PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռեալ Մադրիդ / FC Real Madrid



Էջեր : 1 [2] 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25

REAL_ist
13.05.2007, 00:03
ՌԵԱԼ-Էսպանյոլ 4-3
Ինչ խաղ էր:hands հալալա,3-1 կրվում էինք,բայց ապացուցեցին տղեքը որ վերջը ԹԻՄ ենք դառել,հալալա,շնորհավորում եմ Ռեալի բոլոր երկրպագուներին այս չափազանց կարևոր հաղթանակի առթիվ:clap :yahoo :drinks

Սերխիո
13.05.2007, 00:41
էյֆորիա
խոսքերն ավելորդ են :hands

Amaru
13.05.2007, 02:17
Հա, ես էլ եմ բոլորիդ շնորհավորում:
Մադրիդ, դու խաղը նայեցի՞ր բա :)

REAL_ist
13.05.2007, 02:46
Մադրիդ, դու խաղը նայեցի՞ր բա
բավոնց տանը ՆՏՎ ունեմ:) ինչչչչչչչչչչչչչ խաղեր,միատել շնորհավոր:hands

Սերխիո
26.05.2007, 20:50
ՀԱԼԱ ՌԵԱԼ

Ambrosine
26.05.2007, 23:57
Ուռռռռռաաաաաա
Ռեալ-Դեպորտիվո
3 - 1
Ռեալիստներ ջան շնորհավոր:hands
Ընտիր խաղ էր:D:D:D Կարևորը Ռաուլը գոլ խփեց:hands
Երնեկ մյուս խաղերն էլ այսպես վերջանան :angel
Տղեք քիչ մնաց, դիմացեք

REAL_ist
27.05.2007, 00:32
ԻՆչչչչչչչչչչչչ խաղ էր:yahoo,հալալա տղեքին:clap
բեսամփ հանգիստ կրինք,չնայած մի պահ Դեպոռը հաբռգեց հավասարեցրեց,բայց Ռաուլը սաղ իրա տեղը դրեց
միանում եմ շնորհավորանքներին:drinks,մնաց Սառագոսային էլ կրենք ու ՉԵՄՊԻՈՆ ենք:hands:yahoo

Armenie En Force
27.05.2007, 12:04
:handsՌեալ Մադրիդը Իսպանիայի չեմպիոն կլինի:):)

Սերխիո
29.05.2007, 19:46
եկող տարի հետ ենք բերելու;)

Սերխիո
29.05.2007, 19:51
էլի

Armenie En Force
29.05.2007, 20:35
էս էլ իմ կողմից

Ambrosine
30.05.2007, 12:45
Դե սրանք էլ իմ կողմից: Լավն են չէ?:yahoo Ավելի լավերը ունեմ, բայց ծավալները մեծ են, չտեղավորեց:(

Սերխիո
30.05.2007, 13:26
ոնց հասկացա, Աստղ ջան,Ռաուլին սիրում ես, սրանք էլ իմ կողմից:ok

Սերխիո
30.05.2007, 13:33
համեցեք ...

Սերխիո
30.05.2007, 13:38
այսքանը,եթե ցանկալի է, հետո էլի կտեղադրեմ....

կամ ում նկարն եք ավելի շատ ուզում ,պատվիրեք:ok

John
30.05.2007, 13:40
Գուտի և Ռաուլ
Կասիլյասի նկարներից շատ ունեմ եթե պետքա :)

Սերխիո
30.05.2007, 13:43
Գուտի և Ռաուլ
Կասիլյասի նկարներից շատ ունեմ եթե պետքա :)

լավ էր,չունեի,ես էլ քեզ Չելսիի նկարներ կտեղադրեմ:hands

John
30.05.2007, 14:06
Էլի Ռաուլի նկարներից գտա :) փաստորեն կոմպիս մեջ լիքը Ռաուլի նկարներից կա :)

ես էլ քեզ Չելսիի նկարներ կտեղադրեմ
շատ շնորհակալ եմ :)

John
30.05.2007, 14:17
Ռաուլի ու Կասիլյասի նկարներից: Վերջինը դզումա :hands

Ambrosine
30.05.2007, 18:41
Շատ շնորհակալ եմ Tinto Brass ջան: Ես իրոք Ռաուլին շատ եմ սիրում:hands
Էլի նկարներս տեղ չարին:(

John
30.05.2007, 18:49
Շատ շնորհակալ եմ Tinto Brass ջան: Ես իրոք Ռաուլին շատ եմ սիրում:hands
Էլի նկարներս տեղ չարին:(
Մենակ Tinto Brass-ի՞ն շնորհակալություն :(
Իսկ նկարները եթե մեյլիս վրա ուղարկես՝ ես կտեղադրեմ [email protected]

Ambrosine
30.05.2007, 19:17
Հազար ներողություն::) Քեզ էլ շատ շնորհակալ եմ: Բայց դու Ռեալից այսքան նկար ինչ ես անում, դու Չելսիի երկրպագու չես? Ես ,օրինակ, Չելսիից երևի նկար էլ չունեմ

John
30.05.2007, 19:28
Հազար ներողություն::) Քեզ էլ շատ շնորհակալ եմ: Բայց դու Ռեալից այսքան նկար ինչ ես անում, դու Չելսիի երկրպագու չես? Ես ,օրինակ, Չելսիից երևի նկար էլ չունեմ
Խնդրեմ :) Էս նկարները իմ մոտ պատահաբար են հայտնվել… ինձ սխալ դիսկ էին տվել ու Էմինեմի երգերի փոխարեն դիսկի մեջ հայտնաբերեցի Ռեալի նկարներ :) Իսկ ես իսկապես Չելսիի երկրպագու եմ :)

Cesare
04.06.2007, 18:56
Ես ել իմ կողմից :):hands:P:P:hands:)

Cesare
04.06.2007, 18:58
Մի հատ ել թեմայից դորս ուղակի կայֆ նկար ա : :P

Armenie En Force
05.06.2007, 14:03
:hands

Սերխիո
05.06.2007, 14:51
Էս երկրորդ իսկական իմ համար էր,Շատ եմ սիրում Մարսելին:hands

Սերխիո
05.06.2007, 15:02
էս տղեն պետք է մեր մոտ խաղա:hands

Cesare
07.06.2007, 13:11
էս տղեն պետք է մեր մոտ խաղա:hands

Ես ում ախպերն ա ??

REAL_ist
07.06.2007, 14:51
Դանիել Ալվեշնա Սևիլյայի

John
07.06.2007, 15:05
Դանիել Ալվեշնա Սևիլյայի
Տեղափոխվելա Ռեա՞լ, թե՞ խոսակվություններ կան, որ կտեղափոխվի:

REAL_ist
07.06.2007, 15:07
չե խոսում են վռոդի 2-րդ գլխավոր նպատակնա,Կակայից կամ Ռոնալդույից հետո

Cesare
07.06.2007, 17:14
չե խոսում են վռոդի 2-րդ գլխավոր նպատակնա,Կակայից կամ Ռոնալդույից հետո

Սրանով Չելսին ել ա հետաքրքրված:
Միայն խոսակցություններ :

Ungrateful
07.06.2007, 17:19
չե խոսում են վռոդի 2-րդ գլխավոր նպատակնա,Կակայից կամ Ռոնալդույից հետո

Որ թիմն էլ Կակաին ու Ռոնալդուին առնի, ետ թմի դեմ խաղ չի լինի... :B

Cesare
07.06.2007, 17:24
Որ թիմն էլ Կակաին ու Ռոնալդուին առնի, ետ թմի դեմ խաղ չի լինի... :B

Չեմ համաձայնվում : :P
Հիշեցնեմ Ֆրանսիյա 1 : 0 Բրազիլիա :P
Զիդան _ Անրին շատ ավելի լավ խաղաց :
Ոնց որ ասում են перестаралис :
Ետ 2-ը իրար հետ լավ չի :

Սերխիո
09.06.2007, 20:15
Այս տղաները պիտի կերտեն այսօրվա հաղթանակը :hands

Ambrosine
10.06.2007, 00:57
ՈՒռաաաաաաաաաաաաաաաաաա:hands
Մի 5 րոպե առաջ էս վիճակն էր :cry:cry:cry:angel բայց հիմա :D:P
Մտքում ասում էի, որ միակ փրկությունը էն ա լինելու, որ Էսպանյոլը հավասարացնի հաշիվը, այդպես էլ եղավ

REAL_ist
10.06.2007, 01:35
ՇՆՈՐՀԱՎՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՐ
հաղթանակից էլ թանկ դուրս եկավ ես ոճ ոքիննննն:hands

Աբելյան
10.06.2007, 09:28
շնորհավոր
առաջնության սկզբից էլ ասում էի, որ Ռեալն ա դառնալու
վերջի տուրում Մալյորկան ա, դե հաղթանակը ապահովված ա
մենակ Աստված տա Նիստելրոյը մինչև 90-րդ րոպեն խմած ըլնի, դաշտ դուրս չգա (չեմ ուզում Տոտտիին հասնի), հետո 90-րդ րոպեից հետո ինչ ուզում ա թող անի

Սամվել
10.06.2007, 10:41
:(:cryօֆֆ լավ ինչ արած ՇՆՈՐՀԱՎՈՈՒՄ եմ Ռեալի երկրպագուներին…ՄԵնք Գիտենք Տղամարդավարի պարտվել…Չնայած ով գիտի մեկ էլ տեսար Մալյորկան մի բան արեց…… :(:cry
Մի բան էլ ասեմ ետ Էսպանյոլը ինչ դավաճան դուս եկավ հետո ինչ որ դերբիա բայց դե կատալոնացին կատալոնացուն սենց բան չպիտի աներ……:angry

Ungrateful
10.06.2007, 10:53
Շնօրհավուրում եմ բոլոր Ռեալի երկրպագուներին,:okՇատ լավ խաղեր, որ հաշիվը դարցավ 2-1 ես մտածեցի որ "ֆսյո" բայց հալալա տղեքին հավասարեցրին.... ;)
Դե ինչ... չեմպիոնը Ռեալնա 99.9%:hands:hands

Ambrosine
10.06.2007, 11:21
:(:cryօֆֆ լավ ինչ արած ՇՆՈՐՀԱՎՈՈՒՄ եմ Ռեալի երկրպագուներին…ՄԵնք Գիտենք Տղամարդավարի պարտվել…Չնայած ով գիտի մեկ էլ տեսար Մալյորկան մի բան արեց…… :(:cry
Մի բան էլ ասեմ ետ Էսպանյոլը ինչ դավաճան դուս եկավ հետո ինչ որ դերբիա բայց դե կատալոնացին կատալոնացուն սենց բան չպիտի աներ……:angry

Լավ ա, որ գոնե դու թշնամաբար չես տրամադրված: Շնորհակալություն շնորհավորանքի համար: Էսպանյոլի հարցում կասեմ էն, որ եթե Ատլետիկո Մադրիդը խաղար Ռեալի հետ, ու նույն պայմանները լինեին, ամեն ինչ կաներ, որ Ռեալին կրեր, որ չեմպիոն չդառնար:

John
10.06.2007, 12:09
Ի սրտե շնորհավորում եմ :)

Սերխիո
10.06.2007, 18:41
մի քիչ էլ համբերենք ...
Ռեալը հավանբար պայմանագիր ունի սրտաբանական հիվանդանոցներ ու վալերիանկա արտադրող ֆիրմայի հետ :angry

Ambrosine
10.06.2007, 18:48
մի քիչ էլ համբերենք ...
Ռեալը հավանբար պայմանագիր ունի սրտաբանական հիվանդանոցներ ու վալերիանկա արտադրող ֆիրմայի հետ :angry

Ու հաստատ լավ էլ փող ա աշխատում:8

Ուրվական
10.06.2007, 18:49
մի քիչ էլ համբերենք ...
Ռեալը հավանբար պայմանագիր ունի սրտաբանական հիվանդանոցներ ու վալերիանկա արտադրող ֆիրմայի հետ :angry

Հա, հաստատ: Բայց, չուզենալով ժամանակից շուտ նշել հաջողությունը, չեմ կարծում, որ վերջին տուրից հետո մի քանի տարիների անարդար դադարից հետո վերջապես չենք կատարի այսպիսի բարի և պարզ գրառում՝ ՌԵԱԼ՝ ՉԵՄՊԻՈՆ:

Սերխիո
10.06.2007, 19:48
Շնորհակալություն Ռաուլ ջան ... արա դե Ռաուլները ուրիշ են էլի :hands

Ambrosine
10.06.2007, 23:19
Շնորհակալություն Ռաուլ ջան ... արա դե Ռաուլները ուրիշ են էլի :hands

Բայց մեր ՌԱՈՒԼԸ լրիվ ուրիշ ա:P

kiki
10.06.2007, 23:20
Շնորհավորում եմ բոլորիս...սպասում ենք վերջին ակկորդին...:)


Որ թիմն էլ Կակաին ու Ռոնալդուին առնի, ետ թմի դեմ խաղ չի լինի...
կասկածում եմ...մեկ ֆուտբոլիստը ոչինչ չի կարող անել, եթե թիմային աջակցություն չի ստանում...և ի վերջո ամեն ինչ անում է թիմը...;)

Սամվել
10.06.2007, 23:21
Բայց մեր ՌԱՈՒԼը լրիվ ուրիշ ա:P

Տղեք նկատիք երեկ Ռաուլի վիճակը ոնցոր ծեծել էին ;) աչքիս կնիկնա ծեծել :D

Ambrosine
10.06.2007, 23:23
նկատիք երեկ Ռաուլի վիճակը ոնցոր ծեծել էին ;) աչքիս կնիկնա ծեծել :D

Շատ սխալ ես հասկացել: Իրան ոչ ոք չի կարա ծեծի, էն էլ կնիկը:angry

Սամվել
10.06.2007, 23:26
Շատ սխալ ես հասկացել: Իրան ոչ ոք չի կարա ծեծի, էն էլ կնիկը:angry

Ինչ գիտես Կնոջը ճանաչում ես? ;)

Համ էլ ինչ եք լուրջ ընդունում կատակում եմ :B

Ungrateful
10.06.2007, 23:34
Կամել միամիտ "պոլի փեդով" տվելա գլխին... :lol

Սամվել
10.06.2007, 23:36
Կամել միամիտ "պոլի փեդով" տվելա գլխին... :lol

Կամ էլ Թավայով :bl :D

Ungrateful
10.06.2007, 23:38
Փաստը էնա, որ մի բան եղելա :lol

Ambrosine
11.06.2007, 01:42
Ինչ գիտես Կնոջը ճանաչում ես? ;)

Համ էլ ինչ եք լուրջ ընդունում կատակում եմ :B

Անձամբ չեմ ճանաչում, բայց հաստատ կառատեիստ չի:P
Ես էլ եմ կատակ անում::D
Ժողովուրդ, ՌԱՈՒԼԻՆ ոչ մի բան էլ չի եղել: Թեման փոխեք:ok

Cesare
11.06.2007, 09:38
Բայց շատ անկապ առաջնություն ա Իսպանիային;
Ամենակարեվոր տուրում 2 արաջատարների անկպ նիչաներ :

John
11.06.2007, 09:47
Բայց շատ անկապ առաջնություն ա Իսպանիային;
Ամենակարեվոր տուրում 2 արաջատարների անկպ նիչաներ :
Ես կասեի 3 առաջատարները… փող են աշխատում բուքմեյքերների միջոցով… լավ են անում…

Սերխիո
11.06.2007, 13:06
Էս էլ ՄԵՆՔ ;)

Ungrateful
11.06.2007, 13:11
Սեվը ու սպիտակը կարգին մարզաշապիկներեն…

Amaru
11.06.2007, 14:18
Պետրոս, ի՞նչ, հաստա՞տ էտ ա, հա՞... Ախր... Ախր էտ ԲեթԸնդՎին-ը որտեղից հայտնվեց ի... Մեր մարզաշապիկի վրա բուքմեյքեր :{

Սերխիո
11.06.2007, 14:55
Պետրոս, ի՞նչ, հաստա՞տ էտ ա, հա՞... Ախր... Ախր էտ ԲեթԸնդՎին-ը որտեղից հայտնվեց ի... Մեր մարզաշապիկի վրա բուքմեյքեր :{

ԱՅՈ, բուքմեյքեր մեր ղումարբազ թիմի հովանավորն է:P

Armen2008
11.06.2007, 15:44
REAL CHEMPION AGAIN !

Սերխիո
11.06.2007, 20:53
ՄԵր մարզահագուստը պատրաստ է :P

Ungrateful
11.06.2007, 21:06
Շնորհաոր :)

Ambrosine
11.06.2007, 21:46
ՄԵր մարզահագուստը պատրաստ է :P

Դե էլ ով պետք ա ներկայացներ . . . Դե իհարկե մեծն ՌԱՈՒԼԸ:P

Ungrateful
11.06.2007, 21:56
Դե էլ ով պետք ա ներկայացներ . . . Դե իհարկե մեծն ՌԱՈՒԼԸ:P

Թմի ավագնել պետքա ներկայացներ էլի.... :hands

kiki
11.06.2007, 21:58
Խոսքը մեր մեջ, հիմարություն ա, որտեղ մտքներով անցելա գիծ են տարել...ապուշություն...սկսում եմ կարոտել Տեկայի ու Սիմիենսի ժամանակները...

հ.գ. վերջին անգամ եմ զգուշացնում, օֆֆտոպին վերջ տվեք...

Ungrateful
11.06.2007, 22:35
Խոսքը մեր մեջ, հիմարություն ա, որտեղ մտքներով անցելա գիծ են տարել...ապուշություն...սկսում եմ կարոտել Տեկայի ու Սիմիենսի ժամանակները...

հ.գ. վերջին անգամ եմ զգուշացնում, օֆֆտոպին վերջ տվեք...

Բայց վատը չի ես նորը, իմ դուրը էկավ... :oy

John
11.06.2007, 22:49
Կարծում եմ՝ հագուստից շատ ավելի կարևոր հանգամանքներ կան և պետք չէ այդքան կարևորություն տալ այն հագուստին, որով խաղում է քո սիրելի թիմը… կարևորը՝ որ խաղալու է ավանդական գույնի մարզահագուստով, իսկ մնացածը անցողիկ ու ոչ այնքան կարևոր բաներ են :)

Ungrateful
12.06.2007, 00:02
Ինչպես տեղեկացրել է Իսպանական "Mar"՝ն,Մալյորկաի ֆուտբոլիստները կստանան մոտաոր 600 000 եվրո, եթե չպարտվեն որոշիչ խաղում հաջորդ կիրակի ընդեմ Մադրիդի Ռեալի:
Այդպիսի հոգեբանական օժանդակությունը 3-րդ թիմին լայն տարածում ունի Իսպանիայում: Չնայած այդպիսի քայլերը արգելված են, տեղական ֆուտբոլային ֆեդերացիան աչց է փակում այդպիսի արարքների վրա:
Մի ուրիշ Իսպանական ամսագիր "El Mundo" տեղեկացնում է որ Մալյորկան հաջող խաղի դեպքում Ռեալի հետ՝կստանա 20 միլիոն եվրո: Պաշտոնական հայտարարություն այդ տեղեկության վերաբերյալ դեռ չկա:

աղբյուրը: http://championt.ru

Ungrateful
12.06.2007, 00:38
Էսա ձեր Բարսան՞ հետո էլ ասում էք "մենք կարողանումենք տղամարդավարի պարտվել".... Էսա տղամարդավարին՞
Էսի "...."կռիսությունա" կոչվում...

REAL_ist
12.06.2007, 01:08
ամենատխուրը ենա որ Բարսայի խաղացողներից մեկը` Մեսսին ինքը ողջունելա նման հնարավորությունը ու ասելա որ ամեն ինչ պտի անեն չեմպիոնության համար,էէէէէէէ,ուրա եթում ես աշխարհը,միհատել լավա չեն ուզում մրցավարին միքիչ փող առաջարկեն,ինչ վատա որ.................

իսկ ֆոռմի վրով ես մի բան չջոգի,նույ ֆոռմենա փաստորեն,մենակ բենքի տաղը ես անասուն բուքմեյեկեռնա?
բա ես մեկը ուր կորավ?
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=8894&d=1181552789

չնայած լավա որ նույննա դիզայնը մնացել,թե չե են թազի մեջտեի գիծը բեսամփ չի դզում

Ungrateful
12.06.2007, 01:35
Լավ էէ Բառսան էտ իրա կռիսավարի արարքներով աչկիսց ընկավ...

Սամվել
12.06.2007, 14:49
Լավ էէ Բառսան էտ իրա կռիսավարի արարքներով աչկիսց ընկավ...

Տո լավ էլ արել են տղեքին ոքեշնչել են…թող Ռեալն էլ անի :P…թե փողա ափսոսում…:D

Համ էլ ես որ Մալյորկայի խաղացող լինեի տեսնելով Ռեալի ֆուտբոլիստների ուրախությունը Սառագոսայի խաղից հետո / մի հատ են կարգի որ արդեն վերջ չեմպիոն ենք/ մի քիչ վիզ կդնեի ու Ռեալի քթի տակից կփախցնեի բաղձալի Գավաթը :) …Համ էլ փող էլի պետք կգա …:D

Ungrateful
12.06.2007, 16:48
Տո լավ էլ արել են տղեքին ոքեշնչել են…թող Ռեալն էլ անի :P…թե փողա ափսոսում…:D

Համ էլ ես որ Մալյորկայի խաղացող լինեի տեսնելով Ռեալի ֆուտբոլիստների ուրախությունը Սառագոսայի խաղից հետո / մի հատ են կարգի որ արդեն վերջ չեմպիոն ենք/ մի քիչ վիզ կդնեի ու Ռեալի քթի տակից կփախցնեի բաղձալի Գավաթը :) …Համ էլ փող էլի պետք կգա …:D

յանիմ քո դուրը կգա որ օրինակ, մի ակումբում խաղաս, ու քո հակարակորդ թիմին, վերջի խաղում փող տան՞

Cesare
12.06.2007, 19:04
Ասեմ որ Ռեալի երկրպագուները իհարկե պիտի ուրախանան, բայց ոչ թե իրենց սիրելի թիմի լավ այլ Բարսելոնի վատ մրցելույթների համար :

REAL_ist
12.06.2007, 21:33
ետ արդեն քո սուբյեկտիվ կարծիքնա,նաղդ ես ուրախ եմ արդեն որ Ռեալը լավա խաղում,իսկ եթե չեմպիոն դառնան տղեքը կուրախանամ չեմպիոնության համար, ոչ թե Բարսայի պռավալի համար:hi

Ambrosine
13.06.2007, 00:57
Էս տարի որ պիտի ուրախանանք հենց ԳԵՐԱԶԱՆՑ ԽԱՂԻ ու ՉԵՄՊԻՈՆ դառնալու կապակցությամբ::yahoo

Սերխիո
14.06.2007, 18:39
:ok

REAL_ist
14.06.2007, 18:59
եսի վաբշե լավնա:D:D ավելիա սազում քան bwin-ը :lol

Ungrateful
14.06.2007, 21:50
սենց վաբշե լավա.... իրականում սենց լիներ, "նագլի" կդզեր.... :lol

Cesare
15.06.2007, 09:03
ետ արդեն քո սուբյեկտիվ կարծիքնա,նաղդ ես ուրախ եմ արդեն որ Ռեալը լավա խաղում,իսկ եթե չեմպիոն դառնան տղեքը կուրախանամ չեմպիոնության համար, ոչ թե Բարսայի պռավալի համար:hi

Ետ պարզա, որ Ռեալի չեմպիոնության համար պիտի ուրախանաս :
Բայց ինչ ճիշտնա ասեմ մեկա Ռեալը լավ չի խաղում :
Ամենակարևոր տուրերից մեկում ոչ-ոքի իրենից կարգով ցածր թիմի հետ .........
Դա վայել չե ՉԵՄՊԻՈՆԻՆ :

Ուրվական
15.06.2007, 09:09
Դա վայել չե ՉԵՄՊԻՈՆԻՆ :
Դա վայել է Իսպանիայի առաջնության մակարդակին:

Cesare
15.06.2007, 09:11
Դա վայել է Իսպանիայի առաջնության մակարդակին:
Այսինքն ???:think

Ուրվական
15.06.2007, 09:16
Այսինքն ???:think

Այսինքն՝ ցանկացած տեղում գտնվող թիմը կարողանում է արժանի պայքար մղել առաջատարների հետ:

Cesare
15.06.2007, 09:21
Այսինքն՝ ցանկացած տեղում գտնվող թիմը կարողանում է արժանի պայքար մղել առաջատարների հետ:
Իսկ իմ կարծիքով դա ավելի շատ առաջատարների ոչ այնքն ընդգծված լինելու պատճառով է :

John
15.06.2007, 09:27
Իսկ իմ կարծիքով դա ավելի շատ առաջատարների ոչ այնքն ընդգծված լինելու պատճառով է :
Հայկո ջան հենց դա է ցույց տալիս առաջնության մակարդակը: Եթե Ռեալը բոլորին հաղթելով չեմպիոն դառնար՝ դա կնմանվեր Հայաստանի առաջնությունում Փյունիկի հաղթանակներին կամ Բուլղարիայում Լեվսկիի :)

Cesare
15.06.2007, 10:38
:D
Հայկո ջան հենց դա է ցույց տալիս առաջնության մակարդակը: Եթե Ռեալը բոլորին հաղթելով չեմպիոն դառնար՝ դա կնմանվեր Հայաստանի առաջնությունում Փյունիկի հաղթանակներին կամ Բուլղարիայում Լեվսկիի :)
Նախ Ռեալը բոլորին չի հաղթել :
Ես չեմ ել ասում, որ բոլորին պիտի հաղթի :
Բայց առաջնության կարևորագույն տուրում հաղթել հարկավոր է :
Մի բան ել ասեմ օրինակ ՄՈՒ_ն երբ որ պետք էր հաղթեց , իսկ օրինակ վերջին տուրում պարտվեց և չեմպիոն դառավ Վեստ_Հեմին 2 խաղում ել պարտվելով :
Կարողա Անգլիայի առաջնության մակարդակը Իսպանիայից ցածր ա ????

REAL_ist
15.06.2007, 17:55
Մարկո ջան կարևորագույ խաղերը ես վերջին 11 խաղերն էին ու վերջին բոլոր խաղերում հաղթելը ենել իսպանիայի առաջնությունում,այն էլ եթե ետ խաղերում խաղալու ես Սևիլյայի,Վալենսիայի,Սառագոսայի նման թմերի հետ,անհնարին մոտ բանա,ու հալալա Ռեալի խաղացողներին որ կարողացան կարգին խաղան առաջնությունան վեջին խաղերում,իսկ Սառագոսային իրա դաշտում կրելը ետքան էլ հեշտ բան չի, որ տենց վերցնես Բարսելոնան էլ պտի Էսպանյոլին էլ կրեր,Բետիսին էլ,իրանց համար ետ խաղերը պակաս կարևոր չէին:hi

Cesare
15.06.2007, 18:45
Մարկո ջան կարևորագույ խաղերը ես վերջին 11 խաղերն էին ու վերջին բոլոր խաղերում հաղթելը ենել իսպանիայի առաջնությունում,այն էլ եթե ետ խաղերում խաղալու ես Սևիլյայի,Վալենսիայի,Սառագոսայի նման թմերի հետ,անհնարին մոտ բանա,ու հալալա Ռեալի խաղացողներին որ կարողացան կարգին խաղան առաջնությունան վեջին խաղերում,իսկ Սառագոսային իրա դաշտում կրելը ետքան էլ հեշտ բան չի, որ տենց վերցնես Բարսելոնան էլ պտի Էսպանյոլին էլ կրեր,Բետիսին էլ,իրանց համար ետ խաղերը պակաս կարևոր չէին:hi

Խի ես քեզ նվաստացնում ?? :D
Խի ես Ռեալը Բարսելոնի հետ համեմատում ?? :angry
Ետ 11 խաղերից 9_ում կրել եիք ետ 1-ն ել կրեիք, իմ ասածը ետ ա : :ok
Հիմա կարողա ես վերջի խաղնել չկրեք ?? Չեմ հավատում, բայց ..................... ;)

REAL_ist
15.06.2007, 20:01
Խի ես քեզ նվաստացնում ??
նվաստացնելը որսա:angry ես ինչ ես ասում:o:think

Խի ես Ռեալը Բարսելոնի հետ համեմատում ??
Բարսայի բալեյշիկները ստեղ շատեն,դրա համար;) համել Բարսանա վռոդի չեմպիոնության համար պայքարում Ռեալի հետ

kiki
15.06.2007, 23:06
Ետ 11 խաղերից 9_ում կրել եիք ետ 1-ն ել կրեիք, իմ ասածը ետ ա :
կներես, բայց ծիծաղելի բաներ ես ասում...

Cesare
16.06.2007, 09:16
նվաստացնելը որսա:angry ես ինչ ես ասում:o:think


Գրախծս լավ չհասկացար : :)
Իմ կարծիքով ոչ մի Ռեալի բալելշիկի վայել չի Ռեալը Բարսիա հետ համեմատելը :

REAL_ist
16.06.2007, 10:29
Իմ կարծիքով ոչ մի Ռեալի բալելշիկի վայել չի Ռեալը Բարսիա հետ համեմատելը :
դե ետ արդեն միքիչ ծայրահեղություն ես ասում,բո ում հետ համեմատեմ, եթե ոչ գլխավոր ախոյանի ու մրցակցի;)

Ambrosine
18.06.2007, 00:39
ՈՒռաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա:hands:hands:hands
Շնորհավոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոր

Egern.net
18.06.2007, 00:52
ֆինիտա լա կոմեդիա....
ՌԵԱԼ - ԿԱՄՊԻՈոՆԵեեեեե

Դիարայի գոլը շաաաատ կասկածելի էր, բայց Ռեյեսի երկու գոլերը վերջն էին: 5+...... 5+ եմ նշանակում նաև Կառլոսին: Հալալա տղուն :)

REAL_ist
18.06.2007, 01:03
ՋԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ:yes
ՉԵՄՊԻՈՆ ԵՆՔՔՔՔ:yahoo:yahoo:clap:clap:clap
հալալաաաաաաա սաաղիննննն,նամանավանդ Կապելլոյին իրա հիանալի զամեններով:clap
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՌԵԱԼԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԱՅՍ ՀԻԱՆԱԼԻ ՏՈՆԸ ՈՐԻՆ ՍՊԱՍԵԼ ԷԻՆՔ 4 ՏԱՐԻ:drinks
թագավորը վերջը վեերադարձավ:king:yahoo

Ambrosine
18.06.2007, 01:05
Էս տարի հլը էսքան չէի ուրախացեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեել:yahoo Շատ սիրուն էին կազմակերպել ուրախությունը:yea :angel Հալալ ա մեր ՌԵԱԼԻՆ:drinks Ամեն տարի թող հաղթեն La Liga-ն, բացի այդ նաև Չեմպիոնների Լիգան և այն, ինչ հնարավոր է:clap Կրկին շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին

kiki
18.06.2007, 01:08
Մի րոպեում մոռացվեցին բոլոր պրոբլեմները...

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՏՂԱՆԵՐԻՆ ԱՅՍ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ...արժեր 4 տարի նյարդայնանալ ու տանջվել...

ՇՆՈՐՀԱՎԵՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ...ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ԷԻՆՔ ՍՐԱՆ...

Հ.Գ. Ամենաարժանին Կասիլլասն էի, հետը հավասար լաց եմ եղել...

Ambrosine
18.06.2007, 01:26
թագավորը վերջը վեերադարձավ:king

Թագավորը միշտ էլ եղել ա, ուղղակի իրա դեմ ապստամբել էին, բայց դե մեր թագավորը վերջը հաղթեց:P
Էս սմայլիկը լավը չի... Թագը գլխից ընկնում ա, համ էլ լացում ա; Հուսանք` մեր թագը երկար տարիներ չի ընկնի, ու Իսպանիայում կթագավորի օրինական թագավորը` մեր ՌԵԱԼԸ:angel Դե մենք էլ ուրախ ու երջանիկ կլինենք այ էս սմայլիկի պես:yahoo

PygmaliOn
18.06.2007, 08:36
Հալալա Ռեյեսին և մնացածներին, Կապելլո +: Այդպես էլ պիտի լիներ:hands

John
18.06.2007, 08:50
Ի սրտե շնորհավորում եմ Ռեալի բոլոր երկրպագուներին :) Դուք արժանի էիք այս հաղթանակին :) Ռեյեսին հարգեցի :) Կասիլյասը լավ էր լացում… Բեքհեմը արժանի էր որևէ տիտղոս նվաճելու Ռեալի հետ: Կառլոսը գլուխը բարձր պահած հեռացավ :) մի խոսքով՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ :)

Cesare
18.06.2007, 10:00
Հալալա շնորհավորում եմ բոլոր Ռեալի երկրպագուներին :
Լավ խաղ եր :
Հալա Ռեալ : Հալա Մադրիդ :

Բայց պետք ա նշեմ, որ Ռեալի բախտը ինչ-որ տեղ բերեց, 2-րդ գոլը 2-ի սկզբում կարային ընդունեյին և ................. չես կարա ասես, թե ինչ կլիներ : Այնուամենայնիվ լավ էր : Ետ խաղի վախտ մենակ մի բան չդզեց : Բեքսի շտրաֆը, որ պլանկին կպավ :
Շատ լավ կլիներ, որ մտներ, շատ սիրուն կլիներ : Ռեյեսը մալադեց, նամանավանդ 2-րդ գոլը շատ լավն էր ու շատ տեղին, Կապելոն ա է~ : Դիարան լավ խփեց, բայց ստեղ ել Ռեալի բախտը բերեց :

Հ.Գ. ՉԵՄՊԻՈՆԻՆ ԲԱԽՏԸ ԵՍ ԵՐԵԿՈ ԲԵՐԵՑ ;

Ուրվական
18.06.2007, 10:03
Ինչ ասեմ, սենց էլ պետք ա լիներ: Շնորհավորանքերն ընդունում եմ և միանում եմ շնորհավորողներին: Ոնց որ ասել էի՝ ՌԵԱԼ՝ ՉԵՄՊԻՈՆ:

Ambrosine
18.06.2007, 12:55
:drinks:clap:yahoo

Amaru
18.06.2007, 13:02
CAMPEONEEES, CAMPEONEEES :clap :yahoo

Հալա Մադրիդ :) Դե էլ պետք չի էլի՝ բախտը բերեց, էս արեց, էն արեց, մրցավարը օգնեց, մոգերի գուշակությունները ազդեցին...

Չեմպիոն ենք... Հասկանու՞մ եք... Էսքան սպասելուց հետո...

:yahoo

REAL_ist
18.06.2007, 13:04
հրաշալի պահեր!!!!!!!!!!:clap:drinks:yahoo:yahoo

REAL_ist
18.06.2007, 13:14
:yahoo

Սերխիո
18.06.2007, 16:24
արդարությունը վերականգնվեց, ապստամբությունը մարվեց,հաստատվեց օրինական իշխանություն :hands
Նադալը մեր ախպերն ա;)

Cesare
18.06.2007, 17:34
Նադալը մեր ախպերն ա;)

Խի չգիտեիր ?? ;)

Սերխիո
18.06.2007, 18:53
Խի չգիտեիր ?? ;)

գիտեի,ուղղակի երեկ նենց էր ուրախանում ու հուզվում առաջին գոլից հետո,որ ես դաժը տենց չէի ...
ասեմ ավելի, Ռեալական է նաև ֆորմուլա 1-ի աստղ Ֆերնանդո Ալոնսոն:hands

Սերխիո
18.06.2007, 18:54
ահա նա ;)

Աբելյան
18.06.2007, 19:14
շնորհավորում եմ :hands
տենց էլ գիտեի (անցած տարվանից)
ինչ լավ ա որ համ իմ ուզածով եղավ (Նիստելռոյը վնասվածք ստացավ ու Տոտտիին չհասավ) համ էլ ձեր ուզածով (Ռեալ-չեմպիոն)

Սերխիո
18.06.2007, 20:03
Orain eta beti ANDONI ZUBIZARRETA!!!!


էսի են ախմախ դարպասապահն չի,որ Իսպանիային թռցրեց 1998 թ.

Davo'o
19.06.2007, 13:59
Մենք ենք չեմպիոնը՝ մենք: ՎԱՄՈՈՈՈՈՈՈՈՈՈՍ ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Աբելյան
19.06.2007, 17:35
էսի են ախմախ դարպասապահն չի,որ Իսպանիային թռցրեց 1998 թ.

խի ախմա՞խ որ :o
Իսպանիային թռցրել ա դրա համա՞ր, թե՞ Բարսայում խաղացած ըլնելու համար

REAL_ist
19.06.2007, 18:16
Իսպանիային թռցրել ա դրա համա՞ր, թե՞ Բարսայում խաղացած ըլնելու համար
լավ դարպասապահա եղել,բայց դե իմ կարծիքով Կասիլյասը արդեն իրան անցելա մակարդակով,Բարսայի դարպասապահ լինելը իմ համար կապ չունի,դաժե եթե Ռեալինը լիներ մեկա նույնը կասեի,իրա մասին համ լսել եմ համ ել մի քանի խաղ նայած էլ կամ

Սերխիո
19.06.2007, 21:23
չէ բան չունեմ իրա բարսելոնիստ լինելու հետ,դաժ իրան համարում են լեգենդար դարպասապահ,ԲԱՅՑ իրա երեխայական սխալի պատճառով գյոզալ Իսպանիան դուս մնաց

Աբելյան
20.06.2007, 18:18
չեմ կարծում, որ Կասիլիասը 35-36 տարեկանում Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահը կլնի

REAL_ist
21.06.2007, 20:15
ժամանակը գա կիմանանք կհաջողվի Կասիլլյասին անցնել Սուբիսարետայի ռեկորդը խաղերի քանակով:hi

Ambrosine
26.06.2007, 23:12
Ժողովուրդ, ՌԱՈՒԼԻ ծննդյան 30 ամյակն ա :drinks
Ցանկանում եմ իրան աշխարհի ամենալավ բաները :yahoo ու չեմ ցանկանում, որ գա այն օրը, երբ ինքը պետք ա հրաժեշտ տա մեր թմին:(
Շնորհավորում եմ նաև ՌԱՈՒԼԻ բոլոր երկրպագուներին:clap

REAL_ist
27.06.2007, 00:19
Շնորհավորարանքներս կապտիտանին:drinks
մյուս տարի պտի եվրոպան գրավենք:goblin

Davo'o
27.06.2007, 18:39
Ռաուուուուուուուուուուուուուուուուուուլ Շնորհավո՜ր:

Anok
28.06.2007, 12:55
Շնորհավորում եմ աշխարհի ամենա ամենա ամենա կապիտանիhttp://m.foto.radikal.ru/0706/7c/8049e300a65d.gif

Ցանկանում եմ, որ ինչքան հնարավորա հաչախ ու երկար տարիներ տեսնել քեզ այսենց շրջապատում http://m.foto.radikal.ru/0706/76/0fecda425a7c.jpg + Իսպանիայի հետ նվաճել ԱԱ գավաթը ու ԵԱ գավաթը

Taurus
28.06.2007, 17:07
Կապելլոին գործից հանել են

Աբելյան
28.06.2007, 17:20
դել Բոսկեն Ռեալին չեմպիոն սարքեց, գործից հանեցին, Ռեալը 3.5 տարի բան չէր կարում աներ: Հիմա Կապելլոն Ռեալին չեմպիոն սարքեց, Կապելլոյին հանեցին: Չեմ հասկանում. չեմպիոնությունը հերիք չի՞ ղեկավարներին: Փոխանակ գոհ ըլնեն, որ գավաթ են տարել, մարդուն գործից հանում են: Տենանք հերթական ճգնաժամը քանի տարի կտևի:

Սամվել
28.06.2007, 17:27
դել Բոսկեն Ռեալին չեմպիոն սարքեց, գործից հանեցին, Ռեալը 3.5 տարի բան չէր կարում աներ: Հիմա Կապելլոն Ռեալին չեմպիոն սարքեց, Կապելլոյին հանեցին: Չեմ հասկանում. չեմպիոնությունը հերիք չի՞ ղեկավարներին: Փոխանակ գոհ ըլնեն, որ գավաթ են տարել, մարդուն գործից հանում են: Տենանք հերթական ճգնաժամը քանի տարի կտևի:

Բալքիմ մի 50-60 տարի տևի :hands:D:goblin:diablo:yahoo:D

Աբելյան
28.06.2007, 17:33
տենաս ով ա նոր մարզիչը ըլնելու
Շուստերը իմ կարծիքով էդքան չկա, որ Ռեալի հետ մի գավաթ գոնե տանի

REAL_ist
28.06.2007, 17:59
:unsure այ քեզ սոլոմոնովո ռիշենիյե:blin շատ լավ ղեկավարություն ունի Ռեալը էլի,հոմ զոռով չի:aaa

Շուստերնա լինելու մի 98 տոկոս,վատ մարզիչ չի,իսպանիայում անցած տարի լավագույնը ճանաչվեց,բայց Կապելլոյին չի հասնի,ես մեր անուղեղ ղեկավարների ինչն եմ ասել:diablo
մինչև Դել Բոսկեն էլի դեպքերա եղել որ չեմպիոն մարզիչին հեռացրել են,օրինակ 98 -ին վայթմ,ու դրանից հետո բոլորիս էլ հայտնի թե ինչ ժամանակներ սկսեցին Ռեալի համար,տակ շտո ամպայման չի նոր ճգնաժամ սկսվի,բայց եքքա ռիսկ են անում ես իրանց անուղղեղ քայլով,գոնի մի տարի էլ պետքա մնար անպայման,իսկ դրանից հետո պտի Վենգերին բերեին
սաղ հեչ կարևորը վերջը լավ լինի:yahoo,Կապելլոյին եքքքքա շնորհակալություն,մի 10 տարի հետո միհատել կգա հուսով եմ ու էլի չեմպիոն կսարգի կեթա:roll

kiki
28.06.2007, 21:27
Նախ, Կապելլոյին Դել Բոսկեի հետ մի համեմատեք, նրա պատմությունը ուրիշ էր ու շատ ավելի լուրջ...նա հարգանք ու մեծ հնարավորություն ունեցող մարզիչ էր...Կապելլոն հենց սկզբից էլ պարզ էր, որ գնալու է, ու միևնույն էր, կկրեր թիմը առաջնությունը, թե ոչ...նա ժամանակավոր մարզիչ էր, ու դա բոլորն էլ գիտեին, դրա համար ամբողջ աշխարհով նրա կողմնակիցնրը խառնված են իրար արդեն վաղուց...

ինչ վերաբերում է ղեկավարությանը.
էն ղեկավարությունից բողոքեցիք, եկավ մյուսը, հիմա էլ սրանից եք բողոքում...

Ուրվական
28.06.2007, 21:35
Կապելլոին գործից հանել են

Չեմ կարում հավատամ, շոկի մեջ եմ::o

Cesare
29.06.2007, 09:52
Վերջի 4 տարվա մեջ Կապելլոի առաջին տարով միակ տիտղոսը ու Կապելոին հեռացնում են : Ռոմանը երևի ինչ երազում տենում ա ետ ա ուզում : Իմ կարծիքով այնուամենայնիվ ճիշտ որոշում էր : Կապելոն Ռեալի համար չէր :

Սերխիո
05.07.2007, 18:13
մեր հնարավոր ձեռքբերումները:hands

Cesare
06.07.2007, 08:27
Մալուդա ???
Ետ ձև չունեք :
Ետ մերն ա :
Ու ինչը որ մերն ա ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ :

REAL_ist
06.07.2007, 12:51
եթե Ռոբբենին չտան Մալոդան մերնա:ok
http://halamadrid.ru/_20070705/news/news.php#5725

Amaru
06.07.2007, 13:14
Իսկ Ռոբբենին չեն տա :) Մալուդա... Բեեեե :{

John
06.07.2007, 13:27
Մալուդան ապրանքա… բառի բուն իմաստով… ինքը իմ կարծիքով կծախվի «Ռեալին»… Իսկ եթե իսկականից «Չելսի» գա, իսկ Ռոբենը «Ռեալ«՝ ես էնքան էլ չեմ ուրախանա… Մանլուդան հաստատ ավելի լավը չի, քան Ռոբենը…

Cesare
06.07.2007, 13:35
Իմ կարծիքով լիքը սխալ կարծիքներ :
Նախ Մալուդաին ձեռք բերելու համար ամենամեծ շանսերը մերնա :
Ռեալի սայտում գրած ա Ռեալի բալելշիկների համար :
Մալուդան ցենտր խաղցող ա : բեեեե : Իրա պես ֆուտբոլիստ սաղ Ռեալում չես ճարի : Ինքը ուրիշ ա :

Հոսո ջան Մալուդան Ռոբենից լավն ա : Կարողա ինչ-որ առումներով զիջի, բայց կարևորը իրա տված օգուտն ա : Ինքը լավ խաղցող ա : Ինքը Չելսիում կբացվի :
Չելսին իրա ստիլի թիմ ա : Չելսիի+Մալուդան ցենտր ա :
Ու մեկ ել մի բան եթե Մալուդան գա Ռոբենը չի եթա : Ընդհանրապես Ռոբենի եթալ-չեթալը Մալուդայից կախված չի ու Ռոբենը մնալու ա :

Սերխիո
09.07.2007, 18:24
Էս էլ մեր գերմանական սկիզբը :hands

Cesare
10.07.2007, 08:25
Ետ 1 համարը խի են տվել ?

REAL_ist
11.07.2007, 15:02
Կրիստոֆ Մեցելդեռ :good
http://www.realmadrid.com/addon/img/a8f207288firmametzelder4p.jpg

Սերխիո
11.07.2007, 21:24
բուժ.զննումն անցած է

Ուրվական
11.07.2007, 22:08
Կամացից սկսում եմ հիասթափվել Ռեալից: Ռեալը գնալով նմանվում ա Բավարիային՝ խաղաոճն էլ կարծում եմ, որ այդպիսին կլինի: Շատ ավելի լավ է իտալական, քան թե գերմանական Ռեալ: Գնալով թիմի նպատակը դառնում են միայն հաղթանակները, իսկ թե խաղը ինչպիսին կլինի, դա մղվում է երկրորդական պլան: Գիտեմ, հեսա կարող ա ասեք, որ կարևորը հաղթանակն է, բայց դե ես տենց չեմ կարծում, ինձ համար շատ մեծ նշանակություն ունի թիմի խաղաոճը, իսկ Ռեալի նոր խաղաոճը... չգիտեմ, կապրենք, կտեսնենք:

Սերխիո
11.07.2007, 22:17
Կամացից սկսում եմ հիասթափվել Ռեալից: Ռեալը գնալով նմանվում ա Բավարիային՝ խաղաոճն էլ կարծում եմ, որ այդպիսին կլինի: Շատ ավելի լավ է իտալական, քան թե գերմանական Ռեալ: Գնալով թիմի նպատակը դառնում են միայն հաղթանակները, իսկ թե խաղը ինչպիսին կլինի, դա մղվում է երկրորդական պլան: Գիտեմ, հեսա կարող ա ասեք, որ կարևորը հաղթանակն է, բայց դե ես տենց չեմ կարծում, ինձ համար շատ մեծ նշանակություն ունի թիմի խաղաոճը, իսկ Ռեալի նոր խաղաոճը... չգիտեմ, կապրենք, կտեսնենք:

Հարգելիս ,գերմանացի մարզիչը դեռ չի նշանակում գերմանակ ուժային ֆուտբոլ , իսկ Կապելլոն թեև արդյունք գրանցեց ,բայց Ձեր ասած անակնահաճո խաղի համար հեռացվեց ,այնպես որ Գեղեցիկ խաղը ,գլխավոր առաջադրանքներից է ,որը դրված է Շուստերի դիմաց :ok

Սերխիո
12.07.2007, 16:48
Ինչ լավ տղեք են հավաքվում մեր մոտ ,ուղղակի քեֆդ բերում է :ok

Սերխիո
13.07.2007, 23:13
մեր նորեկները և թարմացված պայմանագրերը

Սերխիո
13.07.2007, 23:17
գումարած Սոլդադոն:hands

FC-MIKA
14.07.2007, 13:13
http://proffootball.im.am/pictures/saviolamadrid.jpg

Սավիոլա ` <<Սա աշխարհի ամենալավ ակումբն է>> (http://www.proffootball.com/news.php?readmore=1490)

Սամվել
14.07.2007, 13:34
http://proffootball.im.am/pictures/saviolamadrid.jpg

Սավիոլա ` <<Սա աշխարհի ամենալավ ակումբն է>> (http://www.proffootball.com/news.php?readmore=1490)


:[ ետ տղեն լավ չի հա Բարսայից հետո ռեալին տենց բան բա կսեն :[

Սկսումա պալիռովկեն …նստարան ֆորևր :hands

Taurus
14.07.2007, 13:36
Դե հիմա փողը ասում ա իրանը …թե Իրաքը:think

REAL_ist
14.07.2007, 14:15
մի բանա պետք հասկանալ որ Բարսայի խաղացողները ամպայման չի որ Բարսայի ֆանատ լինեն,նունել Ռեալի խաղացողները,Ֆուտբոլը ես մարդկանց գործնա,հուսով եմ Սավիոլան նամանավանդ Բարսայի հետ խաղերում լավ կխաղա

kiki
14.07.2007, 17:39
թե ինչի համար է մեզ Սավիոլան, էդպես էլ չհասկացա...

Սերխիո
14.07.2007, 17:53
թե ինչի համար է մեզ Սավիոլան, էդպես էլ չհասկացա...

լիքը գոլ խփելու ,ու դրանում չեմ կասկածում ,քանի որ Բարսան նրան շանս չտվեց ռոնալդինյոից հետո ,իսկ հավաքականում նա ընտիր խաղում է:think

kiki
14.07.2007, 18:06
էէէ, կասկածում եմ չգիտեմ ինչի, որ տենց կլինի...

Սերխիո
14.07.2007, 18:32
էէէ, կասկածում եմ չգիտեմ ինչի, որ տենց կլինի...

13 հատ գոլ հերիք ա ?

kiki
14.07.2007, 20:50
Պետրոս, մենակ չասես որ հետը անձնական պայմանագիր ես կնքել, կամ Նաստրադամոսի հետ ես խոսել...ես կասկածում եմ որ նորմալ կխաղա Ռեալում, հնարավոր է սխալվեմ, բայց էս պահին հեչ ուրախ չեմ իրա գալուն, իսկ իմ զգացողությունները ինչպես հուսով եմ նկատել ես, միայն մի անգամ են ինձ դավաճանել, էն էլ ոչ էնքան, իրականում ճիշտ էի, բայց բախտի բերումով սխալ դուրս եկա...:)))

Սերխիո
14.07.2007, 22:02
Քրիստ ջան ,եթե իմ մտքով մի բան անցնում ա,ուրեմն հաստատ լինելու ա, ինձ էլ իմ ինտուիցիան չի խաբում ;)

Սամվել
14.07.2007, 22:09
Քրիստ ջան ,եթե իմ մտքով մի բան անցնում ա,ուրեմն հաստատ լինելու ա, ինձ էլ իմ ինտուիցիան չի խաբում ;)

Ինձ էլ իմը չի Խաբում…Ռեալի նստարանները հաստատ հավեսով պալիռովկա են լինելու:D;)

Սերխիո
14.07.2007, 22:24
Օուենն էլ էր զամեն նստած ,բայց 14 հատ գոլ արեց

FC-MIKA
15.07.2007, 11:12
http://proffootball.im.am/pictures/metzelder.jpg

http://proffootball.im.am/other/newss.gif Մետցելդեր ` Ես վաղուց պետք է Ռեալում խաղաի >>> (http://www.proffootball.com/news.php?readmore=1494)


http://proffootball.im.am/pictures/kaka.jpg

http://proffootball.im.am/other/newss.gif Կակա `Ռեալ ? Ինչ Ռեալ ? >>> (http://www.proffootball.com/news.php?readmore=1496)

Սամվել
15.07.2007, 14:00
http://proffootball.im.am/pictures/metzelder.jpg

http://proffootball.im.am/other/newss.gif Մետցելդեր ` Ես շուտվանից պետք է Ռեալում խաղաի >>> (http://www.proffootball.com/news.php?readmore=1494)


http://proffootball.im.am/pictures/kaka.jpg

http://proffootball.im.am/other/newss.gif Կակա `Ռեալ ? Ինչ Ռեալ ? >>> (http://www.proffootball.com/news.php?readmore=1496)



Ես գիտեր որ Կական չի անցնի Թշնամու ճամբար:hands տղայա է:ok

Amaru
20.07.2007, 13:53
Սավիոլաաաաա :aaa Իիի, ես տենց չեմ խաղում...մամայիս կասեեեմ :aaa իիի... :cry2 Լավ էլի, ի՞նչ եկավ ընկավ մեր գլխին...
Մենակ Մետցելդերի գալուն եմ ուրախ... Վանյան էլ գնում ա «Վալենսիա»... Ուր ենք գլորվում... :cry2
Դուդեկը յանիմ ի՞նչ... Թեկուզ լավա, որ Լոպեսը կարող ա հիմական խաղա իրա նոր թիմում, բայց... Դուդեկ :blin

Սերխիո
20.07.2007, 16:12
Սավիոլան լավագույն ձեռքբերումն է վերջին 2 տարում

իսկ Դուդեկը արդեն մերն է :hands

kiki
22.07.2007, 22:54
Ան ջան, պանիկայի մեջ մի ընկի...

չնայած Իվանի գնալը ու էլի շատ նորություններ ինձ էն աստիճանի էն բարկացրել, որ մի երկու շաբաթ ա նորությունները էլ չեմ կարդում...

Դուդեկ...հմ, լավ չի, լավ չի...աչքիս Իկերի առաջին տեղի վրա աչք ա դնելու...ինքը էն դարպասապահն ա, որ կարող ա...իսկ Լոպեսը լավ ա որ պրակտիկա ձեռք կբերի, բայց դրանից հետո կմնա՞ արդյոք որպես երկրորդ դարպասապահ, այ դա արդեն հարց ա...վերջապես տաղանդավոր տղա ա, մեկ էլ տեսար...

Սամվել
22.07.2007, 23:01
Ան ջան, պանիկայի մեջ մի ընկի...

չնայած Իվանի գնալը ու էլի շատ նորություններ ինձ էն աստիճանի էն բարկացրել, որ մի երկու շաբաթ ա նորությունները էլ չեմ կարդում...

Դուդեկ...հմ, լավ չի, լավ չի...աչքիս Իկերի առաջին տեղի վրա աչք ա դնելու...ինքը էն դարպասապահն ա, որ կարող ա...իսկ Լոպեսը լավ ա որ պրակտիկա ձեռք կբերի, բայց դրանից հետո կմնա՞ արդյոք որպես երկրորդ դարպասապահ, այ դա արդեն հարց ա...վերջապես տաղանդավոր տղա ա, մեկ էլ տեսար...

Եթե Ռեալը Կասիլիասին զամեն նստցնի…մդաա…ուրեմն չեմ կարում էլի պատկերացնեմ…Կասիլիասը հիմա Ռեալի 70 տոկոսնա …որ զամեն նստավ…ռեալը վայթմ անցնի Սեկունդա:D…Չնայած հաճելի կլինի…համ էլ բալքիմ ետ թիմի Երկրպագուները մի հատ սպանդ անեն դրանց ղեկավարներին…

Ես Չեմ Հավատում որ ինչոր մեկը կարա Կասիլիասից լավ կանգնի առաջիկա մի 5-6 տարում:B…մի հոգի եմ սիրում Ռեալից դրան էլ հանեն պրծնեն :think դաաա

Amaru
23.07.2007, 10:22
Կիկ, հո դու չասիիիր :) Դուդեկը ու՜ր, Կասը ու՜ր ;)
Սա-վի-ո-լա :aaa

Մանե
23.07.2007, 11:11
Ինձ էլ իմը չի Խաբում…Ռեալի նստարանները հաստատ հավեսով պալիռովկա են լինելու:D;)
:D:D
Ապրի Կական,որ չի գնացել:)Իզուր չի էլի,որ սիրում եմ:love
Բայց Կասիլյասիս բան չասեք,եթե ինքը կլինի պահեստային,ապա Ռեալի ղակավարները աշխարհի ամենահիմարները կլինեն/արդեն ձգտում են դրան:[/:)

kiki
24.07.2007, 21:35
ժողովուրդ, ես չեմ ասում, որ Կասը զիջում ա Դուդեկին...ով ինձ լավ գիտի, շատ ավելի լավ գիտի իմ վերաբերմունքն ու կարծիքը Կասիլլասի մասին...բայց դե վտանգավոր ա ինքը...չեմ ասում, որ Կասը մի խաղաշրջան հետո նստելու ա նստարանին, բայց ...մի խոսքով...անցած լինի:)...

բայց որ Լոպեսը կարող ա էլ հետ չգա, էդ հաստատ լավ չի ...

Ավելացվել է 1 րոպե անց
Ա՞ն, հիշու՞մ ես իմ վիճակը ՌՎՆ-ի գալուց...հիմա դու աչքիս նույն վիճակում ես:)))...

Barça
01.08.2007, 09:17
Ռեալը պարտվեց

Երեկ Մադրիդի Ռեալը պարտվեց Գերմանական Հաննովերին ընկերական խաղում
որքանել որ զարմանալի է խաղն ավարտվեց 3:0 հաշվով հոգուտ Գերմանացիների.
գոլերի հեղինակները`

29' [1 - 0] S. Huszti

63' [2 - 0] G.H. Thorvaldsson

82' [3 - 0] B. Lauth

Սամվել
01.08.2007, 09:57
Ռեալը պարտվեց

Երեկ Մադրիդի Ռեալը պարտվեց Գերմանական Հաննովերին ընկերական խաղում
որքանել որ զարմանալի է խաղն ավարտվեց 3:0 հաշվով հոգուտ Գերմանացիների.
գոլերի հեղինակները`

29' [1 - 0] S. Huszti

63' [2 - 0] G.H. Thorvaldsson

82' [3 - 0] B. Lauth

Զարմանալի չէ :D…Ռեալը ինչպես ես ասում էի հերթական լավ մարզիչին հրաժեշտ տալուց հետո հետթական երկարատև ճգնաժամի մեջ ընկավ…:8

Godfather
01.08.2007, 10:11
Ռեալին տեղնա:Իրանք քանի տարի չեմպիոն չեին դառել ուԿապելոյի օրօգ դառան, չես հասկանում թե խի վռնդին ու ետ Քյաաաալ Շուստեռին բերին::angry

REAL_ist
01.08.2007, 11:46
Զարմանալի չէ …Ռեալը ինչպես ես ասում էի հերթական լավ մարզիչին հրաժեշտ տալուց հետո հետթական երկարատև ճգնաժամի մեջ ընկավ…
երազելը վնաս չի,թմի երկրորդ կազմներ խաղում,մի շաբաթա ինչ մարզվում են,իսկ Հանովերը արդեն ավարտումա իրա պռեդսեզոնկեն ու ես խաղը վաբշե կապ չունի, Շուստերի Ռեալին կտենքն Սուպերգավաթում Սևիլյայի դեմ խաղերում ու դժվար Բարսայի նման 3-0 կրվեն տղեքը

Godfather
01.08.2007, 15:40
Ապեր խի քո կարծիքով Շուստեռը Կապելոյից լավնա?

REAL_ist
01.08.2007, 16:21
չե ախպեր լավը չի,ու Կապելլոյին հանելը ևս մեկ անգամ ապացուցեց որ մեր պրեզիդենտը գլխի հետ պռոբլեմներ ունի,բայց Շուստերնել վատ մարզիչ չի,ժամանակը ցուց կտա ճիշտ էր իրա նշանակումը թե չե

Godfather
01.08.2007, 17:43
Բայց ամենամեծ սխալը ենա որ տարին մեկ նոր մարզիչեն վերցնում ու ֆուտբոլիստները չեն կարում հարմարվեմ տարբեր տեմպերի:

kiki
01.08.2007, 22:42
Կապելլոյին հեռացնելը միակ ճիշտ որոշումն էր. որ այսօրվա ղեկավարներն արեցին, իսկ Շուստերին հրավիրելու մասին ոչինչ ասել դեռ չեմ կարող, որոշ ժամանակ հետո նոր կասեմ՝ ճիշտ էր, թե սխալ...

Barça
02.08.2007, 07:57
Կապելլոյին հեռացնելը միակ ճիշտ որոշումն էր. որ այսօրվա ղեկավարներն արեցին, իսկ Շուստերին հրավիրելու մասին ոչինչ ասել դեռ չեմ կարող, որոշ ժամանակ հետո նոր կասեմ՝ ճիշտ էր, թե սխալ...
Միակ ճիտ որոշումներ?
ես ընդհանրապես համաձայն չեմ, ու ըտեղ ճիշտ բան չեմ տեսնում.
ինչ էր արել էտ մարդը թիմին?
վերջի խաղերին ինչներ պակասում Ռեալին?
ոչ մի բան շատ գեղեցիկ խաղ էր խաղում, գոլերը կային, թիմը ոտքի էր կանգնում.
իսկ հիմա?
մի կերպ հաղթեցին Սթոկ Սիթիին ու պարտվեցին Հաննովերին.

Սամվել
02.08.2007, 11:53
Կապելլոյին հեռացնելը միակ ճիշտ որոշումն էր. որ այսօրվա ղեկավարներն արեցին, իսկ Շուստերին հրավիրելու մասին ոչինչ ասել դեռ չեմ կարող, որոշ ժամանակ հետո նոր կասեմ՝ ճիշտ էր, թե սխալ...

:D Կիկի կարողա սկսել էս ուրիշ թիմ երկրպագել :D

Իսկ հիմա լուրջ…Չնայած ես չեմ համարում որ այս տարվա իսպանիայի առաջնության վերջնամասը անցավ միայն ֆուտբոլային պայքարով / այսինքն կար նաև տոտալիզատրների, փողերի պայքար / ինչևէ փաստը մնումա փաստ որ Ռեալը իր այդ 3 տարի տևած խղճուկ կարգավիճակից հազիվ ձերբազատվել էր և ինչ արդյունքում Մարզիչին հեռացրին :D… Նախորդ անգամ տենց փայլուն որոշումից հետո ձեր Սիրելի Ռեալը 3 տարի ուշքի էր գալիս … տեսնենք այս անգամ քանի տարի կտևի :hands

REAL_ist
02.08.2007, 15:09
ետ նախորդից առաջ առաջին անգամ որ Կապելլոյին հանեցին,ավելի ճիշտ ինքը գնաց,Ռեալը ՉԼ տարավ ու որից հետո սկսեց վերելքը, իսկ Բարսան ընկավ քո ասած խղճուկ վիճակը

kiki
02.08.2007, 21:10
Ժողովուրդ, ուզում եք ինձ գժի տեղ դրեք, կամ էլի նման բան, բայց...Ռեալի հաջող խաղերի պատճառը Կապելլոն չէր, շատ ու շատ լիքը բաներ կային, Կապելլոնի ներդրումը շատ չնչին էր...ու ինքը էն մարզիչը չի, որ մեր թիմին պետք է մարզի...բացատրելը շատ երկար է, էնպես որ ինձ եդքան մի խոսքցրեք, մեղք եմ...տեղից շատ եմ էդ թեմայով խոսել...

իսկ Դել Բեսկեյին մի համեմատեք նրա հետ...նա իրոք էն մարզիչն էր, որ պետք է մնար , ինչքան էլ ձեզ համար անհավանական լինի...ես գիտեմ ինչ եմ ասում, որովհետև հաստատ ձեզանից շատ եմ շփվում "ռեալիզմի" հետ:)...
իմիջիայլոց Ռեալիստը լավ հիշեցրեց . Կապելլոյի գնալուց հետո մենք նորմալ վիճակում էինք, անգամ ՝ լավ, իսկ Դել Բոսկեյի գնալուց հետո 3 տարի ուշքի չէինք գալիս...հիմա էլ ենք լավ լինելու, ես դրանում համոզված եմ, միայն թե այս անգամ մարզիչի հարցում սխալված չլինեն մեր ղեկավարները...չնայած, մի քիչ կասկածում եմ...

REAL_ist
02.08.2007, 21:35
Կիկի ջան ասածիդ կեսի հետ համաձայն եմ կեսի հետ չի
Կապելլոն չլիներ ուրիշ ինչ մարզիչ ուզումա լիներ Ռեալը ետ վերջին ռիվոկը հաստատ չէր անի,վերջին տուռերի Ռեալի խաղը ինձ լռիվ ձեռ էր տալի ու հաստատ գիտեմ եթե Կապելլոյի տեղը Դել Բոսկեն լիներ նույն խաղով կյանքում չէիր ասի ամենաճիշտ որոշումներ նրան հեռացնելը,մյուս կողմից էլ եթե Շուստերը կարանա լավ թիմ սարքի կստացվի որ ետ որոշումը ճիշտ էր,բայց ամեն դեպքում Կապելլոյին թերագնահատել պետք չի,չնայած ես քո վերաբերմունքը գիտեմ ու դժվար փոխես::)

PygmaliOn
04.08.2007, 09:13
Լոկոմոտիվ 2 : 5 Ռեալ
:redhat

Taurus
04.08.2007, 09:22
Լոկոմոտիվ 2 : 5 Ռեալ
:redhat

Իսկ առաջին խաղակեսում պարտվում էին 0:2 հաշվով, բայց շուսստերը կատարեց մի քինի փոփոխություն և Ռեալը սկսեց խաղալ չեմպիոնական խաղ, մալադցի:ok

Սամվել
06.08.2007, 14:55
Real M. 1:2 PSV

:hands:D …Ռեալը սկսումա իր "հաղթարշավը" :D:lol

kiki
06.08.2007, 20:00
Optimist REAList ջան, ախր իմ ասածն էլ հենց դա ա, որ Կապելլոն համարյա կապ չուներ էդ ամեն ինչի հետ, բայց եթե Դել Բոսկեն կամ մեկ ուրիշը լիներ, միանշանակ ասել, որ նա կապ չէր ունենա էդ ամեն ինչի հետ, սխալ կլիներ, քանիր որ չենք կարող ասել, միգուցե նրանք ավելի շատ գործ անեին, ինչում իմիջիայլոց ես վստահ եմ...

իսկ Շուստերը չգիտեմ ինչի ինձ մոտ կոնկրետ վստահություն չի առաջացնում...ես մեծ հաճույքով Մոուրինյոյին կտեսնեի մեր ղեկին, արդեն գիտեք...ամեն դեպքում, սպասել է պետք...կտեսնենք...

Ուրվական
06.08.2007, 20:08
:hands:D …Ռեալը սկսումա իր "հաղթարշավը" :D:lol

Ռեալը իրա հաղթարշավը սկսեց, երբ այս տարի դարձավ Իսպանիայի չեմպիոն, իրենից ետ թողնելով մի քանի ավելի թույլ թիմերի:

Ambrosine
07.08.2007, 21:54
:hands:D …Ռեալը սկսումա իր "հաղթարշավը" :D:lol

ՌԵԱԼԸ այդ թիմերի հետ ուղղակի մարզվում ա:P

Barça
07.08.2007, 22:38
իսկ ինձ թվումա հեչել չի մարզվում.
մարզվել պետքա մարզումների ժամանակ, իսկ խաղի ժամանակ պետքա խաղալ, իմ կարծիքով դժվար թե Ռեալի ֆուտբոլիստները ուզենային պարտվեին ֆինալում,
լավ չի սեփական երկրպագուներին նորից հուսախաբ անելը.
համենայնդ դեպս արել են էն ինչը ներկա պահին իրանց ուժերնն են ներում, թե հետո ինչ կլնի էտել արդեն ժամանակը ցույց կտա.
ու պետք չի թիմի անհաջողությունները մեկնաբանել ոչ լուրջ տրամադրվածությունով, լավել լուրջ էին տրամադրված լավ էլ ուզում էին հաղթեին ուղղակի չստացվեց էսքան բան.;)

REAL_ist
07.08.2007, 23:34
ախպեր մարզման մի մասնա կազմում ետ խաղերը,իրանց համար ՌԺԴ–ի գավաթը լուրջ բան դժվար լինի,նամանավանդ որ պրիզավոյ ֆոնդ էլ չկա,մասնակցության համար սաղ արդեն իրանց փողերը ստացել են,բացի դրանից խաղում էր 2-րդ սաստավը,մենակ Ռաուլը ու կենտրոնական պաշտպաններնեին հիմնական կազմից,նոր մարզիչա հիմա փորձարկումներա անում ու լուրջ ընդունել ես արդյունքները չարժի,հենա Բարսան էլ հազիվ մի կերպ չինական եսիմ ինչ թմի կրեց 1-0,են դեպքում որ Անրի–Ռոնալդինո–Էտոո եռյակներ խաղում,իրանց համար եսի տռենիռովկայա սեզոնից առաջ

Սամվել
08.08.2007, 00:47
Դա լավ հա չասինք եսիմինչքան տխուրա ռեալի վիճակը…չնայած ցանկությունը մեծա :P:D …այդքան մի մտածեք…չնայած հարկ է նշել որ Էյնթհովենը բավականին լուրջ թիմա ու ցանկացած թիմի կարա նեղի…բավական է հիշել են տարվա միլանի հետ խաղը երբ միլանը հազիվ անցավ հաջորդ փուլ …մի խոսքով մրցաշրջանը դեռ չի սկսվել կսկսվի նոր ամեն ինչ պարզ կդառնա…մենակ ես խեղճ ու կրակ Շուստերն էլ չդառնա հերթական Կառլուշ Կեյռուշ…:think

Sunun
08.08.2007, 08:31
Հույս ունեմ, որ այս տարի էլ Ռեալը իրեն կարդարացնի

Cesare
10.08.2007, 12:09
Դա լավ հա չասինք եսիմինչքան տխուրա ռեալի վիճակը…չնայած ցանկությունը մեծա :P:D …այդքան մի մտածեք…չնայած հարկ է նշել որ Էյնթհովենը բավականին լուրջ թիմա ու ցանկացած թիմի կարա նեղի…բավական է հիշել են տարվա միլանի հետ խաղը երբ միլանը հազիվ անցավ հաջորդ փուլ …մի խոսքով մրցաշրջանը դեռ չի սկսվել կսկսվի նոր ամեն ինչ պարզ կդառնա…մենակ ես խեղճ ու կրակ Շուստերն էլ չդառնա հերթական Կառլուշ Կեյռուշ…:think

Հա մեկ ել ես տարվա Լիվերպուլի հետ խաղը :
Ետ ընգերական խաղեր են մեծ նշանակություն մի տվեք :

Սամվել
10.08.2007, 12:19
Հա մեկ ել ես տարվա Լիվերպուլի հետ խաղը :
Ետ ընգերական խաղեր են մեծ նշանակություն մի տվեք :

Դե որ տենց մտածենք ցանկացած թիմ էլ Իրա լավ և վատ խաղերը ունի…բայց դա չի նշանակում ոչինչ…նույն հաջողությամբ ես կարող եմ հիշել, որ Արսենալին Թռցրին…
Օրինակս ցույց էր տալիս Թիմի ներուժը :B

Աբելյան
10.08.2007, 16:51
հերթական եզրափակիչում Ռեալը պարտվեց.

Teresa Herrera Cup
Semifinals:
Deportivo La Coruna-Atalanta 1-1 pen. 7-6
Real Madrid-Belenenses 1-0
Final:
Deportivo La Coruna-Real Madrid 2-1

Սերխիո
10.08.2007, 23:19
մեզ հետաքրքրողները:ok

PygmaliOn
12.08.2007, 07:57
Sevillahttp://soccerstand.enetpulse.com/livestats/logo/163.gif 1-0http://soccerstand.enetpulse.com/livestats/logo/148.gif Real Madrid
Luis Fabiano 27(pen.)
Պալոպը լավն էր:
:pioneer Էս էլ Բարսացիներին մի առիթ ուրախանալու համար:redhat

Սերխիո
13.08.2007, 13:11
սա էլ մեր նորեկները:hands:hands

Սերխիո
13.08.2007, 23:51
էլի նրանք:hands

Սերխիո
16.08.2007, 23:53
վարպետի առաջին գնդակը նոր ակումբում:hands

Ambrosine
18.08.2007, 15:28
Վարպետի նոր դաջվածքը`

Սամվել
20.08.2007, 14:19
R. Madrid - Sevilla 3 - 5 ընդհանուր 3-6

John
20.08.2007, 21:27
ՄՈԴԵՐԱՏՈՐԱԿԱՆ: Բոլոր օֆֆտոպները ջնջվում են, օֆֆտոպողներն էլ զգուշացվում: Բարսելոնային վերաբերող ՈՐԵՎԷ բան այսուհետև ՉՊԵՏՔ է գրվի Ռեալին վերաբերող թեմայում:

Սերխիո
23.08.2007, 18:47
բարի գալուստ:hands

Սերխիո
24.08.2007, 15:54
նրանք

Սերխիո
24.08.2007, 16:01
էլի:hands:hands

PygmaliOn
25.08.2007, 11:51
Սկսվում է...
Ռեալ - Ատլետիկո Մադրիդ այսօր:redhat

Սամվել
25.08.2007, 12:01
Սկսվում է...
Ռեալ - Ատլետիկո Մադրիդ այսօր:redhat

Ժամը Քանիսի՞ն …

Հենո
25.08.2007, 12:34
Ժամը 23.00 – ինա , բայց աչքիս ցույց չեն տալու…

Ֆելո
25.08.2007, 12:38
Ժամը 23.00 – ինա , բայց աչքիս ցույց չեն տալու…

էրեկ ասին ցույց են տալու;)

John
25.08.2007, 12:52
Արմենիայով ցույց են տալու: «Ֆուտբոլ+»-ում է գրված:

Սերխիո
25.08.2007, 18:47
Արմենիայով ցույց են տալու: «Ֆուտբոլ+»-ում է գրված:

քոունշ`չեմ հավատում:think

Ֆելո
25.08.2007, 20:01
Ռեալի խաղը ցույց չեն տալու, բայց տեղը ուրիշ խաղ են ցույց տալու

kiki
25.08.2007, 21:04
ոչ թե ցույց չեն տալու այլ չի կայանալու պարզապես...պատճառը դեռ չգիտեմ...

REAL_ist
25.08.2007, 21:58
ու սաղ աշխարհում մենակ Արմենիան դրա մասին գիտի:D
իսպանացիներից էլ լավ են տեղեկացված:D

Սերխիո
25.08.2007, 22:37
1-1
Aguero-Raul:think

kiki
25.08.2007, 22:37
լրիվ են ցնդել...պարզ ու հստակ ասեցին, խաղը չի ցուցադրվելու, քանի որ խաղը չի կայանալու...

Արմենիան գնալով դեբիլանում ա...կներեք, ուրիշ բառ չեմ կարողանում գտնել...մի նորմալ մեկնաբան էլ էսքան ժամանակ չկարողացան գտնել, մեր նեռվերի հաշվին են ցուցադրում խաղերը...

Սերխիո
25.08.2007, 22:52
-------------------Casilias

Ramos--Cannavaro--Pepe---Drenthe

-----------Diarra-----Sneijder

------Robinho------Raul-------Guti

------------------RVN

մեկնարկային կազմը և դասավորությունը

Ավելացվել է 1 րոպե անց

լրիվ են ցնդել...պարզ ու հստակ ասեցին, խաղը չի ցուցադրվելու, քանի որ խաղը չի կայանալու...


ես նման բան չեմ լսել:think

Ֆելո
25.08.2007, 23:02
լրիվ են ցնդել...պարզ ու հստակ ասեցին, խաղը չի ցուցադրվելու, քանի որ խաղը չի կայանալու...

Արմենիան գնալով դեբիլանում ա...կներեք, ուրիշ բառ չեմ կարողանում գտնել...մի նորմալ մեկնաբան էլ էսքան ժամանակ չկարողացան գտնել, մեր նեռվերի հաշվին են ցուցադրում խաղերը...

ես TV5-ով արսենալի խաղը դիտելուց լսեցի, որ մեկնաբանը ասեց խաղը չենք ցուցադրելու, որովհետև թիմերի և ցուցադրման իրավունք վաճառող ընկերության միջև խնդիրներ են առաջացել, բայց այս խաղի փոխարեն ցուցադրելու ենք սևիլյա-խետաֆե խաղը, բայց ժամը չհիշեցի:oy

իսկ Ագուեռոն գոլը առաչի րոպեինա խփել:D

Սամվել
25.08.2007, 23:40
իսկ Ագուեռոն գոլը առաչի րոպեինա խփել

Մդաա…Կարգին Մեկնարակ…
ԲԱյց Հուսով եմ Ռեալը 2-1 Կհաղթի են Մրցույթի Պահերով…Եթե 2-1 չլինի ավելի լավա պարտվի :P:D:D

Սերխիո
25.08.2007, 23:49
Մդաա…Կարգին Մեկնարակ…
ԲԱյց Հուսով եմ Ռեալը 2-1 Կհաղթի են Մրցույթի Պահերով…Եթե 2-1 չլինի ավելի լավա պարտվի :P:D:D

2-1
Sneijder:hands:P

Sunun
26.08.2007, 11:13
Ահա եվ տղաները ցույց տվեցին թե ծիտն ինչ թռչուն է

Սամվել
26.08.2007, 12:50
Ժող ԿԱրողա 2-1ա Պրծել … եթե Տենցա Ֆոռումին Օգուտ (http://www.akumb.am/showpost.php?p=381697&postcount=60) եմ Բերել :yahoo

Sunun
26.08.2007, 12:57
Ժող ԿԱրողա 2-1ա Պրծել … եթե Տենցա Ֆոռումին Օգուտ (http://www.akumb.am/showpost.php?p=381697&postcount=60) եմ Բերել :yahoo

2:1:hands

Սամվել
26.08.2007, 13:01
2:1:hands

:ok ԼԱվա ԼԱվ Ֆոռումին գոնե օգուտ տվեցի ;)

kiki
26.08.2007, 17:59
էս_ինչ_սոված_եմ , չէ TV5-ով չեմ լսել, Արմենիայով, բյաց տենց մանրամասն չասեցին, պարզապես նշեցին որ խաղը չի կայանալու, հենց կայանալու ասեցին, ես հո չե՞մ գժվել...չի կայանալու, և դրա տեղը կինո են ցույց տալու....հնարավոր ա հետո զգացել են իրենց սխալ արտահայտությունը ու արդեն երկար տարբերակում նորմալ են արտահայտվել...

Ավելացվել է 23 վայրկյան անց
ինչևէ, շոնրհավորում եմ բոլորիս...:)

Սերխիո
30.08.2007, 21:05
Ռեալ
Վերդեր
Լացիո
Օլիմպիակոս

Սերխիո
30.08.2007, 21:58
REAl vs Verder,Lazio,Olympiacos

Սերխիո
31.08.2007, 18:42
այսօր երևի գնենք այս << գազանին>>

Սերխիո
03.09.2007, 01:52
<< Դեղին սուզանավը>> խորտակվեց :(

Սնեյդերին:hands

REAL_ist
03.09.2007, 07:02
Villareal - Real 0-5
հարձակվողական ֆուտբոլի վերադարձը:hands:B
Սնեյդերը մեծատառով խաղցողա:yahoo

BOBO
03.09.2007, 13:02
Այ էս խաղ էր::hands Ապրեն տղեքը:

Սամվել
03.09.2007, 14:25
Դաա Հալալա Տղեքին Շնորհավոր 100 տարի էր Ռեալը սենց խաղ չէր խաղացել

Սերխիո
03.09.2007, 15:57
Այս թիմին էլ + Ռոբեն ,Իգուաին,Սավիոլա,Սոլդադո,Բապտիստա:think ԴԱԺԱՆ Է

Սամվել
03.09.2007, 16:05
Այս թիմին էլ + Ռոբեն ,Իգուաին,Սավիոլա,Սոլդադո,Բապտիստա:think ԴԱԺԱՆ Է

Իրոք լավ խաղացին բայց դե որ մի քիչ խորը նայենք 2րդ գոլից հետո դեղինները ուշքի չէին եկել մեկ էլ 3րդը ու նոկաուտ դրանից հետո տենց էլ պետքա լիներ ;):8

Հ.Գ. Սուրիկը Տենց էլ Չջոգեց որ Հայնցեն խաղումա :D
Հ.Գ.1 Բա որ ասում էր են Բռցքամարտի մասին մեկ էլ մի տենց 1-1.5 րոպե կախեց :D
Հ.Գ.2

Շուստերը…Այս Ֆուտբոլիստը:D

Աբելյան
03.09.2007, 16:19
վերջի անգամ Ռեալը 5 գնդակի տարբերությամբ կարծեմ 2004-2005-ին էր հաղթանակ տարել

Davo'o
03.09.2007, 18:57
0-5 Շատ լավ էր:
Բոնուսային արխիվային լուսանկար հայաստանցի մադրիդիստների համար: Ուեսլի Սնայդերը եւ Էդգար Մանուչարյանը Երեւանում: :)

kiki
03.09.2007, 21:14
Շնորհավորում եմ բոլորիս...

հ.գ. երեկ ցերեկը նայում էի 2000 և 2003 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակիչներն ու քիչ էր մնում լաց լինեյի կարոտից...տեսնենք այս տղաները կկարողանան այդքան սիրելի դառնալ երկրպոգուների համար...համենայն դեպս, երեկ խաղը նայելիս մի տեսակ յուրորինակ հպարտություն էի զգում ...

Sunun
03.09.2007, 21:58
0-5 Հիանալի արդյունք!

Ambrosine
03.09.2007, 22:27
Գոնե դասերը սկսվելու դաժան իրականությունը ինչ-որ չափով մոռացվեց:) Զգում եմ /համոզված եմ, որ ոչ միայն ես/, որ մեր թիմը...:hands:hands:hands

Hambik
04.09.2007, 10:53
Միանում եմ բոլոր շնորհավորհանքներին: :hands
Խմենք տղերքի ու բոլոր Ռեալի ֆանատների կենացը՝ :drinks


Հ. Գ. Ալկաշ չեմ, բայց այսպիսի առիթները չի կարելի բաց թողել ;) :B

Սերխիո
04.09.2007, 23:46
բայց Սուրիկից բացի մեկն էլ կա ,որ ազդեց վրաս մեկնաբանելիս,երբ Պուեռտան մահացել էր Ֆրանսիայի առաջնության տվյալ տուրից 1-2 օր առաջ ,իսկ մեկնաբանը ասեւմ է, թե չի կարող ասել ,թե ինչ է նշանակում ֆուտբոլիստների սև թևկապները:

իսկ Հայնցեին Բաղդասարյանի կողմից դաշտ չմտցնելը վերջն էր:D

Սերխիո
05.09.2007, 16:37
ուղղակի գեղեցիկ նկար:ok

Սերխիո
08.09.2007, 00:58
էս մեր սայթը ինչ ա լինում ? ,եթե փողը չի հավաքվել ասեք:think

REAL_ist
08.09.2007, 08:32
ետ հարցով Արսենին,Դավոն ասեց ինքը պտի տա,ենել ինչ որ գիրք միրքա առել:D

REAL_ist
16.09.2007, 00:13
Real Madrid 3-1 Almeria
Saviola 36' http://www.as.com/futbol/imagenes/capturas/2007/septiembre/3/3.jpg
Sneijder 68'http://www.as.com/futbol/imagenes/capturas/2007/septiembre/3/5.jpg
Higuain 87'http://www.as.com/futbol/imagenes/capturas/2007/septiembre/3/9.jpg

Kalu Uche 72'

չեմպիոնատում վերջին 16 տարվա լավագույն ստարտը:ok
Շնորհավորում եմ Ռեալի երկրպագուներին:drinks

Ambrosine
16.09.2007, 00:29
Շնորհավոոոոոոոոոոոոոոոր :clap :drinks Ափսոս Ռաուլը գոլ չխփեց:(

PygmaliOn
19.09.2007, 15:05
Ռեալ 2 : 1 Վերդեր
նյամ, նյամ....

Taurus
19.09.2007, 15:16
լավ խաղաց Ռեալը, չէ իրոք մարզիչի սխալները ֆուտբոլիստների անհատական վարպետռությունը լրացնում էր և դեռ ավելի, երևում է որ Շուստերը լավ ֆիզիկապես պատրաստել ա թիմը, բայց տակտիկան լավը չի!

salatik
19.09.2007, 15:43
Շնորհավոր, Նիստելրոյն ու Ռաուլը լավ իրար լրացնում էին, Իգուային էլ շատ լավ խաղաց, Ռամոսն էլ. հալալա
շատ լավն էր
Առանց Զիդանի ու Բեկհեմի ինձ թվում էր չի նայվի էլ ես թիմը, բայց լավա որ սխալվում էի : Որ Գագոն էլա Ռելաում խաղում , այ տեղ չեմ կարա չնայեմ :D /փոքր եղբորս անունը Գագոյա/
Չնայած որ մի աչքով էլ Պորտու-Լիվերպուլն էինք նայում, հետաքրքիր խաղ էր շատ: