PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայալեզու կայքեր

Tom
27.07.2007, 21:03
Ուզում եմ իմանալ WEB պորտալ ասելով ինչ եք հասկանում , ինչ պիտի ընդգրկի նա , որպեսզի համարվի պորտալ , կան արդյոք կայքերի որևե պրոֆեսիոնալ դասակարգում և վերջապես որոնքեն մեր հայալեզու WEB պորտալները :

Egern.net
28.07.2007, 22:51
կարելի է բացել circle.am-ի ցուցակը, և առաջին 4-ը հայակական ամենամասսայական պորտալներն են :)

Tom
29.07.2007, 08:22
Հա դասակարգումը գերազանց էր , բայց մի բան ինձ հետաքրքրեց , հայկական պորտալներ ու սովորական կայքեր են , բայց բացի գովազդային բանեռներից ես ոչմի տեղ հայկական տառեր չտեսա ըստ քեզ ավելի հաճելի չի լինի , որ նման հզոր ու գեղեցիք դիզայնով կայքերը ինչպիսին են մեր հայկական պորտալները ունենաին նաև իրենց հայալեզու տարբերակը :

Mesrop
29.07.2007, 09:05
ահ… հայալեզու պոտրալ բացիր… կտեսնես որ հոսթինգի փողի տակիցել դուրս չես գալիս… ;)

Արամ
29.07.2007, 11:59
ահ… հայալեզու պոտրալ բացիր… կտեսնես որ հոսթինգի փողի տակիցել դուրս չես գալիս… ;)
Հայերենն ու հոստինքը իրար հետ ինչ կապ ունեն?:o

Tom
29.07.2007, 12:28
ահ… հայալեզու պոտրալ բացիր… կտեսնես որ հոսթինգի փողի տակիցել դուրս չես գալիս… ;)
Ես արդեն բացել եմ հայալեզու պորտալ ու ոչ մի պրոբլեմ չունեմ հոստինգի , ի դեպ մի հատ ինձ ասես դու ինչ հոստինգ ժառայություն ինկատի ունես , որ լեզուներն է հաշվի առնում գնի մեջ :

Mesrop
29.07.2007, 15:55
:D :D մդա…
ես նկատի չունեի որ հոսթերը հրաժարվում ա էն սայթից որը հայկականա… :D
նկատի ունեի որ հայալեզու կայքերից համարյա նյութական օգուտ չկա… մենակ մինուս ես գնում… ;)
ու ամեն ինչ անում ես քո գրպանից… հասկանում եք… սայթը իրան չի պահում…

Tom
29.07.2007, 16:50
Ինչ տարբերություն լեզուն եթե կայքը պահանջարկով կայք է :think , այսինքն լիքը հետաքրքիր պրոեկտներ կան մեջը , ինքը բարձր հաճախելիություն ու ռեյտինգ կունենա , որը և WEB ում օգտագործում են փող աշխատելու համար , համել ես իսկզբանե ասում եի կայքը ոչ թե լինի միայն հայալեզու այլ անպայման ունենա հայալեզու տարբերակը , որը Հայաստանում առաջինը կբացվի , էդ տարբերակի դեպքում ինչ կասես :redhat :

Egern.net
29.07.2007, 16:52
Հայերենն ու հոստինքը իրար հետ ինչ կապ ունեն?:o
:D

Հայկական հաջողված պորտալների հաճախորդների մեծամասնությունը Սփյուռքից են` հիմնականում Ռուսաստանից ու ԱՄՆից, ու իրենք հաճախ, շատ հաճախ, պրոբլեմներ ունեն հայերենի հետ: Այդ պատճառով իրենց համար ռուսերեն/անգլերեն ինտերֆեյսը ավելի հարմար է: Սա է հարցը: Հայերեն ինտերֆեյսով քիչ են հաճախորդները, քիչ են եկամուտները ;)

Ավելացվել է 1 րոպե անց

իսկ ընդհանրապես մի հատ էլ հայերեն ինտերֆեյսը երբեք չի խանգարում :)

Mesrop
29.07.2007, 18:42
Ինչ տարբերություն լեզուն եթե կայքը պահանջարկով կայք է :think , այսինքն լիքը հետաքրքիր պրոեկտներ կան մեջը , ինքը բարձր հաճախելիություն ու ռեյտինգ կունենա , որը և WEB ում օգտագործում են փող աշխատելու համար , համել ես իսկզբանե ասում եի կայքը ոչ թե լինի միայն հայալեզու այլ անպայման ունենա հայալեզու տարբերակը , որը Հայաստանում առաջինը կբացվի , էդ տարբերակի դեպքում ինչ կասես :redhat :
պատրաստ ես հայկական գովազդային ցանց բացել՞ ինչպես GoogleAdsense, ու ամեն կլիկին մի 35դրամ տաս՞ :) եթե հա, ասա, իմանանք մեր գորձը… :)

Tom
30.07.2007, 08:34
Նախ ասեմ , որ բացի ֆինանսից պետք է նաև մեծ ճանաչում ունենալ , Օգոստոսի կեսերին մեր պորտալը լրիվ նոր դիզայնով ու պրոեկտներով բացվելու է , հետո ըստ մեր կանխատեսում ների գալող տարվա մեջ ինչու չե ես ել կտամ գովազդային ծառայություն ու իդեպ ամեն մի click-ին կտամ 68-դրամ , բայց էդ կլինի եթե ես այդ ժամանակ էնքան ֆինանսներ ունենամ , որ ինձ թույլ տա սկզբում գոնե 4 շաբաթ մինուսով աշխատելու :

Egern.net
30.07.2007, 11:52
ախր.... :) ....

Ախր Google AdSense-ը լրիիիվ ուրիշ բան է: Էդտեղ վնասի մասին խոսք չկա........

Mesrop
30.07.2007, 13:25

էհ… դու առաջինը չես որ տենց բաներ ես նախաձեռնում… փորձիր, ինքդ կհամոզվես… ;)

Tom
30.07.2007, 20:39
ախր.... :) ....

Ախր Google AdSense-ը լրիիիվ ուրիշ բան է: Էդտեղ վնասի մասին խոսք չկա........

Իմ մտածածս ոնց որ չի համնկնում Google AdSense-ի հետ , ով կոնկրետ կարա ինձ ասի վերջապես էդ Google AdSense ինչ է , ու իմացել եմ որ հայալեզու ինտերֆեյսի հետ ինչ որ պրոբլեմներ կան Google AdSense-ից բանեռ վերցնելուց , ճիշտ է թե չէ:

Ավելացվել է 5 րոպե անց

էհ… դու առաջինը չես որ տենց բաներ ես նախաձեռնում… փորձիր, ինքդ կհամոզվես… ;)

Գիտեմ բայց , որ փորձելու ենք էդ հաստատ :goblin :

Արամ
04.08.2007, 16:59
Արա Մեսրոպ, ինչ ես քեզ քեզ դուս տալի, ավելի լավա ես տղուն օգնի, ոչ թե, քո բազմաճյուղ ուղեղիտ փիլիսոփական մտքերտ դուս տու, էէէէ...մենակ նրա մասին ես մտածում որ սայտը համ իրան պահի, համ էլ ձեռի հետ պեռաշկի բերի:D. Թոմ ջան շատ շատ ապրես, ու շատ հիանալի բան ես մտածել, եթե կարանաս, մեզ էլ շատ օգուտ կտաս, եթե պետք լինի ասա կփորձեմ օգնեմ:

Tom
04.08.2007, 18:33
Մերսիներ Արամ ջան :hands , որ ամեն գործին էլ լիքը նման :good потдержка -ներ ունենանք ցանկացած դժվարություններն ել հաճելի կլնի անցնելը :

Արամ
05.08.2007, 10:13
Մերսիներ Արամ ջան :hands , որ ամեն գործին էլ լիքը նման :good потдержка -ներ ունենանք ցանկացած դժվարություններն ել հաճելի կլնի անցնելը :
Որ потдержка լինի, դժվարություն էլ չի լինի:)

HardRock
05.08.2007, 19:31
Մի անգամ ասել եմ ու էլի կկրկնեմ, շատ ափսոս որ հայալեզու կայքերը քիչ են: Էդ առումով ևս մեկ անգամ կուզենաի գովեստի խոսքեր հայտնել այս ֆորումի ստեղծողներին, շատ ապրեք:
Շատ լավ կլիներ եթե Arminco-ն ու այլ պրովայդերները մտածեին ու իրենց սեռվերի վրա մի հատ հայալեզու պորտալ բացեին իր "պոիսկովի սլուժբայով": (ռուսերեն տերմինների համար կներեք :)):

Tom
09.08.2007, 18:00

Հա հայալեզու փնտրող համակարգը շատ լավ գաղափար է , մենք համարյա դա իրագործել ենք , շոտով բոլորն էլ կկարողանան օգտվել , բայց մի պրոբլեմ դեռևս մնում է , ես շատ աղբյուրներից եմ օգտվել հայալեզու և ոչ հայալեզու կայքերի անուների լրիվ բազան ունենալու , բայց իմ կարծիքով դեռ ես լրիվ չունեմ :think , ով կարա ինձ լիարժեք աղբյուր ասի հայկական լրիվ կայքերի անունները վերցնելու համար թեկուզ գումարով :):

Mesrop
10.08.2007, 06:15
google.am ՛ը ինչով դզեռք չի տալիս՞ :)

Tom
10.08.2007, 08:23
google.am ՛ը ինչով դզեռք չի տալիս՞ :)

Իսկ yahoo-ն ինչով ձեռք չեր տալիս , որ googl-ը սարքեցին կամ Яндекс-ը ինչով Ռուսասկան search-ում ձեռք չեր տալիս , որ սարքեցին Рамблер-ի կամ Mail.ru-ի search-երը :think :

Ավելացվել է 5 րոպե անց
Իմ կարծիքով դեռ շատ բան կարելի է մտածել հատուկ հայկական կայքերի համար փնտրող համակարգերի վերաբերյալ :B:

Tom
10.08.2007, 09:02
Ժողովուրդ ես հայկական կայքերի անունների վերաբերյալ բան էի խնդրել ով կարա ասի :sos:

Արշակ
10.08.2007, 09:18
Հա հայալեզու փնտրող համակարգը շատ լավ գաղափար է , մենք համարյա դա իրագործել ենք , շոտով բոլորն էլ կկարողանան օգտվել , բայց մի պրոբլեմ դեռևս մնում է , ես շատ աղբյուրներից եմ օգտվել հայալեզու և ոչ հայալեզու կայքերի անուների լրիվ բազան ունենալու , բայց իմ կարծիքով դեռ ես լրիվ չունեմ :think , ով կարա ինձ լիարժեք աղբյուր ասի հայկական լրիվ կայքերի անունները վերցնելու համար թեկուզ գումարով :):
Քո կարծիքով ասենք Google-ում ինչ–որ մեկը նստած ցուցա՞կ է հավաքում։
Ուզում եմ ասել, վեբում սայթեր փնտրող ռոբոտ–ծրագրերն ինչո՞վ չեն բավարարում. ցուցակներ ստանալու ու ինդեքսավորելու համար։

Իսկ yahoo-ն ինչով ձեռք չեր տալիս , որ googl-ը սարքեցին կամ Яндекс-ը ինչով Ռուսասկան search-ում ձեռք չեր տալիս , որ սարքեցին Рамблер-ի կամ Mail.ru-ի search-երը :think :

Չէ, բայց լուրջ, դու ինչ–որ կոնկրետ թերություն տեսնու՞մ էս Google-ում՝ հայերեն կայքեր փնտրելու առումով։ Այսինքն՝ նենց թերություն, որը քո սարքած կամ մի ուրիշ հայկականում փնտրող համակարգում չի լինի։

Tom
10.08.2007, 16:46
Քո կարծիքով ասենք Google-ում ինչ–որ մեկը նստած ցուցա՞կ է հավաքում։
Ուզում եմ ասել, վեբում սայթեր փնտրող ռոբոտ–ծրագրերն ինչո՞վ չեն բավարարում. ցուցակներ ստանալու ու ինդեքսավորելու համար։

Դու ին՞չ ռոբոտ–ծրագրեր ինկատի ունես :

Արշակ
10.08.2007, 16:55
Դու ին՞չ ռոբոտ–ծրագրեր ինկատի ունես :
Էն որ ռեկուրսիվ մտնում են են սայթերը ինդեքսավորելու համար։ Ասենք բացում են մի սայթ, ինդեքսավորում են, այնուհետև նրանում եղած հղումներով մտնում են ու այդպես շարունակ։
Բոլոր հայտնի փնտրող համակարգերն ունեն նման ծրագրեր։

Tom
10.08.2007, 17:02
Չէ, բայց լուրջ, դու ինչ–որ կոնկրետ թերություն տեսնու՞մ էս Google-ում՝ հայերեն կայքեր փնտրելու առումով։ Այսինքն՝ նենց թերություն, որը քո սարքած կամ մի ուրիշ հայկականում փնտրող համակարգում չի լինի։
Քեզ թվում է , թե ես պիտի ասեմ , որ Google-ը էս էս թերությունները ունի ու ես իրանից ավելի լավ փնտրող համակարգ կսարքեմ , չէ ես էդքան միամիտ չեմ , որ մտածեմ հիմա կգերազանցեմ Google-ին , որովհետև , բացի մասնագետներից ես ֆինանսներ էլ պիտի Google-ից ավելի շատ ունենամ , որ նրանից լավ փնտրող համակարգ սարքեմ :
Իսկ Google-ի համար կասեմ , որ ինքը ամենա լավ փնտրող համակարգերից մեկն է եթե ոչ ամենա լավը :Իմ պրոեկտն էլ կաշխատեմ ինչ-որ ուրույն բանով հետաքրքրի կայք այցելողներին և ունենա իր լավ գնահատականը:

Ավելացվել է 2 րոպե անց

Էն որ ռեկուրսիվ մտնում են են սայթերը ։Ո՞ր սայթերը , գոնե հոստի հասցեն պիտի իմանան չե ու պիտի բազա ունենան էդ հոստերի :

Արշակ
10.08.2007, 17:40
Որ սայթերը գոնե հոստի հասցեն պիտի իմանան չե ու պիտի բազա ունենան:
Լավ, փորձեմ ավելի մանրամասն բացատրել։ Չգիտեմ, գուցե ինչ–որ բան ավելի պարզ եմ պատկերացնում, քան կա իրականում, բայց մոտավորապես սենց գիտեմ։
Եթե ունենաս սայթերի մի ինչ–որ մինիմալ ցուցակ(թեկուզ մի 10-20 հատ), որոնք արդեն կան քո ինդեքսում, ապա նոր սայթեր գտնելու համար ծրագիրն անում է հետևյալը։
1. Բացում է իր ունեցած սայթերից յուրաքանչյուրը։
2. Ինդեքսավորում է։
3. Տվյալ սայթից գտնում է նրանում եղած բոլոր այլ էջերի/սայթերի վրա հղումները։
4. Հղումով բացում է նոր էջը, անհրաժեշտության դեպքում ավելացնում է այն վերը նշված ցուցակին(տվյալ դեպքում ավելացվում են միայն հայկական ռեսուրսները)։ Այս նոր էջի համար կրկնում է 2-4 գործողությունները։

Մոտավորապես սենց։ Դե իհարկե ալգորիթմի պարզեցված տարբերակն եմ գրել ու ոչ այնքան խիստ ձևակերպված, այն ավելի բարդ է ու ձևավորվում է կոնկրետ ձեր պահանջներից ու հնարավորություններից կախված։ Բայց սենց ալգորիթմով ի վերջո պրակտիկորեն բոլոր քեզ հետաքրքրող սայթերը կինդեքսավորես։

Tom
10.08.2007, 19:44
Ճիշտ ես ընթացքը պատկերացնում, բայց

Եթե ունենաս սայթերի մի ինչ–որ մինիմալ ցուցակ(թեկուզ մի 10-20 հատ), որոնք արդեն կան քո ինդեքսում
իրականում նույնիսկ 100 կամ 1000 սայթերի անուններով էլ չես կարող լրիվ կայքերին գտնես դրա համար աշխարհի կայքերի գոնե 5%-ը պիտի ունենաս :
Հետո էլ`

3. Տվյալ սայթից գտնում է նրանում եղած բոլոր այլ էջերի/սայթերի վրա հղումները։

ավելի մատչելի է կլինի (տրաֆիկի գումարի հետ կապված) ու ամենա կարևորը արագ(որովհետև մինիմում օպտիկական կապ պիտի ունենամ , որ 1 ամսում գոնե 1 անգամ ամեն սայթ իմ ծրագիրը մտնի ու ինֆորմացիա հավաքի) եթե ես միանգամից կարողանամ լրիվ հայկական սայթերի անունները ունենալ :

Վազգեն
11.08.2007, 07:14

Ենթադրում եմ, որ «հայկական սայտեր» ասելով նկատի ունես յունիկոդով գրված հայալեզու կայքերը։ Այդպիսի կայքերի ցանկ կարող ես գտնել այստեղ․
http://www.dmoz.org/World/Armenian/

Ավելացվել է 18 րոպե անց

Քեզ թվում է , թե ես պիտի ասեմ , որ Google-ը էս էս թերությունները ունի ու ես իրանից ավելի լավ փնտրող համակարգ կսարքեմ , չէ ես էդքան միամիտ չեմ , որ մտածեմ հիմա կգերազանցեմ Google-ին , որովհետև , բացի մասնագետներից ես ֆինանսներ էլ պիտի Google-ից ավելի շատ ունենամ , որ նրանից լավ փնտրող համակարգ սարքեմ :
Իսկ Google-ի համար կասեմ , որ ինքը ամենա լավ փնտրող համակարգերից մեկն է եթե ոչ ամենա լավը :Իմ պրոեկտն էլ կաշխատեմ ինչ-որ ուրույն բանով հետաքրքրի կայք այցելողներին և ունենա իր լավ գնահատականը:
:

Նախորոք զգուշացնեմ, որ ոչ մասնագետի կարծիք եք կարդալու հիմա:;) Google-ի հայերեն բառեր փնտրելու ֆունկցիայի մեջ մի ակնհայտ թերություն եմ նկատել: Երբ, օրինակ, փնտրում եմ «tables» բառը, Google-ը գտնում է նաև բոլոր այն կայքերը, որտեղ կա «table» բառը: Իսկ երբ փնտրում եմ «սեղաններ» բառը, միայն «սեղաններ» բառը պարունակող կայքերն է գտնում, իսկ այն կայքերը, որտեղ «սեղան» բառը կա, անտեսվում են:
Կարելի է որոշ քանակի բազային բառեր առանձնացնել և փնտրող համակարգը այնպես ծրագրավորել, որ այդ բազային բառերը փնտրվեն իրենց բոլոր հնարավոր հոլովումներով հանդերձ: Գոնե այդ մի հատկանիշով Գուգլից առավելություն կունենաք: Ի՞նչ վատ կլինի որ:

Tom
11.08.2007, 08:52
Ենթադրում եմ, որ «հայկական սայտեր» ասելով նկատի ունես յունիկոդով գրված հայալեզու կայքերը։ Այդպիսի կայքերի ցանկ կարող ես գտնել այստեղ․
http://www.dmoz.org/World/Armenian/
Մերսի ,նաեցի բավականին հաջող բազա էր ես անպայման կօգտվեմ դրանից , մի հարց առաջացավ ինչու ANSI(Սիլ Ֆայն են մեկ մեկ ասում կամ iso-8859-1) - ով կայքերը չեք խմբագրել ինչ պրոբլեմ կա էդ Encoding-ների հետ :

Կարելի է որոշ քանակի բազային բառեր առանձնացնել և փնտրող համակարգը այնպես ծրագրավորել, որ այդ բազային բառերը փնտրվեն իրենց բոլոր հնարավոր հոլովումներով հանդերձ: Գոնե այդ մի հատկանիշով Գուգլից առավելություն կունենաք: Ի՞նչ վատ կլինի որ:
Լավ ես մտածել : Իդեպ մենք էդ ուղությամբել ենք աշխատում :

Mesrop
12.08.2007, 07:40
ANSI(Սիլ Ֆայն են մեկ մեկ ասում կամ iso-8859-1)
քը ասածները լրիվ իրարից տարբեր բաներ են :) Էն էրկուսը կոդիրովկեք են, Sylfaen'նել Unicode ֆոնտ ա…
Sylfaen՛ը լավել օգտագործվում է հայկական կայքերւ մեջ, քանի որ ստանդարդ կա XP՛ների մեջ…
իսկ Sylfaen՛ը դնելուց արդեն պետք է կոդիրովկան դնել UTF-8, այլ ոչ ANSI կամ iso-8859-1
Unicode հայերեն տեքստը ավելի հարմար է, քանի որ այն բացվում է մեծամասնության մոտ… իսկ ANSI-ի համար անպայման է բրոուզերում համապատասխան պարամետրեր կարգավորել, սայթը նայելու համար…
իսկ iso-8859-1 ՛ով հայերեն չէն գրում… ;)

Tom
12.08.2007, 08:31
իսկ iso-8859-1 ՛ով հայերեն չէն գրում… ;)
iso-8859-1-ով գրում են հայերեն փորձի Dreamweaver -ի Split ռեժիմը միացրու ու Design-ի բաժնում ոչ թե Code-ի սկսի հայերեն գրել տես ինչ գեղեցիկ բան է ստացվում ու ես քիչ սայթերի չեմ հանդիպել էս տարբերակով գրած :
Ի դեպ էդ ձև գրածով բացած էջը արա աջ click ու Encoding-ը ինչ ուզում ես փոխի գրվածը մնում է չձևափոխված , իսկ որ նույնը utf-8 ով անես կտեսնես ինչ կկատարվի քո տառերի հետ :o:
Ֆոնտի ու Encoding-ի պահը ճիշտ ես նկատել ես ուղակի Encoding-ի ու ֆոնտի համակցություն էի ուզում ասել իսկ iso-8859-1-ը ավելորդ եմ փակագծերի մեջ գրել :):

Mesrop
13.08.2007, 09:42

ես ամենասկզբիցել հասկացա ինչի հետ ես… դա ամենաանասուն ձևն ե…
ամեն UNICODE տառը այն պահում է 6 սիմվոլի մեջ :)
տենց քո սայթի պարունակության զանգվածը մեծանում է ուղիղ 6 անգամ ;)
ձեռք է տալիս? :)
մարդիք սկի պռաբելի տեղը   չեն դնում, դուք ուզում եք ամեն տառի փոխարեն html դնել…
էտի ամենաանգրագետ բաննա ;)

Tom
13.08.2007, 10:15

Նախ ով ասեց որ ես ուզում եմ html դնել կամ էդ ձև գրել , մի քիչ ուշադիր կարդա աշխատի նորմալ բառեր օգտագործես իմ խոսքերի մեջբերումների մեջ, ես
ուղակի ասում եմ , որ էդպիսի ձևը կա iso-8859-1-ով գրելու որոնք լիքը սայտեր օգտագործում են ու ես լավ գիտեմ , որ էդ մեծ ծավալ է զբաղեցնում դրա համար իմ լրիվ գործերը utf-8-ով է :

Egern.net
13.08.2007, 22:24
iso-8859-1-ով գրում են հայերեն փորձի Dreamweaver -ի Split ռեժիմը միացրու ու Design-ի բաժնում ոչ թե Code-ի սկսի հայերեն գրել տես ինչ գեղեցիկ բան է ստացվում ու ես քիչ սայթերի չեմ հանդիպել էս տարբերակով գրած :
Ի դեպ էդ ձև գրածով բացած էջը արա աջ click ու Encoding-ը ինչ ուզում ես փոխի գրվածը մնում է չձևափոխված , իսկ որ նույնը utf-8 ով անես կտեսնես ինչ կկատարվի քո տառերի հետ :o:
Ֆոնտի ու Encoding-ի պահը ճիշտ ես նկատել ես ուղակի Encoding-ի ու ֆոնտի համակցություն էի ուզում ասել իսկ iso-8859-1-ը ավելորդ եմ փակագծերի մեջ գրել :):
ոնց հասկացա, Dreamweaver-ի հին վերսիաների մասին է խոսքը...

իսկ ընդհանրապես. utf-8 forever

Tom
14.08.2007, 08:27
ոնց հասկացա, Dreamweaver-ի հին վերսիաների մասին է խոսքը...

Dreamweaver 8

իսկ ընդհանրապես. utf-8 forever

համամիտ եմ

Lion
06.08.2011, 22:33
Շատ հետաքրքիր հայկական կայք է -

http://arm-lib.ru/index.php?do=cat&category=o_nas

Chuk
07.08.2011, 00:32
Շատ հետաքրքիր հայկական կայք է -

http://arm-lib.ru/index.php?do=cat&category=o_nas

Մոդերատորական. Ժամկետնանց, ոչ արդիական թեման փակվում է:

Լիոն, գրառում կատարելուց, հղում հրապարակելուց առաջ գոնե ծանոթացի թեմայի բովանդակությունը, եթե ոչ բովանդակությանը, գոնե վերնագրին: Ոչ մի կերպ չհասկացա, թե ամբողջովին ռուսերեն կայքն ինչ կապ ունի «Հայալեզու կայքեր» վերնագրով թեմայի հետ, որը բացվել է 2007 թվականին, քննարկվել 2007-ին, քննարկման նյութն էլ լրիվ ուրիշ բան է եղել: