքը լավ մասնագետների, ովքեր իր մասին բարձր կարծիք ունեն, գիտեմ որ գիտական շրջանակներում հարգված ա: Իմ համար սա արդեն ցուցանիշ ա: Իրա աշխատությունն էլ կարդում եմ հետաքրքրությամբ, տեսնում եմ հստակ աղբյուրների հիշատակում և այլն, ու ընդհանուր ամեն ինչը ցույց ա տալիս աշխատանքի լրջությունը: Բայց արի թյուրիմացությունը մի կողմ դնենք. ես Դեմոյանին չեմ պաշտպանում:

Ժունդիայի
11.02.2010, 03:46
Շինարար ջան, կասեմ ազնիվ. ես գիտեմ լիքը լավ մասնագետների, ովքեր իր մասին բարձր կարծիք ունեն:

Հա դե մեր հարգարժան Լիոնի գրքի վերաբերյալ լիքը լավ մասնագետներ լիքը լավ կարծիքներ ունեն ասենք՝ Արտակ Մովսիսյան, Արմեն Այվազյան....

Chuk
11.02.2010, 03:49
Հա դե մեր հարգարժան Լիոնի գրքի վերաբերյալ լիքը լավ մասնագետներ լիքը լավ կարծիքներ ունեն ասենք՝ Արտակ Մովսիսյան, Արմեն Այվազյան....

Ես դեռ իրանցից տենց բան չեմ լսել :oy
Որ բարեկամական ուսին թփթացրել ու ասել են «Ապրես, տղա ջան», չեմ կասկածում :)

Lion
11.02.2010, 08:55
Chuk

Եթե նկատեցիր (կամ ավելի շուտ չնկատեցիր), ես հեռակա չեմ հոխորտում: Ավելին, փառք աստծո ես այնքան կամ, որ հոխորտամ դիմացինիս ուղիղ դեմքին ու ասեմ, այդ հոխորտանքը կարող է նույն այդ դիմացինին ամենևին էլ հաճելի չլինել: Հարգելի ադմինիստրատոր, կարծում եմ նաև, որ ես այնքան կամ, որ հասկանամ, թե ինչ է սադրանքը, որտեղ է սկսվում ու որտեղ վերջանում: Ես չվատաբանեցի պ-ն Դեմոյանի գիրքը, այլ ընդամենը, երբ այն համեմատության մեջ դրվեց իմ գրքի հետ, պարզ մի օրինակով ցույց տվեցի իմ գրքի առավելությունները: Իսկ նման օրինակներ ես կարող եմ տասնյակներով բերել: Եթե կարծում ես, որ դա նշանակում է. "վատաբանել պ-ն Դեմոյանի գիրքը"... մտածիր, դա քո պրոբլեմն է: Իսկ ես ընդամենը ասում եմ, որ այս ու այս հարցերում իմ գիրքը ավելի լավն է, ասում եմ և պատրաստ եմ փաստերով ու փաստարկված ձևով հիմնավորել ասածս: Ու դա արդեն այն մարդու խնդիրն է, ում գիրքը այս կամ այն հատկանիշներով զիջում է իմ գրքին:

Այսպես ասած "լուրջ մարմիններ"-ում, ինչպես արդեն բազմիցս է ասվել, ես իմ գիրքը չեմ ներկայացրել և առայժմ չեմ ներկայացնի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, որոնց մեջ առաջնայինն է այդ մարմինների համատարած կոռումպացվածությունը, "գիտական շտամպերով" առաջնորդվելը, իմ` չափազանց զբաղված լինելը, դրա` ինձ այս պահին բացարձակապես պետք չլինելը և այլն: Ավելացնենք նաև, որ "լուրջ մարմիններում" ներկայանալուց հետո ինձ կառաջարկվի հազար ու մի կոռումպացված մինիմում հանձնել, հետո էլ մի միջակության մոտ, որը ողջ կյանքում գրել է, թե "Ուրարտուն դա Հայաստան չէ", ոչինչ չի հասկանում ռազմական պատմությունից և մինչև հիմա էլ հոգու խորքում վստահ է, որ քուշանների հիմնական հարվածային ուժը թեթև հեծյալ նետաձիգներն էին, ուրեմն ինձ կառաջարկվի նման մի նմշած միջակության մոտ դառնալ "ասպիրանտ", որ ինքը, տեսեք-տեսեք, տարիներ անց իր նմշած ձեռքով խմբագրի աշխատանքս, այնտեղից դուրս թողնի այն ամենը, ինչ իր կարծրացած ուղեղի մեջ չի տեղավորվում, որ հետո էլ մի քանի հազար դոլար կաշառք ուզելուց հետո "բարեհաճի" համաձայնել, որ ինձ գիտական կոչում շնորհեն...

Շնորհակալ եմ... բայց դա ինձ համար չի :)


Ի դեպ ֆիքսենք հա, «պատմաբան» ջան, որ այդ կարմիր դիպլոմը իրավաբանի դիպլոմ է, ոչ թե պատմաբանի: Թե չէ ակամա ընթերցողին թյուրիմացության մեջ ես գցում

Ի դեպ ֆիքսենք, հարգելի ադմինիստրատոր, որ ես իմ խոսքերի մեջ դնում եմ հենց այն իմաստը, որը դնում եմ և առաջարկում եմ, դրանք ընկալելու համար, դրանք ուշադիր կարդալ: Ես գրեցի, որ ունեմ. "համալսարանական վեցամյա կրթություն և ավարտական կարմիր դիպլոմ": Ես որևէ տեղ չգրեցի, որ ես ունեմ պատմաբանի կրթություն և ասենք ԵՊՀ պատմության ֆակուլտետի կարմիր դիպլոմ: Սակայն, եթե չես մոռացել, "համալսարանական կրթություն" կոչվածը հենց նրանով է տարբերվում այլ "ոչ համալսարաններում" ստացված կրությունից, որ այստեղ մարդը գիտելիքների մի ամբողջ համակարգ է ստանում, համակարգ, որոնց մեջ էական տեղ է հատկացվում նաև "Պատմություն" կոչված գիտությանը:

Ավելին, եթե կարծում ես, որ ԵՊՀ Պատմության ֆակուլտետ ավարտած միջին ուսանողը "պատմության դիպլոմով" 10 տարում արել է ավելին "իր" մասնագիտության ոլորտում, քան ես նույն այդ 10 տարում, ապա "թող նա լինի պատմաբան, ես էլ չլինեմ": Իսկ իրականում, վստահ եմ, որ նույն այդ Հայոց պատմության և հատկապես Հայող ռազմական պատմության ոլորտում ես իմ կարդացած գրականությամբ ու արածով ավելի պատմաբան եմ, քան նույն այդ ֆակուլտետի շրջանավարտների գերակշիռ մեծամասնությունը...

Հ.Գ.


Տրիբուն ձյա, հիմնավորվածության առումով քո ներկայացրած ճակատմարտի ու Լիոնի ներկայացրածների մեջ տարբերություն չեմ տեսնում:

Բա որ ասում եմ մասնագետ չես ու չես հասկանում էս ամենից...

Տրիբուն

Աղբյուներդ լուրջ չեն: Սկսենք նրանից, որ ցույց տուր սկզբնաղբյուրը, հետո էլ ներկայացրու մասնագետների կարծիքները դրանց մասին:


Լիոն, դոու վունդերկինդ ես:
3650 օրվա ընթացքում, կարդացել ես 441 գիրք: Եթե ամեն գիրքը ընդունենք ընդամենը 100 էջ, կստացվի 44.100 էջ: Այսինք օրական կարդացել ես 12 էջ ու գրել ես 2500/3650=0,68 էջ: Հասցրել ես համ էլ տարբեր ֆորումներում օրական նվազագույնը մեկ էջ գրել ու պատասխանել, էլ չասած բազմաթիվ ինտերնետային էջերը, որոնց վրայով անցել ես: Գինեսի ռեկորդների արժանի ցուցանիշ ա: Դեմոյան օտդիխայետ:

Ամենևին էլ ոչ, ուղղակի անչափ սիրում եմ այն գործը, որը անում եմ: Ընդամենը: Ամբողջական շաբաթ ու կիրակիներ են եղել, որ ես առավոտյան ժամը 9:30-ից գնացել եմ Հանրային գրադարանի ընթերցասրահ, շարել եմ կողքերս մի քանի տասնյակ գիրք ու մինչև ուշ երեկո, մինչև ընթերցասրահի փակվելը, երբ ընթերցասրահի աշխատողը խնդրում եր ինձ դադարեցնել ընթերցանությունը, կարդացել եմ: Կարդացել եմ ու մտածել, կարդացել եմ, համեմատել եմ և մոդելավորել: Իսկ քեզ ոնց է, որ տարիներ են եղել, որ ես արձակուրդի եմ գնացել իմ հիմնական աշխատանքից ու... արձակուրդիս մեծ մասը անցկացրել եմ նույն այդ ընթերցասրահում: Հիմի կասեք գիժա, չէ? Իսկ քեզ ոնց է, որ իմ ծանոթները, որոնք ինձ հանդիպում էին նույն այդ ընթերցասրահում, կարծում էին, թե ես գաղտնի կերպով դիսերտացիա եմ գրում իրավաբանության ոլորտում ու չէին հավատում, որ իրականում ես ասպիրանտուրայում չեմ սովորում...? Մի անգամ մի մտածող ասել է. "Երանի այնպես լինի,, որ դուք էլ Ձեր աչքերով տեսնեք իմ տեսածը": Երանի թե այդպես լիներ... Բայց միայն ես գիտեմ, թե ինչերի միջով եմ ես անցել այդ 10 տարում, ինչեր եմ տեսել, ինչեր եմ արել և ինչքան եմ սխալվել ու ուղղել սխալներս: Դուք դա երբեք էլ չեք իմանա...

Բարդ ուղի էր դա, Տրիբուն, և սա ես ասում եմ առանց դույզն իսկ չափազանցեցնելու: Փորձեցի, սխալվեցի, ուղղեցի սխալներս, նորից փորձեցի, գտա ճիշտ ուղին և առաջ անցա: Արդյունքում մաս առ մաս ու տառացիորեն զրոյից ստեղծեցի նմանատիպ աշխատության գրելու մեթոդիկա: Ուսումնասիրության ենթարկեցին սկզբնաղբյուր հանդիսացող պատմիչների հսկայական քանակությամբ գրվածքներ և սեպագրեր, կարդացի մեծ քանակությամբ ընդհանուր պատմական ու նեղ ռազմագիտական գրականություն, փնտրեցի և գտա հարյուրավոր ինտերնետ կայքեր, կարդացի ու համեմատեցի այդ ամենը, անցա հազարավոր տպագիր էջերի վրայով` արդյունքում հաճախ, ինչպես ոսկեավազ լվացող մի ոսկեխույզ, ուրախ լինելով միայն նրա համար, որ դրանցում հանդիպել եմ ինձ հետաքրքրող թեմային վերաբերվող ընդամենը մի քանի խիստ արժեքավոր բառի կամ տեղեկատվության: Եվ այնուհանդերձ ես հավաքեցի տարաբնույթ աղբյուրներում ցրված այդ տեղեկատվությունը, Տրիբուն, համակարգեցի դրանք, վերլուծեցի, ընդհանրացրեցի և իմ կողմից մշակած մեթոդիկայի օգնությամբ ի վերջո շարադրեցի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը:

Տես, ուսումնասիրված է հույների ու հռոմեացիների ռազմական պատմությունը, ուսումնասիրված է թերևս ամենաշատը աշխարհում, ակադեմիական մակարդակներով վերլուծված են եվրոպական հիմնական ազգերի ռազմական պատմությունները, սակայն նույնիսկ նրանք չունեն իրենց անցած ռազմական ուղու նմանատիպ սպառիչ և համընդգրկուն մի վերլուծության, այն դեպքում, երբ մենք արդեն... ունենք այն:
Հենց սա եմ ես համարում այս տաս տարվա ջանքերիս հիմնական պտուղը, Տրիբուն, հենց սա է այն արդյունքը, որն ինձ շատ է գոհացնում և որը տեսնելով ես դույզն իսկ չեմ զղջում անցածս ուղու համար: Ընդ որում սա ես համարում եմ ոչ միայն իմ, այլև իմ ազգի ձեռքբերումը, քանի որ ներկայումս երկրագնդի վրա ապրող և ոչ մի ազգ չի կարող հպարտանալ նման մի փաստով` ունենալ իր անցած ռազմական ուղու սպառիչ տարեգրությունը:

Հ.Գ.


Հիմա էլ առաջարկում եմ. եղբայր, եթե տենց լուրջ գիտական գործ ես անում, նյութը քեզ բավարար է դոկտորական պաշտպանելո համար, եթե լուրջ է, պաշտպանիր, ապացուցիր:

Եղբայր, ես մի քանի անգամ ասել եմ, թե դա ինչու ինձ պետք չէ: Ես մի քանի լուրջ ու գրքիս հետ բացարձակապես չկապված պատճառներ ունեմ, որոնք ինձ ստիպում են առայժմ ձեռնպահ մնալ բանավեճ սկսելուց: Դա, զուտ անձնական, իմ անձի հետ կապված պատճառներով, ինձ հիմա պետք չէ: Ես չեմ ձգտում դրան: Բայց դա նաև չի նշանակում, որ ես խուսափում եմ դրանից և, ինչպես արդեն ասել եմ, եթե բանավեճը այնուհանդերձ սկսվի, իմ պատասխանը ոչ-ոքի քիչ չի թվա...


Ես դեռ իրանցից տենց բան չեմ լսել

Հետաքրքիրա, երևի կուզենայիր, որ նոտարական վավերացմամբ ինձ մի թուղթ տային, որ գիրքս լավն է?

My World My Space
11.02.2010, 12:01
ես աչքիս սկսելու եմ հովանավորել քո մյուս հատորների տպագրությունը............

Lion
11.02.2010, 16:36
My World My Space ջան, իմ գիրքը լրիվ տպագրված է` 70 հատորներ (մասեր), որոնք իրենց մեջ պարունակում են իմ գիրքը...

My World My Space
11.02.2010, 16:55
բա ո՟նց կարող ենք ձեռք բերել բոլոր 70-ն էլ.....

Lion
11.02.2010, 17:06
Շատ պարզ - խանութից, հատը 1.200 դրամով կամ ինձնից, հատը 1000 դրամով :)

Chuk
11.02.2010, 17:57
Լիոն ջան, էդ համատարած կոռումպացված համակարգում դու կարողացել ես սովորել, այն էլ՝ կարմիր դիպլոմով, իսկ պաշտպանել չես կարող:
Ես էլ պարզ ասում եմ. գլուխ ես հարթուկում: Եթե աշխատանքդ իսկապես լուրջ ա, դու հանգիստ կարող ես դոկտորական պաշտպանել:

հ.գ. Ի դեպ չնշելու դեպքում, թե որտեղ ես սովորել, ընթերցողն ուրիշ բան ա հասկանում: Ասել եմ ու կասեմ. դու պատմության կեղծարար ես :)

Lion
11.02.2010, 18:11
Ի գիտություն քեզ և ի պատիվ ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի ասեմ, որ. "էդ համատարած կոռումպացված համակարգում" ես սովորել եմ վեց տարի ու ստացել եմ կարմիր դիպլոմ առանց մեկ կոպեկ իսկ կաշառք տալու: Մնացածի պահով, աշխատանքիս լրջության մասին մարդիկ թող իրենք կարծիք կազմեն, իսկ թե ինչու չեմ պաշտպանում, արդեն իսկ ասացի:

Քո կարծիքն իմ մասին պարզ է: Ես էլ ասել եմ ու կասեմ -

քո կարծիքը անհիմն և փաստական հիմնավորումից բացարձակապես զուրկ մի բան է:

Եթե համաձայն չես, պետք չէ ինձ որևէ բան ապացուցել, ուղղակի փաստեր բեր առ այն, որ ես. "պատմության կեղծարար" եմ: Փաստերը շարադրիր, որոնք կապացուցեն, որ ես կեղծարար եմ, ավելորդ խոսքեր պետք չեն, միայն փաստեր...

Chuk
11.02.2010, 18:14
Ի գիտություն քեզ և ի պատիվ ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի ասեմ, որ. "էդ համատարած կոռումպացված համակարգում" ես սովորել եմ վեց տարի ու ստացել եմ կարմիր դիպլոմ առանց մեկ կոպեկ իսկ կաշառք տալու: Մնացածի պահով, աշխատանքիս լրջության մասին մարդիկ թող իրենք կարծիք կազմեն, իսկ թե ինչու չեմ պաշտպանում, արդեն իսկ ասացի:

Քո կարծիքն իմ մասին պարզ է: Ես էլ ասել եմ ու կասեմ -

քո կարծիքը անհիմն և փաստական հիմնավորումից բացարձակապես զուրկ մի բան է:

Եթե համաձայն չես, պետք չէ ինձ որևէ բան ապացուցել, ուղղակի փաստեր բեր առ այն, որ ես. "պատմության կեղծարար" եմ: Փաստերը շարադրիր, որոնք կապացուցեն, որ ես կեղծարար եմ, ավելորդ խոսքեր պետք չեն, միայն փաստեր...
Թերթիր թեմայի էջերը :)

Lion
11.02.2010, 20:22
Թերթել եմ ու էլի եմ թերթում - և միայն տեսնում եմ Chuk-ի անհիմն, փաստական հիմնավորումից բացարձակապես զուրկ և իր հիմքում .պատմության հետ բացարձակապես կապ չունեցող մոտիվացիա պարունակող քննադատություն...

My World My Space
11.02.2010, 22:01
Չուկ ջան կարելի ա՟ քեզ մի խնդրանք.....
Այն համեմատությունները ինչ որ արեցիր մի շարունակի, առաջին հերթին նրա համար, որ ցանկացած մարդու համար ավելի հարազատ ա իր ստեղծագործությունը, որը սուբյեկտիվ կարծիք լինելուց բացի, լիովին օբյեկտիվ ա մարդկային տեսակետից: Երկրորդ. պետք չի Լիոնին համեմատել իրա "օպոնենտի" հետ թեկուզ միայն այն պատճառով, որ Ըստ Լիոնի նրանք տարբեր մոտեցումներ ունեն խնդրո առարկայի վերաբերյալ: Երրորդ ու ամենակարևորը. պետք չի մարդուն վիրավորել կեղծարար, հորինող կամ այլ մակդիրներով, թեկուզ և չես ընդունում նրա տեսակետները և քանի որ մասնագիտական տեսանկյունից չես կարող ապացուցել տեսակետդ:

Քո կողմից եռանդագին պաշտպանվող Դեմոյանի հասցեին Լիոնը ոչ մի վարկաբեկող բան չի ասել, առավել ևս, խուսափել է գնահատականեր տալուց: Դեմոյանին պաշտպանելու քո ջանքերը օբյեկտիվության տեսանկյունից այքան անհասկանալի են, որ այլևայլ կարծիքների տեղիք են տալիս: Եթե դու ամեն դեպքում մնում ես քո կարծիքին, համենայնդեպս հարգիր մարդուն, ու գոնե ավելի քիչ այցելի էս թեման: Սադրելու ընդունակություններդ փորձիր ավելի ժամանցային թեմաներում, ավելի հետաքրքիր արդյունքներ կլինեն:

Ես ծանոթ եմ Դեմոյնի մի քանի աշխատությունների ու թույլ կտամ ինձ ասել, որ պատմնության մեջ նա ոչ մի նոր խոսք չի ասել, ավելին ելնելով հանրահայտ դառնալու ցանկությունից նա ժամանակ առ ժամանակ հավաքում է որոշակի արդիական ինֆորմացիա ու հրամցնում ընթերցողներին..... Թեև այսսքանով հանդերձ ես չեմ ասում թե Լիոնը ավելի լավ գործ է արել, քանի որ ծանոթ չեմ նրա աշխատություններին, ու որևէ կերպ չեմ պաշտպանում նրան:

Շնորհակալ եմ եթե համբերություն ունեցար ու կարդացիր մինչև վերջ......

Chuk
11.02.2010, 23:53
Չուկ ջան կարելի ա՟ քեզ մի խնդրանք.....
Այն համեմատությունները ինչ որ արեցիր մի շարունակի, առաջին հերթին նրա համար, որ ցանկացած մարդու համար ավելի հարազատ ա իր ստեղծագործությունը, որը սուբյեկտիվ կարծիք լինելուց բացի, լիովին օբյեկտիվ ա մարդկային տեսակետից: Երկրորդ. պետք չի Լիոնին համեմատել իրա "օպոնենտի" հետ թեկուզ միայն այն պատճառով, որ Ըստ Լիոնի նրանք տարբեր մոտեցումներ ունեն խնդրո առարկայի վերաբերյալ: Երրորդ ու ամենակարևորը. պետք չի մարդուն վիրավորել կեղծարար, հորինող կամ այլ մակդիրներով, թեկուզ և չես ընդունում նրա տեսակետները և քանի որ մասնագիտական տեսանկյունից չես կարող ապացուցել տեսակետդ:

Քո կողմից եռանդագին պաշտպանվող Դեմոյանի հասցեին Լիոնը ոչ մի վարկաբեկող բան չի ասել, առավել ևս, խուսափել է գնահատականեր տալուց: Դեմոյանին պաշտպանելու քո ջանքերը օբյեկտիվության տեսանկյունից այքան անհասկանալի են, որ այլևայլ կարծիքների տեղիք են տալիս: Եթե դու ամեն դեպքում մնում ես քո կարծիքին, համենայնդեպս հարգիր մարդուն, ու գոնե ավելի քիչ այցելի էս թեման: Սադրելու ընդունակություններդ փորձիր ավելի ժամանցային թեմաներում, ավելի հետաքրքիր արդյունքներ կլինեն:

Ես ծանոթ եմ Դեմոյնի մի քանի աշխատությունների ու թույլ կտամ ինձ ասել, որ պատմնության մեջ նա ոչ մի նոր խոսք չի ասել, ավելին ելնելով հանրահայտ դառնալու ցանկությունից նա ժամանակ առ ժամանակ հավաքում է որոշակի արդիական ինֆորմացիա ու հրամցնում ընթերցողներին..... Թեև այսսքանով հանդերձ ես չեմ ասում թե Լիոնը ավելի լավ գործ է արել, քանի որ ծանոթ չեմ նրա աշխատություններին, ու որևէ կերպ չեմ պաշտպանում նրան:

Շնորհակալ եմ եթե համբերություն ունեցար ու կարդացիր մինչև վերջ......
1. Ես համեմատել եմ զուտ որակական իմաստով, ոչ բովանդակային ու շարունակելու եմ համեմատել. աշխատություններից մեկը փաստազուրկ է, մյուսը հիմնավորված:
2. Դեմոյանին ես չեմ պաշտպանել, այլ ասել եմ, որ իր աշխատանքը ի տարբերություն Լիոնի աշխատանքի լուրջ է:
3. Ես ասել եմ ու կասեմ, որ Լիոնի աշխատանները փաստազուրկ են, բազմիցս հիմնավորվել է:
4. Գիտության մեջ չեն առաջնորդվում հեղինակին չխոցելու մոլուցքով, այլ առաջնորդվում են ճշմարտություն ի դերև հանելու:
5. Բազմիցս Լիոնին առաջարկել եմ ինձ (բոլորիս) ապացուցել իր աշխատանքի լրջությունը՝ գիտական բանավեճերում, հրաժարվել է: Հրաժարվելուց կռուտիտի բնույթն էական չէ, էականը փաստն է: Ֆորումներում նյութեր տեղադրելը ու ինչ-որ գիրք հրատարակելը, ոչ լուրջ, առանց այէսբիեն, առանց հրատարակչություն և այլն լուրջ չէ:
6. Թեմայի էջերում տարբեր մարդիկ հիմնավորել են աշխատության թերի լինելը, Լիոնի կողմից նորմալ պատասխանի փոխարեն արժանացել «հարձակման»,
7. Բարի եղիր հաշտարարի դեր չստանձնել :)

Lion
12.02.2010, 08:18
1. Ես համեմատել եմ զուտ որակական իմաստով, ոչ բովանդակային ու շարունակելու եմ համեմատել. աշխատություններից մեկը փաստազուրկ է, մյուսը հիմնավորված:

Փաստական հիմնավորումից բացարձակապես զուրկ և իր հիմքում պատմության հետ բացարձակապես կապ չունեցող մոտիվացիա պարունակող հերթական անհիմն հայտարարությունը:

Ցանկացած մարդ ունի կարծիքի ազատության իրավունք, այնպես որ լիովին իրավունք ունես կարծել, որ պ-ն Դեմոյանի աշխատությունը իմ գրքից լավն է: Ուղղակի ամրագրենք, որ առայժմ դու որևէ փաստական հիմնավորում չես բերել առ ապացույց այդ կասկածելի թեզին, ինչը ինքնին վկայում է այն մասին, որ սա փաստական հիմքից զուրկ մի հայտարարություն է:

3-րդ և 6-րդ կետերում մենք գործ ունենք ստի հետ: Եթե ես սխալվում եմ, բարի եղիր ընդհանուր խոսքերի փոխարեն ներկայացնել փաստեր և ցույց տալ, որ դու. "բազմիցս հիմնավորվել" ես քո այդ կասկածելի պնդումը, ինչպես նաև ցույց տալ, թե այդ ինչպես և որտեղ են. "Թեմայի էջերում տարբեր մարդիկ հիմնավորել" աշխատության թերի լինելը, և , որ. "Լիոնի կողմից նորմալ պատասխանի փոխարեն արժանացել «հարձակման»"

Ներկայացրու փաստերը, Chuk, հերթական անգամ կոչ եմ անում քեզ փաստերով խոսել, այլ ոչ թե բավարարվել ընդհանուր ու ոչինչ չնշանակող պիտակներով ու որակումներով...

Chuk
12.02.2010, 19:19
Փաստական հիմնավորումից բացարձակապես զուրկ և իր հիմքում պատմության հետ բացարձակապես կապ չունեցող մոտիվացիա պարունակող հերթական անհիմն հայտարարությունը:

Ցանկացած մարդ ունի կարծիքի ազատության իրավունք, այնպես որ լիովին իրավունք ունես կարծել, որ պ-ն Դեմոյանի աշխատությունը իմ գրքից լավն է: Ուղղակի ամրագրենք, որ առայժմ դու որևէ փաստական հիմնավորում չես բերել առ ապացույց այդ կասկածելի թեզին, ինչը ինքնին վկայում է այն մասին, որ սա փաստական հիմքից զուրկ մի հայտարարություն է:

3-րդ և 6-րդ կետերում մենք գործ ունենք ստի հետ: Եթե ես սխալվում եմ, բարի եղիր ընդհանուր խոսքերի փոխարեն ներկայացնել փաստեր և ցույց տալ, որ դու. "բազմիցս հիմնավորվել" ես քո այդ կասկածելի պնդումը, ինչպես նաև ցույց տալ, թե այդ ինչպես և որտեղ են. "Թեմայի էջերում տարբեր մարդիկ հիմնավորել" աշխատության թերի լինելը, և , որ. "Լիոնի կողմից նորմալ պատասխանի փոխարեն արժանացել «հարձակման»"

Ներկայացրու փաստերը, Chuk, հերթական անգամ կոչ եմ անում քեզ փաստերով խոսել, այլ ոչ թե բավարարվել ընդհանուր ու ոչինչ չնշանակող պիտակներով ու որակումներով...

Մհեր ջան, կարո՞ղ ես հիմնավորել ոչ ադեկվատ ռեակցիադ սկսած այն գրառումից, որտեղ ես ներկայացրի, որ նոր գիրք է հրատարակվել՝ մոտավորապես նույն խնդիրն ուսումնասիրող:
Միանգամից անցար հիմնավորումներին, որ «վա՜յ, տեսեք, ես առաջինն եմ», «Վա՜յ, Դեմոյանը չի գրել որ ես առաջինն եմ՝ մնացածը թողնում եմ ձեզ» և այլն:

Հիմա ասելիքս. քեզ որևէ բան ապացուցելու խնդիր չունեմ: Ամեն ինչ թեմայի էջերում գրված է ու բարեխիղճ ընթերցողը ցանկության դեպքում ամեն ինչ կտեսնի :)

Տրիբուն
12.02.2010, 19:27
Հիմա ասելիքս. քեզ որևէ բան ապացուցելու խնդիր չունեմ: Ամեն ինչ թեմայի էջերում գրված է ու բարեխիղճ ընթերցողը ցանկության դեպքում ամեն ինչ կտեսնի :)

Առավել ևս, որ Լիոնին որևէ բան ապացուցելը նույնիսկ տեսականորեն անհնարին է:

Վերջին հաշվով, սեփական գլուխգործոցից անընդհատ քոփիներ անելը կա ու կա: Լիոնի առաջինը լինելու ու գրքերի 100% հավաստիության մասին տեղեկություններ կան Կյուրոպեդիայում: Որոշ բաներ գրել է նաև Խորենացին:

Lion
12.02.2010, 19:40
Chuk

Կարծում եմ, որ դու սխալ ես հասկացել իմ ռեակցիան: Այստեղ որևէ. "ոչ ադեկվատություն" բացարձակապես չկա: Եթե դա այդպես չէ, ապա, ասա խնդրեմ, ո՞րն էր ռեակցիայի. "ոչ ադեկվատությունը": Այն, որ ես ներկայացրեցի իմ գրքի ստեղծման պատմությո՞ւնը, թե այն, որ ես բացահայտեցի մինչ անհայտ Ձեզ անհայտ մի քանի մանրամասներ: Չգիտեմ դու ոնց, բայց ես այստեղ ոչ մի. "ոչ ադեկվատություն" չեմ տեսնում, իրոք չեմ տեսնում: Ընդհակառակը, շատ հետաքրքիր զրույց գնաց, որի արդյունքում կարծում եմ շատ-շատերը ավելի լավ ճանաչեցին ինձ և իմ գիրքը - այսքան բան:

Տրիբուն

Ինչ ասեմ, ակնհայտորեն դու որևէ անձնական խնդիր ունես իմ կամ իմ գրքի հետ, քանի որ այս էլ քանի տարի է, վատանաբում ես իմ գիրքը, բայց առայժմ դեռ որևէ տրամաբանական հիմնավորում չես ներկայացնել առ այն, թե ինչն է իմ գրքի մեջ. "սխալ"...

Chuk
12.02.2010, 19:47
Ինչ ասեմ, ակնհայտորեն դու որևէ անձնական խնդիր ունես իմ կամ իմ գրքի հետ, քանի որ այս էլ քանի տարի է, վատանաբում ես իմ գիրքը, բայց առայժմ դեռ որևէ տրամաբանական հիմնավորում չես ներկայացնել առ այն, թե ինչն է իմ գրքի մեջ. "սխալ"...

Տեսնու՞մ ես, նորից ոչ ադեկվատ ռեակցիա:
Ինչ-ինչ, բայց Տրիբունի հիմնավորումները ոչ տրամաբանական պիտակելը բացահայտ կեղծիք է:
Խնդիրը հետևյալն է. դու քննադատություն լսել չկարողացար, ահա պատճառներից մեկը, որ մեր ռեակցիան քո աշխատանքի նկատմամբ այդ աստիճան սրվեց:

Շարունակում եմ:
Ֆորումներում քննարկման դնելով ու բացառապես բոլոր քննադատությունները անտրամաբանական կոչելով դու գրքիդ հավաստությունը չես ցույց տալիս:
Գիրքդ քննարկման դիր, եթե այն ճշմարտացի ու լուրջ գիրք է, գիտական շրջանակներում:
Ու չասես կոռումպացված ու այլ հեքիաթներ: Նորմալ գիտնականը պիտի հաղթահարի բոլոր այդ կարգի արգելքները:
Պնդում եմ, ինքդ գիտես, որ գիրքդ հավաստի չի:

Նորից համեմատության մասին:
Առաջին հերթին համեմատել եմ գրքի արտաքին տեսքը:
Ես դեռ այն ժամանակ էի քեզ ասում, որ սա կարևոր է:
Հիմա մի դրվագ. երբ ես ասացի, որ քո գրքում ինտերնետից քաշված ցածրորակ նկարներ են, ահավոր անորակ, դու ասացիր, որ որակյալ նկար չկա: Ասացի՝ նկարել տայիր: Ասացիր՝ նկարիչ չկա, որը դա կարող է անի: Պրիմիտիվ օրինակ. Դեմոյանի գրքում կան նկարներ, որոնցով հստակ պատկերացում է կազմվում այն ժամանակվա սպառազինության, զինվորի կերպարի մասին: Բա ո՞նց եղավ:
Խնդիրն այն է, որ դու նույնիսկ այդ չափից ավելի իրական ու օբյեկտիվ քննադատությանը ոչ ադեկվատ արձագանքեցիր: Խոսքը սրա մասին է: Անիմաստ է որևէ հիմնավորում բերելը: Օրինակ այս գրառմանս պատասխանելու ես կես էջանոց գրառումով՝ իբր հիմնավորումներով, իրականու օդ կրակելով ու ոչ ադեկվատ:

Lion
12.02.2010, 20:26
Տրիբուն-ին ուղղված պոստս. "ոչ ադեկվատ ռեակցիա" որակելը իրոք որ ծիծաղելի է: Պատկերացրու, որ իրական. "ոչ ադեկվատ" ռեակցիա իրեն հենց նոր թույլ տվեց ծանոթներիցս մեկը, որ առիթ լինի, կպատմեմ այդ մասին:

Հիմի մի հատ արի նստենք ու ռազբոր անենք, թե ինչու ես սխալվում, երբ ասում, ես, որ. "Տրիբունի հիմնավորումները ոչ տրամաբանական պիտակելը բացահայտ կեղծիք է":

Հուսով եմ գիտես, թե ինչ է "տրամաբանություն" կոչվածը: Հուսով եմ դա գիտեն նաև նրանք, ովքեր կկարդան այս գրառումները: Իսկ հիմա արի նստենք ու վերլուծենք Տրիբուն-ի վերջին պոստերը այս թեմայով ու դրանց՝ իմ "ռեակցիան" և հասկանանք. "ով ով է"…

06.02.2010 15:33-ին Տրիբուն-ը գրեց "ես"-ի մասին, որը իմ կարծիքով, այսինքն համաձայն "էթիկա" կոչվածի իմ ընկալման և պատկերացման, աբսուրդ է: Հետո նա գրեց հորինված մի ճակատամարտի մասին ևասաց, թե իմ գրքում կարիք կա ավելացնելու 6.361-րդ ճակատամարտը: Ես իհարկե գիտեի, որ դա աբսուրդ է, բայց... ընդամենը առաջարկեցի Տրիբուն-ին բերել աղբյուրագիտական հիմնավորումները և դառնալ իմ գրքում 6.361-րդ ճակատամարտի հայտնվելու պատճառը;

Դու ինքդ էլ լավ գիտես, որ ստացվեց ավելի աբսուրդ մի պատասխան, որը, այլ պարագայում, կորակեիր որպես թեմայից շեղում և կպատժեիր ադմինիստրատիվ քո ողջ խստությամբ: Բայց թքած օբյեկտիվության վրա, Տրիբուն-ը "մերն" է, իսկ Lion-ին էլ չենք սիրում: Բայց դե էդ էլ դեռ ջհանդամ...

Ասա ինձ խնդրեմ, Տրիբուն-ի այդ գրառումներն էին այն "տրամաբանական" փաստարկները, որոնք ես որակեցի որպես "տրամաբանական հիմնավորում չներկայացնել", որն էլ քո կողմից որակվեց որպես բացահայտ կեղծիք? Դու իրոք վերևում բերածս այդ պոստերը նկատի ունեիր? Այսինք դու իրոք պնդում ես, որ այդ աբսուրդ ճակատամարտը և նրա ոչ պակաս աբսուրդ հիմնավորումը "խիստ տրամաբանական քննադատություններ էին", որոնց ես անվանեցի. "ոչ տրամաբանական"? Սա էս ասում, Արտակ?

"Դիսերտացիայի" պահով - իմ դիրքորոշումը արդեն հայտնի է և ես ավելորդ անգամ չեմ կրկին այն: Մտածիր ինչպես ուզում ես, քո կարծիքը, որպես ոչ մասնագետի կարծիք, ինձ համար առանձնակի նշանակություն չունի: Իսկ եթե երբևէ կհանդիպես որևէ իրական մասնագետի, որը կցանկանա "ժխտել ինձ", հրավիրի նրան այս ֆորում և մենք կզրուզենք...

Նկարների պահով - վերջնական կարծիք չեմ ասում, քանի որ պ-ն Դեմոյանի գրքի նկարները տեսել եմ ընդամենը աչքի պոչով, գրեթե երկու տարի առաջ ու "ՊէԴէԷֆ" ֆյլի վիճակով, բայց ինչքան էլ որ տեսել եմ, հիմք է տալիս ասելու, որ, համենայն դեպս իմ տեսած վիճակով, այնտեղ որևէ առանձնակի նկարներ չկային: Կրկնում եմ, սա նախնական կարծիք է: Իսկ այն,ո ր Դեմոյանի գիրքը ավելի լավ թղթի վրա է տպված - ինչ ասեմ, ես բազմիցս եմ ասել, որ մեր ռեսուրսները համեմատելը ուղղակի ծիծաղելի է...

Chuk
12.02.2010, 20:31
Ինչպես և արդեն ասել էի.

Օրինակ այս գրառմանս պատասխանելու ես կես էջանոց գրառումով՝ իբր հիմնավորումներով, իրականու օդ կրակելով ու ոչ ադեկվատ:

Lion
12.02.2010, 20:39
Կարծիք է, որն իրավունք ունի հնչել: Մի իրոք որ լավ քաղաքական գործիչ ասել է. "Ես համաձայն չեմ Ձեր հետ, բայց ես կյանքս կտամ, որ Դուք հնարավորություն ունենաք արտահայտվել": Chuk, քո կարծիքը պարզ է, թող ամեն մի մարդ, ով կընթերցի այս տողերը, ինքն էլ ձևավորի իր կարծիքը...

Elmo
13.02.2010, 20:39
Կարծիք է, որն իրավունք ունի հնչել: Մի իրոք որ լավ քաղաքական գործիչ ասել է. "Ես համաձայն չեմ Ձեր հետ, բայց ես կյանքս կտամ, որ Դուք հնարավորություն ունենաք արտահայտվել": Chuk, քո կարծիքը պարզ է, թող ամեն մի մարդ, ով կընթերցի այս տողերը, ինքն էլ ձևավորի իր կարծիքը...

Արի ես էլ իմ կարծիքը գրեմ:

Լիոն ջան դու էնքան շատ ես ուզում Հայաստանը Մակեդոնացու կամ Չինգիզ խանի կայսրության նման մի բան նկարագրած լինես, որ արդեն ինքդ էլ դրան հավատալով գրում ես:

Մենք էնքան հին ենք, որ Աստվածաշնչի տողերը«սկզբում ոչինչ չկար, երկիրը քաոս էր և Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրայով» -ի մեջ քիչ ա մնում ասես, որ էդ քաոսը մենք էինք ստեղծել:
Մենք էնքան ուժեղ ենք եղել, որ Հայկի նետը հիմա ունենաինք, միջուկային հրթիռները դեմներս ի՞նչ էին:
Դու էնքան ամեն ինչ գիտես, որ Խորենացին նույնիսկ իր ներկայությամբ կատարվածը քեզնից լավ չի հիշել ու թղթին հանձնել:
Ապեր նենց տպավորություն ա որ, Նոյի տեղը լինեիր, հիմա ամեն կենդանուց 2 զույգ վերցնելու փոխարեն պարզապես 500 զույգ փիղ կվերցների տապան: Այ էդքան շատ ես փղերը հիշատակում:
Քարահունջի աստղադիտարանը վկա, ես քո ու քո պատը շարողներին լուրջ պատմաբան չեմ համարում: Մի քանի անգամ, որ Հայաստանից դուրս գաս ու Եվրոպական երկրները թեկուզ մեքենայի պատուհանից դիտես, կհամոզվես, որ Հայաստանը թանգարան չի բաց երկնքի տակ, այլ աղբանոց: Մի քանի էջ էլ Չինգիզ Խանի, Մակեդոնացու, Օգոստոսի մասին, որ կարդաս, կհամոզվես, որ Տիգրան Մեծը շարքային թագավոր ա եղել:

My World My Space
13.02.2010, 22:08
Քանի գնում համոզվում եմ, որ էս թեման մի քանի հարյուր տարի հետո Լիոն Եսիմորերորդի Նոր ռազմական տարեգրքի 6700-երորդ հոբելյանական ճակատամարտն ա լինելու......:lol

Տրիբուն
13.02.2010, 23:13
Chuk


Տրիբուն

Ինչ ասեմ, ակնհայտորեն դու որևէ անձնական խնդիր ունես իմ կամ իմ գրքի հետ, քանի որ այս էլ քանի տարի է, վատանաբում ես իմ գիրքը, բայց առայժմ դեռ որևէ տրամաբանական հիմնավորում չես ներկայացնել առ այն, թե ինչն է իմ գրքի մեջ. "սխալ"...

Լիոն,

Դու ինձանից լավ գիտես, որ քո գրքի մեջ սխալ չկա: Ինչի՞ ա, քեզ թվում, որ քո գրքի մեջ սխալ չլինելը նշանակում է քո գրքի նկատմամբ անձնական խնդիր: Էնշտեյնը գլուխը պատովն ա տվել քո գրքի դեմ:

Մի հատ սենց հարց տամ, Լիոն ջան, լրիվ անկեղծ: Դու տեսականորեն ընդունու՞մ ես, որ քո գրքի մեջ հնարավոր են փաստական սխալներ, կամ որոշ պատմական երևույթների սխալ մեկնաբանում:

Տրիբուն
13.02.2010, 23:35
06.02.2010 15:33-ին Տրիբուն-ը գրեց "ես"-ի մասին, որը իմ կարծիքով, այսինքն համաձայն "էթիկա" կոչվածի իմ ընկալման և պատկերացման, աբսուրդ է: Հետո նա գրեց հորինված մի ճակատամարտի մասին ևասաց, թե իմ գրքում կարիք կա ավելացնելու 6.361-րդ ճակատամարտը: Ես իհարկե գիտեի, որ դա աբսուրդ է, բայց... ընդամենը առաջարկեցի Տրիբուն-ին բերել աղբյուրագիտական հիմնավորումները և դառնալ իմ գրքում 6.361-րդ ճակատամարտի հայտնվելու պատճառը;



Ապեր, եթե դու տարրական էթիկա կոչված բանը դժվարանում ես հասկանալ, ու սկսել ես խորհուրդներն էլ չընդունել, էտ արդեն դժբախտություն ա: Ավելրոդ համեստության խնդիր չկար, մարդիկ մի քանի հոգու ու իրենց անունը նշելիս, իրենց անունը նշում են վերջում, եթե Հռոմի կայսր կամ Լյուդովիկոս 14 չեն: Բայց քո տեմպերով, դու երևի իրոք քեզ դրանից մեկն ես համարում:




Ասա ինձ խնդրեմ, Տրիբուն-ի այդ գրառումներն էին այն "տրամաբանական" փաստարկները, որոնք ես որակեցի որպես "տրամաբանական հիմնավորում չներկայացնել", որն էլ քո կողմից որակվեց որպես բացահայտ կեղծիք? Դու իրոք վերևում բերածս այդ պոստերը նկատի ունեիր? Այսինք դու իրոք պնդում ես, որ այդ աբսուրդ ճակատամարտը և նրա ոչ պակաս աբսուրդ հիմնավորումը "խիստ տրամաբանական քննադատություններ էին", որոնց ես անվանեցի. "ոչ տրամաբանական"? Սա էս ասում, Արտակ?



Քո գլուխգործոցի մի մեջբերում՝ իմ սիրածներից մեկը:


Հատված <<Հայ ժողովրդի ռազմակա Տարեգիրք, Գիրք 4>>-ից

522 սկիզբ – Եվրոպական արշավանք: Հյուսիսային Աֆրիկա-Պիրենյան թերակղզի-Հարավային Եվրոպա-Բալկանյան թերակղզի-Թրակիա-Փոքր Ասիայի արևմուտք երթուղով արշավեց աշխարհազորայիններով համալրված միացյալ Հայկական (մոտ 130.000, 700 նավ), պարսկական (մոտ 10.000) և մարական (մոտ 10.000) միացյալ բանակը` Տիգրան I Աշխարհակալի գլխավորությամբ: Այն առանց լուրջ մարտերի վերադարձավ Հայաստան: Ողջ երթուղու Եվրոպական մասի երկայնքով թողնվեցին Հայկական կայազորներ: Ստեղծվեց Հայկական Հինգերորդ համաշխարհային գերիշխանությունը, որը տևեց ոչ լրիվ 1 տարի, այդ ընթացքում իր մեջ ընդգրկեց ողջ Հյուսիսային Աֆրիկան, Պիրենյան թերակղզին, Հարավային Եվրոպան, Բալկանները, Հունական թերակղզու հյուսիսը, Փոքր Ասիան և որի ընթացքում Արիական Եռադաշինքում գերագահությունն անցավ հայերին:

Ուրեմն, ջհանդամը ու գյոռը լինի, որ էլի թվով, նավով, անուն ազգանունով, տնեցիքի անձնագրերի համարներով, ու առանց որևէ հղումի սենց մի հատ Ալեքսանդր Մակեդոնացուն ու Նապոլեոն Բոնապարտին միասին վերցրած արշավանք ենք նկարագրում ու աշխարհակալություն ենք ստեղծում ընդամենը վեց տողով: Բայց էն, որ ամբողջ ճանապարհին հայկական կայազորներ ենք թողում, ու էտ աշխարհակալությունը տևում ա ոչ լրիվ մեկ տարի, էս արդեն աբսուրդ ա: Հիմա Լիոն ջան, Չուկի ասած գիտական շրջանակներին ու դիսերտացիաներին դնենք մի կողմ, եթե սա քո համար տրամաբանական է, ուրեմն իմ ու քո "տրամաբանություն" բառի իմաստային ընկալումներն իրարից խիստ տարբերվում են:


Դու ինքդ էլ լավ գիտես, որ ստացվեց ավելի աբսուրդ մի պատասխան, որը, այլ պարագայում, կորակեիր որպես թեմայից շեղում և կպատժեիր ադմինիստրատիվ քո ողջ խստությամբ: Բայց թքած օբյեկտիվության վրա, Տրիբուն-ը "մերն" է, իսկ Lion-ին էլ չենք սիրում: Բայց դե էդ էլ դեռ ջհանդամ...
Ապեր ջան, քանի՞ անգամ ես դու էս թեմայի շրջանակներում պատժվել: Իսկ գիտե՞ս ես քանի հատ զգուշացում ունեմ: Թիվ ու համրանք չկա: Համ էլ չգիտեմ Չուկը իմ նկատմամբ ոնց, բայց ես իրան տանել չեմ կարում: Իսկ այ քո ու Չուկի մեջ լուրջ բիզնես կապեր կան: Ահագին խորհուրդներ ա տվել քեզ, թե ոնց անես որ գրքերդ լավ տուլիտ անես: Մեկ մեկ նույնիսկ մտածում եմ, որ Չուկը քո գրքերից փայ ունի: Իսկ ստեղ քո համար արհեստական ընդդիմություն ա ստեղծում, որ գրքերդ նկատմամբ հետաքրքրությունը մեծացնի, ռակլամ անի:

Նենց որ, թարգի էտ հայ արիական կայֆերտ, ով չի հավատում որ Եգիպտոսի բուրգերը հայերն են սարքել, թուրքերի ջրաղացին ջուր ա լցնում ու ուզում ղարաբաղը ծախեն: Ով Լիոնի գրքին հակառակ բան ա ասում, կամ պիտի տեղում Ակումբից հեռացվի, կամ էլ ադմինիստրատորի ֆավորտին ա: Մնում էր ասեիր, որ ես ու Չուկը սիրեկաններ ենք: Գոմիկը Տիգրան I աշխարհակալն էր, իմացա՞ր:

Տրիբուն
13.02.2010, 23:57
Կարծիք է, որն իրավունք ունի հնչել: Մի իրոք որ լավ քաղաքական գործիչ ասել է. "Ես համաձայն չեմ Ձեր հետ, բայց ես կյանքս կտամ, որ Դուք հնարավորություն ունենաք արտահայտվել": Chuk, քո կարծիքը պարզ է, թող ամեն մի մարդ, ով կընթերցի այս տողերը, ինքն էլ ձևավորի իր կարծիքը...

Ուզում ես ասեմ դու ոնց ես մտածու՞մ էս հարցի շուրջ: Ռազ սահուն հանցել ենք քաղաքականությանը:

Քո գրքերը սիրում են բոլոր հայրենասերները, իսկ չեն ընդունում լիբերալ ազատական ՀՀՇ-ականները: Լևոնասիրությունն ու Լիոանատայացությունը գրեթե հոմանիշներ են: Կարճ ասած, Լիոն ջան, եթե քո գրքերը դեպուտատի թեկնածու լինեն, հաստատ կանցնեն, քանի որ ՀՀԿ-ն հանուն Նժդեհի, քո գրքերը կանցկացնի:

Պոստերիդ շնորհակալությունների տրամաբանությունով եթե շարժվենք, ապա արիադավան թևը ամեն գիշեր կարդում է միայն քո գրքրեը, իսկ հրեադավան թևը ամեն կերպ աշխատում է դրանք ոչնչացնել: Գրքերիդ գիտամշակութային գնահատականի այլ աղբյուր չունենք, բացի ֆորումում շնորհակալություններից, քանի որ դու ինքդ հրաժարվում ես այն ներկայացնել գիտական հանրության քննարկմանը: Կամ էլ պիտի ասես թե մի նչև հիմա քանի գիրք ես վաճառել ու ինչքան փող ես աշխատել: Հավատա, մեկը ես չեմ նախանձի աշխատածդ փողերին, բայց գոնե եզրակացություն կանեմ, թե որքան են դրանք պոպուլյար:

Lion
15.02.2010, 08:32
Elmo, Տրիբուն

Դուք սխալվում եք: Իսկ մանրամասների մեջ, թե ինչու եք սխալվում, չեմ մտնում, քանի որ այն ամենը, ինչ պետք է մանրամասնեմ, վաղուց արդեն ասված է այս և այլ թեմաներում - կրկնելու իմաստ ուղղակի չկա:

Տրիբուն, սխալվում ես նաև իմ գրքին քաղաքական "հայացքներ" վերագրելու հարցում, ինչպես նաև իմ գրքի` քեզ ամենից շատ դուր եկած մասում: Վերջինիի պահով մի անգամ այս ֆորումում մեկնաբանություններ տվել եմ ու այստեղ չեմ զլանա կրկնել դրանք -

Բասքերի և գալլերի մասին ես մի տեսակետ եմ առաջ քաշել գրքումս: Միանգամից ասեմ, որ այն խիստ համարձակ է, գուցե և ամենահամարձակը իմ ողջ գրքում: Ես կուզենայի Ձեր կարծիքը լսել այդ մասին...

Հատված <<Հայ ժողովրդի ռազմակա Տարեգիրք, Գիրք 4>>-ից

<<522 սկիզբ – Եվրոպական արշավանք: Հյուսիսային Աֆրիկա-Պիրենյան թերակղզի-Հարավային Եվրոպա-Բալկանյան թերակղզի-Թրակիա-Փոքր Ասիայի արևմուտք երթուղով արշավեց աշխարհազորայիններով համալրված միացյալ Հայկական (մոտ 130.000, 700 նավ), պարսկական (մոտ 10.000) և մարական (մոտ 10.000) միացյալ բանակը` Տիգրան I Աշխարհակալի գլխավորությամբ: Այն առանց լուրջ մարտերի վերադարձավ Հայաստան: Ողջ երթուղու Եվրոպական մասի երկայնքով թողնվեցին Հայկական կայազորներ: Ստեղծվեց Հայկական Հինգերորդ համաշխարհային գերիշխանությունը, որը տևեց ոչ լրիվ 1 տարի, այդ ընթացքում իր մեջ ընդգրկեց ողջ Հյուսիսային Աֆրիկան, Պիրենյան թերակղզին, Հարավային Եվրոպան, Բալկանները, Հունական թերակղզու հյուսիսը, Փոքր Ասիան և որի ընթացքում Արիական Եռադաշինքում գերագահությունն անցավ հայերին:


Այս արշավանքի թվականը ես տվել եմ, ելնելով այն հաշվարկից, որ ըստ ուսումնասիրությունների հենց մ.թ.ա. VI դարի վերջերին Եվրոպա մտավ հնդեվրոպական արմատ ունեցող մի ժողովուրդ, որը կոչվում էր գալլուս: Միանգամից նշենք, որ քիչ հավանական է այս ժողովրդի ռուսական և մերձսևծովյան տափաստաններից գալը, այսինքն նրանց սկյութա-սարմատական ծագում ունենալը, քանի որ դա չի հաստատվում մշակութային նյութական կրիչների տվյալներով: Ընդհակառակը. հսկայական քանակությամբ տվյալներ (մանրամասն տես` Ա. Ս. Վարպետյան <<Ովքեր են ի վերջո արիացիները>> (Մարսել 1988)) վկայում են, որ գալլուսները և հայերը նույն արմատից սերող ժողովուրդ են: Տվյալ ժամանակաշրջանում միակ □հարմար□ ժամանակը, որի ընթացքում հայերը կարող էին իրականացնել այս ներխուժումը` մ.թ.ա. 522 թվականն է, երբ իր հիմնական բանակով Եգիպտոսում գտնվող Աքեմենյան արքա Կամբիզ II-ը (մ.թ.ա. 530-522) ծրագրել էր արշավանք իրականացնել մի քանի, այդ թվում նաև արևմտյան` Կարթագենի, ուղղությամբ (Հերոդոտ, գիրք 3) և սակայն որի սպանությունից հետո Աքեմենյան Պարսկաստանը մի քանի տարի ցնցվում էր հզոր ապստամբություններից: Ինձ թվում է, որ հենց այս լույսի տակ են իրենց բացատրությունը գտնում Մովսես Խորենացու 2-րդ գրքի 11-ից 14-րդ գլուխներում հիշատակված առեղծվածային իրադարձությունները, որոնք մինչ այժմ մասնագետների կողմից հիմնականում տարբեր տարբերակներով մեկնաբանվել ու պարզաբանվել են որպես թյուրիմացություն, մի հանգամանք, որը սակայն հավանական չէ, քանի որ այդ տվյալները ըստ Խորենացու հիշատակվում են բազմաթիվ աղբյուրներում (<<Այս բանն ասում են հունաց պատմագիրները և ոչ թե մեկ կամ երկու, այլ շատերը>> Մովսես Խորենացի, Գիրք 2, գլուխ 13), որոնք մեջբերում է սկզբնապես այդ ամենին կասկածած, սակայն ի վերջո ինքն էլ այդ ամենի հետ համաձայնած Խորենացին: Սակայն պետք է նշել, որ եթե Խորենացու մոտ հիշատակված <<Արտաշես>>-ին ընդունենք որպես հետագա Արտաշես I (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160` արքա), ապա իրոք գործ կունենանք անախրոնիզմի հետ, իսկ եթե նույն այդ <<Արտաշես>>-ին ընդունենք որպես մ.թ.ա. VI դարի երկրորդ կեսում (Լյուդիայի վերջին արքա Կրեսոսին (մ.թ.ա. 560-547) ժամանակակից) Արմենիում իշխած արքա, ապա այդ դեպքում էլ հակասության մեջ կմտնենք այլ աղբյուրներից հայտնի և բավականին հաստատ համարվող այդ ժամանակ իշխած Արմենիի արքաների ցանկի հետ, քանզի <<Արտաշես>> անունով որևէ արքայի մասին տվյալ ժամանակում մենք տեղեկություններ չունենք: Դրան հակառակ հավաստի տվյալներ կան հենց այս ժամանակ գահակալած Տիգրան I Աշխարհակալի (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522) մասին, որը իր գործերով հսկայական տպավորություն է թողել ժամանակիցների վրա և, դատելով եղած տեղեկատվության համակարգված վերլուծությունից, իր թագավորության վերջում իրականացրել է <<Եվրոպական արշավանք>>-ն ու ստեղծել է Հայկական Հինգերորդ համաշխարհային գերիշխանությունը: Նշենք նաև, որ այս իրադարձությունների մասին խոսում է նաև Հովհաննես Դրասխանակերտցին, ըստ որի. <<Բազում առաքինի քաջագործություններից ու նվաճումներից և մարերի իշխանությունը վերացնելուց հետո նա (Տիգրան I-ը – Մ. Հ.) իշխում է բոլորի վրա և նվաճելով բավական ժամանակով իրեն է ենթարկում նաև հույներին>> (գլուխ 3): Բացի այդ, ինչպես վերևում արդեն նշվեց, այս ամենի մասին աղոտ ակնարկներ են պահպանվել նաև Հերոդոտի մոտ, թեև հետագայում նույն պատմիչը հայտնում է նաև, որ փյունիկիացիների` արշավանքին ծովային ուժերով օժանդակելուն հրաժարվելու պատճառով արևմտյան արշավանքը չի կայացել: Վերականգնելով իրադարձությունների իրական պատկերը` կարելի է ենթադրել, որ հենց այս ժամանակ Հայկական հիմնական բանակով Եգիպտոսում գտնվող Տիգրան I Աշխարհակալը (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522), Հայաստանից եկած խոշոր աշխարհազորային ուժերով համալրելով իր բանակը ու. <<… երկու ծովերի մեջ եղած ցամաքը նվաճելով (Պիրենյան թերակղզի և Եվրոպա – Մ. Հ.), Ովկիանոսը (Միջերկրական ծովը – Մ. Հ.) լցնում է նավերի բազմությամբ (այն բանից հետո, երբ փյունիկիացիները հրաժարվեցին նավատորմային ուժերով օժանդակել արշավանքին, կարելի է ենթադրել, որ դա Կիլիկիայի նավատորմն էր – Մ.Հ.)… որովհետև Հռոմում (նկատի է ունեցվում մասնավորապես Ապենինյան թերակղզին և ընդհանրապես Եվրոպան – Մ. Հ.) մեծ խռովություն և շփոթություն լինելով` ոչ-ոք նրան ուժեղ դիմադրություն ցույց չտվեց>> (Գիրք 2, գլուխ 12), իրականացրեց պատմական նշանակություն ունեցող այս արշավանքը:
Այսպիսով կարելի է առաջարկել հետևյալ սխեման. Խորենացու հիշատակած <<Արտաշես>>-ին վերագրվող գործունեությունը իրականում իրականացրել է այդ ժամանակ Արմենիում թագավորող Տիգրան I-ը, իսկ <<Արտաշես>>-ի որդի <<Տիգրան>>-ի գործունեությունը` Տիգրան I-ին հաջորդած նրա որդի Վահագն Վիշապաքաղը (մ.թ.ա. 522-493):
Այս ամենի արդյունքում իր բացատրությունն ու պատմական տեղն է գտնում համաշխարհային հսկայական նշանակություն և հետևանքներ ունեցած մի իրադարձություն` գալլուսների մուտքը Եվրոպա, որի արդյունքում թեև կարճատև, սակայն Եվրոպայի տարացեղ և նոսր բնակեցված տարածքներն ու Հունաստանի մի մասը ճանաչեցին Հայաստանի գերիշխանությունը: Եվրոպայի հիմնականում հարավ-արևմտյան եզրում` Միջերկրական ծովի ափի երկայնքով, թողնված կայազորները հետագայում դանդաղ առաջխաղացում իրականացրեցին դեպի հյուսիս և առանց լուրջ մարտերի` խաղաղորեն, իրենց քաղաքական, հոգևոր և գենետիկ ազդեցությանը ենթարկեցին ողջ մայրցամաքը` ներառյալ Բրիտանական կղզիները: Հետաքրքիր է, որ հետագա լատինական աղբյուրները Եվրոպա մտած Հայկական բանակի ռազմիկներին և նրանց հետագա սերունդներին անվանում են <<գալլուս>>, որը լատիներեն նշանակում է <<աքաղաղ>>: Կարելի է ենթադրել, որ մի կողմից <<գալլուս>>-ը, <<լույսի գալը>> (<<գալլուս>>-ը) կանչող կենդանուն բնորոշող իմաստով հայերեն նշանակել է <<աքաղաղ>>, որն էլ փոխանցվել է լատիներենին, իսկ մյուս կողմից էլ, քանի որ արշավող բանակը բնականաբար գրեթե ամբողջովին կազմված էր տղամարդկանցից, այն խորհրդանշում է բանակի <<սեռային կազմը>>, նրա, ինչպես նաև հետագա կայազորային ուժերի` գրեթե բացառապես արական կազմ ունենալու փաստը: Բացի այդ, արշավանքի արդյունքում Պիրենյան թերակղզուց և Բալկաններից գաղթեցվեցին իբերական և ալբանական ցեղերը, որոնք համապատասխանաբար բնակեցվեցին Հայաստանի հյուսիսային սահմանից հյուսիս և Կուրի ձախափնյա տարածքում: Ի դեպ Հայկական պետությունը, բնականաբար ցանկանալով իր նոր և օտարազգի հպատակների հոգեբանության մեջ ամրապնդել այդ փաստը, որոշ ժամանակ անց Իբերիայում տեղադրեց Վահագն արքայի արձանը` բնական մեծությամբ, որը սկսվեց պաշտվել իբերների կողմից զոհաբերություններով (Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 31): Կարելի է ենթադրել նաև, որ Բասեն գավառի հայերը և Բասենի նախարարական տոհմը մնացել են Պիրենյան թերակղզու հյուսիսում և հենց նրանց հետնորդները են, որ մինչև այսօր իրենց կոչում են Բասք (Բասենցիներ, որտեղ <<ք>>-ն հավասար է ներկայիս հայերենի հոգնակի <<ներ>> կամ <<եր>> վերջածանցին): Սակայն այս անգամ էլ կրկին, ինչպես Երրորդ Հայկական համաշխարհային գերիշխանությունների ժամանակ, ստեղծված պետության մասերը իրար հետ թույլ էին կապված և շատ արագ, չնայած գտնվելով ընդհանուր հոգևոր-մշակութային տարածքում, լիովին դադարեցին ենթարկվել Արմենիի կենտրոնական իշխանությանը, առավել ևս, որ վերջինս սկսեց ծանր պատերազմ վարել Աքեմենյան Պարսկաստանի դեմ: Ինչպես և նախկինում, արիական արշավանքների ժամանակ, այս անգամ արդեն Եվրոպան ստացավ հսկայական գենետիկ պոտենցիալ, որից զրկվեց Հայաստանը: Ու եթե վերջինս դրա արդյունքում մեծապես թուլացավ, ապա Եվրոպան, ծանոթանալով առաջավոր նվաճումներին ու ստանալով հսկայական գենետիկ պոտենցիալ, կտրուկ զարգացում ապրեց: Իրենց հերթին Հայ ռազմիկների հետագա սերունդները` օտարազգի կանացից ծնված նոր սերնդի <<գալլուսները>>, շատ արագ դադարեցին իրենց հայ զգալ, իսկ Հայաստանի, որպես Հայրենիքի հասկացությունը նրանց մոտ լիովին բացակայում էր: Ու թեև հզոր, սակայն վաղանցիկ մի արշավանքով ստեղծված պետությունը կործանվեց, սակայն մինչ օրս էլ ողջ Եվրոպայի բնակչության մեծ մասը հայ ժողովրդի հետ գտվում է մեկ ընդհանուր հոգևոր-մշակութային և գենետիկ տարածքում: Նշեմ նաև, որ սկզբում ողջ Իբերիայում (Իսպանիա), մայրաքաղաք ունենալով Տարսիսը, իսկ մ.թ.ա. 500 թ-ից Կարթագենի նվաճումներից նահանջած և միայն Հյուսիսային Իբերիայում իշխած առաջին արքայական` Բասքյան դինաստիայի, գահացանկն ունի հետևյալ տեսքը (արքաների տիրապետության տարիները վիճելի են, իսկ փակագծերում տրվում է անունների <<միջազգային-ընդունված>> ձևը).
1. Գրիգոր (Գորգորիս) (մ.թ.ա. 522 - մոտ 470)
2. Գաբրիել (Գաբիս) (մ.թ.ա. մոտ 470-410)
3. Նորիկ (Նորակս) (մ.թ.ա. մոտ 410-350)
4. Տարոն (Տերոն) (մ.թ.ա. մոտ 350-290)
5. Արգամ (Արգանտոն) (մ.թ.ա. մոտ 290 - ուղ. 250)>>

Սա իմ գրքում է գրված և ներկայացված է որպես վարկած: Ուշադիր կարդա այս մեջբերման ամենասկզբում ու դու կտեսնես, որ ես կոնկրետ այս հարցում ամեն ինչ չէ, որ պնդում եմ - սա երևէի թե միակ վերսիան է իմ գրքում, որի վրա ես այնքան էլ վստահ չեմ: Այնուհանդերձ այն դեռ ժխտել է պետք...

Տրիբուն
15.02.2010, 12:54
Սա իմ գրքում է գրված և ներկայացված է որպես վարկած: Ուշադիր կարդա այս մեջբերման ամենասկզբում ու դու կտեսնես, որ ես կոնկրետ այս հարցում ամեն ինչ չէ, որ պնդում եմ - սա երևէի թե միակ վերսիան է իմ գրքում, որի վրա ես այնքան էլ վստահ չեմ: Այնուհանդերձ այն դեռ ժխտել է պետք...

Ապեր, իմ էն ճակատամարտն էլ էր վարկած, ու դու ընդամենը մի տողով, որ իմ աղբյուրները հավաստի չեն, ժխտեցիր իմ ճակատամարտի վարկածը: Ո՞նց հասկանանք: Էտ ո՞նց ստացվեց, որ իմ բուրգերի վրա գրված աղբյուրը հանկարծ քո էս աղբյուրից վատ նա


Ընդհակառակը. հսկայական քանակությամբ տվյալներ (մանրամասն տես` Ա. Ս. Վարպետյան <<Ովքեր են ի վերջո արիացիները>> (Մարսել 1988)) վկայում են, որ գալլուսները և հայերը նույն արմատից սերող ժողովուրդ են:

Փաստորեն, քո կարծիքիով 1988-ին Մարսելում գրված մի գիրքը, կարող է այքան հավաստի տեղեկություններ տալ արիացիների ով լինելու մասին, որ սենց մի անգամից պարզ լինի, որ Եվրոպա ներխուժած արիացի ցեղը հայ էր, ու հերքի չի հայ էր, մի հատ էլ տոշնի թվով բանակ ու նավ ուներ, ու մի հատ էլ տոշնի տարեթիվ ուներ ներխուժման, ու էտքան տանջվելուց հետո էլ մի տարուց քիչ գոյատևող կայսուրություն ստեղծեց:

Էլ չեմ ասում, որ մի գիրքը անվանել հսկայական քանակությամբ տվյալներ, մի քիչ չափազանցություն է: Էլ չեմ ասում, որ հղումն ընդամենը մի ամբողջ գրքի վրա է, ու պարզ չի, թե կոնկրետ որտեղ է այդ գրքում հանկարծ բասկը նմանեցվել հային: Կա՞ էտ գրքում կոնկրետ ապացույց, որ հայն ու գալը կամ բասկը նույն բանն են:

Լիոն, գնալով ավելի եմ համոզվում, որ քո գրքերը ընդամնը քո վառ երևակայության արգասիք են: Ու մի վատ բան չեմ տեսնում դրա մեջ: Էլի եմ կրկնում, որպես գեղարվեստական ստեղծագործություն կարող են շատ արժեքավոր լինել: Նույնիսկ դեմ չեմ լինի, որ ֆիլմ նկարահանեն քո գրքերից մեկի հիման վրա: Բայց դրանք տալկատ անել, որպես գիտական լուրջ հետազոտություն, կներես, անհամեստություն է: Նույնիսկ աղբյուրներին տված հղումներիդ ձևակերպումներն են հեռու գիտական լինելուց: Դու ինձանից քսան անգամ շատ պատմական գիրք ես կարդացել, կներես տոշնի թիվը կարդացածդ գրքերի չեմ հիշում, բայց ահագին մեծ էր: Դու զատո լավ գիտես, թե ինչ տեսք են ունենում աղբյուրներով հիմնավորումները: Ու դրանք հաստատ սենց չեն լինում


Բացի այդ, ինչպես վերևում արդեն նշվեց, այս ամենի մասին աղոտ ակնարկներ են պահպանվել նաև Հերոդոտի մոտ,

Աղոտ ակնարկներ, ու Տիգրան աշխարհակալի բանակը Եգիպտոսում սպասում էր Եվրոպա ներխուժելուն, ու մի տարի ամբողջ աշխարհի վրա թագավորելուն: Հայի բախտ էլի, էտքան գրավես ու մի տարի աշխարհակալ լինես: Թարսություն …

Ու ապեր, էսքանից հետո, դու ո՞նց ես ժխտում իմ ճակատամարտի գոյությունը: Ես էլ եմ դա ներկայացրել որպես թեզ, ու համաձայն չեմ քո ժխտման մեթոդի հետ: Կարո՞ղ ա էս ընթացքում հասցրեցիր գնալ Եգիպտոս ու բոլոր արձանագրությունները հատ-հատ ուսումնասիրելուց հետո րգտար իմ հղումը:

Հա, ի միջի այլոց, եղե՞լ ես Եգիպտոսում: Զգացել եմ, շատ ես սիրում Եգիպտոսը գրավել: Քեզ որ հավատանք հայերը մի քանի անգամ գրավել են Եգիպտոսը, ու ոչ մի անգամ դա կանցա չեն պահել: Ես եղել եմ, ու իմ աչքերով եմ կարդացել էտ տվածս հղումը: Կարամ նկարներն էլ տեղադրեմ:


1. Գրիգոր (Գորգորիս) (մ.թ.ա. 522 - մոտ 470)
2. Գաբրիել (Գաբիս) (մ.թ.ա. մոտ 470-410)

Դե Գրիգորին ու Գաբրիելին հայ սարքելը, արդեն երևակայության անհասանելի ձեռքբերումներ են: Էս մենակ դու կարաս անես:

Նախ Գրիգոր անունը տարածում է գտել միայն Քրիստոնեության ընդունումից հետո: Երկրորդ, այն հունարեն նշանակում է արթուն: Հաճախ հույները արագ շարժվող, ակտիվ մարդկանց անվանում են Գրիգոր: Հիմա, ասենք էս տղեն արիացի էր: Ինչի՞ հանկարծ հայ ու ոչ թե ասենք հույն: Թե՞ էլի Արքիմեդը հայ էր տեսությունով ենք շարժվելու, կամ ինչքան արիացի կա հայկական ծագում ունի: Ու էս բառակապակցությամբ վերջակետ ենք դնում երևակայությանդ արգասիքին:

Գաբրիելը, վաբշե սպանում ա - եբրայերեն Աստծո զինվորը, հանկարծ հին հայկական անունն ա դառնում: Կա՞ հայերեն բացատրություն Գաբրիելին, թե՞ ավտոմատ ընդունում ենք, որ հրեաները հայ են:

Ապեր, կարճ ասած, դու սետղ ոչ մեկիս ապացուցելու բան չունես: Մի մասը մնում է իր կարծիքին, որ քո գրերքերը որպես գիտական հետզոտություն շատ թույլ էն, բայց որպես երկար ու ձիգ անքուն գիշերներիդ գեղարվեստական արդյունք, գոյություն ունենալու իրավունք ունեն: Մյուս մասն էլ քեզ շնորհակալություններ հայտնելով առաջ կգնա, դու քեզ լավ կզգաս, ու ծնունդից ծնունդ նվեր կառնեն, դու գումար կկուտակես հաջորդ գլուխգործոցիդ համար, որը էլի վատ բան չի:

Էտ շնորհակալություն հայտնողների ու քո հոգևոր միասնությունը բացատրող մի հատ հետաքրիքր հոդված էի կարդում էս վերջերս: Իմաստը հոդվածի նրանում էր, որ հաճախ մարդիկ խմբվում են ու իրենք իրենց ուրիշների հետ նույնացնում են ոչ թե կոնկրետ, գոյություն ունեցող արժեքների ու գործոնների շուրջ, այլ ֆանտազիաների շուրջ: Օրինակ սփյուռքահայերի մեծ մասը Հայաստանի նկատմամբ ունի իրականությունից հետռու պատկերացումներ: Դա իրենց համար ավետյաց երկիրն է, որտեղ կա Արարատ, որտեղ Նոյն է հանգրվանել, ու որտեղ աղբյուրներից հոսում է ամենամաքուր ու սառնորակ ջուրը, որ որտեղ ամեն առավոտ երկնքից մեղր է թավում, ու որտեղ մինչև հիմա աշխատում են Հայկ նահապետի ավանդական օրենքները: Ու իրենք էտ իրենց ֆանտազիաներով մնում են հայ ու իրենց նույնացնում են ուրիշ հայերի հետ: Շատ լավ բան են ֆանտազիաները: Նույն կերպ, մի քանի զռ հայրենասերների միավորում են հայոց հազարամյակներ առաջ գոյություն ունեցած բաց հանկարծ կորսված կայսրությունների, աստղադիտարանների, այբուբենի, փղերի մասին ֆանտազիաները: Մարդկանց դուր են գալիս իրենց ֆանտազիենրը, իրենք դրանով ապրում են, քնում արթնանում են, ու իրենց նույնացնում են այլ հայրենասերների հետ:

Ստեղ մի հատ "Շնորհակալություն" :D

Նույն կերպ, չեմ ժխտում, որ օրինակ ինձ ու Չուկին էլ միավորում են այլ կարգի ֆանտազիներ, որոնք իրականության մեջ գոյությու չունեն: Ասենք, համամարդկային ինչ-որ ազատական արժեքներ, որի կենտրոնում մարդն է, բլա բլա բլա, ու չենք տեսնում, որ մարդկությունը երկու հազար տարվա ընթացքում տենց էլ ստրկատիրական համարգից չի ազատվել: Ու անունը դիր Եվրոպա, կամ Բուրունդի, սաղ էլ նույն զահրմարն` են տարբեր ֆուտլյարներով:

Ու սենց, բոլորս զբաղվում ենք մենթալ մաստուրբացիաով - դու ստեղծում ես կայսրություններ ու բուծում ես փղեր, Արիացին ու Լեռնեցին տիզերք են թռնում ու աստղեր են հայտնաբերում Սիսիանի Բայկանուրից, ես ու Չուկն էլ ազատ մրցակցային ու 100% -ոց արդար հասարակություն ենք ստեղծում մարդկանց ու կենդանիների համար, որտեղ գոմիկները ունեն նույն իրավունքները ինչ ծովացուլերը:

Lion
15.02.2010, 13:50
Ապեր, իմ էն ճակատամարտն էլ էր վարկած, ու դու ընդամենը մի տողով, որ իմ աղբյուրները հավաստի չեն, ժխտեցիր իմ ճակատամարտի վարկածը: Ո՞նց հասկանանք: Էտ ո՞նց ստացվեց, որ իմ բուրգերի վրա գրված աղբյուրը հանկարծ քո էս աղբյուրից վատ նա

Բայց դու նույնիսկ աղբյուր չներկայացրեցիր: Խնդրեմ, ասում ես, որ. "եղել եմ, ու իմ աչքերով եմ կարդացել էտ տվածս հղումը:" - խնդրեմ, ներկայացրու, տեսնենք: Բայց ինչ-որ չես ներկայացնում...

Դու ակնհայտորեն չես կարդացել Ալեքսնդր Վարպետյանի գիրքը, դրա համար էլ այն քեզ համար. "ինչ-որ մի գիրք" է: Իրականում այն մեծարժեք մի աշխատություն է, որը ներկայացնում է մասնավորապես եվրոպական հիմնական ազգերի և հայերի էթնոմշակութային պատկերացումների մի ընդարձակ վերլուծություն: Հենց դրա համար էլ ես կոնկրետ հղումից խուսափեցի, այ, միանգամայն իրավացի կերպով հղում արեցի ողջ գրքի վրա: Իսկ այդ գրքում բերված տվյալները իրոք որ հսկայական քանակությամբ են...

Մնացած բառերի կույտի և լիբերալ ոճով արված մակերեսային դատողությունների մասին - ակնհայտ է, որ դու քո տեսքտերում թաքնված կերպով գովերգում ես քեզ ու Չուկիին: Քո իրավունքն է, թեև ծանոթներիցս մեկը մի քիչ առաջ խոսում էր համեստության մասին: Բայց այ մի բան է հետաքրքիր - ինչու հանկարծ նստեցիր ու որոշեցիր, որ օրինակ ես նույն այդ ազատական գաղափարների կողմնակից չեմ? Դու ինչ իրաբունք ունես միայն քեզ համարել դեմոկրատական ու ազատական գաղափարների կողմնակից և ասենք ինձ չհամարել այդպիսին - դա առնվազն անհամեստ է, մանավանդ, որ քաղաքական հարցերում ես գրեթե երբեք չեմ արտահայտվել և դու ուղղակի չես կարող իմանալ, թե իրապես ինչ եմ մտածում ես այդ ամենի մասին...

Ինչ վերաբերվում է Գրիգոր և Գաբրիել անվանումներին - իսկ դու վստահ ես, որ հայերի մոտ այդ անունները չեն հանդիպել մինչև քրիստոնեությունը: Չէ որ նույն Գրիգոր անվան կրողն էր ազգությամբ պարթև Գրիգորը` Անակի որդին, իսկ պարթևեներևը շատ մոտ էին կանգնած հայերին մշակութային առումով: Գաբրիելի պահով` հրեաները մի ազգ են, որի ձևավորմանը մասնակցել են նաև հայերը, այնպես որ զարմանալի չէ, որ այստեղ գործ ունենք անունների ընդհանրության հետ:

Տրիբուն
15.02.2010, 17:26
Բայց դու նույնիսկ աղբյուր չներկայացրեցիր: Խնդրեմ, ասում ես, որ. "եղել եմ, ու իմ աչքերով եմ կարդացել էտ տվածս հղումը:" - խնդրեմ, ներկայացրու, տեսնենք: Բայց ինչ-որ չես ներկայացնում...


Դու էլի ռանց ուրիշների գրածները կարդալու, արագ պատասխանում ես: Լիոն ջան, բավականին տհաճ տակտիկայա քո տակտիկան, կրկնել նույն բանը հազար անգամ, մինչև դիմացինի զահլեն գնա ու թարգի քո հետ որևէ բան քննարկելը, ու դու բարձրաձայն հայտարարես հերթական հաղթանակիդ մասին, ոնց որ հայերը կերան բոլոր փղերին՝ հերթական ճակատամարտից հետո:

Հինգ անգամ գրել եմ աղբյուրս, ու հիմնավորել եմ: Էս էլ աղբյուրս հատուկ քո համար

Հաֆրեն Փարավոնի բուրգի բարձրաքանդակներում հստակ տեղեկություն կա դրա մասին - «Նրանք հյուսիսային լեռներից էին, որ Շումերները Արատա էին կոչում, բայց եկան հարավից, ու նրանց մեջ առաջնորդներ կային, որոնց բոցման էին ասում»:

Հիմա, հյուսիսային լեռներից, որ Արատա էին ասում, կարծում եմ կասկած չկա, որ Հայաստանի մասին ա խոսքը, իսկ այն որ նրանք հարավից եկան, նշանակում է, որ եկել են եթոֆպիայից, իսկ եթովպիա կարող էին հասնել միայն կարմիր ծովով, այլապես պիտի եգիպտոսի վրայով անցած լինեին… Իսկ դե բոցմանների մասին հիշատակումը խոսում է այն մասին, որ նավերով են անցել Եթովպիա:

Նույն բարձրաքանդակներից
«Եվ նրանց մեջ 460 բոցման կար»
Ամեն նավին մի բոցման, ու ամեն նավի վրա հարյուր զինվոր, ստանում ենք հայերի բանակի թիվը:
«Եվ, Ռա աստծո զորությամբ, նրա որդին հավաքեց իր բոլոր ծառաներին, որ զենք կարող էին կրել, և բաժանեց 62 հավասար մասի»:

http://www.freeuploadimages.org/images/2imvi53g142nqj2j3n.jpg




Դու ակնհայտորեն չես կարդացել Ալեքսնդր Վարպետյանի գիրքը, դրա համար էլ այն քեզ համար. "ինչ-որ մի գիրք" է: Իրականում այն մեծարժեք մի աշխատություն է, որը ներկայացնում է մասնավորապես եվրոպական հիմնական ազգերի և հայերի էթնոմշակութային պատկերացումների մի ընդարձակ վերլուծություն: Հենց դրա համար էլ ես կոնկրետ հղումից խուսափեցի, այ, միանգամայն իրավացի կերպով հղում արեցի ողջ գրքի վրա: Իսկ այդ գրքում բերված տվյալները իրոք որ հսկայական քանակությամբ են...

Կարող ա շատ հզոր գիրք ա: Բայց մի գիրքը չեն անվանում բազմաթիվ աղբյուրներ: Մի գիրքը մի գիրք ա բազմաթիվ չի: Էս հայոց լեզու ա, ու պարզ թվաբանություն:

Վերջին հաշվով նույ արմատներ ունենալը դեռ չի նշանակում որ բոլորը հայ էին: Կամ եթե նույն արմատների հիման վրա սենց եզրակացություններ ենք անելու, ուրեմն բոլորին անվանենք զուլուս ու վերջացնենք, քանի որ բոլորս աֆրիկացի ենք:

- ակնհայտ է, որ դու քո տեսքտերում թաքնված կերպով գովերգում ես քեզ ու Չուկիին: Քո իրավունքն է, թեև ծանոթներիցս մեկը մի քիչ առաջ խոսում էր համեստության մասին:

Ապեր, ի տարբերություն քեզ, ես ինքնահաստատման խնիդր չունեմ, գիրք չեմ ներկայացնում ու ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ: Ու դու աչքիս պիտի պատմությունը թարգես ու հոգեբանությամբ զբաղվես, ավելի լավ ա ստացվում մոտդ: Արագ բացահայտեցիր իմ՝ Չուկի նկատմամբ թաքնված սերը:



Ինչ վերաբերվում է Գրիգոր և Գաբրիել անվանումներին - իսկ դու վստահ ես, որ հայերի մոտ այդ անունները չեն հանդիպել մինչև քրիստոնեությունը: Չէ որ նույն Գրիգոր անվան կրողն էր ազգությամբ պարթև Գրիգորը` Անակի որդին, իսկ պարթևեներևը շատ մոտ էին կանգնած հայերին մշակութային առումով: Գաբրիելի պահով` հրեաները մի ազգ են, որի ձևավորմանը մասնակցել են նաև հայերը, այնպես որ զարմանալի չէ, որ այստեղ գործ ունենք անունների ընդհանրության հետ:

Այո, այն որ մի քանի միլիոն հույն կար Գրիգոր անունով, դա հարիֆ թագավորին հույն չի սարքում, այլ սարքում ա հայ, քանի որ կար մի պարթև Գրիգոր անունով, իսկ հայերն ու պարթևները իրար շատ մոտ են:

Դե որ մենք էլ ենթադրենք մասնակցել ենք հրեաների ձևավորման գործում, ուրեմն մնացած մասնակիցների ու անձամբ հրեաների վրա թքած, Գաբրիելը հայկական անուն է: Լիոի ջան, մենք մեզնով ենք, ասում խոսում ենք էլի, բայց ուրիշների մոտ բան չասես: Հա, ու ճիշտ ես անում, որ ոչ մի լուրջ գիտական քննարկման չես ներկայացնում գիրքդ, մեղք ես, ջարդ ու փշուր կանեն:

Lion
15.02.2010, 18:37
Տրիբուն

Տակտիկան իրոք լավնա, մանավանդ քեզ պես մարդկանց հետ զրուցելիս: Հասկանալի է, որ քեզ ձեռք չտված պահերից դու ձգտում ես խուսափել, ու ասեմ, դա փորձում ես անել բավականին ճարպիկ ձևով: Բայց իմ հետ դա չի ստացվել և չի ստացվի: Ու հենց դրանից ես դու նեղվում ու մեղադրում ինձ "կրկնության" մեջ: Բայց այստեղ իրականում որևէ անիմաստ կրկնություն ուղղակի չկա, ուղղակի քեզնից պահանջվում է մի պարզ բան` ներկայացնել քո ասած ճակատամարտի աղբյուրները... կամ ընդունել, որ դատարկ խոսքեր ես ասել: Բայց դու դա չես անում ու դրա փոխարեն հազար ու մի անիմաստ բառեր ես գրում: Աղբյուրը, Տրիբուն, կամ աղբյուրը ներկայացրու, կամ էլ ընդունիր երկրորդ տարբերակը...


Կարող ա շատ հզոր գիրք ա: Բայց մի գիրքը չեն անվանում բազմաթիվ աղբյուրներ: Մի գիրքը մի գիրք ա բազմաթիվ չի: Էս հայոց լեզու ա, ու պարզ թվաբանություն:

Մեկ էլ, եթե դժվար չէ, ցույց տուր, թե ինչի կապակցությամբ եմ ես կիրառել "բազմաթիվ աղբյուներ" արտահայտությունը...

Իսկ ես որևէ տեղ չեմ շփոթել "հայկական արմատներ ունենալ" և "հայ .լինել" հասկացությունները: Եթե համաձայն չես, ապա խնդրում եմ բեր կոնկրետ հղումներ: Ընդհակառակը, ինչքան հիշում եմ, այդ հենց իմ զրուցակիցներն էին անընդհատ շփոթում այդ հասկացությունները:

Անունների պահով - կուզենայիր, որ ավելի կոնկրետ փաստարկներ բերեիր ու, մասնավորապես, հիշեցնեիր ինձ մի քանի հույների անտիկ դարաշրջանից, որ կրել են "Գրիգոր" անունը:


մեղք ես, ջարդ ու փշուր կանեն

Կանեն, կանեն, իհարկե... դու էլ կուրախանաս:P

Ժունդիայի
15.02.2010, 20:11
Հայ Բասկյան կապերի մասին մի հատ տեսեք այս տեսահոլովակը, ես Հայաստան եղած ժամանակ, երբ աշխատում էի Ասողիկ Հրատարակչությունում, պատիվ եմ ունեցել ծանոթանալու պարոն Վահան Սարգսյանի հետ, այնուհետև կրկնակի պատիվ եմ ունեցել էջադրել նրա հրատարկված բազմաթիվ գրքեր...
http://www.youtube.com/watch?v=Z3ZT94FXaZQ&feature=PlayList&p=2AB45C8CBF0BC9EA&playnext=1&playnext_from=PL&index=6

Տրիբուն
15.02.2010, 22:25
Աղբյուրը, Տրիբուն, կամ աղբյուրը ներկայացրու, կամ էլ ընդունիր երկրորդ տարբերակը...


Լիոն, լավ չե՞ս: Քանի՞ անգամ կարող եմ նույն աղբյուրը ներկայացնել: Ներկայացրած ա, ընկեր ջան: Մի հատ էլ կարդա: Դժվար ա ուրիշների գրածները կարդալը, թե՞ բոլորս պիտի մենակ քո գրածները կարդանք:

Հայեր, ստեղ ուրիշ քննարկող կա՞ բացի ինձանից ու Լինոից, կարա՞ք օգնենք Լիոնին իմ արդեն երեք անգամ ներկայացրած աղբյուրը գտնի:



Իսկ ես որևէ տեղ չեմ շփոթել "հայկական արմատներ ունենալ" և "հայ .լինել" հասկացությունները: Եթե համաձայն չես, ապա խնդրում եմ բեր կոնկրետ հղումներ: Ընդհակառակը, ինչքան հիշում եմ, այդ հենց իմ զրուցակիցներն էին անընդհատ շփոթում այդ հասկացությունները:



Հիմա Տիգրան աշխարհակալը հայ էր, թե հայկական արմատներ ուներ ընդամենը ? Ու իրա մեկ տարի տևած աշխարհակալությունից հետո բասկերի թագավոր Գրիգորը հայր էր, թե հայկական արմատներ ուներ?

Քանի արմատ ուներ նրանցից յուրաքանչյուրը, ու ինչ խորության վրա էին արմատները ? Միայն ջրում էին էտ արմատները, թե նաև պարարտանյութ էին տալիս ? Բացի հայկականից, ուրիշ արմատներ ունենալու տարբերակ ունեին, թե ոչ ? Իսկ արմատների վրա ծագածներին հեչ էտել են, թե թողել են որ ով ոցն ուզում ա աճի ? :hands



Անունների պահով - կուզենայիր, որ ավելի կոնկրետ փաստարկներ բերեիր ու, մասնավորապես, հիշեցնեիր ինձ մի քանի հույների անտիկ դարաշրջանից, որ կրել են "Գրիգոր" անունը:


Լիոն ջան, եթե դու անկեղծորեն քո գրածներին հավատում ես, ուրեմն քեզ շտապ պետք ա ապահովագրություն ձեռք բերել:

Lion
15.02.2010, 23:03
Լիոն, լավ չե՞ս: Քանի՞ անգամ կարող եմ նույն աղբյուրը ներկայացնել: Ներկայացրած ա, ընկեր ջան: Մի հատ էլ կարդա: Դժվար ա ուրիշների գրածները կարդալը, թե՞ բոլորս պիտի մենակ քո գրածները կարդանք:


Լավ, ուրեմն ասենք սենց - քո աղբյուրը այնքան չկա, որ իմ գրքում տեղ ունենա: Այ երբ կգրես քո սեփական գիրքը, մտցրու նրա մեջ քո "աղբյուրներից" ստացված տեղեկատվությունն ու ինձ ձեն հան - ահագին կզվարճանամ:D


Լիոն ջան, եթե դու անկեղծորեն քո գրածներին հավատում ես, ուրեմն քեզ շտապ պետք ա ապահովագրություն ձեռք բերել:

Ապահովագրություն սաղին էլ պետքա... ու դա կասի քեզ ապահովագրության ամեն մի գործակալ:) Թեթև տար, Տրիբուն, հասկանում ենք, որ գիրքս դուր չի գալիս քեզ ու հասկանում ենք նաև, որ որևէ լուրջ փաստարկ չունես - ուղղակի, դուրդ չի գալիս և վերջ: Է պարզա, ուրիշ?

Տրիբուն
15.02.2010, 23:15
Լավ, ուրեմն ասենք սենց - քո աղբյուրը այնքան չկա, որ իմ գրքում տեղ ունենա: Այ երբ կգրես քո սեփական գիրքը, մտցրու նրա մեջ քո "աղբյուրներից" ստացված տեղեկատվությունն ու ինձ ձեն հան - ահագին կզվարճանամ:D



Տարրական չուզողություն ա քո արածը: Կամ էլ, չես ուզում որ ընթերրցողները տեսնեն, որ քեզանից ավելի լավ ճակատամարտ հայտնաբերողներ կան:



հասկանում ենք, որ գիրքս դուր չի գալիս քեզ ու հասկանում ենք նաև, որ որևէ լուրջ փաստարկ չունես - ուղղակի, դուրդ չի գալիս և վերջ: Է պարզա, ուրիշ?

Ինչպես միշտ, շատ սխալ ես հասկացել: Քանի տեղից հիմա մեջբերեմ իմ գրածները, որտեղ պնդում եմ որ շատ էլ դուրս գալիս են: Այնքան են դուրս գալիս, որ ուզում եմ մի ճակատամարտ էլ ես ունենամ մեջը:

Իսկ ուրիշ, ջան սաղություն Լիոն ջան, լավ վաճառք, չուզողների աչքից հեռու:

Lion
15.02.2010, 23:29
Լավ, թեման կարծես ավարտվեց - ու դու չես ունենա "քո" ճակատամարտը իմ գրքում...

Chuk
16.02.2010, 01:03
Լիոնի դավադրությունների տեսությունն, ինչպես միշտ, սպանում ա :)

Տրիբունը խոսեց ազատ մրցակցային երկրի տեսլականի մասին: Երբեմն սկսում եմ մտածել, բայց իրականում դա մեզ պե՞տք ա:
Որտև էդ ազատ մրցակցայինը նաև նշանակում ա, որ ցանկացած Պողոս կարող ա «պատմական» գիրք գրի: Կարող ա ինտերնետում մտնի ու հարյուրավոր սայթերում ապատեղեկատվություն տարածի: Լիոնից վերանում ենք, Պողոսի մասին ենք խոսում: Եթե Պողոսը շատ ջանասեր ա ու ազգային ոգով տոգորված ապատեղեկատվություն ա էդպես տարածում, ուրեմն ինքը խայտառակ վատ ծառայություն ա մատուցում մեզ, մեր երկրին, պատմությանը, գիտությանը: Իսկ հիմա մի պահ ենթադրենք որ Պողոսը Լիոնն ա, ու... չէ, դիտմամբ չէ, ինքը էդ ամենին հավատալով, բայց իր մակերեսային վերլուծություններով գրածներն ակտիվ տարածում ա թե՛ ինտերնետով, թե՛ գրքի ձևով, ահավոր ա չէ: Լիոնը հիմա կասի, որ իրա գրքում ամեն ինչը հավաստի ա: Է շատ բան կասի: Ամեն հեղինակի էլ թվում ա, թե իրա գործը վերջն ա ու շատ լուրջ, հետո քննադատը, խմբագիրը, օպոնենտը կարդում ա, ու սխալներ ա գտնում: Իսկ մեր դեպքում Լիոնը հրաժարվում ա այդպիսիքի դատին գիրքը հանձնել: Չէ, բան չունեմ, ասելու, մեկ էլ տեսար գիտական լուրջ ատյաններ անցնելուց հետո դուրս եկավ, որ էս աշխատությունը լուրջ ա: Բայց քանի դեռ չի անցել, ինքը հերթական ՉՀԱՍՏԱՏՎԱԾ աշխատանքն ա, որպիսին կարող է տպել ամեն ոք (փողին մուննաթ): Ու ահա մտածում եմ, իսկ գուցե պե՞տք չի այս աստիճանը ազատությունը, այնուամենայնիվ գրաքննադատական ինստիտուտը հրաշալի բան ա: Ի՞նչ անենք, որ ազատություններին դեմ ա, փոխարենը նաև ապատեղեկատվության ազատությունն ա սահմանափակում :think

Lion
16.02.2010, 09:15
Ռավադյան I պատերազմ
(982)

Սալարյան II պատերազմից հետո Անիի թագավորության համար հարավ-արևելքից սպառնացող վտանգը շարունակում էր մնալ իրական: Ճիշտ է, Շադադյանների էմիրությունը որոշակիորեն կատարում էր բուֆերի դեմ, բայց բացառված չէր, որ վերջինս ամեն պահի կարող էր դաշնակցել իր երբեմնի սյուզերենի հետ: Բարեբախտաբար Իբրահիմ I-ի (960-983) իշխանության առաջին կեսում որոշակիորեն կայունցած Սալարյանների էմիրության վիճակը վերջինիս իշխանության երկրորդ կեսում կրկին սկսեց ծանրանալ, ինչը բավականին ժամանակ խաղաղություն ապահովեց Հայոց թագավորության հարավ-արևելքում:

Վիճակը սկսեց բարդանալ, սկսած 980 թվականների սկզբից: Այս ժամանակ Ատրպատականում մեծ ազդեցության էր հասել Ռավադյանների էմիրությունը, որի էմիր Աբուլ-Հաիջա Մուհամմեդը (961-1000) հենց այս ժամանակ վերջնականապես խլեց գերիշխանությունը Սալարյաններից: Սալարյանները վերածվեցին երկրորդական մի տոհմի ու, թեև իրենց գոյությունը շարունակեցին ևս գրեթե մեկ դար, բայց նրանց այդպես էլ այլևս վիճակված չէր որևէ էական դեր խաղալ Ատրպատականի քաղաքական կյանքում: Դրան հակառակ` Աբուլ-Հաիջա Մուհամմեդի օրոք Ռավադյանները ոչ միայն հասան մեծ հզորության և կրկին կարողացան իրական սպառնալիք ստեղծել Անիի թագավորության համար, այլև, ի տարբերություն Սալարյանների, կարողացան հիմք դնել ներքնապես ավելի ամուր մի պետության: Ավելացնենք նաև, որ այս Աբուլ-Հաիջա Մուհամմեդը հայկական աղբյուրներում հանդես է գալիս "Մամլան" անունով:

Վերջնականապես ամրապնդելով իր իշխանությունը Ատրպատականում` Ռավադյանների էմիրությունը պատերազմ սանձազերծեց Անիի թագավորության դեմ: Ընդ որում այս անգամ ևս, ինչպես նախորդ անգամները, Սալարյանների դեմ ընդվզած Շադադյանների էմիրությունը ընդունեց Ատրպատականի հերթական տիրակալի գերիշխանությունը, որի արդյունքում թշնամին հնարավորություն ստացավ միանգամից մուտք գործել Անիի թագավորության կենտրոնական շրջաններ: Սկսվեց Ռավադյան I պատերազմը:

982 թ-ին Ռավադյանների, Հերի և Շադադյանների էմիրությունների միացյալ բանակը (մոտ 70.000) Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորությամբ Արտավանյան-Գողթն-Նախիջևան-Արած-Ուրծաձոր-Դվին-Արագածոտն-Շիրակ երթուղով հասավ Անի, բայց Սմբատ II Տիեզերակալի (977-989) գլխավորած Անիի թագավորության բանակը (մոտ 60.000) Անիի ճ-մ-ում ծանր պարտության մատնեց թշնամուն:

Զարգացնելով հաջողությունը` թշնամու նահանջող մնացորդներին հետապնդող Անիի թագավորության (մոտ 40.000) ու Ռավադյանների էմիրության դեմ ապստամբած Գողթնի էմիրության (մոտ 10.000) միացյալ բանակը գրավեց Դվինը և Նախիջևանը Շադադյանների էմիրության նահանջող բանակից (ընդհանուր` մոտ 1.000):

Ռավադյան I պատերազմը ավարտվեց: Արդյունքում Անիի թագավորությունը պահպանեց իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը ու վերացրեց հարավ-արևելքից կատարվող ներխուժումների համար հարմար պլացդարմ հանդիսացող Շադադյանների էմիրության արևմտյան տիրույթները (Դվին, Նախիջևան և հարակից տարածքներ), սակայն հարավ-արևելքից սպառնացող ու կրկին իրական տեսք ստացած վտանգը չվերացավ և հետագայում ավելի ու ավելի մեծ չափերի հասավ:


Ռավադյան II պատերազմ
(987-988)

Ռավադյան I պատերազմը իրենից հետո թողեց ավելի շատ չլուծված, քան թե լուծված հարցեր: Ճիշտ է, հաջողությունը մեծ հաշվով Անիի թագավորության կողմում էր, սակայն ակնհայտ էր, որ հարցը ոչ մի կերպ լուծված համարվել չէր կարող: Ընդ որում վիճակը որոշակիորեն բարդանում էր երկու հանգամանքով: Առաջինը այն էր, որ Ռավադյանները, ի տարբերություն Սալարյանների, ուրիշ դիրքորոշում ունեին Բաղդատում փաստացի իրական իշխանություն հանդիսացող Բուվայհյանների հզոր տոհմի նկատմամբ ու, թեկուզ և մեծապես ձևականորեն ընդունելով նրանց գերիշխանությունը և դրանով իսկ ձևական առումով ապահովելով Արաբական Խալիֆության միասնությունը, վայելում էին վերջիններիս աջակցությունը: Իսկ դա նշանակում էր, որ Ռավադյաններին առիթի դեպքում կարող էր աջակցել իսլամական ողջ աշխարհը և ջիհադի դուրս գալ Հայոց թագավորության դեմ, ինչը խիստ մեծացնում էր այս էմիրության ռազմական հնարավորությունները: Մյուս հանգամանքն այն էր, որ ներկայիս Վրաստանի տարածքում Բագրատ I-ի (975-978, 978-1014` արքա) գլխավորությամբ արդեն իսկ ուրվագծվում էին ապագա հզոր թագավորության ուրվագծերը, թագավորություն, որը առայժմ թույլ էր ու մեծապես զիջում էր Արտանուջի թագավորությանը և վերջինիս սյուզերեն Անիի թագավորությանը, բայց այնուհանդերձ իր ըմբոստ վարքագծով առիթի դեպքում ստիպում էր Անիի թագավորությանը զգալի ուժեր տեղափոխել հյուսիս, ինչի արդյունքում հարավ-արևելքից սպառնացող վտանգին դիմադրող ուժերը քչանում էին:

Ընդ որում երկրորդ հանգամանքը ավելի ու ավելի էր կարևորվում, քանի որ արդեն 987 թ-ի աշնանը, երբ Բյուզանդիայում թափ էր առնում Վարդ Փոկասի ապստամբությունը, իսկ Արտանուջի թագավորության արքա Դավիթ II Մեծը (961-1000) սկսել էր աջակցել ապստամբին ու զգալի ուժեր էր տեղափոխել իր թագավորության արևմուտք կամ էլ կայսրության տարածք, Բյուզանդիան միանգամից էլ արել էր պատասխան քայլը` Արտանուջի թագավորության դեմ հանելով Բագրատի հիմնադրած Քարթլիի թագավորությանը և իր վերջին արքա Թեոդոսիոս III Կույրի (976-978, 987-988) գլխավորությամբ անկախությունը պահպանելու վերջին ճիգերը թափող Աբխազական թագավորությանը: Արդյունքում երկու ճակատով մարտնչել հարկադրված Արտանուջի թագավորության վիճակը որոշակիորեն ծանրացավ, ինչը բնականաբար անդրադարձավ նաև վերջինիս սյուզերեն Անիի թագավորության վիճակի վրա: Ընդ որում այս ամենը անխուսափելիորեն կոնֆլիկտի մեջ էր ներքաշում նաև Անիի թագավորությանը, քանի որ վերջինս ուղղակի չէր կարող անօգնական թողնել իր վասալին: Իսկ սա էլ իր հերթին նշանակում էր, որ Հայոց թագավորությունը թուլացնում էր ուժերը հարավ-արևելքում, ինչից էլ, բնականաբար պետք է օգտվեին մահմեդականները: Ամեն ինչ իրոք որ այդպես էլ եղավ և արդյունքում Ռավադյանների էմիրությունը, քրիստոնյաների միջև տեղի ունեցող գզվռտոցի ամենաթունդ պահին պատերազմական գործողություններ սկսեց Անիի թագավորության դեմ: Սկսվեց Ռավադյան II պատերազմը:

Lion
16.02.2010, 09:20
987 թ-ի աշնանը Արտավանյան-Գողթն երթուղով Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորությամբ Անիի թագավորության տարածք ներխուժած Ռավադյանների և Հերի էմիրությունների միացյալ բանակը (100.000) գրավեց Նախիջևանը Անիի թագավորության կայազորից (մոտ 1.000): Զարգացնելով հաջողությունը` Նախիջևանից արշավանքը դեպի հյուսիս-արևմուտք շարունակած թշնամական բանակը Անիի թագավորության բանակից (մոտ 1.000) գրավեց նաև Դվինը: Այս պայմաններում արքայից-արքա Սմբատ II Տիեզերակալը, հաշվի առնելով այն, որ Աբխազիայում Բագրատ I-ի գաղտնի աջակցությամբ իրեն արքա հռչակած ու իշխանությանը վերատիրած Թեոդոսիոս III Կույրը խիստ սպառնալից դիրք է գրավել Անիի թագավորության նկատմամբ և նպատակահարմար չգտնելով միանգամից պատերազմել երկու ճակատով, խոշոր գումար վճարեց Ռավադյանների էմիրությանը, որը, ստանալով այն ու կայազորներ թողնելով գրաված քաղաքներում, կնքեց զինադադար և իր հիմնական բանակային ուժերով հեռացավ Անիի թագավորության տարածքից:

Սակայն խնդիրները ոչ մի կերպ չէր կարելի լուծված համարել և Հայոց արքան ընդամենը հասել էր նրան, որ շահել էր որոշակի ընդմիջում, որը պետք է օգտագործվեր հնարավորինս արդյունավետ. ամենից առաջ անհրաժեշտ էր վերացնել հյուսիսից սպառնացող վտանգը: 987 աշնանը, հենց այն ժամանակ, երբ կնքվել էր զինադադար Ռավադյանների հետ, Քարթլիի թագավորության բանակը (մոտ 3.000) հարձակվեց Արտանուջի թագավորության վրա` հարվածելով վերջինիս վասալ Քարադուռի իշխանությանը: Սակայն Բագրատ I-ի պապ Բագրատ Բագրատունու գլխավորած Արտանուջի թագավորության բանակը (մոտ 5.000) Դլվիկի ճ-մ-ում (Գուգարք, Ջավախք գավառ) հաղթեց իր որդի Գուրգեն Բագրատունու գլխավորությամբ գործող թշնամական բանակին: Սակայն այս ճակատամարտը դեռևս խնդիրը չէր հանգուցալուծում: Շուտով մոտեցան Բագրատ I-ի գլխավորած Քարթլիի և Դավիթ II Մեծի գլխավորած Արտանուջի թագավորությունների հիմնական ուժերը, որի արդյունքում կնքվեց հաշտություն և պահպանվեց ստատուս քվոն: Դավիթ II Մեծը, որը այդ պահին անվիճելիորեն գերազանցում էր իր ապերախտ ազգականներին, ստիպված էր այնուհանդերձ աջակցել Վարդ Փոկասին, ինչն էլ նրան ստիպեց զիջումների գնալ ու համաձայնել հաշտությանը: Դե իսկ հայր ու որդի Գուրգենն ու Բագրատն էլ, որոնք կարծում էին, որ պարտվել են միայն խաղի սկզբում, որոշեցին խաղի մեջ մտցնել աբխազական հաղթաթուղթը:

Եվ ահա արդեն նույն 987 թ-ի դեկտեմբերին, երբ Արտանուջի թագավորության հիմնական ուժերը կրին թագավորության արևմուտքում էին կամ էլ Բյուզանդական կայսրության տարածքում, Թեոդոսիոս III Կույրի գլխավորած Աբխազական (մոտ 30.000) և Քարթլիի (մոտ 30.000) թագավորությունների միացյալ բանակը ասպատակեց Քարադուռի իշխանության տարածքը: Այս հանգամանքը վերջնականապես փաստացի պատերազմական գործողությունների մեջ ներքաշեց Անիի թագավորությանը, որը չէր կարող համակերպվել իր վասալ Արտանուջի թագավորության և իր վասալի վասալ Քարադուռի իշխանության նկատմամբ իրականացվող թշնամական գործողությունների հետ, մանավանդ, որ Ռավադյանների հիմնական ուժերը արդեն նահանջել էին: Արդյունքը եղավ Գորիի ճակատամարտը, որը շատ հարցեր դրեց իրենց իրական տեղում:

988 հունվար – Գորիի ճ-մ (Վրաստան, Տփղիսից մոտ 50 կմ հյուսիս-արևմուտք)

Արքայից-արքա Սմբատ II Տիեզերակալը պահանջեց Թեոդոսիոս III Կույրից դադարեցնել թշնամական գործողությունները և հեռանալ Անիի թագավորության գերագահության տակ գտնվող տարածքներից: Միաժամանակ Հայոց արքան կենտրոնացրեց Անիի թագավորության բանակը (մոտ 80.000, այդ թվում Ոստանիկ, ինչպես նաև Մարզպանական բանակը, որի կազմում էին մասնավորապես Գոռամ իշխանի գլխավորած Արտանուջի թագավորության հեծելազորը, Գուրգեն արքայի գլխավորած Վասպուրականի թագավորության բանակը (վերջինս իր կազմում ընդգրկում էր նաև Համակար Արծրունու գլխավորած Անձևյաց իշխանության բանակը և Աշոտ Մոկացու գլխավորած Մոկաց իշխանության հեծելազորը, ինչպես նաև Գնունյաց, Քաջբերունյաց, Գաբեղյանց, Գազրիկյանց, Գնդունյանց և Ձյունականյանց գնդերը), Կարսի թագավորության բանակը, Լոռու թագավորության բանակը, Աբուսամբ Սյունու գլխավորած Սյունյաց թագավորության բանակը, Հմայակ Սևորդու, Սմբատ ու Վասակ Առանշահիկների գլխավորած Խաչենի թագավորության բանակը, Գագիկ Բագրատունու գլխավորած Տարոնի իշխանության հեծելազորը, Գրիգորի գլխավորած Սասունի իշխանության բանակը, Կորճայքի հեծելազորը և Ճողբի իշխանության բանակը): Տեղեկանալով իր դեմ արշավել պատրաստվող Անիի թագավորության բանակի կենտրոնանալու մասին` Թեոդոսիոսը իր բանակով նահանջեց դեպի հյուսիսի և ճամբարեց Գորիի շրջակայքում: Դրանից հետո արքայորդի Մուշեղը, ամուսնացած լինելով Թեոդոսիոսի դստեր հետ և զգալով իրեն համեմատաբար ապահով, բանակցությունների նպատակով ժամանեց Թեոդոսիոսի ճամբար, սակայն գերվեց: Ի պատասխան դրա Անիի թագավորության բանակը ուղղություն վերցրեց դեպի Գորի: Սակայն թշնամին, ամուր դիրքեր գրավելով քաղաքի շրջակայքում, միաժամանակ բաց թողեց նաև Կուր գետի ջրերը և, առաջացնելով արհեստական ջրհեղեղ, սեփական դիրքերի դիմաց ստեղծեց համատարած լերկասառույց: Ստեղծված բարդ իրավիճակից ելք առաջարկեց Վասպուրականի Գուրգեն արքան, որը նաև հանձն առավ գերությունից ազատել իր քեռորդի Մուշեղին: Հրամայելով սեփական հեծելազորի ձիերը պայտել հաստ ու ցցային ելուստներ ունեցող պայտերով` Գուրգենը վերջինիս ուղեկցությամբ լերկասառույցի վրայով առերևույթ խաղաղ երթով շարժվեց թշնամու ուղղությամբ: Թեոդոսիոսը, կարծելով, թե հայերը գալիս են բանակցելու, իր թիկնապահ գնդով Մուշեղի ուղեկցությամբ մոտեցավ լերկասառույցի վերջին:
Լիակատար լռություն պահպանող Գուրգենի հեծյալները ընդհուպ մոտեցան թշնամուն և, միանգամից հզոր աղաղակ բարձրացնելով, անակնկալ հարձակվեցին Թեոդոսիոսի թիկնապահ գնդի վրա: Վերջնիս, պատրաստ չլինելով ընդհարմանը, խուճապի մատնվեց ու դիմեց փախուստի: Մուշեղը ազատվեց, իսկ յուրայինների կողմից լքված Թեոդոսիոսը գերվեց:
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 1.000 զինվոր: Սակայն Հայոց արքան մեծահոգի գտնվեց և խստորեն չպատժեց իր ձեռքում հայտնված կույր ծերունուն: Քարադուռի իշխանությունը ընկավ Անիի թագավորության ուղղակի տիրապետության տակ, բայց 989 թ-ից նորից անցավ Արտանուջի թագավորությանը:

Lion
16.02.2010, 10:01
Այսպիսով հյուսիսից սպառնացող վտանգը վերացավ, ինչը Անիի թագավորությանը հնարավորություն տվեց կենտրոնացնել բոլոր ուժերը Ռավադյանների էմիրության դեմ մղվող պատերազմի շարունակության համար: Իսկ պատերազմը իրոք որ շարունակվում էր, մանավանդ որ արդեն 988 թ-ի գարնանը Աբուլ-Հաիջա Մուհամմեդը հիանալի առիթ ստացավ մարտական գործողությունները վերսկսելու համար:

988 փետրվար – Վասպուրականի ճ-մ

Ապահունիքից Հեր ուղևորվող Հերի էմիրի որդու շքախումբը (մոտ 100) մտավ Վասպուրական: Այստեղ, գյուղերից մեկի մոտ նկատելով վազվզող հայ երեխաներին, էմիրի որդու շքախումբը վերջինիս հրամանով առևանգեց նրանց և շարունակեց իր ուղին դեպի Հեր:
Տեղեկանալով այդ մասին` Սարգիս իշխանի գլխավորած Վասպուրականի թագավորության սահմանապահ ջոկատներից մեկը (մոտ 50) հասավ թշնամուն և գլխովին ոչնչացրեց վերջինիս, իսկ Սարգիսը հեծյալ թրամարտում հաղթեց ու սպանեց էմիրի որդուն: Հայերը կորցրին մոտ 10, թշնամին` մոտ 45 զինվոր: Գերված երեխաները ազատվեցին: "... իսկ ազատներից մեկը` Սարգիս անունով, հեծնում է իր երիվարն ու ընկնում նրանց հետևից: “Ինչո՞ւ, ինչո՞ւ եք անում այդ բանը”,- ասում է Սարգիսը նրանց: Իսկ նրանք ետ դառնալով թշնամաբար դիմում են դեպի նա: Եվ Սարգիսը պողպատե թուրը քաջաբար դուրս քաշելով` նրանց արյունով է հարբեցնում, բոլորին կոտորում...",- այսպես է փոխանցում մեզ այս իրադարձությունների արձագանքները դեպքերի ժամանակակից հոգևորական պատմիչ Ստեփանոս Տարոնացին:

988 փետրվար – Հերի ճ-մ

Տեղեկանալով որդու զոհվելու մասին` Հերի էմիրը համոզեց Ռավադյանների էմիր Աբուլ-Հաիջա Մուհամմեդին միացյալ ուժերով ներխուժել Վասպուրական: Այդ նպատակով Հերի մոտ կենտրոնացած Ռավադյանների, Շադադյանների ու Հերի էմիրությունների միացյալ բանակը (մոտ 30.000) բաժանվեց երեք մասի և Հերի էմիրի գլխավորությամբ երեք շարասյուններով պատրաստվեց ներխուժել Վասպուրականի թագավորության տարածք: Վիճակը բարդանում էր նրանով, որ Վասպուրականի թագավորության հիմնական բանակային ուժերը դեռևս գտնվում էին Անիի թագավորության հյուսիսում և անմիջականորեն թշնամուն դիմադրելու համար առկա էին սակավաթիվ ուժեր:
Այս պայմաններում Հայկական մի ջոկատ (մոտ 100) գիշերը աննկատ թափանցեց թշնամու ճամբար և սպանեց Հերի էմիրին ու նրա օգնականներին: Հարկ է նշել, որ Ստեփանոս Տարոնացին թշնամու ղեկավար կազմի մահը բացատրում է "աստվածային բարեհաճությամբ", սակայն իմ կարծիքով այստեղ պետք է ավելի "երկրային" մի պատճառ փնտրել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման դիվերսիաները Հայկական բանակի համար նորություն չէին և բազմիցս էին կիրառվել հատկապես Տարոնի Հայկական բանակի կողմից: Այնուհանդերձ սա մնում է ենթադրության մակարդակին, քանի որ հոգևորական պատմիչ Տարոնացին բերում է այլ "պատճառ": Այսպես թե այնպես, բայց ստեղծված խառնաշփոթ իրավիճակում թշնամին այլևս չիրականացրեց ներխուժում դեպի Վասպուրական, թեև դրա փոխարեն Ռավադյանների էմիրությյունը սկսեց տենդագին պատրաստվել ավելի խոշոր գործողությունների:

988 գարնանը էմիր Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորած Ռավադյանների, Հերի և Շադադյանների էմիրությունների միացյալ բանակը (մոտ 100.000) Արտավանյան-Գողթն-Նախիջևան-Արած-Ուրծաձոր-Դվին-Արագածոտն-Շիրակ երթուղով ներխուժեц Անիի թագավորության տարածք, սակայն Անիի թագավորության բանակը (մոտ 80.000) Անիի ճ-մ-ում գլխովին ջախջախեց թշնամուն: Հայերը կորցրին մոտ 15.000, թշնամին` մոտ 50.000 զինվոր:

Զարգացնելով հաջողությունը` թշնամու նահանջող մնացորդներին հետապնդող Անիի թագավորության բանակը (մոտ 40.000) գրավեց Դվինը և Նախիջևանը Ռավադնների էմիրության նահանջող բանակից (ընդհանուր` մոտ 1.000): Ռավադյան II պատերազմը ավարտվեց: Արդյունքում Դվինը ու Նախիջևանը անցան Անիի թագավորության գերագահությունը ընդունած Գողթնի էմիրությանը, իսկ Անիի թագավորությունը պահպանեց իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Lion
17.02.2010, 08:11
Ռավադյան II պատերազմ
(987-988)


Ռավադյան III պատերազմ
(990)

Ռավադյան II պատերազմում կրած անհաջողությունը անչափ կատաղեցրել էր Ռավադյաններին: Ընդ որում Աբուլ-Հաիջա Մուհամմեդին առանձնապես խոցել էին ոչ միայն իր ծրագրերի իրագործման մի քանի ձախողումները ու կրած լուրջ կորուստները, այլև այն, որ այս անհաջողությունները լուրջ հարվածի տակ էին դնում ղազիի` հավատի համար մարտնչողի, իր հեղինակությունը: Ու եթե նախկինում շրջակա գրեթե բոլոր մահմեդական իշխանությունները հավատով ու հույսով էին նայում այս էմիրին ու ընդունում նրան որպես իրենց առաջնորդ, ապա այժմ Ռավադյան էմիրի հեղինակությունը լրջորեն տրորվել էր: Սկսվում էր սասանվել նաև վերջինիս նկատմամբ Բուվայհյանների տածած կարծես թե անսասան թվացող վստահությունը. Վերջիններս մի գեղեցիկ օր կարող էին վերցնել ու հետ ուզել “հավատի” համար մղվող պատերազմի վարման նպատակով Ռավադյաններին հանձնած խալիֆի կանաչ դրոշը, ինչը Ռավադյանների խիստ փառասեր էմիրի համար մահվան պես մի բան էր:

Փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Աբուլ-Հաիջա Մուհամմեդին ավելին, քան երբևէ, պետք էր հասնել ռևանշի: Այսպիսով ցանկությունը, հերթական անգամ փորձել Հայոց զենքի ուժը, մահմեդական այս էմիրի մոտ ոչ մի կերպ չէր վերացել: Պակասում էր միայն առիթը, այն էլ շուտով գտնվեց:

990 թ-ի գարնանը Դավիթ II Մեծի գլխավորած Արտանուջի (մոտ 10.000) և Վասպուրականի (մոտ 5.000) թագավորությունների միացյալ բանակը ազատագրեց Մանազկերտը Մրվանյանների քրդական էմիրության կայազորից (մոտ 1.000): Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 600 զինվոր: Մանազկերտը և Ապահունիքը միացվեցին Արտանուջի թագավորությանը:

990 գարուն – Խուանք գյուղի ճ-մ (Ապահունիք)

Մանազկերտը կորցրած Մրվանյանները համոզեցին Ռավադյանների էմիր Աբուլ-Հաիջա Մուհամմեդին ռազմական գործողություններ սկսել Անիի թագավորության դեմ և վերականգնել մահմեդականների իրավունքները: Այդ նպատակով Հերի մոտ կենտրոնացած Ռավադյանների, Շադադյանների, Մրվանյանների ու Հերի էմիրությունների միացյալ բանակը (մոտ 140.000) բաժանվեց երեք մասի և երեք զորասյուններով պատրաստվեց ներխուժել Անիի թագավորության տարածք: Ընդ որում այս անգամ թշնամին, ակնհայտորեն հաշվի առնելով ուղիղ Անիի վրա շարժվելու հետ կապված նախկինում ստացած դառը փորձը, նախատեսել էր Հայոց թագավորություն ներխուժել այլ ուղղությունից` հընթացս աջակցելով նաև Մրվանյաններին: Նախատեսված էր, որ ներխուժման պատրաստվող բանակի հյուսիսային (մոտ 60.000) և հարավային (մոտ 60.000) զորասյունները պետք է ուղղություն վերցնեին համապատասխանաբար Հեր-Ճվաշ-Արտազ-Կոգովիտ-Բագրևանդ երթուղով դեպի Արարատի ու Հեր-Մեծ Աղբակ-Անձևացիք-Մոկք երթուղով դեպի Վասպուրականի հարավ` խնդիր ունենալով ապահովել Հեր-Թոռնավան-Բերկրի-Արճեշ երթուղով սրընթաց երթով դեպի Մանազկերտ ուղղություն վերցնել պատրաստվող Աբուլ-Հաիջա Մուհամմեդի հիմնական բանակի (20.000) թևերը: Ընդ որում մինչ այս Ռավադյան էմիրը մի “դիվանագիտական կոչ” հղեց Արտանուջի արքա Դավիթ II Մեծին, որտեղ, ըստ Մատթեոս Ուռհայեցու, մասնավորապես ասվում էր. “Մի՛ խաբեսցէ ոք զքեզ, ո՛վ այր դու Դաւիթ, ամենաքարշ եւ ժանդ եւ նեխեալ ալեօքդ, զի ահա՝ թէ ոչ վաղվաղակի առաքեսցես ինձ զհարկս տասն տարւոյ եւ ի պատանդ զորդիս ազատաց քոց եւ գիր ծառայութեան ինձ՝ այժմ հասեալ գամ ի վերայ քո մեծաւ զօրութեամբս իմով եւ ո՞վ իցէ այն, որ փրկեսցէ զքեզ ի ձեռաց իմոց, զի ահա չարաչար եւ դառն նեղութիւն ածից ի վերայ քո, պիղծ եւ դառն ալեւոր”: Հայերը չպատասխանեցին հայհոյախառն այս նամակին, որոշելով հանդուգն էմիրին իրական պատասխան տալ մարտի դաշտում:
Սակայն թշնամին կարողացավ հաջողությամբ իրագործել իր ծրագիրը. հյուսիսային ու հարավային շարասյուների երթի միջոցով նա թևերում կաշկանդեց Անիի թագավորության բանակի հիմնական մասին (մոտ 70.000), ինչը ապահովվեց Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորած հիմնական բանակի հաջող երթը մինչև Ապահունիք: Թշնամու հիմնական բանակը հասավ Խուանք գյուղին և ճամբարեց նրա մոտակայքում: Ստեղծված պայմաններում թշնամու ճանապարհը կարողացավ փակել միայն Գաբրիել սպարապետի, Գամրեկելի իշխանի, Վաչեի, Թևդատի և Փերսի գլխավորած Արտանուջի թագավորության բանակը (5.500, որից 3.000 հետևակ նետաձիգներ):
Թշնամուն քանակապես զիջելու պատճառով Հայկական բանակը որոշեց հասցնել գիշերային անակնկալ հարված:
I փուլ – Գամրեկելի իշխանի գլխավորությամբ թշնամու ուղղությամբ շարժվող Հայկական բանակի առաջապահը (700) անակնկալ հանդիպեց հակառակորդի գիշերապահին (1.000): Բայց հայերը չշփոթվեցին և շեշտակի հարվածով պարտության մատնեցին հակառակորդին, որի մնացորդները սկսեցին փախչել իրենց հիմնական բանակի ուղղությամբ:
II փուլ – Հայկական հիմնական բանակը ներխուժեց թշնամու ճամբար և սկսեցին անխնա կոտորել անակնկալի եկած թշնամու ռազմիկներին: Միաժամանակ կազմակերպվեց նաև լեռներից իջնող գյուղացիների հոծ զանգված: Գիշերային խավարում կայծակի ակնթարթային փայլատակումներով լուսավորվող այս տեսարանը ստեղծեց հսկայական բանակի հարձակման տպավորություն և վերջնականապես բարոյալքեց թշնամուն ու կոտրեց նրա դիմադրական ոգին: Թշնամին դիմեց խուճապահար փախուստի:
III փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց նրան, իսկ Գամրեկելին գերեց Մամլանի որդուն և կնոջը:
Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 16.000 զինվոր, որոնց թվում հատկապես շատ էին գերիները: Աբուլ-Հաիջա Մուհամմեդը հազիվ փրկվեց գերությունից: Հայերին բաժին հասավ նաև Ռավադյանների էմիրի մարտական ձին, խալիֆի կանաչ դրոշը և հարեմը:

990 գարուն – Բանակի ճ-մ (Վասպուրական, Բուժունիք գավառ, Ոստանի մոտակայքում)

Նախորդ իրադարձությունների հետ միաժամանակ Հեր-Մեծ Աղբակ-Անձևացիք-Բուժունիք երթուղով Անիի թագավորության տարածքում խորացող թշնամու բանակի հարավային զորասյունը (մոտ 60.000), ենթարկվելով իր դեմ գործող Անիի թագավորության բանակի (մոտ 25.000) պարտիզանական հարվածներին, հասավ Ոստան: Այստեղ Վասպուրականի իշխանաց-իշխան Ապլղարիբ Հավնունին, նեղացած լինելով Անձևացիքի իշխան Դերենիկ Արծրունուց այն բանի համար, որ վերջինս բանակի հրամանատարությունը հանձնել է Սարգիս իշխանին, դավաճանեց իր բանակին և Հայրենիքին: Կապ հաստատելով թշնամու բանակի հրամանատարի հետ` Ապլղարիբը տեղեկացրեց նրան Հայկական հիմնական բանակից առանձին գործող Անձևացիքի իշխանության բանակի (մոտ 4.000) վիճակի մասին և մատնանշեց մի հարմար վայր, որտեղ թշնամին կկարողանա անակնկալ հարձակվել Հայկական բանակի վրա:
Օգտագործելով ստացած տվյալները` Ռավադյանների էմիրության բանակը գիշերային անակնկալ հարձակում կազմակերպեց ճամբարած Հայկական բանակի վրա և պարտության մատնեց նրան: Ընդ որում թշնամու ռազմիկները չհամարձակվեցին մոտենալ միայն Ապլղարիբի ու նրա կողմնակիցների վրաններին, քանի որ վերջիններս զինած էին ու պատրաստ դրմադրության:
Հայերը կորցրին մոտ 3.000 զինվոր, այդ թվում գերվեց Անձևացիքի իշխան Դերենիկ Արծրունին, թշնամին` մոտ 700 զինվոր: Գերված հայերը բանտարկվեցին Բակեար ամրոցում:

990 գարուն – Բակեար ամրոցի ճ-մ

Դավաճան Ապլղարիբ Հավնունին, նպատակ ունենալով որևէ կերպ քավել իր մեղքը, որոշեց ազատել հայ գերիներին: Այդ նպատակով Ապլղարիբ Հավնունու գլխավորած Հայկական բանակը (50) դարան մտավ ամրոցի շրջակայքում` նախատեսելով գերիներին ազատել այն ժամանակ, երբ պահակային ջոկատը (մոտ 200) նրանց կհանի զբոսանքի:
I փուլ – Ապլղարիբի գլխավորած մի քանի հեծյալներ հարձակվեցին գերիների պահակային ջոկատի վրա և դիմեցին կեղծ փախուստի: Այդ ընթացքում, մենամարտելով մի հաղթանդամ հակառակորդի հետ, Ապլղարիբը թրատեց նրան:
II փուլ – Դարանում գտնվող Հայկական բանակի հիմնական ուժերը հարվածեցին կեղծ նահանջը շարունակող հայ հեծյալներին հետապնդող հակառակորդին և գլխովին ջախջախեցին նրան: Դերենիկ Արծրունին ազատվեց:
III փուլ – Թշնամու մնացորդները հետապնդվեցին մինչև Հեր: Ընդ որում որպես անձնական հաղթանակի նշան Ապլղարիբի հզոր ձեռքով Հերի դարպասին մխրճված տապարը երկար տարիներ մնաց այդպես էլ մխրճված:
Հայերը կորցրին մոտ 10, թշնամին` մոտ 150 զինվոր: Թշնամու Հյուսիսային զորասյունը, այդպես էլ չմտնելով մարտական գործողությունների մեջ, նահանջեց:

Ռավադյան III պատերազմը ավարտվեց: Արդյունքում Մանազկերտը և Ապահունիքը անցան Արտանուջի, իսկ նրա միջոցով` Անիի թագավորությանը, սակայն հարավ-արևելքից սպառնացող վտանգը այս անգամ էլ չվերացավ: Հայկական բանակը թեև ջախջախել էր թշնամու գլխավոր զորասյուններից մեկը, սակայն մեկ հաղթանակ էլ բաժին էր հասել Ռավադյաններին: Բացի այդ Ռավադյանների հերթական անհաջողությունը իսկական մի խուճապ առաջացրեց իսլամական ողջ աշխարհում, որը համարեց իրեն խիստ վիրավորված և տենդագին կերպով սկսեց նոր պատերազմի պատրաստություններ տեսնել:

Lion
18.02.2010, 16:14
II փուլ – Հայկական հիմնական բանակը ներխուժեց թշնամու ճամբար և սկսեցին անխնա կոտորել անակնկալի եկած թշնամու ռազմիկներին: Միաժամանակ կազմակերպվեց նաև լեռներից իջնող գյուղացիների հոծ զանգված: Գիշերային խավարում կայծակի ակնթարթային փայլատակումներով լուսավորվող այս տեսարանը ստեղծեց հսկայական բանակի հարձակման տպավորություն և վերջնականապես բարոյալքեց թշնամուն ու կոտրեց նրա դիմադրական ոգին: Թշնամին դիմեց խուճապահար փախուստի:

Բոլորս էլ երևի կհիշենք, թե Բեշիրի ճամբարած բանակի վրա գիշերային անակնկալ հարձակում կազմակերպող Գևորգ Մարզպետունին, ըստ Մուրացանի, ինչպես է կազմակերպում լեռներից իջնող գյուղացիների հոծ զանգված, նախատեսելով, որ գիշերային մթության մեջ դա խուճապի կմատնի թշնամուն և կօգնի Մարզպետունու սակավաթիվ ռազմիկների հաղթանակին: Բայց հետաքրքիրն այն է, որ այս դեպքերի մասին պատմող միակ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին նման մարտավարության մասին որևէ տեղեկություն չի տալիս:

Դրան հակառակ՝ Մատթեոս Ուռհայեցին հայտնում է մասնավորապես, որ. "...եւ էր լոյս լուսնին սաստիկ, եւ յայնժամ երեւեցաւ սակաւ ինչ անձրեւ ի վերայ լերանց, եւ ամենայն լերինքն փայլատակէին իբրեւ զբոց հրոյ. եւ տեսին զայն զօրքն այլազգեաց, կարծեցին թէ այն ամենայն բազմութիւն զօրաց քրիստոնէիցն իցեն եւ յայնժամ առ հասարակ ի փախուստ դարձան։". Ու թեև մեր պատմիչը հայտնում է միայն "փայլատակող լեռներ"-ի մասին, սակայն ակնհայտ է, որ այն տպավորության ստեղծմանը, թե. "այն ամենայն բազմութիւն զօրաց քրիստոնէիցն իցեն", կարելի է ենթադրել, որ մենք այստեղ գործ ունենք հենց նման մարտավարության կիրառության հետ…

Կարելիէ կարծել, որ Մուրացանը տեղյակ է եղել Մատթեոս Ուռհայեցու հայտնած այս տեղեկությանը և, առավել դիտարժանության համար, այն ընդգրկել իր վեպում ու նման մարտավարության կիրառում է վերագրել Գևորգ Մարզպետունուն: Իհարկե, բացառված չէ, որ Գևորգը կարող էր իրոք կիրառած լինել նման մի բան, մանավանդ որ նրա գործողությունների մասին հայտնում է հոգևորական պատմիչը, որը հեռու էր ռազմական գործից և իր առջև նույնիսկ խնդիր չէր էլ դրել լուսաբանել ռազմական մանրամասները, բայց համենայն դեպս մի բան փաստ է, որ ամեն դեպքում սկզբնաղբյուրում այդ մասին տեղեկություն չկա...

Lion
22.02.2010, 09:42
Ռավադյան III պատերազմը (990) ու նրանում կրած անհաջողությունը, ինչպես արդեն ասացինք, բարդ վիճակի մեջ էր դրել Աբուլ-Հաիջա Մուհամմեդին: Փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Ռավադյանների այս էմիրին, ինչ գնով էլ լինի, անհրաժեշտ էր վճռական հաջողության հասնել Անիի թագավորության նկատմամբ: Դրա համար էլ այս անգամ "հավատի այս ռազմիկը" նոր պատերազմի պատրաստությունը սկսեց տեսնել ամենայն մանրաասնությամբ: Վերջնականապես դրված էր "ով-ում" հարցը և նման պայմաններում Մուհամմեդը չէր ուզում բաց թողնել և ոչ մի մանրուք: Նոր պատերազմի նախապատրաստության վրա Ռավադյանների էմիրը ծախսեց ոչ պակաս, քան 7 տարի: Իսկ այդ 7 տարում տեղի ունեցան նորանոր քաղաքական զարգացումներ, որոնք, զգալիորեն բարդացնելով Հայոց թագավորության վիճակը և թեթևացնելով իր վիճակը. կարծես թե խոստանում էին ամենայն հաջողություն:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 991 թ-ին բռնկվեց Արաբա-Բյուզանդական XI պատերազմը (991-1005), որի արդյունքում Արաբական խալիֆությունը և Բուվայհյանների ամենաիշխան վեզիրները հայտնվեցին բավականին ծանր վիճակում: Ու Ռավադյանների էմիրության համար ամենալավը այն էր, որ վիճակը մի կողմից այնքան օրհասական չէր, որ դրվեր Արաբական խալիֆության լինել-չլինելու հարցը, բայց մյուս կողմից էլ այնքան էլ թեթև չէր, որ Բուվայհյաններըի մոտ ցանկություն առաջանար նեղացնել Ռավադյանների հզոր էմիրին: Մի խոսքով, այս պատերազմի արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ Աբուլ-Հաիջա Մուհամմեդը Բաղդատի կողմից կարող էր համեմատականորեն հանգիստ լինել:

Բայց կար ևս մեկ կարևոր հանգամանք: Երկարատև ու արյունաքամ անող ներքին ապստամբությունների դարաշրջանը հաղթահարած Բյուզանդական կայսրությունը նորից ուղղել էր մեջքը և սկսել էր սպառնալ ոչ միայն Արաբական խալիֆությանը, այլ նաև հարևան քրիստոնյա իշխանություններին: Ու այս սպառնալիքը ամենից իրական էր հենց Անիի թագավորության` արևելքի քրիստոնյա իշխանությունների գլխավոր սյուզերենի համար: Ընդ որում, եթե Անիի թագավորության արքայից արքա Գագիկ I Մեծի (989-1020) հետ գոնե ձևականորեն կոնֆլիկտի առիթ չկար, ապա Արտանուջի արքա Դավիթ II Մեծի հետ կային հին հաշիվներ, այն էլ ինչպիսի հաշիվներ. Արտանուջի այս արքան ժամանակին օգնել էր Բյուզանդիայի կայսր Վասիլ II Բուլղարասպանի (976-1025) դեմ ապստամբած ու նրան գահընկեց անել փորձող Վարդ Փոկասին, ինչը Բյուզանդիայի այս փառասեր կայսրը ոչ մի կերպ ներել չէր կարող: Սա իհարկե միայն առիթ էր` նման բաներ էին ներել ու նման բաների հետ էին հաշտվել արքաներն ու կայսրերը: Իրականում խնդիրն այն էր, որ Արտանուջի թագավորություն զբաղեցնում էր ստրատեգիական հսկայական կարևորություն ունեցող մի տարածք, որին տիրելով կայսրությունը կարող էր միանգամից գերիշխող դիրք գրավել քրիստոնյա բոլոր իշխանությունների նկատմամբ:

Արդյունքում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Բյուզանդական կայսրությունը վաղ թե ուշ պետք է ընդհարվեր հայերի հետ, ինչը կարծես թե բարենպաստ պայմաններ էր ստեղծում Ռավադյանների էմիրության համար: Ու այս ամենում միակ լուսավոր կետը, որ մնացել էր հայերի համար, դա այն էր, որ Անիի թագավորությունում այս ժամանակ գահակալում էր արքայից արքա Գագիկ I Մեծը, վճռական բնավորության տեր ու հզոր մի արքա, որն էլ իր մեջ բավարար ուժ գտավ դուրս բերելու իր թագավորությունը քաղաքական այս լուրջ հորձանուտներից:

Ընդ որում հատկանշական է, որ Հայոց արքան որևէ պատրանք չուներ ոչ շրջակա մահմեդական իշխանությունների, ոչ էլ իր քրիստոնյա վասալների "վասալական հավատարմության" վրա: Այսպես, եթե առաջ հայոց արքաները այս կամ այն կերպ ձգտում էին փաղաքշել Գողթնի էմիրությանը, որ վերջինս պատվար հանդիսանա հարավ-արևելքից սպառնացող վտանգի դեմ, ապա այժմ Հայոց արքան փոխեց այդ քաղաքականությունը: Ճիշտ է, Գողթնի էմիրությունը որպես կանոն բարդ հարաբերություններ էր ունենում Ատրպատականի տիրակալերի հետ և երբեմն դաշնակցում էր հայերին, բայց այնուհանդերձ այն առանձնապես շահագրգռված չէր պայքարելու իր հավատակիցների դեմ: Համենայն դեպս Դվինը, այն գինը, որը Հայոց թագավորությունը սովորոբար վճարում էր Գողթնի էմիրության այս վարքագծի համար, հաստատ չարժեր դրան:

Եվ ահա արդեն.992 արքայից-արքա Գագիկ I Մեծի գլխավորած Անիի թագավորության բանակը (մոտ 30.000) գրավեց Դվինը Գողթնի էմիրության կայազորից (մոտ 1.000): Դրանից հետո, զարգացնելով հաջողությունը, արքայից-արքայյի բանակը շարունակեց առաջխաղացումը և Վայոց ձոր, Ճահուկ գավառները ու Ծղուկ գավառի հյուսիսային մասը առանց լուրջ մարտերի ենթարկեցրեց ուղղակիորեն Անիի թագավորությանը: Սա ուժի մի ցուցադրում էր և Անիի տիրակալը, վստահորեն խլելով հիշատակված տարածքները 987 թ-ին թագավորություն հռչակված Սյունիքի թագավորությունից, դրանով իսկ ցույց տվեց Անիի բոլոր վասալ թագավորություններին և իշխանություններին, թե ով է երկրի իրական տերը: Ընդ որում երկրի միասնությունը և ներքին համախմբվածությունը ապահովելը ամենևին էլ Անիի գահակալի քմհաճույքի արդյունքը չէր, այլ հանդիսանում էր կարևոր մի քայլ այն բանի ֆոնին, որ Բյուզանդիայի հետ բախումը օր-օրի մոտենում էր:

992 թ-ին բյուզանդական բանակը (մոտ 60.000) պաշարեց Մանազկերտը Արտանուջի թագավորության կայազորից (մոտ 1.000), սակայն չկարողացավ գրավել այն: Այնուհանդերձ սա առիթ հանդիսացավ, որ սկսվի Հայ-Բյուզանդական III պատերազմը (992-993): Ընդ որում հարվածն ուղղված էր ոչ միայն հայերի դեմ: Նույն արշավանքի շրջանակներում բյուզանդական բանակը կարճատև դիմադրությունից հետո գրավեց նաև Խլաթը ու Արճեշը Մրվանյանների էմիրության կայազորներից (ընդհանուր` մոտ 2.000) և, ստանալով էմիրության հպատակության երաշխիքներ, նահանջեց: Ու թեև յուրայիններին օգնելու նպատակով նույն թվականին էլ "իսկական խալիֆության" հավակնություններ ունեցող Եգիպտոսի Ֆաթիմյանների էմիրության բանակը պաշարեց Անտիոքը բյուզանդական բանակից, սակայն չկարողացավ գրավել այն ու նահանջեց: Այս պայմաններում կայսրությանը միակ դիմադրող ուժը կրկին մնում էր Անիի թագավորությունը:

Վճռական ընդհարումը տեղի ունեցավ հաջորդ տարի. 993 թ-ին Բասենի ճ-մ-ում Անիի թագավորության բանակը (մոտ 70.000) հաղթեց թագավորության տարածք ներխուժած բյուզանդական բանակին (մոտ 80.000): Դժբախտաբար այս վճռական ճակատամարտի մանրամասները մեզ չեն հասել և հայտնի է միայն նրա արդյունքը: Անիի թագավորության պաշտոնական արխիվը մեզ չի հասել, իսկ հոգևորական պատմիչներն էլ ուղղակի չէին ուզում խորանալ և հայտնել մեզ "Արևելքի քրիստոնյաների հովանավոր"-ի այս թշնամական քայլի ու հատկապես նրա ջախջախիչ հետևանքների մասին: Այս ճակատամարտի մասին իրեն թույլ է տալիս խոսել միայն Մատթեոս Ոռհայեցին, իր ժամանակի հայ պատմիչների մեջ բյուզանդացիներին համեմատականորեն ամենաքիչը սիրողը, այն էլ փոխանցում է իրադարձությունները զուտ հոգևորականներին բնորոշ ոճով: "...Իսկ յետ երկու ամի (993 թ-ին - L) ելանէր մեծ տունն Հոռոմոց (Բյուզանդական կայսրությունը - L) եւ գայր բազում զօրօք ի վերայ աշխարհին Հայոց. եւ սրով եւ գերութեամբ անողորմ յարձակեցան ի վերայ հաւատացելոց Քրիստոսի. եւ գազանաբար սպանմամբ ընթանայր իբրեւ զօձ թունաւոր, որ եւ ելից իսկ զտեղի անհաւատ ազգացն։ Եւ եղեւ ի մտանելն նորա յաշխարհի Հայոց, ժողովեցան ընդ յառաջ նորա զօրքն Հայոց ազատացն (Հայոց բանակը - L), եւ ի դիպելն ընդ միմեանս բախեցին գազանաբար, եւ քաջ ընդ քաջս ելանէին եւ անպարտելի հանդիսանային յերկու կողմանց։ Եւ անդ էր տեսանել զսաստիկ կոտորած յերկուց կողմանցն. եւ յայնժամ ի սաստկանալն մեծի պատերազմի, եղեն պարտեալ զօրքն Հոռոմոց առաջի զօրացն Հայոց եւ դարձան ի փախուստ դիմօք յաշխարհն իւրեանց ամօթ երեսօք մազապուրծ փախմամբ",- ասում է Մատթեոս Ուռհայեցին: Այսպես թե այնպես, բայց Հայ-Բյուզանդական III պատերազմը ավարտվեց, որի արդյունքում որևէ սահմանային փոփոխություն տեղի չունեցավ:

Այսպիսով Հայոց թագավորությունը մեծապես լուծեց արևմուտքից սպառնացող վտանգի հարցը, մանավանդ որ շուտով Ֆաթիմյանների էմիրության դեմ մղվող ռազմական գործողություններում կայսրությունը ևս մեծ անհաջողություն կրեց` պարտվելով 994 թ-ի Բուրզա դաշտի ճ-մ-ում (Հալեպից մոտ 10 կմ հարավ): Արդյունքում կայսրությունը լրջորեն խրվեց "Սիրիական գործեր"-ի մեջ և ստիպված եղավ հրաժարվել Անիի թագավորության դեմ մողվող ռազմական գործողությունների վերսկսումից` առժամանակ լրջորեն սահմանափակելով իր "կայսրապաշտական նկրտումներ"-ը: Դե իսկ շուտով էլ լրջորեն բարդացան նաև "Բուլղարական գործեր"-ը...

Բայց սա ամենևին էլ դեռ չէր նշանակում, որ Անիի թագավորության արևմտյան սահմանները հանգիստ են: Հենց այդ ժամանակներում էր, որ Ռավադյանների էմիրությունը վերջնականապես կարողացավ կազմավորելԱնիի թագավորության սահմաններում կամ նրա շրջակայքում գտնվող էմիրությունների հզոր մի դաշինք, դաշինք, որը թշնամական գործողություններ սկսեց հայերի դեմ և ոչ պաշտոնապես ազդարարեց հերթական պատերազմի սկիզբը:

994 թ-ին Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 20.000) գրավեց Մանազկերտը Արտանուջի թագավորության կայազորից (մոտ 1.000), սակայն նույն տարում էլ Դավիթ II Մեծի գլխավորած Արտանուջի թագավորության բանակը (մոտ 40.000) հետ վերցրեց քաղաքը:

996 թ-ին ակտիվացավ Տփղիսի Շուաբյանների էմիրությունը, սակայն Գուգարքի արևելքում տեղի ունեցած ճ-մ-ում Դավիթ I Անհողիի (991-1048) գլխավորած Լոռու թագավորության բանակը (մոտ 5.000) հաղթեց թագավորության տարածք ներխուժած այս էմիրության բանակին (մոտ 5.000): Շուաբյանների էմիրությունը առժամանակ ընդունեց Լոռու թագավորության գերագահությունը, որը, սակայն, երկար չտեվեց:

997 թ-ի գարնանը Շուաբյանների էմիրության բանակը (մոտ 10.000) գրավեց Շամշուլդե ամրոցը և Դմանիսը (Գուգարք, Տաշիր գավառ) Լոռու թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 1.000): Սրա հետ միաժամանակ էլ Մրվանյանների էմիրության բանակը (մոտ 15.000) կրկին գրավեց Մանազկերտը Արտանուջի թագավորության կայազորից (մոտ 1.000):

Հարաբերությունները սրվում էին, սրվում էին օր-օրի և ամեն ինչ տանում էր պատերազմի, մեծ պատերազմի մահմեդական ողջ արևելքի հետ, պատերազմի, որին վիճակված էր վերջնականապես լուծել հարցերը արաբական աշխարհի ու Անիի թագավորության միջև, պատերազմի, որին վիճակված էր վճռական մի վերջաբան դնել ավելի քան երեք ու կես հարյուրամյակ շարունակվող այս արյունոտ մրցակցությանը...

Lion
23.02.2010, 08:41
Ռավադյան IV պատերազմ
(997-998)

997 ամռանը Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորած Ռավադյանների, Հերի ու Գողթնի էմիրությունների միացյալ բանակը (մոտ 110.000) Հեր-Ճվաշ-Արտազ երթուղով ներխուժեց Անիի թագավորության տարածք և բանակեց Կոգովիտում: Սակայն, այն բանից հետո, երբ հյուսիսից թշնամու դեմ շարժվեցին Ոստանիկ, ինչպես նաև Կարսի և Արտանուջի թագավորությունների բանակները (մոտ 50.000) ու ճամբարեցին Վաղարշակերտում, Վասպուրականի թագավորության բանակը (մոտ 20.000) սկսեց սպառնալ հարավից, իսկ Սյունիքի թագավորության բանակը (մոտ 20.000)` արևելքից, Ռավադյանների էմիրը գերադասեց հաշտություն կնքել և նահանջել:

Ընդ որում Ռավադյանների էմիրին ստիպեց հաշտություն կնքել և նահանջել ևս մեկ կարևոր ու մինչ այդ չնախատեսված հանգամանք: 997 թ-ին Ղազնևիների սուլթանությունը, ղազիների ու գուլյամների ջանքերով հենց նոր սկզբնավորված այդ պետությունը, որը հիմնադրվել էր ներկայիս Պակիստանի տարածքում և սկսել էր տարածվել դեպի արևմուտք, ի վերջո ոչնչացնելով իր նախկին սյուզերեն Սամանյանների էմիրությունը, հսկայական տարածքների ու հզորության տեր էր դարձել Ռավադյանների էմիրությունից արևելք ընկած տարածքների վրա: Իսկ սա նշանակում էր, որ Ռավադյանների էմիրության արևելյան սահմաններում իրավիճակը միանգամից ու կտրուկ բարդանում էր, քանի որ, եթե առաջ Սամանյանների էմիրությունը որոշակիորեն հակակշռում էր իրենից ավելի արևելք գտնվող Ղազնևիների սուլթանությանը կամ էլ հյուսիս-արևելքում տարածվող Ղարախանյանների էմիրությանը և բուֆերի դեր էր կատարում վերջինիս ու Ռավադյանների միջև, ապա այժմ այդ բուֆերը վերացել էր: Ընդ որում իսկական “կայսերական հավակնություններ” ու ֆանատիկ կրոնական մոլեռանդություն ունեցող Ղազնևիները, դատելով ըստ ամենայնի, ամենևին էլ չէին պատրաստվում դադարեցնել իրենց առաջխաղացումը դեպի արևմուտք:

Հենց այս հանգամանքն էր, որ 997 թ-ի ամռանը ստիպեց Ռավադյանների էմիրին դադարեցնել այդքան երկար նախապատրաստված հարվածը Անիի թագավորությանը և նահանջել: Սակայն առերևույթ դրական այս զարգացումը շատ արագ փոխեց իր բնույթը - շուտով պարզվեց, որ Անիի թագավորության համար վտանգը ոչ միայն չի վերացել, այլև ավելի է մեծացել: Հանդիպելով Ղազնևիների սուլթանին իր պետության արևելյան սահմաններում` Աբուլ-Հաիջա Մուհամմեդը ընդունեց վերջինիս գերիշխանությունը և դրանով իսկ ապահովեց իր պետության արևելյան սահմանների ապահովությունը: Ավելին, Ղազնևիների նորընծա սուլթան Իսմայիլը (997-999) ինքը դեռևս լիակատար ապահով չէր համարում իր պետության արևելյան սահմանները և ենթակա էր հնարավոր հարձակման հյուսիս-արևելքում գտնվող Ղարախանյանների էմիրության ու արևելքում գտնվող Ջայպալի հնդկական ռաջայության կողմից: Այսպիսով ստեղծվել էր մի իրավիճակ, երբ սուլթանը փաստորեն ինքն էլ էր շահագրգռված որպես վասալ ունենալ Ռավադյանների էմիրին ու դրանով իսկ ապահովություն ստեղծել իր պետության գոնե արևմտյան սահմաններին, առավել ևս, որ, վասալական կախման մեջ գցելով Ռավադյաններին, Ղազնևիների սուլթանությունը դրանով իսկ միանգամից որպես վասալներ ձեռք էր բերում Աբուլ-Հաիջա Մուհամմեդի բոլոր վասալներին ու փաստորեն մուտք էր գործում Անդրկովկաս, Հայաստան ու Միջագետք:

Այսպես թե այնպես, սակայն երկկողմանիորեն օգտակար դաշինքը կնքված էր, որի արդյունքում Ռավադյանների էմիրը հնարավորություն էր ստանում վերադառնալ ընդհատված ծրագրին ավելի մեծ թափով և արդեն, ըստ Ստեփանոս Տարոնացու, նաև “Խորասանի ամիրայի օգնությամբ” փորձել վերջնականապես ծնկի բերել Անիի թագավորությանը:

Բարեբախտաբար Ռավադյանների հիմնական ուժերի անակնկալ նահանջը, որը ինչպես արդեն ասացինք, պայմանավորված էր էմիրության արևելյան սահմաններում բարդացած իրավիճակով, հնարավորություն տվեց Անիի թագավորությանը գոնե պատերազմի սկզբում ձեռք բերել մի քանի հաջողություններ: Այսպես, արդեն նույն 997 թ-ի ամռանը Դավիթ I Անհողիի գլխավորած Լոռու և Խաչենի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 15.000) Լոռի ամրոցի ճ-մ-ում (Գուգարք, Տաշիր գավառի հարավ) հաղթեց Աբուլ-Հաիջա Մուհամմեդին օժանդակելու նպատակով Գանձակից Լոռու թագավորության տարածք ներխուժած Շադադյանների էմիրության բանակին (մոտ 20.000): Զարգացնելով հաջողությունը` Դավիթ I Անհողիի գլխավորած Լոռու և Խաչենի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 10.000) գրավեց Գագ և Շամշուլդե ամրոցները, ինչպես նաև Դմանիսը Քարթլիի թագավորության կողմն անցած Դեմետրե իշխանի վրացական բանակից (ընդհանուր` մոտ 800):

Բանն այն է, որ Բագրատ I-ը, հավատարիմ իր վարած քաղաքականությանը ու իր բնավորությանը, այս անգամ ևս փորձել էր ձուկ որսալ պղտոր ջրում և օգտվել Անիի թագավորության բարդ արտաքին-քաղաքական իրավիճակից: Հենց նրա դրդումով էր Դեմետրե իշխանը ապստամբել Լոռու թագավորության դեմ և անցել Քարթլիի թագավորության կողմը: Սակայն, ինչպես տեսանք, այս անգամ ևս Քարթլիի թագավորության հիմնադիրը, ապերախտ այս Բագրատունին, որի մեջ կարծես թե ընդհանրապես մեռել էր հայերի ու Հայաստանի համար այնքան շատ լավ բան արած իր տոհմի արյունը, անհաջողության մատնվեց. Լոռու թագավորության արքան ոչ միայն վտարեց Դեմետրեին ու ետ վերցրեց իր ամրոցները, այլև գրավեց նաև Տփղիսի Շուաբյանների էմիրության կողմից ժամանակին գրավված, սակայն Քարթլիի թագավորությանը զիջված Շամշուլդեն ու Դմանիսը:

Հաջողությունը հայերի կողմում էր նաև մյուս ճակատում` 997 թ-ի աշնանը Արտանուջի թագավորության բանակը (մոտ 40.000) գրավեց Մանազկերտը Մրվանյանների էմիրության կայազորից (մոտ 1.000):

Այսպիսով չափազանց դժվար ու պատասխանատու այս “շախմատային հակամարտության” առաջին փուլը հայերի օգտին եղավ, սակայն առջևում էին դեռևս նոր ընդհարումներ և ակնհայտ էր, որ սկզբնական այս հաջողությունները դեռևս քիչ էին վերջնական հաղթանակի համար:

Ռազմական գործողությունները պետք է վերսկսվեին հաջորդ տարվա գարնանը...

Lion
23.02.2010, 21:02
http://s006.radikal.ru/i215/1002/26/7524081d6dee.jpg (http://www.radikal.ru)

Սա Արևելքի քարտեզն է, որը մեզ կօգնի ավելի հստակ պատկերացնել իրավիճակը: Դեհ, Անիի թագավորության ու հարակից երկրների տեղը գիտեք, կենտրոնում գտնվող "Gaznavid Empire"-ը Ղազնևիների սուլթանությունն է, իսկ դրանից հյուսիս-արևմուտք` Ռավադյանների էմիրությունը ("Azerbaijan"): Տեսնում եք, թե Ղազնևիների սուլթանությունը իր տարածքային ընդգրկմամբ, հետևաբար նաև իր ռազմական հզորությամբ, ինչքան էր գերազանցում և Ռավադյաններին, և Անիի թագավորությանը? Այս սուլթանությունից հյուսիս-արևելք "Kara-Khanid khanate"-ն է` Ղարախանյանների էմիրությունը: Հնդկաստանի հյուսիսային մանր "ցանցերը" նախկին Ջայպալի հնդկական ռաջայությունն է, իսկ Եգիպտոսի տարածքում գտնվող "Caliphate"-ն էլ Ֆաթիմյանների էմիրությունն է:

Ուշադրություն դարձրեք նաև "22" և "23" թվանշաններով նշված տարածքներին, որոնք իրականում հանդես են եկել որպես մեկ ամբողջություն - դա Արտանուջի թագավորության տարածքն է:
Կարծես թե ամեն ինչ ասվեց, եթե հարցեր առաջանան` մի քաշվեք:)

Lion
24.02.2010, 09:11
998 ապրիլ-հուլիս – Խլաթի ճ-մ

Դավիթ II Մեծի, մագիստր Բագրատ Մամիկոնյանի և իշխանաց-իշխան Բակուրյանի գլխավորած Արտանուջի (մոտ 10.000) ու Քարթլիի (մոտ 10.000) թագավորությունների միացյալ բանակը շարժվեց դեպի հարավ-արևելք, մոտեցավ Խլաթի մոտ մարտակարգ ընդունած Մրվանյանների էմիրության բանակին (մոտ 20.000) և մի բարձրադիր վայրում գրավեց ամուր պաշտպանական դիրքեր: Ընդ որում այս անգամ ևս Դեմետրե իշխանի հետ կապված փորձի կապակցությամբ անհաջողության մատնված ու մշտապես խուսանավող Բագրատ I-ը, դաշնակցելով Արտանուջի արքային ստիպողաբար և իրականում շահագրգռված չլինելով վերջինիս և ոչ մի հաջողությամբ, առիթ էր փնտրում “գործից դուրս գալու” կամ “գործը փչացնելու” համար:
I փուլ – Թշնամին անցավ հարձակման` փորձելով գրավել քրիստոնյաների բանակի դիրքերը: Սակայն քրիստոնյաների հեծյալ և հետևակ նետաձիգների, ինչպես նաև տեգավորների ու պարսատիկավորների խիստ արդյունավետ գործունեության արդյունքում թշնամու բոլոր գրոհները ետ մղվեցին` ծանր կորուստներ պատճառելով նրան: Ընդ որում Արտանուջի և Քարթլիի ծանր հետևակի, ինչպես նաև հետևակ վիճակում մարտնչող ծանր հեծելազորի ռազմիկները կարողացան մերձամարտում արդյունավետ ապահովել թեթև հետևակի պաշտպանությունը վերջինիս չափազանց մոտեցած ու ձեռնամարտի ձգտող թշնամու մանր ջոկատներից կամ առանձին ռազմիկներից:
II փուլ – Թշնամու բանակի վերջին և ամենահզոր հարձակում ետ մղվեց նրա համար հատկապես ծանր կորուստներով:
III փուլ – Հետևակ վիճակում մարտնչող հեծյալները արագորեն հեծնեցին սեփական նժույգները և, օգտվելով հակառակորդի շարքերում առաջացած շփոթից ու խուճապից, ինչպես նաև օգտագործելով բարձունքից արշավող ծանր հեծելազորի հարվածային հզոր թափը, հուժկու հարվածով ջախջախեցին հակառակորդի ռազմիկներին` ծանր կորուստներ պատճառելով վերջիններիս:
IV փուլ – Մայիսից մինչև հուլիս Արտանուջի և Քարթլիի թագավորությունների միացյալ բանակը պաշարեց քաղաքը, սակայն թշնամին ետ մղեց նրա բոլոր գրոհները:
IV փուլ – Հուլիսին դաշնակից բանակների միջև հարաբերությունները սրվեցին, քանի որ վրացիները ախոռի վերածեցին հայկական եկեղեցին: Արդյունքում Արտանուջի թագավորության բանակը թողեց քաղաքի պաշարումը և սկսեց նահանջել:
V փուլ – Մրվանյանների էմիրության բանակը հուժկու արտագրոհով պարտության մատնեց պաշարումը միայնակ շարունակել փորձող Քարթլիի թագավորության բանակին և, հարձակվելով նաև Արտանուջի թագավորության բանակի վրա, հարկադրեց նրան ևս նահանջել:
Հայերը կորցրին մոտ 2.000 զինվոր, այդ թվում գերվեցին մագիստր Բագրատ Մամիկոնյան և իշխանաց-իշխան Բակուրյանը, դաշնակիցը` մոտ 4.000, թշնամին` մոտ 8.000 զինվոր:

Lion
25.02.2010, 08:24
Խլաթի ճ-մ-ը ըստ էությամբ ավարտվեց մարտական ոչ-ոքիով: Սակայն այսպես թե այնպես այդ ճակատամարտը չէր կարող վերջնականապես հարցերը լուծել, քանի որ տառացիորեն մեկ ամիս հետո սկվեց Ռավադյանների հերթական հարձակումը Անիի թագավորության վրա:

998 օգոստոսի սկիզբ – Ծումբ ամրոցի ճ-մ (Տուրուբերան, Ապահունիք գավառ, ամրոցից մոտ 15 կմ հյուսիս, Արածանի գետից մոտ 15 կմ արևելք)

Ռավադյանների էմիր Աբուլ-Հաիջա Մուհամմեդը, ցանկանալով վերջնականապես ծնկի բերել Անիի թագավորությանը և ոչնչացնել քրիստոնյաներին, նախատեսեց սկսել լայնածավալ ռազմական գործողություններ: Իր կողմից արդեն իսկ գլխավորվող էմիրությունների դաշինքի մեջ վերջինս ներգրավեց նաև Ղազնևիների սուլթանությանը և նրանից ստացավ խոշոր ուժեր: Ստեղծվեց մի հսկայական բանակ (մոտ 220.000), որը պատրաստվեց չորս շարասյուններով ներխուժել Անիի թագավորության տարածք: Ըստ նախապես հաստատված պլանի Շադադյանների և Շուաբյանների էմիրության բանակից կազմված արևելյան առանձնացված շարասյունը (մոտ 20.000) պետք է ներխուժումն իրականացներ Ուտիք-Գուգարք երթուղով` խնդիր ունենալով արագ ռազմերթով մտնել Անիի թագավորության խոր թիկունք, իսկ իր կազմում նաև Գողթնի էմիրության բանակը ընդգրկող հյուսիսային (մոտ 50.000), ինչպես նաև հարավային (մոտ 30.000) շարասյունները պետք է ուղղություն վերցնեին համապատասխանաբար Հեր-Ճվաշ-Արտազ-Կոգովիտ-Բագրևանդ երթուղով դեպի Արարատի և Հեր-Մեծ Աղբակ-Անձևացիք-Մոկք երթուղով դեպի Վասպուրականի հարավ` խնդիր ունենալով ապահովել Հեր-Թոռնավան-Բերկրի-Արճեշ երթուղով սրընթաց երթով դեպի Մանազկերտ ուղղություն վերցնել պատրաստվող Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորած ու իր կազմում նաև Ռավադյանների, Մրվանյանների և Հերի էմիրությունների բանակները ընդգրկող հիմնական շարասյան (մոտ 120.000) թևերը:
Արքայից-արքա Գագիկ I Մեծը, տեղեկանալով թշնամու բանակի, շարասյուների թվաքանակի և ներխուժման ուղղությունների մասին, կատարեց զորահավաք ու իրականացրեց բանակի տեղաբաշխում: Լոռու և Խաչենի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 20.000) թողնվեց հյուսիսում, խնդիր ունենալով դիմակայել թշնամու արևելյան առանձնացված շարասյանը, Ոստանիկ բանակի, ինչպես նաև Վասակ Քաջ (998-1040) արքայի գլխավորած Սյունիքի թագավորության բանակի (մոտ 40.000) առջև խնդիր դրվեց դիմագրավել թշնամու հյուսիսային շարասյանը, իսկ Վասպուրականի թագավորության, ինչպես նաև Մոկքի ու Անձևացիքի իշխանությունների բանակներին (մոտ 30.000) հրամայվեց դիմագրավել թշնամու հարավային շարասյանը: Ոստանիկ բանակի հիմնական մասը, նրա կազմում գործող Մաղխազական գունդը (վերջինը` 6.000 ծանր հեծյալ), ինչպես նաև Աբբաս արքայի գլխավորած Կարսի, Գաբրիել սպարապետի, Գամրեկելի եղբայրների և իշխանաց-իշխան Փերսի գլխավորած Արտանուջի թագավորության բանակը (մոտ 80.000) Անիի թագավորության սպարապետ Վահրամ Պահլավունու, նրա որդի Սմբատ Մագիստրոսի, ինչպես նաև Աշոտ մարզպանի ընդհանուր ղեկավարությամբ շարժվեցին Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորած թշնամու հիմնական շարասյան ընդառաջ:
Անիի սպարապետի գլխավորած բանակը ճամբարեց Ծումբ ամրոցի մոտ գտնվող մի բարձրադիր վայրում` դաշտային ամրությունների միջոցով ավելի ամրապնդելով իր դիրքերը: Մոտեցած և վերջինիս դիրքերից ներքև ճամբարած Աբուլ-Հաիջա Մուհամմեդի գլխավորած թշնամու հիմնական շարասյան առաջխաղացումը կասեցվեց: Հաշվի առնելով թշնամու թվական գերազանցությունը և այն, որ նրա հեծելազորը լեռնային պայմաններում կդժվարանա մարտնչել ամուր դիրքեր գրաված իր բանակի դեմ` սպարապետը պատրաստվեց վարել պաշտպանողական մարտ: Սակայն հակառակորդ բանակները մի քանի օր մնացին ճամբարած վիճակում և չսկսեցին մարտը, քանի որ թշնամին չէր համարձակվում մարտի մեջ մտնել լեռնային, քարքարոտ ու խիստ կտրտված տեղանքում, իսկ սպարապետ Վահրամն էլ իր հերթին չէր ուզում սեփական բանակը իջնեցնել բաց դաշտ, որտեղ հակառակորդի քանակական առավելությունը կարող էր դառնալ որոշիչ: Շուտով թշնամու բանակը սկսեց պարենի պակաս զգալ, որի հետևանքով էլ ստիպված անցավ ակտիվ ռազմական գործողությունների: Մի քանի օր անց վաղ առավոտյան Աբուլ-Հաիջա Մուհամմեդի բանակը մարտակարգ ընդունեց: Առաջին շարքում տեղավորվեց խոշոր վահաններով զինված ծանր հետևակը, երկրորդում` հեծելազորը, իսկ երրորդում` թեթև հետևակը: Դրանից հետո թշնամին սկսեց դանդաղ երթով մոտենալ Անիի թագավորության բանակին: Վերջինս, չշտապելով մարտի մեջ մտնել և թույլ տալով թշնամուն ողջ կազմով խորանալ լեռնային տեղանքում, ինքը ևս մարտակարգ ընդունեց: Կենտրոնի առաջին շարքում լայնարձակ սարահարթի ողջ լայնությամբ տեղավորվեց հետևակի մի մասը, որի առաջին գծում թողնվեց ծանր, իսկ երկրորդում` թեթև հետևակը: Ընդ որում վերջիններիս թիկունքում գտնվող բարձունքների վրա պատրաստվեցին հատուկ ամրացված պահեստային դիրքեր: Բանակային հիմնական ուժերը, զուգահեռ հակառակորդի շարժման ուղղությանը, դարան մտան աջ և ձախ թևերում` սարահարթը եզրող բարձրավանդակների հետևում: Միաժամանակ Արտանուջի թագավորության բանակը լեռնային շրջանցիկ ճանապարհով անցկացվեց թշնամու թիկունք` խնդիր ունենալով վճռական պահին թիկունքային հարված հասցնել հակառակորդին: Ըստ նախապես հաստատված մարտական պլանի Անիի թագավորության բանակը պետք է պարկի մեջ վերցներ հակառակորդի բանակին և ոչնչացներ:
I փուլ – Տեղեկանալով, որ թշնամու ամբողջ բանակը արդեն մտել է լեռները, իսկ Արտանուջի թագավորության բանակը զբաղեցրել է ելման դիրքեր` սպարապետ Վահրամը առաջ ուղարկեց թեթև հեծյալներին, որոնք, նետահարությամբ, առանձին մենամարտերով և մանր մարտերով նահանջելով, թշնամուն քաշեցին իրենց հետևից` հասցնելով սարահարթում տեղավորված Անիի թագավորության բանակի կենտրոնի գրաված դիրքերին:
II փուլ – Հայերի կեղծ նահանջից ոգևորված թշնամու հեծելազորը, տեսնելով Անիի թագավորության բանակի կենտրոնի սակավաթիվ ռազմիկներին, անցավ ուղղակի գրոհի: Բռնկվեց համառ մարտ, որի ընթացքում Անիի թագավորության բանակի կենտրոնը հզոր նետահարության և ծանր հետևակի պարտադրած ձեռնամարտի շնորհիվ կասեցրեց հակառակորդի գրոհի թափը ու սկսեց նահանջել դեպի պահեստային դիրքեր:
III փուլ – Պահեստային դիրքերում տեղակայված նետաձիգների հուժկու հարվածի տակ ընկած թշնամու հեծելազորը հայտնվեց ծանր վիճակում և սկսեց խոշոր կորուստներ կրել, քանի որ հեծյալները մեծամասամբ չէին կարողանում հաղթահարել կտրուկ բարձունքը ու հասնել նետաձիգներին, իսկ որևէ կերպ այնուհանդերձ առաջ եկած թշնամու առանձին ռազմիկներին ձեռնամարտում ոչնչացնում էին նետաձիգների շարքերում մարտնչող ծանր հետևակայինները: Մարտը այս կերպ շարունակվեց բավականին երկար, քանի որ թշնամու բանակի հետևի շարքերը, տեղյակ չլինելով առաջացած դժվարությունների մասին, շարունակվում էին առաջխաղացումը` կուտակվելով Անիի թագավորության բանակի կենտրոնի կողմից լքված սարահարթում:
IV փուլ – Զգալով, որ սարահարթում կուտակված թշնամին, թեև ծանր կորուստներ կրելով, բայց այնուհանդերձ աստիճանաբար սկսում է հաղթահարել իր բանակի կենտրոնին` Հայոց սպարապետը մարտի մեջ մտցրեց դարանում գտնվող իր բանակի թևերը: Ընդ որում սկզբում թշնամու հոծ շարքերի վրա գլորվեցին նախապես պատրաստված խոշոր քարեր, որոնք ծանր կորուստներ պատճառեցին ու խուճապի մատնեցին վերջինիս:
V փուլ – Թևերից թշնամու վրա շարժվող Անիի թագավորության բանակի հեծելազորի ու հետևակի հիմնական ուժերը շրջապատեցին բարոյալքված թշնամուն` սկսելով անխնա կոտորել վերջինիս: Միաժամանակ ճակատից շարունակեցին հուժկու հարվածներ հասցնել նետաձիգները:
VI փուլ – Թշնամու վերջապահում գտնվող նետաձիգները փորձեցին նահանջել, բայց նրանց վրա հարձակվեց Արտանուջի թագավորության բանակը և, միանգամից անցնելով ձեռնամարտի, գլխովին ջախջախեց: Դրանից հետո վերջինս փակեց հակառակորդի նահանջի ճանապարհը: Բորբոքված մարտում հատկապես աչքի ընկան Գամրեկելի եղբայրները, որոնք հուժկու հարվածներով ձիերից տապալում էին հակառակորդի ռազմիկներին և որոնց հավասար ռազմիկ հակառակորդի շարքերում այդպես էլ չգտնվեց:
VII փուլ – Լիակատար շրջապատման մեջ հայտնված թշնամու բանակը գլխովին ոչնչացվեց:
VIII փուլ – Անիի թագավորության բանակը հետապնդեց հակառակորդի մնացորդներին մինչև Ատրպատական:
Հայերը կորցրին մոտ 15.000, դաշնակիցը` մոտ 3.000, թշնամին` մոտ 100.000 զինվոր:

Lion
26.02.2010, 08:21
Տեղեկանալով իրենց հիմնական բանակի պարտության մասին` թշնամու հյուսիսային ու հարավային զորասյունները ևս արագորեն նահանջեցին ու լքեցին Անիի թագավորության տարածքը: Սակայն նույնը չհաջողվեց անել արևելյան զորասյանը և նախորդ ճակատամարտից մի քանի օր անց Դավիթ I Անհողիի գլխավորած Լոռու ու Խաչենի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 20.000) Գարդմանի ճ-մ-ում հաղթեց Շադադյանների և Շուաբյանների էմիրության միացյալ բանակին:

Իր հերթին արդեն 998 թ-ի օգոստոսի կեսերին Դավիթ II Մեծի գլխավորած Արտանուջի (մոտ 10.000) ու Վասպուրականի (մոտ 5.000) թագավորությունների միացյալ բանակը ազատագրեց Խլաթը և Արճեշը Մրվանյանների էմիրության կայազորից (ընդհանուր` մոտ 1.000): Արդյունքում Մրվանյանների էմիրությունը վերջնականապես զրկվեց Բաղեշից հյուսիս գտնվող իր տիրույթներից և նրա ագրեսիվ հավակնությունները մեծապես սահմանափակվեցին:

Դե իսկ վերջին ակորդը այս պատերազմում դրեց Սյունիքի թագավորության բանակը (մոտ 15.000), որը 998 թ-ի սեպտեմբերին Վասակ Քաջ արքայի գլխավորությամբ գրավեց Երնջակ ամրոցը Գողթնի էմիրության բանակից (մոտ 1.000) և ոչնչացրեց Գողթնի էմիրությունը:

Ռավադյան IV պատերազմը ավարտվեց` հսկայական հետևանքներ թողնելով ոչ միայն անմիջականորեն տարածաշրջանի համար, այլ նաև նրա սահմաններից հեռու:

Պատերազմում կրած պարտությունը ծանր հետևանքներ ունեցավ հատկապես Ռավադյանների էմիրության, ինչպես նաև անձամբ Աբուլ-Հաիջա Մուհամմեդի համար: Ռավադյանների էմիրությունը անվերադարձ կերպով կորցրեց տարածաշրջանի մահմեդական իշխանությունների առաջնորդի դերը: Ինքը, Ռավադյանների փառասեր էմիրը, այս դեպքերից հետո շատ չապրեց և մահացավ մոտավորապես 1000 թվականին: Հետաքրքիր է, որ նրա մահվան կոնկրետ թվականի ու հանգամանքների մասին սկզբնաղբյուներում տեղեկություններ չեն հանդիպում, ինչն էլ անուղղակիորեն վկայում է այն մասին, թե իր ժամանակի քաղաքական երկնակամարում ինչ աստիճանի էր կորել հետաքրքրությունը այս էմիրի նկատմամբ: Դե իսկ հաջորդ Ռավադյանների օրոք այս էմիրությունը արդեն լիովին վերածվել էր Ղազնևիների սուլթանության կցորդի, որևէ տարածաշրջանային դերակատարություն չուներ և այդպես էլ այլևս երբեք չունեցավ, չնայած իր գոյությունը պահպանեց մինչև 1070 թ-ը:

Կորուստներ կրեցին նաև Բուվայհյանները: Պարսկական արմատներ ունեցող ու շիիզմը դավանող այս տոհմից նշանակվող վեզիրները, որոնք սուննիզմ դավանող արաբների կողմից ընկալվում էին որպես իշխանության բռնազավթիչներ ու “իսկական հավատը դավանող խալիֆ”-ի վրա բռնացողներ, մեծապես նաև հենց Ռավադյան էմիրի ռազմա-քաղաքական ֆիասկոյի պատճառով կորցրեցին իրենց հեղինակության վերջին մնացորդները, մանավանդ որ Բյուզանդիայի հետ մլմլացող պատերազմը նրանց ոչ հաջողություն բերեց, ոչ էլ հեղինակություն, իսկ Ղազնևիների սուլթաններն էլ առաջին վարակիչ օրինակը տվեցին առ այն, թե ինչպես կարելի է լինել լիովին անկախ մահմեդական տիրակալ և գործել Բաղդատի խալիֆի առանց նույնիսկ ձևական համաձայնության: Ավելի ու ավելի քայքայվող և ամենաիշխանության հորձանուտը մուտք գործող Արաբական խալիֆությունում, ի տարբերություն գոնե իրենց առաջին ներկայացուցիչների տաղանդի որևէ նշույլից բացարձակապես զուրկ Բուվայհյանների վեզիրները իշխեցին ևս չորս տասնամյակ, սակայն այդպես էլ որևէ հաջողություն չարձանագրեցին ու ավելի խորացրեցին խալիֆության անկումը:

Իր հերթին Ղազնևիների սուլթան Իսմայիլը, որը լուրջ ներդրումներ էր արել “Արևմտյան գործում”, տանուլ էր տվել այն և նյութական կորուստների հետ միասին կորցրել էր նաև ղազիի իր հեղինակությունը, սեփական սուլթանության արևելքում ինքնիշխան դիրք գրաված եղբոր հետ սկսված գահակալական պայքարում հենց հաջորդ իսկ տարում կորցրեց ոչ միայն գահը, այլև կյանքը: Ընդ որում “Արևմտյան գործեր”-ը այն աստիճանի էին սառեցրել մինչ այդ այս ուղղությամբ ագրեսիվ ջիհադի ձգտող Ղազնևիներին, որ նույնիսկ նոր ու խիստ ռազմատենչ սուլթան Յամ էդ-Դուլա Մահմուդ I-ը (999-1030), չնայած այն բանին, որ իր երկարատև իշխանության ընթացքում սեփական սուլթանությունը հասցրել էր զարգացման գագաթնակետին և սկսել էր ոտք գցել նույնիսկ խալիֆների հետ, գերադասեց փշրել Ջայպալի ռաջայությունը, այլ ոչ թե կրկին փորձել հայոց քաջերի ուժը:

Հայաստանում պատերազմի անմիջական արդյունքը եղավ այն, որ Մանազկերտը և Ապահունիքը վերջնականապես անցան Արտանուջի թագավորությանը, իսկ Անիի թագավորության տարածքում գտնվող, ինչպես նաև նրա հարևան մյուս էմիրությունները ստիպված եղան հրաժարվել մինչ այդ վարվող ագրեսիվ քաղաքականությունից: Ընդ որում Գողթնի էմիրությունը ոչնչացավ, իսկ մյուս էմիրությունները լրջորեն թուլացան: Եվ ընդհանրապես, ոչ միայն Հայաստանում, այլև Ատրպատականում և Միջագետքի հյուսիսում արաբական տարրը զգալիորեն թուլացավ` աստիճանաբար իր տեղը Ատրպատականում զիջելով պարսկականին, իսկ Միջագետքի հյուսիսում` քրդականին: Արդյունքում Անիի թագավորությանը ավելի քան մեկ դար հարավ-արևելքից սպառնացող վտանգը մի քանի տասնամյակով վերացավ, իսկ բուն թագավորությունը մուտք գործեց խաղաղության մի դարաշրջան, որը տևեց գրեթե 40 տարի:

Ու երևի հենց այստեղ իսկը ժամանակն է, որ նաև մենք ընդհատենք մահմեդական աշխարհի հետ այս մեծագույն ընդհարմանը վերաբերվող մեր պատումը, պատումը մոռացված հերոսությունների ու անհայտ հաղթանակների մասին, քանի որ մնացածը... դա արդեն ուրիշ պատմություն է...

Lion
27.02.2010, 09:33
998 օգոստոսի սկիզբ – Ծումբ ամրոցի ճ-մ

"...Ու երբ միացյալ զորագունդը հավաքվեց, նրա հզորությունն ու ուժը, հպարտ դրոշները և հուժկու դյուցազունները կրկին հիշեցրին հինավուրց դարերը..."


Ջ.Ռ.Ռ. Թոլքիեն

Ասվել է ուրիշ առիթով, բայց մեր դեպքում էլ է շատ տեղին...

Lion
01.03.2010, 15:56
1250 թ-ին Էյուբյանների վերջին սուլթաններից մեկը հանդիսացած ալ-մելիք ալ-Մուազիմ Թուրան-շահի (1249-1250) մամլուք Այբեկը սպանեց իր տիրոջը և Եգիպտոսում հասավ փաստացի իշխանության: 1254 թ-ին, աքսորելով Էյուբյանների վերջին սուլթանին և ոչնչացնելով Էյուբյանների սուլթանությունը, նույն այս Այբեկը հիմք դրեց Մամլուքյան սուլթանությանը` դառնալով վերջինիս առաջին սուլթանը և իշխելով մինչև 1257 թ-ը: Հազարամյակների ընթացքում շատ ու շատ բան տեսած Եգիպտոսի պատմության մեջ բացվեց մի նոր էջ` Մամլուքյան սուլթանության էջը…

Էլիտար ռազմիկներ ու անգութ ասպատակիչներ, մահմեդական “ասպետներ” և դաժան ոչնչացողներ, անտոհմ ու անսկիզբ, բայց իսկական սուլթաններ – սա էին մամլուքները ու հենց այս հատկանիշներն էին բնորոշում ուշ միջնադարի մահմեդական աշխարհի ամենաուժեղ պետաան միավորումներից մեկը: Մամլուքյան սուլթանությունը երկար պատմական մի ժամանակաշրջանում հանդես եկավ նաև որպես գլխավոր հակառակորդ մեր հարազատ Կիլիկիայի թագավորությանը, սուլթանություն, որին, չնայած վերջնական հաջողությանը, այնուհանդերձ շատ անգամ բաժին ընկավ փորձելու նաև պարտության դառը պտուղը, պտուղ, որը նրան մատուցվեց հայոց քաջերի ջանքերով…

Մամլուքներ ու Կիլիկիա… ինչպես եղավ այս ամենը…?

Lion
02.03.2010, 08:40
Իսկ ամեն ինչ սկսվեց վերջին անհեռատես Էյուբյաններից, նրանց խիստ փառասեր մամլուքներից… ու մեկ էլ երևի մոնղոլական արշավանքներից:

Ամենազոր Էյուբյան սուլթան Սալահ-էդ-Դինի (1171-1193) մահվանից հետո Էյուբյանները սկսցին թուլանալ, իսկ XIII դարի առաջին կեսերին նրանք, իրար մեջ բաժանելով իրենց հզոր նախնու ժառանգությունը, արդեն իսկ տրոհվել էին մի քանի ճյուղերի ու ավելի էին տկարացել: Ընդ որում հենց վերջին Էյուբյան սուլթաններից մեկի` ալ-մելիք աս-Սալահ Նաջմ-էդ-Դին Էյուբի (1240-1249), օրոք էր, որ երկրում սկսեցին մեծ դեր կատարել մամլուքները: Հետաքրքիր է, որ, թեև այս մամլուքների մեջ հանդիպում էին ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ և նույնիսկ հայեր, բայց այնուհանդերձ XIII դարի կեսերին Էյուբյանների սուլթանության մամլուքները ազգությամբ հիմնականում ղփչախներ էին` թյուրքական ծագում ունեցող ու երբեմնի հզոր քոչվոր մի ցեղի ներկայացուցիչներ, որոնց մոնղոլական անկասելի հորդան քշել էր հայրենի տափաստաններից դեպի Արևելյան Եվրոպա: Դե իսկ այստեղից էլ խիստ մարտունակ ու կռվելուց բացի այլ գործով զբաղվել չկարողացող այս ռազմիկները նավերով անցել էին Եգիպտոս, ընդունել էին իսլամը և դարձել էին մամլուքներ: Այբեկը (1250-1257), մամլուքների ամենաառաջին սուլթանը, հենց սրանցից մեկն էր, բայց ղփչախները, 1250 թ-ին տիրելով փաստացի իշխանությանը, իսկ 1254 թ-ին էլ աքսորելով Էյուբյանների վերջին ու անհեռատես ներկայացուցիչներին, դեռ երկար էին կանգնելու սուլթանության ղեկին…

Հետաքրքիր է, որ Եգիպտոսում տեղի ունեցած փոփոխությունը ժամանակակիցների համար մնաց գրեթե աննկատ: Ու զարմանալի է, որ այդ մասին առաջինը իմացան ու դրանով տպավորվեցին հենց Արևմտյան Եվրոպայում, այլ ոչ թե սուլթանության հարակից երկրներում: Բանն այն է, որ անհաջողությամբ վերջացած խաչակրաց VII արշավանքից հետո Լյուդովիկոս IX Սուրբը (1226-1270) գերի էր ընկել ու պահվում էր Կահիրեում` արդեն իսկ հիշատակված Թուրան-շահի արքունիքում: Եվ ահա ստացվում է այնպես, որ Ֆրանսիայի արքան ականատես է լինում տեղի ունեցած պալատական հեղաշրջմանը ու վառ գույներով տեղեկացնում է այդ մասին Եվրոպային: Ընդ որում քրիստոնյա արքային ցնցել էր ոչ այնքան բուն հեղաշրջման փաստը, այլև այն, թե ինչպես է այն տեղի ունեցել: Ըստ վերջինիս, Այբեկն ու իր կողմնակիցները աշտարակներից մեկում հարձակվել են Թուրան-շահի վրա, բայց վերջինիս հաջողվել է փախչել: Եվ ահա Ֆրանսիայի արքան տեսնում է, թե իր զոհին հասնելու համար Այբեկը ինչպիսի ֆիզիկական հզորություն է դրսևորում` ցատկելով վերջինիս հետևից աշտարակից, լողալով անցնելով Նեղոսը և ի վերջո հասնելով Թուրան-շահին ու սպանելով նրան…

Այսպես թե այնպես, բայց հեղաշրջումն արդեն տեղի էր ունեցել և այժմ իշխանությունը պատկանում էր մամլուքներին, որոնց մի քանի տարում հաջողվեց տիրապետել իրավիճակին և ամուր կերպով կանգնել երկրի ղեկին…

Եվ ով ճակատագրի ծաղր – Այբեկին, հզոր այս ռազմիկին, դաժան տիրակալին ու ամենազոր սուլթանին, որն այդքան շատ բան էր արել բարձրագույն իշխանության հասնելու համար, վիճակված էր հրաժեշտ տալ այս աշխարհին… կնոջ ձեռքով: Ու ամենահետաքրքիրն այն էր, որ այդ կինը... ազգությամբ հայ էր…

Ու երևի ճիշտ կլինի, որ մենք հենց այստեղից էլ սկսենք մեր պատումը…

Lion
03.03.2010, 08:27
Կահիրեում տեղի ունեցած հեղաշրջումը, որը աննկատ էր մնացել հարևան երկրներում, իրականում, սակայն, հիմնովին ցնցել էր սուլթանության տարբեր ծայրերում սեփական տիրապետությունը հաստատած Էյուբյանների ճյուղերին: Ընդ որում իրենց հատկապես խոցված էին համարում Ասորիքի Էյուբյանները, որոնք, միավորելով ուժերը, կազմեցին մի մեծ բանակ ու այն ուղարկեցին Այբեկի դեմ: Ու հենց այս բանակի հրամանատար էլ նշանակվեց Էյուբյանների ամենաընդունակ մամլուքներից մեկը` ազգությամբ հայ Շամս-Էդ-Դին Լուլուն:

1251 փետրվարի 3 – Կահիրեի ճ-մ

Նպատակ ունենալով Էյուբյանների տոհմին վերադարձնել փաստացի կորցրած իշխանությունը Եգիպտոսում և չեզոքացնել մամլուքների տիրապետությունը Հալեպի Էյուբյանների բանակը (մոտ 40.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 50) ներխուժեցին Եգիպտոս և մոտեցան քաղաքի մոտ Այբեկի գլխավորությամբ մարտակարգ ընդունած մամլուքյան բանակին (մոտ 30.000):
I փուլ – Էյուբյանների բանակը անցավ հզոր հարձակման և փախուստի մատնեց հակառակորդին:
II փուլ – Էյուբյանների բանակի մեծ մասը դավաճանաբար անցավ հակառակորդի կողմը, որի հետևանքով մարտակարգը վերականգնած մամլուքները անցան հակահարձակման և ծանր պարտության մատնեցին թշնամուն:
Հայերը կորցրին մոտ 40, դաշնակիցը` մոտ 10.000, թշնամին` մոտ 3.000 զինվոր: Շամս-Էդ-Դին Լուլուն գերվեց ու գլխատվեց, իսկ մամլուքների դիրքերը վերջնականապես ամրապնդվեցին: Հայազգի մամլուքի հետ միասին գերվեց նաև նրա աղջիկը: Այս աղջիկը հետագայում դարձավ Այբեկի կինը և հենց նրան էլ վիճակված էր ճակատագրական դեր խաղալ հզոր այս սուլթանի կյանքում:

Խնդիրն այն էր, որ, չնայած ձեռք բերված հաղթանակին, Այբեկի դիրքերը դեռևս թույլ էին: Ուժեղ էր դիմադրությունը հատկապես սեփական շարքերում: Ակտայը, Այբեկի համար հաղթանակներ ձեռք բերած այդ տաղանդավոր զորավարը, ոչ մի կերպ վստահություն չէր ներշնչում, իսկ ազդեցիկ մամլուքներ Բեյբարսն ու Կալաունն էլ դրսևորում էին վիրավորված ու նեղացած վարքագիծ: Վստահելի չէր նունիսկ սեփական մամլուք Կուտուզը, որին, սակայն, Այբեկը ոչ մի կերպ չէր ուզում ու երևի չէր էլ կարող նեղացնել և դրա համար էլ ի վերջո նշանակեց փոխ-սուլթանի պաշտոնում: Իրավիճակը գոնե մասամբ շտկելու նպատակով Այբեկը սպանել տվեց Ակտային, որի արդյունքում իրական վտանգի տակ հայտնված Բեյբարսն ու Կալաունը դիմեցին փախուստի և ապաստանեցին Ասորիքում:

Սեփական իշխանությունը վերջնականապես ամրապնդելու և նրան գոնե մասամբ լեգիտիմ բնույթ տալու նպատակով Այբեկը ի վերջո ստիպված եղավ թողնել իր հայազգի կնոջը և ամուսնանալ Թուրան-շահի այրի Սաջար ադ-Դուրի հետ: Բայց Սաջարը ինքը ոչ մի կերպ չէր ցանկանում կիսել իշխանությունը Այբեկի հետ և ի վերջո հրամայեց սպանել իր ամուսնուն: Սպանության փորձը, սակայն, հաջողություն չունեցավ, որի արդյունքում Սաջարին ձերբակալեցին: Բայց վերջինիս վիճակված չէր խաղաղ վերջաբան – 1257 թ-ին Այբեկի հայազգի կինը` Շամս-Էդ-Դին Լուլուի աղջիկը, որին մինչ այդ հաջողվել էր սիրային կապ հաստատել Այբեկի մամլուք ու փոխ-սուլթան Կուտուզի հետ, հրավիրեց Թուրան-շահի այրուն բաղնիք, որտեղ էլ իր ծառաները, Կուտուզի գործուն աջակցությամբ, սպանեցին անհաջողակ այս դավադիրին` մահվան աստիճան ծեծելով վերջինիս իրենց փայտե մաշիկներով…

Սակայն արյունոտ այս պատմությունը սրանով չէր ավարտվելու: Սպանված կնոջից շատ կարճ ժամանակ հետո բաղնիք եկավ նաև Այբեկը, որը դեռ չգիտեր, թե ինչ է կատարվել. լողավազանի մոտակայքում գտնվող Կուտուզը հազիվ հասցրեց թաքնվել: Գրկելով իր հայազգի կնոջը և սուզվելով նրա հետ լողավազանի մեջ` վաթսունամյա Այբեկի խելքին հանկարծ փչեց ոչ միայն գլուխ գովել և պարծենալ, որ ինքը դեռ այն տղամարդն է ու որ ինքը դեռ շատ կանայք ունի, այլ նաև հայտարարել, որ, եթե ինքը ուզենա, կպահի իր հայազգի կնոջը, իսկ եթե չուզենա` դուրս կանի: Մի խոսքով, իշխանությունից ու կանանցից արբեցած այս սուլթանը գործը ի վերջո հասցրեց նրան, որ սեփական կինը մահացու հարվածներ հասցրեց նաև իրեն և թաքստոցից դուրս եկած Կուտուզի օգնությամբ վերջնականապես սպանեց:

Բայց այս պատմությունը նույնիսկ սրանով էլ չէր ավարտվելու: Բարձրացած աղմուկի հետևանքով վրա հասան Այբեկի թիկնապահները: Կուտուզը հազիվ հասցրեց թաքնվել, բայց նրա սիրուհին, սահելով գետնին ընկած օճառված քիսայի վրա, ընկավ, գլխով ուժեղ հարվածեց մարմարե հատակին և մահացավ:

Lion
04.03.2010, 09:07
Արյունոտ օրը մոտեցավ ավարտին և արդյունքում պարզվեց, որ երկիրը մնացել է առանց ղեկավարի: Այս պայմաններում Կուտուզը սուլթան հռչակեց Այբեկի 13-ամյա որդուն` ալ-Մանսուր Նուր-էդ-Դին Ալիին (1257-1259):

Բայց մինչ մամլուքները զբաղված էին այս ամենով` սուլթանության վրա կախվեց մահացու մի վտանգ: 1256 թ-ին, վերսկսելով իրենց առաջխաղացումը դեպի արևմուտք, մոնղոլները սկսել էին մոտենալ Եգիպտոսի սահմաններին: 1258 թ-ին ընկավ Բաղդատը, նույն տարում, ավելի վաղ կամ էլ ավելի ուշ, ընկան նաև մահմեդականների ամրացրած քաղաքները Հայաստանի հարավում: Մոնղոլները նաև դաշինք ունեին կնքած Կիլիկիայի թագավորության, ինչի արդյունքում էլ այս իրադարձություններին մասնակցեցին նաև հայերը:


Մոնղոլա-Մամլուքյան I պատերազմ (1259-1260)

1259 թ-ի ամռանը սկսվեց Մոնղոլա-Մամլուքյան I պատերազմը, որի հենց սկզբում մամլուքների հիմնական ուժերը հրաշքով փրկված և Ասորիքից վերադարձած Կուտուզի մամլուք Բեյբարսի գլխավորությամբ շարժվեցին Ասորիքի ուղղությամբ: Բեյբարսի փրկվելու պատմությանը մենք դեռ կանդրադառնանք, իսկ այստեղ միայն նշենք, որ Այբեկի օրոք Ասորիքում ապաստանած Բեյբարսը, որը, չհամակերպվելով Կուտուզի իշխանության հետ, 1258 և 1259 թվականներին Կալաունի գործուն աջակցությամբ հարձակվել էր Եգիպտոսի վրա, բայց հաջողության չէր հասել, ի վերջո, սակայն, ստիպված եղավ հաշտվել Կուտուզի հետ: Հաշտության առաջարկը ռազմական օժանդակության կարիք ունեցող Կուտուզն էր արել, բայց դա Բեյբարսին էլ էր ձեռք տալլիս, քանի որ մոնղոլները գրավելու էին Ասորիքը, իսկ այդ դեպքում նա ուղղակի կմնար օդի մեջ կախված: Բացի այդ այս փառասեր մարդն էլ իր ծրագրերն ուներ...

Այսպես թե այնպես, բայց նախկին զինակիցները կրկին հաշտվեցին: Ավելին, Կուտուզը Կահիրե ժամանած Բեյբարսին նշանակեց գործող բանակի հրամանատար, նրան օգնական նշանակեց Կալաունին և վերջիններիս կրկին ետ ուղարկեց Ասորիքը` թշնամու դեմ: Կուտուզը գործող բանակ մեկնեց մի քիչ ուշ, քանի որ մի կարևոր գործ նրան ստիպեց մի քիչ հապաղել: Սկսվել էր պատերազմ, բոլորի գլուխը խառն էր և իսկը ժամանակն էր դե-ֆակտո իշխանությունը վերածելու նաև դե-յուրեի: Օգտվելով պատերազմական իրավիճակից` փոխ-սուլթանը գահընկեց արեց 15-ամյա սուլթանին ու սպանել տվեց նրան: Կուտուզը (1259-1260) հռչակվեց նոր սուլթան: Գրեթե անմիջապես էլ վճռական այս ղեկավարը հրամայեց գլխատել իր անձնատվության պահանջով Կահիրե ներկայացած մոնղոլների դեսպաններին և ի ցույց դնել նրանց գլուխները Կահիրեի Բաբ Զուբեյա դարպասների վրա, որից հետո միայն նա մեկնեց գործող բանակ:

Սկսվում էր պատերազմ, վճռական հետևանքներ ունեցող մի պատերազմ, որը լուրջ փոփոխություններ էր առաջացնելու ողջ Մերձավոր Արևելքում...

Lion
05.03.2010, 08:33
Իսկ այդ ժամանակ Կիլիկիայի թագավորությունում…

… Պատմությունը երբեմն զարմանալի պատկերներ է ստեղծում, պատկերներ, որոնցում հիմնական հմայքը պատկանում է հակասություններին: Մամլուքյան սուլթանություն և Կիլիկիա, սա իր ժամանակի Մերձավոր Արևելքի երևի թե ամենաուժեղ հակասությունն էր, որում էլ հենց արտահայտվեց նրա պատմական յուրօրինակ հմայքը: Էյուբյանների սուլթանության ավերակների վրա բարձրացած Մամլուքյան սուլթանությունը և նրանում իշխող մամլուքները ըստ էության իրենցից ներկայացնում էին գայլային ոհմակի օրենքներով ապրող մարդկանց մի խումբ, որոնք, ինչպես արդեն տեսանք և դեռ էլի կտեսնենք, անխնա գզվռտոցի մեջ, ինչպես իսկական գայլեր, հանուն բարձրագույն իշխանության գագաթը մագլցելու ոչնչացնում էին մեկ-մեկու:

Սրան հակառակ, Կիլիկիայի թագավորությունում այդ ժամանակ տիրում էր այնպիսի մի գեղեցիկ հանդարտություն և խաղաղություն, որը իր որոշ գծերով կարելի է համեմատել թերևս միայն հեքիաթների վերջերում նկարագրվող երջանիկ թագավորությունների հետ: Եվ իրոք որ այս գեղեցիկ թագավորությունը բոլոր հիմքերն ուներ իրեն երջանիկ համարելու, քանի որ սահմաններում տիրում էր գրեթե չընդհատվող խաղաղություն, իսկ երկրի գլխին էլ կանգնած էր կրկին գրեթե հեքիաթային թագավորական մի զույգ` իր հպատակների անկեղծ սիրուն ու հարգանքին արժանացած Հեթում I-ը (1226-1269) և իր բարեգործություններով ու մեղմ բնավորությամբ հայտնի Զաբել թագուհին (ծն. 1216, մահ. 1252)` Լևոն I Մեծի (1187-1198` իշխան, 1198-1219` Հայոց արքա) աղջիկը: Թագավորության կառավարման գործում սկզբնական տասնամյակներում կարևոր դերակատարություն ուներ նաև թագավորահայր Կոստանդին Հեթումյանը (ծն. մոտ 1190, մահ. 1262) Դե իսկ բանակն էլ գտնվում էր թագավորի մեծ եղբոր` ուղիղ կես դար “Հայոց սպարապետ”-ի պաշտոնը զբաղեցրած Սմբատ Սպարապետի (ծն. 1208, մահ. 1276) հրամանատարության տակ: Այս վիճակում երկիրը վայելեց ներքին անդորրի և արտաքին խաղաղություն գրեթե երեք տասնամյակ: Եվ միայն 1240-ականների երկրորդ կեսերից սկսված սկիզբ առան քիչ թե շատ լուրջ ընդհարումներ սահմաններում Իկոնայի սուլթանության և Ղարամանյանների էմիրության հետ, որոնք, սակայն, հիմնականում ավարտվեցին հայերի օգտին: Բայց պատմական զարգացումները երբեք էլ հնարավորություն չեն տվել հայերին վայելելու հարատև խաղաղություն և այդ խաղաղ տասնամյակներն էլ պետք է ավարտվեին…

1255 թ-ին Հեթում I-ը դաշինք կնքեց թագավորության սահմաններին մոտեցած մոնղոլների հետ և դրանով, գոնե դաշինքի գործունեության սկզբնական տարիներին, ավելի ամրապնդեց իր երկրի անվտանգությունը: Սակայն կնքված այս դաշինքը ուներ նաև բացասական մի լուրջ կողմ, քանի որ դրա պատճառով Կիլիկիայի թագավորությունը ներքաշվում էր Մամլուքյան սուլթանության դեմ մղվող պատերազմի մեջ և վաստակում էր մամլուքների չմարող ատելությունը: Սա իհարկե վատ էր, բայց մյուս կողմից էլ Հայոց արքային մեղադրելը ևս ճիշտ չէր, քանի որ, ունենալով գայլային օրենքներով ապրող այնպիսի հարևաններ, ինչպիսիք մամլուքներն էին, Հայոց թագավորությունը վաղ թե ուշ պետք է ենթարկվեր սրանց հարձակումներին, այսինքն թշնամությունը մամլուքների հետ ցանկացած դեպքում պետք է որ սկսվեր…

Այսպես թե այնպես, բայց դաշինքը կնքված էր և դա էլ հենց կարծես խորհդանշեց Կիլիկիայի թագավորության “հեքիաթային դարաշրջան”-ի ավարտը…

Ի կատարումն կնքված դաշինքի Կիլիկիայի թագավորության բանակը Հեթում I-ի և Սմբատ Սպարապետի գլխավորությամբ մասնակցեց Մոնղոլական կայսրության հարավ-արևմտյան տարածքներում փաստացի անկախացած և միայն ձևականորեն Մոնղոլական Մեծ խաների գերիշխանությունը ընդունող իլխանների պետության` Իլխանության, մղած պատերազմներին, սկսած 1256 թ-ից: Ընդ որում Հայկական բանակը Իլխանության համար իրոք որ անփոխարինելի դեր էր կատարում: Բանն այն է, որ Մոնղոլական կայսրության և Իլխանության հեծելազորը իրականում ծանր կարող էր համարվել միայն արևելյան ու միջին ասիական չափանիշներով, այն դեպքում, երբ վերջինս, Մերձավոր Արևելքում հավասարազոր լինելով միջին հեծելազորին, այլ հավասար պայմաններում զիջում էր Հայոց այրուձիուն, ինչպես նաև վրացական, խաչակրաց, արաբական կամ մամլուքյան ծանր հեծելազորերին: Ընդ որում դրությունը առավել բարդացավ XIII դարի կեսերից, երբ Իլխանության բանակում սկսեց աստիճանաբար վերանալ նույնիսկ միջին հեծելազորը: Սա իր հերթին հանգեցրեց մինչ այդ էլ մերձամարտից խուսափել ձգտող Մոնղոլական կայսրության և Իլխանության բանակում հիշատակված մարտավարության առավել զարգացմանը: Ընդ որում, եթե սկզբնական շրջանում մերձամարտից խուսափումը, թեև որոշ չափով լինելով հարկադրված, այնուհանդերձ Մոնղոլական կայսրության և Իլխանության բանակի համար հանդիսանում էր յուրօրինակ մարտական տակտիկա, ապա XIII դարի կեսերից սկսած ծայրահեղության հասած այս միտումը ընդունեց վտանգավոր չափեր` Իլխանական բանակում անփոխարինելի դարձնելով Հայոց այրուձին և վրացական հեծելազորը: Լիակատար պարզության համար ավելացնենք նաև, որ Կիլիկիայի թագավորության բանակից բացի Մամլուքյան սուլթանության դեմ մղվող պատերազմին Իլխանության բանակի կազմում մարտական գործողություններին մասնակցում էր նաև Հայոց այրուձին ուղղակիորեն Իլխանության տիրապետության տակ գտնվող տարածքներից, այսինքն Հայաստանի մնացած 17 նահանգներից:

Lion
09.03.2010, 09:08
… մոնղոլները

… 1240-ական թվականների սկզբին Մոնղոլական կայսրության ողջ բանակը կազմում էր մոտ 700.000 ռազմիկ, որոնցից մոտ 250.000-ը պատկանում էր մոնղոլական և նրանց ազգակից Գոբիի անապատի ցեղերին, իսկ մնացածը` նվաճված տարածքներից հավաքագրվող ռազմիկներին: Սակայն արդեն XIII դարի կեսերին այս թիվը, ի հաշիվ Մոնղոլական կայսրության կողմից նվաճված Հայաստանի, Վրաստանի և Կիևյան Ռուսիայի, ինչպես նաև կործանված Ղփչախական խանության ու դաշնակից Կիլիկիայի թագավորության, ավելի մեծացավ` ավելացնելով վերջինիս բանակը ևս մոտ 300.000 ռազմիկի չափով:

Միաժամանակ, սակայն, պետք է հաշվի առնել նաև փոփոխված ռազմա-քաղաքական իրավիճակը: Եթե XIII դարի առաջին կեսին Մոնղոլական կայսրությունը ու նրա 700.000-անոց բանակը ներկայացնում էին մեկ ամբողջություն և Մոնղոլական կայսրության բանակը պատրաստ էր Մեծ խանի առաջին իսկ հրամանով մարտի մեջ մտնել Ճապոնական ծովից մինչև Սև ու Միջերկրական ծովեր, Հնդկական օվկիանոս և Պարսից ծոց ընկած հսկայական տարածքի ցանկացած կետում, ապա, սկսած արդեն նույն XIII դարի կեսերից, իրավիճակը աստիճանաբար սկսում է փոխվել: Քանակական տեսակետից ավելի մեծացած և արդեն մոտ 1.000.000 ռազմիկ ընդգրկող Մոնղոլական կայսրության բանակը, ուղիղ համեմատական սեփական կայսրության կենտրոնացվածության աստիճանական անկմանը, ավելի ու ավելի շատ է սկսում կորցնել հիշատակված թվաքանակը գործնականում ապահովելու հնարավորությունը: Այս թվաքանակը, արդեն մեծապես ունենալով տեսական նշանակություն, դադարեց նույնիսկ այդպիսին լինել սկսած 1260-ականների սկզբից, երբ Մավերնահրն ու Յոթնագետքը ընդգրկող Չաղաթայական ուլուսը փաստացի անջատվեց Մոնղոլական կայսրությունից` դրանով իսկ վերջինիցս անջատելով նաև ավելի արևմուտք գտնվող Իլխանությունը և Ոսկե Հորդան: Միաժամանակ իրավիճակը ավելի բարդացավ նաև նրանով, որ Իլխանությունը, Ոսկե Հորդան և Չաղաթայական ուլուսը խիստ թշնամական դիրք գրավեցին միմյանց նկատմամբ: Այս պայմաններում մեզ հետաքրքրող տարածաշրջանում` Մերձավոր Արևելքում, Հայաստանում, Անդրկովկասում և Փոքր Ասիայում, Մոնղոլական կայսրության անունից, սակայն փաստացի միայն սեփական ուժերով ու միջոցներով, հիմնական դերակատարությունը ստանձնեց մոտավորապես Աքեմենյանների թագավորության տարածքին հավասար տարածք ընդգրկող Իլխանությունը, որի բանակը կազմում էր մոտ 200.000 ռազմիկ: Իլխանության գլխին կանգնած էր իլխանը, որը, ձևականորեն ենթարկվելով Մոնղոլական կայսրության Մեծ խանին, իրականում անկախ մի պետության տիրակալ էր:

Lion
10.03.2010, 08:15
… ու նաև Ղարամանյանները

Իկոնայի սուլթանության անկումից հետո հյուսիս-արևմուտքից Հայոց թագավորության հարևանը դարձավ Ղարամանյանների էմիրությունը: Կիսաքոչվոր և ավազակային այս էմիրությունը հենց միանգամից էլ խիստ ագրեսիվ վարքագիծ որդեգրեց Հայոց թագավորության նկատմամբ, սակայն, որոշ սկզբնական հաջողություններից հետո, Սմբատ Սպարապետը 1259 թ-ի դեկտեմբերից 1261 թ-ի հունվարը Մանիոն ամրոցի մոտ բռնկված տևական մարտերում ի վերջո ջախջախեց սրանց հիմնական ուժերին, իսկ ինքը` էմիր Ղարամանն (1256-1261) էլ դրանից կարճ ժամանակ հետո մարտում ստացած վերքերից մահացավ: Ղարամանյանների հաջորդ էմիր Շամս-էդ-Դին Մուհամմեդ I-ը (1261-1277) դրանից հետո ուղիղ 14 տարի զերծ մնաց հայերի հետ ընդհարումից: Բայց հետագայում Ղարամանյանները կրկին անցնելու էին հարձակման և, դաշնակցելով Մամլուքյան սուլթանության հետ, շատ անգամ էին հարձակվելու Հայոց թագավորության վրա:

Ահա սա է հետագայում ծավալվող իրադարձությունների հիմնական մասնակիցների ընդհանուր բնութագիրը, մասնակիցներ, որոնց գործողություներին էլ վիճակված էր վճռական դեր խաղալ Մերձավոր Արևելքի կյանքում:

Lion
11.03.2010, 08:47
1260 սեպտեմբերի 2 - 3 – Այն Ջալալ ամրոցի ճ-մ (նույնպես հայտնի է որպես Այն Ջալուդ ամրոցի ճ-մ կամ Թաբոր լեռան ճ-մ) (Պաղեստին, Թաբոր լեռան ստորոտում)

1260 թ-ի օգոստոսի վերջին, տեղեկանալով Մեծ խան Մանգուի մահվան մասին, իլխան Հուլավուի ընդհանուր ղեկավարությամբ գործող Իլխանության (մոտ 150.000) և Հեթում I-ի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 45.000) միացյալ բանակը ընդհատեց առաջխաղացումը դեպի Ասորիքի հարավ: Իլխանության բանակը ուղղություն վերցրեց դեպի Ղարաղորում, իսկ Կիլիկիայի և Քարթլիի թագավորությունների, ինչպես նաև Զաքարյանների իշխանության բանակները վերադարձան Հայրենիք: Միաժամանակ ձեռք բերած հաջողությունը ամրապնդելու և Մամլուքյան սուլթանության բանակի հնարավոր առաջխաղացումը կանխելու նպատակով Իլխանության բանակի մի մասը (20.000) ու Կիլիկիայի թագավորության բանակի մի ջոկատ (500) քրիստոնեությունն ընդունած մոնղոլ զորավար Քիտ-Բուղայի գլխավորությամբ թողնվեց Պաղեստինում: Տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին` Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 100.000) ուղղություն վերցրեց դեպի Պաղեստին: Թշնամու բանակի տեղաշարժի մասին հետախույզներից իմացած Իլխանության բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները, չիմանալով սակայն թշնամու հսկայական թվական գերակշռության մասին, շարժվեցին վերջինիս ընդառաջ:
I փուլ – Սեպտեմբերի 2-ին Մամլուքյան սուլթանության բանակը շրջապատեց և լիովին ոչնչացրեց հակառակորդի առաջապահը, որի ճակատագրի մասին որևէ տեղեկություն չունեցող Իլխանության հիմնական բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները շարունակեցին մոտենալ թշնամուն:
II փուլ – Սեպտեմբերի 3-ի վաղ առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը, հիմնական ուժերը տեղավորելով դարանում, մամլուք Բեյբարսի գլխավորած սակավաթիվ ուժերով մարտակարգ ընդունեց թշնամու շարժման ուղղության վրա: Տեղյակ չլինելով այդ մասին` Իլխանության հիմնական բանակը և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները մոտեցան մարտակարգ ընդունած հակառակորդի ռազմիկներին ու աղեղների հարվածների տակ առան վերջիններիս: Կարճ ժամանակ անցՄամլուքյան սուլթանության բանակի առաջապահը, իբր չդիմանալով հակառակորդի հարվածներին, դիմեց կանխամտածված փախուստի:
III փուլ – Ոգևորված ձեռք բերված կեղծ հաջողությունից` Իլխանության բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները սկսեցին հետապնդել թշնամուն, սակայն կարճ ժամանակ անց ընկան հակառակորդի կողմից նախապես պատրաստված դարանը և հայտնվեցին լիակատար շրջապատման մեջ: Առավոտից մինչև կեսօր տևած համառ ձեռնամարտում Մամլուքյան սուլթանության բանակը ի վերջո հաղթանակ տարավ և գրեթե ամբողջությամբ ոչնչացրեց հակառակորդին:
IV փուլ – Իլխանության բանակի և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից շատ քչերին հաջողվեց ճեղքել հակառակորդի շարքերը և հետագայում ապաստանել Կիլիկիայի թագավորությունում:
Հայերը կորցրին մոտ 480, դաշնակիցը` մոտ 19.500, թշնամին` մոտ 5.000 զինվոր: Քիտ-Բուղան գերի ընկավ: Ու երբ նրան ներկայացրեցին Բեյբարսին, վերջինս պահանջեց մոնղոլից իսլամ ընդունել: Սակայն մոնղոլ զորավարը ոչ միայն չհամաձայնեց կրոնափոխ լինել, այլև իլխանի անունից սկսեց սպառնալ Բեյբարսին և ասել, որ շուտով մոնղոլական նոր բանակ կգա ու իրենց պարտության վրեժը կլուծի: Արդյունքում Բեյբարսը հրամայեց գլխատել Քիտ-Բուղային: Իսկ մամլուքները իրոք որ խոշոր հաղթանակ էին շահել: Զարգացնելով հաջողությունը` Մամլուքյան սուլթանության բանակը առանց լուրջ մարտերի մտավ Երուսաղեմ, Դամասկոս, Համմա և Հեմս:

Սակայն սա դեռ բոլորը չէր: 1260 սեպտեմբերի կեսին ձեռք բերված հաջողության պտուղները լրիվ օգտագործել փորձող Մամլուքյան սուլթանության բանակը Կիլիկիայի թագավորության բանակից գրավեց նաւ Հալեպը: Ընդ որում հայերն իրենք էլ առանձնապես չէին ձգտում մնալ քաղաքում և ստեղծված պայմաններում գերադասում էին նահանջել և ամրանալ իրենց լեռներում: Սակայն թշնամու հաջողությունները սրանով էլ չսահմանափակվեցին. 1260 հոկտեմբերի սկզբին առաջխաղացումը շարունակած Մամլուքյան սուլթանության բանակը Կիլիկիայի թագավորության բանակից գրավեց նաև Մարաշը, Այնթապը և Բեհեսնի ամրոցը:

Մամլուքներն օգտվել էին իրենց հաղթանակից ինչպես պետք էր, իսկ մոնղոլները, որ այդ ժամանակ զբաղված էին հերթական Մեծ խանի ընտրությամբ, ուղղակի ժամանակ ու միջոցներ չունեին պատասխան քայլեր անելու: Արդյունքում Մոնղոլա-Մամլուքյան I պատերազմը ավարտվեց` իր հետևից թողնելով մի շարք չլուծված հարցեր: Ճիշտ է, Իլխանության տիրապետության տակ ընկան միայն Եփրատից արևելք գտնվող տարածքները, իսկ Ասորիքը այնուհանդերձ շարունակեց պատկանել Մամլուքյան սուլթանությանը, սակայն անակնկալ հանգամանքների բերումով ընդհատված հակամարտությունը երկու գերտերությունների միջև որևէ կերպ լուծված համարվել չէր կարող...

Lion
12.03.2010, 08:37
Մամլուքյան սուլթանությանը հաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումը դեպի սեփական տարածքի խորքը: Ընդ որում ձեռք բերված հաջողության մեջ հիմնական դերակատարությունն ունեցել էր Բեյբարսը, ինչը վերջինիս ապահովել էր մեծ փառք ու հեղինակություն: Սուլթանությունում հասունացել էր իշխանափոխության հերթական պահը, բայց, ի դժբախտություն իրեն, Կուտուզը այդ մասին այդպես էլ գլխի չընկավ: 1260 թ-ի հոկտեմբերի 24-ին Կուտւզը և իր շքախումբը, որի մեջ էր նաև Բեյբարսը, մեկնեցին որսի: Որսի ժամանակ Բեյբարսին հաջողվեց այնպես անել, որ ինքն ու Կուտուզը մնան մենակ: Արդյունքում Բեյբարսը սպանեց Կուտուզին և, սպանվածի հանդերձաքնով վերադառնալով սուլթանի շքախմբի անդամների մոտ, ստիպեց վերջիններիս ճանաչել իրեն սուլթան:

Մամլուքյան սուլթանության սուլթան հռչակվեց աս-Զահիր Ռուկ-էդ-Դին Բեյբարս I ալ-Բունդուկտուրը (1260-1277)` մամլուքյան սուլթաններից ամենահզորը, ամենաընդունակն ու տաղանդավորը: Լայն դիվանագիտական կապեր հաստատելով Իլխանության հակառակորդների հետ` միաժամանակ, սակայն, վերջինս ձեռնամուխ եղավ նաև Արևելքում խաչակիրների իշխանության ոչնչացմանը:

Ընդ որում եթե մամլուքների գայլային ոհմակում գոնե մեկ քիչ թե շատ համեմատաբար կարգին մարդ կար, ապա դա հենց Բեյբարսն էր, որի մեջ մարդկային գծերը դեռևս վերջնականապես չէին մահացել: Այսպես, երբ Էյուբյանների գործերը Եգիպտոսում վատացան, հենց Բեյբարսն էր, որ ամենավերջինը լքեց իր նախկին անհեռատես տերերին: Ավելին, երբ Բեյբարսը հռչակվեց սուլթան, նա միանգամից էլ հիշեց իր նախկին տիրոջը` Բունդուկտուրին, որին մեծ պատիվների արժանացրեց ու նշանակեց Դամասկոսի և ողջ հարավային Ասորիքի կառավարիչ: Ընդ որում Բեյբարսը դաժան չվարվեց նաև իր մյուս երբեմնի ծառայակցի` իր երբեմնի զորանոցային ընկեր Շնջարի-ալ Հալաբիի հետ: Հերթական այս փառասերը, որը նշանակվել էր պատանի ալ-Մանսուր Նուր-էդ-Դին Ալիի խնակակալ և սեփական ծրագրերն ուներ սուլթանական գահին տիրելու համար, իր սանի սպանությունից հետո Կուտուզի հրամանով ձերբակալվել էր, բայց հետո ազատ էր արձակվել և 1260 թ-ի սկզբներին նշանակվել էր Դամասկոսի կառավարիչ: Եվ ահա նույն այդ Կուտուզի սպանությունից հետո Շնջարը ապստամբության դրոշ պարզեց և, ամրանալով Դամասկոսում, պատրաստվեց վիճարկել սուլթանական գահը Բեյբարսի հետ: Ինչպես արդեն ասվեց, այս պայքարը Շնջարին հաջողություն չբերեց ու Դամասկոսի նոր կառավարիչ դարձավ Բունդուկտուրը, բայց, հանուն հին ընկերության, Բեյբարսը ոչ միայն խիստ չվարվեց Շնջարի հետ, այլև նշանակեց վերջինիս իր զորավարների թվում և դարձրեց Հալեպի ու ողջ հյուսիսային Ասորիքի կառավարիչ:

Մի խոսքով, Բեյբարսի մոտ մարդկային զգացումները, համեմատած մյուս մամլուքների հետ, ամենաշատն էին զարգացած ու այս մասին մենք դեռ էլի կխոսենք: Իսկ այժմ միայն ավելացնենք, որ, թեև այս սուլթանի մոտ երախտիքի ու ընկերության զգացումները դեռևս վերջնականապես չէին մեռել, բայց սա ամենևին էլ չէր նշանակում, որ նա թույլ սուլթան էր. պետք եղած դեպքում Բեյբարսը գործում էր շատ վճռական ու կտրուկ...

Lion
15.03.2010, 08:37
1262 գարնանը Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 70.000) պաշարեց Անտիոքը դուքս Բոհեմունդ Տերենտացու գլխավորած Անտիոքի դքսության բանակից (մոտ 2.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 200), սակայն, խուսափելով Հեթում I-ի ու Սմբատ Սպարապետի գլխավորությամբ առաջխաղացող Կիլիկիայի թագավորության (մոտ 60.000) և Իլխանության (մոտ 50.000) միացյալ բանակից, նահաջեց:

Այնուհանդերձ հետագա տարիներին Մամլուքյան սուլթանությանը աստիճանաբար հաջողվեց ոչնչացնել խաչակրաց իշխանությունների վերջին մնացորդները և դանդաղ, սակայն հաստատուն կերպով, մոտենալ Կիլիկիայի թագավորության սահմաններին: Օր-օրի հասունանում էր ընդհարումը երկու պետությունների միջև, ընդհարում, որին վիճակված էր վճռական դեր խաղալ Մերձավոր Արևելքի քաղաքական երկնակամարում:


Հայ-Մամլուքաղարամանյան I պատերազմ
(1266-1306)

1266 օգոստոսի 23 - 25 – Մառ ամրոցի ճ-մ

Մամլուքներ Կալաունի և Շնջարի գլխավորած Մամլուքյան սուլթանության բանակը (90.000, որից 45.000 հեծյալ) հարավից մոտեցավ Ամանոսյան լեռներին: Տեղեկանալով այդ մասին` Հեթում I-ը օգնություն հայցելու նպատակով մեկնեց Ջահան գավառում տեղակայված Իլխանության բանակի ճամբար, իսկ Սմբատ Սպարապետի, արքայորդիներ Լևոնի և Թորոսի, ինչպես նաև Կոստանդին պայլի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (15.000) կենտրոնացրեց Պլատանա կիրճի մոտակայքում: Թշնամուն դիմակայող Հայկական բանակը խնդիր ստացավ ժամանակ շահելու, ուժերը կենտրոնացնելու և Իլխանության բանակի ժամանումը ապահովելու նպատակով հնարավորինս երկար կասեցնել թշնամու առաջխաղացումը: Հաշվի առնելով թշնամու քանակական ճնշող առավելությունը` Կիլիկիայի թագավորության բանակը պատրաստվեց վարել լեռնային պաշտպանողական մարտ: Այդ նպատակով օգոստոսի 23-ի վաղ առավոտյան Հայկական բանակը ուղղություն վերցրեց դեպի արևելք և ամուր պաշտպանական դիրքեր գրավեց Պլատանա կիրճի արևելյան մուտքի մոտ` Մառ ամրոցի մոտակայքում: Հայկական բանակի թևերում արքայորդիների գլխավորությամբ տեղավորվեց հեծելազորը, իսկ կենտրոնում տարածվող անտառում` հետևակը: Ընդ որում կենտրոնի առաջին գծում տեղավորվեց ծանր, իսկ երկրորդում` թեթև հետևակը: Հետևակի դիրքերը ուժեղացված էին նաև նիզականետ և քարանետ մեքենաներով: Կենտրոնի, ինչպես նաև ողջ բանակի ղեկավարությունը իր վրա վերցրեց Սմբատ Սպարապետը:
Օգոստոսի 23-ի երեկոյան Հայկական դիրքերին մոտեցած Մամլուքյան սուլթանության բանակը դադարեցրեց առաջխաղացումը և մարտակարգ ընդունեց` հիմնական ուժերը տեղաբաշխելով Հայկական մարտակարգի ձախի դիմաց: Տեղեկանալով այդ մասին` նույն գիշեր էլ Հայկական բանակի հրամանատարությունը կենտրոնից և աջից լրացուցիչ ուժեր տեղափոխեց դեպի ձախ:
I փուլ – Օգոստոսի 24-ի վաղ առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը ողջ ճակատով անցավ հարձակման: Սակայն բռնկված և մինչև օրվա երկրորդ կես շարունակված համառ մարտում Հայկական բանակը, արդյունավետ օգտագործելով նաև նիզականետ ու քարանետ մեքենաները, ետ մղեց թշնամու բոլոր գրոհները:
II փուլ – Երեկոյան թշնամին վերսկսեց կարճ ժամանակով ընդհատված մարտը: Ու թեև Մամլուքյան սուլթանության բանակի հերթական գրոհները կրկին ետ մղվեցին, սակայն նույն գիշեր էլ մի շարք դավաճան իշխաններ, ահաբեկվելով թշնամու հետագա հարձակումներից, իրենց հեծյալ գնդերով սկսեցին աստիճանաբար լքել մարտադաշտը` կազմալուծելով Հայկական բանակի թևերի պաշտպանական ողջ համակարգը:
III փուլ – Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը կրկին վերսկսեց հարձակումները` հատկապես հզոր հարվածներ հասցնելով Հայկական բանակի թուլացած թևերին: Սակայն վերսկսված մարտում թշնամուն միայն մեծ դժվարությամբ հաջողվեց հաղթահարել շարքում մնացած Հայ ռազմիկների դիմադրությունը և գրավել Հայկական բանակի թևային պաշտպանական դիրքերը: Խենթորեն խիզախ ու անհավասար այդ մարտում շատ քաջերի հետ միասին ընկան նաև արքայորդի Թորոսը, Սմբատ Սպարապետի որդի Կոստանդինը, Կոստանդին պայլի որդի Լիկը և ուրիշներ, իսկ արքայորդի Լևոնը, սպարապետի որդի Վասիլ Թաթարը , ինչպես նաև Ժիրարդենը, Ատոմը և այլոք գերվեցին:
IV փուլ – Կեսօրին, հաշվի առնելով թևանցման իրական վտանգը, սպարապետի հրամանով կենտրոնում մարտնչող Հայկական հետևակը ոչնչացրեց նիզականետ ու քարանետ մեքենաները և, բաժանվելով մանր խմբերի, հաջողությամբ հեռացավ մարտադաշտից:
Հայերը կորցրին մոտ 7.000, թշնամի` մոտ 20.000 զինվոր:

Lion
16.03.2010, 08:39
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/35/DisasterOfMari1266.JPG

Այս նկարում միջնադարյան նկարիչը պատկերել է Մառի ողբերգական ճակատամարտը, կամ, ավելի ճիշտ, նրա վերջը, երբ Թորոսն արդեն սպանվել էր, իսկ Լևոնը գերվում էր: ՈՒշադրություն դարձրեք հայոց արքայազնների զրահների վրա - այս ժամանակաշրջանում մերոնք արդեն սկսել էին կիրառել հենց այդ ժամանակ էլ Եվրոպայում տարածվել սկսող թերթային զրահները - մինչ այդ ռազմիկները հիմնականում կրում էին օղազրահներ: Հետաքրքիր է նաև մամլուքների հանդերձանքը, որը, կարծում եմ, կրկին բավականին ճշգրիտ է արտահայտում իրականությունը:

Սա Կիլիկիայի թագավորության պատմական քարտեզն է -

http://forum.hayastan.com/index.php?autocom=gallery&req=si&img=3505

որը կօգնի մեզ ավելի լավ պատկերացնել իրավիճակը:

Սա էլ Կիլիկիայի ընդհանուր-լանդշաֆտային քարտեզն է

http://maps.google.ru/?ie=UTF8&ll=36.544949,36.298828&spn=2.506581,4.229736&t=p&z=8

իսկ սա` կոնկրետ ճակատամարտի տեղանքի քարտեզն է

http://maps.google.ru/?ie=UTF8&ll=36.489213,36.187592&spn=0.15678,0.264359&t=p&z=12

Հիշատակված ճակատամարտը տեղի է ունեցել քարտեզի "կենտրոնում", այնտեղ, որտեղ երկու մոխրագույն գծերը (ճանապարհները) հատում են լեռնաշղթան` Belen-ից մի քիչ վերև ու ձախ: Հայկական բանակը, թևերով հենվելով ճանապարների կողքերում բարձրացող երկու բարձունքներին, լայնությամբ փակել էր կիրճի ողջ մուտքը` գրավելով ճակատով մոտ 2,5 կմ ունեցող տարածություն: Հետաքրքիր է պատմիչների այն տեղեկությունը, որ թշնամին հիմնական հարվածները ուղղել է մեր ձախ թևին. իրոք, մամլուքները տակտիկապես ճիշտ էին վարվել, քանի որ, եթե ուշադիր լինենք, Հայկական բանակի ձախ թևում (հյուսիսում) բարձրացող լեռները ավելի հեշտ հասանելի էին, քան աջինը` (հարավում, ավելի սևոտ են): Բացի այդ ձախ թևում կա (քարտեզի վրա երևում է) ճանապարհ, ինչն իր հերթին վկայում է, որ այս թևում հայերի դիրքերն համեմատաբար ավելի հեշտ անցանելի են եղել...

Մինչև առաջ անցնելը պարզաբանենք ևս մեկ հանգամանք: Վասիլ Թաթարը, հոր արժանի զավակը հանդիսացած այդ երիտասարդ ու քաջարի ռազմիկը, ծնվել էր 1247 թ-ին Սմբատ Սպարապետի թաթարուհի կնոջից, որին Հայոց սպարապետին էր նվիրել Մոնղոլական կայսրության Մեծ խանը` ի նշան հայ-մոնղոլական դաշինքի կնքման: Վասիլը դիմագծերով նման էր թաթարի և այդ պատճառով էր ստացել իր մականունը: Լիակատար պարզության համար նշենք, որ Սմբատ Սպարապետը, որը մինչ այդ արդեն բավականին երկար ժամանակ ամուսնացած էր հայուհու հետ և նրանից ուներ բազում երեխաներ, դաշնադրության կնքումից հետո ոչ պակաս երկար ժամանակ փաստացի ուներ երկու կին:

Zorakan
25.03.2010, 16:51
Հարգելի Լիոն ես կարդացել եմ Ձեր գրքերը և չափազանց ոգևորված եմ...

Lion
25.03.2010, 17:11
Մառ ամրոցի ճ-մ-ում հայերի կրած պարտության հետևանքը եղավ այն, որ Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 70.000), զարգացնելով հաջողությունը և շարժվելով դեպի հյուսիս, իսկ հետո էլ դեպի արևմուտք, ներխուժեց Կիլիկիայի թագավորության տարածք: Ի պատասխան դրա` հայերը ամրացան լեռներում ու ամրոցներում և պատրաստվեցին դիմադրության: Ընդ որում հայերի օգտին էր այն հանգամանքը, որ, թեև նրանք պարտություն էին կրել, բայց ըստ էության պարտվել էր ընդամենը 15.000-անոց մի բանակ, այն դեպքում, երբ երկրի մշտական բանակը կազմում էր մոտ 50.000 զինվոր, իսկ զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց զենքի տակ դնելու դեպքում Հայոց արքան կարող էր մարտի դաշտ հանել մոտ 100.000 ռազմիկ: Այսպիսով, չնայած պարտությանը, մեծ հաշվով դեռ ոչինչ էլ կորած չէր, ուղղակի պետք էր որոշ ժամանակ ուժերը կենտրոնացնելու համար...

Իսկ սկզբնական օրերին հայերի վիճակը հեշտերից չէր: 1266 սեպտեմբերի կեսերին Մամլուքյան սուլթանության մասերի բաժանված բանակը գրավեց Սուետիան (Կիլիկիա, Ալեքսանդրեկ գավառ, Հայոց ծոցից հարավ-արևելք, Մուսա լեռան մոտ), Հռոսոսը, Չոկ-Մարզվան (վերջինը` Կիլիկիա, Ալեքսանդրեկ գավառ, Հայոց ծոցից հարավ-արևելք) Ռաբան, Թլպաշար, Թարքուշ, Թելմեճե, Քայնուք, Կաֆար-Տաբ ամրոցները, (Կիլիկիայի արևելք), Մամեստիան, Ադանան, Տարսոնը ու Այասը (վերջինը` Հայոց ծոցի հյուսիսային ափին) ինչպես նաև Ամուտա Թիլ ամրոցը Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 6.000) և ավերեց դրանք: Հետաքրքիր է, սակայն, որ ոչ բոլոր վայրերում էր, որ թշնամին հաջողության հասավ: 1266 սեպտեմբերի սկզբից մինչև նույն ամսվա կեսերը թշնամին պաշարեց Հումուս և Սարվանդիքար ամրոցները, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել դրանք: Թշնամու բանակը անհաջողության մատնվեց նաև Կիլիկյան “Բաստիլ”-ի` Բարձրաբերդի, տակ: Բերդի կայազորի հրամանատար, արքաեղբայր Վասիլ Ճանճեցու գլխավորած Հայ ռազմիկները անառիկ պահեցին թագավորության ամենակարևոր ամրոցներից մեկի պարիսպները:

Դե իսկ թշնամու ներխուժման հետ կապված հիմնական իրադարձությունները ծավալվեցին թագավորության մայրաքաղաքի պատերի տակ:

1266 սեպտեմբերի կես - սեպտեմբերի վերջ – Սիսի պաշտպանությունը

Ուժերը կենտրոնացրած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) պաշարեց Հայոց թագավորության մայրաքաղաքը Սմբատ Սպարապետի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000):
I փուլ – Թշնամին անցավ վճռական գրոհի և, հաղթահարելով Հայկական բանակի համառ դիմադրությունը, գրավեց քաղաքը:
II փուլ – Միջնաբերդում ամրացած Հայկական բանակը շարունակեց դիմադրությունը` 10 օրվա ընթացքում ետ մղելով թշնամու բոլոր գրոհները: Միաժամանակ Սպարապետին հաջողվեց զգալի ուժեր կենտրոնացնել թշնամական բանակի թիկունքում, որը անհեռանկար դարձրեց հակառակորդի հետագա գործողությունները: Դե իսկ շուտով էլ հայերի օգտին սկսեց գործել նաև... բնությունը:

1266 թ-ի սեպտեմբերի վերջին Կիլիկիայում տեղի ունեցավ ավերիչ մի երկրաշարժ, որից հատկապես մեծ կորուստներ կրեց Սիս քաղաքում, հայերից խլած տներում տեղակայված Մամլուքյան սուլթանության բանակը: Զգալի թվով ռազմիկներ իրենց գերեզմանը գտան հայերի տների փլատակներում, իսկ փրկված, սակայն սնոտիապաշտական վախով համակված թշնամու մյուս ռազմիկներն էլ սկսեցին այնքան արագորեն հեռանալ Հայոց թագավորության տարածքից, որ դա ի վերջո ավելի շատ նմանվեց փախուստի:

Օգտվելով առիթից` 1266 սեպտեմբերի վերջին Հեթում I-ի և Սմբատ Սպարապետի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) հետ գրավեց Մարաշը Մամլուքյան սուլթանության կայազորից:

Սրանով ռազմական ընդհարումների ակտիվ փուլը առժամանակ դադարեց. եկավ ժամանակը իմ մի բերելու կատարվածը և մտածելու հետագա քայլերի մասին…

Lion
25.03.2010, 17:21
Հարգելի Լիոն ես կարդացել եմ Ձեր գրքերը և չափազանց ոգևորված եմ...

Շնորհակալություն, Zorakan եղբայր, քեզ նման մարդկանց կարծիքն ինձ համար ոչ միայն շատ հաճելի է, այլև կարևոր - դա նշանակում է, որ այսքան տարի ես... իզուր չեմ տանջվել: Շնորհակալություն:)

Lion
26.03.2010, 09:18
Իսկ արդյունքները Կիլիկյան թագավորության համար չնայած որ կործանարար չէին, բայց այնուհանդերձ բավականին ծանր էին: Երկիրը հսկայական վնասներ էր կրել: Գերվել էր 40.000 հայ, որոնց թվում գերի էին ընկել նաև արքայի ու սպարապետի որդիները, ավերվել էին մի շարք ամրոցներ: Բացի այդ թշնամուն, Սիսը գրավելու ժամանակ, հաջողվել էր կողոպտել նաև հայոց արքայական դրամատունը և զգալի քանակությամբ ոսկի հափշտակել: Զգալիորեն, այդ թվում նաև երկրաշարժից, ավերվել էին նաև թագավորության գլխավոր քաղաքները ու հատկապես Սիսն ու Մամեստիան: Իր հերթին, սակայն, այս հաջողությունները Մամլուքյան սուլթանության վրա ևս էժան չէին նստել: Ինչպես արդեն ասվեց` թշնամու բանակը ևս ծանր կորուստներ էր կրել, ինչը, հատկապես այն բանի ֆոնին, որ Իլխանությունից եկող սպառնալիքը մնում էր իրական, ստիպում էր Բեյբարսին մոտակա ժամանակներս զերծ մնալ հետագա ագրեսիվ գործողություններից:

Փաստորեն ստեղծվել էին լուրջ հիմքեր հաշտության բանակցություններ վարելու և, որ հատկապես կարևոր էր թագաժառանգ Թորոսի զոհվելուց հետո, արքայազն Լևոնի և մյուս բարձրաստիճան գերիների ազատությանը հասնելու համար: 1267 թ-ի հունվարի սկզբին սկսվեցին բանակցություններ, որոնք տևեցին բավականին երկար, բայց ի վերջո արդյունք տվեցին: 1268 թ-ի մայիսի 30-ին արքայազն Լևոնը և բարձրաստիճան մյուս գերիները ազատություն ստացան, բայց դրա փոխարեն Հեթում արքան խոշոր փրկագին վճարեց, սուլթանությանը զիջեց Դարպսակ ամրոցը, ինչպես նաև, որպես պատանդ, սուլթանություն ուղարկեց մինչ այդ Բարձրաբերդի պաշտպանության ժամանակ աչքի ընկած արքաեղբայր Վասիլ Ճանճեցուն: Հայոց գերիների ազատմանը, ինչպես նաև բանակցությունների վերջնական ավարտին նպաստեց նաև մեկ այլ հանգամանք:

Արդեն ասվեց, որ 1259 թ-ին Ասորիքում գտնվող Բեյբարսը փրկվեց ուղղակի հրաշքով: Փրկության համար վերջինս պարտական էր իր ընկերոջը` մամլուք Սունկուր ալ-Աշխարհին (հայկական աղբյուրներում հայտնի է որպես “Սինգուրաշխարհ”): Բանն այն է, որ, երբ մոնղոլներն ու հայերը գրավում էին Հալեպը, որտեղ գտնվում էին նաև Բեյբարսն ու Սունկուրը, քչերի թվում փրկվել հաջողվեց նաև այս երկուսին, որոնք, գցելով իրենց ձիերի վրա, դիմեցին փախուստի: Սակայն ստացվեց այնպես, որ Բեյբարսին բաժին հասավ վատ ձի և նա սկսեց հետ մնալ: Վերջում էլ Բեյբարսի ձին ընկնավ: Տեսնելով դա` Սունկուրը Բեյբարսին է տալիս իր ձին, որի արդյունքում Բեյբարսը փրկվում է, բայց ինքը` Սունկուրը, գերի է ընկնում: Եվ ահա այժմ արդեն սուլթանական գահին բազմած Բեյբարսը, որը չէր մոռացել իրեն արված լավությունը, որոշում է ազատել գերության մեջ պահվող իր ընկերոջը և, այլ զիջումների թվում, պահանջում է Հայոց արքայից նաև, օգտագործելով իր լավ հարաբերությունները նոր իլխան Աբաղայի (1265-1282) հետ, գերված արքայազնի ազատության փոխարեն գտնել և ազատ արձակել Սունկուրին: Հեթում I-ը դժվարությամբ, սակայն կարողանում է կատարել մամլուքյան սուլթանի պահանջը: Սունկուրին իրոք որ գտնում են Իլխանության հեռավոր ամրոցներից մեկում, Հայոց արքայի` Աբաղային տված թանկարժեք նվերների արդյունքում ազատ են արձակում և հասցնում են Բեյբարսի մոտ: Այս հանգամանքը շատ է ուրախացնում մամլուքյան սուլթանին, որը շռայլ նվերներ է տալիս իր բարերարին ազատողներին:

Այսպես թե այնպես, բայց բանակցություններն ի վերջո ընդհանուր առմամբ ավարտվեցին հաջողությամբ: Հայոց արքան որդուն և մյուս գերիներին դիմավորեց երկրի սահմանում, սակայն ավագ որդու մահը և վրա հասած դժբախտությունները արդեն իսկ անդառնալիորեն ընկճել էին առանց այդ էլ կնոջ մահից հետո ճնշված տրամադրության մեջ գտնվող “հեքիաթային արքային”: “Հեքիաթային դարաշրջան”-ն ավարտվել էր և բեմը պետք է թողներ նաև “հեքիաթային արքան”…

Որդուն դիմավորելուց հետո գրեթե անմիջապես էլ Հեթում I-ը հրաժարվեց գահից և, արքա օծելով Լևոնին, ինքը դարձավ վանական` կոչվելով եղբայր Մակար: 1270 թ-ի հոկտեմբերի 28-ին Ակների վանքում ճգնող եղբայր Մակարը խաղաղորեն հանգչեց` հետը տանելով իր մեծ սերը, “հեքիաթային դարաշրջան”-ն ու ապրած դառը վշտերը…

Lion
31.03.2010, 09:26
Հայերի հետ տարվող բանակցությունների վերջին փուլում էր, որ Բեյբարսը կրկին վերադարձավ իր հին ծրագրին` մաքրել Մերձավոր Արևելքը խաչակիրներից: 1268 թ-ի մարտի 31-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 60.000) գրավեց Անտիոքը Անտիոքի դքսության բանակից (մոտ 2.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 500): Անտիոքի դքսությունը ոչնչացավ: Քաղաքի գրավման առթիվ Բեյբարսը մի ծաղրական նամակ ուղարկեց Անտիոքի վերջին դուքս Բոհեմունդ Տերենտացուն` “շնորհավորելով” վերջինիս փրկվելու, ինչպես նաև քաղաքի գրավման լուրը այդքան արագ ստանալու կապակցությամբ:

Հաջորդ հարվածն ուղղված էր ոչ անհայտ Տաճարականների (Տամպլիերների) օրդենի դեմ, որը ամրոցներ ուներ Կիլիկիայի արևելքում: 1268 թ-ի մայիսին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 30.000) գրավեց Գաստոն, Պաղրաս և Ռոսեյլի ամրոցները Տաճարականների օրդենից (ընդհանուր` մոտ 1.500) և Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 500): Խաչակիրները ստիպված էին հաշտություն խնդրել, ընդ որում հաշտության բանակցություններ վարելու համար խաչակիրների ներկայացած դեսպանախմբում սեփական դեսպանի անվան տակ խաչակիրներին ներկայացավ հենց ինքը` սուլթանը, և այս ավանտյուրայի արդյունքում ոչ միայն մի լավ ծաղրեց հակառակորդին, այլև ձեռք բերեց ռազմական բնույթի կարևոր տեղեկություններ: Այսպես թե այնպես, բայց հաշտությունը խաչակիրների հետ կնքվեց, որն առավել սիմվոլիկ դարձրեց վերջիններիս ներկայությունը Մերձավոր Արևելքում:

Այս դեպքերից հետո լարվածությունը առժամանակ թուլացավ: Եվ Մամլուքյան սուլթանությունում, և Իլխանությունում, և Կիլիկիայի թագավորությունում որոշակիորեն սրվել էր ներքաքաղաքական իրավիճակը: Դեպի Հայոց թագավորություն կատարած արշավանքից հետո որոշակի սրացումներ էին նկատվում մասնավորապես Բեյբարսի ու Շնջարի հարաբերություններում, էլ չասած դեռ, որ մյուս փառասերն էլ` Կալաունն էլ, վստահելի չէր: 1271 թ-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 20.000) Շնջարի գլխավորությամբ ասպատակեց Մարաշի շրջակայքը և նահանջեց: Օգտվելով առիթից` Բեյբարսը հրամայեց ինքնագործունեության մեղադրանքով ձերբակալեց Շնջարին և շնորհազրկեց նրան, բայց 1273 թ-ին մեծ հեղինակության հասած այս զորավարին կրկին ազատություն շնորհեց:

Իր մնացած հարևանների հետ լուրջ խնդիրներ ուներ նաև Իլխանությունը, որը իր հերթին բացառեց ռազմական գործողությունների վերսկսումը Մամլուքյան սուլթանության դեմ: Խառն էր դրությունը նաև Կիլիկիայի թագավորությունում, թեև այս կապակցությամբ տեղեկությունները խիստ կցկտուր են: Հայտնի է միայն, որ իր թագադրման առթիվ Լևոն II-ը (1269-1289) մեծ մասշտաբի համաներում էր հայտարարել, որը սրել էր դժգոհությունները երկրում: Որոշ տեղեկություններ կան ենթադրելու, որ հենց այս ժամանակ էլ սկսել էին գլուխ բարձրացնել այսպես կոչված “Ունիթորներ”-ը` կաթոլիկ եկեղեցու հետ Հայոց եկեղեցու միավորման և խաչակրաց նոր արշավանքի կազմակերպման կողմնակիցները: Փաստորեն երկրում աստիճանաբար սկիզբ էր առնում “Ունիթորներ”-ի և “Հակաունիթորներ”-ի պայքարը, հաճախ ռազմական բնույթ ստացած մի պայքար, որը տևելու էր գրեթե մեկ դար և մեծ վնաս էր հասցնելու Հայոց թագավորությանը: Այս պայքարի առաջին արտահայտությունն էլ, կարելի է կարծել, հենց հանդիպում ենք նույն 1271 թ-ին, երբ Սմբատ Սպարապետի գլխավորած Ոստանիկ բանակը (մոտ 10.000) գրավեց Մոլևոն ամրոցը (Կիլիկիա, Մոլևոն գավառ) ամրոցի ապստամբած իշխաններ սըր Լևոնի և Ապլղարիպի բանակից (մոտ 500): Իսկ Մամլուքյան սուլթանության հետ պատերազմն էլ դեռ ոչ-ոք չէր դադարեցրել…

1273 թ-ի հունիսին սկսվեց թշնամու հերթական հարձակումը. Սմբատ Սպարապետի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 20.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Տարսոնի շրջակայքը, բայց ի վերջո ստիպված եղավ նահանջել: Իսկ շուտով բացվեց նաև հակամարտության նոր ճակատ: 1275 թ-ին ակտիվացավ մինչ այդ իրեն հանգիստ պահող Ղարամանյանների էմիրությունը և հարձակվեց Կիլիկիայի արևմտյան տարածքների վրա, թեև այս անգամ էլ Սմբատ Սպարապետի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 20.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 40.000) ի վերջո ստիպված եղավ նահանջել:

Բայց սա միայն սկիզբն էր և հետագա տարիներին մարտական գործողություններն ավելի մեծ թափ առան: Բեյբարսին հաջողվել էր սուլթանությունը հասցնել իր հզորության գագաթնակետին և կարծես արդեն ժամանակն էր ագրեսիա դրսևորել նաև հենց իր` Իլխանության, նկատմամբ: 1276 աշնանը Պլասթա ամրոցի ճ-մ-ում Իլխանության բանակը խայտառակ պարտություն կրեց: Սուլթան Բեյբարսի գլխավորած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 100.000) վաղ առավոտյան անակնկալ հարձակվեց գրեթե իր ողջ կազմով հարբած վիճակում քնած Իլխանության բանակի (30.000) վրա և գլխովին ոչնչացրեց այն: Բանակի գերված մոնղոլ հրամանատարները, Չինգիզ-խանի այս անարժան հետնորդները, որոնք գրեթե մերկ ու խումարից ուռած աչքերով հայտնվել էին Բեյբարսի վրանում, սուլթանի հրամանով գլխատվեցին:

Զարգացնելով հաջողությունը` 1276 թ-ի աշնանը սուլթան Բեյբարսի գլխավորած Մամլուքյան սուլթանության համալրված բանակը (մոտ 100.000) ասպատակեց Կեսարիայի շրջակայքը, ինչպես նաև Կիլիկիայի արևելքը: Արդյունքում Բեյբարսին հաջողվեց լայն կապեր հաստատել Փոքր Ասիայում հաստատված քոչվոր թուրքմենների հետ և լուրջ ապստամբական տրամադրություններ ստեղծել այստեղ. սա մի դաշույն էր, որ այսուհետ միշտ ուղղված էր լինելու Իլխանության դեմ և հետագայում շատ էր սահմանափակելու նրան: Հատկանշական է, որ իլխան Աբաղան, որը “դեպքի վայր” ժամանեց այս խայտառակ պարտությունից մի քանի շաբաթ անց ու դառը արցունքներ թափեց զոհվածների ոսկորների վրա, այդպես էլ ի վիճակի չեղավ սկսելու պատասխան գործողություններ:

Lion
01.04.2010, 17:04
Իսկ Բեյբարսը, բոլոր իր հակառակորդներին լավ նեղած ու փառքի և ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին գտնվող այս զորավար-սուլթանը, այս ժամանակ արդեն մտմտում էր մի վերջին հարվածի, փառահեղ մի հաղթարշավի մասին, որը վերջնականապես կզարդարեր իր զորավարական ու սուլթանական փառքը. մամլուքյան սուլթանը հսկայական ու ավերիչ մի արշավանք էր նախապատրաստում Կիլիկիայի թագվորության դեմ…

1277 մարտի 6 – Սարվանդիքար ամրոցի ճ-մ

Սուլթան Բեյբարսի գլխավորած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 100.000) ներխուժեց Կիլիկիայի թագավորության տարածք և սկսեց շարժվել ամրոցի ուղղությամբ: Տեղեկանալով թշնամու առաջխաղացման մասին՝ Սմբատ Սպարապետը անձամբ իրականացրեց թշնամու ուժերի հետախուզում, որից հետո, բաժանելով Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 65.000) 6 հավասար մասերի, դարանեց այն ամրոցի մոտ գտնվող մի լեռնահովտում: Դրանից հետո, անձամբ գխավորելով Հայկական բանակի առաջապահը (5.000), Հայոց սպարապետը շարժվեց թշնամուն ընդառաջ՝ նպատակ ունենալով մանր մարտերով ու առանձին ռազմիկների մենամարտերով առաջ քաշել թշնամուն և գցել Հայկական բանակի պատրաստած դարանը:
I փուլ – Հայկական բանակի առաջապահը հարձակվեց թշնամու վրա և, նետահարությամբ, առանձին մենամարտերով ու մանր մարտերով նահանջելով, թշնամուն քաշեց դեպի հիմնական բանակի պատրաստած դարանը:
II փուլ – Հայերի կեղծ նահանջից ոգևորված Մամլուքյան սուլթանության բանակը անցավ ուղղակի գրոհի՝ ողջ կազմով հայտնվելով ամրոցի մոտ գտնվող լեռնահովտում:
III փուլ – Հայկական հիմնական բանակը, փակելով լեռնահովտի մուտքը, շրջապատեց թշնամու բանակին և սկսեց ծանր կորուստներ պատճառել նրան: Այս ընթացքում Սմբատ Սպարապետը մարտադաշտում հանդիպեց Մամլուքյան սուլթանին և մենամարտեց վերջինիս հետ: Մենամարտի ընթացքում Բեյբարսին հաջողվեց տապալել Սմբատին ձիուց, սակայն բազում մարտերում փորձված Հայոց սպարապետը չկորցրեց իրեն և, արագորեն ոտքի կանգնելով, նետահարեց կրկին հարվածել փորձող իր հեծյալ հակառակորդին: Ծանր վիրավորված Մամլուքյան սուլթանին այնուհանդերձ հաջողվեց վերադառնալ յուրայինների մոտ և սեփական թիկնապահների փոքր խմբով հեռանալ մարտադաշտից: Իսկ կրկին սեփական նժույգին հեծած Հայոց սպարապետը հաջողությամբ շարունակեց մարտը և ավարտին հասցրեց թշնամու բանակի ջախջախումը: “…ռազմիկները, որոնց ղեկավարում էր ծերունազարդ Սմբատը, մարտնչում էին ինչպես առյուծներ: Ու թեև փոշին ծածկել էր արևը, բայց այդ փոշու մեջ էլ նրանց թրերը շողշողում էին հանց կայծակներ և Սմբատի զորքը արիաբար ձգտում էր հաղթանակի”,- այս հաղթական ճակատամարտի համայնապատկերն է փոխանցում մեզ իր ժամանակի հիշատակարաններից մեկը:
IV փուլ – Կիլիկիայի թագավորության բանակը սկսեց հետապնդել և ոչնչացնել թշնամու բանակի փախչող մնացորդներին: Հենց այդ ընթացքում էլ, սակայն, սպարապետի նժույգը թափով առաջ նետվեց և, չկարողանալով դանդաղեցնել ընթացքը, հարվածեց մի հաստաբուն ծառի: Նժույգի հետ միասին ծառին զարնվեց նաև Սմբատ Սպարապետը, ուշագնաց եղավ և ընկավ ձիուց:
Հայերը կորցրին մոտ 15.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր: Ճակատամարտից մի քանի ժամ անց, այդպես էլ ուշքի չգալով, հենց իր ծննդյան օրը Հայոց սպարապետը մահացավ` անմար թողնելով իր լուսավոր կերպարը ոչ միայն ժամանակակիցների, այլև սերունդների սրտում...

Կիլիկիայի հայերը մինչև այժմ էլ հավատում են, որ ամեն անգամ, երբ թշնամին ոտք է դնում Հայոց հողին ու հայերը մարտի են բռնվում նրա հետ, Սպարապետի թուրը պոկվում է այն լեռան ծերպից, որին ի պահ է հանձնվել նրա մահից հետո, իջնում է մարտադաշտ, սպանում է թշնամու ռազմիկներից մեկին և կրկին դառնում իր տեղը: Դա Սպարապետի բաժին հարվածն է, որը միշտ գումարվում է սեփական հողի համար մարտնչող Հայ ռազմիկների հարվածներին…

Նույն տարվա հունիսի 30-ին էլ իր հերթին, չապաքինվելով Սմբատի հասցրած վերքից, Դամասկոսում մահացավ նաև սուլթան Բեյբարսը...

Lion
02.04.2010, 16:36
Սարվանդիքարի ճ-մ-ը որոշակի իմաստով ռևանշ էր Մառի ճ-մ-ի համար: Մամլուքյան սուլթանության բանակը հսկայական կորուստներ էր կրել, որը մեծ հարված հասցրեց նրա ռազմական հզորությանը և թուլացրեց վերջինիս հետագա ագրեսիվ մղումները իր հարևանների նկատմամբ: Ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ, մեծ հաշվով, հենց այս ճակատամարտի արդյունքում ասպարեզից ի վերջո հեռացավ տաղանդավոր Բեյբարսը, դրանից զատ իր հեռանալով կրկին սրելով երբեք էլ չմարած ներքաղաքական-գահակալական պայքարը սուլթանությունում: Ընդ որում հետաքրքիրն այն է, որ իրենց պատմության ընթացքում սա մամլուքների առաջին ծանր պարտությունն էր բաց-դաշտային խոշոր ճակատամարտում, այսինքն այս առումով ճակատամարտը ինքնին յուրօրինակ տեղ ունի այդ թվում նաև համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ:

Բեյբարսի մահից հետո նոր սուլթան հռչակվեց վերջինիս որդին` 19-ամյա աս-Սաիդ Նասր-էդ-Դին Բարակա-խանը (1277-1280), որը, ինչպես եղավ արժանահիշատակ Այբեկի ու նրա որդու պարագայում, ոչ հոր հեղինակությունն ուներ, ոչ էլ ընդունակությունները, սակայն դրա փոխարեն աչքի էր ընկնում դաժանությամբ, անհեռատեսությամբ և կարողանում էր իր դեմ տրամադրել բոլորին: Ընդ որում “պապայի հին ընկերներ”-ը, մարտերում թրծված և սուլթանության կայացման գործում իրական ավանդ ներդրած այդ կատաղի ռազմիկները` հսկայամարմին, հաստաբազուկ, ցլի վիզ և արջի ուժ ունեցող Կալաունը ու իր խիզախությամբ հայտնի Շնջարը, որևէ կերպ չէին ուզում համակերպվել այն փաստի հետ, որ այս անգամ էլ իրենք անմասն են մնացել սուլթանական գահից: Հատկապես նեղացած էր իրեն պահում Կալաունը, որի դիրքերն ու հեղինակությունը այդ պահին ավելին էին, քան ցանկացած այլ մեկինը: Եվ այս պայմաններում երիտասարդ սուլթանի միակ իրական հենարանը կարող էր լինել թերևս ընդամենը միայն Սունկուրը, բայց նա էլ մամլուքների կողմից ընկալվում էր ընդամենը “որպես միայն” հանգուցյալ Բեյբարսի ընկեր և մամլուքների մոտ առանձնակի ռազմական հեղինակություն չուներ…

Lion
03.04.2010, 11:08
Իսկ պատերազմը շարունակվում էր: Ընդ որում հայերի շահած փայլուն հաղթանակը մեծ օգուտ բերեց նաև Իլխանությանը: Նույն 1277 թ-ի սեպտեմբերի Իլխանության և Կիլիկիայի թագավորության միացյալ բանակը ասպատակեց Փոքր Ասիան և բավականին երկար ժամանակով հնազանդեցրեց իրենց հզոր հովանավորից զրկված այստեղի թուրքմեններին: Ի պատասխան սրա` Բարակա-խանը և Սունկուրը, փորձելով օգտագործել Բեյբարսի թողած պետության իներցիան և դեռևս պահպանված հարվածային ուժը, կարգի բերելով սուլթանության գործերը, 1279 թ-ին վերսկսեցին ռազմական գործողությունները Կիլիկիայի թագավորության դեմ:

1279 գարնանը Մամլուքյան սուլթանության բանակը (13.000) պաշարեց, սակայն չկարողացավ չգրավեց Հռոմկլա ամրոցը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000): Նույն ժամանակ էլ Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 10.000), ասպատակելով Լամբրոն ամրոցի և Սկևռա վանքի շրջակայքը (վերջինը` Լամբրոն ամրոցի մոտ), փորձեց խորանալ Հայոց թագավորության տարածքում: Սակայն կարճ ժամանակ անց Անարզաբայի ճ-մ-ում Սմբատ Սպարապետի որդու, սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) ջախջախեց առաջխաղացումը շարունակած Ղարամանյանների էմիրության բանակին (մոտ 10.000):

Մամլուքները, որոնք հապաղել էին Հռոմկլայի պատերի տակ և չէին կարողացել հասնել արդյունավետ փոխգործակցության իրենց արևմտյան դաշնակցի հետ, նոր հարձակման անցան միայն մի քանի ամիս անց: 1279 օգոստոսի կեսին սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 50.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության և Ղարամանյանների էմիրության միացյալ բանակը (մոտ 120.000), բաժանվելով մի քանի մասերի, գրավեց Մամեստիան, Տարսոնը, Մարաշը, Այասը ու Կոռիկոսը Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 5.000): Բայց այս անգամ էլ թշնամու գերանդին պետք է քարին դեմ առներ…

1279 օգոստոսի վերջին Սիսի ճ-մ-ում Լևոն II-ի և սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 20.000) հաղթեց Սիսի շրջակայքում ճամբարած սուլթան Բարակա-խանի գլխավորած Մամլուքյան սուլթանության բանակի գլխավոր մասին (մոտ 30.000): Ընդ որում մարտի ժամանակ մի հայ ռազմիկ նետահարեց և ծանր վիրավորեց մամլուքյան սուլթանին, որը, միայն մեծ դժվարությամբ հավաքելով իր պարտված ու ցրված բանակի մնացորդները, կարողացավ հեռանալ Հայոց թագավորության սահմանից: Սա հայերի արդեն երկրորդ վրեժն էր Մառի ճ-մ-ի համար: Ընդ որում այս անգամ էլ հայերը ոչ միայն հաղթանակ տարան ու հետ շպրտեցին թշնամուն, այլև վրեժ լուծեցին նաև հենց իրենից` Բեյբարսից, ի դեմս այս ճակատամարտի համար հետագայում սեփական գահով ու կյանքով հատուցած նրա որդու:

Բանն այն է, որ կրած խոշոր պարտությունը լրջորեն խարխլել էր Կահիրե վերադարձած նոր սուլթանի առանց այդ էլ չեղած հեղինակությունը, իսկ ստացած ծանր վերքն էլ, որը վերջինիս անշեղորեն դեպի մահն էր տանում, վերջնականապես անհեռանկար էր դարձնում Կահիրեի միջնաբերդում փակված սուլթանի վիճակը: Խնդիրը անխուսափելիորեն մոտենում էր հանգուցալուծման, որը այս անգամ ևս, իրենց կամքից անկախ, իր արագացումը ստացավ հայերի կողմից:

Lion
04.04.2010, 18:44
1280 թ-ի գարնան սկզբին Կալաունի գլխավորությամբ ծովից ափհանում իրականացրած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 40.000) գրավեց Այասը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.500) և այրեց այն: Սակայն գրեթե անմիջապես էլ տեղի ունեցած Այասի ճ-մ-ում Լևոն II-ի և սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) հաղթեց դեպի թագավորության խորք առաջխաղացում սկսած Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 35.000): Կալաունը դժվարությամբ փրկվեց և, իր բանակի մնացորդով նստելով նավերը, վերադարձավ Եգիպտոս: Այստեղ անհաջողության մատնված այս զորավարին հաջողվեց անել այնպես, որ բանակի մեջ տրամադրություններ ստեղծվեն, թե իբր պարտության ողջ մեղավորը հենց ծանր վերքից տանջվող Բարակա-խանն է: Արդյունքում Կալաունի բանակը գաղտնի, բայց սրընթաց երթով մոտեցավ մայրաքաղաքին ու անմիջապես էլ մտավ Կահիրե: Մեկշաբաթյա պաշարումից հետո գրավելով քաղաքի միջնաբերդը` ապստամբած բանակը գահընկեց արեց արդեն իսկ մահամերձ վիճակում գտնվող սուլթանին, որին Կալաունը, այնուհանդերձ, չհապաղեց սպանել տալ: Սուլթանությունում ողջ իշխանությունը փաստացի անցավ Կալաունին, որը, սակայն, իր վիճակին գոնե մասամբ լեգիտիմ բնույթ տալու համար, ինչպես ժամանակին վարվել էր Կուտուզը, սուլթան հռչակեց Բեյբարսի մյուս որդուն` մանկահասակ ալ-Ադիլ Բադր-էդ-Դին Սուլամիշին (1279): Ընդ որում սկզբնական շրջանում Կալաունը ակնհայտորեն երկյուղում էր Դամասկոսի և ողջ հարավային Ասորիքի կառավարիչ հռչակված Սունկուրից, որը կարող էր ոտքի հանել երկիրը և փորձել ոչ միայն վրեժ լուծել իր այդքան սիրված ընկերոջ որդիների համար, այլև ինքը հասնել սուլթանական գահին: Սակայն Սունկուրը այս կամ այն պատճառով ակտիվ չգործեց, ինչն էլ պայմանավորեց Կալաունի վերջնական հաջողությունը: 1280 թ-ի հունիսի սկզբին Կալաունը` Բեյբարսի ընկերը, սպանել տվեց իր երբեմնի “լավ ախպոր” արդեն երկրորդ որդուն: Մամլուքյան սուլթանության նոր սուլթան հռչակվեց ալ-Մանսուր Սեյֆ-էդ-Դին Կալաուն ալ-Ալֆին (1280-1290)` մինչև կյանքի վերջ այդպես էլ արաբերեն կարգին խոսել չկարողացող այդ հզոր ռազմիկը, որին ժամանակին գնել էին 1000 (ալֆի) դինարով և ինչին էլ հենց վերջինս պարտական էր իր մականվան համար: Հետաքրքիր է, որ գրեթե միանգամից էլ Կալաունի կողքին հայտնվեց կարծես թե արդեն մոռացված Շնջարը և սկսեց աջակցել նրան: Եվ միայն իր ընկերոջ երկրորդ որդու սպանվելու լուրն էր, որ ի վերջո ստիպեց որոշակիորեն դանդաղամիտ Սունկուրին գործել: Բայց անհրաժեշտ ժամանակն արդեն բաց էր թողնված: Ցանկանալով վրեժխնդիր լինել, ինչպես նաև, ինչու չէ, գուցե նաև ապահովել իր համար սուլթանական գահը, Սունկուրը ապստամբեց և շարժվեց Կալաունի դեմ: Սակայն 1280 թ-ի հունիսի 21-ին Ջույսիի ճ-մ-ում Սունկուրը պարտություն կրեց և, դիմելով փախուստի, ստիպված եղավ ապաստանել նույն այն մոնղոլների մոտ, որոնցից ժամանակին Բեյբարսը նրան ազատել էր: Վերջնականապես ամրապնդվելով սուլթանության գահին` Կալաունը Դամասկոսի և ողջ հարավային Ասորիքի կառավարիչ նշանակեց Շնջարին և պատրաստվեց դիմակայել Իլխանության հերթական հարձակմանը: Առժամանակ կարողանալով հաղթահարել ներքին և արտաքին դժվարությունները` Իլխանությունը կարողացել էր ուղղել մեջքը: Արդյունքում իլխան Աբաղան հերթական անգամ ձեռնամուխ եղավ Ասորիքի ու Եգիպտոսի նվաճմանը` հընթացս փորձելով նաև Մամլուքյան սուլթանության սուլթան հռչակել նաև Սունկուրին և գցել այդ պետությունը իր ազդեցության տակ...

Lion
06.04.2010, 13:53
Հետաքրքիրն այն է, որ այս անգամ Աբաղան կարծես թե հաշվարկել էր ամեն ինչ: Ավելին, Դամասկոսի և ողջ հարավային Ասորիքի կառավարիչ նշանակված Շնջարի հետ տարվում էին գաղտնի բանակցություններ և կարծես թե վերջինս ինքն էլ պատրաստվում էր անցնել Սունկուրի կողմը ու աջակցել վերջինիս: Ապահովված էր նաև Կիլիկիայի թագավորության աջակցությունը, թեև, ի պատիվ Շնջարի պետք է ասել, որ վերջին պահին այս մամլուքը այդպես էլ չդավաճանեց Կալաունին ու հավատարիմ մնաց սուլթանությանը: Այս հարցում Աբաղայի սպասելիքները չադրարացան, բայց նրան մեկ այլ հիասթափություն էլ էր սպասում. մի քանի տասնամյակ առաջ ողջ Արևելքը դղրդացնող մոնղոլ ռազմիկները արդեն մեծապես կորցրել էին իրենց մարտական հատկանիշները, բայց նրանց իլխանը այդ մասին դեռ գլխի չէր ընկնում...


Մոնղոլա-Մամլուքյան II պատերազմ
(1281)

1281 սեպտեմբերի սկզբին Իլխանության (մոտ 55.000), Լևոն II-ի ու սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 26.000), Դեմետրե II և Դավիթ IV Նարին արքաների, ինչպես նաև աթաբեկ Սադուն Քաջ Արծրունու գլխավորած Քարթլիի թագավորության (մոտ 40.000) միացյալ բանակը ու վերջինիս կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 30.000, այդ թվում Իվանե-Աթաբեկ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Պռոշ Քաջ, Հասան և Բաբեկ Աղբակյանները, Տարսայիճ Օրբելյանը, Հասան Դոփյանը ու Թաղիադեն Բագրատունին) գրավեցին Այնթապը, ինչպես նաև Պաղրաս և Դարպսակ ամրոցները Մամլուքյան սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 3.000) և ավերեցին:

Շարունակելով առաջխաղացումը դեպի հարավ` կոալիցիոն ուժերը մոտեցան թշնամու հիմնական բանակին և ճակատամարտը դարձավ անխուսափելի…

1281 հոկտեմբերի 29 – Հեմսի ճ-մ (= Հավրանի ճ-մ)

Իլխանության (50.000), Լևոն II-ի ու սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության (25.000), Դեմետրե II և Դավիթ IV Նարին արքաների, ինչպես նաև աթաբեկ Սադուն Քաջ Արծրունու գլխավորած Քարթլիի թագավորության (մոտ 38.000) միացյալ բանակը ու վերջինիս կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 29.000, այդ թվում Իվանե-Աթաբեկ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Պռոշ Քաջ, Հասան և Բաբեկ Աղբակյանները, Տարսայիճ Օրբելյանը, Հասան Դոփյանը ու Թաղիադեն Բագրատունին) շարունակեցին առաջխաղացումը դեպի հարավ: Շրջանցելով Համման և հյուսիս-արևելքից մոտենալով Հեմսին` միացյալ բանակը մարտակարգ ընդունեց` պատրաստվելով դիմավորել արևմուտքից մոտեցող Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 100.000): Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները տեղավորվեցին ձախ թևի երկրորդ շարքում, Կիլիկիայի թագավորության բանակը` աջ թևի երկրորդ շարքում, իսկ Իլխանության մնացած բանակը` կենտրոնում և առաջին շարքում:
I փուլ – Միացյալ բանակի առաջին շարքը ողջ ճակատով մոտեցավ հակառակորդին և նետերի տարափ տեղաց վերջինիս վրա:
II փուլ – Քարթլիի ու Կիլիկիայի թագավորությունների բանակները և Հայ ռազմիկները թևերում անցան հուժկու հարձակման և, պարտության մատնելով թշնամու բանակի թևերին, հարկադրեցին վերջիններիս դիմել փախուստի: Միաժամանակ Մամլուքյան սուլթանության բանակը իր հերթին հզոր հարված հասցրեց կենտրոնում, որտեղ բռնկվեց համառ մարտ:
III փուլ – Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները, ծանր կորուստներ պատճառելով թշնամուն, հետապնդեցին վերջինիս մինչև Հեմս, իսկ Կիլիկիայի թագավորության բանակը հետապնդեց հենց անձամբ Շնջարի գլխավորությամբ նահանջող մամլուքներին մինչև Համմա: Սրան հակառակ` միացյալ բանակի կենտրոնը, չդիմանալով հակառակորդի հարձակմանը, փախուստի դիմեց դեպի արևելք:
IV փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը, ծանր կորուստներ պատճառելով Իլխանության բանակին, հետապնդեց վերջինիս մինչև Եփրատ: Ընդ որում խուճապահար գետանցման ժամանակ Իլխանության բանակի շատ ռազմիկներ խեղդվեցին: Տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին` Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները, ինչպես նաև Կիլիկիայի թագավորության բանակը հավաքեցին ցրված ուժերը ու նահանջեցին դեպի հյուսիս:
Հայերը կորցրին 2.000, դաշնակիցները` մոտ 30.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր:

Մոնղոլա-Մամլուքյան II պատերազմը ավարտվեց: Արդյունքում, ի համեմատ նախկինի, որևէ փոփոխություն տեղի չունեցավ:

Lion
07.04.2010, 07:47
Հերթական անգամ չկարողանալով հաղթահարել Մամլուքյան սուլթանությանը` Իլխանությունը կարծես թե մոռացավ “Արևմտյան գործեր”-ը և կենտրոնացավ այլ հոգսերի վրա: Ճիշտ է, անզոր կատաղության մեջ ընկած Աբաղան հրամայեց գլխատել փախուստի դիմած մոնղոլ ռազմիկներից յուրաքանչյուր տասներորդին ու նույնսիկ պարտված բանակի հրամանատար իր հարազատ եղբորը, իսկ այս պատժից փրկվածներին էլ մինչև իրենց կյանքի վերջը հրամայեց կանացի շորեր հագնել, բայց սրանից ավել նա այդ պահին անել ընդունակ չէր: Ամեն ինչից զատ սա նշանակում էր նաև, որ մեռավ նաև “Սունկուրի գործը”: Իրոք, հատկանշական է, որ նրա մասին տեղեկություններ այլևս չկան և տարօրինակ ճակատագիր ունեցող այս մարդը հիշատակված դեպքերից հետո վերջնականապես կորում է մոնղոլական “ծովում”…

Բայց մամլուքներն իրենք ու Կալաունը հատկապես դեռ չէին համարում, որ խնդիրը սպառված է: Ավելին, առիթը հարմար համարելով, Կալաունը որոշեց ձեռնամուխ լինել նոր հարձակման Կիլիկիայի թագավորության դեմ` հընթացս փորձելով վախեցնել նաև Իլխանությանը:

1281 թ-ի կեսերին թշնամին անցավ հարձակման, սակայն 1281 թ-ի հոկտեմբերի սկզբին Լևոն II-ի և սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 50.000) հաղթեց թագավորության տարածք ներխուժած Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 60.000): Հայերը կորցրին մոտ 5.000, թշնամին` մոտ 15.000 զինվոր: Անհաջողության մատնվելով այդ տարի` Կալաունը դաշինք կնքեց Ղարամանյանների էմիրության հետ և պատրաստվեց նոր հարձակման:

1283 թ-ի կեսերին Ղարամանյանների էմիրության առաջխաղացած բանակը (մոտ 10.000) 5 ամսյա պաշարումից հետո գրավեց Մանիոն և Անամուռ ամրոցները (վերջինը` Կիլիկիայի արևմուտք, Անամուռի հրվանդանում) Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000): Նույն տարվա ամռանն էլ, զարգացնելով հաջողությունը, սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 20.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Ղարամանյանների էմիրության միացյալ բանակը (մոտ 50.000) ասպատակեց Կիլիկիայի արևմուտքը, ինչպես նաև Տարսոնի ու Այասի շրջակայքը, սակայն ի վերջո ստիպված եղավ նահանջել:

Իսկ Ղարամանյանների ակտիվությունը պայմանավորված էր Մամլուքյան բանակի (մոտ 40.000) առաջխաղացումամբ, որին, սակայն 1283 թ-ի ամռանը Լևոն II-ի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 15.000) Ալեքսանդրեկ քաղաքի մոտ գտնվող կիրճում դարանը գցեց և գլխովին ջախջախեց: Սա շատ կարևոր մի հաղթանակ էր, որը իր անմիջական հետևանքները ունեցած Ղարամանյանների էմիրության բանակի նահանջից ու Մամլուքյան սուլթանության բանակի հետ շպրտումից զատ ունեցավ ևս մի շարք կարևոր հետևանքներ:

Հայերի դեմ մղվող պատերազմում կրած պարտությունները լուրջ հարված հասցրեցին Մամլուքյան սուլթանության ռազմական հզորությանը և ստիպեցին Կալաունին առաջիկա տարիներին դրսևորել ավելի հանգիստ վարքագիծ: Իսկ հայերը, զարգացնելով հաջողությունը, որոշեցին վրեժ լուծել ամեն անգամ թիկունքային հարված հասցնող Ղարամանյաններից: 1283 թ-ի աշնանը Լևոն II-ի ու սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 70.000) ասպատակեց Կապադովկիան, Լյուկիան, Պիսիդան ու Պամֆիլիան և նահանջեց, իսկ 1284 թ-ի գարնանն էլ ազատագրեց Անամուռ ամրոցը:

Հայերի հաջողություններն ակնհայտ էին և 1285 թ-ի մայիսի 7-ին կնքվեց զինադադար 10 տարի, տասն ամիս և տասն օր ժամկետով, որի համաձայն Մամլուքյան սուլթանությունը պարտավորվում է զերծ մնալ պատերազմական գործողություններից, իսկ հայերն էլ պարտավորվում էին դրա համար տարեկան վճարել 5.000 ոսկեդրամ:

Lion
08.04.2010, 07:44
Հայերի դեմ մղվող պայքարում կրած անհաջողությունները հերթական անգամ սրեցին գահակալական պայքարը Մամլուքյան սուլթանությունում: Կալաունի հեղինակությունը սկսել էր ընկնել, ինչից էլ փորձում էր օգտվել հատկապես Հեմսի ճակատամարտից հետո Դամասկոսում ու հարավային Ասորիքում հսկայական հեղինակության հասած Շնջարը: Կալաունը մինչ այդ էլ ընկալվում էր որպես իր նախկիններին սպանած ու գահի նկատմամբ որևէ իրավունք չունեցող մարդ, բայց Հեմսի հաղթական ճակատամարտը մի պահ փոխեց մարդկանց տրամադրությունները: Սակայն այժմ, երբ Կալաունը կրում էր նորանոր ու մեկը մեկից ծանր ռազմական պարտություններ, դժգությունները կրկին գլուխ բարձրացրեցին: Ընդ որում մամլուքներին հատկապես վրդովվեցնում էր այն, որ Կալաունը, խախտելով մամլուքների սրբազան սովորույթների մեկը, իրեն ժառանգորդ է նշանակել ոչ թե հերթական մի մամլուքի, այլ սեփական որդուն: Բայց իր նախկինների դառը փորձը կարծես թե ինչ-որ բան սովորեցրել էր Կալաունին, որը 1283 թ-ի աշնանը հրամայեց ձերբակալել Շնջարին: Վերջինս անազատության մեջ մնաց մինչև 1290 թ-ը: Այս քայլը, որը փրկեց Կալաունի կյանքն ու գահը, այնուհանդերձ ավելի գցեց վերջինիս հեղինակությունը: Ընդ որում թյուրքական ծագում ունեցող մամլուքները չէին կարողանում Կալաունին ներել ռազմական անհաջողությունները, իսկ տեղի արաբ բնակչության համար էլ նույնիսկ արաբերենին չտիրապետող այս սուլթանը ընդհանրապես անընդունելի էր:

Ցանկանալով ունենալ քիչ թե շատ հուսալի գոնե մեկ հենարան` թյուրքախոս մամլուքների ու արաբ բնակչության կողմից չընդունվող Կալաունը 1284 թ-ին գնեց հյուսիս-կովկասյան ծագում ունեցող ստրուկների` ապագա մամլուքների, 12.000-անոց խոշոր մի խմբաքանակ ու գումարեց դրանք մինչ այդ իր ունեցած 3.000-ին: Փաստորեն արդեն 1280-ականների կեսերին Կալաունն ուներ անձամբ իրեն նվիրված ու հավատարիմ մամլուքների 15.000-անոց մի գունդ, ինչը որոշակիորեն ամրապնդեց նրա դիրքերը և ստիպեց սաստվել հատկապես թյուրքական ծագում ունեցող մամլուքներին: Բայց իր այս քայլով Կալաունը սութանության հենց սրտում սկիզբ դրեց գրեթե մեկ հարյուրամյակ տևած մի պայքարի թյուրքական ծագում ունեցող մամլուքների` “Բահրիներ”-ի ու հյուսիս-կովկասյան ծագում ունեցող մամլուքների`“Բուրջիներ”-ի միջև: Այս երկու խմբավորումները մահու չափ ատում էին մեկ-մեկու, ընդ որում “Բահրիներ”-ի մեծաթվությանը “Բուրջիներ”-ը հաջողությամբ ընդդիմանում էին իրենց տոհմական-տեղայնական հզոր կապերով ու փոխօգնության բարձր մակարդակով: Իրոք, թեև “Բուրջիներ”-ի մեջ կային հյուսիս-կովկասյան գրեթե բոլոր ազգերի ներկայացուցիչներ (ադըղներ, չեչեններ, ալաններ, լեզգիներ, ավարներ, կաբարդինցիներ, սվաններ և այլն) ու նույնիսկ վրացիներ ու հայեր, բայց տեղացիները նրանց բոլորին անվանում էին մեկ ընդհանրական անունով` “չերքեզ”: Ընդ որում տարբեր արմատներ ունեցող այս “չերքեզներ”-ը օտար այս հողում միմյանց նկատմամբ դրսևորում էին ուժեղ փոխօգնության և փոխլրացում: Այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ մամլուքների հյուսիս-կովկասյան հոսքը երբեք չէր դադարում, իսկ թյուրքական հոսքը տասնամյակների ընթացքում դադարեց, ի վերջո գրեթե մեկդարյա պայքարից հետո բերեց “Բուրջիներ”-ի հաղթանակի: Բայց դա լինելու էր մեկ դար հետո, իսկ առայժմ “Բուրջիներ”-ն ու “Բահրի” Կալաունը, երկուսն էլ լինելով բավականին թույլ, ստիպված էին հենվել մեկ-մեկու վրա` մեկը իշխանություն դառնալու, մյուսն էլ իշխանությունը չկորցնելու համար…

Lion
12.04.2010, 16:10
Ռազմիկենրի տեսք ստացած նախկին ստրուկները` “Բուրջիներ”-ը, մարտական մկրտություն ստացան 1287 թ-ին, երբ անակնկալ հարձակումով գրավեցին Զարա ամրոցը (Սեբաստիայից մոտ 50 կմ հյուսիս-արևելք) Իլխանության բանակից (մոտ 500) և, ավերելով այն, նահանջեցին: Այս հաջողություն կարծես ոգևորեց “չերքեզներին” և 1288 թ-ին վերջիններս գրավեցին արդեն Թիլ Համտուն ամրոցը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000) ու, ավերելով այն, նահանջեցին:

Իսկ տարիներն անցնում էին…: Շուտով մահացավ Լևոն II-ը, սեփական երկրի պաշտպանության համար եռանդուն կերպով մարտնչած այդ քաջարի արքան: Անվերջանալի պայքարը հյուծել էր այս խիզախ գահակալին և 1289 թ-ի փետրվարի 6-ին նա կնքեց իր մահկանացուն: Նոր արքա հռչակվեց հանգուցյալի ավագ որդի Հեթումը` Հեթում II-ը (1289-1294, 1295-1296, 1297-1298, 1299-1305)` ներհակությունների արքան, ինչպես դարեր անց նրան կկոչի Հայկ Խաչատրյանը: Այս արքան թագավոր հռչակվելուց առաջ դավանափոխ էր եղել և դարձել էր ֆրանցիսկանյանների միաբանության անդամ: Նա չէր սիրում շքեղությունը, շքեղ հանդերձներն ու կերուխումները: Հեթում II-ը խստաբարո էր ու քաջարի, բայց միաժամանակ նաև փոփոխամիտ էր ու կրոնապաշտ:

Մահվան շունչն էր զգում նաև Կալաունը, բայց նա չէր ցանկանում հայերի հետ կես դարից ավել ձգված իր պայքարը թողնել պարտությամբ, մանավանդ որ վերջին տարիներին իրար հետևից գրավել էր խաչակիրների երբեմնի հզոր տիրապետության գրեթե բոլոր մնացորդները: Եվ ահա Կալաունը մի վերջին անգամ շարժեց իր բանակը հայերի վրա: Սակայն 1290 թ-ի գարնանը Հեթում II-ի և սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) հաղթեց թագավորության տարածք ներխուժած Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 40.000): Ծանր կորուստներ կրած Կալաունը, որին չկարողացան օգնել նաև սեփական “Բուրջիներ”-ը, ստիպված եղավ վերջնականապես հրաժարվել Կիլիկիայի թագավորության դեմ հաղթանակ տանելու մտքից: Նույն տարվա նոյեմբերին էլ խաչակիրների վերջին ամրոցներից մեկի` Ակկայի, գրոհին նախապատրաստվելու ժամանակ Կալաունը հանկարծամահ եղավ` լինելով առաջինը մամլուք սուլթանների երկարատև շարքում, որը մահացավ սեփական մահով…

Մամլուքյան սուլթանության նոր սուլթան հռչակվեց Կալաունի որդին` ալ-Աշրաֆ Սալահ-էդ-Դին Խալիլը (1290-1293): Կարիք ունենալով գործունյա օգնականի` Խալիլը ազատություն շնորհեց Շնջարին և վերականգնեց նրան իր հին պաշտոնում: Այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ 1291 թ-ին Խալիլը վերջնականապես գրավեց խաչակիրների բոլոր տիրույթները Ասորիքում ու Պաղեստինում, առժամանակ ապահովեց վերջինիս որոշակի հեղինակություն: Նոր սուլթանը չմոռացավ նաև թշնամությունը հայերի հետ: 1291 թ-ի գարնանը նրա դրդումով գործող Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 10.000) ասպատակեց Մոլևոն ամրոցի շրջակայքը, բայց ի վերջո նահանջեց:

Խաչակիրների իշխանությունների մնացորդների ոչնչացումը լիովին ազատեց մամլուքյան սուլթանի ձեռքերը: 1292 մայիսի 27-ից հունիսի 28-ը Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 30.000), 19 կատապուլտների հարվածներով, ինչպես նաև պարսպի հիմքերը փորելու միջոցով, փլելով պարսպի մի հատվածը, համառ մարտերով գրավեց Հռոմկլա ամրոցը Ռայմոնդ Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության կայազորից (մոտ 1.000): Ամենայն Հայոց կաթողիկոս Տեր-Ստեփանոսը գերվեց:

Հարձակումը սկսվել էր նաև մյուս ճակատից և գրեթե միաժամանակ էլ Ղարամանյանների էմիրության հարձակման անցած բանակը (մոտ 3.000) դավաճանության շնորհիվ գրավեց Ապլջես ամրոցը (Կիլիկիայի հյուսիս-արևմուտք) Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 500):

Նպատակ ունենալով ազատել գերված կաթողիկոսին` Հեթում II-ը վերջինիս ազատության համար որպես փրկագին Մամլուքյան սուլթանությանը զիջեց Բեհեսնի ամրոցը: Սակայն ստացվեց այնպես, որ կաթողիկոսը վախճանվեց մինչև ամրոցի հանձնումը` դեռ ազատություն չստացած: Ակնհայտ էր, որ ամրոցը հանձնելու առիթը արդեն չկար, որի պատճառով էլ վերջինիս կայազորը չցանկացել հանձնել այն թշնամուն: Համարելով իրեն խաբված` Մամլուքյան սուլթանության բանակը պատրաստվեց նոր հարձակման...

Lion
13.04.2010, 07:27
1293 թ-ի մայիսի 9-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 20.000) գրավեց Բեհեսնի ամրոցը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000), որից հետո շարունակեց առաջխաղացումը դեպի հյուսիս` արդեն ամսվա կեսերին գրավելով նաև Մարաշը, ինչպես նաև Թիլ Համտուն ամրոցը:

Սակայն արդեն հաջորդ ամրոցի մոտ թշնամին անհաջողության մատնվեց:

1293 ամառ – Ամուտա Թիլ ամրոցի ճ-մ

Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 7.000) պաշարեց ամրոցը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000):
I փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը անցավ գրոհի և, համառ մարտերով գրավելով արտաքին պարիսպը, պատրաստվեց ներխուժել ամրոց:
II փուլ – Հայկական բանակը կենտրոնացրեց ուժերը և, անցնելով հզոր հակահարձակման, ետ շպրտեց թշնամուն:
Հայերը կորցրին մոտ 300, թշնամին` մոտ 2.000 զինվոր: Անհաջողության մատնված Մամլուքյան սուլթանության բանակը թողեց ամրոցի պաշարումը և նահանջեց:

Իսկ շուտով հայերի օգտին գործեց նաև մեկ այլ հանգամանք: Սուլթան Խալիլը իշխանությունը ստացել էր ժառանգաբար, իսկ, ըստ մամլուքների պատկերացման, սուլթան կարող էր լինել միայն այն մարդը, որին գնել էին և որն անցել էր ստրկության միջով: Իր հերթին Խալիլը, հավատարիմ մնալով հոր քաղաքականությանը, շարունակում էր հենվել “Բուրջիներ”-ի վրա: Այս պայմաններում դժգոհության ծայրահեղ աստիճանի հասած “Բահրիներ”-ը կարելի է ենթադրել հենց Շնջարի դրդմամբ ի վերջո դավադրություն կազմեցին և, 1293 թ-ի աշնանը մի քանի դավաճանած “Բուրջիներ”-ի միջոցով սպանեցին երիտասարդ սուլթանին: Բայց ճակատագրի զարմանալի ծաղրով Շնջարին, հզոր ու իշխանատենչ մամլուքների սերնդի այդ վերջին ներկայացուցչին, այդպես էլ չվիճակվեց նստել սուլթանական գահին: Հենց այն օրերին, երբ Խալիլը սպանվեց, իր անկողնում հանկարծամահ եղավ նաև Շնջարը…

Այս ամենը հայերին շատ օգուտ տվեց, քանի որ Մամլուքյան սուլթանությունում կրկին սրվեց գահակալական պայքարը: Սակայն հայերի օգուտը ավելի շատ կլիներ, եթե իրենք էլ միաբան լինեին և իրենք էլ, իրենց սեփական երկրում, ձեռնամուխ չլինեին գահակալական պայքարի: Բայց այդպես չեղավ և շուտով Կիլիկիայի թագավորությունում սկսվեց մեր պատմության մեջ բավականին հազվադեպ հանդիպող գահակալական պայքարներից մեկը: Իսկ ամեն ինչի հիմքում ընկած էր այն, որ Կիլիկիայի թագավորությունում գահակալում էր “ներհակությունների արքա” Հեթում II-ը...

Lion
19.04.2010, 08:31
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/a/aa/Bahri_Dynasty_1250_-_1382_(AD).PNG
Քարտեզում կարմիրով պատկերված է Մամլուքյան սուլթանությունը:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/c/cd/Armenianmediterian.gif
Կիլիկիայի թագավորությունը:

Մեր ազգին հաճախ են մեղադրում պարտվողականության, ոչ միասնության և այս ոճի այլ բացասական հատկանիշների մեջ: Բայց այս մեղադրանքների հիմնավորվածության աստիճանի մասին դատեք ինքներդ` համեմատելով Կիլիկիայի թագավորության ու Մամլուքյան սուլթանության տարածքներն ու դրանով պայմանավորված այս երկու երկրների ռազմական հզորությունները...

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/1/18/HetoumIIDrawing.JPG
Ներհակությունների արքա Հեթում II-ի պահպանված դիմանկարը

1294 թ-ի աշնանը Հեթում II-ը հրաժարվեց գահից և, արքա հռչակելով իր եղբայր Թորոսին (1294-1295), դարձավ վանական: Իր հերթին, սակայն, 1295 թ-ի աշնանը գահից հրաժարվեց և վանական դարձավ նաև Թորոսը, որից հետո Հեթում II-ը կրկին հռչավեց արքա: 1296 թ-ի աշնանը, օգտվելով Հեթում II-ի ու Թորոսի Բյուզանդիայում գտնվելուց, որտեղ նրանք հյուրընկալվել էին իրենց քրոջ ու Բյուզանդիայի կայսրորդու և ապագա կայսեր հարսանիքը տոնելու համար, վերջիններիս երրորդ եղբայր Սմբատը գահընկեց հայտարարեց Հեթումին և, իրեն հռչակելով արքա, կարճ ժամանակ անց ձերբակալեց կատարված իրադաձության մասին որևէ տեղեկություն չունեցող ու Կիլիկիա վերադարձող Հեթումին և Թորոսին: 1297 թ-ի մայիսին Սմբատի III Բռնակալի (1296-1297) հրամանով Թորոսը սպանվեց, իսկ Հեթումը մի աչքից կուրացվեց: Այդ մասին տեղեկացած եղբայրներից չորրորդը` Կոստանդինը, ապստամբեց երրորդ եղբոր դեմ և 1297 թ-ի մայիսին Սիսի ճակատամարտում պարտության մատնեց վերջինիս: Սմբատը ապաստանեց Բյուզանդիայում, իսկ գերությունից ազատված Հեթումը կրկին կանգնեց երկրի գլուխ: 1298 թ-ի հուլիսին Հեթում II-ը հերթական անգամ հրաժարվեց գահից և, այս անգամ արդեն արքա հռչակելով իր եղբայր Կոստանդինին` Կոստանդին I-ին (1298-1299), կրկին դարձավ վանական: Սակայն 1299 թ-ի ապրիլին իր կողմնակիցների ճնշման տակ Հեթում II-ը փոխեց մտադրությունը և պահանջեց Կոստանդինից գահը վերադարձնել իրեն: Կողմերը համաձայնության չեկան, իսկ Կոստանդինը ապավինեց կրկին երկիր վերադարձած Սմբատի օգնությանը: Հեթում II-ը, սակայն, 1299 թ-ի ապրիլին Սիսի ճակատամարտում պարտության մատնեց իր փոքր եղբայրներին, որոնք պատսպարվեցին Բյուզանդիայում: Հեթում II-ը հերթական անգամ հռչակվեց արքա, սակայն դա էլ դեռ վերջնական չէր…

Այսպես թե այնպես, բայց գահակալական այս պայքարը, թեև լուրջ արյունահեղություն չառաջացրեց, բայց որոշակիորեն ազդեց երկրի միասնության և բարոյական մթնոլորտի վրա:

Բարեբախտաբար ողջ այս գահակալական խառնաշփոթը որևէ օգուտ չբերեց նաև մամլուքյան սուլթանությանը, քանի Խալիլի սպանությունը հերթական անգամ սրեց թվում է թե որոշ ժամանակ հանգած գահակալան պայքարը այս երկրում: Ինչպես արդեն իմացանք` Շնջարը չհասցրեց օգտվել դավադրության պտուղներից և դեպքերի բերումով ստացվեց այնպես, որ այդ պտուղները բաժին հասան դավադրության անմիջական կազմակերպիչերին: Ժամանակին` 1289 թ-ի աշնանը, երբ Կալաունը դեռ նոր էր մահացել, “Բահրի” մամլուքների ազդեցիկ մի խումբ դեմ էր հանդես եկել սուլթան Խալիլի գահակալմանը և նույնիսկ դավադրություն էր կազմել: Դավադրության կազմակերպիչը Տուրն-էդ-Դինն էր, իսկ նրա ակտիվ մասնակիցներից էին Կալաունի փոխ-սուլթան Լաջին, ինչպես նաև մամլուքներ Քիթ-Բուղան, Բայդար ալ-Մանսուրին ու ալ-Շուջան: Սակայն դավադրությունը անհաջողության մատնվեց և դավադիրները ձերբակալվեցին: Տուրն-էդ-Դինը, որպես կազմակերպիչ, անմիջապես էլ մահապատժի ենթարկվեց, իսկ մյուսները որոշ ժամանակ անց ազատություն ստացան: Ընդ որում Քիթ-Բուղայի ու ալ-Շուջայի նկատմամբ որևէ հսկողություն չսահմանվեց, Բայդար ալ-Մանսուրին դարձավ փոխ-սուլթան, իսկ Լաջին նշանակվեց Ասորիքի կառավարիչ: Ապագան ցույց տվեց, որ իր այս քայլով սուլթան Խալիլը ճակատագրական մի սխալ էր գործել, քանի որ հետագայում, մեր կողմից հիշատակված ո ավելի հաջող ելք ունեցած դավադրության մեջ, հիմնական դերակատարությունը ստանձնեցին հենց այս մարդիկ:

Lion
19.04.2010, 19:35
Սուլթան Խալիլի սպանությունից հետո դավադիրները նոր սուլթան հռչակեցին սպանվածի իննամյա եղբորը` մոնղոլուհուց ծնված ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդին (1293-1294, 1299-1309. 1310-1340): Սակայն իրական իշխանությունը հայտնվեց դավադիրների ձեռքում, որոնցից Քիթ-Բուղան դարձավ փոխ-սուլթան և մանկահասակ սուլթանի խնամակալ, ալ-Շուջան` վեզիր, իսկ Լաջին ու Բայդարը պահպանեցին իրենց հին պաշտոնները: Սակայն հենց իրենց` դավադիրների շարքերում կային խորը հակասություններ: Քիթ-Բուղան ու Լաջին “Բահրիներ”-ից էին, իսկ ալ-Շուջան ու Բայդարը` “Բուրջիներ”-ից: Ընդ որում “Բուրջիներ”-ը ակնհայտորեն դժգոհ էին նրանից, որ նախորդ փառահեղ տասնամյակից հետո իշխանությունն ու իրական ազդեցությունը կրկին հայտնվել է “Բահրիներ”-ի ձեռքում:

Հարաբերությունները արագորեն լարվեցին և 1295 թ-ի գարնանը բանը հասավ զինված ընդհարման: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ “Բուրջիներ”-ը փորձեցին ձերբակալել Քիթ-Բուղային, սակայն անհաջողության մատնվեցին: Դրանից հետո հրաշքով փրկված Քիթ-Բուղան պաշարեց Կահիրեի միջնաբերդում ամրացած ”Բուրջիներ”-ին, որոնք դիմեցին փախուստի և ապաստանեցին բուն Կահիրեում:Ու թեև այս ընթացքում ալ-Շուջիին սպանվեց, սակայն “Բուրջիներ”-ը շարունակում էին իրենցից լուրջ սպառնալիք ներկայացնել ու ագրեսիվ վարքագիծ դրսևորել, մանավանդ այն բանից հետո, Քիթ-Բուղան Ասորիքից հետ կանչեց սուլթան Խալիլի սպանության իրական մեղավոր համարվող Լաջիին ու մեծ պատիվներով ընդունեց նրան Կահիրեում: Արդեն նույն տարվա ամռանն էլ “Բուրջիներ”-ը անցան բացահայտ ապստամբության, որի արդյունքում Կահիրեում “Բուրջիներ”-ի ու “Բահրիներ”-ի միջև սկսվեց իսկական մի փողոցային ճակատամարտ: Ու թեև “Բուրջիներ”-ը կրկին պարտություն կրեցին, սակայն Քիթ-Բուղայի դիրքերն էլ ամուր չէին: Արդյունքում 1294 թ-ի դեկտեմբերին Քիթ-Բուղան գահընկեց արեց ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդին: Մամլուքյան սուլթանության սուլթան հռչակվեց ալ-Ադիլ Զին-էդ-Դին Քիթ-Բուղան (1294-1296)` 1260 թ-ին գերի ընկած ու Կալաունի մամլուքների թվում հայտնված մոնղոլ այդ փոքրամարմին ու մուգ մաշկով հասարակ ռազմիկը: Կարիք ունենալով գործունյա օգնականի` Քիթ-Բուղան Լաջիին նշանակեց փոխ-սուլթան: Բայց իր իշխանության ընթացքում Քիթ-Բուղան այդպես էլ չկարողացավ ամրանալ գահին, իսկ նրա ծագումը, ինչպես նաև Իլխանությունից ժամանած մեծաթիվ փախստականներին Եգիպտոսում տեղավորելը ու նրանց մեծ պատիվներ ու արտոնություններ տալը ավելի գցեց նրան վարկը:

Իրականում Քիթ-Բուղան ուզում էր նոր ժամանած մոնղոլների հաշվին ուժեղացնել “Բահրիներ”-ին, բայց դա միայն նոր կասկածներ հարուցեց տեղի բնակչության և հատկապես “հին” “Բահրիներ”-ի շարքերում, որոնք ի դեմս նոր ժամանածների տեսան իրենց մրցակիցների: Իսկ “Բուրջիներ”- թշնամությունն էլ դեռ ոչ-ոք չէր վերացրել: Արդյունքում Մամլուքյան սուլթանությունում տեղի ունեցավ հերթական հեղաշրջումը: 1296 թ-ին, երբ Քիթ-Բուղան գտնվում էր Դամասկոսում, փոխ-սուլթան Լաջին ու եկվոր մոնղոլների առաջնորդ Մանգու-Թեմուրը քաղաքի մոտակայքում հարձակվեցին Կահիրե վերադարձող Քիթ-Բուղայի շքախմբի վրա: Սակայն դավադիրները չկարողացան օգտագործել անակնկալը ու, թեև Քիթ-Բուղայի շքախումբը պարտվեց, բայց վերջինս կարողացավ ապաստանել Դամասկոսում, իսկ հետագայում էլ իր իշխանությունը տարածել ողջ Ասորիքի վրա և իր համար առժամանակ ապահովել կիսաանկախ դրություն: Ամեն դեպքում, սակայն, իրական ռազմական ուժը անցավ դավադիրների ձեռքը և Մամլուքյան սուլթանության նոր սուլթան հռչակվեց ալ-Մանսուր Հուսաւմ-էդ-Դին Լաջին ալ Մանսուրին (1296-1298): Ձեռք բերված հաջողության համար Լաջին մեծապես պարտական էր Մանգու-Թեմուրին, որին էլ ստիպված էր նշանակել փոխ-սուլթան: Սակայն զուտ կովկասյան ուժեղ ատելությունը պահպանած “Բուրջիներ”-ը ոչ մի կերպ չէին ցանկանում համակերպվել նաև այս նոր իրավիճակի հետ: 1298 թ-ին “Բուրջիներ”-ի առաջնորդ Բեյբարսը, ինչպես նաև նրա օգնականներ Կիրջին ու Տագջին թակարդը գցեցին ու սպանեցին սուլթանին և փոխ-սուլթանին: Բայց այս անգամ դավադիրներին չհաջողվեց միասնական գործել ու սուլթան դարձնել իրենցից մեկին, այն դեպքում, երբ “Բահրիներ”-ը իրենց առաջնորդ Սալարի գլխավորությամբ ձեռնամուխ էին եղել պատասխան գործողությունների: Արդյունքում կողմերը եկան փոխզիջումային համաձայնության և կրկին սուլթան հռչակեցին աքսորից վերադարձված ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդին: Ու թեև այս հանգամանքը երկու խմբավորման համար էլ ուներ իր առավելություններն ու թերությունները, բայց այնուհանդերձ այն մի քիչ շատ հօգուտ “Բուրջիների” էր, որոնց առաջնորդ Բեյբարսը դարձավ երկրի փաստացի տիրակալ:

Lion
27.04.2010, 12:57
Երկու երկրներում ընթացող ներքին այս գործընթացները կարծես թե ժամանակ չէին թողել մարտական գործողությունների համար, բայց այժմ, երբ ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդի գահին վերահաստատվելուց հետո սեփական սուլթանության ներքին դրությունը մի քիչ հանդարտվել էր, մամլուքները նորից ձեռնամուխ եղան պատերազմին Հայոց թագավորության դեմ, մանավանդ որ այստեղ էլ այդ ժամանակ հանգիստ չէր: Արքաեղբայր Կոստանդինի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Մարզպանական բանակը պայքար էր սկսել Սմբատ III Բռնակալի (1296-1297) գլխավորած Ոստանիկ բանակի դեմ և երկրի սահմանները մնացել էին անպաշտպան:

1298 ապրիլի վերջից մինչև մայիս Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) պաշարեց և համառ մարտերից հետո գրավեց Սարվանդիքար, Հումուս, Նղր, Հաջար և Շաղլուն ամրոցները (վերջինը երեքը` Կիլիկիայի հյուսիս-արևելք) Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 8.000): Նույն ժամանակ էլ թշնամին գրավեց նաև Կյուրոս ամրոցը Հիվանդախնամների օրդենից (մոտ 700) և Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 300):

1298 թ-ի հունիսին թշնամին կրկին անցավ ակտիվ գործողությունների. ծովից հարձակված Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 20.000) փորձեց գրավել Այասը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000), սակայն անհաջողության մատնվեց և ստիպված եղավ նահանջել: Հայերը ուժեղ էին մարտնչում և թշնամու նահանջի պատճառներից մեկն էլ դա էր, բայց քիչ դեր չխաղաց նաև այն հանգամանքը, որ Մամլուքյան սուլթանությանը սկսել էր լրջորեն սպառնալ նաև Իլխանությունը…

Lion
28.04.2010, 08:42
Իսկ Իլխանությանը մի վերջին անգամ հաջողվել էր ուղղել մեջքը: 1295 թ-ին, հաջողությամբ ոչնչացնելով իր բոլոր հակառակորդներին, Իլխանության ղեկին էր կանգնել առաջին մուսուլման իլխան Մահմուդ Ղազանը (1295-1304): Իր նախնիների արժանի զավակը հանդիսացած Իլխանության այս տիրակալը, թույլ առողջության ունեցող, բայց մեծ նպատակների հակված այս "վերջին մոնղոլը" կարճ ժամանակում կարողացավ կարգի բերել իր երկրի գործերը, հաստատել ներքին ամուր կարգուկանոն և ի վերջո ձեռնամուխ լինել Մամլուքյան սուլթանության դեմ պատերազմին:

Նոր սկսվող պատերազմում Իլխանը մեծ հույսեր էր կապում Կիլիկիայի թագավորության ու հատկապես Հեթում II-ի հետ, որի հետ ծանոթությունը թեև տեղի էր ունեցել տարօրինակ պայմաններում, բայց որպես արդյունք ունեցել էր երկու գահակալների միջև հաստատված ջերմ հարաբերությունները: Բանն այն էր, որ, երբ իլխան էր դեռևս Բայդուն (1295), իսկ Մահմուդ Ղազանը պայքարում էր նրա դեմ, Կիլիկիայի թագավորության բանակով իլխանի նստավայր` Մարաղա, ժամանեց Հեթում II-ը: Ու թեև վերջինս ի սկզբանե նպատակ ուներ օժանդակել Բայդուին, սակայն արդեն տեղում պարզվեց, որ Բայդուն պարտվել է ու դիմել փախուստի: Այս պայմաններում, արագ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում, Հայոց արքան շնորհավորեց արդեն Մահմուդ Ղազանին` վերահաստատելով երկու երկրների միջև կնքված համագործակցության պայմանագիրը: Երկու գահակալների հարաբերությունները հետագայում ավելի ջերմացան, երբ 1299 մայիսի 1-ի Քեսուն գավառի ճ-մ-ում Հեթում II-ի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 5.000) հաղթեց Մահմուդ Ղազանի դեմ գահակալական պայքար մղող ու Սամոսատից առաջխաղացած Իլխանության Փոքր Ասիական մասի կառավարիչ Սուլամիշ խանի բանակին (1.200), գերեց վերջինիս և հանձնեց Իլխանությանը:

Այսպես թե այնպես, բայց նոր պատերազմը սկսվում էր և այդ պատերազմում Հայոց արքայի դերը խոստանում էր լինել բավականին նշանակալից, մանավանդ այն բանի ֆոնին, որ Քարթլիի թագավորությունը գտնվում էր կիսաապստամբական դրության մեջ, իսկ լեռներում ամրացած վրաց ազնվականները ու Քարթլիի արքայի հայ հպատակները չէին պատրաստվում ոչ միայն մասնակցել առաջիկա պատերազմին, այլև ընդհանրապես ենթարկվել նոր իլխանին:


Մոնղոլա-Մամլուքյան III պատերազմ
(1298-1306)

1298 հունիսին Իլխանության բանակը (մոտ 155.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 30.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար-աթաբեկ Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Հասան և Էաչի Աղբակյանները, Էլիկում ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը), ինչպես նաև Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 50.000) առանց լուրջ մարտերի գրավեցին Թիլ Համտուն, Սարվանդիքար, Կյուրոս, Հումուս, Նղր, Հաջար և Շաղլուն ամրոցները Մամլուքյան սուլթանության նահանջող բանակից (մոտ 110.000): Կյուրոս ամրոցը կրկին հանձնվեց Հիվանդախնամների օրդենին, որը պարտավորվեց ռազմական օգնություն ցույց տալ Կիլիկիայի թագավորությանը:

Զարգացնելով հաջողությունը` 1298 հուլիսին Իլխանության բանակը (150.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 29.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար-աթաբեկ Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Հասան և Էաչի Աղբակյանները, Էլիկում ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը), ինչպես նաև Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 49.000) ասպատակեցին Ասորիքը և նահանջեցին:
Լուրջ մարտական գործողություններ չէին եղել, մամլուքները նահանջել էին առանց դիմադրության ու նրանց շարքերում սկսվել էր խուճապ: Թվում էր, թե հաջողությունը կոալիցիոն ուժերի կողմում է, բայց վերջիններիս վիճակն էլ անակնկալ կերպով բարդացավ: Վրաստանը, ինչպես արդեն ասացինք, կիսաապստամբական դրության մեջ էր, իսկ Ասորիքի տարածքում խորանալու ամենաթեժ պահին էլ պարզվեց, որ ամուր չէ նաև Իլխանության բանակի թիկունքը: Մամլուքյան սուլթանությանը հաջողվել էր որոշակի օժանդակություն ցույց տալ արդեն իսկ հիշատակված Սուլամիշին ու ակտիվացնել վերջինիս, ինչպես նաև Մահմուդ Ղազանի դեմ հանել Արտուխյանների էմիրությանը: Վերջինս, ինքնին այնքան էլ ուժեղ չէր, բայց ուներ մի շարք հզոր ամրություններ, որոնց գրավումը լուրջ ջանքեր էր պահանջում:

Այս ամենը, գումարվելով նրան, որ, սեփական ուժերին վստահ Մահմուդ Ղազանը չէր ցանկանում շտապել և չնախատեսված հանգամանքների պատճառով վտանգի տակ դնել ողջ գործը, ստիպեց վերջինիս 1298 թ-ին սահմանափակել ռազմական գործողությունները այսքանով...

Lion
29.04.2010, 14:41
1298 թ-ի հունիսին, ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո, Հեթում II-ը հերթական անգամ հրաժարվեց գահից և, այս անգամ արդեն արքա հռչակելով իր եղբայր Կոստանդինին` Կոստանդին I-ին (1298-1299), կրկին դարձավ վանական: Սակայն 1299 թ-ի ապրիլին իր կողմնակիցների ճնշման տակ Հեթում II-ը փոխեց մտադրությունը և պահանջեց Կոստանդինից գահը վերադարձնել իրեն: Կողմերը համաձայնության չեկան, իսկ Կոստանդինը ապավինեց կրկին երկիր վերադարձած Սմբատի օգնությանը: Հեթում II-ը, սակայն, 1299 թ-ի ապրիլին Սիսի ճակատամարտում պարտության մատնեց իր փոքր եղբայրներին, որոնք պատսպարվեցին Բյուզանդիայում:
Միաժամանակ, ինչպես արդեն ասվել էր, խնդիրներ կային նաև Իլխանությունում: Արտուխյանները ամրացել էին իրենց քաղաքներում ու ամրոցներում և նրանց հնազանդեցնելու վրա Մահմուդ Ղազանը ծախսեց 1298 թ-ի մնացած մասը և 1299 թ-ի առաջին կեսը, իսկ Իլխանության Փոքր Ասիական մասի կառավարիչ Սուլամիշն էլ անցել էր բացահայտ անհնազանդության:

Այս ամենը որոշակիորեն ոգևորեց "Բուրջիներ"-ին, որոնք որոշեցին հարձակվել Հայոց թագավորության վրա և կայծակնային հաջողությամբ ավելի ամրապնդել իրենց դիրքերը: Սակայն այս անգամ, բարեբախտաբար, թշնամու ներխուժման պահին Կիլիկիայի թագավորությունում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել էր և երկիրը կրկին գտնվում էր միասնական ղեկավարության ներքո: 1299 ապրիլի վերջին "Բուրջիներ"- կորպուսը (14.000) ծովից ափհանում իրականացրեց Այասի մոտ, սակայն գրեթե անմիջապես էլ սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) բաց ճակատամարտում ջախջախեց վերջիններիս: Խայտառակ պարտության մատնված ու ծանր կորուստներ կրած “Բուրջիներ”-ի մնացորդները դժվարությամբ հասան իրենց նավերին ու վերադարձան Կահիրե:

Շուտով սեփական ներքաղաքական խնդիրները լուծեց նաև Իլխանությունը. 1299 թ-ի ամռանը Արտուխյանները ի վերջո կրկին հնազանդվեցին, իսկ 1299 մայիսի 1-ին էլ Քեսուն գավառի ճ-մ-ում Հեթում II-ի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 5.000) հաղթեց Սամոսատից առաջխաղացած Սուլամիշի բանակին (1.200), որի արդյունքում, ինչպես արդեն ասվել է, Սուլամիշը ընդմիշտ “դուրս եկավ խաղից”: Ավելին, գրեթե միաժամանակ էլ խնդիրներ առաջացան արդեն մամլուքների մոտ: Կրած ծանր պարտությունից հետո “Բուրջիներ”-ի ու Բեյբարսի դիրքերը թուլացել էին, բայց “Բահրիներ”-ի ու Սալարի դիրքերն էլ չէին ամրացել, քանի որ “Բահրիներ”-ի մեջ դեռևս շատ էին Ասորիքում կիսաանկախ դրություն պահպանած Քիթ-Բուղայի կողմնակիցները, որը գնալով իր կողմն էր գրավում Սալարի կողմնակիցներին: 1299 թ-ի ամռանը Քիթ-Բուղայի դրդումով Ասորիքում գտնվող մանկահասակ սուլթանի, ինչպես նաև Բեյբարսի ու Սալարի դեմ դավադրություն կազմվեց, բայց այն վերջացավ անհաջողությամբ: Ու թեև շատերին էր հայտնի, թե ով է իրական դավադիրը, սակայն Քիթ-Բուղան այդպես էլ չպատժվեց: Ավելին, նույն տարվա վերջերում էլ Սալարը ու Քիթ-Բուղան համաձայնության եկան և վերջինս կրկին հայտնվեց Կահիրեում, թողնելով Բեյբարսին տրվել ընդամենը անզոր կատաղությանը…

Այսպիսով արդեն տարվա վերջին կարծես թե ոչինչ չէր կարող ստիպել Իլխանությանը հապաղել և անսահմանորեն վճռական տրամադրված Մահմուդ Ղազանը ձեռնամուխ եղավ մարտական գործողությունների վերսկսմանը…

Lion
30.04.2010, 07:32
1299 դեկտեմբերի սկզբին Իլխանության բանակը (մոտ 50.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար-աթաբեկ Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Էաչի Աղբակյանը, Էլիկում ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը), ինչպես նաև Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) ու վերջինիս աջակցող Տաճարականների և Հիվանդախնամների օրդենները (ընդհանուր` մոտ 1.000) գրավեցին Մարաշը Մամլուքյան սուլթանության բանակից (մոտ 1.000): Զարգացնելով հաջողությունը` կոալիցիոն ուժերը շուտով գրավեցին նաև Հալեպը:

Ի պատասխան այս ամենի Մամլուքյան սուլթանությունը ի մի բերեց ձեռքի տակ եղած բոլոր ռազմական ուժերը և շարժվեց հյուսիս-արևելքից առաջխաղացող հակառակորդի բանակի դեմ:

1299 դեկտեմբերի 12 – Վադի ալ-Խազանդարի ճ-մ (= Սալմիայի ճ-մ) (Հեմսի մոտ)

Իլխան Մահմուդ Ղազանի ընդհանուր ղեկավարությամբ գործող Իլխանության բանակը (մոտ 130.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար-աթաբեկ Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Էաչի Աղբակյանը, Էլիկում ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը), ինչպես նաև Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (10.000, որից 4.000 հեծյալ) ու վերջինիս աջակցող Տաճարականների և Հիվանդախնամների օրդենները (ընդհանուր` մոտ 850) սկսեցին առաջխաղացումը դեպի հարավ: Տեղեկանալով այդ մասին` Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 80.000) դեկտեմբերի 11-ի երեկոյան զբաղեցրեց դաշտային ամրություններով պաշտպանված ամուր դիրքեր` պատրաստվելով վարել պաշտպանողական մարտ:
Դեկտեմբերի 12-ի լուսաբացին հակառակորդին մասին ստույգ տեղեկություններ չունեցող Մահմուդ Ղազանի ծավալվող և մարտակարգ ընդունող բանակը արևելքից սկսեց թևանցել հակառակորդի պաշտպանական դիրքերը: Ընդ որում թշնամու բանակի դիրքերին առավել մոտ գտնվող աջ թևում և կենտրոնում սկսեցին արշավել հնգական թումաններ (100.000 ռազմիկ), 1 թուման (10.000 ռազմիկ) թողնվեց վերջապահում, իսկ Հայ ռազմիկները սկսեցին առաջխաղացում իրականացնել ձախ թևում : Թշնամու բանակի աջ թևից ավելի աջ գտնվող հարթավայրում դասավորության մեծ խորություն ունեցող Իլխանության բանակի աջի ծավալումը Մամլուքյան սուլթանության բանակի ղեկավարությանը գցեց թյուրիմացության մեջ: Կարծելով, թե գործ ունի հակառակորդի ողջ բանակի հետ և ցանկանալով օգտագործել սեփական կարծեցյալ թվական գերակշռությունը` թշնամու հրամանատարությունը որոշեց անակնկալ հարված հասցնել հակառակորդին:
I փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը, թևանցման համար առաջ ուղարկելով մի ուժեղ ջոկատ (5.000), սեփական ծանր հեծելազորի և հետևակի մնացած ողջ ուժով հուժկու հարված հասցրեց Մահմուդ Ղազանի բանակի աջ թևին: Բռնկվեց համառ և խիստ արյունահեղ մարտ: Արդյունքում 3 թուման գրեթե ողջ կազմով ոչնչացան, իսկ մնացած 2-ը, կրելով ծանր կորուստներ, սկսեցին փախչել սեփական կենտրոնի ուղղությամբ:
II փուլ – Հաջողությունը զարգացրած Մամլուքյան սուլթանության բանակը, խորանալով հակառակորդի մարտակարգի մեջ, հզոր հարված հասցրեց վերջինիս կենտրոնին: Արդյունքում Մահմուդ Ղազանի բանակի կենտրոնը ևս սկսեց պարտություն կրել ու աստիճանաբար նահանջել:
III փուլ – Օրվա երկրորդ կեսին մարտի մեջ մտան Հայկական բանակը, ինչպես նաև քրիստոնյա օրդենները և հարվածեցին Մամլուքյան սուլթանության բանակին: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում հայերին ու խաչակիրներին հաջողվեց ձեռնամարտում կասեցնել թշնամու ռազմիկներին, իսկ նահանջը դադարեցրած Իլխանության բանակի ռազմիկները աղեղների հուժկու հարվածի տակ առան վերջիններիս:
IV փուլ – Մահմուդ Ղազանի բանակը թևանցած թշնամու ջոկատը փորձեց թիկունքային հարված հասցնել հակառակորդի կենտրոնին, սակայն ժամանակին մարտի մեջ մտած վերջապահ թումանը կանգնեցրեց թշնամուն և, ծանր կորուստներ պատճառելով վերջինիս, ետ շպրտեց:
V փուլ – Երեկոյան ուժերը վերադասավորած Մահմուդ Ղազանի բանակը ողջ կազմով անցավ վճռական հարձակման և, շրջապատելով անզիջում կերպով մարտնչող Մամլուքյան սուլթանության բանակին, ծանր պարտության մատնեց վերջինիս:
VI փուլ – Մահմուդ Ղազանի բանակը հետապնդեց հակառակորդին և ծանր կորուստներ պատճառեց նրան:
Հայերը կորցրին մոտ 4.000, դաշնակիցը` մոտ 55.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր:

Lion
03.05.2010, 07:53
Զարգացնելով նախորդ ճակատամարտում, թեև ծանր գնով, բայց այնուհանդերձ ձեռք բերած հաջողությունը` արդեն նույն տարվա դեկտեմբերի վերջին կոալիցիոն բանակը առանց լուրջ մարտերի գրավեց Հեմսը, Համման և Դամասկոսը: Ընդ որում Մահմուդ Ղազանի բանակում հատկապես եռանդով էր մարտնչում Կիլիկիայի թագավորության բանակը, որը, զարգացնելով հաջողություն առավելագույնս, 1300 հունվարի 9-ին սապատակեց Ջեբել-ալ-Սելահան ու նրա շրջակայքը (Դամասկոսից մոտ 55 կմ հարավ): Սակայն Հայկական բանակը ի վերջո ստիպված եղավ նահանջել` խուսափելով մամլուքների առաջխաղացող խոշոր ուժերից:

Իսկ վտանգը իրոք որ իրական էր, քանի որ, ի մի բերելով առկա բոլոր ուժերը, Մամլուքյան սուլթանությունը մարտի դաշտ էր իջեցրել մի խոշոր բանակ...

1300 փետրվարի 12 - 16 – Ջեբել-ալ-Սալահայի ճ-մ

Իլխան Մահմուդ Ղազանի ընդհանուր ղեկավարությամբ գործող Իլխանության բանակը (150.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար-աթաբեկ Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Էաչի Աղբակյանը, Էլիկում ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը), ինչպես նաև Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 20.000) ու վերջինիս աջակցող Տաճարականների և Հիվանդախնամների օրդենները (ընդհանուր` մոտ 800) վերսկսեցին առաջխաղացումը դեպի հարավ: Տեղեկանալով այդ մասին` Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 120.000) շարժվեց թշնամուն ընդառաջ և փետրվարի 11-ին, պատրաստվելով վարել պաշտպանողական մարտ, գրավեց երկու բլրակների միջև ընկած տարածքում դաշտային ամրություններով պաշտպանված ամուր դիրքեր: Միաժամանակ, նպատակ ունենալով քողարկել քանակական տարբերությունը, Մամլուքյան սուլթանության բանակի ղեկավարությունը, 50.000 ուղտերի վրա տեղավորելով փայլուն զարդարանքներով և զրահներով պատված խրտվիլակներ, դրանք տեղաբաշխեց սեփական բանակի մարտակարգի առաջին շարքում: Նույն օրն էլ Մահմուդ Ղազանի բանակը իր հերթին մոտեցավ թշնամուն և իրականացրեց ուժերի տեղաբաշխում: Աջի երկրորդ շարքում տեղավորվեց Կիլիկիայի թագավորության բանակը, ձախի երկրորդ շարքում տեղաբաշխվեցին Իլխանության բանակի Հայ ռազմիկները, իսկ կենտրոնի երկրորդ շարքը և ողջ բանակի առաջին շարքը զբաղեցրեց Իլխանության բանակը: Փետրվարի 12-ի լուսաբացին կողմերը մարտակարգ ընդունեցին: Ընդ որում Իլխանության բանակի ռազմիկները, հույս դնելով թվական գերակշռության վրա, մարտի ներկայացան զինված միայն նետ ու աղեղներով` ծրագրելով ընդամենը միայն այս զինատեսակի կիրառմամբ փախուստի մատնել թշնամուն:
I փուլ – Մահմուդ Ղազանի բանակի կենտրոնը մոտեցավ հակառակորդին և սկսեց հուժկու նետահարություն: Հիմնական հարվածը, սակայն, իրենց վրա ընդունեցին ուղտերի վրա տեղավորված խրտվիլակները: Իրենց հերթին խրտվիլակների միջև ծպտված, ինչպես նաև Մամլուքյան սուլթանության բանակի երկրորդ շարքում տեղակայված հակառակորդի ռազմիկները սկսեցին պատասխան նետաձգություն: Արդյունքում երկու կողմերն էլ, կրելով որոշակի կորուստներ, չհասան որևէ առավելության:
II փուլ – 12:00-ի մոտակայքում Մամլուքյան սուլթանության բանակի գերազանց զինված ու պատրաստված մի ջոկատ (6.000) դուրս եկավ սեփական պաշտպանական շրջանից և հուժկու հարձակում գործեց Իլխանության բանակի առաջին շարքի վրա: Ի պատասխան դրա Մահմուդ Ղազանի հրամանով Հայ ռազմիկները Հեթում II-ի ու սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի անձնական ղեկավարությամբ անցան հակահարձակման և, ջախջախելով թշնամուն, կրկին զբաղեցրեցին ելման դիրքերը: Հայերը կորցրին մոտ 1.000 , թշնամին` 5.500 ռազմիկ:
III փուլ – 14:00-ի մոտակայքում Մամլուքյան սուլթանության բանակը հիմնական ուժերով հզոր հարձակման անցավ սեփական թևերից առաջ անցած և հակառակորդի դիրքերին բավականին մոտեցած Իլխանության բանակի վրա: Արագորեն կտրելով երկու բանակների միջև ընկած տարածությունը` Մամլուքյան սուլթանության բանակը ընդհուպ մոտեցավ Իլխանության բանակին և միանգամից անցավ ձեռնամարտի: Բռնկվեց արյունահեղ մարտ, որի գրեթե հենց սկզբում էլ, ձեռնամարտի համար չունենալով պատշաճ զինվածություն, Իլխանության բանակի ռազմիկները ծանր կորուստներ կրելով դիմեցին փախուստի: Ընդ որում, քանի որ տևական մարտից հոգնած Մահմուդ Ղազանը արդեն մի քանի ժամ հանգստանում էր սեփական վրանում, նրա բանակի մյուս մասերը, չունենալով անհրաժեշտ հրամաններ, չիրականացրեցին որևէ շարժ և որևէ կերպ օգնության չհասան ծանր կորուստներ կրող սեփական կենտրոնին: Ի վերջո ստեղծված իրավիճակի մասին Մահմուդ Ղազանին տեղեկացրեց սրարշավ վերջինիս վրան հասած Հեթում II-ը:
IV փուլ – Հաջողությունը զարգացնող Մամլուքյան սուլթանության բանակը, հետապնդելով հակառակորդի փախչող կենտրոնին, աստիճանաբար խորացավ թշնամու մարտակարգի մեջ: Ի վերջո Մահմուդ Ղազանը դուրս եկավ վրանից և, կարգի բերելով սեփական ուժերը ու մոտենալով թշնամուն, անձամբ սկսեց նետահարել կենտրոնում խորացող թշնամու ռազմիկներին` մահվան սպառնալիքով հրամայելով նույնը անել նաև իր ողջ բանակին: Միաժամանակ կենտրոնում առաջ եկած Մամլուքյան սուլթանության բանակին թևային հզոր հարվածներ հասցրեցին նաև Հայ ռազմիկները: Արդյունքում Մամլուքյան սուլթանության բանակը ծանր կորուստներ կրեց և միայն մի քանի ժամ անց մեծ դժվարությամբ վերադարձավ ելման դիրքեր:
V փուլ – 18:00-ի մոտակայքում մարտակարգը վերականգնած Իլխանության բանակի առաջին շարքը կրկին մոտեցավ հակառակորդին և աղեղների հարվածների տակ առավ վերջնիս: Ի պատասխան դրա հակառակորդի ռազմիկները վերսկսեցին պատասխան նետաձգությունը: Աղեղնամարտը, որևէ առավելության չտալով կողմերից որևէ մեկին և որոշակի կորուստներ պատճառելով նրանցից յուրաքանչյուրին, շարունակվեց մինչև մայրամուտ:
VI փուլ – 21:00-ի մոտակայքում Մահմուդ Ղազանի հրամանով Հայ ռազմիկները անցան հզոր հարձակման և, հաղթահարելով հակառակորդի համառ դիմադրությունը, վերջնական պարտության ու փախուստի մատնեցին վերջինիս:
VII փուլ – Մահմուդ Ղազանի բանակը մինչև ուշ գիշեր հետապնդեց հակառակորդին և ծանր կորուստներ պատճառեց վերջինիս:
VIII փուլ – Փետրվարի 13-ի վաղ առավոտյան ուժերը վերադասավորած Մահմուդ Ղազանի բանակը շարունակեց հետապնդել թշնամու մնացորդներին: Ընդ որում հատկապես աչքի ընկավ Հայոց արքայի ու սպարապետի անձնական ղեկավարության տակ գտնվող Հայոց այրուձին, որը, 11 օրվա ճանապարհը անցնելով 4 օրում և ոչնչացնելով հակառակորդի ռազմիկներին, փետրվարի 16-ին հասավ Տոլի (Կահիրեի մոտ):
IX փուլ – Զգուշանալով մոլորվել ավազուտներում կամ էլ ընկնել հակառակորդի գերակշիռ ուժերի պատրաստած դարանը` Հայոց այրուձին վերադարձավ Պաղեստին: Սակայն մինչև վերադարձը Հեթում II-ը, ի նշան այդ վայրում լինելու, ծանր թրի հզոր հարվածներով խորը ակոսներ թողեց մոտակա դղյակի դարպասի և վերջինիս մոտ գտնվող արմավենու վրա:
Հայերը կորցրին մոտ 8.000, դաշնակիցը` մոտ 35.000, թշնամին` մոտ 70.000 զինվոր:

Lion
04.05.2010, 07:45
Չնայած երկու խոշոր ճակատամարտերում ձեռք բերած հաջողությանը` Ասորիքի հարավում տեղակայված կոալիցիոն ուժերի վիճակը ևս թեթև չէր, քանի որ հաղթանակները ձեռք էին բերվել մեծ արյան գնով: Բացի այդ որոշակորեն վատացել էր նաև Մահմուդ Ղազանի առողջությունը, ինչը ստիպել էր վերջինիս թողնել գործող բանակը Խութլու շահի և էմիր Չոբանի ղեկավարության տակ ու վերադառնալ Մարաղա: Այս պայմաններում Ասորիքի հարավում գտնվող կոալիցիոն բանակը ստիպված էր դադարեցնել առաջխաղացումը, իսկ նրա ղեկավարների առջև խնդիր էր դրվել ամրանալ գրաված բնագծերում: Այս ամենը, սակայն, բերեց նրան, որ կոալիցիոն բանակը կորցրեց նախաձեռնությունը, ինչն էլ հնարավորություն տվեց Մամլուքյան սուլթանությանը ուժերի ծայրահեղ լարման հաշվին մարտադաշտ հանել ևս մեկ բանակ ու կրկին ձեռնոց նետել Մահմուդ Ղազանի բանակին:

1300 աշուն – Ջեբել-ալ-Սալահայի ճ-մ

Խութլու շահի ընդհանուր ղեկավարությամբ գործող Իլխանության բանակը (90.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար-աթաբեկ Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Կուրտ Վաչուտյանը, սպարապետ Էաչի Աղբակյանը, Բուրթել ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը), ինչպես նաև Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (18.400, որից 14.000 հետևակային, 400 սակրավոր, 4.000 հեծյալ) ու վերջինիս աջակցող Տաճարականների և Հիվանդախնամների օրդենները (ընդհանուր` մոտ 900) վերսկսեցին առաջխաղացումը դեպի հարավ: Տեղեկանալով այդ մասին` Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 80.000) շարժվեց թշնամուն ընդառաջ: Կողմերը մոտեցան իրար և ճամբարեցին, ընդ որում Մամլուքյան սուլթանին հաջողվեց կաշառեց Խութլու շահին, որի հետևանքով վերջինս, չնայած Հեթում II-ի համառ պնդումներին, 3 օր զերծ մնաց մարտական գործողություններից: Արդյունքում Խութլու շահի բանակը կորցրեց զգոնությունը:
I փուլ – Չորրորդ օրը առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը անցավ անակնկալ հարձակման, որի արդյունքում խուճապի մատնված Իլխանության բանակը առանց լուրջ դիմադրության սկսեց փախչել դեպի արևելք: Այս պայմաններում Հայկական բանակը, պահպանելով մարտակարգը և ետ մղելով թշնամու գրոհները, սկսեց մարտերով նահանջել դեպի հյուսիս` ի վերջո ապաստանելով Կիլիկիայի թագավորության տարածքում:
II փուլ – Մամլուքյան սուլթանի հրամանով Եփրատի, նրա աջ վտակների, ինչպես նաև Ասորիքի հարավում գտնվող ջրամբարների պատերը փլուզելու միջոցով ստեղծվեց արհեստական, սակայն հզոր մի ջրհեղեղ, որի հետևանքով Իլխանության բանակի փախչող ռազմիկների մեծ մասը խեղդվեց:
Հայերը կորցրին մոտ 17.000, դաշնակիցը` մոտ 80.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր:

Lion
06.05.2010, 07:45
Ջեբել-ալ-Սալահայի ճակատամարտում կրած պարտությունը ծանր մի հարված էր Իլխանությանը, որը ոչ միայն ոչնչի հավասարեցրեց նախորդ ճակատամարտերում այդքան ծանր գնով ձեռք բերված վերջինիս հաջողությունները, այլև գործնականում խաչ դրեց Մամլուքյան սուլթանությունը գրավելու Մահմուդ Ղազանի ծրագրերի վրա: Արդեն ակնհայտ էր, որ Իլխանությունը դուրս էր եկել ընդդեմ այնպիսի մի պետության, որին ըստ էության հաջողվել էր կասեցնել մինչ այդ ամենահաղթ ու անհաղթ համարվող մոնղոլական ռազմական մեքենան…

1300 թվականի աշնանը ձեռք բերած հաջողությունը մամլուքները օգտագործեցին լիովին և հետ վերցրեցին ողջ Ասորիքը: Ասորիքի կառավարիչ նորից հռչակվեց Քիթ-Բուղան, որի միջոցով “Բահրիներ”-ի առաջնորդ Սալարը կրկին ուզում էր ամրապնդել իր դիրքերը: Սակայն այս ծրագրերին վիճակված չէր իրականանալ, քանի որ իր նշանակումից կարճ ժամանակ անց Քիթ-Բուղան, այդքան վտանգներից ճարպկորեն խույս տված երբեմնի հասարակ ռազմիկը ու սուլթանը, ի վերջո զոհ գնաց Բեյբարսի հղացած վերջին և ամենահաջող դավադրությանը:

Արդյունքում, արդեն 1300 թվականի վերջին, Մամլուքյան սուլթանությունում ստեղծվեց իրար հավասարակշռող 3 թևերից կառուցված եռապետության նման մի բան` ի դեմս “Բուրջիներ”-ի և նրանց առաջնորդ Բեյբարսի, “Բահրիներ”-ի ու նրանց առաջնորդ Սալարի, ինչպես նաև այս բոլորին դժվարությամբ հավասարակշռող երիտասարդ սուլթան ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդի: Ընդ որում ծանր պատերազմի արդյունքում ստացվեց այնպես, որ “Եռապետներից” և ոչ մեկը արդեն բավարար ուժ չուներ, որ տապալեր մյուսներին ու հասներ բացարձակ իշխանության, ինչի արդյունքում փխրուն հավասարակշռության այս վիճակը շարունակվեց բավականին երկար:

Արդյունքում Մամլուքյան սուլթանությունում ստեղծվեց մի վիճակ, երբ ներքին երկարատև ու արյունահեղ տարաձայնություններին բավականին երկար ժամանակով վերջ տրվեց և, վատ թե լավ, սակայն սուլթանությունը կարողացավ հանդես գալ որպես մեկ միասնություն ու վերադառնալ ակտիվ արտաքին քաղաքականությանը: Իսկ դա նշանակում էր ամենից առաջ մի բան` հարձակում Կիլիկիայի թագավորության վրա…

Lion
07.05.2010, 07:47
1301 թվականը ծախսելով կազմակերպչական աշխատանքների վրա` Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) 1302 թ-ի հունիսի սկզբներին ներխուժեց Կիլիկիայի թագավորության տարածք և հասավ Հայոց թագավորության մայրաքաղաքին: Սակայն մամլուքներին այս անգամ ևս վիճակված չէր անպատիժ հեռանալ հայոց հողից: 1302 հունիսի 30-ին Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 40.000) Սիսի ճ-մ-ում հաղթեց թշնամու բանակին, որի մնացորդները դժվարությամբ պատսպարվեցին սեփական երկրում:

Պատերազմական գործողությունները ավելի թափ առան հաջորդ տարում: 1303 թ-ի օգոստոսին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 15.000) պաշարեց Թիլ Համտուն ամրոցը Կիլիկիայի թագավորության կայազորից (մոտ 1.000), որը, ունենալով թշնամուն դիմադրելու բոլոր հնարավորությունները, առանց մարտի հանձնվեց: Ու թեև ամրոցի կայազորը ցուցադրեց մեր պատմության մեջ այնքան հազվադեպ հանդիպող փոքրհոգության օրինակներից մեկը, սակայն արդեն իսկ պարզ էր, որ պատերազմի հետագա ճակատագիրը լուծվելու է այլ վայրում: Թիլ-Համտուն ամրոցի անկումից արդեն կարճ ժամանակ անց տարածաշրջանի երկու գերտերությունները` Իլխանությունը և Մամլուքյան սուլթանությունը, մի վերջին ճիգ գործադրելով կենտրոնացրեցին իրենց ուժերը` վերջնական հաջողության հասնելու համար:

1303 աշուն – Մարջ-աս-Սուֆֆայի ճ-մ

Իլխանության բանակը (50.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 8.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, աթաբեկ Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Կուրտ Վաչուտյանը, սպարապետ Էաչի Աղբակյանը, ամիրսպասալար Բուրթել ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը), ինչպես նաև Հեթում II-ի և սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) սկսեցին առաջխաղացումը դեպի հարավ: Տեղեկանալով այդ մասին` Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 60.000) շարժվեց թշնամուն ընդառաջ: Կողմերը մոտեցան իրար և օրվա երկրորդ կեսին մարտակարգ ընդունեցին: Հայկական բանակը տեղավորվեց միացյալ բանակի ձախում` կենտրոնը և աջը թողնելով Իլխանության բանակին:
I փուլ – Հայկական բանակը անցավ հարձակման և, համառ մարտում հաղթելով թշնամուն, փախուստի մատնեց վերջինիս աջ թևը:
II փուլ – Փորձելով զարգացնել հաջողությունը` Իլխանության բանակի կենտրոնը ևս անցավ հարձակման ու փախուստի մատնեց հակառակորդին: Շուտով, սակայն, վրա հասած գիշերը ընդհատեց մարտը: Այս պայմաններում սեփական աջից բավականին հեռացած միացյալ բանակի կենտրոնը ու ձախը, չցանկանալով գիշերային խավարում վերադառնալ ելման դիրքեր և զգուշանալով թշնամու հարձակումից, ամուր պաշտպանական դիրքեր գրավեցին` սպասելով լուսաբացին:
II փուլ – Հաջորդ օրը վաղ առավոտյան, չհամաձայնեցնելով սեփական գործողությունները Հայկական բանակի հետ, Իլխանության բանակի կենտրոնը անցավ հարձակման, սակայն գրեթե միանգամից էլ խառնեց սեփական մարտակարգը: Ծանր կորուստներ կրելով հակառակորդի հարվածներից` Իլխանության բանակի կենտրոնը կեսօրին նահանջեց ելման դիրքեր:
III փուլ – Իլխանության բանակի կենտրոնի մնացորդը, ինչպես նաև Հայկական բանակը, ետ մղելով թշնամու գրոհները, սկսեցին մարտերով նահանջել դեպի հյուսիս:
IV փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը հարձակման անցավ նաև սեփական ձախում և, պարտության մատնելով, փախուստի հարկադրեց Իլխանության բանակի աջին:
V փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը սկսեց հետապնդել հակառակորդի նահանջող ռազմիկներին, որոնց միայն օրվա վերջում մեծ դժվարությամբ հաջողվեց կտրվել հակառակորդից:
Հայերը կորցրին մոտ 7.000, դաշնակիցը` մոտ 30.000, թշնամին` մոտ 8.000 զինվոր:

Lion
10.05.2010, 07:48
Մարջ-աս-Սուֆֆայի ճակատամարտը վերջնականապես ոչնչացրեց Մամլուքյան սուլթանությունը նվաճելու Իլխանության հնարավորությունները: Սա իրոք որ վերջն էր, վերջն էր ահեղ ու մեծ արյամբ լցված մի ողջ դարաշրջանի: Դրանից հետո Իլխանությունը արդեն գործնականում մոռացավ արևմտյան հոգսերը ու կենտրոնացավ իր ներքին խնդիրների վրա: Ընդ որում իրավիճակը ավելի բարդացավ նրանով, որ 1304թ-ի մայիսի 17-ին մահացավ մեծ գործերի ու բարձր նպատակների հակված Մահմուդ Ղազանը, իլխանության այդ “վերջին մոնղոլը”, որի ծրագրերին, սակայն, այդպես էլ վիճակված չէր չիրականանալ: Վերջինիս մահից հետո Իլխանության գահին բազմեց հանգուցյալի եղբայրը` Մուհամմեդ Խուդաբանդա Ուլջայթուն (1304-1317): Այս նոր իլխանը չուներ իր եղբոր ոչ խոհեմությունը, ոչ էլ խելքն ու մեծ նպատակների ձգտելու հակումները, սակայն դրա փոխարեն ֆանատիկ մի մահմեդական էր ու նեղմիտ բռնակալ: Ու հենց առաջին գործը, որին ձեռնամուխ եղավ վերջինս, Իլխանության հայ ու վրացի հպատակներին հալածելն էր: Իսկ քանի որ, ինչպես արդեն ասացինք, Իլխանության բանակում քրիստոնյա ռազմիկները խիստ կարևոր դերակատարություն ունեին, նոր իլխանի որդեգրած այս քաղաքականությունը շատ արագ կործանարար հետևանքներ ունեցավ պետության ողջ բանակի վրա` աղետալի կերպով իջեցնելով վերջինիս մարտունակությունը: Այս պայմաններում մամլուքների հետ նոր խոշոր ընդհարման մասին խոսք իսկ գնալ չէր կարող…

Բայց Մուհամմեդ Խուդաբանդա Ուլջայթուի այս մոտեցումը ևս մեկ բացասական հետևանք ունեցավ. խաթարվեց դաշինքը Կիլիկիայի թագավորության հետ, ինչի արդյունքում տարածաշրջանում ստեղծվեց քաղաքական լրիվ նոր մի դասավորություն:

Նույն 1304 թ-ի ամռանը, օգտվելով հոգուտ իրենց դասավորված քաղաքական զարգացումներից, Մամլուքյան սուլթանությունը ավելի մեծ եռանդով վերսկսեց ռազմական գործողությունները հզոր թշնամու դեմ գործնականում արդեն մենակ մնացած Կիլիկիայի թագավորության դեմ: Սակայն այս անգամ էլ մամլուքների ուզածով չէր լինելու, իսկ հայոց քաջերի ուժն էլ դեռ էլի բազում անգամներ պետք է ստիպեր մահմեդական այս գիշատիչներին ճաշակելու պարտության դառը պտուղները: 1304 հուլիսի 17-ին Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 5.000) Այասի ճ-մ-ում հաղթեց ծովից ներխուժած Մամլուքյան սուլթանության բանակին (7.000 հեծյալ) և գլխովին ոչնչացրեց այն:

Ծովից հարձակումների պրակտիկան համարելով անօգուտ` հաջորդ տարի Մամլուքյան սուլթանության բանակը ձեռնամուխ եղավ հարձակման արդեն ցամաքից` երկրի արևելքից: Սակայն այստեղ ևս հաջողությունը հայերին կողմում էր: 1305 թ-ին Պլատանա կիրճի ճ-մ-ում սպարապետ Օշին Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 4.000) դարանը գցեց և գլխովին ջախջախեց Մամլուքյան սուլթանության հերթական բանակին (8.000 հեծյալ):

Թշնամու անմիջական ռազմական ոտնձգությունները ետ մղվեցին, բայց…: Բայց ամեն ինչ չէր, որ այդքան պարզ էր: Ու երբ հայոց իշխանները վերադարձան մարտի դաշտից ու հավաքվեցին իրենց արքայի մոտ, ցերեկվա պես պարզ կանգնեցին մի հստակ իրողության առջև` Հեթում II-ի քաղաքական գիծը, անշեղ դաշինքը մոնղոլների հետ, արդեն ոչ միայն անօգուտ էր, այլ նույնիսկ վնասակար: Մոնղոլներից այլևս օգուտ չկար, իսկ հետագա դաշնակցությունն էլ միայն կբերեր Մամլուքյան սուլթանության հետ անվերջ ու ծանր մի պատերազմի: Եվ այս պայմաններում հայոց մեծամեծերն ու անձամբ Հայոց արքան հանգեցին մի իմաստուն որոշման, որը բավականին երկար ժամանակ զերծ պահեց երկիրը հետագա ծանր պատերազմից…

Lion
11.05.2010, 07:50
1305 թ-ին Հեթում II-ը հրաժարվեց գահից: Կիլիկիայի թագավորության արքա հռչակվեց Թորոսի մանկահասակ որդի, տասնվեցամյա Լևոնը` Լևոն III-ը (1305-1307): Հեթումը դարձավ թագավորահայր: Սրանով հայերը հասան նրան, որ զրկեցին Մամլուքյան սուլթանությանը Կիլիկիայի թագավորության հետ պատերազմելու նույնիսկ ձևական առիթից, քանի որ մամլուքների համար այնքան ատելի գահակալը այժմ արդեն երկրի գլխին չէր: Քայլն իրոք որ խոհեմ էր, թեև մեր պատմության մեջ այն մնացել է այդպես էչ չգնահատված: Սակայն մամլուքների զսպման գործում մեծ էր նաև Հայկական բանակի դերը: Հենց հաջորդ տարի` 1306 թ-ին, Մամլուքյան սուլթանության հերթական բանակը (մոտ 10.000) հարձակվեց Հայոց թագավորության վրա, սակայն սպարապետ Օշին Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 4.000) և Իլխանության (մոտ 4.000) միացյալ բանակը Պլատանա կիրճի ճ-մ-ում հաղթեց վերջինիս: Այս ճակատամարտում մի վերջին անգամ Իլխանությունը օգնեց Կիլիկիայի թագավորությանը, թեև նույնիսկ այստեղ էլ վերջինս իր սեփական շահերն էր հետապնդում. այդ ժամանակահատվածում արդեն ողջ թափով ընթանում էին հաշտության բանակցությունները և իր այս քայլով Իլխանությունը ուզում էր լրացուցիչ ճնշում գործադրել մամլուքների վրա:

Այսպես թե այնպես, սակայն հենց նույն 1306 թ-ին էլ կնքվեց հաշտություն և Մոնղոլա-Մամլուքյան III, ինչպես նաև Հայ-Մամլուքաղարամանյան I պատերազմները ավարտվեցին: Արդյունքում Կիլիկիայի արևելքը ընկավ Կիլիկիայի թագավորության տիրապետության տակ, իսկ տարածաշրջանի մյուս երկու գերտերությունների մեջ վերականգնվեց ստատուս-քովն: Սակայն այս պատերազմի ադյունքում լրջագույն կորուստներ կրած Մամլուքյան սուլթանության ռազմա-քաղաքական վերելքին վերջ տրվեց, իսկ ոչ պակաս կորուստներ կրած Իլխանությունն էլ իր հերթին բռնեց թուլացման և քայքայման ուղին...

Մեղապարտ
13.05.2010, 17:31
Բարևներս Լիոն ջան մեկ խնդիր ումեմ,կցանկանայի պարզաբաներիր:
Ո՞վքեր են 1260- 1460թվականների ամենա հայտնի հայ արքաները և ինչ ճակատագիր են ունեցել:Ինձ համար սա շատ կարևոր է:

Lion
13.05.2010, 19:14
Մեղապարտ ջան, բուն հայերից "Հայոց թագավոր" տիտղոսը կրողներ եղել են մինչև 1425 թ-ը: Այսինքն 1460 թ-ի մասին մի քիչ շատ է ասված, թեև նշենք մի հետաքրքիր փաստ. Աղթամարի կաթողիկոս Զաքարիայի (1433-1464) եղբորորդին` Սմբատ Արքան 1464 թվականի հռչակվեց "Հայոց թագավոր" և իշխեց մինչև 1467 թ-ը: Բայց այս արքայի իշխանությունը սահմանափակվում էր Աղթամար կղզով ու հարակից մի քանի գյուղերով, այնպես որ, թեև փաստն ինքին շատ ուշագրավ է, բայց կոնկրետ քաղաքական նշանակություն գրեթե չունի...


17. Կիլիկիայի թագավորություն
Ռուբինյաններ, Հեթումյաններ, Լուսինյաններ, Նղրյաններ


(տիտղոս - Թագավոր Հայոց)
(մայրաքաղաք - մինչև 1375` Սիս, մինչև 1425` Բարձրաբերդ)

1. Լևոն I Մեծ Ռուբինյան Ստեփանեի որդի (1198-1219)
2. Զաբել Ռուբինյան աղջիկ (1219-1220, 1223-1226)
3. Ռուբեն-Ռայմոնդ Ռուբինյան Լևոն I-ի եղբոր թոռ (1220)
4. Ֆիլիպ Անտիոքցի Բոհեմունդի որդի (1220-1223)
5. Հեթում I Հեթումյան Կոստանդին Վասակի Հեթումյանի որդի (1226-1269)
6. Լևոն II Հեթումյան որդի (1269-1289)
7. Հեթում II Հեթումյան որդի (1289-1294, 1295-1296, 1297-1298, 1299-1305)
8. Թորոս Հեթումյան եղբայր (1294-1295)
9. Սմբատ III Բռնակալ Հեթումյան եղբայր (1296-1297)
10. Կոստանդին I Հեթումյան եղբայր (1298-1299)
11. Lևոն III Հեթումյան Թորոսի որդի (1305-1307)
12. Օշին Հեթումյան Լևոն II-ի որդի (1307-1320)
13. Լևոն IV Մեղսագործ Հեթումյան որդի (1320-1342)
14. Կոստանդին II Լուսինյան Լևոն II-ի աղջկա որդի (1342-1344)
15. Կոստանդին III Նղրյան Բալդուինի որդի (1344-1363)
16. Մարիոն կին (1363-1364, 1373-1374)
17. Կոստանդին IV Նղրյան Կոստանդին III-ի եղբայր Հեթումի որդի (1364-1373)
18. Լևոն V Լուսինյան Կոստանդին II-ի եղբայր Հովհանի որդի (1374-1375)
19. Կոստանդին V Նղրյան Կոստանդին IV-ի եղբայր (1375-1424)
20. Կոստանդին VI Նղրյան որդի (1424-1425)
21. թագավորությունը ոչնչացավ, առաջացան ռազմական պետություններ

Մեղապարտ
15.05.2010, 03:40
Սա Կիլիկիայի և Տեվտոնական օրդենի միջև կնքված պայմանագիրն է: Մեծ մագիստր Anno/Johann von Sangerhausen -ի և հայ պարոն( հավանաբար որմնադիր) Servantikar-ի միջև, կնքված 15 հունիսի 1271 թ.
Ի՞նչ կարող էս ասել այս մասին:

Lion
17.05.2010, 21:03
Վաղն ավել իմանրամասն կասեմ, բայց այժմ կարող եմ ենթադրել, որ ոչ թե "հայ պարոն( հավանաբար որմնադիր) Servantikar", այլ "Servantikar-ի հայ պարոն"...

Lion
20.05.2010, 07:34
Վաղն ավել իմանրամասն կասեմ, բայց այժմ կարող եմ ենթադրել, որ ոչ թե "հայ պարոն( հավանաբար որմնադիր) Servantikar", այլ "Servantikar-ի հայ պարոն"...

"Կիլիկիայում (Տևտոնյան օրդենի - L) տիրույթները միշտ չէ, որ արժանանում էին տեղական իշխանների հավանությանը: Հիրավի, 1271 թ. Սարվանդիքար ամրոցի տիրակալ Կոստանդինի և տևտոնականների միջև կնքվում է մի համաձայնություն` ճանապարհներից գանձվող մաքսային կետի վերաբերյալ, որը եղբայրները հաստատել էին Հարունիեի և Սարվանդիքարի սահմանագծի վրա` առանց խորհրդակցելու վերջին ամրոցի տիրակալների հետ: Փոխզիջումը գտնվել է բազում տարիներ տևած անհամաձայնությեւնից հետո միայն` շնորհիվ 1256-1273 թթ. տևտոնականների առաջնորդ Աննո դը Սանգերհաուզենի միջամտության, երբ մաքսային կետը տեղափոխվել է Սև Աշտարակ կոչվող վայր և եղբայրները շարունակել են օգտվել ճանապարհային մաքս գանձելու իրավունքից" (Մ. Շեվալիե "Կիլիկյան Հայաստանի և հոգևորասպետական միաբանությւոնների փոխհարաբերությունների պատմությունից", Երևան 2007, էջ 35-36)

Lion
23.05.2010, 13:19
1305 թ-ին Հեթում II-ը հրաժարվեց գահից: Կիլիկիայի թագավորության արքա հռչակվեց Թորոսի մանկահասակ որդի, տասնվեցամյա Լևոնը` Լևոն III-ը (1305-1307): Հեթումը դարձավ թագավորահայր: Սրանով հայերը հասան նրան, որ զրկեցին Մամլուքյան սուլթանությանը Կիլիկիայի թագավորության հետ պատերազմելու նույնիսկ ձևական առիթից, քանի որ մամլուքների համար այնքան ատելի գահակալը այժմ արդեն երկրի գլխին չէր: Քայլն իրոք որ խոհեմ էր, թեև մեր պատմության մեջ այն մնացել է այդպես էչ չգնահատված: Սակայն մամլուքների զսպման գործում մեծ էր նաև Հայկական բանակի դերը: Հենց հաջորդ տարի` 1306 թ-ին, Մամլուքյան սուլթանության հերթական բանակը (մոտ 10.000) հարձակվեց Հայոց թագավորության վրա, սակայն սպարապետ Օշին Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 4.000) և Իլխանության (մոտ 4.000) միացյալ բանակը Պլատանա կիրճի ճ-մ-ում հաղթեց վերջինիս: Այս ճակատամարտում մի վերջին անգամ Իլխանությունը օգնեց Կիլիկիայի թագավորությանը, թեև նույնիսկ այստեղ էլ վերջինս իր սեփական շահերն էր հետապնդում. այդ ժամանակահատվածում արդեն ողջ թափով ընթանում էին հաշտության բանակցությունները և իր այս քայլով Իլխանությունը ուզում էր լրացուցիչ ճնշում գործադրել մամլուքների վրա:

Այսպես թե այնպես, սակայն հենց նույն 1306 թ-ին էլ կնքվեց հաշտություն և Մոնղոլա-Մամլուքյան III, ինչպես նաև Հայ-Մամլուքաղարամանյան I պատերազմները ավարտվեցին: Արդյունքում Կիլիկիայի արևելքը ընկավ Կիլիկիայի թագավորության տիրապետության տակ, իսկ տարածաշրջանի մյուս երկու գերտերությունների մեջ վերականգնվեց ստատուս-քովն: Սակայն այս պատերազմի ադյունքում լրջագույն կորուստներ կրած Մամլուքյան սուլթանության ռազմա-քաղաքական վերելքին վերջ տրվեց, իսկ ոչ պակաս կորուստներ կրած Իլխանությունն էլ իր հերթին բռնեց թուլացման և քայքայման ուղին...

Արյունահեղ ու ծանր պատերազմներն ավարտվեցին և թվում էր, թե տարածաշրջանում պետք է տիրի գոնե հարաբերական խաղաղություն, մանավանդ որ Մամլուքյան սուլթանությունում աստիճանաբար նորից սրվում էր գահակալական պայքարը "եռապետներ"-ի մեջ, իսկ Իլխանությունն էլ սկսում էր քայքայվել: Բայց անձամբ հայերի համար կարծես թե դրական այս զարգացումները սկսվեցին մի ծանր ողբերգությամբ, որի անմիջական մեղավորները ֆանատիկ ու նեղմիտ Մուհամմեդ Խուդաբանդա Ուլջայթուն, մամլուքների քինախնդրությունն ու մեկ էլ գուցե... հայոց արքայի թիկնապահների անփութություն էր:

1307 թ-ի նոյեմբերի կեսերին Մամլուքյան սուլթանի կողմից կաշառված Կիլիկիայի թագավորության տարածքում տեղակայված Իլխանության բանակի (400) հրամանատար Փիլ-Արղունը դավադրություն կազմեց` ծրագրելով գլխատել Հայոց թագավորությունը: Դավադրությունը կյանքի կոչելու նպատակով Իլխանության զորավարը խորհրդակցելու պատրվակով Անարզաբա հրավիրեց թագավորահայր Հեթումին, մանկահասակ արքա Լևոն III-ին, սպարապետ Օշին Հեթումյանին, Կոստանդին Հեթումյանին և 40 այլ մեծամեծների: Վերջիններս, նոյեմբերի 17-ի երեկոյան մոտենալով Անարզաբային, ճամբարեցին նրա մոտակայքում:

1307 նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Իլխանության բանակը Փիլ-Արղունի անձնական ղեկավարությամբ անակնկալ հարձակվեց ճամբարած հայերի վրա և դաժան ձեռնամարտում բոլորին կոտորեց: Թշնամին չխնայեց նաև պատանի արքա Լևոն III-ին: Համաձայն մահմեդական պատմիչների` Լևոնը փորձեց պատսպարվել կանանց վրաններում, սակայն մոնղոները սառնասրտորեն հանեցին նրան այնտեղից և հենց տեղում էլ մորթեցին...

Հայոց պետությունը ծանր ու վիրավորական մի հարված ստացավ, որի կարող էր հավասարվել թերևս միայն Պապ արքայի սպանությանը հեռավոր 374 թ-ին: Ընդ որում քաղաքական առումով հատկապես ծանր էր այն, որ կյանքից հեռացավ նաև Հեթումը, իր թերություններով հանդերձ տաղանդավոր այդ արքան, որի փոփոխական ու բուռն կյանքը նույնքան էլ բուռն վախճան ունեցավ...

Սակայն տեղի ունեցած ողբերգությունը խորապես գնահատելու համար դեռևս ժամանակ էր պետք, իսկ առայժմ, տեղեկանալով կատարվածի մասին, Հեթում թագավորահոր եղբայրներ Օշինի ու Ալինախի գլխավորած Ոստանիկ բանակը հենց նույն նոյեմբերի 18-ի օրվա երկրորդ կեսին էլսրընթաց երթով մոտեցավ քաղաքին և ոչնչացրեց քաղաքում տեղակայված Իլխանության ողջ բանակը:
Փիլ-Արղունը դիմեց փախուստի և փորձեց պատսպարվել Իլխանության տարածքում, սակայն Կիլիկիայի թագավորության նոր արքա հռչակված Օշինի (1307-1320) պահանջով իլխան Մուհամմեդ Խուդաբանդան կարճ ժամանակ անց ձերբակալեց Փիլ-Արղունին և տանջամահ արեց: Իր այս քայլով իլխանը փորձեց ցույց տալ իր անմեղությունը և գոնե ձևականորեն պահպանել Կիլիկիայի հետ կնքած դաշինքը, թեև Փիլ-Արղունի կրած տանջանքներն ու մահը ոչ հայոց մեծամեծերին կյանքի կոչեցին, ոչ էլ իրականում ամրապնդեցին հայերի ու մոնղոլների համագործակցությունը...

Lion
24.05.2010, 13:10
Ինչպես արդեն ասվեց, Հեթումի և Լևոն III-ի դավադրական սպանությունից հետո Կիլիկիայի արքա հռչակվեց եղբայրներից հինգերորդը` Օշինը (1307-1320), սակայն այստեղ էլ առանց անհարթությունների չանցավ: 1308 թ-ի գարնանը Բյուզանդիայից ժամանած Սմբատ արքաեղբոր փոքրիկ բանակը մտավ Կիլիկիայի թագավորության տարածք, սակայն, որևէ աջակցություն չգտնելով երկրում և խուսափելով Օշին արքայի գլխավորությամբ իր դեմ շարժված Ոստանիկ բանակից, կրկին նահանջեց Բյուզանդիա: Դրանից հետո Սմբատը այլևս երբեք Կիլիկիա չվերադարձավ և երկիրը երկար ժամանակով զերծ մնաց գահակալական պայքարից:

Իր հերթին, սակայն, պատերազմի հաջող ավարտը զարմանալի ձևով ծանրացրեց Մամլուքյան սուլթանության ներքին վիճակը, որտեղ "Բուրջիներ"-ը ու Բեյբարսը շատ էին ամրապնդել իրենց դիրքերը: Սակայն միաժամանակ էլ հենց բուն սուլթանությունում վերջիններիս դեմ առաջ էր եկել լուրջ դժգոհություն: Բանն այն է, որ "Բուրջիներ"-ը, օգտագործելով պատերազմի առիթը, վերջին տարիներին անցել էին բացահայտ թալանի ու ամենադաժան ձևով կեղեքում էին երկրի բնակչությանը կոպիտ շորթման տեսք ստացած իրենց "հարկային" քաղաքականությամբ: Ու եթե պատերազմի ժամանակ բնակչությունը վերջիններիս դեռևս ինչ-որ տեղ հանդուրժում էր, քանի որ երկյուղում էր մոնղոլների հետ հնարավոր դաշինք կնքելու ու սուլթանությունը թշնամուն հանձնելու "Բահրիներ"-ի հնարավոր մտադրությունից, ապա այժմ այդ վտանգը արդեն չկար: Հատկանշական է, սակայն, որ վախը, իսկ ինչ-որ տեղ նաև հարգանքը “Բուրջիներ”-ի նկատմամբ այնքան մեծ էր, որ տեղական բնակչությունը նույնիսկ չէր էլ մտածում ապստամբելու մասին: Բայց ի վերջո հենց իրենց իսկ վարքագծով “Բուրջիներ”-ը իրավիճակը հասցրեցին խզման:

1309 թ-ի վերջերին “Բուրջիներ”-ի կորպուսին պատկանող փոխսուլթան Բեկ-Թեմուրը և էմիր Բեհտասը “Բուրջիներ”-ի առաջնորդ Բեյբարսի դրդումով դավադրություն կազմեցին` նպատակ ունենալով սպանել երիտասարդ սուլթանին, ձևականորեն սուլթան հռչակել հանգուցյալ Խալիլի որդի Մուսային ու հասնել միահեծան իշխանության: Ընդ որում, հաշվի առնելով իր նախորդների տխուր փորձը, այս անգամ Բեյբարսը առերևույթ ձգտում էր հնարավորինս հեռու մնալ դավադրությունից: Սակայն բուն դավադրությունը անհաջող ավարտ ունեցավ, դավադիրները ձերբակալվեցին և 1310 թ-ի սկզբներին Բեհտասն ու Մուսան մահապատժի ենթարկվեցին: Այսպիսով անուղղակի ձևով միահեծան իշխանության հասնելու Բեյբարսի փորձը տապալվեց, ինչը խիստ բացասաբար ազդեց “Բուրջիներ”-ի հեղինակության վրա ու ավելի սրեց իրավիճակը: Ընդ որում ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը սկզբում փորձեց ձերբակալել նաև Բեյբարսին, սակայն հաջողության չհասավ ու դրանով վտանգի տակ դրեց սեփական դիրքերը: Հետաքրքիր է, սակայն, որ այս իրավիճակում նա գործեց չափազանց ճկուն: Ցույց տալով, թե իբր ինքը արդեն որևէ հավակնություն չունի` վերջինս հենց նույն 1310 թ-ի սկզբին էլ Բեյբարսին նշանակեց փոխսուլթան և, դրանով իսկ բթացնելով “Բուրջիներ”-ի զգոնությունը, Մեքքա ուխտի դիմելու պատրվակով իր մտերիմների հետ դիմեց փախուստի Ասորիքի ուղղությամբ: Այստեղ, ամրանալով Կրակ ամրոցում, ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը հայտարարեց գահից հրաժարվելու մասին: Ասորիքը անցավ Կրակում հաստատված տիրակալի տիրապետոթյան տակ, իսկ Եգիպտոսում փաստացի մենակ մնացած ու դե-ֆակտո առաջին դեմքի կարգավիճակ ստացած Բեյբարսին այլ բան չէր մնաում, քան ընդունել այդ կարգավիճակը նաև դե-յուրե: Մամլուքյան սուլթանության սուլթան հռչակվեց Բեյբարսը` ալ-Մուսաֆար Ռուկ-էդ-Դին Բեյբարս ալ-Ջկրմիշը (1310-1311):

Citadel777
25.05.2010, 07:48
Lion Դու տիտանական աշխատանք ես կատարել, որը արժանի է ամենաշռայլ գովասանքի:Փաստը այն է, որ Դու քո առողջությունը, ժամանակը ծախսել ես այդպիսի ֆունդամենտալ և ազգային ոգին բարձրացնող աշխատանքի վրա:Սերունդները անպայման կգնահատեն քո չարչարանքը:Այսօր շատ հայրենակիցներ չեն տարբերում իրական փաստարկված քննադատությունը սուբյեկտիվ կարծիքից կամ մրոտելու եռանդուն ձգտումներից:Եկեք մի պահ ուղակի պատկերացնենք աշխատանքի մասշտաբը և հայտնվենք Lioni տեղում,համոզված եմ քչերը հարմար կլինեին այդ դերի համար և քչերը կզոհաբերեին իրենց հաճույքները ավելի բարձր գաղափարների համար: Ես անտեղի եմ համարում ցանկացած տիպի խոսակցություն, օրինակ գրքի հաստության, գնի, քաշի ու չգիտեմ էլ ինչ երկրորդական բաների մասին:Իհարկե կարելի է ավելի հարմար և մնայուն ձևով պատրաստել գրքերը, պատշաճ տեսք տալ և այլն, սակայն այստեղ կարևորը այն է, թե ինչ կա այդ գրքերի մեջ բովանդակային առումով:
Եթե նույնիսկ աշխատանքի մեջ առկա լինեն որոշակի սուբյեկտիվիզմի տարրեր, դրանք ոչ մի կերպ չեն կարող ստվեր գցել այս ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐԻ վրա:;)

Lion
25.05.2010, 19:43
Մերսի, քո խոսքերը շատ կարևոր են ինձ համար :) Գիտես... մի քանի օր առաջ լրացավ 29 տարիս ու ես ինձնից անկախ հետհայաց գցեցի անցածս ուղու վրա: Եղել է, շատ բան է եղել, բայց ինձ թվում է, որ ինձնից հետո հենց սա կմնա, հենց Տարեգիրքն է, որ ամենավերջինը կմոռացվի "Մհեր Հակոբյան" անհատի վերաբերյալ...

Lion
26.05.2010, 11:23
Ինչպես արդեն ասվեց, Հեթումի և Լևոն III-ի դավադրական սպանությունից հետո Կիլիկիայի արքա հռչակվեց եղբայրներից հինգերորդը` Օշինը (1307-1320), սակայն այստեղ էլ առանց անհարթությունների չանցավ: 1308 թ-ի գարնանը Բյուզանդիայից ժամանած Սմբատ արքաեղբոր փոքրիկ բանակը մտավ Կիլիկիայի թագավորության տարածք, սակայն, որևէ աջակցություն չգտնելով երկրում և խուսափելով Օշին արքայի գլխավորությամբ իր դեմ շարժված Ոստանիկ բանակից, կրկին նահանջեց Բյուզանդիա: Դրանից հետո Սմբատը այլևս երբեք Կիլիկիա չվերադարձավ և երկիրը երկար ժամանակով զերծ մնաց գահակալական պայքարից:

Իր հերթին, սակայն, պատերազմի հաջող ավարտը զարմանալի ձևով ծանրացրեց Մամլուքյան սուլթանության ներքին վիճակը, որտեղ "Բուրջիներ"-ը ու Բեյբարսը շատ էին ամրապնդել իրենց դիրքերը: Սակայն միաժամանակ էլ հենց բուն սուլթանությունում վերջիններիս դեմ առաջ էր եկել լուրջ դժգոհություն: Բանն այն է, որ "Բուրջիներ"-ը, օգտագործելով պատերազմի առիթը, վերջին տարիներին անցել էին բացահայտ թալանի ու ամենադաժան ձևով կեղեքում էին երկրի բնակչությանը կոպիտ շորթման տեսք ստացած իրենց "հարկային" քաղաքականությամբ: Ու եթե պատերազմի ժամանակ բնակչությունը վերջիններիս դեռևս ինչ-որ տեղ հանդուրժում էր, քանի որ երկյուղում էր մոնղոլների հետ հնարավոր դաշինք կնքելու ու սուլթանությունը թշնամուն հանձնելու "Բահրիներ"-ի հնարավոր մտադրությունից, ապա այժմ այդ վտանգը արդեն չկար: Հատկանշական է, սակայն, որ վախը, իսկ ինչ-որ տեղ նաև հարգանքը “Բուրջիներ”-ի նկատմամբ այնքան մեծ էր, որ տեղական բնակչությունը նույնիսկ չէր էլ մտածում ապստամբելու մասին: Բայց ի վերջո հենց իրենց իսկ վարքագծով “Բուրջիներ”-ը իրավիճակը հասցրեցին խզման:

1309 թ-ի վերջերին “Բուրջիներ”-ի կորպուսին պատկանող փոխսուլթան Բեկ-Թեմուրը և էմիր Բեհտասը “Բուրջիներ”-ի առաջնորդ Բեյբարսի դրդումով դավադրություն կազմեցին` նպատակ ունենալով սպանել երիտասարդ սուլթանին, ձևականորեն սուլթան հռչակել հանգուցյալ Խալիլի որդի Մուսային ու հասնել միահեծան իշխանության: Ընդ որում, հաշվի առնելով իր նախորդների տխուր փորձը, այս անգամ Բեյբարսը առերևույթ ձգտում էր հնարավորինս հեռու մնալ դավադրությունից: Սակայն բուն դավադրությունը անհաջող ավարտ ունեցավ, դավադիրները ձերբակալվեցին և 1310 թ-ի սկզբներին Բեհտասն ու Մուսան մահապատժի ենթարկվեցին: Այսպիսով անուղղակի ձևով միահեծան իշխանության հասնելու Բեյբարսի փորձը տապալվեց, ինչը խիստ բացասաբար ազդեց “Բուրջիներ”-ի հեղինակության վրա ու ավելի սրեց իրավիճակը: Ընդ որում ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը սկզբում փորձեց ձերբակալել նաև Բեյբարսին, սակայն հաջողության չհասավ ու դրանով վտանգի տակ դրեց սեփական դիրքերը: Հետաքրքիր է, սակայն, որ այս իրավիճակում նա գործեց չափազանց ճկուն: Ցույց տալով, թե իբր ինքը արդեն որևէ հավակնություն չունի` վերջինս հենց նույն 1310 թ-ի սկզբին էլ Բեյբարսին նշանակեց փոխսուլթան և, դրանով իսկ բթացնելով “Բուրջիներ”-ի զգոնությունը, Մեքքա ուխտի դիմելու պատրվակով իր մտերիմների հետ դիմեց փախուստի Ասորիքի ուղղությամբ: Այստեղ, ամրանալով Կրակ ամրոցում, ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը հայտարարեց գահից հրաժարվելու մասին: Ասորիքը անցավ Կրակում հաստատված տիրակալի տիրապետոթյան տակ, իսկ Եգիպտոսում փաստացի մենակ մնացած ու դե-ֆակտո առաջին դեմքի կարգավիճակ ստացած Բեյբարսին այլ բան չէր մնաում, քան ընդունել այդ կարգավիճակը նաև դե-յուրե: Մամլուքյան սուլթանության սուլթան հռչակվեց Բեյբարսը` ալ-Մուսաֆար Ռուկ-էդ-Դին Բեյբարս ալ-Ջկրմիշը (1310-1311):

Պետք է նշել, սակայն, որ, որպես ուլթան, Բեյբարսը այդպես էլ չկարողացավ ամրապնդել իր դիրքերը: Ծայրահեղ թշվառության հասած բնակչությունը թափառում էր Կահիրեի փողոցներում և բողոքում իշխանություններից: Սալարը` "Բահրիներ"-ի առաջնորդը, որը սկզբում աջակցել էր Բեյբարսին ու նշանակվել փոխսուլթան, վերջինիս գահ բարձրանալուց հետո կրկին ըմբոստ դիրք գրավեց: Ի վերջո 1311 թ-ի սկզբներին բանը հասավ Կահիրեի բնակչության բացահայտ ըմբոստությանը: Բեյբարսը փորձեց երկխոսության մեջ մտնել զայրացած ամբոխի հետ, բայց ընկավ քարերի տարափի տակ ու դիմեց փախուստի: Գրեթե անմիջապես էլ ելույթ ունեցան "Բահրիներ"-ը, որի արդյունքում Բեյբարսը վերջնականապես գահազրկվեց ու ձերբակալվեց:

Ստեղծված պայմաններում Սալարն ու "Բահրիներ"-ը դիմեցին ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդին, որը վերադարձավ Ասորիքից և կրկին ստանձնեց սուլթանության ղեկավարումը: Արդեն գարնանը Բեյբարսը մահապատժի ենթարկվեց, իսկ "Բուրջիներ"-ը ենթարկվեցին լրջագույն հալածանքների: Արդյունքում "Բուրջիներ"-ը լրջորեն թուլացան, իսկ նրանց կորպուսը երկար ժամանակով կորցրեց իր դերն ու նշանակությունը: Բայց չշահեցին նաև "Բահրիներ"-ը: Սալարը, որը հույս ուներ գոնե այժմ հասնել իրական իշխանության, արդեն նույն տարվա գարնանն էլ ձերբակալվեց ու մահապատժի ենթարկվեց: Գոնե մասամբ "Բահրիներ"-ի դժգոհությունը մեղմելու համար սուլթանը փոխսուլթան նշանակեց բանտից ազատված Բեկ-Թեմուրին, բայց շուտով նրան էլ ձերբակալեց ու մահապատժի ենթարկեց:

Արդյունքում արդեն 1311 թ-ի գարնանը Մամլուքյան սուլթանությունում վիճակը խաղաղվեց. "Բուրջիներ"-ը արդեն որևէ կշիռ չունեին, իսկ "Բահրիներ"-ն էլ այնքան էին թուլացել, որ այլևս որևէ լուրջ հավակնություններ չէին կարող ունենալ: Գրեթե 3 տասնամյակ մամլուքները զրկվեցին որևէ լուրջ քաղաքական նշանակությունից, իսկ ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը մինչև իր կյանքի վերջ արդեն որևէ գահակալական խնդիր այլևս չունեցավ: Եվ ընդհանրապես, Եգիպտոսում հաստատված ներքաղաքական կայունությունը հետագա տարիներին բերեց սուլթանության ուժեղացմանը և ծաղկմանը:

Հետաքրքիր է, սակայն, որ սկզբում` սկզբնական տարիներին, այդ ամենը չզգացվեց և ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը շարունակվում էր ընկալվել որպես թույլ մի տիրակալ, որի գահազրկումը կարող է տեղի ունենալ ամեն մի պահ: Ավելին, թվում էր, թե գահակալական խլրտումները դեռ երկար են շարունակվելու: Այսպես, արդեն 1312 թ-ի օգոստոսին ստեղծված իրավիճակից դժգոհ "Բահրիներ"-ը, ի դեմս Դամասկոսի և ողջ Հարավային Ասորիքի կառավարիչ Կարա-Սունկուրի և Տրիպոլիի ու ողջ Հյուսիսային Ասորիքի կառավարիչ Ակուշ Աֆրամի ապստամբեցին և դիմեցին Իլխանության օգնությանը:

Օգտագործելով հարմար առիթը` 1312 դեկտեմբերի 15-ին Իլխանության (150.000), Օշին արքայի և սպարապետ Ալինախ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 30.000) միացյալ բանակը, ինչպես նաև աթաբեկ Սարգիս Զաքարյանի գլխավորած Քարթլիի թագավորության (մոտ 30.000) բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000, այդ թվում Ջալալ Հասա-Ջալալյանը, իշխանաց-իշխան Կուրտ Վաչուտյանը, սպարապետ Էաչի Աղբակյանը, ամիրսպասալար Բուրթել ու Լիպարիտ Օրբելյանները, ինչպես նաև Գրիգոր Դոփյանը) ասպատակեցին Ասորիքը, բայց արդեն 1313 հունվարի 26-ին նահանջեցին ելման դիրքեր, իսկ բուն իրադարձությունը այդպես էլ լուրջ հետևանքներ չունեցավ: Ապստամբները ապաստանեցին Իլխանությունում, երկու պետությունների միջև պահպանվեց հավասարակշռությունը, իսկ ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդի դիրքերը վերջնականապես ամրապնդվեցին ու ներքաղաքական անդորրության հասած և անհրաժեշտ բարեփոխումների ենթարկված սուլթանությունը բռնեց զարգացման ուղին:

Բայց դա հայերի համար նշանակում էր ընդամենը մեկ բան` վաղ թե ուշ սկիզբ էին առնելու նորանոր ու ծանր պատերազմներ...

Lion
27.05.2010, 10:56
Օշինի թագավորության առաջին տարիները անցան խաղաղ, թեև ընդհանաւոր ռազմաքաղաքական իրավիճակը ավելի ու ավելի սկսում էր դասավորվել ընդդեմ հայերի: Ներքաղաքական ծանր պայքարից ազատված մամլուքյան սուլթանությունը բռնել էր վերելքի ուղին, իսկ Իլխանությունը, սուլթանությանը իրապես հավասարակշռելու ի վիճակի միակ ուժը, գնալով թուլանում ու քայքայվում էր: Ընդ որում իրավիճակը չէր կարող շտկել նաև հայ-մոնղոլական դաշինքը, քանի որ դե-ֆակտո չգործող այդ դաշինքը շուտով դադարեց գործել նաև դե-յուրե: Սկզբնաղբյուրներում ուղղակի նշումներ չկան այն մասին, թե հայ-մոնղոլական վերջնական խզման պատճառը որն է եղել, սակայն ընդհանուր-քաղաքական իրավիճակի վերլուծությունը կարծես թե հնարավորություն է տալիս վեր հանել խղման իրական պատճառը:

1313 թ-ին անակնկալ ու վտանգավոր կերպով բարդացավ իրավիճակը Իլխանության արևելյան սահմաններին: Իլխանությունից ավելի արևելք գտնվող Չաղաթայական ուլուսը, պատճառ բռնելով չնչին մի առիթ, ձեռնամուխ եղավ մարտական գործողությունների և արդեն 1314 թ-ի հունվարին ծանր պարտության մատնեց Իլխանության արևելյան բանակին: Տեղեկանալով կատարվածի մասին` Մուհամմեդ Խուդաբանդան ի մի հավաքեց իր պետության բոլոր ուժերը և արդեն նույն տարվա փետրվարի վերջին ստիպեց հակաակորդին նահանջել ելման դիրքեր: Հաշվի առնելով այս ամենը` կարելի է կարծել, որ ճակատագրական նշանակություն ունեցող հենց այս պատերազմն է պատճառ դարձել վերջնական խզման համար: Կարելի է ենթադրել, որ Մուհամմեդ Խուդաբանդան պահանջել է Կիլիկիայի թագավորությունից բանակային ուժերով աջակցել Միջին Ասիայում ընթացող ռազմական գործողություններին, իսկ Հայոց արքան էլ մերժել է: Այնուհանդերձ սա մնում է ենթադրության մակարդակին, իսկ փաստն այն է, որ…

1314 թ-ի գարնանը քինախնդիր իլխանի հրամանով Իլխանության բանակը (մոտ 10.000) հարձակվեց Կիլիկիայի թագավորության վրա, սակայն սպարապետ Հեթում Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) հաղթեց թշնամու բանակին: Այս իրադարձություններից խիստ կատաղած իլխանը անկասկած կշարունակեր պատերազմը հայերի դեմ, բայց իր իսկ անհեռատեսությունը շուռ եկավ իր դեմ:

1315 թ-ին անակնկալ դեպի հյուսիս արշաված Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 30.000) գրավեց Մելիտեն ու Տարանդան (վերջինը` Անդրեփրատյան Ծոփք, Արիարաթիա գավառ, Մելիտեից մոտ 80 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատի աջ վտակ Կավկավի առաջին աջ վտակի ափին) քաղաքների Հայկական աշխարհազորերից (ընդհանուր` մոտ 2.000) և ավերեց: Այս պայմաններում բանակային հիմնական ուժերը երկրի արևելքում` Չաղաթայական ուլուսի դեմ, պահելուն հարկադրված իլխանը որևէ պատասխան քայլի ուղղակի ի վիճակի չէր: Հայոց Միջագետքի արևմուտքը և Անդրեփրատյան Ծոփքը ընկան Մամլուքյան սուլթանության տիրապետության տակ, իսկ Իլխանությունը արդեն ոչ միայն չէր կարող մտածել Հայոց թագավորության դեմ պատերազմի մասին, այլև ստիպված էր միջոցներ ձեռնարկել իր արևմտյան սահմանների անվտանգությունը ապահովելու ուղղությամբ:

Սեփական պետության գլխին նորանոր ամպեր կուտակած իլխանը այդպես էլ չկարողացավ լուծել առաջացած խնդիրները և 1317 թ-ի հենց սկզբի օրերին մահացավ: Նրան, որոշակի անհարթությունենրից հետո, հաջորդեց 11-ամյա որդին` Աբու-Սաիդը (1317-1335): Փաստորեն ստացվեց այնպես, որ նոր իլխանը դեռևս չէր կարող կառավարել երկիրը և կարիք ուներ խնամակալության: Արդյունքում իլխանի խնամակալ դարձավ էմիր Չոբանը` միջին խելքի, կարողությունների ու կազմակերպչական ընդունակությունների, սակայն մոնղոլական ավանդույթներին մոլեռանդ կերպով նվիրված այդ էմիրը: Թվում էր, թե վերադարձը դեպի “մոնղոլության” պետք է որ դրական անդրադառնար հայ-մոնղոլական հետագա հարաբերությունների վրա, սակայն զարմանալի ձևով տեղի ունեցավ հակառակը…

1317 թ-ին Իլխանության փաստացի ղեկավար էմիր Չոբանը իր որդի Թիմուրտաշին նշանակեց Իլխանության փոքրասիական մասի կառավարիչ: Սակայն, ի տարբերություն հորը, Թիմուրտաշը ոչ միայն չուներ “մոնղոլական ոգի”, այլև հանդիսանում է մոլեռանդ մահմեդական: Իր հերթին, ունենալով փառատենչ ու արկածախնդիր բնավորություն, իլխանության փոքրասիական մասի կառավարիչը հենց սկզբից սկսեց անկախ քաղաքականություն վարել` ձգտելով անջատվել Իլխանությունից և ստեղծել իր սեփական պետությունը: Այս գործում Թիմուրտաշի բնական դաշնակիցը կարող էր լինել միայն Մամլուքյան սուլթանությունը, ինչն էլ, գումարվելով նրան, որ Թիմուրտաշը մահմեդական էր, արագ արդյունք տվեց: Ավելին, ձգտելով հաջող պատերազմով ամրապնդել իր հեղինակությունը և ձեռք գցել ավար` Թիմուրտաշը առաջիկայում հասունացող պատերազմում հանդես եկավ որպես մամլուքների եռանդուն դաշնակից:

Այս հանգամանքը չափազանց ծանրացրեց հայերի վիճակը, որոնք առաջիկայում սպասվող պատերազմում թշնամական գերակշիռ ուժերի դեմ ստիպված էին մարտնչել արդեն երկու ճակատով: Իսկ պատերազմի վտանգը իրոք որ օր-օրի դառնում էր իրական, քանի որ ներքին խաղաղության հասած Մամլուքյան սուլթանությունը նպատակ էր դրել վերջնականապես ծնկի բերել Հայոց թագավորությանը…

Lion
29.05.2010, 09:33
Հայ-Մամլուքաղարամանաթեմուրտաշյան
պատերազմ
(1318-1322)

1318 թ-ին հայերի դեմ մարտական գործողությունների ձեռնամուխ եղավ Թիմուրտաշի վասալը` Ղարամանյանների էմիրությունը, որի բանակը (մոտ 30.000) անակնկալ կերպով խորացավ դեպի Հայոց թագավորության տարածքի խորքերը: Սակայն Կիլիկիայի թագավորության սպարապետ Հեթում Հեթումյանի և նրա եղբայր Օշինի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) Տարսոնի ճ-մ-ում ծանր պարտությա մատնեց թշնամուն և հետ շպրտեց:

Տեսնելով իր դաշնակցի կրած անհաջողությունը` 1319 թ-ին մարտական գործողություններ սկսեց արդեն Մամլուքյան սուլթանությունը, սակայն հաջողությունը այս անգամ էլ հայերի կողմում էր: 1319 թ-ին Օշին արքայի, ինչպես նաև սպարապետ Հեթում և Օշին Հեթումյանների գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 50.000) Կոռիկոսի ճ-մ-ում հաղթեց Մամլուքյան սուլթանության ու Ղարամանյանների էմիրության միացյալ բանակին (մոտ 60.000) և կրկին անառիկ պահեց երկրի սահմանները: Սակայն հետագայում պարզվեց, որ սա միայն նախաբանն էր և արդեն մյուս տարի թշնամին ձեռնամուխ եղավ նոր և ավելի հսկայածավալ հարձակման: Նման հարձակում Հայոց թագավորությունը չէր տեսել սկսած դեռևս հիշարժան 1266 թ-ից…

1320 թ-ի մայիսի սկզբներին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 60.000, որից 20.000 հեծյալ) արևելքից ներխուժեց Հայոց թագավորության տարածք և ուղղություն վերցրեց դեպի հյուսիս, իսկ հետո էլ` դեպի հյուսիս-արևմուտք: Գերակշիռ ուժերի դեմ մղելով պարտիզանական մարտեր` Հայկական բանակը սկսեց նահանջել` ի վերջո դիրքեր գրավելով Ջահան գետի ափին: 1320 թ-ի մայիսի 30-ին սպարապետ Հեթում ու Օշին Հեթումյանների գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) Ջահան գետի ճ-մ-ում համառ մարտում դիմադրեց թշնմամուն և, կորուստներ պատճառելով վերջինիս, նահանջեց ու ամրացավ Սիսի մոտակայքում: Այս մարտերում հատկապես ծանր կորուստ կրեց մամլուքների էլիտար կորպուսը, միայն որի կորուստները կազմեցին 1.000 հեծյալ:

Գետանցում կատարելով և շարունակելով առաջխաղացումը քաղաքամայր Սիսի ուղղությամբ` թշնամու բանակը մի քանի օրից մոտեցավ Հայոց մայրաքաղաքի պարիսպներին:

1320 հունիսի 1 - հունիսի 7 – Սիսի պաշտպանություն

Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) պաշարեց Հայոց թագավորության մայրաքաղաքը Օշին արքայի, ինչպես նաև սպարապետ Հեթում և Օշին Հեթումյանների գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 2.000):
I փուլ – Թշնամին անցավ գրոհի, սակայն համառ մարտերից հետո վերջինիս բոլոր գրոհները հետ մղվեցին: Դրանից հետո, օգտագործելով պաշարողական տեխնիկան, թշնամին կարողացավ քանդել քաղաքի պարսպի մի մասը:
II փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը անցավ հուժկու գրոհի պարսպի քանդված հատվածի ուղղությամբ, սակայն Հայկական բանակը ետ մղեց վերջինիս բոլոր գրոհները:

Կրած անհաջողությունները ու կորուստները ստիպեցին թշնամուն թողնել Հայոց մայրաքաղաքի պաշարումը և նահանջել: Սակայն մամլուքյան գիշատիչներին նույնիսկ դրանից հետո էլ վիճակված չէր անպատիժ հեռանալ Հայոց հողից:

1320 հունիսի 9-ին Օշին արքայի, ինչպես նաև սպարապետ Հեթում ու Օշին Հեթումյանների գլխավորությամբ նահանջող թշնամուն հետապնդող Կիլիկիայի թագավորության բանակը (20.000 հեծյալ) հասավ Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 43.000) և Ջահան գետի ճ-մ-ում պարտության մատնեց վերջինիս: Թշնամին ծանր կորուստներ կրեց, ընդ որում այս անգամ ևս մամլուքների էլիտար կորպուսը անձամբ “հատուցեց” 1.000 հեծյալով:

Պատերազմը սրանով չվերջացավ, սակայն նրա շարունակությունը տեսնել Օշին արքային արդեն վիճակված չէր: Իր իշխանության սկզբնական տարիներին եվրոպական պետությունների հետ անհույս բանակցություններ վարած, կաթոլիկներին հովանավորած, այս հողի վրա “ունիթորներ”-ին աջակցած ու “հակաունիթորներ”-ի նկատմաբ բռնություններ գործադրած այս արքան, որը, իր կյանքի միայն վերջին տարիներին զգալով վարած քաղաքականության ողջ անհուսալիությունը, փոխել այն ու քաջարի կերպով մարտնչեց իր երկրի համար, 1320 թ-ի հուլիսի 20-ին կնքեց իր մահկանացուն...

Օշինի հաջորդեց որդին, տասնամյա Լևոնը` Լևոն IV-ը (1320-1342), որին հետագա սերունդենրը կկոչեն Մեղսագործ: Ընդ որում, հաշվի առնելով, որ իր որդին դեռևս չի կարող կառավարել երկիրը, այն էլ ստեղծված բարդ իրավիճակում, մահամերձ արքան ընդունեց իմաստուն մի որոշում` որպես խնամակալներ իր որդու համար նշանակելով գործունյա ու բանիմաց չորս անձանց: Ստեղծվեց յուրօրինակ խնամակալական մի խորհուրդ, որի անդամները էին իր արքայի ու քրոջ ամուսնու հետ գրեթե միաժամանակ էլ կյանքից հեռացած հայրենանվեր Հեթում սպարապետի փոքր եղբայրներ Օշին և Կոստանդին Հեթումյանները, ինչպես նաև Նղրի տերեր Բալդուին Հեթումյանը և նրա եղբայր Հեթումը:

Եղբայրներ Օշին և Կոստանդին Հեթումյանները, Կոռիկոսի տերերը, վերջին տարիներին իրենց մեծ եղբոր հետ միասին մեծ քաջությամբ մարտնչել էին Հայոց թագավորության համար և լիովին արժանի էին ստանձնած բարձր դերին: Բացի այդ եղբայրները մանուկ արքայի հարազատ քեռիներն էին, ինչը առավել ևս էր կարևորում նրանց դերը և ստեղծում էր լրացուցիչ երաշխիք, որ նրանք հնարավորինս լավ կպաշտպանեն իրենց հանգուցյալ քրոջ որդու շահեը: Արդեն 1320 թ-ի հուլիսի վերջին Օշինը ստանձնեց նաև թագավորության պայլի պաշտոնը և դարձավ խնամակալական խորհրդի փաստացի ղեկավար, իսկ Կոստանդինը սկսեց վարել մարաջախտի պաշտոնը:

Արժանի թեկնածուներ էին նաև եղբայրներ Բալդուին և Հեթում Հեթումյանները, որոնք վերջին իրադարձություններում ևս աչքի էին ընկել իրենց ծառայություններով և, ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո, կանգնած էին հայրենանվերների դիրքերում: Բալդուինը նշանակվեց իշխանաց-իշխան ու սպարապետ, իսկ Հեթումը` ջամբռլայն:

Այսպիսով, շնորհիվ մահվանից հենց անմիջապես առաջ ընդունած իմաստուն որոշման` Օշին արքան հասավ նրան, որ իր մահից ու իր փոքրիկ որդու թագադրումից հետո Հայոց թագավորությունը չմնած անտերունչ:

Իսկ պատերազմը, որը ավելի էր սաստկանալու հաջորդ տարիներին, նորանոր փորձություններ էր մատուցելու Հայոց թագավորությանը…

Lion
31.05.2010, 08:10
1320 թ-ի աշնանը սկսվեց թշնամու նոր հարձակումը, ընդ որում` միանգամից երկու ճակատով: Բայց այս անգամ էլ տարածաշրջանի հզոր ուժերի միջև սեղմված հայերը քաջաբար ընդունեցին մարտը: Արդյունքում պայլ Օշին Հեթումյանի ու նրա եղբայր, մարաջախտ Կոստանդինի, ինչպես նաև սպարապետ Բալդուին Հեթումյանի ու նրա եղբայր, ջամբռլայն-ասպետ Հեթումի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 30.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության (մոտ 40.000), Ղարամանյանների էմիրության (մոտ 20.000), ինչպես նաև Իլխանության Փոքր Ասիական մասի կառավարիչ Թեմուրտաշի (30.000) միացյալ բանակը չկարողացավ գրավել Սիսը, Տարսոնը ու Ադանան Կիլիկիայի թագավորության կայազորներից (ընդհանուր` մոտ 3.000): Ողջ աշուն Հայոց հողը հեղեղված էր մահմեդական գիշատիչների ոհմակներով, որոնց դեմ հուսահատ քաջությամբ մարտնչող հայերը հիմնականում ապավինել էին լեռներին ու ամրություններին: Աշնան վերջերին Մամլուքյան սուլթանության բանակին հաջողվեց գրավել Մամեստիան, ինչպես նաև պարտության մատնել հայերին Այասի ճ-մ-ում:

Բարեբախտաբար լեռներում և ամրություններում ամրացած Հայկական բանակի դեմ հետագա պատերազմը լեռնային մարտերի անսովոր թշնամու համար կապված էր հսկայական դժվարությունների հետ, իսկ սկսվոզ ձմեռն էլ ընդհանրապես դարձրեց այն անհեռանկար: Արդյունքում, հավաքելով ցրված ուժերը, Մամլուքյան սուլթանության, Ղարամանյանների էմիրության և Թեմուրտաշի միացյալ բանակը հեռացավ Կիլիկիայի թագավորության տարածքից: Բայց պատերազմը ամենևին էլ դեռ ավարտված չէր…

Lion
08.06.2010, 09:18
1321 թ-ի նոյեմբերին Մամլուքյան սուլթանության (մոտ 50.000), Ղարամանյանների էմիրության (մոտ 20.000), ինչպես նաև Թեմուրտաշի (30.000) միացյալ բանակը կրկին մտավ Կիլիկիայի թագավորության տարածք:

Բայց այս անգամ հայերը մի քանի անակնկալներ էին պատրաստել թշնամու համար: 1321 նոյեմբերին սպարապետ Բալդուին Հեթումյանի ու նրա եղբայր, ջամբռլայն-ասպետ Հեթումի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (200) Պլատանայի կիրճում դարանը գցեց Մամլուքյան սուլթանության բանակին (18.000) և ծանր պարտության մատնեց: Թշնամին կորցրեց 6.000 սպանված և 50 գերի:

Հաջողությունը հայերի կողմում էր նաև մյուս ճակատում: Նույն 1321 թ-ի նոյեմբերին Կիլիկիայի հյուսիս-արևմուտքում գտնվող կիրճերից մեկում պայլ Օշին ու գունդստաբլ Կոստանդին Հեթումյանների գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) շրջապատեց Թեմուրտաշի բանակին (մոտ 25.000) և ծանր կորուստներ պատճառեց նրան: Չցանկանալով, սակայն, սրել հարաբերությունները Իլխանության հետ ու վնասել ամենակարող էմիր Չոբանի որդուն, հայերը բաց թողեցին Թեմուրտաշին ու նրա բանակի մնացորդներին: Այսպիսով 1321 թ-ը ակնհայտորեն հայերի օգտին էր, բայց հաջորդ տարի մարտական գործողությունները շարունակվեցին նոր թափով...

Lion
09.06.2010, 09:16
1322 թ-ի ապրիլին Մամլուքյան սուլթանության (մոտ 80.000, որից 40.000 հեծյալ), Ղարամանյանների էմիրության (մոտ 20.000), ինչպես նաև Թեմուրտաշի (մոտ 30.000) միացյալ բանակը կրկին ներխուժեց Կիլիկիայի թագավորության տարածք: Թշնամու հսկայական ուժերի մեջ սեղմված հայերը մտածել իսկ չէին կարող բաց ճակատամարտի մասին և միակը, որ նրանց մնում էր անել, ամրություններին ու պարտիզանական մարտերին ապավինելն էր: "Կիլիկիան ժանիքներով ծվատում են չորս գազաններ. առյուծը` թաթարները, որոնց Հայոց արքան մեծ տուրք է տալիս, ընծառյուծը` եգիպտական սուլթանը, որն ամեն օր ավերում է երկիրը և սպանում քրիստոնյաներին, գայլը` Կոնայի թուրքերը, որոնք ամեն օր ավերում են թագավորությունը ու տնտեսությունը և օձը` մեծ ծովի ավազակները, այսինքն վենետիկցիներն ու ջենովացիները, որոնք ամեն օր կոտրատում են Հայաստանի քրիստոնյաների ոսկորները",- այսպես է բնորոշում Կիլիկիայի թագավորությունում տիրող վիճակը քննարկվող ժամանակաշրջանում ապրած վենետկիցի ժամանակագիր Սանտուն` դիպուկ բառերով նկարագրելով Կիլիկիայի թագավորության ռազմա-քաղաքական վիճակը ծանր վիճակը...

Թշնամին հերթական անգամ հեղեղեց Հայոց թագավորության տարածքը, բայց այս անգամ վերջինս նաև այլ նպատակ ուներ: Վաճառաշահ Այասը Ալեքսանդրիայի լրջագույն մրցակիցն էր արևելեամիջերկրածովյան առևտրում և այս անգամ մամլուքները նաև նպատակ էին դրել շարքից հանել իրենց նավահանգստի մրցակցին…

1322 ապրիլի 23 - մայիսի 9 – Այասի գրավումը

Կաշկանդելով հայերի հիմնական ուժերին դաշնակիցների միջոցով` Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 80.000, որից 40.000 հեծյալ) պաշարեց քաղաքը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000):
I փուլ – Ապրիլի վերջին թշնամին կատապուլտների օգնությամբ փլեց ծովային ամրոցի պարիսպները և կոտրեց դարպասը: Դրանից հետո Մամլուքյան սուլթանության բանակի ռազմիկները նավերով մոտեցան ծովային ամրոցին և համառ մարտով գրավեցին այն:
II փուլ – Մայիսի սկզբին, վերադասավորելով ուժերը, թշնամին մի քանի հուժկու գրոհներ իրականացրեց արդեն քաղաքի ուղղությամբ, որոնք, սակայն Հայկական բանակը ետ մղեց:
III փուլ – Մայիսի 8-ին Կիպրոսի թագավորության նավատորմը (9 նավ) մոտեցավ քաղաքին: Ստեղծված պայմաններում հետագա դիմադրությունը համարելով անհեռանկար` քաղաքի բնակչության մի մասը և կայազորը այրեցին քաղաքը ու դաշնակից նավատորմի օգնությամբով հեռացան Կիպրոս:
Հայերը կորցրին մոտ 400, թշնամին` մոտ 3.000 զինվոր:

Կիլիկիան ողողված էր թշնամու հորդաներով, բայց, չնայած դրան, Հայկական բանակը, իր քաջարի առաջնորդների ղեկավարությամբ, շարունակում էր խելագար խիզախությամբ պայքարել այդ հեղեղի դեմ… 1322 թ-ի ապրիլին Պլատանա կիրճի ճ-մ-ում սպարապետ Բալդուին ու ջամբռլայն-ասպետ Հեթում Հեթումյանների գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (600) դարանը գցեց Մամլուքյան սուլթանության հերթական բանակին (6.000) և լիովին ոչնչացրեց…

…Այասը գրավվել էր ու ավերվել էր և թշնամին ըստ էության հասել էր իր նպատակին: Դրա համար էլ ավարով ծանրաբեռնված հակառակորդի բանակները աստիճանաբար բռնեցին նահանջի ուղին: Այդ ընթացքում, սակայն, Ղարամանյաններ էմիրության բանակին (մոտ 15.000) հաջողվեց գրավել Մոլևոն ամրոցը, իսկ արդեն մայիսին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 20.000) գրավեց Ադանան ու Ամուտա Թիլ ամրոցը և ավերեց դրանք: Թշնամին հեռանում էր, բայց իր խիզախությամբ գրեթե խելագարությամբ հասնող մի վերջին ընդհարում էլ տեղի ունեցավ նույն տարվա հունիսին…

Lion
10.06.2010, 07:47
Համարելով, որ ցամաքային ճանապարհով դժվար է սուլթանություն հասցնել հայ գերիներին ու թալանված բարիքները` մամլուքները Այասի մոտ ստեղծել էին մի հսկայական ճամբար, ուր և ծովով սուլթանություն տեղափոխելու համար նրանք կենտրոնացնում էին գերված հայերին: Հենց այստեղ հավաքված գերիներին էլ որոշեցին ազատել Նղրի տերերը:

Բաայց խնդիրն այն էր, որ, ուժերի ստեղծված հարաբերակցության պայմաններում հենց սկզբից էլ իրական չէր բաց դաշտային ճակատամարտում հաղթել Այասի մոտի ընդարձակ ճամբարում ամրացած թշնամուն, մանավանդ որ վերջինս ցանկացած պահին կարող էր համալրում ստանալ: Դրա համար էլ հայերը որոշեցին գործել խորամանկությամբ. անակնկալ ներխուժել թշնամու ճամբար, այնտեղ առաջացնել խառնաշփոթ և, դիմելով փախուստի ու իրենց հետևից տանելով թշնամու հիմնական ուժրին, դրանով իսկ հնարավորություն ընձեռնել գերիներին փախչել:…

1322 հունիս ջամբռլայն-ասպետ Հեթում Հեթումյանի ու նրա փոքր եղբայր Կոստանդինի, ինչպես նաև ասպետներ Օշին Հեթումյանի և Վահրամ Զուրիկի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (600 հեծյալ) անակնկալ հարձակվեց Այասիի մոտ տեղակայված Մամլուքյան սուլթանության բանակի (մոտ 2.000) ճամբարի վրա: Ստեղծված խառնաշփոթում հայ գերիների հիմնական մասին հաջողվեց ազատվել, բայց հենց իր` այս խիզախ հարձակումը գործած ջոկատի ճակատագիրը ողբերգականորեն դասավորվեց:

Մամլուքներին, որոնք անակնկալ հարձակման ենթարկված լինելուց զատ զրկվել էին նաև իրենց ավարի հիմնական մասից ու դրանից ավելի էին կատաղել, Մամեստիայի մոտ հաջողվեց ընդհուպ մոտենալ Այասից նահանջող հայերին: Այս պայմաններում հայերի վերջապահը կազմող 25 ռազմիկները Հեթումի և Կոստանդինի գլխավորությամբ փակեցին թշնամու ճանապարհը: Բռնկված անհավասար ու խենթորեն խիզախ այդ մարտում, մինչև վերջ կատարելով իրենց պարտքը Հայրենիքի ու զինակիցների նկատմամբ, թշնամու հսկայական ուժերի մեջ սեղմված մի բուռ հայերը բոլորն էլ ընկան` դրանով իսկ, սակայն, հնարավորություն տալով իրենց ջոկատի հիմնական մասին պոկվել թշնամուց և հեռանալ…

Կիլիկիան ողողած թշնամու ուժերը, որոնք ծանր վնաս էին պատճառել Հայոց թագավորությանը, այնուհանդերձ իրենք էլ զգալի կորուստներ էին կրել: Թշնամու վիճակը նաև բարդաացել էր նրանով, որ հենց նույն տարվա փետրվարին էլ մի բավականին լուրջ ապստամբություն սկսվեց հենց բուն սուլթանության սրտում` Եգիպտոսում: Մշտական ճնշումների ենթարկված քրիստոնեական համայնքը ապստամբել էր և սկսվել էին ընդհարումներ մահմեդականների հետ: Այս պայմաններում արդեն անհեռանկար համարելով իրենց հետագա ներկայությունը Հայոց թագավորության տարածքում` Մամլուքյան սուլթանության, Ղարամանյանների էմիրության և Թեմուրտաշի միացյալ բանակը հեռացավ Կիլիկիայի թագավորության տարածքից: Արդյունքում սուլթանությունում բռնկված ապստամբությունը հանգեց, բայց հայերի հետ պատերազմ վարելն էլ արդեն անհնար էր:

Արդյունքում հենց նույն տարում էլ սկսվեցին հաշտության բանակցություններ և Հայ-Մամլուքաղարամանաթեմուրտաշյան պատերազմն ավարտվեց: Արդյունքում Հայկական կողմը տարածքային կորուստներ չունեցավ, բայց դրա փոխարեն վճարեց խոշոր ռազմատուգանք և պարտավորվեց սահմանափակել հետագա շփումները Եվրոպական պետությունների հետ…

"...Իսկ մեր արևմտյան հարևանները, որոնք գիտեին տեղի ունեցող թեժ մարտերի մասին, մեզ շնորհակալական ջերմ խոսքեր էին հղում, բայց այդպես էլ երբեք օժանդակ ուժեր չուղարկեցին..."


Ջ.Ռ.Ռ. Թոլքեին

Lion
21.06.2010, 11:30
Պատերազմի ավարտը հնարավորություն տվեց հայերին շունչ քաշել և բուժել թշնամու կողմից հասցրած ծանր վերքերը: Ու թեև, ինչպես արդեն տեսանք, զոհվել էր ջամբռլայն-ասպետ Հեթում Հեթումյանը, սակայն պատանի արքայի խնամակալական խորհուրդը, թեկուզ արդեն երեք հոգու կազմով, առժամանակ շարունակեց գործել բավականին արդյունավետ: Այս հանգամանքը հնարավորություն տվեց համեմատականորեն արագ վերականգնել կորուստները և երկրի համար մի քանի տարի ապահովել խաղաղ ընթացք: Ընդ որում կարևոր էր նաև այն, որ հայերի հակառակորդների շարքերում առաջ էին եկել լուրջ խնդիրներ:

Մամլուքյան սուլթանությունը բավականին կորուստներ էր կրել և զգուշավոր սուլթանը չէր ցանկանում առանց ծայրահեղ անհրաժեշտության նոր պատերազմ սկսել: Իր հերթին Թիմուրտաշը վերջին պատերազմից հետո ավելի ու ավելի էր տարվում իր անկախամետ գաղափարներով, ինչը ստիպում էր նրան, զգուշանալով Իլխանությունից, առժամանակ զերծ մնալ հայերի դեմ նոր պատերազմից: Այս հանգամանքը զսպում էր նաև Ղարամանյանների էմիրությանը: Եվ ի վերջո պարզ չէր վիճակը նաև Իլխանությունում: Սկսած 1323-1324 թվականներից արդեն հասունացած և աստիճանաբար ինքնուրույնության ձգտող Աբու-Սաիդը սկսել էր նեղվել էմիր Չոբանի խիստ հսկողությունից ու ամենիշխանությունից: Պալատական ինտրիգաններն ու դավադիրներն էլ իրենց հերթին աստիճանաբար կրակի վրա յուղ էին ավելացնում, իսկ Թիմուրտաշի անկախամետ ձգտումներն էլ ավելի էին բարդացնում որոշակիորեն ուղղամիտ Չոբանի վիճակը: Արդյունքում ստացվեց այնպես, որ չափահաս դարձած Աբու-Սաիդը 1328 թ-ի գարնանը շնորհազրկեց Չոբանին, իսկ հետո էլ սպանել տվեց նրան: Հարվածի տակ ընկավ նաև չափից դուրս փառասեր Չոբանի որդին, քանի որ պարզվեց, որ հոր մահից հետո զուտ ինքն իրենով նա ոչինչ էլ չարժե: Հոր մահից հետո Թիմուրտաշը փախուստի դիմեց և փորձեց ապաստանել Մամլուքյան սուլթանությունում, սակայն Աբու-Սաիդի պահանջով նույն տարում էլ զգուշամիտ ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը, չցանկանալով փչացնել հարաբերությունները հզոր հարևանի հետ, ձերբակալեց մինչ այդ մեծ պատիվներով հյուրընկալած Թիմուրտաշին ու մահապատժի ենթարկեց:

Այս զարգացումները հնարավորություն տվեցին հայերին մի քանի տարի ազատ շունչ քաշել, սակայն դա դժբախտաբար երկար չտևեց. շուտով պարզվեց, որ հենց Հայոց թագավորության ներսում են հասունանում լուրջ խնդիրներ: Վերջին պատերազմից հետո եղբայրներ Օշին և Կոստանդին Հեթումյանները եռանդուն կերպով ձեռնամուխ էին եղել երկրի վերականգմանը և արքայական իշխանության ուժեղացմանը: Ընդ որում, զգալով, որ Եվրոպայից հայերին իրական օգնություն չի կարող գալ, իսկ մշտական օգնության խնդրանքներն էլ իզուր բորբոքում են մահմեդական հարևանների թշնամությունը, պատանի արքայի խնամակալական խորհուրդը կտրուկ սահամանփակել էր կապերը Արևմուտքի հետ: Այս հարցում Կոռիկոսի տերերի հետ լիովին համամիտ էր նաև Նղրի տեր Բալդուինը: Արդյունքում հայրենանվեր ու ազգային դիրքերի վրա կանգնած այս եռյակին մի քանի տարվա ընթացքում հաջողվեց ոտքի հանել երկիրը, թեև բուն թագավորության ներսում որոշակիորեն սրվեց պայքարը ունիթորների ու հակաունիթորների միջև: Արքայի խնամակալական խորհրդի ազդեցիկ անդամները միանշանակորեն կանգնած էին հակաունիթորների դիրքերում, սակայն ուժեղ էին նաև ունիթորները:

Lion
22.06.2010, 07:27
1326 թ-ին Օշինը իր աղջկիկ Ալիսին կնության տվեց պատանի արքային և դրանով իսկ ավելի ամրապնդեց ոչ միայն իր, այլև հակաունիթորների դիրքերը: Հուսահատության հասած ունիթորները դավադրություն կազմեցին` մի գիշերվա մեջ փորձելով ոչնչացնել ոչ միայն արքայի խնամակալական խորհրդի անդամներին, այլև հենց իրեն` Լևոն IV-ին: Սակայն դավադրությունը բացահայտվեց և անսահմանորեն վճռական տրամադրված պայլ Օշին Հեթումյանը հասցրեց ջախջախիչ պատասխան հարված: Դավադրության մի շարք ազդեցիկ ղեկավարներ ձերբակալվեցին ու նրանց մեծ մասը ոչ պաշտոնական մահապատժի ենթարկվեց: Թվում էր, թե երկրի ուժն ու միասնությունը վերականգնված են, սակայն դաժան հաշվեհարդարը այս անգամ էլ կասկածներ առաջացրեց հենց իր` Լևոն IV-ի մոտ: Արդեն գրեթե չափահաս դարձած այս արքային աստիճանաբար սկսել էր թվալ, թե Օշինը ձգտում է ինքը դառնալ արքա: Բացի այդ Լևոնը ինքը ավելի շատ հարում էր ունիթորներին և այդ հանգամանքը ևս չէր ավելացնում նրա համակրանքը Կոռիկոսի տերերի` իր հարազատ քեռիների, նկատմամբ:

Արդյունքում 1329 թ-ի հունվարի 26-ին Լևոն IV-ի պահակախումբը Ադանայում անակնկալ կերպով ձերբակալեց Օշին և Կոստանդին Հեթումյաններին ու հենց նույն գիշեր էլ գլխատեց: Տաղանդավոր այս մարդկանց մահով Հայոց պետականությունը մեծ կորուստներ կրեց, առավել ևս, որ արդեն բացարձակ իշխանության հասած Լևոնը ոչ երկիր կառավարելու փորձ ու հմտություններ ուներ, ոչ էլ զորավարական տաղանդ ու պետական մտածելակերպ: Տմարդի ու դաժան այս արարքը իր դերով, նշանակությամբ ու հատկապես հետևանքներով նմանվում էր Մուշեղ Մամիկոնյանի սպանությանը հեռավոր 376 թ-ին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Հայոց թագավորությունը ծանր հարված ստացավ և դա պատճառներից մեկը հանդիսացավ նրա անկման: Ընդ որում անմիտ քինախնդրության մեջ Լևոնը այնքան հեռուն գնաց, որ Օշինի գլուխը ուղարկեց մամլուքների սուլթանին, իսկ Կոստանդինի գլուխը` մոնղոլներին: Այս արարքների համար Լևոն IV-ը վաստակեց “Մեղասգործ” մականունը, որն ավելի ամրապնդվեց այն բանից հետո, երբ աներոջ սպանությունից կարճ ժամանակ անց նա սպանել տվեց նաև իր երիտասարդ կնոջը: 1329 թ-ը Հայոց թագավորության համար երկրի ղեկավարների արյունով էր սկսվել, սակայն ավելի մեծ դժբախտությունները դեռևս առջևում էին…

Lion
23.06.2010, 07:33
Հակաունիթորների առաջնորդներին ոչնչացնելուց հետո Լևոն IV-ը մեկուսացրեց Բալդուին Հեթումյանին, որից հետո բացահայտորեն անցավ ունիթորների կողմը և ակտիվ հարաբերություններ սկսեց Արևմուտքի հետ: Թագավորության պայլ նշանակվեց Լևոն II-ի դուստր Զաբելի ու Կիպրոսի արքա Ամորիի (1306-1310) որդի Ջիվան Լուսինյանը, իսկ նրա եղբայրը Բոհեմունդը դարձավ մարաջախտ: Ջիվանը ամուսնացավ Քարթլիի արքա Գեորգի V-ի (1314-1346) աղջիկ Սուլթանիայի հետ, իսկ Բոհեմունդը` Նղրի տեր Բալդուին Հեթումյանի աղջիկ Ֆիմինի հետ: Ընդ որում վերջին ամուսնությամբ Լևոն IV-ը ուղղակիորեն ձգտում էր իր ազդեցությանը ենթարկել Նղրի տիրոջը: Սակայն երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող պաշտոններին հայտնված մարդիկ մեծ հաշվով ընդամենը խղճուկ ծաղրապատկերներն էին իրենց հզոր նախնիների. Կիպրոսում մեծացած, լիովին եվրոպականացված և հայոց շահերին խորթ Լուսինյան եղբայրները չէին, որ պետք է պաշտպանեին Հայոց թագավորությունը, այն դեպքում, երբ իր ամենիշխանությունից հղփացած Լևոնը ևս ոչ միայն ոչ մի քայլ չէր ձեռնարկում թագավորության գլխին կուտակված ամպերը ցրելու համար, այլև ավելի էր ծանրացնում իրավիճակը: Հայոց թագավորության ղեկին հայտնված ապաշնորհ պաշտոնյաների դժգույն շարքում այս ժամանակաշրջանում երևի թե միակ լուսավոր կետն ու բացառությունը սպարապետ նշանակված Լևոն Հեթումյանն էր` Սմբատ Սպարապետի աղջիկ Մարիունի և Կոստանդին I-ի որդին:

Իսկ Հայոց թագավորության ռազմա-քաղաքական դրությունը օրեցօր բարդանում էր: Անհեռատես Լևոն IV-ը, որը Օշինի գլուխն ուղարկել էր մամլուքների սուլթանին ու դրանով ընդամենը հագուրդ էր տվել իր չարությանը, նույնիսկ չէր էլ մտածել, թե հարևան երկրում իրականում ինչպես կընկալվի իր քայլը: Իսկ քայլն իրոք որ Հայոց արքայի ուզած ձևով չէր ընկալվել: Լևոնը կարծում էր, թե Օշինի գլուխը մամլուքներին ուղարկելով նա կշահի վերջիններիս համակրանքը, բայց ստացվեց ուղիղ հակառակը. Օշինը վերջին պատերազմից հետո կնքված հաշտության գլխավոր մասնակիցն էր: Ավելին, նա յուրօրինակ մի գրավական էր այն բանին, որ Հայոց թագավորությունը այլևս չի դիմի Եվրոպայի երկրներին և մամլուքների դեմ հերթական խաչակրաց արշավանքի դրդիչ չի հանդիսանա: Այս պայմաններում Լևոնի քայլը մամլուքների կողմից ընկալվեց որպես բացահայտ մի մարտահրավեր: Դժբախտաբար Լևոն IV-ը այսքանը չէր մտածել և անհեռատես իր այս գործողություններով չարաբաստիկ այդ տարում էլ ապաշնորհ այս արքան Հայոց թագավորության համար սկիզբ դրեց նոր ու խիստ ծանր մի պատերազմի…

Lion
28.06.2010, 07:55
Հայ-Մամլուքաղարամանյան II պատերազմ
(1330-1337)

1330 թ-ի նոյեմբերի 25-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 20.000) ծովից հարձակվեց Կիլիկիայի թագավորության վրա, բայց սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) Այասի ճ-մ-ում ջախջախեց վերջինիս: Շուտով, սակայն, պարզվեց, որ սա միայն սկիզբն էր: 1331 թ-ի գարնանը թշնամին արդեն ավելի մեծ ուժերով ծովից կրկնեց հարձակումը և այս անգամ արդեն կարողացավ գրավել Այասը սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության համառորեն պաշտպանվող բանակից (մոտ 1.000):

Գրավելով Այասը` Հայոց թագավորության կարևորագույն քաղաքներից մեկը, Մամլուքյան սուլթանությունը առժամանակ դադարեցրեց ակտիվ մարտական գործողությունները և սկսեց ամրապնդվել ձեռք բերած դիրքերում: Մարտական գործողություններում ի հայտ եկավ հարաբերականորեն երկարատև մի դադար, որը, սակայն, Հայոց արքան որևէ կերպ չօգտագործեց հօգուտ իր երկրի: Ավելին, 19 տարեկանում այրիացած արքան, մի կողմ թողած իր երկրի հոգսերը, լիովին նվիրվել էր հերթական ամուսնության հարցին: Եվ ահա 1332 թ-ի գարնանը Լևոն IV-ը մեծ հանդիսավորությամբ տոնեց իր երկրորդ ամուսնությունը Սիցիլիայի արքա Ֆեդերիկո II-ի (1295-1337) դուստր Էլեոնորայի հետ: Ընդ որում, օգտագործելով առիթը, Լևոնը արդեն պաշտոնապես ընդունեց կաթոլիկությունը և սկսեց հալածել հակաունթորներին: Այս ամուսնությունից հետո, իրեն խորհրդատու կարգելով մի շարք եվրոպացիների ու կաթոլիկություն ընդունած հայերի, հերթական խաչակրաց արշավանք կազմակերպելու խնդրանքով Հայոց արքան շարունակեց դիմումներ հղել Հռոմի պապին ու Եվրոպական արքունիքներին: Սակայն այս ամենը որևէ օգուտ չտվեց հայերին, իսկ Ֆրանսիայի արքայի դեսպաններին, որոնք Կահիրեում փորձել էին որոշակիորեն մեղմել մամլուքների սուլթանի դիրքորոշումը, վերջինս ուղղակի կոպտեց ու վռնդեց իր երկրից…

Lion
30.06.2010, 11:37
Ապաշնորհ և անգործունյա արքայի վարքագիծը ի վերջո հասցրեց նրան, որ նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրեցին թագավորության հասարակ բնակիչները: 1335 թ-ի մարտին Այասի բնակչությունը ապստամբեց ու, ջարդելով մամլուքներին, վտարեց նրանց քաղաքից: Թշնամին նոր ուժեր շարժեց Այասի ուղղությամբ, բայց սրանց էլ պարտության մատնեց արդեն սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության կանոնավոր բանակը (մոտ 10.000): Ու թեև ձեռք բերվեց փայլուն հաջողություն, սակայն ընդհանուր ապաշնորհ կառավարումը այն լրոիվին զրոյի հավասարեցրեց:

1335 մայիսի սկզբին Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 10.000) ասպատակեց Մոլևոն ամրոցի շրջակայքը և նահանջեց: Բայց ավելի ծանր էր հարձակումը մյուս ուղղությունից: 1335 մայիսի 5-ից 8-ը սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 40.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության հակահարձակման անցած բանակը (մոտ 80.000) գրավեց Այասը, Մամեստիան, Ադանան ու Տարսոնը Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 3.000):

Երկրի համար ստեղծվեց բացառիկորեն ծանր մի իրավիճակ, իսկ թշնամին սկսեց մոտենալ Հայոց թագավորության մայրաքաղաքին: Բարեբախտաբար 1335 մայիսի 12-ին Սիսի ճ-մ-ում Լևոն IV Մեղսագործի և սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) կարողացավ պարտության մատնել Մամլուքյան սուլթանության առաջխաղացող բանակին (մոտ 50.000) և դուրս շպրտել նրա մնացորդներին երկրից: Սակայն պատերազմը ամենևին էլ վերջացած չէր:

1336 գարնանը սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 40.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության (մոտ 80.000, որից 40.000 հեծյալ) և Ղարամանյանների էմիրության (մոտ 20.000) միացյալ բանակը նոր ու ավելի դաժան ասպատակության ենթարկեց Կիլիկիայի թագավորության տարածքը: Ընդ որում այդ ընթացքում Ղարամանյաններին հաջողվեց գրավել Մոլևոն ամրոցը, իսկ մամլուքներին` հայրենասեր ուժերի կենտրոնը հանդիսացող Նղրը:

Հայերը սեղմված էին երկիրը ողողած մեծաթիվ հորդաների միջև և նույնիսկ մտածել իսկ չէին կարող բաց ճակատամարտի մասին: Միակ հույսն ու ապավենը լեռնային-պարտիզանական պայքարն էր, բայց այդ դեպքում էլ մշտական հարվածի տակ էր մնում Դաշտային Կիլիկիան: Ստեղծված բացառիկ ծանր իրավիճակում չտեսնելով այլ ելք` Լևոն IV-ը իր քարտուղար Վասիլին և մոռացությունից հանված Բալդուին Հեթումյանին ուղարկեց Կահիրե` հաշտության բանակցություններ վարելու: Բայց քինախնդիր մամլուքները այս անգամ ամենևին էլ չէին պատրաստվում հեշտ լուծում տալ հարցին: Նրանք ձերբակալեցին Հայոց արքայի դեպաններին և բանտարկեցին իրենց ամրոցներից մեկում, որից հետո կրկին անցան հարձակման...

Lion
01.07.2010, 08:33
1337 թ-ի գարնանը սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 50.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 100.000, որից 50.000 հեծյալ) գրավեց Այասը, Մամեստիան, Ադանան, Տարսոնը, ինչպես նաև Կովառայ (վերջինը` Ջահան գետի ափին), Հումուս, Թիլ Համտուն և Սարվանդիքար ամրոցները Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 8.000): Այս ընթացքում հարվածի տակ ընկան նաև Կիլիկիայում ռազմակետեր ունեցող ռազմա-վանական օրդենները. թշնամին Հիվանդախնամների օրդենից (մոտ 700) գրավեց Կյուրոս ամրոցը, իսկ Տևտոնյան օրդենից (մոտ 700)` Հառնին:

Եվ միայն այս ամենից հետո էր, որ հավաքելով ցրված ուժերը, Մամլուքյան սուլթանության, բանակը հեռացավ Կիլիկիայի թագավորության տարածքից: Այս ընթաացքում Բալդուինը բանտարկության մեջ արդեն կնքել էր իր մահկանացուն, դրա համար էլ 1337 թ-ի ամռանը արդեն միայն Հայոց արքայի քարտուղար Վասիլը ազատ արձակվեց և կնքվեց հաշտություն կամ, ավելի ճիշտն ասած, մամլուքները թելադրեցին հայերին հաշտության պայմանները: Հայ-Մամլուքաղարամանյան II պատերազմն ավարտվեց, որի արդյունքում Ջահան գետից արևելք ընկած տարածքները անցան Մամլուքյան սուլթանությանը:

Հաշտությունը բացառիկ ծանր էր հայերի համար: Բացի այն, որ Հայոց թագավորությունը հսկայական տարածքային կորուստներ կրեց, վերջինս զրկվեց նաև իր արևելյան բուֆերային տարածքներից ու Ամանոսյան լեռնաշղթայի պաշտպանությունից: Նախկինում արևելքից հարձակված թշնամուն հայերը կարողանում էին դիմադրել լեռներում ու դրանով մեծապես դժվարացնում էին վերջինիս առաջխաղացումը: Բացի այդ, նույնիսկ լեռնաշղթան անցնելուց հետո էլ թշնամին դեռ պետք է բավականին տարածք անցներ, Հայոց թագավորության կենտրոնական շրջաններ ներխուժելու համար: Իսկ այժմ Ջահան գետի ափերին տեղակայված թշնամու ուժերը կարող էին միանգամից մուտք գործել Կիլիկիայի թագավորության կենտրոնական շրջաններ, այսինք թշնամու սպառնալիքը դառնում էր ոչ միայն մշտակա, այլև` իրական ու չափազանց վտանգավոր…

“Իր կաթոլիկամետ քաղաքականությամբ Լևոն Մեղսագործը դաշույնահարեց Կիլիկիայի թագավորությունը: Լևոնը չհասկացավ, որ ինքը կործանում է այն երկիրը, որը իր նախնիները ձեռք են բերել բազում զոհերի գնով: Եվ աշխարհասասան փոթորիկների խաչմերուկում առնականացած Կիլիկիայի թագավորությունը սկսեց տկարանալ ու արյունաքամ լինել”,- սրտի խորը կսկիծով այս ամենին արձագանքում է Հայկ Խաչատրյանը…

Lion
08.07.2010, 11:24
Մամլուքյան սուլթանության հետ կնքված ծանր հաշտությունը այդպես էլ դաս չեղավ Հայոց թագավորության ղեկավար կազմի համար: Հատկապես ակտիվ էր տրամադրված Լևոն IV-ը, որը, չնայած խաչելության ու Ավետարանի վրա տված երդմանը, դրանից հետո էլ շարունակեց շփումները Եվրոպայի հետ և խաչակրաց արշավանք կազմակերպելու կոչերը: Այս ամենը, իհարկե, գաղտնի չմնաց մամլուքներից, որոնք սկսեցին պատրաստվել նոր պատերազմի:

Ընդ որում հարկ է նշել, որ, սկսած 1336 թ-ից, երբ Աբու-Սաիդը զոհ գնաց պալատական ինտրիգներին, Իլխանությունը, որպես միասնական պետություն, փաստացի արդեն դադարեցրել էր իր գոյությունը: Դրանից հետո երկար տարիներ շարունակ նախկին Իլխանության ազդեցիկ զորավարները դաժան պայքար սկսեցին իշխանության համար և, այդպես էլ չհասնելով որևէ հաջողության, վերջնականապես ոչնչացրին մոնղոլական իշխանությունը: Սա կարևորվում էր այն առումով, որ, սկսած այս ժամանակներից և մինչև Լենկ-Թեմուրի արշավանքների սկիզբը (1386 թ.), Մամլուքյան սուլթանությունը դարձավ Մերձավոր Արևելքի ամենուժեղ պետությունը` առանց որևէ իրական հակակշռի: Փաստորեն մի քանի տասնամյակ շարունակ ստեղծվեց միաբևեռ Մերձավոր Արևելք, ինչն ավելի ծանրացրեց հայերի վիճակը: Ընդ որում իրավիճակը առավել բարդանում էր նրանով, որ նույն 1338 թ-ին էլ, օգտվելով Իլխանությունում տիրող անիշխանությունից և փոխադարձ գզվռտոցից, Մամլուքյան սուլթանության ջանքերով Հայաստանի արևմուտքում (Սեբաստիա, Մելիտե, Անդրեփրատյան Ծոփք և այլն) ու Կապադովկիայի արևելքում ստեղծվեց թուրքմենական ծագում ունեցող Արաթենյանների էմիրությունը: Լինելով բավականին թույլ և մշտապես ենթարկված լինելով Իլխանությունում իշխանության ձգտող կամ հասած այս կամ այն ուժի հարձակմանը, այս էմիրությունը լիովին հանձնվեց Մամլուքյան սուլթանությանը և դարձավ վերջինիս հավատարիմ դաշնակիցը: Իսկ դա նշանակում էր, որ, ինչպես և տարիներ առաջ, այս անգամ ևս հայերը ստիպված էն պայքարել երկու ճակատով:

Վտանգը, սակայն, որոշակիորեն թուլացավ այն բանից հետո, երբ 1340 թ-ի դեկտեմբերի վերջին ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը` “Բահրի” սուլթաններից թերևս ամենահաջողակն ու երկար իշխածը, ի վերջո մահացավ: Սա որոշակիորեն սրեց սուլթանության ներքաղաքական վիճակը և հնարավորություն տվեց հայերին որոշ ժամանակ շահել:

Բանն այն էր, որ, եթե իր իշխանության առաջին շրջանում այս սուլթանը հաջողությամբ խոչընդոտում էր մամլուքների քաղաքական ակտիվացմանը, ապա վերջին շրջանում դա սկսեց դառնալ ավելի ու ավելի դժվար: Ծանր պատերազմը հայերի դեմ պահանջում էր նորանոր զինական ուժեր, իսկ սուլթանության արաբ բնակչությունը, ունենալով ցածր մարտական որակներ, ի վիճակ չէր բավարարել այս պահանջարկը: Սրանից դրդված` ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը վերջին տարիներին ստիպված էր եղել գնել մամլուքների նորանոր խմբաքանակներ: Եվ քանի որ մամլուքների “մոնղոլական” շուկան գործնականում արդեն սպառվել էր, քանի որ բոլոր առկա ուժերը մոնղոլները ներառել էին Իլխանությունում սկսված քաղաքացիական պատերազմում, ` “կովկասյան” շուկան ավելի էր մեծացրել իր առաջարկը: Հետաքրքիր է նշել, որ օբյեկտիվ գործոններով պայմանավորված այլևայլ հանգամանքների շարքում “կովկասյան շուկայի” հաջողությունների հարցում մեծ էր նաև վրաց ազնվականների դերը, որոնք գրեթե բացահայտ ձևով զբաղվում էին ոչ միայն իրենց հպատակների վաճառքով, այլև` հսկայական եկամուտներ բերող իսկական մարդաորսությամբ և մարդավաճառությամբ...

Lion
08.07.2010, 15:52
Այսպես թե այնպես, սակայն, ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդի մահվան պահին արդեն իսկ ստեղծվել էր աննկատ, սակայն իրական մի իրավիճակ. “Բուրջիներ”-ի կորպուսը փաստացի արդեն վերականգված էր ու մեծ ազդեցության էր հասել, իսկ սրան հակառակ, “Բահրիներ”-ը թուլացել էին: Զրկված լինելով համալրման թարմ հոսքից` համեմատականորեն ավելի քիչ հալածանքների ենթարկված “Բահրիներ”-ը վերջին տասնամյակներում վերածվել էին մանր ու միջին հողատեր ազնվականների: Փաստորեն, դադարելով ըստ էության լինել “մամլուք”, “Բահրիներ”-ը ընդամենը վերածվել էին իշխող դասակարգի միջին շերտը զբաղեցնող մի խմբի, ինչը նախկինի համեմատ էականորեն թուլացրել էր նրանց դիրքերը:

Այսպիսով, ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդի մահվան ժամանակ արդեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Մամլուքյան սուլթանությունում իրար դեմ էին դուրս եկել ոչ ուժեղ, բայց հաստատուն ու որոշակի իշխանություն ունեցող “Բահրիներ”-ը և ուժեղ ու օրեցօր ուժեղացող, բայց առայժմ ոչ հաստատ ու առանց իրական իշխանության “Բուրջիներ”-ը:

Ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդը իրենից հետո թողել էր գահի նկատմամբ իրենց իրավունքները հիմնավորելու ի վիճակի 6 որդիներ, որոնք իրենց երկարակյաց հոր մահից հետո, հաշվի չառնելով ավագության հանգամանքը և դառնալով ներքաղաքական ուժերի գործիքը, ձեռնամուխ եղան գահակալական պայքարի...

1340 թ-ի դեկտեմբերի վերջին նոր սուլթան հռչակվեց հանգուցյալի 19-ամյա ավագ որդին` ալ-Մանսուր Սեյֆ-էդ-Դին Աբու-Բաքր իբն-Մուհամմեդը (1340-1341): Սակայն չէր հասցրել դեռ նոր սուլթանը ամրապնդվել գահին, երբ “Բուրջիներ”-ը գահընկեց արեցին ու սպանեցին նրան: Նոր սուլթան հռչակվելով սպանվածի 7-ամյա եղբայր ալ-Աշրաֆ Ալ-էդ-Դին Քուչուկին (1341-1342)` “Բուրջիներ”-ի իրական իշխանությունը կենտրոնացրեցին իրենց ձեռքում: Սակայն տարիներով ձեռք բերած աննկատ, սակայն իրական նվաճումները “Բահրիներ”-ը չէին պատրաստվում այդքան հեշտորեն զիջել և հենց հաջորդ տարվա սկզբին նրանց հաջողվեց սպանել սուլթանին: Զարգացնելով նախաձեռնությունը` “Բահրիներ”-ը սուլթան հռչակեցին վերջինիս եղբորը` ան-Նասր Շահիբ-էդ-Դինի Ահմեդին (1342):

Պատասխան քայլի հերթը “Բուրջիներ”-ինն էր և նրանք չհապաղեցին: Չանցած էլ մի քանի շաբաթ` վերջններս կարողացան սպանել գործող սուլթանին և նոր սուլթան հռչակել իրենց հերթական դրածո եղբորը` աս-Սալիհ Իմադ-էդ-Դին Իսմաիլին (1342-1345): Այս անգամ “Բուրջիներ”-ը կարողացան գոնե որոշակի ժամանակով գահի վրա պահել իրենց թեկնածուին և ամրապնդել սեփական դիրքերը: Սակայն “Բահրիներ”-ը դեռևս ամենևին էլ չէին համարում, որ իրենց գործը տանուլ է տրված և սպասում էին միայն հարմար առիթի…

Այս ամենը կտրուկ անկայունացրեց Մամլուքյան սուլթանության ներքաղաքական դրությունը և թույլ տվեց հայերին մի քանի տարի խաղաղություն վայելել: Սակայն դժբախտաբար այս անգամ էլ ոչ միայն ի նպաստ երկրի չօգտագործվեց այդ ժամանակը, այլև հենց իրենք` հայերը, մուտք գործեցին ներքաղաքական ցնցումների ծանր մի փուլ...

Lion
09.07.2010, 08:45
1342 թ-ի օգոստոսի լույս 28-ի գիշերը այդպես էլ անժառանգ մնացած Լևոն IV-ը Սիսի արքայական դղյակում հանկարծամահ եղավ: Նրա մահից անմիջապես հետո Էլեոնորան հեռացավ Կիլիկիայից, որից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայոց թագավորությունում իշխանության գլուխ կանգնեցին Լուսինյան եղբայրները` պայլ Ջիվանը և մարաջախտ Բոհեմունդը: Երկրի առջև սուր կերպով կանգնեց թափուր գահը լրացնելու հիմնախնդիրը, քանի որ ոչ միայն արքան իրենից հետո ժառանգ չէր թողել, այլև` վերջինս չուներ նաև արական գծով մոտիկ ազգականներ: Բայց մահվանից անմիջապես առաջ կազմած իր կտակում Լևոնը որպես իրեն հաջորդ էր նշանակել Լուսինյան եղբայրներից երրորդին` Կոստանդնուպոլսում գտնվող Գվիդոն (Գի) Լուսինյանին:

Թեկնածությունը, համենայն դեպս գոնե ձևական առումով, կարծես թե ամենահարմարն էր: Գվիդոնը Լևոն II-ի աղջկա որդին էր` հասուն ու ձևավորված մի այր: Ավելին, երկար տարիներով ապրելով ու գործելով Բյուզանդիայում`Գվիդոնը այստեղ հասել էր մեծ ազդեցության և աչքի էր ընկել ոչ միայն իր խոհեմությամբ, այլև զորավարական դրական հատկանիշներով: Երկար տարիներ նա վարում էր Մակեդոնիայի Փերես գավառի կուսակալի պաշտոնը և ամուսնացած էր կայսր Հովհաննես VI Կանտակուզենեսի (1341-1345) եղբոր դստեր հետ: Սակայն արքայության այս թեկնածուն ուներ նաև թերություններ` հաճախ նա չափազանց խիստ էր, հակված էր ուժային լուծումների, որոշակիորեն սահմանափակ մտածողություն ուներ և, ամենալուրջ թերությունը Կիլիկիայի պայմաններում, մոլեռանդ կաթոլիկ էր: Բացի այդ, ինչն է որոշակիորեն հետաքրքիր, Գվիդոնը ինքն էլ առանձնապես ցանկություն չուներ դառնալ Հայոց արքա և միայն եղբայրների ճնշման տակ էր, որ նա ի վերջո համաձայնեց: Սակայն նոր արքայի ժամանումը մի քանի ամիս հետաձգվեց և այդ ընթացքում թագավորությունը փաստացի շարունակեցին ղեկավարել նրա փոքր եղբայրները` Ջիվան և Բոհեմունդ Լուսինյանները: Իսկ մամլուքները, որոնք հասել էին որոշակի կայունության, հենց այս ժամանակ էր, որ որոշում ընդունեցին վերսկսել մարտական գործողությունները հայերի դեմ…

Lion
13.07.2010, 07:34
Հայ-Մամլուքաղարամանյան III պատերազմ
(1342-1375)

1342 թ-ի աշնանը Ջիվան Լուսինյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 40.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության ու Ղարամանյանների էմիրության միացյալ բանակը (մոտ 80.000) ասպատակեց Կիլիկիայի թագավորության տարածքը և նահանջեց: Սա սկիզբն էր երկարատև ու ծանր հերթական մի պատերազմ…

1343 թ-ի ամռան Ջիվան Լուսինյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 40.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության ու Ղարամանյանների էմիրության միացյալ բանակը (մոտ 80.000) կրկին ասպատակեց Կիլիկիայի թագավորության տարածքը և նահանջեց: Երկիրը պատերազմի մեջ էր, բայց արքան դեռևս բացակայում էր: Այս պայմաններում Ջիվանը արդեն սկսել էր մտմտալ հենց իրեն արքա կարգելու ուղղությամբ, բայց նրա այս մտադրությանը վիճակված չէր կյանքի կոչվել: Հենց 1343 թ-ի ամռանն էլ նա զոհ գնաց հակաունիթորների դավադրությանը: Եվ միայն սրանից հետո էր, որ իր անունը փոխած Լուսինյան եղբայրներից կրտսերը` Կոստանդին II-ը (1342-1344) հայերի ոչ այնքան բուռն, բայց այնուհանդերձ համաձայնությամբ հռչակվեց Կիլիկիայի թագավորության արքա: Նոր արքան երկիր ժամանեց 1343 թ-ի աշնան սկզբին և իր հետ բերեց ոչ միայն ընդգծված արևմտամետ բարքեր ու սովորություններ, այլ նաև` 300 հոգանոց` հիմնականում ֆրանսիացիներից կազմված մի մարտունակ պահակախումբ:

Սիսում հաստատված Կոստանդին II-ը միանգամից որդեգրեց ընդգծված արևմտամետ քաղաքականություն, սկսեց քարոզել կաթոլիկություն և հալածանքներ սկսեց հակաունիթորների նկատմամբ` սրելով թագավորության ներքաղաքական դրությունը: Փաստորեն նորընծա արքան Կիլիկիայի թագավորությունը դիտարկում էր ընդամենը որպես միայն Լուսինյանների ֆրանսիական տիրույթներից մեկը և, ձգտելով կտրել այն հայ իրականությունից, նպատակ ուներ դարձնելու այն եվրոպական արևելյան քաղաքականության ընդամենը մի գործիք: Բացի այդ նորընծա արքան երկրի ղեկավար բոլոր պաշտոններին նշանակեց հայ իրականությունից կտրված եվրոպացիների` դրանով իսկ վերջնականապես իր դեմ տրամադրելով սեփական հպատակներին: Մի խոսքով, գահակալությունից արդեն մի քանի ամիս անց Կոստանդինը հասավ նրան, որ սեփական արքայից դժգոհ մնացին թագավորության գրեթե բոլոր հպատակները, բացառությամբ, իհարկե, կաթոլիկությունն ընդունած փոքրաթիվ հայերի և ղեկավար պաշտոնների հասած եվրոպացիների:

Դժգոհների մեջ իրենց վճռականությամբ և անզիջում կեցվածքով հատկապես առանձնանում էին հակաունիթորները, որոնք այդ տարիներին շատ ուժեղ էին և վայելում էին Կիլիկիայի բնակչության բացարձակ մեծամասնության աջակցությունը: Բայց օբյեկտիվ գործոններով պայմանավորված հակաունիթորների ուժեղության կարևորագույն գրավականներից մեկն էլ այն էր, որ նրանց ղեկավարում էին վճռականորեն տրամադրված մարդիկ` 1320 թ-ին մահացած հայրենանվեր Հեթում սպարապետի որդին` Կոռիկոսի տերը, խիստ գործունյա և լայնախոհ Օշին Հեթումյանը, ինչպես նաև հանգուցյալ Բալդուինի որդի Կոստանդինը` իր ռազմական ընդունակություններով աչքի ընկնող Նղրի հերթական տերը և հայոց ապագա արքան...

Lion
20.07.2010, 07:37
1344 թ-ին լարվածությունը Հայոց թագավորության ներսում ավելի ուժեղացավ և բանը հասավ նույնիսկ նրան, որ Կոստանդին II-ը Սիսից տեղափոխվեց Ադանա: Փորձելով գոնե որևէ կերպ հասնել միանձնյա ու իրական իշխանության և կյանքի կոչել իր ծրագրերը` Հայոց այս կաթոլիկ արքան հաշտություն կնքելու պատրվակով հրավերներ ուղարկեց հակաունիթորներին` պատվիրելով վերջիններիս նոյեմբերի կեսերին հավաքվել Ադանայում:

1344 նոյեմբերի 17-ին հակաունիթորների հիմնական առաջնորդներն արդեն Ադանայում էին: Հենց նույն օրը երեկոյան էլ Կոստանդին II-ը արքայական դղյակում ընդունեց հակաունիթորներին և, չկարողանալով համաձայնության գալ նրանց հետ, հրամայեց իր պահակախմբին ձերբակալել վերջիններիս: Սակայն հայկական յուրօրինակ “Բարդուղոմեոսյան գիշեր” կազմակերպելը այս անգամ չստացվեց, ընդ որում ոչ միայն չստացվեց, այլև շուռ եկավ իր իսկ կազմակերպիչների դեմ: Իրադարձությունների մանրամասները մեզ չեն հասել, բայց արդյունքը հայտնի է. Օշին Հեթումյանի, Կոստանդին Հեթումյանի և վերջինիս եղբայր Հեթումի գլխավորությամբ զենքի դիմած հակաունիթորները ոչ միայն գլխովին ոչնչացրեցին ֆրանսիական պահակախումբը (այս վարձկաններից և ոչ մեկը չփրկվեց), այլև սպանեցին հենց իրեն` անհաջողության մատնված այս գործողությունը կազմակերպած Կոստանդինին: Ադանայի արքայական դղյակը հիշեցնում էր իսկական սպանդանոց, սակայն ոչ պակաս բարդ մթնոլորտ էր տիրում նաև երկրում: Ողջ թագավորությունով մեկ սկիզբ էր առել ունիթորների իսկական մի որս: Ողջ մնացած եղբայրներից վերջինը` Բոհեմունդը, հազիվ փրկվեց և այն էլ շնորհիվ միայն իր կնոջ, որը Կոստանդին Հեթումյանի քույրն էր: Ծանր բաժին հասավ նաև Ջիվան Լուսինյանի ընտանիքին: Ադանայի իրադարձություններից անմիջապես հետո հակաունիթորները ձերբակալեցին ու Կոռիկոսում բանտարկեցին Սուլթանիային ու նրա որդիներին` հնգամյա Բոհեմունդին և երկամյա Լևոնին: Սակայն հետագայում պարզվեց, որ նորընծա արքան այնքան էլ հակված չէր վնաս հասցնել իր իշխանության տակ հայտնված անպաշտպան կնոջն ու նրա երեխաներին և հետագա բարդություններից խուսափելու համար իր վերջո այնպես արեց, որ Սուլթանիան ու նրա որդիները կարողացան փախչել ու ապաստանել Կիպրոսում:

Lion
21.07.2010, 08:10
Այսպիսով վճռականորեն տրամադրված հակաունիթորները վերջնականապես իրենց ձեռքը վերցրեցին իշխանությունը Հայոց թագավորությունում. հենց հաջորդ իսկ օրը Օշին Հեթումյանի և մյուս հակաունիթորների աջակցությամբ ու համաձայնությամբ Կիլիկիայի թագավորության արքա դարձավ Նղրի տեր Կոստանդինը` Կոստանդին III-ը (1344-1363): Հայոց սպարապետ հռչակվեց արքայի եղբայրը` Հեթում Հեթումյանը: Կյանքը և հետագա զարգացումները ցույց տվեցին, որ ընտրությունն այս անգամ ավելի քան հաջող էր: Իր հոր արժանի զավակը հանդիսացած Կոստանդին III-ը հաջող մարտական գործողություններով կարողացավ որոշակիորեն շտկել ծանր վիճակում հայտնված Հայոց թագավորության ռազմա-քաղաքական դրությունը և ուժերի ահռելի անհավասարության պայմաններում արժանի դիմադրություն կազմակերպել թշնամուն: Հատկանշական է, որ իր թագավորության գրեթե ողջ ընթացքում Կոստանդին III-ը այդպես էլ համարյա չեղավ Սիսում, այլ հաստատվելով երկրի սահմանամերձ շրջաններում, գործուն կերպով կազմակերպեց սեփական թագավորության պաշտպանությունը:

Մի քանի խոսքով անդրադառնանք նաև Նղրի տերերի ծագմանը: Իրականում Նղրի տերերը հանդիսանում էին Հեթումյանների մի ճյուղը, այսինքն արքայական թագավորական տան հետ վերջիններս ունեին ընդհանուր նախնի` Հեթումյանների Նղրի ճյուղի փաստացի հիմնադիր հանդիսացած Կոստանդին իշխանը (1285-1307) Լամբրոնի իշխան Վասակի (1250-1285) փոքր որդին էր, որը թողել էր Լամբրոնը մեծ եղբորը և հաստատվել էր Նղրում:

Դեռևս XI-րդ դարում, երբ Հեթումյանները ժամանել էին Կիլիկիա, նրանք հաստատվել էին Լամբրոն ամրոցում և այս ժամանակից սկսած էլ հենց ամրոցը դարձրել էին տոհմի կարևորագույն հենակետերից մեկը: Սակայն 1130 թ-ին Լամբրոնում իշխող Հեթումյան հերթական իշխան Հեթումի (1112-1143) փոքր որդի Սմբատը հաստատվեց Պապեռոն ամրոցում և, իշխելով այստեղ մինչև 1152 թ-ը, սկիզբ դրեց տոհմի մի նոր ճուղի, որին էլ հենց վիճակված էր արքայական թագը: Կիլիկիայում արքայական իշխանության հասած Հեթումյանները այս տոհմի հենց Պապեռոնի ճյուղի ներկայացուցիչներն էին, այն դեպքում, երբ Լամբրոնի ճյուղի ներկայացուցիչները, շարունակելով իշխել հիշատակված ամրոցում ի դեմս Հեթումի ավագ որդի Օշինի (1143-1170), հետագայում վերընձյուղեցին Նղրի տերերին: Այսպիսով, Կոստանդին III-ի իրավունքները գահի նկատմամբ հաստատվում էին նրանով, որ, Լամբրոնի իշխան Հեթումը (1112-1143) նաև իր նախնին էր, ընդ որում, երկու որդիների մեջ, ի տարբերություն արքայական արդեն մարած գահատոհմի, հենց Կոստանդինի նախնի հանդիսացած որդին էր ավագը:

Հետաքրքիր է, որ թափուր մնացած գահի նկատմամբ իրավունքներ ուներ նաև Օշին Հեթումյանը: Ու թեև միջնադարյան ֆեոդալական իրավունքի պայմաններում նրա պահանջները ևս բավականին հիմնավոր էին, բայց, ի պատիվ այս գործչի պետք է ասել, որ նա դրանք այդպես էլ մեջտեղ չբերեց: Զերծ մնալով գահակալական հերթական պայքարը սկսելուց` Օշին Բակուրյանը, Հեթում I-ի եղբայր, Կոռիկոսի տեր հռչակված Օշինի (1220-1253) թոռան թոռան որդին ամուր մի հենարան դարձավ նորընծա արքային և հավատարմորեն ծառայեց նրան մինչև իր մահը:

Իսկ միասնություն հայերին պետք էր, այն էլ ինչպես էր պետք, քանի որ Ադանայի արյունոտ իրադարձությունների լուրն առած մամլուքները, կարծելով, թե հայերի մոտ սկսվել է գահակալական գզվռտոց, անմիջապես էլ ձեռնամուխ եղան հերթական հարձակմանը: Բայց այս անգամ արյան հոտ առած լեշակերների բնազդին հավատարիմ մամլուքներին վճակված չէր հաջողություն, քանի որ հայերի մոտ հաստատված կուռ միասնությունը ճեղքվածք չտվեց, իսկ երկրի ղեկին էլ կանգնած էին ընդունակ մարդիկ:

Lion
25.07.2010, 12:48
1344 թ-ի նոյեմբերի վերջին Կյուրոս ամրոցի ճ-մ-ում Կոստանդին III-ի ու սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) հաղթեց և հետ շպրտեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 50.000): Ընդ որում, ինչպես բազում անգամներ եղել էր մինչև այդ, այս անգամ էլ հայերից կրած պարտությունը վերջնականապես ոչնչացրեց մամլուքյան հերթական գահակալի առանց այդ էլ ցածր հեղինակությունը և կործանարար հետևանքներ ունեցավ վերջինիս համար: Առիթը հարմար համարելով` 1345 թ-ի հունվարին “Բահրիներ”-ը սպանեցին աս-Սալիհ Իմադ-էդ-Դին Իսմայիլին, նոր սուլթան հռչակեցին սպանվածի մյուս եղբորը` ալ-Քամիլ Սեյֆ-էդ-Դին Շաբանին (1345-1346) և խլեցին իշխանությունը “Բուրջիներ”-ից: Որոշակիորեն ամրապնդելով իրենց իշխանությունը` “Բահրիներ”-ը հենց հաջորդ իսկ տարում որոշեցին վրեժխնդիր լինել հայերից:

1346 թ-ի գարնանը հարձակման անցած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 40.000) գրավեց Կապան ամրոցը Կիլիկիայի թագավորության կայազորից (մոտ 1.000): Սակայն մամլուքները չհասցրեցին օգտվել հաջողության պտուղներից, քանի որ կարճ ժամանակ անց Կոստանդին III-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորությամբ ամրոցին մոտեցած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) Կապան ամրոցի ճ-մ-ում կրկին ծանր պարտության մատնեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 50.000):

“Բահրիներ”-ը ծանր պարտություն էին կրել և արդեն գրեթե օրինաչափ էր, որ դրա համար մարտի դաշտում ոչնչացված հազարավոր մամլուքների հետ գրեթե միաժամանակ էլ կյանքով հատուցեց նաև նրանց դրածոն: Վերացնելով հերթական սուլթանին, այս անգամ արդեն “Բուրջիներ”-ը գահ բարձրացրեցին իրենց դրածո եղբորը` ալ-Մուսաֆար Սեյֆ-էդ-Դին Հաջիին (1346-1347): Իրական իշխանությունը, սակայն, հայտնվեց կովկասցի Գուրլուի ձեռքում, որը անմիջապես էլ բոլոր ղեկավար պաշտոններում նշանակեց իր մտերիմներին:

Սեփական իշխանությունը ամրապնդելուց հետո Գուրլուն որոշեց շարունակել պատերազմը հայերի դեմ: Ընդ որում այս անգամ մարտական գործողություններին իր մասնակցությունը բերեց նաև հայերի հյուսիսային թշնամին: 1347 մայիսի 25-ին, օգտվելով նրանից, որ հայերի հիմնական ուժերը կենտրոնացած էին թագավորության արևելքում` մամլուքների դեմ, Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 27.000) հյուսիս-արևմուտքից մտավ Հայոց թագավորության տարածք և, գրավելով Այասը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000), փոխանցեց այն Մամլուքյան սուլթանությանը:

Համարելով, որ ձեռք է բերել խոշոր հաջողություն և հայերը արդեն կոտրված են` Գուրլուն մարտի ուղարկեց արդեն սեփական ուժերին: Բայց այս անգամ ևս մամլուքներին վիճակված չէր հաջողություն: 1347 թ-ի ամռանը Կոստանդին III-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 40.000) հաղթեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 60.000) ու դուրս շպրտեց նրա մնացորդներին թագավորության տարածքից: Մարտական գործողությունները շարունակվեցին հաջորդ տարի:

1347 թ-ի ամռանը կրկին հարձակման անցած Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 30.000) գրավեց Պապեռոն ամրոցը (Կիլիկիայի, Լամբրոն գավառ) Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000): Բայց նույն թվականի աշնանն էլ Կոստանդին III-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորությամբ ծովից հարձակված Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) Կիպրոսի թագավորության նավատորմի (մոտ 100 նավ) աջակցությամբ գրավեց Այասը Մամլուքյան սուլթանության բանակից (մոտ 1.000): Դրանից հետո հայերը հետ գրավեցին նաև Պապեռոն ամրոցը Ղարամանյանների էմիրության բանակից (մոտ 1.000):

Lion
11.08.2010, 09:42
Մարտադաշտում կրած անհաջողությունները արդեն կրկին օրինաչափ ձևով բերեցին Մամլուքյան սուլթանության հերթական ղեկավար կազմի սպանությանը: 1347 թ-ի աշնանը “Բահրիներ”-ին հաջողվեց ձերբակալել ու մահապատժի ենթարկել Գուրլուին ու նրա դրածոին` նոր սուլթան հռչակելով գահընկեց արված սուլթանի հերթական եղբորը` ան-Նասր Նասր-էդ-Դին ալ-Հասանին (1347-1351, 1354-1361): Ընդ որում այս անգամ, ցանկանալով վերջ տալ գահակալական պայքարին ու վերջնականապես ամրապնդել իրենց թեկնածուի դիրքերը` “Բահրիներ”-ը հատուկ օրենքով լուծարեցին “Բուրջիներ”-ի կորպուսը: Սակայն այս օրենքը այդպես էլ կյանքի չկոչվեց և օրենքից դուրս հայտարարված կորպուսը փաստացի շարունակեց գործել:

Այսպես թե այնպես, սակայն հերթական անգամ իրական իշխանության հասած “Բահրիներ”-ը իրենց ձեռքը վերցրեցին պատերազմի շարունակումը: 1347 դեկտեմբերին Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 40.000) կրկին գրավեց Պապեռոն ամրոցը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000): Նույն տարվա վերջին էլ Մամլուքյան սուլթանության և Ղարամանյանների էմիրության միացյալ բանակը (մոտ 100.000) գրավեց նաև Այասը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000): Մարտական գործողություններում ի հայտ եկավ դադար…

Հաշվի առնելով, որ Այասն այնուհանդերձ մնացել է մամլուքների տիրապետության տակ, Հայոց արքան սկսեց որպես նավահանգիստ օգտագործել Հայոց ծոցի ափին գտնվող Ալեքսանդրեկը: Սա պատճառ հանդիսացավ, որ մամլուքների հարվածն ուղղվի վերջինիս ուղղությամբ:

1349 թ-ին Կոստանդին III-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 20.000) ու Հիվանդախնամների օրդենը (մոտ 1.000) Ալեքսանդրեկի ճ-մ-ում հաղթեցին առանց մարտերի քաղաք մտած Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 20.000), որից հետո առանց լուրջ մարտերի հետ վերցրեցին քաղաքը: Զարգացնելով հաջողությունը` կարճ ժամանակ անց հայերը հետ գրավեցին նաև Մոլևոն ամրոցը:

Lion
12.08.2010, 18:54
Հայերի դեմ մղվող պատերազմում կրած անհաջողությունները հերթական անգամ հանգեցրեցին ”Բահրիներ”-ի ու նրանց դրածոի հեղինակության լրջագույն անկմանը, ինչը իր հերթին կրկին բերեց իշխանափոխության: 1351 թ-ին գարնանը “Բուրջիներ”-ին հաջողվեց գահընկեց անել ան-Նասր Նասր-էդ-Դին ալ-Հասանին, որին ու իր հովանավոր “Բահրիներ”-ին հազիվ հաջողվեց փրկվել ու ապաստանել Ասորիքում: Մամլուքյան սուլթանությունը կիսվեց երկու մասի, քանի որ Ասորիքում հաստատված նախկին սուլթանն ու “Բահրիներ”-ը չընդունեցին “Բուրջիներ”-ի կողմից նոր, սակայն ձևականորեն սուլթան հռչակված հերթական եղբայր աս-Սալիհ էդ-Դին Սալիհի (1351-1354) ու իրական իշխանության հասած կովկասցի Թազիի իշխանությունը: Վճռական գործողությունների հակված Թազին իր տրամադրության տակ եղած ուժերը շարժեց Ասորիքի ուղղությամբ և պարտության մատնեց հապշտապ հավաքված հակառակորդի բանակին, սակայն հետագայում չկարողացավ զարգացնել հաջողությունը: Իրենց հերթին Եգիպտոսը գրավել ի վիճակի չէին նաև “Բահրիներ”-ը: Մամլուքների հակամարտող ճամբարների միջև ստեղծվեց ուժերի հավասարակշռության մի վիճակ, որը բացառեց հետագա պատերազմական գործողությունները հայեր դեմ: Ընդ որում հատկապես լավ էր այն, որ Ասորիքում հաստատված ուժերը, իրենք լինելով բավականին թույլ ու ենթարկված մշտական հարձակումների, իրենց հերթին թույլ չէին տալիս մամլուքների հիմնական ուժերին հարձակվել Հայոց թագավորության վրա ցամաքային ճանապարհով:

Բայց տարիների հետ պարզվեց, որ ամուր չեն նաև Թազիի ու նրա կողմնակիցների դիրքերը: Օգտվելով “Բուրջիներ”-ի դեմ առկա դժգոհություններից` 1354 թ-ի աշնանը “Բահրիներ”-ի զգալի ուժեր, ծպտված որպես խաղաղ բնակիչներ, մտան Կահիրե: Շուտով դավադիրների հաջողվեց սպանել սուլթանին ու ամենազոր Թազիին, որից հետո վերջիններս կրկին սուլթան հռչակեցին ան-Նասր Նասր-էդ-Դին ալ-Հասանին: Սակայն անակնկալի եկած ու իրենց թեկնածուին կորցրած “Բուրջիներ”-ը չէին պատրաստվում այդքան հեշտ զիջել դիրքերը և նոր ուժեր մտցրեցին քաղաք: Երկու լրիվ օր “Բահրիներ”-ն ու “Բուրջիներ”-ը կոտորեցին իրար Կահիրեի փողոցներում, բայց այդպես էլ չկարողացան հաջողության հասնել: Ի վերջո ուժասպառության ծայրահեղ աստիճանի հասած մամլուքների խմբավորումները հաշտություն կնքեցին, և, քանի որ եղբայրներից ողջ էր մնացել միայն գործող սուլթան ան-Նասր Նասր-էդ-Դին ալ-Հասանը, նա էլ վերջնականապես մնաց որպես սուլթան:

Մամլուքյան սուլթանությունը կրկին ուղղեց մեջքը և սկսեց հանդես գալ որպես միասնական պետություն, ինչը հայերի համար նախևառաջ նշանակում էր, որ պետք էր սպասել նոր հարձակման...

Lion
11.10.2010, 09:33
1355 թ-ի գարնանը Կոստանդին III-ի ու սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 40.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 100.000) ասպատակեց Ադանայի ու Տարսոնի շրջակայքը և նահանջեց: Հենց այս մարտերում էր, որ առաջին անգամ փայլեց նորանշանակ սպարապետ Լիպարտի Քաջ Օրբելյանի անունը:

Ընդհանրապես, Օրբելյանները Սյունիքից էին, բայց այնպես էր ստացվել, որ 1312 թ-ին դեպի Ասորիք կատարված արշավանքի ժամանակ Լիպարտի պապ Լիպարիտը` Օրբելյանների հայտնի իշխան ու Սյունիքի ամենազոր տեր Սմբատի (1253-1273) որդին, գերի էր ընկել ու մնացել էր Մամլուքյան սուլթանությունում: 1324 թ-ին վերջինիս հաջողվել էր ազատվել գերությունից, բայց դրանից հետո նա այլևս չէր վերադարձել Սյունիք, այլ մնացել էր Կիլիկիայում: Հայերի կողմից այդքան սիրված սպարապետը հենց այս Լիպարիտի տղա Թորոսի որդին էր: Զորավարական մեծ ունակություններով ու հսկայական ֆիզիկական ուժով աչքի ընկնող Լիպարտի Քաջ Օրբելյանը անմնացորդ կերպով նվիրեց իրեն Կիլիկիայի թագավորության պաշտպանության դժվարին գործին ու բազում մարտերում դրսևորած իր քաջագործությունների համար դարձավ իր ժողովրդի սիրելի հերոսներից մեկը:

Lion
12.10.2010, 08:06
1360 թ-ին վերստին հարձակման անցած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 80.000) գրավեց Ադանան, Տարսոնը և Կոռիկոսը Օշին Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 3.000): Թշնամին հաջողության հասավ ծանր կորուստների գնով, բայց հայերի կորուստներն էլ փոքր չէին: Իսկ ամենացավալի կորուստներից մեկն այն էր, որ հայրենի Կոռիկոսի պաշտպանության ժամանակ զոհվեց հայրենանվեր Օշին Հեթումյանը:

Բարեբախտաբար թշնամին չկարողացավ զարգացնել հաջողությունը: 1361 թ-ի ամռանը ան-Նասր Նասր-էդ-Դին ալ-Հասանը հանկարծամահ եղավ, որի հետևանքով Մամլուքյան սուլթանության ներքաղաքական դրությունը կրկին ծանրացավ: “Բահրիներ”-ի աջակցությամբ նոր սուլթան հռչակվեց աս-Սալիհ Իմադ-էդ-Դին Իսմայիլի որդի ալ-Մանսուր Սալահ-էդ-Դին Մուհամմեդը (1361-1363), սակայն սա այդպես էլ չկարողացավ իր համար որևէ իրական իշխանություն ապահովել: Սուլթանությունում ստեղծվեց խառն ու անկայուն վիճակ:

Օգտվելով առիթից` 1361 թ-ի օգոստոսին Կոստանդին III-ի և սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորությամբ ծովից հարձակված Կիլիկիայի (մոտ 14.000) և Կիպրոսի (մոտ 3.000) թագավորությունների միացյալ բանակը, ինչպես նաև Հիվանդախնամների օրդենը (մոտ 120) Մամլուքյան սուլթանության բանակից ազատագրեցին Աթալիան, Կոռիկոսը և Ալեքսանդրեկը (ընդհանուր` մոտ 3.000): Մամլուքները ի վիճակի չեղան պատասխան քայլերի և մարտական գործողություններում ի հայտ եկավ դադար...

Lion
13.10.2010, 07:35
1363 թ-ին այդպես էլ իրական իշխանության չհասած ալ-Մանսուր Սալահ-էդ-Դին Մուհամմեդը զոհ գնաց հերթական դավադրությանը: Ստեղծված պայմաններում այս անգամ արդեն “Բուրջիներ”-ը սուլթան հռչակեցին ան-Նասր-էդ-Դին Մուհամմեդի թոռանը` ալ-Աշրաֆ Նասր-էդ-Դին Շաբան իբն-Հուսեյնին (1363-1376): Նոր սուլթանի օրոք միանգամից մեծ ազդեցություն ձեռք բերեց կովկասցի Բարքուքը` իր ժամանակի “Բուրջի” մամլուքներից ամենատաղանդավորը, ֆիզիկապես լավ պատրաստվածը, խելոքն ու խորամանկը: Դեռևս պատանի տարիքում սևծովյան ծովահենները առևանգել էին հովիվ Բարքուքին ու վաճառել էին մամլուքներ գնողներին Ղրիմի շուկայում: Այսպես Բարքուքը դարձավ մամլուք, որից հետո կարճ ժամանակում ոչ միայն կարողացավ աչքի ընկնել, այլև` առաջընթաց ապրել: Հաջողության բարձունքն ի վեր ընթացող մամլուքը նոր սուլթանի օրոք նշանակվեց թագաժառանգի խնամակալ ու փաստացի դարձավ սուլթանության երկրորդ մարդը: Հաջողակ այս ռազմիկին մենք դեռ էլի կանդրադառնանանք, իսկ այստեղ միայն նշենք, որ պետության երկրորդ դեմքը դառնալուց ընդամենը մի քանի տարի անց Բարքուքը արդեն տիրում էր ողջ փաստացի իշխանությանը` սեփական հայեցողությամբ լուծելով բոլոր կարևոր հարցերը: Իսկ դա ամենից առաջ նշանակում էր մի բան. սուլթանությունը վերստին ոտքի է կանգնում և կրկին օրակարգ է մտնում հայերի դեմ մլմլացող պատերազմի շարունակման հարցը…

Դժբախտաբար մի քանի տարվա ընդմիջումը, որը բաժին էր հասել հայերին, այդպես էլ իրական կերպով չօգտագործվեց հօգուտ երկրի: Նույն 1363 թ-ին Կոստանդին III-ը մահացավ ու նրան արժանի փոխարինող այդպես էլ չգտնվեց: 1363-1364 թվականներին Կիլիկիայի թագավորության փաստացի ղեկավարումն իրականացրեց հանգուցյալ արքայի այրի Մարիունը, անչափ գեղեցիկ ու հմայիչ այդ կինը, որը, սակայն, իր թեթևամիտ ու անպատասխանատու կառավարմամբ այդպես էլ որևէ լուրջ քայլ չձեռնարկեց թագավորության պաշտպանունակությունը ուժեղացնելու ուղղությամբ: Զգալով, որ այդպես շարունակվել այլևս չի կարող, 1364 թ-ին հայոց իշխանները հավաքվեցին Սիսում և նոր արքա օծեցին Կոստանդին III-ի եղբայր Հեթումի որդի Կոստանդինին` Կոստանդին IV-ին (1364-1373): Ու թեև անպատասխանատու Մարիունի համեմատությամբ նոր արքան մի քանի գլուխ բարձր էր, բայց այնուհանդերձ վերջինս այդպես էլ չկարողացավ արժանի լինել իր հորեղբորը: Կոստանդին IV-ը միջակ ունակությունների տեր մի մարդ էր, որոշակիորեն անվճռական, իսկ երբեմն էլ` երկչոտ: Մի խոսքով, սա մի գահակալ էր, որը գուցե և կարողանար ոչ վատ կառավարել ավելի հանգիստ վիճակում գտնվող մի պետություն, բայց որ այդ ժամանակների Կիլիկիան հաստատ այդ պետությունը չէր, դա փաստ էր:

Նոր արքային լրացուցիչ գլլխացավանք ավելացրեց նաև իշխանությունից զրկված Մարիունը, որը համառորեն փորձում էր կրկին դառնալ Հայոց թագավորության տիրուհի: Սկզբում նա փորձեց ամուսնանալ նոր արքայի հետ, իսկ հետագա տարիներին էլ հաջողացրեց իր համար գտնել ամենատարբեր փեսացուության թեկնածուներ: Սրանց մեջ հատկապես արժանահիշատակ էին Կիպրոսի արքա Պետրոս I-ը և գերմանական ազդեցիկ իշխան Օթոնը, սակայն ամուսնական այս պլաններից և ոչ մեկը այդպես էլ կյանքի չկոչվեց: Օթոնը այդպես էլ չհամաձայնեց ժամանել հեռավոր ու բուռն իրադարձությունների հորձանուտը նետված Հայաստան, իսկ “վերջին խաչակիր” Պետրոսը, որը 1368 թ-ին իրեն նույնիսկ ինքնակամ կերպով հռչակեց նաև “Հայոց թագավոր”, մահացավ 1369 թ-ին:

Մարիունի բուռն գործունեությունը նյարդային վիճակ ստեղծեց հայոց արքունիքում ու առանց այդ էլ կասկածամիտ արքային նոր կասկածների տեղիք տվեց: Սակայն հատկանշական է, որ աստիճանաբար կասկածամտության հորձանուտը սուզվող Կոստանդին IV-ը որևէ վճռական քայլ այդպես էլ չձեռնարկեց…

Lion
14.10.2010, 07:50
Իսկ պատերազմը շարունակվում էր: 1367 թ-ի գարնանը Աթալիայի կայազորը ապստամբեց և փորձեց քաղաքը հանձնել մամլուքներին: Սակայն Կոստանդին IV-ի և սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի (մոտ 14.000) և Կիպրոսի (մոտ 3.000) թագավորությունների միացյալ բանակը, ինչպես նաև Հիվանդախնամների օրդենը (մոտ 500) հետ գրավեցին քաղաքը: Հարմար ավարից զրկված մամլուքները, պատասխան հարվածն ուղղեցին Կոռիկոսին, սակայն Կիլիկիայի և Կիպրոսի թագավորությունների միացյալ բանակը այս անգամ ևս հաջողությամբ պաշտպանեց այն:

Կրած անհաջողությունները խիստ կատաղեցրեցին սահմանային պատերազմում հեշտ հաջողություն ակնկալող Բարքուքին, որը, կենտրոնացնելով սուլթանության հիմնական ուժերը, սկսեց պատրաստվել նոր հարձակման: Իսկ այդ ընթացքում հայերը փորձեցին ազատագրել իրենց սիրելի նավահանգիստը:

1367 ամառ – Այասի ճ-մ

Սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) պաշարեց քաղաքը Մամլուքյան սուլթանության բանակից (մոտ 1.000): Միաժամանակ Կիպրոսի թագավորության (3.000 զինվոր, 28 նավ), ինչպես նաև Հիվանդախնամների օրդենի (120 զինվոր, 4 նավ) նավատորմը ու բանակը ևս մոտեցան քաղաքին ու վերջինիս շրջափակումը իրականացրեցին ծովի կողմից:
I փուլ – Քրիստոնյաները ծովից ու ցամաքից անցան համակցված հարձակման և համառ մարտերով մտան քաղաք: Թշնամու կայազորի մնացորդը պատսպարվեց քաղաքի միջնաբերդում:
II փուլ – Քրիստոնյաները պաշարեցին միջնաբերդը, բայց, այդպես էլ որևէ արդյունքի չհասնելով, թողեցին քաղաքը և նահանջեցին:
Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 100, թշնամին` մոտ 500 զինվոր:

Սա Հայոց նավահագստի վերջն էր: Այս դեպքերից հետո քինախնդիր մամլուքները հիմնահատակ ավերեցին Այասը, ընդ որում ավերեցին այն աստիճան, որ նույնիսկ հիմա էլ մասնագետները դժվարանում են մատնանշել քաղաքի կոնկրետ տեղը:

“Մեր Կիլիկիո անմար սրտով,
Մեր պապերի կարոտ էրգրով
Հուսու ճերմակ առագաստով
Գացինք բաց ծով...”

Այս տողերը կարդալիս ամեն անգամ ինձ թվում է, թե դրանք նվիված են Այասին, հայոց շնորհաշատ ու գեղեցիկ այդ նավահագստին, որին այդպիսի դաժան ճակատագիր վիճակվեց…

Lion
15.10.2010, 07:35
1367 թվականի աշնանը արդեն վաղուց թշնամու հենակետի վերածված Տարսոնից մամլուքները նոր արշավանք սկսեցին Հայոց մայրաքաղաքի ուղղությամբ: Սակայն Սիսի ճ-մ-ում Կոստանդին IV-ի և սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) հաղթեց մայրաքաղաքի շրջակայքն ասպատակող Մամլուքյան սուլթանության բանակին (12.000): Ծանր կորուստներ կրած թշնամին շպրտվեց ելման դիրքեր:

Մոտ մեկ տարի ծախսելով նախապատրաստությունների վրա, 1369 թ-ի գարնանը Մամլուքյան սուլթանությունը ձեռնարկեց իր ամենախոշոր հարձակումներից մեկը Սիսի ուղղությամբ:

1369 մայիսի 20 - 21– Սիսի ճ-մ

Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) սկսեց մոտենալ Հայոց թագավորության մայրաքաղաքին: Տեղեկանալով այդ մասին` Կոստանդին IV-ի և սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 20.000) ամուր պաշտպանական դիրքեր գրավեց Սիս գետի մոտ` մարտակարգի կենտրոնում ունենալով գետի վրայով ձգվող կամուրջը:
I փուլ – Մայիսի 20-ի առավոտյան թշնամին անցավ գրոհի, որի արդյունքում բռնկվեց համառ մարտ:
II փուլ – Կեսօրին աննկատ կերպով թշնամու թիկունք անցած Հայկական բանակի խոշոր ուժերը թիկունքից, իսկ հիմնական բանակը` ճակատից, համակցված հարված հասցրեցին թշնամուն և, ծանր կորուստներ պատճառելով վերջինիս, ետ շպրտեցին ելման դիրքեր:
III փուլ – Մայիսի 21-ի առավոտյան թշնամին կրկին անցավ հարձակման, որի արդյունքում համառ մարտը վերսկսվեց: Ցանկանալով բեկում մտցնել մարտի մեջ` Լիպարիտ սպարապետը, հիմնական բանակի ղեկավարությունը և կենտրոնում գտնվող կամրջի պահպանությունը թողնելով Հայոց արքային, հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատով կենտրոնում անցավ վճռական գրոհի, ճեղքեց հակառակորդի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը և ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն:
IV փուլ – Օգտվելով թվական գերակշռությունից` Մամլուքյան սուլթանության բանակը վերականգնեց մարտակարգը և, հիմնական ուժերով շրջապատելով Լիպարիտի ջոկատին, միաժամանակ հզոր հարձակում սկսեց նաև կամրջի ուղղությամբ: Հայոց սպարապետի գլխավորած ջոկատը, ետ մղելով թշնամու հարվածները, սկսեց մարտերով նահանջել կամրջի ուղղությամբ: Այդ ընթացքում, սակայն, կամրջի մոտ մարտնչող Հայկական բանակը չդիմացավ թշնամու հարվածներին և, լքելով դիրքերը, Կոստանդին IV-ի գլխավորությամբ ապաստանեց Սիսում:
V փուլ – Թշնամին շրջապատեց սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորությամբ անզիջում կերպով մարտնչող Հայկական ջոկատին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում թեև Հայ ռազմիկների զգալի մասին հաջողվեց դուրս գալ շրջապատումից և հեռանալ, սակայն, Հայոց սպարապետն ու 204 ռազմիկներ շրջապատվեցին և, կռվելով մինչև վերջ, զոհվեցին:
Հայերը կորցրին մոտ 4.000, թշնամին` մոտ 12.000 զինվոր: Մայիսի 22-ին Սիսում ամրացած Հայկական բանակը սկսեց աստիճանաբար համալրումներ ստանալ: Տեղեկանալով այդ մասին` ծանր կորուստներ կրած Մամլուքյան սուլթանության բանակը, խուսափելով նոր ճակատամարտից, նահանջեց...

Lion
18.10.2010, 07:18
1369 թ-ի մայիսի 20 – 21-ի Սիսի ճ-մ-ը մեր պատմության թերևս ամենատարօրինակ և այդպես էլ բավարար վերլուծության չենթարկված մարտերից մեկն է: Իր ժամանակի Կիլիկիայում լուրեր էին պտտվում, ու դրանց արձագանքը որոշակիորեն զգացվում է ժամանակի հիշատակարաններում, որ քաջարի սպարապետի մահվան մեղքը իրականում ընկնում էր Հայոց արքայի վրա, որը, դրսևորելով փոքրհոգություն և երկչոտություն, ժամանակից շուտ լքեց դիրքերը ու չապահովեց մարտերով դեպի կամուրջը շարժվող Հայ ռազմիկների նահանջը:

Այս կապակցությամբ արտահայտվել են տարբեր կարծիքներ: Օրինակ, Հայկ Խաչատրյանը մեղադրում է Կոստանդին IV-ին և, որպես ամեն ինչի սկզբնապատճառ, մատնանշում է վերջինիս երկյուղը իր դեմ նյութվող դավադրությունից. իբր արքան վախեցել է, որ կամրջի մոտ մղվող մարտի ընթացքում դավադիրները այնպես կանեն, որ ինքը կգերվի կամ կզոհվի: Նույն հեղինակը կարծիք է հայտնում նաև, որ արքան հենց այդ ժամանակ լուր է ստացել, որ Սիսում ունիթորները դավադրություն են նյութում և ուզում են գրավել մայրաքաղաքը:

Չունենալով այս պնդումը հաստատող ուղղակի ապացույցներ` կարելի է կարծել, որ իրականում բացասական ազդեցություն են ունեցել մի շարք հանգամանքներ, որոնք, գումարվելով իրար, բերել են ողբերգական արդյունքի: Ըստ երևույթին ճիշտ է կարծել, որ մի կողմից և արքան էր անարի, անվճռական ու կասկածամիտ, մյուս կողմից էլ մամլուքներն էին քանակապես չափից ավելի գերակշռում հայերին: Արդյունքում կարելի է կարծել, որ ի վնաս հայերի դասավորված բացասական գործոնների հենց այս ամբողջությունն էր, որ իր ողբերգական դերը խաղաց քաջարի Լիպարիտի զոհվելու գործում:

Lion
19.10.2010, 07:34
Լիպարիտ Քաջ Օրբելյանի զոհվելուց հետո սպարապետ նշանակվեց Կոստանդին III-ի եղբայր և հանգուցյալ արքայի հայր Հեթում Քաջ Հեթումյանը: Բարեբախտաբար այս անգամ ևս ընտրությունը հաջող էր: Հեթումը ոչ միայն քաջ էր ու արժանի կերպով էր կրում այդ պատվանունը, այլև աչքի էր ընկնում նաև զորավարական մեծ ունակություններով և պետական մտածելակերպով: Ի տարբերություն բավականին դժգույն և, հատկապես վերջին իրադարձություններից հետո հեղինակազրկված իր արքայի, Հեթում Քաջ Հեթումյանը հանդիսացավ այն պայծառ կետը, որը կարողացավ որոշակիորեն լուսավորել Հայոց թագավորության դժգույն մայրամուտը:

1370 թ-ի դեկտեմբերի 11-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 20.000) ասպատակեց Սիսի շրջակայքը, սակայն, խուսափելով Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորությամբ առաջխաղացած Հայկական բանակից, նահանջեց:

1373 թ-ի գարնանը թշնամին կրկին մոտեցավ Սիսի պարիսպներին, բայց Կոստանդին IV-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 5.000) Սիսի գիշերային ճ-մ-ում անակնկալ հարձակումով ծանր պարտության մատնեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 10.000):

Այս անգամ ևս հաջողությունը հայերի կողմում էր, բայց հետագան տեսնել Կոստանդին IV-ին արդեն վիճակված չէր: Նույն տարվա ամռանն էլ Հայոց արքան մահացավ, ընդ որում այդպես էլ բաց թողնելով այն հարցը, թե բնական էր արդյոք իր մահը, թե նա այնուհանդերձ զոհ գնաց կրկին գլուխ բարձրացրած ունիթորների դավադրությանը…

Lion
20.10.2010, 07:20
Արքայի մահից հետո երկրի ղեկին գրեթե մեկ տարի կրկին կանգնեց գեղեցկուհի Մարիունը, սակայն ունիթորների հովերով տարված այս տիրուհին այդպես էլ չկարողացավ հասնել որևէ իրական իշխանության: Երկրում փաստացի հաստատվել էր անիշխանություն: Այս պայմաններում հակաունիթորները ու նախևառաջ սպարապետ Հեթումը որպես արքայության թեկնածու սկսեցին առաջ քաշել Հեթումի մյուս որդի Կոստանդինին: Բայց այդ տարիներին աստիճանաբար ուժեղացել էին նաև ունիթորների դիրքերը, կապված հատկապես այն բանի հետ, որ Կիպրոսի թագավորությունը պաշտպանական հարցերում որոշակի օգնություն էր ցույց տալիս Կիլիկիայի թագավորությանը: Այս պայմաններում Հեթումն ու իրենց կողմնակիցները հարմար չգտան առաջ ընկնել և նախաձեռնությունը գիտակցաբար զիջեցին ունիթորներին:

1374 թ-ի մարտին մի խումբ հայ իշխաններ նամակ գրեցին մի ժամանակ իր ընտանիքի հետ Կիլիկիայից փախուստի դիմած և այդ ժամանակ Կիպրոսում բնակվող Ջիվան Լուսինյանի որդի երեսուներկուամյա Լևոնին` առաջարկելով նրան գալ Կիլիկիա ու զբաղեցնել թափուր մնացած հայկական գահը:

Ինչպես արդեն ասվել է, Լևոնը մորական կողմից վրացի էր, իսկ հորական կողմից` ֆրանսիացի: Նրա մեջ բնականաբար կար նաև հայկական արյուն, թեև նա ինքը իրեն որևէ կերպ հայ չէր համարում: Լևոնը իրեն չէր համարում նաև վրացի կամ ֆրանսիացի: Նա նույնիսկ ֆրանսերեն էլ կարգին չէր հասկանում, իսկ վրացերեն ու լատիներեն ընդհանրապես չգիտեր: Դրա փոխարեն Լևոնը հիանալի տիրապետում էր հայերենին, իտալերենի ու արաբերենին: Հայոց արքայության այս թեկնածուն ըստ էության իրենից ներկայացնում էր ազգերի ու բնավորությունների այն յուրօրինակ խառնուրդներից մեկը, որը բնորոշ էր իր ժամանակին ու տարածաշրջանին և առաջացել էր խաչակրաց բուռն արշավանքների դարաշրջանում տարբեր ազգերի ներկայացուցիչների խառնուրդի արդյունքում:

1344 թ-ին մոր և եղբոր հետ Կոռիկոսից փախուստի դիմելուց հետո Լևոնը բնակություն հաստատեց Կիպրոսում և Սուլթանիայի ջանքերով այստեղ ոչ միայն լավ կրթություն ստացավ, այլև ձեռք բերեց մարդկային դրական որակներ. Լևոնը կենսուրախ էր ու շփվող, կարողանում էր հեշտությամբ իր օգտին տրամադրել մարդկանց և շահել նրանց սրտերը: Բայց արքայության ապագա այս թեկնածուն ուներ նաև թերություններ – Լևոնը կամային հատկանիշերի պակաս ուներ, լավ չէր ճանաչում մարդկանց, այնքան էլ խորաթափանց չէր և չէր կարողանում զգալ հասարակական զարգացումները: Բայց կար նաև մեկ ուրիշ թերություն ևս. Լևոնը ոչ միայն մոլի կաթոլիկ էր, այլև նրան, որպես տիպիկ միջնադարյան ազնվականի, ընդհանրապես չէր հուզում այն հարցը, որ իր ապագա հպատակների մեծագույն մասը դեմ է կաթոլիկությանը:

Կիպրոսում հաստատվելու հետո Սուլթանիան ու իր որդիները, որպես Լուսինյանների շառավիղներ, վայելում էին տեղի Լուսինյան արքայատոհմի բարեհաճությունը և որևէ կարիք չէին քաշում: Երիտասարդ եղբայրները առաջ գնացին հատկապես այն բանից հետո, երբ Կիպրոսի արքա դարձավ Պետրոս I-ը (1359-1369): Կենսուրախ այս արքան ամեն կերպ հովանավորում էր իր հեռավոր ազգականներին և հաճախ նրանց կարևոր հանձնարարություններ էր տալիս: Ավելին, 1360-ական թվականների սկզբին Պետրոս I-ը, չնայած այն բանին, որ հայոց գահը թափուր չէր, խնդիր դրեց եղբայրներից որևէ մեկին հռչակել Հայոց թագավոր և այդ նպատակով բանակցություններ սկսեց Հռոմի պապի հետ: Ու թեև այս բանակցությունների ժամանակ գործերով Իտալիայում գտնվող եղբայրներից Բոհեմունդը հանկարծամահ եղավ, սակայն Պոտրսը կարողացավ հասնել նրան, որ 1364 թ-ին իր հատուկ կոնդակով Հռոմի պապը Լևոնին ճանաչեց Հայոց թագավոր: Ճանաչումը առժամանակ որևէ գործնական հետևանք չունեցավ և չէր էլ կարող ունենալ, բայց Լևոնը համենայն դեպս կոնդակը պահեց խնամքով:

Lion
21.10.2010, 07:29
1368 թ-ի վերջին Լևոնը նշանվեց Հունաստանի Արկադիա մարզի իշխանի դուստր Կատերինայի հետ, սակայն նրանց ամուսնությանը այդպես էլ վիճակված չէր իրականանալ: 1369 թվականի հունվարին Պետրոսը զոհ գնաց դավադրությանը, որից հետո Կիպրոսի նոր արքա հռչակվեց նրա փոքրիկ որդի Պետրոս II-ը (1369-1382): Փոքրիկ արքայի խնամակալ հռչակվեց սպանված արքայի եղբայր Հովհաննեսը, որը տանել չէր կարողանում Լևոնին: Որևէ կերպ վերջինիս վնաս տալու նպատակով Հովհաննեսը արգելեց Լևոնին հեռանալ Կիպրոսից, ինչն էլ պատճառ հանդիսացավ նախատեսվող ամուսնության խափանմանը: Այս դեպքերից որոշակիորեն հուսահատված Լևոնը կարճ ժամանակ անց ամուսնացավ Մարգարիտա Սուասոնի հետ, որը Ֆամագուստայի պայլ Հովհաննեսի դուստրն էր, Կանդելիոնի իշխանի այրին և պատկանում էր գերմանական հայտնի Սաքսոնյան թագավորական տանը: Մարգարիտան ուներ մի աղջիկ Ֆենյա անունով:

Հետագա տարիներին Լևոնի գործերը ավելի վատացան և նրա ընտանիքը աստիճանաբար հայտնվեց կարիքի մեջ: Վիճակը հատկապես բարդացավ 1373-1374 թվականներին: Այդ տարիներին Կիպրոսը ներքաշվեց Ջենովայի Հանրապետության հետ անակնկալ ծագած պատերազմի մեջ և ծանր հարված ստացավ կղզի մտած ջենովացիներից: Ջենովացիները գրավեցին գրեթե ողջ կղզին և շատերի թվում գերեցին նաև Լևոնին ու իր ընտանիքին: Ազատություն ձեռք բերելու համար Լևոնը ներկայացրեց Հռոմի պապի կոնդակը, սակայն իտալացի հրամանատարի վրա դա որևէ ազդեցություն չունեցավ: Ի վերջո Լևոնը վաճառեց այն ամենն, ինչ ուներ և միայն այդ գնով կարողացավ իր ու իր ընտանիքի համար ազատություն ձեռք բերել: Այս պայմաններում հայերից ստացված առաջարկը գալ ու զբաղեցնել թափուր մնացած հայկական գահը իրոք որ հանդիսացավ ստեղծված իրավիճակից գրեթե միակ ելքը…

Ազատություն ստանալուց հետո Լևոնը հատուկ հրովարտակով Կիլիկիա ուղարկեց իր ազգական Բարդուղոմեոս Լուսինյանին և իր եղբոր այրի Ռեմի կոմսուհուն: Այս երկուսը Կիլիկիայում կապ հաստատեցին Լիպարիտի եղբայր Վասիլ Օրբելյանի հետ, որից հետո ներկայացան Մարիունին: Որոշվեց, որ մինչ արքայի ժամանումը երկիրը կկառավարի յուրօրինակ այս խնամակալական խորհուրդը, իսկ ռազմական գործերը կշարունակի վարել Հեթում Քաջ Հեթումյանը: Հենց այդ օրերին մահացել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Կոստանդին V Սսեցին (1372-1374), նոր կաթողիկոս դեռ չկար և հասկանալի այս պատճառով խնամակալական խորհրդում կաթողիկոսը չընդգրկվեց:

1374 թ-ի ապրիլի 1-ին Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Պողոս I-ը (1374-1377), իսկ հաջորդ օրը` ապրիլի 2-ին Լևոնը, Սուլթանիան, Մարգարիտան, Լևոնի թիկնապահ Սոհիե Դուլկարտը և զինակիր-ասպետ Մաթեոս Դե Ծապպին ծպտյալ կերպով ժամանեցին Կոռիկոս: Թողնելով կանանց այստեղ` Լևոնը իր թիկնապահի ու զինակրի հետ ուղղություն վերցրեց դեպի Սիս` քաղաքին մոտենալով հուլիսի 26-ին: Հուլիսի 27-ին սսեցիները իրենց ավանդական զուռնա դհոլով դիմավորեցին նոր ժամանած արքային և իր ուղեկիցներին: Օգոստոսի 6-ին Սիս հասան նաև արքայի մայրն ու կինը: Նույն թվականի սեպտեմբերին էլ Լևոնը ունեցավ զույգ աղջիկ, որոնցից մեկին անվանեց Մարիամ, իսկ մյուսին` Կատերինա: Սեպտեմբերի սկզբին Լևոնը իր խորթ դուստր Ֆենյային ամուսնացրեց Կոռիկոսի երիտասարդ իշխան, հայրենանվեր Օշինի որդի Շահան Հեթումյանի հետ:

1374 թ-ի սեպտեմբերի 14-ին Սիսի սուրբ Սոֆիա տաճարում Լևոնը ընդունեց Հայոց թագը: Կիլիկիայի թագավորության արքա հռչակվեց Լևոնը` Լևոն V-ը (1374-1375):

Lion
22.10.2010, 07:21
Չէր հասցրել դեռ նոր արքան սովորել հայկական գահին, երբ այս ամենի մասին տեղեկացած մամլուքները կրկին հարձակման նետեցին իրենց մանկլավիկներին:

1374 աշուն – Սիսի պաշտպանությունը

Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 50.000) պաշարեց քաղաքը Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000): Ընդ որում Հայոց սպարապետը Հայկական բանակի հիմնական մասը (մոտ 15.000) գիտակցաբար թողեց թշնամու թիկունքում` պարտիզանական գործողություններ իրականացնելու համար:
I փուլ – Հեթումի գլխավորած բանակը անակնկալ հարձակումով հաղթեց քաղաքը պաշարած թշնամուն պարեն տանող ջոկատին (մոտ 3.000), խլեց պարենը և այն հաջողությամբ մտցրեց քաղաք:
II փուլ – Ղարամանյանների էմիրության բանակը մի քանի անգամ գրոհեց քաղաքի վրա, սակայն, ծանր կորուստներ կրելով հատկապես Հայկական բանակի նետաձիգների գործողություններից, ետ շպրտվեց ելման դիրքեր: Դրանից հետո վերջինս թողեց քաղաքի պաշարումը և նահանջեց:
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 4.000 զինվոր:

"Մեր արևմտյան հարևանները, որոնք գիտեին տեղի ունեցող թեժ մարտերի մասին, մեզ շնորհակալական ջերմ խոսքեր էին հղում, բայց այդպես էլ երբեք օժանդակ ուժեր չուղարկեցին... "

Գրականության գիտակները իհարկե, կհաստատեն, թե որտեղից են այս խոսքերը, ինչ առիթով են ասվել և ում են պատկանում, բայց կարծում եմ, որ մեր դեպքում ևս դրանք ավելին, քան տեղին են...

Lion
25.10.2010, 07:51
Նորընծա արքային չափազանց քիչ ժամանակ էր հատկացված երկրի պաշտպանության ուղղությամբ որևէ գործուն քայլ ձեռնարկելու համար և առավելագույնը, որ վերջինս կարողացավ անել, եվրոպացի վարձկանների մի ջոկատի կազմակերպումն էր: Իսկ թշնամին ոչ միայն ոչ մի վայրկյան չէր դարադեցնում սպառնալիքները, այլև այս անգամ Բարքուքը կարծես թե վերջնականապես էր որոշել ոչնչացնել Հայոց թագավորությյունը:

1374 դեկտեմբերին Մամլուքյան սուլթանության, ինչպես նաև Ղարամանյանների և Արաթենյանների էմիրությունների միացյալ հսկայական բանակը (մոտ 120.000, որից 60.000 հեծյալ), նպատակ ունենալով գրավել Հայոց մայրաքաղաքը, ներխուժեց Կիլիկիայի թագավորության տարածք: Ստեղծված պայմաններում խոսք իսկ չէր կարող գնալ բաց ճակատամարտի մասին և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Հայկական բանակը անցավ պարտիզանական հարվածների: Ընդ որում Հայկական բանակի ղեկավարությունը նախատեսել էր, ամուր պաշտպանություն կազմակերպելով մայրաքաղաքում, բանակային հիմնական ուժերը թողնել մայրաքաղաքից դուրս` նպատակ ունենալով մշտական սպառնալիքներ ստեղծելու և թշնամուն կորուստներ պատճառելու միջոցով ի վերջո ստիպելով հակառակորդին նահանջել:

Հայկական բանակի պարտիզանական հարվածներին ենթարկվող մահմեդական հորդան 1374 թ-ի դեկտեմբերից սկսեց դանդաղորեն շարժվել Սիսի ուղղությամբ և 1375 թ-ի հունվարի հենց սկզբի օրերին Հայոց մայրաքաղաքը պաշարվեց...

Lion
26.10.2010, 07:49
1375 հունվարի 5 - ապրիլի 22 – Սիսի գրավումը

Մամլուքյան սուլթանության, ինչպես նաև Ղարամանյանների և Արաթենյանների էմիրությունների միացյալ բանակը (մոտ 113.000 ռազմիկ) պաշարեց Հայոց թագավորության մայրաքաղաքը Լևոն V-ի, Շահան Հեթումյանի և ասպետ Սոհիե Դուլկարտի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000 ռազմիկ, այդ թվում ֆրանսիացիներ):
I փուլ – Հունվարի 5-ին թշնամին անցավ վճռական գրոհի և, հաղթահարելով Հայկական բանակի դիմադրությունը, մտավ քաղաք: Հայոց արքայի գլխավորած մայրաքաղաքի կայազորի մնացորդը ամրացավ միջնաբերդում:
II փուլ – Հունվարի 6-ի վաղ լուսաբացից Մամլուքյան սուլթանության բանակը հզոր գրոհ կազմակերպեց միջնաբերդի ուղղությամբ, բայց ողջ օրը տևած համառ մարտում ետ շպրտվեց ելման դիրքեր: Ընդ որում մարտին անձամբ մասնակցող Հայոց արքան ծանր վերք ստացավ ծնոտին հարվածած հակառակորդի նիզականետ մեքենայից արձակված նիզակից:
III փուլ – Երեկոյան թշնամին անցավ վճռական գրոհի, սակայն Հայկական բանակը, օգտվելով նրանից, որ միջնաբերդ տանող նեղ ճանապարհը հնարավորություն չէր տալիս վերջինիս օգտագործել սեփական թվական գերակշռությունը, հզոր հակագրոհով ծանր կորուստներ պատճառեց Մամլուքյան սուլթանության բանակին և մղեց ելման դիրքեր:
IV փուլ – Հունվարի 7-ից ապրիլի 20-ը թշնամին, զերծ մնալով գրոհներից, ուժեղացրեց միջնաբերդի պաշարումը` նախատեսելով գրավել այն սովի շնորհիվ: Այս ընթացքում քաղաքից դուրս գործող Հայկական բանակը Հայոց սպարապետի անձնական ղեկավարությամբ հզոր հարվածներ հասցրեց թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց վերջինիս` մարտերից մեկում գերելով Մամլուքյան սուլթանի որդուն` ապագա սուլթան ալ-Մանսուրին:
V փուլ – Ապրիլի 20-ի առավոտյան Հայոց արքայի դեմ դավադրություն կազմած, թշնամու կողմից կաշառված և միջնաբերդը թշնամուն հանձնել փորձող ֆրանսիացի ռազմիկները, տապարներով կոտրելով միջնաբերդի աշտարակներից մեկում գտնվող Լևոն V-ի հանգստարանի դռները, ներս մտան ու փորձեցին սպանել վերջինիս: Ու թեև Հայոց արքան կարողացավ պատուհանից պարանով ներքև իջնել և փրկվել, սակայն միջնաբերդի Հայկական կայազորը չկարողացավ դուրս մղել դավադիրներին նրանց գրաված աշտարակից, քանի որ աշտարակին կարելի էր մոտենալ միայն մոտ մեկ մետր լայնություն ունեցող նեղ կամրջով:
VI փուլ – Կեսօրին աշտարակում ամրացած դավադիրները սկսեցին պարանների օգնությամբ աշտարակ բարձրացնել թշնամու ռազմիկներին: Երեկոյան, սակայն, աշտարակի սենյակներից մեկում թաքնված Հայոց արքայի մի քանի թիկնապահների հաջողվեց անակնկալ հարձակվել զգուշությունը կորցրած ֆրանսիացիների ու թշնամու ռազմիկների վրա և, ոչնչացնելով նրանց, գրավել աշտարակը:
VII փուլ – Ապրիլի 21-ին Հայկական բանակը ողջ օրը ետ մղեց թշնամու գրոհները: Սակայն չնայած դրան` հուսալքված Լևոն V-ը, անհեռանկար համարելով հետագա պայքարի շարունակումը, ապրիլի 22-ին դադարեցրեց դիմադրությունը և հանձնվեց:
Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Լևոն V-ը, Ամենայն Հայոց կաթողիկոս Պողոս I Սսեցին, Հայոց արքայի ընտանիքը ու արքունիքը, Շահան Հեթումյանը, Սոհիե Դուլկարտը, նախկին թագուհի Մարիունը և այլոք գերվեցին ու տեղափոխվեցին Կահիրե:

Հայ-Մամլուքաղարամանյան III պատերազմն ավարտվեց: Արդյունքում Կիլիկիայի թագավորությունը զրկվեց իր տարածքի մեծագույն մասից և սահմանափակվեց Լեռնային Կիլիկիայով, որտեղ կենտրոնացած Հայկական բանակը և իշխանները սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի օժանդակությամբ Կիլիկիայի թագավորության նոր արքա հռչակեցին Հեթումի որդի Կոստանդինին` Կոստանդին V-ին:

Lion
27.10.2010, 08:09
Ծանր պատմվածք ստացվեց ու ծանր նոտայի վրա եմ ես այն ընդհատում: Բայց ամեն ինչ չէր, որ վերջացած էր: Մայրաքաղաքից դուրս դեռևս մնացել էին հայկական խոշոր ուժեր, իսկ սպարապետ Հեթումն էլ իր հերթին ոչ մի կերպ չէր համակերպվել ստեղծված իրավիճակի հետ: Ի հեճուկս սովետահայ պատմաբանների, որոնք Կիլիկիայի թագավորության պատմությունը սովորաբար վերջացնում են այս տխուր էպիզոդով, Հայոց այս թագավորության պատմությունը դեռ էլի ուներ շարունակվելու:

Առջևում մենք դեռ կանդրադառնանք դրան, իսկ այժմ... այժմ եկեք մի պահ հանգստանանք, գեղեցիկ մի շեղում անենք և, ինչու չէ, մի քիչ էլ... երազենք: Մեծ անգլիացին ժամանակին ստեղծեց իր անմահ գործը և ամեն անգամ, երբ ես կարդում եմ այն, շատ ու շատ թաքնված և առաջին հայացքից աննկատ շերտեր ու նմանություններ եմ գտնում մեր պատմության հետ: Իհարկե ափսոս, որ կյանքը ավելի դաժան մի բան է, քան անգլիացու հեքիաթը, այնուհանդերձ եկեք հիանանք այս զարմանալի նմանությամբ ու մի քիչ էլ... երազենք:

… Начался штурм Сиской крепости. Молния вспыхивала за молнией, и мамлюки приободрились. Они орали, размахивали копьями и мечами и осыпали стрелами зубчатый парапет, а армяне с изумлением взирали на волнуемую военной грозой зловещую черную ниву, каждый колос которой ощетинился сталью.
Загремели медные трубы, и войско Баркука ринулось на приступ: одни - к подножию Ущельной стены и Южной башне, другие - через плотину на откос, к воротам цытадели. Туда устремились огромной толпой самые крупные мамлюки и дюжие, свирепые горцы Карамана. В блеске молний на их шлемах и Щитах видна была призрачно-бледная длань. Они бегом одолели откос и подступили к воротам.
Крепость, словно пробудившись, встретила их тучей стрел и градом каменьев. Толпа дрогнула, откатилась врассыпную и снова хлынула вперед, опять рассыпалась и опять набежала, возвращаясь упорно, как приливная волна. Громче прежнего взвыли трубы, и вперед с громогласным ревом вырвался плотный клин караманцев; они прикрывались сверху своими большими щитами и несли два огромных обитых железом бревна. Позади них столпились мамлюки-лучники, держа бойницы под ураганным обстрелом. На этот раз клин достиг ворот, и они содрогнулись от тяжких размашистых ударов. Со стены падали камни, но место каждого поверженного тут же занимали двое, и тараны все сокрушительней колотили в ворота.
Шаган и Левон стояли рядом на стене. Они слышали воинственный рев и гулкие удары таранов; ярко сверкнула молния, и при свете ее оба враз поняли, что ворота вот-вот поддадутся.
- Скорей! - крикнул Левон. - Настал час обнажить мечи!
Вихрем промчались они по стене и вверх по лестнице во внешний двор, прихватив с собой десяток самых отчаянных рубак. В стене была потайная дверца, выходившая на запад, узкая тропа над обрывом вела от нее к воротам. Шаган и Левон бежали первыми, ратники едва поспевали за ними. Два меча заблистали вместе.

Нападения сбоку не ожидали, и страшны были разящие насмерть удары Левона, пылавшего белым пламенем. Стену и башню облетел радостный клич:
- Царь, царь, за нас! Армянский Клинок откован заново!
Захваченные врасплох караманцы обронили бревна-тараны, изготовившись к бою, но стена их щитов раскололась точно гнилой орех. Отброшенные и разрубленные, падали они замертво наземь или вниз со скалы, в поток. Мамлюки-лучники выстрелили, не целясь, и бросились бежать.
Шаган и Левон задержались у ворот. Гром рокотал в отдалении, и где-то над южными горами вспыхивали бледные молнии. Резкий ветер снова задувал с севера. Рваные тучи разошлись, и выглянули звезды, мутно-желтая луна озарила холмы за излогом.
- Вовремя же мы подоспели, - заметил Левон, разглядывая ворота. Их мощные петли и железные поперечины прогнулись и покривились, толстенные доски треснули.
- Но здесь, снаружи, мы их не защитим, - сказал Шаган. - Смотри! - Он указал на плотину. Мамлюки и караманцы снова собирались за рекой. Засвистели стрелы, на излете звякая о камень. - Пойдем! Надо завалить ворота камнями и подпереть бревнами. Поспешим!
Они побежали назад. В это время около дюжины мамлюков, схоронившихся среди убитых, вскочили и кинулись им вслед. Двое из них бесшумно и быстро, в несколько прыжков нагнали отставшего Шагана, подвернулись ему под ноги, оказались сверху и выхватили ятаганы, как вдруг из мрака выпрыгнула никем дотоле не замеченная маленькая черная фигурка. Хрипло прозвучал клич "Аравееел" - и дважды сверкнул топор. Наземь рухнули два обезглавленных трупа. Остальные мамлюки опрометью кинулись врассыпную.
Левон, почуяв недоброе, вернулся, но Шаган уже стоял на ногах.
Дверцу тщательно заперли, ворота загромоздили бревнами и камнями. Наконец Шаган, улучив минуту, обратился к своему спасителю.
- Спасибо тебе, Матфей! - сказал он. - Я и не знал, что ты отправился с нами на вылазку. Но частенько незваный гость - самый дорогой. А что это тебе вздумалось?
- Да хотел прогуляться, сон стряхнуть, - отвечал Матфей. - А потом гляжу - уж больно здоровы эти караманцы. Ну, я присел на камушек и полюбовался, как вы орудуете мечами.
- Теперь я у тебя в неоплатном долгу, - сказал Шаган.
- Ночь длинная, успеешь расплатиться, - засмеялся телехранитель - Да это пустяки…, у меня уже двое! - похвастал Матфей, поглаживая топорище. Он возвратился на стену.
- Вот как, целых двое? - отозвался Дулкарт. - На моем счету чуть больше, хотя приходится, видишь, собирать стрелы: у меня ни одной не осталось. Но два-то десятка я уж точно уложил, а толку что? Их здесь что листьев в лесу.

Небо расчистилось, и ярко сияла заходящая луна. Но лунный свет не обрадовал осажденных: вражьи полчища множились на глазах, прибывала толпа за толпой. Вылазка отбросила их ненадолго, вскоре натиск на ворота удвоился. Свирепая черная рать, неистовствуя, лезла на стену, густо облепив ее с всех сторон. Взметнувшись, цеплялись за парапет веревки с крючьями, и армяне не успевали отцеплять и перерубать их. Приставляли сотни осадных лестниц, на месте отброшенных появлялись другие, и мамлюки по-обезьяньи вспрыгивали с них на зубцы. Под стеной росли груды мертвецов, точно штормовые наносы, и по изувеченным трупам карабкались хищные мамлюки и озверелые татары, и не было им конца.
Армяне бились из последних сил. Колчаны их опустели, дротиков не осталось, копья были изломаны, мечи иззубрены, щиты иссечены. Трижды водили их на вылазку Левон с Шаганом, и трижды отшатывались враги, устрашенные смертоносным сверканием армянских клинков.
Сзади раскатился гул. Мамлюки пробрались водостоком под стену и, скопляясь в сумрачных расселинах скал, выжидали, пока все воины уйдут наверх отражать очередной приступ. Тут они повыскакивали из укрытий, целая свора бросилась в глубь ущелья, рубя и разгоняя коней, оставленных почти без охраны.
Матфей спрыгнул со стены во двор, оглашая скалы яростным кличем и сразу принялся за дело.
- Э-гой! - кричал он. - Мамлюки напали с тыла! Эгей! Сюда, Дулкарт! Тут их нам обоим хватит!
Старый Варфаломей услышал из крепости сквозь шум битвы зычный голос Матфея.
- Мамлюки в ущелье! - крикнул он, вглядываясь с высоты. - ! За мной, сыны Айка! - и ринулся вниз по лестнице во главе отряда сиских ополченцов.
Смятые внезапной атакой, мамлюки со всех ног бежали в теснину и все до единого были изрублены или сброшены в пропасть; и молча внимали их предсмертным воплям и следили за падающими телами стражи потаенных пещер.
- Двадцать один! - воскликнул Матфей, взмахнув секирой и распластав последнего мамлюка - Вот мы и сравнялись в счете с любезным другом Дулкартом.
- Надо заткнуть эту крысиную дыру, - сказал Варфаломей. - Говорят, киприоты - на диво искусные каменщики. Окажи нам помощь, господин!
- Тесать камни секирой несподручно, - заметил Матфей. - Ногтями тесать я тоже не горазд. Ладно, попробуем, что получится.
Сисцы набрали булыжников и щебня и под руководством Матфей замуровали водосток, оставив лишь небольшое отверстие.
- Авось наверху посуше, - сказал Матфей. - Пойдем-ка, Варфаломей, посмотрим, что делается на стене.
Дулкарт стоял возле Левона с Шаганом и точил свой длинный кинжал. Нападающие покамест отхлынули - наверно, их смутила неудача с водостоком.
- Двадцать один! - объявил Матфей.
- Отлично! - сказал Дулкарт. - Но на моем счету уже две дюжины. Тут пришлось поработать кинжалом.

Lion
27.10.2010, 08:23
Шаган и Левон устало опирались на мечи. Слева от крепостного подножия слышались крики, грохот и лязг - там вновь разгоралась битва. Но крепость стояло незыблемо, как утес в бушующем море. Ворота его сокрушили, однако завал из камней и бревен не одолел еще ни один враг.
Левон взглянул на тусклые звезды, на заходящую луну, золотившую холмистую окраину излога, и сказал:
- Ночь эта длится словно многолетнее заточение. Что так медлит день?
- Да недолго уж до рассвета, - молвил Варфаломей, взобравшись на стену вслед за Матфей. - Но много ли в нем толку? От осады он нас не избавит.
- От века рассвет приносит людям надежду, - отвечал Левон.
- Этой исламской нечисти, полумамлюкам и полулюдям, выпестованным злым духом Баркука, - им ведь солнце нипочем, - сказал Варфаломей. - Караманцы тоже рассвета не испугаются. Слышите, как они воют и вопят?
- Слышать-то слышу, - отозвался Шаган, - только их вой и вопли какие-то не человеческие, а скорее птичьи, не то зверьи.
- А вот ты бы вслушался, может, и слова бы различил, - возразил Варфаломей. - Караманский язык, я его помню смолоду. Вот, слышите? Как они нас ненавидят и как ликуют теперь, в свой долгожданный и в наш роковой час! "Царь, где ваш царь? - вопят они. - Царья вашего давайте сюда! Смерть армянам - да сгинут желтоволосые ублюдки-франки! Смерть всем до единого!" Вот так они нас честят.
- И все равно рассвет - вестник надежды, - сказал Левон. - А правда ли, будто крепость Сиса не предался врагам ни единожды и не бывать этому, доколе есть у него защитники?
- Да, так поется в песнях, - устало отвечал Шаган.
- Будем же достойными его защитниками! - сказал Левон.
Их речи прервал трубный вой. Раздался грохот, полыхнуло пламя, повалил густой дым. Шипя, клубясь и пенясь, Ущелица рванулась новопроложенным руслом сквозь зияющий пролом в стене. А оттуда хлынули черные ратники.
- Вот проклятый Баркук! - воскликнул Левон. - Пока мы тут лясы точим, мамлюки снова пробрались в водосток и подорвали стену порохом! - крикнул он, кидаясь в пролом, а тем временем мамлюки сотнями влезали по лестницам. И сотни напирали с тыла, везде бушевала сеча, приступ накатывался точно мутная волна, размывающая прибрежный песок. Защитники отступали к пещерам, сражаясь за каждую пядь, другие напропалую пробивались к цитадели.
Широкая лестница вела от ущелья на крепостную скалу, к задним воротам крепости. У ее подножия стоял Левон со сверкающим мечом в руке. Мамлюки испуганно пятились, а те из своих, кому удавалось прорубиться к лестнице, стремглав бежали наверх. За несколько ступеней от Левона опустился на одно колено Дулкарт, натянув лук, готовый подстрелить любого осмелевшего мамлюка.
- Все, Левон, черная сволочь сомкнулась! - крикнул он. - Пошли к воротам!
Левон побежал вслед за ним, но усталые ноги подвели: он споткнулся, и тут же с радостным воем кинулись снизу подстерегавшие мамлюки. Первый из них, самый громадный, опрокинулся со стрелой в глотке, однако за ним спешили другие, попирая кровавый труп. Но сверху обрушился метко пущенный тяжкий валун - и смел их в ущелье. Ворота с лязгом затворились за Левоном.
- Плоховаты наши дела, друзья мои, - сказал он и отер рукавом пот со лба.
- Да хуже вроде бы некуда, - подтвердил Дулкарт, - а все-таки здорово повезло, что ты уцелел. Матфей-то где?
- Не знаю, где он, - сказал Левон. - Я видел, он рубился у стены, а потом нас разнесло в разные стороны.
- Ой-ой-ой! Вот так новости! - огорчился Дулкарт.
- Да нет, он крепкий, сильный боец, - сказал Левон. - Будем надеяться, что он пробился к пещерам и там ему лучше, чем нам. Киприот - он в любой пещере как дома.
- Ну ладно, будем надеяться, - вздохнул Дулкарт. - Но лучше бы он сюда пробился. Кстати бы узнал, что на моем счету тридцать девять.
- Если он и правда в пещерах, он тебя опять перекроет, - рассмеялся Левон. - Секирой он орудовал так, что залюбуешься.
- Пойду-ка я поищу, может, стрелы какие валяются, - сказал Дулкарт. - Когда-нибудь да рассветет, тут они и пригодятся.
Левон поднялся в цитадель и с огорчением узнал, что Шагана там нет.
- И не ищи, не проходил он, - сказал один из стражей-сисцев. - Я видел, как он собирал бойцов в устье ущелья; рядом с ним дрались Варфаломей и Матфей, но туда было не пробиться.
Левон вернулся на внешнюю стену и обошел ее кругом, ободряя воинов и отражая вместе с ними самые яростные приступы. Дулкарт не отставал от него. Один за другим полыхали взрывы, камни содрогались. На стену забрасывали крючья, взбирались по приставным лестницам. Сотнями накатывались и сотнями валились со стены мамлюки - крепка была оборона Сиса.
И вот Левон встал у парапета над воротной аркой, вокруг свистели вражеские стрелы. Он взглянул на восток, на бледнеющие небеса - и поднял руку ладонью вперед, в знак переговоров.
- Спускайся! Спускайся! - злорадно завопили мамлюки. - Если тебе есть что сказать, спускайся к нам! Мы - могучие бойцы, мы - непобедимый Бурджы! Все равно мы до Вас доберемся, выволокем Вас из норы, царья подавай!
- Выйти ему или оставаться в крепости - это царь решает сам, - сказал Левон.
- А ты зачем выскочил? - издевались они. - Чего тебе надо? Подсчитываешь нас? Мы - Бурджы, нам нет числа.
- Я вышел навстречу рассвету, - сказал Левон.
- А что нам твой рассвет? - захохотали снизу. - Мы - Бурджы, мы бьемся днем и ночью, ни солнце, ни гроза нам не помеха. Не все ли равно, когда убивать - средь бела дня или при луне? Что нам твой рассвет?
- Кто знает, что ему готовит новый день, - сказал Левон. - Уносите-ка лучше ноги подобру-поздорову.
- Спускайся со стены, а то подстрелим! - заорали в ответ. - Это не переговоры, ты тянешь время и просто мелешь языком!
- Имеющий уши да слышит, - отозвался Левон. - Никогда еще Сиская крепость не видела врага в своих стенах, не увидит и нынче. Бегите скорей, иначе пощады не будет. В живых не останется никого, даже вестника вашей участи. Бьет ваш последний час!
Так властно и уверенно звучала речь Левона, одиноко стоявшего над разбитыми воротами лицом к лицу с полчищем врагов, что многие караманцы опасливо оглянулись на долину, а другие недоуменно посмотрели на небо. Но мамлюки злобно захохотали, и туча стрел и дротиков пронеслась над стеной, едва с нее спрыгнул Левон.
Раздался оглушительный грохот, взвился огненный смерч. Своды ворот, над которыми он только что стоял, расселись и обрушились в клубах дыма и пыли. Завал размело точно стог соломы. Левон бросился к королевской башне.
Мамлюки радостно взревели, готовясь густой оравой ринуться в пролом, но снизу докатился смутный гомон, тревожный многоголосый повтор. Осадная рать застыла - прислушивались и озирались. И тут с вершины башни внезапно и грозно затрубил большой рог спарапета.
Дрожь пробежала по рядам осаждающих. Многие бросались ничком наземь и затыкали уши. Ущелье отозвалось раскатистым эхом, словно незримые трубачи на каждом утесе подхватывали боевой призыв. Защитники Сиса с радостным изумлением внимали немолчным отголоскам. Громовая перекличка огласила горы, и казалось, не будет конца грозному и звонкому пению рогов.
- Смбат! Смбат! - возгласили армяне. - Смбат восстал из мертвых и скачет на битву!
И Хетум явился - на белоснежном коне, с золотым щитом и огромным копьем, а за ними - дружина витязей Киликии. Занялась заря, и ночь отступила.
- Вперед, сыны Вардана! - с яростным боевым кличем на устах, громыхая оружием, врезалась конная дружина в исламские полчища и промчалась от ворот по откосу к плотине, топча и сминая врагов как траву. Послышались крики воинов, высыпавших из пещер и врубавшихся в черные толпы. Вышли на битву из Сиской крепости все его защитники. А в горах все перекликались рога.
Ни громадные латники-мамлюки, ни богатыри-караманцы не устояли перед Хетумом и отрядом его витязей. Мечи сносили им головы, копья вонзались в спины; без оглядки, с воем и воплями бежали они вниз по склону, ибо дикий страх обуял их с рассветом, а впереди ожидало великое изумление…

Հ.Գ. Հուսով եմ, մոդեռատորները սույն պոստերը կընկալեն որպես Ակումբի կանոնադրության 2.2.4 կետի 2-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն արված գրառում ու հարցին շատ խիստ չեն մոտենա, մանավանդ, որ մեջբերված տողերի նախնական տարբերակի և հեղինակին, և ստեղծագործության բնօրինակին ակումբի մասնակիցների մեծ մասը լավ ծանոթ է :)

Malxas
17.11.2010, 20:23
Ողջույն բոլորին:
Համեմատաբար վերջերս եմ միացել ակումբին այդ պատճառով նոր եմ փորձում ծանոթանալ նյութին: Առայժմ պոստերի կեսն եմ կարդացել, սակայն կարող եմ վստահաբար ասել, որ Լիոնին պետք է մի շատ մեծ շնորհակալություն հայտնել կատարած տիտանական աշխատանքի ու ազգանվեր գործի համար: Լիոնի անսպառ եռանդը բարի նախանձ է առաջացնում, իսկ նրա պատմական գիտելիքներն ուղղակի ապշեցուցիչ են: Բոլոր պատմաբանները, կամ առնվազն նրանց մեծ մասը, տիրապետում է պատմական այս կամ այն հատվածին, մյուսների մասին գիտե ընդհանուր ձևով: Առաջին անգամ եմ հանդիպում մի մարդու ով կատարելապես կամ համարյա կատարելապես գիտե հայերի հետ կապված ողջ պատմությունը:
Հետաքրքրությամբ կարդացել եմ Լիոնի պատմական հոդվածներն ու բանավեճերը մյուս ակումբակիցների հետ: Տրիբունի հետ երկխոսությունն առանձնապես կառանձնացնեի: Ցավոք բանավեճերի ընթացքում առավել հաճախ նկատվում էր հաղթելու ցանկություն, քան ճշմարտության բացահայտում: Սոսկալի մեծ ժամանակ էր հատկացված բրոշյուրների տպագրության վերաբերյալ խոսակցությանը, որը կարող էր տեղի չունենալ, եթե բանավիճողները ավելի տրամադրված լինեին լավ հասկանալ մեկմեկու: Սրան թերևս կարող եմ ավելացնել, որ ինքս անձամբ կցանկանայի ունենալ բոլոր հատորները, իսկ առավել հարմար կլիներ ունենալ և պահպանել 3 կամ 4 հատորով, քան 65: Մի խոսք էլ ասեմ գնի վերաբերյալ: Ինձ էլ սկզբում թանկ թվաց, բայց երևի ես ճիշտ չեմ: :) Ցավոք այդպիսին է մարդ արարածը: (Աղջիկներին խնդրում եմ այս մասը չկարդալ:)) Մենք սնապարծ թեթևությամբ մեծ գումար ենք ծախսում թեթևաբարո կանանց վրա, բայց չարչիի պես սակարկում ենք կանաչի վաճառողի հետ: Նման բան կարծեմ Բալզակն է ասել: :)
Գրքի մասին: Կարծում եմ լավ գիրքը միանգամից զանազանվում է մյուսների մեջ: Միանգամից աչքի ընկավ Լիոնի գիրքը, որը մի քառորդ ժամ կլանված ուսումնասիրեցի հենց գրախանութում: Առայժմ մեկն եմ գնել, մյուսներին ծանոթացել եմ Լիոնի այստեղի հղումներով: Ինչքանով, որ ես ծանոթ եմ պատմությանը, իսկ որոշ պատմական հատվածներ, հավատացնում եմ, ես գիտեմ բավական մանրամասնորեն, կարող եմ ասել, որ Լիոնի բերված փաստարկները հավաստի են: Կան իհարկե որոշ բաներ, որոնք ինձ այնքան էլ համոզիչ չեն թվում, բայց դրանց ես վատ եմ ծանոթ և բացատրությունը հույս ունեմ ստանալ հենց հեղինակից:
Գրքի թերությունն եմ համարում, թող ների ինձ հեղինակը, գրված չոր, անհասկանալի ու անհամակրելի ոճը: Սա առավելապես զարմացնում է, քանզի Լիոնի գրված հղումներից երևում է, որ նա շատ հաջող կերպով կարող է շարադրել իր ուզածը: Եթե հեղինակը երկրորդ անգամ պետք է հրատարակի իր աշխատությունը, ապա կխնդրեի ուշադրություն դարձնել շարքային ընթերցողի դիտողությունը: Ինչ վերաբերվում է նկարների վերանկարելուն, ապա կարելի է անել կարելի է և չանել: Իհարկե շատ լավ կլինի որ վերանկարվի: Պատրաստ եմ աջակցել հեղինակին նկարիչ գտնելու հարցում, տպագրելիս նույնպես կարող եմ օգտակար լինել:

Lion
17.11.2010, 22:57
Malxas ջան, մերսի լավ խոսքերի համար: ) Գիրքը իր տեսակի մեջ առաջին փորձն էր ստեղծելու համընդգրկուն մի տարեգիրք մեր ազգի անցած ռազմական ուղու վերաբերյալ: Ինձնից առաջ ոչ հայերի և ոչ էլ այլ ազգի կապակցությամբ նման գործ չէր արվել: Ես փաստացի զրոյից հավաքեցի նման աշխատանք ստեղծելու ձև, մեթոդիկա: Ժամանակին ես շատ եմ մտածել այդ մասին և նույնիսկ ավելորդ չեմ գտել անհրաժեշտ պարզաբանումներ տալ ընթերցողիս Գիրք 1-ում.

"...Ինչքան ինձ հայտնի է այս տեսքով նմանատիպ աշխատություն չի գրվել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Դրա համար էլ սույն աշխատությունը գրելիս ես գրեթե զրոյից ստեղծեցի ոչ միայն լիովին նոր սկզբունքներ, այլև կառուցեցի նմանատիպ աշխատանք գրելու մեթոդական լրիվ նոր մի համակարգ: Սույն աշխատությունը գրելիս ես որպես ելակետ ընդունեցի իմ մեթոդը ձևավորած հետևյալ հիմնարար սկզբունքները...

...9. իրադարձությունները լուսաբանելիս հետևել հստակ սխեմայի` այսպես կոչված "Սխեմատիկ մոտեցման": Այսպես, ես պատերազմները և ճակատամարտերը նկարագրելիս սկզբում նշել եմ աշխատության մեջ իրադարձության հերթական թիվը (ընդ որում Հայկական բանակի մասնակցությամբ պատերազմները և ճակատամարտերը, ինչպես նաև ասպատակումները տրված են առանձին, իսկ օտար բանակների միջև Հայաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները` առանձին համարակալմամբ), այնուհետև նրա ժամանակը, ապա վայրը, իսկ վերջում` նկարագրել եմ իրադարձությունների ընթացքը: Աշխատությունում տեղ գտած պատերազմների և ճակատամարտերի մեծամասնությունը նկարագրելիս ես ղեկավարվել եմ այն սկզբունքով, որ պետք է անպայման նշվեն հակամարտող բանակների, ցանկալի է կոնկրետ իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե մոտավոր, թվակազմերը, ինչպես նաև, կրկին ցանկալի է կոնկրետ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե մոտավոր տարբերակով, կորուստները, որոնք ընդգրկում են սպանվածներին, վիրավորներին և գերիներին: Ընդ որում միայն առանձին դեպքերում եմ ես հարմար գտել կորուստները դիտարկել առանձին` ըստ սպանվածների, վիրավորների և գերիների":

Գնի պահով արդեն ասել եմ - ավելի էժան ուղղակի հնարավոր չէ գիրքը վաճառել, հակառակ դեպքում ինքն իր ծախսը չի փակի. այս թեմայում այդ մասին շատ է խոսվել: Ցավալի է, բայց փաստ է:

Գիրքը հատորներով տպելու պահով ևս ժամանակին ասացի - այդպես եմ վարվել զուտ ֆինանսա-տեխնիկական առումով, թեև ասեմ, եթե Աստված ինձ ուժ և միջոցներ տա, վաղ թե ուշ գիրքը ես կտպեմ մեկ ամբողջական, մեծ տեսքով: Քանի ես կենդանի եմ, ես փորձելու եմ հասնել այդ նպատակին, դե իսկ եթե չստացվեց... գուցե հետո մեկը դա կանի, ով գիտի??

Գրքի ոճի մասին - իհարկե համամիտ եմ: Ավելին, աշխատանքը ստեղծելիս ես ինքս էլ եմ շատ մտածել այդ հագնամանքի վրա ու քննարկել եմ այդ հարցը Գիրք 1-ի նախաբանում.

"..."Սխեմատիկ մոտեցման" սկզբունքը, որը աշխատությանը հաղորդում է որոշակի միօրինակություն, միաժամանակ ունի անվիճելի մի առավելություն: Նկարագրված հսկայական թվով պատերազմների և ճակատամարտերի առկայության պայմաններում այլ մեթոդով առաջնորդվելը կբերեր խառնաշփոթի ու աշխատության արձակ ոճի, որն էլ իր հերթին խիստ կմեծացներ վերջինիս ծավալը ու կառաջացնել խառնաշփոթ: Բացի այդ այս սխեման թույլ է տալիս սպառիչ խոսել պատերազմի կամ ճակատամարտի մասին: Իր հերթին այն պատերազմները և ճակատամարտերը, որոնց մասին հայտնի են մանրամասներ կամ որոնց ես անդրադարձել եմ մանրամասնորեն, նկարագրված են ազատ պատմողական ոճով":

Ասեմ ավելին - ինքս, երևի հասցրեցիր նկատել, ավելի շատ հակված եմ հենց ազատ ոճին, նու, մոտավորապես այնպես, ինչպես նկարագրել եմ Կիլիկիայի թագավորության և Մամլուքյան սուլթանության այս պատերազմը: Բայց... ամենսկզբնական և մոտավոր հաշվարկները ցույց տվեցին, որ, եթե հիմա իմ գիրքը կազմել է 70 հատոր, ապա այդ դեպքում ես ռիսկ եմ անում հատորների թիվը հասցնել 350-400-ի. լուրջ, առաջնց չափազանցեցումների եմ ասում: Ինքդ դատիր, գրքում կա ավելի քան 6.400 պատերազմ և ճակատամարտ և դա զբաղեցրել է 70 հատոր: Ընդ որում հաճախ որևէ մի պատերազմ կամ ճակատամարտ գրքում զբաղեցնում է ընդամենը 2-3 տող: Եվ սա իմ սեղմ ոճի դեպքում: Իսկ հիմա պատկերացրու, որ ես դա բացեի... Կոպիտ ասած - "լյա-լյա, լյու-լյուն"-ն միշտ էլ հեշտ է գրել ու շատ հեշտ է Հայ ռազմիկների հերոսության, ճակատամարտի դաժանության, թշնամու նենգության և նմանատիպ ստանդարտ խոքերով "թեմա լցնել": Ու որ ուզենայի, իհարկե կանեի: Եվ իհարկե, իմ գիրքը ավելի հեշտ կլիներ կարդալ, բայց... ախր իմ միջոցները հազիվ հերիքեցին այս ծավալի համար, ավելի մեծ ծավալ տպագրել ես չէի հաջողացնի:

Դրա համար էլ իմ գիրքը յուրօրինակ մի "սեղմված մատերիա" է - այն դեռ շատ տեղ ունի բացվելու: Ու ես դեռ կբացեմ այն, կարող ես չկասկածել: Ափսոս, որ կյանքը հնարավորություն չի տալիս այժմ զբաղվել այդ գործով, բայց, իմ ստեղծագործական պլանների մեջ արդեն իսկ կա մի ֆունդամենտալ աշխատության պատկեր - "Հայաստանի և հարակից երկրների ռազմական պատմություն", որտեղ հենց այս ոճով, որով ներկայացված են վերջին պոստերը այս թեմայում, ես կգրեմ Հայաստանի և հարակից երկրների ռազմական պատմությունը մ.թ.ա. 3000 - մ.թ. 1800 թվականների վերաբերյալ: Բայց սա մեկ կամ նույնիսկ մի քանի տարվա գործ չէ, եթե դրան լրիվ նվիրվես, իսկ ես այժմ այդ գործին նույնիսկ կիսով չափ ել չեմ կարողանում նվիրվել... :(

Նման դեպքերում ավեորդ չեմ համարում հիշե միջնադարյան պատմիչներին, որոնք Աստծուց ուժ, համբերություն և ժամանակ էին խնդրում, նախանշած գործը հաջողությամբ ավարտելու համար :) Աստված տա, Աստված տա ինձ այդ հնարավորությունը...

Նկարների պահով - սա առանձին թեմա է և, բնականաբար, կարելի է ավելի լավ նկարներ գտնել կամ պատվիրել: Բայց դա էլ է կապված ֆինանսների հետ և, եթե ես հնարավորություն ունեցա, այդ գործն անպայման կկազմակերպեմ :)

Chuk
17.11.2010, 23:21
Կոշմառ :))
Եկա ասեմ, որ թեմայում յուրաքանչյուր գրառմանս տակ նորից ստորագրում եմ ու ասածներիս տեր եմ :)

Lion
17.11.2010, 23:24
Է ես էլ իմ ասածներին էմ տեր... զարմացրիր :)

Lion
24.11.2010, 09:09
...Հայոց այս թագավորության պատմությունը դեռ էլի ուներ շարունակվելու...

Սիսի գրավումից հետո Կիլիկիայի թագավորության գրեթե ողջ ղեկավար կազմը` արքան ու իր արքունիքը, հայտնվեցին գերության մեջ: Այդ պահից սկսված հայոց այս գերիները որևէ իրական քաղաքական նշանակություն արդեն չունեին: Այնուհանդերձ ավելորդ չի լինի, որ մինչև առաջ անցնելը մի քանի խոսքով անդրադառնանք նաև այս մարդկանց հետագա ճակատագրին: Անդրադառնանք զուտ մարդկային առումով, որպես քաղաքական դեպքերի ու զարգացումների, ինչպես նաև որոշ չափով` իրենց կողմից վարված անհեռատես քաղաքականության զոհերի…

1375 թվականի հուլիսի 9-ին հայոց գերված արքունիքը հասավ Կահիրե: Այստեղ Բարքուքը Հայոց արքային ազատության փոխարեն առաջարկեց մահմեդականություն ընդունել, սակայն ստացավ լիովին սպասելի մերժում: Արդյունքում Լևոնը և իր ընտանիքը, ինչպես նաև Շահան Հեթումյանը մնացին գերության մեջ, իսկ մյուս գերիները, ինչքան էլ տարօրինակ հնչի, ազատ արձակվեցին: Պողոս I Սսեցին և հայ ռազմիկների ու իշխանների հիմնական մասը վերադարձան Սիս և այդուհետ դե-յուրե համարվեցին Մամլուքյան սուլթանի հպատակներ: Նախկին թագուհի Մարիունը, ասպետ Սոհիե Դուլկարտն ու վերջինիս կին` կոմսուհի Ֆիմին, մեկնեցին Երուսաղեմ: Այստեղ Մարիունն ու Ֆիմին դարձան կրոնավորյալ և, իրենց կյանքի մնացած մասն անցկացնելով Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքում, այդտեղ էլ գտան իրենց հավերժական հանգիստը: Սոհիե Դուլկարտի մասին այլ տեղեկություններ այլևս հայտնի չեն…

Կահիրեում մնացած և քաղաքական որևէ նշանակությունից լրիվ զրկված հայ գերիների վիճակը, ինչպես արդեն ասվեց, առանձնապես ծանր չէր: Գերիները ողջ Կահիրեի մակարդակով վայելում էին լիակատար ազատություն: Այս հարցում ոչ վերջին դերն ունեցավ նաև Սիսի անկումից հետո Կիլիկիայում ստեղծված քաղաքական դրությունը: Կիլիկիան հեռու էր, իսկ ներքաղաքական որոշակիորեն անկայուն վիճակում գտնվող Մամլուքյան սուլթանությունը բավարար միջոցներ չուներ այն լիակատար հսկողության տակ պահելու համար: Այս պայմաններում Կիլիկիայում դե-ֆակտո անկախ դրության էին հասել դեռևս մոնղոլական արշավանքների ժամանակ Փոքր Ասիայում հաստատված քոչվոր թուրքմենները, ի դեմս Զուլքադարյանների և սրանց ենթակա Ռամազանօղլիների: Քանի դեռ կանգուն էր Սիսը, սրանք անշեղորեն դաշնակցում էին Մամլուքյան սուլթանությանը, բայց, այժմ, Սիսի անկումից հետո, թուրքմենները միանգամից սկսեցին իրենց անկախ պահել: Իրերի աննկատ, բայց լիովին սպասելի այս զարգացումն էր, որ ստիպեց Բարքուքին սիրաշահել գերվության մեջ հայտնված Լևոին ու հայերին:

Ինչպես արդեն ասացինք, Կահիրեում Լևոնի դրությունը ծանր չէր, սակայն Հայոց արդեն նախկին արքան ձգտում էր լիակատար ազատություն ձեռք բերել և այդ նպատակով սկսեց բազում նամակներ հղել Եվրոպական արքունիքներին: Այս գործում Լևոնին զգալի օժանդակություն ցուցաբերեց 1377 թ-ի հուլիսից որպես խոստովանահայր, իսկ հետո արդեն որպես Լևոնի հուսալի ընկեր ու բարեկամ հանդես եկած ֆրանցիսկյան վանական Հովհաննես (Ժան) Դարդելը: Հենց նա էր, որ հետագայում գրեց Լևոնի կյանքի պատմությունը: Նույն այս ազնիվ վանականի ջանքերով էր, որ Շահան Հեթումյանը կարողացավ փախչել Կահիրեից` Լևոնի ազատության համար հետագայում ոտքի տակ տալով ողջ Եվրոպան…

Lion
01.12.2010, 08:22
1379 թվականին մահացան Լևոնի աղջիկները, իսկ 1381 թ-ին էլ կյանքից հեռացավ նաև նրա կինը` հայոց արդեն նախկին թագուհին: Իսկ փառատենչ Բարքուքն իր ծրագրերն ուներ - 1382 թ-ին դեպի Մեքքա կատարած ուխտագնացության ժամանալ սուլթան ալ-Աշրաֆ Նասր-էդ-Դին Շաբան իբն-Հուսեյնը զոհ գնաց ամենազոր մամլուքի հղացած դավադրությանը: Մեկ ավելորդ ժամ իսկ չկորցնելով` Բարքուքը և “Բուրջիներ”-ը գրավեցին Կահիրեի բոլոր կարևոր ամրությունները` նոր սուլթան հռչակվելով հանգուցյալի վեցամյա որդուն, Բարքուքի սան աս-Սալիհ Սալահ-էդ-Դին Հաջիին (1382, 1389-1390): Ավելորդ էլ է ասել, որ ողջ փաստացի իշխանությունը կրկին և արդեն վերջնականապես հայտնվեց Բարքուքի ձեռքերում: Չբավարարվելով սրանով` իր դերքերը ամրապնդելուց կարճ ժամանակ անց “Բուրջիներ”-ը երեխա սուլթանին գահընկեց արեցին և սուլթան հռչակեցին արդեն հենց իրեն` ալ-Մելիք ազ-Զաքիր Սեյֆ-էդ-Դին Բարքուք ալ-Ուսմանիին (1382-1389, 1390-1399):

Ստեղծված պայմաններում Լևոնը կրկին որոշեց ակտիվացնել ազատություն ստանալուն ուղղված իր ջանքերը: Ընդ որում ցավալի էր, որ առիթից փորձում էին օգտվել նաև որոշ բախտախնդիրներ – հենց այդ տարիներին էր, որ Եվրոպայում իբր Լևոնի ազատության համար նրա անունից սկսեց դրամական միջոցներ հավաքել մի ոմն ասպետ Մանվել, որը, սակայն, իրականում հետապնդում էր ընդամենը անձնական, նեղ շահադիտական նպատակներ…

1382 թ-ին Հովհաննես Դարդելը մեկնեց Եվրոպա: Վերջինս սկզբում ներկայացավ Արագոնի արքա Պեդրո IV-ին (1336-1387), իսկ հետո էլ` Կաստիլիայի արքա Խուան I-ին (1379-1390): Երկու արքունիքներում էլ Դարդելը ջերմ ընդունելության արժանացավ: Ավելին, Խուան I-ը իր զինակիր Ալֆոնսո դե Կելարեին, Արագոնի արքայի հորեղբայր Խուան Սեգրովացուն, Հովհաննես Դարդելին և նույն ասպետ Մանվելին թանկարժեք նվերներով ուղարկեց Կահիրե: Ընդ որում Մանվելը ճանապարհին իր հավաքած միջոցների հետ աննկատ կորավ. նրա ծրագրերի մեջ ոչ մի կերպ չէր մտնում Լևոնի հետ հանդիպումը…

Այսպես թե այնպես, բայց բանագնացները հասան Կահիրե և սկսվեցին բանակցություններ: Արդյունքում Լևոնը ի վերջո մեծ փրկագնի և թանկարժեք նվերների դիմաց ազատ արձակվեց: 1382 թ-ի հոկտեմբերի 7-ին Լևոնը և իր ազատարարները նավ նստեցին ու դուրս եկան բաց ծով: Հաջորդ օրը Բարքուքը մտքափոխ եղավ, բայց քրիստոնյա պատվիրակությունն արդեն դուրս էր եկել բաց ծով և մամլուք նավավարները այդպես էլ չկարողացան գտնել նրանց հետքը...

Lion
02.12.2010, 08:38
Հոկտեմբերի 21-ին Լևոնն ու իր ուղեկիցները հասան Հռոդոս, որից հետո, ուղղություն բռնելով դեպի Իսպանիա, եղան Վենետիկում, Պադուայում, Վերոնայում, Միլանում, Թուրինում և Ավինյոնում: Ավինյոնում Լևոնը հանդիպեց Հռոմի պապին, որից հետո շարունակեց իր երթը դեպի Իսպանիա: Արագոնի և Կաստիլիայի արքաները Լևոնին դիմավորեցին մեծ շուքով և նրան նույնիսկ նվիրեցին մի քանի քաղաքներ:

Սակայն Լևոնի հոգսը իսպանական քաղաքային ֆեոդալ դառնալը չէր: Կարժ ժամանակ անց Լևոնը մեկնեց Նավարա և ճոխ ընդունելության արժանացավ վերջինիս արքա Կառլոս II-ի (1349-1387) կողմից: Նավարայի արքան խոստացավ, որ, եթե Լևոնը որոշի հետ գրավել Կիլիկիան, ինքը այդ գործին կօժանդակի 100 նետաձիգով և զգալի դրամական միջոցներով: Բայց Նավարայի արքան ընդամենը գավառական մի թագավորության ղեկավար էր և բնական է, որ նա կարող էր գործել միայն այն դեպքում, եթե նախատեսվող խաչակրաց արշավանքին մասնակցեին Եվրոպական հիմնական խոշոր պետությունները: Իսկ այդ ժամանակ Եվրոպայում մոլեգնում էր Հարյուրամյա պատերազմը և Ֆրանսիան ու Անգլիան լրիվ այլ հոգսերով էին զբաղված: Թեթև չէր նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների վիճակը, որոնց, նույնիսկ եթե հաշվի չառնենք էլ ներքին ինտրիգներն ու տարաձայնությունները, սկսել էլ լրջորեն սպառնալ թափ հավաքող Օսմանյան սուլթանությունը:

Չնայած ստեղծված անբարենպաստ իրավիճակին` Լևոնը 1384 թ-ի սկզբին մեկնեց Ֆրանսիա: Ֆրանսիայի արքա Կառլոս VI-ը (1380-1422) Փարիզի մոտ մեծ շուքով դիմավորեց Լևոնին, թանկարժեք նվերներ տվեց նրան և տեղավորեց իր պալատներից մեկում: Սակայն, չնայած հավանությանը Լևոնի ծրագրերին, շարունակվող Հարյուրամյա պատերազմի պայմաններում որևէ իրական քայլի մասին խոսելն իսկ ավելորդ էր: Փորձելով վերջ դնել ընթացող պատերազմին` Լևոնը, որպես Ֆրանսիայի արքայի դեսպան, 1385 թ-ի վերջին ժամանեց Անգլիա և ընդունվեց Ռիչարդ II-ի (1377-1399) կողմից: Անգլիայի արքան խոստացավ դադարեցնել պատերազմը, բայց հետագայում այդպես էլ չկատարեց իր խոստումը: 1386 թ-ի մայիսին Լևոնը վերադարձավ Փարիզ և, այդպես էլ որևէ արդյունքի չհասնելով, անցավ մասնավոր կյանքի:

1391 թ-ին մահացավ Լևոնի փեսան ու նրա աննահանջ ուղեկիցը` Շահան Հեթումյանը: Կրած անհաջողությունները ընկճել էին նաև Լևոնին և 1393 թ-ի նոյեմբերի 29-ին արդեն ինքը` Հայոց երբեմնի արքան, կնքեց իր մահկանացուն: Լևոն Լուսինյանին հայկական ծեսով թաղեցին Փարիզի Կելեստինյանների վանքում, իսկ XVIII-դարի վերջին նրա աճյունը տեղափոխվեց Ֆրանսիայի Սեն-Դենի արքայական դամբարան:


http://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/00/Leon_V_of_Armenia.jpg

Այսպիսի տխուր վերջաբան ունեցավ այդպես էլ հայ չդարձած Հայոց այս արքայի գործունեությունը, արքա, որին բաժին հասան միայն անհաջողություններ և ձախորդություններ…


http://upload.wikimedia.org/wikipedia/commons/4/4d/Bust_Leon_V_of_Armenia.jpg

Lion
03.12.2010, 08:43
Լևոնին մեծ շուքով ընդունում էին Եվրոպայում ու Եվրոպայի արքունիքները, թեև գահազրկված, այնուհանդերձ հենց նրան էին համարում Կիլիկիայի թագավոր: Շռայլ խոստումներ և թանկարժեք նվերներ, մեծ հույսեր ու չիրականացված ծրագրեր, կարծես հենց այս ամենն է կազմում Կիլիկիայի քաղաքական կյանքի բովանդակությունը XIV դարի վերջին: Կարծես թե այդպես էր, կարծես թե… իսկ իրականում, որպես յուրօրինակ հակադրություն Եվրոպայում սկսված “կիլիկյան աղմուկ”-ի, բուն Կիլիկիայում լռության և գրեթե մոռացության մեջ Կիլիկիայի փաստացի, թեև այդպես էլ շատերի կողմից չճանաչված ու չընդունված արքան և իր համախոհները փորձում էին ավելի իրական քայլերով Հայոց թագավորությունից փրկել գոնե այն, ինչ դեռ մնացել էր և ինչը դեռ կարելի էր փրկել:

Ինչպես արդեն ասվեց, Հայ-Մամլուքաղարամանյան III պատերազմի ավարտից հետո Կիլիկիայի թագավորությունը զրկվեց իր տարածքի մեծագույն մասից և սահմանափակվեց Լեռնային Կիլիկիայով, որտեղ կենտրոնացած Հայկական բանակը և իշխանները սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի օժանդակությամբ Կիլիկիայի թագավորության նոր արքա հռչակեցին Հեթումի որդի պատանի Կոստանդինին` Կոստանդին V-ին (1375-1424): Հենց այս արքան էր, որ սկզբնական տարիներին հոր հետ, իսկ հետո արդեն միայնակ, դե-ֆակտո շարունակեց Կիլիկիայի թագավորության պետական ավանդույթները և փորձեց իրապես ղեկավարել թագավորությունը ժամանակի ծանր փորձություններում…

1375 թ-ի ամռանը Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 10.000) գրավեց Լամբրոն ամրոցը Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000) և դրանով իսկ իր գործը Կիլիկիայում համարեց ավարտված: Դրանից հետո արդեն երկար տասնամյակներ մամլուքները փաստացի մոռացան Կիլիկիան և նահանգում սկսեցին տնօրինություն անել լեռներում ամրացած հայերը, ինչպես նաև դաշտավայրերում թափառող թուրքմենները: Ընդ որում թուրքմենների ախորժակն ու համարձակությունը օրեցօր ավելանում էր:

1378 թ-ին քոչվոր Զուլքադարյանների ու Ռամազանօղլիների, ինչպես նաև Ղարամանյանների էմիրության միացյալ բանակը (ընդհանուր` մոտ 20.000) Մամլուքյան սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 300) և քաղաքների Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 1.000) գրավեց Ադանան, Սիսը, Մամեստիան, Մարաշը և Տարսոնը:: Սիսը և Տարսոնը ընկան Ղարամանյանների էմիրության տիրապետության տակ, Ադանան ու Մամեստաին անցան Ռամազանօղլիներին և այստեղ ստեղծվեց Ռամազանօղլիների էմիրությունը, իսկ Մարաշը անցավ Զուլքադարյաններին ու այստեղ ստեղծվեց Զուլքադարյանների էմիրությունը:

Սակայն թուրքմենների հարվածները միայն մամլուքների դեմ չէր, որ ուղղված էր: Նույն 1378 թ-ին էլ Զուլքադարյանների և Ռամազանօղլիների էմիրությունների միացյալ բանակը (ընդհանուր` մոտ 20.000) գրավեց Կապան ու Կանչի ամրոցները սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայից թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 2.000): Այս մարտերում էլ զոհվեց Հեթում Քաջ Հեթումյանը, Հայոց թագավորության համար այդքան շատ բան արած ու մեր պատմության մեջ այդպես էլ ստվերում մնացած այս սպարապետը: հայոց սպարապետի պաշտոնը սկսեց վարել զոհվածի որդին` Գևորգ Հեթումյանը:

1380 թ-ին սպարապետ Գևորգ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) ազատագրեց Կապան ամրոցը Զուլքադարյանների էմիրության բանակից (մոտ 500)` լրջորեն սաստելով թուրքմեններին և սահմանափակելով նրանց ախորժակը: Կիլիկիայում առժամանակ ձևավորվեց ուժերի հավասարակշռության որոշակի մի վիճակ…

Lion
06.12.2010, 11:52
1380-ական թվականների կեսերից Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ փոխվեց: Ավելի քան կես դար տևած Մամլուքյան սուլթանության տարածաշրջանային գերակայությանը անակնկալ, բայց կտրուկ կերպով վերջ տրվեց:

Ինչպես արդեն ասվել է, 1330-ական թվականների կեսերից Իլխանությունը, որպես միասնական պետություն, դադարել էր գոյություն ունենալ, ինչն էլ պայմանավորել էր Մամլուքյան սուլթանության հեգեմոն դերը և միաբևեռ Մերձավոր Արևելքի ստեղծումը: Իլխանության փլատակների վրա կատաղի պայքարի էին բռնկվել երկու հզոր տոհմերը` Չոբանյանները և Ջելաիրյանները: Սկզբում հաջողությունը Չոբանյանների` էմիր Չոբանի տոհմի կողմում էր, բայց 1350-ական թվականների կեսերից հաջողությունը թեքվեց համեմատականորեն ավելի հավասարակշռված և խոհեմ քաղաքականություն վարող Ջելաիրյանների կողմը: Ու թեև սրանց ի վերջո հաջողվեց քաղաքական ասպարեզից լիովին դուրս մղել Չոբանյաններին, սակայն իր ամրությամբ Իլխանությանը գոնե մոտավորապես մոտեցող իշխանություն սրանց ստեղծել այդպես էլ չհաջողվեց: Ջելաիրյանները չէին կարողանում իրապես իրենց ենթարկել նույնիսկ դե-ֆակտո անկախություն վայելող ու հենց այդ ժամանակներից էլ վերելքի ուղին բռնած Աղ և Ղարա-Ղոյունլուներին, ինչպես նաև քրդական ցեղերին, իսկ նրանց իշխանությունն էլ գոյություն ուներ հիմնականում այն պատճառով, որ քաղաքական հորիզոններում որևէ այլ, լուրջ քաղաքական ուժ առայժմ չկար: Սակայն 1380-ական թվականների կեսերից իրավիճակը, ինչպես արդեն ասվեց, կտրուկ կերպով փոխվեց:

1370-1380 թվականներին Չաղաթայական ուլուսի փլատակների վրա վեր բարձրացավ ամենազոր Լենկ-Թեմուրի (Թամեռլանի) պետությունը: Հաջող արշավանքներով իրեն ենթարկեցնելով Միջին Արևելքի իշխանություններին` Ահեղ Կաղը 1380-ական թվականների կեսերին հայտնվեց Մերձավոր Արևելքում: Ջելաիրյանները նույնիսկ փորձ էլ չկատարեցին կասեցնել Լենկ-Թեմուրի երկաթյա հորդայի արշավանքը և, թողնելով իրենց տիրույթները բախտի քմհաճույքին, ուղղակի դիմեցին փախուստի` ապաստանելով Արաբական անապատում: 1386-87 թվականներին, արյունոտ հետք թողնելով իրենից հետո, թիմուրյան հորդան անցավ Հայաստանի արևելյան ու կենտրոնական շրջաններով և հեռացավ: Հայաստանի մեծագույն մասն ըստ էության ընկավ Թիմուրյանների սուլթանության տիրապետության տակ, իսկ դա նշանակում էր, որ վերջինս սահմանակից էր դառնում Մամլուքյան սուլթանությանը:

Անմիջական քաղաքական այս հետևանքից զատ Լենկ-Թեմուրի արշավանքները ունեցան նաև մեկ այլ հետևանք: Այս արշավանքների արդյունքում Լենկ-Թեմուրի հետ այդպես էլ չհամակերպված մեծ թվով քոչվոր թուրքմեններ նահանջեցին դեպի Փոքր Ասիա և այստեղ զգալիորեն ուժեղացրեցին թուրքմենական տարրը: Սրա հետևանքով ուժեղացան նաև Զուլքադարյանները և Ռամազանօղլիները: Արդյունքը չուշացրեց իրեն զգացնել տալ ոչ միայն Կիլիկիայում, այլև Մամլուքյան սուլթանությունում: Թուրքմենական տարրի ուժեղացումը մի վերջին անգամ ուժեղացրեց “Բահրիներ”-ի դիրքերը, ինչն էլ անդրադարձավ սուլթանության ներքաղաքական կայունության վրա…

Lion
07.12.2010, 08:28
1389 թ-ի վերջին “Բահրիներ”-ը հաջող դավադրություն կազմեցին և, գահընկեց անելով ու բանտարկելով Բարքուքին, սուլթան հայտարարեցին տասներեքամյա աս-Սալիհ Սալահ-էդ-Դին Հաջիին: Ընդ որում հակաբուրջիական ուժերի ավանդական հենարանն էր քոչվոր աշխարհին առավել մոտ տեղակայված Ասորիքը, որտեղ խիստ ակտվիացել ու զգալի ազդեցություն էին ձեռք բերել Զուլքադարյանները և Ռամազանօղլիները: Բարքուքի տապալման գործում ևս ակտիվ դերակատարություն ունեցան հենց սրանք:

Սակայն “Բուրջիներ”-ը ևս չէին պատրաստվում հեշտորեն զիջել այդքան մեծ ջանքերով ձեռք բերված դիրքերը: 1390 թ-ի սկզբին նրանց հաջողվեց բանտարկությունից ազատել Բարքուքին, որից հետո արդեն գահընկեց անել ու քաղաքական ասպարեզից վերջնականապես հեռացնել աս-Սալիհ Սալահ-էդ-Դին Հաջիին: Դրանից հետո “Բահրիներ”-ը վերջնականապես ոչնչացվեցին: Սա իրոք որ “Բահրիներ”-ի վերջն էր: Վերջ, սրանից հետո “Բահրիներ”-ը արդեն ուղղակի վերացան:

Կատաղած Բարքուքի ջանքերով սուլթանությունում սկիզբ առած հակաբահրիական ալիքը հասավ նաև Կիլիկիա և օգտակար եղավ նաև հայերի համար: 1390 թ-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Դաշտային Կիլիկիան` ծանր հարվածներ հասցնելով Զուլքադարյաններին և Ռամազանօղլիներին: Սակայն դեպի լեռներ խցկվելու մամլուքների փորձը ավարտվեց անհաջողությամբ. Կոստանդին V-ի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակին (մոտ 10.000) հաջողվեց պահել դիրքերը: Ընդ որում Բարքուքին ևս առանձնապես պետք չէր ընդհարվել հայերի հետ: Մամլուքյան սուլթանը շատ լավ գիտակցում էր, որ ինքը բանակային հիմնական ուժերով վաղ թե ուշ պետք է լքի Կիլիկիան, իսկ դրանից հետո թուրքմենները կրկին գլուխ կբարձրացնեն: Այս պայմաններում պետք էր տեղում ունենալ գոնե մի ուժ սրանց հակակշռելու համար: Հայերը այդ դերի համար ավելի քան հարմար էին և հենց դրա համար էր, որ Բարքուքը բավարարվեց Կոստանդին V-ի կողմից ներկայացված հաշտության թեթև պայմաններով…

Lion
08.12.2010, 09:30
Իսկ 1390-ական թվականների առաջին կեսերին թիմուրյան վտանգը ավելի մեծացավ: Ու եթե սկզբում ոչ Մամլուքյան և ոչ էլ հատկապես եվրոպական պատերազմներում մեծ հաջողությունների հասած ու նույնիսկ Ղարամանյանների էմիրությունը լիկվիդացրած Օսմանյան սուլթանությունը այս ամենին այդքան էլ լուրջ չէին վերաբերվում, ապա հենց այս ժամանակ նրանք նոր միայն իրապես գիտակցեցին վտանգը: Լենկ-Թեմուրը իրոք որ ուժեղ էր, իսկ նրա պետությունը իր ռազմական հզորությամբ գերազանցում էր Օսմանյան և Մամլուքյան սուլթանություններին նույնիսկ միասին վերցրած: Լենկ-Թեմուրը ի վիճակի էր մարտադաշտ հանել ավելի քան 350.000-անոց խիստ կոփված, մարտերի բովով անցած և երկաթյա կարգապահության ենթարկվող ռազմիկ, այն դեպքում, երբ Օսմայնան սուլթանությունը այդ ժամանակ կարող էր զենքի տակ դնել առավելագույնը 200.000, իսկ Մամլուքյան սուլթանությունը` մինչև 150.000 ամենատարբեր մակարդակի ռազմիկ: Ավելորդ էլ է ասել, որ Լենկ-Թեմուրին որևէ լուրջ դիմադրություն ցույց տալու մասին չէին էլ կարող երազել նաև Զուլքադարյանները, ինչպես նաև Աղ և Ղարա-Ղոյունլուները` յուրաքանչյուրն իրենց 10-20.000 ամենատարբեր մակարդակի ռազմիկներով: Ավելի լավ չէր նաև Կիլիկիայի թագավորության վիճակը, որը դժվարությամբ պայքարում էր հազիվ Զուլքադարյանների դեմ: Ընդ որում բոլոր սրանց խիստ պակասում էր միասնությունը, իսկ ապագա հնարավոր և այդպես էլ ըստ էության չկայացած միությանն էլ լրջորեն խոչընդոտում էին ներքին ինտրիգներն ու մրցակցությունը:

Լենկ-Թեմուրի հարվածի ամենասուր ծայրում գտնվում էր Օսմայնան սուլթանությունը: Խնդիրն այն էր, որ մի կողմից սա Երկաթյա էմիրին ավելի էր մոտիկ, քան անապատներից անդին գտնվող Մամլուքյան սուլթանությունը, մյուս կողմից էլ` ձեռք բերած հաջողություններից հղփացած, չափն ու սահմանը և իրական քաղաքական իրավիճակի սթափ գնահատման ունակությունը կորցրած Բայազեդ I Կայծակնայինը (1389-1402) իր գրգռիչ և լկտի վարքագծով ու ի վերջո նույնսիկ անձնական վիրավորանքների բնույթ ստացած ուղերձներով ավելի շատ զայրացրեց Ահեղ Կաղին, քան մշտապես խուսանավող Բարքուքը:

Իսկ Լենկ-Թեմուրը սպառնում էր բոլորին: 1394 թ-ին թիմուրյան հորդան հերթական արյունոտ հարվածը հասցրեց Հայաստանին ու հարակից երկրներին. արյունարբու գիշատիչները, ամեն տեղ սփռելով մահ և ավերածություն, անցան Հայաստանի արևելյան ու կենտրոնական շրջաններով, Վրաստանով և Իրաքով: Սակայն Լենկ-Թեմուրը ինչքան վարպետորեն պատերազմում էր, նույնքան վարպետ էր նաև դիվանագիտության ասպարեզում...

Lion
09.12.2010, 08:38
Ստեղծված պայմաններում թվում էր, թե ոչինչ չի կարող ավելի բնական լինել, քան օսմանների ու մամլուքների դաշինքը, բայց այն այդպես էլ չկայացավ: Բարքուքի հետ բանակցությունների ընթացքում Ահեղ էմիրը, զգուշանալով մամլուքների և օսմանների նույն այդ հնարավոր դաշինքից, սկսեց սիրաշահել Բայազեդին: Ավելին, 1395 թ-ին նա մի դեսպանություն ուղարկեց Կահիրե և աներկբայորեն պահանջեց մամլուքների կապիտուլյացիան, որից հետո կարճ ժամանակ անց էլ իր խիստ մոբիլ ուժերը հեռացրեց Մերձավոր Արևելքից: Հաշվարկը պարզ էր, Լենկ-Թեմուրը թողնում էր, որ միայնակ մնացած ու գրգռված ապագա հնարավոր դաշնակիցները միմյանց հետ գժտվեն:

Պետք է արժանին մատուցել նաև Բարքուքին: Թեև այս անգամ էլ, ինչպես ժամանակին վարվել էին դեռևս առաջին մամլուքները, Բարքուքը ուղղակի գլխատել տվեց իրենց լկտի վարքագծով Կահիրեում աչքի ընկած Լենկ-Թեմուրի դեսպաններին և, հզոր այս ժեստով սաստելով բոլոր տատանվողներին, մեծ հեղինակություն ձեռք բերեց ու կենտրոնացրեց իր երկրի ուժերը, սակայն, ի տարբերություն պոռթքուն Բայազեդի, մամլուքյան սուլթանը գործուն քայլերով ոչ մի կերպ կոնֆլիկտը չսրեց: Բոլոր հնարավոր միջոցներով պատրաստելով իր երկիրը պատերազմի` Բարքուքը այնուհանդերձ նախատեսում էր թիմուրյան հորդային դիմադրել Ասորիքի ավազուտներում` արդարացի կերպով դատելով, որ հիանալի ստրատեգ Լենկ-Թեմուրը ոչ մի կերպ չի իջնի հարավ` թիկունքում թողնելով Օսմանյան սուլթանության չպարտված ուժերը: Սրան հակառակ` օսմանյան սուլթանը խայծը կուլ տվեց և արդյունքում սկսեց լրջորեն հավատալ, որ Լենկ-Թեմուրը վախենում է իրենից: Իսկ ժամանակը ցույց տվեց, որ Լենկ-Թեմուրը, ի դեպ ասած` իր ժամանակի նաև անպարտելի այդ շախմատիստը, այս անգամ էլ չի սխալվել: Թիմուրյանների սուլթանության բանակին դիմադրելու համար Օսմանյան սուլթանության արևելքում հավաքված ուժերը Լենկ-Թեմուրի հեռանալուց հետո մնացել էին անգործ, ինչն էլ բերեց Լենկ-Թեմուրի կողմից ճշգրտորեն հաշվարկած արդյունքի...

Lion
10.12.2010, 08:32
1395 թ-ին Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 100.000) Կիլիկիայում, Մամլուքյան սուլթանության ազդեցության ոլորտում, գրավեց Բեհեսնի ամրոցը Մամլուքյան սուլթանության բանակից (մոտ 1.000): Սա իր բնույթով կոպիտ մի ոտնձգություն էր Մամլուքյան սուլթանության դեմ, ինչը հետագայում անվերջ կասկածներ ու վեճեր առաջացրեց երկու հնարավոր դաշնակիցների միջև և գործնականում զրոյի հավասարեցրեց հնարավոր դաշինքի կնքման հնարավորությունը…

1399 թ-ի հունիսին Բարքուքը մահացավ, որից հետո սուլթան հռչակվեց նրա 13-ամյա որդի ան-Նասիր Զին-էդ-Դին Ֆարաջը (1399-1405, 1405-1412): Նոր սուլթանը ընդամենը մի երեխա էր և ըստ էության ի վիճակի չէր արդյունավետ կերպով կառավարել սուլթանությունը, սակայն հատկանշական է, որ Բարքուքի թափած ջանքերը և իրականացրած քաղաքական գիծը պտուղներ տվեցին նաև նրա մահից հետո և օգնեցին i8 որդուն, քանի որ շուտով պարզվեց, որ Լենկ-Թեմուրը վերջնականապես որոշել է հիմնական հարվածը հասցնլ հենց Օսմանյան սուլթանությանը:

1399 թ-ի աշնանը դիվանագիտական և ռազմական արդեն բավարար նախապատրաստություններ տեսած Լենկ-Թեմուրը կրկին դեպի արևմուտք տեղաշարժեց իր երկաթյա հորդան (350.000 ռազմիկ)` այս անգամ արդեն իրապես պատրաստվելով արդեն լուրջ մարտական գործողությունների: 1399 թ-ի վերջին Թիմուրյանների սուլթանության բանակը հերթական անգամ հարվածեց Քարթլիի թագավորությանը և ծանր կորուստներ պատճառեց վերջինիս, իսկ 1400 ապրիլից էլ մարտական գործողությունները տեղափոխվեց դեպի արևմուտք: Այդ ժամանակ Բայազեդ I-ը մարտնչում էր իր սուլթանության արևմտյան սահմաններում և Լենկ-Թեմուրի հայտնվելը իր պետության արևելքում օսմանյան սուլթանի համար լիովին անակնկալ էր…

Lion
13.12.2010, 08:52
Բայազեդը, այնուհանդերձ հույս ունենալով, որ հարվածը կհասցվի ոչ թե իրեն, այլ հարավային հարևանին, սկսեց տենդագին կերպով դեպի արևելք տեղափոխել իր բանակային հիմնական ուժերը: Ընդ որում սկիզբը կարծես թե իրոք խոստումնալից էր: 1400 թ-ի օգոստոսի սկզբին Թիմուրյանների սուլթանության բանակը (մոտ 200.000), որի կազմում գործում էր նաև Տարոնի իշխանության բանակը (մոտ 5.000), Օսմանյան սուլթանության բանակից գրավեց Երզնկան, Մելիտեն և Սեբաստիան ու ավերեց դրանք, սակայն անմիջապես էլ շարժվեց դեպի հարավ: Լենկ-Թեմուրը, կարծես թե կիսատ թողնելով թափ առնող պատերազմը Օսմանյան սուլթանության հետ` տպավորություն ստեղծեց, թե պատրաստվում է հարվածել մամլուքներին: Արդյունքում Բայազեդը դանդաղեցրեց, իսկ մի քանի ամիս անց էլ լրիվ դադարեցրեց ուժերի տեղափոխումը դեպի արևելք: Ընդ որում թուրքերին խաբելու և սրանց անակնկալ հարված հասցնելու հետ կապված անմիջական օգուտից զատ Լենկ-Թեմուրը հասնում էր նաև նրան, որ իր ոչ հիմնական, այնուհանդերձ հարվածի արդյունքում թուլացած և ահաբեկված Մամլուքյան սուլթանությունը հետագայում թիկունքային շարժերով չի խանգարի իրեն հանգիստ հաշիվ տեսնելու Օսմանյան սուլթանության հետ:

1400 թ-ի սեպտեմբերին Թիմուրյանների սուլթանության (մոտ 300.000) և Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը ասպատակեց Անդրեփրատյան Ծոփքը, Կիլիկիայի արևելքը և Հյուսիսային Ասորիքը: Հենց այս ժամանակ էլ Կոստանդին V-ը դեսպաններ ուղարկեց Լենկ-Թեմուրի մոտ և, հիմք ունենալով ժամանակին կնքված հայ-մոնղոլական դաշինքը, համաձայնության եկավ Ահեղ էմիրի հետ: Իմաստուն և լիովին հիմնավորված այս քայլով Կիլիկիան զերծ մնաց Լենկ-Թեմուրի հորդայի արյունոտ հարվածից...

Lion
14.12.2010, 09:18
Լենկ-Թեմուրի 1400-1402 թվականների արևմտյան արշավանքին Հայկական բանակի մասնակցության մասին ուղղակի խոսում է բյուզանդական պատմիչ Դուկասը: Հաշվի առնելով նաև գրաված տարածքների ռազմիկներին սեփական բանակում ընդգրկելու Լենկ-Թեմուրի կողմից լայնորեն կիրառվող մարտավարությունը` կարելի է գրեթե վստահությամբ պնդել, որ, սկսած 1400 թվականից, Կիլիկիայի թագավորության և Տարոնի իշխանության բանակը ևս ընդգրկվել են Թիմուրյանների սուլթանության բանակի կազմում ու այդ կարգավիճակով, ընդհուպ մինչև 1404 թվականը, մասնակցել են Մերձավոր Արևելքում մղված բոլոր հիմնական մարտական գործողություններին:

1400 թ-ի հոկտեմբերին Լենկ-Թեմուրի ընդհանուր ղեկավարությամբ գործող Թիմուրյանների սուլթանության (մոտ 300.000), Կոստանդին V-ի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 5.000) և Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը հաղթեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 120.000) Հալեպի ճ-մ-ում, բայց առժամանակ նահանջեց:

1401 թ-ի ապրիլին Թիմուրյանների սուլթանության բանակի մի մասը (մոտ 80.000) պաշարեց և որոշ ժամանակ անց գրավեց Այնթապը Մամլուքյան սուլթանության կայազորից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 300), որից հետո մոտեցավ Հալեպին: Կարճ ժամանակ անց սա ևս ընկավ: Իսկ այդ ընթացքում Լենկ-Թեմուրի բանակի հիմնական մասը, ինչպես նաև Կոստանդին V-ի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 4.500) և Տարոնի իշխանության (մոտ 4.500) միացյալ բանակը, մի կողմ թողնելով Հալեպն ու Այնթապը, սրընթաց երթով իջավ հարավ: Նույն թվականի ապրիլին ընկան Հեմսը, Համման ու Բաալբեկը և արդյունքում մամլուքները կորցրեցին գործնականում ողջ Ասորիքը: Իրավիճակը իրոք որ դառնում էր ճգնաժամային, իսկ ներխուժման անմիջական վտանգը կախվում էր արդեն բուն Եգիպտոսի վրա:

Այս պայմաններում, հավաքելով նախորդ ճակատամարտում պարտության կրած բանակի մնացորդները և ուժերի ծայրահեղ կենտրոնացման արդյունքում հավաքված նոր ուժերը, մամլուքները հակառակորդի դեմ շարժեցին ևս մեկ բանակ: Սակայն 1401 թ-ի ապրիլի վերջին Թիմուրյանների սուլթանության (մոտ 300.000), Կոստանդին V-ի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 5.000) ու Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը Դամասկոսի ճ-մ-ում հաղթեց Մամլուքյան սուլթանության նաև այս բանակին (մոտ 100.000), որից հետո մտավ քաղաք` հիմնովին ավերելով այն և կոտորելով բնակչությանը:

Թվում էր, թե պատմությունը կրկնում է 100 տարվա ճշգրտությամբ և վերադառնում են XIII դարի վերջի ու XIV դարի սկզբի փառահեղ ժամանակները, սակայն... պատմությունը իրոք որ լիովին կրկնվեց, հարյուր տարվա ճշգրտությամբ` մինչև վերջ...

Lion
15.12.2010, 08:38
Ինչպես և 100 տարի առաջ, այս անգամ ևս անակնկալ կերպով բարդացավ Եգիպտոսին սպառնացող բանակի վիճակը թիկունքում: 1401 թ-ի ապրիլի վերջին Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 150.000) Թիմուրյանների սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 3.000) և քաղաքների Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 200) գրավեց Սեբաստիան, Մելիտեն ու Երզնկան և դուրս եկավ Ասորիքում գործող թիմուրյան բանակի թիկունք: Միաժամանակ, ինչպես և մեկ դար առաջ, Բայազեդի դրդումներով անհնազանդության ուղին բռնեց անառիկ Մարդինին ապավինած Արտուխյանների էմիրությունը: Այս ամենը ստիպեց որոշ ժամանակով հետաձգել, իսկ հետո էլ չեղյալ համարել արշավանքը Եգիպտոսի վրա, քանի որ դիմադրության արդեն բոլոր հնարավորությունները սպառած Ֆարաջը շուտով դեսպաններ ուղարկեց Լենկ-Թեմուրի մոտ և, որոշակի տատանումներից հետո, ընդունեց վերջինիս գերիշխանությունը: Ավելին, Ահեղ էմիրին սիրաշահելու նպատակով մամլուքյան սուլթանը հրամայեց ձերբակալել ու բանտարկել Լենկ-Թեմուրի դեմ տրամադրված բոլոր այն գործիչներին, որոնք գտնվում էին սուլթանությունում:

1401 թ-ի մայիսի սկզբին Թիմուրյանների սուլթանության բանակը Արտուխյանների էմիորության բանակից և քաղաքի Հայ ռազմիկներից պաշարեց Մարդինը ու, թեև անմիջական մարտական գործողություններով չկարողացավ գրավել այն, սակայն չեզոքացրեց Արտուխյաններին, որոնք, առաջ անցնելով ասենք, համառ դիմադրություն ցույց տալուց հետո միայն 1403 թ-ի գարնանը ընդունեցին Լենկ-Թեմուրի գերիշխանությունը:

Որոշակի ուժեր թողնելով Մարդինը շրջափակման մեջ պահելու համար` 1401 թ-ի մայիսի վերջին Լենկ-Թեմուրի ընդհանուր ղեկավարությամբ գործող Թիմուրյանների սուլթանության (մոտ 300.000), Կոստանդին V-ի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 4.500) ու Տարոնի իշխանության (մոտ 4.500) միացյալ բանակը պաշարեց Բաղդատը և հուլիսի վերջին գրավեց այն Ջելաիրյանների սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 4.000): Բաղդադը, ինչպես և Դամասկոսը, դաժան ջարդի ենթարկվեց, իսկ նրա մոտ կառուցվեց մարդկային գանգերի աշտարակներից ամենամեծը, որը երբևէ կառուցվել էր արյունարբու Թեմուրի հրամանով: Դողդողացող Ջելաիրյանները, որոնք այս անգամ էլ Բաղդադում չէին մնացել ու գերադասել էին Արաբական անապատի ապահով ավազուտները, հեռակա կարգով ընդունեցին Լենկ-Թեմուրի գերիշխանությունը, սակայն այդպես էլ չներկայացած ահեղ տիրակալին:

Այսպես, թե այնպես, սակայն ամեն ինչ կարծես թե արդեն պատրաստ էր Օսմանյան սուլթանության դեմ վճռական հարձակում գործելու համար` մամլուքներն ու Ջելաիրյանները հպատակվել էին, իսկ Արտուխյանների էմիրություն չեզոքացված էր: Այս պայմաններում, թևային ուժերով ևս մեկ հարված հասցնելով Քարթլիի թագավորությանը և ասպատակելով Հայոց Տայքը, Լենկ-Թեմուրը 1402 թ-ի ապրիլին իր երկաթյա հորդան շարժեց Բայազեդի դեմ…

Lion
16.12.2010, 09:00
1402 թ-ի ապրիլին Լենկ-Թեմուրի ընդհանուր ղեկավարությամբ գործող Թիմուրյանների սուլթանության (մոտ 360.000, մոտ 20 փիղ), Կոստանդին V-ի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 5.000) ու Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը գրավեց Երզնկան, Անի-Կեմախ ամրոցը, Մելիտեն, Սեբաստիան, ինչպես նաև Կեսարիան Օսմանյան սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 5.000) և քաղաքների Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 500): Դրանից հետո, հմուտ զորաշարժերով առաջ անցնելով Բայազետ I Կայծակնայինի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակից (200.000, այդ թվում 18.000 թուրքմեններ և 15.000 սերբեր), վերջինս ուղղություն վերցրեց դեպի Անկարա: Ստեղծված պայմաններում ճակատամարտից խուսափող Օսմանյան սուլթանության բանակը ի վերջո ստիպված եղավ մոտենալ Անկարայի մոտ տեղակայված հակառակորդին, որից հետո ընդհարումը դարձավ անխուսափելի:

1402 հուլիսի 20 – Անկարայի ճ-մ

Օսմանյան սուլթանության բանակը, գրավելով թիկունքով դեպի բարձունքը ձգվող ամուր դիրքեր, պատրաստվեց վարել պաշտպանողական մարտ: Ընդ որում Օսմանյան սուլթանը կենտրոնում տեղադրեց հիմնական ուժերը և ենիչերիների գունդը, ձախում` սերբերին, իսկ աջում`դաշնակից թուրքմեններին:
Թիմուրյանների սուլթանության բանակի լավագույն ուժերը տեղեբաշխվեցին թևերում և պահեստազորւմ:
I փուլ – Թիմուրյանների սուլթանության բանակը ողջ ճակատով անցավ հարձակման, որի արդյունքում բռնկված համառ մարտը շարունակվեց բավականին երկար:
II փուլ – Թիմուրյանների սուլթանության բանակի աջը հարվածեց թշնամու ձախին, սակայն սերբերը արյունահեղ մարտում ետ մղեցին թշնամուն:
III փուլ – Մարտի նետվեցին Թիմուրյանների սուլթանության բանակի աջի հիմնական ուժերը և, օգտագործելով թվական գերակշռությունը, ձախից ու թիկունքից շրջապատեցին սերբերին:
IV փուլ – Օսմանյան բանակի աջում մարտնչող թուրքմենները` Ղարամանյանները, Աղ-Ղոյունլուները, Զուլքադարյանները, Ռամազանօղլիները ու փոքրասիական այլն ցեղերը, դավաճանաբար անցան Թիմուրյանների սուլթանության բանակի կողմը և, միանալով վերջինիս, հուժկու հարված հասցրեցին Օսմանյան սուլթանության բանակին: Արդյունքում Օսմանյան սուլթանության բանակի աջը դիմեց փախուստի:
V փուլ – Լենճկ-Թեմուրը մարտի մեջ մտցրեց պահեստազորը և փորձեց վերջնականապես շրջապատելով ու կենտրոնից կտրելով լիովին ոչնչացնել սերբերին: Արդյունքում, սակայն սերբական ծանր հեծելազորին հաջողվեց հուժկու ճեղքումով դուրս գալ շրջապատումից ու հեռանալ մարտադաշտից:
V փուլ – Թիմուրյանների սուլթանության բանակը լիակատար շրջապատման ենթարկեց թշնամու կենտրոնը և համառ մարտում ոչնչացրեց նրա բոլոր ռազմիկների, այդ թվում հատկապես անզիջում կերպով մարտնչող ենիչերիներին: Ենիչերիների շարքերում քաջաբար մարտնչող Բայազետը գերվեց:
VI փուլ – Թամեռլանի բանակը հետապնդեց և ոչնչացրեց թշնամու բանակի փախչող մնացորդներին:
Հայերը կորցրին մոտ 2.000, դաշնակիցը` մոտ 70.000, թշնամին` մոտ 140.000 զինվոր: Օսմանյան սուլթանությունը տրոհվեց մանր էմիրությունների, որոնք ընդունեցին Թիմուրյանների սուլթանության գերիշխանությունը:

Թեմուրյան III պատերազմը ավարտվեց: Արդյունքում Ջելաիրյանների, Օսմանյան և Մամլուքյան սուլթանությունները ընդունեցին Թիմուրյանների սուլթանության գերիշխանությունը: Ամրապնդելով սեփական իշխանությունը գրաված տարածքներում` նույն տարվա ամռան սկզբին էլ հիմնական բանակային ուժերով Լենկ-Թեմուրը վերադարձավ Սամարղանդ:

Հ.Գ.

Ասում են, թե երբ Լենկ-Թեմուրին են ներկայացրել գերված Բայազեդին, վերջինս իրենից անկախ ծիծաղել է: "Վայել չէ ծիծաղել նրա վրա, ում պատժել է Ալլահը",- այս կապակցությամբ ասել է Բայազեդը: "Ճիշտ ես",- պատասխանել է որոշակիորեն փիլիսոփայական մտածողություն ունեցող Թեմուրը,- "Բայց ծիծաղս իրականում ուրիշ բանից եկավ: Ես ծիծաղում եմ այն բանի վրա, որ Ալլահը աշխարհի կառավարումը հանձնել է ինձ ու քեզ նման երկու այլանդակների` չգործող ձեռքով կաղի, ինչպես նաև տձևության աստիճան գեր կուզիկի",- ավելացրել է Ահեղ տիրակալը:

Լենկ-Թեմուրը հրամայեց գերված Բայազեդին տեղավորել վանդակում ու ցուցադրել ողջ Փոքր Ասիայում: Դրանից կարճ ժամանակ անց, երբ Բայազեդը իմացավ, որ իրեն պատրաստվում են տեղափոխել Սամարղանդ, ինքնասպան եղավ...

Lion
17.12.2010, 09:22
1405 թ-ի փետրվարի 18-ին դեպի Չինաստան կատարվող արշավանքի ընթացքում Լենկ-Թեմուրը մահացավ: Ահեղ տիրակալի մահից հետո նրա պետությունը արագորեն փլուզվեց: Ու թեև առաջիկա տասնամյակներով գոնե միջինասիական մակարդակով նրա կորիզը կազմող Թեմուրյանների սուլթանությունը հիմնականում պահպանվեց, սակայն Կիլիկիայում, Ասորիքում ու Փոքր Ասիայում այն որևէ ազդեցություն այդպես էլ արդեն չունեցավ: Արյունարբու Կաղի մահից հետո ամեն ինչ մեծ հաշվով վերադարձավ ի շրջանս յուր:

Դեռևս 1404 թ-ի աշնանը Ղարա-Ղոյունլուները հայտնվեցին Բաղդադի ավերակների մոտակայքում, իսկ Լենկ-Թեմուրի մահվան լուրն առնելուն պես վերադարձան նաև Հայաստանի արևելյան ու կենտրոնական շրջաններ: Առաջիկա 15 տարւմ Ղարա-Ղոյունլուներին ի վերջո հաջողվեց քաղաքական ասպարեզից դուրս մղել Ջելաիրյաններին ու ստեղծել Հայաստանի հիմնական մասը, Իրաքն ու Պարսկաստանի արևմտյան ու կենտրոնական մասն ընդգրկող բավականին ուժեղ մի էմիրություն: Իսկ Հայաստանի արևմտյան մասում, բացառությամբ Կիլիկիայի, կրկին ուժեղացան Ղարա-Ղոյունլուների հետ անհաշտ թշնամություն անող Աղ-Ղոյունլուները: Ստեղծվեց ուժերի փաստացի հավասարակշռության մի վիճակ, երբ Ղարա-Ղոյունլուներին արևելքից մշտապես սպառնում էր Թեմուրյանների սուլթանությունը, իսկ արևմուտքից էլ` Աղ-Ղոյունլուների էմիրությունը, մի հանգամանք, ինչը գործնականում զրոյի էր հավասարեցնում Ղարա-Ղոյունլուների կողմից արտաքին նվաճողական որևէ շարժի հնարավորությունը արևմուտքում: Իր հերթին, սակայն, Ղարա-Ղոյունլուների էմիրության առկայությունը էլ խոչընդոտում էր Թեմուրյանների սուլթանությանը կրկին հայտնվել Մերձավոր Արևելքում, ինչպես նաև կաշկանդում էր Աղ-Ղոյունլուներին:

Փոքր Ասիայում, չնայած Թեմուրի պետության փլուզմանը, լիակատար վերականգնվելու համար Օսմանյան սուլթանությանը պետք եղավ դեռևս ավելի, քան տաս տարի: Սակայն դրանից հետո էլ, ինչպես և առաջ, օսմանյան սուլթանները հիմնական ուշադրությունը դարձնում էին Եվրոպային, ինչով պայմանավորված էլ վերջինիս բավականին համառ դիմադրություն կարողացավ ցույց տալ Ղարամանյանների վերականգնված էմիրությունը: Սակայն սա էլ իր հերթին, ողջ ուժերը լարելով պայքարելով օսմանների դեմ, գործնականում որևէ հնարավորություն չուներ ակտիվանալ Կիլիկիայում: Ինրպես և հարևան տարածքներում, Կիլիկիայում ևս վերադարձ կատարվեց մինչթեմուրյան վիճակին` Լեռնային Կիլիկիայում իր գոյությունը շարունակեց Կիլիկիայի թագավորությունը, իսկ Դաշտային Կիլիկիան կրկին ընկավ Զուլքադարյանների էմիրության տիրապետության տակ: Պետք է նշել, սակայն, որ, եթե առաջ Ռամազանօղլիները ենթարկվում ու անշեղորեն դաշնակցում էին Զուլքադարյաններին, ապա այժմ սրանք դուրս եկան հպատակությունից ու բռնեցին Զուլքադարյանների հետ մրցակցության ուղին:

Քաղաքական ասպարեզից Լենկ-Թեմուրի հեռանալուց հետո իր դիրքերը որոշակիորեն վերականգնեց նաև Մամլուքյան սուլթանությունը: Փաստորեն կրկին, ինչպես և մինչլենկթեմուրյան ժամանակաշրջանում, Մերձավոր Արևելքում իրավիճակը սկսեց մոտենալ միաբևեռության` Մամլուքյան սուլթանության գլխավորությամբ: Սակայն հարկ է նշել, որ Լենկ-Թեմուրի դեմ պայքարը լուրջ ազդեցություն էր թողել Մամլուքյան սուլթանության վրա, որը դրանից հետո աստիճանաբար բռնեց անկման ուղին: Այսինքն, թեև ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում այնուհանդերձ գերիշխում էր Մամլուքյան սուլթանությունը, սակայն այն գնալով ավելի ու ավելի էր թուլանում և մեծ հաշվով գերիշխանությունը պահպանում էր ոչ թե իր իրական ուժի, այլ վերևում նկարագրված ուժերի` իր համար խիստ հաջող դասավորված փաստացի հավասարակշռության ու դրանց` միմյանց փոխադարձ կաշկանդելու հաշվին…

Lion
20.12.2010, 12:15
1405 թ-ի գարնանը մամլուք Շեյխի գլխավորությամբ գործող սուլթան Ֆարաջի քաղաքականությունից դժգոհ տարրերը գահընկեց արեցին վերջինիս ու նոր սուլթան հայտարարեցին վերջինիս փոքրահասակ եղբորը` ալ-Մանսուր Իզ-էդ-Դին Աբդ-ալ-Ազիզին (1405): Սակայն նոր սուլթանը չկարողացավ ամրանալ գահին և արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ վերջինիս իշխանությունը տարածվում էր ընդամենը միայն Կահիրեի մի մասի վրա: Նույն թվականի ամռանն էլ իրեն հավատարիմ մնացած ուժերը կենտրոնացրած Ֆարաջը հետ գրավեց Կահիրեն, գահընկեց արեց գերված իր եղբորը և նորից ստանձնեց սուլթանության գահը: Ու թեև գահընկեց արված անհաջողակ սուլթանը աքսորվեց Ալեքսանդրիա և այնտեղ էլ շուտով կնքնեց իր մահկանացուն, սակայն Շեյխին ու դավադիրների հիմնական մասին հաջողվեց փրկվել ու ապաստանել ավանդաբար ըմբոստ դիրք ունեցող և անհաջողության մատնված դավադիրների համար համար մշտական ապաստան հանդիսացող Ասորիքում: Ասորիքը փաստորեն ապստամբեց և անջատվեց սուլթանությունից:

1406-1411 թվականներին, նպատակ ունենալով վերականգնել իր իշխանությունը այստեղ, Ֆարաջը 5 անգամ արշավեց դեպի Ասորիք, սակայն այդպես էլ չհասավ հաջողության: Ավելին, 1412 թ-ին դեպի Ասորիք ձեռնարկած հերթական արշավանքի ժամանակ կայացած Դամասկոսի ճ-մ-ում Ֆարաջը ծանր պարտություն կրեց, իսկ նրա բանակը ցրվեց: Պարտություն կրած բանակում էր գտնվում Աբբասյան խալիֆը, որը մինչ այդ ուներ միայն հոգևոր իշխանություն: Սակայն իրենց հաջողությունից ոգևորված Շեյխն ու նրա կողմնակիցները հենց նրան էլ հռչակեցին սուլթան: Մամլուքյան սուլթանության սուլթան դարձավ Աբու-լ-Ֆադլ ալ-Ադիլ Աբբաս ալ-Մուստաինը (1412): Այս իրադարձություններից կարճ ժամանակ անց Շեյխին հաջողվեց գերել Ֆարաջին, սակայն խալիֆ-սուլթանը վերջինիս կյանք պարգևեց: Շուտով, սակայն, պարզվեց, որ մարիոնետ-սուլթան լինելու հեռանկարը խալիֆ-սուլթանին ամենևին էլ չի գայթակղում և վերջինս, չնայած Շեյխին համառ պնդումներին, հրաժարվեց գահից: Ստեղծված պայմաններում Ֆարաջի հակառակորդներին այլ բան չէր մնում, քան սուլթան հռչակել հենց իրեն` բավականին ընդունակ Շեյխին` ալ-Մուաիդ Աբու Նասր Սեյֆ-էդ-Դին-Շեյխ իբն Աբդալլահ ալ-Մահմուդիին (1412-1421): Գահ բարձրանալուց կարճ ժամանակ անց նորընծա սուլթանը սպանել տվեց Ֆարաջին, սակայն, չնայած ձեռնարկած եռանդուն միջոցառումներին, այդպես էլ չկարողացավ էականորեն կայունացնել սուլթանության ներքաղաքական դրությունը:

Ինչպես և կարելի էր սպասել, Մամլուքյան սուլթանությունում բռնկված կրքերը և հատկապես Ասորիքում բռնկված ըմբոստությունը գործնականում զրոյի հավասարեցրեցին մինչ այդ էլ գրեթե ձևական բնույթ ունեցող սուլթանության իշխանության Կիլիկիայում: Արդյունքում լեռներում ամրացած հայերը ու դաշտավայրերում թափառող թուրքմենները զգալիորեն ամրապնդեցին իրենց դիրքերը, ընդ որում թուրքմենները իրենց արդեն այնքան ուժեղ էին զգում, որ պատրաստվում էին բացահայտ մարտահրավեր նետել Մամլուքյան սուլթանությանը: Պայքարի սուր ծայրում այս անգամ հայտնվեցին մինչ այդ Զուլքադարյանների գերիշխանությունից ազատված Ռամազանօղլիները, որոնց եթե ոչ դրդում, ապա համենայն դեպս զգալիորեն աջակցում էր իր ավանդական թշնամիների թուլացմանը ձգտող Կիլիկիայի թագավորությունը…

Lion
21.12.2010, 09:28
1415 թ-ին Ռամազանօղլիների էմիրության բանակը 7 ամիս պաշարելուց հետո գրավեց Տարսոնը և Սիսը Ղարամանյանների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 200): Ղարամանյանները, որոնք բազմաթիվ խնդիրներ ունեին աստիճանաբար ոտքի կանգնող Օսմանյան սուլթանության հետ, ոչինչ չկարողացան անել: Իսկ ձեռք բերած հաջողությունից ոգևորված Ռամազանօղլիները Կիլիկիայի երկու կարևոր քաղաքները գրավելուց հետո ուղղակիորեն հրաժարվեցին ենթարկվել Մամլուքյան սուլթանությանը, որը առանց այդ էլ խիստ բացասաբար էր ընկալել իր ազդեցության ոլորտում տեղի ունեցած այս իրադարձությունները:

1417 թ-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 30.000) գրավեց Տարսոնը և Սիսը Ռամազանօղլիների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 1.000) ու Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 200): Դրանից հետո Կիլիկիայի թագավորությունը խոհեմաբար "դուրս եկավ խաղից", այն դեպքում, երբ թուրքմենները որոշեցին շարունակել այն: Մամլուքների դիրքերի ուժեացումը ստիպեց վերջիններիս մոռանալ ներքին տարաձայնությունները և միավորել ուժերը, քանի որ արդեն լուրջ հարցականի տակ էր դրվում հենց իրենց իսկ բուն գոյությունն Կիլիկիայում:

Օգտվելով նրանից, որ Մամլուքյան սուլթանության բանակային հիմնական ուժերը թողել են Կիլիկիան, Ղարամանյանների և Ռամազանօղլիների էմիրությունների միացյալ բանակը (մոտ 15.000) 1418 թ-ին պաշարեց Տարսոնը Մամլուքյան սուլթանության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 200), սակայն չկարողացավ գրավել այն: Չհուսահատվելով կրած անհաջողությունից` դաշնակիցները 1419 թ-ին կրկին պաշարեցին Տարսոնը և այս անգամ գրավեցին այն:

Կիլիկիայում զարգացող իրադարձությունները, որոնց Շեյխը սկզբում լուրջ չէր վերաբերվում, Տարսոնի հերթական կորստից հետո լրջորեն կատաղեցրեցին վերջինիս: Արդյունքում արդեն 1420 թ-ին Շեյխը դեպի Կիլիկիա ուղղեց խոշոր մի բանակ (մոտ 70.000)` հրամայելով վերջնականապես լուծել թուրքմենական խնդիրը: Մամլուքյան սուլթանության բանակը հետ գրավեց Տարսոնը Ղարամանյաններ էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100), որից հետո, շարունակելով արշավանքը դեպի հյուսիս ու հյուսիս-արևմուտք, մտավ Ղարամանյանների էմիրության տարածք: Արդյունքում Ղարամանյանների էմիրությունը երեք տարով ընկավ Մամլուքյան սուլթանության գերիշխանության տակ, իսկ Ռամազանօղլիները ուղղակի բնաջնջվեցին…

Lion
22.12.2010, 09:09
1421 թ-ին Շեյխը մահացավ, ինչն էլ հերթական անգամ անկայունացրեց հազիվ-հազ կայունացող ներքաղաքական դրությունը սուլթանությունում: Շեյխի մահից հետո նրա կողմնակիցները նոր սուլթան հռչակեցին վերջինիս մեկուկես տարեկան որդի ալ-Մուզաֆար Աբու-ս-Սաադատ Ահմադին (1421): Սակայն երևի թե ավելորդ էլ է ասել, որ իրական իշխանությունը հայտնվեց ամենևին էլ ոչ նորընծա սուլթանի ձեռքում, ինչը չէր կարող հերթական գզվռտոցի առիթ չդառնալ: Կարճ ժամանակ անց մամլուքների մի խումբ դավադրություն կազմեց և, գահընկեց անելով երեխա-սուլթանին, նոր սուլթան հռչակեց Սեյֆ-էդ-Դին Աբու-լ-Ֆատհ Թաթարին (1421): Գահընկեց արված երեխա-սուլթանը հեռացվեց Կահիրեից և մի քանի տարի անց սպանվեց: Սակայն Թաթարն էլ երկար չվայելեց սուլթանական գահը: Նույն 1421 թ-ին մամլուքների հերթական խումբը սրան ևս գահընկեց արեց, ձերբակալեց ու որոշ ժամանակ հետո սպանեց: Այս անգամ սուլթան հռչակվեց աս-Սալիհ Նասր-էդ-Դին Մուհամմեդը (1421-1422), որին ևս ի վերջո վիճակվեց իր անմիջական նախորդների ճակատագիրը: 1422 թ-ին սուլթան հռչակվեց սուլթանական պալատի կառավարիչ, ագահ, բռնկուն և դաժան ալ-Աշրաֆ Սեյֆ-էդ-Դին Աբու-Նասր Բարսբեյը (1422-1438), որին ի վերջո հաջողվեց ամրանալ արյունով ողողված սուլթանական գահին:

Սուլթանությունում տիրող քաոսական վիճակը հերթական անգամ իր ազդեցությունը թողեց Կիլիկիայի և հարակից շրջանների վրա: Ղարամանյանների էմիրությունը ազատվեց Մամլուքյան սուլթանության գերիշխանությունից, սակայն այս անգամ ևս չկարողացավ ակտիվանալ արևելքում, քանի որ բարդացան նրա հարաբերությունները Օսմանյան սուլթանության հետ: 1424 թ-ի աշնանը Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 15.000) պաշարեց Աթալիան Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 50), սակայն չկարողացավ գրավել այն: Արդյունքում գործնականում անվերադարձ կերպով փչացան հարաբերությունները օսմանների հետ, ինչն էլ լրջորեն սահմանափակեց էմիրության ակտիվությունը արևելքում ու հատկապես Կիլիկիայում:

Իսկ Բարսբեյը իր ծրագրերն ուներ: Գահ բարձրանալուց հետո վերջինս որպես առաջնային քաղաքական խնդիր հռչակեց պատերազմը Կիպրոսի թագավորության հետ` վերջնական նպատակ ունենալով արմատախիլ անել քրիստոնյաների քաղաքական իշխանության վերջին մնացորդները արևելքում...

Lion
24.12.2010, 09:22
1424 թ-ին Կոստանդին V-ը մահացավ և Կիլիկիայի թագավորության արքա հռչակվեց նրա որդին` Կոստանդին VI-ը (1424-1425): Իսկ Մերձավոր Արևելքում նույն ժամանակներում հասունանում էին վճռական իրադարձություններ…

1424 թ-ին Մամլուքյան սուլթանության խոշոր բանակը ափ իջավ Կիպրոսում և, ծանր հարված հասցնելով քրիստոնյաներին, հեռացավ: Բայց սա միայն սկիզբն էր և 1425 թ-ին Բերսբեյը կազմակերպեց նոր հարձակում: Հիմնական հարվածը, սակայն, մամլուքյան սուլթանը նախատեսել էր հասցնել հաջորդ տարում: Իրավիճակը դառնում էր ճգնաժամային և այս պայմաններում քրիստոնյաները ուղղակի ստիպված էին միավորել ուժերը…

1425 թ-ի վերջերին Կոստանդին VI-ը բանակային զգալի ուժերով իջավ լեռներից, հասավ Սիս և ուղղություն վերցրեց դեպի ծովափ. Հայոց արքան օգնության էր շտապում Կիպրոսի թագավորությունը: Կոստանդին VI-ը ու իր բանակի մի մասը թողեցին Կիլիկիան և… նրանց մասին այլևս արդեն ոչինչ հայտնի չէ: Սկզբնաղբյուրների լռությունը, սակայն, երևի թե հնարավոր է որոշակիորեն լրացնել կողմնակի տեղեկություններով: Իսկ դրանք բոլոր հիմքերն են տալիս ենթադրելու, որ Կոստանդին VI-ը և իր ռազմիկները մասնակցել են 1426 թ-ին Կիպրոսում ծավալված ողբերգական իրադարձությունների ու կիսել են կղզու քրիստոնյաների տխուր ճակատագիրը…

1426 թ-ին Բերսբեյը, ձեռնամուխ լինելով վերջինը ու վճռականը լինելուն կոչված հարձակմանը, խոշոր բանակային ուժերով կրկին ափ իջավ Կիպրոսում: 1426 հուլիսի 7-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) Լիմասոլի ճ-մ-ում ծանր պարտության մատնեց Հովհան II-ի գլխավորած Կիպրոսի թագավորության բանակին (մոտ 20.000), որից հետո հիմնովին ավերեց կղզին: Իրեն պարտություն բերած ճակատամարտում Կիպրոսի արքան գերի ընկավ և ստիպված եղավ ընդունել մամլուքների թելադրած անձնատվության բոլոր և նույնիսկ ամենածանր պայմանները: Կիպրոսի թագավորությունը այս հարվածից այդպես էլ այլևս ուշքի չեկավ…

...Կիլիկիայի թագավորության արքայի կյանքի վերջին տարիները մեզ համար դժբախտաբար մնում են բացարձակապես անհայտ և աղբյուրների հայտնած տեղեկատվության համենայն դեպս ներկայումս հայտնի մակարդակը որևէ հնարավորություն չի տալիս պարզել, թե այնուհանդերձ ինչպես դասավորվեց Կիլիկիան թողած Հայոց արքայի հետագա ճակատագիրը` զոհվեց նա Լիմասոլի ողբերգական ճակատամարտում, թե գերի ընկավ, այս հարցը մինչև այժմ էլ մնում է բաց: Մի բան, սակայն, համենայն դեպս պարզ է` 1425 կամ առավելագույնը 1426 թ-ից հետո Կիլիկիայում որևէ անձ արդպես էլ արդեն երբեք չկրեց շրջակա իշխանություններին երբեմնի խորը պատկառանք ներշնչող “Հայոց արքա” պատվավոր տիտղոսը…

Lion
25.12.2010, 08:41
Քաղաքական ասպարեզից Կոստանդին VI-ի հեռանալուց հետո Կիլիկիայի թագավորությունը վերացավ, սակայն պետակաան և ռազմա-քաղաքական խորը ավանդույթներ ունեցող հայերը շարունակեցին պահպանել պետականության որոշակի տարրեր պարունակող կազմակերպական որոշակի համակարգ. Կիլիկիայի թագավորության անկումից հետո Լեռնային Կիլիկիայում ստեղծվեց ռազմական պետությունների ամենևին էլ ոչ փոքր մի ցանց:

Հատված “Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 33”-ից

““Ռազմական պետություն” հասկացությունը մեր պատմագիտության մեջ նոր է: Այն չի հանդիպում նաև համաշխարհային պրակտիկայում, թեև շատ միջնադարյան պետություններ (օրինակ` խաչակիրների պետությունները) իրենց բնույթով հենց “ռազմական պետություն”-ներ էին:

Այս հասկացության օգտագործումը հիմնավորվում է նրանով, որ սկսած 1071 թ-ի վերջից, պայմանավորված բյուզանդական բանակի ջախջախիչ պարտությամբ ու Հայաստանի արևմուտքում սկզբնական տարիներին Բյուզանդիայի իշխանության ձևական բնույթով, իսկ հետագայում էլ հաստատված ոչ կայուն սելջուկյան գերիշխանությամբ, առաջացավ և մոտ 80 տարի մատնանշված տարածքներում շարունակվեց “իշխանության վակում”-ի մի վիճակ: Այս պայմաններում որևէ մի բերդի, ամրոցի, գավառի կամ նույնիսկ նահանգի տիրած հայազգի զորավար-իշխանը իր շուրջն էր հավաքում բյուզանդական բանակի կազմալուծումից հետո ցրված պրոֆեսիոնալ հայ ռազմիկներին և, հենվելով իր տիրապետության տակ հայտնված տարածքի հայ բնակչության վրա, որն ինքն էլ էր շահագրգռված լինել ռազմունակ իշխանի հովանու տակ ու ապրել համեմատաբար ապահով, սկսում էր կառավարել ինքնիշխան:
Մեզ հասած սակավ և կցկտուր տեղեկությունների հիման վրա կարելի է շարադերլ “Ռազմական պետության” հետևյալ բնորոշ հատկանիշները.

1. ըստ կառավարման ձևի “Ռազմական պետություն”-ը անսահմանափակ իշխանությամբ օժտված ռազմական իշխանի կողմից կառավարվող իշխանություն էր, որտեղ ռազմական տարրի դերը շատ բարձր էր և որը, ի տարբերություն ֆեոդալական իշխանության, առավել ռազմականացված էր, սակայն միաժամանակ նաև ավելի անկայուն,
2. ըստ կառուցվածքի “Ռազմական պետություն”-ը ֆեոդալական տիրույթ է, սակայն նրա համեմատ առավել ռազմականացված էր և նմանվում էր մի լայնատարած զինվորական ճամբարի,
3. ըստ իրավունքի տեսակի “Ռազմական պետություն”-ում տիրում էր ֆեոդալական իրավաձևը,
4. ըստ տնտեսության վարման ձևի “Ռազմական պետություն”-ում տիրում էր տնտեսության վարման ֆեոդալական տնտեսաձևը:

Ռազմական պետություններից նրանք, որոնք կարողացան ստեղծել կայուն կառավարման համակարգ և տեղակայված էին բարենպաստ աշխարհագրական դիրքերում, հետագայում արագորեն վերափոխվեցին ու դարձան լիարժեք ֆեոդալական պետություններ կամ իշխանություններ: Որպես ամենահաջողված օրինակ կարելի է մատնանշել Ռուբինյանների պետությունը, որը մի քանի տասնամյակում վերափոխվեց լիարժեք պետության: Հաջողված օրինակների շարքին կարելի է դասել նաև Գող Վասիլի և հատկապես Հեթումյանների պետությունները: Իր անկրկնելի յուրօրինակություններով աչքի ընկավ նաև Տրապիզոնի իշխանությունը: Իսկ այն ռազմական պետությունները, որոնք չկարողացան ստեղծել կայուն կառավարման համակարգ և ունեին ոչ շահավետ աշխարհագրական դիրք, իրենց հիմնադրի մահից հետո սովորաբար վերանում էին, իսկ նրանց տարածքը անցնում էր հարևաններին:
Այս ժամանակաշրջանում Հայաստանի տարածքում ստեղծված ռազմական պետություններին բաժին ընկան տարբեր ճակատագրեր. մի մասը զոհ գնաց հարևան մուսուլման իշխանությունների ոտնձգություններին, մյուս մասը ընկավ Եդեսիայի կոմսության և Անտիոքի դքսության հարվածներից, իսկ մի մասն էլ ընդգրկվեց Ռուբինյանների հզորացած իշխանության կազմում:”

Lion
27.12.2010, 08:53
Այսպիսով, ինչպես և 1071 թ-ից հետո ընկած ավելի քան մեկդարյա ժամանակաշրջանում գոյություն ունեին ռազմական պետություններ, այնպես էլ այժմ` Կիլիկիայի թագավորության անկումից հետո, Կիլիկիայում առաջացան ռազմական պետություններ: 1425 թ-ին Լեռնային Կիլիկիայում ստեղծվեցին.

1. Կապանի ռազմական պետությունը: Ընդգրկում էր Կապան ամրոցը և նրա շրջակայքը:
2. Բարձրաբերդի ռազմական պետությունը: Ընդգրկում էր Բարձրաբերդը և նրա շրջակայքը:
3. Վահկայի ռազմական պետությունը: Ընդգրկում էր Վահկա ամրոցը և նրա շրջակայքը:
4. Ծամնդավի ռազմական պետությունը: Ընդգրկում էր Ծամնդավ ամրոցը և նրա շրջակայքը:
5. Պաղրասի ռազմական պետությունը: Ընդգրկում էր Պաղրաս ամրոցը և նրա շրջակայքը:
6. Այնթապի ռազմական պետությունը: Ընդգրկում էր Այնթապը և նրա շրջակայքը:
7. Նայինպեցի ռազմական պետությունը: Ընդգրկում էր Նայինպեց բերդը և նրա շրջակայքը:
8. Մոլևոնի ռազմական պետությունը: Ընդգրկում էր Մոլևոն ամրոցը և նրա շրջակայքը:
9. Կոպիտառի ռազմական պետությունը: Ընդգրկում էր Կոպիտառ ամրոցը և նրա շրջակայքը:
10. Զեյթունի ռազմական պետությունը: Ընդգրկում էր Զեյթուն քաղաքը և նրա շրջակայքը:

Հավաքելով իրենց շուրջը թագավորության անկումից հետո մնացած զինված ուժերի բեկորները` իրենց լեռնային ամրոցներին ապավինած հայ իշխանները նույնիսկ ստեղծված ծանր պայմաններում էլ կառչած մնացին պետականության հայի տեսակի համար այնքան սիրելի գաղափարին...

Lion
28.12.2010, 12:49
1420-ականների երկրորդ կեսում և 1430-ականներին Մամլուքյան սուլթանության տնտեսական դրությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով սկսեց վատթարանալ` երաշտը, մորեխների ալիքները և դրանց հետևած սովն ու ժանտախտը արեցին իրենց սև գործը: Ընդ որում հենց այս ժամանակ էլ սկիզբ առավ գործընթացը, երբ սուլթանությունը ավելի ու ավելի սկսեց գրավել ընդգծված պահպանողական դիրքեր ամեն մի նորի նկատմամբ և արդյունքում, աստիճանաբար հետ մնաց համաշխարհային զարգացումներից: Սկզբնական տասնամյակներում, մանավանդ ուժեղ հակառակորդների բացակայության պայմաններում, սա կարծես թե այնքան էլ իրեն զգացնել չէր տալիս, բայց հետագա տասնամյակներում իրավիճակը աստիճանաբար բարդացավ և արդյունքում սուլթանությունը աստիճանաբար վերածվեց կավե ոտքերով հսկայի:

1420-ականների երկրորդ կեսում և 1430-ականների սկզբին Կիլիկիայում հաստատվեց որոշակի կայունություն և խաղաղություն, քանի որ սուլթանությունը միջոցներ և հնարավորություն այնքան էլ չուներ զբաղվելու վերջինովս, իսկ թուրքմեններն էլ մամլուքների հասցրած արյունոտ հարվածներից դեևս ուշքի չէին եկել: Իրավիճակը փոխվեց միայն 1430-ականների կեսերին, երբ, առայժմ անհայտ պատճառներով, Մամլուքյան սուլթանությունը հարված հասցրեց Հայոց ռազմական պետություններից մեկին:

1435 թ-ի աշնանը Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 10.000) գրավեց Կապան ամրոցը Հայկական բանակից (մոտ 1.000): Կապանի ռազմական պետությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Մամլուքյան սուլթանությանը…

Lion
29.12.2010, 09:01
1438 թ-ին Բարսբեյը մահացավ և իր կտակի համաձայն գահը թողեց որդուն` ալ-Ազիզ Ջամալ-էդ-Դին Աբուլ-Մահասին Յուսուֆին (1438). Գրեթե անմիջապես էլ, սակայն, սուլթանի մամլուք Չակմակը գահընկեց արեց վերջինիս: Գահընկեց արված սուլթանը ապաստանեց Ասորիքում և փորձեց դիմադրություն կազմակերպել, սակայն Չակմակը իր հիմնական բանակային ուժերով շարժվեց դեպի Ասորիք և ճնշեց դիմադրության բոլոր օջախները: Մամլուքյան սուլթանության ղեկին կանգնեց Չակմակը` աս-Զահիր Սեյֆ-էդ-Դին Աբու-Սաիդ Չակմակը (1438-1453). Գահին հաստատվելուց հետո Չակմակը պատերազմ սկսեց Հիվանդախնամների օրդենի դեմ և 3 անգամ հարձակվեց Հռոդոսի վրա, սակայն մատնվեց անհաջողության: Իսկ սուլթանության տնտեսական դրությունը գնալով վատանում էր և հետագայում` մինչև իր մահը, Չակմակը ստիպված էր չափավորել իր ագրեսիան: Այս պայմաններում բնականաբար հարաբերական խաղաղություն և կայունություն հաստատվեց նաև Կիլիկիայում, որտեղ սուլթանության գերիշխանությունը, ինչպես և գրեթե միշտ, շարունակում էր պահպանել ձևական բնույթ: 1440-ական թվականների վերջին շարունակում էր դանդաղ մահանալ նաև Կիպրոսի թագավորությունը, որից էլ Կիլիկիայում օգտվեցին կրկին որոշակիորեն ակտիվացան Ղարամանյանները: 1448 թ-ի ամռանը Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 60.000) դավաճանության շնորհիվ գրավեց Կոռիկոսը Կիպրոսի թագավորության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 500)…

Lion
19.01.2011, 08:41
1453 թ-ին ութսունամյա Չակմակը մահացավ և սուլթան հռչակվեց նրա որդին` ալ-Մանսուր Աբու-ս-Սադաթ Ֆահր-էդ-Դին Ուսմանը (1453): Նոր սուլթանը մի դաժան, հիմար և ագահ մարդ էր և շուտով պարզվեց, որ մամլուքները ոչ մի կերպ չեն պատրաստվում հանդուրժել վերջինիս: Հատկապես անզիջում էր տրամադրված Յանալը` Հռոդոսի դեմ մղված պատերազմում մամլուքյան նավատորմի հրամանատարը: Դեռևս Չակմակն էր Հռոդոսում կրած անհաջողությունները բարդել այս ծովակալի վրա, իսկ նոր սուլթանն էլ ավելի էր խորացրել հալածանքները: Այս պայմաններում Յանալին հաջողվեց դավադրությաւն կազմել և գահ բարձրանալուց մի քանի ամիս անց գահընկեց անել ու սպանել Ուսմանին: Նոր սուլթան հռչակվեց ալ-Աշրաֆ Սեյֆ-էդ-Դին Ոբու-Սաիդ Յանալը (1453-1461): Սակայն շուտով պարզվեց, որ Յանալն իրոք որ որևէ գործնական հատկանիշ չունի և միայն վտանգն էր, որ կարճատև ժամանակով եռանդ էր տվել նրան: Յանալի կառավարման տարիներին սուլթանությունում սկիզբ առավ իսկական մի անիշխանություն, որը գնալով ընդունեց ահռելի չափեր...

Lion
20.01.2011, 12:49
1461 թ-ին Յանալը մահացավ և սուլթան հռչակվեց նրա որդին` ալ-Մուաիդ Շիհաբ-էդ-Դին Աբու-լ-Ֆատհ Ահմադը (1461): Սակայն նոր սուլթանը մամլուքների մեջ հեղինակություն չէր վայելում և մի քանի ամիս անց նրան սպանեցին: Այս անգամ սուլթան հռչակվեց սկզբնաղբյուրներում որպես “հույն” ճանաչված սուլթանական սենեկապետ Խուշկադամը` աս-Զահիր Աբու-Սաիդ Սեյֆ-էդ-Դին Խուշկադամը (1461-1467):

Կարծիքներ են արտահայտվել, որ, ի դեմս այս սուլթանի, մենք գործ ունենք ազգությամբ ոչ թե հույնի, այլ` հայի հետ: Իրոք, այն ժամանակներում Մերձավոր Արևելքում ընդունված էր, որ բոլոր “ոչ ֆրանկ ու ոչ ասորի” քրիստոնյաներին ընդհանուր անունով ճանաչում էին որպես “հույն”: Հետաքրքիր էր նաև, որ հենց իրենց` մամլուքների մեջ, շատ էին ծպտյալ քրիստոնյաները և ժամանակակիցները մեկ անգամ չէ, որ զարմանքով փաստում էին, որ, երբ մարտում սպանված մամլուքին թաղմանը պատրաստելու համար մերկացնում էին, նրա մոտ գտնում էին քրիստոնեական խաչ: Հանգամանքն ինքնին զարմանալի է, սակայն լիովին բացատրելի, քանի որ, ինչպես արդեն ասվել է, մամլուքների մեջ շատ էին այդ թվում նաև հայերը…

Գահակալական վերջին գզվռտոցները վերջնականապես թուլացրել էին այդպես էլ իրական բնույթ չստացած մամլուքյան գերիշխանությունը Կիլիկիայում: Եվ ահա, օգտվելով առիթից, Զաքամ իշխանի գլխավորությամբ ապստամբած քաղաքի աշխարհազորը 1461 թ-ի ամռանը հետ գրավեց Սիսը Մամլուքյան սուլթանության կայազորից (մոտ 500): Կարճ ժամանակ անց կնքվեց հաշտություն, սուլթանությունն ըստ էության հաշտվեց ստեղծված իրավիճակի հետ և Զաքամը շարունակեց իշխել Սիսում որպես մամլուքյան սուլթանի վասալ:

Lion
21.01.2011, 08:47
1460-ական թվականների կեսերին Կիլիկիայում հաստատված մամլուքյան թույլ գերիիշխանությունը ի վերջո բերեց նրան, որ ակտիվացան նաև երկարատև ընդմիջումից հետո ուժերը որոշակիորեն վերականգնած թուրքմենները: Ընդ որում այս անգամ թուրքմենների, ի դեմս Զուլքադարյանների էմիրության, հիմնական հարվածները ուղղվեցին հայերի դեմ:

1465 թ-ին Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 30.000) Հայկական բանակից (ընդհանուր` մոտ 6.000) իրար հետևից գրավեց Պաղրաս, Մոլևոն և Կոպիտառ ամրոցները, Այնթապը, Նայինպեց բերդը, ինչպես նաև Բարձրաբերդը: Պաղրասի, Մոլևոնի, Կոպիտառի, Այնթապի, Նայինպեցի ու Բարձրաբերդի ռազմական պետությունները ոչնչացան: Սա ծանր մի հարված էր կիլիկիոհայերին, բայց շուտով պարզվեց, որ այն ամենևին էլ վերջինը չէր:

1466 թ-ի ամռանը Հայկական պետականության նույնիսկ մնացորդները ջնջելու նպատակ դրած Զուլքադարյանների էմիրության հարվածներից ընկան ևս երկու ռազմական պետություններ` թշնամին գրավեց Ծամնդավ և Վահկա ամրոցները…

Փաստորեն ստեղծվեց մի իրավիճակ, երբ Կիլիկիայի թագավորության անկումից հետո կանգուն մնացած և մի քանի տասնամյակ իրենց գոյությունը պահպանած 10 Հայկական ռազմական պետություններից 9-ը դադարեցրեցին իրենց գոյությունը: Հայկական ռազմական պետություններից մնացել էր միայն մեկը` Զեյթունը` քաջերի վերջին այդ հանգրվանը, անառիկ այն Արծվաբույնը, որտեղ հավաքվեցին ու որին էլ նոր ուժեր հաղորդեցին իրենց ռազմական պետությունների անկումից հետո մարտերով այստեղ հասած ու անկախ պետականության գաղափարից այդպես էլ հրաժարվել չցանկացող, ողջ մնացած Հայ ռազմիկները:

Անառիկ ու մարտականորեն տրամադրված Զեյթունը, ինչպես նաև ավելի զգույշ քաղաքականություն վարող Զակամ իշխանի գլխավորած Սիսը` սրանք էին Կիլիկիայում պահպանված Հայոց պետականության վերջին բեկորները և հետևաբար ամենևին էլ պատահական չէր, որ հենց նրանց դեմ ուղղվեցին Զուլքադարյանների հերթական հարվածները…

Lion
24.01.2011, 08:51
1466 ամառ – Զեյթունի ճ-մ

Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 15.000) պաշարեց քաղաքը Զեյթունի իշխանության բանակից (մոտ 2.000):
I փուլ – Զուլքադարյանների էմիրության բանակը անցավ հարձակման և գրավեց քաղաքի մատույցներում գտնվող Անեն: Հայկական բանակը, պահպանելով մարտակարգը, նահանջեց և ամրացավ Սաղեր բլրի վրա:
II փուլ – Զուլքադարյանների էմիրության բանակը անցավ հարձակման նաև հայկական երկրորդ դիրքի վրա: Ուր որ է պետք բռնկվեր ճակատամարտը և այլ ազգերի պարագայում թշնամու վրա ամենից առաջ կթափվեին նետեր, կհարվածեին կրականետերը կամ էլ, ծայրահեղ դեպքում, կորոտաին աստիճանաբար սպառազինության մեջ մտնող թնդանոթները: Սակայն, ամբողջ թափով Հայկական դիրքերի վրա արշավող թուրքմեն հեծյալներին այս անգամ ամենից առաջ հարվածեց զեյթունցիների խրոխտ մարտական երգը: Զուլքադարյանների էմիրության բանակը շփոթվեց, իսկ հոգեպես արդեն իսկ ճնշված նրա ռազմիկներն էլ կարճ ժամանակ անց ընկան Հայ ռազմիկների արդեն իրական հարվածների տակ ու շպրտվեցին ելման դիրքեր:
III փուլ – Զուլքադարյանների էմիրության բանակը վերադասավորեց ուժերը և ի վերջո ծանր կորուստների գնով Հայկական բանակից գրավեց Սաղեր բլուրը: Հայկական բանակը նահանջեց և ամրացավ Զեյթունում:
Հայերը կորցրին մոտ 700, թշնամին` մոտ 4.000 զինվոր: Մարտերում ծանր կորուստներ կրած Զուլքադարյանների էմիրության բանակը ի վիճակի չեղավ շարունակել հարձակում և ի վերջո հեռացավ Զեյթունի իշխանության սահմաններից:

Lion
27.01.2011, 08:47
Նախորդ տարում կրած անհաջողություն խիստ կատաղեցրել էր թուրքմեններին, որոնց մինչ այդ թվում էր, թե իրենք կկարողանան վերջնականապես ջնջել Հայոց պետականությունը Կիլիկիայում: Դրա համար էլ հաջորդ տարի Զուլքադարյանները որոշեցին կրկնել հարձակումը Զեյթունի վրա: Ընդ որում այս անգամ, հաշվի առնելով բացահայտ հարձակման ունեցած նախկին տխուր փորձը, տափաստանային այս եկվորները որոշեցին գործել խորամանկությամբ:

Ժամանակի ընթացքում, ինչպես գրեթե միշտ լինում է միմյանց կողքին ապրելու ժամանակ, այնպես էր ստացվել, որ զեյթունաբնակ հայերից շատերը ընկերական կապեր ունեին թուրքմենների մեջ և այցելում էին միմյանց: Ընդ որում հայերի հետ առավել անկեղծ ընկերություն էին անում կարծես թե Զուլքադարյանների քոչվոր էմիրության կազմում գտնվող թուրքմենները Պայազատների ցեղից: 1467 թ-ի ամռանը զեյթունցի առաջնորդներից մեկը որոշեց տոնել իր որդու հարսանիքը և մեծ խնջույք կազմակերպեց: Հաշվի առնելով ընկերական հանգամանքը կամ գուցե այլ պահեր, հարսանիքին հրավեր ստացան (կամ էլ գուցե առանց հրավեր ներկայացան) նաև Պայազատները, որոնք էլ եկան խնջույքին ավելին, քան բազմամարդ կազմով:

Հիմա կոնկրետ առիթը դժվար է նշել և գուցե ականատեսնեը կամ ժամանակակիցներն էլ դժվարանային ասել, թե ամեն ինչ ինչից սկսվեց, բայց զեյթունցիները հետագայում պատմում էին, որ քեֆին ներկայացած թուրքմենները գրեթե միանգամից էլ սկսեցին իրենց չափազանց լկտի պահել, իսկ վերջում էլ բանը հասցրեցին նրան, որ վիրավորեցին կամ փորձեցին առևանգել հարսնացուին: Այս հանգամանքը, իհարկե, խիստ պատվախնդիր զեյթունցիները տանել արդեն ոչ մի կերպ չէին կարող և արդյունքում հյուրընկալության տարրական կանոնները խախտած թուրքմենները գլխովին ջարդ կերան, ընդ որում այն աստիճան, որ դրանից հետո որևէ “Պայազադ” հասկացություն Կիլիկիայում ընդհանրապես դադարեց գոյություն ունենալ…

Հ.Գ.

Հայտնի երգը.

“Այնպես պիտ ծեծենք,
Որ հիշեն հոր հարսանիք...”

Սկիզբ է առել երևի հենց այս ժամանակներից…:D

Tig
27.01.2011, 14:26
Լիոն ջան, վերջը սրա հերթը հասնելո՞ւ է, թե չէ՞...
Եկեք մի հատ մեր էսօրն ու վաղը արժևորենք, նոր... Անցած դարերը չեն փախնի՝ դեռ կհասցնենք...

19 տարվա մեջ չենք կարողացել մեր բանակի մասին գրականություն ստեղծել. Կոմանդոս
14:13 • 27.01.11

«19 տարվա մեջ մենք չկարողացանք մեր բանակի մասին գրականություն ստեղծել, որը կկարողանանք ներկայացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան պատերազմի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը: Հրամանատարը սրտնեղեց, որ մեծագույն դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի մասին բոլորն են խոսում, բայց քչերն են տեղյակ իրականությանը:

«Մենք հիմա այդ ամենը մոռացանք: Ամաչում ենք ասել, որ մեզ ստիպեցին պատերազմել, մենք ստիպված գնացինք պատերազմի, որ թշնամուն չտանք մեր տարածքները: Այսօր մենք խոսում ենք ղարաբաղյան պատերազմի մասին, խոսում ենք Շուշիի ազատագրման մասին, բայց ո՞վ գիտի, թե դա ինչպես է եղել: Կամ Խոջալուի մասին եք խոսում, ես հրամանատար եմ եղել, բայց ո՞վ է եկել այդ մասին ինձ հետ խոսելու»,- ասաց լեգենդար հրամանատարը:

Անդրադառնալով ազգային բանակի կազմավորման պատմությանը՝ Արկադի Տեր-Թադևոսյանն ընդգծեց, որ արցախյան պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանությունն իրականացվել է հախուռն ձևով և ազգային բանակի բացակայության պայմաններում այդ գործն իրականացրել են կամավորականները:

«Թշնամին մեզնից ավելի շատ էր, ավելի շատ զենք ու զինամթերք ուներ, իսկ մենք պատերազմի տարիներին ստեղծեցինք ջոկատներ, որոնք պաշտպանում էին երկիրը թշնամուց: Այդ ժամանակ մենք կամավորականներ էինք, զենք էինք վերցրել և մի նպատակ ունեինք՝ չտալ մեր տարածքները թշնամուն, որ նա չմտներ ու չավիրեր: Պետական մակարդակով բան չկար, մեկն ասում էր՝ դաշնակ է, մյուսը՝ ՀՀՇ...»,- պատմեց հրամանատարը:

Tert.am

Lion
27.01.2011, 17:08
Tig ջան, ասածիդ մասին շատ եմ խոսել, շատ կարծիքներ եմ լսել, ինքս էլ եմ շատ մտածել - այո, իրոք, զուտ ռազմա-տակտիկական առումով Արցախյան պատերազմը, համենայն դեպս ինչքան հայտնի է ինձ, դժբախտաբար վերլուծված չէ: Օրինակ, երբ հեռուստատեսությամբ դիտում ես որևէ նյութ, որը նկարագրում է որևէ մի ռազմական օրեպացիա կամ որևէ մի ազատամարտիկի անցած ուղի, ավելի շատ XVIII դարին բնորոշ և սովետական 70-ականների համալսարանի բանասիրական ֆակուլտետում "հղկված" ճոռոմ ու XXI-րդ դարում արդեն ծիծաղելի ճառեր են հանդիպում, քան կոնկրետ ռազմական մանրամասներ:

Բաց է, այստեղ մենք մի խոշոր բաց ունենք: Միակ հույսս այն է, որ գոնե Գլխավոր Շտաբում, գոնե նեղ մասնագետների շրջանակում այս պատերազմի մարտական փորձը համապատասխան վերլուծության է ենթարկվել և այդ վերլուծությունն իր արտացոլումն է գտել մարտական գաղտնի հրահանգներում...

Lion
31.01.2011, 10:07
Զեյթունի շուրջ ծավալվող իրադարձությունները միայն մասն էին այն մեծ խառնաշփոթի, որ թափ էր առնում Կիլիկիայում այդ ժամանակներում: Նույն ժամանակներում ակտիվացան նաև Ղարամանյանները, որոնք ևս բաժին էին ուզում Կիլիկիայից:

1467 թ-ի ամռանը Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 40.000) Մամլուքյան սուլթանության կայազորից (ընդհանուր` մոտ 1.000) և տեղի Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 500) գրավեց Անարզաբան և Կովառայ ամրոցը, սակայն զարգացնել հաջողությունը մեծ հաշվով այդպես էլ չկարողացավ: Իրենց ծրագրերն ունեին նաև գրեթե կեսդարյա ընդմիջումից հետո կրկին ոտքի կանգնած Ռամազանօղլիները, որոնք նույն ժամանակում էլ Հայկական աշխարհազորերից (ընդհանուր` մոտ 1.000) գրավեցին Ադանան, Տարսոնը և Այասի շրջակայքը:

Կիլիկիայում իրոք որ բռնկվել էր մի համատարած պատերազմ “բոլորը բոլորի դեմ” սկզբունքով և հենց այս խառը ժամանակներում էր, որ Զեյթունի պատերի տակ քթները տրորած Զուլքադարյանները որոշեցին հարձակվել Սիսի վրա…

Lion
01.02.2011, 08:33
1467 թ-ի ամռանը Խուշկադամը մահացավ և նրան հաջորդեց աղբյուրներում կրկին որպես "հույն" ճանաչված, բայց հնարավոր է, որ հայկական արմատներ ունեցող աս-Զահիր Սեյֆ-էդ-Դին Բիլբեյը (1467): Չէր հասցրել, սակայն, դեռ նոր սուլթանը հաստատվել գահին, երբ Կաիտ-բեյի գլխավորած մամլուքների ազդեցիկ մի խումբ նրան գահընկեց արեց և գահ բարձրացերց աս-Զահիր Աբու Սաիդ Թիմուր-Բուղային (1467-1468): Նոր սուլթանը ևս որևէ իրական իշխանություն չուներ և անիշխանությունը սուլթանությունում ահռելի չափեր ընդունեց: Այս պայմաններում բնական էր սպասել, որ անիշխանությունը և պատերազմը "բոլորը բոլորի դեմ" սկզբունքով Կիլիկիայում ավելի թափ առավ:

1467 հունիսի 1 - դեկտեմբերի 23 – Սիսի գրավումը

Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 15.000) պաշարեց քաղաքը Զաքամ իշխանի գլխավորած Հայկական աշխարհազորից (մոտ 1.000):
I փուլ – Հունիսի 1-ին թշնամին անցավ գրոհի և գրավեց քաղաքը: Հայկական աշխարհազորի մնացորդը պատսպարվեց միջնաբերդում:
I փուլ – Թշնամին պաշարեց միջնաբերդը ու ստիպեց Հայկական աշխարհազորին դեկտեմբերի 23-ին դադարեցնել դիմադրությունը և հանձնվել:
Հայերը կորցրին` մոտ 800, թշնամին` մոտ 2.000 զինվոր:

Սիսում ստեղծված Հայոց պետականության ստվերը կրկին ոչնչացավ, իսկ Զուլքադարյանների էմիրությունը որոշակիորեն վերականգնեց իր սասանված հեղինակությունը: Դրանից հետո, համարելով, որ իր դիրքերը լրջորեն ամրապնդվել են, Զուլքադարյանները որոշեցին արդեն բացահայտ մարտահրավեր նետել Մամլուքյան սուլթանությանը` 1467 թ-ի դեկտեմբերի վերջին ասպատակելով Հռոսոս գավառը և ընդհուպ մոտենալով մամլուքների սիրիական տիրույթներին...

Lion
02.02.2011, 09:36
Զուլքադարյանների հավակնությունները օրեցօր աճում էին, սակայն այս անգամ էլ նրանց վիճակված չէր առաջինը լինելու:

1468 թ-ի հունվարի 30-ին մամլուքների մոտ տեղի ունեցավ հերթական հեղաշրջումը և իշխանության եկավ Կաիտ-բեյը` ալ-Աշրաֆ Սեյֆ-էդ-Դին Կաիտ-բեյ աս-Զահիրին (1468-1496): Նոր սուլթանը, որը գահին բազմեց 52 տարեկան հասակում, խելոք ու եռանդուն, թեև որոշակիորեն նաև սահմանափակ մի անձնավորություն էր: Դեռևս Բարսբեյի օրոք մանուկ Կաիտին գնել էին Կովկասում ու տեղափոխել Եգիպտոս, որտեղ էլ վերջինս կարողացել էր աչքի ընկնել և առաջխաղացում ապրել: Բարսբեյին հաջորդած բոլոր սուլթանների օրոք էլ Կաիտը կայուն աճ էր ապրել, իսկ հատկապես վերջին սուլթանների օրոք նա արդեն զբաղեցնում էր բարձր ռազմական պաշտոններ բանակում ու պալատում: Կաիտ-բեյի օրոք Մամլուքյան սուլթանությունը մի վերջին անգամ ուղղեց մեջքը և, հիմնականում հաղթահարելով երկրի առաջ ծառացած խնդիրները, հասավ “Բուրջիներ”-ի դարաշրջանի իր ռազմա-քաղաքական գագաթնակետին: Այս ամենով հանդերձ, սակայն, Կաիտ-բեյը ուներ նաև բացասական կողմեր. հանդիսանալով “մամլուքյան ավանդույթներ”-ի իսկական մի կրող, Կաիտը ուներ խիստ պահպանողական հայացքներ և նրա օրոք դեռևս նախկին սուլթանների օրոք սկիզբ առած այն գործընթացը, երբ սուլթանությունը ավելի ու ավելի էր փակվում ինքն իր մեջ և հետ էր մնում համաշխարհային զարգացումներից ու գիտատեխնիկական նոր նվաճումներից, ավելի խորացավ…

Lion
03.02.2011, 08:48
Կանգնելով իշխանության գլուխ` Կաիտ-բեյը միանգամից դիմեց կտրուկ քայլերի` երկրի վիճակը շտկելու համար: Սակայն անիշխանությունը սանձահարելը այդքան էլ հեշտ չէր և արդյունքները միանգամից չէին կարող ի հայտ գալ:

1468 թ-ի մայիսի 14-ին Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 20.000) ասպատակեց Սիսի շրջակայքը և կրկին ամրացավ քաղաքում: Սիսում գտնվող թուրքմենական բույնը շրջակա հայերի համար դարձել էր իսկական մի չարիք: Արդյունքում 1468 թ-ի ամռանը Սիս քաղաքի Հայկական աշխարհազորը (մոտ 1.000) և Ռամազանօղլիների էմիրության բանակը (մոտ 1.000) հետ գրավեցին քաղաքը Զուլքադարյանների էմիրության բանակից (մոտ 1.000): Կարևոր հենակետից զրկված թուրքմենները չկարողացան որևէ պատասխան քայլի դիմել, քանի որ ստիպված էին հիմնական ուժերը պահել սիրիական սահմանում: Առավելագույնը, որ կարողացան անել սրանք, իրենց քոչվոր կոնֆեդերացիայի կազմում գտնվող Վարշակներին ուղարկելն էր:

1468 թ-ի դեկտեմբերին Վարշակները ասպատակեցին Սիսը և նրա շրջակայքը, իսկ դեկտեմբերին էլ Ռամազանօղլիների էմիրության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեցին Ադանան:

1469 թ-ին Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 20.000) կրկին ասպատակեց Սիսը ու նրա շրջակայքը, որի արդյունքում գցեց քաղաքը իր տիրապետության տակ: Այդ տարի վճռական այլ գործողություններ այլևս չեղան, սակայն արդեն պարզ էր, որ դրանք հասունանում էին: Մի կողմից Մամլուքյան սուլթանությունն էր արդեն գործնականում ուշքի եկել և լի էր վճռականությամբ կարգ ու կանոն հաստատել Կիլիկիայում, մյուս կողմից էլ` խաղի մեջ էին մտնում նորանոր և բավականին լուրջ խաղացողներ…

Lion
04.02.2011, 08:26
Օսմանյան սուլթանությունը, որը մինչ այդ ավանդականորեն կարևորություն չէր տալիս արևելյան ռազմաբեմին և հիմնական նվաճողական ջանքերը ուղղում էր Բալկաններ, 1470-ականների սկսած սկսեց մտածել նաև Արևելքի նվաճման մասին: Մի կողմից Բալկաններում տարեցտարի աճող դիմադրությունը, մյուս կողմից էլ` Արևելքում գտնվող պետությունների ոչ այնքան հզոր լինելը օսմանյան սուլթաններին բերում էր մտքի, որ վատ չէր լինի տարածվել նաև այս ուղղությամբ: Նույն ժամանակներում լուրջ փոփոխություններ եղան նաև Արևելքում: 1468 թ-ին Ղարա-ղոյունլուները ջախջախիչ պարտություն կրեցին Աղ-ղոյունլուներից, որի արդյունքում կորցրեցին իրենց բոլոր տիրույթները և հեռացան պատմության թատերաբեմից: Ղարա-ղոյունլուների իշխող վերնախավը կազմող տոհմը ոչնչացավ, բայց նրանց տիրապետության տակ գտնվող թուրքմենների հիմնական մասը միացավ Աղ-ղոյունլուներին: Փաստորեն ստեղծվեց ղյունլուների միացյալ պետություն Աղ-ղոյունլուների հովանու ներքո և պատահական չէ, որ հենց այս ժամանակներից էլ Աղ-ղոյունլուների էմիրությունը, որը մինչ այդ կաշկանդված էր Ղարա-ղոյունլուների մշտական սպառնալիքներով, իրեն ազատ ու բավականին ուժեղ զգաց իր հերթին Արևմուտքի նվաճման մասին մտածելու համար: Ընդ որում հատկապես նպաստավոր էր այն հանգամանքը, որ մինչ այդ ահեղ Թեմուրյանների սուլթանությունը այդ ժամանակներում արդեն գտնվում էր գրեթե կործանման եզրին և Աղ-ղոյունլուներին որևէ սպառնալիք չէր կարող հանդիսանալ:

Եվ այսպես, 1470-ականների սկզբին այնպես ստացվեց, որ սեփական գործերը կարգի բերած և մեծ հավակնություններ ունեցող երեք գերտերություններ Արևմուտքից, Արևելքից և Հարավից բռնեցին նվաճումների ուղին, իսկ սրանց նվաճման ուղղություններն էլ խաչվեցին Հայաստանի արևմուտքում ընդհանրապես և Կիլիկիայում մասնավորապես:

Lion
07.02.2011, 08:43
1470 թ-ին Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 70.000) Ղարամանյանների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 3.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 300) գրավեց Աղ-Սարայը (Կիլիկիայի արևմուտք), Կոլոնոռասը, ինչպես նաև Կուկլակ ու Գուքար ամրոցները (վերջին երկուսը` Լեռնային Կիլիկիա): Նուն թվականի էլ, սակայն Սելևկիայի ճ-մ-ում Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 10.000) հաղթեց Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 8.000) և առժամանակ կասեցրեց վերջինիս առաջխաղացումը Կիլիկիայում: Այս իրադարձությունների հետ միաժամանակ ի վերջո սկսեց գործել նաև Մամլուքյան սուլթանությունը` մեծ վճռականությամբ ձեռնամուխ լինելով կարգ ու կանոնի հաստատմանը Կիլիկիայում և հարակից տարածքներում:

1470 թ-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 70.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) Զուլքադարյանների էմիրության բանակից (մոտ 1.000) գրավեցին Ծամնդավ ամրոցը: 1471 թ-ի գարնանը Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 70.000) արդեն Ղարամանյանների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեց Կոռիկոսը: Երկու հզոր ուժերի միջև սեղմված Ղարամանյանների էմիրությունը ուղղակի ճզմվեց: Սակայն սուլթանությունների միջև բանը պատերազմի այդպես էլ չհասավ, քանի որ անակնկալ կերպով խաղին միջամտեց Աղ-ղոյունլուների էմիրությունը: Ստեղծվեց ուժերի հետաքրքիր մի դասավորություն, երբ “թուրքմենական եղբայրություն”-ը, ի դեմս “ավագ եղբայր” Աղ-ղոյունլուների և “կրտսեր եղբայրներ” Զուլքադարյանների ու Ղարամանյանների, դուրս եկավ այդպես էլ ըստ էության համառորեն չդաշնակցող Օսմանյան և Մամլուքյան սուլթանությունների դեմ: 1471 թ-ի գարնանը բռնկվեց Օսմանա-Ղոյունլյան պատերազմը (1471-1473), որի որոշ իրադարձություններ զարգանալու էին նաև Կիլիկիայի տարածքում...

Lion
08.02.2011, 08:25
1471 թ-ի գարնանը Աղ-ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 30.000) Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեց Թոքատը, իսկ արդեն ամռանը ասպատակեց Կիլիկիան, սակայն ի վերջո նահանջեց: Սեփական տարածք այդքան բացահայտ ներխուժումը Մամլուքյան սուլթանությունը առժամանակ ստիպված եղավ չտեսնելու տալ, քանի որ վերսկսվել էին մարտական գործողությունները Զուլքադարյանների էմիրության դեմ:

1471 թ-ի հունիսի վերջին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000, ուղիղ 5 թնդանոթ) Զուլքադարյանների էմիրության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 100) գրավեց Այնթապը, իսկ սեպտեմբերի սկզբին էլ ընկան Մարաշը և Պլասթա ամրոցը: Հաջողությունը ամբողջովին մամլուքների կողմում էր, որոնք նույն տարվա նոյեմբերի սկզբին Զուլքադարյանների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 100) երկօրյա մարտում գրավեցին նախ Ադանան, իսկ նոյեմբերի կեսին` Սիսը:

Հաջող չէին թուրքմենների գործերը նաև մյուս ճակատում` 1471 նոյեմբերի կեսին Օսմանյան սուլթանության բանակը (60.000) Զուլքադարյանների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեց Կեսարիան: Երկու սուլթանությունների մեջ ճզմվող “փոքր եղբայրներ”-ը կրկին դիմեցին “ավագ եղբոր”` Աղ-ղոյունլուների, աջակցությանը, որը չհապաղեց միջամտել: Փորձելով աջակցել Ղարամանյաններին` Աղ-ղոյունլուների էմիրության բանակը ներխուժեց Օսմանյան սուլթանության կողմից օկուպացված Ղարամանյանների էմիրության տարածք, սակայն 1471 թ-ի նոյեմբերի կեսին Տուզ լճի ճ-մ-ում (Փոքր Ասիա): Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 30.000) դարանը գցեց և հաղթեց Աղ-ղոյունլուների (10.000) և Ղարամանյանների (մոտ 10.000) էմիրությունների, ինչպես նաև Տարոնի իշխանության (մոտ 100) միացյալ բանակին: Այս ճակատամարտը ստիպեց կողմերին այդ տարի սահմանափակել ռազմական գործողությունները, մանավանդ որ ձմեռն արդեն մտել էր իր իրավունքների մեջ, իսկ Աղ-ղոյունլուների էմիրության թիկունքում էլ գլուխ էին բարձրացրել անհնազանդ քրդերը...

Lion
09.02.2011, 08:35
1472 թ-ի գարնանը, հիմնականում ճնշելով քրդերի ապստամբությունները, Աղ-ղոյունլուները կրկին անցան հարձակման, այս անգամ արդեն փորձելով ձեռք մեկնել Զուլքադարյաններին և առավելության հասնել մամլուքների նկատմամբ: Սակայն այս ճակատում ևս Աղ-ղոյունլուների հաջողություն վիճակված չէր` 1472 թ-ի մայիսի սկզբին Պիրի ճ-մ-ում (ներկայիս Բիրիջիքն է) Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) հաղթեց Աղ-ղոյունլուների էմիրության (մոտ 60.000) և Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակին և հետ մղեց ելման դիրքեր: Ձեռք բերած հաջողությունը հնարավորություն ընձեռեց Մամլուքյան սուլթանությանը շարունակել պատերազմը Զուլքադարյանների դեմ: 1472 թ-ի մայիսի 15-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) Զուլքադարյանների էմիրության բանակից (մոտ 1.000) գրավեց Հառնի ամրոցը, իսկ մայիսի 20-ին` Զամանտու ամրոցը (Հառնիի մոտ): Զուլքադարյանների առաջնորդները ստիպված եղան սպիտակ դրոշ պարզել և կապիտուլյացիայի պայմանները քննարկելու համար ներկայանալ Կահիրե` Կաիտ-բեյին: Սակայն շուտով պարզվեց, որ ահեղ սուլթանը ամենևին էլ տրամադրված չէր ներողամտորեն և շատ շուտով Զուլքադարյանների ամենաակտիվ առաջնորդների գլուխները “զարդարեցին” Կահիրեի Բաբ-Զուբեյվա դարպասների վերնամասը…

“Թուրքմենական գործ”-ի կրած անհաջողությունները վերջնականապես կատաղեցրեցին Աղ-ղոյունլուներին, որոնք, կենտրոնացնելով բոլոր ուժերը, որոշեցին վերջնական բեկում մտցնել պատերազմում` հիմնական հարվածը նախ և առաջ հասցնելով կրկին Օսմանյան սուլթանությանը, մանավանդ որ 1472 թ-ի ամռան հաջող հարձակման անցած Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 70.000) գրավեց Աղ-ղոյունլունների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 3.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 1.000) գրավել էր Թոքատը, Մելիտեն ու Երզնկան:

1472 թ-ի աշնանը Աղ-ղոյունլուների էմիրության (մոտ 80.000) ու Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը Օսմանյան սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 3.000) և քաղաքների Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 300) գրավեց Երզնկան, Թոքատը, Տրապիզոնը և Մելիտեն, որից հետո խորը մարտարշավով մտավ թշնամու տարածք ու հետ գրավեց Ղարամանյանների էմիրության տարածքը: Սակայն կրկին, ինչպես և նախորդ տարում, 1472 թ-ի նոյեմբերի կեսին տեղի ունեցած Իկոնայի ճ-մ-ում Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 30.000) դարանը գցեց և հաղթեց Աղ-ղոյունլուների էմիրության (մոտ 50.000) և Տարոնի իշխանության (մոտ 2.000) միացյալ բանակին ու հետ մղեց ելման դիրքեր:

Lion
10.02.2011, 08:22
Վճռական ընդհարումը տեղի ունեցավ հաջորդ տարի և դրան իր մասնակցությունը բերեց նույնիսկ Եվրոպան: Վենետիկի Հանրապետությունը առաջ էլ էր ձգտում ամեն կերպ աջակցել Աղ-ղոյունլուներին և նույնիսկ փորձել էր թնդանոթներ ուղարկել վերջիններիս, իսկ այժմ դոժերի երկիրը որոշեց, որ պետք է նաև իրական մարտական գործողություններով օժանդակել օսմանների դեմ պայքարող իր դաշնակցին: 1473 թ-ի գարնան հարձակման անցած Աղ-ղոյունլուների էմիրության (100.000) և Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը Մելիտեի ճ-մ-ում դարանը գցեց ու ծանր պարտության մատնեց Օսմանյան սուլթանության բանակին (100.000): Նույն ժամանակ էլ Կիլիկիայում ափ իջած Վենետիկի Հանրապետության բանակը (մոտ 20.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 5.000) գրավեցին Կիլիկիայի արևմուտքը և Պամֆիլիան: Սակայն օսմանների հոգսը ամենևին էլ քրիստոնյաները չէին, այլ մեծ ուժերով արևելքից առաջխաղացած Աղ-ղոյունլուները: Արդյունքում 1473 թ-ի օգոստոսի 12-ին տեղի ունեցած Դերջանի ճ-մ-ում Օսմանյան սուլթանության բանակը ծանր պարտության մատնեց Աղ-ղոյունլուների էմիրության և Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակին:

Դերջանի ճ-մ-ում կրած պարտությունը սպանիչ հարված հասցրեց Աղ-ղոյունլուների հզորությանը և նրանք դրանից հետո այլևս երբեք արդեն չկարողացան լուրջ սպառնալիքներ ներկայացնել Օսմանյան սուլթանությանը: Նույն թվականի աշնանը Օսմանա-Ղոյունլյան պատերազմը ավարտվեց: Արդյունքում Օսմանյան սուլթանության տիրապետության տակ ընկավ Անդրեփրատյան Ծոփքը, Բարձր Հայքի Աղին, Դարանաղի, Եկեղյաց, Մուզուր, ինչպես նաև Մինչեփրատյան Ծոփքի Դեգիք, Շահունի, Գավրեք և Անձիտ գավառները: “Թուրքմենների գործ”-ն ըստ էության կործանվեց, իսկ սուլթանությունների հետ թուրքմենների “վեճ”-ը զրկվեց որևէ իրական հեռանկարից: Ավելորդ չէ նաև նշել, որ թուրքմեների կրած ջախջախիչ պարտությունից հետո շտապեցին նահանջել նաև քրիստոնյաները, որոնք, հավաքելով իրենց բանակային ուժերը և տեղափորվելով նավերի վրա, թողեցին Կիլիկիայի արևմուտքը և Պամֆիլիան…

Մեծ պատերազմը ավարտվում էր և,ինչպես հաճախ է լինում, այն եզրափակեցին մանր գործողությունները: Աղ-ղոյունլուները արդեն այնքան էին թուլացել, որ 1474 թ-ի գարնանը Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Անդրեփրատյան Ծոփքը և իմիջայլոց գրավեց նաև Չմշկածագ ամրոցը քրդերից (մոտ 1.000): Վերջակետեր էին դրվում նաև մյուս ճակատում: 1475 թ-ի գարնան Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 40.000) Ղարամանյանների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 50) գրավեց Սելևկիան: Վերջ, տարածաշրջանը առժամանակ հանդարտվեց և հաղթանակ տարած սուլթանությունները կարող էին վայելել հաղթանակի պտուղները` Օսմանյան սուլթանությունը խիստ ամրապնդել էր իր դիրքերը արևելքում, թուլացրել էր Աղ-ղոյունլուներին և գործնականում ոչնչացրել Ղարամանյաններին, իսկ Մամլուքյան սուլթանությունն էլ հնազանդեցրել էր մեծապես թուլացած Զուլքադարյանների էմիրությանը և կրկին ամրապնդվել էր Կիլիկիայում:

Lion
11.02.2011, 08:29
“Թուրքմենական գործ”-ի տապալումից հետո հաստատված խաղաղությունը որոշ ժամանակ պահպանվեց, բայց հետագայում իրավիճակը կրկին սկսեց լարվել: Օսմանյան սուլթանության ախորժակը արևելքում ավելի էր գրգռվել և այս հանգամանքը անխուսափելիորեն հանգեցնելու էր կոնֆլիկիտի Մամլուքյան սուլթանության հետ:

1479 թ-ի գարնանը Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Հյուսիսային Կիլիկիան` ստիպելով մինչ այդ մամլուքներին ենթարկվող Զուլքադարյանների էմիրությանը ընդունել Օսմանյան սուլթանության գերիշխանությունը: Միաժամանակ օսմաններին հաջողվեց հասնել ևս մեկ զգալի արդյունքի` 1482 թ-ին վերջնականապես լիկվիդացնելով Ղարամանյանների համառորեն դիմադրող էմիրության մնացորդները: Ընդ որում վերջին պարագայում ոչ միայն օսմանները զրկվեցին իրենց երդվյալ հակառակորդներից մեկից, այլև ձեռք բերեցին ճիշտ է ոչ այնքան հուսալի, բայց դրա փոխարեն հաջողությունների ժամանակ միշտ հավատարիմ մեծաթիվ թուրքմենների ռազմական աջակցությունը:

Այս ամենը բնականաբար դուր չեկավ մամլուքներին, սակայն վերջիններս առժամանակ չկարողացան որևէ գործողություն ձեռնարկել, քանի որ անակնկալ կերպով բարդացան հարաբերությունները Աղ-ղոյունլուների էմիրության հետ: 1480 թ-ի գարնանը Աղ-ղոյունլուների էմիրության (մոտ 70.000) և Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը Եդեսիայի ճ-մ-ում հաղթեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 80.000), ինչը զգալիորեն թուլացրեց վերջինիս դիրքերը տարածաշրջանում: Մամլուքների դիրքերի թուլացումը հնարավորություն ընձեռեց Օսմանյան սուլթանությանը ուժեղացնել ագրեսիան և շարունակել առաջխաղացումը...

Lion
14.02.2011, 08:38
1485 թ-ի գարնանը Օսմանյան սուլթանության և Զուլքադարյանների էմիրության միացյալ բանակը (մոտ 70.000) գրավեց Ադանան Վարշակներից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100), որով էլ սկիզբ առավ պատերազմը մամլուքների դեմ: Կաիտ-բեյը, որը վաղուց էր արդեն զգացել հասունացող պատերազմը ու պատրաստվել էր հարկ եղածի պես, դանդաղ, բայց հաստատուն կերպով պատասխան միջոցներ ձեռք առավ:

1486 թ-ի փետրվարի 9-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 80.000) Ադանայի ճ-մ-ում հաղթեց Օսմանյան սուլթանության և Զուլքադարյանների էմիրության միացյալ բանակին (մոտ 70.000), որից հետո առանց լուրջ մարտերի մտավ Ադանա և Տարսոն: Շուտով, սակայն, պարզվեց, որ երթի մեջ է գտնվում Օսմանյան սուլթանության ևս մեկ բանակ, որն էլ, միանալով պարտություն կրած բանակի մնացորդներին, կրկին մոտեցավ Ադանային: Սակայն հաջողությունը այս անգամ էլ մամլուքների կողմում էր և 1486 թ-ի մարտի 15-ին տեղի ունեցած Ադանայի ճ-մ-ում Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 60.000) կրկին պարտության մատնեց Օսմանյան սուլթանության և Զուլքադարյանների էմիրության միացյալ բանակին (մոտ 70.000): Այս հաղթանակները մեծապես ամրապնդեցին մամլուքների դիրքերը Կիլիկիայում և, ընդհակառակը, թուլացրեցին սեփական գործողությունները չհամակարգած օսմաններին: Ընդ որում, օգտվելով ձեռք բերած հաջողություններից, մամլուքները որոշեցին կրկին կարգի հրավիրել թուրքմեններին:

1487 թ-ի գարնանը Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 20.000) գրավեց Մոլևոն ամրոցը Ռամազանօղլիների էմիրության բանակից (մոտ 1.000): Ընդհատակ անցած Ռամազանօղլիները որոշ ժամանակ էլ դիմադրեցին, սակայն 1488 թ-ին նրանց էմիրությունը վերջնականապես ոչնչացավ: Օգտվելով իրավիճակից` որոշակիորեն ակտիվացան նաև Աղ-ղոյունլուները, որոնք, հիշելով հին թշնամությունը օսմանների հետ, ասպատակեցին Սեբաստիայի ու Այնթապի շրջակայքը և նահանջեցին: Նույն տարվա ամռանն էլ, սակայն, կրած անհաջողությունների հետ չհամակերպված Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 200.000, մոտ 200 թնդանոթ) կրկին հարձակման անցավ ցամաքից և ծովից` մարտերով նահանջող Մամլուքյան սուլթանության բանակից (մոտ 50.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 1.000) գրավելով Կիլիկիայի արևմտյան և կենտրոնական մասը: Շուտով, սակայն, պարզվեց, որ սա միայն սկիզբն էր և հաջորդ տարի մարտական գործողությունները շարունակվեցին ավելի մեծ թափով...

Lion
15.02.2011, 08:31
1488 թ-ի գարնանը, զգալով միաժակատ հարձակման անարդյունավետությունը, օսմանյան ղեկավարությունը փոխեց մարտավարությունը և բանակը բաժանեց երկու մասին: Օսմանյան սուլթանության բանակի մի մասը (60.000 ռազմիկ) շարունակեց հարձակումը ցամաքից և շուտով Մամլուքյան սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 3.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 1.000) գրավեց Սիսը ու Կովառայ ամրոցը, այն դեպքում, երբ Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 20.000) Մամլուքյան սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 1.000) իր հերթին գրավեց Այնթապը, ինչպես նաև Գաստոն, Սարվանդիքար, Հռոմկլա և Պաղրաս ամրոցները: Միաժամանակ, նպատակ ունենալով խոչընդոտել թշնամու ուժերի մուտքը Կիլիկիա և շրջապատել Կիլիկիան, Օսմանյան սուլթանության բանակի զգալի մասը ափ իջավ Հայոց ծոցի հյուսիսային ափին և գրավեց Այասի շրջակայքը:

Սակայն Կաիտ-բեյի արագաշարժությունը այս անգամ ևս ի չիք դարձրեց օսմանյան ստրատեգների հույսերը և Մամլուքյան սուլթանության հիմնական բանակը հասցրեց անցնել Հայոց ծոցի վտանգավոր ափերով ու միանալ Կիլիկիայում գտնվող իր հիմնական բանակին: Ավելին, կարճ ժամանակ անց ուժեղ փոթորիկ բռնկվեց և օսմանյան նավատորմը լուրջ կորուստներ կրեց` կորցնելով իր մարտունակության զգալի մասը: Հասունանում էր վճռական ճակատամարտ և այն, ինչպես և նախորդ տարիներին, տեղի ունեցավ Հայոց գեղեցիկ քաղաքի մոտակայքում…

Lion
16.02.2011, 08:25
1488 օգոստոսի 26 – Ադանայի ճ-մ

Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 100.000) մոտեցավ Օսմանյան սուլթանության և Զուլքադարյանների էմիրության միացյալ բանակին (մոտ 120.000): Կողմերը մարտակարգ ընդունեցին, ընդ որում Զուլքադարյանների էմիրության բանակը հիմնականում տեղավորվեց աջ թևում, այն դեպքում, երբ կենտրոնը և ձախ թևը զբաղեցրեց Օսմանյան սուլթանության բանակը:
I փուլ – Օսմանյան սուլթանության բանակը ձախ թևում անցավ հարձակման և, պարտության մատնելով թշնամու աջ թևին, ստիպեց վերջինիս նահանջել: Միաժամանակ, սակայն, թշնամու կողմն անցած Զուլքադարյանների էմիրության բանակը անհաջողությամբ ավարտված հարձակումից հետո աջ թևում լքեցին մարտադաշտը և դիմեց փախուստի:
II փուլ – Մամլուքյան սուլթանության բանակի ձախ թևը անցավ վճռական հարձակման և վերջնական պարտության մատնեց թշնամու բանակի աջ թևի մնացորդներին:
III փուլ – Հաջողությունը զարգացրած Մամլուքյան սուլթանության բանակը ողջ ճակատով անցավ հարձակման թշնամու ձախի ու կենտրոնի ուղղությամբ և, ծանր կորուստներ պատճառելով, փախուստի մատնեց վերջիններիս:
Հաղթողները կորցրին մոտ 20.000, պարտվողները` մոտ 60.000 զինվոր:

Lion
17.02.2011, 08:27
1488 թ-ի օգոստոսի վերջին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 10.000) պաշարեց Ադանան Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) և նոյեմբերի վերջին գրավեց այն: Զարգացնելով հաջողությունը` 1488 թ-ի աշնանը մամլուքները գրավեցին նաև Կիլիկիայի կենտրոնական ու արևմտյան մասը: Օսմանների գործերը Կիլիկիայում ավելի քան վատ էին և վիճակը չէր կարող շտկել նույնիսկ փոքրիկ հաղթանակը - 1488 թ-ի աշնանը Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 5.000) Սելևկիայի ճ-մ-ում հաղթեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 1.000):

1489 թ-ը ծախսելով Կիլիկիայում ամրապնդվելու վրա` 1490 թ-ին մամլուքները վերսկսեցին հարձակումը և պաշարեցին Կեսարիան, սակայն, տեղեկանալով Օսմանյան սուլթանության բանակի մոտենալու մասին` մամլուքները թողեցին քաղաքի պաշարումը և նահանջեցին: Շուտով ստեղծվեց մի իրավիճակ, երբ պատերազմի հետագա շարունակումը պետք չէր երկու սուլթանություններից և ոչ մեկին:

Մամլուքները պատերազմը վարում էին ուժերի ծայրահեղ լարումով և նրանց տնտեսությունը արդեն չէր դիմանում: Բացի այդ Կաիտ-բեյը լավ էր հասկանում, որ ձեռք բերած հաջողությունները հիմնականում պայմանավորված էին իր ուժերի մոբիլությամբ, օսմանյան բանակների վատ կառավարմամբ և նրանով, որ Օսմանյան սուլթանությունը չի կարողանում բոլոր ուժերը կենտրոնացնել իր դեմ: Այսպիսով, եթե Կաիտ-բեյը կռվում էր իր երկրի բոլոր ուժերով, ապա օսմանների մոտ այդպես չէր և պարզ էր, որ եթե հանկարծ Օսմանյան սուլթանությունը կենտրոնացնի իր բոլոր ուժերը և հարձակման անցնի, Մամլուքյան սուլթանության պարտության հավանականությունը անչափ կմեծանա: Թեթև չէր, սակայն, նաև Օսմանյան սուլթանության վիճակը, որը ոչ միայն մի քանի լուրջ պարտություններ էր կրել ու կորցրել էր իր դիրքերի զգալի մասը Արևելքում, այլև սկսել էր լուրջ սպառնալիք զգալ նաև Բալկաններից` ի դեմս հերթական խաչակրաց արշավանքի նախապատրաստական աշխատանքների: Այս պայմաններում կողմերը բանակցություններ սկսեցին և 1491 թ-ի մայիսին հաշտություն կնքեցին: Կաիտ-բեյը կարող էր լիովին գոհ լինել, քանի որ հաշտությունը պահպանեց մամլուքների բոլոր հիմնական ձեռքբերումները…

Lion
18.02.2011, 08:25
Օսմանյան սուլթանության հետ ավարտված պատերազմից հետո Կաիտ-բեյը վերջնական միջոցներ ձեռնարկեց թուրքմենների դեմ և նրանց հիմնականում վտարեց Կիլիկիայից: Դիրքերը առժամանակ կարողացան պապանել միայն Զուլքադարյանները, որոնք, սակայն, այժմ նույնիսկ երազել էլ չէին կարող նախկին հզորության մասին: Իսկ Կիլիկիայից հեռացած թուրքմենների հիմնական մասը հաստատվեց Փոքր Ասիայում և այստեղ հետագայում լուրջ գլխացավանք դարձավ Օսմանյան սուլթանության համար: Կաիտ-բեի գահակալման վերջին տարիներին սուլթանությունը դեռևս պահպանում էր իր նախկին փայլը, սակայն ապագա ճգնաժամի նշանները արդեն ակնհայտ էին: Հսկայական միջոցներ խլած վերջին պատերազմից հետո երկրի տնտեսությունը գտնվում էր ողբալի վիճակում, իսկ սովն ու համաճարակն էլ 200.000 մարդու կյանք արժեցան: Լավ չէր նաև հենց իր` սուլթանի, վիճակը, որի առողջությունը, հատկապես այն բանից հետո, երբ սուլթանը մի անգամ ընկավ ձիուց և լրջորեն վնասվեց, օրեցօր վատանում էր: Իսկ այդ հանգամանքը բնականաբար բացում էր պալատական ինտրիգների լայն ասպարեզ ու ավելի էր անկայունացնում սուլթանության վիճակը: Եվ ահա 1496 թ-ի օգոստոսի 8-ին Կաիտ-բեյը, վերջինը մամլուքյան հզոր սուլթաններից, կնքեց իր մահկանացուն` հետը գերեզման տանելով սուլթանության ոչ միայն հզորությունը, այլ նաև ապագայի հեռանկարները…

Lion
21.02.2011, 08:29
Կաիտ-բեյի հաջորդեց նրա 14-ամյա որդին` ան-Նասիր Մուհամմեդը (1496-1498), որը, թեև հոր հեղինակությունն չուներ, բայց նաև հիմար չէր: Պատանի սուլթանին ծանր ժառանգություն էր հասել. երկիրը խրված էր պարտքերի մեջ, իսկ վերջին պատերազմն էլ ցույց էր տվել, որ միջնադարյան չափանիշներին համապատասխանող սուլթանության բանակը հետ էր մնացել ժամանակից և մարտադաշտում արդեն լուրջ ու սկզբունքային խնդիրներ ուներ: Գիտակցելով այս ամենը` նորընծա սուլթանը փորձեց վերափոխել բանակը և, մասնավորապես, նրա կազմում ավելացնել մինչ այդ մամլուքների կողմից սկզբունքորեն չընդունվող հրազենը` ի դեմս արդեն բավականին տարածված և հատկապես օսմանյան բանակի կողմից լայնորեն կիրառվող ու Եվրոպայում էլ աստիճանաբար լայն տարածում գտնող արկեբուզների: Սակայն խիստ պահպանողական տրամադրված մամլուքները չընդունեցին նորամուծությունները և, վախենալով կորցնել իրենց արտոնյալ վիճակը, դավադրություն կազմեցին: 1498 թ-ին ան-Նասիր Մուհամմեդը սպանվեց: Սուլթան հռչակվեց աս-Զահիր Կանսուխը (1498-1500), սակայն 1500 թ-ին այս սուլթանը ևս զոհ գնաց դավադրությանը: Մամլուքյան սուլթանության սուլթան հռչակվեց ալ-Աշրաֆ Ջանփոլադ ան-Նասիրին (1501), սակայն սա ևս երկար չապրեց և կիսեց իր անմիջական նախորդների ճակատագիրը: Սուլթան հռչակվեց գլխավոր դավադիրը` 40-ամյա ալ-Ադիլ Սեյֆ-էդ-Դին Թուման-բեյը (1501): Նոր սուլթանը, սակայն, կարողացավ կառավարել հազիվ մոտ 100 օր, քանի որ սեփական դաժանությամբ իր դեմ հանեց իր բոլոր կողմնակիցներին և զոհ գնաց արդեն իր իսկ մերձավորների հղացած դավադրությանը: Մամլուքյան սուլթանության սուլթան հռչակվեց սպանվածի վեզիրը` ալ-Աշրաֆ Կանսուխ ալ-Գուրին (1501-1516), որին ի վերջո հաջողվեց գոնե մասնակիորեն կայունացնել սուլթանության ներքաղաքական փոթորիկները և հանդարտեցնել իշխանական կրքերը…

Lion
22.02.2011, 08:26
Մինչ մամլուքները զբաղված էին ներիշխանական պարզաբանումներով, հարևան երկրներից մեկում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ: 1501 թ-ին Սեֆյանների շահությունը պայքար սկսեց Աղ-ղոյունլուների թուլացած էմիրության դեմ: Այս պայքարում Զուլքադարյանների էմիրությունը աջակցում էր Աղ-ղոյունլուներին և հենց այս պատճառով էլ վերջիններիս հետ կիսեց պարտության դառը բաժակը: Արդեն 1507 թ-ին Սեֆյաններին հաջողվեց խլել Աղ-ղոյունլուների հիմնական տիրույթները Հայաստանում ու հարակից երկրներում: Նույն տարվա աշնանն էլ Սեֆյանների շահության բանակը ասպատակեց Կիլիկիան և նահանջեց: 1508 թ-ի գարնանը Աղ-ղոյունլուների էմիրությունը վերջնականապես ընկավ և հանկարծ պարզվեց, որ, ի դեմս Սեֆյանների շահության, անակնկալ կերպով հրապարակ է իջել լուրջ հավակնություններ ունեցող ռազմա-քաղաքական մի ուժ: Ընդ որում Սեֆյանները մոլեռանդ շիաներ էին, ինչի արդյունքում նրանք հերետիկոս էին համարում և մամլուքներին, և օսմաններին: Սկզբնական տարիներին Սեֆյանների շահության հավակնությունները շատ մեծ էին, մանավանդ որ Մամլուքյան սուլթանության դրությունը տարեց առ տարի դառնում էր անհեռանկար: Դեպի Հնդկաստան ծովային ուղու հայտնաբերումը միջազգային առևտրում Մամլուքյան սուլթանությանը միանգամից մղեց հետին պլան, ինչը ավելի խորացրեց երկրի տնտեսական ճգնաժամը: Իրավիճակը չփրկեց նաև Կանսուխի փորձը առևտուրը կազմակերպել Կարմիր ծովով, քանի որ ավելի արդիական վիճակում գտնվող պորտուգալական նավատորմը ծանր պարտության մատնեց մամլուքյան նավատորմին, որից հետո ամուր կերպով փակեց Կարմիր ծովի դարպասները և ոչնչացրեց այստեղով առևտուր կազմակերպելու նույնիսկ չնչին հնարավորությունները:

Օղակը սեղմվում էր նաև մեկ այլ կողմից – վերջին պատերազմից հետո օսմանները հասկացել էին իրենց սխալը և իրենց հերթին ամուր կերպով փակել էին մամլուքների համալրման հիմնական երակը` Կոստանդնուպոլսի ստրուկների շուկան: Արդյունքում վերջին տարիներին դեպի Եգիպտոս մամլուքների նոր հոսքը դադարել էր, ինչը չեր կարող ամենաբացասական ազդեցությունը չունենալ երկրի ռազմական հզորության վրա: Դեռ լավ էր, որ առայժմ նոր հարձակման անցնելու մտադրություն Օսմանյան սուլթանությունը կարծես թե չուներ, թեև դրա հավանականությունը օրեցօր ավելի էր մեծանում: Փոխարենը, սակայն, առայժմ խիստ ագրեսիվ էր տրամադրված Սեֆյանների շահությունը, որը ուզում էր շիիզմի դրոշի տակ միավորել ողջ Մերձավոր Արևելքը...

Lion
23.02.2011, 08:29
1508 թ-ի ամռանը Սեֆյանների շահությունը հարձակվեց Զուլքադարյանների էմիրության վրա, սակայն Կեսարիայի ճ-մ-ում Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 2.000) անակնկալ գիշերային հարձակումով հաղթեց Իսմայիլ I-ի գլխավորած Սեֆյանների շահության բանակին (ընդհանուր` մոտ 10.000): Կարճ ժամանակ անց, սակայն Իսմայիլ I-ի գլխավորած Սեֆյանների շահության բանակը (մոտ 60.000) Զուլքադարյանների էմիրության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեց Խարբերդը, իսկ աշնանն էլ Արզնի և Ամիդի ճ-մ-երում ծանր պարտության մատնեց Զուլքադարյանների էմիրության բանակին (մոտ 20.000): Զուլքադարյանները հայտնվեցին կործանման եզրին, իսկ Կիլիկիայի ու Սիրիայի վրա կախվեց ներխուժման իրական սպառնալիք…

Առժամանակ, սակայն, Մամլուքյան սուլթանության բախտը կարծես թե բերեց: Մամլուքները հեռու էին և Սեֆյանների ագրեսիվությունը նախ և առաջ ուղղվեց օսմանների դեմ: Ի դժբախտություն իրենց, հենց այդ ժամանակ Օսմանյան սուլթանության ղեկին էր հայտնվել անչափ վճռականորեն տրամադրված Սելիմ I Չարը (1512-1520): Հույս ունենալով խլել Փոքր Ասիան Օսմանյան սուլթանությունից` Սեֆյանների դրդումով այստեղ ապստամբություն բարձրացրեցին մի ժամանակ Կիլիկիայից վտարված և արդեն շիիզմ ընդունած թուրքմենները: Սակայն Սելիմը այն տիրակալը չէր, որի հետ հնարավոր էր նման տոնով կատակներ անել: Չար սուլթանի հրամանով Փոքր Ասիայում տեղի ունեցավ շիա թուրքմենների իսկական մի ցեղասպանություն, որին ամենահամեստ հաշվարկներով զոհ գնաց 70.000 մարդ: Սակայն Սելիմը սրանով չբավարարվեց և 1514 թ-ին այնպիսի հարված հասցրեց Սեֆյաններին, որից սրանք մեծ հաշվով այդպես էլ արդեն երբեք ուշքի չեկան` 1514 թ-ի օգոստոսի 23-ի Չալդրանի ճ-մ-ում պարտություն կրած Սեֆյանները կորցրեցին ոչ միայն իրենց բանակի կորիզը կազմող 60.000 լավագուն ռազմիկներին, այլև ստիպված եղան այսուհետ մեծապես սահմանափակել սեփական հավակնությունները և անցնել պաշտպանության: Իսկ դա նշանակում էր, որ Օսմանյան սուլթանի համար կրկին օրակարգ էր դառնում պատերազմը մամլուքների դեմ…

Lion
24.02.2011, 08:23
1514 թ-ի աշնանը Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 60.000, մոտ 100 թնդանոթ) Զուլքադարյանների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 2.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 200) գրավեց Մարաշը ու Թիլ Համտուն ամրոցը: Մեկ տարի ծախսելով գրաված տարածքներում ամրանալու վրա` 1516 թ-ին Սելիմը վերսկսեց հարձակումը:

1516 թ-ի գարնանը Կոկիսոնի ճ-մ-ում Օսմանյան սուլթանության (մոտ 30.000, մոտ 50 թնդանոթ) և Զեյթունի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը հաղթեց Զուլքադարյանների էմիրության բանակին (մոտ 20.000): Զուլքադարյանների էմիրությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Օսմանյան սուլթանությանը: Օրակարգ էր մտնում պատերազմը Մամլուքյան սուլթանության դեմ, որը այս անգամ կոչված էր լինելու վերջինը…

1516 թ-ի գարնանը Օսմանյան սուլթանության (մոտ 40.000, մոտ 50 թնդանոթ) և Զեյթունի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը Մամլուքյան սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 1.000) առանց լուրջ մարտերի գրավեց Այնթապ, Գաստոն, Սարվանդիքար, Հռոմկլա, Հռոսոս և Պաղրաս ամրոցները: Սա արդեն իրական պատերազմի սկիզբն էր և այլ ելքից զրկված Կանսուխը հավաքեց իր տրամադրության տակ եղած բոլոր ուժերն ու շարժվեց Հյուսիսային Ասորիք մտած Օսմանյան սուլթանության բանակի դեմ...

Ամպ
24.02.2011, 13:38
Lion, գրեթե ամեն առավոտ տեսնում եմ, որ պարտաճանաչորեն այստեղ Ձեր գրքից հատվածներ եք տեղադրում: Անկեղծորեն՝ թեման ամբողջությամբ չեմ կարդացել, նայել եմ սկզբի մի քանի տասնյակ գրառում: Ընդհատելով Ձեր գրառումների հաջորդականությունը՝ մի քանի հարց եմ ուզում տալ.

1. Ի՞նչ սկզբնաղբյուրներից եք օգտվել. կցանկանայի տեսնել ամբողջական ցանկը (եթե թեմայում դա նշված է, խնդրում եմ ներողամտորեն տալ այդ գրառման հղումը),
2. Օգտվե՞լ եք արդյոք օտարալեզու աղբյուրներից (նկատի չունեմ դրանց հայերեն կամ ռուսերեն թարգմանությունները),
3. Ինձ անչափ հետաքրքրում է, թե մեր հայ պատմիչների ո՞ր թվականներին հրատարակված աշխատություններից եք օգտվել,
(Կարծում եմ՝ առաջին երեք հարցիս պատասխանները կստանամ գրականության ցանկը տեսնելուց հետո),
4. Հնարավո՞ր չէ արդյոք յուրաքանչյուր գրառման մեջ նշել, թե օրինակ տվյալ տեղեկության համար կոնկրետ որ աղբյուրից եք օգտվել,
5. Կցանկանայի իմանալ նաև, թե ովքեր են գրքի խմբագիրներն ու հատկապես ընդդիմախոսները,
6. Գիրքը գիտական շրջանակներում (ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան հայագիտության ամբիոններում) ի՞նչ արձագանքներ ունի (ինձ հատկապես հետաքրքրում է Բ. Հարությունյանի տեսակետը Ձեր գրքի վերաբերյալ),
7. Ուսումնասիրողները որքանո՞վ են Ձեր գիրքը օգտագործում որպես գիտական աղբյուր,
8. Շուրջ երեք տարի առաջ այս թեմայում կատարված գրառումներից մեկում հանդիպեցի այն փաստին, որ գիրքը չի օգտագործվում բուհական կրթական համակարգում, ինչի համար որպես պատճառաբանություն բերված էր մեր իրականության մեջ գրքում արծարծված նյութի թերի ուսումնասիրված լինելը: Իսկ այսօ՞ր: Գիտեմ, որ մեկ տարի առաջ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ՀԺՊ ամբիոնի մագիստրոսական ծրագրում ներառել էին նաև հայոց պատմության այս բնագավառը, որը պետք է կարդար Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ. Հ. Դեմոյանը:
9. Այլ աշխատություններ ունե՞ք հրատարակած: (Ներողություն, բայց մինչ այս ֆորումում գրանցվելս ես Ձեր այս գրքի մասին էլ չէի լսել):

Lion
24.02.2011, 14:50
Ամպ ջան, մերսի հարցերի համար: Ինքս միշտ ձգտել եմ նրան, որ մարդիկ հարցնեն իրենց հետաքրքրող բոլոր հարցեը իմ գրքի, պատմության, Հայոց պատմության ու Հայոց ռազմական պատմության վերաբերյալ, իսկ ինքս էլ, իմ համեստ ուժերի շրջանակներում պատասխանեմ դրանց: Հուսով եմ թեմայում հետագայում էլ ակտիվ կլինես ու մենք հետաքրքիր զրույց կունենանք :)

Իրականում այստեղ հատվածներ չեն, որ տեղադրված են իմ գրքից: Տարեգիրքը մի քիչ այլ կառուցվածք (http://hy.wikipedia.org/wiki/Հայ_ժողովրդի_ռազմական_տարեգիրք) ունի, որը իրեն մոտեցնում է ավելի շուտ բառարանային կամ հանրագիտարանային ոճին: Այստեղ տեղադրված հատվածներն ըստ էության առանձին ուսումնասիրություններ են, որոնք կատարվել են Տարեգրքի ստեղծման ընթացքում իմ կողմից ուսումնասիրված ամենաբազմազան տեղեկատվության հիման վրա: Հիմա փորձեմ բավարար պատասխան տալ քո կողմից հնչեցված հարցերին:

1. Ահա (http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք?p=1363681&viewfull=1#post1363681), սկզբնաղբյուրների ոչ լրիվ ցանկը, որոնք հիմք են ծառայել ինձ համար: Ընդ որում ուշադրություն դարձրու, որ ես նշում եմ միայն ՀԻՄՆԱԿԱՆ աղբյուրները, քանի որ ԲՈԼՈՐ աղբյուրները տեղադրելու դեպքում ներքոշարադրյալ ցանկը առնվազն 10 անգամ կմեծանա:

2. Նկատի ունես բնօրինակ լեզվով, օրինակ` հին ռուսերենով, լատիներենով կամ արաբերենով (օրինակ` Իբն-ալ-Ասիրը արաբերեն)? Եթե դա նկատի ունես, ապա ոչ`:

3. Օգտվել եմ հիմնականում սովետական տարիներին կատարված գիտական հրատարակություններից, թեև որոշ հատուկ դեպքերում, երբ անհրաժեշտ է եղել բացառիկ ճշգրտություն, կարդացել եմ պատմիչի գրվածքի նաև գրաբար տարբերակը (օրինակ` Հովհաննես Դրասխանակերտցու նկարագրած Դողսի ճակատամարտի պարագայում) կամ նույնիսկ տարբերակները (օրինակ` Եղիշեի պարագայում): Որոշ դեպքերում, երբ չեմ գտել գրվածքի ժամանակակից-գրաական տարբերակը, լիովին կարդացել եմ գրաբարով (օրինակ` Հովհաննես Դարդելը (հոգիս դուրս եկավ, մինչև ճարեցի :) ) կամ ուշ միջնադարի Մանր ժամակագրությունները ): Հիմա էլ կան որոշ աղբյուրներ, որոնք ինձ շատ պետք է կարդալ, բայց դրանք ես ուղղակի ֆիզիկապես չեմ կարողանում գտնել (օրինակ` Մակրիզիի, Տագրիբիրդիի, Կեդրենոսի և այլոց աշխատանքները):

4. Հնարավոր է, բայց դա շատ աշխատատար գործ է, իսկ ես հազիվ սա եմ հասցնում: Ամեն դեպքում, եթե քեզ կամ որևէ մեկին կհետաքրքիր ցանկացած տեղեկատվության աղբյուրը, կարող եք առանց քաշվելու հարցնել` ուժերիս ներածին չափով կպարզաբանեմ:

5. Խմբագրներին չես ճանաչի (հորաքրոջս տղան ու հայրս են), իսկ պաշտոնական ընդդիմախոս գիրքը չի ունեցել:

6.Պաշտոնական արձագանքներ ես երբեք չեմ ստացել` ոչ դրական ու ոչ էլ բացասական: Անուղղակի և ոչ պաշտոնական մակարդակում գիրքս և թերագնահատվել է կամ նույնիսկ անտեսվել (http://www.akumb.am/showthread.php/12313-Հայ-ժողովրդի-ռազմական-Տարեգիրք?p=1931499&viewfull=1#post1931499) և գովվել ու արժանիորեն գնահատվել (մանրամասները տես այս թեմայում): Մասնավորապես, ոչ պաշտոնական մակարդակում գրքիս մասին բարձր կարծիք ունի Արտակ Մովսիսյանը, թեև մեկ սկզբունքային հարցում մեր կարծիքները տարբեր են` ինքը համարում է, որ բանակների ու նրանց կորուստների մոտավոր չափը նշել գրքում պետք չէ, իսկ ես հակառակ կարծիք ունեմ: Բաբկեն Հարությունյանը, ևս տեղյակ է այս գրքի մասին և, համենայն դեպս, բացասական կարծիք նրանից ես չեմ լսել: Միակն պրետենզիան նախորդի նման է` թվական պահերը: Գրքի մասին բարձր կարծիք ունի նաև Արմեն Այվազյանը: Այս ամենն, իհարկե, ոչ պաշտոնապես - պաշտոնական մակարդակում իմ գրքի մասին... լռում են:) Իսկ թե ինչու են լռում, դա արդեն ուրիշ հարց է...

7. Առայժմ հանդիպել եմ ընդամենը մեկ հղում իմ գրքի` Արա Գևորգյանի Տիգրան Մեծի ռազմական պատմությանը նվիված գրքում: Այլ հղումներ չեմ հանդիպել ու կարծում եմ, որ սա "լռելու" մի մասնիկն է:

8. Ես չգիտեի, որ Դեմոյանը նման առարկա է դասավանդում, թեև ինձ հայտնի է պ-ն Դեմոյանի բավականին սառը վերաբերմունքը իմ աշխատանքի նկատմամբ: Պատճառները սուբյեկտիվ են:

9. Առայժմ սրանից բացի միայն մեկը` "Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն"-ը, 2003 թ-ին :)

Ամպ
24.02.2011, 15:31
Հիմա փորձեմ բավարար պատասխան տալ քո կողմից հնչեցված հարցերին:

Շնորհակալություն հարցերիս արձագանքելու համար::)


2. Նկատի ունես բնօրինակ լեզվով, օրինակ` հին ռուսերենով, լատիներենով կամ արաբերենով (օրինակ` Իբն-ալ-Ասիրը արաբերեն)? Եթե դա նկատի ունես, ապա ոչ`:

Այո, այո, հենց դա նկատի ունեմ: Ցանկալի կլիներ:


3. Օգտվել եմ հիմնականում սովետական տարիներին կատարված գիտական հրատարակություններից,

Նկատեցի, որ օգտվել ես ոչ լավագույն հրատարակություններից: Մեր պատմիչների աշխատությունների լավագույն հրատարակությունների մասին կարող ես ծանոթանալ «Հայոց պատմության աղբյուրագիտություն» գրքում (խմբ.՝ պ.գ.թ., դոց. Պ. Հովհաննիսյանի):


5. Խմբագրներին չես ճանաչի (հորաքրոջս տղան ու հայրս են),

Գիտության այս ոլորտի հետ կապ ունե՞ն:


իսկ պաշտոնական ընդդիմախոս գիրքը չի ունեցել:

Lion, համաձայնվի՛ր, որ դրանով քո գիրքը չի շահում:

Հ. Գ. Տեսնում եմ՝ մեծ աշխատանք ես կատարել: Կցանկանայի, որ հայ ժողովրդի պատմության այս բնագավառն ընդգրկող աշխատությունը արժանահավատ լինի և լայնորեն օգտագործվի գիտական շրջանակներում:

Lion
24.02.2011, 15:45
Իհարկե ցանկալի կլիներ, բայց ես այդ լեզուների չեմ տիրապետում:) Ոչ լավագույն հրատարակությունների պահով հետաքրքիր բան ես ասում` կուզենայի մանրամասնեիր: Խմբագիրները հումանիտար ոլորտի, բայց ոչ պատմության մասնագետներ են: Նրանք բովանդակային առումով ինձ բան չեն տվել, ուղղակի տեխնիկապես հղկել են գիրքը: Համաձայն եմ, իհարկե, պաշտոնական ընդդիմախոսի առկայությունը կարևոր է, բայց... ինչ անեմ??!! Շնորհակալություն լավ կարծիքի համար, գիրքս արժանահավատ է ու ես պատասխան և հիմնավորում ունեմ այնտեղ գրած ամեն ի տառի համար: Ես էլ կուզենայի, որ այն լայն շրջանառության մեջ մտներ, բայց առայժմ այդ հարցը այնքան էլ առաջ չի գնում...

Ամպ
24.02.2011, 15:59
Ոչ լավագույն հրատարակությունների պահով հետաքրքիր բան ես ասում` կուզենայի մանրամասնեիր:

Lion, ինքդ էլ գիտես, որ մեր պատմիչների աշխատությունները տարբեր դարերում վանքերում արտագրել են՝ պահպանելու համար: Գիտես նաև, որ արտագրողները երբեմն շատ սխալներ են թույլ տվել, մագաղաթները մաշված են եղել ու ամեն մի տառի մասնկի փոփոխությամբ նախադասության իմաստն է նույնիսկ փոխվել, նույնիսկ սխալ թվականներ են արտագրել: Լավագույն հրատարակությունները համարվում են այն հրատարակությունները (պարտադիր չի աշխարհաբար, դրանց մեծ մասը հիմնականում գրաբարով են), որտեղ այդ վրիպակները շատ ավելի քիչ են: Կան նաև աշխատություններ, որոնք ունեն աշխարհաբարի հաջողված և շատ անհաջող թարգմանություններ:

Lion
24.02.2011, 16:07
Գիտեմ, իհարկե գիտեմ :) Բայց տես, սովորաբար ամեն մի պատմական երկ (ասենք Կիրակոս Գանձակեցի) ԽՍՀՄ տարիներին որպես կանոն ստացել է մեկ, եզակի հրատարակություն: Բացառությունները չնչին են, ասենք Եղիշե կամ Խորենացի: Հիմա ինձ հետաքրքիր է, թե այն երկերից, որոնք մեկից ավելի հրատարակություն են ունեցել, որոնք են համարվում լավագույնները?

Ամպ
24.02.2011, 16:17
Գիտեմ, իհարկե գիտեմ :) Բայց տես, սովորաբար ամեն մի պատմական երկ (ասենք Կիրակոս Գանձակեցի) ԽՍՀՄ տարիներին որպես կանոն ստացել է մեկ, եզակի հրատարակություն: Բացառությունները չնչին են, ասենք Եղիշե կամ Խորենացի: Հիմա ինձ հետաքրքիր է, թե այն երկերից, որոնք մեկից ավելի հրատարակություն են ունեցել, որոնք են համարվում լավագույնները?

Lion ջան, պատմիչների մեծագույն մասի աշխատությունները մեկից ավելի հրատարակություն են ունեցել: Եթե ես հիմա նշեմ, թե որ պատմիչի աշխատության որ հրատարակությունն է լավագույնը, մի մեծ (և դեռ ոչ ամբողջական, որովհետև բոլորինը չգիտեմ) ցանկ պիտի ներկայացնեմ: Հովհաննիսյանի նշածս գրքում քեզ հետաքրքրող հարցերը կարող ես գտնել: Գիրքը հանրամատչելի է և, եթե հիշողությունս չի դավաճանում, 1992 թ. է հրատարակվել:

Lion
24.02.2011, 16:18
Հասկանալի է, շնորհակալություն :) Հովհաննիսյանի գիրքը կաշխատեմ ճարել և ուսումնասիրել...

Lion
25.02.2011, 08:42
1514 թ-ի աշնանը Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 60.000, մոտ 100 թնդանոթ) Զուլքադարյանների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 2.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (ընդհանուր` մոտ 200) գրավեց Մարաշը ու Թիլ Համտուն ամրոցը: Մեկ տարի ծախսելով գրաված տարածքներում ամրանալու վրա` 1516 թ-ին Սելիմը վերսկսեց հարձակումը:

1516 թ-ի գարնանը Կոկիսոնի ճ-մ-ում Օսմանյան սուլթանության (մոտ 30.000, մոտ 50 թնդանոթ) և Զեյթունի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը հաղթեց Զուլքադարյանների էմիրության բանակին (մոտ 20.000): Զուլքադարյանների էմիրությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Օսմանյան սուլթանությանը: Օրակարգ էր մտնում պատերազմը Մամլուքյան սուլթանության դեմ, որը այս անգամ կոչված էր լինելու վերջինը…

1516 թ-ի գարնանը Օսմանյան սուլթանության (մոտ 40.000, մոտ 50 թնդանոթ) և Զեյթունի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը Մամլուքյան սուլթանության բանակից (ընդհանուր` մոտ 1.000) առանց լուրջ մարտերի գրավեց Այնթապ, Գաստոն, Սարվանդիքար, Հռոմկլա, Հռոսոս և Պաղրաս ամրոցները: Սա արդեն իրական պատերազմի սկիզբն էր և այլ ելքից զրկված Կանսուխը հավաքեց իր տրամադրության տակ եղած բոլոր ուժերն ու շարժվեց Հյուսիսային Ասորիք մտած Օսմանյան սուլթանության բանակի դեմ...

1516 օգոստոսի 24 – Մաջ-Դաբիկի ճ-մ (Հալեպից մոտ 70 կմ հյուսիս-արևելք)

Օսմանյան սուլթանության (մոտ 80.000, մոտ 300 թնդանոթ) և Զեյթունի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը մոտեցավ Մամլուքյան սուլթանության բանակին (60.000, որից 30.000 հեծյալ): Կողմերը մարտակարգ ընդունեցին: Օսմանյան սուլթանության և Զեյթունի իշխանության միացյալ բանակը, դաշտային ամրություններով ամրապնդելով սեփական դիրքերը, պատրաստվեց վարել պաշտպանողական մարտ` հրետանին տեղավորելով մարտակարգի առաջին գծում:
I փուլ – Օրվա առաջին կեսին Մամլուքյան սուլթանության բանակը ողջ ճակատով անցավ հարձակման և մի քանի ժամ շարունակ հզոր հարվածներ հասցրեց թշնամուն: Արդյունքում, սակայն, Մամլուքյան սուլթանության բանակը, հատկապես ծանր կորուստներ կրելով հակառակորդի հրետանու և արկեբուզավորների կրակից, օրվա երկրորդ կեսին շպրտվեց ելման դիրքեր:
II փուլ – Օրվա երկրորդ կեսին Օսմանյան սուլթանության ու Զեյթունի իշխանության միացյալ բանակը անցավ հզոր հակահարձակման և ծանր պարտության մատնեց թշնամուն:
III փուլ – Օսմանյան սուլթանության ու Զեյթունի իշխանության միացյալ բանակը հետապնդեց Մամլուքյան սուլթանության բանակին և ծանր կորուստներ պատճառեց նրան:
Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը` մոտ 8.000, թշնամին` մոտ 40.000 զինվոր, որոնց թվում զոհվեցին նաև Կանսուխ ալ-Գուրին ու նրա վեց որդիները: Օսմանյան սուլթանության ու Զեյթունի իշխանության միացյալ բանակը շարունակեց առաջխաղացումը դեպի հարավ և մի քանի ամսից գրավեց ողջ Ասոիրքը:

Lion
28.02.2011, 08:26
Կանսուխ ալ-Գուրիի զոհվելուց հետո սուլթան հռչակվեց իր քաջությամբ աչքի ընկնող ալ-Աշրաֆ Թուման-բեյը (1516-1517): Վերջինս չհապաղեց նոր ուժեր հավաքել և փորձ կատարել կրկին դիմադրելու Օսմանյան սուլթանությանը, սակայն 1516 թ-ի դեկտեմբերի 25-ի Բայսանի ճ-մ-ում (Պաղեստին) Օսմանյան սուլթանության (մոտ 120.000, մոտ 300 թնդանոթ) և Զեյթունի իշխանության (մոտ 4.500) միացյալ բանակը հաղթեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 50.000):

Սա Մամլուքյան սուլթանության վերջի սկիզբն էր: Այն, ինչին չկարողացան հասնել ոչ մոնղոլները և ոչ էլ Լենկ-Թեմուրը, հասավ Սելիմ I Չարը` Օսմանյան սուլթանության բանակը մտավ Եգիպտոսի տարածք: Եվ միայն այժմ դառը փորձից կարծես թե ինչ-որ բան հասկացած մամլուքները ի վերջո ձեռք մեկնեցին հրազենին, սակայն ամեն ինչ արդեն ավելի քան ուշացած էր: 1517 թ-ի հունվարի 22-ին Էռ-Ռիադի ճ-մ-ում (Եգիպտոս, Կահիրեի մոտ) Օսմանյան սուլթանության (մոտ 120.000, մոտ 300 թնդանոթ) և Զեյթունի իշխանության (մոտ 4.000) միացյալ բանակը հաղթեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 50.000, մոտ 100 թնդանոթ), որից հետո պաշարեց և, հրետանու կիրառմամբ ավերելով Կահիրեի պարիսպները, գրավեց մամլուքների երբեմնի անառիկ մայրաքաղաքը: Հատկանշական է, որ օսմանյան հրետանին ու արկեբուզները այս անգամ ևս ոչ մի հնարավորություն չթողեցին դաշտային ճակատամարտում առաջին ու վերջին անգամ հրետանի և արկեբուզներ կիրառած մամլուքներին:

Թուման-բեյը որոշ ժամանակ շարունակեց դիմադրությունը և մի անգամ հաջողացրեց նույնիսկ ներխուժել Կահիրե ու մեծ ճակատամարտ տալ քաղաքի փողոցներում, սակայն մամլուքների գործը վաղուց արդեն տանուլ էր տրված – շուտով Թուման-բեյը գերվեց և կախաղան հանվեց...

Lion
01.03.2011, 08:32
Թուրք-Մամլուքյան պատերազմը ավարտվեց: Արդյունքում Մամլուքյան սուլթանությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքը, այդ թվում նաև Կիլիկիան, անցավ Օսմանյան սուլթանությանը: Մամլուքների հետ հակամարտության ու հարևանության դարաշրջանն ավարտվեց և Կիլիկիայի պատմության մեջ բացվեց լրիվ նոր մի էջ` օսմանյան արյունոտ տիրապետության էջը:

Դե իսկ մամլուքները… իսկ մամլուքները անկախ պետականության վերացումից հետո մեծ հաշվով ոչինչ էլ չկորցրեցին: Առաջ ենթարկվում էին սուլթանին, իսկ այժմ` փաշային: Ընդ որում մամլուքները պահպանեցին իրենց հիերարխիկ կառուցվածքն ու համալրման սկզբունքները մինչև XIX դարի սկիզբը: Ավելին, օսմանյան ուժեղ իշխանության առկայությունը մամլուքների համար երկար տասնամյակներ հնարավորություն ապահովեց թալանելու հաջող պատերազմներում, այնպես որ… ինչպես անտոհմ ու անսկիզբ, պատահական ու անսկզբունք, հանուն թալանի ու ավարի սրանք հայտնվեցին պատմության թատերաբեմում ու ստեղծեցին իրենց պետությունը, այնպես էլ հանգիստ ու անմռունչ, հանուն նույն այդ թալանի ու ավարի, հրաժեշտ տվեցին նույն այդ պետությանն ու հպատակվեցին իրերի նոր դասավորությանը:

Այսպիսին են պատմական դառը իրողությունները` սեփական պետականության գոյության համար խելագար կերպով պայքարած հայերը ի վերջո անհաջողության մատնվեցին ու կորցրեցին նույն այդ պետականությունը այն դեպքում, երբ բացառապես միայն ավարի ու թալանի համար ապրող մամլուքները, որոնք ոչնչացրեցին հայերի պետությունը, հանուն այդ նույն ավարի ու թալանի էլ անմռունչ կերպով հրաժեշտ տվեցին իրենց պետականությանը և, կարծես չնկատելով էլ դրա բացակայությունը, շարունակեցին ավարն ու թալանը նոր և ավելի ուժեղ հովանու ներքո…

Հ.Գ.

"...Նրանց ասպետների գոռոզաշուք դղյակները, հզոր ամրոցները, ամրակառույց նավահանգիստները և քաջարի ռազմիկները հռչակված էին թագավորության սահմաններից դուրս` հեռու հեռուներում: Թագավորությունը ամրապնդվում էր, իսկ նրա փառքը` մեծանում: Բայց ամենակարող ժամանակի սառը շունչը հանգցրեց այս աշխարհի փառքը: Այժմ նրա անմատչելի ամրոցներից մնացել են միայն խոտով ծածկված հողաթմբեր, իսկ թշնամու կողմից այրված և հիմնահատակ ավերված բարձր ու վսեմ մայրաքաղաքից կանգուն է մնացել միայն քարաշեն մի անկանոն շրջան, ասես պսակ` հագցրած հինավուրց լեռան գագաթին..."

Ասվել է ուրիշ առիթով, բայց ինչ տեղին է հենց մեր օրինակի համար...

Lion
07.04.2011, 08:07
Իր ժամանակին, երբ ես դեռ նոր-նոր էի սկսվել հետաքրքրվել Հայ ժողովրդի ռազմական պատմությանբ, բավականին երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե պատմական ինչ փաստ է ընկած Րաֆֆու այս տարօրինակ խոսքերի հիմքում.

"...Մուշեղի վարմունքը ընղհանուր համակրության և խորին զարմացման արձագանք գտավ Տիզբոնում: Պարսից համար մի տարօրինակ հրաշք էր այդ տեսակ վարմունքը: Շապուհը հրամայեց իսկույն վեր առնել նրա հոր պաճուճապանը, որ Անուշ բերդում դրած էր Արշակ թագավորի առջև, և պահել Տիզբոնի մեծ տաճարում: Իսկ նրա մեծահոգության հիշատակը հավերժացնելու համար, նրա պատկերը, յուր ճերմակ ձիու վրա նստած, նկարել տվեց յուր ոսկյա բաժակի վրա, որով միշտ սովորություն ուներ խմել: Եվ ամեն անգամ, հանդիսավոր տոնախմբությունների ժամանակ, երբ ձեռքն էր առնում այդ բաժակը, հիշում էր ազնիվ հերոսի ազնիվ գործը, և խմում էր կրկնելով. «Ի փառս ճերմակաձիույն», — այսինքն` ճերմակ ձի նստողի փառքի համար:

Այդ` Մամիկոնյան իշխանի բարոյական վեհության արձանն էր, որ քանդակել տվեց պարսից արքայից արքան յուր սրտի և յուր ուրախության բաժակի վրա: Բայց նա ուներ և յուր քաջության արձանը, որ մի ժամանւսկ կանգնեցրին նրա համար ասորիները Միջագետքում, որ կոչվում էր «Դուռն –Հոնի»: Եփրատի ափերի մոտ բարձրանում էր մի ահագին քարաժայռ, որի հարթած ճակատի վրա քանդակած էր մի սպառազինված հերոս, նստած սիգապանծ նժույգի վրա, իսկ նրա ոտների` տակին ընկած էր մի հաղթահարված հսկա: Ձիավորը ներկայացնում էր Մուշեղ Մամիկոնյանին յուր անբաժան ճերմակ նժույգով, իսկ ընկած հսկան ներկայացնում էր այն սոսկալի ելուզակին, որ երկար ժամանակ ասպատակում էր Միջագետքը և Հայաստանի հարավային գավառներր: Մի մենամարտության մեջ Մուշեղը սպանեց նրան և ազատեց երկիրը այդ հրեշի կատարած ավերմունքներից:

Բայց նրա մեծահոգության արձանը ավելի բարձր եղավ քաջության արձանից…"


Րաֆֆի "Սամվել"

http://www.eanc.net/EANC/library/Fiction/Original/Raffi/Samvel.htm?page=24&interface_language=en

Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի կերպարը բավականին հայտնի է, իսկ նրա անցած ռազմական ուղին` ոչ վատ ուսումնասիրված: Բայց սույն տեղեկատվության աղբյուրը գտնելը, պարզվեց, բավականին դժվար էր և միայն մի քանի տարի տևած փնտրտուքներից հետո ես արդյունքի հասա: Խնդիրն այն էր, որ ես համառորեն չէի ուզում հավատալ, որ Րաֆֆին այստեղ ուղղակի գեղարվեստական պասաժ է արել, ինչ-որ ներքին մի ձայն ինձ ասում էր, որ այստեղ մենք գործ ունենք պատմական հստակ իրողության հետ, չէ որ ի վերջո. "նա ուներ և յուր քաջության արձանը, որ մի ժամանւսկ կանգնեցրին նրա համար ասորիները Միջագետքում, որ կոչվում էր «Դուռն –Հոնի»"? Եվ ահա.

Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք", գիրք 13-ից

"87. 375 – Ալկիքար ամրոցի ճ-մ (Կորճայք, Վերին Կորդուք գավառի հյուսիս)[61]

Սպարապետ Մուշեղ Քաջ Մամիկոնյանի ընդհանուր ղեկավարությամբ գործող Մեծ Հայքի (մոտ 90.000, որից 24.000 հեծյալ) և Վարազ-Բակուր արքայի գլխավորած Իբերիայի (մոտ 40.000) թագավորությունների միացյալ բանակը շարժվեց Բաղեշի մոտ կենտրոնացած հոների (մոտ 120.000) դեմ: Տեղեկանալով այդ մասին` հոների առաջնորդը իր բանակը բաժանեց 2 մասի: Առաջին և առավել փոքրաքանակ մասը վերջինս տեղադրեց Ջերմաձոր գավառում, իսկ մյուսով նահանջեց դեպի հարավ: Ընդ որում թշնամու բանակի առաջին մասը խնդիր ստացավ դարանից անակնկալ հարձակվել քրիստոնյաների բանակի վրա և, կորուստներ պատճառելով վերջինիս, արագորեն նահանջել դեպի հարավ` քաշելով մարտակարգը կորցրած հակառակորդին դեպի դաշտավայր ու գցելով հոների բանակի երկրորդ մասի հարվածների տակ:
I փուլ – Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունների միացյալ բանակը անակնկալ հարձակվեց Ջերմաձոր գավառում դարանած թշնամու վրա և գլխովին ջախջախեց նրան:
II փուլ – Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունների միացյալ բանակը, պահպանելով մարտակարգը, շարունակեց առաջխաղացումը դեպի հարավ-արևելք և, մոտենալով Ալկիքար ամրոցի մոտ մարտակարգ ընդունած թշնամու հիմնական ուժերին, ինքն էլ մարտակարգ ընդունեց: Մարտից անմիջապես առաջ երկու բանակների մարտակարգերի միջնատարածքում հանդիպեցին Մուշեղը և հոների առաջնորդը, որը վայելելով հզոր ու անպարտելի ռազմիկի համբավ, վիրավորական տոնով մարտահրավեր էր նետել Հայոց սպարապետին: Տեսնելով իր սպիտակ նժույգով մոտեցող Մուշեղին` հոնը իր ձիով սրընթաց արշավեց վերջինիս ուղղությամբ` նախատեսելով հենց ընթացքից նիզակի հզոր հարված հասցնել Մամիկոնյան իշխանին: Մուշեղը, սակայն, վահանի վրա ընդունելով հակառակորդի հարվածը, ծանր թրով հարվածեց վերջինիս ուսին և, վիրավորելով ու տապալելով հակառակորդին ձիուց, գերեց նրան: Դրանից անմիջապես հետո Մուշեղը հարձակման տարավ իր տարած հաղթանակից ոգևորված քրիստոնյա ռազմիկներին և համառ մարտում ծանր պարտության մատնեցին հակառակորդին:
III փուլ – Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունների միացյալ բանակը հետապնդեց թշնամուն մինչև Բզաբդե ամրոց և ծանր կորուստներ պատճառեց նրան:
Հայերը կորցրին մոտ 15.000, դաշնակիցը` մոտ 7.000, թշնամին՝ մոտ 60.000 զինվոր: Արդյունքում վերջ տրվեց հոների արշավանքներին դեպի Կովկասյան լեռնաշղթայից հարավ:


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

...[61] Այս ճակատամարտը պատկանում է մոռացված ճակատամարտերի թվին: Այս, ինչպես նաև նախորդ 2 տարիների հոների արշավանքների հետ կապված իրադարձությունների մասին խիստ ուշագրավ տեղեկություններ է հայտնում Մեսրոպ Երեցը, որի անտիպ աշխատանքում պահպանված տվյալները փոխանցում է Ղևոնդ Ալիշանը ("Հայապատում"): Հետաքրքիր է, որ Արբելայի մոտ պահպանվել է մի ուշագրավ ժայռաքանդակ, որը ևս վկայում է այս ճակատամարտի մասին: Ժայռաքանդակը, որը պատկանում է ասորի վարպետներին և պատկերում է իր ճերմակ ձիու վրա ճեմող Մուշեղին ու հոների գերված առաջնորդին, հանդիսանում է ասորիների յուրատեսակ երախտիքի տուրքը Հայոց սպարապետին, որի տարած փայլուն հաղթանակը այդ թվում նաև ասորիներին ազատեց հոների դաժան ասպատակություններից:"

Lion
27.04.2011, 14:20
Սիրում եմ, էլի, տեղի ասված խոսքերը, նույնիսկ... ֆորումային պոստերի մակարդակով: Հետագան տեղադրվում է առանց մեկ բառ իսկ փոփոխելու ;)


Հետո ի՞նչ:
Ես խիստ կասկածի տակ եմ դնում այդ աշխատանքի հավաստիությունն ու համարում, որ ինքը գիտությանը վնաս է բերում:
Անշուշտ սա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է:


Տրիբուն ձյա, եթե ինչ-որ մեկը կամ մեկերը կասկածում են, ապա դա պարտադիր չի որ նշանակի, որ ինչ-որ բան այնպես չի, թեև հնարավոր է:

Ինչ վերաբերվում է այդ բազում կասկածներին... հմմմ... էդ խիստ բնական ու նորմալ ա: Կասկածները պիտի լինեն հետո կամ ցրվեն, կամ հաստատվեն: Ես հրաշալի հասկանում եմ այդ կասկածների հիմքերը: Հրաշալի: Բայց նաև տեսնում եմ, որ կասկածողներից շատերը իրենց կասկածները որպես հավաստի են ներկայացնում, մյուս հնարավոր տարբերակները չքննելով (օրինակ՝ դու): Իսկ դա արդեն վատ ա: Վատ ա ոչ թե կոնգրեսի, այլ տվյալ անձի համար: Ինչ վերաբերվումա կասկածների մասին հրապարակումներին, հրապարակախոսական հոդվածներին, վերլուծություններին, ապա կասեմ շատ կարճ. ուրախ եմ դրանց գոյության համար... մեկը իր մտահոգություններն է հայտնում (ինչը ողջունելի է), մյուսը փորձում ամեն գնով սևացնել:


Chuk (http://www.akumb.am/showthread.php/21661-Քաղաքական-քննարկումներ՝-թեմայից-դուրս?p=2225013&viewfull=1#post2225013)

Chuk
27.04.2011, 18:35
Սիրում եմ, էլի, տեղի ասված խոսքերը, նույնիսկ... ֆորումային պոստերի մակարդակով: Հետագան տեղադրվում է առանց մեկ բառ իսկ փոփոխելու ;)



Տրիբուն ձյա, եթե ինչ-որ մեկը կամ մեկերը կասկածում են, ապա դա պարտադիր չի որ նշանակի, որ ինչ-որ բան այնպես չի, թեև հնարավոր է:

Ինչ վերաբերվում է այդ բազում կասկածներին... հմմմ... էդ խիստ բնական ու նորմալ ա: Կասկածները պիտի լինեն հետո կամ ցրվեն, կամ հաստատվեն: Ես հրաշալի հասկանում եմ այդ կասկածների հիմքերը: Հրաշալի: Բայց նաև տեսնում եմ, որ կասկածողներից շատերը իրենց կասկածները որպես հավաստի են ներկայացնում, մյուս հնարավոր տարբերակները չքննելով (օրինակ՝ դու): Իսկ դա արդեն վատ ա: Վատ ա ոչ թե կոնգրեսի, այլ տվյալ անձի համար: Ինչ վերաբերվումա կասկածների մասին հրապարակումներին, հրապարակախոսական հոդվածներին, վերլուծություններին, ապա կասեմ շատ կարճ. ուրախ եմ դրանց գոյության համար... մեկը իր մտահոգություններն է հայտնում (ինչը ողջունելի է), մյուսը փորձում ամեն գնով սևացնել:


Chuk (http://www.akumb.am/showthread.php/21661-Քաղաքական-քննարկումներ՝-թեմայից-դուրս?p=2225013&viewfull=1#post2225013)
Լոլ :))
Մհեր ջան, էն հին գրառումս որ կարդաս, կտեսնես հենց քո մեջբերածում «Անշուշտ սա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է» տողերը: Գիտե՞ս, թե էդ ինչ ա նշանակում: Կարծում եմ, որ առանց խելքիդ զոռ տալու էլ կհասկանաս, որ նշանակում ա, որ ես չեմ պնդում իմ ասածի ճշմարտացիությունը, այլ թողնում եմ կասկածի տեղը, իսկ դա իր հերթին նշանակում ա, նորից առանց խելքիդ զոռ տալու կարող ես հասկանալ, որ այս վերջին մեջբերածդ էդ դեպքի հետ աղերս չունի:

Ծիծաղելի վիճակում ինքդ քեզ մի դիր ;)

Հիմա մեջբերածդ առաջին գրառման երկրորդ հատվածը, որը դիտավորյալ չէիր դրել.


Հետո ի՞նչ:
Ես խիստ կասկածի տակ եմ դնում այդ աշխատանքի հավաստիությունն ու համարում, որ ինքը գիտությանը վնաս է բերում:
Անշուշտ սա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է:
Այդ վերաբերմունքիս հաստատում կամ հերքումը կարող է լինել միայն գիտական վեճերում:
Մասնավորապես Լիոնին առաջարկել եմ, որ իր գրքերը ունենան գիտական խմբագիրներ, ընդդիմախոսներ (օպոնենտ) և այլն: Հրաժարվել է:
Առաջարկել եմ ներկայացնել գիտական քննարկման, ոչ թե ֆորումներում, որտեղ մեծ մասը անհրաժեշտ ժամանակ ու գիտելիք չունեն գիտական բանավեճի համար, կամ պիտի համաձայնվեն, կամ էլ ոչ:
Հիմա էլ առաջարկում եմ. եղբայր, եթե տենց լուրջ գիտական գործ ես անում, նյութը քեզ բավարար է դոկտորական պաշտպանելո համար, եթե լուրջ է, պաշտպանիր, ապացուցիր:
Պարոն «գիտնական», ես կասկածում եմ քո գրքի հավաստիությանը (կասկածում, ոչ թե պնդում): Ապացուցիր: Ապացուցիր գիտականորեն, այլ ոչ թե, կներես արտահայտության համար, տարբեր ֆորումներում աքլորավարի կեցվածքով ;)

Քանի դեռ գիտական ձևով չես ապացուցել, ես կասկածելու եմ: Կապացուցես, կասկածներս կցրվեն, ինչպես որ գրել էի Տրիբունին ուղղված և լրիվ այլ թեմայու արված գրառման մեջ ;)

հ.գ. Ապացուցելուդ դեպքում ոչ միայն կասկածներս կցրվեն, այլև պաշտոնապես ներողություն կխնդրեմ անհիմն գործերիդ հավաստիությանը կասկածելու համար ;) Չնայած որ հիմքերը գնա գալիս եմ կան:

Lion
27.04.2011, 18:59
Դզումա... (http://www.akumb.am/showthread.php/21661-Քաղաքական-քննարկումներ՝-թեմայից-դուրս?p=2225221&viewfull=1#post2225221) անարդար խոսքերը վերադարձնել տիրոջը:)

Քո բոլոր ասածներին այս թեմայում պատասխաններ արդեն հնչել են :)

Chuk
27.04.2011, 21:20
Դզումա... (http://www.akumb.am/showthread.php/21661-Քաղաքական-քննարկումներ՝-թեմայից-դուրս?p=2225221&viewfull=1#post2225221) անարդար խոսքերը վերադարձնել տիրոջը:)

Քո բոլոր ասածներին այս թեմայում պատասխաններ արդեն հնչել են :)

Մհեր ջան, սրտիդ շատ մոտ մի ընդունի, որ ես կասկածում եմ քո «գիտությանը»:
Կրկնում եմ միլիոներորդ անգամ. դրանք իմ սուբյեկտիվ կարծիքներն են, իմ համար հիմնավորված: Քո որևէ բացատրություն ինձ չի բավարարել: Հա ինչ անենք, այ մարդ, գործդ գնահատողներ կան, պիտի փնովողներ էլ լինեն:

Սենց մանկական ռեակցիաներիդ մի քիչ մեծական խորհուրդ:
Չեմ ուզում թարմացնել այս «բանավեճը», այն իմ համար վաղուց սպառված է ;)

Lion
27.04.2011, 21:41
Մհեր ջան, սրտիդ շատ մոտ մի ընդունի, որ ես կասկածում եմ քո «գիտությանը»:
Կրկնում եմ միլիոներորդ անգամ. դրանք իմ սուբյեկտիվ կարծիքներն են, իմ համար հիմնավորված: Քո որևէ բացատրություն ինձ չի բավարարել: Հա ինչ անենք, այ մարդ, գործդ գնահատողներ կան, պիտի փնովողներ էլ լինեն:

Սենց մանկական ռեակցիաներիդ մի քիչ մեծական խորհուրդ:
Չեմ ուզում թարմացնել այս «բանավեճը», այն իմ համար վաղուց սպառված է ;)

Սրտիս մոտ ընդունեմ? Անարդար խոսքերը ես սովորաբար սրտիս մոտ չեմ ընդունում, բայց նաև սովորաբար հիշում եմ բավականին երկար :)

Արևածագ
27.04.2011, 22:03
Մի քանի աֆորիզմներ պատմության մասին: ;)

Պատմությունն սկսվում է հենց այն ժամանակ, երբ արդեն ոչինչ հնարավոր չի ստուգել: Վ.Վերխովսկի

Պատմությունն այնպիսի խաբեություն է, որին բոլորը համաձայնում են: Նապոլեոն Առաջին

Պատմական իրադարձությունները երկու տեսակի են. նրանք, որ նշանակություն չունեն և նրանք, որ չեն եղել: Ուիլյամ Ինջ

Ժուրաքանչյուր ժողովուրդ ունի այն պատմությունը, որին հերիքել է պատմություն գրողների երևակայությունը: Մաքսիմ Զվոնարյով

Լիոն ջան, շարունակիր գրել ու ո՛չ մեկին չլսես: :ok

Lion
28.04.2011, 07:23
Հիանալի աֆորմիզմներ են: Ահա, մեկն էլ իմ կողմից.

"Պատմությունը սովորեցնում է միայն նրանց, ովքեր կարողանում են սովորել" - Լ. Շիրինյան

Varzor
30.04.2011, 13:43
Մի հատ արագ հաշվարկ կատարենք էլի.
300.000 զինվորին պետք է զինել: Հաշվարկը պարզա դարձնելու համար ամեն մեկի ձեռքը տանք մեկական թուր: Տիգրանի Հայաստանաը բավականին հելենականացված էր, հետևապես բանակի հանդերձանքը պետք է շատ նման լիներ սելևկյանների բանակին, հայկական-պարթևական որոշ էլեմենտներով: Ենթադրենք որ բոլոր կրում էին հունական Կսիֆոս տեսակի թրեր, 75 սմ երկարությամբ 2 կգ քաշով: Զորքի գոնե կեսի ձեռքը տանք մեկ վահան, ամենափոքրներից, կլոր, 60 սմ տրամագծով և 2 կգ քաշով: Գոնե կեսին տանք սաղավարտ յուրաքնաչյուրը 1 կգ քաշով: Մեկ երրորդին զրահներ հագցնենք, ամենապարզ տեսակի գործվացքային միայն կուրծքը, փորը ու մեջքը փակող, ոտքերը թող բաց մնան, յուրաքանչյուրը 8 կգ քաշով, չնայած գիտենք որ դրանք կարող էին կշռել մինչև 20 կգ: Ձիերին թողնում ենք լրիվ անպաշտպան, և չենք հաշվում մնացած մանր մունր զինատեսակները - նիզակ, նետ ու աղեղ, գուրզ, պարսատիկ:

Տիգրանի բանակը բացարձակ հելլենիստական չէր: Բավական է միայն կարդալ հռոմեական պատմիչների վկայություները այդ բանակի կառուցվածքի և մարտավարության մասին:
Բանակում մեծ թիվ էին կազմում նետաձիգները, նիզակակիրները և այրուձին` ծանր և միջին հետևակը (թրով, վահանով, սաղավարտով և զրահով) հիմնականում կազմում էր արքայական և իշխանական զորախմբերը, ազնվականությունը (զրահը և լավ որակի սրերը մինչ այժմ մեծ արժեք ունեն :) ) Բացի այդ արիական հետնորդ շարքային զինվորականների շրջանում ընդունված էր առանց զրահի և ծանր սպառազինության կռվելը` գործածվում էր միայն սուրը, բայց ավելի հաճախ` նիզակը, տեգը, տապարը: Դրա վառ օրինակն են սպարտացիները, կելտերը և այլն:
Միգուցե Հայաստանի մշակույթը հելլենիստական էր, սակայն ռազմական ավանդույթներն ավելի հին էին և բավականին զարգացած: պատահական չէ, որ առաջին ծանր պարտությունից հետո, Տիգրանը շատ կարճ ժամանակահատվածում նոր բանակ է հավաքում և հաղթանակ տանում:


Հաշվենք.
300.000 x 2 = 700.000
150.000 x 2 = 300.000
150.00 x 1 = 150.000
100.000 x 8 = 800.000
Ընդամենը 1.950.000 կգ մետաղ, ամենահամեստ հաշվարկներով: [/B]

Նախ նշեմ, որ վահանները պարտադիր չէին, ինչպես նաև պարտադիր չէին մետաղական վահանները: Օրինակ հռոմեական վահանների մեծամասնությունը կաշեպատ բազմաշերտ փայտից էին (պրակտիկորեն ֆաներա+կաշի)
Սաղավարտների մեծ մասը առաջվա նման դեռևս պղնձից և բրոնզից էին պատրաստում (օրինակ` Տիգրանի զորքը հեռվից իր փայլով միայն շլացնում էր հակառակորդին)
Ոչ բոլոր զենքերն էր անհրաժեշտ պատրաստել զրոից: Դրանց մի մասը ժառանգաբար էր փոխանցվում, ինչպես շատ ազգերի մոտ, մի մասը ռազմական ավար էր, մի մասը գնում էին:
Բանակը զրոից չէր ստեղծվել, դրա հիմնական կորիզը Տիգրանի հորից էր մնացել: Ինչպես նաև չի բացառվում այն փաստը, որ պարսկաստանը նույնպես մեծ քանակությամբ զենք է տրամադրել Տիգրանին` Հռոմի դեմ պայքարելու համար:


Սա համեստագույն հաշվարկներ ենք արել, որ զորքին գոնե կիսով չափ զինենք: Ի՞նչ կարծիքի եք, մետաղաձուլական ի՞նչ արդյունաբերությունը է պետք, որ այսքան մարդուն կիսով չափ զինի, մաշվածը փոխարինի, ամեն ճակատամարտից հետո գոնե մի 15-20%-ով թարմացնի:

Իսկ հնարավոր է հաշվել, թե հնագույն հողագործական ավանդույթներ ունեցող երկրում քանի երկաթե խոփով գութան կար, քանի զնդան կար ? :)) Հայաստանում միշտ եղել են լավ զարգացած մետաղաձուլարաններ (օրինակ` Մեծամոր – աշխարհում հնագույններից մեկը` պահպանված), յուրաքանչյուր գյուղում եղել է իր դարբնոցը, բավականին շատ են եղել երկաթի հանքերը (օրինակ Լաչինի հմարյա ամբողջ ճանապարհի երկայնքով պարզ երևացող և բավականին երկաթով հարուստ մակերեսային հանքանյութ է):
Այնպես որ ինչ-որ 2000 տոննա երկաթը խնդիր չէր Տիգրանի համար:
Նույնիսկ հռոմեացի պատմիչնեչն են վկայում, որ նեգերի գլխիկները նույնպես լավ մետաղից էին և ծածում էին հռոմեական զրահները:


Յուրաքանչյուր զինվորին նորմալ սնունդով ապահովելու համար օրական անհրաժեշտ է նվազագույնը 2200 ԿիլոԿալորիա էներգետիկ արժեքով սնունդ: Քանի որ սնունդն այն ժամանակ շատ ավելի պարզ էր քան հիմա, 2200 Կկալորիան օրական կարելի է ստանալ հետևյալ կերպ. 400 գրամ հացամթերք, 270 միլիլիտր կաթնամթերք, 200 գրամ միս: Սա գիտական վիճակագրություն է: Մարդն այսքան պիտի ուտի, որ ոտքի վրա կանգնի: Իսկ բանակին ինչպես, գիտենք, պետք է նորմալ կերակրել:
300.000 x 400 = 120.000 ԿԳ հացամթերք
300.000 x 270 = 81.000 Լիտր կաթնամթերք
300.000 x 200 = 60.000 ԿԳ միս
Եթե միայն միսը հաշվենք, բանակն օրական ուտում էր 4000 ոչխար: Տարեկան մոտ 1,5 միլիոն ոչխար: Տիգրանի տիրապետության 40 տարում, 60 միլիոն ոչխար: Կաթնամթերքն ու հացամթերքը չենք էլ հաշվի:
:
Թերևս պետք է նշեմ, որ 300.000 թիվը չի վերաբերվում կանոնավոր բանակին: Դրա հիմնական մասը աշխարհազոր չէր, բայց հողագործ-անասնապահ զինվորներն էին (ռուսական կազակների նման, կամ մոնղոլ-թաթարական զորքի նման, այդպիսին էր նաև այրուձիու մեծամասնությունը` Սյունիքի և Արցախի բնակչությունից էր մեծամասնությունը հավաքագրվում): Այսինքն դրանք զենքին տիրապետող, ռազմիկի դաստիարակություն ստացած, բայց կանոնավոր բանակում չծառայող մարդիք էին: Հետևաբար սրանց մեծ մասը պատերազմի ժամանակ իր սննդի մի մասն ինքն էր հոգում` սա ընդունված բան էր շատ-ևշատ բանակներում: Զորքը ձուկ էր որսում, որս անում, պտուղ-բանջարեղեն հավագում, նաև կերակրվում էր տվյալ տարածքի բնակչության հաշվին:
Նախ 60.000 կգ միսը դա 4000 ոչխար չէ` 15 կգանոցը ոչխար չի գառնուկ է :)): Լավ, ենթադրենք այդպես, օրական 4000x365=1.460.000 ոչխար տարեկան: Հաշվի առնելով այն փաստը, որ հայերը “այծերի երկրից” էին, ապա դա մոտավորապես ոչխարի 1.000 նորմալ չափի հոտ էր` մոտ 1.500-2.000 գյուղի հոտ: Հույնիսկ հիմա հայսատանի եզդիների մեկ ընտանիքը մի քանի հարյուր ոչխար է կարողանում պահել :)
81.000լ կաթ – մեկ “հայկական” կովը միջին օրականով տալիս է մոտ 7-8լ կաթ` այսինքն 10.000 կով` միթե սա մեծ թիվ է “ծովից ծովի” համար :)?
Այ հացամթերքի հարցը իրոք լուրջ է, սակայն պետ է հաշվի առնել նաև, որ սննդի մեջ զգալի մաս էին կազմում նաև ընդեղենը, ձուն (օրը 1.000.000 ձուն նույնիսկ հիմա ձիծաղելի թիվ է` ՀՀ օրական սպառվում է մոտ 1.500.000 ձու!!!)
Սակայն նույնիսկ ընդհանուր Տիգրանական բանակի համար 300.000 մեծ թիվ չէր:
Միայն արքայական և իշխանական կանոնավոր զորքը պետք է որ կազմեր առնվազն 80-100.000 (էլ ինչ “արքաից արքա, որ գոնե 30-40.000 զորք չունենա, կամ էլ ինչ մեծ իշխան, որ գոնե 1500-2000 զորք չունենա”, էլ չեն ասում մանր ազնվականները` միայն իրենց ընտանիքներով-տոհմերով 100-200 մարդ)
Բավական է հիշել միայն, որ բագրատունիների օրոք, 3 անգամ փոքր տարածքի արքաները ունեցել են մինչև 100.000 կանոնավոր բանակ (սա արդեն բավականին մոտ ժամանակներ են և ավելի հավաստի փաստեր)
Սրան գումարելով սահմանապահ և բերդ-քաղաքային կանոնավոր կայազորերը, դաշնակիցների զորքերը, ազատ ռազմիկները կստացվի մոտ 250-280.000, ընդ որում զորքի 10-15% ձիավոր էր` մոտ 25-30.000 (եթե նույնիսկ ամեն դաշնակից կամ ենթակա հարևան տրամադրեր 5.000 ռազմիկ, ապա միայն 50.000-ին մոտ միայն այլանց զորքն էր, սակայն ելնելով դաշնակիցների քանակից և “որակից” բխող որոշ դատողություններից, այդ զորքի թիվը կարելի է հաշվել մինչև 80.000)
Այսինքն մոտ 250.000-280.000, միգուցե 300.000 չէ :)) բայց առանց աշխարհազորի:!!!!!
Օրինակ նույնիսկ միջնադարյան եվրոպայում իշխանական և թագավորական զորքի մինչև 80 տոկոսը կազմում էր աշխարհազորը, որն ի դեպ զինված էր մահակներվ, եղաններով (նաև փայտե), կացիններով, պարսատիկներով, նետերով և այլն:
Ես համամիտ եմ այն մտքին, որ այդպիսի մեծաքանակ բանակը երբևիցէ չի գտնվել մեկ վայրում դրանք սփռված էին երկրով մեկ, սակայն արքայական արշավաններին, հնարավոր է որ մասնակցած լինի մինչև 100.000 զիրնվոր, իսկ երկրի պաշտպանությանը` բնական է էլ ավելի շատ:
Ինչու ենք զարմանում` ընդամենը 2.500.000 բնակչություն ունեցող ՀՀ ունի մոտավորապես 50-55.000 (Արցախում տեղակայվածներն էլ հետը) կանոնավոր բանակ և դա ընդամենը 45հզ քկմ տարածքում: Չեմ հաշվում ներքին գործերը, ԱԱ-ն և “ազնվականներին” :)))
Արդյունքում ստացվում է , որ պետությունը մշտապես կերակրում է մոտ 60.000 մարդու` հիմնականում տեղական արտադրության սննդամթերքով (միայն հացահատիկի և ընդեղենի մեծ մասը բերվում է դրսից)
Ըստ ինձ այն ժամանակվա հայաստանի բնակչությունը պետք է որ եղած լինի առնվազն 15-20 մլն: կարող եմ բացատրել: Նախ` տարածքը 10 անգամ մեծ էր, ընտանիքները բազմանդամ էին (այդ ավանդույթը պահպանվել էր նունիսկ մինչև 1950-ական թթ: 1915թ. հետո արևելյան հայաստանում բնակվում էր մոտ 600.000 հայ, իսկ ընդամենը 50-60 տարի հետո` 3մլն, չհաշված նաև այդ ընթացքում այլ երկրներ գաղթածներինՃ: Այսինքն, հաշվարկենք` 15.000.000/2 = 7.500.000 կանայք և աղջիկներ:
7.500.000*20% = 1.500.000 չափահաս և զենք բռնելու ունակ տղամարդիք
1.500.000*10% = 150.000 կանոնավոր բանակ` 10 չափահաս տղամարդուց 1-ը բանակում էր ծառայում:

Ես պատմաբան չեմ, ընդամենը մաթեմատիկա և մի քիչ պատմության գրքեր :))

Խնդրեմ, ուշադիր լսում և ընդունում եմ առողջ առարկությունները :))))))))

Varzor
30.04.2011, 19:10
Եվ միայն այժմ դառը փորձից կարծես թե ինչ-որ բան հասկացած մամլուքները ի վերջո ձեռք մեկնեցին հրազենին, սակայն ամեն ինչ արդեն ավելի քան ուշացած էր: 1517 թ-ի հունվարի 22-ին Էռ-Ռիադի ճ-մ-ում (Եգիպտոս, Կահիրեի մոտ) Օսմանյան սուլթանության (մոտ 120.000, մոտ 300 թնդանոթ) և Զեյթունի իշխանության (մոտ 4.000) միացյալ բանակը հաղթեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 50.000, մոտ 100 թնդանոթ), որից հետո պաշարեց և, հրետանու կիրառմամբ ավերելով Կահիրեի պարիսպները, գրավեց մամլուքների երբեմնի անառիկ մայրաքաղաքը:

Իսկ ինչ կապ ունի այս Էռ-Ռիյադը (Եգիպտոս, Կահիրեի մոտ) , ներկայիս Սաուդյան Արաբաիայի մայրաքաղաքի հետ ??
Նշեմ նաև, որ Էռ-Ռիյադը նաև արաբական թերակղզում էմիրություն է` համանուն կենտրոնով:

Moonwalker
30.04.2011, 19:18
Իսկ ինչ կապ ունի այս Էռ-Ռիյադը (Եգիպտոս, Կահիրեի մոտ) , ներկայիս Սաուդյան Արաբաիայի մայրաքաղաքի հետ ??
Նշեմ նաև, որ Էռ-Ռիյադը նաև արաբական թերակղզում էմիրություն է` համանուն կենտրոնով:

Ինձ թվում է՝ պատահական զուգատիպություն է: Տոպոնիմի հայերեն համարժեքը ոնց-որ Այգեշատը լինի::)) Ոնց որ հայերեն տարբերակով մի քանի նույնանուն աշխ. տեղանուններ կան, այնպես էլ արաբների մոտ::pardon
Ուրիշ բան մտքովս չի անցնում::think