Artgeo
30.07.2007, 11:22
[Լիրիկական զեղում, կարող եք չկարդալ] Սովորաբար հուլիսի վերջերից հեռուստաալիքները մեկը մյուսի հետևից անցնում են աշխատանքի ամառային «լայթոտ» տարբերակին: Լրագրողներն ու ալիքների աշխատակիցները մեկը մյուսի հետևից գնում են հանգստանալու, իսկ եթերում սկսվում է տարվա ընթացքում եթերում հայտնված լավագույն ծրագրերը: Եվ այսպես մինչև սեպտեմբեր-սեպտեմբերի կեսեր-վերջ:
Ինչպես միշտ տարօրինակ ու անհասկանալի է հայկական հեռուստատեսությունը: Այս անգամ զարմացնում է «Արմենիա TV»-ին: :խիստ զարմացած սմայլիկ Ամառվա այս շոգ ու ալարկոտ օրերին նրանք սկսել են նոր նախագաիծ: [/Լիրիկական զեղում, կարող եք չկարդալ]
Մեջբերեմ նախագծի կայքից
Աստղերը ծնվում են հազար տարին մեկ:
Սակայն պատահում են բացառիկ դեպքեր, երբ մի քանի ամսում Ձեր աչքի առջև կարող է ծնվել միանգամից աստղային միգամածություն: Դա միայն այն դեպքում, եթե երկնակամարը Արմենիա TV-ի եթերն է, իսկ աստղերով զբաղվում է Tata production-ը:
Բացարձակապես նոր նախագիծ, որի անվանումը համապատասխանում է էությանը: Համազգային, քանի որ մասնակիցներն ընտրվելու են ողջ աշխարհում բնակվող ազգությամբ հայ շնորհալի երիտասարդներից: Իսկ` Աստղ, քանի որ այդ երիտասարդները Ձեր աչքի առջև աստիճանաբար վերածվելու են աստղերի:
Նախագծի առաջին փուլը իրականացվելու է 2007 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում: 18-ից բարձր ազգությամբ հայ 16 երիտասարդներ ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում հանդիսատեսի աչքի առջև աստիճանաբար վերածվելու են աստղերի: Գրվում են բացարձակապես նոր երգեր` նոր բառերով և նոր գործիքավորումներով:
http://www.armstar.am/