PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռեալ Մադրիդ / FC Real Madrid



Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25

Hambik
27.08.2006, 14:35
Մադրիդի Ռեալի Ֆանատների համար :)

Թեկուզ վերջին տարիներին այս թմի խաղը մեղմ ասած չի հաջողվում, այդուհանդերձ
լինելով նրա երկրպագու` հուսով եմ այստեղ գտնել համախոհների՝ թմի հետ կապված տարբեր թեմաներ քննարկելու ակնկալիքով ;)

kiki
28.08.2006, 02:06
Լուրջ ես ասու՞մ...բա ես կարծեցի Բարսելոնայի երկրպագու ես...չէի էլ նկատել էս թեման ...
ուֆ...ես ինչ լավ էր...

Hrayr2006
28.08.2006, 09:36
Ես էլ Ռեալ Մադրիդին սիրում եմ, բայց ոչ այնքան, որքան Բարսելոնային, անցյալ տարի լավ չէր խաղում, այս տարի էլ բացումը լավ չէր տեսնենք ինչ կլինի:

Hambik
28.08.2006, 16:41
Լուրջ ես ասու՞մ...բա ես կարծեցի Բարսելոնայի երկրպագու ես...չէի էլ նկատել էս թեման ...
ուֆ...ես ինչ լավ էր...


Ինչո՞վ եր լավ :) չլինի՞ դու ել ես Ռեալի երկրպագու :) :) :)
Առաջին թիմը իմ համար Ռեալն է, բայց փաստ է, որ հիմա շատ վատ է խաղում, ինչպես
ասեց Հրայրը բացումն ել լավը չեր :(
Եթե այսպես շարունակվի այս տարի ել ոչինչ չի ստացվի …

Bonita
28.08.2006, 20:38
Հանդիսանալով այն աղջիկներից մեկը,որոնք ֆուտբոլ նայում են ֆուտբոլիստների համար,:oy հետևաբար չեմ կարող չսիրել Ռեալ Մադրիդ;) ,քանզի այնտեղ խաղում են աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանցից 2ը...;) :oy

Hambik
28.08.2006, 20:49
Հանդիսանալով այն աղջիկներից մեկը,որոնք ֆուտբոլ նայում են ֆուտբոլիստների համար,:oy հետևաբար չեմ կարող չսիրել Ռեալ Մադրիդ;) ,քանզի այնտեղ խաղում են աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանցից 2ը...;) :oy

Ճիշտն ասած ես այդքան ել չեմ սիրում որ աղջիկը ֆուտբոլը նայում է տղամարդկանց
համար (միայն չնեղաղաս ! :)) բայց այնուամենայնիվ փորձեմ գուշակել՝մեկը Ռաուլն է,
մյուսն ել՝ երևի Կասիլյա՞սը:

Hambik
28.08.2006, 20:54
Իսկ այժմ ֆուտբոլը ֆուտբոլի՜ համար դիտողներին մի հարց. :)
Ռեալը հիմա ունի և՜ լավ խաղացողներ և՜ լավ մարզիչ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է անհրաժեշտ այս թմին իր հիանալի խաղը ու համբավը վերագտնելու համար:
Մի գուցե՝ ժամանա՞կ …

Bonita
28.08.2006, 21:26
Չէ հա~ա...ինչ նեղանալ Hambik ջան:ok ...
Ահա և նրանք...:love

kiki
28.08.2006, 21:31
Ինչո՞վ եր լավ :) չլինի՞ դու ել ես Ռեալի երկրպագու :) :) :)
Առաջին թիմը իմ համար Ռեալն է, բայց փաստ է, որ հիմա շատ վատ է խաղում, ինչպես
ասեց Հրայրը բացումն ել լավը չեր :(
Եթե այսպես շարունակվի այս տարի ել ոչինչ չի ստացվի …
Բնականաբար այո...:)
իմիջիայլոց, ես քեզ նամակ կգրեմ ու մի լավ բան կասեմ...

kiki
28.08.2006, 21:33
Իսկ այժմ ֆուտբոլը ֆուտբոլի՜ համար դիտողներին մի հարց. :)
Ռեալը հիմա ունի և՜ լավ խաղացողներ և՜ լավ մարզիչ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է անհրաժեշտ այս թմին իր հիանալի խաղը ու համբավը վերագտնելու համար:
Մի գուցե՝ ժամանա՞կ …
Շատ բան ու բնականաբար, առաջին հերթին էս պահին ժամանակը...
բայց դա երկար պատմություն է...:)
Բոնիտա ջան, լավ էլ ճաշակ ունես...:ok

Sergey
28.08.2006, 22:09
Իսկ այժմ ֆուտբոլը ֆուտբոլի՜ համար դիտողներին մի հարց. :)
Ռեալը հիմա ունի և՜ լավ խաղացողներ և՜ լավ մարզիչ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է անհրաժեշտ այս թմին իր հիանալի խաղը ու համբավը վերագտնելու համար:
Մի գուցե՝ ժամանա՞կ …

Ես ընդհանրապես սիրում եմ իսպանական թիմերին, նախ և առաջ իհարկե Մադրիդի Ռեալին, իսկ թե որքանով են Ռեալի մարզիչն ու խաղացողները լավը, ցույց կտա ժամանակը։

Bonita
28.08.2006, 23:19
Ինչքան հասկացա` հարցը ինձ չի վերաբերվում,բայց ես էլ կպատասխանեմ / իրականում ֆուտբոլ շատ եմ սիրում,կատակը մի կողմ /...;)

Ռեալ Մադրիդի 70 տոկոսին վաղու~ց պետք է թոշակի ուղարկեն:) ...
Պակասում են նոր,երիտասարդ դեմքեր...:ok

kiki
29.08.2006, 00:18
Բոնիտա ջան, ես ֆուտբոլ վաղուց եմ նայում, ու քիչ թե շատ հասկանում եմ էդ ամեն ինչից, ու թույլ տուր ասել քեզ, որ նման բան ասելը շատ սխալա...Ռեալի կազմը , հատկապես հիմա, զգալիորեն թարմացվել է...իսկ էդ թոշակի ուղարկվողների ցուցակում երևի դու Զիդանին, Կարլոսին ...էլ ու՞մ նկատի ունես...ես էլ թոշակի թեկնածու չեմ կարողանում գտնել...ուրեմն ասեմ, որ Զիդանը արդեն հեռացել է ֆուտբոլից, իսկ Կարլոսի արագությանն ու տեղնիկային շատ երիտասարդներ դեռ նախանձել կարող են...
այնպես որ նման անպատասխանատու բաներ եկեք չասենք, լա՞վ...
հո չնեղացա՞ր...ես պարզապես չեմ կարողանում այլ կերպ ասել...:)

Աբելյան
30.08.2006, 11:17
Չեք պատկերացնում առաջ ինչքան էի Ռեալը ատում. չեմպիոնների լիգայում "Ռեալ"-"Ռոմա" խաղի վախտ "Ռոման" 2-0 տանում էր, 4-2 կրվավ; "Ռեալ"-"Վալենսիա" խաղում Վալենսիան մինչև իննսուներորդ րոպեն 1-0 կրում էր, Ռաուլը սիմուլյացիա արեց, մրցավարը փոխանակ դեղին քարտ ցույց տար, մի հատ էլ պենալ դրեց, խաղը 1-1 պրծավ: "Ատլետիկո"-"Ռեալ" խաղում Ատլետիկոն 7-8 հատ շանս ուներ, չօգտագործեց, Ռեալը 3 հատ ստից շանս ուներ, խփեց ու 3-0 տարավ: :angry
Լավ ա էս վերջերս խելոքացել ա, մի քիչ սկսել եմ սիրել, որովհետև Կաննավարոն ա խաղում:

John
30.08.2006, 12:29
Ես որ սկսեցի ֆուտոլ նայել, Ռեալը արդեն սկսել էր տուֆտել՝ այսինքն հեչ լավ չէր խաղում, բայց չխաղալով էլի արդյունքի էր հասնում ու դրանից էի շատ ներվայնանում: Ռեալից մենակ Կասիլյասին, Կանավարոյին ու Ռաուլին եմ հավանում, իսկ Բեքհեմը… չեմ ժխտում, որ տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց հեչ չի աշխատում (փող ի նկատի չունեմ, այլ իրա խաղը կատարելագործելու վրա չի աշխատում) ու երբ որ ես իրա խաղը տեսագրությամբ տեսա Մանչեստրի կազմում, ես կարծիքս ավելի հիմնավորվեց, քանի որ ինքը 5-6 տարի առաջ ավելի լավ էր խաղում, քան թե հիմա: Այսինքն ինքը ավելի հետա գնացել, փոխանակ ավելի կատարելագործվեր: Հիմա իրան սիրողները կասեն, բայց էլի լավա խաղում… ինչու՞ է նման կարծիք տարածված: Որովհետև նա ամեն խաղում 2-3 (հազարից մեկ կարողա ավելի շատ) լավ փոխանցում է կատարում ու 10-11 խաղը մեկ (միջին հաշվով) գուլ է խփում: Իսկ ինչի՞ շնորհիվ: Միանշանակ տաղանդի: Իսկ ինչի՞ վրա է ծախսում այն ժամանակը, որը պետք է հատկացներ խաղը կատարելագործելուն. գովազդների համար է նկարվում, ամեն տեսակի բաներ է հորինում փող աշխատելու համար (օրինակ էսօր «Ֆուտբոլ+»-ի վերջին էջում գրած էր, որ օծանելիքա ուզում սարքի իրա անունով): Հիմնականում այ էդ ……-ի պատճառովա, որ Ռեալին ու Ռեալի հետ կապված համարյա ամեն ինչ ատում եմ…
Հ.Գ.
Բեքհեմի երկրպագուներից ներողություն եմ հայցում, բայց ինչ որ գրել եմ՝ զուտ ճշմարտությունն է…

docart
30.08.2006, 19:32
Ռեալը դա բիզնես է, ապարատ, որի միջոցով մեծ գումարներ են աշխատում:

kiki
30.08.2006, 23:54
Հովսեփ, դե ես այսօր քեզ արդեն ասեցի ինչն է պատճառը այդ ամենի ՝ մարզիչը...քանի որ Դել Բոսկեից հետո մենք մարզիչ կարելի է ասել չունեինք, ակսինքն մի մարդ, ով կկարողանար հավաքել այդ բոլոր տաղանդավորներին ու մի ամբողջություն ստեղծել: Դել Բոսկեի ու Մակելելեի հեռանալով էլ սկսվեց այս ամենը: Իսկ դրանից առաջ Ռեալը փայլում էր : և եթե մենք անած մրցաշրջանը ավարտեցինք 2-րդ տեղում, ապա դա մաիյն հենց այդ ձեր ասած ֆուտբոլիստների և նրանց տաղանդի շնորհիվ էր...ձեր կարծիքով հե՞շտ է մի խաղաշրջանի ընթացքում 3-4 մարզիչ փոխելը...մեկը գալիս է, մինչև փորձում է հավաքել ու մի բան անել , արդեն գնում է...մի խոսքով,

Ռեալը արդեն սկսել էր տուֆտել՝ այսինքն հեչ լավ չէր խաղում,
նման արտահայտություններ անելուց առաջ մի լավ մտածեք, ու մի քիչ էլ հարգանք ունեցեք մյուս երկրպագուների նկատմամբ...

Ռեալը դա բիզնես է, ապարատ, որի միջոցով մեծ գումարներ են աշխատում:
ինչպիսի՜ խոսքեր...ո՞րտեղ ես կարդացել...որպես լրագրող ասեմ, որ նման արտահայտություններ սիրում են հատկապես անգլիական էժանագին թերթերն անել...
ներեղություն, չէի ուզում վիրավորել որևէ մեկին, պարզապես շատ եմ բարկանում նման անպատասխանատու բառերի վրա...

John
31.08.2006, 09:08
Էս էլ կյանքում Ռեալի մասին վատ չեմ արտահայտվի, որովհետև Կիկին լրագրող է ու ես իմ համեստ բառապաշարով չեմ կարող իրա հետ մրցել, իսկ ինչ վերաբերում է «Ռեալը արդեն սկսել էր տուֆտել՝ այսինքն հեչ լավ չէր խաղում» արտահայտությանը, ապա ասեմ, որ մի՞թե սխալ բան եմ ասել:2003-2004 առաջնությունում Ռեալը լա՞վ է խաղացել:

Hambik
31.08.2006, 12:11
Ժողովուրդ ջան, ես այս թեման բացելուց ընդհանրապես նպատակ չունեի այսպիսի
տհաճ վիճաբանությունների առիթ հանդիսանալ, պետք չէ իրար վիրավորել կամ վիրավորվել իրարից :), ավելի լավ է այս թեմայում գրառումներ անեն նրանք, ովքեր
Ռեալի երկրպագու են Ե՛ւ նրանք, ովքեր բացի քննադատելուց ու հայհոյելուց (քանի որ դա շատ հեշտ է Ռեալի պարագայում) նաև ինչ-որ լուծումներ են տեսնում ու սեփական կարծիքներ ունեն հիմիկվա Ռեալի վիճակը բարելավելու ուղղությամբ:
Եկեք փորձենք
հավաքենք մեր այդ կարծիքները փոխանակ քննադատելու և մի եզրահանգման գանք, այդ դեպքում այդ եզրահանգումը արդեն կտանենք ավելի առաջ որպեսզի հասնի Ռեալի ղեկավարությանը և հատկապես Իսպանիայի երկրպագուներին ու մամուլին:
Մի օրինակ բերեմ, իմ ընկերներից մեկը լինելով Մանչեստրի երկրպագու հասավ այն բանի որ Անգլիայի Մանչեստրցիների միտքը գցեց՝ անգլիայի փողոցներով բողոքի միտինգ կազմակերպել ի դեմս մարզիչ ֆերգյուսոնին իր պաշտոնից հանելու!
Հուսով եմ դժվար բան չեմ առաջարկում:) :)

John
31.08.2006, 13:02
Կներեք ինձ էդ դեպքում, ես այս թեմայում անելիք չունեմ, միայն կարող եմ ցանկանալ, որ ձեր սիրելի թիմի գործերը լավանան ու Ռեալը իր նախկին խաղը վերագտնի, ինչից էլ բնականաբար կշահի համաշխարհային ֆուտբոլը…

Hambik
31.08.2006, 13:29
Կներեք ինձ էդ դեպքում, ես այս թեմայում անելիք չունեմ, միայն կարող եմ ցանկանալ, որ ձեր սիրելի թիմի գործերը լավանան ու Ռեալը իր նախկին խաղը վերագտնի, ինչից էլ բնականաբար կշահի համաշխարհային ֆուտբոլը…

Մերսի ցանկությունների համար Հովսեփ ջան ;)

kiki
31.08.2006, 14:30
Էս էլ կյանքում Ռեալի մասին վատ չեմ արտահայտվի, որովհետև Կիկին լրագրող է ու ես իմ համեստ բառապաշարով չեմ կարող իրա հետ մրցել, իսկ ինչ վերաբերում է «Ռեալը արդեն սկսել էր տուֆտել՝ այսինքն հեչ լավ չէր խաղում» արտահայտությանը, ապա ասեմ, որ մի՞թե սխալ բան եմ ասել:2003-2004 առաջնությունում Ռեալը լա՞վ է խաղացել:
Հովսեփ, ի՞նչ կապ ունեն այստեղ լրագրողն ու բառապաշարը, չեմ հասկանում...:o ես պարզապես երկրպագու եմ...
իսկ ինչ վերաբերվում է այդ արտահայտությանը , ապա ասեմ, որ լավ չխաղալը չի նշանակում "տուֆտել" ...

մեկ էլ, ես միշտ ուրախ եմ քեզ տեսնել և այստեղ, և բոլոր թեմաներում... ես պարզապես պատասխանել էի քեզ : եթե ինչ որ բան սխալ եմ գրել, ասա, ու փորձի ապացուցել:

John
31.08.2006, 15:10
Այ հենց այստեղ է, որ ես անզոր եմ… Մաֆիա խաղալուց էլ նկատած կլինես, որ ես ինձ ու իմ կարծիքը դժվարությամբ եմ պաշտպանում: Եթե լրագրող ես, ուրեմն գոնե Հայոց Լեզվին լավ ես տիրապետում, հետևաբար մտքերդ ինձնից լավ ես շարադրում ու բանավիճելիս էլ ինձ կհաղթես… դրա համար էլ գերադասում եմ լռել… Ես էլ եմ ուրախ քեզ տեսել ամեն տեղ, իսկ ինչ վերաբերում է քո գրածի մեջ սխալներին, ապա ես ոչ թե սխալներ եմ տեսնում ,այլ մեր կարծիքները չեն համընկնում: Տուֆտել բառը երևի տարբեր կերպ ենք ընկալում, իսկ թե մեզնից ո՞վ է ավելի ճիշտ ընկալում՝ չգիտեմ: Ես պարզապես օգտվում եմ ազատ արտահայտվելու իմ իրավունքից…
Հ.Գ.
Կարծում եմ մեր բանավեճը Ռեալի ու հատկապես Բեքհեմի մասին այսքանով կավարտվի… եթե էլի հարցեր կան, կարծում եմ օֆֆթոպ չանելու համար կարելի ե պմ օգտագործել…

kiki
31.08.2006, 18:04
ես էլ եմ զգում, որ թեմաից շեղվում ենք, այնուամենայնիվ կգրեմ վերջին խոսքս, որ քեզ պարզ լինեն որոշ բաներ:
Հովսեփ ջան, նախ ասեմ, որ հայոց լեզվին վատ չեմ տիրապետում, բայց մտքերս ես ռուսերեն եմ շարադրում ու ռուսերեն էլ հիմնականում կարողանում եմ մտքերս արտահայտել, ու աշխատանքի տեղն էլ ռուսերեն էի գրում նորությունները, բայց էս պահին չեմ աշխատում ու քեզ հետ բանավեճի մեջ չեմ մտել ու չեմ էլ ուզում...
բնականաբար, ես չեմ գտնում որ մեր կարծիքները պետք է համընկնեն, այլապես մենք մի ակումբի երկրպագուներ կլինեինք երևի, իսկ ազատ արտահայտվել քեզ ոչ մեկը չի խանգարում, ես էլ եմ իմ կարծիքն արտահայտում , բայց աշխատում եմ զգույշ լինել, քանի որ չեմ ուզում վիրավորել ոչ մեկին...ես դա էի միայն ուզում ասել...
իսկ տուֆտել բառը ես չեմ պատկերացնում ինչպես կարելի է տարբեր կերպ հասկանալ...և ֆուտբոլին այն իմ կարծիքով բոլորովին մոտ բառ չի...

ինչևէ, որպեսզի պոստս շատ հեռու չգնա Ռեալ Մադրիդ թեմայից, ասեմ որ մեր "խելոք" Կապելլոն մի տրանսֆեր էլ իրականացրեց , ավելի ճիշտ փոխանակում . Բապտիստան փոփարինվեց Ռեեսի հետ...
խելագարվել կարելի է...

Մասսագետ
01.09.2006, 01:49
Կապելլոն ամենախելոք մարզիչնեից մեկն ա: Իմ տեսած ամենալավ մարզիչն ա ռեալի, չնայած ոնց կմարզի ռեալը, չեմ կարա ասեմ, հույս ունեմ՝ վատ: Ռեալը էս տարի էլ երևի Իսպանիայի չեմպիոն չի դառնա, ոչ էլ Բարսան կդառնա:
Որ Ռոնալդոն էլ չի խաղում ռեալում, էդ ռեալի համար մեծ պլյուս ա, բայց որ էն հոլանդացին ա խաղում Ռոնալդոյի տեղը, էդ Ռեալի համար մինուս ա: Իսկ ռեալի ամենալավ ձեռքբերումը Կանավառոն ա, վերջապես Հիերոյին փոխարինող հայտնվեց:

kiki
01.09.2006, 13:19
բայց որ էն հոլանդացին ա խաղում Ռոնալդոյի տեղը, էդ Ռեալի համար մինուս ա:
թույլ տեղիս կպար Մրրիկ ջան...:(
Իսկ Կանավառոյի համար համաձայն եմ, միակ ձեռքբերումն էր, Դիռայի հետ միասին, որ իմ սրտով էր :

Hrayr2006
01.09.2006, 13:31
թույլ տեղիս կպար Մրրիկ ջան...:(


Եթե ճիշտը խոսենք հիմա Ռուդ Վան Նիստելռոյը ավելի լավ է խաղում քն Ռոնալդոն, Մենակ անվան համար չէին կարող Ռոնալդոյին խաղացնեին:

kiki
01.09.2006, 13:43
ես չեմ ասում որ Ռոնալդոն հիանալի է խաղում ու անվան համար պետք է խաղացնեին: իմիջիայլոց, եթե ուզում ես իմ կարծիքն իմանալ , իմ կարծիքով Ռոնալդոն շատ երկար մնաց Ռեալում, պետք է վաղուց գնար, կամ ընդհանրապես չգար : Էդ դեպքում մենք Մորիենտեսի նման խաղացողի չէինք կորցնի...
ինչ վերաբերում է ՌՎՆ-ին, իմ կարծիքով այս պատուհանի ամենաանիմաստ ձեռքբերումն էր...միայն թե չհարցնես ինչու....

Hambik
01.09.2006, 14:45
ես չեմ ասում որ Ռոնալդոն հիանալի է խաղում ու անվան համար պետք է խաղացնեին: իմիջիայլոց, եթե ուզում ես իմ կարծիքն իմանալ , իմ կարծիքով Ռոնալդոն շատ երկար մնաց Ռեալում, պետք է վաղուց գնար, կամ ընդհանրապես չգար : Էդ դեպքում մենք Մորիենտեսի նման խաղացողի չէինք կորցնի...
ինչ վերաբերում է ՌՎՆ-ին, իմ կարծիքով այս պատուհանի ամենաանիմաստ ձեռքբերումն էր...միայն թե չհարցնես ինչու....

ՌՎՆ-ի համար չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա, բայց Ռոնալդոյի պահով համաձայն չեմ: Ռոնալդոն եղել է, կա ու կլինի (հազիվ մի տարի) այն ֆուտբոլիստներից որը ցանկացած
թմի համար կարող է մեծ ձեռքբերում համարվել:

Hrayr2006
01.09.2006, 16:19
Համբիկ ջան սխալվում ես, մի երկու տարի առաջ կարող է աշխարհի ամենալավ հարջակվողն էր, բայց հիմա ընդհանրապես չի խաղում, սպասում է գոլերի մոտ, որ գնդակ տան գոլ խփի, այդպես հո չի լինի:

Իսկ Բապտիստային փոխել Ռեյեսի հետ երևի թե պետք չէր…

Մասսագետ
01.09.2006, 16:31
դժվար ա ասել, Ռեյեսն ա ավելի լավ խաղում, թե Բապտիստան: Բայց եթե ես նման հարցի առաջ կանգնեի կընտրեի Ռեյեսին:

Taurus
14.10.2006, 23:43
Աչքիս Ռեալը պարտվեց Խետաֆեին, բայց ես չեմ տխրել , լրիվ :P հակառակը

kiki
15.10.2006, 00:13
անկապ ու անհետաքրքիր խաղ ... հիմար սխալներ ...
մի խոսքով , լավ չի ...

Աբելյան
15.10.2006, 09:18
Ու կարծեմ Ռեալը ոչ մի հարված դարպասին չի կատարել:

John
15.10.2006, 09:19
Իմ համար սպասելի արդյունք էր…

Հենո
15.10.2006, 09:40
Հիմար խաղ էր:

Taurus
15.10.2006, 10:46
Էսոր մերոնք ցույց կտան , որնա իսկակն ֆուտբոլն ու իսկական խաղը:

kiki
15.10.2006, 11:31
N.I.G.G.A. չէ, կատարել է, բայց երկրորդ խաղակեսի 15 րոպեից հետո ... բա՞ ...
դա խաղ չէր ...

Vaho
15.10.2006, 11:44
[COLOR="YellowGreen"]Ես նւընպես շատ եմ սիրում այս թիմը բայց ափսոս այս տարի չեմ կարող դիտել որովհետև ապրում եմ Սեվանում և այս տարի մեզ չեն ընձերնել այդ հնարավորությունը և ոչ միյայն մեզ այլ բոլոր մառզերին, իսկ մեր «հարգարժան» Արմենիա հեռուստատեսությունը ցույց է տալի միյայն Երեվանի համար:Հա հիմա ինչ անենք որ Երեվանից չենք.ինչ լինումա մենակ Երեվան Երեվան հա ելի հասկացանք,խի Հայաստան ասելով մենակ հասկանում ենք Երեվան հա՞ :Օֆֆֆֆ"՛ չգիդեմ նաղդի շատ վատա . վատա որ երեկ չկարողացա նայել իմ ամենասիրած թմի՛ ռեալի խաղը :(

kiki
15.10.2006, 11:50
նայելու բան չէր , մեծ բան չես բաց թողել ...

Հենո
15.10.2006, 11:50
Բայց էտ չի նշանակում , որ բարսան էսոր կրելուա

ոնց որ ուեֆա–ի սուպերգավաթում էս անգամ էլ սեվիլիանա կրելու

Sunun
18.10.2006, 18:26
Երեկ Ռեալը փայլում էր, մալադեց տղերքին։

Guest
18.10.2006, 19:07
Հա մի մեծ բան են արել, Ստաուա էն կրել;)
Բայց մեկա գոնը մի քիչ խաղ էր զգացվում, ապրեն տղեքը:

kiki
18.10.2006, 22:19
Հայկ ջան, քեզ խորհուրդ կտամ մի քիչ կարդալ Ստյաուաի մասին, ու կտեսնես որ էնքան էլ "անկապ" թիմ չի, բավականին լուրջ մրցակից ա, չնայած Ռեալը շատ բան թույլ չէր տալիս անեն ...

Sergey
18.10.2006, 22:49
Հայկ ջան, քեզ խորհուրդ կտամ մի քիչ կարդալ Ստյաուաի մասին, ու կտեսնես որ էնքան էլ "անկապ" թիմ չի, բավականին լուրջ մրցակից ա, չնայած Ռեալը շատ բան թույլ չէր տալիս անեն ...

Չէի ասի թե լուրջ է, ամեն դեպքում ուրախ եմ, որ Ռեալը հաղթեց, հիմա էլ տեսնենք Բարսելոնան ինչ է անում։

kiki
18.10.2006, 23:15
վերջերս, չեմ հիշում որտեղ , կարդացի նրանց հաջողությունների մասին , հատկապես վերջին տարիների , ու ասեմ , որ այնքան էլ վատը չէին, կարծեմ մեր ֆոռումում էին տղաները տեղադրել , եթե գտնեմ կավելացնեմ այստեղ ...

Vaho
19.10.2006, 10:33
Տեսաք տղերքը ինչ արին,մալադեց բա չե՞ համել ասեմ որ թույլ թիմ չեր Ստյաուան

Hambik
23.10.2006, 13:45
Ուղղակի հիանալի խաղ էր, :hands :hands :hands
սենց ԹՄԱՅԻՆ խաղ Ռեալի կողմից վաղուււուուուց չէի տեսել :)

Չեմ ուզում աչքով տված լինել կամ ժամանակից առաջ ընկնել, բայց
ոնց որ թե Կապելլոն կամաց-կամաց վերաստեղծում ա ՌԵԱԼԸ !!! :roll :good

Գոռ Ջան - Հայ
23.10.2006, 17:29
Ուղղակի հիանալի խաղ էր, :hands :hands :hands
սենց ԹՄԱՅԻՆ խաղ Ռեալի կողմից վաղուււուուուց չէի տեսել :)

Չեմ ուզում աչքով տված լինել կամ ժամանակից առաջ ընկնել, բայց
ոնց որ թե Կապելլոն կամաց-կամաց վերաստեղծում ա ՌԵԱԼԸ !!! :roll :good


Ռեալը ուղղակի անհույսա:D չէ, իրոք, էս բացառիկ դեպք էր , որ սենց խաղացին...
Իրականում քանի որ թիմում բոլորը վարպետներ են, խաղը բնակնաբար պիտի հիմնվի անհատականի վրա...

Աբելյան
23.10.2006, 18:20
Հալալա Ռեալին:

Լիաննա
23.10.2006, 21:07
Ապրեն մերոնք, վերջապես իրենց սազական խաղ ցույց տվեցին:hands :hands :hands
ՍՈՒՊԵՐ...:good :good :good

John
23.10.2006, 21:53
Շնորհավորում եմ Ռեալի երկրպագուներին՝ իսկապես լավ խաղացին ու արժանի էին հաղթանակի Ռեալի ֆուտբոլիստները:

Hambik
24.10.2006, 09:34
Ապրեն մերոնք, վերջապես իրենց սազական խաղ ցույց տվեցին:hands :hands :hands
ՍՈՒՊԵՐ...:good :good :good

Շատ ուրախալի ա որ ֆանատկաներ էլ ունենք ;) !!!

Kita
24.10.2006, 10:58
իսկապես պետք է շնորհավորել....
գոնե ամիսը մեկ կառգին խաղ ցույց տան լավ կլինի....

Vaho
04.11.2006, 22:39
Ժողովուրդ ջան ինչ որ մեկը կարող է ասել ինչ անենք որ մարզերում ել ցույց տան Իսպանիայի առաջնությունը ով ունի ծանոթ մարդ Արմենիա թվ ում մի բան արեք ելի
թե ձեզ պետք չի կարևորը դուք նայում եք եվ վերջ ,կարևորը մեր մայրաքաղաքում կարող են նայել վերջ ել ինչ մարզ ինչ բան :angry

Taurus
07.11.2006, 11:09
Ուրեմն գալիս ես Երևան ու նայում խաղը:
Կամ գնում ես սպուտնիկային ալեհավաք, ու eurosport-ով նայում ես:
կամ էլ խնդրում ես մեկը ձայնագրում ա մյուս օրն էս նայում

Vaho
14.11.2006, 19:25
Ուրեմն գալիս ես Երևան ու նայում խաղը:
Կամ գնում ես սպուտնիկային ալեհավաք, ու eurosport-ով նայում ես:
կամ էլ խնդրում ես մեկը ձայնագրում ա մյուս օրն էս նայում
Իսկ եվռոսպոռտով ցույց են տալիս՞

kiki
14.11.2006, 23:54
НТВ+ -ը ցույց ա տալիս ...

AMzone
15.11.2006, 03:17
զզզզզվուււււււււււււււււմմմմմմմմմմմմմմմմ եմ ռեալիցցցցցցցցցցցցցցցցցցց ետիիիիի թիմ չի ......

BOBO
21.11.2006, 14:53
զզզզզվուււււււււււււււււմմմմմմմմմմմմմմմմ եմ ռեալիցցցցցցցցցցցցցցցցցցց ետիիիիի թիմ չի ......

:angry Թե չե Barcelona-ն ինչ թիմ ա :angry :bad :bad :bad :bad :bad :bad :aggressive :aggressive :aggressive :aggressive :aggressive :aggressive :aggressive :aggressive :diablo :diablo :diablo :diablo

Աբելյան
21.11.2006, 15:15
Ինչքան առաջ Ռեալն էր անտանելի, էնքան էլ հիմա Բարսելոնան ա: Մենակ Ռաֆայել Մարկես եմ մի քիչ սիրում

Ուրվական
21.11.2006, 21:48
Քանի Ռեալում խաղում ա Ռոնալդոն, որին ես Դել Պիերոյի հետ միասին համարում եմ աշխարհի լավագույն հարձակվողը, Ռեալը լրիվ շանսերն ունի բոլոր հնարավոր մրցանակները նվաճելու:Չեք զգում, որ առանց Ռոնալդոյի Ռեալի խաղը խամրել ա:Բայց, ամեն դեպքում, ՌԵԱԼ ՉԵՄՊԻՈՆ

linus
21.11.2006, 21:57
ինչ ռեալ, ինչ բարսելոն


Վալենսիա

Ուրվական
21.11.2006, 22:21
ինչ ռեալ, ինչ բարսելոն


Վալենսիա
Ասածիդ երկրորդ մասի հետ 100 տոկոսով համաձայն եմ: Վալենսիան էլ վատ թիմ չի, նույնիսկ , կարելի է ասել, երկրորդն ա Իսպանիայում, բայց դե Ռեալ, ու դրանով ամեն ինչ ասվում ա:

Taurus
21.11.2006, 22:55
Այ ռեալն էլ ուրվականի պես գալիս մի բանասում ու վերջ, թո էսոր կրի Լիոնին, հետո կխոսանք, ես որ Ռեալ չեմ սիրում , բայց կարողա կրի , որովհետև Լիոնի պետք չի

Taurus
22.11.2006, 09:03
11' [0 - 1] J. Carew

20' J. Toulalan դեղին

31' [0 - 2] F. Malouda

39' [1 - 2] M. Diarra

50' A. Reveillere դեղին

54' P. Juninho դեղին

75' R. Carlos դեղին

83' [2 - 2] R.v. Nistelrooy

83' F. Cannavaro դեղին

89' R.v. Nistelrooy (pen.) պենալը չի խփել

90' Raul F. Malouda դեղին

90' S. Ramos դեղին

Աբելյան
22.11.2006, 15:08
Ղժամ Ռուդիկի վրա!!!
Մի անգամ էլ Արսենալի հետ խաղում վերջի վայրկյաններին պենալը չի կարեցել խփի:

Ուրվական
22.11.2006, 21:06
Այ ռեալն էլ ուրվականի պես գալիս մի բանասում ու վերջ, թո էսոր կրի Լիոնին, հետո կխոսանք, ես որ Ռեալ չեմ սիրում , բայց կարողա կրի , որովհետև Լիոնի պետք չի
Հալալ ա, կարգին խաղաց, հույս ունենաք, որ չեմպիոն ա լինելու:

Արամ
22.11.2006, 21:19
Ես ընթանրապես Չեմ սիրում ռեալը...շատ Ճոռո թիմ է....

Ուրվական
22.11.2006, 21:28
Չեմ հավատում, որ այդպիսի մարդ կա, որ իրականում կարող է չսիրել Ռեալը:

Taurus
22.11.2006, 22:51
Ռեալ սիրում են մենակ, նրա համար , որ ռեալ ա, ու ոչ ոք չի կարողանում ինչ որ ֆուտբոլային պատճառ ասի:
Ինչու ես դու սիրում Ռեալ?
համոզված եմ , որ չես կարա ասես:
Իսկ չուզողներ լինում են Երբ թիմը ինչ որ խաղ ա ցույց տալիս,որը այս դեպքում ուղղակի չկա, եթե Կապելոյին մի ամսից հոգեբուժարան չտարան , փախնելու ա իսպանիայից:
Լիոնը էրեկ կայֆավատ էր լինում:P

Ուրվական
23.11.2006, 00:15
Դե գիտես ոնց, եթե ես մի բան ասում եմ, ուրեմն հաստատ իմացի, որ ասածիս տեր եմ ու կարամ պատասխան տամ:Եթե ես ասում եմ, որ Ռեալին սիրում եմ, ուրեմն անհիմն չեմ ասում:Իսկ դու որ ասում ես` Ռեալին չես սիրում, էդ չի նշանակում, որ մնացածները չպիտի սիրեն:Մարզիչն էլ եթե քեզ դուր չի գալիս որպես մարդ, դա քո խնդիրն է, որովհետև որպես մասնագետ նա աշխարհում լավագույնն է:Ինչ վերաբերվում է խաղին, Ռեալը խաղում է իտալական ոճով, շատ կայուն ու հասնում է արդյունքի:Նրա խաղացած ֆուտբոլը ինձ դուր է գալիս:Տեսար, որ պատճառը ասեցի, թե խի եմ Ռեալին սիրում:Եվ ընդհանրապես, եթե Ռեալին չես սիրում, մի մտի էս բաժինը, սա Ռեալի երկրպագուների համար է, ոչ թե հակառակորդների:

Taurus
23.11.2006, 08:59
Դե գիտես ոնց, եթե ես մի բան ասում եմ, ուրեմն հաստատ իմացի, որ ասածիս տեր եմ ու կարամ պատասխան տամ:Եթե ես ասում եմ, որ Ռեալին սիրում եմ, ուրեմն անհիմն չեմ ասում:Իսկ դու որ ասում ես` Ռեալին չես սիրում, էդ չի նշանակում, որ մնացածները չպիտի սիրեն:Մարզիչն էլ եթե քեզ դուր չի գալիս որպես մարդ, դա քո խնդիրն է, որովհետև որպես մասնագետ նա աշխարհում լավագույնն է:Ինչ վերաբերվում է խաղին, Ռեալը խաղում է իտալական ոճով, շատ կայուն ու հասնում է արդյունքի:Նրա խաղացած ֆուտբոլը ինձ դուր է գալիս:Տեսար, որ պատճառը ասեցի, թե խի եմ Ռեալին սիրում:Եվ ընդհանրապես, եթե Ռեալին չես սիրում, մի մտի էս բաժինը, սա Ռեալի երկրպագուների համար է, ոչ թե հակառակորդների:
1. Ես չեմ ասել , որ մարզիչին չեմ , սիրում, Կապելոն կաpգին տղա յա , ու Ռեալը իրան արժանի չի:
2. Ռեալում , կան 2 ֆուտբոլիստ , որոնց խաղը չի կարող դուր չգալ, ուղղակի միշտ էս թիմում եղել են սև գործ անողներ , բայց միշտ չիմ, որ ֆուտբոլիստը գալով ռեալ մնում ա ինքն իրենով, շատ հաճախ դառնում ա թիմի մնացած անդամների նման լոդր:
4. եթե ուշադիր լինես , ես մտնում եմ այս բաժինը,ռեալին քննադատելու համար միայն վերջին հերթին :

P.S. Հայաստանն էլ Անգլիական ոճով ա խաղում , էհետո ինչ?

Ուրվական
23.11.2006, 10:13
եթե չլինեչ մի հանգամանք ես կշարունակեի, բայց արի սրանով վերջացնենք, ու վերջին գրառումտ ինքդ քո ձեռքով խմբագրի, լավ
Չգիտեմ, ինչ հանգամանքի մասին է խոսքը:Ասեմ`ինձ էլ հաճելի չի այս թեմայով վեճի մեջ մտնել, այնպես որ համաձայն եմ, արի սրանով վերջացնենք:)

Taurus
23.11.2006, 10:15
Ես էլ ոչինչ այդպիսին չեմ ասել,
լավ ես կմաքրեմ ավելորդ արտահայտությունները երկուսիս գրառուներից էլ:)

Angelina
23.11.2006, 11:30
Ես ընթանրապես Չեմ սիրում ռեալը...շատ Ճոռո թիմ է....
Չսիրել՝ չի նշանակում վիրավորել:

Հենո
23.11.2006, 11:56
Ուրեմն սենց ասեմ բարսայի բալելշիկներ կամ ել Ռեալ չսիրողներ ես տոպիկը նրա համար չի որ դուք մտնեք էս տոպիկը նրա համարա որ Ռեալի ֆաները պոստ անեն իսկ եթե դուք էլ եք ուզում պոստ անեք մի մտեք է գրեք Ռեալը հավայի թիմա էսա էնա կամ նորմալ բան գրեք կամ ել վաբշե մի մտեք!!

Ավելացվել է 2 րոպե անց
to Windows
ախպեր ջան որ մի բան գրում ես մի հատ նայի որդե ես գրում նոր գրի ու մի հատ էլ նայի թե ինչ մարդիկ են քո գրածները կարդում!!!
սրանից հետո ախպեր ՌԵԱԼԻ մասին վատ բաներ ես տոպիկում չգրեք!!!!!

Ուրվական
24.11.2006, 16:55
Viva Ռեալ, Viva Ռոնալդո:Ուրիշ բան չկա ասելու::B

Խաչակիր
24.11.2006, 17:14
Էս էլ ուրիշ կռվելու թեմա չունե՞ք

Ուրվական
24.11.2006, 17:35
Հետաքրքրիր է, ինչու բոլորը իրենց նախընտրած թիմերի մասին գրում են այստեղ:Նորից կրկնեմ այն միտքը, որ սա Ռեալի համար ցավողների համար է, ոչ թե ձեր նախընտրած թիմի անունը հրապարակելու համար:

Գոռ Ջան - Հայ
24.11.2006, 17:41
Ռեալը հավեսով թիմա , ուղղակի մի հատ բաց տեղ ունի՝ թիմային խաղ չի ցույց տալիս:
Ռեալի խաղը հիմնականում հիմնվումա անհատականի վրա: Չնայած վերջերս, դժգոհելու տեղիք չի տալիս, սաղ խաղացողները նիհարել են, էդ լավ մարզվելու նշանա:D :D

Ուրվական
27.11.2006, 21:04
Շնորհավորում եմ, երեկ տղեքը շատ լավ խաղացին:Խաղից-խաղ առաջընթացը ավելի նկատելի է դառնում::hands

Նորմարդ
27.11.2006, 22:32
Շնորհավորում եմ, երեկ տղեքը շատ լավ խաղացին:Խաղից-խաղ առաջընթացը ավելի նկատելի է դառնում::hands
Դե եթե 1-0 առաջընթաց ա ու դա երևում ա ամիսներ անց ուրեմն արխային եմ Բարսելոնան նորից Իսպանիայի չեմպիոն կդառնա:)

Ուրվական
27.11.2006, 23:50
Դե եթե 1-0 առաջընթաց ա ու դա երևում ա ամիսներ անց ուրեմն արխային եմ Բարսելոնան նորից Իսպանիայի չեմպիոն կդառնա:)
Նախ ասեմ, որ Ռեալը խաղում էր Վալենսիայի հետ, Վալենսիայի դաշտում:Դա քեզ ինչ-որ բան չի ասում?:Հետո, Ռեալը առջընթաց է ապրում խաղից-խաղ և դա երևում է ամեն խաղից հետո, ոչ թե ամիսներ անց, ինչպես դու կցանկանայիր::angry Ինչ մնում է չեմպիոնությանը, Բարսելոնի շանսերը մեծացել են, քանի որ չի խաղում, ոնց էր անունը, հա` Էտո'օ-ն:;)

Marceille
28.11.2006, 13:52
Չէ Ռեալը արժանի հաղթանակ տարավ, բայց ոչ թէ ռեալն էր լավ խաղում , այլ Վալենսիան էր վատ խաղում, ավելի ճիշտ ահավոր վատ:

Աբելյան
28.11.2006, 14:26
Վալենսիան արժանի էր հաղթանակի!!! Մենակ Անգուլոն պետք ա 2 հատ խփեր, չխփեց: Աչքիս ծախած խաղ ա եղել: :think

Taurus
07.12.2006, 14:28
Կապելոն Բեքհեմին տեղափոխել է աջից ձախ եզր, տեսնենք ինչ կտա դա Սեվիլլիայի հետ հանդիպման ժամանակ (եթե իհարկե Բեքհեմը խաղա):

Taurus
10.12.2006, 15:32
Շարունենկենք Բեքհեմի թեման , երեկ նա դարձավ արտակարգ մի գոլի հեղինակ , բայց ռեալը պարտվեց սեվիլիային 2:1 հաշվով

Նորմարդ
10.12.2006, 20:46
Լավ խաղ էր նամանավանդ, որ Real-ը կրվեց:)

Ուրվական
10.12.2006, 20:52
Լավ խաղ էր նամանավանդ, որ Real-ը կրվեց:)
Շատ մի ուրախացի, ամեն ինչ դեռ առջևում է, իսկ Բարսելոնի խաղը քո դուրն էկավ, էդ խաղով ինքը պիտի դառնա չեմպիոն, ու ոչ թե Ռեալը:think :think :think : Ինչ-որ հեչ հավատս չի գալիս::P

Նորմարդ
10.12.2006, 22:43
Շատ մի ուրախացի, ամեն ինչ դեռ առջևում է, իսկ Բարսելոնի խաղը քո դուրն էկավ, էդ խաղով ինքը պիտի դառնա չեմպիոն, ու ոչ թե Ռեալը:think :think :think : Ինչ-որ հեչ հավատս չի գալիս::P
Կարևորը միավորներն են չեմպիոնությունը դրանց համար են տալու այլ ոչ թե լավ կամ վատ խաղի:D :D :D

Ուրվական
10.12.2006, 22:56
Կարևորը միավորներն են չեմպիոնությունը դրանց համար են տալու այլ ոչ թե լավ կամ վատ խաղի:D :D :D
Հա, բան չունեմ ասելու, բայց ես նկատի ունեմ, որ միավորներն էլ իրենք իրենց չեն գալիս, կարող է, մեկ, երկու խաղ այդպիսի խաղով Բարսելոնը հաղթի, բայց դա երկար չի շարունակվի, որովհետև Ռոնալդինյոն էլ է մարդ: Իսկ, այ Ռեալի պոտենցիալը այս տարի շատ մեծ է, ուշադիր եղիր, ոչ թե գեղեցիկ խաղը, այլ պոտենցիալը: Չգիտեմ, ով ինչպես, բայց ես հույս ունեմ, որ ի վերջո Ռեալը, բացի միավորներ վաստակելուց, կսկսի ցուցադրել գեղեցիկ խաղ և դա կբերի նորանոր, գեղեցիկ հաղթանակների, ինչը ֆուտբոլում շատ եմ գնահատում:

Taurus
14.12.2006, 16:37
Real-ը ուզում ա իր շարքերում տեսնի բրազիլացի Kaka-ն :
Վերջինիս Ռեալը առաջարկել է 7 տարվա պայմանագիր:
Միլանում պատրաստ են վաճառել Կակաին, բայց նրա գինն է 42 ֆունտ ստեռլինգ, չգիտեմ ինչ կլինի, որ իմացա կասեմ:)

Amaru
20.12.2006, 21:14
Մի քանի ժամից Ռեալ-Ռեկրեատիվո հանդիպումնը կսկսվի:Երևի գիտեք,որ Կաննավարոյին պետք է շնորհավորեին խաղից առաջ,բայց ճանապարհին վթարի է ենթարկվել այն ավտոբուսը,որով Ռեկրեատիվոի երկրպագուները Մադրիդ էին գալիս...Չորս հոգի մահացել են...

Barça
20.12.2006, 21:47
ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները
Ռեալ Ռեկրեատիվո խաղը հետաձգվել ա.

kiki
20.12.2006, 22:31
խաղը չի հետաձգվել, սկսվելու է երկու ժամից...

հ.գ. իրականում շատ ցավալի է...բացի դրանից, բավական մեծ քանակությամբ երկրպագուներ հիվանդանոցում են ծանր վիճակում ...

Amaru
20.12.2006, 23:17
kiki

իսկ Դուք Ռեալի մասին ռուսական սայթերում գրու՞մ եք

kiki
20.12.2006, 23:31
Amaru, որպեսզի այստեղ չշարունակենք, գրում եմ այնտեղ, որտեղ կարելի է, ահա այս թեմայում՝ http://www.akumb.am/showthread.php?t=4141&page=19

Taurus
21.12.2006, 11:29
Real M. 0:3 Recreativo H.
Ամոթ:oy

Barça
21.12.2006, 14:22
Հիմա երևի ռեալի երկրպագուները մտածում են, ավելի լավ կլներ հետաձգեին խաղը.

Amaru
21.12.2006, 20:26
Ռաուլը ասում ա,որ հաշիվը ավելի մեծ կարար լիներ...Որոշ մարդիկ ասում են,թե հատուկ են պարտվել:Բայց ո՞նց էհ...Չգիտեմ,խաղը չեմ տեսել...

Barça
21.12.2006, 22:07
Ռաուլը ասում ա,որ հաշիվը ավելի մեծ կարար լիներ...Որոշ մարդիկ ասում են,թե հատուկ են պարտվել:Բայց ո՞նց էհ...Չգիտեմ,խաղը չեմ տեսել...
ու իմաստը որնա մտածված պարտվելու
մի քանի միլիոն դոլլարը թե՞....

Ուրվական
21.12.2006, 23:03
Real M. 0:3 Recreativo H.
Ամոթ:oy
Դու չես որոշողը, ամոթ ա, թե չէ: Ու ասեմ քեզ, ինձ հեչ հաճելի չի, որ մտնում ես էս թեմայում ըտենց գրառումներ ես անում:angry :angry :angry :angry :angry : Հիմա ես քո հետ չպտի սկսեմ վիճել, թե ամոթ էր, թե հալալ, ուղղակի ասածս էն ա, որ էս բաժնում Ռեալի մասին էդ ձևով չպտի խոսացվի, շատ ես ուրախացե, բարսելոնայի բաժնում էդ գրառումն անեիր::angry :angry :angry

Taurus
21.12.2006, 23:09
Դու չես որոշողը, ամոթ ա, թե չէ: Ու ասեմ քեզ, ինձ հեչ հաճելի չի, որ մտնում ես էս թեմայում ըտենց գրառումներ ես անում:angry :angry :angry :angry :angry : Հիմա ես քո հետ չպտի սկսեմ վիճել, թե ամոթ էր, թե հալալ, ուղղակի ասածս էն ա, որ էս բաժնում Ռեալի մասին էդ ձևով չպտի խոսացվի, շատ ես ուրախացե, բարսելոնայի բաժնում էդ գրառումն անեիր::angry :angry :angry
էլի սկսեցիր,
Ամոթ ա ու վերջ, էտ ըտենց ա , ու ես չեմ որոշել , այլ դա իրողությունն ա:
Երբ բարսան կրվեց էլի ամոթ էր , ու ինչ ասես գրվեց, մի հատ ձեն հանեցի? Չէ:
P.S. Իսկ դու քեզ ձիգ պահի

Ուրվական
21.12.2006, 23:19
էլի սկսեցիր,
Ամոթ ա ու վերջ, էտ ըտենց ա , ու ես չեմ որոշել , այլ դա իրողությունն ա:
Երբ բարսան կրվեց էլի ամոթ էր , ու ինչ ասես գրվեց, մի հատ ձեն հանեցի? Չէ:
P.S. Իսկ դու քեզ ձիգ պահի
Հիմա ինչ, հարմար առիթի էիր սպասում, որ դու էլ ինչ ասես գրեիր՞: Հետո էլ ասեմ, որ եթե լավ թիմը կրվում ա, էդ ամոթ չի, որովհետև այնտեղ էլ են մարդիկ խաղում: Մի բան էլ, ես ոչ մի վատ բան բարսելոնայի հասցեին չեմ գրել, հետևաբար, կարծում եմ, որ իրավունք ունեմ նույնը պահանջելու մյուսներից: Հա, բան չունեմ ասելու, եթե ըտենց ես մտածում, մտածի, ես ցանկություն էլ չունեմ քեզ հակառակը համոզելու: Բայց էդ գրառումդ մի արա էս բաժնում, որովհետև էս բաժինը Ռեալի ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ համար ա, այլ ոչ թե նրա վատը ուզողների, իսկ Ռեալի ոչ մի երկրպագուի էլ քո գրառումը, մեղմ ասած, դուր չի գա, ինչը դու ինքդ էլ լավ հասկանում ես:
Հ.Գ. Էլի ձիգ եմ պահում, մերսի խորհրդիդ համար, նույնն էլ քեզ եմ ցանկանում:

Taurus
21.12.2006, 23:26
Real Չեմպիօն:hands , էս տարի տանելու ա համ չեմպիոնների լիգան:yahoo , համ Լա լիգան, համ իսպանյաի գավաթը, համ… խփելու ա բոլոր ռեկորդները:good ու ես էլ Հռոմի պապն եմ:crazy
սենց լավա:D :D :D
P.S. Շնորհավոր ձեր նոր տարին!

Ուրվական
21.12.2006, 23:34
Real Չեմպիօն:hands , էս տարի տանելու ա համ չեմպիոնների լիգան:yahoo , համ Լա լիգան, համ իսպանյաի գավաթը, համ… խփելու ա բոլոր ռեկորդները:good ու ես էլ Հռոմի պապն եմ:crazy
սենց լավա:D :D :D
P.S. Շնորհավոր ձեր նոր տարին!
Էն գրածիցդ որ լավ ա: Ուղղակի պետք չի ըտենց աչքերը փակ երկրպագու լինել, ոնց որ, երևի, դու մտածում ես, պետք ա ամեն ինչի մասին էլ խոսվի, թե Ռեալի թերությունների, թե առավելությունների մասին, բայց ոչ թե էդ ձևով:
Հ.Գ. քոնն էլ, ցանկանում եմ քեզ՝ դեռ երկար մնաս քո տեղում: Ամեն::D :D :D ;)

Taurus
21.12.2006, 23:37
Էն գրածիցդ որ լավ ա: Ուղղակի պետք չի ըտենց աչքերը փակ երկրպագու լինել, ոնց որ, երևի, դու մտածում ես, պետք ա ամեն ինչի մասին էլ խոսվի, թե Ռեալի թերությունների, թե առավելությունների մասին, բայց ոչ թե էդ ձևով:
Հ.Գ. քոնն էլ, ցանկանում եմ քեզ՝ դեռ երկար մնաս քո տեղում: Ամեն::D :D :D ;)
Ըհը մանրից իրար հասկանում ենք, լավ գնամ քնեմ , որ 1.5 ժամից կարևոր խաղ կա:
P.S. Oրհնյալ լինես որդյակս:P

kiki
21.12.2006, 23:46
Proffootball.com , ոչ, լինելով Ռեալի երկրպագու ես չէի ուզում որ հետաձգվի, միևնույն է իմաստ չկա: ինչ վերաբերվում է պարտությանը, այդպես էլ է լինում, ու "կախվելու" կարիք չեմ տեսնում...

ու իմաստը որնա մտածված պարտվելու
մի քանի միլիոն դոլլարը թե՞....
Անահիտը նկատի ուներ վերջին ողբերգական դեպքերը, այ ոչ թե գումարը...Ռեալը գումարի կարիք չի զգում, ու ներկա պահին նրա համար կարևոր է հաղթանակը, այլ ոչ թե մի քանի միլիոն դոլլարը...

Հենո
23.12.2006, 00:22
ուրեմն ես մի անգամ ասել եմ աչքիս տեղ չի հասէ!!!!!
ես թեմայում որ մի հատ պոստ եք անում (ՌԵԱԼԻ չուզոխների մասինա խոսքը) մի հատ մտածեք նոր արեք!!!
սրանից հետո ես որ մտնեմ ստէ էլ տենց բան չտենամ կարողա գիտե՞ք փուռա :angry :angry :angry

kiki
23.12.2006, 00:33
Հենո՞...քե՞զ ինչ պատահեց...

Guest
23.12.2006, 09:38
ուրեմն ես մի անգամ ասել եմ աչքիս տեղ չի հասէ!!!!!
ես թեմայում որ մի հատ պոստ եք անում (ՌԵԱԼԻ չուզոխների մասինա խոսքը) մի հատ մտածեք նոր արեք!!!
սրանից հետո ես որ մտնեմ ստէ էլ տենց բան չտենամ կարողա գիտե՞ք փուռա :angry :angry :angry

Ով ինչ ուզի, ինչքան ուզի, ոնց ուզի, որտեղ ուզի այնտեղ էլ կգրի մենակ թե այն չհակասի ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437)

քաղաքացի
07.01.2007, 23:19
Ես ատում եմ այս թիմը այն օրվանից ինչ Բեքհեմը վաճառեց իր ոգին այդ թմին:

Egern.net
07.01.2007, 23:55
Դեպորտիվո-Ռեալ 2-0
No comments...

Amaru
07.01.2007, 23:59
Ես ատում եմ այս թիմը այն օրվանից ինչ Բեքհեմը վաճառեց իր ոգին այդ թմին:

Հմմմմ.... :think Սենց բռնեց ու վաճառե՞ց...
Ես գնամ քնեմ, եթե կարողանամ...:(

John
08.01.2007, 00:10
Ռեալը Մակելելեից ու Դել Բոսկեից հետո տենց էլ ուշքի չի եկել…

Հենո
09.01.2007, 01:06
Ռեալիստներ ջան չմտածեք էս մի երկու հատ խաղը հեչ կապ չունի արխային եղեք …
Մեկա վերջիվերջո ՌԵԱԼՆԱ իսպալնյատ անելու…

Աբելյան
09.01.2007, 09:38
Էս տարվա Ռեալն էլ Ռեալ չի:

John
09.01.2007, 11:37
Էս տարվա Ռեալն էլ Ռեալ չի:
Հայկ ջան Ռեալը արդեն 3-4 տարի ա Ռեալ չի…

Taurus
10.01.2007, 12:36
Real Madrid–ի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապպելոն, հայտարերել է , որ այլևս չի թույլատրվելու թիմի երկրպագուների մուտքը մարզադաշտ, Real-ի մարզման ընթացքում, իսկ ժուռնալիստները պետք է բավարարվեն առաջին 15 րոպեներով:

Amaru
10.01.2007, 12:46
Ո՞նց թե :o Չնայած ճիշտ ա մի կողմից էլ...Բեքսը նորմալ կմարզվի իրան ձև տալու փոխարեն:

Հենո
10.01.2007, 14:39
շաաաատ լավա , որ տենցա…

Amaru
11.01.2007, 16:19
Մարկան ասում ա,որ Ռոնալդոն կարող ա գնա Ռեալից... :(
Էն էլ ուր.Ալ Իթթիհադ :(
Ավելի լավ ա Կապելլոն,Միյատովիչը ու Կալդերոնը ձեռ-ձեռ տված գնան,քան ինքը...
Մենակ ոչ Ռոնիիիին :cry

kiki
11.01.2007, 18:47
Ան, անկեղծ ասած, ինչքան էլ ցավալի լինի, մենք նրա գնալով մեծ բան չենք կորցնի...

Մանե
11.01.2007, 19:18
Ան, անկեղծ ասած, ինչքան էլ ցավալի լինի, մենք նրա գնալով մեծ բան չենք կորցնի...

Ինչպես ցանկացած Ռեալի խաղացողի գնալով/բացի Կասիլիասից/

Amaru
11.01.2007, 20:29
Ան, անկեղծ ասած, ինչքան էլ ցավալի լինի, մենք նրա գնալով մեծ բան չենք կորցնի...

Կիկի,ախր ինքը Ֆիգուի գնալուց հետո իմ ամենասիրած ֆուտբոլիստնա Ռեալում :cry

Taurus
11.01.2007, 20:50
Չնայած բոլորդ էլ գիտեք, որ Real-ին նուրբ ասած չեմ սիրում, բայց այնտեղ խաղում են երկու հիանալի ֆուտբոլիստ, որոնց ես ընդգրկել եմ իմ dreemteam-ում:
Կասիլլիասն ու Ռամոսը: Առանց նրանց Ես Real-ին ավելի շատ կսիրեմ;)

kiki
12.01.2007, 02:00
Ինչպես ցանկացած Ռեալի խաղացողի գնալով/բացի Կասիլիասից/
ոչ, բոլորովին:)

Ավելացվել է 2 րոպե անց
Ան ջան, հասկանում եմ,բայց սա այն Ռոնալդոն չի, սա ուրիշ մարդ է արդեն, որը այլևս "չի խաղա", ինչքան էլ ցավալի լինի...
այ Բեկսի հեռանալու համար արժի վատ զգալ...:(

Աբելյան
12.01.2007, 11:53
Ժողովուրդ, ինչքան գիտեմ ալ-Իթթիհադը 20 միլիոն Եվրո ա առաջարկում Ռոնալդոյի համար: Արդեն երևի ամեն ինչ պարզ ա :)
Որ Ռոնալդոն գնաց Իթթիհադ, Ռոնալդո էլ կսիրեմ, համ էլ Ռեալի գործերը կլավանան:

Ուրվական
12.01.2007, 16:15
Հաստատ համոզված եմ, որ Ռոնալդոն դեռ մի քանի տարի էլ կարող է բարձր մակարդակի խաղ ցույց տալ Ռեալում, քանի որ նա շարունակում է մնալ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը` Դել Պիեռոյի հետ միասին:

PygmaliOn
13.01.2007, 20:28
Այսօր նորություններից լսեցի, որ Ռեալից կհեռանա Բեկհեմը(ինչ-որ ամերկյան ակումբ): Մեկ շաբաթը 1000000$ աշխատավարձով: Նա դեռ Ռեալում կխաղա մինչև Իսպանիայի առաջնության վերջը: Էդ լավա, գոնե հիմա Ռեալը կսկսի նորմալ խաղալ, մեկա վերջերս Բեկհեմը շատ քիչ ա երևում Ռեալի հիմնական կազմում:

Amaru
14.01.2007, 02:06
...չեք պատկերացնի՝ինչքան եմ ատում Կապելլոյին...եկել ա հեղափոխություն ա անում...ով ա էէ ինքը...

PygmaliOn
14.01.2007, 12:47
Ամենաճիշտ բանը այն կլիներ, որ ակումբի ղեկավարը սաղին(Կապելո, խաղացողներ) ցրեր, հետո նոր թիմ հավաքեր, թե չէ այսպես երկար չեն ձգի: Այսօր ժամը 23:00-ին կսկսի Ռեալ-Սարագոսա խաղը, տեսնենք ինչ են ցույց տալիս Մադրիդցիները::B

Artgeo
14.01.2007, 12:58
Բեքհեմը շոկ է առաջացրել մարզաշխարհում

Ֆուտբոլի գերաստղ Դեյվիդ Բեքհեմը շոկ է առաջացրել մարզաշխարհում, որն աշխուժորեն քննարկում է նրա որոշումը՝ Հոլիվուդ տեղափոխվելու մասին:

Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագը հայտարարել է, որ լքում է Մադրիդի «Ռեալ»-֊ը եւ հունիսից խաղալու է «Լոս Անջելես Գալաքսի» թիմում: Բեքհեմը, որն արդեն աշխարհի ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, 250-֊միլիոնանոց գործարք է կնքել, ընդ որում գումարի մեծ մասը վերաբերում է գովազդին:

31-֊ամյա ֆուտբոլիստը ժխտում է, թե Կալիֆորնիա տեղափոխվելու հիմնական դրդապատճառը ֆինանսական է: «Ես չեմ ուզում, որ մարդիկ ասեն, թե ես փողի համար եմ գնում Ամերիկա: Ես գնում եմ այնտեղ, որպեսզի ստեղծեմ մի ակումբ, որը մեծ ներուժ ունի»:

Այնուամենայնիվ Բեքհեմը չի թաքցնում հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելու իր ցանկությունը: Սակայն, ինչպես նկատում են մեկնաբանները, այս բնագավառում Բեքհեմից առաջ է անցել իր կինը՝ «Սփայս գերլս» փոփ խմբի նախկին անդամ Վիկտորիան, որը գլխավոր դերն է ստացել Թոմ Քրուզի հաջորդ կինոնկարում:

http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2007/01/60FB7C3C-80DF-4351-AE87-C6967D25959C.ASP

Barça
14.01.2007, 20:02
Ռեալի ոչ ոքիների թիվը էնքանել շատ չի հա ոնցոր.
ինչ կասեք էսորվա խաղի համար?

Taurus
14.01.2007, 21:55
Էսօր լավ խաղ ա լինելու, դե եդ Սառագօս ա եմ երկրպագում, և ոչ միայն որ մրցակիցը Ռեալն ա այլ որ սառագօսան երկրորդ սիրածս թիմն ա իսպանյայում

Լիաննա
15.01.2007, 02:28
Վայ ապրեն իրանք:)

Հենո
15.01.2007, 12:33
Hala Madrid!!!
Ապրեն տղեքը…

John
15.01.2007, 13:46
Էս ու՞ր է հասել Ռեալը, որ 1-0 -ի համար ուրախանում եք…

Amaru
15.01.2007, 13:53
:clap Պարա սիեմպրե ՌԵԵԵԱԱԱԱԼ :clap

Ուրվական
15.01.2007, 14:03
Հալալ ա, տղեք ջան: Շնորհավորում եմ բոլոր Ռեալի երկրպագուներին::) Քանի գնում, պարզից էլ պարզ ա դառնում, որ REAL CHAMPION::hands

Barça
15.01.2007, 14:38
Հալալ ա, տղեք ջան: Շնորհավորում եմ բոլոր Ռեալի երկրպագուներին::) Քանի գնում, պարզից էլ պարզ ա դառնում, որ REAL CHAMPION::hands
ճիշտն ասած ես ուրիշ կարծիք ունեմ, որ քանի գնում ուրիշ բաներ էր պարզ դառնում.
բայց ոնցոր ուշքի են ուզւմ գան.

kiki
15.01.2007, 14:48
բա որ ես սկսեմ թվարկել ինչքան բան դուրս չի գալիս...վիճակը իրականում կատաստրոֆիկ ա...

Amaru
15.01.2007, 20:13
Կապելլոն մի բան ա ասում,Կալդերոնը՝մի...Դե արի ու բան հասկացի... :(

Taurus
16.01.2007, 15:26
Ռաուլ գոնսալես բլանկոն ու Էմերսոն Ֆեռեյռան մյուս հանդիպմանը չեն մասնակցի վնասվածքների պատճառով

kiki
16.01.2007, 22:05
Կարլոսնե էլ էնտեղ վնասվածք ստացավ...:(

Taurus
17.01.2007, 19:30
մի բան ասեմ ուշքներդ կգնա:
Ռեալիստների կուռք, թիմի խորհրդանիշ Ռաուլ գոնսալեսը ամենայն հավանականությամբ կտեղփոխվի Բավարիա:
Համենայն դեպս Մյունխենում այդպես են տրամադրված

Amaru
17.01.2007, 19:39
Խե խե :D Լավ էլիիիի :D Ու էտի որտե՞ղ ես կարդացել:

Taurus
17.01.2007, 19:44
Խե խե :D Լավ էլիիիի :D Ու էտի որտե՞ղ ես կարդացել:
Rambler sport news

Amaru
17.01.2007, 19:48
Հա դե,ամեն ինչ պարզ ա :)

Taurus
19.01.2007, 16:21
Երեկ Կայացավ Իսպանիայի գավաթի 1/8 եղրափակիչի վերջին պատասխան խաղը, որում մրցում էին Real Madrird - Real Betis, այն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
Հաշիվը 5-րդ րոպեին բացեց Ռոբինյին, բայց դեռ առաջին խաղակեսի 40-րդ րոպեին Բետիսը հավասարացրեց հաշիվը, գօլի հեղինակ դառձավ Դանին, որի շնորհիվ էլ նրա թիմը դուրս եկավ հաջորդ փուլ:(առաջին հանդիպումը ավարտվել էր 0:0)

kiki
19.01.2007, 16:37
ափսոս իհարկե, ես խաղը չտեսա, բայց որոշ մարդկանց կոմմոնտարիաներից կարող եմ եզրակացնել, որ մերոնք լավ էին խաղում...

Davo'o
19.01.2007, 16:56
Գավաթը հաղթելը առնվազն մեկ տարով էլ հետաձգվեց: Շատ ափսոս: Վերջին անգամ այս գավաթը Բուտրագենյոյի Ռեալն էր նվաճել 1993թ. Ասում են, որ Ռաուլի՝ կարիերան ավարտելու հաջորդ տարում է նվաճելու գավաթը Ռեալը: Քանի որ նրա կարիերան սկսելուց հետո Ռեալը չի հաղթել գավաթում:

Գոռ Ջան - Հայ
19.01.2007, 19:33
Խաղից հետո եզրային մրցավարին վնասվածքներ հասցնելու համար ձերբակալվել են մի քանի ֆուտբոլասերներ, իսկ մրցավարին ստիպված են եղել մեկուսացնել՝բժշկական օգնություն ցույց տալու համար:hands

Մանե
28.01.2007, 17:04
Villareal1-0Real Madrid:lol :yahoo :yahoo :yahoo

Taurus
29.01.2007, 00:18
Խաղը անցավ հավասար պայքարում, ուղղակի Real-ի բախտը չբերեց, կամ էլ ճիշտ է ասել որ Վիլյառեալն է անհարմար մրցակից:think
Ինչ որ է, եթե այսօր Վալենսիան հաղթի, Մդրիդի թիմը կհայտնվի աղյուսակի 4 -րդ հորիզոնականում:

AMzone
30.01.2007, 01:18
Ռեալը 4-հորիզոնականում է, և 4 միավորով հետ ընկավ Բարսելոնայից…

Աբելյան
30.01.2007, 13:39
Իմ կարծիքով էս տարի Ռեալն ա դառնալու Իսպանիայի չեմպիոն: Հերիք ա ինչքան Բարսելոնը դառավ:

AMzone
30.01.2007, 18:22
Իմ կարծիքով էս տարի Ռեալն ա դառնալու Իսպանիայի չեմպիոն: Հերիք ա ինչքան Բարսելոնը դառավ:

:D :D :D :D :D :D :D :D :D :D N.I.G.G.A ջան գոնե ուրիշ թիմ ասեիր էլի, Ռեալը 0,1% շանս ունի, իսպանիայում հիմիկվա դրությամբ այդպիսի թիմ չկա որ կարանա Բարսելունի հետ համեմատվի, Բարսելոնան էլ չեմպիոն ի կոչումը նվաճում է ոչ թե նվեր են տալիս, այնպես որ Ռեալնել եթե կարա թող նվաճի, բայց դե ես դրան վաբշհե չեմ հավատում:

Մանե
30.01.2007, 18:37
Իմ կարծիքով էս տարի Ռեալն ա դառնալու Իսպանիայի չեմպիոն: Հերիք ա ինչքան Բարսելոնը դառավ:
Եթե ուզում ես,որ Բարսան չեմպիոն չլինի/ինչը համարյա անհնար ա/,խնդրում եմ,Բարսային գոնե մի քիչ արժանի մրցակից առաջարկի.Ամոթ ա որ Ռեալի,որ հետ ես համեմատում:ok

Amaru
30.01.2007, 19:05
Է՜խ,Մանե՛,տեսնես մի օր մենք ինչ-որ հարցի շուրջ համակարծիք կլինե՞նք...
Իսկապես ամոթ ա. համեմատում ա դարի լավագույն ակումբի հետ...
Էս վերջին 11 մետրանոցիից հետո ընդհնարապես խոսք չկա...

Մանե
30.01.2007, 20:36
Իհարկե համաձայն չենք լինի.Իսկ ինչ վերաբերվում ա դարի <լավագույն> ակումբին:[ :[ :[ ,այն վաղուց գոյություն չունի.և պետք չէ ապրել հիշողություններով,այլ նայի իրականությանը :o :o և տես,թե որն ա ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
BARCELONA 4EVER:hands :hands :hands

Amaru
30.01.2007, 22:03
Հեհ...Էնքան ասելու բան կա,մենակ թե հավես չկա վիճելու...
Մի քանի տարուց Ռեկրեատիվոն ասենք կդառնա չեմպիոն,բոլորդ կասեք,որ դուք դեռ շուտվանից էիք ուշադրություն դարձրել նրանց խաղին ու նրանց հավատարիմ երկրպագուն եք...
Իսկական երկրպագուները ճգնաժամային պահերին ակումբի հետ են լինում...
Մի քանի տարի առաջ բարսելոնային չէիք պաշտպանի,չէ՞...Բնականաբար...
Ի՞նչ էր էտ ժամանակ բարսելոնան ներկայացնում իրենից։Տենց երկրպագուներին մի տերմինով են բնորոշում. գլորիխիանտերներ։Կրճատ՝ գլորիկներ :D

Մանե
30.01.2007, 22:15
Հեհ...Էնքան ասելու բան կա,մենակ թե հավես չկա վիճելու...
Մի քանի տարուց Ռեկրեատիվոն ասենք կդառնա չեմպիոն,բոլորդ կասեք,որ դուք դեռ շուտվանից էիք ուշադրություն դարձրել նրանց խաղին ու նրանց հավատարիմ երկրպագուն եք...
Իսկական երկրպագուները ճգնաժամային պահերին ակումբի հետ են լինում...
Մի քանի տարի առաջ բարսելոնային չէիք պաշտպանի,չէ՞...Բնականաբար...
Տենց երկրպագուներին մի տերմինով են բնորոշում. գլորիխիանտերներ։Կրճատ՝ գլորիկներ :D
Ասեմ,որ ես թե լավ,թե վատ պահերին միշտ իրանց կողմից եմ եղել.Մի պահ եղեվ,երբ Բարսելոնան բոլոր խաղերը պարտվում էր,բայց դա չփոխեց իմ կարծիքը իրանց մասին.Իսկ ինչ վերաբերում ա մի քանի տարիօ առաջվան,ապա ես այն ժամանակ էլ էի իրանց կողմից

Ի՞նչ էր էտ ժամանակ բարսելոնան ներկայացնում իրենից։
Իսկ Բարսելոնան ոչ թե իրանին ինչ-որ մի բան ա ներկայացնում,այլ մի ՀԻԱՆԱԼԻ թիմ,որը մնում է միշտ իր բարձունքի վրա
Նույնը չենք կարող ասել ինչ-որ բան ՉՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ,<արքայական թիմի> ռեալի մասին:D :D :D

Amaru
30.01.2007, 22:37
Էս քանի՞ անգամ ուղղումներ մտցրեցիր)))
Արքայական կոչումը ինքը՝ արքան ա շնորհել Ռեալին քսանական թվականների սկզբին...Էտ հենց–նենց չեն ասում ;)
Ֆուտբոլը թիմային խաղ ա ու չպետք ա հիմնվի անհատների վրա։
Իսկ անցած մրցաշրջանում որ խաղում բացակայում էր Ռոնալդինյոն,դու ինքդ ես հիշում,թե ոնց էր վերջանում խաղը։

Հարգանքներով՝ Ամարու :)

Մանե
30.01.2007, 22:46
Էս քանի՞ անգամ ուղղումներ մտցրեցիր)))
Արքայական կոչումը ինքը՝ արքան ա շնորհել Ռեալին քսանական թվականների սկզբին...Էտ հենց–նենց չեն ասում ;)
:)
Այ դա ճիշտ նկատեցիր.20-ԱԿԱՆՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՄ.Ու նաև ոչ թե հենց-նենց չեն ասում,այլ չէին ասում.Կարծում եմ հասկանում ես,որ դրանց միջև տարբերությունը մեեեեեեեեեծծծծծծծծծծ ա:hands

Ավելացվել է 2 րոպե անց

Էս քանի՞ անգամ ուղղումներ մտցրեցիր)))
Արքայական կոչումը ինքը՝ արքան ա շնորհել Ռեալին քսանական թվականների սկզբին...Էտ հենց–նենց չեն ասում ;)
Հարգանքներով՝ Ամարու :)

Ֆուտբոլը թիմային խաղ ա ու չպետք ա հիմնվի անհատների վրա։:)
Պիտի արժանի անհատ ունենա,որ խաղը իրանց վրա հիմնի

Իսկ անցած մրցաշրջանում որ խաղում բացակայում էր Ռոնալդինյոն,դու ինքդ ես հիշում,թե ոնց էր վերջանում խաղը։:)

Կներես,բայց ես ժամանակ չեմ ծախսում ռեալի խաղերի վրա:P

kiki
30.01.2007, 23:33
Մանե ջան, ախր մենք ֆիզմաթցի ենք չէ՞, ու որպես ֆիզմաթցի պիտի իմանաս, որ մի բանի շուրջ վիճելուց առաջ պետք է նախ իրավիճակին լավ ծանոթ լինես ...
այ տես, դու ասում ես.

ժամանակ չեմ ծախսում ռեալի խաղերի վրա ,
ու դրա հետ մեկտեղ ասում , որ իրականում Ռեալը "լավը" չի, կամ "լավ" խաղ չի ցուցադրում, ախր ինչպե՞ս կարող ես կարծիք կազմել մի բանի մասին, որի հետ ծանոթ չես անգամ.. ու արդեն կարևոր չի թե ինչ կածիքի ես՝լավ, թե վատ...

ինչ վերաբերվում է Ռեալի խաղին. այո, մենք վաղուց պրոբլեմների մեջ ենք, բայց , անկախ ամեն ինչից, ահավոր վատ պայմաններում էլ անգամ ավարտում ենք մրցաշրջանը գոնե երկրորդ տեղում, դա ինչ որ բան նշանակու՞մ է...իհարկե այո, դա նշանակում է, որ ինչքան վատ վիճակում էլ լինի Ռեալը, այն մնում է Ռեալ...
իսկ իրականում պորպլեմները շատ ավելի շատ են, ու ամեն ինչ այնքան հեշտ չի ու պարղ, ինչպես դու ես կարծում, ահվատա Մադրիդր ստաժավոր երկրպագույին...:) որ մի օր հարմար առիթ լինի, և քեզ հետաքրքիր լինի, պատրաստ եմ ամեն ինչ մանրամասն բացատրել...


Նույնը չենք կարող ասել ինչ-որ բան ՉՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ,<արքայական թիմի> ռեալի մասին
Մանե ջան, արքայական տիտղոսը հենց էնպես չի տրվում , իրականում դա շատ մեծ նշանակություն ունեցող տիտղոս է...ու իր պատմության ընթացքում շատ ու շատ անգամ (երբ արդեն անգամ Ալֆոնսո թագավորը չկար ու բոլորովին այլ ժամանակներ էին) Ռեալը ապացուցել է իր "արքայական" լինելը...;)

հ.գ. ես հասկանում եմ որ դուք դեռ երիտասարդ եք, արյունը եռում է, բայց պետք չէ անցնել անիմաստ բանավեճի, ամեն մեկի համար իր ակումբը ամենալավն է, ու կարևոր չի թե ինչքան ժամանակ եք դուք երկրպագում:)

AMzone
31.01.2007, 02:23
Իսկական երկրպագուները ճգնաժամային պահերին ակումբի հետ են լինում...
Մի քանի տարի առաջ բարսելոնային չէիք պաշտպանի,չէ՞...Բնականաբար...
Ի՞նչ էր էտ ժամանակ բարսելոնան ներկայացնում իրենից։Տենց երկրպագուներին մի տերմինով են բնորոշում. գլորիխիանտերներ։Կրճատ՝ գլորիկներ :D


Բնականաբար պաշտպանել եմ ու կպաշտպանեմ բոլոր ժամանակներում:

Taurus
31.01.2007, 14:57
Ես Բարսելոնայի երկրպագու եմ 1998 թթ.-ից, ու հետևելով նրա խաղին, հասկացել եմ, ինչ ա նշանակում լինել Բառսաի հոգով խաղացող, հիմա կարող եմ ասել 98 ից մինչևնհիմա Կատալոնացիների կազմը , իր փոփոխություններով ու տակտիկական դասավորությամբ:
Էդ հիմայա , որ ում հարցնում ես Բարսելոնայա երկրպագում, առանց հասկանալու թե դա ինչ ա նշանակում, իսկ Ռեալի հանդեպ , դա եղել ա միշտ, նույնիսկ մեծ, տարիքով մարդիք երկրպագում են Ռեալ, հարցնում ես ինչի համար ես դու էտ թիմին սիրում , մտածում ա ասում ա լավ խաղում , ու վերջ, էլ ավելացնելու բան չունի:
Ես չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց պետք է սկզբից իմանալ երկրպագել , հետո նոր ընտրել քեզ հոգեհարազատ թիմը:
:)

AMzone
31.01.2007, 16:16
Taurus-էս մի հարցում քեզ հետ չեմ համաձայնվի, անպայման չի հիսհես որ թվականին որ ֆուտբոլիստնա խաղացել կամ էտ տարում ինչա տակտիկայա ունեցել, մարդ կա լավ հիշողություն չունի դա չի նշանակում եթե ետ մարդը չի հիշում այդ ամենը ուրեմնս նա լավ երկրպագու չէ, ես չեմ ասում սա ինձ համար ես ընդանուր եմ ասում, իսկ ինչ վերաբերվում է երկրպագելուն, ասեմ ես ինչ սքսել եմ ֆուտբոլ նայել, շատը իսպանիայի առաջնություն եմ նայել, և բոլոր թմերի միջից ինձ Բարսելոնն էր դուր գալիս, նրա խաղը մարտավարությունը, խաղացողները և այլն դրա համար ընտրել եմ այդ թիմը և մինչ հիմա երկրպագում եմ ու կերկրպագեմ մինչև վերջ…

kiki
31.01.2007, 21:19
Taurus ջան, համաձայն եմ Barcelona^-ի հետ, ես ինքս երբեմն մոռանում եմ ստատիստիկան, կամ շատ բաներ, բայց դա չի նշանակում որ իսկական երկրպագու չեմ...դա մեկ...
հետո...

Էդ հիմայա , որ ում հարցնում ես Բարսելոնայա երկրպագում, առանց հասկանալու թե դա ինչ ա նշանակում, իսկ Ռեալի հանդեպ , դա եղել ա միշտ, նույնիսկ մեծ, տարիքով մարդիք երկրպագում են Ռեալ, հարցնում ես ինչի համար ես դու էտ թիմին սիրում , մտածում ա ասում ա լավ խաղում , ու վերջ, էլ ավելացնելու բան չունի:
Ես չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց պետք է սկզբից իմանալ երկրպագել , հետո նոր ընտրել քեզ հոգեհարազատ թիմը:
համաձայն եմ, շատերը չեն հասկանում դա ու պարզապես բոլորից ետ չմնալու համար ասում են որ երկրպագում են սրան կամ նրան,բայց դա տարածված երևույթ է համարյա բոլոր ակումբների "երկրպագուների " մեջ, ու ոչ միայն ֆուտբոլում, այնպես որ կոնկրետ նշել Ռեալի անունը սխալ է...հատկապես տարեց մարդկանց շրջանում...հանրավոր է Հայաստանում այդ պապիկները իսկեպես բան չեն հասկանում ու նման պատասխան են տալիս, բայց հավատա ինձ ուրիշ երկրներում, հատկապես Իսպանյաում շաաաաաաաաաաաաաաաատ շատ են Ռեալի երկրպագու-վետերանները, որոնք այնպիտի բաներ գիտեն ու հիշում են, այնպիսի հանդիպումներ են ունեցել լեգենդների հետ, որ լսելով փշաքաղվում ես...

Taurus
31.01.2007, 21:55
Դուք ինձ ճիշտ չհասկացաք:
Խոսքը մեր նմաններ մասին չի, բերեմ մի պարզ օրինակ:
2004 թ.:Ընկերներով հավաքված էինք ու զրուցում եմ մի տղայի հետ, մեկ էլ խոսքը գնաց ֆուտբոլի մասին , հարցրեցի.
-Որ թիմի բալելշիկ ես
- Բռազիլյա
– Հա լավ թիմ ա, իսկ որ խաղացողին ես սիրում
– Ռոնալդօ
– Իսկ էլ
- Չէ… մենակ իրան եմ սիրում, հա մեկ էլ Կառլօս, բայց ինքը լավ չի չլում:
– բա Եվրոպայի առաջնությանը ում ես բալետ անելու:
– … դե Բռազիլյա
- :D
–Ես էլ Ճապոնյա:)

Այ սենց բաներ:P
Ուզում եմ ասեմ ինչ որ մի բան պետք ա լինի , որ էտ թիմը սիրես, ու երկրպագես:
Բայց դա չպետք ա լինի այն որ, այդ թիմը դառել ա չեմպիոն , կամ բոլորը նրան գովում են:

kiki
01.02.2007, 22:31
Էդո ջան, էլի եմ ասում, ճիշտ ես, ես էլ կարող եմ շատ օրինակներ բերել, ես նկատի ունեմ, որ դա ոչ միայն Ռեալին կամ ֆուտբոլին է վերաբերվում, այլ շատ ու շատ թիմերի՝ անգամ ուրիշ մարզաձևերում...

Մանե
05.02.2007, 11:17
Levante1-0Real madrid:P :P

Barça
05.02.2007, 12:24
հակառակը պետք ա գրեիր.
Ռեալ-Լեվանտե
քո գրած դեպքում ինչ որ տեղ պարտությունը բացատրություն կունենար.

Մանե
05.02.2007, 14:43
հակառակը պետք ա գրեիր.
Ռեալ-Լեվանտե
քո գրած դեպքում ինչ որ տեղ պարտությունը բացատրություն կունենար.
Ռեալ 0-1 Լեվանտե.
NO COMMENT
:D

Աբելյան
06.02.2007, 11:00
ներողություն արտահայտությանս համար` էն օրվա Ռեալը մեղքս գալիս էր:
Չէ, ժողովուրդ, Ռեալը ոնց Ռեալ կար, տենց Ռեալ էլ մնաց:
Բայց էլի հույսս Ռեալի վրա ա:

Աբելյան
11.02.2007, 12:04
Real Sociedad-Real Madrid 1-2

Մանե
18.02.2007, 00:57
Ռեալ Մադրիդ 0-0 Բետիս:hands

Աբելյան
20.02.2007, 17:05
Ռեալին լավ էլ հարմար մրցակից ա ընկել:

Taurus
20.02.2007, 17:22
Ռեալին լավ էլ հարմար մրցակից ա ընկել:

ես կասեի հակառակը

Amarasos
22.02.2007, 10:33
Real Madrid 3:2 hաղթեց !:) ...ապրեն Ռաուլը, Նիստելռոյը, Հելգեռան և Բեկհեմը!:)

Աբելյան
22.02.2007, 17:13
Բավարիան 1-0 կրեց` անցնում ա: 2-րդ գոլը չպետք ա Ռեալը թողեր:

kiki
22.02.2007, 21:17
Ռեալը առաջին գոլն էլ պիտի չթողեր...
բայց հույս կա, չգիտեմ ինչի, ինձ մոտ առաջին անգամ հանգստություն կա, կարծես զգում եմ որ անցնելու ենք...
տեսնենք ինչ կնշանակի դա...

PygmaliOn
22.02.2007, 21:23
Ժող. ջան ճիշտ է՞, որ Կաննավարոն կվերադառնա Յուվենտուս:
Ռեալում Կաննավարոյի խաղը չի ստացվում:

Ambrosine
27.02.2007, 00:15
:clap Ռեալն աշխարհի ամենահզոր թիմն է: Այն մշտապես կմնա որպես :angel երազանքների թիմ::yahoo

Սերխիո
01.03.2007, 23:36
Մադրիդիզմը տանն է:ok

Աբելյան
05.03.2007, 20:13
Ռեալ-Խետաֆե 1-1
լավ էլ Ռեալը չդառավ

Taurus
07.03.2007, 19:09
Այսօչվա խաղի Ռեալի կազմը, ըստ նախնական տվյալների
1. Iker Casillas
3. Roberto Carlos
4. Sergio Ramos
5. Fabio Cannavaro
21. Ivan Helguera
38. Miguel Torres
8. Emerson
14. Guti
16. Fernando Gago
7. Raul Gonzalez
17. Ruud van Nistelrooij
բա ուր ա Higuain-ը ?

Barça
07.03.2007, 19:12
ինձ թվումա ավելի շուտ Հիգուաինը կխաղա քան թե Նիստելռոյը.

Աբելյան
08.03.2007, 12:21
Bavaria-Real Madrid 2-1
նենց որ Բարսելոնի վրա խնդալ չկա

Աբելյան
19.03.2007, 10:48
Real Madrid-Gimnastic 2-0

Taurus
26.03.2007, 20:25
Իսպանիայի առաջնությունում Real-ի հաղթելու գործակիցը 15 է
Եթե կան մարդիկ ովքեր համոզված են դրանում , կարող են փորձել խաղադրույք կատարելով գումար վաստակել!

Մանե
26.03.2007, 20:31
Իսպանիայի առաջնությունում Real-ի հաղթելու գործակիցը 15 է
Եթե կան մարդիկ ովքեր համոզված են դրանում , կարող են փորձել խաղադրույք կատարելով գումար վաստակել!
Բարսայինը կասե՞ս:)

PygmaliOn
09.04.2007, 14:50
Real Madrid 2 : 0 Osasuna

Ավելացվել է 8 րոպե անց
Racing Santander - : - Real Madrid Ռեալը կհաղթի, իսկ Valencia - : - Sevilla Սեվիլիան կամ կկրվի, կամ ոչ ոքի կլինի: Barcelona - : - Mallorca Մալյորկան հաղթումա ու ՖՍյ0;) Ռեալը առաջին տեղում է:hands

Սերխիո
09.04.2007, 22:54
Real Madrid 2 : 0 Osasuna

Ավելացվել է 8 րոպե անց
Racing Santander - : - Real Madrid Ռեալը կհաղթի, իսկ Valencia - : - Sevilla Սեվիլիան կամ կկրվի, կամ ոչ ոքի կլինի: Barcelona - : - Mallorca Մալյորկան հաղթումա ու ՖՍյ0;) Ռեալը առաջին տեղում է:hands

տոշնի էլ գրել ես ,օդաբրյաու:ok

Davo'o
12.04.2007, 11:42
Մի քանի օր առաջ գնել էի Ռուսական ФУТБОЛ թերթի ВЕЛИКИЕ КЛУБЫ -РЕАЛ, ЧАСТЬ 2 հավելվածը: Ովքեր կային Օսասունայի հետ խաղին տեսան: Այնտեղ շատ հետաքրքիր պահեր կան մեր սիրելի թիմի պատմությունից:
Դրանցից մի քանիսը որոշել եմ պատմել:
Ուրեմն մրցաշրջաններից մեկում Ռեալի բախտը ինչպես միշտ չի բերում եվրագավաթների վիճակահանության հարցում: Ռեալի ֆուտբոլիստները պետք է մրցեին Մարադոնայի «Նապոլիի» հետ: Իսկ այդ խաղից առաջ «Բեռնաբեուն» որակազրկել էին եւ պետք է հանդիպումը անցներ առանց հանդիսականների: Խաղից առաջ տեղի է ունենում նախապատրաստական խաղ «Ռեալի» ու «Ռեալի» պահեստայինների «Կաստիլյա» թիմի հետ: Խաղը անցնում է դատարկ տրիբունաներում, իսկ Կաստիլյային հագցնում են ... Նապոլիի մարզաշապիկը :D Ի վերջո Ռեալը հաղթում է Մարադոնային:
Մեկ այլ մրցաշրջանում Ռեալը անչափ անհաջող է հանդես գալիս եւ մրցաշրջանն ավարտում է 9-րդ հորիզոնականում: Զայրացած ինչադան ջարդում է հիվանդանոցի դռները, մտնում այն պալատը որտեղ կաթիլայինով պառկած էր մահամերձ Սանտիագո Բեռբնաբեուն, եւ ստիպում են ստորագրել մարզչի հրաժարականը :hands :
Մրցաշրջաններից մեկում վախճանվում է Ֆրանկոն եւ սրտի կաթված է ստանում Բեռնաբեուն, այս թեման շատ է շահարկվում Բարսելոնում, Բարսելոնի սրիկա կապտնանռնագույն երկրպագուները ծաղրում են, բանեռներ են սարքում թաղման թեմայով, այդ տարում Բարսան երկու խաղում էլ պարտության է մատնում Ռեալին: Բայց Ռեալը 6 միավորի առավելությամբ դառնում է Լա Լիգայի հաղթող: Թերթում գրված էր как говорится собака лает, но караван идет. :ok

Amaru
12.04.2007, 13:23
Հալա Մադրիդ:

Դավ, լսի... Բա որ կարծեմ 74/75 մրցաշրջանում մեր մոտ Ռուբինյան ազգանունով մի ֆուտբոլիստ կար էէ... Հա՞յ էր :))

Tumbler
12.04.2007, 17:26
Կարգին Խաղեր :hands
Ինչպես արդեն թեմաներից մեկում ասել էի, Իր երկրպագուների համար թիմը միշտ էլ հաղթող է մնում.

Taurus
15.04.2007, 11:32
Մենակ չասեք, որ մրցավարը պաշտպանում էր, 11 մետրանոցները ճիշտ էին, ուղղակի Real -ը առխային ընկավ, բայց տեղին է ասել, որ Կապպելոն իր գործը շատ լավ է անում, չնեղանաք բայց Ռեալը մանրից դառնում ա JUVENTUS:)

REAL_ist
15.04.2007, 11:55
ետ ................ մրցավար կոչեցյալի մասին ավելի լավա չասեմ,չանցնեմ դրա ծագումնաբանության պարզմանը,
առաջին և տնաքանդ պենալի վախտ Դիարրան տոչնի գնդակին խփեց իսկ են սուտի դերասանը իրան գետնով խփեց,
Բայց դե մեղավորը մեր տղեքն էին որ 2-րդ,էլ չեմ ասում 3-րդ գոլը չխփին,
Կապելլոյի համար ես միշտ ասելեմ ու կասեմ,որ ինքը պտի մնա,եթե գնա էլ,մենակ Մոուրինյոն ավելի լավ տարբերակ կլինի,
իսկ ետ Յուվենտուս դառնալու վրով ասեմ,որ վերջին տուրերում ու 2 կլասիկոներում Ռեալը Բարսայից ավելի սիրուն ու կոնկրոտ խաղ էր խաղում..............................

Հենո
15.04.2007, 13:39
Առաջինը պենալ չկար որովեհտև Դիարրան գնդակի վրա խաղաց…
Ռեալը կրվավ որովհետև Կապելլոն Իգուաինի վնասվածքից հետո պաշտպանական կոխեց , Իսկ Ռեալը ընդհանրապես պիտի պաշտպանական չխաղա…
Շատ լավ խաղաց Կաննավարոն , Իգուաինը…
Իսկ եթե մարզիչ փոխելու կարիք լինի ,որը ես համարում եմ սխալ (թող Կապելլոն մնա մենակ էս մարզիչի են դուրս չի գալի ,որ ինքը իրա պաշտպանական ոճովա խաղում ) , իսկ եթե փոխելու կարիք լինի մենակ Մոուրինյո…

Ավելացվել է 1 րոպե անց
Մեր Մադրիդիստ ախպոր հետ լիովին համաձայն եմ…

Ավելացվել է 4 րոպե անց
Էս տարի չտարանք էլի ոչ մի բան չմտածեք 5 ամսից մեր ժամանակներնա Գալու…
Արխային եղեք…

PygmaliOn
15.04.2007, 16:13
Հույս կա ու կլինի:clap

Ambrosine
16.04.2007, 18:59
Ռեալը մանրից դառնում ա JUVENTUS:)

Լուշեմբուրգուն էլ ինչքան բրազիլացի կար բերեց Ռեալ: Սենց չի լինի. Ռեալի ղեկավարությունը պետք ա մարզիչի առջև որոշակի պայմաններ դնի, թե չե Ռեալը էլ ինչով ա Ռեալ, եթե պետք ա պաշտպանվի ու իրա ոճը փոխի?:[
Բայց ինչ էլ լինի, մեկ ա մեր թիմն ա:D

Սերխիո
16.04.2007, 19:28
Լուշեմբուրգուն էլ ինչքան բրազիլացի կար բերեց Ռեալ: Սենց չի լինի. Ռեալի ղեկավարությունը պետք ա մարզիչի առջև որոշակի պայմաններ դնի, թե չե Ռեալը էլ ինչով ա Ռեալ, եթե պետք ա պաշտպանվի ու իրա ոճը փոխի?:[
Բայց ինչ էլ լինի, մեկ ա մեր թիմն ա:D

մեր մոտ գրանցված եք ?:think

Ambrosine
16.04.2007, 23:00
մեր մոտ գրանցված եք ?:think

Այսինքն?

REAL_ist
16.04.2007, 23:32
realmadrid.am-ի ֆոռումում գրանցված եք

Davo'o
17.04.2007, 10:43
Դավ, լսի... Բա որ կարծեմ 74/75 մրցաշրջանում մեր մոտ Ռուբինյան ազգանունով մի ֆուտբոլիստ կար էէ... Հա՞յ էր :))

Չգիտեմ, Գուգոյին հարցրու:

Amaru
17.04.2007, 14:48
Հու՞ իզ Գուգո...

PygmaliOn
17.04.2007, 15:27
Հու՞ իզ Գուգո...
google.com:think

Amaru
17.04.2007, 15:35
Ախ հա))))
Ինքը չգիտի, կամ էլ ես սխալ հարցրեցի... Բայց հետաքրիքր ա...

Ambrosine
18.04.2007, 23:41
մեր մոտ գրանցված եք ?:think

Գրանցվել եմ, բայց ես չեմ կարող ակտիվ մասնակցել քննարկումներին. շատ զբաղված եմ: Եվ հետո համախոհների հետ դժվար թե բանավեճ ծագի:think

REAL_ist
19.04.2007, 00:03
շատ լավել ծագումա Աստղ ջան:drinks ,կարաս միանաս ազատ ժամանակ,եթե իհարկե ցանկանաս,մենք միշտ ուրախ ենք նորեկներին;)

Taurus
20.04.2007, 22:32
վաղվա խաղի համար Ռեալի հաղթանակը գնահատվում է1.95 գործակցով, դա շատ է թե քիչ?

Davo'o
20.04.2007, 22:33
Ֆուտբոլ ենք քննարկում այստեղ, ոչ թե ղումարբազություն :P

Սերխիո
20.04.2007, 22:35
վաղվա խաղի համար Ռեալի հաղթանակը գնահատվում է1.95 գործակցով, դա շատ է թե քիչ?

1.95 շատ են տվել ,պտի տային 1,01,իսկ բարսելոնին 15 տան

Taurus
20.04.2007, 22:35
Դե ուրեմն հարցս սենց տամ, Ձեր կարծիքով Ռեալի հաղթելու հավանականությունը 51.28 % ից բարձր է թե ցածր? :P

Davo'o
20.04.2007, 22:39
Բարձր է 51.29 % :)

Taurus
20.04.2007, 22:44
1.95 շատ են տվել ,պտի տային 1,01,իսկ բարսելոնին 15 տան

Ես համաձայն եմ, կարգին փող կաշխատեմ

Այս պահին Ռեալը պետք է փորձի հաղթել, չնայած միշտ էլ Վալենսիայի դեմ դժվար է խաղալը, բայց ինձ թվում ա, Վալենսիայի պաշտպանողական տակտիկան, Կապպելոն կոգտագործի առավելագույնս օգուտ քաղելով

Davo'o
20.04.2007, 22:45
Ամենակարեւոր խաղերից է այս մրցաշրջանի: Ես ակնկնալում եմ տեսնել բարձրակարգ ֆուտբոլ, որովհետեւ երկու թիմերն էլ հիանալի մարզավիճակում են: Չնայած Վալենսիան լավ վիճակում է հիմա, գեղեցիկ ֆուտբոլ է խաղում, բայց Չելսին ցույց տվեց, որ Վալենսիային հնարավոր է հաղթել հենց բարձր կարգի շնորհիվ: Հուսով եմ Ռեալը նույնպես ցույց կտա, որ բարձրակարգ թիմ է, եւ վստահ հաղթանակի կհասնի:

Taurus
20.04.2007, 22:48
Եթե առաջինը Վալենսիան խփեց՝ 1:1
Եթե Ռեալը՝ 2:0

PygmaliOn
29.04.2007, 17:56
Սպասում ենք հաղթանակի

Tumbler
29.04.2007, 21:00
Այո. Բա ոնց:hands
Միայն հաղթանակ

Հենո
29.04.2007, 23:49
0:2
1 st half

kiki
30.04.2007, 00:00
սենց որ գնա, երևի մի երկու գոլ էլ կխփենք...

Ավելացվել է 6 րոպե անց
արդեն 0:3...սենց որ գնա, երևի մի երկու գոլ էլ կխփենք...

kiki
30.04.2007, 00:54
Շնորհավորում եմ բոլոր մադրիդցիներին...

Egern.net
30.04.2007, 10:54
հիմա առաջին տեղ դուրս եկա՞ն....

PygmaliOn
30.04.2007, 11:44
Sevilla 3 : 1 Espanyol
Barcelona 1 : 0 Levante
բան չփոխվեց...

Աբելյան
30.04.2007, 12:10
միանում եմ շնորհավորանքներին
Որ ասեմ արժանի հաղթանակ չէր, սխալ կլնի:

Taurus
30.04.2007, 12:18
Այս պահին Ռեալը խաղում է չեմպիոնական խաղ, իսկ բարսան ...., փաստ է պիտի ընդունենք, բայց ֆուտբոլ է ամեն ինչ պատահում է:)

Chico_Madrid
30.04.2007, 15:26
Այս տարի Մադրիդը մեծ շանսեր ունի Լիգան հաղթելու,բայց ոչ Կապելլոի շնորհիվ:Բարսելոնան հազիվ է դիմանում,Վալենսիան Մադրիդից վատ է խաղում ու տարվա ամենալավ թիմը Սեվիյիան է: Եթե Մադրիդը կարողանա հաղթել Սեվիյիաին,հաստատ կհաղթի Լիգան:

Մյուս կողմից կարծում եմ որ ինչ Դել Բոսկեին,Մորիենտեսին,Հիեռոին հանեցին շատ մեծ սխալ արեցին:,Մադիրդը արդեն 5 տարի է գլուխ չի բարձրացնում...Համ պետք է նախագահին փոխեն,համ էլ ֆաշիստ Կապելլոին:

PygmaliOn
30.04.2007, 15:39
Շնորհավորում եմ բոլոր մադրիդցիներին...
մոռացա ասել շնորհակալություն:)

ֆաշիստ Կապելլո:
երբվանից:think :)

Chico_Madrid
30.04.2007, 16:13
Կապելլոն շատ անգամ ասել է որ կարոտում է Ֆրանկոի և Մուսսոլինիի "լավ ու հանգիստ տարիները":Շատ անգամ շնորհակալություն է հայտնում Մադրիդի ՈՒլտրաներին(վտանքավոր նացիստներ...) Իրեն Մադrիդում ոչ մել չի սիում:

Davo'o
30.04.2007, 20:18
Իրեն Մադrիդում ոչ մել չի սիում:

Էտ նրանից ա, որ իրանց լավն ու վատը չեն ջոգում...

Ambrosine
30.04.2007, 23:38
Էտ նրանից ա, որ իրանց լավն ու վատը չեն ջոգում...

Որեմն դուք հավանում եք Կապելլոյին? Սկզբում որ եկավ, իրան իրոք ֆաշիստի պես էր պահում. բոլոր ֆուտբոլիստները, իրանից վախեցած, դաշտի մի ծայրից մյուսը վազում էին, երբեմն` աննպատակ, միայն թե Կապելլոն տեսներ, որ իրենք դաշտում պարապ չեն կանգնում, հիմա այդ վախը էլ չկա: Հիմա էլ կոպիտ սխալներ ա թույլ տալիս. ինչ ա նշանակում, որ Գուտիին, Ռեյեսին և այլ տաղանդների նստացնում ա փոխարինողների նստարանին, իսկ թիմի մեկնարկային կազմում հայտնվում ա........Ռոբինյոն:[ ? Բայց մի բան հաստատ ա. հենց Ռեալը այս տարի հաղթի լիգան:hands , բոլոր երկրպագուները կմոռանան այս սխալները և կսիրեն Կապելլոյին:think

Chico_Madrid
01.05.2007, 01:06
Որեմն դուք հավանում եք Կապելլոյին? Սկզբում որ եկավ, իրան իրոք ֆաշիստի պես էր պահում. բոլոր ֆուտբոլիստները, իրանից վախեցած, դաշտի մի ծայրից մյուսը վազում էին, երբեմն` աննպատակ, միայն թե Կապելլոն տեսներ, որ իրենք դաշտում պարապ չեն կանգնում, հիմա այդ վախը էլ չկա: Հիմա էլ կոպիտ սխալներ ա թույլ տալիս. ինչ ա նշանակում, որ Գուտիին, Ռեյեսին և այլ տաղանդների նստացնում ա փոխարինողների նստարանին, իսկ թիմի մեկնարկային կազմում հայտնվում ա........Ռոբինյոն:[ ? Բայց մի բան հաստատ ա. հենց Ռեալը այս տարի հաղթի լիգան:hands , բոլոր երկրպագուները կմոռանան այս սխալները և կսիրեն Կապելլոյին:think

Մադրիդը հաղթի,չհաղթի այս տարի Կապելլոին փոխելու են:Շատ հնարավոր է որ Բեռնդ Շուստերին բերեն,Մադրիդի հին աստղերից է ու շատ սիրված է ժողովրդի կողմից:Հիմա Խետաֆե-ի մարզիչն է:

kiki
01.05.2007, 01:14
Որեմն դուք հավանում եք Կապելլոյին? Սկզբում որ եկավ, իրան իրոք ֆաշիստի պես էր պահում. բոլոր ֆուտբոլիստները, իրանից վախեցած, դաշտի մի ծայրից մյուսը վազում էին, երբեմն` աննպատակ, միայն թե Կապելլոն տեսներ, որ իրենք դաշտում պարապ չեն կանգնում, հիմա այդ վախը էլ չկա:
չէ հարգելիս, այստեղ հարցը ֆաշիստի նման իրեն պահելը չի, պարզապես Կպելլոն վաղուց այն Կապելլոն չի որ առաջ էր, ու այդ պահելաձևը պարզապես պաշտպանիչ շերտի նման մի բան է, իրեն "հզոր ու դաժան" մարզիչ ցույց տալու համար, ինչն իարականում այդպես չի...իսկ ֆուտբոլիստները նրանից երբեք չեն վախեցե ու չեն էլ վախենա, ավելին՝ անգամ չեն էլ հարգել...մի մոռացի սա խարզապես ֆուտբոլիստներ չեն, այլ Ռեալի խաղացորներն են, սրանց հատուկ մոտեցում է պետք, քանի որ նրանց մոտ հարգանք վայելելը շատ դժվար է...

Բայց մի բան հաստատ ա. հենց Ռեալը այս տարի հաղթի լիգան:hands , բոլոր երկրպագուները կմոռանան այս սխալները և կսիրեն Կապելլոյին:think
այ այստեղ սխալում ես, այն էլ ինչպես ես սխալվում...;)

REAL_ist
01.05.2007, 02:05
Կապպելոն եղելա,կա ու կմնա աշխարհի լավագույն մարզիչներից մեկը ու հիմիկվա Ռեալի խաղը,տեղը մրցաշարային աղյուսալում ետ իրա շնորհիվա:
ետքանել հեշտ չի մի տարում ավերակներից շքեղ շինություն սարքելը

Tumbler
01.05.2007, 09:53
Իմ կարծիքով էտքան էլ կապ չունի նացիստա թե չե. Կարևորը թմին տեղը բերեց. Թե չէ իրանց կորցրել էին, հետ էին ընկել աղյուսակում. Հիմա արդեն ուրիշ բան.

Սերխիո
01.05.2007, 15:15
Մադրիդը հաղթի,չհաղթի այս տարի Կապելլոին փոխելու են:Շատ հնարավոր է որ Բեռնդ Շուստերին բերեն,Մադրիդի հին աստղերից է ու շատ սիրված է ժողովրդի կողմից:Հիմա Խետաֆե-ի մարզիչն է:

ով ա Շուստերը եղել իրա ժանգոտած կյանքում ?
նա ոչ սիրված է, ոչ էլ աստղ, պռոսը խաղացել է մի երկու սեզոն, բացի ետ մադրիդիստ չի ինք, հատկապես,որ խաղացել է բարսայում:
Կապելոն մի հզոր բան ունի ,ետ հյուր տեղում լավ խաղն է, մեկել ուժեղ թմերին սատկացնելը:hands

Kiborg;,իսկ ուր էր բարսան 5 տարի առաջ ? ութերորդ տեղում վերընգած էր, մի դյուժին էլ խաղացող եկան ,սկսած Մենդիետավ, վերջացրած Ռիկելմեով ,բայց օգուտ չեղավ,Ֆիգուի գնալուց հետո բարսան մոլորված գառնուկ էր դառել ,մինչև չեկավ Ռոնալդինյոն:
Էլ չասեմ մարզիչները,որ եկեն ետ մի քանի տարվա մեջ-Կառլես Ռեքսաչ,Ռադոմիր Անտիչ...

Սամվել
01.05.2007, 16:10
ով ա
իսկ ուր էր բարսան 5 տարի առաջ ? ութերորդ տեղում վերընգած էր, մի դյուժին էլ խաղացող եկան ,սկսած Մենդիետավ, վերջացրած Ռիկելմեով ,բայց օգուտ չեղավ,Ֆիգուի գնալուց հետո բարսան մոլորված գառնուկ էր դառել ,մինչև չեկավ ռոնալդինյոն:
Էլ չասեմ մարզիչները,որ եկեն ետ մի քանի տարվա մեջ-Կառլես Ռեքսաչ,Ռադոմիր Անտիչ...

Դրիմ թիմից հետո մի երկու սեզոն վատ խաղաց վայ վայ վայ .....ամեն դեպքում իրանց ջահելնեին էլ են աճացնում ու ֆուտբոլին նոր աստղեր պարգևում , ոչ թե ով մի քիչ լավա խաղում առնում բերում զամենների նստարան փայլացնելու :D :P
Հլը ասեք Լեոնել Մեսի հիշեք կլասիկոն -> հեդ տրիկը -> ու սուսսսսս..:sulel :sulel :yahoo :yahoo :yahoo

kiki
01.05.2007, 20:42
Kiborg, խորհուրդ եմ տալիս բացել նոր բաժին "դատարկ փիլիսոփայություն" վերնագրով, ու այնտեղ գրել ...այստեղ գրում ենք այն դեպքում երբ իմաստով խոսքեր կան ասելու...
հարգանքներով ՝ Կիկի...

Ավելացվել է 4 րոպե անց
սրանից հետո սպորտային բաժնում անիմաստ գրառումները առանց զգուշացվելու ջնջվելու են...

Ambrosine
01.05.2007, 22:12
չէ հարգելիս, այստեղ հարցը ֆաշիստի նման իրեն պահելը չի, պարզապես Կպելլոն վաղուց այն Կապելլոն չի որ առաջ էր, ու այդ պահելաձևը պարզապես պաշտպանիչ շերտի նման մի բան է, իրեն "հզոր ու դաժան" մարզիչ ցույց տալու համար, ինչն իարականում այդպես չի...իսկ ֆուտբոլիստները նրանից երբեք չեն վախեցե ու չեն էլ վախենա, ավելին՝ անգամ չեն էլ հարգել...մի մոռացի սա խարզապես ֆուտբոլիստներ չեն, այլ Ռեալի խաղացորներն են, սրանց հատուկ մոտեցում է պետք, քանի որ նրանց մոտ հարգանք վայելելը շատ դժվար է...

այ այստեղ սխալում ես, այն էլ ինչպես ես սխալվում...;)

Քո կարծիքը հարգում եմ, բայց չես կարող չընդունել, որ Կապելլոյի գալուց հետո Ռեալի` մեր շատ սիրելի աստղերը սկսեցին խաղալ իրենց ամբողջ եռանդով, ու դա շատ դեպքերում օգնեց, չմոռանանք, որ Ռեալում իսկական ճգնաժամ էր. 1 խաղաշրջանում 4 մարզիչ փոխվեց, նախագահը փոխվեց,ֆուտբոլիստները իրար հետ կոնֆլիկտներ ունեին: Հետո էլ պարտադիր չէր, որ իրան հարգեին. ինքը գլխավոր մարզիչն էր, ու իրան պետք ա ենթարկվեին
Չգիտեմ, բայց կարծում եմ, որ եթե Ռեալը դառնա չեմպիոն, անկախ քեզնից, այդ պահին Կապելլոն էլ մեծ մարդ կերևա քո աչքում:)

kiki
01.05.2007, 22:47
Աստղ ջան, իրականում այդ նույն քո ասած ֆուտբոլիստներից շատերն այն ժամանակ էլ էին եռանդուն խաղում, պարզապես շատ ավելի մեծ պրոբլեմներ կաին, որոնց ֆոնի վրա շատերի խաղը չէի երևում...իրականում այսօրվա Ռեալը շատ տարբեր բաներից հետո այսպիսին դարձավ, ու ինչքան էլ զարմանալի լինի քեզ համար, բայց այս ամենի հեղինակը միայն Կապելլոն չի...այո, նա էլ իր ներդրումն ունեցավ, բայց նա շատ ավելի լավ պայմանններ ուներ դրա համար քան մյուս մարզիչները, նրա տեղը մեկ ուրիշը լիներ, հավատացնում եմ, Ռեալը շատ ավելի լավ վիճակում կլիներ....իսկ ենթարկվելը շատ հարաբերական է, իրականում շատերը չեն էլ ենթարկվում իրեն, ու որ ավելի խորը դատենք, շատ անգամ հենց Կապելլոն նրանց ենթարկվեց...;)
միգուցե կողքից այդպես չի երևում, բայց լուրջ հետևելով այս ամենը կարելի է նկատել...

Չգիտեմ, բայց կարծում եմ, որ եթե Ռեալը դառնա չեմպիոն, անկախ քեզնից, այդ պահին Կապելլոն էլ մեծ մարդ կերևա քո աչքում
մեծ մա՞րդ...հմ...Շուշան Պետրոսյանի ասած՝ իսկ ի՞նչ ասել է մեծ մարդ...ինձ պետք չի նրան մեծ մարդ տեսնել, ինձ մետք է Ռեալի ղեկին մեծ մարզիչ տեսնել որը արժանի կլինի այդ պաշտոնին, Կապելլոն այդ մարդը չի և վերջ...կհաղթի Ռեալը լիգան, թե ոչ, միևնույն է, իմ կարծիքը դրանից չի փոխվի, որովհետև, էլի եմ ասում, Լիգայում հաղթանակի համար իմ թիմը նրան չի պարտական ...միգուցե զարմանալի թվան քեզ իմ խոսքերը, բայց ոմանք ինձ կհասկանան այստեղ...:)ավելի ճիշտ, մեկը հաստատ կհասկանա, բայց այստեղ չի մտնում կարծես թե...

Պետրոս, Արմանը այստեղ մտնու՞մ է...

Սերխիո
02.05.2007, 14:32
Պետրոս, Արմանը այստեղ մտնու՞մ է...
__________________
ռեգիստրացիա ունի ,բայց չեմ տեսել ստեղ,նիկը Կորսար է

REAL_ist
07.05.2007, 01:00
ՈՒՌՌՌՌՌՌՌԱԱԱԱԱԱԱ:yahoo :clap :hands Ռեալ-Սևիլյա 3-2
կրինք,շնորհավորում եմ սաղիս:drinks
Բարսային հանգիստ չենք թողի

Amaru
07.05.2007, 01:22
Հա էլի, շնորհավոր...
Մադրիդ, բա էս տա՞նն ես նայել...

Ambrosine
07.05.2007, 01:24
:clap :drinks Ես էլ եմ միանում շնորհավորանքներին: :drinks :clap Շատ նյարդային խաղ էր, բայց զգում էի, որ լավ ա լինելու::yahoo Մնում ա սպասենք, որ բարսելոնան սայթաքի:angel

REAL_ist
07.05.2007, 10:36
Մադրիդ, բա էս տա՞նն ես նայել...
այո այո,դուք իրավացի եք:)

Davo'o
11.05.2007, 17:03
Հարգելի Մադրիդիստներ, «Ռեալ»- «Էսպանյոլ» խաղի ժամին ամենայն հավանականությամբ խիստ զբաղված կլինեմ: Նույնիսկ հնարավոր է չկարողանամ խաղը նայել: Այնպես, որ խնդրում եմ կարճ հաղորդագրությունների /առանց զանգերի:) /միջոցով ինձ տեղյակ պահել, թե ինչ է կատարվում «Բեռնաբեուում:
+37491789722:
Շնորհակալություն

Ավելացվել է 1 րոպե անց
Տիտղոսների կոլեկցիոները

ՖԱԲԻՈ ԿԱՊԵԼԼՈՆ ՉԵՄՊԻՈՆ է ԴԱՐՁԵԼ ԻՐ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԲՈԼՈՐ ԹԻՄԵՐԻ ՀԵՏ

Վերջին հանդիպումների ընթացքում Մադրիդի «Ռեալը» վաստակել է հնարավոր 21 միավորներից 18: Այժմ թիմը շատ մոտ է Իսպանայիայի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը: Վերջին շրջանի այս հաջողությունները անկասկած գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի շնորհիվ են, որի կարիերան միշտ լի է եղել տիտղոսներով: «Միլան», «Ռոմա», «Յուվենթուս», «Ռեալ Մադրիդ»: Նա տիտղոսներ է նվաճել իր մարզած բոլոր թիմերի հետ, եւ այս տարին էլ կարող է բացառութուն չլինել:


Ֆաբիո Կապելլոն 1997թ. արդեն մեկ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ: Իտալացի մասնագետը հաջողության է հասել իր մարզած բոլոր թիմերի հետ: Այս տարի Կապելլոն հույս ունի վերդարձնել արքայական ակումբին Իսպանիայի լավագույն թիմի տիտղոսը: Որպես ֆուտբոլիստ Ֆաբիո Կապելլոյի /Պիերես, Իտալիա, 18.06.1946/ կարեիարան սկսվել է ՍՊԱԼ Ֆերերա ակումբի հետ: Երեք տարի անց նա պայմանագիր ստորագրեց «Ռոմայի» հետ, որտեղ էլ նա նվաճեց իր առաջին տիտղոսը՝ Իտալիայի գավաթը: Մայրաքաղաքային ակումբի կազմում նրա հիանալի ելույթները աննկատ չմնացին «Յուվենթուսի» կողմից, որտեղ նա դարձավ առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Հենց «Յուվենթուսի» կազմում հիանալաի խաղի շնորհիվ նա հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական: Խաղալով «Աձուրայի» կազմում՝ նա գոլի հեղինակ դարձավ «Ուեմբլի» մարզադաշտում եւ Իտալացիներին պարգեւեց առաջին հաղթանակը Անգլիացիների նկատմամբ: Նա իր խաղակոշիկները կախեց մեխից 1980թ, երբ հանդես էր գալիս «Միլանի» կազմում եւ Իտալիայի հավաքականի կազմում մասնակել էր 32 հանդիպման:

Իր հիանալի մարզչական կարիերան Ֆաբիո Կապելլոն սկսել է 1990-ական թվանակնների կեսերին, Ֆրանկո Բարեզիի եւ Պաոլո Մալդինիի «Միլանի» հետ: Այդ թիմը չորս անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն եւ մեկ անգամ նվաճեց հին աշխարհամասի գավաթը: Նրա ղեկավարած թիմը բացառիկ ռեկորդի հեղինակ դարձավ. 58 անընդմեջ խաղ առանց պարտության, 1991թ Մայիսի 19-ից մինչեւ 1993թ մարտի 21-ը՝ ներառյալ ողջ մրցաշրջանը:


Իր մարզչական յուրահատուկ ոճի շնորհիվ Կապելլոն հասավ իր կարիերայի բարձրակետերից մեկին, երբ նրա ղեկավարած «Միլանը» չեմպիոնների գավաթի եզրափակիչում 4-0 հաշվով առավելության հասավ «Բարսելոնի» նկատմամբ: Այնուհետեւ նա տեղափոխվեց Մադրիդ եւ 1996/97թթ մրցաշրջանի ընթացքում նվաճեց Իսպանիայի չեմիոնի տիտղոսը: Ֆաբիոյի հետ միասին Մադրիդ եկան նաեւ այպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք են Միյատովիչը, Շուկերը Սեեդորֆը, Կարլոսը, Իլգները եւ Պանուչին: Հենց նրանք էլ դրեցին այն թիմի հիմքը, որը 32 տարվա անպտուղ փորձերից հետո նվաճեց 7-րդ չեմպիոնների գավաթը:

Որոշ դադարից հետո Կապելլոն կրկին ղեկավարեց «Միլանը», սակայն այս անգամ անհաջողության մատնվեց: Այնուհետեւ Կապելլոն հրավիրվեց «Ռոմա», թիմ որը ունի երկրպագուների մեծ բանակ, բայց նվաճած տիտղոսների կարճ ցուցակ: Նա դարձավ առաջին իտալացի մարզիչը, որը մայրաքաղաքը ներկայացնող թիմին դարձրեց Սկուդետտոյի հաղթող: Դա 3-րդ չեմպիոնական տիտղոսն էր «Ռոմայի» պատմության ընթացքում եւ առաջինը 1983թ հետո:

Այնուհետեւ նա գլխավորեց եւս մեկ իտալական գրանդ՝ Յուվենթուսը, որի հետ նվաճեց եւս երկու Սկուդետտո՝ 2005 եւ 2006թթ: Այս հաղթանակաների շնորհիվ Կապելլոն դարձավ առաջին մարզիչը, որը հաղթել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը երեք տարբեր թիմերի հետ:

«Դոն Ֆաբիոն» այժմ մոտ է իր 9-րդ տիտղոսին: Իսպանիայի առաջնության վերջին խաղերում անչափ լարված պայքար է սպասվում:

Ֆուտբոլիստ.
ՍՊԱԼ Ֆերարա(1964-67)
Ռոմա (1967-69)
Յուվենտուս (1969-76)
Միլան (1976-78)

Մարզիչ.
Միլան (1991-96)
Ռեալ Մադրիդ (1996-97)
Միլան (1997-98)
Ռոմա (1999-2004)
Յուվենթուս (2004-06)
Ռեալ Մադրիդ (2006)

Տիտղոսները որպես ֆուտբոլիստ.

3 Սկուդետտո: Յուվենտուս (1971-72, 1972-73, 1974-75)
2 Իտալիայի գավաթ: Ռոմա(1968-69) Միլան (1976-77)


Տիտղոսները որպես մարզիչ.

1 Չեմպիոնների գավաթ. Միլան (1994)
1 Եվրոպայի Սուպեր գավաթ: Միլան (1994)
1 Լա Լիգա: Ռեալ Մադրիդ (1996/97)
7 Սկուդետտո: Միլան (1991/92, 1992/93, 1993/94, 1995/96), Ռոմա (2000/2001) եւ Յուվենթուս (2004/05, 2005/06).
4 Իտալիայի Սուպեր Գավաթ: Միլան (1992, 1993, 1994) եւ Ռոմա (2001)

FORZA CAPELLO!!!



David, realmadrid.am