PDA

Դիտել ողջ տարբերակը : Համազգային Աստղ



Artgeo
30.07.2007, 11:22
[Լիրիկական զեղում, կարող եք չկարդալ] Սովորաբար հուլիսի վերջերից հեռուստաալիքները մեկը մյուսի հետևից անցնում են աշխատանքի ամառային «լայթոտ» տարբերակին: Լրագրողներն ու ալիքների աշխատակիցները մեկը մյուսի հետևից գնում են հանգստանալու, իսկ եթերում սկսվում է տարվա ընթացքում եթերում հայտնված լավագույն ծրագրերը: Եվ այսպես մինչև սեպտեմբեր-սեպտեմբերի կեսեր-վերջ:
Ինչպես միշտ տարօրինակ ու անհասկանալի է հայկական հեռուստատեսությունը: Այս անգամ զարմացնում է «Արմենիա TV»-ին: :խիստ զարմացած սմայլիկ Ամառվա այս շոգ ու ալարկոտ օրերին նրանք սկսել են նոր նախագաիծ: [/Լիրիկական զեղում, կարող եք չկարդալ]

Մեջբերեմ նախագծի կայքից
Աստղերը ծնվում են հազար տարին մեկ:
Սակայն պատահում են բացառիկ դեպքեր, երբ մի քանի ամսում Ձեր աչքի առջև կարող է ծնվել միանգամից աստղային միգամածություն: Դա միայն այն դեպքում, եթե երկնակամարը Արմենիա TV-ի եթերն է, իսկ աստղերով զբաղվում է Tata production-ը:

Բացարձակապես նոր նախագիծ, որի անվանումը համապատասխանում է էությանը: Համազգային, քանի որ մասնակիցներն ընտրվելու են ողջ աշխարհում բնակվող ազգությամբ հայ շնորհալի երիտասարդներից: Իսկ` Աստղ, քանի որ այդ երիտասարդները Ձեր աչքի առջև աստիճանաբար վերածվելու են աստղերի:

Նախագծի առաջին փուլը իրականացվելու է 2007 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում: 18-ից բարձր ազգությամբ հայ 16 երիտասարդներ ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում հանդիսատեսի աչքի առջև աստիճանաբար վերածվելու են աստղերի: Գրվում են բացարձակապես նոր երգեր` նոր բառերով և նոր գործիքավորումներով:
http://www.armstar.am/

kiki
30.07.2007, 21:18
ոնց եմ հոգնել էս տեսակ հիամրություններից...տեսնես իրանք չե՞ն հոգնել նույն բանը հորինելով ու ցույց տալով բոլոր ալիքներով...

Ֆուտբոլասեր
01.08.2007, 16:48
Հիմա, որ ասեմ էլի կասեն քննադատումա:
Հայաստանում աստղ դառնալը շատ հեշտա ու հենց միայն այդքանով աստղ հայտնաբերող բոլոր հաղորդումները դառնում են անիմաստ:

Մի հատ տեսհոլովակ ես նկարում, հեռուստատեսությունները մի 2ամիս լավ ռասկրուտկա են անում ու հերթական աստղ պատրաստա:

Կարամ մի հատ էլ գաղափար տամ մեր հեռուստատեսություններին:
Թող ֆուտբոլային աստղեր հայտնաբերեն:
Աշխարհում տենց բաներ անում են: Ֆուտբոլային ռեալիտի-շոու
Հավաքում են տաղանդավոր պատանիներ իրանց ամիսներ շարունակ պարապացնում են ու լավագույններին առաջարկում են պրոֆեսիոնալ ակումբներին:

Մեկա մեր երգի աստղերին միջազգային ասպարեզում լուրջ հաջողություն չի սպառնում:
Իսկ ներսում ինչ տարբերություն, թե քանի հոգիյա Ջիանի-ում երգում?

kiki
01.08.2007, 22:57
ի՞նչ աստղ է...Հայաստանում ինչի ա՞ստղ կա...երկու հատ տեսահոլովակ նկարահանելն ու երկու երգ կիսաագռավային ձայնով երգելը դեռ աստղ ոչ մեկին չի դարձրել , ոչ Հայաստանում, ոչ էլ որևէ այլ տեղ...իսկ Հայաստանում էս պահին ոչ մի աստղ էլ հաստատ չկա...

հ.գ. ֆուտբոլային աստղերի շույի համար ես էլ ուրախ կլինեյի, բայց դա դժվար ու աշխատանք պահանջող գործ է, այդ պատճառով էլ ոչ մեկը Հայստանում դրանով չի զբաղվի, ավելի հեշտ է երկու կառկառի երգ երգել սովորեցնել, քան ֆուտբոլային աստղ հայտնաբերել...ո՞վ գլուխ կդնի նամն բանի հետ...

asho
10.08.2007, 16:09
Անկապ ծրագիր ա: Մենակ այսքանը կարամ ասեմ:

Angelina
10.08.2007, 16:30
Կասեմ միայն այն, որ ինչքան երգիչներ ու երգչուհիներ ենք ունենալու, հերիք է էլի: Ուրիշ մասնագետներ չեն ուզու՞մ, պատրաստեն չեմ հասկանում::think

Արշակ
10.08.2007, 16:33
Կասեմ միայն այն, որ ինչքան երգիչներ ու երգչուհիներ ենք ունենալու, հերիք է էլի: Ուրիշ մասնագետներ չեն ուզու՞մ, պատրաստեն չեմ հասկանում::think
Հա, ճիշտ է, կարելի է նոր շոու ստեղծել. «Համազգային Սվառշիկ»։ :hands

Universe
11.08.2007, 01:20
Հա, ճիշտ է, կարելի է նոր շոու ստեղծել. «Համազգային Սվառշիկ»։

Ինչի՞, մեր երգիչներն էլ են կարգին սվառկա անում Արշակ ջան:) : Իմ կարծիքով Իրենց անընդմեջ կրկնվող երգերն արդեն բոլորի ուղեղները վաղու՜ց «սվառկա» են արել: :lol

իսկ արդեն «Համազգային Սվառշիկ» շոույի ժամանակ կարելի է առանձնացնել հետեւյալ նոմինացիաները.:)

1. Համազգային «ՓՈՓ Սվառչիկ»
2. Համազգային «ՌԵՊ Սվառչիկ»
3. Համազգային «ՌՈՔ Սվառչիկ»
4. Համազգային «ԿԼԱՍԻԿ Սվառչիկ» :lol
5. Եւ ի վերջո՝ «ՍՎԱՌՉԻԿ» :lol

Իսկ «համազգային աստղ» նախագիծն իրոք ինչ-որ բանով չի տարբերվում մնացած նմանատիպ շոուներից: Ինչեւէ , սա իմ կարծիքն էր: Լա՛վ մնացեք, առո՛ղջ եղեք: :)

kiki
12.08.2007, 17:35
Մոդերատորական. Ժողովուրդ ջան, թեմայից չենք շեղվում...;)

Mari
01.09.2007, 18:26
Չէի նայում, բայց հենց իմացա, որ Վարդան Բադալյանն էլ է մասնակցում, սկսեցի նայել/երեկ չէ առաջին օրվանից եմ սկսել նայել/: Շատ լավ ձայն ունի:love