PDA

Դիտել ողջ տարբերակը : HTML & CSS

beginer
28.07.2007, 11:30
CSS ով կարելի է ինտերնետ էջի bgcolor ը գրադենտ սարքել, եթե կարելի է ապա կխնդրեի ասել թե ոնց
և որքան պետք է լինի ինտերնետ էջի ծավալը որ նորմալ բացվի (այսինքն արագ) դիալապ-ով

PoeT
28.07.2007, 12:43
Ոչ։ CSS 1/2 ում այդ հնարավորությունը չկա։ Եթե իհարկե որպես BG նկար չես դնում։

CSS 3 ում կարողա լինի... USE GOOGLE. բայց եթե նույնիսկ լինի էլ, չես կարող հիմա օգտագործել։ Browsernerը ՊԱՁԵՌՇԿԱ չեն անում։

beginer
28.07.2007, 22:09
իսկ ծավալը որքան պիտի լինի մախիմում էջում միանգամից բացվող նկարների հետ ??

Egern.net
28.07.2007, 22:49
CSS ով կարելի է ինտերնետ էջի bgcolor ը գրադենտ սարքել, եթե կարելի է ապա կխնդրեի ասել թե ոնց
և որքան պետք է լինի ինտերնետ էջի ծավալը որ նորմալ բացվի (այսինքն արագ) դիալապ-ով
ուրեմն.... CSS1-ում, 2-ում, 2.1-ում, 3-ում հնարավորություն չկա գրադիենտի: Խոսքը ամբողջ աշխարհում ընդունված CSS-ի ստանդարտների մասին է:

Բայց, .... Internet Explorer-ի համար գոյություն ունի CSS-ի "հավելված", որը պարունակում է այսպես կոչված ֆիլտրներ և ձևափոխություններ: Ֆիլտրներից մեկի միջոցով կարելի է հանգիստ ստանալ գրադիենտի էֆֆեկտը: Բայց դա կաշխատի միայն IE-ում, ուրիշ ոչ մի բրաուզեր դա չի հասկանում: Այսինքն, եթե գրադիենտը ունի մեծ կարևորություն, այս եղանակը օգտագործելը ճիշտ չէ: Ես մի քիչ երևացող տեղ օգտագործել եմ, կարող եք նայել. http://genocide.am/?view=article&aID=3

եթե հետաքրքրում է կարող եմ տալ սինտաքսը (բավական խառն է)....

NetX
29.07.2007, 00:17
իսկ ծավալը որքան պիտի լինի մախիմում էջում միանգամից բացվող նկարների հետ ??
DialUP modem'ի միջին արագությունը մոտ 3.5KBPS է,
այստեղից կարող ես հաշվել մոտավորապես, որ եթե
էջդ լինի ասենք 35ԿԲ այն կբացի մոտ 10 վարյկանում
ընդհանրապես խորհուրդ է տրվում չգերազանցել 50ԿԲ ծավալը

Tom
29.07.2007, 08:49
իսկ ծավալը որքան պիտի լինի մախիմում էջում միանգամից բացվող նկարների հետ ??
Կարաս JavaScript օգտագործես որպեսզի էջդ բացվելուց միանգամից նկարներով բացվի ,
բայց թե քանի վարկյանից եդ կախված է նկարների ծավալից:
script-ում 90 ու 30 եդ կփոխես քո նկարի width ու height-ի թվերով , myimg.gif -երնել քո նկարի հասցեով:Ու ինչքան նկար կա ամեքի համար պիտի էս script-ը գրես կամել գոնե մեծ նկարները :
<script language="javascript">
//1-ի նկար
var i01;
i01=new Image(90,30);
i01.src="myimg1.gif";
document.getElementById("img1").src=i01.src ;
//2-րդ նկար
var i02;
i02=new Image(90,30);
i02.src="myimg2.gif";
document.getElementById("img2").src=i02.src ;
//ինչքան ուզես
</script>
<img id="img1" src="myimg1.gif"/>
<img id="img2" src="myimg2.gif"/>

Mesrop
29.07.2007, 18:46
իսկ ծավալը որքան պիտի լինի մախիմում էջում միանգամից բացվող նկարների հետ ??
մաքս 50կբ… դաժե էդ ել ցանկալի չի… :)

Tom
30.07.2007, 09:01
իսկ ծավալը որքան պիտի լինի մախիմում էջում միանգամից բացվող նկարների հետ ??

Իսկ որ պրոբլեմներիդ լուծումը գտնես նկարի ծավալը քչացնելով , դու CORELDRAW-ի ու PHOTOSHOP-ի հետ ոնց ես եթե լավես 2 ուղությամբ աշխատի
1-ը (եթե նկարը լուսանկար չի) export արա .gif ֆորմատով:
2-ը նկարի որակը թուլացրա մինչև զգաս որ երևում է , արդեն չարժի ,դա կարաս անես export անելուց dpi-ը դնելով 50-100 իսկ գույների քանակը 50-150 , կան նկարներ , որ ընդամենը կարելի է տալ 5-10 գույն :
Իմ կարծիքով (եթե իհարկե չես արել) նախապես պետք է նկարների ծավալների մասին մտածել հետո նոր տեղադրել էջում :B:

NetX
30.07.2007, 23:24
CORELDRAW
CorelDraw'ն նկարների հետ աշխատելու համար չի

dpi-ը դնելով 50-100
սխալ ինֆորմացիա մի տուր DPI'ը դա մի դույմի վրա կետերի խտություննա,
որը ակտուալ ա միայն տպագրության մեջ, իսկ էկրանը 72DPI ա,
անկախ նրանից թե ինչ DPI կունենա նկարը 10 թե 1000 մեկա էկրանին նույն չափի ա
երևալու ու նկարի ծավալի փոփոխություն տեղի չի ունենում DPI՛առժեքը փոխելուց:

Իմ կարծիքով (եթե իհարկե չես արել) նախապես պետք է նկարների ծավալների մասին մտածել հետո նոր տեղադրել էջում :B:
Կարեի ա ասել միակ ճիշտ ու ճիշտ ներկայացված խորհուրդդ

Tom
31.07.2007, 08:57
Նախ ասեմ , որ .gif ֆորմատի նկարների հետ ես 3 տարի է աշխատում եմ ստեղծելով կամ ել ստեղծածը import անելով ու export անելուցուց չափերը փոքրացնելով ու CORELDRAW նորմալ արել է , հետո ես գիտեմ ինչ է dpi-ը , միհատ փորձի dpi-ը դիր 10 export արա հետո 300 ու կտեսնես ծավալի տարբերությունը , բացի դրանից ես նաև ավելի կարևոր բանել էի ասել գույների քանակը դիր 50-150 , կան նկարներ , որ ընդամենը կարելի է տալ 5-10 գույն , որը ամենա շատն է ազդում նկարի ծավալի վրա:

beginer
01.08.2007, 06:09
Շատ շնորհակալ եմ պատասխանների համար
եթտ ելի հարցեր լինեն կգրեմ ես թեմայում

beginer
04.08.2007, 16:47
ժողովուրդ չեք օգնի
իմ մետ հետևյալ խնդիրնա
ինձ պետքա որ էջի վրայի նկարի վրա կանգնեմ ուրիշ նկար ցույց տա
կուրսորը վրայից տանեմ հին նկարը ցույց տա
<a href="index.html" onmouseover="document.about.src='images/6_1.jpg';" onmouseout="document.about.src='images/6.jpg';"><img src="images/6.jpg" alt="ABOUT ME" width="18" height="421" border="0" name="about" /></a>
ես սկրիպտով լինումա բայց երբ 1 անգամ կանգնում եմ վրան նոր սկսումա քաշել ետ 2 րդ նկարը
իսկ ոնց անեմ որ 1 եվ 2 նկարները քաշվի միանգամից սայթը զագրուզկա լինելու ժամանակ???

Egern.net
04.08.2007, 18:52
դրա համար պետք է JavaScript... կարող ես օգտագործել Dreamweaver-ի Preloader ֆունկցիան

Ավելացվել է 5 րոպե անց
ընդհանրապես document.about.src կոդը ճիշտ չէ... ավելի ճիշտ է գրել. document.getElementById('about').src ու name="about" -ի փոխարեն՝ id="about"...

beginer
04.08.2007, 19:04
մերսի Dreamweaver ով ստացվեց

AMD
05.08.2007, 20:40
ով կարա template-ների անվճար սայթ ասի

Արամ
05.08.2007, 21:39
warezteam.ws

AMD
11.08.2007, 13:20
warezteam.ws
լավն էր

<form enctype="multipart/form-data" action="<?php echo $_SERVER['PHP_SELF']; ?>" method="post">
<input type="hidden" name="MAX_FILE_SIZE" value="30000000" />
<input name="userfile" type="file" />
<input type="submit" name="submit" value="ugarkel" />
</form>
ոնց անեմ որ <input name="userfile" type="file" /> սրա տակը նկար դնեմ
կամ գոնե գույնը փոխեմ
շտապ պետքա օգնեեք

Tom
12.08.2007, 08:45

Եթե ուզում ես input-ի մեջի ֆոնը փողես գրի <input name="userfile" type="file" style="background:#FF0000;" /> իսկ եթե նկար <input name="userfile" type="file" style=""background:url(img/1.png);" />

AMD
12.08.2007, 10:58
ոչ թե ուզում ոմ դաշտի գույնը փոխեմ այլ հենց browse-ի

NetX
12.08.2007, 13:47
ոչ թե ուզում ոմ դաշտի գույնը փոխեմ այլ հենց browse-ի
<input type="submit" name="submit" value="ugarkel" style="background-color:#F38DF2;" />

AMD
12.08.2007, 15:35
<form enctype="multipart/form-data" action="_URL_" method="post">
: <input name="userfile" type="file" style="background-color:#F38DF2;/>
<input type="submit" value="Send File" style="background-color:#F38DF2;/>
</form>

submit-ը գույնը փոխումա իսկ browse-ը չէ
գրածս փորձեք նուր պատասխանեք

Tom
12.08.2007, 17:30
submit-ը գույնը փոխումա իսկ browse-ը չէ
գրածս փորձեք նուր պատասխանեք
Էդ հնարավոր չե առանց <div>-երի ու JavaScript-ի
Էս կոդով արա կստացվի , nkar.gif - ի հասցեն նաի ճիշտ տաս :)

<html>
<head>
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8" />
<title>Untitled Document</title>
<style type="text/css">
<!--
div.tom1 {position: relative;}
div.tom2 {position: absolute;top: 0px;left: 0px;z-index: 1;}
input.file {position: relative;text-align: right;-moz-opacity:0 ;
filter:alpha(opacity: 0);opacity: 0;z-index: 2;cursor:pointer;}
-->
</style>
<script language="javascript">
var rep = (document.createElement && document.getElementsByTagName);
function initFileUploads() {
if (!rep) return;
var fakeFileUpload = document.createElement('div');
fakeFileUpload.className = 'tom2';
fakeFileUpload.appendChild(document.createElement('input'));
var image = document.createElement('img');
image.src='nkar.gif';
fakeFileUpload.appendChild(image);
var x = document.getElementsByTagName('input');
for (var i=0; i< x.length ; i++) {
if (x[i].type != 'file') continue;
if (x[i].parentNode.className != 'tom1') continue;
x[i].className = 'file hidden';
var clone = fakeFileUpload.cloneNode(true);
x[i].parentNode.appendChild(clone);
x[i].relatedElement = clone.getElementsByTagName('input')[0];
x[i].onchange = x[i].onmouseout = function () {
this.relatedElement.value = this.value;
}
}
}

</script>
</head>
<body>
<div class="tom1">
<input type="file" class="file" />
<div class="tom2">
<input />
<img width="100" height="25" src="nkar.gif" />
</div>
</div>
</body>
</html>

Tom
12.08.2007, 18:01
submit-ը գույնը փոխումա իսկ browse-ը չէ
գրածս փորձեք նուր պատասխանեք
Կամել խափի բռաուզեռին էս ձև :

<input type=file name=browse style="display: none;">
<input type=text name=file>
<input type=button
style="font-style:veranda; font-size:12px; font-weight:bold;
text-transform:lowercase;
color:white;background-color:#A2C382;
height:22px;border-style:ridge;text-align:center;"
onClick="browse.click();file.value=browse.value;"
value="Select a File...">

Tom
12.08.2007, 18:32
submit-ը գույնը փոխումա իսկ browse-ը չէ
գրածս փորձեք նուր պատասխանեք
Հա կարելի է լրիվ նկարներով անել , էս ձևը շատ սիրուն է :hands: Նաի նկարները ու css-ում փոփոխություն անելուց ուշադիր էղի , ինչ հարց կունենաս ասա :

AMD
12.08.2007, 22:27
այ ես ուրիշ բան :)
ավելի շատ դուր եկավ 2-րդ ձևը

Tom
13.08.2007, 08:55
այ ես ուրիշ բան :)
ավելի շատ դուր եկավ 2-րդ ձևը
Նաի թե որ ձևը որ բռաուզեռում է աշխատում

--|IE4+|---|Opera|--|Mozila|--|Netscape4+|
1---| + |------| + |--------| - |-----------| + |---
2---| + |------| + |--------| - |-----------| - |---
3---| + |------| + |--------| + |-----------| + |---
Էս գրում եմ , որովհետև ամենա թույլն է քո դուրը եկել :

Tom
13.08.2007, 10:04
այ ես ուրիշ բան :)
ավելի շատ դուր եկավ 2-րդ ձևը
Կամել եթե շատ ես հավանել 2-րդը սենց գրի script-ների տեղերը չխառնես , էս դեպքում Mozila-ի ու Netscape-ի վրա կլնի սովորական ձևը , բայց կարևորը կաշխատի:):

<html>
<head>
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=iso-8859-1" />
<title>Untitled Document</title>
<script language="javascript">
var browser = navigator.userAgent.toLowerCase();
if((browser.indexOf("firefox") != -1) || (browser.indexOf("netscape") != -1))br='nav';
</script>
</head>
<body>

<span id="place"><input type="file" name="browse" style="display: none;">
<input type="text" name="file" >
<input type="button"
style="font-style:veranda; font-size:12px; font-weight:bold;
text-transform:lowercase;
color:white;background-color:#A2C382;
height:22px;border-style:ridge;text-align:center;"
onClick="browse.click();file.value=browse.value;"
value="Select a File..."></span>
</body>
</html>
<script language="javascript">
if(br=='nav')document.getElementById("place").innerHTML='<input type="file" name="browse">';
</script>

AMD
13.08.2007, 12:21
<input type=file name=browse style="display: none;">
<input type=text name=file>
<input type=button
style="font-style:veranda; font-size:12px; font-weight:bold;
text-transform:lowercase;
color:white;background-color:#A2C382;
height:22px;border-style:ridge;text-align:center;"
onClick="browse.click();file.value=browse.value;"
value="Select a File...">

ես ձևով ֆայլը չի ուղարկում չեմ հասկանում ինչի
մի հատ նոր տվածտ ձևով կփորձեմ կասեմ ինչ եղավ

Tom
13.08.2007, 19:49

Սա հաստատ աշատում է գրած է php-ով

Egern.net
13.08.2007, 22:30
ՕՏ. հայեր ջան, մի բան խնդրեմ.

էս կոդերը որ դնում եք, հատկապես օրինակելիները, աշխատեք մաքսիմալ ստանդարտներին համապատասխան գրել: Չակերտները, փոքրատառերը...

AMD
15.08.2007, 11:29
Սա հաստատ աշատում է գրած է php-ով

եղավ :)

noybridge
26.02.2008, 09:23
Բարև Ձեզ,

Աշխատանքի են հրավիրվում վեբ դիզայներներ և ծրագրավորողներ: Կարող եք ուղարել ռեզումները` [email protected] էլ. փոստով:

Արշակ | 093 616262

Quadro
26.02.2008, 09:28
Բարև Ձեզ,

Աշխատանքի են հրավիրվում վեբ դիզայներներ և ծրագրավորողներ: Կարող եք ուղարել ռեզումները` [email protected] էլ. փոստով:

Արշակ | 093 616262

մանրամասն կգրես աշխատանքի մասին?

Freddie
30.07.2008, 16:07
Ժողովու՜րդ, հարց ունեմ։ Ուրեմն այսպես՝ դիմում են HTMLաիմաց ակումբցիներին հետևյալ հարցով.
Ինչպե՞ս կարող եմ կոճակները դասավորել այս կերպ (ինչպես ցույց է տրված նկարում՝ սև ուղղանկյունները կոճակներն են) որպեսզի իրար չխանգարեն։ Ասեմ, որ սայտը սարքում եմ տաբլիցաների միջոցով։ Դե երևի հասկացաք ինչու՞ մի կոճակը խանգարում է մյուսին և դրա հետևանքով չեմ կարողանում ստանալ կոճակների հենց այս դասավորությունը։ Այսպես եմ սարքում.

<a href="lyrics.html"
onmouseover="document.pm1.src='photos/ knopik1!.gif'"
onmouseout="document.pm1.src='photos/ knopik1.gif'">
<img src="photos/ knopik1.gif" name="pm1" border="0"
width="184" height="94"></a>

Մի խոսքով՝ ինձ միայն կոճակների այս դասավորությունն է անհրաժեշտ, ինչպե՞ս անեմ, որ իրար չխանգարեն և ճիշտ ձևով շարվեն։ :oy

Հ.Գ. Նկարը մի քիչ պրիմիտիվ ստացվեց, բայց դե կներեք՝ թափով նկարեցի։ :oy Բնօրինակում շատ ավելի համակրելի տեսք ունի։ :D

Chuk
30.07.2008, 16:19
Թերևս չես կարող: Կարող ես իհարկե օգտագործել map-երը, բայց չեմ կարծում, որ հարմար տարբերակ է:

Guest
30.07.2008, 16:27
table-նոշերով չես կշարող, միակ տարբերակը երևի, որ ամեն մի կոճակ դնես առանձին div-ի մեջ ու ամեն մեկի position-ը տաս ապսալուտ… կեռս =ամից կազատվեմ, եթե չստացվի կոդը կգրեմ ;)

Grieg
30.07.2008, 17:39
կարծում եմ MAP կամ Flash ընդունելի տարբերակը է , table կամ div ով անելու համար պետք ա բավականին լավ հասկանաս որ տարբեր resolution երի կամ resize ի դեպքում խնդիրներ չլինեն, գուցե այդ դեպքում javascript պետք գա..

Freddie
30.07.2008, 23:42
Շատ շնորհակալություն պատասխանների համար։ Գնում եմ փորձեմ։;)
Մենակ map-ից և flash-ից խաբար չեմ:noti, դեռ նոր եմ սկսել HTML-ի բարձունքները հաղթահարել։:oy

Մի հարց էլ, բայց երևի մի քիչ անհեթհեթ թվա.
կարելի՞ է այնպես սարքել, որ կոճակի վրա սեղմելուց հետո նրա շուրջը կետ-գծիկներով շրջանակ չառաջանա։ :oy

Egern.net
01.08.2008, 00:06
ամենահարմարը map-ը կլինի, ինչքան հասկանում եմ.... մի քիչ էլ մտածեմ, եթե ուրիշ բան մտքովս չանցնի, map-ը մանրամասն կբացատրեմ:

Տեսականորեն կարելի է սովորական div-երով էլ անել, իսկ իրար չխանգարելու համար օգտագործել երկար-բարակ ջավասկրիպտ. կարելի է event օբյեկտի clientX/Y-ով վերցնել կուրսորի կոորդինատները, և արձագանքել միայն այն "click"-ներին, որոնք ընկած են "թույլատրելի կոորդինատների" սահմաններում: Բայց դա շաաաատ բարդ/խճճված կլինի...

Էդ կետիկները առաջանում են այն պատճառով, որ լինկեր են... կարծում եմ դժվար չպիտի լինի դրանցից ազատվելը (էլի JSով. օրինակ` onfocus eventի հետ "խաղալով")

Freddie
01.08.2008, 19:57
Էդ կետիկները առաջանում են այն պատճառով, որ լինկեր են... կարծում եմ դժվար չպիտի լինի դրանցից ազատվելը (էլի JSով. օրինակ` onfocus eventի հետ "խաղալով")

Որ խնդրեմ, մի քիչ չէ՞իր մանրամասնի այդ կետիկների վերաբերյալ, եթե, իհարկե, դժվար չի։ :oy

Egern.net
03.08.2008, 00:18
Որ խնդրեմ, մի քիչ չէ՞իր մանրամասնի այդ կետիկների վերաբերյալ, եթե, իհարկե, դժվար չի։ :oy
երկաաար մանրամասնեմ :)

ուրեմն երբ որ որևէ էլեմենտ (մասնավորապես <a>) ակտիվանում է, այսինքն երբ մկնիկով սեղմում ես դրա վրա, կամ օրինակ ստեղնաշարով tab-երի միջոցով գալիս ես "դրա վրա" և այլն, էդ էլեմենտը կարծես "ընկնում է ֆոկուսի մեջ": JS-ի լեզվով ասած "տեղի է ունենում" focus "իրադարձությունը" (event), այսինքն, կարող է աշխատել այն կոդը, որը գրված է տվյալ էլեմենտի onfocus="" ատրիբուտում (եթե իհարկե գրված է): Օրինակը մի քիչ հետո:

Կա Focus-ի "հակառակ գործողությունը", այսինքն, երբ էլեմենտը ակտիվ է և դու մկնիկով սեղմում ես ուրիշ որևէ էլեմենտի վրա, և էլեմենտը այլևս "ակտիվ" չի լինում, այսինքն` "ֆոկուսից դուրս է գալիս": Էդ "իրադարձությունը" javascript-ում կոչվում է blur, և այդ դեպքում իրականանում է onblur="" ատրիբուտում գրվածը (եթե ինչ-որ բան գրված է): Հիմա օրինակ.

<a href="#" onblur="alert('pasivanum e');" onfocus="alert('aktivanum e');">Voreve Link</a>
Այս օրինակում, եթե Voreve Link-ը ակտիվանա (գա ֆոկուսի մեջ), բրաուզերը կասի` aktivanum e, իսկ երբ մկնիկը սեղմես որևէ այլ տեղ (այսինքն` Voreve Link-ը դուրս գա ֆոկուսից), կգրվի` pasivanum e:

Հիմա: Երբ <a> էլեմենտը ակտիվանում է (focus event), բրաուզերները (օրինակ `firefox-ը, բայց ոչ IE-ն) նրա շուրջը "գծում են" շրջանակ, որը ցույց է տալիս, որ տվյալ էլեմենտը ակտիվ է: Երբ այդ էլեմենտը դուրս է գալիս ֆոկուսից (blur event), շրջանակն անհետանում է: Այսինքն մեր խնդիրն է focus event-ից անմիջապես հետո "իրականացնել" blur event-ը, որպեսզի շրջանակը չերևա: Դրա համար onfocus ատրիբուտում ստիպում ենք բրաուզերին "ապակտիվացնել" էլեմենտը:

Javascript-ում (ավելի ճիշտ` DOM-ում) գոյություն ունի blur() ֆունկցիան, որը կանչելիս տեղի է ունենում նույնը, ինչ որ տեղի կունենար եթե էլեմենտը "դուրս գար ֆոկուսից" (օրինակ մկնիկով այլ տեղ սեղմելով): Այսինքն, շրջանակ չի առաջանա (այն անմիջապես կանհետանա), եթե onfocus-ում կանչվի տվյալ էլեմենտի blur() ֆունկցիան: Դա արվում է հետևյալ կերպ.

<a href="#" onfocus="this.blur()">Voreve link</a>

Հուսով եմ, քիչ թե շատ հասկանալի բացատրեցի ;)

Freddie
04.08.2008, 19:53

Վայ, շա՜տ շնորհակալություն։ Շատ լավ ես բացատրել։Ստացվեց։:)

T!gran
20.08.2008, 18:59
ԻՆՉ ԿՈԴ ԴՆԵՄ ՍԱՅԹԻ ԱՌԱՋԻՆ ԴԻՐԵԿՏՈՐԻԱՈՒՄ ԳՏՆՎՈՂ index.html -ի մեջ , որ օրինակ բացելիս http://www.site.am հասցեն , միանգամից , կամ սահուն կերպով բացի օրինակ http://site.am/arm/default.html ֆայլը , այսինքն վերահասցեավորում կատարի հնարավորինս կարճ ժամանակում, և index.html -i էջում որևէ բան չերևա ,ասենք http://site.am/arm/default.html հղումը

awful
20.08.2008, 19:54
<head>
<script language="javascript">
function test()
{
window.location.replace("http://google.am");
}
</script>
</head>
<body onload="test()">

</body>

T!gran
20.08.2008, 20:04
բա որ javascriptը միացրած չեղավ սայթ մտնողի կոմպում

ես մետա թեգով տարբերակ եմ գտել

<HTML>
<HEAD>
<META HTTP-EQUIV="REFRESH" CONTENT="1; URL=http://tigran/am/index.html">
</HEAD>
<BODY>
</BODY>
</HTML>

սրա թերությունը որնա , մեկել քո տարբերակը ինչ առավելություն ունի, թե ուղակի միանգամից ա տեղափոխում?:)

awful
20.08.2008, 22:28
ուրեմն ասեմ ոչ քո մեթոդը ,ոչ էլ իմ ներկայացրածը այդքան մեծ արժեք չունեն....ուղղակի թեմայի անունը HTML & CSS էր ասեցի լոկալ մի բան ներկայացնեմ....հիմա ես մինուսները ստեղ չեմ գրի....
բայց կասեմ լավագույն տարբերակը` PHP header :B

T!gran
20.08.2008, 22:29
Էս մի կոդը ավելի ապահով կլինի , եթե javascript էլ չլինի մեկա կաշխատի

<HTML>
<HEAD>
<META HTTP-EQUIV="REFRESH" CONTENT="1; URL=http://site.am/am/index.html">
<script language="javascript">
function test()
{
window.location.replace("http://site.am/am/index.html");
}
</script>
</HEAD>
<BODY onload="test()">
</BODY>
</HTML>
:hands

Ավելացվել է 1 րոպե անց
ուղակի ՊՀՊ սովորելու նպատակ չունեմ , ուղում եմ ԱՍՊ.ՆԵՏ սովորեմ

awful
20.08.2008, 22:34
իհարկե թնց կուզես ...բայց այս մեթոդը շատ մինուսներ ունի....խորհուրդ չէի տա...բայց քո խնդրի դչվածքում էս էլ վատ չէր աշխատի :)

Amanita
29.08.2008, 03:38
իհարկե թնց կուզես ...բայց այս մեթոդը շատ մինուսներ ունի....խորհուրդ չէի տա...բայց քո խնդրի դչվածքում էս էլ վատ չէր աշխատի :)

META REFRESH - ը ինչ մինուս կարա ունենա? :) Մանավանդ որ դնես 0 վարկյան, համարյա չի զգացվում:

Բայց javascript-ը մոռանում ես, պետք չի քեզ:
Մի ուրիշ տարբերակ:
Եթե սերվերի վրա php ունես, կարաս index.html-ի փոխարեն դնես index.php ու գրես հետևյալը

<?php
header("Location: http://site.am/am/index.html");
?>

3-րդ տարբերակը:
Եթե հնարավորություն ունես .htaccess - ի մեջ բան փոխես, գրում ես

Redirect 301 http://site.am/index.html http://site.am/am/index.html
Էս դեպքում ոչ մեկը ոչ մի բան էլ չի զգա:)

Freddie
30.08.2008, 01:52
Ինչպե՞ս կարելի է սարքել ֆորում։:think Որտեղի՞ց այս թեմայով լավ գրականություն քաշեմ։ Կամ էլ ի՞նչ սայտերում կա սրա մասին ինֆորմացիա՞։

Amanita
30.08.2008, 02:55
Ինչպե՞ս կարելի է սարքել ֆորում։:think Որտեղի՞ց այս թեմայով լավ գրականություն քաշեմ։ Կամ էլ ի՞նչ սայտերում կա սրա մասին ինֆորմացիա՞։

Ֆորում սարքելու համար գրականություն պետք չի:
1.Սերվեր ես առնում, կամ վարձում
2. IPB, vBulletin, phpBB կամ SMF ես ճարում: phpBB-ն ու SMF-ն անվճար են:
3. Սերվերի վրա INSTALL ես անում:
4.Սկսում ես ռուլիտ անել:

vBulletin (http://www.vbulletin.com/)
IPB (http://www.invisionpower.com)
phpBB (http://www.phpbb.com)
SMF (http://www.simplemachines.org)

T!gran
31.08.2008, 22:38

Մերսի:)