PDA

Դիտել ողջ տարբերակը : Լավագույն դարպասապահ:



Rossoner
28.07.2007, 14:06
Եկեք ամեն դիրքում ընտրենք լավագույնին:
Լավագույն դարպասապահ:
Եկեք լինենք ՕԲՅԵԿՏԻՎ, ես օրինակ իմ ձենը տվել եմ Բուֆֆոնին:

Amaru
28.07.2007, 15:09
Լավագույն դարպասապահ որտե՞ղ...Եվրոպայի, հա՞ :) Դե բնականաբար Կասսը :P

Հ.Գ. Ես օբյեկտիվ եմ ;)

Սամվել
28.07.2007, 15:10
Եկեք ամեն դիրքում ընտրենք լավագույնին:
Լավագույն դարպասապահ:
Եկեք լինենք ՕԲՅԵԿՏԻՎ, ես օրինակ իմ ձենը տվել եմ Բուֆֆոնին:

:think Ես Կասսիլիասին եմ ընտրել…ճիշտա Թշնամու ճամբարիցա, բայց դե իմ կարծիքով իրոք լավագույննա :)

Amaru
28.07.2007, 15:12
Համենայն դեպս Վալդեսի հետ չես համեմատի էլի :))

Ապրես Սամ, նույնիսկ «թշնամի»-ն ես մեծապառով գրել :)) Տե՞նց մեծ հարգանք կա, հա՞ :))

Սամվել
28.07.2007, 15:15
Համենայն դեպս Վալդեսի հետ չես համեմատի էլի :))

Ապրես Սամ, նույնիսկ «թշնամի»-ն ես մեծապառով գրել :)) Տե՞նց մեծ հարգանք կա, հա՞ :))

ՀԱ դա բայց դե համ էլ Թ մեծատառը շատ եմ սիրում ;)

Կներեք օֆֆտոպի համար :oy

kaprizka-15
28.07.2007, 15:26
Բուֆոն ա ամենալավն :P

Googush
28.07.2007, 16:40
Van der Sar

Array
28.07.2007, 18:47
Ես օբեկտիվ չեմ :)
Կասպարով : Բայց էլի, Կասպարովը դեմքոտ դարպասապահ ա: Հլը լավագույնը չի,բայց, որ սենց շարունակի, հաստատ կդառնա

PygmaliOn
28.07.2007, 18:54
Կասիլիաս ու ֆսե...
Վան դեր Սարը մինչև 2003 թ. դուրս էր գալիս, հետո.... դարձավ հետո:
Գեվորգ Կասպառովը եվրոպական(էն լավ) ակումբների համարա:

Ֆելո
28.07.2007, 21:08
բա Օլիվեր Կանը՞՞՞:o. թեկուզ ինքը ցուցակում չկա, բայց ես ձայնս տալիս եմ իրան

Edgar
28.07.2007, 21:20
Ձայնս տալիս եմ Գասպարովին,ոչ թե նրա համար որ ինքը մերն է,այլ իսկապես տվյալ պահին ինքը շա'տ լավն է...:B

Egern.net
28.07.2007, 22:53
իմ մոտ օբյեկտիվն ու սուբյեկտիվը համընկնում են` Բուֆոն

հետո` Չեխ, Դիդա, Վան դեր Սար....

Taurus
29.07.2007, 09:31
ես մերոնքական եմ բոլոր հարցերում!:B

Աբելյան
29.07.2007, 13:09
իմ կարծիքով ահագին դարպասապահներ են պակասում

Godfather
01.08.2007, 10:46
Բուֆֆոնից լավը չկա:
FORZA BUFFON

Cesare
03.08.2007, 16:35
Չեխը …
Իսկականից ես հարցում Չելսիի երկրպագու լինելս չի օգնել :
Ջերարդի սեյվը որ հիշւմ եմ …

Հենո
03.08.2007, 17:54
Ժողովուրդ ջան Կասը շատ լավնա , բայց դե Չեխը ուրիշա…
Հիշում էք Չեխիա-Գանա խաղը ինչքան փրկեց բացի դրանից էլ լավնա…
1. Չեխ
2. Կասիլաս
3. Բուֆֆոն

Ungrateful
03.08.2007, 23:53
Պառզա... Չեխ...

Vahe
12.08.2007, 13:19
1. Կասպարով
2. Ռեյնա
3. Ակինֆեեվ, Բուֆֆոն

Սամվել
12.08.2007, 15:37
Եկեք ամեն դիրքում ընտրենք լավագույնին:
Լավագույն դարպասապահ:
Եկեք լինենք ՕԲՅԵԿՏԻՎ, ես օրինակ իմ ձենը տվել եմ Բուֆֆոնին:

Այս դրույթը չի պահպանվում…Ժողովուրդ իհարկե Կասպարովը լավ Դարպասապահա /ավելի լավ շախմատիստ:D / Բայց դե Լավագույին հասնելու համար հլը շատ հաց ու Նրբերշիկ պետքա ուտի ;) իրականում Հայրենասիրություն նույնպես լավ բանա բայց դե եկեք իրոք Օբյեկտիվ լինենք…Թե չէ Ես էլ կարողա Վերցնեմ ասեմ Մեր Խմբի Էդոնա :D…ու ինչ…ավելի լավա հիմնավորեք ինչի էք ընտրել նրան համ էլ թեման կհետաքրքրանա…Եկեք ինչոր պահեր հիշելով…ինչոր մրցաշրջան…կամ այդ տիպի ինչոր բան հիշելով փորձենք հիմնավորել ինչոր մեկի լավագույն լինելը…
Ավելացնեմ որ իմ կարծիքով Կասպարովը Նույնիսկ Հայաստանի հավաքականի լավագույն Դարպասապահը քանի որ դեռ Բերեզովսկին իրեն վերևից է նայում…Չգիտեմ կհամաձայնվեք թե ոչ բայց իմ կարծիքով Բերեզովսկին վերջին տասնամյակի լավագույն դարպասապահներ 20յակում գոնե կհայտնվի :)

Սկսեմ Ես… Քվեարկել եմ Կասսիլիասի Օգտին քանի որ իմ դիտարկումներց իմ համար պարզ է դարձել որ նա Ռեալի նման Անմխիթար պաշպանություն ունեցող թիմի դարպասը կարողանում է Պաշտպանի Կայուն և հուսալի…Չնայած ինչպես հայտնի է Ես Ռեալի նկատմամբ Այդքան էլ լավ տրամադրված չեմ բայց դե իրականությանը պետք է սթափ հայացք գցել…
Չնայած Լավերը Շատ են Բայց օրինակ իմ անձնական կարծիքով ավելի Հեշտ է պաշտպանել Յուվենտուսի Դարպասը և առհասարակ բոլոր իտալական թիմեր դարպասները քանի որ ինչպես հայնի է Իտալական Բոլոր թիմեն էլ համարյա գիտեն Պաշտպանվել /Խնդրում եմ մեկ երկու խաղ չհիշել որպես օրինակ/...և դարպասապահի գործը համեմատաբար հեշտանում է…Քան ասենք Ռեալի Դարպասը, որը ունի մեղմ ասած վատ պաշտպանություն…խոսքս վերջին մի քանի տարիների մասին է…

Sunun
12.08.2007, 16:48
Իհարկե Կասիլիաս!

VCF
30.05.2008, 19:57
Կամենիից Լավը չկա

Deutschland
30.05.2008, 22:10
ես ուղղակի զարմացած եմ ոնց կարելի է Լեգենդար դարպասապահ Օլիվեր Կահնի անունը չնշել.միանշանակ նա լավագույն է թեկուզ արդեն հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին....
Իսկ Օլիվեր Կահնի արժանի փոխարինողը Գերմանիաի հավաքականում դարպասներում կարող է լինել Լեվերկուզենի Բայերի Դարպասապահ՝ ՌԵՆԵ ԱԴԼԵՐԸ...
1.RENE ADLER

BOBO
31.05.2008, 00:17
Կանը լավն ա, բայց աչքերը մի քիչ շեշ ու բեշ ա:D
Տոլդո ֆորևր:))

Amourchik
01.06.2008, 19:11
Կասիլյաս, Կասիլյաս. և մեկ անգամ ևս Կասիլյաս իրա նմանը չկա ինքը համար մեկնա:B:hands:P

salatik
05.06.2008, 14:24
Ինչ խոսք Չեխիայի դարպասապահ Պետեր չեխը շատ լավնա, բայց մնացածին էլ ուշադրություն դարձնենք.
Պորտուգալիա - Ռիկարդու
Գերմանիա - Յենս Լեման /Ռենե Ադլեր, Ռոբերտ Էնկե/
Իտալիա - Ջանլուիջի Բուֆֆոն
Հոլանդիա - Էդվին վան դեր Սար
Ֆրանսիա - Գրեգորի Կուպե, Սեբաստիան Ֆրեյ
Իսպանիա - Իկեր Կասիլյաս, Պեպե Ռեյնա
Ռուսաստան - Իգոր Ակիմֆեև

Գերմանիայի դարպասապահը թուլացելա, իրան հիմա Արսենալում էլ չեն խաղացնում:

Բուֆֆոնը իմ համար առաջիննա, և նրա համար, որ ինքը Յուվենտուսումա, և նրա համար, որ իրան արդեն 3 տարիա կարծեմ աշխարհի լավագույն դարպասապահի կոչումն են շնորհում:

John
08.06.2008, 14:24
Պետր ՉԵԽ… միանշանակ… չնայած Կասիլյասն էլ ա լավը… Իսկ Բուֆոնը իմ կարծիքով 3րդնա էս պահին…

FC Bayern
14.06.2009, 17:40
Ոչ վաղ անցյալում`Օլիվեր Կահն , իսկ ներկայումս` Ռենե Ադլեր (Բայեր Լեվերկւզեն) և Ռոման Վայդենֆելլեր (Բորուսսիա Դորտմունդ)

Լեո
14.06.2009, 19:04
Ոչ վաղ անցյալում`Օլիվեր Կահն , իսկ ներկայումս` Ռենե Ադլեր (Բայեր Լեվերկւզեն) և Ռոման Վայդենֆելլեր (Բորուսսիա Դորտմունդ)

Շփոթել ես, էստեղ խոսում ենք լավագույն, և ոչ թե մեր սիրելի դարպասապահների մասին ;)

Vaho
15.06.2009, 16:26
ԿԱՍԻԼՅԱՍ, Վան Դեր Սար

salatik
15.06.2009, 17:01
Մի բան մենակ հերիքա , որ Բուֆֆոնի վարկանիշը բարձրացնի, ինքը համարվումա էսօր աշխարհի ամենաթանկ վճարվող դարպասապահը, ու հարցազրույցի մեջ գրածա, որ իրան շատ վատա զգում դրանից, քանի որ կրիզիսա հիմա ու շատ մարդիկ սկի հացի փող չունեն: Մեծատառով դարպասապահա :oy
իսկ ֆուտբոլում հիմա տեսնում ենք թե ինչ թվեր են խաղում, էդ իրոք անարդարացիա, Ռեալի պրեզիդենտը տեսաք ինչ արեց մի շաբաթվա մեջ? ամոթա

Yellow Raven
15.06.2009, 17:05
Էսօրվա դրությամբ Կասիլյասնա լավագույնը...
Բուֆֆոնը իրա ժամանակն արդեն ապրեց,ինքը Վան դեր Սար չի,որ մինչև եսիմ որ տարիքը մնար նույն մակարդակի վրա

Ապե Ջան
15.06.2009, 17:29
Էսօրվա դրությամբ Կասիլյասնա լավագույնը...
Բուֆֆոնը իրա ժամանակն արդեն ապրեց,ինքը Վան դեր Սար չի,որ մինչև եսիմ որ տարիքը մնար նույն մակարդակի վրա
Լիովին համամիտ եմ քո հետ

Արևհատիկ
16.06.2009, 23:24
Իկեր Կասսիլիաս:hands

GevSky
17.06.2009, 00:03
Հիմա տարօրինակ կթվա, բայց ես չեմ հասկանում Կասիյասին ինչի համար են լավագույն համարում... Խաղում է ոչ ստաբիլ ինչպես Վալդեսը… Հարցման մասնակիցներից կասկածելով Վան դեր Սարի ու Չեխի հարցով վերջը ընտրեցի Չեխին... Իսկ իմ կարծիքով լավագույն դարպասապահը ուղղակի չկար ցուցակում, դե ինքը գրանդում չի խաղում որտեղից լիներ:)
Գերմանացի ջահել տղայա... կարծում եմ կիմանաք Մանուել Նոյեր

FC Bayern
17.06.2009, 13:22
Ճանաչում եմ Մանուել Նոյերին, Շալկե-04-ի դարպասապահնա, մյուս սեզոնին կարողա գա
Բավարիա !!!

Ապե Ջան
09.04.2011, 01:51
Վալդե՞ս, ոչ մի ձայն :'
Այս և անցած մրցաշրջանում, Բարսելոնայի հիմնական դարպասապահ՝ Վիկտոր Վալդեսը իրեն հիանալի է դրսևորում:
Ցավոք ես իմ ընտրությունը ավելի շուտ եմ կատարել, բայց ոչ Վալդեսի հաշվին:

Vaho
09.04.2011, 16:14
Իկեր Կասիլիաս, այս և անցած մի յոթ-ութ եթե չեմ սխալվում մրցաշրջաններում Ռեալի և արդեն ևս մի քանի տարի Իսպանիաի հավաքականի անփոխարինելի հիմնական դարպասապահ, բայց չմոռանանք Էդվին Վան Դեր Սարին մեծ դարպասապահ էր:ok

Altair
09.04.2011, 19:51
Խորհուրդ կտամ հարցումը, թարմացնել և նոր բացել:

Ozon
09.04.2011, 21:27
Երեևումա հարցում դնողը ֆուտբոլին չի հետևում մոտ 5 տարի. Զարմանլիա ոնց կարելիա ցուցակում չնդգրկել աշխարհի ներկայիս լավագույն դարպասպահի անունը: Խնդրում եմ ավելացրեք Մանուել Նոյերի անունը:

Ambrosine
09.04.2011, 22:43
Մոդերատորական. երեխեք, միգուցե մեղադրելուց առաջ թեման բացելու ամսաթի՞վը նայեիք` 28.07.2007: Էդ թվին ո՞վ Վալդեսին ձայն կտար. նույնիսկ Բարսելոնայի ֆանատները նրան ձայն չեն տվել, ինչի՞ մասին է խոսքը: Իսկ հարցումը թարմացնելու փոխարեն չի բացառվում, որ նոր թեմա կբացվի: Մինչև երկուշաբթի համբերեք, էլի :):