Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում
մոտս միտքա ծագել.......ուրեմն մտածել եմ........եկեք մի օր կազմակերպենք ու ֆորումի անդամներով մի տեղ հանդիպենք......................ինչ եք կարծում? ......լավ միտքա?.......:hands :) :drinks :ckck
Ուլուանա
12.04.2006, 12:04
Գաղափարն, իհարկե, հիանալի է և շատ բնական, բայց... մի քիչ շուտ չի՞։
Ֆորումների միթինգների հաճախելու սեփական բավականին հարուստ փորձից գիտեմ, որ այդ հանդիպումներին սովորաբար անդամների շատ քիչ մասն է մասնակցում, հետևաբար, կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, եթե մի քիչ էլ սպասենք, մինչև ֆորումի ակտիվ անդամների թիվն ավելանա։ ;)
Չնայած, մի կողմից էլ, այս ֆորումում անդամները կարծես արագ են շատանում, ու հնարավոր է, որ մոտ ապագայում հանդիպումն իսկապես հաջողվի։ :)
Ամեն դեպքում, առաջարկում եմ հանդիպումը հետաձգել 1-2 շաբաթով։ Ի՞նչ կարծիքի եք։
Գաղափարն, իհարկե, հիանալի է և շատ բնական, բայց... մի քիչ շուտ չի՞։
Ֆորումների միթինգների հաճախելու սեփական բավականին հարուստ փորձից գիտեմ, որ այդ հանդիպումներին սովորաբար անդամների շատ քիչ մասն է մասնակցում, հետևաբար, կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, եթե մի քիչ էլ սպասենք, մինչև ֆորումի ակտիվ անդամների թիվն ավելանա։ ;)
Չնայած, մի կողմից էլ, այս ֆորումում անդամները կարծես արագ են շատանում, ու հնարավոր է, որ մոտ ապագայում հանդիպումն իսկապես հաջողվի։ :)
Ամեն դեպքում, առաջարկում եմ հանդիպումը հետաձգել 1-2 շաբաթով։ Ի՞նչ կարծիքի եք։
Կարելի է 1-2 շաբաթով հետաձգել,և կարծում եմ ,որ մեծամասնությունը կգա.ճիշտն ասած ես չէի մտածել երբ հանդիպենք.ուղղակի մոտակա ամիսների մասին էի մտածում...........................:hands
Ինքս մի ֆոռումի հանդիպմանն եմ գնացել: Ես կցանկանայի գալ այս ֆոռումի հանդիպմանը , որ ճանաչեմ անդամներին ու ավելի շատ գրառումներ անեմ:
StrangeLittleGirl
12.04.2006, 21:30
Կասեի նույնիսկ մի ամսով հետաձգենք: Ճիշտ է՝ ֆորումը շատ արագ է աճում, բայց շփումը դեռ «հում» է, հանդիպելու պահը, ինձ թվում է, դեռ չի հասունացել:
շա~տ շուտ է... քննություններս հանձնեմ նոր :D
Otar ջան, տենց չեղավ: Առանց ինձ եք ուզու՞մ հանդիպել :cry
Կարծում եմ 3-4 շաբաթից հանդիպելը վատ չի լինի :B
Հ.Գ. Ninok, մտքի համար շնորհակալություն :)
Narinfinity
13.04.2006, 01:55
Իրոք , որ լավ միտք է հանդիպել , և ուրեմն ժամանակն այստեղ անզոր է:
Թող որ բոլորին հարմարվի և ես էլ սիրով կգամ :
Հարգենք , որ հարգվենք ,
Սիրենք , որ սիրվենք ,
Բայց միշտ էլ , գոնե թող լինենք առաջինը ::)
մոտս միտքա ծագել.......ուրեմն մտածել եմ........եկեք մի օր կազմակերպենք ու ֆորումի անդամներով մի տեղ հանդիպենք......................ինչ եք կարծում? ......լավ միտքա?.......:hands :) :drinks :ckck
Հիանալի միտք է, բայց անկեղծ ասած ես առաջին անգամ եմ մասնակցում ֆորումի, և այդ հանդիպումն էլ լինելու է առաջինը, երբ շփվելու եմ կարելի է ասել անծանոթ մարդկանց հետ, բայց շատ հետաքրքիր կլինի, հուսով եմ ես էլ կմասնակցեմ::hands
Ուլուանա
13.04.2006, 12:02
Շատ ուրախ կլինենք։;) Մեզ համար էլ հետաքրքիր կլինի։ :)
Անհամբեր կսպասեմ հանդիպմանը։ :love
ԳԸ-ԺԱ-ՆՈՑ:
Հանդիպելու միտքը ես էլ եմ խրախուսում:
Ինչ վերաբերում է հետաձգելուն, ասեմ որ ժամանակի ընդհացքում վիրտուալ շփումը մեզ ավելի է մտերմացնում, ու այդ իսկ պատճառով ուշ հանդիպելը մեզ հնարավորություն է տալու ընդանուր հետաքրքրությունների ավելի լայն սպեկտրի պայմաններում շփվել:
Միանում եմ միտքն առաջարկողին ուղղված շնորհակալություններին...
այդ հանդիպումներին սովորաբար անդամների շատ քիչ մասն է մասնակցում, հետևաբար, կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, եթե մի քիչ էլ սպասենք, մինչև ֆորումի ակտիվ անդամների թիվն ավելանա։ ;)
Իսկ եթե հարևան ֆորումներից մեկնումեկի հետ միասնական անե՞նք :oy
Համենայն դեպս համաձայն եմ Բյուրի հետ ( :o ) :D
Ճիշտ է՝ ֆորումը շատ արագ է աճում, բայց շփումը դեռ «հում» է, հանդիպելու պահը, ինձ թվում է, դեռ չի հասունացել:
և այդ պատճառով
հանդիպումը հետաձգել 1-2 շաբաթով։
:)
:handsԵրկու ձեռքով կողմ եմ:hands
Ե՞րբ ենք գնում:yahoo
Շատ թույն կստացվի,
Բայց մի պայմանով, չենք ճխում և դե իմ առաջարկած մյուս թեման էլ չմոռանանք:D
StrangeLittleGirl
14.04.2006, 21:09
Իսկ եթե հարևան ֆորումներից մեկնումեկի հետ միասնական անե՞նք :oy
Լավ էլի, անհամ բան կստացվի: Տառապանքս փորձ ունի: Այն մարդիկ, որոնք այս ֆորումից են, առանձին կլինեն, հարևան ֆորումի անդամները՝ նույնպես առանձին, իսկ «ընդհանուր» անդամներն այս ու այն կողմ կթռչկոտեն՝ առանց հասկանալու, թե ինչ են զգում «ոչ ընդհանուր» անդամները: Բացի այդ, մյուս ֆորումներում բոլորը ռուսախոս են... հը'մ, չգիտեմ մյուսների համար ինչպես, բայց դա ինձ տհաճություն կպատճառի
Համենայն դեպս համաձայն եմ Բյուրի հետ ( :o ) :D
:o Հո տաքություն չունե՞ս:
Բացի այդ, մյուս ֆորումներում բոլորը ռուսախոս են... հը'մ, չգիտեմ մյուսների համար ինչպես, բայց դա ինձ տհաճություն կպատճառի
Ես էլ շատ չեմ սիրում ռուսախոս հայերի հետ շփվել․․․
Միտքը շատ լավն է, ես դեռ նման միջոցառումների չեմ մասնակցել, քանի որ բացի սրանից մնացած ֆորումները, որտեղ լինում եմ ռուսական են, և հիմնական մասը Ռուսաստանում են ապրում, կարծում եմ հետաքրքիր կլինի, ու մեծ հաճույքով բոլորիդ հետ կհանդիպեի...:)
բայց մի մեծ բայց կա:( ...ես միայն կիրակի և շաբաթ եմ ազատ...կիրակին ընտանիքի օրն է, հիմնականում տանը չենք, կամ էլ դիպլոմայինիս վրա եմ աշխատում, մի ամսից պաշտպանության եմ, ու ահագին բան կա անելու...իսկ շաբաթ օրերին երբեմն կանչում են աշխատանքի, բայց կկանչեն թե չե, ասում են դրա առաջին օրը միայն...:(
StrangeLittleGirl
14.04.2006, 23:52
Ինձ էլ միայն շաբաթ օրն է հարմար, այն էլ երեկոյան: Մյուս օրերին ես 9-ից հետո եմ ազատ, իսկ կիրակի աշխատում եմ:
Կարծում եմ, որ շաբաթ օրն այն օրն է, երբ առավելագույն թվով մարդկանց հարմար կլինի:)
Narinfinity
15.04.2006, 01:39
ԳԸ-ԺԱ-ՆՈՑ:
Հանդիպելու միտքը ես էլ եմ խրախուսում:
Ինչ վերաբերում է հետաձգելուն, ասեմ որ ժամանակի ընդհացքում վիրտուալ շփումը մեզ ավելի է մտերմացնում, ու այդ իսկ պատճառով ուշ հանդիպելը մեզ հնարավորություն է տալու ընդանուր հետաքրքրությունների ավելի լայն սպեկտրի պայմաններում շփվել:
Միանում եմ միտքն առաջարկողին ուղղված շնորհակալություններին...
Համամիտ եմ որ ուշ հանդիպումը ավելի է սպասված լինելու , բայց նորանոր մարդիկ են դառնում ֆորումի մասնակից , նրանց չսպասենք?
Իսկ շաբաթ օրը , իրիկունը լավ պահ կլինի :)
Մեծ հաճույքով կգամ,շաբաթ օրերը ինձ համար էլ է հարմար.
Իսկ որ շաբաթ օրվա մասին է խոսքը ? (հաջորդ թե ....?)
StrangeLittleGirl
15.04.2006, 20:12
Չէ', հաջորդ շաբաթ դեռ շուտ է:
Ուլուանա
16.04.2006, 17:13
Ամսվա վերջին շաբաթը կարելի է։ Ի՞նչ կարծիքի եք։ ;)
եկեք ամսվա վերջին չանենք էլի , ես էլ եմ ուզում գալ , իսկ ապրիլի 29-մայիսի 1-ը Երևանում չեմ լինելու , ֆոռումից մեկն էլ , գոնե եկեք եկող շաբաթ:
Ուլուանա
16.04.2006, 18:41
Կարծում եմ՝ խնդիր չկա, կսպասենք։ Քանի որ առաջին հանդիպումն է լինելու պետք է ամեն կերպ հարմարեցնենք, որ հնարավորինս շատ անդամներ կարողանան մասնակցել։ Բայց ընդհանրապես հաշվի առեք, որ երբեք չի լինելու այնպես, որ բոլորին հարմար լինի։ Համենայնդեպս, ես այդպիսի երջանիկ պատահականության դեռ չեմ հանդիպել...
StrangeLittleGirl
16.04.2006, 19:46
Իսկ ես առաջարկում եմ մայիսի առաջին շաբաթը երկու պատճառով: Նախ, հաջորդ շաբաթ օրը դեռ շուտ է, հետո շատ զբաղված եմ լինելու: Իսկ ամսի 29-ին, ինչպես տեսաք, Ֆոբուսին հարմար չի: Համ էլ մայիսի 6-ին այն պատճառով է լավ, որ մարդիկ կարող են, ասենք, այսօրվանից իմանալ և իրենց ծրագրերն էլ հարմարացնել:
Բյուրակն , լրիվ համաձայն եմ , ու շնորհակալ եմ , որ մի շաբաթ էլ եք ուզում հետաձգել:
Կարծում եմ, որ մայիսի 6-ին ինձ էլ հարմար կլինի :)
Լավ.........մնում է որոշել հանդիպման վայրը............ինձ էլ է հարմար մայիսի 6-ին.........:hands
StrangeLittleGirl
17.04.2006, 22:40
Ի՞նչ կարծիքի եք Սարյանի արձանի մասին:
Ի՞նչ կարծիքի եք Սարյանի արձանի մասին:
Լավ արձան է:B
տանիքի տակ հետաքրքիր կլինի.. Հնարավոր կլինի ավելի էֆեկտիվ ծանոթանալ..
դե ես էլ չեմ լինելու ամեն դեպքում :Ր
Ժողովուրդ խնդրում եմ ինձ նամակով տեղեկացրեք օրն ու ժամը լա՞վ: Չեմ ցանկանա բաց թողնել, բայց լինում են օրեր, որ չեմ հասցնում ֆորում այցելել :cry2
կարծում եմ <<փակ>>տեղ հանդիպելն ավելի լավ կլինի....դե որովհատև արձանի մոտ.,,և ընդհանրապես փողոցում կխառնվենք ուրիշ մարդկանց հետ...........
տանիքի տակ հետաքրքիր կլինի.. Հնարավոր կլինի ավելի էֆեկտիվ ծանոթանալ..
դե ես էլ չեմ լինելու ամեն դեպքում :Ր
իսկ ինչու չես լինելու????????:think
Ուլուանա
18.04.2006, 11:32
Որովհետև ինքը Հայաստանում չի։ :(
StrangeLittleGirl
18.04.2006, 12:58
Կարող ենք բաց տարածքում հանդիպել, հետո փակ տեղ գնալ... չնայած փորձը ցույց է տալիս, որ դա մի քանի ժամ խլում է...
Եթե փակ տարածքի մտքեր կան, խնդրեմ....
Ուլուանա
18.04.2006, 13:17
Դե, բացն ու փակը, կարծում եմ, տեղում կորոշենք։ Կարևորը հավաքվելն է։;)
Տեսնես քանի՞ հոգի կգա... :think
StrangeLittleGirl
18.04.2006, 16:07
Ինձ թվում է՝ շատ կլինենք: Իսկ ժամն ինչու՞ չենք որոշում: 6-ին լա՞վ է:
Ես հավանաբար կգամ ;)
Կարող ենք որևէ պուրակում հավաքվել, հետո տեղում կորոշենք, թե ուր գնանք։ Ի՞նչ կարծիքի եք:)։
վատ չէ........բայց կարծում եմ պետք է<< ասենք >>ինչ-որ մի տեղ պատվիրել միայն մեր հանդիպման համար........համ էլ եթե ինչ-որ մի պուրակի մոտ հանդիպենք ու հետո որոշենք ,, թե ուր գնանք, դուք պատկերացնում եք ինչ կկատարվի.............................
Ուլուանա
18.04.2006, 19:21
վատ չէ........բայց կարծում եմ պետք է<< ասենք >>ինչ-որ մի տեղ պատվիրել միայն մեր հանդիպման համար........համ էլ եթե ինչ-որ մի պուրակի մոտ հանդիպենք ու հետո որոշենք ,, թե ուր գնանք, դուք պատկերացնում եք ինչ կկատարվի.............................
Ոչ միայն պատկերացնում ենք, այլև բազմիցս առիթներ ունեցել ենք իմանալու, թե ինչ է կատարվում նման դեպքերում:{ , բայց, կարծում եմ, ավելի հարմար ձև չկա. պիտի դրսում մի տեղ հանդիպենք, այնուհետև տեղում միասին որոշենք, թե ուր գնանք։ Եթե որևէ մեկն ավելի լավ առաջարկ ունի, թող ասի։ Բայց նախօրոք տեղ պատվիրելն ամեն դեպքում սխալ է, քանի որ ոչ ոք չգիտի, թե քանի հոգի են գալու և այլն։
ULUANA ջան..եթե մենք ամսի 6- ին ենք հանդիպելու..կարծում եմ ,, որ ամսի 5 -ին բոլորին պարզ կլինի,,ով կարող է գալ..ով չիկարող.մենք կարող ենք պատվիրել..իսկ ամսի5 երեկոյան կամ ամսի 6 առավոտյան ասել քանակը.........:think
Ուլուանա
19.04.2006, 12:00
ULUANA ջան..եթե մենք ամսի 6- ին ենք հանդիպելու..կարծում եմ ,, որ ամսի 5 -ին բոլորին պարզ կլինի,,ով կարող է գալ..ով չիկարող.մենք կարող ենք պատվիրել..իսկ ամսի5 երեկոյան կամ ամսի 6 առավոտյան ասել քանակը.........:think
NINOK ջան, միանգամից երևում է, որ երբեք ֆորումների հանդիպումների չես գնացել։;)
Ես դա ասում էի՝ սեփական դառը փորձից ելնելով։ Հավատա, որ խոստացողների մի զգալի մասը հաստատ չի գալու։ Ես շատ անգամ եմ ֆորումի հանդիպումների մասնակցել, և մինչև հիմա բացառություններ չեն եղել այդ առումով։:( Որոշ մարդիկ կարող են հաստատել ասածս։
NINOK ջան, միանգամից երևում է, որ երբեք ֆորումների հանդիպումների չես գնացել։;)
Ես դա ասում էի՝ սեփական դառը փորձից ելնելով։ Հավատա, որ խոստացողների մի զգալի մասը հաստատ չի գալու։ Ես շատ անգամ եմ ֆորումի հանդիպումների մասնակցել, և մինչև հիմա բացառություններ չեն եղել այդ առումով։:( Որոշ մարդիկ կարող են հաստատել ասածս։
դե եթե դու սեփական փորձից ելնելով ես ասում..ուրեմն պրոբլեմ չկա..........դե ուրեմն մի պուրակի մոտ հանդիպենք<<ոչ մարդաշատ>> ու հետո մի տեղ գնանք..ես ինքս չեմ եղել ոչ մի ֆորումի հանդիպման..դրա համար չգիտեմ որն է ճիշտը.............
StrangeLittleGirl
19.04.2006, 16:54
Որոշ մարդիկ կարող են հաստատել ասածս։
Հաստատում եմ
բայց կարծում եմ մայիսին հանդիպելը այդքան էլ լավ միտք չէ..ինչ կլինի որ հունիսի մեջտեղում հանդիպենք...համ էլ բոլորը արդեն քնությունները հանձնած կլինեն..
StrangeLittleGirl
19.04.2006, 20:41
Իմ քննությունները հունիսի վերջին հազիվ վերջացնեմ: Իսկ քննաշրջանի ընթացքում հաստատ իմ երեսը տեսնել հնարավոր չի լինի:
Ուլուանա
19.04.2006, 20:54
Բայց ի՞նչ խնդիր կա, չեմ հասկանում։ Կարող ենք մի անգամ էլ հունիսին հանդիպել։ Ում որ մայիսին հարմար չլինի, հունիսին կգա։ Դե, ասում եմ էլի, երբեք այնպես չի լինելու, որ բոլորին հարմար լինի։ Եթե այդ հույսով ապրենք, երբեք չենք հանդիպի։ Համ էլ հունիսին որոշ մարդիկ արդեն բանակում են լինելու...:(
StrangeLittleGirl
19.04.2006, 20:57
Ճիշտ է՝ եկեք մայիսին անպայման հանդիպենք, հունիսի մասին հետո կմտածենք:
Մեծ հաճույքով կգամ եթե ստավի: պարզապես իմ աշխատանքը թույլ չի տաիս կոնկրետ ասել: ամսի 5-ի երեկոյան կասեմ որ ժամին կարող եմ գալ մոտավորապես: երևի մինչև 5-ը կվերջացնեմ: եթե հնարավոր է եկեք մի փոքր շուտ, ասենք ժամը 5-ի կողմերը, լավ?
StrangeLittleGirl
19.04.2006, 21:17
Էդ դեպքում ես մի քիչ կուշանամ :(
Որոշ մարդիկ կարող են հաստատել ասածս։
Որոշ մարդիկ հաստատում են :pioneer
Համ էլ հունիսին որոշ մարդիկ արդեն բանակում են լինելու...
Մի մտածի, հոգով ձեր հետ կլինենք :sulel
Ուլուանա
20.04.2006, 11:39
Մի մտածի, հոգով ձեր հետ կլինենք :sulel
Հա, որ հնարավորություն չլինի, բնականաբար, ստիպված ենք լինելու բավարարվել քո «հոգու» ներկայությամբ, բայց քանի դեռ այստեղ ես, ինչի՞ մարմնի ներկայությունն էլ չլինի որ։
StrangeLittleGirl
20.04.2006, 18:43
Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչ է այդ «հոգով ներկայությունը» :D
Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչ է այդ «հոգով ներկայությունը» :D
Ինքնախաբեության դրսևորումներից մեկը :oy
ինձ ամսի 6-ին հարմար է ժամը 6-ից հետո
ժողովուրդ ամոթ չլինի հարցնելը, էդ որ հանդիպում ենք ի՞նչ ենք անում հետո
Ուլուանա
25.04.2006, 11:45
Նախ ասեմ, որ սկզբում ահագին ժամանակ դեռ միայն հավաքվում ենք (եթե մի ժամվա ընթացքում հավաքվենք, կարելի է հաջողված համարել), հետո զբոսնում ենք կամ որևէ բար ենք գնում, կամ էլ կասկադ ենք գնում (եթե հենց Կասկադում չենք հանդիպել), նստում զրուցում ենք։ Կամ էլ այդ բոլորը միասին։ Շատ բան կախված է մասնակիցներից։ ;)
Չէ, չէ հարգելիներս, եկեք պայմանավորվենք 1 ժամ չհավաքվե , լավ???
եթե ամսի 6-ն ենք գնալու, ինձ հավանաբար 5-ից հետո հարմար կլինի, կախված նրանից ինչքան գործ կլինի, դա ուրբաթ կասեմ, ու մինչև 7 անց 15-20...պիտի վերադառնամ տուն, որ տեղ գնանք...
դրա համար ասենք , եթե 5-ից մինչև 6-ը ընկած ժամանակում նշանակենք հանդիպման ժամը ինձ թվում է բոլորն հարմար կլինի, բայց մի ժամ չհավաքվելու պայմանով...
իմիջիայլոց, Կասկադը իմ ամենասիրած տեղերից մեկն է Երևանում...
StrangeLittleGirl
25.04.2006, 21:21
Ես պարզեցի, որ այդ օրը համարյա ազատ եմ: Դա նշանակում է, որ ցանկացած ժամի կհարմարվեմ: Միայն մի խնդրանք. եկեք Կասկադում չհավաքվենք:
Ուլուանա
26.04.2006, 10:16
Չէ, չէ հարգելիներս, եկեք պայմանավորվենք 1 ժամ չհավաքվե , լավ???
Էհ, kiki ջան, որ պայմանավորվելով լինե՜ր...:( Մի ժամ հավաքվելը երբեք էլ չի նախատեսվում, բայց այնպես է ստացվում, որ միշտ մի ժամից շուտ չենք հավաքվում, համենայնդեպս, մինչև հիմա այդպես է եղել, բայց դե նաև չի բացառվում, որ այս ֆորումի հետ ամեն ինչ այլ կերպ լինի, քանի որ ուրիշ շատ բաներ են այլ կերպ ստացվել։;)
կարծում եմ կասկադ գնալը լավ միտք է ......եթե իհարկե անձրև չգա.այդ ժամանակ ինչ-որ տեղ կգնանք......
Uluana, հույս ունեմ, որ այս ֆոռումում հավաքված են պունկտուալ մարդիկ...:)
Մասսագետ
28.04.2006, 23:33
Իսկ ի՞նչ կասեք Կոմիտասի արձանի մոտ հավաքվելու մասին, ախր էդ կասկադը շատ զզվելի տեղ ա, լիքը մարդ, լիքը շուխուռ:
Uluana, հույս ունեմ, որ այս ֆոռումում հավաքված են պունկտուալ մարդիկ...:)
Չէ, բախտներդ չբերեց :P
Իսկ ի՞նչ կասեք Կոմիտասի արձանի մոտ հավաքվելու մասին, ախր էդ կասկադը շատ զզվելի տեղ ա, լիքը մարդ, լիքը շուխուռ:Ես դեմ չեմ :redhat
StrangeLittleGirl
29.04.2006, 13:13
Լավ, եկեք կոնկրետացնենք: Արդեն շատ ենք անկապ-անկապ քննարկում:
Ամսի 6-ին՝ ժամը 17:30 Կոմիտասի արձանի մոտ:
Ո՞վ տեղը չգիտի:
Լավ, եկեք կոնկրետացնենք: Արդեն շատ ենք անկապ-անկապ քննարկում:
Ամսի 6-ին՝ ժամը 17:30 Կոմիտասի արձանի մոտ:
Ո՞վ տեղը չգիտի:
ես...քանի որ մեր քաղաքի փողոցները համարյա չգիտեմ,,որովհետև շատ դեպքերում մեքենայով եմ ինչ-որ մի տեղ գնում........արձանը որ փողոցում է?
Ինչքան հիշում եմ,Կոմիտասի արձանը Օպերայի մոտ էր չէ՞ այսինքն ավելի շուտ Կոնսերվատորիայի մոտ։
Ուլուանա
30.04.2006, 18:30
Այո, Կոմիտասի արձանը Կոնսերվատորիայի մոտ է։ Կարելի է օպերայի շրջակայքում որևէ անցորդի հարցնել, թե որտեղ է գտնվում Կոնսերվատորիան։ Կարծում եմ՝ մարդկանց մեծ մասը կիմանա տեղը։
Ոնց–որ թե հետաքրքրությունը Միթինգի նկատմամբ մարել է՞։ Ո՞վ կարող է կոնկրետ ասել,որ հաստատ գալու է։:o
StrangeLittleGirl
03.05.2006, 16:55
Եթե մի շաբաթ առաջ լիներ, ես կասեի, որ հաստատ գալու եմ: Իսկ հիմա հաստատ չեմ կարող ասել: :(
Բայց ամեն ինչ կանեմ, որ հասցնեմ:
Ոնց–որ թե հետաքրքրությունը Միթինգի նկատմամբ մարել է՞։ Ո՞վ կարող է կոնկրետ ասել,որ հաստատ գալու է։:o
Եթե ոչ մի անակնկալ բան չպատահի, ապա կգամ :)։ Իսկ հետաքրքրությունը չի մարել։ Ընդհակառակը՝ անհամբեր սպասում եմ:love։
Ուլուանա
03.05.2006, 18:48
Ես էլ եմ հաստատ գալու, եթե որևէ չնախատեսված հանգամանք չխանգարի։ :)
ես էլ նույնը կասեմ...իսկ ավելի կոնկրետ կարող եմ ուրբաթ երեկոյան երևի ասել:
Ես էլ եմ համարյա հաստատ գալիս...
Մասսագետ
04.05.2006, 00:19
Դե ես էսօրվանից արձանի մոտ ձեզ եմ սպասում:
Ով որ չեկավ, ակումբից կհեռացվի :P
Ով որ չեկավ, ակումբից կհեռացվի :P :aha ուշացողներն էլ մեկ ամսով կհեռացվեն :P
http://www.akumb.am/announcement.php?f=2
Ես էլ եմ ուզում գամ..........es posible? ??.........??? Հըը......
Ես էլ եմ ուզում գամ..........es posible? ??.........??? Հըը......
Իհարկե:) Ուրախ կլինենք;)
StrangeLittleGirl
04.05.2006, 21:05
Իիիիի՜, բայց ես հարգելի պատճառ ունեմ ուշանալու: Ես դասի եմ էդ օրը:
Բայց ես էլ այդ դեպքում կուշանամ,ավելի լավ չէ հավաքվենք ժամը 18.00–ին , քան թե 17.00–ին
StrangeLittleGirl
04.05.2006, 21:53
Ո՞նց, ժամը 17:00 են սարքել... ՈՒրեմն ես հաստատ կուշանամ կամ էլ պիտի դասախոսիս խնդրեմ, որ շուտ թողնի, ինչը քիչ հավանական է :(
փաստորեն ես ել եմ ուշանալու, եթե իհարկե գամ...:( պարզվեց մենք վաղը աշխատելու ենք, հնարավոր է մինչև ժամը 5-ը վերջացնենք, բայց վերջին ցավալի իրադարձությունների հետ կապված աշխատանքը շատ է լինում: Հնարավոր է 6-ի կողմերը վերջացնենք: Ամեն դեպքում ես կզանգեմ ու կասեմ, կգամ թե չէ, հնարավոր է քիչ ուշ իմանամ որտեղ եք ու միանամ ձեզ:
Ես ձեր տեղը լինեի հանդիպումը կհետաձգեի որովհետև ամսի 6ին սուգ է հայտարարված... չնայած մեկա ես չեմ գալու..
StrangeLittleGirl
05.05.2006, 21:59
Ի դեպ, ես էլ եմ ուշանալու: Անսպասելի գործեր ծագեցին: Իհարկե, կաշխատեմ 6-ից ուշ չգալ, բայց հաստատ գալու եմ: Ինձ կարող եք չսպասել. ես կզանգեմ ու կիմանամ, թե որտեղ եք:
Կողմ եմ հետաձգելու առաջարկին։Ես էլ կարող է ուշանամ։
Սուրենիքս
05.05.2006, 22:56
առաջարկում եմ հանդիպել 21:00, այդ դeպքում ես ինքս ել կկարողանամ մասնակցել հավաքույթին :)
StrangeLittleGirl
05.05.2006, 23:23
Ժողովուրդ, ոչ մի բան էլ չենք փոխում: Հաշվի առեք, որ կան մարդիկ, որոնք ամեն օր չեն մտնում ֆորում ու չեն իմանա փոփոխության մասին: Դեռ 30 րոպեի փոփոխությունը ոչինչ, բայց դրանից ավելի, իմ կարծիքով, չի կարելի:
ժամը փոխել պետք չի, ես ամեն ինչ կանեմ, որ գոնե կես ժամով երևամ...ոչինչ, թող կեսն էլ ուշացումով գա: ես ինքն չեմ սիրում անպունկտուալ լինել, բայց ինչ արած, այդպես ստացվեց:
Ես ձեր տեղը լինեի հանդիպումը կհետաձգեի որովհետև ամսի 6ին սուգ է հայտարարված... չնայած մեկա ես չեմ գալու..
Չէ, Արմուլ ջան, մեր հարգանքը զոհվածների նկատմամբ այդ հանդիպումն անել կամ չանելով չի արտահայտվում: Իսկ հետաձգելը հիմա այնքան էլ հարմար չի, բոլորին չենք կարող զգուշացնել, որ հետաձգվում է, գուցե էլ ուրիշ օր էլ չգտնենք, որ այսքան մարդու հարմար լինի:
Իսկ դու ինչու՞ չես գալու: Մենք քեզ սպասելու ենք, կգաս:
Հենց նոր պարզվեց,որ չեմ կարող գալ...:( Ձեզ հաճելի ժամանց եմ ցանկանում։
StrangeLittleGirl
06.05.2006, 15:43
Է՜հ, իսկ մենք վերջին դասը չարեցինք, բայց ժամը 17:30 տեղ պիտի գնամ: Կաշխատեմ 18-ից ուշ չգալ: Չնայած ես էլ չեմ սիրում անպարտաճանաչ լինել, բայց հիմա կյանքս այնքան խառն է... :'(
ինչպես անցավ ձեր հանդիպումը? ես չեկա..քանի որ գլուխս քանի օր է ահավոր ցավում է....
StrangeLittleGirl
07.05.2006, 00:15
Շատ լավ :)
Հույս ունեմ՝ բոլորդ նորմալ տուն եք հասել:
:love
երևում է ոչ բոլորն են դեռ տուն հասել...:)
ինչպես անցավ ձեր հանդիպումը? ես չեկա..քանի որ գլուխս քանի օր է ահավոր ցավում է....
կարող ես վաղը գալ կատվի մոտ, կասկադ ժամը 17.00 ին անդրանիկ հանդիպում 2 :D
StrangeLittleGirl
07.05.2006, 00:37
կարող ես վաղը գալ կատվի մոտ, կասկադ ժամը 17.00 ին անդրանիկ հանդիպում 2 :D
Էդ մեկը սուտ է:D
Փաստորեն, իրոք ոչ բոլորն են նորմալ հասել: ՈՒլուանային, Արշակին ու Նարեկին չեմ տեսնում ինչ-որ:
Լավ անցավ, չէ՞, ժողովուրդ, ի՞նչ կասեք :B :redhat
StrangeLittleGirl
07.05.2006, 00:45
Ընտիր էր
Էդքան շատ ֆորումների հանդիպումների եմ գնացել, բայց էս մեկին ոչինչ չի հասնի :)
ափսոս որ ես շուտ գնացի...:(
Միայն ափսոս որ ոչ բոլորն էին եկել: Դեռ այնքան մարդկանց հետ կուզեի ծանոթանալ... :)
Հրապարակում եմ եկած անդամների ցուցակը (այբբենական կարգով).
Արշակ
Բյուրակն
Մրրիկ
Artgeo
Chuk
Intel
Kiki
Marduk
Narinfinity
Otar
Poet
StranNick
Tigran
Uluana
Լավ անցավ, չէ՞, ժողովուրդ, ի՞նչ կասեք :B :redhat
Շատ լավ էր:hands
Հուսով եմ, որ սենց բաներ հաճախ կլինեն :)
Փաստորեն, իրոք ոչ բոլորն են նորմալ հասել: ՈՒլուանային, Արշակին ու Նարեկին չեմ տեսնում ինչ-որ:
Ես ու ՈՒլուանան բարեհաջող հասանք տուն :)
StrangeLittleGirl
07.05.2006, 14:28
Մնաց Նարեկն ասի, թե ինչպես է հասել: Թե՞ դեռ ճամփին է: :D
Խեղճ Նարեկին նենց խճճեցիք ձեր աջ հարևաններով, որ ...:) կարողա մոլորվելա...:think
StrangeLittleGirl
07.05.2006, 14:51
Մենակ աջ հարևանները չէին: Տեսնեիր մաֆիայի ժամանակ ի՜նչ արեցինք
փաստորեն առանց ինձ մաֆիա էլ եք խաղացել հա՞...:cry
Narinfinity
07.05.2006, 15:15
փաստորեն առանց ինձ մաֆիա էլ եք խաղացել հա՞...:cry
Ճիշտ իմացար , բայց այսօր էլ կհանդիպենք մի քանի րոպեներ հետո ...
Իսկ նախորդ օրը շատ ընկերական հանդիպում էր , ես կարող եմ հպարտանալ
"Մեր Ֆորումի " մասնակիցներով և ադմինիստրացիայի ստեղծագործ աշխատանքով :hands
Վայ, Նարեկն էլ է տեղ հասել...փառք Աստծո, բորոը լավ են:)
իսկ այսօր չեմ կարող գալ, լիքը գործ կա անելու...:( :(
Ուրախ եմ,որ Ձեր մոտ ամեն ինչ լավ է անցել:) ։ Ամեն ինչ կանեմ հաջորդ Միթինգին անպայման ներկա գտնվելու համար...
StrangeLittleGirl
08.05.2006, 00:11
Էսօր էլ լավ անցավ, բայց երեկվան չի հասնի
Ի՞նչ ափսոս է, որ այսօր չէի կարող երկար մնալ :(
Բայց ինձ տանը սպասում էին տապակած հավն ու թեզիս վրա աշխատանքը :D
Փոխարենն ուրախալի նորություն ունեմ ինձ համար. կարծես թե թեզս կհասցնեմ գրել :hands
StrangeLittleGirl
08.05.2006, 00:29
Իսկ ես աչքիս զեկուցումներս չեմ հասցնի, որովհետև մի օր էլ կորցրեցի... 2 օր և երկու զեկուցում... բարդ բան է :cry
Այսoր էլ շատ լավ էր ։) :hands
Հրապարակում եմ եկած անդամների ցուցակը (այբբենական կարգով).
Արշակ
Բյուրակն
Մրրիկ
Մի հատ աղջիկ, որը վաղը կգրանցվի, նիկը առայժմ պարզ չէ ։)
Artgeo
Chuk
Intel
Kitana
Narinfinity
Network.am
Otar
StranNick
Uluana
Հուսով եմ վաղը կլինեն նկարները, Արշակ սպասում ենք ։) ;)
StrangeLittleGirl
08.05.2006, 01:31
Ի դեպ, ես էլ եմ անհամբերությամբ սպասում նկարներին:
Իսկ Կիտայի անունը մոռացել ես:
Ի դեպ, ես էլ եմ անհամբերությամբ սպասում նկարներին:
Իսկ Կիտայի անունը մոռացել ես:
Կիտանային մոռացել էի, քանի որ մեր ակումբից չի, հիմա ավելացրել եմ ։Ճ
StrangeLittleGirl
08.05.2006, 01:55
Բայց գրանցված է ;)
Narinfinity
08.05.2006, 01:57
Ի՞նչ ափսոս է, որ այսօր չէի կարող երկար մնալ :(
Բայց ինձ տանը սպասում էին տապակած հավն ու թեզիս վրա աշխատանքը :D
Փոխարենն ուրախալի նորություն ունեմ ինձ համար. կարծես թե թեզս կհասցնեմ գրել :hands
Ես էլ եմ հասցնելու մասին մտածում և լավ ա ,որ Քո մոտ ամեն ինչ լավ ա , իսկ դրա համար արժե էլի հանդիպել , բայց հետո ... :)
Հաշվի առնելով այսօրվա ինչ-ինչ պատճառներով չկայացած հանդիպման վերաբերյալ ակումբի անդամներից բազմաթիվ զանգերը, իսկ երկու անդամի չնայած ամեն ինչի հանդիպման գնալը (նրանցից ներողություն եմ հայցում), որոշվել է վաղը, մայիսի 9-ին ժամը 17.00 - ին հավաքվել Հ. Թումանյանի արձանի մոտ, Օպերայի դիմաց։ Կարող են գալ բոլոր ցանկացողները, սա ակումբի հանդիպում չէ, սակայն մեծամասնությունը ակումբի անդամներ են։ Խնդրվում է նախապես տեղեկացնել այս թեմայում գալու մտատդրության վերաբերյալ, սակայն առանց գրելու էլ կարող եք գալ :)
Հաստատ կլինեն
Արշակ
Artgeo
Kitana
StranNick
Uluana
StrangeLittleGirl
08.05.2006, 20:28
Ես եթե իմանայի, որ էսօր հանդիպում լինելու է, կգայի. ինձ տանից քշել էին:
Իսկ վաղը խիստ կասկածելի է: :cry
Համենայնդեպս, ձեզ հաճելի ժամանց:
StrangeLittleGirl
08.05.2006, 22:30
Չէ՛, ես չեմ կարող ինձ զրկել նորից հանդիպելու հաճույքից: Գիշերը չենք քնում, գործս ավարտում ենք, իսկ ժամը 5-ին կլինեմ պայմանավորված վայրում
քանի որ երեկոյան տեղ ունեմ գնալու, չեմ ուզում գալ ու էլի մի ժամից գնալ, դրա համար չեմ գա ...:( :(
հիմա էլի առանց ինձ մաֆիա կխաղաք...:cry
Մասսագետ
09.05.2006, 02:24
Հա ես ուրեմն 5-ին կլինեմ, 6:30 կգնամ, հետո կզանգվենք ու էլի կգամ:
Ուլուանա
09.05.2006, 08:57
Հանդիպումներն առայժմ լավ են անցնում, ես կասեի՝ նույնիսկ շատ լավ։:hands Հուսանք, որ այսօր էլ լավ կանցնի։;)
StrangeLittleGirl
09.05.2006, 11:33
Որ էսօր հանկարծ լավ չանցնի, ես կգժվեմ: Ախր շատ մեծ զոհողությամ եմ գնում, որ կարողանամ գալ:
Ախր շատ մեծ զոհողությամ եմ գնում, որ կարողանամ գալ:
իմաստը՞ :think
Ցավոք էլի չկարողացա գալ...:(
StrangeLittleGirl
09.05.2006, 22:57
Էսօր էլ լավ անցավ, չնայած շուտ տուն հասանք :)
Ովքեր որ մեր հավաքներին չեն եկել, շատ բան են կորցրել :P
Բայց ոչինչ, հանդիպումներ կարծում եմ դեռ էլի կլինեն ու բոլորիդ հետ էլ կհասցնենք ծանոթանալ :)
Ովքեր որ մեր հավաքներին չեն եկել, շատ բան են կորցրել :P
Առաջին օր ;)
http://freenet.am/~artgeo/meet/008.jpghttp://freenet.am/~artgeo/meet/009.jpghttp://freenet.am/~artgeo/meet/011.jpghttp://freenet.am/~artgeo/meet/016.jpghttp://freenet.am/~artgeo/meet/017.jpghttp://freenet.am/~artgeo/meet/022.jpghttp://freenet.am/~artgeo/meet/023.jpghttp://freenet.am/~artgeo/meet/025.jpghttp://freenet.am/~artgeo/meet/029.jpghttp://freenet.am/~artgeo/meet/034.jpghttp://freenet.am/~artgeo/meet/035.jpghttp://freenet.am/~artgeo/meet/040.jpg
Բոլոր նկարները բարձր որակով այստեղ (http://www.uarshak.narod.ru/meetings/DarMeeting_1/)
Շնորհակալություն Արշակին և Uluana-յին նկարների համար :)
Առաջին օր ;)
Բոլոր նկարները բարձր որակով այստեղ (http://www.uarshak.narod.ru/meetings/DarMeeting_1/)
Ի դեպ, եթե այս (http://www.uarshak.narod.ru/meetings/DarMeeting_1/) էջում մկնիկը պահեք յուրաքանչյուր նկարի վրա, կգրվի նրանում նկարված անդամների մականունները։ Այդպիսով, հանդիպմանը չեկած անդամները կարող են իմանալ, թե նկարվածներից ով-ով է :)։
Հ. Գ.
Ինտերնետի արագության հետ կապված խնդիրներ ունեցողներին ասեմ, որ եղած 37 նկարները դրված են փոքր, միջին և բարձր որակի տարբերակներով, ընդ որում միջին որակի դեպքում այդ 37 նկարները միասին կազմում են մոտ 11 Մբ, իսկ բարձր որակի դեպքում՝ մոտ 62 Մբ
Firegirl777
10.05.2006, 13:12
Իսկ մյուս հանդիպումների նկարներն երբ են լինելու????
Ժող, Չուկ-ն աղջիկ, թե Օտար-ը :)) (Ես գիտեի թե երկուսն էլ տղա են...).
Ժող, Չուկ-ն աղջիկ, թե Օտար-ը :)) (Ես գիտեի թե երկուսն էլ տղա են...).
Chuk - ը տղա է։ Ակումբի ադմինն է ;)
Otar - ը, մի հոյակապ աղջիկ է :love
Lionne_en_Chasse
11.05.2006, 01:44
Հիանալի է ! Հուսով եմ մի օր ես ել կմասնակցեմ հանդիպումներին :)
Արշակ և Ուլուանա, շաաատ շնորհակալ եմ նկարների համար :B))
Հիանալի է ! Հուսով եմ մի օր ես ել կմասնակցեմ հանդիպումներին :)
Միգուցե հենց այս շաբաթ ? :think
Narinfinity
11.05.2006, 13:15
Արշակ և Ուլուանա, շաաատ շնորհակալ եմ նկարների համար :B))
Շատ շնորհակալություն Ձեր աշխատանքի համար , նկարների համար ,
Լավ Լինեք , առայժմ ... :)
Երկրորդ հանդիպման նկարներն այստեղ (http://www.uarshak.narod.ru/meetings/DarMeeting_2) են։
շատ եմ ցավում , որ չեկա հանդիպումներին..քանի որ հիվանդ էի և եմ....:( ուրախ եմ , որ լավ ուրախացել եք...:hands
Մասսագետ
11.05.2006, 19:47
3-րդ հանդիպման նակարներ կա՞ն:
StrangeLittleGirl
11.05.2006, 20:40
Վա՜յ, մոռացել էի:
Ես էլ եմ միանում շնորհակալություններին: Եկեք հաջորդ անգամ հանդիպենք հունիսի 2-ին կամ 3-ին:
Եթե դրանից շուտ հանդիպեք, ես հաստատ չեմ գա: Իհարկե, իմ գալ-չգալը շատ բան չի փոխում... Բայց վախենում եմ, որ էլի ամեն ինչ թողնեմ ու գամ... մինչև կիսամյակի ավարտը քիչ ժամանակ է մնացել: Եթե հիմա կարգին չպարապեմ, հետո ստիպված կլինեմ քննություններին ահավոր տանջվել:
Ուլուանա
11.05.2006, 20:41
Հա, կան, բայց առաջին երկրորդի չափ չեն։ Այս անգամ որոշեցի եղբորս ժամանակը մի քիչ խնայել, դրա համար քիչ նկարեցի, որ ստիպված չլինի շատ նկարներ upload անել։:P :D
Ժող, Չուկ-ն աղջիկ, թե Օտար-ը :)) (Ես գիտեի թե երկուսն էլ տղա են...).
օգտվելով նկարներում հայտնվելու առումով հավանականության տեսությունից` կարելի էր պարզել, որ ես ախչիկ եմ :) :love
Lionne_en_Chasse
11.05.2006, 22:09
Միգուցե հենց այս շաբաթ ? :think
Երազելը լավ բան է, բայց չափից շատն էլ մի քիչ առողջությանը վնաս է :)
Ինչ սիրունա Կասկադը , :love դատելով նկարներից Երևանում շատ բան է փոխվել :roll
համաձայն եմ, եկեք 30-ից հետո, որ ես էլ վերջացնեմ գերծերս ...
համ էլ բոլոր նկարները իրոք շատ լավն էին :love...
Firegirl777
12.05.2006, 08:11
Շատ -շատ շատ շատ շատ շատ շատ շատ մեծ շնորհակալություն նկարների համար
Իսկ հանդիպումը իրոք 30-ից հետո պետք է լինի իմ կարծիքով այդպես բոլորին հարմար կլինի, ես կգամ
StrangeLittleGirl
12.05.2006, 09:18
ՈՒրեմն ամսի 2-ին
Դրանից հետո չեմ կարող: Քննություններ ունեմ:
Firegirl777
12.05.2006, 15:30
Ես համաձայն եմ
Կարճ ասեմ
Դուք ուզում եք 2019 թվականի հոկտեմբերի 17 - ի ն հավաքվեք, սակայն մենք որոշել ենք վաղը հավաքվել։ Մենքի տակ հասկացեք Արշակ, Uluana, Artgeo, StranNick, Kitana, Poet …
ԳԱԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ
Ժամը 17.00 Թումանյանի արձանի մոտ :)
Կարճ ասեմ
Դուք ուզում եք 2019 թվականի հոկտեմբերի 17 - ի ն հավաքվեք, սակայն մենք որոշել ենք վաղը հավաքվել։ Մենքի տակ հասկացեք Արշակ, Uluana, Artgeo, StranNick, Kitana, Poet …
ԳԱԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ
Ժամը 17.00 Թումանյանի արձանի մոտ :)
Միգուցե Թամանյանի՞:
// Ուղակի արդեն default տեղ ա դառել հանդիպումների համար, դրա համար:
Թումանյանի մոտ միշտ ժխորա, Օպերայի մոտ ինչ վատա ո՞ր
Թումանյանի մոտ միշտ ժխորա, Օպերայի մոտ ինչ վատա ո՞ր
Հիմա Թումանյա՞ն, թե՞ Թամանյան
Ուլուանա
12.05.2006, 18:55
Հիմա Թումանյա՞ն, թե՞ Թամանյան
Թումանյանի։;)
Lionne_en_Chasse
12.05.2006, 20:09
Կարճ ասեմ
Դուք ուզում եք 2019 թվականի հոկտեմբերի 17 - ի ն հավաքվեք, սակայն մենք որոշել ենք վաղը հավաքվել։ Մենքի տակ հասկացեք Արշակ, Uluana, Artgeo, StranNick, Kitana, Poet …
Artgeo կարճ ասած Դուք իմ գրառումն էիք մեջբերել
Հանդիպողներին բարի ժամանց :)
Ճիշտն ասած չհասկացա ինչ էիք ուզում ասել :)
Շնորհակալություն ։)
Ավելացնեմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 17 - ին էլ կգանք :D
Lionne_en_Chasse
12.05.2006, 20:54
Հեչ լավ, երևի ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ էր հասկացվել :)
Ինձ թվաց , խոսքն ինձ էր վերաբերվում :oy
Վաղը հաստատ գալիս են
Արշակ, Uluana, Artgeo, StranNick, Kitana, Poet, Byure :ok
ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ
StrangeLittleGirl
12.05.2006, 23:48
Սկսենք նրանից, որ ես շատ եմ ուզում գալ:
Հետո ասեմ, որ ես արդեն խստացել եմ իմ նկատմամբ, ու այլևս չկա «թքած ամեն ինչի վրա» վիճակը: Ես վաղը կգամ միայն այն դեպքում, եթե մինչև ժամը 5-ը (կամ գուցե մի քիչ ուշ) հասցնեմ սովորել որոշակի նյութ:
Համենայնդեպս, կաշխատեմ գալ:
Բայց ես շատ եմ ուզում, որ Գևորգն էլ ներկա գտնվի: :D :D :D
ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ
Սխալ ես ասում, ինչպես ցույց է տալիս իմ փորձը, ցանկանալը քիչ է :cry
Բարի ժամանց եմ ցանկանում :B
Ուլուանա
13.05.2006, 09:55
Բայց ես շատ եմ ուզում, որ Գևորգն էլ ներկա գտնվի: :D :D :D
Իսկ ինքը գիտի՞, որ ուզում ես։ :D Եթե շատ ես ուզում, բա ասա, որ իմանա։:P
Հնարավոր է որ գնանք դասական (և ոչ այնքան) երաժշտության համերգի ;)
StrangeLittleGirl
13.05.2006, 11:34
Ես համերգի հավես չունեմ
Մդաաա, գիշերվա 1:30-ն է, իսկ իրանք դեռ Օպերայի մոտ երգելով իջնում են :D
Դե շուտ, եկեք պատմեք, ո՞նց անցավ :B
StrangeLittleGirl
14.05.2006, 01:19
Ամեն ինչ լավ էր, եթե չհաշվենք վերջը:
Բոլորդ տուն հասե՞լ եք:
Ամեն ինչ լավ էր, եթե չհաշվենք վերջը:
Բոլորդ տուն հասե՞լ եք:
Ես հասել եմ, բայց դեռ սուրճ խմել չեմ հասցրել :(
Ամեն ինչ շատ լավ էր, այսպիսի հետաքրքիր հանդիպում ես չեմ հիշում :hands
Բոլորս իրար շատ ավելի լավ ճանաչեցինք։ Ժամանակը շատ աննկատ ու հետաքրիր անցավ :love ։ Վերջում էլ մի ավտովթարի ականատեսներ եղանք :B , որին նույնիսկ Հոլիվուդը կնախանձեր և ինչպիսիք, ցավոք, արդեն վաղուց սովորական են Երևանի համար :( Բայց բարեբախտաբար զոհեր չկան, ինչը շատ զարրմանալի էր :think
Շատ շնորհակալ եմ ինտերնետին, Դարին ու բոլոր նրանց ովքեր եկել էին կամ չէին եկել ( :beee ), բայց մեզ հետ էին ձեռախոսով :D
Էլի եմ ուզում :cry
Էս ձեզ սիրում եմ :scen :drinks :dance
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՅԻՍԻ 20-ին, ժամը 17.00-ին, ԹՈւՄԱՆՅԱՆԻ արձանի մոտ, Օպերայի դիմաց
բայց մեզ հետ էին ձեռախոսով :D
Ինչի մենակ ձեռախոսո՞վ :D
Դու էն ասա, զեմլյակներիդ հետ ծանոթացա՞ր :lol
Ինչի մենակ ձեռախոսո՞վ :D
Դու էն ասա, զեմլյակներիդ հետ ծանոթացա՞ր :lol
Չե, կորցրինք հետո… ։(
Հանդիպումը շատ լավն էր :love
StrangeLittleGirl
14.05.2006, 13:30
Հանդիպումը շատ լավն էր :love
Հույս ունեմ՝ ինձնից չնեղացար:D :D :D
Հույս ունեմ՝ ինձնից չնեղացար:D :D :D Ի՞նչ է, պիտի նեղանայի՞:' Տեսնես ինչի՞ համար:think
StrangeLittleGirl
14.05.2006, 13:45
Դե որ էդքան ձեռ էի առնում :D :D :D
Դե որ էդքան ձեռ էի առնում :D :D :D
Տենց որ լինի դու ինձնից վաղուց էիր նեղանալու :P
StrangeLittleGirl
14.05.2006, 13:50
Ինձ նեղացնելուց դժվար բան չկա էս աշխարհում :P
Ուլուանա
15.05.2006, 09:16
Իրոք շատ լավ անցավ։ :) Ճիշտ է, վերջին մի քանի հանդիպումները բոլորն էլ լավ էին անցել, բայց այս մեկն իսկապես ուրիշ էր։ :love Համ էլ ավելի երկար տևեց. ժամը 17.00-ին սկսվել էր, և տուն հասանք միայն 02.00-ին։ :P
Իսկ վթարը մենք էլ տեսանք։ Մեր երթուղայինը դեռ չէր շարժվել, երբ ահավոր ձայն լսեցինք, ու բոլորս տագնապահար անմիջապես դուրս թռանք մեքենայից ու վազեցինք ձայնի ուղղությամբ։ Մեքենան շուռ էր եկած, մի քանի հոգի հետ շրջեցին։ Պարզվեց, ոչ ոք շատ չէր տուժել, մի կնոջ լացի ձայն էր լսվում, ասում էին, որ դեմքն էր վնասվել։ Համենայնդպես, մենք բան չտեսանք, շատ չէինք մոտեցել, հետո ոստիկանության մեքենան մոտեցավ, իսկ քիչ ավելի ուշ՝ նաև շտապ օգնության մեքենան։ Բայց մեքենայում գտնվողների բախտն իրոք բերել էր. նման դեպքում հազվադեպ են այդպես էժան պրծնում։
Firegirl777
15.05.2006, 14:32
հուսով եմ հաջորդ հանդիպումը ավելի լավ կանցնի, քանզի ես էլ եմ գալու, այսինքն կաշխատեմ գալ
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՅԻՍԻ 20-ին, ժամը 17.00-ին, ԹՈւՄԱՆՅԱՆԻ արձանի մոտ` Օպերայի դիմաց
Որ ոմանց մոտ խնդիր չդառնա Փոքրիկ ճշտում Թումանյանի արձանի ՎՐԱ :D
Firegirl777
16.05.2006, 10:11
Որ ոմանց մոտ խնդիր չդառնա Փոքրիկ ճշտում Թումանյանի արձանի ՎՐԱ :D
Իսկ գուցե ներսո՞ւմ:o
Ուլուանա
16.05.2006, 10:39
Որ ոմանց մոտ խնդիր չդառնա Փոքրիկ ճշտում Թումանյանի արձանի ՎՐԱ :D
Մի փոքրիկ ճշտում էլ ես մտցնեմ. Թումանյանի արձանի ոչ թե գլխին, այլ պարզապես վրա։ :D
Ուլուանա
16.05.2006, 10:43
Իսկ գուցե ներսո՞ւմ:o
Կարելի էր, եթե տեղավորվեինք։ ;) :P
StrangeLittleGirl
16.05.2006, 17:31
պատվանդանի վրա
Թումանյանի ձախ կողմից
Ի դեպ, հեռվից նայել չկա: Կա՛մ եկեք, կա՛մ մի եկեք: :D
Վախենում եմ խոստանալ,որ կգամ,քանի որ նախորդ անգամներին խոստացել ու չեմ եկել,բայց մեծ ցանկություն ունեմ գալու,պարզապես շուտով 6 հատ քննություն ունեմ :think
Firegirl777
17.05.2006, 08:33
Կարելի էր, եթե տեղավորվեինք։ ;) :P
Այնտեղ մուտք կա, եթե լիներ հաստատ կտեղավորվեինք, նունիսկ Artgoe -ն:ok ;)
նունիսկ Artgoe -ն
Ի՞նչ եք գնում գալիս Artgeo-ին կպնում :o Դուք մի նայեք, որ նիհար եմ ու հազում եմ :apeape
Ապտակ կուդես :goblin
Նիկս էլ հերիքա աղավաղեք :aggressive
Firegirl777
17.05.2006, 13:22
Ի՞նչ եք գնում գալիս Artgeo-ին կպնում :o Դուք մի նայեք, որ նիհար եմ ու հազում եմ :apeape
Ապտակ կուդես :goblin
Նիկս էլ հերիքա աղավաղեք :aggressive
Կներես, ;)
բայց ես լավ իմաստով էի ասում
Deadhouse
17.05.2006, 14:58
Այնտեղ մուտք կա, եթե լիներ հաստատ կտեղավորվեինք, նունիսկ Artgoe -ն:ok ;)
Жизнь не справедлива....все:( развод и тумбочка между кроватями,я на вас обиделся.
Меня не позвали...
"Нет в жизни счастья"
Firegirl777
17.05.2006, 17:17
Жизнь не справедлива....все:( развод и тумбочка между кроватями,я на вас обиделся.
Меня не позвали...
"Нет в жизни счастья"
Ով չի հրավիրել քեզ, ասա տեսնեմ??????:esim
Firegirl777
18.05.2006, 15:20
Կարելի է մի մեծ խնդրանք, հանդիպմանը ինձ մի փոքր սպասեք լավ????
ես 17:30 նոր կկարողանամ հասնել այդտեղ...
լավ???? կսպսեք չէ????
Կարելի է մի մեծ խնդրանք, հանդիպմանը ինձ մի փոքր սպասեք լավ????
ես 17:30 նոր կկարողանամ հասնել այդտեղ...
լավ???? կսպսեք չէ????
Չէ, կթողնենք ու կգնանք :D
Իհարկե կսպասենք ։) Եթե պետք է նույնիսկ համարներ կտանք, որ անհրաժեշտության դեպքում զանգես ;)
StrangeLittleGirl
18.05.2006, 17:10
Ես էլ երևի մի քիչ կուշանամ: Կսպասեք, չէ՞:
Ես էլ երևի մի քիչ կուշանամ: Կսպասեք, չէ՞:
Քեզ միշտ էլ սպասում ենք էլի :esim
Քեզ միշտ էլ սպասում ենք էլի :esim
Թե չէ դու ես հա՞ ժամանակին գալիս... :esim
Թե չէ դու ես հա՞ ժամանակին գալիս... :esim
Ով խոսա, խոսա դու գոնե սուս, ուշ գալիս ես շուտ գնում :apeape
Ով խոսա, խոսա դու գոնե սուս, ուշ գալիս ես շուտ գնում :apeape
Նայած երբ ;)
Նայած երբ ;)
Ո՞վ էր ֆորումում նստած նվնվում թե «ժամը մեկնա, իսկ իրենք դեռ օպեռայի մոտ երգելով գալիս են » :P
Ո՞վ էր ֆորումում նստած նվնվում թե «ժամը մեկնա, իսկ իրենք դեռ օպեռայի մոտ երգելով գալիս են » :P
Դե բա էդ եմ ասում, նայած երբ ;)
Էդ օրն ուշ եկել եմ, շուտ գնացել:
Մի անգամ էլ է այդպես եղել :)
Բայց սովորաբար ես առաջին եկողներից էի լինում, դու լավ ուշացողներից :P
Firegirl777
19.05.2006, 08:08
դե հերիք է կռիվ անեք, ուղղակի հանդիպում ենք, և ուշացողներ շատ չլինեն, իմ կարծիքով ճիշտ կլինի մաքսիմում 1 ժամ սպասել, հետո արդեն ուրախանանք
Ուլուանա
19.05.2006, 09:46
Դե, միշտ էլ այդպես ենք անում, էլի։ ;)
Տեսնես այս անգամ ես կգա՞մ, թե՞ ոչ: :think
StrangeLittleGirl
19.05.2006, 18:10
Բայց շատ հավանական է, որ ես մի ժամից ավելի ուշանամ: Ամեն դեպքում, կարող եք սահմանված 1 ժամից ավելի չսպասել. ես հետո ձեզ կգտնեմ:
Բայց շատ հավանական է, որ ես մի ժամից ավելի ուշանամ: Ամեն դեպքում, կարող եք սահմանված 1 ժամից ավելի չսպասել. ես հետո ձեզ կգտնեմ:
Զարմանում եմ գիտես. Դու միշտ ասում ես, որ չես գալու, միշտ ասում ես որ կուշանաս և հենց առաջիններից մեկն ես գալիս :think
StrangeLittleGirl
19.05.2006, 18:38
Հա՛, էն որ ասում եմ, որ չեմ գալու, լուրջ եմ ասում, բայց միշտ չգալուս պատճառը, չգիտես ինչու, չգիտես ինչպես, վերանում է, և գալիս եմ: Իսկ երբ ասում եմ, որ ուշանալու եմ, իրոք ուշանում եմ: Հենց նախորդ հանդիպումը քեզ օրինակ: Առաջին հանդիպմանն էլ ուշացած եկա: Իսկ երկրորդ հանդիպմանը որոշել էի, որ միայն կես ժամով եմ գալու, բայց մեկը զանգեց ու ճամփից շեղեց ինձ :D
Հա՛, էն որ ասում եմ, որ չեմ գալու, լուրջ եմ ասում, բայց միշտ չգալուս պատճառը, չգիտես ինչու, չգիտես ինչպես, վերանում է, և գալիս եմ: Իսկ երբ ասում եմ, որ ուշանալու եմ, իրոք ուշանում եմ: Հենց նախորդ հանդիպումը քեզ օրինակ: Առաջին հանդիպմանն էլ ուշացած եկա: Իսկ երկրորդ հանդիպմանը որոշել էի, որ միայն կես ժամով եմ գալու, բայց մեկը զանգեց ու ճամփից շեղեց ինձ :D
Չխոսե՞նք զանգողի դրդապատճառների վերաբերյալ
StrangeLittleGirl
19.05.2006, 21:18
Գաղտնիք չկա. զանգողն ուզում էր ինձ տեսնել, ես էլ՝ իրեն: ՈՒղղակի ես չգիտեի, որ նա գալու է, այլապես կսպասեի
ամաչում եմ ասել, բայց պիտի ասեմ...
այս հանիպմանն էլ չեմ կարող գալ:(
վաղը կոլեկտիվով գնում ենք Ծաղկաձոր, ես երևի էշի ականջում քնած էի, որովհետև չգիտեի, որ այս շաբաթ ենք գնալու...մի փոքր նամյոկ արեցի որ կարողա չգնամ, գործընկերուհիներս բարկացան վրաս, հետո էլ փոշմանեցի, դիպլոմայինս արդեն հոգնացրելա, մի օր հանգիստա պետք ինձ...
հուսով եմ մյուս հանդիպումը կնշանակեք 30-ից հետո...
ուրախ ժամանց ձեզ :))
Ուլուանա
20.05.2006, 09:50
Տեսնես այս անգամ ես կգա՞մ, թե՞ ոչ: :think
Արի, էլի, ես հետդ գործ ունեմ։ ;)Եթե չգաս, մեկ է, պիտի առանձին հանդիպենք, ու քո առանց այդ էլ սուղ ժամանակը ավելի շատ կկորի, այնպես որ ավելի լավ է՝ հանդիպմանը գաս։ :P
StrangeLittleGirl
21.05.2006, 02:18
Հաջորդ հանդիպումը ե՞րբ է: Երևի մի շաբաթ անց, նույն ժամին ու նույն տեղում, չէ՞:
Ուլուանա
21.05.2006, 09:16
Երևի, մնում ՝, որ Արտգեոն, ըստ ավանդույթի, հանդիսավոր հայտարարի հաջորդ հանդիպման մասին։ :D
StrangeLittleGirl
21.05.2006, 11:01
Ես հենց դրան էլ սպասում եմ ;)
Firegirl777
21.05.2006, 11:13
Իսկ ինձ երևի չթույլատրեն որ գամ, բա
StrangeLittleGirl
21.05.2006, 11:34
Ինչու՞... որ երեկ ուշ հասար, դրա՞ համար
Firegirl777
21.05.2006, 17:31
Ինչու՞... որ երեկ ուշ հասար, դրա՞ համար
Իհարկե, և նաև այսպիսի արտահայտություն եղավ "ականջիդ ետևը կտեսնես ժամը ութից հետո դուրսը չես տեսնի"
ԲԱԱԱԱԱԱԱԱԱԱ :(
Իհարկե, և նաև այսպիսի արտահայտություն եղավ "ականջիդ ետևը կտեսնես ժամը ութից հետո դուրսը չես տեսնի"
ԲԱԱԱԱԱԱԱԱԱԱ :(
Ճիշտ են ասել, բա ի՞նչ գործ ունի հայ ադաթաբանական ընտանիքի աղջիկը մեր նման կասկածելի մարդկանց հետ… :vayreni :russian
Հ.Գ. Գիշերը խելոք նստել խոսալը չափից դուրս կասկածելիա ;)
Իհարկե, և նաև այսպիսի արտահայտություն եղավ "ականջիդ ետևը կտեսնես ժամը ութից հետո դուրսը չես տեսնի"
ԲԱԱԱԱԱԱԱԱԱԱ :(
դե լավ, շատ մի տխրի, ոնց չլինի լուսամուտից կթողնեն դուրս նաես:P
Ժողովուրդ ջան, շատ ապրեք բոլորդ հետաքրքիր երեկոի ու լավ կոմպանիաի համար: Բոլորդ իրոք շատ լավն եք ու շատ ունիկալ : Չգիտեմ, գուցե ձեզ համար սա ֆորումի հանդիպումներից ամենալավը չեր, բայց ինձ համար սա իրոք շատ գեղեցիկ օր էր, վաղուց սենց առորյաից չեի կտրվել: Անհամբեր կսպասեմ հաջորդ հանդիպմանը::love
Երևի, մնում ՝, որ Արտգեոն, ըստ ավանդույթի, հանդիսավոր հայտարարի հաջորդ հանդիպման մասին։ :D
լօլիկ չեմ ասելու :P
StrangeLittleGirl
21.05.2006, 20:03
Լավ, քանի որ Արտգեոն չի ուզում պաշտոնապես հայտարարել, ես եմ կատարում այդ «դժվար» գործը:
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՅԻՍԻ 27-ին, ժամը 17.00-ին, ԹՈւՄԱՆՅԱՆԻ արձանի մոտ, Օպերայի դիմաց
Հ.Գ. եթե Վրաստանից եկած մի կլոր, ծիծաղելի, Արթուր անունով տղա փորձի համոզել, որ չգաք, հանկարծ չլսեք. վտանգավոր մարդ է
Հ.Գ. եթե Վրաստանից եկած մի կլոր, ծիծաղելի, Արթուր անունով տղա փորձի համոզել, որ չգաք, հանկարծ չլսեք. վտանգավոր մարդ է
:o Ի՞նչ :8 Բյուր ջան քիչ սովորի
Հ.Գ. Եթե ՈՄՆ չբերի դիսկը, ապա ՎՈՒՄն հաստատ ծեծվելուա :B
Ուլուանա
22.05.2006, 09:44
Հ.Գ. Եթե ՈՄՆ չբերի դիսկը, ապա ՎՈՒՄն հաստատ ծեծվելուա :B
Ի՞նչ վումն (կին)։ :o Էդ ի՞նչ կին է գալու, որ մի հատ էլ քո համար դիսկ բերի...:unsure :D
Firegirl777
23.05.2006, 08:56
Նկարները կլինեն?? անհամբեր սպասում եմ
Ժողովուրդ, ես չլնի՞ իսկականից խմած էի այս հանդիպմանը :(
Ապարատ էս անգամ կա՞ր :D
StrangeLittleGirl
24.05.2006, 00:25
Բա չե՞ս տեսել, որ ինձ քնած նկարում էին
Բա չե՞ս տեսել, որ ինձ քնած նկարում էին
Դու քնել էլ ե՞ս :o
Firegirl777
24.05.2006, 08:33
Դու քնել էլ ե՞ս :o
Ուղղակի դու մի փոքր ուշ ես մեզ միացել:ok ;)
Ուղղակի դու մի փոքր ուշ ես մեզ միացել:ok ;)
Ու շուտ բաժանվել :(
Փաստորեն Արթուրի ասածն այս անգամվա համար ճիշտ դուրս եկավ :D
Firegirl777
25.05.2006, 08:14
Ժողուվուրդ նկարները ուր են, սպասում եմ սպասում եմ, բայց չեք տալիս
Firegirl777
27.05.2006, 08:45
Այսօր գալու եմ, ուռաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա
Norekner yndunumek??? :-)))))))))
StrangeLittleGirl
27.05.2006, 14:23
Իհարկե ;)
Ok 90% havanakanutyun vor kgam :-)))))
Նորեկ ջան (G_H), շատ ուրախ եմ, որ դու էլ եկար, բայց տրանլիտով մի գրի, չի կարելի: Գրի հայերեն ու հայերեն տառերով ;)
Համ էլ իմ գնալուց հետո ի՞նչ արեցիք, ժողովուրդ :)
StrangeLittleGirl
28.05.2006, 01:14
Գնացել ենք մանկական երկաթուղի, ռելսերի վրա նստած զրուցել ենք, հետո Կասկադ ենք գնացել, իսկ հետո երկար ժամանակ ուտելու տեղ էինք փնտրում: Հետո գտել ենք ու կերել, խաղ ենք խաղացել, որի մանրամասների մասին հետո կիմանաք: :P
StrangeLittleGirl
28.05.2006, 01:42
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՒՆԻՍԻ 2-ին` ժամը 17.00-ին, ԹՈւՄԱՆՅԱՆԻ արձանի մոտ` Օպերայի դիմաց
Հ.Գ. հանդիպման օրը փոփոխման ենթակա չէ
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՒՆԻՍԻ 2-ին` ժամը 17.00-ին, ԹՈւՄԱՆՅԱՆԻ արձանի մոտ` Օպերայի դիմաց
Հ.Գ. հանդիպման օրը փոփոխման ենթակա չէ
Այո, ակումբի հաջորդ գուրգեն հանդիպումը հունիսի երկուսին է :hands
Ուլուանա
28.05.2006, 09:58
Գնացել ենք մանկական երկաթուղի, ռելսերի վրա նստած զրուցել ենք, հետո Կասկադ ենք գնացել, իսկ հետո երկար ժամանակ ուտելու տեղ էինք փնտրում: Հետո գտել ենք ու կերել, խաղ ենք խաղացել, որի մանրամասների մասին հետո կիմանաք: :P
Ու էդ խաղի ժամանակ նենց էինք ծիծաղում, որ մատուցողուհին մոտեցավ ու խնդրեց, որ մի քիչ կամաց ծիծաղենք, բայց դե ախր էնքան ծիծաղելի էր, որ հնարավոր չէր...:D Էն էլ գիշերվա մեկի մոտերը։:oy
Firegirl777
28.05.2006, 10:58
Շատ շատ շատ շատ շատ շատ շատ կուզենաի մնալ ձեզ հետ բայց..................................
Դե գիտեք
Գնացել ենք մանկական երկաթուղի, ռելսերի վրա նստած զրուցել ենք, հետո Կասկադ ենք գնացել, իսկ հետո երկար ժամանակ ուտելու տեղ էինք փնտրում: Հետո գտել ենք ու կերել, խաղ ենք խաղացել, որի մանրամասների մասին հետո կիմանաք: :P Չբռնե՞նք խաղի արդյունքները հրապարակենք:lol
Լրիվ թղթերը պահել եմ ;)
StrangeLittleGirl
29.05.2006, 18:51
Շատերը հենց դրան էլ սպասում են: Մենք արդեն հասցրել ենք գովազդել ;)
Ուլուանա
29.05.2006, 19:59
Իսկ ես էսօր այդ խաղի արդյունքները նորից կարդացի ու մի անգամ էլ ծիծաղեցի։:P :D
Ի՞նչ եք կարծում, էդ խաղն էլ մաֆիայի պես ֆորումի հանդիպման ավանդույթներից չդարձնե՞նք։ :roll
StrangeLittleGirl
29.05.2006, 20:29
Դարձնենք ;) :P
Չբռնե՞նք խաղի արդյունքները հրապարակենք:lol
Լրիվ թղթերը պահել եմ ;)
Բա դա հա՞րց էր, ինչքան ժամանակ է սպասում ենք :oy
Իսկ ես էսօր այդ խաղի արդյունքները նորից կարդացի ու մի անգամ էլ ծիծաղեցի։:P :D
Ի՞նչ եք կարծում, էդ խաղն էլ մաֆիայի պես ֆորումի հանդիպման ավանդույթներից չդարձնե՞նք։ :roll
Փաստորեն Uluana-ն թղթերն ինձնից թաքուն վերցրել է :think։ ՈՒրեմն, թող ինքն էլ հրապարակի:B։