PDA

Դիտել ողջ տարբերակը : Պինգվինաշենից պեղված ու հրաշքով հահպանված մի քանի արձանագրություններ



Root
22.07.2007, 20:21
***
Իմ սիրելի այդ գինդ աչերը ,
Արդյոք մի օր ինձ կհանդիպեն ,
Որ թառամած սրտիս ժայռերը ,
Գեթ մի կայծով տապալեն :

Իմ սիրելի այդ գինդ աչերը ,
Որ տարան , տարան մտքիս կայծերը ,
Արդյոք երբևէ ինձ կնայե՞ն ,
Կամ նայելիս ի՞նչ կասեն :

Իմ սիրելի այդ գինդ աչերը ,
Որ այդքան մաղեցին հոգուս ճեղքերը ,
Արդյոք մի օր այն փաղաքշանքով ,
Կնայե՞ն դարձյալ ինձ այդ սիրով :

Իմ սիրելի այդ գինդ աչերը ,
Բյուր հրայրքով ու կենսուրախ ,
Երբ կնայեն իմ բիբերին ,
Ես այդ պարզմիտ ու ջինջ աչերին ,
Կպատասխանեմ իմ բարդ սիրով ,
Որ երբեք այդ գինդ աչերը ,
Եթե նույնիսկ դառնան շատ մով ,
Պատասխանեն ինձ նույն այդ սիրով :

Ավելացվել է 8 րոպե անց
***

Ես չգիտեմ ինչու , բայց ամռան կեսերին ,
Սրտիցս արյուն է ծորում խնդիս դեզերին ,
Հոգիս դառնանում է , աչքերս ` թոշնում ,
Ու ամեն ինչ դարձյալ նորից է սկսվում :

Ես չգիտեմ ` ինչու , աշնան վերջերին ,
Կաթիլներ են նստում իմ կոպերին ,
Չգիտեմ ` ինչպես են դրանք այտերիս սառում ,
Ու ամեն ինչ դարձյալ նորից է սկսվում :

Ես չգիտեմ ` ինչու , ձմռան սկզբներին ,
Ճերմակ սավանն է իմ մազերին
Սիրահարվում , իր ձյունը մազերիս դնում ,
Ու ամեն ինչ դարձյալ նորից է սկսվում :


Ես չգիտեմ` ինչու , գարնան պահերին ,
Մտախոհ նայում եմ իմ երգերին ,
Ու ամեն մեկի հետ առանձին խոսում ,
Ու ամեն ինչ դարձյալ նորից է սկսվում :

Ես չգիտեմ `ինչու , այսքան տարիներ ,
Ճաշակեցի ես դառնաղի բաժակներ ,
Ու չգիտեմ անկեղծ ` ինչու ՞ եմ այստեղ ապրում ,
Որտեղ ամեն ինչ դարձյալ նորից է սկսվում :

Root
22.07.2007, 22:42
***
Գանձաշատ ու կրքավառ ,
Արնախառն , սիրավառ ,
Վարդեր կբերեմ ես քո համար ,
Որ իմ սիրո երգը դարձար :

Խնդասփյուռ ու քաղցրածոր ,
Վարդաթերթերս բոլոր ,
Շարան - շարան խրցերով ,
Կուղարկեմ քեզ հազարներով :

Գորովալից , փայլուն ,
Աչքերդ սիրասուն ,
Իրենց տեսքով անհուն ,
Սրտիս մեջ են առկայծում :

Սրտաբուխ ու արդմնի ,
Երգերս գեղանի ,
Թող փաթաթվեն նեղ անձիդ ,
Փաղաքշելով քնքուշ հոգիդ :

Ցավագույն միտքս մոլագար ,
Ինձ տանջում է անխնա ,
Ու երգերս ողջակեզ ,
Սավառնում են դեպի քեզ :

Root
22.07.2007, 23:14
***
Լավագույն երգս ամենալավ ,
Հեզ սրտիցս եկող անդավ ,
Կնվիրեմ քեզ իմ Կակաչ ,
Որ չլինես դու տխուրաչ :

Մեծագույն կիրքս զովասփյուռ ,
Ինձ տանջում է ջոկ ու լուռ ,
Ու շողերս աննկուն ,
Միշտ փայլում են քո սրտում :

Գերագույն սերս մեծաբար ,
Զգացմունքներս կենարար ,
Ջինջ աչքերիդ միայն կուղղի ,
Խռով հոգիդ որ խաղաղվի :

Հեզագույն կամքս բարեհուն ,
Ցանկանում է օրն ի բուն ,
Որ հավետ ժպտան քո խաս աչերը ,
Յուրահատուկ ու բարդ աչքերը :


Ժրաջան միտքս բարբարոս ,
Խավարի մեջ քանց մի փարոս ,
Կամենում է ականջիդ ,
Ասել տողեր մարգարիտ :

Root
22.07.2007, 23:44
Ես իմ անձուկ աչքերով կաթոգին ,
Երբ կնայեմ քո սև աչքերին ,
Դու ինձ մի ասա . << Այո >> կամ << Ոչ >> ,
Միևնույն է կմնամ ես քո համար այդժամ անկոչ :

Ես իմ հոգի հոգու ոգում ,
Առանց տանիք հեզ ու անտուն ,
Երբ կուզենամ ծնկներդ ննջել ,
Դու ինձ մի հայացքով աշխատիր խորտակել:

Ու երբ մի օր էլ մահվան քնքուշ մատները ,
Կշոյեն իմ արցնածոր աչքերը ,
Դու միþ տխրիր կամ լաց եղիր ,
Թող որ ննջեմ հանգիստ ու տեսնեմ քեզ ժիր :

Եթե մի օր իսկ անգամ գուցե հիշես ,
Ու լուսանկարս կրծքիդ սեղմես ,
Թող որ չափսոսաս դու այն մասին ,
Որ եղել ենք մենք միասին :

Եվ երբ հանկարծ մի օր տեսնես ,
Որ քո կողքին կանգնած եմ ես ,
Թող որ դու շատ չշփոթվես ,
Որովհետև մենք հավերժ ենք ` Դու և Ես :