PDA

Դիտել ողջ տարբերակը : Նախագահական ընտրություններ - 2008

Էջեր : 1 [2]

StrangeLittleGirl
20.02.2008, 23:07
Կարդում եմ այս գրառումը ու մտածում. հնարավո՞ր բան է դա: Հայ ժողովուրդը գնալով ավելի է փչանում, գնալով ավելի ու ավելի անհատապաշտ է դառնում: Դրա վառ ապացույցն են Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, իսկ այսօր արդեն ԼՏՊ-ն: Ժողովուրդը գաղափարներ չի փնտրում, որոնց շուրջ կձևավորվեն առաջնորդները, այլ նման է խառնված ոչխարների հոտի, որին մեկն է պետք, որ ինչ-որ տեղ առաջնորդի, ու նրանք չգիտեն, թե ուր են գնում, ինչ են ուզում: Նրանց միայն տանող է պետք, ուրիշ ոչինչ: Գաղափարները ոչ մի նշանակություն չունեն:
Իսկ ես երբեք չեմ հրաժարվի Վազգեն Մանուկյանի գաղափարներից աշխարհի որ ծայրում էլ լինեմ: Գիտեք, մի անգամ նա ասաց, որ Հայաստանից հեռանալու միայն մի պատճառ է արդարացնում: Դա կարիերա անելն է: Ես հենց դրա համար էլ կգնամ: Ու թեև կհեռանամ հուսահատված, զզված այս երկրից, թեև տեղ-տեղ կամաչեմ, որ հայ եմ, բայց կապացուցեմ Վազգեն Մանուկյանի այն խոսքերը, որ մենք համաշխարհային ազգ ենք: Ու կապացուցեմ նաև, որ բաներ կան, որոնք երկրի նախագահից ընդհանրապես կախված չեն…

Chilly
20.02.2008, 23:16
Բյուր, պետք չի էդպես հուսահատ բաներ գրել: Այն, որ ՍՍ-ն ընտրվեց, դեռ չի նշանակում, որ ազգը դատապարտված է, կամ որ պիտի թողնենք - փախչենք: Սերժ Սարգսյանը, ի հակակշիռ իր լիքը վատ հատկանիշների, ունի նաև մի քանի լավ հատկանիշներ, ու այդ հատկանիշների շնորհիվ ես հավատում եմ, որ նա մեր երկիրը բախտի քմահաճույքին հաստատ չի թողնի: Վազգեն Մանուկյանին ես էլ եմ հարգում, բայց միևնույն է, պետք է ընդունենք, որ նա հիմա չունի իր շուրջը հավաքված մարդիկ, որոնք կաջակցեն իր գաղափարների մարմնավորմանը այնպես, ինչպես ՍՍ-ի կամ ԼՏՊ-ի կողմնակիցները, թեկուզ և ամեն մեկն իր շահի համար: Ինչ-որա է, ես համարում եմ, որ ամեն ինչ չի, որ կախված է երկրի նախագահից, մեր լավ կյանքի համար շատ ավելի շատ կարևոր է հենց մեր վերաբերմունքը մեր նկատմամբ, մեր հավատն ու սերը մեր երկրի ու մեր ազգի նկատմամբ, ու հատկապես մենք դա պիտի լավ գիտակցենք, որովհետև մենք մտածում ենք...

voter
20.02.2008, 23:40

Բայց չէ, որ ամեն անգամ ամեն անձի պաշտամունքից հետո, հաջորդին արդեն ավելի քիչ են հետևում ու ավելի քիչ ձայն են, տալիս։

Երբ կհուսահատվեն անձերից, այն ժամանակ էլ կսկվի ուղղվել իրավիճակը։

Ինչ արած, որ ինչէ դանակը ոսկորին չի հասնում չեն զգում։

Համբերել է պետք ու կապը պահել համախոհների հետ ու հնարավորինս նրանց աջակցել, մտքով ուժով, անդամավճարով...

Կարիերա անելու համար անկասկած պետք է գնալ, եթե հնարավորություն կա, դրանով Հայաստանին միտ էլ ավելին օգնած կլինես, մեր Հայրենիքը ի վիճակի չի լինի երբեք մրցել միջազգային կարևոր ասպարեզներում, ինչպիսիք գիտությունը, արտադրությունը, ֆինանսները ևյլն աշխարհի հետ ու արառևլ ևս գլոբալիզացիայի։

Լինելով կարևոր գործիչ հզոր որևէ միջազգային հիմնարկում միտ էլ ավելի օգտակար է Հայաստանի համար։

Ավելացվել է 2 րոպե անց

Բյուր, պետք չի էդպես հուսահատ բաներ գրել: Այն, որ ՍՍ-ն ընտրվեց, դեռ չի նշանակում, որ ազգը դատապարտված է, կամ որ պիտի թողնենք - փախչենք: Սերժ Սարգսյանը, ի հակակշիռ իր լիքը վատ հատկանիշների, ունի նաև մի քանի լավ հատկանիշներ, ու այդ հատկանիշների շնորհիվ ես հավատում եմ, որ նա մեր երկիրը բախտի քմահաճույքին հաստատ չի թողնի: Վազգեն Մանուկյանին ես էլ եմ հարգում, բայց միևնույն է, պետք է ընդունենք, որ նա հիմա չունի իր շուրջը հավաքված մարդիկ, որոնք կաջակցեն իր գաղափարների մարմնավորմանը այնպես, ինչպես ՍՍ-ի կամ ԼՏՊ-ի կողմնակիցները, թեկուզ և ամեն մեկն իր շահի համար: Ինչ-որա է, ես համարում եմ, որ ամեն ինչ չի, որ կախված է երկրի նախագահից, մեր լավ կյանքի համար շատ ավելի շատ կարևոր է հենց մեր վերաբերմունքը մեր նկատմամբ, մեր հավատն ու սերը մեր երկրի ու մեր ազգի նկատմամբ, ու հատկապես մենք դա պիտի լավ գիտակցենք, որովհետև մենք մտածում ենք...
Մանուկյանի կողքին չեն էլ կարող լինել մարդիկ, որոնք Հայաստանի Ազգային Ժողովրդավարական գաղափարները իրենց անձնական անհրաժեշտություններից ու ատելությունից, կամ համակրանքից ելնելով պիտի պաշտպանեն։

Մարդը պիտի այդ գաղափարները գիտակցի, այդ ժամանակ նա «կորած է» ու նրա անձնականն էլ կարևոր չի դառնում իր համար...

Ձայնալար
21.02.2008, 01:50
Մոդերատորական: Քանի, որ «Ընտրություններից հետո, ինչպես առաջ ;) » թեմաի քննարկման նյութը և նպատակը հստած ձևակերպված չէր, ես՝ խորհրդակցելով այս բաժնի մյուս մոդերատորի հետ որոշեցի (որոշեցինք) նշված թեմայում կատարված գրառումները տեղափոխել այստեղ:

սիսար
21.02.2008, 06:54
Բյուր, պետք չի էդպես հուսահատ բաներ գրել: Այն, որ ՍՍ-ն ընտրվեց, դեռ չի նշանակում, որ ազգը դատապարտված է, կամ որ պիտի թողնենք - փախչենք: Սերժ Սարգսյանը, ի հակակշիռ իր լիքը վատ հատկանիշների, ունի նաև մի քանի լավ հատկանիշներ, ու այդ հատկանիշների շնորհիվ ես հավատում եմ, որ նա մեր երկիրը բախտի քմահաճույքին հաստատ չի թողնի: Վազգեն Մանուկյանին ես էլ եմ հարգում, բայց միևնույն է, պետք է ընդունենք, որ նա հիմա չունի իր շուրջը հավաքված մարդիկ, որոնք կաջակցեն իր գաղափարների մարմնավորմանը այնպես, ինչպես ՍՍ-ի կամ ԼՏՊ-ի կողմնակիցները, թեկուզ և ամեն մեկն իր շահի համար: Ինչ-որա է, ես համարում եմ, որ ամեն ինչ չի, որ կախված է երկրի նախագահից, մեր լավ կյանքի համար շատ ավելի շատ կարևոր է հենց մեր վերաբերմունքը մեր նկատմամբ, մեր հավատն ու սերը մեր երկրի ու մեր ազգի նկատմամբ, ու հատկապես մենք դա պիտի լավ գիտակցենք, որովհետև մենք մտածում ենք...
Հարգելի Chilly, Ձեր մտածելակերպը՛ շատ առողջ է: Շատ կցանկանայի որպես բոլոր մեր հայ երիտասարդները իրենց մեջից վանեին ծայրահեղ անհանդուրժողականությունը, եւ դատեին սթափ: ԿԵՑՑՑՑԵՔ

keyboard
21.02.2008, 10:02
Կարդում եմ այս գրառումը ու մտածում. հնարավո՞ր բան է դա: Հայ ժողովուրդը գնալով ավելի է փչանում, գնալով ավելի ու ավելի անհատապաշտ է դառնում: Դրա վառ ապացույցն են Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, իսկ այսօր արդեն ԼՏՊ-ն: Ժողովուրդը գաղափարներ չի փնտրում, որոնց շուրջ կձևավորվեն առաջնորդները, այլ նման է խառնված ոչխարների հոտի, որին մեկն է պետք, որ ինչ-որ տեղ առաջնորդի, ու նրանք չգիտեն, թե ուր են գնում, ինչ են ուզում: Նրանց միայն տանող է պետք, ուրիշ ոչինչ: Գաղափարները ոչ մի նշանակություն չունեն:
Իսկ ես երբեք չեմ հրաժարվի Վազգեն Մանուկյանի գաղափարներից աշխարհի որ ծայրում էլ լինեմ: Գիտեք, մի անգամ նա ասաց, որ Հայաստանից հեռանալու միայն մի պատճառ է արդարացնում: Դա կարիերա անելն է: Ես հենց դրա համար էլ կգնամ: Ու թեև կհեռանամ հուսահատված, զզված այս երկրից, թեև տեղ-տեղ կամաչեմ, որ հայ եմ, բայց կապացուցեմ Վազգեն Մանուկյանի այն խոսքերը, որ մենք համաշխարհային ազգ ենք: Ու կապացուցեմ նաև, որ բաներ կան, որոնք երկրի նախագահից ընդհանրապես կախված չեն…
Դու հրաշք ես: Երեկ Կենտրոն հեռուստաընկերության Ուրվագիծ հաղորդաշարի հյուրն էր Ազգ թերթի գլխավոր խմբագիրը: Չնայած Պետրոսի բազմազան և խաչաձև հարցերի նա խուսափեց կոնկրետ որակավորում տալ թե՛ ընտրություններին, թե՛ անհատներին: Բայց որ ասաց Վ.Մանուկյանը հաղթել է դա միանշանակ է, այսօր ՍՍ-ն էլ դա կխոստովանի, չեմ կասկածում: Իսկ ինչով է հաղթել, գոնե միայն նրանով որ չի ծախել ինքն իրեն, իր գաղափարները, այո մեր ժողովուրդը կուրորեն գնում են մի մարդու եռևից, որը ուզում է մի չարիքից հանել մեկ այլնի մեջ գցել մեր ժողովրդին: Պետք չե հավատալ անձին, հավատացեք գաղափարներին, արած գործին և ապագա անելիքներին, որոնք ԼՏՊ-ն չունի: Տեսաք, որ շատ ակումբվիների գրածները իրականություն դառան Վ.Հովհաննիսյանը ընդունեց իր պարտությունը և առանց մեկնաբանություն տալու գնաց, շատերն ասում էին, որ կասի ,որ արդար ընտրություններ են եղել, դե դա չասեց, բայց հո հակառակն էլ չասեց, իսկ ՕԵԿ-ի պնդումները թե դատի են տալու և այլն նույն պես ձևական են: Եթե մեր ժողովուրդը այսպես շարունակի մեր ճակատագրն վերջ է գալու, այ սրա համար էի ասել այս ասածս, չեմ հիշում ով գրել էր, որ մեր ճակատագիրը վերջ չունի, ես կամաց կամաց տեսնում եմ այդ վերջը: 3-4 կին միտինգի ժամանակ պարի են բռնվել, ոնց որ Բռազիլյայի կառնավալը լիներ, ես ամաչում եմ, որ նման բաները ցւոյց են տալու CNN BBC EuroNews OPT, PTP հեռուստաալիքները և հետո էլ ասելու են թե անարդարությոն դեմ ենք պայքարում: Չգիտեմ էլ, ոնց արտահայտեմ իմ նողկանքն ու ատելությունը այս իրավիճակի հանդեպ:Շնորհակալ եմ ուշադրության համար:

Enipra
21.02.2008, 17:05
Կատարածու :[ Երջանիկ կլինի, բա ինչ կլինի, դասախոսից թռիչք կկատարի նվազագույնը կրթության ու գիտության կամ մի ուրիշ բանության նախարարի պաշտոնի: :lol
Վերջին 2 նախադասությունը ցնցող են: :D

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՐՋԱՆԻԿ Է

[16:39] 21 Փետրվարի, 2008

՚Սերժ Սարգսյանի հաղթանակը համարում եմ իմ եւ իմ ընտրողների հաղթանակըՙ,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ նախագահի թեկնածու, ՚Ազգային համաձայնությունՙ կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, որը ընտրությունների նախնական արդյունքներով ստացել էր 3092 քվե: Վերջինս լրատվամիջոցներին հրավիրել էր հայտարարելու, որ անձամբ շնորհավորում է Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ: Չկարողանալով դառնալ յուրաքանչյուրի նախագահը, նա այդ բարեմաղթեց Սերժ Սարգսյանին:

՚Հույս ունեմ, որ նա կդառնա ոչ միայն բոլորի, այլ յուրաքանչյուրի նախագահը: Հույս ունեմ, որ նա կառաջնորդվի ազգային համաձայնությամբ: Այն պահին, երբ երկիրը գտնվում է նման վիճակում, կան արտաքին մարտահրավերներ, կան դեռեւս չլուծված ներքին խնդիրներ կամ արտաքին խնդիրներ, մասնավորապես ղարաբաղյան հիմնահարցը, նա պարտավոր է առաջնորդվել ազգային համաձայնությամբ եւ հետագա գործունեության ընթացում ծառայել ժողովրդինՙ,- ասում է նա:

Ի տարբերություն այլ թեկնածունեի, պարզվում է Արամ Հարությունյանին այնքան էլ չի մտահոգել, որ նա վերջին հորիզոնականում է: ՚Ենթադրենք ես հավաքեի 10 տոկոս, բայց անցներ հինը, ես չէի ուզիՙ,-ասում է նա, իսկ ինչ վերաբերվում է իր ծրագրերի իրագործմանը, ապա հույս ունի, որ դրանք Սերժ Սարգսյանը կյանքի կկոչի: Իսկ ընտրությունների անաչառության վերաբերյալ նա կասկած չունի, քանի որ իրենց շտաբը որեւէ խախտում չի հայտնաբերել. ՚Ասում են, այստեղ մեկին ծեծել են, ինչի հավատանք: Դա տեղական մարմինների խնդիրն է: Փաստերը պետք է քննարկվեն: Ընտրությունները անցել են ժողովրդավարական, խախտումներ եղել են երկկողմանիՙ:

՚Որպես թեկնածու ուրախ եմ, որ չվերադարձանք հետ: Թեկնածուներից մեկն ասում էր, որ թող վերջին զոհը ես լինեմ, նույն կերպ` թող ես մենակ ինձ ձայն տամ, բայց անցյալը հետ չդառնարՙ,- անկեղծացավ Արամ Հարությունյանը: Ի դեպ, Արամ Հարությունյանը խոստանում է շարունակել քաղաքականությամբ զբաղվել, իսկ թե ինչ պաշտոն է ուզում ներկա իշխանություններից, վերջինս լռում է. ՚Աշխատանքի մասին խոսելը լուրջ չեմ համարումՙ:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=58009

Sunny Stream
23.02.2008, 20:25
ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ

[20:02] 23 Փետրվարի, 2008
image

Այսօր հերթական բռնությունն է տեղի ունեցել լրագրողների պատգամավորների, ԿԸՀ-ում ՚Ժառանգությունՙ խմբակցության անդամի նկատմամբ: Դավիթաշենի 5/21 տեղամասում այսօր առավոտից պետք է իրականացվեր վերահաշվարկի գործընթաց, սակայն 5/21-ի փոխարեն վերահաշվել էին այլ տեղամասի քվեաթերթիկներ, որոնց արդյունքում եւս նվազել էին Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած ձայները: Արձանագրությունը ստարագրելիս պարզվել է, որ այդ տեղամասի փոխարեն պետք է ստուգեին 21-րդը, ինչից հետո, ՚Ժառանգությանՙ եւ ՕԵԿ-ի անդամները պահանջեցին վերահաշվել 5/21-ի քվեաթերթիկները:

ԸԸՀ նախագահը այդ պահին հայտարարել է, որ ինքը վատ է զգում եւ հեռացել է, իր լիազորությունները փոխանցել է տեղակալին՝ Ծատուրյանին: 16.30-ին հանձնաժողովի երեք անդամներ բերել են 5/21 տեղամասի քվեաթերթիկներով պարկերը: Հենց այդ պահին տեղամաս են ներխուժել 10 հաղթանդամ տղաներ՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի/ մականունը` Ալրաղացի Լյովիկ/, գլխավորությամբ եւ պահանջել են դադարեցնել վերահաշվարկը: Այդ պահանջով հանդես է եկել նաեւ Մաշտոցի քննաչական բաժնի մի խումբ քննիչներ՝ մոտ 20 հոգի: Նրանք պահանջում էին դադարեցնել վերահաշվարկը: Այդ պահին հանձնաժողովի նախագահը եւ տեղակալը արձանագրություն են գրել, որ պարկը բացել է ԿԸՀ-ում ՚Ժառանգությանՙ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը: Այդ հայտարարության պատճառով վերահաշվարկը ապօրինաբար դադարեցվել է, իսկ ընդդիմության ներկայացուցիչ, Զոյա Թադեւոսյանի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում:

Ամեն ինչ այդքանով չի ավարտվել: Նույն խումբը՝ Լեւոն Սարգսյանի եւ Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցների գլխավորությամբ, տեղամասից դուրս են վռնդել լրագրողներին եւ անձեռնմխելի պատգամավորներին. կոտրել են ՚Ա1+ՙ հեռուստաընկերության տեսախցիկը, ՚Առավոտՙ եւ ՚ՉԻՙ թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարչական ապարատը, քաշքշել եւ հարված են լրագրողներ Գագիկ Շամշյանին, ՚Առավոտիՙ թղթակից Նաիրա Մամիկոնյանին, Panorama.am էլեկտրոնային թերթի թղթակից Արթուր Խեմչյանին, ՚Ա1+ՙ-ի օպերատոր Սեւակ Գրիգորյանին: Այս ամենը կատարվել է Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի պետ Վարուժան Շաշիկյանի ներկայությամբ: Ի դեպ, ՚Ա1+ՙ-ի տեսաերիզը խլել եւ կոտրել են տեղամասում գտնվող քննիչները:
http://a1plus.am/amu/?page=issue&iid=58171

«Ազատության» լրագրող Կարինե Քալանթարյանը ներկա է եղել միջադեպին ու ասում է, որ մի քանի հաղթանդամ տղաներ հարվածել են Գագիկ Շամշանին ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին։
http://echannel.am/?topic_id=1487

:angry էսքանից հետո ո՞նց են պաշտպանում էդ վայրենիներին :angry

սիսար
23.02.2008, 22:22
ճանաչության համար, կարելի է նայել հետեվյալ սայթը, Louysworld.com

Guetta
27.02.2008, 00:50
Հայաստանում ընտրությունների հետ կապված մի շատ կարևոր խնդիր կա` հասարակության վստահությունը, հավատն ընտրությունների հանդեպ: Եթե նույնիսկ համարենք, որ այս ընտրություններում բացարձակապես թերություններ չեն եղել (ոչ մի երկրում այդպես չի լինում), ապա միևնույնն է, հասարակության ահագին զանգված չեն հավատա այդ "հեքիաթին": Ինչու? Թող իմ ասածներից սև փիարի պատկեր չստացվի, բայց իրականում դա Լևոնի մեղքնա: Հենց ինքն էր առաջինը ով 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ԽԱՅՏԱՌԱԿ "հաղթանակ" հռչակեց ինքն իրեն` ընդդիմանալով սեփական ժողովրդի առնվազն 80 տոկոսին: Այ հենց այստեղից և սկսվեց ժողովրդի անվստահությունն առհասարակ իշխանությունների նկատմամբ և ընտրությունների արդարության հանդեպ: Իմ կարծիքով երկու հնարավոր տարբերակ կա, որպեսզի հայ ժողովուդրի ահագին զանգվածը սկսի հավատալ ՀՀ-ում ընտրությունների արդարությանը, թափանցիկությանը, ժողովրդավարությանը- 1. եթե
ընտրություններում հաղթի ընդդիմադիր ուժ, 2. եթե իշխանության թեկնածուն արմատական փոփոխություններ կատարի` այդ թվում և կադրային, և իսկապես այնպես անի, որպեսզի հնարավորին սահմաններում առավելագույն լավանա ժողովրդի սոցիալական վիճակը, հնարավորին սահմաններում վերացվի անպատժելիության մթնոլորտը, հնարավորին սահմաններում վերացվի ստվերային տնտեսությունը (և' մաքսային, և' հարկային դաշտում), գործեն բոլոր օրենքները, չոտնահարվեն մարդու իրավունքները: Սա իհարկե, միանգամից բացառվում է, բայց կարելի է ահագին բան դեպի լավը փոխել: Իդեպ Լևոնից վերը նշվածների կապակցությամբ դեպի դրական հույս չկա: Իմչու? Քանի որ ինքը ուզումա գալ իշխանության մի քանի զինված ուժերի շնորհիվ, որոնց էլ հետո պարտավորվելուա տալ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, եթե չտա` ...

REAL_ist
29.02.2008, 20:46
Գերտ Արենս. ՙՈմանք պնդում են, թե ընտրություններին հրաշալի գնահատական է տրվածª դա այդպես չէ՚

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը այսօր ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հերքեց պնդումները, թե Հայաստանի նախագահական ընտրություններին միջազգային դիտորդները շատ լավ գնահատական են տվել:

ՙԿան մարդիկ, ովքեր հղում են կատարում մեր նախնական զեկույցին եւ հայտարարում են, որ այն ընտրություններին տրված հրաշալի գնահատական է պարունակում: Դա այդպես չէ՚,- ասաց Արենսը:

ՙԽորհրդարանական ընտրություններին տված մեր գնահատականում մենք ասել ենք` այս ընտրությունները մեծամասամբ համապատասխանել են եվրոպական չափանիշներին, այստեղ ասում ենք` ընտրությունները հիմնականում անցկացվել են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:
Երբ անցած տարի` խորհրդարանական ընտրությունների դեպքում օգտագործում էինք ՙմեծամասամբ՚ բառը, ի նկատի ունեինք` 80-90 տոկոսով համապատասխանել են ընդունված չափանիշներին, իսկ այս անգամ օգտագործված ՙհիմնականում՚ բառը կարող է նշանակել 51 տոկոս են համապատասխանել, 70 տոկոս, բայց` ոչ ավելին՚, - փաստեց դեսպան Արենսը:

ՙՇատ դժվար է այս երկու ընտրությունների միջեւ համեմատություն անցկացնելը: Բայց, ընդհանուր առմամբ, այո, կարելի է ասել, որ այս ընտրություններին տրված մեր գնահատականը տարբերվում է խորհրդարանականին տրված գնահատականից: Եթե անգամ դիտարկեք բառերի տարբերության առումով, ակնհայտ կդառնա, որ ՙմեծամասամբ՚ բառը, որը հնչեցվեց խորհրդարանական ընտրություններին տրված գնահատականում, շատ ավելի դրական իմաստ ունի, քան ՙհիմնականում՚ բառը, որը օգտագործվեց այս ընտրություններին տրված նախնական զեկույցում՚,- նշեց Գերտ Արենսը:

ՙՄեր նախնական զեկույցն ասում է, որ որոշակի առաջընթաց կար այս ընտրություններում՚, - շարունակեց ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը` հավելելով. - ՙՕրինակ, կարող ենք խոսել այդ առաջընթացի մասին օրենսդրական դաշտում՚:

Նրա վկայությամբ` ՙԳնահատականը կարող է փոխվելª պայմանավորված այն հանգամանքով, թե մենք ինչ կհայտնաբերենք առաջիկայում: Հաջորդ փաստաթուղթը երրորդ միջանկյալ զեկույցն է լինելու: Այն հիմնված կլինի փաստերի վրա, որոնք նաեւ քննադատություն կպարունակեն: Առաքելության վերջնական զեկույցը կհրապարակվի մայիսին՚:

Նա հավելեց, որ այս պահին իրենք ամբողջությամբ համակարծիք են ընտրություններին տրված նախնական գնահատականինª ընտրությունները հիմնականում անցկացվել են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:

ՙԵրբ մենք ասում ենք, որ Հայաստանի նախագահական ընտրությունները անցկացվել են հիմնականում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, դա հաճոյախոսություն չէ: Մենք դիտարկում ենք անցկացնում շատ երկրներում, եւ պետք է ասեմ, որ շատ ավելի վատ դեպքերի ենք ականատես եղել: Կան երկրներ, որտեղ տեսել ենք, թե ինչպես է ոստիկանությունը ծեծում մարդկանց: Հայաստանում նման բան չենք տեսել՚, - հայտարարեց ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարը:

ՙԱզատություն՚ ռադիոկայանի հարցին, թե հետեւո±ւմ են արդյոք դիտորդները հայաստանյան հեռուստաընկերությունների աշխատանքին, երբ Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները հիմնականում ծաղրանքով են լուսաբանվում, հնչած քաղաքական գնահատականներն ուղղակի չեն հեռարձակվում, իսկ Տեր-Պետրոսյանի տան մոտ հավաքված ցուցարարների կարծիքը լրատվական ծրագրերը կարեւոր են համարում եթեր հեռարձակել, Գերտ Արենսը պատասխանեց. - ՙԿարծում եմ, ձեր ասածի մեջ ճշմարտություն կա: Անձամբ ես մի քանի անգամ միացրել եմ հեռուստացույցը, որ տեսնեմ` ցուցադրվո±ւմ են արդյոք Տեր-Պետրոսյանի կազմակերպած այդ հանրահավաքները, սակայն հանրահավաքի մասին պատմող տեսանյութ չեմ հայտնաբերել: Այս դեպքում տեսնում ենք միանգամայն միակողմանի լուսաբանում, եւ դա լավ չէ՚:

ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ներկայացուցիչները նաեւ ուսումնասիրում են ԿԸՀ-ի կայքում հայտնված այն փաստերը, որոնց համաձայն նույն ընտրատարածքի միմյանց հարեւանությամբ գտնվող տեղամասերում մի դեպքում ընդդիմադիր թեկնածուն ձայների բավական բարձր տոկոս է հավաքել, մյուս դեպքում 0 ձայն է ստացել:

ՙՄենք վերլուծում ենք եւ տեսնում, որ այդ արդյունքները անհավանական են: Կան նաեւ տեղամասեր, որտեղ մեծ է անվավեր քվեաթերթիկների քանակը: Այս ամենը մենք ուսումնասիրում ենք, եւ վերլուծության մեր արդյունքները տեղ կգտնեն մեր հաջորդ միջանկյալ զեկույցում՚,- հայտնել է Գերտ Արենսը: Նա ավելացրեց, որ իրենց առաքելությունը մեկ շաբաթից ավարտվում է, բայց իրենց փորձագետներից երկու-երեքը դեռ կմնան, հետեւելու իրավիճակին, այդ թվում ձերբակալվածների, կալանավորվածների դատավարություններին:

ՙԵս իրավունք չունեմ խորհուրդներ տալու, բայց մի անձնական դիտարկում. մենք տեսել ենք, որ մարդիկ իսկապես օրինապահ են այդ հրապարակում, եւ չեմ կարծում, որ այնտեղ խուլիգաններ կան: Ու հատկապես երիտասարդները մտահոգված են ժողովրդավարական ընտրություններով: Սա մի շարժում է, որին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերեն այս երկրի քաղաքական գործիչները: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ ձեւով պետք է վարվել այս շարժման հետ՚,- եզրափակեց Գերտ Արենսը:

Աստղիկ Բեդեւյան
Azatutyun.am

ես էլ մեր իշխանությունների համար լավ գնահատականնա… տենաս վատը ոնցա լինում:think

Արշակ
29.02.2008, 21:30
Փաստորեն վերջին օրերին Լևոնի, ինչպես նաև մի շարք ՀԿ–ների քննադատությունները տալիս են իրենց արդյունքները։:)
Միջազգային դիտորդները արդեն լղոզելով փորձում են գնահատականները քիչ–քիչ մոտեցնել իրականությանը։ Կարծես ամեն ինչ իր տեղն է ընկնում։:ok

Yellow Raven
29.02.2008, 21:38
Չեմ կարծում,թե ինչ-որ բան փոխվի,դրանք ասելու բան ունենային,իրանց տեսածը կասեին,սաղ էլ ծախված են:

Kuk
25.10.2009, 20:41
Ահա թե ինչպես են անցել 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները.

http://www.youtube.com/watch?v=bCGfAX6rnNc

http://www.youtube.com/watch?v=NvtzeD75ddM

http://www.youtube.com/watch?v=yff1OIna4-o

Kuk
25.10.2009, 20:42
Ահա թե ինչպես են անցել 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները-2

http://www.youtube.com/watch?v=3kc0Y0OsgAE

http://www.youtube.com/watch?v=sqzKRrqi_As

http://www.youtube.com/watch?v=4tr7OzvW-R4

http://www.youtube.com/watch?v=4FVCDnhOFEU

Kuk
24.12.2009, 20:09
Ահա թե ինչպես են անցել 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները-3

Կադրեր Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավից. Արտաշատ.

http://www.youtube.com/watch?v=sEEc_UjOr80

http://www.youtube.com/watch?v=hbQHT_20pOw
Կադրեր Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավից. հանրահավաք Ազատության Հրապարակում. 16.02.2008

http://www.youtube.com/watch?v=5Y-2aR9o130

Kuk
24.12.2009, 20:45
Մի հատ էլ.

http://www.youtube.com/watch?v=XTFrLfRFiqo

Artgeo
31.01.2010, 16:06
Հետաքրքիր վեբ կայք եմ գտել, որտեղ գրաֆիկորեն ցույց է տրվում ընտրությունների արդյունքը։
http://www.electoralgeography.com Պաշտոնական արդյունքները։ Ի դեպ, հետաքրիր է համեմատել 2008 և 2007 թվականի ընտրությունները։

Պարզվում է, որ Օրինաց Երկիրն ու Արթուր Բաղդասարյանը ամենաշատը ձայն են ստացել Շիրակի մարզում
2008 նախագահակ
http://www.electoralgeography.com/new/en/wp-content/gallery/armenia2008/2008-armenia-presidential-bagdasarian.png
2007 Ազգային ժողովի
http://www.electoralgeography.com/new/en/wp-content/gallery/armenia2007/2007-armenia-legislative-rule-russian.gif

Լևոն Տեր Պետրոսյանը շատ ձայն է ստացել Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում, մայրաքաղաք Երևանում
http://www.electoralgeography.com/new/en/wp-content/gallery/armenia2008/2008-armenia-presidential-ter-petrossian.png

Սերժ Սարգսյանը Սյունիքում և Գեղարքունիքում
http://www.electoralgeography.com/new/en/wp-content/gallery/armenia2008/2008-armenia-presidential-sargsyan.png

ԲՈԼՈՐ քարտեզներում իշխանությունը Երևանում պարտված է։ Հարց, ո՞նց հաղթեց իշխանական թեկնածուն Երևանի քաղաքապետի ընտրություններում։

Ի դեպ, Ժառանգության տվյալները 2007 - ի ընտրություններում
http://www.electoralgeography.com/new/en/wp-content/gallery/armenia2007/2007-armenia-legislative-heritage-russian.gif

Երևան, Արմավիր, Կոտայք։