PDA

Դիտել ողջ տարբերակը : Philosopher-ը ավագ մոդերատոր. քվեարկություն



Chuk
29.07.2007, 19:00
Քանի որ որոշ բաժիններում մոդերատորները որոշակի հանգամանքների բերումով սակավ են մտնում, հաշվի առնելով ակումբի ակտիվությունը, Երաժիշտ մականվամբ անդամի ավագ մոդերատորի պաշտոնից հանվելու փաստը, հասկանում ենք, որ ակումբին պետք է նոր, ավագ մոդերատոր:

Philosopher-ն իրեն դրսևորել է ոչ միայն որպես հավասարակշռված և ուշադիր անդամ, այլև որպես խիստ հավասարակշռված, օբյեկտիվ, ուշադիր մոդերատոր, աչքի է ընկել իր արդարացի որոշումներով, կանոնադրության դրույթների իմացությամբ և այլն:

Մի խոսքով, ես գտնում եմ, որ նա շատ հարմար է ավագ մոդերատորի պաշտոնի համար: Իսկ դու՞ք:

Taurus
29.07.2007, 19:11
ես գտնում եմ որ կարելի է, ո ոչ թե համարում եմ որ հենց Հյակը պետք է լինի, այլ պարզ է դառել (ոհամենայն դեպսիմ համար շատ վաղուցվանից), որ անհրաժեշտ է ևս մեկ, "օբյեկտիվ" ավագ մոդերատոր, ու Հայկը լիովին համապատասխանում է:
կարծում եմ կընտրվի
նախապես շնորհավորում եմ;)

Ուլուանա
29.07.2007, 19:34
Հաշվի առնելով Philosopher–ի օբյեկտիվությունը, ամեն ինչի նկատմամբ լուրջ ու համակողմանի մոտեցումը, համոզված եմ, որ նա շատ լավ ավագ մոդերատոր կլինի։ :) Այսինքն՝ նա հիմա էլ, թեկուզ ոչ պաշտոնապես, բայց շատ առումներով ավագ մոդերատոր է։ :hands Ես ինքս էլ էի առաջարկել նրա թեկնածությունն այս պաշտոնում, այնպես որ երկու ձեռքով կողմ եմ։ ;)

Նորմարդ
29.07.2007, 19:49
Ես էլ եմ կարծում, որ ակումբին մի հատ էլ փիլիսոփա ավագմոդերատոր ա պետք :)

Davo'o
29.07.2007, 19:50
Ես դեմ եմ քվեարկում: Կողմ կքվերակեի եթե չլսեի նրա երեկվա ֆաշիստահոտ հայացքները օտարալեզու գրառումների մասին: Միակ զգուշացումը, որ ստացել եմ մինչ օրս հենց այդ պատճառով էր եւ մինչեւ օրս էլ համոզված եմ, որ սխալ են արել, որ ինձ զգուշացրել են: :)

kiki
29.07.2007, 20:06
ոչինչ չեմ հասկանում...ուզում էի քվեարկել, բայց պարզվեց քվեարկել եմ արդեն, ինչը իրականում այդպես չէ...մի խոսքով, ադմիններին խնդրում եմ պարզել ինչից է...

քվեարկելու էի դեմ՝ նույն պատճառով...եթե ձայնս կողմ է գնացել, կխնդրեի ուղղել...
նախորոք շնորհակալություն...

Վարպետ
29.07.2007, 20:28
Հա, միանշանակ, Philosopher-ը, բացի Չուկի թվարկածից, նաեւ արտակարգ տաղանդավոր ու լայն մտահորիզոնով մարդ ա: Ես որ կողմ եմ քվեարկում երկու ձեռքով:

dvgray
29.07.2007, 21:20
Չգիտեմ, թէ ակումբի համար ինչքան է կարևոր տվյալ նշանակումը քանի որ իմ "ստատուսը" հասարակ յուզերի ստատուս է :):
Սակայն չեմ մասնակցում քվեարկությանը, այն պարզ պատճառով, որ դա իմ գործը չի, ով ինչ "ստրուկտուրայում" է աշխատում:): "Ակումբը" դուրս գալիս է, և ես ունեմ ասելիք ու լսելիք, կմտնեմ այստեղ, չէ՝ չեմ մտնի:
Սակայն մի հարց կուզենայի տալ Philosopher-ին: Զուտ փիլիսոփայական հարց:
-Իսկ դա քեզ պետ՞ք է, ծանրաբեռնվել հասարակական աշխատանքներով: Հիշում եմ Պլուտարքոսի մտքերը և վերաբերմունքը հասարակական աշխատանքներին/չնայած նա դժգոհելով, սակայն կատարում էր/, և խիստ կասկածում եմ դրանում :):

Խնդիրը ինչում է: Ամենքս լավ կլինի անենք այն, ինչ անում ենք հավեսով ու լավ: Կուզենայի, որ Philosopher-ը պատասխաներ նաև էս հարցին,
-ինքը ինչպես է համարում, մոդերատորություն անելը իրեն հավե՞ս է, ... թէ՞ դա անում է միայն որպես պատասխանատու մարդ, որը պատասխանատու է վերաբերվում իր ստանձնած պարտականություններին:

Philosopher
29.07.2007, 21:59
Չգիտեմ, թէ ակումբի համար ինչքան է կարևոր տվյալ նշանակումը քանի որ իմ "ստատուսը" հասարակ յուզերի ստատուս է :):
Սակայն չեմ մասնակցում քվեարկությանը, այն պարզ պատճառով, որ դա իմ գործը չի, ով ինչ "ստրուկտուրայում" է աշխատում:): "Ակումբը" դուրս գալիս է, և ես ունեմ ասելիք ու լսելիք, կմտնեմ այստեղ, չէ՝ չեմ մտնի:
Սակայն մի հարց կուզենայի տալ Philosopher-ին: Զուտ փիլիսոփայական հարց:
-Իսկ դա քեզ պետ՞ք է, ծանրաբեռնվել հասարակական աշխատանքներով: Հիշում եմ Պլուտարքոսի մտքերը և վերաբերմունքը հասարակական աշխատանքներին/չնայած նա դժգոհելով, սակայն կատարում էր/, և խիստ կասկածում եմ դրանում :):

Խնդիրը ինչում է: Ամենքս լավ կլինի անենք այն, ինչ անում ենք հավեսով ու լավ: Կուզենայի, որ Philosopher-ը պատասխաներ նաև էս հարցին,
-ինքը ինչպես է համարում, մոդերատորություն անելը իրեն հավե՞ս է, ... թէ՞ դա անում է միայն որպես պատասխանատու մարդ, որը պատասխանատու է վերաբերվում իր ստանձնած պարտականություններին:
Թեև չեմ կարծում, որ այս թեման պետք է վերածվի հասարակական աշխատանքի, նրա դրական ու բացասական կողմերի քննության, այնուամենայնիվ հարցերիդ կպատասխանեմ.
1. հասարակական գործունեություն հասկացությունը ինքնին ֆիկտիվ հասկացություն է. յուրաքաքանչյուր մարդու, իր միջի ու դիմացինի միջի մարդով ապրող մարդու գոյությունն իսկ հասարակական գործունեություն է, իսկ թե ինչ ձևեր է ընդունում այդ գոյությունը, ինչպես է ներթափանցում հանրային կյանքի մեջ, այլ խնդիր է: Կարծում եմ ու համոզված եմ, որ մերօրյա ինտերնետում ձևավորվում է հայ հասարակական էակի նոր տիպ, որին պետք է խնամել ու աճեցնել, որի զարգացմանը պետք է հետևել, որի յուրաքանչյուր կեսնական ազդակին պիտի արձագանքել: Մերօրյա ինտերնետում մարդու փրկությունը ինքն իր հոգեբանության մեջ շփոթված հավաքականության անհեռանկար ինքնախարազանումներից պակաս գործ չէ, քան էր ամերիկյան ստրուկների փրկությունը հարավային ստրկատերերից: Ամերիկյան ստրուկների փրկությունը ևս հասարակական գործունեություն էր: Այսօր Հայաստանում հասարակական գործունեություն է ինտերնետում միմյանց գտնելը, միմյանց հետ դիալոգի մեջ մտնելը: Այս գործունեության մեջ է այսօր ձևավորվում ապագայի երկիրը, ապագայի հայը, հայախոս, բայց ոչ ստրկամիտ, հայ, բայց իրական աշխարհաքաղաքացի հայը:
2. Կյանքը աշխատանք է, կենդանի կյանքը` ստեղծագործություն. աշխատանքի և ստեղծագործության, նույնն է թե` հավեսի հակադրություն այս աշխատանքում չեմ տեսնում: Ինձ համար հաճելի է ինձ նման մտածող, իմ խոհերով ու ներքին կյանքով ապրող մարդկանց հետ աշխատել, խոսել նրանց հետ, քննարկել նրանց հետ: Կենդանի կյանքը ստեղծվում է այստեղ: Ես այդ ստեղծագործության մասնակիցներից եմ, և դա իմ հպարտությունն է:

NetX
29.07.2007, 22:27
Կողմ :B

Մելիք
29.07.2007, 22:40
Հայկ, բայց շատ բոբոյություն մի արա;)

Երվանդ
30.07.2007, 00:17
Կողմ չեմ:D, Հայկը վաղուց էր պարտավոր ստանձնել ավագ մոդերատորի պարտականությունները, բայց լավե ուշ քան ավելի ուշ;), երկու ձեռքով կողմ միանշանակ:

Root
30.07.2007, 08:33
Կողմ եմ 2 ձեռքով /եթե իհարկե համաձայնության չափանիշը ձեռքն է :D/ , չնայած Philis-ին պաշտոնաթող գնդապետ կսազեր :D , բայց դե տալուց ես փող կտայի իրան , ոչ թե պաշտոն , ինքը պաշտոնին Դարվինիզմի տեսանկյունիցա վերաբերվում:

Մանոն
30.07.2007, 08:52
Philosopher-ը անկողմնակալ մարդ է, ուստի արժե նրան վստահել ակումբի «ճակատագիրը», կողմ եմ քվեարկում:

Egern.net
30.07.2007, 16:48
միանգամայն կողմ եմ.... շատ լավ տպավորություն է թողնում Philosopher-ը...

իսկ վերաբերմունքը օտարալեզու գրառումների դեմ, իմ կարծիքով, ակումբի ադմինիստրացիայի քաղաքականության ուղղակի արտացոլումն է... ինչի հետ անձամբ ես համաձայն չեմ: Բայց դա կապ չի կարող ունենալ Philosopher-ի ավագ մոդեռ դառնալու հետ.... Դա առանձին թեմա է...

Ներսես_AM
30.07.2007, 17:23
Կողմ ;)