PDA

Դիտել ողջ տարբերակը : Երբ պարում են աստղերը

asho
24.07.2007, 10:03
Եկեք այս թեմայում մեր կարծիքը գրենք այդ ծրագրի և ընդհանրապես աստղերի պարելու մասին:
Առաջինը ես սկսեմ, օրինակ Սյուզիի ու Պեդրոյի վերյին պարը խայտառակություն էր: :hi

Մանե
24.07.2007, 10:10
Առաջինը ես սկսեմ, օրինակ Սյուզիի ու Պեդրոյի վերյին պարը խայտառակություն էր: :hi
Բայց ինչ սովորություն ա հայերի մոտ ամեն ինչ միանգամիվ վատից ու քննադատությունից սկսելը:think

asho
24.07.2007, 11:49
Բայց ինչ սովորություն ա հայերի մոտ ամեն ինչ միանգամիվ վատից ու քննադատությունից սկսելը:think

Բայց դու գոնե տեսել ես իրանց պարը: Վատն էր, ասում եմ վատն էր: Կարամ ասեմ Զարուհի Բաբայանը վատ ա պարում: Իհարկե ոչ, որտև շատ լավ ա պարում: Ինչը ճիշտ ա, էտ եմ գրել:

John
24.07.2007, 11:57
Անկապ, անիմաստ բայց ոչ աննպատակ շոու: Նպատակը մեկն է՝ ՍՄՍ քվեարկության միջոցով փող աշխատել… Ու ոնց հասկանում եմ, 12-17 տարեկան երիտասարդների մեծ մասը գժվում է «Արմենիայի» եթերում ցուցադրվող հիմար շոուների համար… Տեղն է իրանց, թող քվեարկեն ամենասեքսոտ, ամենագեղեցիկ ու ամենահայտնի մասնակիցների օգտին, հաշվի չառնելով, որ պետք է գնահատվի իրանց պարը (տվյալ նախագծում):

Ավելացվել է 1 րոպե անց
ու մրցույթի արդյունքներն էլ բոլորովին կապ չունեն քվեարկության արդյունքների հետ, պարզապես նախագծում մնու մեն այն մարդիկ, ում միջոցով կարելի է ավելի շատ փող աշխատել :)

Ֆուտբոլասեր
24.07.2007, 12:12
Արմենիան եթեր լցնելու ձևը գտելա: Աստղերը մնացածը կարևոր չի երգում են պարում են.....
Ինչ որ հայտնի պռոեկտ copy են անում(2աստղ, երգիչ-չերգիչ) հետո find-replace(երգ պար պարիչ-չպարիչ) ու պատրաստա:
Երեկ Արմենիաին նամակ եմ գրել առաջարկել եմ, որ երգելուց, պարելուց, թենիս խաղալուց հետո հաջորդ պրոեկտում աստղերը Էշ-Միլիցա խաղան: :)

asho
24.07.2007, 13:56
Երեխեք, էս թեման բացեցի, որ մի քիչ էլ աստղերի պարելու մսաին գրեք: Հերիք ա դժգոհեք: Մարդիկ փող աշխատելու ձևը գտել են ու հալալ ա, որ կարում են աշխատեն էտ փողերը: Բայց խոստովանեք, որ հետաքրքիր ա տեսնել, թե ոնց են պարում աստղերը:

John
24.07.2007, 14:39
Բայց խոստովանեք, որ հետաքրքիր ա տեսնել, թե ոնց են պարում աստղերը:
Նայած ում համար: Ես այդտեղ ոչ մի հետաքրքիր բան չեմ տեսնում… նախագիծը հետաքրքիր է նրանց համար, ովքեր հավանում են (սիրահարված են, գժվում են և այլն) աստղերից մեկին ու իրա պարը տեսնելով երևակայության գիրկն են ընկնում (չմանրամասնեմ) : Ինչքան որ մեր աստղերը աստղ են իրականում, էդքան էլ ես ցնցված եմ այս հոյակապ նախագծից…

Ungrateful
24.07.2007, 14:58
Հիմարություն... անիմաստ շոույա, 1000՝ից մեկ աչքովս լինի, կաչողա ալիքը չփոխեմ (եթե ուրիշ ալիքներով նորմալ բան չկա)

Ֆուտբոլասեր
24.07.2007, 16:52
Ես չեմ դժգոհում: Ես էլ եթե ուրիշ բան չի լինում նայելու(իսկ տենց շատա լինում) նայում եմ: Մի ժամանակ նույն ձևով Կարապետիչի Շոգեքարշն էի նայում:
Հիմա աստղերը Կարապետիչի գործին խփում են:

Հետո վատ առաջարկ չեմ անում:
Կարծում եմ էշ-միլիցան աստղերի մոտ շատ ավելի լավ կստացվի քան թենիսը կամ պարելը:
Թենիսի ժամանակ աստղերը, հատկապես աղջիկները այնքան դանդաղ էին կորտում շարժվում, որ կրկնապատկերի ժամանակ երևում էր, թե ոնցա կորտի խոտը աճում: :)

Mari
24.07.2007, 18:05
Ես չեմ դժգոհում: Ես էլ եթե ուրիշ բան չի լինում նայելու(իսկ տենց շատա լինում) նայում եմ: Մի ժամանակ նույն ձևով Կարապետիչի Շոգեքարշն էի նայում:

:)Ես էլ երբ ջղայնացած էի լինում, Նոր աննուններն էի նայում, ու հանգստանում էի. համոզվում էի, որ կյանքում ավելի վատ բաներ էլ են լինում: Մի խոսքով, ԱԼՄ-ի հատկապես այդ հաղորդումը իմ համար Հակասթրես հաղորդումն էր/էդ էլ բախտս չբերեց, փակեցին.ոչինչ, կդիմանամ, քիչ մնաց. ընտրություններ են գալու, թեժ է լինելու/::D
Անցանք թեմային:Արմենիայի հերթական «մեգաշոուն»՝ «Ժամը» լրատվականից ու «Ֆուրոր է»-ից հետո: :D Կարծեմ երեկ թե առաջին օրն էր, ալիքները փոխելուց բախտը «ժպտաց». «Երբ պարում էին աստղերը» «շոուն էր»: Ճիշտն ասած մենակ Ալլա Լևոնյանի պարը նայեցի, ոչինչ, պարում էր, էլի, հա մեկ էլ Բղդոյի: Առանց այդ էլ ջղայնացած էի, որոշեցի ներվերս խնայել, հեռուստացույցը անջատեցի: Բայց մի բան չհասկացա. «աստղիկների» պարը տևում է մոտ 1.5րոպե, իսկ գնահատողների/ասել է թե ժյուրիի/ ելույթը՝ 3-4ր: Միգուցե արժեր «շոուն» անվանել «Երբ խոսում են...» /դե չգիտեմ, ովքեր են լինում ժյուրիի կազմում/: Հետո ընդհանրապես հետաքրքիր չի, մի տեսակ մրցակցությունը բացակայում է /քիչ եմ նայել, միգուցե սխալվում եմ/

Հ.Գ. Ընդհանրապես նմանատիպ շոուներից գոյացած գումարը հատկացվում է բարեգործությանը: Եթե այս «շոուի» հասույթն էլ է հատկացվելու բարեգործությանը, ապա ես էլ հաստատ սմս կուղարկեմ/միևնույն է՝ ում օգտին/: Որևէ մեկը գիտի՞:

Universe
25.07.2007, 01:39

Կարծում եմ, եթե ծրագրի հասույթից իրոք գումար տրամադրվեր բարեգործական նպատակներով, ապա այդ «բարեգործական ակցիայի» մասին տեղյակ պահելու համար օրական մի 600-615 անգամ հեռուստատես8յամբ կգովազդեին:
Խոսք գնաց «շոգեքարշի» մասին...
Ուղղակի թեմայից շատ չշեղվելու համար միայն ասեմ, որ եթե չեմ սխալվում դա միակ հաղորդումն է , որի ժամանակ SMS - բառը չի հիշատակվում:
Երեւի թե հաղորդումը վարողը, կազմակերպիչները կամ ԱԼՄ-ի հեռուստադիտողները դեռեւս բոլորովին այնտեղյակ են գիտ8յան այնպիսի «նոր» նվաճումների մասին՝ ինչպիսին է ՍՄՍ-ը::D:D:P
Եթե չեմ սխալվում երեկ էր, որ պատահականորեն հեռուստաալիքները «թերթելուց» հանդիպեցի մեր «աստղերին պարելիս»: Անցած «սեզոնի» ժամանակ միակ աստղերը, որոնց երկրպագում էի, դա ՄԿՈՆ եվ ՀՈՎՈՆ էին: Իսկ այժմ այդ հաղորդումը դարձել է ուղղակի ժամանակի անիմաստ կորուստ առանց նրանց: Դե իսկ Լյովա «Դզյան» էլ երեխեքին վերջը «դավաճանեց»:D Գնաց ավելի եկամտաբեր գործի: :D ՅոՅո-ն եվ Երեխաները հեսա «բունտ» են կազակերպելու: :D

asho
27.07.2007, 10:50
Վայ մամա ջան, ինչքան եք քննադատում: Տեսնես կա մեկը, որ սիրում ա էս ծրագիրը::angry
:nono

kaprizka-15
28.07.2007, 15:32
հա ես սիրեմ եմ ճիշտա ետքան էլ լավն չեն բայց պուպուշ ա :hands

asho
30.07.2007, 10:33
Ինչ լավ ա գոնե մեկը դրական բան գրեց: Արդեն փոշմանում էի, որ էս թեման բացեցի:

Kheranyan
30.07.2007, 10:45
Պատասխանեմ շատ հակիրճ, մեղմ ասած ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ, հատկապես պարերից ընդհանրապես գաղափար չունեցող ժյուրին:

kiki
30.07.2007, 21:21
ինձ համար շատ ձանձրալի ու անհետաքրքիր ...շոու՞, հա՞...էդպես են անվանու՞մ...

ամենաշատը 10 րոպե եմ ձգել ...դրանից ավել չկարողացա էդ տափակությունը նայել...իսկ երկրորդը հենց տեսնում էի, նույն պահին ալիքը փոխում...

Արմենիան գնալով հիամարնում ա...տեղից մի բան չէր...

Angelina
08.08.2007, 14:55
Իսկ ես հակառակը կասեմ, որ շատ էլ լավ նախագիծ է, մեծ հաճույքով նայում եմ:

Ծով
08.08.2007, 17:16
Երբ պարում են աստղերը, լուսինը ծափ ա տալիս...:D
Ինձ էդ աստղային նախգծերը վաղուց արդեն չեն ձգում...Հեղինակային իրավունքի խախտումներն արդեն նյարդերիս վրա ազդում են...ամեն ինչ սկսվում է անունից:[
Ինչքա~ն կարող են անունս իրենցով անել...:angry
/Հեսա մի երկու հոգի կմտածի` անունս Աստղիկ ա:D:D:D/

Universe
08.08.2007, 20:51
/Հեսա մի երկու հոգի կմտածի` անունս Աստղիկ ա/
Չգիտեմ թե ես որերորդն եմ, սակայն այդ մասին մտածեցի... :lol :oy

Թեմայից շատ չշեղվելու համար նաեւ ավելացնեմ.
«Երբ պարում են աստղերը»,_ Իմ կարծիքով այդ հաղորդման մեջ մի բան պակասում է :think
Հա՜, ախր աստղե՛րն են պակասում :lol :esim

Ծով
09.08.2007, 14:11
Երեխեք, էս թեման բացեցի, որ մի քիչ էլ աստղերի պարելու մսաին գրեք: Հերիք ա դժգոհեք: Մարդիկ փող աշխատելու ձևը գտել են ու հալալ ա, որ կարում են աշխատեն էտ փողերը: Բայց խոստովանեք, որ հետաքրքիր ա տեսնել, թե ոնց են պարում աստղերը:

Հա լավ...ասեմ..գիտեմ, որ Զառան էլ ա պարում... գուշակում եմ, որ լավ կպարի:)Սոֆին երևի հետը պարապում ա...:D

asho
13.08.2007, 12:50
Մեկ ա ինձ շատ ա դուր գալիս, համենայն դեպս գոնե լիքը ծիծաղում ես:

Fantazy
04.09.2007, 11:50
Այստեղ բոլորը քննադատում են պարող աստղերին, բայց ոչ մեկը չի էլ ցանկանում պատկերացնել, որ այդ պարերը սովորելու համար շատ ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվում, և այն փաստը, որ նրանք կարողանում են իրենց հատկացված կարճ ժամանակում պատրաստել 1.5 րոպեանոց ծրագիր, արդեն լավ է:
Ժյուրին իսկապես անհեթեթություն ա, որովհետև նրանցից ընդամենը մի հոգի ա լատինական պարերից գլուխ հանում, իսկ մնացածը դրել են իրենց գիտունիկների տեղ, բայց……

Moon
02.05.2008, 00:28
Էս պրոեկտը խայտառակություն եմ համարում։ Ի՞նչ ա նշանակում աստղերը պարում են, բա պտի պարեն, մենակ մեր մոտ ա, որ փեդի պես կանգնում են բեմում, ֆանագրամայի տակ երգում ու մեկ էլ պարեցին, էն էլ էդ «աստղերը»։ Էլ ով կդիմանար։

Kuk
02.05.2008, 00:43
Այստեղ բոլորը քննադատում են պարող աստղերին, բայց ոչ մեկը չի էլ ցանկանում պատկերացնել, որ այդ պարերը սովորելու համար շատ ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվում, և այն փաստը, որ նրանք կարողանում են իրենց հատկացված կարճ ժամանակում պատրաստել 1.5 րոպեանոց ծրագիր, արդեն լավ է:

Բայց աստղերը… լեզուս չի էլ ֆռում դրանց աստղ ասեմ է, ուրա ըտեղ աստղ:[ Լավ ենթդրենք թե աստղ են… աստղերը մինչև աստղ դառնալը պետքա պարել իմանային, ոչ թե ինչ որ շոուի համար սովորեն պարել կարճ ժամանակում: Խոսքս իհարկե երգիչ-երգչուհի կոչված աստղիկների մասին է: Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, եթե էդքան հեռու են պարից, ապա անպայման չի, որ գան ու իրենց անտաղանդությունը ցույց տան՝ դառնալով ծաղրի առարկա:

Ավելացվել է 4 րոպե անց

ամենաշատը 10 րոպե եմ ձգել ...դրանից ավել չկարողացա էդ տափակությունը նայել...իսկ երկրորդը հենց տեսնում էի, նույն պահին ալիքը փոխում...

Ինձնից միքիչ ես ավել ձգել;) Ես մի անգամ 3րոպե եմ նայել, էն էլ պուլտն էի ման գալիս, որ փոխեի, չէի գտնում;)

LiLi E
15.05.2008, 18:42
Kuk, իսկ ով՞ ասեց որ աստղը պետք է անպայման պարել իմանա: Ես օրինակ չեմ կարողանում պատկերացնել Նինա Սիմոնին, Դեմիս Ռուսոսին կամ Պովառոտիին պարելիս: :)

Kuk
15.05.2008, 18:53
Kuk, իսկ ով՞ ասեց որ աստղը պետք է անպայման պարել իմանա: Ես օրինակ չեմ կարողանում պատկերացնել Նինա Սիմոնին, Դեմիս Ռուսոսին կամ Պովառոտիին պարելիս: :)

Ճիշտ կանեիր, եթե մեջբերեիր այն գրառումս, որին պատասխանել ես, որպեսզի նպատակիդ չհասնեիր, այսինքն՝ չկարողանայիր գրառումդ կարդացողի մոտ տպավորություն ստեղծել, որ ես ասել եմ, թե յուրաքանչյուր «աստղ» պետք է պարել իմանա: Բայց ոչինչ, ես կանեմ այդ մեջբերումը, դա այնքան էլ դժվար չէ. մարդու մտքին տեղ լինի.

Բայց աստղերը… լեզուս չի էլ ֆռում դրանց աստղ ասեմ է, ուրա ըտեղ աստղ:[ Լավ ենթդրենք թե աստղ են… աստղերը մինչև աստղ դառնալը պետքա պարել իմանային, ոչ թե ինչ որ շոուի համար սովորեն պարել կարճ ժամանակում: Խոսքս իհարկե երգիչ-երգչուհի կոչված աստղիկների մասին է: Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, եթե էդքան հեռու են պարից, ապա անպայման չի, որ գան ու իրենց անտաղանդությունը ցույց տան՝ դառնալով ծաղրի առարկա:

ClassicDancer
19.05.2008, 22:51
Անի Քոչար մինչեւ վերջ:D:D:D