PDA

Դիտել ողջ տարբերակը : Բոբ Դիլան/Bob Dylan

Lady Raindance
25.07.2007, 18:52
Իմ նոր հայտնագործություններից է (ամոթ է, բայց փաստ), խենթանում եմ նրա երաժշտության համար: Նամանավանդ՝
House of the Rising Sun
Bob Dylan's 115th Dream
On The Road Again
Mr. Tambourine Man
Blowin' in the Wind
Girl From the North Country:love:love:love
Masters of War
Ինչևէ, այդ ո՞վ էր քանթրիին բան ասում: Հանճարեղ է, 60-ականների իսկական Մեսսիան...

StrangeLittleGirl
25.07.2007, 22:35
Ես էլ վերջին տարիներին անցա Բոբ Դիլանին: Ցնցվեցի, երբ իմացա, որ բազմաթիվ ժամանակակից կատարողներ նրա երգերն են երգում, և մենք դրանք լսում ենք՝ առանց կասկածելու, որ հեղինակը հենց Բոբ Դիլանն է:
Արդեն դասական դարձած գլուխգործոցների մասին չեմ խոսում. դրանց անունները նշվել են վերևում: Ես ահավոր շատ եմ սիրում "One More Cup of Coffee"-ն: Որևէ մեկը գիտի՞, թե ում է պատկանում երգի միջի կանացի վոկալը:

Lady Raindance
26.07.2007, 07:32

Jacques Levy, թեև նրա կատարմամբ ուրիշ գործ չեմ լսել:

Dr. M
26.07.2007, 21:14
Նրան լսում եմ վաղուց արդեն :oy շատ եմ սիրում նրա երաժշտությունը, միայն ձայնն է մի քիչ ոչ երգեցիկ
այո նրա երգերի մոտ 90%ը այլ երգիչներ էլ են երգել ու երգում են

միայն հարկավոր է նա վերցնի իր շրթհարմոնը և ես սուզվում են նրա երաժշտության մեջ :love :hands ու վայելում
Նա լեգենդ է
ափսոս, որ անբուժելի հիվանդ է :(

Rhayader
20.01.2009, 12:00
Stuck Inside of Mobile With the Memphis Blues Again -> Տատել ա ինձ վերջերս:
Հետաքրքիր ա, որ Ջոան Բաեզի Diamonds & Rust երգը հենց իրան ա նվիրված:) Բառերը հիշու՞մ եք:

Ռուֆուս
21.01.2009, 15:44
Մոդերատորական: Թեմայի վերնագիրը փոխվել է:

StrangeLittleGirl
10.12.2009, 17:07
Stuck Inside of Mobile With the Memphis Blues Again -> Տատել ա ինձ վերջերս:
Հետաքրքիր ա, որ Ջոան Բաեզի Diamonds & Rust երգը հենց իրան ա նվիրված:) Բառերը հիշու՞մ եք:

Ո՞նց կարելի ա չհիշել

We both know what memories can bring
They bring diamonds and rust

Smokie
26.04.2013, 22:57
Եկա, անմահացնեմ այս թեման:sulel

Ժամանակին միայն Knocking In Heaven's Door-ն էի լսում ու մտածում, «ի՞նչ կախարդական ուժ ունի իր մեջ էս երգը, вроде պարզ, հասարակ երաժշտություն ա, որի ամեն մի տողը կրկնվում ա,» բայց մի անհասկանալի բան գրավում էր, ձգում, ստիպում լսել էլի ու էլի:love

Էս տարվա սկզբերին լսեցի մի քանի ուրիշ երգեր ու հիացա:roll Սկզբից ամենաշատը սիրեցի Blowing In The Wind-ը, հետո սիրեցի Like A Rollingg Stone-ը:sulel Լավն են նաեւ Just LikA Woman-ը, I Want You-ն, Mr. Tambourine Man-ը:

Իսկ վերջերս անցա ալբոմներին: Սկսեցի առաջին ալբոմից... չհավանեցի::nea Երեկ էլ լսել եմ Blonde On Blonde (7-րդ ալբոմ) ու The Freewheelin Bob Dylan-ը (2-րդ ալբոմ): Blonde-ը լսելուց, մեկ-մեկ զգում էի, որ ծանոթ ոճ է, բայց Dylan-ի յուրահատուկ ձայնն ու երգելաոճը չթողեց լիովին ճանաչել: (I Want You-ն ու Just Like A Woman-ը այս ալբոմից են): Իսկ Freewheelin-i (Blowin In The Wind-ն է այս ալբոմից) երգերի վերնագրերից դատելով կարծում էի պատերազմի մասին կլինեն երգերի մեծ մասը: Կովբոյական ոճում էր::)

Ամեն դեպքերում, բոլոր երաժիշտները չեն, որոնց ամբողջ ալբոմից եմ սիրում, շատերին առանձին երգերով եմ հավանում, օրինակ՝ David Bowie-ն, երեւի Nick Drake-ը: Bob Dylan-ին լսելուց որոշ երգեր սիրում եմ, կամ կարող է ընդհանուր ալբոմը լավ տպավորություն թողնի, բայց քիչ անց կմոռանամ երգերը:) Ժամանակին ես ալբոմների հետեւից չէի ընկնում, առանձին երգերով էի լսում, բայց հիմա այսպես ավելի ճիշտ եմ համարում:

StrangeLittleGirl
14.05.2013, 23:02
Էկա ասելու, որ ահավոր հիասթափվել եմ Բոբ Դիլանից: Ինքը էն անասուն հանճարներից ա: Հա, հսկայական երաժշտական ժառանգություն ա թողել, ու հաստատ իրա անունը պատմության մեջ կմնա:

Անցյալ տարի իրա համերգին էի գնացել: Նախ ասեմ, որ որպես երգիչ ինքը լրիվ զրո ա կամ դառել ա զրո: Ինքը չէր երգում, բեմին կանգնած տեքստ էր արտասանում: Հետո ահավոր անասունավարի էր պահում: Ոնց որ էկած լիներ պտիչկա դնելու: Հեչ չէր էրևում, որ իրա գործը կամ առավելևս հանդիսատեսին սիրում ա: Սաղի վրա թքած ուներ: Ոչ մի բառ չասեց, իրար հետևից սաղ երգերը մոնոտոն արտասանեց ու գնաց: Պլյուս դրան տեսագրել, ձայնագրել, ֆոտո անելն արգելված էր: Եթե youtube-ը փորփրեք, կնկատեք, որ ի տարբերություն այլ երգիչների, իրա համերգների տեսագրություններ չկան: Էլ չեմ ասում, թե ինչ պարանոյիկ ա հեղինակային իրավունքների հարցերում: Ասենք, կիթառի դասագրքից հանել ա տվել իրա երգերի ակորդները: Մի խոսքով, ինքնասիրահարված գյադա ա: Ամոթ իրան:

Smokie
15.05.2013, 10:12
Մեծացել ա:cry

Ես էլ էս տարի դիսկով «Unplugged» համերգը դրի (համերգային ալբոմը 1995թ): Ձայնը էդքան լավ չէր, հանդիսատեսի հետ չէր խոսում: Էդ էն ժամանակ էր, հիմա ընդհանրապես 70 տարեկան ա...

Ամեն դեպքերում, դա ինձ չի խանգարի սիրել իրա երգերը ու լսել: Եթե մի բանը դուրս չգա, չեմ լսի, չեմ նայի՝ կնայեմ էն, ինչը կհավանեմ:

StrangeLittleGirl
15.05.2013, 12:51
Մեծացել ա:cry

Ես էլ էս տարի դիսկով «Unplugged» համերգը դրի (համերգային ալբոմը 1995թ): Ձայնը էդքան լավ չէր, հանդիսատեսի հետ չէր խոսում: Էդ էն ժամանակ էր, հիմա ընդհանրապես 70 տարեկան ա...

Ամեն դեպքերում, դա ինձ չի խանգարի սիրել իրա երգերը ու լսել: Եթե մի բանը դուրս չգա, չեմ լսի, չեմ նայի՝ կնայեմ էն, ինչը կհավանեմ:

Մեծացել ա, թող թոշակի անցնի, ոչ թե տոմսերը վաթսուն եվրոյով ծախի, որ հետո կարգին համերգ չտա: Էն տասը եվրոյանոց ջահելները հազար անգամ իրանից լավն են բեմի վրա, շատ էլ որ իրանց անունը Բոբ Դիլան չի: :angry Ու ընդհանրապես, ինձ ահավոր հետաքրքիր ա՝ ինքը ոնցն ա էղել բեմի վրա ջահել ժամանակ: Ցավոք, ոչ մի տեսակի ձրի վիդեո չկա, որ տեսնեմ, իսկ ինձ սպանեն, մի կոպեկ էլ Բոբ Դիլանի գրպանը չեմ ուղարկի:

Smokie
15.05.2013, 13:12

Գուցե ճիշտ ես: Բայց ինչ էլ լինի՝ հիշելով Դիլանի սիրածս երգերը, ինքը էլի իմ համար կմնա ԴԻԼԱՆ:love

Վահրամ Փափազյանը իր «Հետադարձ հայացք»ում բազմիցս ասել ա որ, «պետք ա բեմին լքել, նախքան բեմը քեզ կլքի»:

edgarus
15.02.2017, 00:01
Չուվակին նոբելյան տվին ալարեց խոսք ասի, ու ահավոր անհավես ա սենց հարցերում: Բայց դե մեկա լեգենդա, իսկ իրա հիմիկվա համերգները անցածների հետ համեմատելու չեն:
https://youtu.be/3Xz7WfVYxok