PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճաշատեսակների բաղադրատոմսեր

Taurus
31.07.2007, 12:02
Ինչ ենք սիրում ուտել և ինչպես այն պատրաստել:
մի խոսքով հետաքրքիր և առողջ սննդի համար անհրաժեշտ է իմանալ թե ինչից և ինչպես է այն պատրաստվում

ավանդույթի համաջայն սկսում է թեմայի հեղինակը
Ձվածեղ

Մեկ հատ ձու
յուղ
պանիր
աղ, սև պղպեղ
բուխանկա հաց

յուղը լցնում եք թավայի մեջ և սպասում մինչև հալվի, Բուխանկա հացը կտրում եք 1սմ հաստությամբ, հանւմ եք միջուկը այնպես որ առաջանա կոնտուր նույնպես 1 սմ հաստությամբ պատերով: տապակում եք հացը մինչև մի քիչ կարմրի կողքերը:
Աղը և սև պղպեղը լցնում եք տակը, հացե կոնտուրի մեջ, բայց զգույշ, քանի որ աղը պետք է լցնել այնքնա որ պանրի աղի հետ հանկարծ (չխառնվի :D, չեմ կարում էլի առանց OFF top-ի) չչարաշահվի, հետո լցնում ենք պանիրը էլի այդ դատարկ հացի մեջ ու սպասում մի քանի րոպե որ հալվի (անպայման պետք է լինի այնպիսի պանիր որ հալվի արագ, էն թելի ման պանիրներից էլի), բայց ոչ լրիվ հենց սկում է հալվել միանգամից գցեք ձուն վրան, բայց առանց հարելու, ծածկեք կափարիչով ու սպասեք 5 րոպե ու Վու Ալյա ձվածեղը պատրաստ է, կարող եք բռնել ձեռքով և ուտել
Բարի ախորժակ

Սամվել
31.07.2007, 12:18
Ձվածեղ++

Անհրաժեշտ մթերքներ
Յուղ/կամ կարագ/
մի քանի կտոր երշիկ/կամ վետչինա,բաստուրմա/
մի քանի հատ ձու…
Հաց հետո ուտելու համար…
աղ,պղպեղ

Նախորոք ձուն հարում եք…
Կարագը / կամ յուղը / լցնում եք թավայի մեջ , սպասում մինչև հալվի…հետո մեջը շարում եք երշիկները և սպասում մինչև թեթևակի կարմրի շուռ եք տալիս և վրան անմիջապես լցնում նախորոք լավ հարած ձուն…աղ եք ցանում…կարելի է նաև եփելուց պղպեղ…հակառակ դեպքում պղպեղը եփելուց հետո…սպասում եք մինչը տակի մասը եփվի և շուռ եք տալիս ամբողջը…ապասում եք մյուս կողմն էլ եփի … և վերջ …համեմում եք աղ պղպեղով ըստ ճաշակի և :nyam:nyam…օֆֆ սիրտս ուզեց

Lapterik
31.07.2007, 12:24
Յուղը էղավ առողջ սնունդ՞: Ձեթ forever: Մի հատ պատկերացրեք իրան սառած վիճակում ու ստամոքսում:

Grieg
31.07.2007, 12:45
Խաչապուրիի բաղադրատամոս եմ ուզում :) և այդ բաղադրատոմսով թխող :)

Apsara
31.07.2007, 16:08
Խաչապուրիի բաղադրատամոս եմ ուզում :) և այդ բաղադրատոմսով թխող :)

վախտին երկուսն էլ ունեիր::angry

իսկ հիմա բաղադրատոմսը.

շերտավոր խմոր(այս խմորատեսակի պատրաստման եղանակը չեմ գրում, կամ գրքից կարդացեք, կամ էլ խանութից պատրաստի գնեք)
200 գրամ լոռի տեսակի պանիր
կաթնաշոռ 100 գրամ
մեկ ձու

Ամենից առաջ միացնում ենք վառարանը 250 աստիճան տաքությամբ: Վերցնում ենք ինչ-որ տարրա, կաթնաշոռը պատառաքաղի օգնությամբ մի քիչ տրորում վրան ավելացնում պանիր քերիչով անց կացրած, նորից խառնում, որ ստանանք համասեռ մասսա, ավելացում ձվի սպիտակուցը, դեղնուցը պահելով: Շերտախմորը սառնարանից հանում ենք ու գրտնակի օգնությամբ բացում ենք ուղղանկյունաձև ստացված միջուկը երկարությամբ մի գծով լցնում ենք վրան ու փաթաթում: Հետո կտրատում ենք ինչպես հարմար է կամ կարող ենք չկտրատել, շարում թավայի վրա, քսում մնացած դեղնուցը կտորների վրա, որպեզի նրանք գեղեցիկ փայլ ունենան, ու դնում վառարանի մեջ: Հենց խաչապուրիկները կարմրեցին ու լավ բարձրացան նշանակում է պատրաստ են:)
Բարի ախորժակ:hands

Apsara
04.08.2007, 00:07
հատուկ բուսակերների համար նաև առողջ սնունդ գերադասողների համար ես այս թեմայում միայն այդպիսի բաղադրատոմսեր կներկայացնեմ:

Սկսենք իմ սիրած սալաթից:

Կաղամբ, գազար, կանաչի, սև պղպղեղ , ձեթ լիմոնի հյութ, սոխ:

Կաղամբը ինչքան հնարավոր է նուրբ ու բարակ կտրատել, ավելացնել քերիչով անցկացրած գազարը, կտրտած կանաչին նաև մնացածը խառնել իրար ու ուտել անմիջապես:
Հիշեցում, որ ձեթով, քացախով նունիսկ լիմոնի հյութով պատրաստած սալաթները ուտել անմիջապես կամ նույն օրվա ընթացքում, հակառակ դեպքում օգուտի փոխարեն վնաս կստանաք:
Նաև ի գիտություն ձեզ թարմ կաղամբը ամենալավ աղիքները մաքրող սնունդն է այլ կերպ ասած աղիքների սկռաբ /աղջիկները ինփ հասկացան/;)

Բարի ախորժակ:love

Amaru
04.08.2007, 00:14
Էհ... ինձ գրեթե ոչ մի համով բան չի կարելի)))) կասե՞ք գոնե համեմատաբար քիչ զզվելի մի կաշա... բեեեե :[

Apsara
04.08.2007, 02:46
Էհ... ինձ գրեթե ոչ մի համով բան չի կարելի)))) կասե՞ք գոնե համեմատաբար քիչ զզվելի մի կաշա... բեեեե :[

ես քո հիվանդության մսին գիտեմ, ու քեզ կարող եմ ասել որ խաշած ու շոգեխաշած ամեն ինչ կարելի է հա նաև խորոված բանջարեղեն:

Ուրեմն բադրիջան, բիբար, պոմիդոր,
դնւմ ես դւղօվկեն միցհեվ խորովվեն, ի դեպ բադրիջանը ամեաուշնա խորովվում,
հետո հանւմ ես մաքրում կտրատում ու անպայման կարագով սարքում, մանր մանր կտրատի կիսակաշայի պես բանա դառնում: Հա սոխի ու կանաչիի մասին մոռացա:

Համ էլ բրինձը ստամոքսին շատ օգտակարա ու բուժիչ աղիքների համար: Բայց պատրաստել պետք է մի քիչ ուրիշ ձև:
Մի բաժակ բրինձը ուղղակի սովորական ջրի մեջ խաշում ես ու հետո դա բաժանում 4 հավասար մասերի, օրվա մեջ ուտու առանց ոչ մի բանի, ոչ կարագ ոչ աղ ոչ ուրիշ համեմունք: Ի դեպ ես իմ փորձերից եմ ասում, հաստատված մի քանի անգամ:
ամեն գտալը որ բերանդ ես տանում ծամի ենքան որ ջուր դառնա, 100 տոկոս գառանտիա որ դու կկշտանաս այդ փոքր քանակից ու ամբողջ օրվա ըընթացքում ուտելու մասին չես մտածի:

Բարի ախորժակ::love

murmushka
04.08.2007, 23:25
շատ եմ սիրում սալաթներ պատրաստել
վերջերս հաճախ պատրաստում եմ կաթնաշոռով սալաթը
ես սովորաբար աչքաչափով եմ անում, բայց կաշխատեմ չափաբաժնով գրել
ուրեմն
250 գր կաթնաշոռ
50 գր թույլ վիճակում կարագ
1 պինդ խաշած ձու
1 պճեղ սխտոր
մանր կտրատած մաղադանոս
50 գր թթվասեր
աղ պղպեղ
ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև ընկույզ
կարագ եվ կաթնաշոռ լավ հարել , ավելացնել մանր կտրատված ձուն, մաղադանոսը, սխտորը , թթվասերը, եվ համեմունքները, պետք է ստացվի պինդ զանգված
մեր տան անդամները սիրում են, երբ այդ զանգվածից փոքրիկ գնդիկներ եմ պատրաստում ու տեղադրում կտրատված վարունգի վրա
Բարի ախորժակ:oy

Apsara
05.08.2007, 22:00
Նույն սալաթի մեկ ուրիշ տեսակը:)

կաթնաշոռ, պոպոք, թթվասեր, շատ քիչ սխտոր

նորից խառնում եք իրար ու պատրաստ է հա կարող եք մի քիչ կանաչի ավելացնել:

Իսկ եթե քամած մածուն ու պոպոքով սարքեք, ապա շաաատ ավելի համեղ կստացվի:)

Selene
05.08.2007, 22:19
Այդ ամենը Apsara-ի ասածով պատրաստած կարող եք լցնել նախապես երկարությամբ կտրատած և տապակած սմբուկի շերտերի մեջ և փաթաթել, վերջում յուրաքանչյուր փաթաթած սմբուկի վրան մի փոքր մայոնեզ եք լցնում, բայց շատ քիչ:ok Շատ համեղ է լինում:)

murmushka
05.08.2007, 22:37
Աղցան Տոնական

1գլ. սոխ
0.5 ապխ. հավ, ես սա փորձել եմ նաև ուղղակի լավ եփված հավի մսով
1 տ. պահածոյացված արքայախնձոր
թթու վարունգ
սև սալորաչիր
մայոնեզ

սոխը շրջանաձև կտրատել, ցողել եռման ջրով , քամել և թողնել որ չորանա: Հավը կտրատել / եթե ժամանակ ունենաք կարող եք նաև բզիկ բզիկ անել ;)/ ավելացնեմ քամված սոխը, պահածոյացված արքայախնձորը կտրատված /մի փոքր նաև պահածոյի հյութը/, կտրատված սալորաչիրը և թթու վարունգը: խառնել: համեմել մայոնեզով:
իսկապես Շաաաատ համեղ է:

Amaru
06.08.2007, 13:23
Ուրեմն բադրիջան, բիբար, պոմիդոր,

Հեհե, դրանցից ոչ մեկը ինձ չի կարելի :pardon

Բայց դե մեյսիիիի :)

Իսկ ես...իսկ ես լավ ձու եմ եփում :))

Mari
07.08.2007, 17:01
Ես էլ ներկայացնեմ արագ պատրաստվող ուտեստներ

Պանրով լցոնված լավաշ

1 հատ լավաշ
քերած պանիր

Լավաշը երկարությամբ կտրել, մեջը լցնել քերած պանիրը,փաթաթել բլինչիկի նման, ապա դնել ջեռոցը/կարելի է նաև տապակել թավայում՝ ձեթի մեջ/: 5րոպեից պատրաստ է:
Հ.Գ. Պանիրի փոխարեն կարելի է օգտագործել տապակած և համեմված միս /բլինչիկի միջուկ/

Հավկիթով աղցան
2 հատ հավկիթ
1 ճ. գդալ թթվասեր կամ մայոնեզ
աղ

Հավկիթները պինդ եփել, ապա մեջտեղից /երկարությամբ/ կտրել: Զգուշությամբ առանձնացնել դեղնուցը սպիտակուցից/այնպես, որ սպիտակուցը չվնասվի/: Դեղնուցի մեջ ավելացնել թթվասերը կամ մայոնեզը, աղը՝ ըստ ճաշակի: Այս մասսան խառնել, ապա դրանով լցոնել առանձնացված սպիտակուցները: Մատուցելուց առաջ ափսեի «հատակը» կարելի է ծածկել հազարատերևով, ապա նոր վրան դնել լցոնված հավկիթները:
Բարի ախորժակ

Մարիաննա
13.08.2007, 17:08
Ես մի ժամանակ, շոկոլադ էի սարքում, բայց բաղադրատոմսը մոտս չի :( Մեկնումեկդ գիտի՞
2 թեյի բաժակ շաքարավազը լցնել 2 թեյի բաժակ ջրի մեջ, եփել մինչև պնդանալը ( սառը ջրի մեջ կաթեցնելիս չլուծվի), ավելացնել մի քիչ կիտրոնի աղ: Սառչելուց հետո մեջը լցնել 1,5 թեյի բաժակ ծեծած ընկույզ, 4 ճաշի գդալ կակաո, 25-30 գր. կարագ, լավ խառնել, այնուհետև 1 թեյի բաժակ եռացրած կաթին ավելացնել մի պտղունց աղ, լցնել կակաոյով զանգվածին և մեղմ կրակով մի քիչ տաքացնել, ապա լցնել նախապես յուղ քսած սկուտեղի կամ լայն ու հարթ որևէ ամանի մեջ և դանակով հարթեցնել: :)

Apsara
13.08.2007, 19:44
Սունկ
պոպոք
թթու վարունգ

կտրատել խառնել իրար, ավելացնել մի քիչ ձեթ աղ, պղպեղ, ու շաաատ համովա

Lapterik
27.08.2007, 23:00
Ուրեմն
սունկ, եգիպտացորեն, սպիտակ միս, սոխ (ըստ ցանկության), թթվասեր, կանաչի, աղ:
Լրիվ կտրատում ենք, խառնում ենք իրար, վերջում էլ թթվասերը ու համով սալաթ:::hands

Ավելացվել է 2 րոպե անց
Հա մի հատ էլ
սպիտակ միս, ընկույզ, սխտոր ու թթվասեր, աղ:
Սպիտակ միսը մանրացնում ենք խառնում ենք կտրատած չնկույզը, մի խիչ սխտոր, աղ ու վերջում թթվասեր::hands

Selene
29.08.2007, 23:17
Բադիրջան, բիբար, գլուխ սոխ, մի քիչ սխտոր, ընկույզ, պահածոյացված եգիպտացորեն:

Բադրիջանները մանր խորանարդիկներով կտրատում ենք, մաս-մաս տապակում թավայում, նույնը՝ բիբարները, այնուհետ սոխն ենք կտրատում ու տապակում, այս ամենը խառնում ենք, հետո ավելացնում մանր կտրատած ընկույզը, մի քիչ սխտոր ենք ճզմում, ավելացնում եգիպտացորենը, աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի, վերջում՝ թթվասերն ու խառնում: Բարի ախորժակ:)

murmushka
02.09.2007, 19:21
Վարունգով աղցան
վերջերս հաճախ եմ սարքում , ինձ շատ է դուր եկել

վարունգ
կանաչ սոխ
1,2 լիմոն
հոլանդական պանիր
պահածոյացված ոլոռ
սև պղպեղ
մայոնեզ

Վարունգն անցկացնել մեծ քերիչով, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխին… Հոլանդական պանիրը նույնպես անցկացնել քերիչով և ավելացնել զանգվածին… Ավելացնել պահածոյացված ոլոռը, լիմոնի հյութը… Համեմել սև պղպեղով և մայոնեզով:hands

Ավելացվել է 9 րոպե անց
Թխվածքների բաղադրատոմսեր նույնպես կարելի է, չ՞է
Տրյուֆել
շատ հեշտ է պատրաստվում ու շատ արագ
կարագ 250 գր
ձու 1 հատ
եռացրած ջուր 1 թ.գ.
ալյուր 2,5 բաժակ

Խառնել այս ամենը, ստանալ այնպիսի խմոր,որ չկպչի ձեռքերին:Խմորին տալ տրյուֆելի տեսք: Մեջը դնել կաղին կամ պիստակ: Դնել ջեռոցի մեջ, եփել մինչև մի փոքր կարմրեն:
պատրաստի տրյուֆելները թաթախել շաքարի և կակաոյի խառնուրդի մեջ /2գդ շաքարավազ 2 գդ կակաո համադրությամբ/

Ավելացվել է 19 րոպե անց
Եթե չեմ սխալվում թաթարական խոհանոցից Չաք Չաք թխվածքը

4 ձու
2 Ճ.գդ. օղի
1 պտ. աղ
ալյուր
մեղր
ձեթ
շաքար

4 ձուն, 2 ճ.գդ օղին աղըն ու ալյուրը իրար հետ հարել. պատրաստել բացվող խմոր, բացել խմորը և կտրատել մակարոնի նման: Խորը թավայի մեջ լցնել ձեթ և տապակել կտրատված խմորը:
Մեղրը 1 բաժակ շաքարի հետ եփել և լցնել խմորի վրա՝ սարքելով բուրգ:

Dr. M
13.02.2008, 01:12
Երևի բոլորս էլ սիրում ենք համեղ ուտել :nyam
Իսկ համեղ պատրաստել գիտեք? :viannen_10:
Ինչ եք սիրում/կարողանում պատրաստել?
Ինչ ՆՈՐ բաղադրատոմսեր կառաջարկեք մեզ? Գուրմաններիս :) (շատ որոնումներից հետո, պարզվեց, որ այս բառի հայերեն տարբերակը համադամասերն է :think բայց դեռ չեմ ընկալում բառը իր ամբողջ իմաստով :' )

Մոդերատորական։ Գրառումը միացվել է թեմային, նոր բացված թեմայից։

Artgeo
15.02.2008, 14:27
Պիցցայի խմորի բաղադրատոմս խորհուրդ տվեք :)

lili-4
15.02.2008, 20:53
Պիցցայի խմորի բաղադրատոմս խորհուրդ տվեք :)

1.
200գ. ալյուր, 0.5 թ.գ. աղ, 100գ. խմորիչ, 0.5 բաժակ տաք ջուր, 1/3 թ. գ. շաքարավազ,1 ճ. գ. ձեթ:

2.
250գ. ալյուր, 25գ. խմորիչ, 50գ. կարագ, 2 թ. գ. շաքարավազ, 2 ձու, 0.5 բաժակ կաթ:

3.
0.5բաժակ ալյուր, 3գ. խմորիչ, 3/4 բաժակ ջուր, աղը՝ ըստ ճաշակի:

4.
2-2.5 բաժակ ալյուր, 200գ. կարագ, 1 բաժակ թթվասեր, աղը՝ ըստ ճաշակի:

բարի ախորժակ:)

Artgeo
15.02.2008, 20:58

2-ը չէ, կարագի պատճառով
3-ը չէ, ձեթ չլինելու պատճառով
4-ը նույնպես կարագի պատճառով

1-ը կփորձեմ վաղը։ Շնորհակալություն :)

dvgray
15.02.2008, 21:25
Պիցցայի խմորի բաղադրատոմս խորհուրդ տվեք :)
Artgeo :o

Էս է՞ր քո դիետան :):

Artgeo
16.02.2008, 00:22
Artgeo :o

Էս է՞ր քո դիետան :):

Դիետան 18.00-ից հետոյա, իսկ մինչ այդ ինչ ուզեմ, որքան ուզեմ, ում հետ ուզեմ ;)

Հ.Գ. համեցի վաղը պիցցա ուտելու :)

Artgeo
16.02.2008, 18:35
lili-4
Շնորհակալություն, շատ լավն էր :)

lili-4
16.02.2008, 18:44
lili-4
Շնորհակալություն, շատ լավն էր :)
Անուր լինի, եթե պետք լինի, կարող եմ և խճողակի տեսականիներ գրել:)

dvgray
16.02.2008, 19:16
Հ.Գ. համեցի վաղը պիցցա ուտելու :)
Մեծ հաճույքով Արթգեո ջան :hands: Թբիլիսիում լինեմ, անպատճառ կօգտվեմ հրավերքիցտ :):

Dr. M
17.02.2008, 20:11
Կաղամբ Ֆրանսիական
4 հոգու համար

800 գ Կաղամբ
150 գ ծխեցրաց հավի կրծքամիս
1 գլուխ սոխ
40 գ չոր պանիր
2 ճ.գդ. ալյուր
3 ճ.գդ. տոմատ-պյուրե
1,5 բաժ. մսի բուլյոն
աղ` ըստ ճաշակի

Կաղամբը կտրատել շերտերով,կրծքամիսը մանր խորանարդներով: Սոխը մանր կտրատել ր տապակել մսի հետ: Սոուսի համար - խառնել քիչ քանակի բուլյոնի հետ: Կաղամբը ծածկել տաք բուլյոնով, թողնել 10 րոպե, + տապակած սոխը և կրծքամիսը, թողնել 10 րոպե, այնուհետև տապակել, + աղ, տոմոտի պյուրեն, սոուսը: Տաքացնել բոլորը միասին 5 րոպե:
Մատուցել` համեմելով կանաչիով

Նավաստի
17.02.2008, 20:49
ԽԱՇԼԱՄԱՅԻ ճիշտ բաղադրատոմս կտա՞ք:

Ու համ էլ կարելի է հավաքվել ու իրար հետ մի բան պտրաստել և համտեսել: Ի՞նչ կասեք:

Artgeo
12.07.2008, 18:06
Անուր լինի, եթե պետք լինի, կարող եմ և խճողակի տեսականիներ գրել:)
Խճողակը ո՞րն ա :8:oy

lili-4
13.07.2008, 12:19
Խճողակը ո՞րն ա :8:oy
Վայ, դրանից էլ պարզ բան: Խճողակաը դա նա է, որ ձեռքիդ տակ եղած -չեղածը ճղճղում ես (կտրտում, աղում…), հետո այդ բոլորը խճճում, այսինքը լավ խառնում ու լցնում խմորի կամ մեջը կամ վրան, ոնց հարմար է, անուն էլ անպայման դնում խճողակ::)

Artgeo
13.07.2008, 13:53
Վայ, դրանից էլ պարզ բան: Խճողակաը դա նա է, որ ձեռքիդ տակ եղած -չեղածը ճղճղում ես (կտրտում, աղում…), հետո այդ բոլորը խճճում, այսինքը լավ խառնում ու լցնում խմորի կամ մեջը կամ վրան, ոնց հարմար է, անուն էլ անպայման դնում խճողակ::)
Հաաա... Դրանից մենք էլ ենք լավ, բայց դե գրի տենանք քոնը որն ա ;)

Ի դեպ, միշտ մոռանում եմ հարցնել, էս խմորիչը 100գ. աչքիս շատ ես գրել, ես միշտ 10 եմ լցնում :think

lili-4
13.07.2008, 16:22
Հաաա... Դրանից մենք էլ ենք լավ, բայց դե գրի տենանք քոնը որն ա ;)

Ի դեպ, միշտ մոռանում եմ հարցնել, էս խմորիչը 100գ. աչքիս շատ ես գրել, ես միշտ 10 եմ լցնում :think

Վայ, սխալվել եմ:oy, բայց դե խմորի համար մի զրո ավել կամ պակաս ինչ կարևո՞ր է;):

Լավ, հիմա գրեմ իմ իմացած խճողակը:)
1.
100գ. տոմատի մածուկ, 15-20 հատ ձիթապտուղ, 20գ. խոզապուխտ, 70գ. պանիր, 20գ. սունկ, 1 գլուխ սոխ:

2.
900գ. տավարի մանրացրած միս, 1թ.գ. մանրացրած սոխ, 1թ.գ. չորացրած թարխուն, 1 բաժակ տոմատի սոուս, 0.5 բաժակ շերտերով կտրտած սունկ, 1 բաժակ քերիչով անցկացրած պանիր, աղը՝ ըստ ճաշակի:
Միսը, աղը, սոխը, թարխունը և 3 ճ.գ. տոմատի սոուսը խառնել: Ստացված զանգվածից տապրաստել բլիթներ, որոնց չափը պետք է հավասար լինի պիցցայի չափին: Բլիթները տապակել մինչև կիսաեփ լինելը: Միսը դնել մի քիչ տաքացրած պիցցայի խմորի վրա, լցնել սունկը, պանիրը և տոմատի սոուսը:Թխել մինչև պանրրը հալվի:

բարի ախորժակ եթե դուրներդ գա, էլի կգրեմ:)

Second Chance
22.07.2008, 13:05
Առաջարկում եմ թեթև ու համեղ սալաթ
1 գլուխ մառոլը կտրատել ավելացնել 2-3 կանաչ կտրատած քաղցր պղպեղ , աղ , մաղադանոս , սամիթ մի քիչ լիմնաթթու և անպայման սև պղպեղ
ու ձեթ
այն և համեղ է և օգտակար;)

I love love
17.08.2008, 22:40
Ասեմ իմ ամենասիրած աղցանը: Չգիտեմ ինչքանով է օգտակար, բայց շատ համեղ է:
1 տուփ խեցգետնի ձողիկներ,
1 տուփ եգիպտացորեն,
1 տուփ մայոնեզ,
0.5 բաժակ բրինձ,
մի քիչ մաղադանոս
աղ, սև պղպեղ
Բարի ախորժակ:

comet
12.11.2008, 13:46
Սիրելի խոհարարուհիներ խմորեղենի համար ինչպես գլազուրը պատրաստեմ որ չչորանա՞:8

Հազար ու մի բաղադրատոմս եմ փորձել: Լավագույնը սա է` ամեն ինչից վերցնում ենք հավասար քանակաությամբ, նայած թե մեզ ինչքան գլազուր է պետք:
5ճ/գ կակաո
5 ճ/գ պեսոկ
5 ճ/գ ջուր
Եռացնում ենք, 1 ճ/գ ձեթ ավելացնում ու կրակն անջատում: Մի փոքր խառնելուց հետո փայլուն գլազուրը պատրաստ է:
Անուշ արեք:)

ivy
16.12.2008, 23:02
Նոր նենց համով բան սարքեցի. մի հայ տղա էր սվորեցրել՝ իմանալով, որ բուսակեր եմ: :nyam

Ուրեմն էսպես, վերցնում եք երկու դդմիկ (կաբաչկի), անցկացնում եք քերիչով (ծյորկա անում), վրան ավելացնում եք մանր կտրտած սամիթ, աղ ու համեմունքներ՝ ըստ ճաշակի, և մեկ ու կես-երկու բաժակ ալյուր: Լավ խառնում եք զանգվածը՝ համոզվելով. որ ալյուրը բավականաչափ է լցված, և զանգվածը թանձր է: Թավայի վրա ձեթ եք լցնում, մի քիչ տաքացնում, հետո ստացված զանգվածից վերցնում եք մի գդալ ու լցնում թավային, այնպես, որ փոքրիկ կոտլետ ստացվի. ու տապակում եք: Նույն կերպ գդալ առ գդալ թավայի մեջ եք դնում ամբողջ զանգվածը: Այդքանից պիտի որ մի երեսուն փոքրիկ կոտլետ ստացվի:
Շատ համով է ուտվում թթվասերով: :nyam
Էս էլ տեսքը: :)

http://i39.tinypic.com/10po76q.jpg

տեսիլք
17.12.2008, 07:09

Հիշում եմ, երբ ճգնաժամոտ տարիներին մսեղեն չէր ճարվում, նման «կոտլետներ» հաճախ էինք պատրաստում։ Ի դեպ, փորձե՞լ ես հետը քերած կարտոֆիլ ու գազար խառնել, էլի շատ համով է ստացվում։ :)

Հ.Գ. Առաջին անգամ փորձողներին խորհուրդ կտայի դդմիկի քերած զանգվածը լավ քամել, նոր հետո վրան ալյուր ավելացնել, այդպես նաև դդմիկի դառնությունը դուրս կգա։

ivy
17.12.2008, 22:03

Բայց դդմիկը դառնահամ լինո՞ւմ է, սմբուկն է դառնահամ լինում: :think Ինչևէ, մեզ մոտ դառնահամ չեն... Բայց դե քամել կարելի է, որովհետև էդ դեպքում ալյուր քիչ կօգտագործվի, ու կոտլետն ավելի առողջարար կլինի: :)

Second Chance
19.12.2008, 10:35
Հազար ու մի բաղադրատոմս եմ փորձել: Լավագույնը սա է` ամեն ինչից վերցնում ենք հավասար քանակաությամբ, նայած թե մեզ ինչքան գլազուր է պետք:
5ճ/գ կակաո
5 ճ/գ պեսոկ
5 ճ/գ ջուր
Եռացնում ենք, 1 ճ/գ ձեթ ավելացնում ու կրակն անջատում: Մի փոքր խառնելուց հետո փայլուն գլազուրը պատրաստ է:
Անուշ արեք:)
Շնորհակալ եմ կփորձեմ;)

Second Chance
24.12.2008, 14:47
Ով ինձ տոնական համով, ոչ մսային բաղադրատոմս կտա, նենց որ հարմար լինի տոնական սեղանին դնելու:8
ու համել որ գլխիս չտան էլի :oy

Apsara
24.12.2008, 16:54
Բայց դդմիկը դառնահամ լինո՞ւմ է, սմբուկն է դառնահամ լինում: :think Ինչևէ, մեզ մոտ դառնահամ չեն... Բայց դե քամել կարելի է, որովհետև էդ դեպքում ալյուր քիչ կօգտագործվի, ու կոտլետն ավելի առողջարար կլինի: :)

Եթե դա հավանել ես դրա նման մի հատ կոտլետ էլ կա, ուրեմն վերցնում ենք մի կապ կանաչ սոխ, խառը կանաչի մանր կտրատում ենք, վրան լցնում 5 հատ ձու 1.5 բաժակ ալյուր կարմիր պղպեղ աղ, խառնում ենք, ու տապակում ձեթի մեջ, տեսքը նույնն է, ինչ ivy-ի նկարում, շատ համով է օգտակար ու հեշտ:)

Second Chance
24.12.2008, 17:00

Ախր այդքան ալյուրոտ ուտեստը ոնց կարա օգտակար լինի՞:think հատկապես եթե ալյուրն էլ «բարձր որակի» է

Apsara
24.12.2008, 17:03
Ախր այդքան ալյուրոտ ուտեստը ոնց կարա օգտակար լինի՞:think հատկապես եթե ալյուրն էլ «բարձր որակի» է

օգտակար է քանզի այնտեղ ձու կա և կանաչեղեն, թարմ մթերքից է պատրաստված,

Զարմանում եմ, որ ալյուրի նկատմամբ թերագնահատորեն եք վերաբերվում, չէ որ ցորենը և նրանից պատրաստված ալյուրը և նրանից էլ թխված հացը աշխարհում այն հազվագյուտ կերակուրներից է, որ եթե մարդ ամբողջ կյանքում միայն դա ուտի ոչ կհիվանդանա, ոչ կմահանա ու ոչ մի բանի պակաս օրգանիզմը չի զգա, մեկ էլ բրինձն է այդպես, իսկ նույնը փորձեք անել մեկ այլ մթերքի հետ

Second Chance
24.12.2008, 17:11
օգտակար է քանզի այնտեղ ձու կա և կանաչեղեն, թարմ մթերքից է պատրաստված,

Զարմանում եմ, որ ալյուրի նկատմամբ թերագնահատորեն եք վերաբերվում, չէ որ ցորենը և նրանից պատրաստված ալյուրը և նրանից էլ թխված հացը աշխարհում այն հազվագյուտ կերակուրներից է, որ եթե մարդ ամբողջ կյանքում միայն դա ուտի ոչ կհիվանդանա, ոչ կմահանա ու ոչ մի բանի պակաս օրգանիզմը չի զգա, մեկ էլ բրինձն է այդպես, իսկ նույնը փորձեք անել մեկ այլ մթերքի հետ Ցավալի է բայց լրիվ հակառակն է իրականության մեջ , որովհետև ցորենի միայն ամբողջ հատիկից պատրաստված ալյուրն է օգտակար, իսկ այն զտված տարբերակները հատկապես ամենազտված՝ բարձր որակին շատ վնասակար են. կարդացեք այս թեման (http://www.akumb.am/showthread.php?t=35713&highlight=%D5%B4%D5%A1%D5%B0+%D5%B4%D5%A1%D6%84%D5%B8%D6%82%D6%80+%D5%BD%D5%B6%D5%B6%D5%A4%D5%AB%D6%81);)

Apsara
24.12.2008, 17:13
Ցավալի է բայց լրիվ հակառակն է իրականության մեջ , որովհետև ցորենի միայն ամբողջ հատիկից պատրաստված ալյուրն է օգտակար, իսկ այն զտված տարբերակները հատկապես ամենազտված՝ բարձր որակին շատ վնասակար են. կարդացեք այս թեման (http://www.akumb.am/showthread.php?t=35713&highlight=%D5%B4%D5%A1%D5%B0+%D5%B4%D5%A1%D6%84%D5%B8%D6%82%D6%80+%D5%BD%D5%B6%D5%B6%D5%A4%D5%AB%D6%81);)

Դե դու էլ իմ թունավոր բաղադրատոմսը մի օգտագործի ես հաճույքով թունավորվում եմ կանաչու կոտլետներով, հա մերոնք էլ հետը

Sirene
28.12.2008, 00:31
Շատ եմ սիորում պատրաստել: Կգրեմ իմ սիրած ուտեստներից մեկը, բայց ահավոր շուտ ա վերջանում:

Կարտոֆիլով բլիթներ

6 կարտոֆիլ
200 գր պանիր
1 ձու
4 ճ.գ. ալյուր
աղ
պղպեղ
ձեթ

Լվանալ և քերիչով անցկացնել կարտոֆիլները, ապա ավելացնել քերած պանիրը, ալյուրը, ձուն և լավ խառնել: Թողնել որոշ ժամանակ և բաց թաղած հեղուկը թափել: Ավելացնել աղ և պղպեղ ըստ ճաշակի և տապակել: Մատուցել տաք վիճակում մածունի հետ:

Second Chance
14.01.2009, 14:00
Սիսեռով կոտլետներ
Նախօրոք ասեմ որ շատ համեղ է ու մսին բոլորովին չի զիջում:
Սիսեռը թրջել մոտ 3 ժամ այնքան մինչև ուռչի , աղալ, ավելացնել խառը չորացրած կանաչնիներ, աղացած սոխ , տոմատի մածուկ ու աղ: Թավան տաքացնել ձեթով ու արդեն ձև տված կոտլետները տապակել: Շատ արագ է եփվում:

սիսեռ- 250 գրամ/ այդքանը 4-5 հոգու համար բավական է
տոմատ- 1 ճաշի գդալ
սոխ- 4-5
Անուշ լինի:)

comet
22.01.2009, 15:01
ԱԽՈՐժԱԼԻ ՀԱՎԻԿ

Հավի բուդ 5-6 հատ
ընկույզ-1 բուռ
խոզի միս - 200գր
ձու-1 հատ
սխտոր
աղ
պղպեղ կարմիր և սև
Այս բոլորը 2 անգամ աղալ, լցնել հավի նախորոք հանված կաշվի մեջ, կարել, խաշել10-15 րոպե: Կարերը քանդել, թթվասերով և պղպեղով մշակել, կարելի է նաև չամանով, դնել ջեռոց:

Վերջին անգամ փորձեցի առանց կարելու և խաշելու, հրաշալի ստացվեց:love
Պատրաստելուց հետո միանգամից ջեռոցում եփեցի: Փորձեք:)

Dorian
03.03.2009, 02:38
Դորիանի սիրած «Ռուլետները»

1 բանկա մայոնեզ
300 գրամ ոչ շատ աղի պանիր
Ահագին կանաչի, ըստ ճաշակի
4 հատ լավաշ
Կարելի է նաև ծյորկայած գազար ու հավի միս (ես օրինակ առանց դրանց եմ սիրում)

Առաջին երեգը խառնում ենք իրար: Պանիրը, բնականաբար, ծյորկայած վիճակում, ոչ թե «գլուխ», կանաչին էլ մանր-մանր կտրատած: Հետո փռում ենք լավաշ N:1-ը և եղած-չեղածի 1/4-ը քսում վրան, տարածելով ամբողջ լավաշի վրա: Վրան փռում ենք հաջորդ լավաշը ու անում նույնը, հետո հաջորդը: Քսում ենք նաև վերջին շերտի վրա: Հետո սկսում ենք փաթաթել: Երևի կռահեցիք, որ միջուկով կողմը պիտի ներսը լինի :D Երբ արդեն փաթաթած է, դզում ենք կողքերը (դանակով կտրում ենք տգեղ մասերը) ու դնում ենք սառնարանի մեջ (ժողովուրդ, չի հալում, սառցարանը չդնեք:)): Մատուցելուց «գործածում» ենք սովորական ռուլետի պես: Շատ հարմար է ֆուրշետների համար: Ի դեպ, ես այնտեղ էլ կերել եմ: :hands Վերջն ա:

dvgray
03.03.2009, 04:55
Ալապոմպադուր

վերցնում եք մի հատ հինգ մատնաչափ գյազար ու երկու օր պահում նարնջի հյութի մեջ:
երրորդ օրը այն փաթաթեք օսլայած անձեռնոցիկի մեջ ու ութ ժամ պահեք խնձորի քաղաքի մեջ:
զուգահեռ խաշեք 500 գրամ թարմ գառան միսը:
երբ որ գառան միսը պատրաստ կլինի, բացեք անեձռնոցիկը և գյազարը շպրտեք:
գառան միսը անուշ արեք սպիտակ գինիով:
բարի ախորժակ :)

Ուլուանա
03.03.2009, 05:04

Ես մեռա՜։ :D :D Փաստորեն, սկզբում էդ խեղճ գազարի գլխին ինչ քյալակ ասես որ չենք խաղում, այդ թվում նաև պահում խնձորի քաղաքում (տեսնես՝ էդ ո՞ր քաղաքն ա... :}), :D ու էդքան փորձություններից հետո էդ տանջալլուկ գազարին տենց անխղճորեն հանգիստ վերցնում ու դեն ենք շպրտում, հա՞։ :( :D

comet
04.03.2009, 13:19
ՊԻՑԱ
Խմորի համար անհրաժեշտ պարագաները.
•400-500 գր ցորենի ալյուր
•100 գր կեֆիր
•2 ձու
•1/2 թեյի գդալ սոդա
•աղ
Լցոնի համար անհրաժեշտ պարագաները.
•300 գր ծաղկակաղամբ
•2 գազար
•3 ճաշի գդալ կանաչ ոլոռ
•2 գլուխ սոխ
•3 լոլիկ
•100 գր պինդ պանիր
•մաղադանոս, սամիթ
•3 գր աղ
Պատրաստման եղանակը.
Պատրաստել շերտավոր խմոր եվ թողնել 1-1,5 ժամ, ապա բացել բարակ շերտով եվ տեղադրել յուղած թավայի հետեվամասի վրա: Գազարը, սոխը, լոլիկը, ծաղկակաղամբը մանր կտրատել, վրան ավելացնել կանաչ ոլոռը եվ լցնել բացված խմորի վրա, ապա ավելացնել կանխավ քերած պանիրն ու կտրատած կանաչին: Տապակել տաք ջեռոցում մոտ 30 րոպե:

cold skin
04.03.2009, 14:44
Դորիանի սիրած «Ռուլետները»

1 բանկա մայոնեզ
300 գրամ ոչ շատ աղի պանիր
Ահագին կանաչի, ըստ ճաշակի
4 հատ լավաշ
Կարելի է նաև ծյորկայած գազար ու հավի միս (ես օրինակ առանց դրանց եմ սիրում)

Առաջին երեգը խառնում ենք իրար: Պանիրը, բնականաբար, ծյորկայած վիճակում, ոչ թե «գլուխ», կանաչին էլ մանր-մանր կտրատած: Հետո փռում ենք լավաշ N:1-ը և եղած-չեղածի 1/4-ը քսում վրան, տարածելով ամբողջ լավաշի վրա: Վրան փռում ենք հաջորդ լավաշը ու անում նույնը, հետո հաջորդը: Քսում ենք նաև վերջին շերտի վրա: Հետո սկսում ենք փաթաթել: Երևի կռահեցիք, որ միջուկով կողմը պիտի ներսը լինի :D Երբ արդեն փաթաթած է, դզում ենք կողքերը (դանակով կտրում ենք տգեղ մասերը) ու դնում ենք սառնարանի մեջ (ժողովուրդ, չի հալում, սառցարանը չդնեք:)): Մատուցելուց «գործածում» ենք սովորական ռուլետի պես: Շատ հարմար է ֆուրշետների համար: Ի դեպ, ես այնտեղ էլ կերել եմ: :hands Վերջն ա:

Նույնը ուղղակի օգտագործվող ապրանքատեսականին ավելացրած 2`
Կռաբըվոյե պալօչկի և խաշած ձուձու/ մանր կտրտած/, էլի ֆուրշետների ժմկ եմ կերել:
Նու սենց տակ սեբե, մարդ կա կհավանի, մարդ էլ հը ը…

Մարկիզ
04.03.2009, 14:46
Նույնը ուղղակի օգտագործվող ապրանքատեսականին ավելացրած 2`
Կռաբըվոյե պալօչկի և խաշած ձուձու/ մանր կտրտած/, էլի ֆուրշետների ժմկ եմ կերել:
Նու սենց տակ սեբե, մարդ կա կհավանի, մարդ էլ հը ը…
Խաշած ձուձուն ի՞նչ է…:D:oy

Nun ...
04.03.2009, 14:47
Խաշած ձուձուն ի՞նչ է…:D:oy

երևի 2 հատ ձու :D

cold skin
04.03.2009, 15:37
երևի 2 հատ ձու :D

Չէէէէ~:D, ձուձուն ձուն է, կակաձուն էլ:D:D :D, այ թե քանի հատ ձու են խաշում էդ չգիտեմ:think, ըստ ճաշակի…

Second Chance
17.04.2009, 17:01
Կարտոֆիլով և լոբով սոուս

Շատ համեղ է, իմ սիրած ուտեստներից է:
Վերցնել չորացրած կանաչ լոբի մոտավորապես երկու բուռ / կարելի նաև թարմ, բայց ոչ պահածոյացված/ լվանալ և խաշել ջրով: Խաշվելուց հետո ջուրը թափում էք: Վերցնել 5-6 կարտոֆիլ մաքրել և խորանարդիկներով կտրատել: Նույնպես խաշել ջրում: Հենց որ համարյա եփված է լինում ավելացնել մեկ կապ կտրատած սամիթ : Հետո ավելացնել լոբին : Եփելուց հետո անջատել և ավելացնել սև պղպեղ և աղ: Հիշեք ջուրը պետք է քիչ լինի, որ սոուս հիշեցնի ոչ թե սուպ:
բարի ախորժակ:)

Փոքրիկ
17.04.2009, 17:11
:loveհավիկի դոշով (կրծքավանդակով:D) աղցան
:)նախօրոք 1լիտր լածուն քամել
հավի դոշը եփել, թել-թել անել, ավելացնել մանրացրած ընկույզ, սխտոր, աղ, քամած մածունը լցնել վրան,լավ խառնել, կարելի ա ավելացնել նանա (հայերեն կարծեմ անանուխ:oy): հատկապես նանայով շաաաաաաաատ համով ա , իմ սիրած աղցանն ա:love:nyam

Փոքրիկ
17.04.2009, 17:17
մի հատ էլ...
Սնկով աղցան
1բանկա սունկը ոչ շատ մանր կտրատել, ավեկացնել 1բանկա եգիպտացորեն, 5-6 հատ մանր կատրատած թթու կամ մարինադ վարունգ, կանաչի (ես համեմ եմ սիրում), աղ, սև պղպեղ... :loveմատուցելիս չենք մոռանում մայոնեզի մասին:
:oyնյամ-նյամ

Dayana
17.04.2009, 17:28
Սև հացի վրա դնում եք ռոկֆոր պանիր ու դնում միկրոալիքային վառարանի մեջ, 20-30 վայրկյան հետո հանում եք ու :nyam "Համովությունը" երաշխավորում եմ ;)

Չիպ
17.04.2009, 18:15
Կարտոֆիլով կարկանդակ

1կգ կարտոֆիլ. 2ճ.գ կարագ, 1 սուճի գդալ ալյուր, 2ձու,աղ, պղպեղ, մշտընկույզ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլից պյուրե պատրաստել: Պատրաստի պյուրեն լցնել մեծ կաթսայի մեջ, ավելացնել աղ, պղպեղ մի քիչ քերած մշտընկույզ եվ երկու ճաշի գդալ կարագ: Փայտյա գդալով մոտ 15 րոպե պյուրեն խառնել ՚՚՚՚ (կրակի վրա): Կաթսան կրակի վրայից վերցնել, 5 րոպե սպասել եվ անընդհատ խառնել, ավելացնել 2 ձվի դեղնուց:
2-3 րոպե դնել կրակին, այնուհետեւ զանգվածը շրջել ալյուրոտ տապակին, տապակեցնել 2 սմ հաստությամբ եւ թողնել, որ սառչի: Խոր ափսեի մեջ հարել 2 ձու՝
1 ս. գդալ ալյուրով համեմել պղպեղով: Պյուրեին տալ գլանի ձեվ, կտրատել ըստ ճաշակի յուրաքանչյուր կտորը թաթախել վերջին սարկած զանգվածի մեջ եւ տապակել նախապես տապակված տապակի մեջ: Մատուցելիս վրան մի քիչ աղա ցանել:

Չիպ
17.04.2009, 18:16
մի հատ էլ...
Սնկով աղցան
1բանկա սունկը ոչ շատ մանր կտրատել, ավեկացնել 1բանկա եգիպտացորեն, 5-6 հատ մանր կատրատած թթու կամ մարինադ վարունգ, կանաչի (ես համեմ եմ սիրում), աղ, սև պղպեղ... :loveմատուցելիս չենք մոռանում մայոնեզի մասին:
:oyնյամ-նյամ

Ես սա շաաաատ եմ սիրում:love;)

Katka
22.04.2009, 12:08
Վերջերս եմ կերել: Ազնիվ խոսք համով է:D

3 հատ խնձոր տյորկում եք(կեղևը մաքրած)
Կես բաժակ պոպոկը մանր կտրատում եք և շատ քիչ կրակի վրա տապակում:
Թթվասեր եք վերցնում, մի փոքր աղ ավելացնում թթվասերի մեջ, այնուհետև լցնում խնձորը ու պոպոկը:

Անուշ լինի;)

Մանե
22.04.2009, 12:21
կաղամբով սալաթ

Կաղամբ
Համեմ
Մաղադանոս
Սպանաղ կամ մարոլ
Աղ
Բուսական յուղ
Լիիիիիիիիքքքը սև պղպեղ/աղացած/

Կաղամբն ու մարոլը օգտագործել 3:1 հարաբերությամբ:Կտրատել կանաչին,կաղամբը ու սպանաղը/մարոլը,ավելացնել աղ,պղպեղ,բուսական յուղ:nyam:)

Ավանդական բազուկով սալաթ

Խաշած բազուկ
Թթվասեր
Սխտոր
պոպոք

Բազուկը խաշել,ավելացնել ճզմած սխտորն ու ոչ շատ մանր կտրարած պոպոքը,հետո էլ թթվասերը:)

Պանրաճիլ

այս բաղադրատոմսը նախատեսված է հատուկ աղի ու պանիր սիրողների համար…

պահանջվում են՝
պանիր
գլուխ սոխ
բուսական յուղ
3-4 ձու
կանաչի

ոչ շատ աղի պանիրը անց կացնել քերիչով ու որոշ ժամանակ տապակել սոխարածի մեջ/սոխը պիտի շատ թեթև կարմրած լինի,բաց վարդագույն/ մինչև լավ հալչելը,ավելացնել լավ հարած ձուն ու թողնել կրակի վրա 5-10 րոպե,մինչր ջուրը մի քիչ ցամաքի:ավելացնել մանր կտրատած կանաչին ու վերցնել կրակից:)Ցանկալի է մատուցել պոմիդորի սոուսի,մարինատի կամ հենց բնական պոմիդորի հետ

Բարի՛ ախորժակ:)

Nun ...
22.04.2009, 14:16
Ուզում եմ Ձեր դատին ներկայացնել երկու ամենահամեղ նյամ-նյամների բաղադրատոմսը ֆուուու :)
Մեկը խմելու է, մյուսը ուտելու

1. Սև սուրճ

Վերցնում եք տանն ունեցած Ջազվեն, մեկ փոքր գդալ սուրճ, ավելացնում եք շաքարավազ ըստ ճաշակի, մեկ փոքր բաժակ ջուր և դնում կրակին :D

2. Ձվածեղ

Վերցնում եք ձու (ձվերի քանակը կախված է սովածության աստիճանից), լավ հարում եք, ավելացնում աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ ըստ ճաշակի… :D
Այս ամենը դնում եք կրակին և սպասում

Բոն ապետիտ :D

P.S. Այս ամենը մատուցեք, երբ Ձեր ընկերն է Ձեզ այցելում (© Edul)

Փոքրիկ
22.04.2009, 16:32
Վերցնում եք ձու (ձվերի քանակը կախված է սովածության աստիճանից), լավ հարում եք,
:thinkվերցնեմ ձուն ու լավ հարեմ, ինչ կլինի՞:unsure

Angelochek Pushisti
09.06.2009, 18:40
Կարող եք ասել հոթ-դոգի խմորի պատրաստման բաղադրատոմս:

Գոռ Ջան - Հայ
20.07.2009, 13:52
Չգիտեի որ սենց թեմա էլ ունենք :hands:hands:hands շատ լավա:

Ուրեմ 2-3 հոգու համար ...
Վերցնում ենք 1-2 կգ կարտոֆիլ, մաքրում ենք: Ցանկալաիա կարտոֆիլը լինի հնառավորինս երկար, օվալաձև: Գլխից մի փոքր կտոր կտրում ենք, մեջը փորում ենք :
Տավարի միսը , ընտրում ենք ըստ ճաշակի, լավ լվանում, աղում ենք, համեմում ենք սոխով, կարմիր ու սև բիբարներով, չորացրած սամիթով և ծիտրոնով: բրինձ սիրողները կարան ավելացնեն մի քիչ խաշած բրինձ: Խարնում ենք, ստանում ենք մսի ֆարշ:
Լցում ենք ֆարշը փորած կարտոֆիլների մեջ, ծածկում ենք վերևից կտրած շերտով, տեղավորում ենք կաթսայի մեջ այնպես, որ կարտոֆիլի կափարիչով մասը մնա վերևում,
ավելացնում ենք յուղ, թթվասեր՝այնքան որ կիսով չափ ծածկի կարտոֆիլները, լցնում ենք ջուրը, մինչև կարտոֆիլը ամբողջությամբ ծածկվի, մի քիչ էլ ավել:
Թողում ենք որ խաշվի...խաշելուց հետո ավելացնում ենք մի փոքր թթվասեր ու կաթսան դնում ենք ջեռոց, մոտ 10 րոպե, կարտոֆիլը չորացնելու և կարմրացնելու համար...
Մատուցում եք տոմատի կամ կետչուպի հետ, չեք մոռանում կարագը ;)
Խմելու համար սազումա կամ թթված մածունով սառը թանը, կամ սառը ակռոշկա :P

Գոռ Ջան - Հայ
20.07.2009, 13:57
Աղցան վարունգով...
5 հատ միջին չափսի թարմ վարունգ անց ենք կացնում մանր քերիչով, ավելացնում ենք խեցգետնի կտրտած միս, մի հատ 0.5 կգ-անոց պահածոյացված եգիպտացորեն, կտրատում ենք համեմ ինչքան ուզենք, ավելացնում ենք թթվասեր ու դնում ենք սառնարան ,որ լավ սառի:
Խմելու համար սազումա կամ ջերմուկ կամ խնձորի բնական հյուտ առանց շաքարի հավելման:

Մանուլ
20.07.2009, 15:17

Խեցգետնի կտրատած մի՞ս :o Միգուցե կրա՞բ:

Գոռ Ջան - Հայ
20.07.2009, 15:20
Խեցգետնի կտրատած մի՞ս :o Միգուցե կրա՞բ:

հնարավորա:
բայց լինումա խեցգետնի սառեցրած, աղով , ապխտած միս

Estrella
20.07.2009, 15:28
Ամռանը ամենասիրածս բաղադրատոմսն է,
Ձմերուկը դնել սառնարանը, մի քանի ժամ հետո հանել , կտրատել և արագ ուտել:hands

Գոռ Ջան - Հայ
24.07.2009, 17:07
Պատրաստում ենք սովորական խմոր, կամ ուղղակի գնում ենք խանութից 3 գլուխ արդեն թթված խմոր: բացում ենք շերտերի ու դնում մի կողմ:
Տավարի մսի 2կգ ֆարշին ավելացնում ենք սոխ , չորացած ռեհան,չորացրած սամիթ, սև աղացած բիբար, 0.5 կգ խոշոր բրինձ ՝խաշած…խառնում ենք, ստացված ֆարշը ոչ շատ հաստ շերտով քսում ենք խմորի շերտի վրա: Խմորը մոտ 5 սմ լայնական կտրվածքով գլանաձև փաթաթում ենք, ու 10-15 սմ երկարությամբ կտորների ենք բաժանում:
Պատրաստում ենք տոմատով սոխառած, կտորները շարում ենք մեջը, ավելացնում ենք ջուր, մինչև կտորները ամբողջովին ծածկվեն ու եփում ենք փակ կաթսայի մեջ...
մատուցվումա սև աղացած բիբարի , թթվասերի ու կարագի հետ...
ԱՆՈՒՇ ԼԻՆԻ:ok

Կաթիլ
25.07.2009, 13:57
Լահմաջու կուտե՞ք :nyam

Խմոր՝ 1 շիշ մածուն, 1թ.գդ. սոդա, ալյուր, աղ: Պատրաստում ենք ոչ շատ պինդ, ձեռքերին չկպչող խմոր:

Միջուկը՝ 0.5կգ ոչխարի յուղոտ միսը (եթե չկա, մի ուրիշ միս, ինչ կա ձեռքի տակ, կուտվի, ուղղակի եթե յուղոտ չի, մի քիչ կարագ ենք ավելացնում ;) ես ոչխարով չեմ սիրում), 4-5 գլուխ սոխը, 2-3 պճեղ սխտորն անցկացնել մսաղացով: Ավելացնում ենք սեւ, կարմիր պղպեղ, աղ, մի քիչ տոմատի մածուկ, մաաաանր կտրատած մաղադանոս ու լավ խառնում ենք:

Խմորից պատրաստում ենք մեծ ընկույզի չափի գնդիկներ, գրտնակով բացում ենք դեսերտի ափսեի չափով... Վրան քսում ենք միջուկը բարակ շերտով (եթե մսի շերտը հաստ լինի, խմորը կվառվի, իսկ միսը չի հասցնի եփվի), թխում ենք նախապես տաքացրած՝ ոչ շատ բարձր ջերմության ջեռոցում: Թխելուց հետո, որպեսզի չչորանան, լահմաջուներ դնում ենք փակվող ամանի մեջ, կափարիչի տակից կարելի է գցել սրբիչ, որ գոլորշին մնա ներսում :)
Բարի ախորժակ :)

Գոռ Ջան - Հայ
27.07.2009, 11:22
10 ճաշի գդալ կակաոին խառնում ենք 5 ճաշի գդալ շաքարավազ, ավելացնում ենք շաաատ քիչ կատ, խառնում ենք մինչև ստանանք համասեռ մասսա, ոչ շատ ջրիկ, բայց մինիմալ հոսող...
թույլ կրակի վրա եփում ենք մոտ 30 րոպե անընդհատ խառնելով, մինչև շաքարավազը լուծվի, գնդիկները վերանան, ու մասսան պնդանա...
մեկ շոկոլադե սալիկը ամբողջությամբ մանրում ենք տաք մասսաի մեջ, խառնում ենք մինչև լուծվի:

ձվի սպիտակուցը հարիչով լաաավ խառնելուց հետո ավելացնում ենք մի քիչ շաքարավազ ու մի թեյի գդալ կակաո, խառնում ենք: ստանում ենք պինդ մասսա, որը գդալով գունդ գունդ լցնում ենք «կալակաի » վրա, եփում ենք ջեռոցում, շատ ցածր կրակի վրա, ենքան մինչև լավ ուռի , չորանա ու մի քիչ կարմրի....ստանում ենք բեզե :hands

Շոկոլադը լցնում ենք էմալե բարաաաաաաակ պատերով ու լայն բերանով բաժակի մեջ, միջին չափսի , վրան դնում ենք բեզե, մանրացրած կամ ամբողջական... ու մատուցում տաք տաք :ok

Դե սիրելիի համար օրինակ կարելիա վրան ավելացնել կոկոսի գունավոր փոշի կամ մորու հատիկներ, կամ ելակ ;) ու առավոտը մատուցել անկողնում ;):love

Գոռ Ջան - Հայ
27.07.2009, 11:27
Կարմիր հատիկ լոբին խաշում ենք, աղում ենք, ավելացնում ենք աղացած սխտոր՝ըստ ճաշակի, աղացած ընկույզ՝էլի ըստ ճաշակի, խառնում ենք:
լայն ափսեի մեջ պատրաստում ենք մասսաից փոքր«ոզնի», մեջքին շարում ենք երկար կտրտված ընկույզի շերտեր ու մատուցում որպես աղցան :P

Second Chance
27.07.2009, 11:48
Կարմիր հատիկ լոբին խաշում ենք, աղում ենք, ավելացնում ենք աղացած սխտոր՝ըստ ճաշակի, աղացած ընկույզ՝էլի ըստ ճաշակի, խառնում ենք:
լայն ափսեի մեջ պատրաստում ենք մասսաից փոքր«ոզնի», մեջքին շարում ենք երկար կտրտված ընկույզի շերտեր ու մատուցում որպես աղցան :P

իսկ կարագ պետք չէ՞ որքան գիտեմ այս աղցանի մեջ կարագ պետք է լինի:8

Գոռ Ջան - Հայ
28.07.2009, 13:03
իսկ կարագ պետք չէ՞ որքան գիտեմ այս աղցանի մեջ կարագ պետք է լինի:8

սովորաբար չէ, չոր ավելի հաճելիա

Ariadna
28.07.2009, 13:51
իսկ կարագ պետք չէ՞ որքան գիտեմ այս աղցանի մեջ կարագ պետք է լինի:8

Մենք միշտ կարագով ենք արել, լոբին ինքը շատ չոր է, առանց կարագի շատ չորոտ կլինի, բայց դե ճաշակին ընկեր չկա։

Գոռ Ջան - Հայ
30.07.2009, 12:20
2 հատ բանան աղում ենք, 1 շոկոլադե սալիկը անց ենք կացնում շատ մանր քերիչով, խառնում ենք իրար:
Ավելացնում ենք 100 գրամ վանիլային պաղպաղակ, վրան ցանում ենք կոկոսի քերուկ…
Նորից խառնում ենք, դնում ենք սառնարանի խցիկում : մի քանի րոպե սառելուց հետո հանում ենք, վրան շարում ելակի կամ բալի կտորներ ու վայելում :hands

Ամառային տրամադրություն ու բարի ախորժակ ;)

Գոռ Ջան - Հայ
30.07.2009, 12:22
Խաշած կարտոֆիլը կտրատում ենք, վրան ավելացնում ենք սոխ , կարմիր բիբար, սև բիբար, ձեթ ու կաղամբի կամ ծաղկակաղամբի կտրատած թթու:
Դնում ենք սառնառանում սառելու, ու մի քանի րոպեից վայելում ենք :)

Գոռ Ջան - Հայ
30.07.2009, 12:26
Վերցնում ենք 1 բանկա Նուտելլա կրեմ, մեջը կտրատում ենք ընկույզ ը պնդուկ, խառնում ենք , ու օրվա էներգետիկ չափաբաժինը ապահովվածա, պլյուս դրան՝ բարձրանումա պոտենցիայի գործակիցը :D

Գոռ Ջան - Հայ
01.08.2009, 14:24
1 կգ կանաչ, մարինացված սիսեռին ավելացնում ենք ձեթ, խոշոր կտրատած սոխ, համեմ կամ մաղադանոս, ըստ ճաշակի , մի քիչ լիմոնի աղ, կտրատած մարինացված սունկ:Խառնում ենք...Աղցանը հաճելիա սառը վիճակում;)

Բարի ախորժակ :hands

Գոռ Ջան - Հայ
02.08.2009, 15:22
մաքրած կարտոֆիլը և կաբաչկան/հայերեն չգիտեմ/ անց ենք կացնում միջին չափսի քերիչով, խառնում ենք, ավելացնում ենք մի քիչ ալյուր, որպեսզի պինդ մասսա ստանանք:
Մեջը կտրատում ենք կանաչի, ըստ ճաշակի, ավելացնում ենք մի քիչ սև աղացած բիբար:
Եփում ենք թավայի մեջ, ձեթով:
Հաճելիա ամառային աղցանի հետ ;)

Գոռ Ջան - Հայ
26.08.2009, 17:23
2 ամսեկան մատղաշ գառ մորթում եք, կամ մորթել եք տալի, ստամօքսը հանում լաաավ լվանում եք, միսը կտրտում լցնում եք ստամոքսի մեջ, վրեն ավելացնում եք մի քիչ աղ, կարմիր բիբար , սոխ ու չորացրած կանաչի ըստ ջաշակի: ստամոքսի բերանը կապում եք:
հողի մեջ մոտ 20 սմ փոս եք փորում, ստամոքսը դնում եք մեջը, վրան սև ավազ եք լցնում 5 -10 սմ շերտով... ավազի վրա կրակ եք վառում, ու մոտ 2 ժամ հետո քանդում հանում եք ստամոքսը , մեջից դատարկում եք միսը, ավելորդ համեմունքները մաքրում եք վրայից ու վայելում բոլոր ժամանակների լավագույն «սարի խորովածը»:
Առաջին հայացքից դաժանա, բայց բարի ախորժակ :)

aerosmith
26.08.2009, 23:30
Քանի որ ես պիցա շաաատ եմ սիրում ասեմ պիցցայի պատրաստման ձև(թեպետ ձեռիցս մենակ պիցցա սարքելա գալի)։
ուրեմն.
Խմորի համար
250-300 գրամ ալյուր
50-60 կարագ;
չայի կես բաժակ կաթ
մի չայի քթալ աղ։

նաչինկի համար.
2 միջին չափի սոխ(կարող եք նայև սա չանել)
1 կոֆեի բաժակ ձեթ;
500 գրամ շամպինյոն սունկ
100 գրամ հոլանդական պանիր
50 գրամ զեյթուն(անպայման կտրտած վիճակում);
ոբշմ, աղ, սև բիբար ըստ ճաշակի;

խմորը պետքա լինի 5-7 մմ հաստությամբ, քսում եք վրեն ըստ ճաշակի կետչուփ, կամ էլ կլոր-կլոր կտռտած պամիդոր(էսի դնում եք ուղղակի չեք քսում),հետո դնում եք վրան կտրտած պանիրը(ամբողջ մակերեսով), վրան շամպինիոն(ամբողջ մակերեսով) , ու վրան ել զեյթուններն եք շարոմ, թեթը կքսեք կետչուպի տակը և անպայման վերջին շերտին էլի ձեթ, ջեռոցի մեջ միջուկի չորացումից խոսափելու համար.
Ջեռոցում պահել 25 րոպե։
Բարի ախորժակ։
Պատրաստման եղանակներ շատ գիտեմ պիցցաների եթե ցանկանաք էլի կգրեմ.

Սլիմ
27.08.2009, 10:15
Արագ պատրաստվող, կշտացնող համով ուտելիք:)

1 փոքր բանկա մարինացված սունկ
1 փոքր բանկա գարոխ
3 հատ բիբար , մեկը կանաչ, մեկը կարմիր, մեկը դեղին:)
5 հատ ձու
աղ, սև բիբար, ձեթ

Կտրատում ենք մարինացված սունկը միջին չափի կտորներ ստանալով, կտրատում ենք բիբարները բարակ ուղանկյուններ ստանալով: Թավայի մեջ սկզբում ձեթով տապակում ենք կտրատած սունկը, հետո առանձին տապակում ենք կտրատած բիբարը և առանձին տապակում ենք գարոխը: Հետո բոլորը խառնում ենք իրար աղ ու բիբար ենք անում, վրան ավելացնում ենք ձուն::)

Գոռ Ջան - Հայ
28.08.2009, 17:48
աննախադեպ, անկրկնելի , իմ կողմից շատ սիրված ու հարգված ՝ լավաշով ձուկ:

Ցանկացած տեսակի ձուկ, ցանկալիա սիգ, մաքրում լվանում եք, բացում եք փորը , մեջը քսում եք տոմատ հաստ շերտով առանց ափսոսալու, դնում եք երկու հատ դափնու տերև, հատիկով սև բիբար, լիմոնի կտրատած շերտերը շարում եք ամբողջ երկարությամբ, ավելացնում եք կանաչի՝ձեր քիմքին համապատասխան,վրան ձեթ եք քսում, փաթափում եք մեկ ամբողջ լավաշով, այնպես որ բաց տեղ չմնա, հետո ցանց-պրեսի մեջ սղմած, դնում եք ջեռոց, այնքան որ լավաշը լաաավ կարմրի, հետո հանում եք ու մատուցում սառը, չոր կարմիր գինու հետ:

Հավելում-----» Ձկան հետ կարելիա ուտել ջեռոցում ջերմախաշված ԹԹՈՒ խնձոր:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:ok

aerosmith
28.08.2009, 20:57

բոլորիդ խորհուրդ եմ տալիս փորձել, շաաաատ համովա

aerosmith
28.08.2009, 21:08
Պիցցա Մարգարիտա։(չգիտեմ ինչի , բայց անունը սենցա)

Խմորի համար՝
մեկ կիլոգրամ ալյուր;
վեց հարյուր միլիգրամ գոլ ջուր(նախընրելի է հանքային,առանց գազի);
քսանհինգ գրամ գարեջրի դռոժ;
երեքից-չորս ճաշի գդալ զեյթունի ձեթ;

Նաչինկայի համար;
ինը հարյուր գրամ պոմիդոր, կամ էլ տոմատի պաստա;
երեք հարյուր հիսունից չորս հարյուր գրամ պանիր(բացառությամբ ոչխարի պանրի);

խմորը բացել այնքան , որ հաստությունը լինի հինգ միլիմետր, այնուհետև պոմիդորը բարակ բարակ կտրատել , շարել վրան, բացված խմորի վրա զեյթունի ձեթը տարածելուց հետո, այնուհետև պանիրը տյորկայել,տարածված պոմիդորի վրա. ջոռուցում եփել մոտ քսանհինգ րոպե

Dayana
02.09.2009, 11:01
Որպես իսկական լանգետասեր, լանգետի պատրաստման եղանակ ասեմ:

Միսը կտրատում եք /դե տափակ էլի, լանգետի համար/, աղ ու բիբար եք անում, թակում եք ու վրան գարեջուր կամ գինի եք լցնում (ինքս նախընտրում եմ գինի) ու թողում մի քանի ժամ: Այնուհետ տժտժացնում եք տաք ծիթայուղի մեջ ու համեցեք: Կարելի է գինին պահել ու ավելացնել տապակելու ընթացքում: :)

Sona_Yar
02.09.2009, 11:33
http://www.good-cook.ru/
http://www.say7.info/

Գոռ Ջան - Հայ
05.09.2009, 13:41
1 տուփ սպագետին խաշում եք…
Տավարի փափուկ միսը եփում եք այնքան , որ դառնա փխրուն
Միսը աղում եք, խառնում սպագետտիին...
Վայելում եք տոմատի հյութի հետ...
բարի ախորժակ

Cassiopeia
01.10.2009, 10:44
Շնիցել
Հավի միսն ազատել ոսկորներից, այնուհետև փափուկ միսը ծեծել, աղ ու բիբարով համեմել։ Ծեծված միսը թաթախել ալյուրի մեջ, ապա ձվի մեջ և տապակել բուսական յուղի մեջ։ Ես աղն ու բիբարը ալյուրի հետ եմ խառնում, որպեսզի համաչափ տարածվի մսի մակերեսին։ Եթե խրթխրթան շնիցել եք ուզում, ապա ձվից հետո միսը խորհուրդ է տրվում պատել պաքսիմատի փոշով։

Ariadna
01.10.2009, 11:03

Սրա մյուս տարբերակը, շաաատ համով։ Էդ ամեն ինչը նույն ձևի անում եք, հարմար է հատկապես բդի միսը, ծեծում եք, հետո թաթախում նախօրոք պատրաստված սխտոր մածունի մեջ (աղն ու բիբարն էլ մեջը արեք սխտոր մածունի), այսինքն ոչ թե թաթախում եք, այլ դնում եք մեջը, հարմար ամանով դնում սառնարանը մի քանի ժամ, եթե մի գիշեր մնա, ավելի լավ, հետո հանում եք, վրայի մածունը ձեռքով մաքրում, թաթախում ձվի ու պաքսիմատի մեջ և տապակում։ Շաատ համով է։ Մենք Նոր Տարուն էլ ենք դա պատրաստում, շատ հարմար է, կիսաֆաբրիկատ վիճակով դնում ես սառնարանում, հյուր գալու դեպքում 15 րոպեում պատրաստ է :) Տոնական սեղանին հյուրասիրելիս կողքը տապակած խնձոր, սերկևիլ, սալորաչիր։ Մոռացա ասել, որ սառնարանում կարող եք մի քանի օր էլ պահել, բան չի լինի։

Ariadna
01.10.2009, 11:13
Մի հատ էլ համով բաղադրատոմս ասեմ, էս սեզոնի։

Նեխուրով, մսով ճաշ

Լոլիկը կլորակներով կտրատում եք, շարում կաթսայի տակ, վրան սոխը օղակներով, վրան խնձոր կամ սերկևիլ օղակներով, վրան կտրատում եք նեխուրը (մի մեծ կապ նեխուրի մոտավորապես կեսը օգտագործեք), խառը կանաչին, վրան շարում եք միսը (աղացած միս, բրինձ, աղ, բիբար, կոտլետի պես ձեռքով տափակացնում եք, թաթախում ալյուրի մեջ ու շարում), հետո նորից կրկնում եք լոլիկ, սոխ, նեխուր, խնձոր կանաչի, միս, վրան մի շերտ էլ կարելի է բանջարեղենը կրկնել, վրան ջուր եք լցնում, էնպես որ համարյա ծածկի, բայց շատ չծածկի և եփում եք, եթե համը տեսնում եք, շատ թթու է, կարող եք կես ճաշի գդալ շաքարավազ ավելացնել, չի քաղցրացնում, բայց շատ համովացնում է։

mkofranc
19.11.2009, 13:13
Համով բուլկու բաղադրատոմս ով կառաջարկի՞::)

comet
19.11.2009, 14:39
Համով բուլկու բաղադրատոմս ով կառաջարկի՞::)

ԲՈՒԼԿԻ

I տարբերակ
1 ճ/գ դրոժ
2 բաժակ շաքարավազ
1 սուրճի բաժակ ձեթ
2 լ կաթ
ալյուր
Բաժանել 40 գնդի:

II տարբերակ
3բաժ պեսոկ
1.5 բաժակ չամիչ
1 սուրճի բաժակ ձեթ
1.6 լիտր գոլ ջուր կամ կաթ
3կգ ալյուր

մայա
3ճ/գ դրոժ
1.5ճ/գ պեսոկ
1 բաժակ գոլ ջուր
Վրան քսել ջուր խառնած ձու

Հեքիաթ
24.03.2010, 01:43
Չինական կերակուր
1 կգ շամպինիոն սունկը կտրատել
1 հատ կարմիր,դեղին,կանաչ բիբար մանր կտրատել
2 հատ կաբաճչկա կտրատել և ձեթով ժարիտ անել ու ավելացնել սոյայի սոուս:Աղ չանել:
Հետո առանձին հավի թևիկները ժարիտ անել ձեթով և վրան ավելացնել ծովի աղ:
Հավի թևիկների վրա լցնել սոուսը ու վերջ::)

Շինարար
24.03.2010, 02:13
Եփած ձու

Ըստ ճաշակի վերցնել մի քանի հավի ձու, լցնել եփելու համար նախատեսված տարայի մեջ, ծածկել ջրով, տեղադրել գազօջախի վրա, թողնել եռալու մի քանի րոպե, ջուրը թափել, լցնել սառը ջուր, նորից թափել, մատուցել լավաշով, պանրով, կանաչիով, չմոռանաք ուտելուց առաջ կճպել:nyam

Արևածագ
19.05.2010, 09:01
Տորթ տավարի լյարդից
Ինտերնետում սրա տարատեսակները կան, բայց ես գրում եմ այն ձևը, որն ինքս հաճախ պատրաստում եմ: Համեղ է և էժան:
Տավարի լյարդ- 500 գ.
Ձու- 3 հատ
Կաթ- 150 գ.
Ալյուր- 2 ճ.գ.
Ձեթ- 2 ճ.գ.
Աղ՝ մի երկու պտղունց
Մայոնեզ- 200-250գ
Գազար- 3 հատ՝ միջին չափի
Սոխ- 3-4 հատ

Լյարդը մսաղացով աղալ, վրան ավելացնել ձվերը, կաթը, ալյուրը, ձեթն ու աղը, լավ հարել: Տապակին ձեթ քսել, ու շերեփով լցնելով՝ բլիթներ տապակել, ինչպես խմորից բլիթներն (блинчик) ենք տապակում: Հնարավոր է, որ առաջին մեկ- երկուսը չստացվեն, չվհատվեք: Երբ բոլոր շերտերն արդեն պատրաստ կլինեն, քերած գազարով ու մանր կտրտած սոխով սոխեռա պիտի անել: Սոխեռայի համար շատ քիչ ձեթ օգտագործեք, որովհետև լյարդի բլիթներին պետք է մայոնեզ քսել ու այդ սոխեռան հավասարաչափ լցնել յուրաքանչյուր շերտին: Շերտավոր տորթ է ստացվում: Բարի ախորժակ:
http://im7-tub.yandex.net/i?id=64338011-00

Գոռ Ջան - Հայ
20.11.2010, 10:15
Խաշած հնդկաձավարի հետ խառնում ենք մարինացված եգիպտացորեն 2:1 հարաբերակցությամբ: Ավելացնւմ ենք մանր կտրատված կանաչ բիբար, մառոլ, գլուխ սոխ և ըստ ճաշակի, ցանկալի ղտությամբ տոմատի հյութ, շատ քիչ...Վայելում ենք սառը վիճակում...Բարի ախորժակ :ok

Dr. M
09.12.2010, 19:12
Բարևներս բոլորին․․․․ :) փնտրում եմ «աջաբսանդալի» բաղադրատոմս, ո՞վ կարող է օգնել․:8 :think

ArmSOAD
17.02.2011, 17:36
Խլահավի բույն (http://www.recipes.am/free-recipe/%D5%83%D5%A1%D5%B7%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80/%D4%BD%D5%AC%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BE%D5%AB%20%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6%20(4%20%D5%A2%D5%A1%D5%AA%D5%AB%D5%B6)/214/index.html) Ես համահեղինակ եմ, գրառումն իմն է :)

ivy
17.02.2011, 19:45

Շատ հետաքրքիր տեսք ունի քո ուտելիքը, իսկական թռչնի բույն է. սիրում եմ կրեատիվ ճաշատեսակներ: :)

davtyanhasmik
08.05.2011, 19:42
Շերտավոր աղցան

Բաղադրությունը
2 հատ խաշած բազուկ,
3 հատ խաշած գազար,
2 հատ խաշած կարտոֆիլ,
2 հատ խաշած ձու,
100 գր. պանիր,
1 հատ թթու խնձոր,
2 պճեղ սխտոր,
մայոնեզ,
1 հատ սոխ,
աղ:
Պատրաստման եղանակները
Աղցանի առաջին շերտը դնել քերիչով անցկացված կարտոֆիլը, մի քիչ մանրացված սոխ տարածել և յուրաքանչյուր շերտի արանքում քսել մայոնեզ: Երկրորդ շերտը դնել քերիչով անցկացված բազուկը, մի քիչ մանրացված սխտոր, մի քիչ աղ և կրկին մայոնեզել: Այնուհետև քերիչով անցկացված գազարը հետո մայոնեզ: Նույն հերթականությամբ խնձորը, հետո մայոնեզ: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիրը, ձուն և աղը ըստ ճաշակի:

aragats
11.05.2011, 15:37
Այս ձեւով պատրաստելը Ուկրաինայում տեսա, շատ համեղ ա ստացվում:

Բաղադրությունը նույնն ա«ձուկ,բրինձ,կարտոֆիլ,... համեմունքներ ըստ նախասիրության»:

Միայն եփվում է ոչ թե մաքուր ջրի, այլ՝ հավի արգանակի «բուլիոնի» մեջ, հավը եփելուց

հետո հավի մսերը հանվում է եւ այդ արգանակի մեջ եփվում է մնացածը՝ ձուկ,կարտոֆիլ,

բրինձ.....:

Ես, որ հավի միս եւ դրա արգանակով ոչինչ չեմ ուտում, մեծ հաճույքով սա միշտ կերել եմ:

Փորձեք, չեք փոշմանի:

Parizuhi
16.12.2012, 22:44
Երեխեեեեեեեեք, փնտրում եմ հավով ռուլետի բաղադրատոմս, ո՞վ գիտի կամ ո՞վ է սարքել:
Ես մի անգամ կերել եմ, ահավոր համեղ էր...:hands

Peace
16.04.2013, 16:49
Կումպիր

Վերցնում եք խոշոր չափի կարտոֆիլ, (http://img845.imageshack.us/img845/8844/cimg2995c.jpg) մի քանի կաթիլ ձեթ եք կաթեցնում, փաթաթում նրբաթիթեղով (http://img22.imageshack.us/img22/7720/cimg2996l.jpg) ու դնում ջեռոցը: Ջերմաստիճանը որքան բարձր, այնքան լավ: Ընթացքում մատով առանց նրբաթիթեղը բացելու սեղմում եք, եթե կարտոֆիլը եփված է փափուկ է լինում, եթե ոչ կոպիտ կամ կիսակոպիտ: Սպասում եք մինչև լավ փափուկ վիճակին հասնի (իմ ջեռոցը 240 աստիճան է, մոտավորապես մեկ ու կես ժամ է տևում): Եթե եփվել է, հանում եք նրբաթիթեղը ու կարտոֆիլին նորից վերադարձնում ջեռոց, մոտ կես ժամ, որպեսզի արտաքին շերտից կեղևը կարմրի (http://img703.imageshack.us/img703/6332/cimg2997l.jpg), որից հետո մեջտեղից կիսում եք, բայց մինչև վերջ չէ, այնպես որ երկու մասի չբաժանվի (http://img560.imageshack.us/img560/8250/cimg2998q.jpg), մեջը լցնում եք քերիչով անցկացրած հոլանդական պանիր, կարագ, աղ ու պատառաքաղով ճզմում, միառժամանակ կառավարելով, որ ճզմված զանգվածը կեղևի միջից դուրս չգա, կեղևը իր ամանը պետք է լինի: Հեշտությամբ լինում է:

Պատրաստում եք ձեր սիրած ցանկացած տեսակի աղցան/ներ, ցանկալի է չորս հինգ տեսակ, ամեն մեկից մի-քիչ մի-քիչ լցնում եք վրան ու բարի ախորժակ:

55540

Ռուֆուս
30.01.2014, 04:22
Ես սոխի սիրահար չեմ, բավականին անտարբեր եմ, ճաշի ու սալաթների մեջ եղած սոխին դեմ չեմ, ուտում եմ, բայց առանձնապես շատ էլ չեմ սիրում:

Մի քանի անգամ ճաշարանում ժարիտ արած գլուխ սոխեր տեսա, մտքիս մեջ ասի, ով ա գժվել սա ուտի, թողի, կողքով անցա: Բայց պարզվեց, որ էդ գլուխ սոխերը շատ էլ պոպուլյար են, մի օր որոշեցի ես էլ փորձել...

Վա՜խ, էդ ինչ էր...

Պատկերացրեք կծում եք փափուկ սոխը ու մեկ էլ մեջն եղած կիսաթանձր քաղցրադառն հյութը լցվում է բերանդ, էդ ի՜նչ աննկարագրելի ու երկնային համ էր, էդ ի՜նչ անմոռանալի զգացմունք: Հիմա հենց էդ սոխերից ա լինում, պարտադիր վերցնում եմ, ու ջհանդամին, որ հետո ամբողջ օրը իզժոգայից մեռնում եմ, ես էդ համը ուրիշ ոչ մի բանի հետ չեմ փոխարինի:

Ինտերնետում մի քանի ռեցեպտ գտա, ոչ մեկը դեռ չեմ փորձել, բայց պիտի որ համով ստացվի:

Cipolline Borettane in Agridolce

Ուրեմն պետք է.
1. 1կգ բորետտանե տեսակի սոխ (Հայաստանում պիտի որ ճարվի, փոքր, տափակ, սպիտակ սոխեր են)
2. 100մլ ջուր
3. 4 ճաշի գդալ քացախ (նախընտրելի է բալզամիկ)
4. Ձիթապտղի յուղ
5. 2 ճաշի գդալ շաքար
6. աղ, պղպեղ

Սոխը մաքրելուց (առանց կտրելու, ամբողջական) հետո մի քանի րոպե ուժեղ կրակի տակ տապակում եք թավայում՝ ձիթապտղի յուղով: Մեկ այլ ամանի մեջ խառնեք ջուրը, քացախը, շաքարը, աղն ու պղպեղը, ավելացրեք թավայի մեջ եղած սոխին, կրակը թուլացրեք ու եփեք մոտ 30 րոպե ժամանակ առ ժամանակ սոխերը շուռ տալով, մինչև սոխը եփվի (բայց չկճպվի): Եփվելուց հետո ուժեղ կրակի տակ մի քանի րոպե սոխերը կրկին կարմրացրեք ու պատրաստ է:

http://i.imgur.com/Hxk53QQ.jpg?1

Ռուֆուս
12.03.2014, 00:06
Ամենասիրածս բաղադրատոմսերից մեկը, որը շատ հեշտ է պատրաստել:

Ռոզմարինով կարտոֆիլ

Անհրաժեշտ է.
Կարտոֆիլ
Ցելոֆանե տոպրակ
Կարմիր կծու պղպեղ
Ռոզմարին
Օրիգանո (հայերենը չգիտեմ ոնց է)
1 գլուխ սպիտակ սոխ
Պաքսիմատ
Ձեթ
Աղ

Կարտոֆիլը մեծ քառակուսիներով կտրտել, լցնել տոպրակի մեջ: Ավելացնել աղը, կարմիր պղպեղը, ռոզմարինը, օրեգանոն ու պաքսիմատը ու մի լավ խառնել: Սոխը կտրտել: Ջեռոցի թավային ձեթ քսել ու տոպրակի պարունակությունը դատարկել թավայի վրա, վրան դնել կտրած սոխը: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան, ու եփել, մինչև կարտոֆիլը եփվի ու մի քիչ կարմրի: Կարելի է նաև նրբերշիկ հետը եփել:

Mephistopheles
04.07.2014, 20:17
Ժող, խոզի ղորովածի բաստուրմեն ո՞նց են սարքում… վռազ պետք ա…

insider
04.07.2014, 20:26
Ժող, խոզի ղորովածի բաստուրմեն ո՞նց են սարքում… վռազ պետք ա…

Աղ ու կարմիր բիբար ես անում, վրեն էլ սոխ փրթում ու դնում ես մի քանի ժամ մնա, որ լավ բաստուրմա ըլնի

Mephistopheles
04.07.2014, 20:27
Աղ ու կարմիր բիբար ես անում, վրեն էլ սոխ փրթում ու դնում ես մի քանի ժամ մնա, որ լավ բաստուրմա ըլնի

ռեհան անում ե՞ս… բա սև բիբար անում ե՞ն…

insider
04.07.2014, 20:29
ռեհան անում ե՞ս…

եթե չորացրած մի քիչ, ճաշակի բան ա, ավել լավ ա սամիթ անես Մեֆ, էլի չորացրած

Mephistopheles
04.07.2014, 20:30
եթե չորացրած մի քիչ, ճաշակի բան ա, ավել լավ ա սամիթ անես Մեֆ, էլի չորացրած

օքեյ… մերսի բռատ… տենամ ինչ եմ անում…

insider
04.07.2014, 20:31
բաստուրմեն... մեկ էլ հավը ոնց են պատրաստում բաստուրմեն...

Եթե խորոված ա նույն անալոգիայով, բայց կարաս սրանց կտորները մի քիչ ջրով բացած տոմատի մեջ թաթախես` կրակին հավեսով կարմրում են ու կարգին համ տալիս

insider
04.07.2014, 20:34
ռեհան անում ե՞ս… բա սև բիբար անում ե՞ն…

Չէ, Մեֆ ջան ինչ սև բիբար: Խորովածին ով ա սև բիբար անում ... Սևը սուր սպեցիֆիկ համ ունի ...

Mephistopheles
04.07.2014, 20:39
Չէ, Մեֆ ջան ինչ սև բիբար: Խորովածին ով ա սև բիբար անում ... Սևը սուր սպեցիֆիկ համ ունի ...

oh shit արդեն արել եմ...

Mephistopheles
04.07.2014, 20:40
բա հա՞վը ոնց են սարքում ապեր…

insider
04.07.2014, 20:42
բա հա՞վը ոնց են սարքում ապեր…

Եթե խորոված հավի մասին ա 2 գրառում վերև գրել էի

Mephistopheles
04.07.2014, 20:44
Եթե խորոված հավի մասին ա 2 գրառում վերև գրել էի

Շատ շնորհակալ եմ Ինսայդեր ջան…

Գալաթեա
04.07.2014, 20:48
Չէ, Մեֆ ջան ինչ սև բիբար: Խորովածին ով ա սև բիբար անում ... Սևը սուր սպեցիֆիկ համ ունի ...

Մի քանի օր առաջ կիսուրս արել էր սև բիբար :)
Բայց համ չէր տվել: Երևի շատ չէր արել՝ դրա համար:

insider
04.07.2014, 20:55
oh shit արդեն արել եմ...

... արել արել ես, չեմ կարծում, որ դրանից շատ բան փոխվի, բայց, իրոք, ես չեմ տեսել, որ խոզի մսին սև բիբար անեն, ես էլ, որ անում եմ բաստուրմա, մենակ կարմիր եմ գցում:

Խոզն էլ հավն էլ կտորները շարում ես սեղանին, աղը ու հետո էլ կարմիր բիբարը բռով վերցնում ու հավեսով սկզբից մսի մի երեսին ես անում, հետո մյուսին /առանձին առանձին/, հետո հավաքում լցնում ես մի ամանի մեջ, սոխը կտրտում ու չորացրած սամիթը լցնում ես ու ձեռով հավեսով խառնում .... Եթե վռազ ա կարաս միանգամից շարես, թե ժամանակ ունես ավելի լավ, թող մի քիչ մնա: Սամիթը մսի վրա վառովում ու հավեսով տեսք ու համ ա տալիս: Նույնը հավի կտորների վրա քիչ ջրով բացած տոմատը /չնայած նախասիրության հարց ա ու մեկել կարևորը տոմատը շատ չանես/

insider
04.07.2014, 20:56
Շատ շնորհակալ եմ Ինսայդեր ջան…

Բարի ախորժակ Մեֆ ջան ;)

Գալաթեա
04.07.2014, 20:58

Ինսայդեր ջան, ինձ էդ տոմատաջրի գաղափարը դուր եկավ հավիկի... ուղղակի թաթախում ես մեջը՞, չես դնում մնա՞:
Մեկ էլ՝ թաթախում ես հետո ես մնացած համեմունքները դնում չէ՞ (լագիչնո):
Ու մի հատ կոնկրետ չափաբաժինն ասա էլի տոմատի ու ջրի համադրության:

insider
04.07.2014, 21:11

Գալաթեա ջան, ուրեմն նման ձևով հավի խորոված անելը էս վերջերս եմ մի տեղ տեսել, սովորել ու անձամբ փորձել եմ ... ստացվել ա: Ես սկզբից բաստուրման եմ անում, բայց հակառակ էլ չի խանգարի: Թանձր, սովորական տոմատը, մի քիչ ջրով բացում, առանց չափաբաժին, աչքաչափով, ուղղակի որ դառնա մի քիչ մածուցիկ զանգված ու հավի կտորները (ցանկալի կլինի հավի թևիկներ, քանի որ ամենալավ խորովածը հենց էդ կտորներից ա ստացվում) ուղղակի թաթախում ես: Հնարավոր ա նույն ամանի մեջ աղն ու բիբարն էլ բռնես, ինձ թվում ա էդ էլ չի խանգարի: Ու որ արդեն դնում ես կրակին կտորները շատ սիրուն ու ախորժելի տեսք են ստանում: Մենակ տոմատը չչարաշահես, որ գունդ գունդ չմնա կտորների վրա վառվի: Ասում եմ, նախասիրության հարց ա, բայց սիրողների համար, շատ ավելի համով ա ստացվում::)

Գալաթեա
04.07.2014, 21:14

Ես դե տոմատի համը սիրում եմ, պետք ա որ հավանեմ :)
Մերսի շատ, Ինսայդեր ջան:

Mephistopheles
04.07.2014, 21:39
Բարի ախորժակ Մեֆ ջան ;)

Ապեր, ես ուտողը չեմ, սարքողն եմ... էն էլ առաջին անգամ… թող իրանք մտածեն… ես մինչև սարքեմ կկշտանամ…

Mephistopheles
04.07.2014, 21:54
... արել արել ես, չեմ կարծում, որ դրանից շատ բան փոխվի, բայց, իրոք, ես չեմ տեսել, որ խոզի մսին սև բիբար անեն, ես էլ, որ անում եմ բաստուրմա, մենակ կարմիր եմ գցում:

Խոզն էլ հավն էլ կտորները շարում ես սեղանին, աղը ու հետո էլ կարմիր բիբարը բռով վերցնում ու հավեսով սկզբից մսի մի երեսին ես անում, հետո մյուսին /առանձին առանձին/, հետո հավաքում լցնում ես մի ամանի մեջ, սոխը կտրտում ու չորացրած սամիթը լցնում ես ու ձեռով հավեսով խառնում .... Եթե վռազ ա կարաս միանգամից շարես, թե ժամանակ ունես ավելի լավ, թող մի քիչ մնա: Սամիթը մսի վրա վառովում ու հավեսով տեսք ու համ ա տալիս: Նույնը հավի կտորների վրա քիչ ջրով բացած տոմատը /չնայած նախասիրության հարց ա ու մեկել կարևորը տոմատը շատ չանես/

Ախորժակս բացվավ… որ սաքեմ պրծնեմ, կգամ կգրեմ... ստեղ ես չէ՞…

insider
04.07.2014, 22:01
Ախորժակս բացվավ… որ սաքեմ պրծնեմ, կգամ կգրեմ... ստեղ ես չէ՞…

Դե որ բացվավ, մի հատ էլ բարի ախորժակ ... մենակ լավ կանես, չվառես, խայտառակ չլնենք, թե չէ կասեն երկու առողջ տղամարդ մի խորոված էլ չկարացան անեն :D

Mephistopheles
04.07.2014, 22:03
Դե որ բացվավ, մի հատ էլ բարի ախորժակ ... մենակ լավ կանես, չվառես, խայտառակ չլնենք, թե չէ կասեն երկու առողջ տղամարդ մի խորոված էլ չկարացան անեն :D

Այ էդ ինձնից սպասելի ա… կարող ա խոսքով ընգնեմ, վառեմ… մանավանդ որ կանայք լինեն շուրջս… կասեմ Ինսայդերն ա ասել… ոչինչ, չէ՞… մեկ ա քեզ չեն ճանաչում, կիմանան գժվել եմ…

Մինա
04.07.2014, 22:07
Ես հավին մի քիչ սխտորի փոշի ու քարրի եմ ավելացնում, առանց տոմատի իհարկե, երբեմն համ էլ մանանեխի փոշի:

insider
04.07.2014, 22:09
Այ էդ ինձնից սպասելի ա… կարող ա խոսքով ընգնեմ, վառեմ… մանավանդ որ կանայք լինեն շուրջս… կասեմ Ինսայդերն ա ասել… ոչինչ, չէ՞… մեկ ա քեզ չեն ճանաչում, կիմանան գժվել եմ…

Որ համով չեղավ, հանգիստ քցի վրես... որ շուտ-շուտ շուռ տաս, յուղն էլ կաթալուց, որ կրակ եղավ շշով ջուր պահի կողքդ, որ հանգցնես ու ժամանակին էլ քաշես` չի վառվի, համ էլ միսը սոչնի կմնա: Մենակ տես հարևաներից 911 չզանգեն /ռեալ պատմություն գիտեմ ԱՄՆ-ում խորոված անելու հետ կապված/::)

Mephistopheles
04.07.2014, 22:10
Ես հավին մի քիչ սխտորի փոշի ու քարրի եմ ավելացնում, առանց տոմատի իհարկե, երբեմն համ էլ մանանեխի փոշի:

յաաա… բա կինս ասեց դնենք, ասի "չէ, խելառ ե՞ս… Ինսայդերն ասել ա չէ… " մի երկու ատ էլ գուգլ-մուգլ արեցի, բայց սխտորի մասին բան չկար…

Mephistopheles
04.07.2014, 22:10
չնայած վատ չի հնչում… մյուս անգամ էդ եմ փորձելու…

insider
04.07.2014, 22:12
Ես հավին մի քիչ սխտորի փոշի ու քարրի եմ ավելացնում, առանց տոմատի իհարկե, երբեմն համ էլ մանանեխի փոշի:

Ես նման բան չեմ փորձել, բան չեմ կարա ասեմ, բայց էդ ավանդական խորոված չի լինի ... եսիմ :think

Հ.Գ. Տարատեսակ փոշիները, մի քիչ խորովածին չեն սազում ... սխտորի փոշու մասին, անկեղծ, ընդհանրապես առաջին անգամ եմ լսում ... ռեալ սխտորի փոշի կա՞

Mephistopheles
04.07.2014, 22:15
Ես նման բան չեմ փորձել, բան չեմ կարա ասեմ, բայց էդ ավանդական խորոված չի լինի ... եսիմ :think

մի հատ կար հավի ռեցեպտ…

1. սոյ սոս
2. բռաուն շուգր
3. աղ
4. լիմոն
5. բնանա քեչափ

հնդիկ էր սարքողը, ափսոս յություբով համ ու հոտ չես առնի...

Մինա
04.07.2014, 22:16
Առանց կատակի սխտորի փոշին շատ ուժեղ չի ,,լսվումՙՙ ու հաճելի համ ա տալիս, Մեֆ ջան:Բաստուրմա անելուց մի քիչ սկզբի համար փորձիր, մենք համենայնդեպս շատ ենք սիրում:Միսն էլ ձեռքերով տրորելու ժամանակ քիչ քիչ զեյթունի ձեթով եմ ,,թրջումՙՙ ձեռքերս , որ խորովելուց միսը չչորանա:

Mephistopheles
04.07.2014, 22:16
Ես նման բան չեմ փորձել, բան չեմ կարա ասեմ, բայց էդ ավանդական խորոված չի լինի ... եսիմ :think

Հ.Գ. Տարատեսակ փոշիները, մի քիչ խորովածին չեն սազում ... սխտորի փոշու մասին, անկեղծ, ընդհանրապես առաջին անգամ եմ լսում ... ռեալ սխտորի փոշի կա՞

կա, ո՞նց չկա…

Մինա
04.07.2014, 22:26
insider ջան, ես ընդհանրապես ավանդական ամեն ինչի հետ մի քիչ, ո՞նց ասեմ , մենք էնքան էլ չենք սիրում իրար: :) Համ էլ ճաշակին ընկեր չկա:

Mephistopheles
04.07.2014, 22:29
Ես Թայի ֆուդ եմ շատ սիրում

Մինա
04.07.2014, 22:37
Ես Թայի ֆուդ եմ շատ սիրում

Կերած չեմ, ձեր տանը երբ պատիվ կտաս, էդ ֆուդից կտաս, էդ էլ ուտեմ ու մեռնեմ :D

Mephistopheles
04.07.2014, 22:55
Կերած չեմ, ձեր տանը երբ պատիվ կտաս, էդ ֆուդից կտաս, էդ էլ ուտեմ ու մեռնեմ :D

Մին, շատ լավն ա… դրանց սոուսները, սպայսերը... խելըռեմ գը… բավականին սոֆիսթիքեյթիդ ա… մի հատ մեր մոտ Սալի Դանգ ռեստորան կա, խելքս իմս չի… մենակ ըդտեղ եմ մինչև վերջ պատվիրածս ուտում…

Mephistopheles
04.07.2014, 23:34
Որ համով չեղավ, հանգիստ քցի վրես... որ շուտ-շուտ շուռ տաս, յուղն էլ կաթալուց, որ կրակ եղավ շշով ջուր պահի կողքդ, որ հանգցնես ու ժամանակին էլ քաշես` չի վառվի, համ էլ միսը սոչնի կմնա: Մենակ տես հարևաներից 911 չզանգեն /ռեալ պատմություն գիտեմ ԱՄՆ-ում խորոված անելու հետ կապված/::)

Ապեր, մոռացա ասեմ… մի քիչ էլ շարդոնե գինի եմ խառնել… եսի՞մ… խելքիս փչեց, արեցի…

insider
04.07.2014, 23:51
Ապեր, մոռացա ասեմ… մի քիչ էլ շարդոնե գինի եմ խառնել… եսի՞մ… խելքիս փչեց, արեցի…

Եկա: Պլույս գինուն քացախ էլ են խառնում ու ըտենց մարինադ ա լինում միսը Մեֆ, տեսել եմ, անում են: Բայց երևի ամեն քացախ չի լինի: Վատ բան չի, Մինայի ասած ճաշակին ընկեր չկա: Ընդհանրապես գինին տապակած մսի հետ ա լավ լինում:

Mephistopheles
04.07.2014, 23:53

հես ա մի 3 ժամից կրակի ու բոցերի մեջ եմ լինելու… կգրեմ…

Mephistopheles
05.07.2014, 03:11
Առանց կատակի սխտորի փոշին շատ ուժեղ չի ,,լսվումՙՙ ու հաճելի համ ա տալիս, Մեֆ ջան:Բաստուրմա անելուց մի քիչ սկզբի համար փորձիր, մենք համենայնդեպս շատ ենք սիրում:Միսն էլ ձեռքերով տրորելու ժամանակ քիչ քիչ զեյթունի ձեթով եմ ,,թրջումՙՙ ձեռքերս , որ խորովելուց միսը չչորանա:

էդ էլ եմ փորձելու… հարուստ ա երևում…

Ariadna
05.07.2014, 13:21
Ես էլ խորովածին սամիթ չէի լսել, ռեհան, դաղձ, անանուխ (նանա), ծիտրոն անում ենք, բայց սամիթ հեչ չենք արել։

keyboard
05.07.2014, 14:24
Խորովածը, իսկական խորովածը նկատի ունեմ. աղ, սոխ, կարմիր-սև բիբար, շատ քիչ, ջերմուկը լցնում եք վրան ու խառնում, հնարավորինս որ լավ հունցվի, մնացած ջուրը թափում եք ու մի քանի ժամ թողնում:
Հետո նոր խորովում:
Էս բաղադրատոմսերը կարդում եմ ու մտածում, տենաս էդքանի հետ էլ միս խի են խառնում վաբշե :think