PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ստեղծագործողի անկյուն» բաժնի մոդերատորներ



Chuk
29.07.2007, 19:07
«Ստեղծագործողի անկյուն» բաժնում, կապված ներկայիս մոդերատորների ակումբ հազվադեպ մտնելու հետ, անհրաժեշտ են նոր մոդերատորներ:

Ներկայացրեք այստեղ Ձեր թեկնածուներին, հիմնավորելով թե ինչու եք համարում, որ այդ բաժնում լավ մոդերատոր կլինեն: Կարող եք նաև ինքնաառաջադրվել: Հաջորդ շաբաթ կդիտարկվեն թեկնածություններն ու ամենայն հավանականությամբ կանցկացվի քվեարկության:

Դե ինչ, սպասում ենք Ձեր առաջարկներին:

Amaru
29.07.2007, 19:26
Իմ կարծիքով՝ Լիլիթը՝ Impression-ը, լավ մոդեր կլիներ... Դե ինքը ակումբի լավագույն ստեղծագործողներից ա, Ակումբ էլ ոնց-որ հաճախակի ա մտնում... :)

Guest
29.07.2007, 19:29
Ես կարծում եմ, որ «Ստեղծագործողի անկյուն» բաժնի մոդերատոր կարող է նշանակվել Philosopher-ը: Նա չի ստեղծագործում և նույն ժամանակ երևի ամենաշատն է կարդում նմացածի ստեղծագործությունները և կարողանում է լիարժեք և հիմնովի, օբյեկտիկ կարծիք կազմել այս կամ այն ստեղծագործության մասին: Չսեղծագործելը նրան շատ ա օգնում այս հարցում:
Նաև նշեմ, որ հավանական եմ համարում Բյուրակնի և Impression-ի կանդիդատուևաները, ուստի ասեմ, որ կատեգորիկ դեմ եմ նրանց տեսնելուն իբրև այդ բաժինների մոդերատոր: Բյուրակնը ծայրահեղ սուբյեկտիվ է այդ հարցում իսկ impressin-ը շատ տաղանդավոր է, որ փչացնի իր ճաշակը ուրիշների ստեղծագործությունները կարդալուց, նաև Բյուրի ազդեցությունը դեռ կմնա այդ դեպքում:)

Selene
29.07.2007, 19:30
Ես առաջակում եմ Մանոնի թեկնածությունը, ստեղծագործելու առումով՝ չգիտեմ, բայց որ նա կլինի օբյեկտիվ, վստահ եմ:), նաև Ուլուանան, չէ-որ նա առանձին բաժիներում մոդերատոր է՝ բացի ավագ մոդերատոր լինելուց:

Ավելացվել է 2 րոպե անց
Եվ երրոդ թեկնածուն ըստ իս ihusik-ն է:ok

Ուլուանա
29.07.2007, 19:43
Ես կարծում եմ, որ «Ստեղծագործողի անկյուն» բաժնի մոդերատոր կարող է նշանակվել Philosopher-ը: Նա չի ստեղծագործում և նույն ժամանակ երևի ամենաշատն է կարդում մնացածի ստեղծագործությունները և կարողանում է լիարժեք, հիմնավոր ու օբյեկտիվ կարծիք կազմել այս կամ այն ստեղծագործության մասին: Չստեղծագործելը նրան շատ ա օգնում այս հարցում:
Համաձայն եմ, ավելացնելու բան կարծես չունեմ։ :) Ըստ իս, Philosopher–ն ամենահարմար թեկնածուն է։

impression
29.07.2007, 20:21
Ես չէի ցանկանա լինել մոդերատոր այն էլ՝ Ստեղծագործողի անկյունում, քանի որ վերջերս հասկացա, որ կարծես թե դեռ այնքան էլ լավ չեմ ընկալում տվյալ անկյունն ու իր նշանակությունը: Հայկ ջան, շնորհակալ եմ նյարդերիս մասին անհանգստանալու համար ;) բայց ավելացնեմ, որ քո մտավախությունը, կապված ազդեցությունների տակ ընկնելու հետ, անհիմն էր:
Չգիտեմ՝ ում կցանկանայի տեսնել այդ պաշտոնում, համենայն դեպս, նա պետք է լավ ամուր նյարդեր ու ծով համբերություն ունենա, մի բան, որ ինձ պակասում է :)

Մելիք
29.07.2007, 22:51
Չնայած էնքան էլ լավ չեմ ճանաչում, բայց ես առաջարկում եմ ՌՈՒԹ-ին: Ճիշտ մտածող մարդ ա, ջուր ծեծելուց հլը չեմ տեսել:)

Երվանդ
30.07.2007, 00:21
Ռութ, impression, Philosopher.Ուլուանա

Ավելացվել է 1 րոպե անց
Ավելացնեմ որ եթե Վարպետը համաձայնվեր էտ շատ զիլ կլիներ:

Grieg
30.07.2007, 09:10
Ես առաջակում եմ Մանոնի թեկնածությունը
Ես նույնպես գտնում եմ Manonը լավ մոդերատոր կլինի :ok

Մանոն
30.07.2007, 11:01
Իմ կարծիքով այս բաժնի մոդերատորը պետք է ունենա նախ`համապատասխան մասնագիտություն, գրական հոտառություն և որ ամենակարևորն է` քաջ գիտակցի, որ իր աշխատանքը պիտի նմանվի այն հմուտ ուսուցչի աշխատանքին, որը պարտավորվում է «ստուգել ու հիմնավոր ձևով գնահատել բոլոր աշակերտների գրավորները»` առանց նրանց մեջ խտրականություն դնելու: Շնորհակալ եմ Selene-ին ու Grieg-ին, բայց ըստ իմ վերոհիշյալ հատկանիշների` միայն Ուլուանա-ն է համապատասխանում, որի թեկնածությունն էլ առաջարկում եմ;

Վարպետ
30.07.2007, 12:01
Ավելացնեմ որ եթե Վարպետը համաձայնվեր էտ շատ զիլ կլիներ:

Չէ, Երվանդ ջան, ցավոք, նույնիսկ եթե առաջարկեն, չեմ համաձայնի:

Անահիտի թեկնածությանը ես դեմ եմ! Դեմ եմ նաեւ Լիլիթի, Բյուրակնի եւ մնացած այլ որակյալ ստեղծագործողների թեկնածություններին: Մի ծանրաբեռնեք իրենց, թողեք, թող գրեն: Ընտրեք գրականություն իմացողներից եւ գնահատողներից, գրողներին հանգիստ թողեք, խնդրում եմ: Հակառակ դեպքում ընդհանրապես կարդալու բան չի մնա էստեղ:

Լէգնա
30.07.2007, 14:37
Ով էլ որ լինի,թող հուշի անդամներին,որ պետք չէ ամեն ստեղծագործության հետ,նոր թեմա բացել :) ,թե չէ սոդոմգոմոր է լրիվ :[

ihusik
30.07.2007, 14:59
Selene ջան շնորհակալ եմ իմ թեկնածությունն առաջարկելու համար, բայց ես չեմ ցանկանում, նախ այն պատճառով, որ գնալով էլ ավելի եմ հոգնում ինտերնետ կոչվածից ու չեմ կարող բավարար ժամանակ տրամադրել... համենայն դեպս շնորհակալ եմ:)

Հա իմիջիայլոց, իսկ ինչու՞ ոչ դու, եթե իհարկե ցանկություն ու ժամանակ ունես...:) Ես սա չեմ ասում, նրա համար, որ դու առաջարկել էիր ինձ:)այլ

առաջարկում եմ Selene-ին՝ մարդ, որ հասկանում է դիմացինին սրտանց, կարողանում է սթափ ու սառն գլխով գնահատել և ունի գեղեցիկն զգալու համապատասխան ճաշակ, որոնք որ հարկավոր են այս բաժնի մոդերատորին:

Առաջարկում եմ Selene-ին:)

Grieg
30.07.2007, 16:07
Առաջարկում եմ Selene-ին:)
Կողմ :hands

kiki
30.07.2007, 20:52
իսկ իմ կարծիքով Անահիտից լավ տաբերակ չկա...հասկանում եմ որ նա ավագ մոդերատոր է և այսպես թե այնպես իրավունք ունի այդ բաժնում մոդերատրություն անելու, այնուամենայնիվ նրա թեկնածությունն եմ դնում...

Artgeo
30.07.2007, 22:45
Guest - ին եմ առաջարկում

Apsara
31.07.2007, 00:02
ես միայն Philosopher ին եմ կարողանում պատկերացնել այդ գործը լավ կատարելիս: Կարծում եմ նա բավականին օբյեկտիվ գնահատող մարդ է ու ՀԾԲ-ն չի աշխատի նրա մոտ:

Dragon
15.09.2007, 02:23
Տեսեք ով բանասիրական կրթություն ունի, նրան էլ դրեք: