Դիտել ողջ տարբերակը : Ժողովրդական երգիչ
Հայկական հեռուստատեսության պատմության մեջ «Շանթի» անունը կգրվի որպես այս ֆորմատի երաժշտական ծրագիր կազմակերպած առաջին հեռուստաալիք: Երկու քիչ թե շատ հաջողված «Հայսուպերսթար»-երից հետո, «Շանթը» որոշել է մի քիչ ձևափոխել ծրագրի երաժշտական կողմը՝ փոփ ուղղվածությունը փոխելով ժողովրդականի: Թողնելով տարօրինակության մասին մտքերը (կարդալ http://www.akumb.am/showthread.php?t=12249), ասեմ, որ ես մեծ հետաքրքրությամբ կդիտեի այս ծրագիրը: Նամանավանդ, եթե «ժողովրդական» երգը չփչացվի տարատեսակ նվնվոցով ու մուղամներով:
Աշխատանքներ եթերում և եթերից դուրս. սևեռված հայացքներ, անվստահ դեմքեր, առաջին քայլեր, հետաքրքիր դիմախաղ, լարված պայքար, պայքար դեպի հաղթանակ...
Հաղթանակ, որ նրանց կպարգևի «ժողովրդական երգչի» պատվավոր կոչում.
Պատրաստ են, արդյոք, նրանք:
Դատեք ինքներդ` դիտելով նախագծի օրագրերը ամեն երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ.ժամը 23.00-ին «Շանթ»-ի եթերում:
http://shant-tv.com/program.php?id=440
մի անգամ տեսել եմ հեռուստատեսությունով , շատ լավ է որ ուշադրություն են ցուցաբերում այն երիտասարդներին որոնք երգում են ժողով րդական երգեր :)
Դուրս չի գալիս այս ծրագիրը: Չեմ նայում:
Որքանով որ կողքից պատահաբար նայելով նկատել եմ, բավականին լավ կատարողներ կան։ «Հայ Սուփերսթարում» ավելի թույլ էին։ Դե դա բնական է, որովհետև այս դեպքում հայկական ժողովրդական երգեր են երգվում։ Ժողովրդական երգերը հենց նաև նրանով են ժողովրդական, որ ամեն օր բերնեբերան երգվելով մշակվում են ու առավել հարազատ են դառնում ժողովրդին։
Ժողովրդական երաժշտությունը զարգացնելու առումով լավ նախագիծ է։ Չնածած գրեթե չեմ նայում, այդ պատճառով չգիտեմ, թե ինչքանով են լավ իրականացվել։
Ժողովուրդ իսկ էս նախագծի երգերը մի ձև հնարավոր ա քաշել, թե սաղ իրավունքները պաշտպանված են
Նաիրուհի
17.09.2012, 11:36
Ակումբի պասիվանալը, Ակումբում իմ պասիվանալն ու Երևանում համարյա չգտնվելս են պատճառը, որ միայն եզրափակիչ համեգից հետո եմ գրառում կատարում «Ժողովրդական երգիչ 3» նախագծի մասին, թեև շունչս պահած հետևել եմ։ :pardon
Նախագծի 3-րդ եթերաշրջանի եզրափակիչ փուլ անցած 14 մասնակիցներից մնացել են երկուսը՝ Պետրոս Պետրոսյանը և Մավր Մկրտչյանը, ովքեր պայքարում են հաղթանակի համար։
Պետրոս Պետրոսյան, 21 տարեկան, ք. Գյումրի:
Սովորել է Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի վոկալ բաժնում: 2003 թ.–ին, ընդգրկվելով «Նոր անուններ» խմբում, հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ և Թուրքիա:
Մավր Մկրտչյան, 22 տարեկան, Ջավախք, Ախալքալաքի շրջան, գյուղ Մերենիա
2008թ.-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` վոկալ-տեսական ֆակուլտետի "խմբավարություն" բաժին: Հաջորդ տարի որպես համատեղություն` նույն ֆակուլտետի "կոմպոզիցիա" բաժին: 2012թ. փետրվարից ընդունվել է աշխատանքի Հայաստանի պետական կամերային երգչախմբում:Այս տարի կարմիր դիպլոմով ավարտել է խմբավարության բաժինը՝ որպես բակալավր:
Քանի որ Ակումբում մեծ մասը հեռուստացույց գրեթե չի դիտում, կտեղադրեմ Մավրի և Պետրոսի վերջին համերգային կատարումները։ Կարծում եմ, որ լսելու արժանի են :)
Պետրոս Պետրոսյան-Աշխարհս մե փանջարա է (Սայաթ-Նովա)
http://www.youtube.com/watch?v=jm_ENnZXzi4
Մավր Մկրտչյան-Դարդ մի անի (Սայաթ-Նովա)
http://www.youtube.com/watch?v=r89d0W1SIb4
Երկրորդ կատարումների համար ընտրվել են մասնակիցների՝ նախագծի ընթացքում կատարած երգերից։
Պետրոս Պետրոսյան-Ով սուրբ մայրեր (Աշուղ Աշոտ)
http://www.youtube.com/watch?v=Q9Ds6edwcws
Մավր Մկրտչյան-Էյ, հոգի ջան (երժ.՝ Արամ Մերանգուլյան, խոսք՝ Նիզամի)
http://www.youtube.com/watch?v=kwvuuqkszCQ
Պետրոս Պետրոսյան-Հարուստ էիր, սնանկացար (Աշուղ Շերամ)
http://www.youtube.com/watch?v=PXrbhrdl8eE
Մավր Մկրտչյան-Հայ աղջիկ (Աշուղ Ծովյան)
http://www.youtube.com/watch?v=WGFoIKbkd8U
Եթե լսելուց հետո մեկնումեկի օգտին քվեարկելու ցանկություն ունեցաք՝ այցելեք «Շանթի» (http://www.shanttv.am/am/programs/joxovrdakan-ergich3/voting_rules/) կայքը և ծանոթացեք քվեարկության պայմաններին։ Կայքում կարող եք նաև անվճար քվեարկել։
Պետրոս Պետրոսյան-01
Մավր Մկրտչյան-02