PDA

Դիտել ողջ տարբերակը : Երաժշտություն բաժնի մասին



Chuk
29.07.2007, 19:10
Հարգելի ակումբցիներ, այստեղ ցանկանում եմ լսել Ձեր կարծիքը երաժշտություն բաժնի զարգացման վերաբերյալ: Օրինակ ի՞նչ եք կարծում, իմաստավորված է ավելացնել երաժշտության որոշ ճյուղերին վերաբերվող ենթաբաժիններ, ո՞վ կարող է դրանք ղեկավել, ակտիվացնել ընդհանուր բաժնի քննարկումները, դարձնել առավել լուրջ, առավել հետաքրքիր: Ուրիշ ի՞նչ նորամուծություններ կարելի է մտցնել այդ բաժնում:

Արշակ
30.07.2007, 08:52
Առանձին երաժշտական ճյուղերին նվիրված ենթաբաժիններ բացելը սխալ եմ կարծում։

StrangeLittleGirl
30.07.2007, 10:16
Առանձին երաժշտական ճյուղերին նվիրված ենթաբաժիններ բացելը սխալ եմ կարծում։
Ես էլ
Սկի եղածը կարգին չի աշխատում, ու՜ր մնաց առանձին ճյուղերին նվիրված ենթաբաժիններ: Երբ բաժինն այնքան մեծ կլինի, որ, ասենք, ամեն օր մի 10 հատ ռոքին նվիրված թեմա կբացվի, մի 15 հատ՝ ռաբիզին, ապա այդ դեպքում կարելի է մտածել: