PDA

Դիտել ողջ տարբերակը : Դու գնացիր...



Vive L'Armenie
29.07.2007, 13:59
Դու գնացիր ու նոր միայն ես հասկացա,
Որ եղել ես դու ամեն ինչ,
Ու ես հիմա չունեմ ոչինչ:
Լոկ կարոտն է ինձ մնացել,
Ես նրան եմ կյանքս հանձնել,
Ու որքանով հիմա գիտեմ
Այդ կարոտից ազատվելու հնար չկա,
Ո՛չ հանգիստ է նա ինձ տալիս,
Ո՛չ էլ գոնե կյանքից գնալ...:cry

Ավելացվել է 8 րոպե անց
Եկա Քեզ ասեմ ես՝ Մնաս բարով,
Ա՜խ, հեռանում եմ, հեռանում ցավով,
Գնում եմ հեռու՜, հեռու երկրներ,
Գնում եմ երկար, գուցե և ընդմիշ...
3 տարի է անցել այդ օրից
Եվ ես հիշու եմ, հիշում եմ նորից,
Որ կա աշխարհում մի չքնա՜ղ էակ,
Որին սիրել եմ ես մաքուր սրտով:
Թող այս խոսքերը դատարկ չթվան,
Կամ էլ ափսոսանք պատանեկության,
Թող այս խոսքերը դառնան լոկ փարոս
Բոլոր սիրահար զույգերի համար...

Taurel. . . .
07.08.2007, 20:56
Անկեխծ էին ու սիրտ կար մեջը;););)................ Շատ լավն էին;)

rainbow
08.08.2007, 09:08
Հիանալի էր .........

Djavaxhq
08.08.2007, 09:57
Էլի սեր, կարոտ, բաժանում, իրոք դժվար է,
շատ լավն էին ապրես

Vive L'Armenie
08.08.2007, 12:08
Taurel, rainbow, Djavaxhq շնորհակալություն: :oy

Vive L'Armenie
08.08.2007, 12:32
Սիրիր ինձ

Մարդ իր կյանքում
Ունենում է սիրո զգացում,
Ամբողջ կյանqում ուզած-չուզած
Մարդ լինում է սիրահարված:
Մարդու կյանքը ծնված պահից
Դառնանում է սիրո ցավից,
Քո աչքերին նայեցի
Ու քո սիրով տարվեցի,
Իմ աչքերին դու էլ նայիր
Ու իմ սիրով դու էլ տարվիր...


*****************************************
Տխուր եմ նորից իմ շռայլ կյանքից,
Դարձյալ հոգնել եմ ես ամեն բանից,
Տխուր է հոգիս տանջված այս կյանքից...

Արտասվում են իմ սև աչերը,
Դադար չեն տալիս իմ արցունքները...
Սակայն դու կաս ու միշտ կլինես,
Թե կողքիս լինես թե հեռվոմ ապրես,
Բայց Դու՛ իմ անգին, իմ սրտում կապրես...:(

Vive L'Armenie
08.08.2007, 13:06
ԵՍ ԷԼ ՔԵԶ...

Քեզ գրում եմ այս նամակը՝ ասելով քեզ սիրելիս,
Որ կարոտդ է ինձ խեղդում ու լացելս է գալիս,
Քեզ գրում եմ այս նամակը, որ դու հիշես սիրելիս,
Որ թեկուզ դու հեռու ես՝ ես կսիրեմ իմ յարիս:

Երբ կստանաս նամակս այս՝ սիրտդ արագ կխփի,
Ու կհիշի նա իմ ձայնը ՝ ուրախությամբ կլցվի,
Երբ դու կզգաս ջերմությունս ՝կթվա թե հեռու չես,
Ու արցունքոտ քո աչքերը կփայլեն աստղերի պես:

Ու կարդալուց ամեն վարկյան արցունքներդ կթափվեն,
Ու մոլորված կաթիլները տխուր թղթին կդիպչեն,
Ու քո սիրտը անհամբեր, բայց կարոտից խեղդվող,
Ինչպես Աստծո սրբություն՝ կ հիշի ամեն մ տող:

Երբ վերջացնես իմ նամակը՝ արցունքներդ կսառեն,
Բայտ թաղծոտ քո աչքերը անդադար լացել կուզեն,
Ու քո շունչը կտրտվելով կցնդի լռությա մեջ,
Մի կողք կդնես իմ գրածը նայելով վեր՝ դեպի վերջ:

Բայց չես տխրի, որովհետև ասելեմ Քեզ,
որ ԿՍՊԱՍԵՄ ՈՒ ԸՆԴՄԻՇՏ ԿՍԻՐԵՄ ՔԵԶ,
Ու դու դանդաղ կփակես աչերդ հեզ,
Մտքումդ ինձ ասելով՝ ԵՍ ԷԼ ՔԵԶ...

Angelina
08.08.2007, 13:43
Որ թեկուզ դու հեռու ես՝ ես կսիրեմ իմ յարիս:



Կբացատրե՞ս, այս նախադասությունը: Ասեմ, որ որոշ հանգեր պահպանված չէին:

Universe
08.08.2007, 22:01
Առաջին բանաստեղծության մասին ասեմ, որ հիանալի էր շարադրված:love, եւ իմ կարծիքով չարժի հանգերին այդ աստիճան ուշադրություն դարձնել:nono , այս դեպքում կարեւորը բանաստեղծության նպատակը, իմաստը եւ հուզումները հասկանալն է: ;)
Իմ կարծիքով բանաստեղծություններն էլ մարդկանց նման ունեն իրենց կենսագրությունը... ;) Ինչպես հասկացա, հեղինակը փորձել էր իր հուզումները ՝ սերն ու թախիծն արտահայտել բանաստեղծության ձեւով:) Հուսանք, որ իր մյուս բանաստեղծությունների մեջ /Եթե իհարկե կան կամ կլինեն/ թախիծն իր տեղը կզիջի, միանգամայն նոր շունչ տալով բանաստեղծություններին... ;)

Vive L'Armenie
10.08.2007, 14:42
Իհարկե հանգերն այնքան էլ պահպանված չեն, բայց դե փորձում եմ արտահայտել ...

Կյանքը երբեմն անտանելի է դառնում,
Ասես ո՛չ մեկը քեզ չի սիրում,
Ասես ուզում են քեզ ցավ պատճառել,
Եվ իհարկե լաց պահանջել...
Այդ պահերին երբ մենակ ես լինում
Քեզ թվում է թե մենակ ես այս աշխարհում,
Ասես աշխարհը պատերազմի է կանչում
Եվ երկու օրինակ քո դիմաց դնում,
Հաղթանակի դեպքում ՝ ուրախություն,
Իսկ պարտության դեպքում ՝ տխրություն,
Այսօր իհա՛րկե ես պարտություն եմ կրել
Օրս էլ լացով ու տխրությամբ անցկացրել... :(:cry

Ծով
10.08.2007, 14:48
Իհարկե հանգերն այնքան էլ պահպանված չեն, բայց դե փորձում եմ արտահայտել ...

Ասես աշխարհը պատերազմի է կանչում
Համարի՛ր որ դու ես աշխարհը ու խաղաղություն հաստատիր քո մեջ...:)
Հա ու եթե հանգերի հետ խնդիրներ ունես, իզուր չփորձես արհեստական դարձնել...հավատա՛, որ կարևորը միտքն է...:)

Vive L'Armenie
10.08.2007, 18:07
Չմոռանաս

Սավառնում է հոգիս կրկին,
Ծովի դատա՜րկ, ցուրտ ափերին,
Ձայն է տալիս անվե՜րջ մեկին
Եվ քայլում է լուռ, ու կրկին
Ձայն է տալիս ինչ որ մեկին:
Քեզ է փնտրում ցու՜րտ ափերին,
Քեզ սպասում իմ խենթ հոգին,
Իսկ ծովն անխի՜ղջ ու անհոգի՜
Թաքցնում է Քեզ ՝ իմ անգին,
Իսկ ես անվե՜րջ թափառում,
Տխու՜ր... Ասծուն աղոթում,
Ու՛ր էլ լինես, ու՛ր էլ գնաս
Ինձ խնդրու՛մ եմ չմոռանաս...:noti