PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչու՞ են քչանում ամուսնությունները

Մելիք
27.08.2006, 19:21
Ամուսնությունների թիվը քչանում է, որովհետև.
փաստը մնում է փաստ, որ գնալով ավելի է նվազում ամուսնությունների թիվը և ավելի են աճում բաժանությունները, այդ տեղից կարելի է հետևություն անել, որ գնալով ավել ու ավելի է կրճատվում սիրահարվողների թիվը, եթե այսպես շարունակվի, միգուցե մի օր իսկական սեր հասկացություն չլինի:(
համաձայն ե՞ք:

docart
27.08.2006, 19:42
ամուսնությունները քչանում են, քանի որ մարդկանց սոցիալական վիճակը լավ չի. Հիմա երտասարդերը ձգտում են ապրել առանձին, իսկ առանձին բնակարան գնելը կամ նույնիսկ վարձակալելը լուրջ գումարների հետ է կապված: Մյուս կարևոր փաստը այն է, որ երիտասարդները ձգտում են կայանալ , կյանքում իրենց տեղը գտնել, կարիերայի համար են շատ ժամանակ ու լուրջ գումարներ ծախսում: Սեռական հարաբերություններն էլ դարձել են ավելի հասանելի: Բացի դրանից ապրում ենք մի պետության մեջ, որտեղ երաշխիք չունես վաղվա օրվա համար, ուր մնաց ընտանիք կազմես, ու այդ պատասխանատու հոգսը վերցնես քո վրա:

Lionne_en_Chasse
27.08.2006, 22:53
Համաձայն եմ docart-ի հետ: Հիմիկվա սերունդի աշխարհայացքներն ու մտածելակեպրը շատ են փոխվել: Եթե առաջ ընդունված էր , որ 17 տարեկան աղջկան շուտ ամուսնացնեին (քանի հնարավորություն կա, որ հանկարծ 20-ում "տանը չմնա") , ապա հիմա աղջիները ձգտում են սովորել, աշխատել, հասունանալ, կյանք տեսնել ... հետո նոր ամուսնանալ:
Նույն էլ տղաների մեծամասնությունը . էլ չեն ցանակնում ամուսնանալ տատիկի կամ մայրիկի հավանած ներքևի հարևանի եփող-թափող, անող-դնող , տնարար, համեստ աղջկա հետ: Իհարկե աղջկա համար այդ բոլոր հատկությունները գովելի են, բայց միայն դրա համար չէ, որ պիտի ամուսնանան և մինչ ամուսնանալը նախ և առաջ պետք է ինքնահաստատվել կյանքում : Հիմա ափալ-թափալ չեն ամուսնանանում, շփվում են, մտերմանում իրար հետ, մեկը մյուսին ճանաչում... վերջապես ամեն պատահածի հետ չես կարող կյանքդ կապել
Իմ նկատելով հենց էս մտածելակերպով են շարժվում հիմիկվա հայ երիտասարդությունը: Բացի այդ (docart-ն արդեն նշեց), հիմա սեռական հարաբերությունները շատ ավելի հասանելի են դարձել, իսկ ոչ վաղ անցյալում շատրեն ամուսնանում էին զուտ սեռական պահնջմուքները բավարարելու համար
Էլ չեմ ասում ֆինանսական պրոբլեմների մասին... պատճառները շատ են...

Riddle
28.08.2006, 09:47
Իսկ ես չէի ասի, թե քչանում են:

Vaho
28.08.2006, 11:55
Բայց ընդակառակը էս վերջին տարիներում ամուսնությունների թիվը աճել է,:nono մ՞իթե դուք չեք նկատել դա: Ամուսնությունների թիվը կրճատվել էր 88-ից հետո մինչև երեվի 2000 թվականը,իսկ դրանից հետո,նամանավանդ էս վերջերս ամուս. ի թիվը լավ աճել է::good

Սահակ
28.08.2006, 15:32
Համաձայն եմ docart-ի հետ: Հիմիկվա սերունդի աշխարհայացքներն ու մտածելակեպրը շատ են փոխվել: Եթե առաջ ընդունված էր , որ 17 տարեկան աղջկան շուտ ամուսնացնեին (քանի հնարավորություն կա, որ հանկարծ 20-ում "տանը չմնա"), ապա հիմա աղջիները ձգտում են սովորել, աշխատել, հասունանալ, կյանք տեսնել ... հետո նոր ամուսնանալ:
Ուշ ամուսնանալը ամուսնությունների քանակի վրա չի ազդում։

Սահակ
28.08.2006, 16:00
Ամուսնությունների թիվը քչանում է ...
Ամուսնությունների թիվը չի քչանում։ Ամուսնությունների թիվը շատանում է։

1000 բնակչի հաշվով ամուսնությունների թիվը՝
2000 թ. = 3.4
2001 թ. = 3.8
2002 թ. = 4.3
2003 թ. = 4.8
2004 թ. = 5.3
http://www.armstat.am/StatData/taregirq_05/taregirq_05_4.pdf

2005 թ. վիճակագրությունը չեմ գտել, բայց պարզ երևում է որ 2005 և 2006-ին ամուսնությունները էլ ավելի շատ կլինեն։

Հետաքրքիր է ի՞նչ են հիմա ասելու docsite-ը ու ArmLionne-ը։

John
28.08.2006, 16:09
docsite-ը ։ Docart-ը
Շատ ավելի լավ, որ ամուսնությունները շատանում են…

Lionne_en_Chasse
28.08.2006, 18:05
Ուշ ամուսնանալը ամուսնությունների քանակի վրա չի ազդում։

Իհարկե :)
Ազդում է որակի վրա
Եթե ուշադիր կարդաիք իմ գրառումը, կնկատեիք որ ես ամուսնությունների քանակի մասին հավանական ոչինչ չեմ ասել: Չեմ էլ կարող ասել, քանի որ Հայաստանում չեմ բնակվում:

Հետաքրքիր է ի՞նչ են հիմա ասելու docsite-ը ու ArmLionne-ը։
Կոնկրետ Arm_Lionne-ը շատ ուրախ է այդ տվյալաների համար ;)

Իսկ ի՞նչ կասեք բաժանությունների համար:

Sergey
28.08.2006, 22:19
Ամուսնությունների թիվը չի քչանում։ Ամուսնությունների թիվը շատանում է։

1000 բնակչի հաշվով ամուսնությունների թիվը՝
2000 թ. = 3.4
2001 թ. = 3.8
2002 թ. = 4.3
2003 թ. = 4.8
2004 թ. = 5.3
http://www.armstat.am/StatData/taregirq_05/taregirq_05_4.pdf
2005 թ. վիճակագրությունը չեմ գտել, բայց պարզ երևում է որ 2005 և 2006-ին ամուսնությունները էլ ավելի շատ կլինեն։
Հետաքրքիր է ի՞նչ են հիմա ասելու docsite-ը ու ArmLionne-ը։

Նախ ոչինչ էլ պարզ չի երևում, երկրորդն էլ ամուսնությունների թվի աճը հիմնականում դիտարկվում է ծնելիության աճի կոնտեքստում, իսկ Հայաստանի բնակչության բնական աճը մնում է բացասական, որքան ինձ է հայտնի։
Չնայած ճիշտ եք ասում, երկու շաբաթ առաջ նույն օրը երկու ընկերներիս հարսանիքներն էր :)

Bonita
28.08.2006, 22:58
Իմ կարծիքով գնալով շատանում են ամուսնությունները...:)
Շա~ատ եմ սիրում հարսանիքներ...հատկապես երբ հարսնաքուր եմ:oy ...

Artgeo
28.08.2006, 23:47
Նախ ոչինչ էլ պարզ չի երևում, երկրորդն էլ ամուսնությունների թվի աճը հիմնականում դիտարկվում է ծնելիության աճի կոնտեքստում, իսկ Հայաստանի բնակչության բնական աճը մնում է բացասական, որքան ինձ է հայտնի։
Չնայած ճիշտ եք ասում, երկու շաբաթ առաջ նույն օրը երկու ընկերներիս հարսանիքներն էր :)
Հարսանիքների քանակի աճը չի նշանակում ամուսնությունների քանակի աճ: Հարսանիքների քանակի աճը ունի իր պատճառները: Նախ կա մի փոքրիկ զանգված, որը իրոք փող ունի (այստեղ չխոսենք այդ փողի աղբյուրների մասին), մյուս մասը ցանկանալով հետ չմնալ առաջիններից (բարոյահոգեբանական բավականություն և հասարակական որոշակի կարգավիճակ ստանալու/պահպանելու համար) առաջիններից պարտքով վերցրած փողով է անում հարսանիք: Այստեղից էլ ստեղծվում է իլյուզիա, որ Հայաստանում ամուսնությունների քանակը շատացել է:
Ինչ վերաբերվում է վիճակագրությանը, ապա ես դրան մեղմ ասած չեմ հավատում, քանի որ նույն վիճակագրական տվյալներով Հայաստանի բյուջեն տարեցտարի աճի նոր ռեկորդեր է սահմանում, իսկ ինֆլյացիան նույն վիճակագրույամբ այնքան չնչին է (մեկ-մեկ էլ նույնիսկ բացասական), որ խոսելն անգամ ավելորդ է:

docart
29.08.2006, 02:16
հնարավոր է , որ բացարձակ հաշվով ամուսնությունների քանակը աճել է, բայց ես ել ունեմ իմ փաստերը: Ավելի ուշ տարիքում ամուսնանալու հետ կապված 20-50 տարեկան կանանց և աղջիկների 50 տոկոսը ամուսնացած չէ: այսինքն բնակչության շատ մեծ զանգված չի մասնակցում վերարտադրողական պրոցեսին: Իսկ ինչ վերաբերվում է ծնելիությանը, Հայաստանը դեռ չի հասել նույնիսկ 1988թ ծնելիության 50 տոկոսին: Ու չի ել հասնի, որովհետև նույնիսկ սոցիալապես ամենաապահով ընտանիք 2 երեխայից ավել չի ձգտում ունենալ: Իսկ բնակչության աճի համար միջին ծնելիությունը պետք է կազմի 2.15 երեխա մեկ ընտանիքում: Եթե սրան ավելացնենք նաև միգրացիան, ապա պարզ կլիննի թե Հայաստանի բնակչության աճը դրական է թե բացասական: Իսկ ինչու չեք ուզում գրել նաև ամուսնալուծությունների աճի ստատիստիկան???

Ուլուանա
29.08.2006, 06:23
Հարսանիքների քանակի աճը չի նշանակում ամուսնությունների քանակի աճ: Հարսանիքների քանակի աճը ունի իր պատճառները: Նախ կա մի փոքրիկ զանգված, որը իրոք փող ունի (այստեղ չխոսենք այդ փողի աղբյուրների մասին), մյուս մասը ցանկանալով հետ չմնալ առաջիններից (բարոյահոգեբանական բավականություն և հասարակական որոշակի կարգավիճակ ստանալու/պահպանելու համար) առաջիններից պարտքով վերցրած փողով է անում հարսանիք: Այստեղից էլ ստեղծվում է իլյուզիա, որ Հայաստանում ամուսնությունների քանակը շատացել է:
Այսինքն՝ ուզում ես ասել, որ հնարավոր է հարսանիք անել՝ առանց ամուսնանալու՞:o հակառակը լսել էի, բայց որ հարսանիք անեն, ու արարողությունից հետո հարսն ու փեսան ամեն մեկը գնա իր հոր տուն ու շարունակի ապրել առանձին, այսինքն՝ չամուսնացած... այ էդ մեկը չէի լսել...:think

Ինչ վերաբերվում է վիճակագրությանը, ապա ես դրան մեղմ ասած չեմ հավատում, քանի որ նույն վիճակագրական տվյալներով Հայաստանի բյուջեն տարեցտարի աճի նոր ռեկորդեր է սահմանում, իսկ ինֆլյացիան նույն վիճակագրույամբ այնքան չնչին է (մեկ-մեկ էլ նույնիսկ բացասական), որ խոսելն անգամ ավելորդ է:
Սրա դեմ ոչինչ չունեմ ասելու, համաձայն եմ, բայց հարսանիքների վերաբերյալ քո բերած օրինակի մեջ, կներես, տրամաբանություն չեմ տեսնում...:think

Artgeo
29.08.2006, 12:28
Այսինքն՝ ուզում ես ասել, որ հնարավոր է հարսանիք անել՝ առանց ամուսնանալու՞:o
Ոչ, ասում եմ, որ առաջ հարսանիք չէին անում, բայց ամուսնանում էին, իսկ հիմա… Նորից կարդա գրածս

Սահակ
29.08.2006, 13:14
Իսկ ինչու չեք ուզում գրել նաև ամուսնալուծությունների աճի ստատիստիկան???
Այդ թեմայի վերնագիրն է «Ինչո՞ւ են քչանում ամուսնությունները»։

1000 բնակչի հաշվով ամուսնալուծությունների վիճակագրությունը՝
2000 թ. 0.4
2001 թ. 0.6
2002 թ. 0.5
2003 թ. 0.6
2004 թ. 0.6

Արշակ
29.08.2006, 14:41
1000 բնակչի հաշվով ամուսնալուծությունների վիճակագրությունը՝
2000 թ. 0.4
2001 թ. 0.6
2002 թ. 0.5
2003 թ. 0.6
2004 թ. 0.6 0.6-թիվն ի՞նչն է արտահայտում։

Սահակ
29.08.2006, 18:32
0.6-թիվն ի՞նչն է արտահայտում։
Որ հազար հոգուց տարեկան 0.6-ը բաժանվուն են։ Ուրիշ խոսքերով՝ տաս հազար հոգուց տարեկան 6 ամուսնալուծություն է լինում։

Արշակ
29.08.2006, 21:33
1000 ամուսնացածների՞ց, թե՞ ընդհանրապես 1000 բնակչից։

Սահակ
29.08.2006, 22:39
1000 ամուսնացածների՞ց, թե՞ ընդհանրապես 1000 բնակչից։
Ճիշտն ասած չեմ իմանում։

Tigana
22.01.2008, 23:18
Շատ պարզ ու կարճ պատասխան`որովհետև շատանում են (կներեք չգիտեմ ինչ գրեմ) դուրս ընկածները:
Այդպես չէ?

Amaru
22.01.2008, 23:28
լոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ

Այդպես չէ? :D

չէ

anslov
13.11.2017, 06:19
Ազատական-Լիբերալները նվաճելով իրենց անհրաժեշտ Ազատությունը, ձգտում են սահմանափակել բոլորի Ազատությունները:
Ու դա նրանց հիմնականում հաջողվում է:
Ու գնալով ավելի աբսուրդ Սահմանափակումենրի են հանգում:
"կոմունիստերը" հասան նրան, որ գյուղացուն արգելում էին "ինքնագլուխ՛ հողը վարել, իսկ ժամանակակից լիբերալները արգելում են սեփական երեխային "ինքանգլուխ" դաստիրակել:
...
էսքանից հետո բնական է, որ շատ քիչ մարդ կուզենա ամուսնանալով դառնալ պոտենցիալ /շատ մեծ պոտենցիալով/ հանցագործ

One_Way_Ticket
13.11.2017, 08:13
Լիբերալ հասարակությունում ամուսնությունը առանձնապես իմաստ չունի։
Ոչ ոք չի խանգարում զույգին միասին ապրել, երեխաներ ունենալ ու մեծացնել։ Ավստրալիայում de facto relationship-ը օրենքի առաջ ունի գրեթե նույն պարտավորություններն ու իրավունքները, ինչ գրանցված ամուսնությունը։

IVI Art
13.11.2017, 10:32
Ոչ քչանալու, այլ պահպանելու մասին իմ գուցե և անկարևոր տեսակետը ներկայացնեմ:
Պամիմո վսեվո, թվացյալ ու կարևոր արժեքների հետ մեկտեղ արժե նշել դաստիարակության մասին: Ընտանիքի հետ կապվածության մասին: Հարգանքի կշռաչափի մասին: Այն երիտասարդը, որը չունի արժանի պլատֆորմ՝ իր որոշումներն ու քայլերը ենթագիտակցորեն սինխրոնիզացիա անելու այն ամենի հետ, ինչը կապում է ծնողների, արմատների, մի խոսքով՝ գործող ավանդույթների հետ, չեմ կարծում որ ի վիճակի կլինի ֆորսմաժորային իրավիճակներում պահպանել իր սեփական ընտանիքի ներքին հավասարակշռությունը:
Սոցիալական բաների մասին եք խոսում, կարդացի, բայց, հավատացեք, դա էլ ինչ որ կլյուչեվոյ դեր չի խաղում, եթե ամուսինները չունեն ԸՆԴՀԱՆՈՒՐ տեսլական (vision).

Ամուսնությունները իհարկե կքչանան, կարժեզրկվեն, եթե ընտանիք կազմողներին ի վերուստ չի ներարկվել արժեվորելու կարևորությունը:

StrangeLittleGirl
13.11.2017, 10:45

Ջոնաթան Սաֆրան Ֆոերը՝ իմ սիրած գրողներից մեկը, իր վերջին գիրքը նվիրել ա հենց ամուսնալուծությանը։ Ամբողջ 600 էջ պատմվում ա էն մասին, թե ոնց ա մի սիրող (!) զույգի ամուսնություն քանդվում։ Ինքն էդ գիրքը գրել ա իր սեփական ամուսնալուծության փորձի հիման վրա։ Ու որ հարցազրույցներում հարցնում են իրեն էդ մասին, ասում ա՝ ամուսնալուծությունը տեղի ունենում ա, որովհետև գիտես՝ էդ ընտրությունն ունես։

anslov
13.11.2017, 15:46
Լիբերալ հասարակությունում ամուսնությունը առանձնապես իմաստ չունի։
Ոչ ոք չի խանգարում զույգին միասին ապրել, երեխաներ ունենալ ու մեծացնել։ Ավստրալիայում de facto relationship-ը օրենքի առաջ ունի գրեթե նույն պարտավորություններն ու իրավունքները, ինչ գրանցված ամուսնությունը։
Բացարձակ չհասկացա, թե ինչ ես ուզում քո գրածով ասել:
Եթե ունեն նույն պարտավորությունները ու իրավունքները, ապա գրածիտ իմա՞ստը որն է, որ եկեղեցի չեն գնու՞մ, թե "զագս" չեն ընկնում, թե չեն ուտում խմում ու ֆոտոսեսիա անում:
Իսկ արդյո՞ք խոսքը էտ պրոցեսների մասին էր ու քո համար ամուսնությունը սկսվում ու ավարտվում ա դրանով

One_Way_Ticket
13.11.2017, 16:10

Էդ բոլորը ու ոչ միայն։ Ամուսնությունը շատ կոնկրետ սահմանված բան է։ Կիսով չափ ամուսնացած չեն լինում․ երկու հոգի կամ ամուսնացած են, կամ չեն։ Ու եթե թեմայի վերնագիրը ասում է "ամուսնություններ", ես հասկանում եմ ամուսնություններ։ Ու արտահայտում եմ եմ իմ կարծիքը, թե ինչու են քչացել։