PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակրա՞նք, թե՞ վախ

Grigorius
28.07.2007, 15:22
Մաքիավելի: Շատ եմ սիրում այս հզոր մարդուն և նրա մոլի երկրպագուն եմ: Շատ քաղաքական գործիչներ են հիմա օգտագործում մաքիավելիզմ:
Եվ ձեզ խորհուրդ ինձնից: ՀԱնկարծ չդառնաք խղճահարության կամ ծիծաղի առարկա: ՍԵրն ու համակրանքը անկայուն զգացմունքներ են,իսկ ահա վախն ու դաժանությունը շատ ավելի հզոր են: Մաքիավելին գտնում էր, որ լիդերը կամ ղեկավարը կամ իշխանության մարդը պետք է վախ ներշնչի:
Ես ինքս համոզվել եմ, որ ավելի լավ է քեզնից վախենան: Գայլերի մեջ,որոնք միմյանց հոշոտում են, ամուր ձեռք է պետք ու դաժանության: Վախն ու հարգանքը փոխկախված են: Ավելի լավ է լինել Ստալին, քան Չառլի Չապլին:Իսկ մտերիմների շրջանում եղիր ինչպես կաս, բայց նրանց էլ մի վստահիր մինչև վերջ. նրանք էլ կարող են դավաճանել. երբեք մի ասա երբեք

dvgray
29.07.2007, 00:27
Խելոք մտքեր են անշուշտ... հայկական ջունգլիանման առօրյա կյանքում կիրառելու արժանի:

Հ.Գ. Փորձեմ գտնել Մաքիավելի ու կարդալ:):

Ձայնալար
29.07.2007, 12:41
Շատ քաղաքական գործիչներ են հիմա օգտագործում մաքիավելիզմ:

Իսկ քեզ ո՞րտեղից այդ ինֆորմացիան: Խոսքը հայաստանյա՞ն գործիչների մասին է::think

Եվ ձեզ խորհուրդ ինձնից: ՀԱնկարծ չդառնաք խղճահարության կամ ծիծաղի առարկա:
Շնորհակալություն, նույնը քեզ եմ մաղթում: ;)

ՍԵրն ու համակրանքը անկայուն զգացմունքներ են,իսկ ահա վախն ու դաժանությունը շատ ավելի հզոր են:
Բարեկամս, եթե վայելում ես սեր ու համակրանք, եթե դու ունես ընկերներ և հարազատներ դու կարող ես դուրս գալ ամենաանելանելի իրավիճակներից, սիրո ու համակրանքի վրա է կառուցվում ամեն ինչ, անձամբ ես իմ կյանքում շատ լավ մարդկանց եմ հանդիպել, որոնք տարբեր իրավիճակներու անշահախնդրորեն օգնել են ինձ, և ես ջանում եմ նույն պես վարվել իմ շրջապատի հետ և ինձ երջանիկ մարդ եմ համարում: Վախի և դաժանության վրա կառուցված ամեն ինչ ժամանակավոր է և անիմաստ, հաստատ կգա մի ժամանակ երբ դու այլևս ամենաուժեղը չես լինի քո ոհմակում և քեզ մեծ հաճույքով կհոշոտեն:

Մաքիավելին գտնում էր, որ լիդերը կամ ղեկավարը կամ իշխանության մարդը պետք է վախ ներշնչի:

Ինչի համար, որ վախենան ու թաքուն գլուխը ուտեն չէ՞: Լիդերը պետք է թիմ ունենա, որը գոհ կլինի իր աշխատանքից և իր լիդերից: Վախի մթնոլորտում կատարվող աշխատանքը երբեք բեղմնավոր չի լինում:

Վախն ու հարգանքը փոխկախված են:
Միանգամայն տարբեր բաներ են:

Ավելի լավ է լինել Ստալին, քան Չառլի Չապլին:
Նայած թե ում ինչ է պետք այս կյանքում, լինել դաժան և միայնակ, ոչմեկի սերը չվայելող և հիշվել մարդկության պատմության մեջ, որպես մեծագույն չարագործ: Թե՞ լինել մարդ, ով ժպիտ է պարգևում մարդկանց նույնիսկ իր մահից հետո:

Lady Raindance
29.07.2007, 16:49
Մաքիավելի: Շատ եմ սիրում այս հզոր մարդուն և նրա մոլի երկրպագուն եմ: Շատ քաղաքական գործիչներ են հիմա օգտագործում մաքիավելիզմ:
Եվ ձեզ խորհուրդ ինձնից: ՀԱնկարծ չդառնաք խղճահարության կամ ծիծաղի առարկա: ՍԵրն ու համակրանքը անկայուն զգացմունքներ են,իսկ ահա վախն ու դաժանությունը շատ ավելի հզոր են: Մաքիավելին գտնում էր, որ լիդերը կամ ղեկավարը կամ իշխանության մարդը պետք է վախ ներշնչի:
Ես ինքս համոզվել եմ, որ ավելի լավ է քեզնից վախենան: Գայլերի մեջ,որոնք միմյանց հոշոտում են, ամուր ձեռք է պետք ու դաժանության: Վախն ու հարգանքը փոխկախված են: Ավելի լավ է լինել Ստալին, քան Չառլի Չապլին:Իսկ մտերիմների շրջանում եղիր ինչպես կաս, բայց նրանց էլ մի վստահիր մինչև վերջ. նրանք էլ կարող են դավաճանել. երբեք մի ասա երբեք
Եթե դու գոնե մի քիչ ավելի լուրջ ուսումնասիրեիր վարվեցողության ստրատեգիան ու էտիկան, նախ այնքան հարգանք ու ռեպուտացիա կվաստակեիր, որ քո կարծիքը լուրջ մարդիկ լուրջ ընդունեին: Ոչ ամեն մարդ կարող է այդքան կտրուկ խորհուրդներ տալ: Միգուցե ինչ-որ երեխաներ, գտնվելով գաղափարախոսական սովի մեջ, քո խոսքերը լոզունգ կսարքեն...
Ինչ վերաբերում է ինձ, ես ավելի լավ է ընդհանրապես չապրեմ, քան ապրեմ Մաքիավելիի կանոններով:

Grigorius
29.07.2007, 17:08
սիրում եմ երբ ինձ վրա հարձակվում.միշտ էլ այդպես է եղել.խելացի մարդկանց այլմոլորակային տեղ էին դնում: Խնդիրը նրանում է,որ դուք սահմնափակ մտահորիզոն ունեք և հավատում եք Հայաստանում վեհ արժեքների գոյությանը: Ընկերներիդ մեծարիր սիրիր, բայց հասարակությունը պետք է իմանա քո հզոր կամքի ու խիզախության մասին, նույնիսկ դաժանության: Որպեսզի ցանկացած ոհմակ,որոնք վխտում են մեր երկրում չխաչվի քեզ հետ ու իմանա իր տեղը:Լիդերը պետք է վախ ու հարգանք ներշնչի: Թույլ, տատանվող ու հումանիստ լիդերները հաճախ ռիսկի են դիմում: Այդ ժամանակ ոհմակներն ակտիվանում են և հարձակվում:Վերջապես ուժեղ , համարձակ լիդերներն են դեպի իրենց ձգում շատ շատերի: Նրանց կարծիքի հետ հաշվի են նստում և ամեն կերպ փորձում աջակցել նրանց: Նրանք ,ինչպես Նապոլեոնը օգտվում են երկաթյա ձեռքին բամբակյա ձեռնոց սկզբունքով: նրանք շնորհքով են հավատարիմներին ու մտերիմներին պաշտպան են, իսկ դավաճանների նկատմամբ անողոք:Նրանք իմաստուն են և դաժան ցանկացած անարդարության ու լկտիության նկատմամբ: Նրանք հռոմեական գեներալներ են:

Ավելացվել է 4 րոպե անց

Եթե դու գոնե մի քիչ ավելի լուրջ ուսումնասիրեիր վարվեցողության ստրատեգիան ու էտիկան, նախ այնքան հարգանք ու ռեպուտացիա կվաստակեիր, որ քո կարծիքը լուրջ մարդիկ լուրջ ընդունեին: Ոչ ամեն մարդ կարող է այդքան կտրուկ խորհուրդներ տալ: Միգուցե ինչ-որ երեխաներ, գտնվելով գաղափարախոսական սովի մեջ, քո խոսքերը լոզունգ կսարքեն...
Ինչ վերաբերում է ինձ, ես ավելի լավ է ընդհանրապես չապրեմ, քան ապրեմ Մաքիավելիի կանոններով:Դա քո կարծիքն է.ասեմ քեզ ռեպուտացիայի խնդիր չկա: Եթե դու գտնում ես,որ միայն գաղափարախոսական սովի մեջ գտվող երեխաները կարող են իմ այս խոսքերը լոզունգ սարքել, ես դեմ չեմ, ԿԱՐՈՂ ԵՍ ՍԱՐՔԵԼ

Մոդերատորական։ Գրառումը խմբագրված է։ Որոշ կոպիտ ու վիրավորական մտքեր ջնջված են։

Lady Raindance
29.07.2007, 17:21
Անցանք անձնական վիրավորանքներին... Հմմ, իմաստ չեմ տեսնում պատասխանելու մեջ: Թե ով եմ ես հանդիսանում, ով պետք է, գիտի: Միայն մի բան կասեմ՝

խելացի մարդկանց այլմոլորակային տեղ էին դնում:
Քեզ դա չի սպառնում, հանգիստ եղիր:

Taurus
29.07.2007, 17:23
Grigorius լավ աբներ շատ ես ասում , բայց չարժէ կյանքին նայել միայն մի կողմից, թե չէ կնկնես Լիդերների օրը, կարող ես ասել որ մի "երկաթյա" լիդերն է իր կյանքը ավարտել այդքան վեհ ու փառավոր, ինչպես սկսել էր, ստալինը մեռավ վաը սրտում , նա ինչպես դու չեր վստահում ոչ ոքի, Նապոլենը մենակության մեջ կղզու վրա, առանձնացված հասարակությունից, մնացածներին չեմ թվարկի, բայց կաին նաև նրանք ում գնդակահարեցին շան պես ...
Լիդերը պետք է ունենա կեցվածք ու համակրանք ներշնչի այլ ոչ թե վախեցնի!

Grigorius
29.07.2007, 17:31
Հայաստանյան երիտասարդ լիդերները հիմնականում խուժաներ են և գահին են խիստ սահմանափակ ժամանակահատվածում:
Դատարկամիտները թանկ մեքենաներով ու ուբևոր բարեկամներ իրենց են ձգում շատ ստրկամիտների: Ստրկամիտները կռանում են և գետնից դատարկամիտի կերածի փշուրները ուտում, փորձում են ապրել այդ դատարկամիտ խոշոր եղջերավորի հաշվին.որին չեն հարգում, բայց ամեն կերպ շողոքորթում են մի քանի կոպեկի համար;ԻՍԿ ՀԱՐմար առիթի դեպքում 24 տեղից կդանակահարեն,ինչպես կեսարին,և այդ ժամանակ դատարկամիտ գետաձին կշրջվի ու կասի ԵՎ ԴՈՒ ՎԶԳՈ

Apsara
29.07.2007, 17:33
Grigorius քո նկարագրածը գուցե աշխատում է, մարդիք վախենում են և հնազանդվում, բայց երկար չի տևի: Այդ նուն մարդիք ինչքան շատ վախենան քեզանից, այնքան արագ կդավաճանեն, վերջը նույնն է լինում: Քո ասած հեղինակից հետո հետաքրքրության համար կարող ես կարդալ Դեյլ Կարնեգի, ուզում ես կտամ, նոր ասենք համեմատես ու որոշես, թե որն է ճիշտ ու որն է երկար գործում:
Ըստ իս սիրո և ամենակարևորը հարգանքի վրա կառուցված ցանկացած հարաբերություներ ունեն երկար կյանք և ճիշտ ընթացք:

Grigorius
29.07.2007, 17:38
Grigorius լավ աբներ շատ ես ասում , բայց չարժէ կյանքին նայել միայն մի կողմից, թե չէ կնկնես Լիդերների օրը, կարող ես ասել որ մի "երկաթյա" լիդերն է իր կյանքը ավարտել այդքան վեհ ու փառավոր, ինչպես սկսել էր, ստալինը մեռավ վաը սրտում , նա ինչպես դու չեր վստահում ոչ ոքի, Նապոլենը մենակության մեջ կղզու վրա, առանձնացված հասարակությունից, մնացածներին չեմ թվարկի, բայց կաին նաև նրանք ում գնդակահարեցին շան պես ...
Լիդերը պետք է ունենա կեցվածք ու համակրանք ներշնչի այլ ոչ թե վախեցնի!

խելացի մտքեր են:Ինձ դուր եկավ բայց ես դեռ չեմ ավարտել իմ մեկնաբանությունները: Համաձայն եմ, նույնիսկ խոսքերդ ինձ ստիպեցին որոշ հարցեր վերանայել: Հաճելի է խելացի մարդկանց կարծիքը լսել

Taurus
29.07.2007, 17:38
...ԻՍԿ ՀԱՐմար առիթի դեպքում 24 տեղից կդանակահարեն,ինչպես կեսարին,...

Հիմա էլ համեմատեցիր կեսարի հետ

Ըստ իս սիրո և ամենակարևորը հարգանքի վրա կառուցված ցանկացած հարաբերություներ ունեն երկար կյանք և ճիշտ ընթացք:

Իսկ դու աշխարհայացի մյուս եզրում ես, դա էլ ճիշտ չի, հանիր վարդագույն ակնոցներդ:B

Grigorius
29.07.2007, 17:45
Դեյլ Կարնեգին աշխարհի հումանիստն էր`խելացի ու բարի:Ազնվությունն էլ նրա հայացքների հիմքում էին: Նա իսկապես հարգանքի է արժանի: ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՉ ԴԵՅԼ ԿԱՐՆԵԳԻ ? ? ? ? ? Վերջապես ես էլ ունեմ սիրած մարդիկ ու նրանց համար ամեն ինչի պատրաստ եմ, բայց երբ մարդ այդքան սիրալիր է լինում բոլորի նկատմամբ,վստահում է բոլորին, ոհմակներին տեղ է տալիս կամ հարգում կամ քավության նոխազ է դառնում,կամ թուլամորթ մարդու տպավորություն է թողնում և ենթարկվում բազմակողմանի հարձակումների`ինչքան էլ որ ուժեղ մարդ լինի և կարողանա հետ մղել անկոչ հյուրերին

Taurus
29.07.2007, 17:57
ինչքան էլ որ ուժեղ մարդ լինի և կարողանա հետ մղել անկոչ հյուրերին

Այ տեսար Grigorius մեր լիդերը` Chuk-ը գտնվեց ուժեղ և ետ մղեց անկոչ հյուրերին, հաջողություն Grigorius դեռ կհանդիպենք

dvgray
29.07.2007, 21:41
Ճիշտ ասած, բնության մեջ ես ավելի շատ համակրում եմ մամոնտներին /այժմ փղերին/: Գիշատիչները իրենց չեն ուտում /վախենում էին/ , իսկ փղերը նրանցից չեն սոսկում: Սակայն, ավաղ, մամոնտները /ասում են անհասկանալի/ պատճառնորով վերացան: Վերացման եզրին են նաև փղերը: Ինչպես Հայաստանում վերացման եզրին է մարդու են տեսակը, որը "Առյուծներից" ու "միակտղամարդկանցից" չի սոսկում: Ես ինձ դասում եմ սրանց դասին: Առյուծ չեմ, ու ոչխարների մսով չեմ սնվում: Սակայն ոչխար էլ չեմ:
Ինչքան էլ "տարօրինակ" հնչի, սակայն Հայաստանյան "փղերի" վերացման նպաստում են ոչ թէ "առյուծները, այլ "ոչխարները": Ինչպե՞ս: Շատ հասարակ: Տեսե՞լ եք, թէ ինչպես են ոչխարները "ռնդում" դաշտերը: Դաշտի սնունդը դառնում է հավասար հնձված: Եվ փղերը քիչ-քիչ լինում են սովամահ: Քիչ-քիչ /կամ արագ-արագ/ ամեն մի սնունդ /և հոգևոր և նյութական/, Հայաստանում "ռնդվում" է:
Այնպես որ, փղերին մեղադրել պետք չէ, որ լքում են իրենց բնակավայրերը, և փնտրում այլ արոտավայրեր: Դա իրենց մեղքը չի, որ իրենց մարմինը/առաջին հերթին՝ հոգևոր/ մեծ է, և պահանջում է համապատասխան ծավալի սնունդ:

Հ.Գ. :oԿարծես թէ "հայտնագործեցի", թէ ինչ պատճառով են վերացել մամոնտները:):

Մանոն
30.07.2007, 15:52

Բայց ինչ ուժեղ փիլիսոփայություն էր dvgray, այս թեման արժեր մտնել հենց միայն այդ մտահանգումդ կարդալու համար :hands, շատ ապրես…