Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ռոք ակումբ

Էջեր : 1 [2]

aerosmith
13.04.2008, 15:15
Եթե մի բան հաստատ չգիտեք մի արտահայտվեք:ok
Հայկականն ու հնդկականը տարբերեք:o:angry
Ընդեղ ո՞րն էր հնդկական:think

Կարծում եմ մենք էն դարում ենք ապրում, որ ցանկացած մարդ իրավունք ունի իր սուբյեկտիվ կարծիքը հայտնի հասարակությանը ինչ-որ թեմայի վերաբերյալ, ու էդ մարդկանց շարքում եմ մտնում նաև ես ու բոլորը։ Ու եթե քեզ դուր չեկավ իմ հայտնած կարծիքը, ապա հանգիստ դա կարող էիր արտահայտվել, այլ ոչ թե նման ձևով՝:angry։

Sunny Stream
13.04.2008, 16:12
Նույն տիկնիկային թատրոնում ապրիլի 14-ին, 19:00, էկո շարժմանը նվիրված համերգ. խմբեր - Bambir, Oaksenham,Reincarnation, Soft , Dogma, Seml Plaas, Dom և Nairi.

Նաև կցում եմ 11-ի "Ռոքը և Դրամի" փոփոխված պոստեռը:
Ես կամ!!!!!
5-րդ կարգում տոմս ունեմ, ինձնից դեպի ձախ երկու տեղ խնդրել եմ պահել, դրանից էլ դեպի ձախ ամբողջ կարգն ազատ էր... ուրախ կլինեմ, եթե ակումբցիների հետ մի կարգում լինեմ ;)
պատրաստվում եմ շաաաաաատ ուրախ երեկո անցկացնել, թեև դեռ չգիտեմ, թե ում հետ եմ գնալու... ամեն դեպքում ծանոթներ լինելու են հաստատ (նաև բեմում :B )... ՄԻԱՑԵ´Ք! :ok

Սամվել
13.04.2008, 16:16

Ես ու Քուրս էլ ենք գալու :love

Ուրբաթ օրը ինչի՞ չէիր եկել :8 ԼԱվ անցավ :love

Բայց տոմսը տեղումի տաբերակովա... մենակ վերջացած չլինեն :(

Sunny Stream
13.04.2008, 16:25
Ես ու Քուրս էլ ենք գալու :love

Ուրբաթ օրը ինչի՞ չէիր եկել :8 ԼԱվ անցավ :love

Բայց տոմսը տեղումի տաբերակովա... մենակ վերջացած չլինեն :(

կարող եմ առաջարկել "բրոնյա" արած երկու տեղերն իմ կողքին ;)... մենակ թե հեսա վերջնականապես ճշտեմ, որ իմ ծանոթներից ոչ մեկին պետք չեն ու հաստատ կգրեմ, հա՞ :P

ուրբաթ, ուրբաթ :think... դե... ոչինչ, լավ :) Մենակ Վոքսի համար եմ ցավում, թե չէ վաղվա համերգն էլ հաստատ վատը չի լինի ;)

Ռուֆուս
14.04.2008, 01:01
11-ի համերգԸ շատ լավը կլիներ եթե Dogma-n իրա հնդկականով ելույթ չունենար

Առաջին անգամ երբ Dogma լսեցի, ինձ էլ դուր չեկավ, բայց հիմա կարծիքս դեպի դրական եմ փոխել: Կարևորը այն է, որ ոչ մեկից իրենց ոճը չեն թխում, շատ օրիգինալ խումբ է :)

Ձնծաղիկ, էս դու պատրաստվում ես ռոք համերգին քո տեղում նստես? :o

Կտեսնվենք, լավն է լինելու :)

Frigid-
14.04.2008, 09:56
11-ի համերգԸ շատ լավը կլիներ եթե Dogma-n իրա հնդկականով ելույթ չունենար

Կարծում եմ կարելի է մինչև հապճեպ եզրակացություններ անելը մասնագիտորեն ունկնդրել հնդկական և հայկական էթնիկ երաժշտության ելևէջները և տարբերել մելիզմային կառուցվածքները:
Ինքս, դրանք հստակորեն տարբերելով, նման զուգահեռ անգամ չանցկացրեցի:

Հուսով եմ` այսօրվա Green Fest-ն էլ լավ կանցնի!!!

Sunny Stream
14.04.2008, 10:36
Ձնծաղիկ, էս դու պատրաստվում ես ռոք համերգին քո տեղում նստես? :o

Կտեսնվենք, լավն է լինելու :)

Չէ, հենց բանն էլ այն է, որ ուզում եմ ծանոթներով լինենք մի շարքում, որ ինչքան ուզենք դուրս ու ներս անենք, վստահենք աթոռին թողնել իրերը... ;)
Դոգմայի մասին շատ տարբեր կարծիքներ եմ լսել, կուրսեցիս շաատ է հավանել էդ խումբը... ամեն դեպքում, բոլոր կարծիքներն էլ փաստում են, որ օրիգինալ խումբ է. հետաքրքիր կլինի լսել... մեկ էլ շա՜տ կսպասեմ Սոֆթին ու Բամբիռին :love

Ռուֆուս
14.04.2008, 10:54

ահ, պարզա :)

Սոֆթին ես էլ շատ ուզում լսել, իսկ Բամբիռի տղաները իմ նախկին համադասարանցիներն են: Նարեկն ու Արմանը դպրոցական տարիներին բացի ռոքից ու կիթառներից ուրիշ ոչ մի բանի մասին չէին խոսում ;) Համ էլ Բամբիռը էս վերջին մի քանի տարիների ընթացքում շատ դրական փոփոխությունների են ենթարկվել, stage personality են ձեռք բերել, ավելի հասուն երաժշտություն են նվագում:

Grieg
14.04.2008, 13:00
11-ի համերգԸ շատ լավը կլիներ եթե Dogma-n իրա հնդկականով ելույթ չունենար։
Ահա համերգից 2 նկար։
BAMBIR և VOSTAN HAYOTC
:o ես նույնպես զարմանում եմ այսպիսի կարծիք տեսնելով Դոգմայի նման լավ խմբի մասին, այդ խումբը յուօրինակ է իր ոճի մեջ ու իմ դուրը շատա գալիս :love

Sunny Stream
14.04.2008, 13:52
Ժող! Ով էսօրվա տոմս դեռ չի գնել, խորհուրդ կտամ անմիջապես զանգել ու տեղ պահել,թե չէ առջևի շարքերում ազատ տեղ գրեթե չի մնացել, իսկ մոտ 12-րդ կարգից հետո էլ տեղերը միանգամից կգնեն տեղում: Ես նոր եմ էնտեղից գալիս, 5-րդ կարգի տեղիս կողքին երկուսը վերցրել էի, երկուսն էլ, ինչպես տեսնում եմ, կզբաղեցնեն ընկերներս. ափսոս դրանից էն կողմ արդեն վաճառվել էր, մյուս ընկերներիս համար 7-րդ կարգում 4 տեղ վերցրեցի...
;)

Ռուֆուս
14.04.2008, 14:26
Ես արդեն առա տոմսերը: Սեդա ջան, ոնց որ թե քո կողքն ենք ;)

Ra$Ta
14.04.2008, 14:27
Եսել եմ առել:hands ասես էլի 11-ի նամանա լինելու ?

Yellow Raven
14.04.2008, 15:25
Ժող! Ով էսօրվա տոմս դեռ չի գնել, խորհուրդ կտամ անմիջապես զանգել ու տեղ պահել,թե չէ առջևի շարքերում ազատ տեղ գրեթե չի մնացել, իսկ մոտ 12-րդ կարգից հետո էլ տեղերը միանգամից կգնեն տեղում: Ես նոր եմ էնտեղից գալիս, 5-րդ կարգի տեղիս կողքին երկուսը վերցրել էի, երկուսն էլ, ինչպես տեսնում եմ, կզբաղեցնեն ընկերներս. ափսոս դրանից էն կողմ արդեն վաճառվել էր, մյուս ընկերներիս համար 7-րդ կարգում 4 տեղ վերցրեցի...
;)
Հիմա ես ուզում եմ գնամ,որ գնամ տեղ չի լինի?

Ավելացվել է 12 րոպե անց
Ժող ասեք էլի, գոնե համարը ասեք,զանգեմ իմանամ տոմս մնացելա,թե չէ,չգնանք հետ գանք:

Yellow Raven
14.04.2008, 16:11
Մեկդ մի բան ասեք էլի,մի ժամից պտի դուրս գամ,գոնե համարը ասեք զանգեմ ճշտեմ:

Economist
14.04.2008, 16:36
Վահիկ ջան հանգիստ արի տեղ հաստատ կլինի;)

Yellow Raven
14.04.2008, 16:41
Հա,արդեն զանգեցի,տոմսավաճառը ասեց,որ կլինի,գալիս եմ...
Էսքան ոգևորվա,վերջում պարզվեց հետս եկացող չկա,աչքիս չգամ:)

Սամվել
14.04.2008, 23:37
ՀԱսանք :hands Էսօրվա Համերգի 2րդ մասը վերջն էր :jagi

Հ.Գ. Չնեղվե՛ք :))

Ռուֆուս
15.04.2008, 00:46
Համերգը իրոք վերջն էր......

Գրեթե բոլոր խմբերը ընտիր էին, իսկ Բամբիռը վերջն էր, վերջը..... :hands

Yellow Raven
15.04.2008, 15:17
Վերջը ես էլ գնացի,շատ լավն էրhttp://www.akumb.am/images/smilies/sty101.gif
Ինձ ավելի շատ համերգի առաջին մասը դուր եկավ ու քանի որ խմբերի մեծ մասին առաջին անգամ էի լսում,ավելի հետաքրքիր էր:
Դուրս շատ եկավ Դլե Յամանի ռոքային կատարումը:Սոֆթն ու Դոգման իրան բարձրության վրա էինhttp://www.akumb.am/images/smilies/sty008.gif
Դե ռոքնռոլի տակ էլ հավեսով պարեցինք,հա մեկ էլ էն թազա խումբն էր շատ լավը,կարծեմ Նաիրի էր անունը:Հատկապես Մետալիկայի երգը շատ լավ կատարեցին, ոնցոր իրանցը լիներ:Որ մի հատ էլ Սիսթեմ երգեին վաբշե լավ կլիներ: http://www.akumb.am/images/smilies/smile_088.gif

Ռուֆուս
15.04.2008, 15:33

Ռոքնռոլ ով էր երգում? Եթե Reincarnation-ը ի նկատի ունես, իրանք ռեգի են նվագում :)

Նաիրին ինձ էդքան էլ դուր չեկավ: Ընտիր նվագում են, բան չունեմ ասելու, բայց ահավոր վատ են երգում, մանավանդ Enter Sandman-ը քանդակեցին թողեցին: Ավելի լավ կլիներ մենակ նվագեին ու ոչ մի բան չերգեին:

Yellow Raven
15.04.2008, 15:39
Ընդմիջումից առաջ որ երգին,վարողն էլ ասեց ժիվոյ մուզիկայա, կարաք երգ պատվիրեք:
Կարծեմ Էլվիս Պրեսլիի երգը երգեց ու էլի մի քանի երգ,խմբի անունը կոնկրետ չեմ հիշում:

Արշակ
15.04.2008, 15:43
Ռոքնռոլ ով էր երգում? Եթե Reincarnation-ը ի նկատի ունես, իրանք ռեգի են նվագում :)
Չէ, Reincarnation-ը չէր, մի հատ ուրիշ խումբ կար մինչև էդ, անունը չեմ հիշում, բայց երգողը տարիքով մարդ էր ոնց–որ։

Ռուֆուս
15.04.2008, 15:50
Ընդմիջումից առաջ որ երգին,վարողն էլ ասեց ժիվոյ մուզիկայա, կարաք երգ պատվիրեք:
Կարծեմ Էլվիս Պրեսլիի երգը երգեց ու էլի մի քանի երգ,խմբի անունը կոնկրետ չեմ հիշում:

հաաա, իրանց չեմ լսել, բուֆետում էի :)

Grieg
15.04.2008, 16:18
Չէ, Reincarnation-ը չէր, մի հատ ուրիշ խումբ կար մինչև էդ, անունը չեմ հիշում, բայց երգողը տարիքով մարդ էր ոնց–որ։
երևի SEML PLAAS-ն էր

Sunny Stream
15.04.2008, 18:06
ՈՒ~Խ!!!!!!!!!!! :yahoo
Ի~նչ լավ անցավ :jagi
Ո~նց էի ուզում, որ հենց էսպես լիներ` շատ հավեսով մթնոլորտ դահլիճում, լի~քը ծանոթներ տարբեր-տարբեր տեղերից, լա~վ երաժշտություն, շա~տ բարձր տրամադրություն! Շատ-շատ-շատ լավ էր, շատ ուրախ եմ, որ ակումբցիների հանդիպման նման մի բան ստացվեց, բավականին շատ էինք ու շատ ուրախ էր լինել էնտեղ ակումբցիների հետ, թեև գտա իսկապես լի~քը ծանոթ ու մի տեղում չէի կարողանում մնալ, խմբերը շատ լավն էին, բացառությամբ առաջինի... դե երաժշտությունը վատը չէր, նոր խումբ են, կմշակվեն, բայց վոկալը թույլ էր, էն էլ Դլե Յաման երգելու համար, ախր, շատ ուժեղ վոկալ է պետք... մնացածը բոլորն էլ շատ որակյալ լավ խմբերի էին! Дом-ը ոնց որ Машина Времени-ի շարունակությունը լիներ, շատ հաճելի երգեր էին, Նաիրին էլ հետաքրքիր էր, ուժեղ երաժշտություն ունեին, վոկալն էլ վատը չէր, թեև իրենց ժամանակ հաճախ էի դուրս գալիս դահլիճից... ռոք´նռոլլի ժամանակ էլ քիչ եղա դահլիճում, իսկապես SEML PLAAS խումբն էր, շա~տ ուրախ մթնոլորտ էր դահլիճում.... բայց դե, իհարկե, ուրախ-պարային մթնոլորտը ստեղծեց Soft-ը! :love Շատ լավն էին, ափսոս «Ես եմ»-ը էնպես ուշադիր չլսեցի, ինչպես, հետո իմացա, պետք էր :oy Դոգմային էլ շատ հավանեցի! իսկապես շա~տ օրիգինալ են, դե կազմը հիմնականում հին է ու փորձված` MDP-ի տղաներն են, բայց աղջիկը շա~տ նոր էր ու հետաքրքիր, իրանք ել ապրեն: Դե Ռեինկորնացիան ու Բամբիռն էլ իրենց դերում էին` պարզ-ջերմ-հավեսով-անմիջական-սիրո~վ :love

Շատ ուրախ եմ, որ գնացի էս համերգին ու ոչ միայն չհիասթափվեցի, այլև շատ լավ տպավորություններով տուն հասա... բացի տպավորությունից մի բան էլ է մնացել մեջս մինչև հիմա... գլխիս դժժժժժժժժոցը :{ օրվա ընթացքում թվում էր, թե անցել է, բայց որ տուն հասա, հանգիստ նստեցի անաղմուկ սենյակում, հասկացա, որ ականջներս դեռ "երգում" են... հիմա ոնց որ թե Ռեինկորնացիան ա :D

Հ.Գ. Չնեղվե՛ք :))

էլ մի~ :P

Սամվել
15.04.2008, 18:25
Դոգմային էլ շատ հավանեցի! իսկապես շա~տ օրիգինալ են, դե կազմը հիմնականում հին է ու փորձված` MDP-ի տղաներն են, բայց աղջիկը շա~տ նոր էր ու հետաքրքիր, իրանք ել ապրեն: Դե Ռեինկորնացիան ու Բամբիռն էլ իրենց դերում էին` պարզ-ջերմ-հավեսով-անմիջական-սիրո~վ :love

Հեհ :love

Զառային շուտվանից եմ ճանաչում... ու հաստատ մի 2 տարի առաջ որ ինձ ասեր Ռոք եմ երգելու չէի հավատա... Մի 6 ամիս առաջ ասել էր որ ՄԴՊի հետ երգեր են ձայնագրում :think Եվ վերջապես կայացավ, Կայացավ մի նոր խմբի և առհասարակ ոճի շնունդը :)

ՇԱտ լավն են :love

Բյաց ահագին հետաքրքիր էր Ռեինկորնացիան ... իրանց առաջին անգամ էի լսում բավականին հետաքրքիր էր...

Տպավորվել են ... /ոնց հասկացաք/ :D:love

Հ.Գ. Բայց ինչքան են Բոլորին Սիրու՜մ.. .. :love

Հ.Հ.Գ. Չնեղվե՛ք :))

Yellow Raven
15.04.2008, 21:32

Ռեինկորնացիան էն շեփորներով խումբն էր?Որ հաղորդավարն էլ ասեց Հայաստանի ամենականաչ խումբը:

Սամվել
15.04.2008, 21:55
Ռեինկորնացիան էն շեփորներով խումբն էր?Որ հաղորդավարն էլ ասեց Հայաստանի ամենականաչ խումբը:

Հա...
Էն որ ասում էր Չնեղվեք :)) :D

Rian
16.04.2008, 01:12
զարմանալի ա ու ափսոս, որ ամսի 11-ի մասին նման բուռն կարծիքներ չեն արտահայտվում :think

Economist
16.04.2008, 14:34
զարմանալի ա ու ափսոս, որ ամսի 11-ի մասին նման բուռն կարծիքներ չեն արտահայտվում :think

Ճիշտ ես;)
Եթե 14–ի համերգին 3-4 լավ խումբ կար, ապա 11–ի փառատոնին բոլոր խմբերն էին լավը:ok
Համ էլ երևի 11–ին շատ մարդ չի գնացել:P
Ժող Metal Attack–ին գնացող կա։ Սաղ ընկերներս էդքան էլ չեն սիրում մետալ ու ես մնացել եմ մենակ:sad Մենակ էլ համերգ գնալը լավ չի:bad

Ռուֆուս
16.04.2008, 14:37

Ես ու Malaletka-ն գնում ենք: Եթե ուզում ես մեր հետ գալ, հեռախոսիդ համարն ու անունդ PM-ով ուղարկի, տիկնիկայինում կհանդիպենք :)

Economist
16.04.2008, 21:36
Ես ու Malaletka-ն գնում ենք: Եթե ուզում ես մեր հետ գալ, հեռախոսիդ համարն ու անունդ PM-ով ուղարկի, տիկնիկայինում կհանդիպենք :)

Վայ, ես քեզ ճանաչում եմ, բայց անունդ չգիտեմ։ Ինչ լավ ա:oy

hayastanic hognach mard
20.04.2008, 20:18
ով եղելա ամսի 18ի համերգին, ապրի, ես շատ մեծ բավականություն ստացա… ՍՎՕՌՆԸ ամենալավն էր:

malaletka
20.04.2008, 21:06
առգհհհհհհհհհհհ՜՜՜՜ կայֆ էր ամսի 18-ին...
Sworn & Stryfe-ը գործ են ու հալալ ա իրանց կարգին որակով երաժշտություն են ստեղծում :hands
Վրացական խմբերից դուրս շատ եկավ Im Nebel խումբը...չնայց որ շատերը ասում են որ անկապ խումբ էր...բայց դուրս եկան...նամանավանդ վոկալիստը ու ստեղնաշատի աղջիկը :hands

Այաս-ն էլ բավականին հաջող էր

Yevuk
26.04.2008, 19:24
Երևումա ռոք շատ ես սիրում, որ Bon Jovi-ի բառերն ես դրել. համել նկարդ էլ Avril Lavigne ա, ճիշտն ասաց ես էլ եմ սիրում ու կարող եմ լավ երգերի բառել գրել եթե ուզում ես :-))))))))))))):)

Yellow Raven
26.04.2008, 21:44
Ամսի 30-ին ժամը 20:00-ին,եթե չեմ սխալվում համերգ կա: :jagi:jagi
Sard
Stryfe
Gor & friends
Empyrey
Եթե չեմ սխալվում էս խմբերն էին:Տոմսը`2500 դրամ: :)

Սամվել
26.04.2008, 23:08
Եթե չեմ սխալվում էս խմբերն էին:Տոմսը`2500 դրամ: :)
:mda Բլին թալանա :D:D

Ռուֆուս
27.04.2008, 01:19
Ամսի 30-ին ժամը 20:00-ին,եթե չեմ սխալվում համերգ կա: :jagi:jagi
Sard
Stryfe
Gor & friends
Empyrey
Եթե չեմ սխալվում էս խմբերն էին:Տոմսը`2500 դրամ: :)

Եթե գնամ, մենակ Ստրայֆի համար կգնամ, մյուսները բանի պետք չեն.... Բայց էդքան փող հաստատ էդ համերգի վրա չարժի ծախսել: Իսկ Էմփիրեյից ահավոր հիասթափված եմ, Սաքոյին էլ ցանկանում եմ փայլուներգչիստական կառիերա Զանի ակումբում: :angry

malaletka
27.04.2008, 02:16
+ EVA :B մտածում եմ գնամ թե չէ...

hayastanic hognach mard
27.04.2008, 12:13
Չարժի ամսի 30ի համերգին գնալ, կարծում եմ դեռ շատ համերգներ կկազմակերպեն ամառվա ընթացքում…;)

Economist
27.04.2008, 14:59
Իդեպ
Մայիսի 10 - ին, ժամը 19:00 - ին, "Дом Москвы" գործարար-մշակութային կենտրոնը և Հայաստանի Սլավոնական համալսարանը կազմակերպում են բացօդյա ռոք/մետալ փառատոն:

Փառատոնին կմասնակցեն ինչպես Հայաստանյան այնպես էլ Ռուսաստանյան խմբեր:

Հայաստան: Stryfe, Scream Of Silence, Nairi
Ռուսաստան: Kolizei, Epidemia

Ռուֆուս
27.04.2008, 16:28

Այ էս մեկին անպայման կգնամ :)

hayastanic hognach mard
28.04.2008, 14:36
ես էլ անպայման կգամ:hands

Moon
28.04.2008, 22:10
Վայ, երանի ինձ համար հետաձգեին, ես չեմ կարող գալ, Վրաստան եմ գնալու։

Yellow Raven
11.05.2008, 21:08
Երեկ ոնց էր համերգը?
համենայն դեպս ես ռուսական խմբերից ավելի շատ բան էի սպասում:Էպիդեմիան ոչինչ ,բայց Կոլիզեյը դուրս հեչ չեկավ,մենակ մազերն էին կարում թափ տային:

malaletka
11.05.2008, 22:00
շաաաաաաատ դժգոհ եմ համերգից...:angry
նախ նրա համար որ գյոզալ Նաիրի խումբը չնվագեց...իսկ անկապ ռուսական խմբերը տասը ժամ անիմաստ ու անորակ երաժշտություն էին նվագում :[ իսկ եղանակի մասին էլ չասեմ...
չսիրեցի ես էդ ուսական խմբերին ու իրանց երգերը :[

Stryfe-ը ինչպես միշտ ընտիր էր...:love կարգին սիրուն պուպուշ խումբ են :hands

Scream Of Silence-ը նորմալ էր...Master of puppets-ը լավ կատարեցին , ապրեն :)

իսկ Նաիրին :cry ուզում էի լսեի...տրամադրությունս քցեցին համերգի վերջում...
հաաաա՜ մեկ էլ իմ շատ սիրելի ՌաԲիԶներն էին ավելորդ էդ համերգի ժամանակ...

Ռուֆուս
12.05.2008, 07:36

Կսատկեիր չէ, ինձ էլ հիշացնեիր համերգի մասին? :D

Լավ, չեմ նեղանում, մեկ ա հաստատ չէի գա, համ էլ ինչքան հասկացա շատ բան չեմ կորցրել :)

Economist
12.05.2008, 20:29
Իհարկե եղանակը իրա գործը արեց:angry
Շատ ցուրտ էր ու լիքը քյառթուներ կային, որ զզվցնում էին:[
Բացօթյա համերգներ էդքան էլ չեմ սիրում…
Իդեպ Կոլիզեյ խմբի դիսկերից մեկը ինձա հասել:P

Grieg
23.05.2008, 15:33
Ուշադրությունը,
Բամբիռը իր համերգներից մեկը որոշել է նվիրել Թեղուտի անտառի խնդրին
և այսպես Մայիսի 24 ին ժամը 14 ին Պետական Համալսարան, Եղիշե Չարենց դահլիճ/մուտքը ռոմանո գերմանական ֆակուլտետով/, տոմսի գինը 1000 դրամ.

Փիսիկ
30.05.2008, 00:43
սիրում և հարգում եմ Էմպիրեյ...
ով լսել ա, շատ եմ սիրում Ավիատիկ խումբը :)

իսկ ով կարող ա ունենալ Էմպիրեյի "Հուր է" երգը? :( խնդրում եմ էլի՜ մի տեղ քցեք, քաշեմ...

Արամ
30.05.2008, 09:28
Ժող. Կատակլիզմի սայտ ասեք քաշեմ էէլի.....DEATH METAL RULZ

Economist
13.06.2008, 10:27
Հունիսի 21-ին, ժամը 20.00-ին Մոսկվա կինոթատրոնի դեմը տեղի է ունենալու բացօթյա ռոք համերգ: Մասնակցում են հետևյալ խմբերը.

DOGMA

EMPYRAY

THE BAMBIR

THE BEAUTYFIED PROJECT

Կարծում եմ արժի գնալ:ok

Moon
13.06.2008, 11:14
Հունիսի 21-ին, ժամը 20.00-ին Մոսկվա կինոթատրոնի դեմը տեղի է ունենալու բացօթյա ռոք համերգ: Մասնակցում են հետևյալ խմբերը.

DOGMA

EMPYRAY

THE BAMBIR

THE BEAUTYFIED PROJECT

Կարծում եմ արժի գնալ:ok
Ես չնայած քննություն ունեմ, բայց կգամ։ Հաստատ։ Մերսի Տոմ ջան

Moon
19.06.2008, 22:34
Հունիսի 21-ին, ժամը 20.00-ին Մոսկվա կինոթատրոնի դեմը տեղի է ունենալու բացօթյա ռոք համերգ: Մասնակցում են հետևյալ խմբերը.

DOGMA

EMPYRAY

THE BAMBIR

THE BEAUTYFIED PROJECT

Կարծում եմ արժի գնալ:ok
Եկեք միասին ակումբականներով գնանք։

Սամվել
20.06.2008, 11:47
Ես Աչքիս չեմ Գալու (http://www.akumb.am/showthread.php?t=361):oy

Moon
20.06.2008, 19:28
Ես Աչքիս չեմ Գալու (http://www.akumb.am/showthread.php?t=361):oy
իիիիիիիիիիի՞նննննննննննննչչչչչչչչչչչչչչչչ
դու մմիշտ տենց ես անում

Արամ
20.06.2008, 22:05
ամսի 21-ին՞

Yellow Raven
20.06.2008, 22:12
Հա վաղը էլի…
Կարելիա սկզբից գնալ Միկա-Տիրասպոլ խաղը նայել,հետո գալ էս համերգին…

Moon
20.06.2008, 22:13
ամսի 21-ին՞
Հա, ամսի 21-ին, այսինքն վաղը, բայց ժամը 7-ին ա, ոչ թե 8-ին։ Ինձ մոտ վաղվա ծրագրերը կան, գրված է 7-ին։

Արամ
20.06.2008, 22:13
մմմ....ովա գալիս՞ բամբիռի խաթր ուզում եմ գամ.....համ էլ ուզում եմ Գ=ուկի հետ զրուցեմ, հետաքրքիր անձնավ. ա...

Yellow Raven
20.06.2008, 22:15
Ես երևի 9-ի կողմ կգամ...

Արամ
20.06.2008, 22:16
ԷԷ ես սխալ թեմայում եմ գրել...ես Հանդիպում 4 - ի համերգին եմ ուզում, թե նույնա՞…

Moon
20.06.2008, 22:38
ԷԷ ես սխալ թեմայում եմ գրել...ես Հանդիպում 4 - ի համերգին եմ ուզում, թե նույնա՞…
Նույնն ա Արամ ջան, վաղը ժամը 19,00-ին։ Մերսի, ես էլ հաճույքով կծանոթանամ։ Բայց կարողա միանգամից համերգին գնամ կամ էլ մի քիչ շուտ միանամ ակումբին։ Տեսնեմ։

Economist
07.07.2008, 07:13
DIVERSITY ROCK FESTIVAL
in the framework of Council of Europe Anti-Discrimination Campaign

Where: Puppet Theatre, Sayat-Nova 4
When: Thursday, July 10, 2008, 19:00
Tickets: 1000 AMD (концерт благотворительный, все средства будут переданы детскому фонду)
Contacts: (010) 519178, (091) 415594

Bands:
AYAS
Reincarnation
The Kings' Cross
E.V.A.
Sard
Vordan Karmir (Vanadzor)
J.A.M. (Vanadzor)
Seml Plaas
String (Georgia)
+

dvgray
07.07.2008, 07:55

Էկոնոմիստ ջան: Դեմ չեմ, որ փողը փող է բերում: Սակայն անհասկանալի է, թե ինչու է հայտարարությունը անգլերենով ու ֆինանսական մասի մասին ռուսերենով:
Դա մասկիռովկի համա՞ր է… Որ միայն հայախոսները բան չհասկանա՞ն :):

Economist
07.07.2008, 10:23

Չէ ուղղակի հավես չունեի թարգմանելու;):ok

Yellow Raven
07.07.2008, 10:40
Լավ համերգա լինելու,համենայն դեպս կան խմբեր,որոնց դեռ չեմ լսել,անպայման կգնամ...

Yellow Raven
11.07.2008, 13:08
Ակումբից մարդ կար երեկ?
Եթե հա,գրեք ինչ կարծիքի եք:Ես ընդհանուր առմամբ գոհ եմ,լավ համերգ էր... :hands
Դե բնականաբար,ամենալավը Ռեինկարնացիան,Սեմի Պլաասը ու Էվան էին:love

impression
18.07.2008, 22:11
Բոլոր նրանց, ում հետաքրքիր է՝

Բաց չթողնեք DOGMA հայկական էթնիկ պրոգրեսիվ մետալ խմբի համերգը հուլիսի 24-ին, ժամը 21:00՝ 12 ակումբում` Հանրային գրադարանի դիմաց!!!

Մուտքը` 2000 դրամ

"... Օրը ցերեկով, .... ջահը ձեռքիս...."

:)

Grieg
18.07.2008, 23:47

աաաա Դոգմա :love վերջապես~

Ռուֆուս
19.07.2008, 01:23
Ովքերով ենք գնալու? :)

Սամվել
19.07.2008, 01:34
Բոլոր նրանց, ում հետաքրքիր է՝

Բաց չթողնեք DOGMA հայկական էթնիկ պրոգրեսիվ մետալ խմբի համերգը հուլիսի 24-ին, ժամը 21:00՝ 12 ակումբում` Հանրային գրադարանի դիմաց!!!

Մուտքը` 2000 դրամ

"... Օրը ցերեկով, .... ջահը ձեռքիս...."

:)

Զառայի Մեսսիջնա Ադնակլասսնիկիյում :D:hands...

Չեմ կարա էտ օրը :(

Rammstein
22.07.2008, 12:37
Այցելե՛ք Ռամշտայնի հայերեն կայքը։ http://freenet.am/~ramm

impression
22.07.2008, 13:03
Ովքերով ենք գնալու? :)

Ես որ՝ հաստատ գնալու եմ, Հայկ ջան, թե գալու ես, կարող ենք հանդիպել: Դեռ չգիտեմ էլ ով կգա հետս: Ես էլ քեզ կզանգեմ ;)

Ռուֆուս
22.07.2008, 14:02
Ես որ՝ հաստատ գնալու եմ, Հայկ ջան, թե գալու ես, կարող ենք հանդիպել: Դեռ չգիտեմ էլ ով կգա հետս: Ես էլ քեզ կզանգեմ ;)

օքեյ, ուրեմն կհանդիպենք: Իսկ տոմսերից ինչ նորություն կա? Պետք ա շուտ առնենք, թե համերգի օրն էլ տոմս կլինի?

impression
22.07.2008, 14:03
օքեյ, ուրեմն կհանդիպենք: Իսկ տոմսերից ինչ նորություն կա? Պետք ա շուտ առնենք, թե համերգի օրն էլ տոմս կլինի?

ինչպես միշտ, գաղափար չունեմ :)

Ֆրեյա
22.07.2008, 17:00
Ովքերով ենք գնալու? :)

Ես ել եմ գալիս :P

Amaru
22.07.2008, 19:57
Դոգմա՞ :love վայ :love ախր էտ օրը Հախվերդյան էլ կա… էհ… կողմնորոշվել ա պետք :8

impression
22.07.2008, 22:24
Երեխեք, ամսի 24-ի DOGMA-ի համերգի տոմսերի քանակը սահմանափակ է, ընդամենը 70 (!!!!!) տոմս: Եթե ուզում եք ներկա լինել, ապա աշխատեք տոմս գնել օրվա ընթացքում: Չգիտեմ ես ոնց եմ հաջողացնելու, ամբողջ օրը գործի եմ լինելու :(

Frigid-
22.07.2008, 22:33
Տոմսերը Ակումբ 12-ում են վաճառվում??

impression
22.07.2008, 22:35
Տոմսերը Ակումբ 12-ում են վաճառվում??

այո, այո, իսկ դու լինելու՞ ես :)

Frigid-
22.07.2008, 22:38
այո, այո, իսկ դու լինելու՞ ես :)

ինչպես միշտ` ... ԱՅՈ~~~ :) կողքովդ կանցնեմ` չես էլ նկատի ;)

impression
22.07.2008, 22:40
ինչպես միշտ` ... ԱՅՈ~~~ :) կողքովդ կանցնեմ` չես էլ նկատի ;)

Իսկ դու նկատելի անցիր ;)

nune'
23.07.2008, 00:18
ես, շատ կուզեի գալ, բայց չեմ, կարող, ափսոս, Հախվերդյանի համերգին եմ, բայց մերսի, ինֆոի համար…

Ֆրեյա
23.07.2008, 09:01
Պատկերացնում եմ երբ 12 ում 70 հոգի մարդ լինի, ինչ խեղդոց ա լինելու :D

Եկեք գնանք Հախվերդյան :P

Ես են Ռօք Ֆեսթն էի ուզում գնալ :( Էն էլ պարզվում ա երկու շաբաթ ա ռաջ ա եղել :lol

nune'
23.07.2008, 23:57
Victory, ես էդ ռոք ֆեսթին կայի, բայց դա ուղղակի համերգ էր..ու առանձնապես լավն էլ չէր, այսինքն կար դրայվ ռոքին բնորոշ, բայց դե...համենայն դեպս լավա Ռեինկառնացիան իմ տրամադրությունը վերջում բարձրացրեց…:hands

Grieg
24.07.2008, 12:58
իսկ ես արդեն գնեցի Դոգմայի տոմսերը :love համոզված եմ լավ ա լինելու:)

Yellow Raven
24.07.2008, 15:23
Victory, ես էդ ռոք ֆեսթին կայի, բայց դա ուղղակի համերգ էր..ու առանձնապես լավն էլ չէր, այսինքն կար դրայվ ռոքին բնորոշ, բայց դե...համենայն դեպս լավա Ռեինկառնացիան իմ տրամադրությունը վերջում բարձրացրեց…:hands
Վերջում? :D
Ռեինկարնացիան մեջտեղներում երգեց

impression
24.07.2008, 16:47
Երեխեք, եթե Դոգմայի համերգին եկող կա, ինձ փիէմ գրեք էլի, միասին գնանք: Ով որ պիտի հետս գար, չի կարող, մենակ եմ :(

Արամ
24.07.2008, 23:46
Երեխեք, եթե Դոգմայի համերգին եկող կա, ինձ փիէմ գրեք էլի, միասին գնանք: Ով որ պիտի հետս գար, չի կարող, մենակ եմ :(

Երբա՞

impression
24.07.2008, 23:51
Երբա՞

մի կես ժամ առաջ վերջացավ, շատ չես ուշացել :)

Ռուֆուս
25.07.2008, 20:48
Լիլիթ ջան, կներես: Գոնե ասա լավ անցավ համերգը? ;)

impression
25.07.2008, 21:01
Լիլիթ ջան, կներես: Գոնե ասա լավ անցավ համերգը? ;)

չգիտեմ, չեմ գնացել :)
բոլոր նրանք, ովքեր գալու էին հետս, չեկան, դե ես էլ մենա կչգնացի: Դու վերջին հույսս էիր, դավաճան :)

Sunny Stream
11.08.2008, 22:47
ԺՈՂՈՎՈՒՐԴ!!!!!!!

ՇԱՏՊ.
խնդրում եմ, գրեք, եթե տեղյակ եք, վաղը` օգոստոսի 12-ին (իդեպ` երիտասարդների միջազգային օրը :P) Երևանում ռոք ակումբներում կամ ուղղակի ռոք ասպարեզում ինչ միջոցառում կա... մենակ գիտեմ, որ STOP-ում The Kings Cross-ն ա... իդեպ, իրանք ի՞նչ տեսակ ռոք են... ծանրոտ են, չէ՞... էմոները էդպիսի ռոք կլսե՞ն :think

nune'
12.08.2008, 00:03
Kings cross, հա, մի քիչ ծանրոտ են..բայց լսվումա, մի մտածի, իսկ էմոները՝չգիտեմ, բայց հետաքրքիրա ինչի ես հարցնում...ես, ցավոք, չգիտեմ ինչ միջոցառումներ կան, բայց դե որ վաղը մեր օրնա..տժժալու ենք կրկնակի:hands

Սամվել
12.08.2008, 01:44

Քինգս Քրոսսը Սուրոի Խումբը չի՞ էն որ Բիտլզ են կատարում :) Եթե իրանք են ես իրանց շատ եմ սիրում.. ու ըտեղ ոչմի ծանր բան չկա.. Ծանր ասենք ԱՅԱՍՆա /բոբո :D/ թե չէ Քինգս քրոսը կայֆնա ;)

Economist
12.08.2008, 09:23
ԺՈՂՈՎՈՒՐԴ!!!!!!!

ՇԱՏՊ.
խնդրում եմ, գրեք, եթե տեղյակ եք, վաղը` օգոստոսի 12-ին (իդեպ` երիտասարդների միջազգային օրը :P) Երևանում ռոք ակումբներում կամ ուղղակի ռոք ասպարեզում ինչ միջոցառում կա... մենակ գիտեմ, որ STOP-ում The Kings Cross-ն ա... իդեպ, իրանք ի՞նչ տեսակ ռոք են... ծանրոտ են, չէ՞... էմոները էդպիսի ռոք կլսե՞ն :think

Խորհուրդ կտայի, որ գնաք էդ համերգին;)Հաստատ չեք փոշմանի...Իրանք հիմնականում քավերներ են անում Բիլթլզից ու շատ հայտնի խմբերից/օրինակ Gans n' Roses, Black Sabat, Metallica և այլն/...
Նշեմ նաև, որ իրանց երգերն էլ վատը չեն, օրինակ Return of the kings-ը:ok

Yellow Raven
12.08.2008, 09:37
ԺՈՂՈՎՈՒՐԴ!!!!!!!

ՇԱՏՊ.
խնդրում եմ, գրեք, եթե տեղյակ եք, վաղը` օգոստոսի 12-ին (իդեպ` երիտասարդների միջազգային օրը :P) Երևանում ռոք ակումբներում կամ ուղղակի ռոք ասպարեզում ինչ միջոցառում կա... մենակ գիտեմ, որ STOP-ում The Kings Cross-ն ա... իդեպ, իրանք ի՞նչ տեսակ ռոք են... ծանրոտ են, չէ՞... էմոները էդպիսի ռոք կլսե՞ն :think
Դու հաստատ էլի նկարահանում ես պատրաստվում անել, էս անգամ էմոների մասին,գուշակեցի ? :D

Sunny Stream
12.08.2008, 20:20
Դու հաստատ էլի նկարահանում ես պատրաստվում անել, էս անգամ էմոների մասին,գուշակեցի ? :D

:hands
առանց համերգի էլ յոլա գնացինք... ավելի ճիշտ իրանք ապահովեցին` TokioHotel երգեցին :jagi :crazy :D չէ, բայց լավ էրեխեք էլ կային :P ;)

Sunny Stream
12.08.2008, 20:54
դե լավ հիմա... վերջիվերջո էդ էրեխեքն էլ գիտեն էս ֆորումի տեղը :oy համ էլ իրանց հետ կատակելը վտանգավոր ա, շատ շուտ են հուզվում... դե, բացի էն լավ էրեխեքից :P

dotsent
02.09.2008, 17:05
Ով ա լսել Syncope-ի մասին

Economist
03.09.2008, 10:16
Ով ա լսել Syncope-ի մասին

:thinkՉէ: Ինչ-որ չեմ հիշում...

Economist
04.09.2008, 09:33
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա փառատոն՝ The Beatles խմբին:
Մասնակցում են հետևյալ խմբերը.
The Bambir
The King's Cross
Sard
Eva
Seml Plaas
Gor$Friends
Փառատոնից ստացված շահույթը հատկացվելու է Երևանում "The Beatles" խմբի արձանի կառուցմանը:

Ռուֆուս
04.09.2008, 09:56
Տոմա ջան, իսկ չգիտես, Բիթլզ են քավր անելու, թե իրենց երգերն են երգելու?

Մանգո
04.09.2008, 10:01
Իսկ Երևանում "Բիթլզ"-ի արձա՞ն է կառուցվելու:

Economist
04.09.2008, 10:58
Տոմա ջան, իսկ չգիտես, Բիթլզ են քավր անելու, թե իրենց երգերն են երգելու?

Այո, Բիթլզ են քավր անելու:ok Մի անգամ էլ ա եղել Բիթլզին նվիրված համերգ ու շատ լավ է անցել...Հուսով եմ ես անգամ էլ լավ կանցի:)
Մանգո ես արդեն գրել եմ քո հարցի պատասխանը հայտարարությանս մեջ;)
Հ.Գ. Բայց ես աչքիս չեմ կարողանալու գամ: Դասի եմ:cry

comet
04.09.2008, 12:45
Ասեմ որ ռոքի սիրահար չեմ: Ռոքի մեջ ագրեսիան շատ է: Բայց Գիսանե Պալյանի երգերը Էմփի Րեյ-ի կատարմամբ հաճույքով լսում եմ:

Մանգո
04.09.2008, 12:50
Իսկ ես սիրումեմ ռոք: Բայց ճիշտն ասած ուրիշների կատարմամբ Բիթլզ չեմ հավանում: Իսկ մեր հայկական ռոքը վատը չէ: ;)

Հայկօ
04.09.2008, 13:26
Ռոքի մեջ բնա՛վ ագրեսիա չկա: Ով էլ որ ասի՝ չհավատաք: Մեկ-մեկ սովորական R&B-ի ու մելոդիկ ռեպի մեջ ավելի շատ ագրեսիա է լինում, քան ամենավերջին սեպուլտուրա Death Metal-ի մեջ: Ռոքի մեջ մարտահրավե՛ր կա, ոչ թե ագրեսիա: Բողո՛ք, և ոչ հայհոյանք: Ազատվելու՛ կոչ, և ոչ՝ սպանելու կոչ: Ու ընդհանրապես ռոքն էն գլխից էլ ինտելեկտուալ երաժշտություն է համարվել, ու ամեն մարդու բան չի: Ռաբիզի ու պոպի ջատագովներին թախանձագին խնդրում ենք աղմուկ չբարձրացնել:

Հ.Գ. Ես ռոք շատ եմ սիրում, բայց ռոք-մշակույթը՝ չէ:

comet
05.09.2008, 11:40

Էդ ինձ ես հասկացնում?;) Հայկո ջան, Ճաշակին ընկեր չկա, բայց եթե ռոքը ծանր երաժշտություն ես համարում, չի նշանակում, որ ռաբիզ ես լսում:o

HardRock
05.09.2008, 16:06
Լրիվ համամիտ եմ Հայկօ-ի ասածների հետ: Իսկ թե ով ինչա անում ռոք լսելուց, դա արդեն իրա խնդիրնա:

Հայկօ
05.09.2008, 23:36
Ինչ-որ մեկը Marty Friedman լսու՞մ է: Խնդրում եմ՝ հուշեք, թե որոնք են նրա համեմատաբար դանդաղ երգերը: Այսինքն՝ ոչ թե, ասենք, Anvils-ին նման, այլ, ենթադրենք, Forbidden City-ին:

Yellow Raven
06.09.2008, 11:08
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա փառատոն՝ The Beatles խմբին:
Մասնակցում են հետևյալ խմբերը.
The Bambir
The King's Cross
Sard
Eva
Seml Plaas
Gor$Friends
Փառատոնից ստացված շահույթը հատկացվելու է Երևանում "The Beatles" խմբի արձանի կառուցմանը:

Բայց չհասկացա, The King's Cross-ը էդ օրը համ Տիկնիկայինումա երգելու,համ էլ Ստոպում? :o
Ստոպում գրած էր,որ ամսի 12-ին իրանք են:8

Սամվել
06.09.2008, 11:30
Բայց չհասկացա, The King's Cross-ը էդ օրը համ Տիկնիկայինումա երգելու,համ էլ Ստոպում? :o
Ստոպում գրած էր,որ ամսի 12-ին իրանք են:8

Հա տենց շատա լինում :think

Սամվել
13.09.2008, 18:49
համերգը վատը չէր.. բայց դե շատ լավն էլ չէր :oy

Sunny Stream
13.09.2008, 18:52
համերգը վատը չէր.. բայց դե շատ լավն էլ չէր :oy
Լենոնի ծնունդի համերգից լավ էր, թե վատ? (էն ժամանալ կայիր, չէ?) :)
իսկ արձանը բացելու համար ինչ ասեցին? Երբ կլինի, որտեղ? Մակարտնիի գալն ինչքանով է հավանական?

Սամվել
13.09.2008, 21:17
Լենոնի ծնունդի համերգից լավ էր, թե վատ? (էն ժամանալ կայիր, չէ?) :)
իսկ արձանը բացելու համար ինչ ասեցին? Երբ կլինի, որտեղ? Մակարտնիի գալն ինչքանով է հավանական?

Կոնկրետ բան չասին.. բայց իրանց ասածից հասկացա որ էնքան են համերգ անելու մինչև համը չհելնի :)) Թու էս ինչ եմ ասում :D Մինչև փողը չհավաքվի արձանի.. բայց տեղ մեղ չասին ոչ էլ մաքարտնիի համերգից բան ասին..

Չեմ հիշում բայց վայթմ չեմ եղել.. վայթմ էն համերգն էր որ չեմ գնացել ու փոշմանել.. բայց դե Քրոջս ասելով նա ավելի լավնա եղել :think

Yellow Raven
13.09.2008, 21:42
Էէէէէէ դուրս էդքան էլ չեկավ, իմ ուզած երգերի մեծ մասը չերգեցին: :(
Խի չերգեցին Միշելը, Օբլադիկը, Ռոքնռոլ Մյուզիկն ու էլի շատ լավ երգեր:angry

Sunny Stream
13.09.2008, 22:08
Էէէէէէ դուրս էդքան էլ չեկավ, իմ ուզած երգերի մեծ մասը չերգեցին: :(
Խի չերգեցին Միշելը, Օբլադիկը, Ռոքնռոլ Մյուզիկն ու էլի շատ լավ երգեր:angry
դե եթե պատրաստվում են շատ համերգներ տալ, մի քանի լավ երգ էլ պիտի պահեն մյուսների համար, որ մարդիկ գնան "էն մի սիրածս երգն էլ լսելու" ;) չնայած, ինչքան էլ Բիթլզի երգացանկը բազմազան լինի, զուտ համերգներով չեն պրծնի, պիտի հետաքրքիր բաներ մտածեն, թե չէ մարդիկ մաքսիմում 3 համերգի գնան, իսկ ես լսել եմ, որ մի տարի ուզում են շարունակել փառատոնը...

Սամվել
13.09.2008, 22:10

Էն համը հելնելու պահերնա :))

Sunny Stream
13.09.2008, 22:13
Էն համը հելնելու պահերնա :))
աչքիս վերջում դառնալու են փողոցային երաժիշտներ, թափառեն մարզերով, մենակ թե փողը հավաքեն... ամեն դեպքում Բիթլզի փառատոնը մեզ համար նոր ա ու սիրուն, մյուս համերգին կուզեմ գնալ... էս անգամվա գնացողներդ կարգիիին բողոքեք, որ մյուսը լավը լինի, հավեսով ուրախանամ :P

Սամվել
13.09.2008, 22:16

Փաստորեն Մենք Պադօպատնի Կռոլիկ էինք հա՞ :angry:P:D:D

impression
13.09.2008, 22:20
աչքիս վերջում դառնալու են փողոցային երաժիշտներ, թափառեն մարզերով, մենակ թե փողը հավաքեն... ամեն դեպքում Բիթլզի փառատոնը մեզ համար նոր ա ու սիրուն, մյուս համերգին կուզեմ գնալ... էս անգամվա գնացողներդ կարգիիին բողոքեք, որ մյուսը լավը լինի, հավեսով ուրախանամ :P

Դու պիտի լսեիր Գոռը ոնց երգեց Come Together.... ու հետո King's Cross-ը` I Want You (She's So Heavy) վերջն էր... :)

Sunny Stream
13.09.2008, 22:41
Դու պիտի լսեիր Գոռը ոնց երգեց Come Together....
Լսել եմ :good դե, Գոռն ընդհանրապես շատ լավն ա, դասական ռոքի շատ լավ կատարումներ ունի :roll

ու հետո King's Cross-ը` I Want You (She's So Heavy) վերջն էր... :)
այ սա չեմ հիշում, գուցե լսել եմ...

Yellow Raven
14.09.2008, 11:58
Գոռը Yesterday-ը սխալ էր երգում:(

Economist
14.09.2008, 12:06
Դու պիտի լսեիր Գոռը ոնց երգեց Come Together.... ու հետո King's Cross-ը` I Want You (She's So Heavy) վերջն էր... :)

Գոռին չեմ լսել/ուշ էի եկել/, բայց I Want You երգը King's Cross-ի կատարմամբ իրոք շատ լավն էր:love, մեկել մի հատ բլյուզոտ երգ նվագեցինն/անունը չեմ մտաբերում:think/, որի ժամանակ ես քիչ էր մնում լացեի:cry
Բամբիռը ինչպես միշտ շատ հետաքրքիր էր;)

aerosmith
04.11.2008, 08:41
ՈՒշադրություն
Ամսի 14-ին մարզահամերգային համալիրում, տեղի կունենա աշխարհահռչակ ռոք երաժիշտ և կիթառահար DEREK SHERINIAN-ի մենահամերգը։
Տոմսերի արժեքը՝2000-25000 դրամ

Economist
04.11.2008, 10:32
ՈՒշադրություն
Ամսի 14-ին մարզահամերգային համալիրում, տեղի կունենա աշխարհահռչակ ռոք երաժիշտ և կիթառահար DEREK SHERINIAN-ի մենահամերգը։
Տոմսերի արժեքը՝2000-25000 դրամ

Հա, ես գիտեի: Կարելի է գնալ, բայց տեսնես կարելի է գտնել մինչև 5000 դրամանոց տոմս:think

Ռուֆուս
04.11.2008, 21:47
ՈՒշադրություն
Ամսի 14-ին մարզահամերգային համալիրում, տեղի կունենա աշխարհահռչակ ռոք երաժիշտ և կիթառահար DEREK SHERINIAN-ի մենահամերգը։
Տոմսերի արժեքը՝2000-25000 դրամ

Վայ, էս ինչա իմացել Հայաստանա եկել? :hands

Ուզում եմ գնալ, էլ ով է գալիս? ;)

Ռեդ
04.11.2008, 21:54
Դերեկ Շերինյան - էդ ո՞վ ա

Ռուֆուս
04.11.2008, 22:13
Դերեկ Շերինյան - էդ ո՞վ ա

Դերեք Շերինյանը ամերիկահայ ռոք երաժիշտ է, նվագում է ստեղնաշարային գործիքներ: Նվագել է այնպիսի հայտնի երաժիշտների ու խմբերի հետ ինչպիսին են Dream Theater, Yngwie Malmsteen, Kiss, Alice Cooper և այլոք:

Մանրամասները այստեղ Դերեք Շերինյան (http://en.wikipedia.org/wiki/Derek_Sherinian)

Yellow Raven
14.11.2008, 14:31
Վայ, էս ինչա իմացել Հայաստանա եկել? :hands

Ուզում եմ գնալ, էլ ով է գալիս? ;)

Ես գնում եմ,ինձ թվումա հետաքրքիր կլինի;)

Yellow Raven
14.11.2008, 23:54
Դզեց, ինստրումենտալի կայֆը ուրիշա էլի:hands:hands
Ուդառնիկը վաբշե իսպալնյատ արեց վերջում :love
Շերինյանն էլ ապրի,ուղղակի ափսոս որ կարճ տևեց:(

Հ.Գ.Ակումբից եկացող կար?

Ռուֆուս
16.11.2008, 02:46
Դզեց, ինստրումենտալի կայֆը ուրիշա էլի:hands:hands
Ուդառնիկը վաբշե իսպալնյատ արեց վերջում :love
Շերինյանն էլ ապրի,ուղղակի ափսոս որ կարճ տևեց:(

Հ.Գ.Ակումբից եկացող կար?

Ես Ալան Փարսոնս էի գնացել.... Լավն էր, լրիվ յոթանասունականների կայֆեր.... :hands

Economist
22.02.2009, 13:16
Ռոք համերգը որպես հակաթույն՝ ի պաշտպանություն մայր բնության

Թեղուտի պաշտպանության խումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Փետրվարի 27-ին ժամը 18.30-ին Տիկնիկային թատրոնում կկայանա «Հակաթույն» խորագրով ռոք համերգ՝ նվիրված մայր բնության պաշտպանությանը: Համերգին կմասնակցեն DOGMA, OAKSENHAM, THE BEAUTIFIED PROJECT, VORDAN KARMIR խմբերը:

Տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Թեղուտ համայնքի այլընտրանքային զարգացման հաշվեհամարին:

«Հակաթույն» ռոք համերգի կազմակերպիչներն առաջարկում են լուծել հետևյալ բարդ հավասարումը՝ Անաղարտ բնություն + ռոք համերգ2 - օլիգարխ - թունավորում = ՀԱԿԱԹՈՒՅՆ:

Համերգի ընթացքում թատրոնի նախասրահում կցուցադրվեն Հայաստանի բնության թունավորումը ներկայացնող լուսանկարներ։ /Tert.am/

http://www.tert.am/am/news/2009/02/20/rock/

Moon
22.02.2009, 13:25

Տոմ գինը չես գրել տոմսերի, մենակ թե ասա, որ էժան ա էլի, պլիզ:(

Yellow Raven
23.02.2009, 16:57
Դե մաքսիմում 2000 դրամ կլինի:) Բայց ինձ թվումա նույնիսկ 1000 կդնեն:)

Արտիստ
23.02.2009, 17:04
Դե մաքսիմում 2000 դրամ կլինի:) Բայց ինձ թվումա նույնիսկ 1000 կդնեն:)

2000

Jarre
23.02.2009, 17:14
Ես Ալան Փարսոնս էի գնացել.... Լավն էր, լրիվ յոթանասունականների կայֆեր....
Ալան Փարսոնսը շատ լավն էր, մանավանդ դուրս եկավ Sirius-ը ու Eye in The Sky-ը։

Սամվել
23.02.2009, 22:53
2000

Էտ մաքսիմում թե՞ մինիմում... ես քաշվա :tomato :D

Արտիստ
23.02.2009, 23:18
Մարդեր մի գաղտնիք ասեմ? Մայիսի 26ին Համալիրում Jethro Tull, պայմանագիրն արդեն կնքված է::)

Yellow Raven
23.02.2009, 23:26
Մարդեր մի գաղտնիք ասեմ? Մայիսի 26ին Համալիրում Jethro Tull, պայմանագիրն արդեն կնքված է::)

Ամոթ չլնի ասել,որ չեմ լսել:think
Ինչ ոճի մեջա? Ու ամենակարևորը` լավնա?:P

Արտիստ
23.02.2009, 23:50
Ամոթ չլնի ասել,որ չեմ լսել:think
Ինչ ոճի մեջա? Ու ամենակարևորը` լավնա?:P

60ականների Բրիտանական հայտնի ու հրաշք մի խումբ է: Նվագում են folk-jazz-blues-art-ethinc Rock. Մոտ 20 ալբոմ ունեն: Մի խոսքով http://www.j-tull.com/tourdates/index.html
նայիր այստեղ.

Մարդեր տեղը գրված է Օպերա ու ամսի 22ինա, բայց ես ինչքան գիտեմ Համալիրումա:)

Հայկօ
23.02.2009, 23:57
Մարդեր մի գաղտնիք ասեմ? Մայիսի 26ին Համալիրում Jethro Tull, պայմանագիրն արդեն կնքված է:
:[ Չեմ սիրում: Ֆրոնտմենը շատ ա գեորգինավատ անում: Կլկլոցից վատանում եմ: Բայց ֆլեյտան լավն ա :):

Ռուֆուս
24.02.2009, 00:49
Մարդեր մի գաղտնիք ասեմ? Մայիսի 26ին Համալիրում Jethro Tull, պայմանագիրն արդեն կնքված է::)

Լու՞՞՞՞՞րջ :o :o :o

Հավատս չի գալիս.... :o Իսկ տոմսերի գինը նորմալ կլինե՞ն, թե աստղաբաշխական... :think

Արժի գնալ, Jethro Tull սիրում եմ :)

Jarre
24.02.2009, 01:00
Մարդեր մի գաղտնիք ասեմ? Մայիսի 26ին Համալիրում Jethro Tull, պայմանագիրն արդեն կնքված է:

Հավատս չի գալիս:o Հալալա, որ նման համարձակ քայլ են անում հայերը։ Բայց իմ կարծիքով հենց օպերայում էլ կլինի, որովհետև համալիրում դժվար էտքան մարդ կարողանան հավաքել։ Իսկ եթե Օպերայում լինի, ուրեմն տոմսերի գինը գնա-գալիս եմ

Ռուֆուս
24.02.2009, 11:13
:[ Չեմ սիրում: Ֆրոնտմենը շատ ա գեորգինավատ անում: Կլկլոցից վատանում եմ: Բայց ֆլեյտան լավն ա :):

Հայկօ, լավ էլի.....Jethro Tull-ի պես լեգենդար ոչ մի խումբ Հայաստան հարյուր տարի ա չի եկել ու չի էլ գա, իսկ դու կպել ես ֆրոնտմենի գեորգինավատությունից.... :[

Ես էսօրվանից սկսելու եմ տոմսի համար փող հավաքեմ, չեմ կարծում, որ էժան կլինի... :)

Ներսես_AM
24.02.2009, 11:17
90ին Deep Purple-ն ա հայաստան եկել վերջին անգամ մեծություն խմբերից

Ռուֆուս
24.02.2009, 11:26
90ին Deep Purple-ն ա հայաստան եկել վերջին անգամ մեծություն խմբերից

Ու երևի զարհուրեցին հայկական դահլիճի դատարկությունից :)) Ոնց կուզենայի մի քսան տարի հետ գնայի....:(

Ներսես_AM
24.02.2009, 11:36
էտ քեզա թվում թե դատարկությունա եղել :P

Ռուֆուս
24.02.2009, 11:43
էտ քեզա թվում թե դատարկությունա եղել :P

:)
Ալան Փարսոնսի համերգի դառը փորձից եմ ասում :D Ճիշտ ա Ալան Փարսոնսը ոչ Deep Purple-ի հետ է համեմատվում, ոչ էլ Jethro Tull-ի, բայց մեկ ա, վախենում եմ Jethro Tull-ի ժամանակ էլ դատարկ լինի դահլիճը :)

Ներսես_AM
24.02.2009, 11:58
Ճիշտն ասած ոչ լսել եմ ոչ էլ իմացել եմ :oy համերգը եղել վերջացելա նոր եմ իմացել որ ինչ-որ տենց համերգա եղել

Հայկօ
24.02.2009, 14:00
Հայկօ, լավ էլի.....Jethro Tull-ի պես լեգենդար ոչ մի խումբ Հայաստան հարյուր տարի ա չի եկել ու չի էլ գա, իսկ դու կպել ես ֆրոնտմենի գեորգինավատությունից....

Հա ի՞նձ ինչ, որ լեգենդար ա: Մոդեռն Թոքինգն էլ ա իրա փայ լեգենդար. որ հանկարծ գան, պամադայով մի հատ I Love U պլակատ նկարեմ, մազերս գզեմ ու վազեմ համերգի՞ն: Չեմ սիրում, ուրեմն չեմ սիրում:

Արտիստ
24.02.2009, 14:07
Հայկօ, լավ էլի.....Jethro Tull-ի պես լեգենդար ոչ մի խումբ Հայաստան հարյուր տարի ա չի եկել ու չի էլ գա, իսկ դու կպել ես ֆրոնտմենի գեորգինավատությունից.... :[

Ես էսօրվանից սկսելու եմ տոմսի համար փող հավաքեմ, չեմ կարծում, որ էժան կլինի... :)

Կան որոշակի տվյալներ բայց շատ խիստ տուֆտա:) Նու մոտավոր, ասում են 10000-ից մինչև 50000. Բայց սա դեռ խիստ նախնական ու ոչ ճգրիտ տվյալներ են: Ու ես կարծում եմ որ նորմալ գին է;)

Սամվել
24.02.2009, 14:09
Կան որոշակի տվյալներ բայց շատ խիստ տուֆտա:) Նու մոտավոր, ասում են 10000-ից մինչև 50000. Բայց սա դեռ խիստ նախնական ու ոչ ճգրիտ տվյալներ են: Ու ես կարծում եմ որ նորմալ գին է;)

Ես որ հաստատ էտ գնով չեմ գնա... :beee

Արտիստ
24.02.2009, 14:10
Ես որ հաստատ էտ գնով չեմ գնա... :beee

Ես կգնամ, բայց ես փողը չեմ տա:hands

Կարծում եմ, եթե մարդիկ կազմակերպել բերել հասցնում են ստեղ, ապա պետքա գնահատեն նաև հայերի ֆինանսական վիճակը ու այն, որ եդքան փող քչերը կտան, ու տոմսերը էժանացնեն, թեկուզ իրանց էլ քյար չմնա: Թող Jethro-ին փողը տան, իրանք էլ մենակ վայելեն էլի: Համոզված եմ որ տոմսերի գներից մինիմում 20 տոկոտսը իրանցնա

Սամվել
24.02.2009, 14:13

Խոսքի նայի եթե մինիմալով նայենք 10.000 նոց տոմսը,,, դե հո մենակ չես գնա եղավ 20.000 ... Դե էտ էլ արդեն կարգին թիվա... :( ու էտ հլը մինիմալով նայած ... գոնե 5.000ից սկսի

Ռուֆուս
24.02.2009, 14:47
Հա ի՞նձ ինչ, որ լեգենդար ա: Մոդեռն Թոքինգն էլ ա իրա փայ լեգենդար. որ հանկարծ գան, պամադայով մի հատ I Love U պլակատ նկարեմ, մազերս գզեմ ու վազեմ համերգի՞ն: Չեմ սիրում, ուրեմն չեմ սիրում:
Մոդեռն Թոքինգն էլ է ժամանակին եկել Հայաստան :P Ես էլ իրենց մեղմ ասած տանել չեմ կարողանում, բայց երևի համերգին կգնայի :D

Ես որ հաստատ էտ գնով չեմ գնա... :beee

10.000դրամը իմ կարծիքով նորմալ գին է, ես ավելի շատ էի սպասում (ասենք մինիմում 30.000)

HardRock
24.02.2009, 15:52
Deep Purple Հայաստան չի եկել, եկելա Գիլանը, իրա խմբի հետ, դա միևնույնը չի:

Արտիստ
24.02.2009, 15:53
Մոդեռն Թոքինգն էլ է ժամանակին եկել Հայաստան :P Ես էլ իրենց մեղմ ասած տանել չեմ կարողանում, բայց երևի համերգին կգնայի :D

10.000դրամը իմ կարծիքով նորմալ գին է, ես ավելի շատ էի սպասում (ասենք մինիմում 30.000)

Ասում են 50 կոպեկին են ուզում բերեն. Տակ չտօ Մօդեռն Թալքինգ ռուլեզ:Դ

Yellow Raven
24.02.2009, 16:26
Իսկ որ երգերը խորհուրդ կտաք Jethro Tull-ից լսել?:)

Ռուֆուս
24.02.2009, 16:33
Իսկ որ երգերը խորհուրդ կտաք Jethro Tull-ից լսել?:)

Ես Aqualung ալբոմն եմ սիրում, հիմնականում հենց էս ալբոմն եմ լսել :)

Ռեդ
24.02.2009, 16:37
Իսկ որ երգերը խորհուրդ կտաք Jethro Tull-ից լսել?:)

Ես Aqualung ալբոմն եմ սիրում, հիմնականում հենց էս ալբոմն եմ լսել :)
Հենց համանուն երգն էլ լսի տես դուրդ գալիս ա՞

Jarre
01.03.2009, 18:49
Մարդեր տեղը գրված է Օպերա ու ամսի 22ինա, բայց ես ինչքան գիտեմ Համալիրումա

Այսօր շատ հավաստի աղբյուրից ճշտեցի, որ Ջեթրո Թուլի հետ պայմանգիրը կնքված է օպերայի համար։ Քանի որ մենք Հայաստանում ենք, շատ հավանական է, որ հետո փոխվի, բայց այսօրվա դրությամբ՝ Օպերա։

Արտիստ
01.03.2009, 19:09
Այսօր շատ հավաստի աղբյուրից ճշտեցի, որ Ջեթրո Թուլի հետ պայմանգիրը կնքված է օպերայի համար։ Քանի որ մենք Հայաստանում ենք, շատ հավանական է, որ հետո փոխվի, բայց այսօրվա դրությամբ՝ Օպերա։

Ասում արդեն պադպոլնի տոմսեի ճար են անում մարդիկ:D

HardRock
02.03.2009, 20:17
Ժող. էս իրանց օֆիցիալ սահյթը, մայիսի 22-ին Հայաստան, օպերայում համերգ http://www.j-tull.com/tourdates/index.html

spec
03.03.2009, 03:54
Ժող. էս իրանց օֆիցիալ սահյթը, մայիսի 22-ին Հայաստան, օպերայում համերգ http://www.j-tull.com/tourdates/index.html
Աբրի արևդ, ես էլ էս մի երկու էջ ա կարդում եմ ու ներվայնանում եմ որ վերջին չեմ հասնում որ գրեմ ամսի 22-ին ա ու օպերայում:
Ադեն տեքստն էլ copy էի արել, որ ուղղարկեմ :)

Ու ընդհանրապես - հալալ ա մեր վարչապետին. Իրա նախաձեռնությունն ա:
Տես որ իրարամերժ կարծիքներ կան, բայց անձամբ ես` 20-30 հզր. էլ կտմ, JT լսելու համար (տենց բան 100 տարին մեկ ըլնի / չըլնի)...

Արտիստ
08.03.2009, 12:55
Ջեթրո Տուլլ տոմսերի գինը 5000-15000 դրամ: Համեցեք:)

Yellow Raven
08.03.2009, 14:18
Ջեթրո Տուլլ տոմսերի գինը 5000-15000 դրամ: Համեցեք:)

Արդեն վաճառվում են՞:think

hgevs
02.10.2009, 11:51
http://www.youtube.com/watch?v=1KnTAdfdcWI, Deep Purple - Child In Time

http://www.youtube.com/watch?v=qbtCo6z8GHo Deep Purple - Child In Time - Live 2002

http://www.mp3real.ru/a/#/mp3/search/[search_query=Deep+Purple&search_artists=1]