PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռեալ Մադրիդ / FC Real Madrid

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 [20] 21 22 23 24 25

Ambrosine
12.03.2010, 17:14
Աստղ ջան ես ֆուտբոլիստների դեմ բան չունեմ շատ լավն են, բայց դա չի նշանակում որ անպայման պետքա թիմի մեջ լավ խաղան, Պերեսը ֆուտբոլիստա առնում նայելով վարկանիշին կամ ովա շատ ռասկռուչենի... պարզա տենց ֆուտբոլիստները ամեն դեպքում ուժեղ են, բայց այ գոյություն ունի ադապտացում հասկացությունը ամեն մեկը չի որ նոր միջավայրի հարմարվումա.... Մեսսին նույնիսկ կարողա գա Ռեալ էլի չկարենա խաղալ... ստեղ հարցը նրանումա որ ֆուտբոլիստ առնելուց չեն նայում էս մարդը էս մարդու հետ կկարողանա խաղալ թե ոչ, կամ ասենք էսինչը իսպանական ֆուտբոլում իրեն ոնց կդրսևորի... ու տենց բազմաթիվ հարցեր: Մի պարզ օրինակ էլի Մեսսիին բերեմ, եթե ինքը գնա Անգլիա, ապա հավատա ընդհանրապես չի կարա ոչմիձև խաղա, էն աստճանի որ կարողա պահեստային նստացնեն, որովհետև էնդեղ ֆուտբոլը կոպիտա ու սուդյաները խիստ չեն ու իրան ուղղակի կջարդեն րեն թողնի խաղա, ինքնել փխրունա.... Դե տես ամեն ֆուտբոլիստ իրա պատմությունն ունի ու բոլորինը պետկա հաշվի առնել անիմաստ իրար գլխի հավաքելուց առաջ...
Հ.Գ. ՈՒշադրություն դարձրա որ հիմիկվա Ռեալում ոչ-ոք էնպես խաղամակարդակ չունի ինչպես Սնեյդերը հիմա Ինտեռում....... Բայց իրան հանեցին Ռեալից... Եսիմ ինչ Արբելոաներ կամ Գառայներ առնելով.... Որոնք ոչ մի կապ չունեն Ռեալի աստղային սաստավի հետ...
Իմ ասածը դա չի. ես չեմ քննարկում ֆուտբոլիստների ադապտացումը: Իմ համար կենդանի օրինակ Շևչենկոն կա, էլ ինչի՞ եմ հասնում Մեսսիին: Իսկ Սնեյդերին անգամ փոխարինողների նստարանին նստեցնելու համար էի զայրանում, ինչ մնաց, թե վաճառելը: Այդ մասին թեմայում շատ ենք գրել: Ու ընդհանրապես ադապտացիայի խնդիր չկար Ռեալի խաղում. բոլորն էլ խաղում էին, կատարում իրենց պարտականությունները: Էստեղ խնդիրը այն էր, որ մարզիչը ճիշտ հաշվարկներ չարեց, թերագնահատեց Լիոնին: Շատ ուշ արձագանքեց Լիոնի ակտիվությանն ու բուռն գրոհներին:

Ամենագլխավոր հարցը նրանումն է, թե ու՞մ պետք է մտցներ և ում տեղը, գիտեմ ասելու ես Իգուայինին թող հաներ Ռաուլ մտցներ:D ու էն էլ սկզբից, հենա 60 երորդ րոպեին Վան Դեռ Վառտը մտավ ու վերջ էլ փոխարինող ախր չուներ, հիմա այստեղ որնա մարզիչի սխալը:
:))
Հարձակվողների մեջ չուներ այլընտրանք, որովհետև 2-ը դաշտում էին, իսկ Ռաուլը մտավ փոխարինման, բայց այ ում փոխարինեց:blin Կական ավելի լավ էր խաղում, քան՝ Իգուայինը: Թե՞ պիտի վիճես էս հարցում:think: Թող Վան դեր Վաարտին 2-րդ խաղակեսի սկզբում հաներ՝ Գուտիի փոխարեն, հետո էլ Ռաուլին՝ Իգուայինի տեղը: Ես չեմ հասկանում այն մարզչին, որ դաշտից դուրս է բերում այն ֆուտբոլիստին, որը շատ ակտիվ է և հնարավոր է, որ անգամ գոլի հեղինակ էլ դառնա: Ուրիշ բան, եթե Ռեալը հաղթելիս լիներ, հանգիստ տար Կակային:

Yellow Raven
12.03.2010, 19:34
Լավ էլի, ու՞ր ա էնտեղ մարզիչ: Հուսով եմ՝ մյուս մրցաշրջանում այլևս չեմ տեսնի էդ <<մասնագետին>>:
Անգամ ցանկություն չկա՝ սխալները նշելու: Էս խաղում հենց ինքը պարտվեց, ոչ թե Ռեալի խաղացողները:

Դե դուք տարին մեկ մարզիչ եք փոխում դրա համար էլ էս վիճակնա:)) Պետքա վստահել մարզչին, չկա վստահություն, չի լինի նաև հաղթանակ:
Կակային հանելու հարցում համաձայն եմ, որ մեծ սխալ թույլ տվեց(ըստ իս ավելի ճիշտ կլիներ Արբելոային փոխարինել), բայց ընդհանուր առմամբ մրցաշրջանի կտրվածքով Ռեալը կամաց-կամաց բարելավումա իր խաղը ու մարզիչ փոխելը կլինի Պերեսի հերթական <<հիմար>> որոշումը;)

Ambrosine
12.03.2010, 20:55

Այդ ո՞ր մարզիչն էր գոնե խոստումնալից, որ իզուր տեղը հեռացրել են:think
Դել Բոսկեն է միայն ափսոսանքի արժանի:

Sagittarius
12.03.2010, 22:03
Դել Բոսկեի ժամանակ իսկական Ռեալն էր,,, Ռեալում կայացած հիմնական ֆուտբոլիստներով, ու այդ թիմը խաղաոճ ուներ,..... մնացածը GevSkyը ասեց...
ինչ վերաբերվում ա Կակային, ապա Կակայի դաշտում գտնվելու յոթանասունհինգ րոպեների ընթացքում էլ Լիոնի դարպասների մոտ առանձնապես ինչ-որ դրամա տեղի չէր ունենում, խաղը տանուլ տված էր՝ Կակայով, թե առանց Կակայի..... միակ ֆուտբոլիստը, որ օգտակար բան էր անում դաշտում դա Ռոնալդուն էր, ԻՄՀՕ
բայց չեմ հասկանում՝ ինչն ա ձեզ այսքան զարմացրել, Ռեալից շատ ավելի ուժեղ ակումբներ ավելի վատ արդյուքներ ցույց տվեցին էս տարի;),,,, ինձ օրինակ ավելի զարմացրեց Միլանի խայտառակվելը, և Բայեռնի անհաջող խաղը՝ չնայած որ անցել ա հաջորդ փուլ...

Yellow Raven
12.03.2010, 22:06
Այդ ո՞ր մարզիչն էր գոնե խոստումնալից, որ իզուր տեղը հեռացրել են:think
Դել Բոսկեն է միայն ափսոսանքի արժանի:

Նշանակել էին, բարի լինեին վստահեին:
Կամաչոն սկի մի ամիս չձգեց, մյուս մարզիչներից էլ կարծեմ ամենարերկարը Շուստերը մնաց` 1.5 տարի:D
Ռայկարդը որ եկավ Բարսա, մինչև էդ մենակ ձախողումներ էր ունեցել, սկի Սպարտային Հոլանդիայի բարձրագույն դիվիզոնում չէր կարողացել պահել:))
Գվարդիոլան ընդհանրապես նոր կադր էր, զուրկ բարձր մակարդակի ակումբում մարզչական փորձից:
Իսկ Ռեալը գլխավորած մարզիչների մեծ մասը եղել են բավականին բարձրակարգ,այլ ակումբների հետ բավական հաջողություններ ունեցած մարզիչներ, այնպես որ խնդիրը դուք նայեք, թե որտեղ պետքա փնտրել:)

Լեո
12.03.2010, 22:08
Կապելոն Ռեալի վերջին տարիների լավագույն մարզիչն էր: Ռեալում մեծ սխալ գործեցին՝ չփորձելով նրան պահել թիմում:

Ambrosine
12.03.2010, 22:39
բայց չեմ հասկանում՝ ինչն ա ձեզ այսքան զարմացրել, Ռեալից շատ ավելի ուժեղ ակումբներ ավելի վատ արդյուքներ ցույց տվեցին էս տարի;),,,, ինձ օրինակ ավելի զարմացրեց Միլանի խայտառակվելը, և Բայեռնի անհաջող խաղը՝ չնայած որ անցել ա հաջորդ փուլ...
Ավելի ուժեղ ակումբնե՞ր:))

1. Ինտեր .27 30 59
2. Միլան 27 20 55

1. Ռեալ ........25 47 62
2. Բարսելոնա 25 45 62

ՉԼ-ն չեմ էլ գրում: Իսկ ինձ ընդհակառակը կզարմացներ, եթե Մանչեսթրը դուրս մնար;):

Նշանակել էին, բարի լինեին վստահեին:
Կամաչոն սկի մի ամիս չձգեց, մյուս մարզիչներից էլ կարծեմ ամենարերկարը Շուստերը մնաց` 1.5 տարի:D
Ռայկարդը որ եկավ Բարսա, մինչև էդ մենակ ձախողումներ էր ունեցել, սկի Սպարտային Հոլանդիայի բարձրագույն դիվիզոնում չէր կարողացել պահել:))
Գվարդիոլան ընդհանրապես նոր կադր էր, զուրկ բարձր մակարդակի ակումբում մարզչական փորձից:
Իսկ Ռեալը գլխավորած մարզիչների մեծ մասը եղել են բավականին բարձրակարգ,այլ ակումբների հետ բավական հաջողություններ ունեցած մարզիչներ, այնպես որ խնդիրը դուք նայեք, թե որտեղ պետքա փնտրել:)
Մի տարում 4 մարզիչ փոխեց, 2 նախագահ:D Ճգնաժամ էր, ճիշտ է: Պերեսի ու ընդհանրապես ղեկավարության սխալը նրանում ա, որ շուտափույթ հաղթանակներ են ուզում, դրա համար էլ մարզիչները ձեռնոցների նման են փոխում: Բայց այս մեկը հեչ դուրս չի գալիս՝ որպես մարզիչ:

Կապելոն Ռեալի վերջին տարիների լավագույն մարզիչն էր: Ռեալում մեծ սխալ գործեցին՝ չփորձելով նրան պահել թիմում:
Կարգապահության առումով, այո, լավագույնն էր, բայց մի տեսակ անհետաքրքիր էին դարձել Ռեալի խաղերը: Չկար ֆուտբոլային արվեսը:))

Լեո
12.03.2010, 23:01
Կարգապահության առումով, այո, լավագույնն էր, բայց մի տեսակ անհետաքրքիր էին դարձել Ռեալի խաղերը: Չկար ֆուտբոլային արվեսը:))
Ի՞նչ արվեստ:

Gayl
12.03.2010, 23:12
Հարձակվողների մեջ չուներ այլընտրանք, որովհետև 2-ը դաշտում էին, իսկ Ռաուլը մտավ փոխարինման, բայց այ ում փոխարինեց:blin Կական ավելի լավ էր խաղում, քան՝ Իգուայինը: Թե՞ պիտի վիճես էս հարցում:think:Չէ չեմ վիճի Կական շատ լավ էր խաղում, Ռաուլին ընդհանրապես չպետք է խաղացներ, բայց քանի որ կրիտիկական պահ էր ու մաքուր հարձակվող էր պետք ուրեմն Իգուայինին չպետք է հաներ, Կական այնպիսի դիրքում է խաղում, որ միակ տարբերակը ինքն էր:

Թող Վան դեր Վաարտին 2-րդ խաղակեսի սկզբում հաներ՝ Գուտիի փոխարեն
Ճիշտ ես ասում, եթե արդյունքում ոչինչ չստացվեր պետք է ասեիր մարզիչը դոդի մեկն ա, փոխանակ Գռանեռոին հանի Գուտի ա հանում:D

հետո էլ Ռաուլին՝ Իգուայինի տեղը:
Էս երկու օրա ասում եմ Ռեալին 15 րոպե էր մնացել ու չպետք է հարձակվողի տեղը հարձակվող մտցներ ու էն էլ Ռաուլ, հենա 15 րոպե խաղաց ի՞նչ արեց:

Ես չեմ հասկանում այն մարզչին, որ դաշտից դուրս է բերում այն ֆուտբոլիստին, որը շատ ակտիվ է և հնարավոր է, որ անգամ գոլի հեղինակ էլ դառնա: Ուրիշ բան, եթե Ռեալը հաղթելիս լիներ, հանգիստ տար Կակային:
Դե լավ Աստղ ենթադրենք դու ճիշտ ես ու Իգուայինի տեղը Ռաուլ պետք է մտցներ և այսքանից հետո Ռեալ 2 հատ գոլ կանե՞ր, 6 երորդ րոպեից մինչև 75 երորդ րոպեն չկարողացավ 1 հատ գոլ աներ, ախր Իգուայինը կարող էր ամենաքիչը մի 4 հատ խփեր կամ էն որ բաց գոլերի դեմը կապիկություն արեց, բա էտ բարձրակարգ ֆուտբոլիստի արարք էր, որ ասում եմ Ճ կլասի խաղացողա ասում եք չէ, մարզիչը մեղք չունի, որ Իգուայինը տապոռի մեկնա:

Ambrosine
12.03.2010, 23:22
Ի՞նչ արվեստ:
Գեղեցիկ խաղը, էլի:

Չէ չեմ վիճի Կական շատ լավ էր խաղում, Ռաուլին ընդհանրապես չպետք է խաղացներ, բայց քանի որ կրիտիկական պահ էր ու մաքուր հարձակվող էր պետք ուրեմն Իգուայինին չպետք է հաներ, Կական այնպիսի դիրքում է խաղում, որ միակ տարբերակը ինքն էր:
Էլի եկա՞ր:D
Դիրքը ի՞նչ կապ ունի, եթե Կական կարող է նաև որպես հարձակվող խաղալ:sad

Էս երկու օրա ասում եմ Ռեալին 15 րոպե էր մնացել ու չպետք է հարձակվողի տեղը հարձակվող մտցներ ու էն էլ Ռաուլ, հենա 15 րոպե խաղաց ի՞նչ արեց:

Դե լավ Աստղ ենթադրենք դու ճիշտ ես ու Իգուայինի տեղը Ռաուլ պետք է մտցներ և այսքանից հետո Ռեալ 2 հատ գոլ կանե՞ր, 6 երորդ րոպեից մինչև 75 երորդ րոպեն չկարողացավ 1 հատ գոլ աներ, ախր Իգուայինը կարող էր ամենաքիչը մի 4 հատ խփեր կամ էն որ բաց գոլերի դեմը կապիկություն արեց, բա էտ բարձրակարգ ֆուտբոլիստի արարք էր, որ ասում եմ Ճ կլասի խաղացողա ասում եք չէ, մարզիչը մեղք չունի, որ Իգուայինը տապոռի մեկնա:
Էս 2 օր ա՝ ասում եմ՝ փոփոխություն չպետք է աներ գոլից հետո, այլ խաղակեսի սկզբին: Դե որ տապոռ ֆուտբոլիստ ա, ուրեմն իմ ասածը լրիվ ճիշտ ա՝ Ռաուլ:love:D
Ոչ թե Ճ դասի խաղացող է, այլ՝ այն փորձը չունի, որ ամեն պահը օգտագործի, ինքը դեռ իր լավագույն խաղը ցույց կտա: Բայց հաստատ այն խաղացողը չի, որ 90 րոպեն էլ խաղար:

Gayl
12.03.2010, 23:38
Գեղեցիկ խաղը, էլի:

Էլի եկա՞ր:D
Դիրքը ի՞նչ կապ ունի, եթե Կական կարող է նաև որպես հարձակվող խաղալ:sad
Լաաաաաաաավ :DՈչ մաքուր հարձակվող չի կարա:

Էս 2 օր ա՝ ասում եմ՝ փոփոխություն չպետք է աներ գոլից հետո, այլ խաղակեսի սկզբին: Դե որ տապոռ ֆուտբոլիստ ա, ուրեմն իմ ասածը լրիվ ճիշտ ա՝ Ռաուլ:love:D
Ճիշտ կասեիր եթե Ռաուլը ավելի լավը լիներ քան Իգուայինը:D

Ոչ թե Ճ դասի խաղացող է, այլ՝ այն փորձը չունի, որ ամեն պահը օգտագործի, ինքը դեռ իր լավագույն խաղը ցույց կտա: Բայց հաստատ այն խաղացողը չի, որ 90 րոպեն էլ խաղար:
Ռաուլն էլ էն խաղացողը չի որ անգամ մեկ 1 րոպե մտնի խաղա, կարողա ուրիշ թիմում ինքը 90 րոպե խաղա, բայց Ռեալում իրավունք չունի, չնայած ճիշտ ես ասում մարզիչը հիմարի մեկն ա:D:D
Իգուայինի հուզմունքը այնքան մեծ էր որ եքա մի քանի մետրանոց ձողերի արանքով չի կարում մի քանի սանտիմետր շառավղով գնդակ ուղարկի, դե լավ Աստղ բողոքելու ի՞նչ ունեք, ինչքան լավ խաղացող կա Ռեալում ա, այ մարդ թարգեք Արսենալին պաշտպանեք:D այ թիմը էտ ա գյադա գյուդեքով կլաս ա ցույց տալիս:D

Ambrosine
12.03.2010, 23:47
Լաաաաաաաավ :DՈչ մաքուր հարձակվող չի կարա:

Ճիշտ կասեիր եթե Ռաուլը ավելի լավը լիներ քան Իգուայինը:D

Ռաուլն էլ էն խաղացողը չի որ անգամ մեկ 1 րոպե մտնի խաղա, կարողա ուրիշ թիմում ինքը 90 րոպե խաղա, բայց Ռեալում իրավունք չունի, չնայած ճիշտ ես ասում մարզիչը հիմարի մեկն ա:D:D
Իգուայինի հուզմունքը այնքան մեծ էր որ եքա մի քանի մետրանոց ձողերի արանքով չի կարում մի քանի սանտիմետր շառավղով գնդակ ուղարկի, դե լավ Աստղ բողոքելու ի՞նչ ունեք, ինչքան լավ խաղացող կա Ռեալում ա, այ մարդ թարգեք Արսենալին պաշտպանեք:D այ թիմը էտ ա գյադա գյուդեքով կլաս ա ցույց տալիս:D

Լաաաաավ:D
Դու ո՞նց կարաս 7 տարեկանից մի թիմ սիրես, հետո քո ասած բաղկացուցիչներով Արսենալ սկսես պաշտպանել:D

Gayl
12.03.2010, 23:53
Լաաաաավ:D
Դու ո՞նց կարաս 7 տարեկանից մի թիմ սիրես, հետո քո ասած բաղկացուցիչներով Արսենալ սկսես պաշտպանել:D
7 տարեկանից ֆուտբո՞լ ես նայել:o, կարևորը արդյունքնա, թե չէ լավ խաղացողներին լցնում են մի տեղ ու չգիտեն ինչ անեն, ավելի լավ չի գյադա գյուդեքով հաղթի քան աստղերով :D:D:D պարտվի, էհ ես առաջին տարբերակն եմ ընտրում:

Ambrosine
13.03.2010, 00:02

Ավելի շուտվանից եմ նայել. էն ժամանակ Ռուսաստանի առաջնությունից բացի ուրիշ բան չգիտեինք, Սպարտակի խաղերն էինք նայում:D Հետո աշխարհի առաջնության հետ էր երևի կապված կամ փոքր էի, չեմ հիշում, սկսեցին խոսել շատ թիմերից, դե չեմ էլ հիշում՝ ինպես եմ սկսել Ռեալին սիրել, կամ ինչու:8 Հիշում եմ, որ Ռաուլի նկարներն էի արդեն հավաքում:D

Ես միշտ էլ ասել եմ, որ սեփական սաներին մեծ տեղ չեն տալիս Ռեալում, բայց դե սա ունենք, Մադրիդում չենք, որ բողոք գրենք Պերեսին: Համ էլ հերիք ա Ռեալին բան ասեք, հիմա լավ էլ ստացվում ա խաղը, ժամանակի հարց ա անպարտելի դառնալը:

Gayl
13.03.2010, 00:16

աաաաաա պատկերացնում եմ մի հատ ժեշտից տութիկի մեջ Ռաուլի նկարները:D ես էլ ասում եմ խի ես Ռաուլին էտքան պաշտպանում:D, ես մի բան եմ նկատել, աղջիկները ֆուտբոլիստներին ընտրում են դեմքի գեղեցկությամբ, ես մի ծանոթ ունեմ, ինքը մի 5 տարի առաջ Միլան էր երկրպագում, որովհետև Շեվչենկոն այնտեղ էր խաղում:D չգիտեմ կհաավատաս թե չէ, բայց մարդը Շեվային նամակ էր ուղարկել ու անգամ պատասխան էր ստացել դե իհարկե տարիքի հետ ամեն ինչ անցավ:
Երբեք ոչ մի ֆուտբոլիստի նկար չեմ ունեցել, ֆուտբոլ նայել եմ 10-11 տարեկանից,Արսենալի խաղը հավանել եմ այն ժամանակ երբ կար Անրի,Վիլթորդ,Բերկամպ,Պիրես,Կանու,Քեմբել ու լիքը հոյակապ խաղացողներ, լավա հիշեցի, բա ձեր արածը բանի նմա՞ն էր, էն խեղճ Ռեյեսին ձեզ վստահեցինք դրիք փչացրիք :D:D

Ambrosine
13.03.2010, 00:27
աաաաաա պատկերացնում եմ մի հատ ժեշտից տութիկի մեջ Ռաուլի նկարները:D
Հը՞ն:}

ես էլ ասում եմ խի ես Ռաուլին էտքան պաշտպանում:D, ես մի բան եմ նկատել, աղջիկները ֆուտբոլիստներին ընտրում են դեմքի գեղեցկությամբ, ես մի ծանոթ ունեմ, ինքը մի 5 տարի առաջ Միլան էր երկրպագում, որովհետև Շեվչենկոն այնտեղ էր խաղում:D չգիտեմ կհաավատաս թե չէ, բայց մարդը Շեվային նամակ էր ուղարկել ու անգամ պատասխան էր ստացել դե իհարկե տարիքի հետ ամեն ինչ անցավ:
Երբեք ոչ մի ֆուտբոլիստի նկար չեմ ունեցել, ֆուտբոլ նայել եմ 10-11 տարեկանից,Արսենալի խաղը հավանել եմ այն ժամանակ երբ կար Անրի,Վիլթորդ,Բերկամպ,Պիրես,Կանու,Քեմբել ու լիքը հոյակապ խաղացողներ, լավա հիշեցի, բա ձեր արածը բանի նմա՞ն էր, էն խեղճ Ռեյեսին ձեզ վստահեցինք դրիք փչացրիք :D:D
Ինչ-որ ժուռնալներ կային, ծամոնի միջից տիպը հանում էինք ու կպցնում ժուռնալում իր նկարի տեղը: Շատերի նկարներն ունեմ, բայց դա ոչինչ չի նշանակում: Ես Ռաուլին որպես ֆուտբոլիստ եմ սիրում:D Ու շատ եմ հարգում: Ես ոչ նամակ եմ գրել, ոչ էլ նպատակ ունեմ՝ գրելու: Առաջ ինտերնետ չկար, որ նկարները կայքերից բեռնեինք, ստիպված խանութներից էինք առնում: 10-11 տարեկանում արդեն հակառակորդներ էլ ունեի բարեկամների մեջ, որ գալիս էին հատուկ Ռեալի հասցեին մի վատ բան ասելու ու իմ ջղայնանալու վրա ուրախանալու:D

Բայց ինչի՞ մենակ Ռեյեսը...:))

Gayl
13.03.2010, 00:35
Հը՞ն:}
Չէ ուրեմն դու տենց բաներ չես արել:D

Բայց ինչի՞ մենակ Ռեյեսը...:))[/QUOTE]
Ու դեռ խոստովանու՞մ եք, ահա դու իմացար թե ինչու չեմ կարողանում ռեալի խաղերը նայել:D, բա էն խեղճ Օվենին էն ինչ արիք, կարող ես մեկ հատ ֆուտբոլիստի անուն ասես ով Ռեալի սանն ա եղել ու դարձելա գերաստղ
:D:D

Ambrosine
13.03.2010, 00:51
Չէ ուրեմն դու տենց բաներ չես արել:D

Ու դեռ խոստովանու՞մ եք, ահա դու իմացար թե ինչու չեմ կարողանում ռեալի խաղերը նայել:D, բա էն խեղճ Օվենին էն ինչ արիք, կարող ես մեկ հատ ֆուտբոլիստի անուն ասես ով Ռեալի սանն ա եղել ու դարձելա գերաստղ
:D:D

Ռաուլ:yea

Gayl
13.03.2010, 01:03
Ռաուլ:yea
Չէ ուրիշին ասա:D:D, ճիշտա չեմ կարող ասել որ Ռաուլը հզոր խաղացող չի եղել կար մի պահի, որ ինքն ու Մորիենտեսը հրաշքներ էին գործում, բայց դու 7 տարեկանից ֆուտբոլ ես նայել մի հատ հիշողությունդ լարի, կարողա՞ վերջում պարզվի, որ Ռաուլը Ատլետիկոյում ա խաղացել:D, դրա համար էլ ուրիշին ասա:D:
Չկաաաաաաաա տենց ֆուտբոլիստ աշխարհիս վրա գոյություն չունի, ինքը մենակ փչացնելովա զբաղվում լավագույներին օգտագործում ա անպետք վիճակում շպրտում փողոց:angry:angry, հեսա էն հավատացյալ Կակայից աթեիստ ա սարքելու:D

Ambrosine
13.03.2010, 01:08

Իհհհ, Ռաուլը 13 տարեկանից տեղափոխվել ա Ռեալ: Ինքը Ատլետիկոյի կազմում չի խաղացել: Իսկ իր հայրը մինչև հիմա էլ Ատլետիկոյի ֆանատ ա:)):

Gayl
13.03.2010, 01:19
Իհհհ, Ռաուլը 13 տարեկանից տեղափոխվել ա Ռեալ: Ինքը Ատլետիկոյի կազմում չի խաղացել: Իսկ իր հայրը մինչև հիմա էլ Ատլետիկոյի ֆանատ ա:)):
Ուրեմն սխալ եմ հիշու՞մ, ես դա դեռ կպարզեմ:D, ասում ես հայրը մինչև հիմա էլ Ատլետիկոի ֆանատնա՞, չնայած որդին Ռեալում ա խաղում, հըմ Ռաուլի հորը հարգեցի:D:D
Հիմա որ Ռուսերեն հոդված տեղադրեմ կարողա ջնջե՞ն::D:D

Ambrosine
13.03.2010, 01:20

Ոչ թե կարող ա, այլ՝ հաստատ: Որ գոնե հակիրճ ներկայացնես հոդվածը հայերենով, ռուսերեն հոդվածը չեն ջնջի:

Gayl
13.03.2010, 01:27
Ոչ թե կարող ա, այլ՝ հաստատ: Որ գոնե հակիրճ ներկայացնես հոդվածը հայերենով, ռուսերեն հոդվածը չեն ջնջի:
http://lichnosti.net/people_375-art_500.html կարդա ու համոզվի, որ Ռաուլը Ռեալից առաջ Ատլետիկոյում ա խաղացել, հետո նոր 15 ում փողոցներում թափառելուց հետո գնացելա Ռեալ, ախր էտ տղու հերը կարգին մարդա, թե ոնց թողեց որ իրա տղեն սխալ քայլեր անի, ես չեմ հասկանում:D

Ambrosine
13.03.2010, 13:19

Չգիտեմ՝ ինչի էր տպավորվել 13-ը, բայց շատ շուտվանից էր էդպես տպավորվել: Երևի էն Սենիկ Կարա-Պողոսյանի ասած տվյալներից ա:))
Ինքը Ատլետիկոյի մանկապատանեկանում ա եղել 2 տարի, բայց դա չի նշանակում, որ Ատլետիկոյում ա խաղացել: Ատլետիկո Մադրիդի կազմում Լա լիգայում չի խաղացել:
Էդ տղու հերը չպիտի որոշեր տղայի ճակատագիրը:sad Համ էլ Ատլետիկոյի դպրոցը փակվել էր, բա էլ ո՞ր ակումբ պիտի գնար:roll

Gayl
13.03.2010, 15:18

Դե ինչ կապ ունի կարևորը ամենասկզբից Ատլետիկոյա խաղացել և այն էլ 13-15 տարեկանում, այնպես որ Ռաուլի հիմքը Ատլետիկոնա:D:D

REAL_ist
13.03.2010, 16:26
Հա, Մեսսիի հիմքն էլ Նյուելսնա:

yerevanci
13.03.2010, 16:57
Չստացվեց

http://www.futbolsherpa.com/files/real_madrid_1_90x90.jpg

Աշխարհի հզորագույն ակումբներից մեկին` Մադրիդի «Ռեալին», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից առաջ անցնել չէր հաջողվում` սկսած 2004-2005 մրցաշրջանից: Թվում էր, թե այս անգամ «Ռեալին» վերջապես կհաջողվի անցնել անհաղթահարելի դարձած այս արգելքը, սակայն կրկին չստացվեց: «Ռեալը» պատասխան խաղում ոչ ոքի` 1-1 ավարտեց հանդիպումը Լիոնի «Օլիմպիկի» հետ, ու քանի որ առաջին խաղում պարտվել էր 0-1 հաշվով` դուրս մնաց մրցաշարից: Հանդիպումից հետո առաջին հայտարարությունը տարածեց «Ռեալի» մարզական տնօրեն Խորխե Վալդանոն, ով տեղեկացրեց, որ մարզիչ Մանուել Պելեգրինին մնում է իր պաշտոնում: Ապա Պելեգրինին իր հերթին նշեց. «Մեր բոլորի երազանքը Լիգայի եզրափակիչում խաղալն էր, որը կայանալու է Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում: Այդ իսկ պատճառով ֆուտբոլիստները շատ ցավագին ընդունեցին այս անհաջողությունը»: «Ռեալի» կիսապաշտպան Կական էլ ներողություն է խնդրել ֆուտբոլասերներից: «Սա մեծ հիասթափություն է: Մենք միայն կարող ենք ներողություն խնդրել մեր համակիրներից: Մենք շատ պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք դրանք օգտագործել: Չեմպիոնների լիգայում դրա համար պատժում են, հայտարարել է Կական: Ավելացնենք, որ 1/4 եզրափակիչի իրավունք ձեռք բերեց նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը», որը 2-րդ խաղում էլ հաղթեց իտալական «Միլանին», այս անգամ` 4-0 հաշվով: Իսկ առաջին խաղը ավարտվել էր 3-2 հաշվով:

armtimes.com

Gayl
13.03.2010, 23:53
Հա, Մեսսիի հիմքն էլ Նյուելսնա:
Հարևան Գագուլիկն էլ ընկեր Վանուշի սաննա:

Ungrateful
15.03.2010, 00:31
Ջաաան, ցավը տանեմ: :yahoo

Ambrosine
15.03.2010, 01:58
Զզվելի խաղ էր:

Gayl
15.03.2010, 02:00
Զզվելի խաղ էր:
Բայց ոնց որ հաղթեցիք, այն էլ 1:4, էլ ի՞նչ կա դժգոհելու, ի դեպ շնորհավոր:

Barcamaniac
16.03.2010, 18:05
Դժգոհելու տեղ ունեն, Ռոնալդուին հավեսով խփում էին: Ամեն դեպքում Իգուաինը իրա գործն արեց:

Ambrosine
16.03.2010, 19:36
Բայց ոնց որ հաղթեցիք, այն էլ 1:4, էլ ի՞նչ կա դժգոհելու, ի դեպ շնորհավոր:
Շնորհակալ եմ:)
Բայց դժգոհելու տեղ շատ ունեմ: Դեռ մրցավարին էլ պիտի մի լավ նկատողություն տան՝ չնշանակված 11 մետրանոցների համար: Ինձ այսպիսի հաղթանակը պետք չէ:

Gayl
16.03.2010, 22:40
Դժգոհելու տեղ ունեն, Ռոնալդուին հավեսով խփում էին: Ամեն դեպքում Իգուաինը իրա գործն արեց:
Մանչից հետո դրանք մոծակի խայթոցներ են:D Իգուայինը արեց ասա Բարսան անի չգիտեմ խաղադրույք եմ արել ու զարմանում եմ թե խի Բարսան էլ կապեցի հավեսով փոշմանել եմ, որ չի կրել դառնալու ա թշնամի ակումբ:D

GevSky
17.03.2010, 02:43
Կարար նիչյա խաղար առաջին խաղը ու բյուջեն ավելացներ ինչը և արեց, իսկ ստեղ արդեն պետքա խաղա.... ;)

Tyler
17.03.2010, 18:07
Իգուայինը մենակ սենց վալյադոլիդների դեմ ա արում նորմալ խաղա :angry
Ու ընդհանրապես չի հասկանում, որ որոշակի պահերին պետք ա մտածել ոչ միայն իրա գոլ խփելու մասին:

Լեո
17.03.2010, 22:26
Իգուայինը մենակ սենց վալյադոլիդների դեմ ա արում նորմալ խաղա :angry

Եվ ոչ միայն Իգուայինը :) Իգուայինը պարզապես ռեալյան բարի ավանդույթների հասարակ կրողներից մեկն ա :)

GevSky
18.03.2010, 04:13
Հետաքրքիրա Իգուաինը Վալենսիայի հետ խաղում հետ-տրիկի մասին ընդհանրապես կհամարձակվի՞ մտածել:think:D

Tyler
18.03.2010, 15:05
Հետաքրքիրա Իգուաինը Վալենսիայի հետ խաղում հետ-տրիկի մասին ընդհանրապես կհամարձակվի՞ մտածել:think:D

Հեհե: Ավելի հետաքրքիր ա, Բարսան առանց Մեսսիի ընդհանրապես կմտածի՞ հենց Վալենսիայում Վալենսիային (ընդ որում նորմալ կազմով, Վիլյաի հետ Վալենսիային) հաղթելու մասին :))

P.S. http://i015.radikal.ru/1003/ac/863929409a2c.jpg (http://www.radikal.ru)
Ի դեպ, ոչ Կական, ոչ Ռոնալդուն էդ խաղում չէին խաղում: Էլի հարցեր կա՞ն ;)

Լեո
18.03.2010, 20:59
Ի դեպ, ոչ Կական, ոչ Ռոնալդուն էդ խաղում չէին խաղում: Էլի հարցեր կա՞ն ;)
«Չէ, հարցեր չկան, Ռեալը Բարսային հզոր ա»,- Գրիմ եղբայրներ:

DavitH
18.03.2010, 22:32
Ռեալը իմ կարծիքով ես վերջի մի քանի տարիներին
ոչ թե թիմ ա այլ ինչ որ անհատականությունների ու ինչ-որ ֆուտբոլիստների ՀԱՎԱՔԱԾՈւ

Սերխիո
18.03.2010, 22:54
Հետաքրքիրա Իգուաինը Վալենսիայի հետ խաղում հետ-տրիկի մասին ընդհանրապես կհամարձակվի՞ մտածել:think:D

կհամարձակվի մեսսին մտածել ,որ ՉԼ-ի 6 խաղում կարա 7 գոլ խփի

Tyler
18.03.2010, 23:04
«Չէ, հարցեր չկան, Ռեալը Բարսային հզոր ա»,- Գրիմ եղբայրներ:
Ես դրա համար չէի ասում: Ուղղակի ակնհայտ ոչ օբյեկտիվ արտահայտություն արվեց վերևը:

Սերխիո
19.03.2010, 01:09
Իգուայինը և Հենրիկ Մխիթարյանը

http://www.youtube.com/watch?v=FiQlOMh9KQk
աղբյուր՝http://www.forum.realmadrid.am/viewtopic.php?t=354&start=50

gafff
20.03.2010, 02:53
կհամարձակվի մեսսին մտածել ,որ ՉԼ-ի 6 խաղում կարա 7 գոլ խփի

ապե որ մեր խմբումե ցյուրիխ ըլներ Քրիստիկից շատ ավելին կհամարձակվեինք:

Tyler
21.03.2010, 10:49
Ռեալ 3 - 1 Սպորտինգ :B
Գոլերը.

http://www.youtube.com/watch?v=Gmj549GrcVU

Շնորհավոր բոլորին :))

Ներսես_AM
21.03.2010, 17:41
Չգիտեմ դուք գոհ եք ձերոնց խաղից թե չէ, բայց սենց որ շարունակեց Ռեալը վիճակը լուրջ ա լինելու: Մի քանի դրվագում մենակ ես նկատեցի որ երբ Ռոնալդուն գրոհելու ընթացքում հայտնվում էր խաղից դուրս վիճակում ու իրա խաղընկերները շարունակում էին տիրել գնդակին, ինքը ամենևին էլ չէր շտապում վերադառնալ, իրա համար հանգիստ քայլելով հետ էր գալիս, ոնցոր իրա թիմը չի արդեն 40 րոպե տանջվում ու չի կարում մի հատ նորմալ հարվաած անի գոլերին: Կարճ ասած հոգեբանական լուրջ խնդիրներ կա: Բախտները բերեց Խիխոնը խձեց թե չէ տենց հանգիստ էլ կարողա խաղը վերջանար: 2-րդ ու 3-րդ գոլերից հետո Ռոնալդոին ուշադիր հետևեք, ձեզ դա ինչ որ բան չի՞ ասում ;)

Tyler
21.03.2010, 19:55
Հա, Ռոնալդուն շատ վատ էր խաղում: Ու ընդհանրապես մանավանդ առաջին խաղակեսում շատ դժգույն խաղ էին խաղում: Բայց դե կազմն էլ էն չէր, Կական չկար, Ռամոսն էլ կենտրոնում էր խաղում, դրա համար անընդհատ զգացվում էր իրա պակասությունը:

P.S. Գրաներոն #*&^@* ա :angry

Barcamaniac
21.03.2010, 21:24
Ռոնալդուին հանեք ու սաղ կդզվի::8 Չէ, ուրեմն մի հանեք, որ չդզվի:

Ներսես_AM
21.03.2010, 21:30
Նոր տեսնեիք Միչել Սալգադոն ինչ գլուխգործոց պաս տվեց Դիուֆին ու գոոոոոոոլ :love 1-1 Բլեքբրն - Չելսի

GevSky
22.03.2010, 03:07
Էտ նույն շարքից ասեմ որ Սնայդերը Ինտեռում մորթումա.... կլյուչեվոյ դեմքա դառել, էլ չասեմ Ռոբենի գոլը Ֆիորենտինային:)
Հ.Գ. Քանի տեսնում եմ ռեալի նախկին խաղացողները ինչ խաղեր են ցույց տալիս, էնքան ինձ երջանիկ եմ զգում որ Ռեալի ֆան չեմ, էնքան համոզվում եմ որ Ռեալը իրոք թիմ չի, համենայդ դեպս իրա պոլիտիկայով...

Սերխիո
22.03.2010, 11:19
ապե որ մեր խմբումե ցյուրիխ ըլներ Քրիստիկից շատ ավելին կհամարձակվեինք:

խի ? յանի կիևի դինամոն ու Ռուբինն էլ բոցերն էին ?

Սերխիո
22.03.2010, 11:21
Հա, Ռոնալդուն շատ վատ էր խաղում:
Շատ էլ նորմալ էր , կարողա իրա պտի ճղի, յանի ինչ թիմ էր դեմը որ, ենքան ա գրիմիտ արել ,որ երկու գոլին մասնակցելը վատ խաղա դառել...

Սերխիո
22.03.2010, 11:24
Հ.Գ. Քանի տեսնում եմ ռեալի նախկին խաղացողները ինչ խաղեր են ցույց տալիս,.

Ինձ էլ մի այլ կարգի դզում ա,որ Իբրահիմովիչը դիշովկի պես պենալ խփելով ա դուխ առնում ,իսկ Էտօ'օն Ինտերին 1/4 ա դուրս բերում Մոտտայի հետ...

GevSky
23.03.2010, 00:48
Ինձ էլ մի այլ կարգի դզում ա,որ Իբրահիմովիչը դիշովկի պես պենալ խփելով ա դուխ առնում ,իսկ Էտօ'օն Ինտերին 1/4 ա դուրս բերում Մոտտայի հետ...

Կակռազ ըտեղ թիմի պոդդերժկեն էր էրևում, իսկ Էտոյի գոլը 1000 պչացրածի դեմ 1 գոլ էր, ու պրիտոմ որ ինքը էտ գոլը չխփեր Ինտեռը էլի կանցներ;) Իսկ Մոտտայի դիրքում խաղացողը Բարսայում հիմա էլ Մոտտայից վատ չի խաղում:) ու ստեղ խոսքը նրա մասին էր, որ երբ իրանք Բարսայից գնացին լավ չէին խաղում, կարելիա ասել սպառվել էին Բարսայում, ոչ թե իրանց լավ խաղի համար դուրս շպրտեցին:B

Gayl
23.03.2010, 00:58

Ուրեմն Էտոն սպառվե՞լ էր, Բարսան գանձ կորցրեց, իսկ Էտոի խփած գոլը հաղթանակ պարգևեց Ինտեռին, որովհետև եթե չխփեր Չելսին մինչև վերջին վայրկյանը կպած կխաղար, իսկ Էտոի գնդակը դուխաթափ արեց Չելսիի խաղացողներին:

GevSky
23.03.2010, 01:30
Ցեցը նախանցած տարվանից էր Էտոյի մեջ, վերջի սեզոնը Բարսայում լավ անցկացրեց որովհետև թիմն էր շատ լավ խաղում, իսկ ինքը 2-րդ սեզոնի կրիզիսի դեմ էր կանգնած, ինքը խրվելու էր չեր կարա խաղար, ոնց որ Ռոնալդինյոն.... Պեպը ստեղ ճիշտ որոշեց որ փոփխություն էր պետք, ու հետո իսկ որ պոտենցիալ Իբրան Էտոյից տեխնիկայով ու ֆիզիկապես ուժեղա դա արդեն քննարկման ենթակա չի, ստեղ մարզավիճակի հարցա, Էտոն էլ Ինտեռում գոլ չի խփում, հա էս վերջում Չելսիի խաղում խփեց, բա հետո... Տենց Իբրանելա մեկ- մեկ խփում

Gayl
23.03.2010, 01:40

Չգիտեմ, դուք ինձանից շատ եք իսպանիա նայել, բայց ինչքան Բարսայի խաղերը տեսել եմ երբեք չեմ մտածել, որ Էտոն սպառվելա, հա ճիշտա չի կարողանում հիմա էլ հին Էտոն չի, ինքը սովորել էր իսպանական:

GevSky
23.03.2010, 03:45
Չգիտեմ, դուք ինձանից շատ եք իսպանիա նայել, բայց ինչքան Բարսայի խաղերը տեսել եմ երբեք չեմ մտածել, որ Էտոն սպառվելա, հա ճիշտա չի կարողանում հիմա էլ հին Էտոն չի, ինքը սովորել էր իսպանական:
Դե սենց ասեմ էնվախտ իներցիայով երբ բոլորը լավ էին խաղում ինքնել էր խաղում.. իսկ հիմա չեր կարա հաստատ խաղար, ու հաստատ Իբրայից շատ օգուտ չէր տա ներկա պահին Բարսայում, Իբրան հիմա ինչքան էլ չի կարում գոլ խփի գոնե վիզա դնում էլի մի բան անումա, չլնի-չլնի գոլերի մեջ է-2 դեպքերում մասնակցություն ունենումա, անցած խաղում առաջի գոլը ծնվեց իրա ռեակցիայի, տեխնիկական բարձր կարգի արագ գնդակի օբրաբոտկից: Իսկ Էտոն հենց տենց պահերիցա թույլ կան բաներ որոնցով Էտոնա ուժեղ բայց ընդհանուր առմամբ Իբրային ավելի սեղծագործական ֆուտբոլիստա ու հետևաբար ավելի ունիվերսալ....

Gayl
23.03.2010, 19:51
Դե սենց ասեմ էնվախտ իներցիայով երբ բոլորը լավ էին խաղում ինքնել էր խաղում..
:o Դե ենթադրենք ֆուտբոլիստը չունի ճարպկություն, ռիվոգ, դրիբլինգ,տեխնիկա, ուժգին հարված, հարվածի դիպուկություն քո կարծիքո՞վ էլի կարար խաղա՞ր, Էտոի մոտ իմ նշած պարամետրերը լավ զարգացած էին, իսկ թիմային խաղի շնորհիվ կարողանում էր լավ խաղար, բայց մի րոպե ուզու՞մ ես ասես որ Բարսան էլ լավ չի՞ խաղում, ամենաքիչը ուրախ եմ, որ չի կարողանում խաղա դե Արսենալին կպարտվի;)

իսկ հիմա չեր կարա հաստատ խաղար, ու հաստատ Իբրայից շատ օգուտ չէր տա ներկա պահին Բարսայում, Իբրան հիմա ինչքան էլ չի կարում գոլ խփի գոնե վիզա դնում էլի մի բան անումա, չլնի-չլնի գոլերի մեջ է-2 դեպքերում մասնակցություն ունենումա, անցած խաղում առաջի գոլը ծնվեց իրա ռեակցիայի, տեխնիկական բարձր կարգի արագ գնդակի օբրաբոտկից: Իսկ Էտոն հենց տենց պահերիցա թույլ կան բաներ որոնցով Էտոնա ուժեղ բայց ընդհանուր առմամբ Իբրային ավելի սեղծագործական ֆուտբոլիստա ու հետևաբար ավելի ունիվերսալ....
Դրանք միայն ենթադրություններ են ուզում ես արդարացնես, դե ինչքան ուզում ես արդարացրու իմ կարծիքը նույնն ա, Իբրան չի կարողանում խաղա, իսկ Բարսան գանձ կորցրեց,Ռոնալդինիո և Էտո հանեցին իսկ հիմա արդարացնում ես այդ սխալ քայլերը:

GevSky
23.03.2010, 20:44
Գայլ ջան ես չեմ արդարացնում այլ իրանք են արդարացնում իրենց խաղով, խաղալ չխաղալը ադապտացման հարցա նաև, բայց իմ կարծիքով Իբրան խաղումա... Իսկ գոլ չխփելը դա դեռ չխաղալ չի նշանակում:)

Gayl
23.03.2010, 20:53
Գայլ ջան ես չեմ արդարացնում այլ իրանք են արդարացնում իրենց խաղով, խաղալ չխաղալը ադապտացման հարցա նաև, բայց իմ կարծիքով Իբրան խաղումա... Իսկ գոլ չխփելը դա դեռ չխաղալ չի նշանակում:)
Դե եթե մաքուր հարձակվող գոլ չի խփում ուրեմն նա թիմին պետք չի ում ա պետք նրա խաղը եթե չպետք է գոլ խփի, հնարավոր ա հետագայում Իբրան սկսի խաղալ, բայց հիմա չի կարողանում, տղեն խայտառակ եղավ, պենալ ադալժենի արին որ իրան լավ զգա:

h.s.
23.03.2010, 21:27
:o Դե ենթադրենք ֆուտբոլիստը չունի ճարպկություն, ռիվոգ, դրիբլինգ,տեխնիկա, ուժգին հարված, հարվածի դիպուկություն քո կարծիքո՞վ էլի կարար խաղա՞ր, Էտոի մոտ իմ նշած պարամետրերը լավ զարգացած էին, իսկ թիմային խաղի շնորհիվ կարողանում էր լավ խաղար, բայց մի րոպե ուզու՞մ ես ասես որ Բարսան էլ լավ չի՞ խաղում, ամենաքիչը ուրախ եմ, որ չի կարողանում խաղա դե Արսենալին կպարտվի;)

Դրանք միայն ենթադրություններ են ուզում ես արդարացնես, դե ինչքան ուզում ես արդարացրու իմ կարծիքը նույնն ա, Իբրան չի կարողանում խաղա, իսկ Բարսան գանձ կորցրեց,Ռոնալդինիո և Էտո հանեցին իսկ հիմա արդարացնում ես այդ սխալ քայլերը:

Էտոյի հարցով հետդ համաձայն եմ, բայց ոչ Ռոնալդինիոյի, ինքը իսկականից սպառվել էր: Ու ես էլ երբեք չեմ կարա հասկանամ Իբրայի համար էտքան տված փողերը անկախ իրա մարզավիճակից:

Yellow Raven
23.03.2010, 22:28
Իբրահիմովիչը չի արդարացնում սպասելիքները, բայց էդ չի նշանակում,որ եթե Էտո'ոն մնար աջ ու ձախ ռմբահարելու էր:)
Ընդամենը պետքա սպասել Իբրայի բացվելուն, որը կարծում եմ մոտակա ժամանակներս տեղի կունենա արդեն:)

Համ էլ ամռանը կարողա Վիլյա էլ ունենանք:P

Սերխիո
23.03.2010, 22:38
կխնդրեյի բարսայի տրանսֆերային քաղաքականությունը Վիլիայով հանդերձ համապատասխան թեմայում գրել;)

Սերխիո
25.03.2010, 16:39
Խետաֆե-Ռեալ Մադրիդ

ՌԵԱԼԻ ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿԸ

Դարպասապահ - Կասիլյաս, Դուդեկ

Պաշտպան - Առբելոա, Ռամոս, Մարսելո, Գառայ, Մեթսելդեր, Ալբիոլ

Կիսապաշտպան - Գուտի, Վան դեր Վարտ, Խաբի Ալոնսո, Գագո, Գրաներո, Մոսկերա, Խուանֆրան

Հարձակվող -Կրիշտիանու Ռոնալդու, Իգուաին, Ռաուլ
-----------------------------------------------------------------------------------
Խաղը կկայանա այսօր ժամը 23:00-ին և կցուցադրվի ՀԱՅ-TV-ով:

Հաջորդ մարզումը կկայանա վաղը ժամը 13:30-ին Վալդեբեբասում:

աղբյուր`www.realmadrid.am

Հ.Գ.

առանց Լասս,Կակա,Բենզեմա= 120 միլիոն եվրո:(

Ungrateful
25.03.2010, 16:47
առանց Լասս,Կակա,Բենզեմա= 120 միլիոն եվրո:(

Սերխ, էս պահը չհասկացա :8

Սերխիո
25.03.2010, 16:53
դե 20 միլիոն Լասը, 65` Կական, 35 `Քարիմը, այսինքն `էսքան փող ենք ծախսում ,օրինակ էս տարի 300 միլիոն , բայց ամեն խաղին 100-150 միլիոն կորւոստ ունենք...

Լեո
25.03.2010, 21:59
Դե քեզ տեսնենք Խետաֆե :)
Այսօր միլիոնավոր ֆուտբոլասերներ ամբողջ աշխարհից քեզ են երկրպագելու, առա՜ջ :yahoo

Լեո
25.03.2010, 23:50
Կեցցե՛ Կասիլիասը :clap

PetrAni
25.03.2010, 23:57
Կեցցե՛ք տղեեեեեեեեք:hands

Սերխիո
26.03.2010, 01:27
Կեցցե՛ Կասիլիասը :clap
երևի հեգնում ես, բայց ճիշտ ես անում:B , ետ հոգանած իրա սխալից գոլ կերավ , հետո էլ իրան դիշովկի պես պահեց, գոնե ասի << մեր տղեն ա>>մի հատ էլ ձեռը չսեղմեց , ու հաստատ դրանից շատ էր նեղվել Պարեխոն ու զամեն եղավ...

Ինչևէ ,մեկա կրելու էինք, ու արժանի էինք:hands

ավելի լավ է 2 դուբլ ,քանի 1 հեթ-տրիկ

Ambrosine
26.03.2010, 02:32
Հա, Կասիլյասը իրեն լավ չպահեց: Իգուայինը շատ լավ էր խաղում:good

Barcamaniac
26.03.2010, 11:49
Կասիլյասը թուլացել ա, Վալդես՝ նախագահ!!!!!

PetrAni
26.03.2010, 13:06
Հա, Կասիլյասը իրեն լավ չպահեց: Իգուայինը շատ լավ էր խաղում:good
Հերիք չի իրա սխալն էր մի հատ էլ մունաթ եկավ էն տղու վրա:bad

Իգուայինի ցավը տանեմ, լավ խաղաց տղեն, իրոք հալալա:hands

http://www.forum.realmadrid.am/images/smiles/004.gif

Ungrateful
26.03.2010, 15:02
Կասը չդզեց... Էն տղեն գլուխը կախ ֆռաց գնաց, ազդեց վրես, մի տեսակ նեղվեցի :(:
Իգուայինը ու Ռոնալդուն ինչպես միշտ` փայլում եին: Իգուայինը գնալով ավելի շատ ա դզում http://www.forum.realmadrid.am/images/smiles/004.gif :

Սերխիո
26.03.2010, 15:09
Կասը չդզեց... Էն տղեն գլուխը կախ ֆռաց գնաց, ազդեց վրես, մի տեսակ նեղվեցի :(:
:
մի մարդ կա Ռեալում ,ում վրա վստահ եմ ,որ նման ձև չէր վարվի ,ետ Ռաուլն ա,ախր մեծ աստղերիը մի քիչ էլ պտի մեծահոգի լինեն...

Սերխիո
28.03.2010, 18:42
http://realmadrid.am/site/img/news/elderbi.jpg
ՀայTV ցույց կտա;)

Barcamaniac
28.03.2010, 20:01
Սպասում եմ Ագուրեցի դուբլին: Դե Ֆորլանի մասին չեմ կասկածում:

Barcamaniac
28.03.2010, 20:02
0-2 կրելու ա Ատլետիկոն:

Սերխիո
28.03.2010, 20:28
Реал Мадрид - Атлетико Мадрид 0:2 (max - 50000.00) 67
ահա այդ հաշվի գործակիցը ,արը սահմանել է Վիվառոն;)

Լեո
28.03.2010, 21:32
Реал Мадрид - Атлетико Мадрид 0:2 (max - 50000.00) 67
ահա այդ հաշվի գործակիցը ,արը սահմանել է Վիվառոն;)

Վիվառոն էնքան հաճախ ա սխալվում ;) Բիլբաոյի Ատլետիկի հաղթանակի գործակիցն էլ էր շատ բարձր :)

yerevanci
28.03.2010, 21:54
Ռոնալդուն վերադարձավ Կարինայի մոտ

http://www.etoday.ru/uploads/2008/12/03/cristiano_ronaldo.jpghttp://www.armsport.am/images/news_1/1065681269798316.jpg

Չի բացառվում, որ առաջիկա օրերին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի պատերին հայտնվի «Կրիստիանո+Կարինա=Սեր»: Մադրիդի «Ռեալի» առաջատար խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն վերականգնել է հարաբերությունները նախկին ընկերուհիներից մեկի` Կարինա Բաչիի հետ (լուսանկարում): Վերջինս հայտնի մոդել է: Այս մասին հայտնում է կատալոնական «Սպորտը»:
Բրազիլուհի Կարինա Բաչին (33 տարեկան) Ռոնալդուի հետ ծանոթացել էր 2 տարի առաջ: Այն ժամանակ, աստղային զույգի հարաբերությունները բավական կարճ տևեցին: Բաչին Բրազիլիայում բավական հայտնի մոդել ու դերասանուհի է: Նրան ճանաչում են նաև Հայաստանում, քանի որ ժամանակին մեր հանրապետությունում ցուցադրվում էր «Կլոն» հեռուստասերիալը (այստեղ Կարինան ստացել էր դեր):
Կարինային մեծ ճանաչում է բերել նաև բրազիլական «Playboy»-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի ուժեղագույն խաղացողներից մեկը վերջին շրջանում առիթ է ունեցել բավական մոտիկից շփվելու հայտնի գեղեցկուհիներ Ներեյդա Գալյարդոյի, Ռաֆաելա Ֆիկոյի ու Պերիս Հիլթոնի հետ:

armsport.am

Ungrateful
29.03.2010, 01:02
+1 ծեծ...

Tyler
29.03.2010, 08:47
11 անընդմեջ հաղթանակ ու 10 անընդմեջ խաղ, որոնցում խփել են առնվազն 3 գնդակ: Վատ չի, վատ չի :)

Սերխիո
29.03.2010, 15:01
ուզում եմ շնորհակալություն հայտնել Բարսելոնային , քանի որ եթե չլիներ ինքը , Ռեալը նման հաղթարշավ դժվար թե ունենար`
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 29 81 : 26 74

ուրիշ երկրներում 80 միավորով չեմպիոն են հռչակվում,իսկ մենք 9 խաղ կա, բայց արդեն 74 միավոր ունենք;)

Ապե Ջան
29.03.2010, 15:10
Շնորհակություն:B...

բա ինչի իր հաղթարշավի ճանապարհին շատ պատահաբար դուրս մնաց իր համար այդքան կարևոր չեմիպոնների լիգայի խաղարկությունից, էս հերիքա էլի, ինչ հաղթարշավի մասինա խոսքը::think

Սերխիո
29.03.2010, 19:40
http://realmadrid.am/site/img/news/training.jpg
շատ խորհրդանշող նկար ա`թիմը`Ռոնալդուի առաջորդությամբ, պատրաստվում ա գետնին հավասարեցնել Ռասինգին

Լեո
29.03.2010, 19:46
11 անընդմեջ հաղթանակ ու 10 անընդմեջ խաղ, որոնցում խփել են առնվազն 3 գնդակ: Վատ չի, վատ չի :)

Գումարած այն անթիվ-անհամար գոլորը, որոնք բաց է թողնում մեծն Կասիլիասը :)

Սերխիո
29.03.2010, 19:50
դա նշանակում ա,որ ուրախ թիմ ենք:hands,սիրում ենք գոլառատ խաղեր...

Լեո
29.03.2010, 19:51
բա ինչի իր հաղթարշավի ճանապարհին շատ պատահաբար դուրս մնաց իր համար այդքան կարևոր չեմիպոնների լիգայի խաղարկությունից, էս հերիքա էլի, ինչ հաղթարշավի մասինա խոսքը::think
Չէ, էստեղ մի նրբություն կա: Իրականում Ռեալը ՉԼ մրցաշարի ամենաուժեղ թիմն էր ու չեմպիոնության գլխավոր հավակնորդը, նա բոլոր շանսերն ուներ նվաճելու չեմպիոնների գավաթը, բայց... Բայց քանի որ Ռեալում ձևավորվել է բարի ավանդույթ՝ արդեն իսկ 1/8 եզրափակիչից սպունգի նման (տեղին բառ գտա :lol ) դուրս թռչել Եվրոպայի ամենահեղինակավոր գավաթի խաղարկման մրցաշարից, հետևաբար այս տարի ևս նրանք չխախտեցին այդ ավանդույթը և աշխարհի միլիոնավոր ֆուտբոլասերներին պարգևեցին այդ հաճույքի բերկրանք՝ հերթական անգամ ամբագորգոռ ու անպատասխանատու հայտարարություններից հետո պղպջակի նման պայթեցին :)

Սիրում եմ Ռեալին ու նրա դատարկախոս նախագահին :love

Ungrateful
29.03.2010, 19:56
Գումարած այն անթիվ-անհամար գոլորը, որոնք բաց է թողնում մեծն Կասիլիասը :)

Գումարած էն ֆանտաստիկ քանակով գոլերը, որոնց խփել են ընթամենը 2 հոգի... մեծն Իգուաինը և Ռոնալդուն: :)

Լեո
29.03.2010, 20:01
Գումարած էն ֆանտաստիկ քանակով գոլերը, որոնց խփել են ընթամենը 2 հոգի... մեծն Իգուաինը և Ռոնալդուն: :)

Վայ, բարեկամս, էս ինչ ֆանտաստիկ բան ասեցիր, իրոք հալալ ա Ռեալին :))
Նրանցից ոչ ոք Մեսսիի չափ գոլեր չի խփել, նրանցից ոչ ոք Մեսսիից ավելի գեղեցիկ գոլեր չի խփել :)
Նրանք միասին խփել են 40 գնդակ, նույնքան էլ խփել են Մեսսին և Իբրան: Էնպես որ նշածդ աղջիկները Ամերիկա չեն հայտնաբերել ;)

Լեո
29.03.2010, 20:02
http://realmadrid.am/site/img/news/training.jpg
շատ խորհրդանշող նկար ա`թիմը`Ռոնալդուի առաջորդությամբ, պատրաստվում ա գետնին հավասարեցնել Ռասինգին

Իսկ այնուհետև հավասարվել գետնին :)

Սերխիո
29.03.2010, 20:05
Սիրում եմ Ռեալին ու նրա դատարկախոս նախագահին :love

Ոնց եմ սիրում որ ,նենց թեմաներից են խոսում , երբ իրենք պետք է չխոսեն, այսինքն խոսքս ձեր դատարկամանրահոգի լապորտիկի մասին ա...
Ինչ վայնասուն էր բարձրացրել փոքրոգի լապորտան ,երբ 300 միլիոլի տրանսֆեր էր իրականացվել , քիչ էր մնում հարկայինի ձեռը բռնած գնար Ռեալի գրասենյակ, ախր ասա քո ինչ գործն ա:angry, նախագահ ես ,քեզ լուրջ պահի ,իրա են ոռնացը ,որ բարձրացրել էր , կարար իրան թույլ տար բեգիրիստայնը կամ ասենք կրույֆ-ստոյիչկով քաղցր զույգը ,ետի միտեղ հասկանալի էր... Կամ են պոռոտոախոսությունը ,որը անում ա Մեսսիի կամ թիմի հետ կապված ,իրա դիրքին չի սազում..

Սերխիո
29.03.2010, 20:07
մի տարի էլ Արա Հակոբյանը ենքան էր խփել , որ Մեսսի կերազի ետքան մի սեզոնում խփի: առակս կցուցանե են , որ Իգուայինը 23 խաղում 23 գոլ ա խփել, իսկ մեսին 28-29 խաղում 25...

Լեո
29.03.2010, 20:08

Լապորտան «դրիմ թիմ» ա տվել, իսկ Պերեսը շարունակում է պղպջալ :)

Լեո
29.03.2010, 20:10
մի տարի էլ Արա Հակոբյանը ենքան էր խփել , որ Մեսսի կերազի ետքան մի սեզոնում խփի: առակս կցուցանե են , որ Իգուայինը 23 խաղում 23 գոլ ա խփել, իսկ մեսին 28-29 խաղում 25...

Առակիդ մեջ նաև ներառիր, որ Մեսսին ենթահարձակվող է, Իգուային քույրիկը՝ մաքուր հարձակվող :)

Սերխիո
29.03.2010, 20:11
Լապորտան «դրիմ թիմ» ա տվել, իսկ Պերեսը շարունակում է պղպջալ :)

Լապորտան գլուխը պատին ա տվել,պատն էլ `գլխին... <<դրիմ թիմ>> մականուն ունեցել ա մենակ Կրույֆի գլխավորածը , որն էլ ուռճացված ածական էր

Լեո
29.03.2010, 20:13
Լապորտան գլուխը պատին ա տվել,պատն էլ `գլխին... <<դրիմ թիմ>> մականուն ունեցել ա մենակ Կրույֆի գլխավորածը , որն էլ ուռճացված ածական էր

«Դրիմ թիմ» մականունը իրավամբ վաստակել ա անցած տարվա Բարսան՝ իր խաղով և արդյունքներով :) Դա բոլորն են ընդունել, Սերխիո եղբայր, բացի երևի քեզանից :))

Սերխիո
29.03.2010, 20:13
Առակիդ մեջ նաև ներառիր, որ Մեսսին ենթահարձակվող է, Իգուային քույրիկը՝ մաքուր հարձակվող :)

մի բան էլ մոռացա ավելացնեմ , մեսսի փսլնքոտ լակոտը իրա գոլերը ավելացնում ա նաև պենալներով `ի տարբերություն Պիպիտայի...
իրա ամպլուան ինչ կապ ունի ,երբ խաղում ա մաքուր հարձակվող,Լեմպարդը դե ասա ,լավագույն ֆուտբոլիստն ա

Սերխիո
29.03.2010, 20:15
«Դրիմ թիմ» մականունը իրավամբ վաստակել ա անցած տարվա Բարսան՝ իր խաղով և արդյունքներով :) Դա բոլորն են ընդունել, Սերխիո եղբայր, բացի երևի քեզանից :))

Աստղ, Արսեն , Վահան, դուք էլ եք կարծում ,որ անցած տարի վաստակել ա?

Լեո
29.03.2010, 20:18
մի բան էլ մոռացա ավելացնեմ , մեսսի փսլնքոտ լակոտը իրա գոլերը ավելացնում ա նաև պենալներով `ի տարբերություն Պիպիտայի...
Խեղճ Մեսսին ի՞նչ անի, որ 11 ֆուբոլիստներով շրջափակում են իրեն ու սկսում են հարվածել ոտքերին: Հո՞ գերմարդ չէ, որ էդքանի միջից միշտ դուրս պրծի ու խաղային իրավիճակից գոլ խփի: Մեկ-մեկ էլ 11 մետրանոցներ են լինում, ֆուտբոլում դա պատահում ա ;)

իրա ամպլուան ինչ կապ ունի ,երբ խաղում ա մաքուր հարձակվող,Լեմպարդը դե ասա ,լավագույն ֆուտբոլիստն ա
Լավագույնը չգիտեմ, բայց որ 40 հատ Իգուային արժե, էդ հաստատ :)

Ungrateful
29.03.2010, 20:18
Վայ, բարեկամս, էս ինչ ֆանտաստիկ բան ասեցիր, իրոք հալալ ա Ռեալին :))
Նրանցից ոչ ոք Մեսսիի չափ գոլեր չի խփել, նրանցից ոչ ոք Մեսսիից ավելի գեղեցիկ գոլեր չի խփել :)
Նրանք միասին խփել են 40 գնդակ, նույնքան էլ խփել են Մեսսին և Իբրան: Էնպես որ նշածդ աղջիկները Ամերիկա չեն հայտնաբերել ;)

Աղջկա մոմենտը հարց ա...
Պույոլը չե՞ր հուզված հայացքով նայում մրցավարին, երբ Գոնսալոն նրան շպրտեց մի կողմ, մի քանի լավ բան ասեց ու քմծիծաղով հեռացավ: )))

Լեո
29.03.2010, 20:21
Աստղ, Արսեն , Վահան, դուք էլ եք կարծում ,որ անցած տարի վաստակել ա?

Եթե ուզում ես օբյեկտիվ պատասխան ստանալ, հարդց ուղղիր օբյեկտիվ դատող մարդկանց, օրինակ՝ Վահիկ, Ներսես_AM, h.s. Barcamaniac և այլն ;)

Ungrateful
29.03.2010, 20:22
«Դրիմ թիմ» մականունը իրավամբ վաստակել ա անցած տարվա Բարսան՝ իր խաղով և արդյունքներով :) Դա բոլորն են ընդունել, Սերխիո եղբայր, բացի երևի քեզանից :))

Տենց վստահ-վստահ "բոլոր" մի նշի, որտև հաստատ սխալվում ես…

Սերխիո
29.03.2010, 20:23
Լավագույնը չգիտեմ, բայց որ 40 հատ Իգուային արժե, էդ հաստատ :)

սա քո սուբյեկտիվ կարծիքն ա, որին նիտրալ եմ վերաբերվում, ու նմանատիպ ` իմ համար Հենրիկ Մխիթարյանը ավելի լավ ֆուտբոլիստ ա`Իգուայինից, իբրահիմովիչից ու մեսսից, մենակ զիջում ա ՔՌ9-ին

Սերխիո
29.03.2010, 20:24
Եթե ուզում ես օբյեկտիվ պատասխան ստանալ, հարդց ուղղիր օբյեկտիվ դատող մարդկանց, օրինակ՝ Վահիկ, Ներսես_AM, h.s. Barcamaniac և այլն ;)

դու նշեցիր բացի քեզանից,ես էլ մյուս անդամներից փորձեցի ճշտել;)

Լեո
29.03.2010, 20:30
դու նշեցիր բացի քեզանից,ես էլ մյուս անդամներից փորձեցի ճշտել;)

Էհ, էհ, Սերխիո եղբայր, Ռեալին պաշտպանելու աղքատիկ փաստերը սպառվեցին, արդեն սկսում ենք բառախաղով զբաղվել :|

Լեո
29.03.2010, 20:32
Տենց վստահ-վստահ "բոլոր" մի նշի, որտև հաստատ սխալվում ես…

Բարեկամս, «բոլոր» ասելով՝ բնականաբար նկատի չունեմ երկրագնդի 7 մլրդ բնակչությանն անխտիր: Ես խոսում եմ նրանց մասին, ովքեր գիտեն ճիշտ գնահատել ճիշտ ֆուտբոլը ;)

Սերխիո
29.03.2010, 20:34
Էհ, էհ, Սերխո եղբայր, Ռեալին պաշտպանելու աղքատիկ փաստերը սպառվեցին, արդեն սկսում ենք բառախաղով զբաղվել :|
բառախաղի պահ չկա, էսօրվա դրությամբ ով ա Իսպանիայի լավագույն ֆուտբոլ ցուցադրողը ?

Ungrateful
29.03.2010, 20:35
Բարեկամս, «բոլոր» ասելով՝ բնականաբար նկատի չունեմ երկրակնգի 7 մլրդ բնակցությանն անխտիր: Ես խոսում եմ նրանց մասին, ովքեր գիտեն ճիշտ գնահատել ճիշտ ֆուտբոլը ;)

Ինձ չի հետաքրքրում, թե քո կարծիքով ճիշտ ֆուտբոլն ինչ ա, ու ովքեն են քո կարծիքով՝ կարում քո ասած ՃԻՇՏը գնահատել...
Բոլոր ասելով շեշտի՝ բոլոր բարսելոնայի ֆանատները...)) թե չե մի քիչ մաշտաբային ա հնչում, որը որ իրականությանը չի համապատասխանում… ;)

Սերխիո
29.03.2010, 20:37
Բարեկամս, «բոլոր» ասելով՝ բնականաբար նկատի չունեմ երկրագնդի 7 մլրդ բնակչությանն անխտիր: Ես խոսում եմ նրանց մասին, ովքեր գիտեն ճիշտ գնահատել ճիշտ ֆուտբոլը ;)

ճիշտ ֆուտբոլը ,որն ա, որ 3 պենալ չդնելով ու բացահայտ առավելություն ունենալով , Չելսին դուրս ա մնում, առաջին հարվածը 90 րոպեյին ստանալով , ըտեղ ճիշտը որն ա ? եթե ետի ճիշտն ա, ուրեմն ճիշտը հիվանդ ա, ու բուժում ա պետք իրան...

Լեո
29.03.2010, 20:38
Ինձ չի հետաքրքրում, թե քո կարծիքով ճիշտ ֆուտբոլն ինչ ա, ու ովքեն են քո կարծիքով՝ կարում քո ասած ՃԻՇՏը գնահատել...
Բոլոր ասելով շեշտի՝ բոլոր բարսելոնայի ֆանատները...)) թե չե մի քիչ մաշտաբային ա հնչում, որը որ իրականությանը չի համապատասխանում… ;)

Բարեկամս, հատուկ շեշտում եմ քեզ համար. ոչ միայն Բարսայի ֆանատներն են ընդունել, որ Բարսան անցած տարի լավագույնն էր: Ու էդ մասշտաբային ա եղել: Սենց լա՞վ ա :)

Լեո
29.03.2010, 20:40
ճիշտ ֆուտբոլը ,որն ա, որ 3 պենալ չդնելով ու բացահայտ առավելություն ունենալով , Չելսին դուրս ա մնում, առաջին հարվածը 90 րոպեյին ստանալով , ըտղ ճիշտը որն ա ? եթե ետի ճիշտն ա, ուրեմն ճիշտը հիվանդ ա, ու բուժում ա պետք իրան...

Էդտեղ ճիշտն էն էր, որ Չելսին մոռացել էր, որ ֆուտբոլ ա խաղում, իրեն ռեգբիի թիմ էր զգում: Նման կարգի ծայրաստիճան փակ ու անդիտարժան ֆուտբոլ ցուցադրող թիմը պետք է որ դուրս մնար հետագա պայքարից: Էդտեղ հաղթեց ոչ միայն Բարսան, այլև արդարությունը :)

Սերխիո
29.03.2010, 20:40
Բարեկամս, հատուկ շեշտում եմ քեզ համար. ոչ միայն Բարսայի ֆանատներն են ընդունել, որ Բարսան անցած տարի լավագույնն էր: Ու էդ մասշտաբային ա եղել: Սենց լա՞վ ա :)

Լեո , դու համարի բարսայի ֆան են մարդուն ով ատում ա Ռեալին, քանի որ Իտների երկրպագուն հրճվում ա, երբ Ռեալը ոչ-ոքի ա խաղում , կամ դուրս ա մնում 1/8-ից

Սերխիո
29.03.2010, 20:42
Էդտեղ ճիշտն էն էր, որ Չելսին մոռացել էր, որ ֆուտբոլ ա խաղում, իրեն ռեգբիի թիմ էր զգում: Նման կարգի ծայրաստիճան փակ ու անդիտարժան ֆուտբոլ ցուցադրող թիմը պետք է որ դուրս մնար հետագա պայքարից: Էդտեղ հաղթեց ոչ միայն Բարսան, այլև արդարությունը :)

ախր չկան կրկնակի ստանդարտներ, եթե Ռեալը գոլ ա բաց թողնում 30 հատ ու բաց ա խաղում,չնայած հաղթում են , ետի վատ ա, եթե փակ են խաղում ու հաղթում են,ետի վատ ա...

Լեո
29.03.2010, 20:45
Լեո , դու համարի բարսայի ֆան են մարդուն ով ատում ա Ռեալին, քանի որ Իտների երկրպագուն հրճվում ա, երբ Ռեալը ոչ-ոքի ա խաղում , կամ դուրս ա մնում 1/8-ից

Հավատա ինձ, Ռեալի բազում երկրպագուներ էլ էն դա ընդունել ;)
Հակառակորդի առավելությունը ընդունելը ամոթ բան չէ, ուղղակի երբեմն էլ պետք ա ինքդ քո մեջ կարողանաս դա խոստովանել, ինչը բազում մարդիկ կարողացել են անել ;)

Լեո
29.03.2010, 20:48
ախր չկան կրկնակի ստանդարտներ, եթե Ռեալը գոլ ա բաց թողնում 30 հատ ու բաց ա խաղում,չնայած հաղթում են , ետի վատ ա, եթե փակ են խաղում ու հաղթում են,ետի վատ ա...

Քեզ մի օրինակ հուշեմ, թե որն ա ըստ իս լավ: Օրինակի համար վերցնենք Բարսային :) Խաղում ա բաց հարձակողական ֆուտբոլ, խփում ա շատ գոլեր՝ բաց թողնելով քիչ գնդակներ :)

Իսկ Ռեալի բաց խաղը ինձ համար հաստատ ավելի գերադասելի ա, քան Չելսիի փակ, լղոզիկ խաղը:

Սերխիո
29.03.2010, 20:58
Քեզ մի օրինակ հուշեմ, թե որն ա ըստ իս լավ: Օրինակի համար վերցնենք Բարսային :) Խաղում ա բաց հարձակողական ֆուտբոլ, խփում ա շատ գոլեր՝ բաց թողնելով քիչ գնդակներ :)

են, ինչը, որ գրել ես, դոգմա չի ,բարսան Ռեալից էլ շատ գոլ ա բաց թողել ,կարևոր շատ խփելն ա;)

Ambrosine
29.03.2010, 21:00
Աստղ, Արսեն , Վահան, դուք էլ եք կարծում ,որ անցած տարի վաստակել ա?

Ոնց էիր ասու՞մ... գլուխը պատին ա տվե՞լ:think Այ տենց մի բան:))

Լեո
29.03.2010, 21:03
Ոնց էիր ասու՞մ... գլուխը պատին ա տվե՞լ:think Այ տենց մի բան:))

Պահո՜, էս ո՜վ ա եկել :}
Ես թռա :))

Tyler
30.03.2010, 09:46
Էդտեղ ճիշտն էն էր, որ Չելսին մոռացել էր, որ ֆուտբոլ ա խաղում, իրեն ռեգբիի թիմ էր զգում: Նման կարգի ծայրաստիճան փակ ու անդիտարժան ֆուտբոլ ցուցադրող թիմը պետք է որ դուրս մնար հետագա պայքարից: Էդտեղ հաղթեց ոչ միայն Բարսան, այլև արդարությունը :)
Էդ Չելսիի մասին ստերեոտիպ ա, որը մնացել ա դեռ 2005 թվից, Մոուրինյոի Չելսին իրոք խաղում էր փակ ու անդիտարժան ֆուտբոլ: Անցած տարվա Չելսին հաստատ շատ ավելի արժանի էր եզրափակիր դուրս գալուն, քան էդ նույն պատասխան կիսաեզրափակիչում շատ խղճուկ տեսք ունեցող Բարսան: Հույս ունեմ գոնե մրցավարներին լավ մաղարիչ են արել էդ խաղի համար, կուլտուրա ա չէ:

Vaho
01.04.2010, 19:08
Տխուր նորություններ Մադրիդից, Էլ կլասիկոյին Ռոնալդուն չի խաղալու, վնասվածքի պատճառով բացա թողելու մոտակա երեք հանդիպումները :(

Ungrateful
01.04.2010, 19:11
Տխուր նորություններ Մադրիդից, Էլ կլասիկոյին Ռոնալդուն չի խաղալու, վնասվածքի պատճառով բացա թողելու մոտակա երեք հանդիպումները :(

Հաստատ ա՞ :o

Vaho
01.04.2010, 19:14
Տո բա ինչա այ աղպեր եհ:(:(

Armen.181
01.04.2010, 19:46
Տո բա ինչա այ աղպեր եհ:(:(

բա չգիտեք որ Մեսինել չի խաղալու ինչ-որ ոտը 7 տեղից ջարդվել ա, ավարիա ա տվել ,արսենալ կրելու ա :P էլ չասեմ կլասիկոյի մասին

շնորհավոր ապրիլի 1-ը

Gayl
01.04.2010, 20:52
բա չգիտեք որ Մեսինել չի խաղալու ինչ-որ ոտը 7 տեղից ջարդվել ա, ավարիա ա տվել ,արսենալ կրելու ա :P էլ չասեմ կլասիկոյի մասին

շնորհավոր ապրիլի 1-ը

Ես էլ էի լսել տենց լսել, բայց չգիտեմ լուրջ են ասում թե չէ, եթե այդպես ա ուրեմն Բարսայի վիճակը իսկականից վատ ա, բա Ինիեստան խաղալու ա՞:

Tyler
01.04.2010, 21:43
Ժողովուրդ, ապրիլի 1 ա, հանգիստ :)) Բոլորը հլը որ առողջ են :))

GevSky
04.04.2010, 10:13
Ես ուզում եմ բոլորը խաղան....

Tyler
04.04.2010, 17:53
Հաստատ էսօր էդ ախմախներից մեկը կարմիր քարտ կամ վնասվածք ա ստանալու, դրանք տենց խասյաթ ունեն, մանավանդ Քրիստիանոն :angry

Սերխիո
04.04.2010, 23:11
շատ կոտոշ թիմ էր էս Ռասինգը:goblin խեղճ Կռիշտիանոյին տշին:angry
բայց դե ՝շնորհավոր, ո՞վ ա հաջորդ մատաղացուն :think

Ungrateful
04.04.2010, 23:16
Մի հատ էլ ծեծ...

Սերխիո
04.04.2010, 23:20
Մի հատ էլ ծեծ...

ծեծե՞լ, ....:sulel

Լեո
04.04.2010, 23:25
Շնորհավորում եմ Ռեալի անընդմեջ հաղթանակների շարքի բարեհաջող ավարտի կապակցությամբ :)

Սերխիո
04.04.2010, 23:29
ես առու չտեսա, որ մի հատ էլ թռնեիր,Հարազատ ջան...

Լեո
04.04.2010, 23:51
ես առու չտեսա, որ մի հատ էլ թռնեիր,Հարազատ ջան...

Դու առու չտեսար, բայց Ռեալը բոլոր առուները բարեհաջող թռավ անցավ... իսկ այ շուտով օվկիանոսում կխորտակվի :)

Ungrateful
04.04.2010, 23:53
Մի հատ էլ ծեծ...

Էս գրառումս ջնջեք էլի, բայց ամսի 11-ի կողմերը, էլի հետ բերեք… Էդ ժամանակ ավելի ակտուալ կլինի:

Yellow Raven
05.04.2010, 12:53
Փաստորեն հավասար միավորներով թիմերը մոտեցան Կլասսիկոյին:)
Դե ինչ, կիրակի օրը դեռ չսկսված` 01:00-ին, բոլորս հայտնվում ենք հեռուստացույցերի առջև:goblin

Դարք
05.04.2010, 20:50
Փաստորեն հավասար միավորներով թիմերը մոտեցան Կլասսիկոյին:)
Դե ինչ, կիրակի օրը դեռ չսկսված` 01:00-ին, բոլորս հայտնվում ենք հեռուստացույցերի առջև:goblin

կարելի ա էտ խաղին տիֆոզի բան գնալ կամ տոտոյում նայել:)

Tyler
07.04.2010, 14:33
Ժողովուրդ ինձ թվում ա չարժի կլասիկոն նայել :)) Լավագույն դեպքում ոչ ոքի կվերջանա, 2-2 կամ 3-3: Որովհետև ինչ-ինչ, բայց մեր հարձակումը տեղն ա: Բայց այ պաշտպանությունում պետք ա մի 10 հոգի առանց առաջ գնալու կանգնեն, որ կարանան էն անաստվածի դեմն առնեն :))

Barcamaniac
07.04.2010, 15:24
Ես ամենայն հավանականությամբ կգնամ Տիֆոզի: Չնայած ժամը ուշ ա, հաջորդ օրն էլ պիտի շուտ վերկենամ:

Vaho
07.04.2010, 20:30
Ժողովուրդ ինձ թվում ա չարժի կլասիկոն նայել :)) Լավագույն դեպքում ոչ ոքի կվերջանա, 2-2 կամ 3-3: Որովհետև ինչ-ինչ, բայց մեր հարձակումը տեղն ա: Բայց այ պաշտպանությունում պետք ա մի 10 հոգի առանց առաջ գնալու կանգնեն, որ կարանան էն անաստվածի դեմն առնեն :))

Մեսսի դեմը առնելը շատ դժվարա լինելու, նույնիսկ անհնար, ախր ոնց մտածում ես չես կարողանում հասկանաս ինչ անել որ Մեսսիին կանգնեցնել:think, ես էդ մեծատառով ֆուտբոլիստին շատ եմ հարգում սաղ Բարսի մեջից մենակ իրան եմ հավանում, էդ իմ կարծիքնա, բայց մի բան կմտածեն տղերքը, ոնց հլնի մի «անտի Մեսսի» տակտիկա կմշակեն:

Հ.Գ. Մեսսին անաստված չի, ինքը մեծ Աստված ունի, համել չես՞ նկատել ամեն գոլ խփելուց հետո Աստծուն ե փառք տալիս, ձեռքերը և հայացքը վերեվ պարզելով, ու ըտենց ֆուտբոլիստներ շատ կան:)

Սերխիո
07.04.2010, 22:24
Մեսսի դեմը առնելը շատ դժվարա լինելու, նույնիսկ անհնար, ախր ոնց մտածում ես չես կարողանում հասկանաս ինչ անել որ Մեսսիին կանգնեցնել:think, ես էդ մեծատառով ֆուտբոլիստին շատ եմ հարգում սաղ Բարսի մեջից մենակ իրան եմ հավանում, էդ իմ կարծիքնա, բայց մի բան կմտածեն տղերքը, ոնց հլնի մի «անտի Մեսսի» տակտիկա կմշակեն:

սա էլ քեզ անտիլպրծուն պլանը http://realmadrid.am/site/?page=articlesshow&id=577&pg=1

GevSky
08.04.2010, 15:27
սա էլ քեզ անտիլպրծուն պլանը http://realmadrid.am/site/?page=articlesshow&id=577&pg=1
Ստանդարտ վերլուծություն, որ ցանկացած խաղից առաջ մարզիչները անում են, նա սիրում է այսպես խաղալ մենք այսպես կանենք, եթե այսինչը այսպես խաղա, եթե այնինչը այնպես անի...... Ինչ որ շատ են եթեները, ինչ գարանտիա կա որ պաշտպանությունը պետքա Մեսիի դեմ իդեալական խաղա կամ Մեսսին չի անի նենց բան որ Պելեգրինին չեր հաշվարկել...
Ձեր կարծիքով էսքան վախտ ոչմեկ չի փորձել Անտի Մեսսի մշակի, կամ Պեպը չգիտի ինչերա հնարավոր մշակել ու դրա դիմաց չի աշխատում.... Կամ ամբողջ ուշադրությունը սևեռեցին մեսսի վրա ու նրանց հաջողվեց կանգնացնել այստեղ մեծ հարցա առաջանում.... ԲԱ ՄՆԱՑԱԾԸ: Խոսքս նրա մասինա, որ կոնկրետ ֆուտբոլիստի վրա կենտրոնանալով սաղ խաղը կարան պրովալ տան:

Լեո
08.04.2010, 19:08
Գև ջան, Բարսայի նման 10-ով 0 արեցիր :hands

GevSky
08.04.2010, 23:08
Դե իսկական ֆանը պետքա մի բանով նման լինի սիրելի ակումբին թե չե:)
բայց լուրջ տենց ինֆորմացիաները միշտ կան ուղղակի կլասսիկոնա հիմա էտ լուրը լավ կծախվի դրա համար ԶԼՄները գործի են անցել:) Բայց դա ումա անհանգստացնում:esim

GevSky
15.04.2010, 23:58
Եթե նույնիսկ մոռանամ որ Ռեալին չեմ սիրում, մեկա կարամ շատ վստահ ասեմ, որ Ալմերիան իրոք ավելի արժանի էր հաղթանակի, հենց հաղթանակի ոչ թե ոչ ոքի... Ամեն ինչով գերազանցում էին Ռեալին պաշտպանությունից բռնած մինչև հարձակում, նաև տակտիկապես, միայն մի բանով էին զիջում ֆուտբոլիստների կլասով, դե դա տենց էլ պետքա լիներ…
Հիմա կհարցնեք եթե տենց էր ինչի՞ պարտվեց, պատասխանեմ, որովհետև Ռեալը 12 հոգով էր խաղում... Տեսել եմ որ մրցավարը մի կողմին պաշտպանի, բայց էսքաա՞ն ակնհայտ.... Տհաճ էր շատ այդքան մեծ խտրականություն տեսնել մրցավարի կողմից... Ուղղակի ամոթ էր…

Սերխիո
16.04.2010, 00:01
ուրիշ ինչ կա ?

Ambrosine
16.04.2010, 00:03

Համէ՞:blin
Ո՞ր դրվագում պաշտպանեց Ռեալին: Երկուստեք շատ սխալներ էին գործում թիմերը, համարժեք պատժվում էին: Ես որ խտրական մրցավարություն չտեսա:

GevSky
16.04.2010, 00:19
Ասեմ, քանի անգամ խախտում չարձանագրեց մենակ Կալույի դեմ, նույնիսկ ՆՏՎ-ի կոմենտատորը կեսկատակ ասում էր, որ սա ռասիզմ էր մրցավարի կողմից: Խաղից դուրս վիճակներ որոնք հորինված էր, երբ պատ խաղացին մեկը պասիվ խաղից դուրս էր բայց ինքը էտ գրոհի հետ կապ չուներ իրան ոչ պաս տվին ոչ ինքը կպավ գնդակինտենց դեպքում խաղից դուրս չեն արձանագրում... Հետո քանի անգամ գնդակը աուտից սխալ տվեց Ռեալին... Ես իրոք հիմա դիտավորյալ բաներ ման չեմ գալիս, սենց ասեմ եթե տենց Բարսային օգներ, հա ուրախ կլինեի ինչ-որ տեղ բայց մեկա կասեի որ մրցավարը սխալա: Ու հետո Ռեալի խաղից սիրտս խառնեց, իրանք իրավունք չունեն տենց թույլ խաղալու էդքան փող ծախսելուց հետո, այ էտա ամոթը, իսկ Ալմերիային իրոք հալալ էր, բարսայի դեմ նույնպես լավ խաղացին բայց նենց չէր որ Բարսայից լավ էին խաղում, ոնց որ էս խաղին Ռեալից լավ էին խաղում... կարա՞ս դա էլ հերքես

REAL_ist
16.04.2010, 00:29
Ալմերիան Ռեալից լավ էր խաղում??? Ապեր դու գոնե հարվածների քանակը նայի, չնայած նոռմալա, Ռեալը պտի սենց չկրի, պտի սատկացներ, ետ ասպեկտով նայելով կարամ ասեմ, որ Ռեալը շատ վատ խաղաց: Ու պետքա տարբերել անորակ մրցավարությունը խտրական մրցավարությունից:

Ոչինչ չմտածեք 1 տարեկան էլ չկա հլը էս թիմը, Հռոմը մի օրում չի կառուցվել:

Սերխիո
16.04.2010, 00:33
Ասեմ, քանի անգամ խախտում չարձանագրեց մենակ Կալույի դեմ, նույնիսկ ՆՏՎ-ի կոմենտատորը կեսկատակ ասում էր, որ սա ռասիզմ էր մրցավարի կողմից: Խաղից դուրս վիճակներ որոնք հորինված էր, երբ պատ խաղացին մեկը պասիվ խաղից դուրս էր բայց ինքը էտ գրոհի հետ կապ չուներ իրան ոչ պաս տվին ոչ ինքը կպավ գնդակինտենց դեպքում խաղից դուրս չեն արձանագրում... Հետո քանի անգամ գնդակը աուտից սխալ տվեց Ռեալին...

եթե լավ իմանայիր կանոնները ,նման բան չէիր ասի, նախ`եթե պասիվ խաղից դուրս ա, բայց գտնվում ա վռատարի դեմը ու ուշադրություն ա շեղում,դա աֆսաիդ ա... Ու էլ բան չգտար աուտներն ես հաշվում ?
Հ.Գ.
եթե Ռեալի խաղից էսօրվա սիրտդ խառնեց ,ես ընդհանրապես գարշանք եմ զգում կապտանռնագույնից... Ոչ դու նոր բան ասիր, ոչ`ես...

Ambrosine
16.04.2010, 00:46
Ասեմ, քանի անգամ խախտում չարձանագրեց մենակ Կալույի դեմ, նույնիսկ ՆՏՎ-ի կոմենտատորը կեսկատակ ասում էր, որ սա ռասիզմ էր մրցավարի կողմից: Խաղից դուրս վիճակներ որոնք հորինված էր, երբ պատ խաղացին մեկը պասիվ խաղից դուրս էր բայց ինքը էտ գրոհի հետ կապ չուներ իրան ոչ պաս տվին ոչ ինքը կպավ գնդակինտենց դեպքում խաղից դուրս չեն արձանագրում... Հետո քանի անգամ գնդակը աուտից սխալ տվեց Ռեալին... Ես իրոք հիմա դիտավորյալ բաներ ման չեմ գալիս, սենց ասեմ եթե տենց Բարսային օգներ, հա ուրախ կլինեի ինչ-որ տեղ բայց մեկա կասեի որ մրցավարը սխալա: Ու հետո Ռեալի խաղից սիրտս խառնեց, իրանք իրավունք չունեն տենց թույլ խաղալու էդքան փող ծախսելուց հետո, այ էտա ամոթը, իսկ Ալմերիային իրոք հալալ էր, բարսայի դեմ նույնպես լավ խաղացին բայց նենց չէր որ Բարսայից լավ էին խաղում, ոնց որ էս խաղին Ռեալից լավ էին խաղում... կարա՞ս դա էլ հերքես
Իհարկե, պետք է հերքեմ, որովհետև Ռեալից լավ չէր խաղում:
Հա, Ռեալը վատ էր խաղում, բայց դա չի նշանակում, որ Ալմերիան Ռեալից լավ խաղաց:

Լեո
16.04.2010, 00:46
Անշուք, անհետաքրքիր խաղը, երկուստեք անհամար սխալներով: Ռեալում բացի Կասիլիասից, մնացած բոլորը միջակ ֆուտբոլիստին հատուկ խաղ էին խաղում, Ռոնալդուն ընդհանրապես չկար, իր ոճից կիլոմետրերով հեռու էր:
Էսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ վերջին տարիներին (հատկապես էս տարի) Ռեալում թիմ հասկացությունը չկա: Խաղում եմ այնքան, որքան կարողանում են ու որքան ստացվում ա: Կոմիբինացիոն ֆուտբոլ վաղուց չենք տեսնում, չկա հստակ համագործակցաված ու փոխհամաձայնեցված խաղ: Էնպիսի տպավորություն ա, որ բացի Կասից ոչ ոք չգիտի խաղադաշտում իր կոնկրետ անելիքը: Հակառեալիստ Պելեգրինին իր «փայլուն» գործը շարունակում ա:

Դե ինչ Պելեգրինի, քեզ երկար տարիների մարզչական կարիերա եմ մաղթում Ռեալում :)
Հազար ափսոս ազգանվանդ առաջին 4 տառը, որ դու ես կրում...

Լեո
16.04.2010, 00:50
Իհարկե, պետք է հերքեմ, որովհետև Ռեալից լավ չէր խաղում:
Հա, Ռեալը վատ էր խաղում, բայց դա չի նշանակում, որ Ալմերիան Ռեալից լավ խաղաց:
Ու հենց դա ա էստեղ հետաքրքիր: Եթե Ալմերիան լավ խաղար, ապա մասամբ հասկանալի կլիներ, թե ինչու էր Ռեալը պարզապես գոյատևում խաղադաշտում: Փաստորեն չկար և՛ մրցակից, չկար և՛ Ռեալը, ու ընդհանրապես չկա Ռեալը էս տարի:
Ու ընդհանրապես, ռեալիստներ, վստա՞հ եք, որ էն թիմը, որին դուք երկրպագում ենք, դա Պերեսի ու Պելեգրինիի թիմն ա :think Կարծում եմ՝ չէ :nea Ձեր Ռեալը կար ժամանակին, հիմա Ռեալ չէ, հիմա նոր ձևավորվող (դեռ չկայացած) գավառական թիմ ա, ոչ ավելին: Համաձայնեք ;)

Լեո
16.04.2010, 00:55
Ու կրկին անգամ համոզվում եմ կարծիքումս.

Պելեգրինի = ֆուտբոլից հեռու մարդ
Պերես = ֆուտբոլից հեռու մարդ + դատարկախոս

Ambrosine
16.04.2010, 00:55
Ու հենց դա ա էստեղ հետաքրքիր: Եթե Ալմերիան լավ խաղար, ապա մասամբ հասկանալի կլիներ, թե ինչու էր Ռեալը պարզապես գոյատևում խաղադաշտում: Փաստորեն չկար և՛ մրցակից, չկար և՛ Ռեալը, ու ընդհանրապես չկա Ռեալը էս տարի:
Ու ընդհանրապես, ռեալիստնբեր, վստա՞հ եք, որ էն թիմը, որին դուք երկրպագում ենք, դա Պերեսի ու Պելեգրինիի թիմն ա :think Կարծում եմ՝ չէ :nea Ձեռ Ռեալը կար ժամանակին, հիմա Ռեալ չէ, հիմա նոր ձևավորվող (դեռ չկայացած) գավառական թիմ ա, ոչ ավելին: Համաձայնեք ;)
Կայացման էտապում ա թիմը: Թող մի տարի էլ Լաֆերի կորի ներքևում լինի: Բայց հենց հիշում եմ, որ մարզիչը Պելեգրինին ա, մտածում եմ, որ գագաթին կարող էինք լինել, եթե չլիներ նա:

հ.գ. Պառավ յարս թանկ է, թանկ... ;)

Սերխիո
16.04.2010, 00:56
Լեո,մի երկու բան ճիշտ էիր, բայց արի համաձայնվի ,որ գավառական թիմի հարցում մի ուրիշ ձևի սխալ ես, քանի որ ես եմ միշտ ասել, որ կատալոնյան գավառ ա

Սերխիո
16.04.2010, 00:59
Պերես = ֆուտբոլից հեռու մարդ + դատարկախոս

Լապորտա=ֆուտբոլից հեռու մարդ +մանրահոգի, էժանագին,լաչառ, հիստերիկ,գործ տվող

Լեո
16.04.2010, 01:01
Լապորտա=ֆուտբոլից հեռու մարդ +մանրահոգի, էժանագին,լաչառ, հիստերիկ,գործ տվող

Էդ ամեն ինչին ավելացրու նաև «դրիմ թիմ» տվող :love Արդեն 2-րդ մրցաշրջանն անընդմեջ :P

Լեո
16.04.2010, 01:04
Լեո,մի երկու բան ճիշտ էիր, բայց արի համաձայնվի ,որ գավառական թիմի հարցում մի ուրիշ ձևի սխալ ես, քանի որ ես եմ միշտ ասել, որ կատալոնյան գավառ ա

Կատալոնիան կարող ա գավառ ա, բայց այ կատալոնյան Բարսան աշխարհում ներկայումս ֆուտբոլի անվիճելի առաջատարն ա :)

Մադրիդը մայրաքաղաք ա, բայց Մադրիդում այժմ միայն գավառական ակումբներ կան՝ սկսած Ատլետիկոյից (հանած Ագուերո), վերջացրած մնացած մանր-մունր անշուք թիմերով :)

Սերխիո
16.04.2010, 01:04
Էդ ամեն ինչն ավելացրու նաև «դրիմ թիմ» տվող :think Արդեն 2-րդ մրցաշրջանն անընդմեջ :P

ինքը ետքան չկա:angry,թո Պեպի ոտքերը լվա, ջուրն էլ քաշի գլուխը, մեկել կարա ձեռի հետ Բեգիրիրստայնի ու Կրույֆի հետ նման բաներ անի...

Սերխիո
16.04.2010, 01:07
Կատալոնիան կարող ա գավառ ա, բայց այ կատալոնյան Բարսան աշխարհում ներկայումս ֆուտբոլի անվիճելի առաջատարն ա :)

Մադրիդը մայրաքաղաք ա, բայց Մադրիդում այժմ միայն գավառական ակումբներ կան՝ սկսած Ատլետիկոյից (հանած Ագուերո), վերջացրած մնացած մանր-մունր անշուք թիմերով :)

Լավ էլի,զաթո Իսպանիայում կարգին դերբի Մադրիդում ա մեկել Սևիլիայում ու Վալենսիայում

Լեո
16.04.2010, 01:08
ինքը ետքան չկա:angry,թո Պեպի ոտքրը լվա, ջուրն էլ քաշի գլուխը, մեկել կարա ձեռի հետ Բեգիրիրստայնի ու Կրույֆի հետ նման բաներ անի...

Թող լվա ու խմի, անուշ լինի :) Էդ կուլեներին չի հետաքրքրում, մեզ մեր թիմի ցուցադրած խաղն ու խաղի արդյունքն ա հետաքրքրում ;) Արդյունքը լավ ա, հետևապես գոհ ենք Լապորտայից :)

Թող Պերեսն էլ Պելեգրինիի ոտքի ջուրը խմի, գոնե էլ դատարկ չի լինի, մեջը ջուր կլինի :think

Լեո
16.04.2010, 01:09
Լավ էլի,զաթո Իսպանիայում կարգին դերբի Մադրիդում ա մեկել Սևիլիայում ու Վալենսիայում

Բարսան ի՞նչ մեղք ունի, որ Էսպանյոլը թույլ ա:
Շատ ուժեղ հակափաստարկ էր :lol

Լեո
16.04.2010, 01:13
Լապորտա=ֆուտբոլից հեռու մարդ +մանրահոգի, էժանագին,լաչառ, հիստերիկ,գործ տվող

Հա, մեկ էլ ավելացրու, որ Լապորտան աշխարհին տվեց Մեսսի, իսկ ի՞նչ արեց Պերեսը:
Բերեց Ռոնալդունին և նրա մեջ տեղադրեց ժամացույցով բոմբ: Շուտով էդ տղեն լրիվ կգմփա :( :lol
Շատ եմ ափսոսում Կակային :(

Սերխիո
16.04.2010, 01:13
Թող լվա ու խմի, անուշ լինի :) Էդ կուլեներին չի հետաքրքրում, մեզ մեր թիմի ցուցադրած խաղն ու խաղի արդյունքն ա հետաքրքրում ;) Արդյունքը լավ ա, հետևաբես գոհ են Լապորտայից :)

Թող Պերեսն էլ Պելեգրինիի ոտքի ջուրը խմի, գոնե էլ դատարկ չի լինի, մեջը ջուր կլինի :think

Լեո, Ռեալի խնդիրը մարզիչն ա,իսկ նման առատաձեռն նախագահ սաղ մարզիչներն են երազում`սկսած Բենիտեսից ու Մոուրինյոյից վերջացրած Սուրեն Բարսեղյանով...

Սերխիո
16.04.2010, 01:15
Բարսան ի՞նչ մեղք ունի, որ Էսպանյոլը թույլ ա:
Շատ ուժեղ հակափաստարկ էր :lol

կարողա երեսով տամ էս գրածդ Լեո ջան;)

Լեո
16.04.2010, 01:17
կարողա երեսով տամ էս գրածդ Լեո ջան;)

Էդ ո՞նց, Սերխիո ջան :))

Սերխիո
16.04.2010, 01:23
ասենք մի քանի օրից:P Մանավանդ ,որ Դե լա Պենյան խաղա

Ներսես_AM
16.04.2010, 01:23
Լեո, Ռեալի խնդիրը մարզիչն ա,իսկ նման առատաձեռն նախագահ սաղ մարզիչներն են երազում`սկսած Բենիտեսից ու Մոուրինյոյից վերջացրած Սուրեն Բարսեղյանով...

Ռեալի խնդիրը իմ համես կարծիքով ուրիշ տեղ ա, էն որ վերջին յոթ ութ տարին ինչ ռեգուլյար նայում եմ իսպանիայի խաղերը, ես չտեսա մի բան: Ռեալում գլխավոր դեմքեր են նախագահն ու կոնկրետ խաղացողներ, իսկ մարզիչը միշտ նշանակվում է մի մանկլավիկ, անկապ մեկը, ով ձայնի իրավունք չունի: Կարևորը որ Պերես ձյաձյան հերթական տարում բերի նոր աստղեր, առանց մի հատ մարզչին հարցնելու արդյոք իրան տենց մարդիկ պետք են, ու հերթական պարտիա մարզահագուստ ծախել, գովազդ մովազդ:
Քանի ռեալը չի ունենա իրա պինդ խոսքն ասող մարզիչ, ոչինչ էլ չի փոխվի, իսկ քանի Պերեսն ա ես որ հույս չունեմ:

Հավատում եմ որ օրերից մի օր Ռաուլը մեծ հաջողություններ կունենա եթե չխանգարեն որպես մարզիչ:

Ambrosine
16.04.2010, 01:26
Հավատում եմ որ օրերից մի օր Ռաուլը մեծ հաջողություններ կունենա եթե չխանգարեն որպես մարզիչ:
Յաաա:o Փաստորեն մենակ ես չեմ էդ հույսերը փայփայում:))

Լեո
16.04.2010, 01:30
Հավատում եմ որ օրերից մի օր Ռաուլը մեծ հաջողություններ կունենա եթե չխանգարեն որպես մարզիչ:
Հուսանք՝ մինչ դա Պերեսը կմեռնի :))

Սերխիո
16.04.2010, 01:30
Ռեալի խնդիրը իմ համես կարծիքով ուրիշ տեղ ա, էն որ վերջին յոթ ութ տարին ինչ ռեգուլյար նայում եմ իսպանիայի խաղերը, ես չտեսա մի բան: Ռեալում գլխավոր դեմքեր են նախագահն ու կոնկրետ խաղացողներ, իսկ մարզիչը միշտ նշանակվում է մի մանկլավիկ, անկապ մեկը, ով ձայնի իրավունք չունի: Կարևորը որ Պերես ձյաձյան հերթական տարում բերի նոր աստղեր, առանց մի հատ մարզչին հարցնելու արդյոք իրան տենց մարդիկ պետք են, ու հերթական պարտիա մարզահագուստ ծախել, գովազդ մովազդ:
Քանի ռեալը չի ունենա իրա պինդ խոսքն ասող մարզիչ, ոչինչ էլ չի փոխվի, իսկ քանի Պերեսն ա ես որ հույս չունեմ:

Հավատում եմ որ օրերից մի օր Ռաուլը մեծ հաջողություններ կունենա եթե չխանգարեն որպես մարզիչ:
Համաձայն եմ մասամբ , բայց մի քիչ ծամված պատճառաբանություն ա, ոնց որ մի ժամանակ ասում էին ,Ռեալը <<Ծերակույտ>> ա, են օրն էլ եմ մեկից լսել, ու փորս բռնել էին խնդալուց, քնաի որ ինքն էլ նորաթուխ բարսելոնիստներից էր….
Կար մի ժամանակ, որ չկար Պերես ու կար խարիզմատիկ Կապելլո, բայց դե Ռեալի գլխավոր խնդիրը իրա մարզիչին սխալ ընտրելն ա ու ժամանակ չտալ…հիշում եմ մի վեց տարի առաջ, երբ Վալենսիան չեմպիոն դարձավ, ետ տարի Ռեյկարդը ասեց, մենք ապագայի թիմ ենք ստեղծում, ես էլ մտածեցի, թե էսի ին կռուտիտ էր, բայց հաջորդ տարի հասկացա իրա իմաստությունը, իսկ Ռեալում ոչ մի դեպքում չեն ընդունում ետ կարգախոսը

Gayl
16.04.2010, 01:31

Ոնց որ Ռեալը մի քիչ ուշքի է գալիս՝ Բենիտեսի վրա աչք ունեն, Յուվենտուսն էլ 10 օր ժամանակ ա տվել Բենիտեսին, բայց դե Ռեալի կապերը հզոր են կարող ա քաշեն իրենց կողմ:

Ներսես_AM
16.04.2010, 01:33
Հմմ, ոնց ասեմ, ինքը կարա Ռեալի համար Գվարդիոլա լինի, եթե իրան չխանգարեն, մասնավորապես Պերեսի նման ում խելքները բրդի առնեն աջ ու ձախ: :)

Ներսես_AM
16.04.2010, 01:38
Համաձայն եմ մասամբ , բայց մի քիչ ծամված պատճառաբանություն ա, ոնց որ մի ժամանակ ասում էին ,Ռեալը <<Ծերակույտ>> ա, են օրն էլ եմ մեկից լսել, ու փորս բռնել էին խնդալուց, քնաի որ ինքն էլ նորաթուխ բարսելոնիստներից էր….
Կար մի ժամանակ, որ չկար Պերես ու կար խարիզմատիկ Կապելլո, բայց դե Ռեալի գլխավոր խնդիրը իրա մարզիչին սխալ ընտրելն ա ու ժամանակ չտալ…հիշում եմ մի վեց տարի առաջ, երբ Վալենսիան չեմպիոն դարձավ, ետ տարի Ռեյկարդը ասեց, մենք ապագայի թիմ ենք ստեղծում, ես էլ մտածեցի, թե էսի ին կռուտիտ էր, բայց հաջորդ տարի հասկացա իրա իմաստությունը, իսկ Ռեալում ոչ մի դեպքում չեն ընդունում ետ կարգախոսը

Պետրոս ջան, մարզիչներն ժամանկ չտալն էլ ա դրա մեջ մտնում, չեն վստահում մարզիչին, մարզիչը խոսքի իրավունք չունի: Օրինակ նույնը հիմա, ամենամեծ էշությունը կլինի եթե Պելեգրինիին հիմա հանի: Բայց տենց մարդ կա՞ որ կասկածում ա որ Պելեգրինիին չեն տշելու սեզոնի վերջում :))

Ambrosine
16.04.2010, 01:39
Հմմ, ոնց ասեմ, ինքը կարա Ռեալի համար Գվարդիոլա լինի, եթե իրան չխանգարեն, մասնավորապես Պերեսի նման ում խելքները բրդի առնեն աջ ու ձախ: :)

Ես չգիտեմ՝ Գուարդիոլան էդ հարգանքն ու սերը ունեցե՞լ է Կատալոնիայում, ինչպես Ռաուլն ունի Մադրիդում, դրա համար չեմ կարող հավասարության նշան դնել: Ինքը Գուարդիոլայից պիտի որ ավելին լինի Ռեալի համար:roll

Ներսես_AM
16.04.2010, 01:42
Ես չգիտեմ՝ Գուարդիոլան էդ հարգանքն ու սերը ունեցե՞լ է Կատալոնիայում, ինչպես Ռաուլն ունի Մադրիդում, դրա համար չեմ կարող հավասարության նշան դնել: Ինքը Գուարդիոլայից պիտի որ ավելին լինի Ռեալի համար:roll
Էս ի՞նչ ես ասում Աստղ ջան :)) ոնց թե չի ունեցել, բա հիմա գիտես ինչքան ունի՞, և ոչ միայն Կատալոնիայում :love

Gayl
16.04.2010, 01:50
Հմմ, ոնց ասեմ, ինքը կարա Ռեալի համար Գվարդիոլա լինի, եթե իրան չխանգարեն, մասնավորապես Պերեսի նման ում խելքները բրդի առնեն աջ ու ձախ: :)
Իրա ասելով մինչև 2014 թիվը ուզում ա Լիվերում մնա, բայց դե սկսել են կողքից նեղել, իսկ Ռեալը կարողանում ա փողով մարդկանց առնի, այդ լուրի տակ գրել էին Բենիտեսն էլ փչացավ:D:D

Ներսես_AM
16.04.2010, 01:57
էտ գրածս աստղի գրածին էր վերաբերվում, մեջբերում չդրեցի ուղղակի էն էլ պարզվեց մի քանի հոգի արդեն գրել էր արանքւմ: Իսկ Բենիտեսը հնարավոր ա որ գա, ինքը արդեն Լիվերում սպառել ա իրան, ու բացի դրանից իրեն իր ուզած գումար չեն տալիս անհրաժեշտ խաղացողներ գնելու համար: Էս ամառ համարյա մարդ չառան կարծեմ դրա համար էլ էտ օրին են հիմա, ով հասնումա, կատոկում ա գնում ա առաջ:

Gayl
16.04.2010, 02:01

Լիվերի բաժնում արդեն տեղադրել եմ հոդվածը, եթե Ռեալը ճնշում չգործադրի կամ էլ աստղաբաշխական գումար չառաջարկի, ոչ մի տեղ էլ չի գնա, իսկ Լիվերի համար գումար կտրամադրվի:

GevSky
16.04.2010, 03:52
ասենք մի քանի օրից:P Մանավանդ ,որ Դե լա Պենյան խաղա
Կամենինել կարմիր քարտա ստացել, մի քանի օրից քեֆ ենք անում;)
Ժողովուրդ ինչ եք կպել մարզիչից, պելեգրինին լավ ել մարզիչա, որերորդ անգամ եմ ասում ստեղ հարցը անկայունության մեջա, ոչ մի մարզիչի շանս չեն տալիս, պեռչատկի պես փոխում են հարիֆներին, մի տարվա մեջ մինչև ջոգում են ինչ պտի անեն հանում մյուսին են բերում որն էլի իր հերթին մի տարվա մեջ փորձումա ջոգի: Ու հիմա էլի մարզիչ փոխելուց են խոսում էդքանը մինչև հիմա չեն հասկացել ու հիմա ուզում են էլի փոխել.... Պեպին հատուկ դրեցին որպես 100 տարվա Բարսայի մասնագետ, դրա համար առաջին տարվանից հաջողություն ունեցավ, էտ մարդը սախ կյանք բարսայա շնչել... Իսկ հիմա Ռեալը ում ուզումա բերի մինչև ստաբիլություն, ընդհանուր վստահություն ու համբերություն չեղավ ողջ պերսոնալի հանդեպ թիմը տեղից չի շարժվի:

GevSky
16.04.2010, 03:56
Ես չգիտեմ՝ Գուարդիոլան էդ հարգանքն ու սերը ունեցե՞լ է Կատալոնիայում, ինչպես Ռաուլն ունի Մադրիդում, դրա համար չեմ կարող հավասարության նշան դնել: Ինքը Գուարդիոլայից պիտի որ ավելին լինի Ռեալի համար:roll
Աստղ ջան Գվարդիոլան ներկայիս շատ աստղերի կուռքնա եղել, այդ թվում Ինիեստայի, Խավիի, ֆաբրեգասի... Իրան բոլորն են սիրել Բարսայում էն ժամանակելա նույն խարիզմատիկ ու արդյունավետ մարդը եղել, կարմիր կովը ծառից հեռու չի ընկնի:B

Tyler
16.04.2010, 09:14
Ինչի՞ եք է տենց կպել Պելեգրինիից: Խնդիրը իրա մեջ չի: Խնդիրը Ռեալի ղեկավարությունն ա, որը արդեն 7-րդ տարին ա ոչ մի մարզչի չի թողում 1 տարուց ավել աշխատի ու իր թիմը ստեղծի: Ուզում են սաղ միանգամից լինի, բայց տենց չի լինում: Հիմա որ Բենիտեսը գա ու զգացվի, որ նա իրոք լուրջ թիմ ա ձևավորում, բայց էլի Ռեալը տիտղոս չնվաճի, պեքտ ա հանեն ռադ անեն՞ :angry Ամոթ իրանց ուրեմն...

Իսկ երեկվա խաղը շաաատ խնդալու էր :)) Հայ TV-ի մեկնաբանները իրենց գագաթնակետի վրա էին երեկ :)) Մենակ ներվերիս ազդում ա դրանց րոպեն մեկ ասած "համաձայնվիր, որ"-ը, ինչքան կարելի ա, դուք խաղ եք մեկնաբանում թե ուզում եք որ կողքինը րեզ ՀԱ ասի :)) Իսկ խաղը իրոք Հայաստանի առաջնության դերբիներից շատ բանով չէր տարբերվում, ես ուղղակի չեմ պատկերացնում ոնց կարող ա մի պաշտպանությունը, որտեղ 4 հոգուց 3-ը Իսպանիայի հզոր հավաքականի հիմնական կազմից են, էդքան վատ խաղա: Էլ չասած որ դեմներն էլ Ալոնսոն ա խաղում: Բայց դե իհարկե ամենաբոմբ պահը էս էր.

http://ipicture.ru/upload/100416/PLT4md1s05.jpg (http://ipicture.ru/)

:hands

DavitH
16.04.2010, 10:20
երկրորդ խաղակեսն եմ նայել :) անավոր էր ետ ինչ անիմաստ խաղ էր
կամենտատրներին էլ չեմ լսել որտև անջատել էի ձենը դրանք լրիվ լավ չեն ինչքան հիմար ու անիմաստ հումորներ են անում

Հ.Գ. Ս. Բաղդասարյան ուրես արի :)

Armen.181
19.04.2010, 13:28
Ռեալ Մադրիդ 2 - 0 Վալենսիա

Tyler
19.04.2010, 14:46
Վստահ հաղթանակ: Մնում ա Մալյորկային ել կրենք ու Սևիլյաի նախագահին մի քիչ փող տանք :))

Yellow Raven
19.04.2010, 17:25
Սևիլիայի նախագահին ի՞նչու եք փող տալիս:))

Tyler
19.04.2010, 18:18
Սևիլիայի նախագահին ի՞նչու եք փող տալիս:))
Որ բաժանի խաղացողներին, որ տղեքը վիզ դնեն Բարսի դեմ :))

Yellow Raven
19.04.2010, 18:36
Որ բաժանի խաղացողներին, որ տղեքը վիզ դնեն Բարսի դեմ :))

Պերեսը չի սիրում անիմաստ բաների վրա փողեր ծախսել:P

Լեո
19.04.2010, 20:43
Վստահ հաղթանակ: Մնում ա Մալյորկային ել կրենք ու Սևիլյաի նախագահին մի քիչ փող տանք :))

Շտապ Ռոլանդուին ծախել ա պետք՝ փողի անհրաժեշտ չափը ապահովելու համար :))

Armen.181
19.04.2010, 22:19
Շտապ Ռոլանդուին ծախել ա պետք՝ փողի անհրաժեշտ չափը ապահովելու համար :))

Ռոնալդոից շատ պատրաստվում են առաջարկեն Ռունին, նեց որ փողի կրիզիս չկա

Tyler
19.04.2010, 22:45
Ռոնալդոից շատ պատրաստվում են առաջարկեն Ռունին, նեց որ փողի կրիզիս չկա
Հա լավ էդ վաբշե աբսուրդ ա, էդ փողին համ Վիլյա կառնեն համ Տոռռես, որոնք 2-ով ամեն ինչ արժեն: Իսկ Ռունին ինձ թվում ա չի խաղա Իսպանիայում.... Ու նույնիսկ եթե խաղաց` 90 մլն ինքը հաստատ չարժի:

Armen.181
19.04.2010, 22:59
Հա լավ էդ վաբշե աբսուրդ ա, էդ փողին համ Վիլյա կառնեն համ Տոռռես, որոնք 2-ով ամեն ինչ արժեն: Իսկ Ռունին ինձ թվում ա չի խաղա Իսպանիայում.... Ու նույնիսկ եթե խաղաց` 90 մլն ինքը հաստատ չարժի:

եթե գա ել Ռեալ չի կարողանա այն խաղը խաղա որը խաղում էր Մանչեստրում,ելի ինչ-որ մեկի ստվերի տակ կլինի

Tyler
20.04.2010, 09:04
եթե գա ել Ռեալ չի կարողանա այն խաղը խաղա որը խաղում էր Մանչեստրում,ելի ինչ-որ մեկի ստվերի տակ կլինի
Պրիչեմ ինչ-որ մեկի չէ է, էլի նույն Քրիստիանոյի :)) Հազիվ պրծել էր դրանից, հիմա էլի ուզում են բերեն գցեն կողքը :))

Լեո
22.04.2010, 00:47
Համեստ Վենգերը քննադատում է «Ռեալին»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բավական սուր մեկնաբանություն է արել` կապված Մադրիդի «Ռեալի» նախորդ տարվա տրանսֆերային քաղաքականության հետ:
«Միգուցե՞ մենք էլ պայմանագիր ստորագրենք Մադրիդի «Ռեալին» ոչ պիտանի մի քանի ֆուտբոլիստի հետ:
Խոստովանեմ, որ ես անչափ զարմացած էի, երբ «արքայական ակումբը» բաց թողեց Ուեսլի Սնեյդերին ու Արյեն Ռոբենին: Եկեք չմոռանանք, որ այդ ֆուտբոլիստները շարունակում են հանդես գալ Չեմպիոնների լիգայում՝ ի տարբերություն իրենց նախկին ակումբի»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը:

Կապիտալ (http://cdaily.am/home/paper/2010_04_22/news/18830/)

Gayl
22.04.2010, 00:53
Կապիտալ (http://cdaily.am/home/paper/2010_04_22/news/18830/)
Ինձ թվում է ճիշտ արեց, մանավանդ որ Սնեյդերին ծախեց, գոնե այդ հիանալի ֆուտբոլիստը չփչացավ:

Լեո
22.04.2010, 00:59
Մենակ մտածում եմ՝ Պերեսը իր կաշմառներում չի տեսնու՞մ էն պայմանագրերը, որոնցով վաճառեց ասենք Ռոբբենին, Սնեյդերին...
Պերեսը միայն մի տեսակի երազ ա տեսնում՝ Ռեալը որպես Լա լիգայի և ՉԼ գավաթակիր: Ընդ որում էդ երազը նա մրցաշրջանի մեկնարկից առաջ էլ էր տեսել ու չէր զլանում դրա մասին դես ու դեն հա պատմել ու պատմել :scen

Ambrosine
22.04.2010, 01:00
Կապիտալ (http://cdaily.am/home/paper/2010_04_22/news/18830/)
Փաստորեն, Վենգերը մերոնցական ա:

Ինձ թվում է ճիշտ արեց, մանավանդ որ Սնեյդերին ծախեց, գոնե այդ հիանալի ֆուտբոլիստը չփչացավ:
Շատ սխալ արեց ու դեռ փոշմանելու ա:
հ.գ. չէր փչանա:sad

Gayl
22.04.2010, 01:02
Հանեց, որ հանգստանա:esim Ի՞նչ էր մուննաթ գալիս, դա չհասկացա: Մի քանի րոպե էր մնացել, էլի:

Պարտավոր է:D
Դե կպավ, շեղեց մի քիչ, գոլ եղավ: Բայց հաստատ Մյուլլերը արժանի չէր էդ գնդակին: Էնպես որ Ռոբբեն :))

Մենակ մտածում եմ՝ Պերեսը իր կաշմառներում չի տեսնու՞մ էն պայմանագրերը, որոնցով վաճառեց ասենք Ռոբբենին, Սնեյդերին...
Չէ լավ եղավ, Սնեյդերի նման գազանիկին պետք է փչացնեին:

Լեո
22.04.2010, 01:02
Շատ սխալ արեց ու դեռ փոշմանելու ա:
հ.գ. չէր փչանա:sad
Փոշմանելու՞ ա, որ արդեն մի ոտքով ՉԼ եզրափակիչում ա (և Ա սերիայի հաղթողի) ու 1/8-ից դուրս չի թռել :o

Gayl
22.04.2010, 01:06
Փաստորեն, Վենգերը մերոնցական ա:
Այո Վենգերը ձերոնց խելք ա սովորացնում:D

հ.գ. չէր փչանա:sad

Կակաս ուրա՞

Ambrosine
22.04.2010, 01:06
Պերեսը միայն մի տեսակի երազ ա տեսնում՝ Ռեալը որպես Լա լիգայի և ՉԼ գավաթակիր: Ընդ որում էդ երազը նա մրցաշրջանի մեկնարկից առաջ էլ էր տեսել ու չէր զլանում դրա մասին դես ու դեն հա պատմել ու պատմել :scen
Լապորտան ա երազում տեսնում, թե գավաթների թվով հավասարվել են Ռեալին, մեկ էլ իր կաշմառներն ա պատմում՝ Ռեալի՝ թանկարժեք ֆուտբոլիստներ ձեռբերելու մասին՝ CNN-ով:):

Չէ լավ եղավ, Սնեյդերի նման գազանիկին պետք է փչացնեին:
Սնեյդերը մեծ խնդիր չուներ՝ թիմին հարմարվելու, էնպես որ փչացնելու խնդիր էլ չկար: Այ մարզչի պատճառով ինքն էր փչացնում փոխարինողների նստարանը:angry

Լեո
22.04.2010, 01:09
Լապորտան ա երազում տեսնում, թե գավաթների թվով հավասարվել են Ռեալին, մեկ էլ իր կաշմառներն ա պատմում՝ Ռեալի՝ թանկարժեք ֆուտբոլիստներ ձեռբերելու մասին՝ CNN-ով:):

Սնեյդերը մեծ խնդիր չուներ՝ թիմին հարմարվելու, էնպես որ փչացնելու խնդիր էլ չկար: Այ մարզչի պատճառով ինքն էր փչացնում փոխարինողների նստարանը:angry

Երազանքներից չխոսենք: Պերեսը նույնիսկ այնքան երևակայություն չունի, որ կարողանա երազել Ռեալից դրիմ թիմ սարքելու մասին:

Gayl
22.04.2010, 01:11
Սնեյդերը մեծ խնդիր չուներ՝ թիմին հարմարվելու, էնպես որ փչացնելու խնդիր էլ չկար: Այ մարզչի պատճառով ինքն էր փչացնում փոխարինողների նստարանը:angry

աաաաաաաաաա բացելաաաաա «Որդիս, պատռիր վարդգեսի դարպասը»::D:D, ո՞նց չէի տեսել:
Նստարանի փողը ուզե՞լ եք:D, դե եթե նստարանին կպած պետք է մնա ուրեմն դա կոչվում է փչացնել:

Ambrosine
22.04.2010, 01:11
Փոշմանելու՞ ա, որ արդեն մի ոտքով ՉԼ եզրափակիչում ա (և Ա սերիայի հաղթողի) ու 1/8-ից դուրս չի թռել :o
Ուֆ դե, լավ էլ հասկացար՝ ինչ եմ ասում:))

Այո Վենգերը ձերոնց խելք ա սովորացնում:D

Կակաս ուրա՞
Վենգերը մեր դեսպանն ա:D Կական դեռ չի ապաքինվել: Էդ երբվանի՞ց ա քոնը:crazy

Լեո
22.04.2010, 01:16
Ուֆ դե, լավ էլ հասկացար՝ ինչ եմ ասում:))
Չէ, չհասկացա, թե ինչու պիտի Սնեյդերը փոշմանի: Նա Ռեալում դեգրադացիայի էր ենթարկվում, իսկ Ինտերում գնալով ավելի ու ավելի լավ մարզավիճակ ա ձեռք բերում և ավելի արդյունավետ խաղ ա ցուցադրում: Իր ներկայիս մարզիչն էլ Ռեալի ներկա մարզչից հազար հինգ հարյուր քառասունութ գլուխ բարձր մասնագետ ա: Սնեյդերը փոշմանելու տեղ ընդհանրապես չունի: Նա երևի իր մղձավանջային երազներում ա տեսնում իրեն Ռեալի կազմում :))

Իսկ այ Ռոբենը միգուցե որոշ տուժել ա՝ Ռեալից հեռանալով: Ժխտել չի կարելի, Ռեալի խաղը մի գլուխ բարձր ա Բավարիայի խաղից:

Ambrosine
22.04.2010, 01:16
Երազանքներից չխոսենք: Պերեսը նույնիսկ այնքան երևակայություն չունի, որ կարողանա երազել Ռեալից դրիմ թիմ սարքելու մասին:
Ռեալը դրիմ թիմն էր, մինչև Բարսելոնայի ծաղկումը: Ի՞նչ ա եղել որ, մի քանի տարի էլ Բարսելոնը կվայելի էդ տիտոսը, հետո Ռեալը կզրկի իրեն դրանից:pardon

աաաաաաաաաա բացելաաաաա «Որդիս, պատռիր վարդգեսի դարպասը»::D:D, ո՞նց չէի տեսել:
Նստարանի փողը ուզե՞լ եք:D, դե եթե նստարանին կպած պետք է մնա ուրեմն դա կոչվում է փչացնել:
Բա, աչքերդ լայն բաց արա, անունդ էլ Գայլ ա:))
Եթե պահեին, հիմա արդեն հիմնական կազմի խաղացող կլիներ:

Gayl
22.04.2010, 01:17
Ուֆ դե, լավ էլ հասկացար՝ ինչ եմ ասում:))

Վենգերը մեր դեսպանն ա:D Կական դեռ չի ապաքինվել: Էդ երբվանի՞ց ա քոնը:crazy
Որ Միլանում էր խաղում Միլանի խաղերը նայում էի, հիմա դրանից էլ զրկեցիք:angry չգիտեմ խի, բայց համոզված եմ, որ ինքն էլ ա վարի գնալու:Աստղ լուրջ ես մի բան չեմ հասկացել, ավելի ճիշտ ուրիշ կողմով եմ մտածում, էտ ոնց պատահեց, որ Կական գնաց Ռեալ, ախր ինքը հաստատ գնացողը չէր, գիտես չէ՞ հիմա էլ լուրեր ա պտտվում, որ Ռեալը Ֆաբրեգասին է ուզում:

Ambrosine
22.04.2010, 01:18
Չէ, չհասկացա, թե ինչու պիտի Սնեյդերը փոշմանի: Նա Ռեալում դեգրադացիայի էր ենթարկվում, իսկ Ինտերում գնալով ավելի ու ավելի լավ մարզավիճակ ա ձեռք բերում և ավելի արդյունավետ խաղ ա ցուցադրում: Իր ներկայիս մարզիչն էլ Ռեալի ներկա մարզչից հազար հինգ հարյուր քառասունութ գլուխ բարձր մասնագետ ա: Սնեյդերը փոշմանելու տեղ ընդհանրապես չունի: Նա երևի իր մղձավանջային երազներում ա տեսնում իրեն Ռեալի կազմում :))

Իսկ այ Ռոբենը միգուցե որոշ տուժել ա՝ Ռեալից հեռանալով: Ժխտել չի կարելի, Ռեալի խաղը մի գլուխ բարձր ա Բավարիայի խաղից:
Լեո, ես նկատի ունեի՝ Ռեալն ա փոշմանելու:P:D

Gayl
22.04.2010, 01:19
Մոռացել էի, ժող. 100 տոկոսանոց ինֆո եմ ասում, Իգուայինի ագենտը եկել է Հայաստան, աչքիս մի քանի ֆուտբոլիստի վրա աչք ունի:

Լեո
22.04.2010, 01:20
Ռեալը դրիմ թիմն էր, մինչև Բարսելոնայի ծաղկումը:
Ռեալը երբեք դրիմ թիմ չի եղել ;)

Ու ընդհանրապես ինչ գործ ունենք ՉԼ թեմայում քննարկել Ռեալին: Ի՞նչ կապ ունի Ռեալը ՉԼ փյել-օֆֆ փուլի հետ :esim

Gayl
22.04.2010, 01:21
Ռեալը դրիմ թիմն էր, մինչև Բարսելոնայի ծաղկումը: Ի՞նչ ա եղել որ, մի քանի տարի էլ Բարսելոնը կվայելի էդ տիտոսը, հետո Ռեալը կզրկի իրեն դրանից:pardon

Բա, աչքերդ լայն բաց արա, անունդ էլ Գայլ ա:))
Եթե պահեին, հիմա արդեն հիմնական կազմի խաղացող կլիներ:

Էշ մի սատկի գարուն կգա յոնջա կուտես:
Կամ էլ պեռաշկի ծախող կլիներ:D

Լեո
22.04.2010, 01:23
Լեո, ես նկատի ունեի՝ Ռեալն ա փոշմանելու:P:D
Եթե դեռ չի փոշմանել, ուրեմն էշ ա ;)

Մոռացել էի, ժող. 100 տոկոսանոց ինֆո եմ ասում, Իգուայինի ագենտը եկել է Հայաստան, աչքիս մի քանի ֆուտբոլիստի վրա աչք ունի:

Գոնսալո Իգուաինի գործակալը` Երևանում

http://cdaily.am/images/news_0/18188251271775565.jpg

Արգենտինայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի գործակալ Նորբերտո Ռեկասենսը մեր մայրաքաղաքում էր: Բարձրաստիճան հյուրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ միասին ներկա գտնվեց Հայաստանի առաջնության «Փյունիկ»-«Ուլիս» հանդիպմանը, իսկ խաղից հետո պատասխանել է armsport.am-ի թղթակցի հարցերին։

- Պարոն Ռեկասենս, ինչպե՞ս ստացվեց, որ ժամանեցիք Հայաստան:

- Ես Արգենտինայում բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, և նրանց հետ շատ հաճախ եմ հանդիպում: Հայաստան եմ եկել Արգենտինայում հայտնի անձնավորություն Նորայր Նակիսի որդու` Լուչիանոյի հետ միասին: Մենք ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հյուրերն էինք և ծանոթացանք հայկական ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցի զարգացման ծրագրերին, ներկա գտնվեցինք տարբեր մանկապատանեկան դպրոցներում անցկացվող մարզումներին: Պետք է ասեմ, որ տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա: Ձեր ֆուտբոլը կարող է ապագա ունենալ:

- Այսօր Դուք ծանոթացաք նաև հայկական բարձրագույն խմբի խաղամակարդակին: Ձեր տպավորությունները այս խաղից, և արդյո՞ք ինչ-որ խաղացողների տվյալներ գրանցեցիք Ձեր նոթատետրում:

- Խաղն ինձ վրա լավ տպավորություն թողեց: Շատ ուշադիր հետևում էի հանդիպման ընթացքին, և այն լարվածության մեջ պահեց բոլորիս: Լավ կլիներ, որ տրիբունաները մարդաշատ լինեին, այդ դեպքում խաղը է՛լ ավելի մեծ դրամատիզմ կունենար: Ինչ վերաբերում է առանձին ֆուտբոլիստներին, ապա, իհարկե, տեսա մի քանի խաղացողների, որոնք կարող են հեռանկար ունենալ հայտնվելու այլերկրների ակումբներում: Չգիտեմ՝ արժե՞ անուններ տալ: Ավելի լավ է որոշակի աշխատանք տանենք, և եթե ստացվի, ապա ավելի ուշ դուք կտեղեկանաք, թե ում մասին էր խոսքը: Բայց ասեմ, որ մասնավորապես չեմպիոնի կազմում շատ հետաքրքիր ֆուտբոլիստներ կային:

- Իսկ ովքե՞ր են Ձեր հաճախորդները միջազգային շուկայում:

- Օ, անուններ շատ կան, չգիտեմ` ում թվարկեմ: Արդեն գիտեք Իգուաինի մասին, որը խաղում է «Ռեալում»: Ես նաև մարզիչ Ալֆիո Բասիլեի գործակալն եմ: Հիշեցնեմ, որ նա ժամանակին մարզել է Արգենտինայի հավաքականը: Կարծում եմ, որ առաջիկայում իմ ֆուտբոլիստներից հաջողության կհասնի Կանես Լունան, որն առայժմ խաղում է արգենտինական «Տիգրեում»:

Կապիտալ (http://cdaily.am/home/paper/2010_04_22/news/18825/)

Ambrosine
22.04.2010, 01:24
Որ Միլանում էր խաղում Միլանի խաղերը նայում էի, հիմա դրանից էլ զրկեցիք:angry չգիտեմ խի, բայց համոզված եմ, որ ինքն էլ ա վարի գնալու:Աստղ լուրջ ես մի բան չեմ հասկացել, ավելի ճիշտ ուրիշ կողմով եմ մտածում, էտ ոնց պատահեց, որ Կական գնաց Ռեալ, ախր ինքը հաստատ գնացողը չէր, գիտես չէ՞ հիմա էլ լուրեր ա պտտվում, որ Ռեալը Ֆաբրեգասին է ուզում:
Ամեն ինչում Ռեալն ա մեղավոր:clean:
Հա, Կակայի համաձայնելը մի քիչ զարմանալի էր: Դե չեմ ասում՝ շատ զարմանալի էր, որովհետև բոլորն էլ երազում են Ռեալի մարզահագուստը կրել:P, բայց իր դեպքում մտածում էի, որ գոնե Շևչենկոյի օրինակը աչքի առջև կունենա: Եթե մի թիմում գերազանց ես խաղում, 100% վստահ չես կարող լինել, որ մի ուրիշ թիմում էլ նույն կերպ հանդես կգաս: Լեոնարդոն դեռ Կակայի գալուց մի տարի առաջ էլ հայտարարում էր, թե Կական չի վաճառվում, ինքը մնալու է Միլանում:

Ֆաբրեգասին գնելու մասին լուրերը շուտվանից են պտտվում:)) Այ եթե Վենգերի նման մարզիչը չլիներ, Ֆաբրեգասը վաղուց Ռեալում կլիներ:

Gayl
22.04.2010, 01:26
Եթե դեռ չի փոշմանել, ուրեմն էշ ա ;)

Կարծում եմ չի փոշմանել:D:D, երևի Ռեալը այս տարի էլ մարզչին կփոխի ու թե կարողացավ Ռաֆա Բենիտեսին առնի ուրեմն Ռեալը նորից կկարողան ա հզոր ակումբ դառնալ:

Լեո
22.04.2010, 01:27
Այ եթե Վենգերի նման մարզիչը չլիներ, Ֆաբրեգասը վաղուց Ռեալում կլիներ:
Եվ ինչքան երջանիկ ա Ֆաբրեգասը, որ Վենգերի նման հեռատես մարզիչ ունի :)

Սերխիո
22.04.2010, 01:28
Ես գիտեմ ում համար ա եկել, բայց գաղտնիք ա:P

Gayl
22.04.2010, 01:33
Ամեն ինչում Ռեալն ա մեղավոր:clean:
Հա, Կակայի համաձայնելը մի քիչ զարմանալի էր: Դե չեմ ասում՝ շատ զարմանալի էր, որովհետև բոլորն էլ երազում են Ռեալի մարզահագուստը կրել:P, բայց իր դեպքում մտածում էի, որ գոնե Շևչենկոյի օրինակը աչքի առջև կունենա: Եթե մի թիմում գերազանց ես խաղում, 100% վստահ չես կարող լինել, որ մի ուրիշ թիմում էլ նույն կերպ հանդես կգաս: Լեոնարդոն դեռ Կակայի գալուց մի տարի առաջ էլ հայտարարում էր, թե Կական չի վաճառվում, ինքը մնալու է Միլանում:

Ֆաբրեգասին գնելու մասին լուրերը շուտվանից են պտտվում:)) Այ եթե Վենգերի նման մարզիչը չլիներ, Ֆաբրեգասը վաղուց Ռեալում կլիներ:
Կական Ռեալ չէր երազում, փողն է կուրացնում խաղացողներին:
Հա բայց Ռեալցիները շուխուռ են քցել, իբր Ֆաբրեգասի հոր հետ խոսացել են, ինձ թվում է Բարսայի ինադու են անում:D

Ambrosine
22.04.2010, 01:34
Ռեալը երբեք դրիմ թիմ չի եղել ;)
Նայած թե դրիմ ասելով որ ժամանակաշրջանում ինչ են հասկացել:)

Կական Ռեալ չէր երազում, փողն է կուրացնում խաղացողներին:
Հա բայց Ռեալցիները շուխուռ են քցել, իբր Ֆաբրեգասի հոր հետ խոսացել են, ինձ թվում է Բարսայի ինադու են անում:D
Ինադուն ո՞րն ա: Լավ խաղացող ա, ուզում են առնեն: Ոչ Ռեալը, ոչ էլ ռեալիստները բարդույթ չունեն Բարսելոնայի սան իրենց թիմում տեսնելու իրողության հետ:

Gayl
22.04.2010, 01:39
Նայած թե դրիմ ասելով որ ժամանակաշրջանում ինչ են հասկացել:)

Ինադու ո՞րն ա: Լավ խաղացող ա, ուզում են առնեն: Ոչ Ռեալը, ոչ էլ ռեալիստները բարդույթ չունեն Բարսելոնայի սան իրենց թիմում տեսնելու իրողության հետ:

Բայց Աստղ ախր էտ պահը հանաքով ասացի:(:D:D

Ambrosine
22.04.2010, 01:46
Բայց Աստղ ախր էտ պահը հանաքով ասացի:(:D:D
:D
Ես էլ մեկ անգամ ևս շեշտեցի Ռեալի ու Բարսելոնայի տարբերությունը:))

Gayl
22.04.2010, 02:10
:D
Ես էլ մեկ անգամ ևս շեշտեցի Ռեալի ու Բարսելոնայի տարբերությունը:))

Բայց դու տառերը լուրջ դեմքով էիր հավաքում:D չասես որտեղից գիտես, տեսել եմ:P:D
Մեկա ոչ մի տեղ էլ չի գնա, ավելի լավ ա Ռեալը մի հատ նորմալ մարզիչ առնի:

Yellow Raven
22.04.2010, 15:53
Ես գիտեմ ում համար ա եկել, բայց գաղտնիք ա:P

Գաղտնիքն ուրիշների առաջ բացելու համարա:P

Ambrosine
25.04.2010, 00:03
Ռաուլ http://forum.realmadrid.am/images/smiles/011.gif :roll

Լեո
25.04.2010, 00:10
Շնորհավոր ;)
Ուրախ եմ, որ Կական գոլ խփեց :)

Gayl
25.04.2010, 00:10
Ռաուլ http://forum.realmadrid.am/images/smiles/011.gif :roll

Գոլա խփե՞լ:D

Ambrosine
25.04.2010, 00:12
Գոլա խփե՞լ:D

Այո:)

Լեո
25.04.2010, 00:16
Ռաուլ http://forum.realmadrid.am/images/smiles/011.gif :roll

Աստղ ջան, քեզ առանձնահատուկ եմ շնորվահորում՝ Ռաուլի՝ գոլ խփելու և տվյալ սմայլիկը վերջին անգամ օգտագործելու կապակցությամբ :))

Gayl
25.04.2010, 00:17
Այո:)
Արդեն տեսա, շնորհավոր, երկակի տոն է քո համար, բա կական սաստավ ա խաղացե՞լ, թե գագոի տեղն ա մտել, սայթում ինչ որ սխալ բան ա ցույց տալիս:

Ungrateful
25.04.2010, 00:24
Ռաուլը, Ռաուլավարի գոլ արեց:)), լրիվ իր ոճի մեջ՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում:love:
Գուտիի երջանկությանը չափ չկար, Ռաուլի գոլի համար: Էդ պահը մի այլ կարգի դուրս եկավ: Չգիտեմ ինչի, բայց հպարտ զգացի ինձ :}:
Կակայի մտնելն ու եղանակ ստեղծելն էլ մեկ եղան:
Չեի էլ կասկածում, որ իրար անթերի հասկանալով` 2 սիմպոները/:))/ մորթելու են` Ռոնալդուի իդեալական փոխանցումն ու Կակայի գրագետ գոլը:good:

Ambrosine
25.04.2010, 00:27
Աստղ ջան, քեզ առանձնահատուկ եմ շնորվահորում՝ Ռաուլի՝ գոլ խփելու և տվյալ սմայլիկը վերջին անգամ օգտագործելու կապակցությամբ :))
Բայց ինչն ես:))
Էդ սմայլիկը դեռ շատ եմ օգտագործելու:P Ապրես:)

Արդեն տեսա, շնորհավոր, երկակի տոն է քո համար, բա կական սաստավ ա խաղացե՞լ, թե գագոի տեղն ա մտել, սայթում ինչ որ սխալ բան ա ցույց տալիս:
Փոխարինման ա մտել:

Gayl
25.04.2010, 00:28
Ռաուլը, Ռաուլավարի գոլ արեց:)), լրիվ իր ոճի մեջ՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում:love:
Գուտիի երջանկությանը չափ չկար, Ռաուլի գոլի համար: Էդ պահը մի այլ կարգի դուրս եկավ: Չգիտեմ ինչի, բայց հպարտ զգացի ինձ :}:
Կակայի մտնելն ու եղանակ ստեղծելն էլ մեկ եղան:
Չեի էլ կասկածում, որ իրար անթերի հասկանալով` 2 սիմպոները/:))/ մորթելու են` Ռոնալդուի իդեալական փոխանցումն ու Կակայի գրագետ գոլը:good:

Կական ում տեղն ա մտել:

Gayl
25.04.2010, 00:29
Բայց ինչն ես:))
Էդ սմայլիկը դեռ շատ եմ օգտագործելու:P Ապրես:)

Փոխարինման ա մտել:

Գագոին ա փոխարինե՞լ:

Ambrosine
25.04.2010, 00:44
Գագոին ա փոխարինե՞լ:
Հա, կարծեմ 73-րդ րոպեին:

Gayl
25.04.2010, 00:47
Հա, կարծեմ 73-րդ րոպեին:

http://www.eurosport.ru/football/la-liga/2009-2010/live_mtc289339.shtml
Տես սաղ խառնել են իրար, Ռաուլի վրա պահում եմ գրում ա Բենզեմայի տեղն ա մտել, Վան Դեռ Վառտի վրա պահում եմ գրում ա իրա տեղը Ռաուլն ա մտել:

Gayl
25.04.2010, 00:49

Ավելի ճիշտ Ռաուլի պահը ընդհանրապես խառնա, բան չհասկացա:

GevSky
25.04.2010, 00:49
Բայց ասեմ որ հալալ էր Սարագոսային, արժանի կամք ու խաղ ցույց տվեցին, ստեղ կապ չունի որ Ռեալի հետ էին խաղում, բայց արժանի չէին պարտության:)

Ambrosine
25.04.2010, 00:51
http://www.eurosport.ru/football/la-liga/2009-2010/live_mtc289339.shtml
Տես սաղ խառնել են իրար, Ռաուլի վրա պահում եմ գրում ա Բենզեմայի տեղն ա մտել, Վան Դեռ Վառտի վրա պահում եմ գրում ա իրա տեղը Ռաուլն ա մտել:

Հա, տեսա:{
Բայց դու վերևի փոխարինման նշանների վրա պահի, ճիշտ են ցույց տալիս: Փաստորեն, 75-րդ րոպեն էր:

Gayl
25.04.2010, 01:01
Հա, տեսա:{
Բայց դու վերևի փոխարինման նշանների վրա պահի, ճիշտ են ցույց տալիս: Փաստորեն, 75-րդ րոպեն էր:
Հա արդեն տեսա, ինձ սաստավը հետաքրքրեց դրա համար էլ այդպես նայեցի:

Tyler
25.04.2010, 10:20
Ինչքան էլ տխուր ա, Ռաուլը մենակ էդ դիրքերից էլ հիմա կարա գոլ խփի :)) Բայց թե խի Պելեգրինին հարամ արեց ու հենց գոլից հետո հանեց - չհասկացա:

Բայց Կական մալադեց, իրոք լավ խաղաց, իրա ներկայությունը տալիս ա էլի մի բան, Ռոնալդուի հետ որ իրար հասկացան վսյո, էլ ոչ մեկ չի դիմանա:

Սպասենք մյուս տուրում Վիլյառեալի ջախջախիչ հաղթանակին :))

Starkiller
25.04.2010, 15:55
Ռաուլը վնասվացք ստացավ, դրա համար էլ փոխարինվեց :(

Barcamaniac
25.04.2010, 16:17
Հալալ էր տղեքին. կարողացան կոտրել տասը հոգով մնացած հզորագույն թիմի դիմադրությունը: Իմ հիշելով Մեսսին սրանց հեթ-թրիք արեց: Բայց դե Կակայի գոլը լավն էր, մալադեց տղուն, լավ մտավ խաղի մեջ:

tikopx
02.05.2010, 17:12
Աշխարհնել շուրջ գա Ռեալի պես թիմ չի հայտնվի ուզումա կրվեն ու հաղթեն ես իրանց հետ եմ:)

Լեո
02.05.2010, 17:42
Աշխարհնել շուրջ գա Ռեալի պես թիմ չի հայտնվի ուզումա կրվեն ու հաղթեն ես իրանց հետ եմ:)

Մենք շատ ուրախ ենք, որ Ռեալի նման երկրորդը երբեք չի հայտնվի :))

GevSky
02.05.2010, 17:55
Սպասենք մյուս տուրում Վիլյառեալի ջախջախիչ հաղթանակին :))
Եղավ ջախջախիչ հաղթանակը Վիլյառեալի;)

Նաիրուհի
02.05.2010, 22:58
Ո՜ւխ... Ապրի իմ ՌԵԱԼԸ... Հատկապես՝ Ռոնալդոն...

GevSky
03.05.2010, 03:14
Հալալա Ռեալին, նայում և հիանում էի նրանց խաղով, ինչպիսի տոկունություն ու մարտական ոգի դրսևորեցին և սեփական դաշտում հերոսաբար կամային հաղթանակ տարան գերհզոր Օսասունայի դեմ: