PDA

Դիտել ողջ տարբերակը : Kita-ն երաժշտություն բաժնի մոդերատոր. քվեարկություն



Chuk
29.07.2007, 19:04
Հաշվի առնելով երաժշտություն բաժնի մոդերատորների ակումբ ներկայումս սակավ մտնելը, այդ բաժնին անհրաժեշտ է նոր մոդերատոր:

Հաշվի առնելով Kita-յի ակումբում ակտիվությունը, հավասարակշռվածությունը, երաժշտասիրությունը, երաժշտության որոշ ճյուղերի գիտակ լինելը առաջարկում եմ այդ բաժնում նրա մոդերատորությունը, վստահ, որ նա կլինի օբյեկտիվ մոդերատոր, կկարողանա ակտիվացնել գոնե իր նախընտրած երաժշտական ոճին վերաբերվող քննարկումները, հետաքրքրացնել:

Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք:

Taurus
29.07.2007, 19:07
Ես 2 ձեռքով համաձայն եմ:hands

Մելիք
29.07.2007, 23:01
2-ն էլ իմ կողմից;)

StrangeLittleGirl
29.07.2007, 23:04
Դեմ :P

Մելիք
29.07.2007, 23:09
Ինչի՞, գուցե հիմնավորես որոշումդ: մենակ նույնը ինձ չասես, ես հիմնավորումների հավես չունեմ, իմ ձենը հենց հիմնավորում ա;)

StrangeLittleGirl
29.07.2007, 23:17
Էդ բաժինը մեռած է, իսկ Կիտան վաղուցվա անդամ է: Ինչու՞ մինչև մոդերատոր դառնալը չի ակտիվացնում:

Երվանդ
30.07.2007, 00:12
Եթե բաժինը մեռած է բոլորս պետքա ակտիվացնենք և ոչ թե մենակ Կիտան, ես երկու ձեռքով կողմ եմ, քանի որ Կիտաին ճանաչելով համոզված եմ որ իր պարտականությունները կկատարի 150 տոկոսով:

Root
30.07.2007, 08:26
Տվեք թող զբաղվի Կիտը, բոլորս էլ գիտենք, որ կարդարացնի:

Ուրվական
30.07.2007, 08:33
Իհարկե համաձայն եմ:;)