PDA

Դիտել ողջ տարբերակը : Նոր աշխարհ



hippy w.s
22.07.2007, 10:51
ՄԱՍ 1
Երբ նորն էր գալիս, կամ հինն էր գնում
Ոչ մեկ ոչ մեկ չեր հետաքրքրում
Սովորական մի օր աշխատանքային
Բազում պռոբլեմներ լուծելու կային
Եվ մարդիք զարթնելով իրենց կարճ քնից
Բոլորով միասին դուրս եկան տնից
Եվ ամենօրյա հոսքի մեջ ընկնելով
Գնացին իրենց ծանրացած գործերով
Հոգսերով տանջվելով շտապում են բոլորը
Երկարում է գործը կարճանում է օրը
Չաղացած շեֆֆերը արդյունք են ուզում
Թե ոնց ու ոտեղից իրանց չի հուզում
Սուզվում են ջրում նավթաբեր նավերը
Ոչինչ դրանց փոխարեն ուղղարկեք նորերը
Կորերը գծում են տնտեսական աճը
Երկար է? Ոչինչ կսարքենք կարճը
Ծնվում են ռոբոտներ եղածներից խելոք
Ու վերջիններիս դարձնում ուրախ ու անհոգ
Կազմում են ծրագրեր իրար հետ կապում
Պատասխանը սպաում են դիմացի ափում
Փոխանցել արագ ու շատ ապահով
Գիտնականների նոր ստեղծած կապով
Հո իզուր չեն նրանք այդքան չարչարվել
Նույն համակարգին ենք բոլորս կարվել
Ու հիմա բոլորիս գործով է որ նա
Եղել է, ապրում է ու միշտ կմնա

Ուլուանա
22.07.2007, 11:14
Հետաքրքիր բանաստեղծություն էր։ Համառոտ ներկայացված էր մեր այսօրվա կյանքի արագ ու շատ առումներով նաև վտանգավոր ընթացքը, որը, չնայած նորանոր գիտական ձեռքբերումներին ու զարգացումներին, ի վերջո, բերում է ունայնության զգացողության ու կյանքի անիմաստության գիտակցման... :think (վայ, էս ինչ Philosopher–ական ստացվեց :D:oy)։

Վանկերի քանակի առումով թերություններ կային, մշակման կարիք կա։ Վերջին մասերն, իմ կարծիքով, ավելի հաջող են ստացվել։ ;)

hippy w.s
22.07.2007, 19:15
/*Շնորհակալություն անունս փոխելու համար*/
Մաս 2
Այսպես մեղմելով եզակի նրանց
Ում մտքով անցել էր չանել այն առանց
Ինչի որ չի կարող ապրել համակարգը
Հիմնական արարքը նրանց անկարգ էր
Ուրիշ լուրջ խնդիր կարծես թե չկար
Լցվում էր ծավալը ինչքան տեղ որ կար
Սակայն սպառվում էր տեղը թանկարժեք
Թե ժամանակ չկար տեղին համարժեք
Խառն էր պահը այդ, կարճ ասած վերջն եկավ
Ոչ թե վերջ, մեղմ ասած հին ուղիղ բեկվավ
Բայց բոլորովին մեղմ չէր բուն գործնթացը
Այդ պահին եռում էր մարդկանց նիստ ու կացը
Հասցնում էին և չէին հասցնում, անել ամեն ինչ և ոչինչ չանել
Կարել, նկարել, այստեղ այն վառել, ուրիշ տեղ մարել
Եվ կատաղում էր թոհ ու բոհը այդ
Գազանի նման անտառում անհայտ
Կշարունակվեր այդ կանոնավոր քաոսը
Գլորելով համակարգը դեպի կործանման փոսը
Բայց հենց էտ հիստերիայի գագաթնակետին
Ելքը տրվեց ամենարագ ու ամենափոքր մեկին
Նա դուրս թռավ ռեակտիվ ինքնաթիռի նման
Ճեղքելով հերթով շերտերը ինչքան որ կան
Հարյուր միլիոն կիլոմետր վարկյան արագությամբ
Ցույց տալով ուղղին մնացած մարդկությանը
Ու գնացին հերթով, առաջինի գծած հետքով
Ուր? Ինչի համար? չանցավ վոչ մեկի մտքով
Հայտնվեցին գրքեր իբր շատ հին
Որտեղ առաքյալները ցույց էին տվել այդ ուղղին
Գբացվի պատուհան էսինչ տեղը, էսինչ ժամին
Անհատական սպասարկում յուրաքանչյուր անդամին
Գրանցվեք մեր մոտ միասին կգնանք
Սևեր, սպիտակներ կապույտներ եկեք միանանք
Իսկ պատուհանը գնալով մեծանում էր
Իմ մտքով անցնում էր թէ աշխարհը կործանվում էր
Բայց էտ ամենը վերջն էր մենակ ինձ համար
Իրականում ստեղծվում էր նոր մարդ, նոր աշխարհ

Մանե
23.07.2007, 10:12
Սկզբում որ առաջին մասը կարդացի,թվաց թե ամեն ինչ շատ պարզ է,բայց երբ երկրորդ մասն էլ կարդացի,խճճվեցի,ու մի քանի անգամ էլ կարդացի;)
Իրոք յուրահատուկ ձևով էր ներկայացված;)

Philosopher
23.07.2007, 10:13
Հետաքրքիր էր: Գաղափարներում ու բնորոշումներում նոր, թարմ հոսանք կար: Ուիթմենյան ինչ-որ ջիղ կար, կյանքի, նրա պրոզաիզիմի ու այդ պրոզաիզմի տակ թաքնված նորի ձևավորման պոեզիայի բեկումն էր կյանքի հոսքի ու նրան նայող ազատ-աշխատավոր մարդու հայացքի հայելու մեջ: Անկախ բանաստեղծության մեջ առկա որոշ թերություններից, չմշակվածությունից` այսպիսի պոեզիայի առաջացումը իրականում բավականին լուրջ երևույթ է, որը ոչ միայն գրական, այլև հասարակության զարգացման որոշակի միտումների մասին է խոսում: Սա դեմոկրատական պոեզիա է, ավելի ճիշտ` կարող է դառնալ դեմոկրատական լուրջ պոեզիա` առավել մշակվելու ու դեմոկրատիզմի լայնաթոք կենսական ընկալումը դրա գիտական-սոցիոլոգիական ընկալման հետ համատեղելու դեպքում, թեև գալով նույն Ութիմենին` պետք է արձանագրել, որ սովորաբար կապիտալաիստական կատաստրոֆաներ և դեմոկրատական ձևավորում ապրող հասարակության մեջ դեմոկրատական պոեզիայի առաջատարներ դառնում են բոլորովին ոչ գիտնականները: Մի խոսքով` լավ էր, ավելի ճիշտ` կարող է լավ լինել, իսկ դա արդեն մեծ բան է: Ինչպես կյանքը, այնպես էլ պոեզիան սկսվում են աշխարհի առաջ բացվելուց, նրան ներշնչելուց ու այդ աշխարհի սեփական պատկերը արտաշնչելուց: Այսպիսի շնչառություն այս բանաստեղծության մեջ կա:

hippy w.s
23.07.2007, 12:00
Շնորհակալություն, ասեմ որ ես էտքան էլ անգրագետ չեմ , ուղղակի չեմ սիրում ուղղագրական, կետադրական, շարահյուսական և այլ հիմարություններ . . .
ինչ ասեմ սպասեք 3րդ մասին . . .

hippy w.s
23.07.2007, 19:53
Մաս 3

Քիչ ժամանակ տևեց էտ ամեն ինչը
Մարդկության շատը գնացել էր մնացել էր քիչը
Այդ մեծ արագությունը կապված էր նրա հետ
Որ գնացողները ոչ մի բան չէին տանում իրենց հետ
Այստեղ թողելով յուրաքանչյուրը իր մարմնի էներգիան
Գնում էին այնտեղ ու ստեղծվում էր նոր էռա
Իսկ մնացածը ընդունելով գնացողների ուժը
Պոկվում էին գետնից, քանի դեռ ուշ չէ
Մնաց միլիոն, հազար, հարյուր հետո տաս
Ինձ ասեցին պատրաստվի դու պիտի գնաս
Բայց մի րոպե, ես չեմ ուզում, ու ես փախա
Ինչ որ բան են չէր, իմ մեջ վախ կա
Ես վախենում եմ որ այնտեղ, ձեր նոր տանը
Կկրկնվի ամեն ինչ նորից, նորից նույն բանը
Նույն բնության ու բարոյականության օրենքները
Նորից հողի համար կկանգնեն կատաղած զորքերը
Նույն զենքերը, ու դրանցից հասցված նույն վերքերը
Նույն դերերը, նույն մտքերը, սիրո նույն գրքերը
Նույն արահետը կտրորեն նույն մարդու հետքերը
Նույն ախչիկները, ցույց կտան նույն վոտքերը
:)Կլինի նույն ես ֆոռումը, ու կունենա նույն անունը):
Դուք չեք փոխվել, ու ձեր աշխարհը կմնա նույնը
Ես ձանձրացել եմ ձեզանից, ես կմնամ այստեղ
Գնացեք բոլորտ, մոռացեք ինձ ու ես տեղը
Մարդիք զարմացան ավելի ճիշտ չհասկացան
Պատուհանը փակվեց, նրանք անհետացան

սպասեք 4րդ էլա լինելու

Հետաքրքրասեր
24.07.2007, 20:16
Հետաքրքիր էր:think
սպասում եմ շարունակության

Wisper
25.07.2007, 00:38
Իրոք ցնցված եմ, շատ եմ մտածել այսպիսի հարցերի շուրջ, բայց եզակի դեպք էր, որ այդքանը գրավոր ներկայացվեր հասարակությանը... Հետաքրքիր է, միտքը ինչից հետո է ծագել... Ի՞նչն է դրդել, գրել այսքանը... :oy :think

Universe
25.07.2007, 02:51
Հիանալի էր: Մի նոր իրական թարմություն կար այս ստեղծագործության մեջ:
Սակայն կարծում եմ, որ այն այնուամենայնիվ պետք է ենթարկվի մշակման, դե իսկ բանաստեղծության մեջ առկա կետադրական եւ քերականական սխալներն իրենց զգացնել են տալիս: Կարծում եմ, որ այս ստեղծագործության շարունակությունը պետք է դեպի «երկրի կործանմանը» մեզ տանի... տեսնենք...
Չեմ ցանկանում կրկնել Wisper - ի հարցը, սակայն ես էլ կցանկանայի իմանալ դրդապատճառը...

Մանե
25.07.2007, 12:12
Կարծում եմ,որ 3-րդ մասը առաջինի ու երկրորդի համեմատ մի քիչ թույլ էր;):oy
Բայց էլի յուրահատուկ էր:)

hippy w.s
28.07.2007, 13:15
Ուշացման պատճառը մեր քաղաքի միակ ինետ պռավայդեռի շեֆֆի փող աշխատելու անհագ ցանկությունն էր (դուք էլ մտածում էիք ընգել եմ տրամվայի տակ), լռիվ հարգելի պատճառ . . .:hands

Ուղղակի ես շատ եմ սիրում ուտոպիա (թե անտի ուտոպիա, մոռացել եմ) , աշխարհի վերջ, աշխարհի սկիզբ, ուր ենք գնում որտեղից ենք գալիս, ինչի համար, որնա իմաստը, մինչև երբ ենք գնալու, ինչ կա կյանքից այն կողմ, եթե քնած ենք ոնց զարթնեք (ինձ նոււյնիսկ կասկածում են Վաչովսկի եղբայների հետ արյունակցական կապերի մեջ ), որովհետև համաձայնվեք էս անվերջ անիմաստ ճանապարհը արդեն ձանձրացրելա, հա ինչքան կարելիա, աննպատակ : Բայց չպետքա մոռանալ որ էտ ամենը սենյակային ֆանտազիայա, ու լքելով սեփական սենյակի սահմանները դու դուրս էս գալիս իրական աշխարհ ու գնում խանութ հաց ու ձու առնելու որտեվ արդեն սոված էս (ընդհանհրապես սովը մերժումա ցանկացած ուտոպիա, որտեվ լռիվ իրականա) չկասկածելով որ, վաճառողը(ուհին) ոնց որ ասում են սև գործակալա, ուղղարկված քեզ հսկելու համար (ուշադիր նայեք նրա աչքերի մեջ, և նա կասի գաղտնի բանալին “ինչ էս աչքերտ չռէ վրես!! հըըըը . . . ”):

Մաս 4
Վերջապես վերջ, հիմա մենակ եմ ու ազատ
Չկա ոչ սահման ոչ թշնամի ոչ էլ հարազատ
Սրանից հետո ամեն ինչ կլինի իմ ուզածով
Ձմեռ չի լինի, անապատները կդառնան ծով
Ամբողջ մարդկության էներգիան հիմա իմ ձեռքումա
Ես ամենակարող եմ, էտ մտքից արյունս եռումա
Հեռվում են չար մարդիք, չար գործերը
Բարություն թող լցվի աշխարհի էս ծերից են ծերը
Օվկիանոսի ջրերը հիմա կարելիա խմել
Կենդանիներ, մեկի փոխարեն հարյուրը ծնել
Թունավոր օձեր ձեր բախտը չբերեց
Փշեր, անպտուղ ծառեր դուքել ինձ կներեք
Կմաքրեմ, կալվեմ թող ամեն ինչ փայլի
Ինձնից բացի ոչ մեկ այստեղով չի քայլի
Հա չմոռանամ վերացնել ինքը ժամանակը
Ու ընդհանրապես` չափը, քաշը, քանակը
Այստեղ նման հիմարություններ պետք չեն գա
Փակել բոլոր դռները գնացողները հետ չեն գա
Երաժշտություն թող լսվի ես կասեմ թե ինչ
Բոլոր գույները պայծառացնել շատ չէ մի քիչ
Ու սենց բոլոր փոփոխություններից հետո
Ես ստացա այն ինչը միշտ էլ մէր հետ էր
Ուղակի պետք էր մի պահ կանգնել տալ դադար
Հասկանալ թե ուր ենք գնում ու ինչի համար
Բայց մարդիկ շտապում էին հասցնել ապրել
Արժի նման հիմարության վրա ժամանակ վատնել?
Բայց ոչինչ ես վերացրել եմ ժամանակն ու մահը
Հավասարություն!!!, վառել թագավորական գահը
Ես ստեղծեցի նոր աշխարհ դրախտ անունով
Ես ազատ եմ, երջանիկ , չեմ ապրում կանոնով
Ու կապրեմ
անվերջ
նորից
անվերջություն . . .

Մաս 5
Անցել է արդեն, ես էլ չգիտեմ թե քանի տարի
Ամեն ինչ լավ է, իր տեղում, ամեն ինչ բարի
Վերջերս հաճախ եմ դասավորում դրախտս
Ամենավերջինը ջնջեցի չմաշվող բախտս
Չկա էլ առաջվա վստահ էնտուզիազմը
Մտքերս դառել են թափանցիկ, փոխել են կազմը
Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ հասկանում եմ
Բայց ինչ որ բան են չի երևի ձանձրանում եմ
Հասկացա !!! իհարկե հենց դա է որ կա
Հիմա ես կջնջեմ դրան, հըլը սպասեք թող գա
Լավ ասենք էտ ձանձրույթն էլ ջնջեցի
Տխրություն, կարոտ, ցավ բոլորով միասին
Ու ինչ կդառնամ ես? բարու գեներատոր?
Մարդ որ, ուղղակի կյանքում չի ունեցել վատ օր
Իսկ հետո , չէէէ ջնջելով բան դուրս չի գա
Պետք է ստեղծել, այն ինչ իմ կյանքում չկա
Աաայ, լավ հեռու չգնանք թեկուզ հենց “սեր”
Ստեղծել մարդ? Ու ամեն ինչ նորից սկսել?
Ես գիտեյի թե ինչ կլիներ եթե դա չանեյի
Ու գլխիս գալիքը ապագա մի քանի տարիների
Ես ձանձրանում եմ, սենց շարունակել չեմ ուզում
Թե ինչ կլինի հետո, հիմա ինձ չի հուզում
Վերջի վերջո ովա ինձ խանգարում
Ես եմ սկիզբը, ու ամենակարողը էս աշխարհում
Որոշված է, ես ստեղծում եմ սեր,
Հիմա ունեմ զբաղմունք, ու ունեմ հույսեր
Նա կլինի ամենագեղեցիկ արարածը
Սիրո լարերով մենք հավերժ կապված ենք
(ճիշտն ասած ես սիրո պոետ չեմ, սիրո հարցերից
էլ կիլոմետրերով հեռու եմ, ես մեղավոր չեմ, չգիտեմ ընչի
հենց սիրուց են խոսում իմ մոտ ցինիզմի մեծ նոպայա
բռնում մանավանդ ռամշտեյն լսելուց, ամեն ինչ հարամում եմ,
ոնց որ ստեղ երևի, էս մասը թողնում եմ ձեր երևակայությանը,
օրինակ. Ջենիֆեռ Լոպեզ, Պամելա Անդեռսոն չգիտեմ ըստ
ճաշակի, ուղղակի լեգենդնա պահանջում, թե չե ես սիրուն հազար
տարի չէի անդրադառնա)
Քրտնաջան աշխատանքի մեջ երջանիկ էի
Նրան ստեղծեցի, պահանջներով պոետների
Վերջ գործին, մնում է շունչ տալ նրան
Ապրիր!!! և մթից ծագող մեծ արևի նման
Կյանքը հոսեց, լցվելով նրա անօդ երակները
Հասկացա որ կործանված եմ, նրա աչքերը
Ծովեր են, որտեղ ես իմ կյանք-նավով մոլորվել եմ
Նրա սիրտ-բանտախցում կանցնեն իմ մնացած օրերը
(բայց էս seemann-ը ինչ հզոր երգա չէ)
Քեզ բացի սիրուց ոչ մի բան չեմ ներարկի
Կսիրենք իրար անվերջ, միայն թե ապրիր !!!
Նա ժպտաց, և դրախտս կենսական լույս լցրեց
Ամեն ինչ կարծես նոր նրա հետ ապրել սկսեց
Ես ստեղծեցի մարդ, ես ստեղծեցի սեր
Ես գիտեյի որ դրանից իմ էներգիան պիտի կիսվեր
Բայց ես հասկացա որ անիմաստ է ապրել
Կիսատ, առանց . . . չի կարելի ինչ որ բան չապրել
Սեր . . . մարդ . . .
անվերջ սիրել
նորից
անվերջություն . . .

Էնդշպիլ
Մենք սիրում էինք, ու անընդհատ ստեղծում
Ուրախություն, տխրություն, վեճ, հետո կռվում
Երազներ, երջանկություն, հավատ, հետո հավատում
Հոգատարություն, հետո մեկս մյուսին օգնում
Ապրում, նկարում, այստեղ այն վառում ուիրշ տեղ մարում
Աշխարհը ծամածռելով դեմքը, ենթարկվում էր
Իմ փակած դռները, նա հերթով բացում էր
Ու ամեն նոր կամ հին բան ստեղծելիս
Մենք դրան մեր էներգիան էինք տալիս
Խառնելով վայելքը, ցանկությունները, սերը
Մենք ստեղծեցինք “պահ”, դարձնելով այն միայն մերը
Ու տրվելով այդ պահին, անվերջ, անմնացորդ
Մենք ստեղծեցինք, նոր, անթերի, կատարյալ մարդ
Ու ծախսեցինք մեր մնացած ամբողջ ուժերը
Ներարկելով նրան մեր ունեցած ամենալավ հույսերը
Հետո ես հոգնեցի, ամենակարողը սկսեց հոգնել
Չէ էլ վոչ մեկ չի կարող ինձ օգնել
Նայեցի հայելու մեջ, ես արդեն ծերացել եմ
Սպիտակած մազեր, կնճիռները դեմքս գրավել են
Ես ամեն ինչ տեսա էս կյանքում, ես ապրեցի
Հինը իմ համար չէր, ես իմը սարքեցի
Ու հիմա խամրած աչքերով նայելով աշխարհին
Ես հասկացա որ հիմա էլ չկա ոչ նոր ոչ հին
Ամեն ինչի սկիզբն էլ ինչ որ բանի վերջնա
Մենք ստեղծեցինք նորը, ու պիտի վերջ գա
Մեր որդիները, կստեղծեն նորը, ջնջելով մերը
Ու կդառնան իրենք իրենց աշխարհի տերը
Ես նայեցի նոր ստեղծված մարդու աչքերի մեջ
Ու տեսա համակարգի սկիզբը, համակարգ անվերջ
Բայց նա սպասում էր, դեռ չէր կարողանում սկսվել
Մնացել էր մի բան որը, պետք էր նորից ստեղծել
Իմ մոտ մնացել էր էներգիա միայն մի բանի համար
Ես կգնամ, ժառանգություն թողնելով ձեզ մի աշխարհ
Ես թողել եմ այստեղ կյանք, սեր, բարություն
Դուք էլ ավելացրեք ձերը . . .
նորից մահ
նորից
անվերջություն

Ու որպես վերջաբան, ամբողջացնելով ու իմի բերելով
ամբողջ գրածս, մաքուր ցինիզմով կասեմ
“Աշխարհը աշխարհով, բայց ատամները լվանալ պետքա!!!”

Հետաքրքրասեր
28.07.2007, 19:03
Նար ջան ինչ ասեմ շատ բարձր չթռար? քեզնից ինչ ամենակարող վայ քո ստեղծած դրախտը ՉՆԱՅԱԾ........
ԻՍԿ ԵԹԵ ԼՈՒՐՋ դե եկար նրան ինչին եկել էինք, եկել ենք ու դեռ հազար անգամ կգանք մեր ամեն հանդիպման ժամանակ(ելի նույն ջարդած տաշտակը):Երեկ պարզեցի ինչ է անում նորմալ հայ տղամարդը գիշերով:D չէ քո մտածածը չէ ՊԱՐԶՎԵՑ ԻՍԿԱԿԱՆԻՑ ՄՏԱԾՈՒՄԱ ու վոնց էլ քցում բռնում եմ ես 20 տարի ա անիմաստա մտածելը ետ հարցի շուրջ մեկա իզուր քեզ տանջելու ես իզուր մազերդ ես սպիտակացնելու իզուր ժամանակդ ես վատնելու ու մեկա գալու ես ելի նույն ջարդած տաշտակին
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՏԱ ՈՒ ԵԹԵ ԴՈՒ ԵՏ ՀՈՍՔԻ ՄԵՋ(հատկապես եթե միլիոնատեր պապա չունես:[) ՉՄՏՆԵՍ ՓՈՂ ՉԱՇԽԱՏԵՍ և ԱՅԼՆ ԴՈՒ ՊԱՐԶԱՊԵՍ ԿԴԱՌՆԱՍ ԻՄԱՍՏՈՒՆ ՄԻ ԲՈՄԺ ՈՐԻՆ ԲՈԼՈՐԸ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ ՈՒ ԳԺԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ(կամ ավելի բանալ քո ինտերնետի ժամանակը կպրծնի ու քեզ կանջատեն)
չգիտեմ միգուցե ես սխալ եմ
ԲԱՅՑ ՄԻ ԲԱՆ ՀԱՍՏԱՏ ԳԻՏԵՄ ՈՐ ՄԵՌՆԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԻՄԱՆԱՄ ԻՍԿ ՄԻՆՉև ԵՏ ԵՍ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՄ ՎԵՐԱՑԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

hippy w.s
30.07.2007, 13:32
չգիտեմ միգուցե ես սխալ եմ


ինչ իմացար?
հասկանում էս կան մարդիկ որ էտ ամենը չեն գիտակցում, լավ ինչ իմաստ ունի ապրել առանց կանգառի իմաստը հասկլանալու? Ես հասկանում եմ որ էտ շատ բարդ բանա, ավելի հեշտա ասել "ոնց բոլորը ընենց էլ ես", բայց ես ըտենց չեմ կարա, համենայն դեպս չեմ ուզում:
Ես կարծում եմ որ գտել եմ մէր հաջորդ կանգառի տեղն ու իմաստը, ու հաջորդ գրվածքներում կփորձեմ շարադրել այն;) սպասեք

Հետաքրքրասեր
30.07.2007, 23:51
Նար ջան երկար մտացում էի ոնց քեզ բացատրեմ ու քթա ...........(թիվը գիտեմ որ սխալա կներես:oy)

1992թ. .......:Աֆրիկայում մարդիկ սովից մեռնում էին,սաղ թքած ունեին,Էդոն առաջին անգամ գտավ և վառեց իր առաջին տրանզիստորը, մենք կամաց կամաց սկսում էինք հետաքրքրվել աղջիկներով ԻՍԿ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՍՏԱՆ ԳՐՈՒՄ ԷՐ ԻՐ ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾ ԴԻՍԿԵՐԻՑ ՄԵԿԸ ,որի մի երգը բացատրում է համակարգի դեմ պայքարելու անիմաստությունը.....

<<сказка>> (իմ հասկանալով)
(գովազդ: կաստա-ն շատ հայտնի խումբա եթե ուզում էք էվոլյուցիան ձեր կողքով չանցնի գոնե բառերը քաշեք նայեք ՀԱՐԳԵԼԻ ՖՈՌՈՒՄԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՋԱՆ:ok և ինչու ոչ ինձ քննադատեք;) սիրում եմ քննադատվել:oy քննադատությունը քեզ ավելի ուժեղա դարձնում:o)

սկսեմ սկզբից Նար ես ԴԵՌ քեզ է վերաբերում, որովհետև գիտեմ որ լսել ես

Թագավորը "կախարդ" էր ինչպես պարզվում է հետագայում:Նա ստեղծել էր իր ՎԵՐԱՑԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ(Վ.Ի.) ու ապրում էր այնտեղ ստիպելով բոլորին ապրել նույն ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ մեջ այդ թվում և իր տղային`ասենք Բդոին:Որ Բդոն փախավ ինքը հայտնվեց մի ուրիշ "կախարդի" Վ.Ի. - ի մեջ ու ետ իրականությունը իրեն ավելի հոգեհարազատ էր քան իր հոր թելադրածը:Հենց այդ պահից նա դառավ քո նման և սկսեց փնտրել ԻՍԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ(Ի.Ի.) :
Երկու "կախարդներն" էլ իրանցն էին ընդունում ու ուրիշինը չէին ընդունում: Երբ Բդոն եկավ հոր մոտ ու հերը խոստովանեց ամեն ինչ ինքը խնդրեց հեռացնել իրեն այդ Վ.Ի.-ից ու հարցրեց ինչ կա այդ իրականությունից դուրս հերը ասեց.....
ՈՉԻՆՉ(ետ ես սենց եմ հասկանում ....... այդ վ.ի. -ից դուրս ոչինչ չկա մի անդունդ ,սև անցք, լի մեկանությամբ մութ որտեղ միակ գոյատրման միջոցը քո Վ.Ի. ստեղծելն է) ու բդոն որոշեց որ երեվի ավելի լավա մահանա բայց հետո հիշեց են բիդձու Իրական... ու հասկացավ որ դա համընկնումա իր երազած իրականության հետ դրա համարել որոշեց ապրել :Նույն ձևով էլ մեր հետա մեր Վ.Ի.-ն համընկնումա որոշ ուրիշների Վ.Ի.- ի հետ ու մենք ապրում ենք այստեղ միասին չնկատելով դա:Կարող ենք փորցել հրաժարվել դրանից բայց կհայտնվենք սև անցքում:D որտեղ միակ փրկությունը ինչպես ասեցի Վ.Ի. ստեղծելն է:Ու վերջում բդոն ետքան բանը հասկանալով ինքնելա սկսում "ԿԱԽԱՐԴ" դառնալ ինչպես իր հայրն է ասում:Ինչպես հասկացար "կախարդները "դրանք այն իմաստուններն են որոնք հասկացել են իմ բացատրած փաստը:Ամեն մի մանրուք կարևորա(հիշի ինչի միջոցով ա կաստան ցույց տալի որ Թագավորն ու մյուս բիձեն "կախարդ" են......<<он гладил бороду>> մի քիչ բանալ ԲԱՅՑ ԴԵ մորուքը ՏԵՆՑ ԸՆԴՈՒՆՎԱԾԱ ԴԵՌ ՀՆՈՒՑ ՈՐ վկայումա մարդու տարիքը իսկ ինչպես ընդունվածա մարդկանց մոտ տարիքի հետ իմաստությունն ու փորձը շատանում են)

Նար ջան նաև ավելացնեմ որ համակարգի դեմ պայքարելը նույնպես մտնումա համակարգի "հոսքի" մեջ այնպես ինչպես գործի գնալը,սովորելը,հաց ուտելը և այլն

ԴԵ ԼԱՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՔՈ ՓԱՍՏԵՐՈՎ ԻՄ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՄԱՆԸ..........
.......ՔՆՆԱԴԱՏԻՐ ԻՆՁ ,ՔՆՆԱԴԱՏԻՐ ,ԱՅՈ,ԱՅՈ,ԱՎԵԼԻ ԱՇԽՈՒՅԺ:D:D:D.........

Մանոն
31.07.2007, 09:50
Ճիշտն ասած սկիզբն ավելի հետաքրքիր ու խոստմնալից էր: Նոր գրելաոճը հետաքրքիր է ընթերցվում, (մի տեսակ ռիթմիկ, ինչ-որ ռեպային ռիթմով ասես):
Բայց վերջը փոքր-ինչ թույլ էր, ոչ մի նոր միտք, բացահայտում: Ունայնության զգացողության տարավ: իսկ ողջ իմաստը թերևս կարելի էր ներառել այս տողերի մեջ.


Վերջերս հաճախ եմ դասավորում դրախտս
Ամենավերջինը ջնջեցի չմաշվող բախտս
Չկա էլ առաջվա վստահ էնտուզիազմը
Մտքերս դառել են թափանցիկ, փոխել են կազմը
Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ հասկանում եմ
Բայց ինչ որ բան են չի երևի ձանձրանում եմ
Հասկացա !!! իհարկե հենց դա է որ կա
Հիմա ես կջնջեմ դրան, հըլը սպասեք թող գա
Լավ ասենք էտ ձանձրույթն էլ ջնջեցի
Տխրություն, կարոտ, ցավ բոլորով միասին
Ու ինչ կդառնամ ես? բարու գեներատոր?
Մարդ որ, ուղղակի կյանքում չի ունեցել վատ օր
Իսկ հետո , չէէէ ջնջելով բան դուրս չի գա
Պետք է ստեղծել, այն ինչ իմ կյանքում չկա
...
Ես գիտեյի որ դրանից իմ էներգիան պիտի կիսվեր
Բայց ես հասկացա որ անիմաստ է ապրել
Կիսատ, առանց . . . չի կարելի ինչ որ բան չապրել
Սեր . . . մարդ . . .
անվերջ սիրել
նորից
անվերջություն . . .

Հինը իմ համար չէր, ես իմը սարքեցի
Ու հիմա խամրած աչքերով նայելով աշխարհին
Ես հասկացա որ հիմա էլ չկա ոչ նոր ոչ հին
Ամեն ինչի սկիզբն էլ ինչ որ բանի վերջնա
Մենք ստեղծեցինք նորը, ու պիտի վերջ գա
Մեր որդիները, կստեղծեն նորը, ջնջելով մերը
Ու կդառնան իրենք իրենց աշխարհի տերը
Ես նայեցի նոր ստեղծված մարդու աչքերի մեջ
Ու տեսա համակարգի սկիզբը, համակարգ անվերջ
...
Ես կգնամ, ժառանգություն թողնելով ձեզ մի աշխարհ
Ես թողել եմ այստեղ կյանք, սեր, բարություն
Դուք էլ ավելացրեք ձերը . . .
նորից մահ
նորից
անվերջություն

Բայց այն, որ չես ուզում նմանվել մյուսներին և անպայման որոշել ես հասկանալ հաջորդ կանգառի տեղն ու իմաստը՝ բացահայտում են փորփրող միտքդ: Ու հուսամ՝ մի օր այն քեզ անպայման կհաջողվի:

Angelina
31.07.2007, 10:37
Վատը չէր, ամեն դեպքում ողջունելի է այն փաստը, որ դու ստեղծագործում ես::hands

hippy w.s
12.08.2007, 19:24
Հատուկ անտիհամակարգիստների համար (դիմացեք) նվիրում եմ ձեզ էս անիմաստ գրվածքը

Խփի համակարգի ոտերի արանքը
Ու բոլոր մարդիկ կհիշեն քո արարքը
Խփի ընենց որ ամենուրեք լսվի նրա ճիչը
Խփի մի վախեցի ստեղ չարը միշտ էլ քիչա
Ժամանակնա որ թարգենք ճիշտ ապրել
Ժամանակնա օրենքներից աշխարհը մաքրել
Մեծ գժություններ անելու պահն եկելա
Բարի քաոսի միտքը մեզ ներսից կերելա
Մարդիկ ուզում են . . . , բայց ամաչում են
Քաչալ ռետորները մատենադարանից հաչում են
Ինչ որ քայլերի, պարտավորությունների մասին
Ու մոռանում են ամենագլխավորը ասել
Որ մենք ազատ ենք, աաազզզզաաաատ ենք!!!
Հերիքա նեխենք հնացած մտքերի տակ
Ժամանակնա կանգնել ու բացել դռները փակ
Ես հրավիրում եմ բոլորին կառնավալի
Թող ոչ մի լույս էս գիշեր, էս քաղաքում չմարի
Եկեք քայլենք էս ծերացած քաղաքի փողոցներով
Ու հայտարարենք մարդկանց մէր գոռոցներով
Որ նրանց կյանքում տեղի ունեցավ հրաշք մի բան
Որ նրանց փոխարինող սերունդները հասկացան
Որ էլ չկան, ակապ դեմքեր, դեպքեր, չկա սահման
Չկան էլ հարցեր ու չկա էլ պատասխան
Ամեն ինչ փոխվելա մենք փոխեցինք աշխարհը
Մենք ենք մեր տերը ու մերնա գալիք դարը
Մենք թքեցինք համակարգի մռայլ դեմքին
Նա կատաղեց ու դիմեց ավտոմատ զենքին
Բայց մենք խփեցինք նրա ոտերի արանքը
Ու բոլոր մարդիկ հիմա կնշեն մէր արարքը
Մենք սկսում ենք շարժում ազատություն անունով
Միացեք հաճույքին մեր հետ միասին բոլորով
Մենք դուրս եկանք քարանձավներից

Էս էլ նվիրվումա այն բոլոր գեղեցկուհիներին որոնք էս շոգին
էս պահին գրեչկա են մաքրում իրանց սիրեցյալների համար
Գրեչկա մաքրելիս

Կարմիր արև, կարմիր անկյուն
Ես քո համար կնկարեմ տուն
Եվ երբ մնանք այնտեղ մենակ
Կզբաղվենք սիրով շարունակ

Մեզ հյուր կգան մէր ընկերները
Մեր օրերը, մեր երեկոները
Դանդաղ ծորացող օրվա շոգը
Կնկարեմ ծովը հենց տան կողքը

Կապույտ ալիքները կօրորեն մեզ
Պալմաներ թեքված գլուխներով հեզ
Երջանկության մեջ թաթախված
Անսահման վայելքից հարբած

Մենք կպարկենք տաք ավազին
Ուրիշ ոչ մեկ չի մասնակցի մեր երազին
Մեղմ քամին կշոյի քո մազերը
Մենք կիրագործենք մեր երազները

Բայց ամեն ինչ հօդս կցնդի
Երբ սովը ուղեղին իր խոսքը պնդի
Ու էտ ժամանակ երազներ չկան
Պետքա մաքրել էս անիծված գրեչկան:D:hands

Ամառային գժությունները դեռ շարունակվում են
պլանը չի պռծել:D:D

hippy w.s
16.08.2007, 14:55
Նվիրվում է քաղաքին գերի գերիներին, վերջապես դուրս եկեք քարանձավներից

Ինտեռլուդ

Ուռբանի լույսերը հիմա արդեն հեռվում են
Փոքրացել են, խեղճացել կարծես թե մեռնում են
Իսկ այնտեղ եռում է քաղաքի մակիաժը
Ծռմռվող մոդելի ցույց տալով կոլաժը

Ինչ խոսք կախարդ քո ներսում ես անզոր եմ
Հակացանկացած բան հենց սկզբից իզուր է
Իսկ այստեղից սիրուն դու այնքան փոքր էս
Ու չեն հասնում քո ասֆալտները մեզ

Հիմա ես հեռու եմ, դուրս քո հիպնոզից
Կապույտ ծուխ, կեղտոտ անցումների թոզից
Ու հիմա ափիս մեջ հալվող սառույցի նման
Հալվում են քո լույսերը գույներով գեղեցիկ աննման

Ես վերականգնում եմ իմ քեզ տված ուժերը
Հիմա արդեն դատում եմ սառը, չկան հույզերը
Ես բացահայտեցի եղած քո ամբողջ էությունը
Էլիտար ****** կորցրած բարոյականությունը

Այստեղ` ցուրտ մութ շնչող անտառի եզրին
Ուր չկան մեքենաներ, ռեստորաններ, չկա բենզին
Վայրի գազանների մեջ ես գտա ընկերներ
Իսկ քո ծնած կեղծ ժպիտները խանութում վաճառվում են

Ու մարդիկ այդ խանութից կատրելով գնումներ
Թարմ ծիծաղ, բարի մաղթանք, լավ համբյուրներ
Ապրում են քո ներսում, քեզ սնելով իրենց հոգիները
Մարդիկ անում են այն, ինչ անում են իրենց կողքինները

Թելերով կապված տիկնիկների նման
Կկատարեն իրենց տրված ցանկացած հրաման
Քաղաքը գրավել է բոլորին
Ու կապել թելերով որ մարդիկ հանկարծ չմոլորվեն

Երկնաքերները սահմանեցին թռիչքի չափը
Լուսաֆորները ցանկացած քայլի լավը վատը
Մայթերը քո մտքի տատանման ամպլիտուդը
Նեոնային լույսերը կլուսավորեն քո հոգու մութը

Քաղաքը

Ես զգում եմ ծանր դանդաղ շունչը նրա
Քայլելով սև գծավոր այս մեծ երակի վրա
Ես ներսում եմ, տարածքում որ նրան է պատկանում
Բայց ես ազատ եմ, ես տեսնում եմ ու հասկանում
Նրա կառուցվածքը, նրա օրգանները նրա շարժումները
Ամեն ինչ հաշված է, իմաստաոր, ամեն ին ունի իր դերը

Ոչ մեկ կոնկրետ չի հիշում թե սկզբում ինչ եղավ
Եթե պատերազմ` ապա պատճառը, ով ում դեմ ելավ
Եթե խաղաղ աշխատանք ապա ոտեղից գերիներ
Պարզ էր այն որ ինչ եղավ դա պետք է լիներ
Ոչ մեկ մեղավոր չի մենք ենք ակամա սրա հեղինակը
Բոլորիս և յուրաքանչյուրիս գործից ծնվեց քաղաքը
Որպես իսկական արարիչ ստեղծեցինք մեր կերպարով
Մտածող, որ ձգտի ղեկավարել ամբողջ աշխարհով
Ու կանգնեց հսկա երկաթբետոնե մեքենան
Ու ենթարկվեցինք մենք նրան
Թափառող նախիրը գտավ իր օրրանը
Կյանքը հեշտացավ հեշտացավ ամեն բանը
Ավտոմատացված համակարգրը կանի մեր փոխարեն
Ամեն մի անդուր գործ ձեզ մնում է միայն վստահել
Վստահեք նրան ձեր տան մաքրությունը
Վստահեք նրան ամբողջությամբ ձեր տունը
Նա կկատարի ձեր հրամանները ինչպես խելոք շունը
Վստահեք նրան ձեր թանկ առողջությունը
Ու սենց հերթով կամաց կամաց մարդիկ վստահեցին
Ու ականջակալներ գլխի մեջ խրած քայլեցին
Թե ինչա լինում ուրա գնում ովա կանգնած ղեկին

hippy w.s
20.08.2007, 13:51
ԼԱ ՍԿԱՆԴԱԼԵՍ ԵՆ ԷԼ ԱՆԱՐԽԻՍՏՈ

Ինչ պատահեց ինչու կանգնեցիք
Միթե ձեզ թվաց թե էտ պառաված էշը ցեխից հանեցիք
Չլինի կարծում էք թե բոլոր հարցերը լուծված են
Գազի, լույսի, ջրի միթե վարձերը մուծված են
Ինչ պատահեց ինչու են բոլորը ուրախ
Միթե էլ չեն թալանում, չեն սպանում, չկա էլ վախ
Բոլոր մարդասպանները դառել են քահանա
Միթե էս էր վերջը ու հիմա պիտի ասենք “ահա նա”
Կյանքի իմաստը, սրան էինք մենք ձգտում?

Ինչու կանգնեցինք ուրա էսօրվա Ռոբին Գուդը
Միթե հասավ իր կանգառին էս անիծված գունդը
Միթե բոլոր աղքատները հիմա կուշտ նստած են
Թռչող բոլոր պողպատե գնդակները կանգնած են
Ինչու եք մարդիկ պարապությունից բողոքում
Միթե ձեր ստամոքսի փոխարեն նախագահն անձամբ է հոգում
Միթե ձեր երեխաների պայծառ ապագան երաշխավորված է
Իսկ ձեր բոլոր պահանջները ապահովված են
Ինչու էլ չեն ծնվում քաջարի հերոսներ
Իսկ մաշված կոմունիստներից դեռ լսվում են ափսոսներ
Որտեղից հանկարծ ծնվեցին էս հարուստները
Հանրակացարաններից պռծանք հիմա էլ էլիտար բները
Ուր են էսօրվա զորքերը “սև պանտեռաները”

Միթե ազատություն ու արդարություն է տիրում ամենուր
Ու հասարակ մարդիկ կարող են լուծել խնդիրներ կարևոր
Ինչու էլ չեն ջարդվում խորհրդարանի դարպասները
Ինչու էլ չենք գրավում մեզ հասանելիք տարածքները
Ինչու են մեզ թալանում մեր իսկ թույլտվությամբ
Ինչ կա մարդիկ այլևս չեք ուզում արժանավայել կյանք
Ինչ? դուք արդեն մոռացել թե դա ինչա?
Ձեզ ասել են որ դուք հիվանդ էք ու բուժում չկա?
Դուք մոռացել էք ձեր գործարանների հասցեները?
Ուշքի էկեք ձեր գլխին մի լավ հասցրել են
Ձեռի հետ էլ ներշնչել են “ճշմարտությունը”
Իբր ամեն ինչ լավ է, ամենուր տիրում է բարությունը
Ձեր չորացած դեմքերին ժպիտ հագցրեցին
Դուք էլ չհարցրեցիք, իրանք էլ հասցրեցին
Ով ? Հը քո նման մի **** կով

Լավ ասենք նախնիները միշտ էլ սխալվում են
Ու էս հարցերից իրանց 1.1 գիգահեռցերը կախվում են
Բայց ահա եկան նոր մարդիկ “նոր ջահելություն”
Եվ տեսեք թե ինչպիսի հուսահատություն
Նրանք էլ են ուրախ, նրանք էլ են երջանիկ
Գրպաններում 0 դրամ, բայց կազմում են ընտանիք
Հետո էտ ողբերգությունները հերթով նկարում են
Ու ամբողջ աշխարհին կաբելայինով ցուցադրում են
Որ անցանք ասեմ, ստեղ լռիվ խաբեությունա
Լուրերով ներկայացվումա իբր երկրի դրությունը
Երեք միլիառդ հանեցին կեսը կերան կեսն էլ զապաս
Կկառուցենք շատ արագնթաց մի հատ տռաս
Հո իզուր չենք էս ջպերը էսքան առել
Կարանք դաժե օրը մի երկու հատ վառել
Իսկ ում փողերով որ էտ ամեն ինչը կատարվումա
Գտնում են որ երկիրը բա-բա-բարգավաճումա

Կասկածում եմ որ էս ամենը նորությունա
Կամ աստծու կողմից տրված փորձությունա
Գիտեմ մի բան որ, կյանքը ստեղ անիծվածա
Կամ ենթարկվի նրանց, կամ էլ հարցերդ լուծվածա
Էս ամենը հեչ, ինձ զարմացնումա են բանը
Որ մարդիկ փակվելով յուրաքանչյուրը իրա տանը
Թքած ունեն, իրանց իրավունքների վրա
Կամ ավելի վատ, չեն էլ գիտակցում դրանք
Չեն գիտակցում որ էս ամենի մեղավորը հենց մենք ենք
Ու էս զիբիլը բացի մեզնից չի մաքրի ոչ մեկ
Դե ուրեմն էլ ինչի կամ ում ենք սպասում
Էլ ինչու ենք անօգուտ պլաններ կազմում
Եթե ձեզ պետք է զենք ապա գնացեք վերցրեք
Եթե ձեզ պետք է զինվոր ապա ինձ առաջինը գրեք
Արյունոտ պայքար ու արյունոտ փողոցներ
Թող մեր հետևից լսվեն մենակ ծանր հոգոցներ

Ինչ պատահեց ինչու չեն կրակում զենքերը
Ինչու են էտքան գոհ ձեր դեմքերը
Ինչու չեք կռվում ձեր լավ ապագայի համար
Չէ որ մենք միակն ենք ով հիմա էտ անել կարա

Մէր տղերքը սաղ օրը իրար հետ են կռվում, փողոցներում հավաքվում են իրար տշում, բազառներ անում ճիշտը պարզելու համար, ժամանակ են ձգում որ տենան թե ով ավելի շատ մարդ կհավաքի, ու հավաքում են մարդա միջինը 15-20 հոգի (ես մասնագետ չեմ մոտավոր թվեր եմ բերում) նորից իրար տշում դաժան, առանց խղճի,
վայ նրան ով մի հատ միամիտ “սխալ” բան ասի 40-50 հոգով դրան կտշեն:
Բյաց հենց էտ տղերքը չեն ճանաչում իրանց ամենամեծ թշնամուն, նրանց ովքեր թալանում են իրանց ծնողներին, իրանց մեծերին, իրանց, ովքեր պտի ապահովեին սոցիալական նոռմալ պայմաններ (բայց էտ փողերը ծախսում են սեփական հաճույքների համար), նրանց ովքեր ոտնահարում են իրանց իրավունքները, կաշառակեր չինովնիկներին, միլիցեքին, դատավորներին, գենեռալներին, հասարակ մարդուց ծանր հարկ հավաքողներին, նրանց ովքեր իրանց տատիկների ու պապիկների համար 10000 դրամ թոշակ են սահմանել իսկ մնացած փողերով . . .
Չեն հասկանում որ հիմա իրանք են երկրի տերը ու կլինի ընենց ոնց որ իրանք ուզեն:
ԴՈւՔ շատ ուժեղ էք ?, ուրեմն էկեք էտ ուժը օգտագործենք ճիշտ ձևով, մի հավատացեք նրանց ովքեր ասում են թե երկիրը բարգավաճումա, մի ենթարկվեք պռովակացիային, ամեն ինչ շատ վատա, մի թողեք որ ձեր աչքերին թոզ փչեն:
Ես պայաքարի կոչ եմ անում անարդարության ու կաշառակերության դեմ, բայց ի տարբերության մայիսյան ընդիմադիրների, գտնում եմ որ միայն զենքի ու կռվի օգնությամբ մենք ինչ որ բանի կհասնենք, թող լինի պատերազմ, մեր քաղաքի փողոցներում թող լսվեն կրակոցներ,թող թափվի արյուն, թող բոլորը վախենան ձեզնից, թող վախենան արդարությունից, մենակ ըտենց կվերանա կոռուպցիան:

hippy w.s
23.08.2007, 12:35
շնորհակալություն կարծիքների համար:) ես դրանք հաշվի կառնեմ:8

hippy w.s
30.10.2007, 14:12
Ոչ մի բան!!!!!!!!

Հանուն ձեր ազատության ես կզոհաբերեմ իմ նասկիները
Ձեր օրենքներից ես կազատվեմ զուգարանում
Ձեր հասկացած մահը իմ հասկացած ծնունդնա
Սերը կհագնեմ սեքսից առաջ շառից փորձանքից հեռու
Փրկության ճանապարհը` ուզզաձիգ դեպի ներքև
Սրտից թույլ մարդկանց էս մեթոդը խորհուրդ չի տրվում
Թափառելով անապատիս ծալքերով ես գթա օազիս
Չնայած որ բոլորովին էլ ծարավ չէի ուրախացա
Ու չնայած որ հիմա ավելի մոդայա լացը
Եթե հոգնել էք վազելուց մեր մոտ թույլ է տրվում քայլել
Չմտածեք ուրիշ ոչ մի բանի մասին ձե քայլը վայելեք
Այստեղ կարելի է բացել հանգստյան գոտի, կամ պառկ
Մարդիկ կգան ու կսկսեն հանգիստ քայլել, կյանքին հակառակ
Իսկ երբ հատկացված ժամանակը վերջանա նրանք կգնան
Թողնելով այնտեղ կոկակոլայի շիշ ու մալբոռոյի ճմռթած տուփը
Ձեր հոգին եռում է ? ուրեմն բարձարացրեք նրա խուփը
Սկզբում վրաններ, հետո 5 , հետո 10, հետո 110 հարկանի
Մրջնանոցներ, ու ջահել աղջիկներ շարված լվածքի պարանին
Արնաքամ են լինում, չորանալով հասարակ հարցերից
Կուղղարկեմ նրանց էլ գրողի արդեն վաղուց լցված ծոցը
Ես խեղդվում եմ ինձ շրջապատող երջանկության մեջ
Խորանալով հուսահաթույան գունավոր ճահիճի մեջ
Սա է ըմբոստների համար վերջի կանգառը
Նրանց` ում համար, ձեր քաղցր սուրճը շատ դառն էր
Նրանք ովքեր հետ ընգան թելադրության ժամանակ
Նրանք ովքեր չկային, չէին երևում ու չունեին քանակ
Ամեն ինչ անցողիկ է ?
Կներեք իսկ որտեղից մենք պիտի անցնենք?
Թե չէ արդեն սպասելուց հոգնած կապտեցինք
Կապտեցին ասպետները, հերոսները, ու աստված
Կապտեց վախը, երկնագույն ցավը ուղեղից կախված
Ու չաղացած ժամանակը արդեն հեվալով է քայլում
Ու փոքրիկ ժամանակիկները նրանից առաջ են ընկնում
Ծնելով ուռոդ բայց շատ խելացի ապագան
Ու մարդիկ վախեցած էտ խեղճ ու տկար մեքենաներից
Չեն հասկանում որ իրականում վախենում են իրարից
Հետո սեր, հետո սեքս, հետո ձանձրույթ հետո հոգսեր
Հետո կեղտոտ հուսահատություն-կյանք, հետո մահ
Ու միայն հետո կստանաս բարձր կոչում
Չէ, չէ, երկու հատ չի, դրախտից ու դժոխքից բացի
Քո առջև շատ այլ դռներ կբացվի
Ասենք ծնունդ, ասենք մահ, ասենք երկար կյանք
Քրտնաջան աշխատանք, կամ հարստություն, կամ ոչ մի բան
Այո ես ընտրում եմ, ես ընտրում եմ , ընտրում եմ ոչ մի բան
Ես ազատ եմ, չեմ ուզում ոչ մի բան, ու ընտրում եմ այն
Ոչ մի բան, այլևս ոչ մի բան
Ոոոոոոոոոչչչչչչչմմմմմիիիիի բբբբբբբաաաաաաաննննն!!!!!!!!!!!!!!!!!!



Բարևներ Մառսից, եղանակը ստեղ ոչինչ
Ընդունեք ուղարկածս իմաստները, քիչ-քիչ
Օրական 2-5 հատ, կախված դեբիլության աստիճանից
Հետևանքները ցավոք կերևա միայն 300 տարուց
Ուրիշ? Լսելեմ ըտեղ կյանքը ահավոր տխուրա
Սաղ գալիս են իմ հետևից? Բա լավատեսությունը ուրա?
Պատկերացնում եմ հիմա ինչքան դիակներ են հավաքում
Կամուրջների տակից, ձեր երբեմնի ուրախ քաղաքի
Ստեղ մարդ չի գալիս, էտ երևի ինչ որ բանա նշանակում
Ընենց որ անիմաստ մեռնում են հաղորդեք բոլորին
Ավելի լավա թող իմ ուղղարկած իմաստները սովորեն

hippy w.s
05.11.2007, 08:44
Ինչ ??? . . . լավ չի լսվում!!!!!. . . չի լսվում!!!!

Խելացնոր հիստերիայից հետո, խաղաղ հոգով
Կժպտամ աշխարհին, անիմաստության դիմակով
Ու երբ շուրջս հավաքված մարդիկ ցրվեն
Կարմիրով պատերին հետևյալ տողերը կգրվեն

Ամեն ինչին կդիմանամ, ես ամեն ինչ կտանեմ
Կլինեմ բարի, կեղտի մեջ ու չարին կհաղթեմ
Կդառնամ և փրկիչ, և հերոս ձեր կամքով
Ու կապրեմ բոլորի համար ձեռնտու կյանքով

Ոչ մի լուրջ բան, կներեք, եթե խանգարեցի
Շարունակեք ապրել, ես արդեն ապրեցի
Տաք հագնվեք, վաղը ցուրտ է լինելու
Միևնույն է, ոչ մեկ ինձնից լավ չի ապրելու

Չէ չէ ,մի անհանգստացեք, ես ուղղակի կհեռանամ
Չէ, չեմ տխրում, արդեն վաղը ձեզ կմոռանամ
Ինձ սպասում են ու երևի արդեն անհանգստանում
Թե ինչու եմ էսքան ուշանում

Հոգիս քռտնել է ջերմուկի շշի նման
Պատճառներ?? . . . պատճառներ շատ կան
Գոնե մեկը ??
Ներսիս սառնությունը համբուրվում է քո արհեստական
Բարության հետ, ջերմ ամառ երեք ամսական

Ես գիտեմ այն ինչ հասկանում են բոլորը
Եվ հասկանում եմ այն ինչ գիտեն բոլորը
Ու եռեսունհինգ ախչիկներ պտտելով ձեռքիս մեջ
Քայլում եմ, ճմռթելով էս մածուծիկ բիոմասսան

Դու հասկանում էս? , ուրեմն ես գիտեմ
Ուրեմն կհանդիպենք երազներում հեռու մի տեղ
Քիչ մնաց սրան, նաև քիչ մնաց երջանկությանը
Ուրեմն բոլորով հավաքվում ենք մեր տանը

Մելիք
06.11.2007, 12:48
"Լեռան քարոզ"- ից

...ինչ իմաստ ունի ապրել առանց կանգառի իմաստը հասկլանալու?...
hippy w.s
...այդ վ.ի. -ից դուրս ոչինչ չկա մի անդունդ ,սև անցք, լի մեկանությամբ մութ որտեղ միակ գոյատրման միջոցը քո Վ.Ի. ստեղծելն է...
Հետաքրքրասեր
...թող լինի պատերազմ, մեր քաղաքի փողոցներում թող լսվեն կրակոցներ,թող թափվի արյուն, թող բոլորը վախենան ձեզնից...
hippy w.s


Էդ ի՞նչ եք կպած ման գալիս, տղե՛րք,
չլնի՞՝ դրախտի ճանապարհը:
Բայց դուք էդ ինչի՞ տեղ եք ձեզ դրել.
դրախտի ճամփան չգտավ նույնիսկ
ինձ պես հանճարը:

Կարա՞ք ինձ ասեք, թե ու՞ր են հասել
էն խելառները, որ իրանք իրանց
ու ուրիշների գլուխը կերան՝
կանչելով՝ եկե՛ք,
էս ա իսկական դրախտի ճամփան:

Մտածեք ախր, ո՞նց կլնի, տղե՛րք,
ուզում եք կրակ ու արյուն ցանել,
որ հետո սիրո մանանա՞ հնձեք:
Մի կիրք կա ձեր մեջ մենակ՝ կործանել...

Հասկացե՛ք, տղե՛րք, հրեշտակները,
դեվերը ու մենք տարբեր բաներ ենք,
ու տարբեր են մեր ճանապարհները,
ու իզուր, տղե՛րք, ձեզ հրեշտքկի թև մի կպցրեք:


Էս կարդացածիս հակազդեցությունն էր, անկախ ինձնց առաջացավ "не чего личного";)
Ուղղակի զարմանում եմ, որ արդեն տասներկու հազար տարիյա մարդիկ ապրդյուն փորձում են ինչ որ բանալիներ, իմաստներ, կանգառներ գտնել, էս արդեն տասներկու հազար տարիյա մարդիկ ապարդյուն ուզում են փոխել աշխարհը ու ամեն մեկը տասներկու հազար անգամ գլխով պատ ծակելուց հետո տեսնումա, որ պատի հետեվում նորից պատ ա, բայց էլի չի թարգում էլի խփում ա: Զարմանում եմ, ո՞նց չեն ալարում էս մարդիկ, ախր ես նայում եմ, ու դաժե նայելուց իմ գլուխնա ցավում:):

Իսկ թեմայից դուրս, տղե՛րք, ահավոր ուրախ եմ Ակումբում ձեր հայտնվելու համար, չնայած պարզվումա՝ շուտվանից եք էստեղ, ուղղակի չեմ նկատել: Ուրախ եմ, որովհետև ուղեղս լճանում ա մեկ-մեկ, միտքս մեկ-մեկ նոր, թարմ ու ազատ մտքի հետ շփում ա ուզում: Ձեր միտքը իմ համար թարմ ա, ու չնայած հիպիա-անարխիստական ինչ որ հոսանք ա նկատվում, նաև ազտության հոտ եմ առնում, որովհետեվ, ամեն դեպքում դա դուրսա ինձ շրջապատող աշխարհից ու մի քիչ էլ ա լայնանալու հնարավորություն տալիս :

Բանաստղծություննրը բոլորը շատ հավանեցի. ռոք պոեզիա հիշեցնում: Երաժշտություն չե՞ք գրում:

Chilly
06.11.2007, 14:08
ավելի շատ ռեպ են հիշեցնում գրածներդ, փորձել ես? առաջարկել ինչ-որ ռեպ կատարողի?

համենայն դեպս լավ էր, ուղղակի իմ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ կարծիքով քեզ անհրաժեշտ ա մի քիչ ավելի լավ տիրապետել հայոց լեզվին...

hippy w.s
12.11.2007, 10:24
ավելի շատ ռեպ են հիշեցնում գրածներդ, փորձել ես? առաջարկել ինչ-որ ռեպ կատարողի?

Երևի ինձ էր ուղղված,
այո փորձել եմ, անդեռգռաունդում շատ հայտնի ռեփեռ կա, շատ լավ ռեփեռա . . . ես եմ


Ինչ որ արմատների մասին ??? կարծեմ կյանքի . . .

Մաս 1

Շուրջ բոլորս անապատ է, բայց ցուրտ է
Սղոցող քամու դեմ հագուստը անօգուտ է
Գորշ ամպերը, նման են դժողքի կրակներին
Ու կիլոմետրերով հորիզոնը դատարկ է

Շարժվում ենք հազիվ, քայլը տևում է տարի
Վիժել է նույնիսկ հույսը, անվերջ ցռտից ու խավարից
Թույլերի կմախքները հետագծով շարված են
Ճանապարհի որին արդեն քանի դար գամված ենք

Ծարավից ճաքճքած շուրթերս, համբույր է տենչում
Մոլորված հոգիներ ուր էք գնում? ով է ձեզ կանչում?
Ու կարմիր աչքերով վայրի գազանները նույնիսկ
Ու մարդակերները չեն համարձակվում գալ մոտիկ

Հանգստությունից դողացող, ծերացած ձեռքերում
Չորացել է նախորդ կյանքից մնացած արմատները
Նեխած մարմնիս ոռթնած վերքերում
Մնացելեն են որպես խաչքարեր ձեր ատամները

Չկա էլ ոչ գիշեր, ոչ ցերեկ, չկա հանգիստ, չկա քուն
Չկա էլ այն, ինչի համար բոլորս էինք ապրում
Իսկ մեզ` վերջին մարդկանց, մնացել է մի բան
Քայլել առնաց դադարի, քայլել մինչև չհասնենք ՆՐԱՆ

Երբեմն տեսիլքներ են գալիս, նախորդ կարգից
Թրջում աչքերս, քամում հոգիս ու ցնդում քամու հետ
Միայն կործանում էր ծնվում նախորդ վարքից
Ու ամեն ինչ մեռավ, կործանվեց, կորավ հավետ

Ես գիտեմ որ պիտի հասնեմ, դա է իմ նպատակը
Ամեն ինչում ու ամեն տեղ թագավոր է ժամանակը
Ու մեզ այն մնացել է մինչև ՔԱՂԱՔ-ին հասնելը
Նրանից հետո աշխարհը կշարունակի սերը

hippy w.s
12.11.2007, 13:58
"Լեռան քարոզ"- ից

Այսինքն՞՞՞

Տաքա զգույշ չվառվեք հենց նոր թխեցի

Հանճարը? Ես գիտեմ թե ով է իսկական հանճարը
Նա ով գիտի գոնե մինչև զուգարան ճանապարհը
Անիմաստ է փրկել էս ժամկետանց աշխարհը
Շուտով կգա նորը, կգա նոր դարը

Դրախտ կամ դժոխք, հորինված կուռքեր
Տվեք մեզ բանալի, տվեք մեզ մուտքեր ԷԷԷխխխ
Իսկ մենք կհասնենք, կհասնենք Հիտլեր
Էնշտեյն, Մ. Լյութեռ Քինգ ու այլ խելառներ

Խելառներով է պայմանավորված էս գնդի շարժը
Լավ կլնի, լավ, լավ ըլնելուց մենք վարժ ենք
Սերը ձեզ պահեք, ինձ ազատություն է պետք
Այո!! զոհեր կլինեն, բա ոնց էիք ուզում, դե ինձ կներեք

Իսկ դու բոլորին ավելի ուշադիր նայիր
Հրեշտակներ, դեվեր,դրանց մեջ միթէ? չկային
Սպանում են, սիրում, ուտում միաժամանակ
Ծուռ քթով, մեծ աչքով, պոզավոր, սատանա

Իսկ դու ուզում էս սրանց հետ ապրել
Բացիր աչքերտ, չէ պետք էլ չի մաքրել
Ուղղակի նշանակում է որ դու մեռել էս
Ճանաչիր նրանց ում արդեն գտել էս


Երաժշտություն էլ ենք գրում (կոմպով), բառեր էլ ենք գրում
Ամեն ինչ անում ենք որ . . .
եթե հետաքրքրեց մեր մտքերը մտի մեր սայտը www.hiphopcenter.narod.ru

Ra$Ta
17.11.2007, 00:18
Երևի ինձ էր ուղղված,
այո փորձել եմ, անդեռգռաունդում շատ հայտնի ռեփեռ կա, շատ լավ ռեփեռա . . . ես եմ


Հա ??
Ու ովես ??

Մելիք
21.11.2007, 00:39
Տաքա զգույշ չվառվեք հենց նոր թխեցի
Մի՛ կուրացիր,
Նրան, որ շանթեր է կռում,
տաք թխվածքով չես վախեցնի: ;)




Չեղա՛վ, ախպե՛րս.
էդ, խոսքս դեռ տեղ չհասած,
թաղե՞լ ես ինձ:
Ու դեռ կարծում ես, թե դու ազա՞տ ես...
Կործանման կիրքը միտքդ կապել է արյունոտ ձեռքիդ:
Ճիշտ է, չառարկե՛ս:

Դո՛ւրս արի հոգիդ ճնշող քաղաքից.
սա իմ տարերքն է:
Սարե՛րը գնա՝ հեռու մաշնեքից.
էնտեղ կարող ես արխաին երգել,
թե ինչքա՜ն թեթև, ինչքա՜ն ազատ ես:

Գնա՛, ախպե՛րս.
ախր տեսնում եմ,
թթվածինն էստեղ չի հերքում քեզ:

Մի եզ կճարես, հորովել կասես,
ու գոյությանդ սայլը կքաշես:

Իսկ ես էլի ածխաթթու գազ կշնչեմ
ու թե անգամ հյուր էլ գամ քեզ,
խոստանում եմ,
սոսկ թթվածին կարտաշնչեմ:

hippy w.s
03.12.2007, 09:34
Ախր զգուշացրելի էլ, լավ ոչինչ առ էս սաաաաառըըըը սոկը շուտ խմի

Մարին ու Խուանը

Էսօր վիճելու տրամադրություն չունեմ
Արի ավելի լավա իրար հետ խմենք
Մեկա էս կյանքը անբարոյականա
Մի օր մէր հետա, մի օր ուրիշի տանը

Ես ընդհամենը ուզում եմ որ ժպտան բոլորը
Որ ուրախ անցնի բոլորի օրը
Իսկ վատ մարդիկ իրենք իրենց կբանտարկեն
Մեր ուրախությունից վառվելով թող սատկեն

Չէ չեմ առարկի էսօր ես ոչ մեկին
Ուզում եմ աշխարհը ուրախ գույներով ներկել
Բարի հոգիները գրավել են մէր քաղաքը
Մարին ու Խուանը կփոխեն բոլորիս վարքը

Ու մեզ շրջապատող էս սառը համակարգը
Կճաքի տաքությունից , էս հասարակարգը
Արձան մարդկանց թող իրանց դառդերի հետ
Արի խմենք ու ձգենք էս հրաշքը առհավետ

Բոլորիս ելքն էլ էս աշխարհից մի դռնիցա
Ալիգարխ լինես թե բոմժ, գող թե միլիցա
Կյանքը բոլորիս էլ հասցնում է իր հարվածները
Էլ ինչ իմաստ ունի մեր կողմից դրանց ավելացնելը

Ես դեմ եմ մարդկային օրենքներին ոչ թե բնությանը
Դուք ուզում էք լավ կյանք?
Իսկ ես աղոթում եմ ազատությանը
Մարին ու Խուանը կբուժեն ձեր կատաղությունը

Ես ուզում եմ երգել ոչ թե սարերում (բեք վոկալ – եզներ)
Իմ պահանջը թաղված է դարերում
Ես ուզում եմ մոռանալ մեր խայտառակ անցյալը
Ապրենք նոր ձևով , դարձնենք մերը նոր դարը

Չես հասկանա մինչև չխառնվի քո արյանը
Մինչև քո տուն չգան Մարին ու Խուանը
Կյանքը հիասքանչ էր, իսկ մարդիկ վիռուսներ
Ներ խուժեցին ու սկսեցին ամեն ինչ ուտել

Ստեղծել օրենքներ, չենթարկվողների պատժել
Սարքածը քանդել, չշարժվող բանը շարժել
Իսկ ես պարզություն եմ ուզում, ոչ դատարկություն
Ես ուզում եմ տեսնել Մառլիյի հարությունը




Մորթալ Սալտո

Խոսքս ուղղում եմ հարգարժան իմ հյուրին` Մելիքին
Ինչքան էլ որ չեմ ուզում խանգարել քո տարերքին
Ոնց հասկացա դու դեմ էս զենքին, կարողա պացիֆիստ Էս?
Չհասկացա մենակ քո “կոնդիցիոներ” դառնալու մանիֆեստը

Անտիգլոբալիստական տրամադրությունը որտեղից էս վերցրել?
Ու շատ թափթված էս բառերդ հոգուց ստեղ ցրել
Ես հասկացա որ դու ինձ մեղմ ասած չես հասկացել
Համենայն դեպս, դրանում կան շատ մեծ կասկածներ

Tig
03.12.2007, 11:21
hippy w.s-ի ասեմ որ լավա, նույնիսկ շատ լավ: Ազատության ձգտումը ուղղակի նախանձելիա: Բայց ես ինչքանով որ հասկանւմ եմ կյանքը, զենքի հեղափոխությունը ոչինչ չի փոխում, արդըունքում գալիս են նոր իշխաններ, որոնք սկզբում լավն են, իրոք ժողովրդի ծառանորն են, բայց իշխանությունը, փառքը, փողը, խժռում են նրանց և նրանք ակամա ժողովրդին են դարձնում ծառա: Իմ համար հեղափոխության միակ ճիշտ ճանապարհը, դա մարդկանց մտածելակերպում հեղափոխություն կատարալն է: Դա ահավոր դժվար, բարդ ու երկար տևող պռոցեսսա, ու ճիշտա մի տեսակ անիմաստա թվում դրա վրա յամանակ ծախսելը: Հասկասնել օլիգարխին, որ եթե ժողովուրդդ, պետությունդ հզոր են քո հզորությունը, դրանուվ տասնապատկվումա, հասկացնել, որ եթե շրջապատում մեկ միլիոնից միաըն 10 են լավ ապրում, ապա էդ 10-ի լավ ապրելը ժամանակավոր է ու թվացյալ… Ոնցվոր թե սրանք անհնար բաներ են ու էդ պատճառով ձեռքտ անկախ քեզնից գնում է դեպի զենքը, բայց ես դրա օգուտը երբեք և ոչ մի ժամանակներում չեմ տեսել…
Զենքը միայն պետք է վերցնել այն ժամանակ երբ արտաքին թշնամին է սպառնւմ, իսկ ներքինների հետ կարծում եմ այլ մեթոդներ պիտի մշակվեն…

hippy w.s
04.12.2007, 10:51
Լավ էլիիի, սենց խելոք բաներից վոնց եմ նեռվայնանում, ոնց որ ծեր տատիներ ըլնեք,
թող մի անգամ էլ դիտմամբ սխալ անենք, ինչ գիտեք????
օրինակ դանիայում, հնդկաստանում ու շատ տեղեր կան մարդիք որոնք ապրում են ընենց ոնց որ ես եմ ուզում, ինչու մեր մոտ էլ ըտենց չապրենք

Ոնց որ "Ծովափը" ֆիլմում , մենակ ուրիշ վերջաբանով, ու վոչ թե ըտենց փախած տեղ,
այլ էս հասարակության մեջ, չգիտեմ !!! խԵՆԹՈՒՅՈՒՆԸ ԼԱՎ ԲԱՆԱ

hippy w.s
06.12.2007, 13:42
Անբռնազբոսիկ ցինիզմ

Ինչ ?? նորից?? ում կամ ինչի համար??
Գոռացիր, գոռացիր . . . արդյոք մեկը կար
Որ պատասխան հայացք , ժպիտ կամ հակառակը
Դու էիր էս աշխարհում բոլորից պարապը
Քո համար ապրի էլի, այգիներդ ջրելով
Խառնվել էս իրար, տարվել քո ստեղծած խաղով
Հա իրհարկե լավ կլիներ եթե մի բան լիներ
Փոխվեր քո ուզածով, նորն էլ, հինն էլ
Բայց ամեն ինչ ավելի պարզ դուրս եկավ
Ինչքան մարդ էնքան էլ աշխարհի տարբերակ
Չէ? չէս հանգստանում? իզուր . . .

Ես ? չէ ու քեզել խորհուրդ չեմ տալիս


Ասեմ ? թե ինչ կեղտա իմ մտքին հիմա գալիս
Թե որտեղից մեզ արցունքներ, ինչու ենք լալիս?
Մենք ինքներս մեզ ստիպում ենք դատել
Ու էտ անբարոյականությամբ փորձում ենք ապրել
Ուտում ենք մարդու միս, խմում ենք արյուն
Ու բոլորին դուրա գալիս թե ինչա կատարվում
Բոլորը պոպ-կոռն առած եկել են հրապարակ
Էսօր ստեղ լավագույն գազանին տալու են մրցանակ
Մրցանակ սահմանված է հետևյալ բաժիններում
Բարությամբ հղի հասարակության վիժում, շեղում
Կախաղան հանեք նրանցից յուրաքանչյուրին
Վառեք նրանց բոլորին հազարին , հարյուրին
Ու ներկված դեմքերով չորքոտանի ծաղրածուները
Թող ուրախացնեն մեր էսօրվա հյուրերին

Ստեղ վերջն ու սկիզբը խաղում են բռնոցի
Որպեսզի չքարկոծվես , առաջին քարը դու քցի
Ու հակագազեր հագած աշխարհի փրկիչները
Արդեն չեն հասկանում, ինչ է ստրուկը, ինչ է տերը
Փրկում են համատարած, տեղափոխելով դիակներ
Ցույց ենք տալիս մեր դեմքը, թաքցնելով դիմակները
Նոր Հիսուսին գեռաինով բռնեցին ոստիկանները
Ուղղիչ աշխատանքներում, ուղղեցին նրա ատամները
Վանդակները պատրաստ են, մնում են գազանները
Հազարները հասկացան, աշնանային բազառները
Կդաստիարակեն մեր նոր արժեքային համակարգը
Լավ ենք ապրում, ու դա հաստատում է սարքը
Բռնեք սրան նա գողացել է իմ ոսկորը
Դա ես պիտի ուտեի ամբողջ օրը
Ձեր հիստերիան կրում է խռոնիկ բնույթ
Երբ քոսը ու ոչիլները ձեր արյունով են սնվում
Թափառելով քաղաքի գեղատեսիլ վայրերով
Սովից պիտի սատկես մի պայծառ ու երջանիկ օր
Հետմահու քեզ կտան պատվավոր կեղտ կոչումը

Չկա աշխարհում ըտենց բան որից դու ամաչում էս?
Չէ? ապրես, քեզ դրախտից ոնց որ կանչում են
Ինչ որ ուտում են , էտ բոլորն էլ մարսում են
Ես կուտեմ էս պատասխանը, իսկ հարցն ումն է?
Ես էս մոլորակը էս գիշեր վարձում եմ
Չհասցնելով դատարկել ստամոքսները, ուղեղները բարձում են
Կարծում եմ . . . կարծողները թող գնան չինաստան
Ընդեղ ամեն կարծիք կգտնի իրան համապատասխան
Պատասխան. . .
Հոգնելա էս մոլորակը մեզ քաշ տալուց

Պատժի քո սերը, սարքելով քո դերը
Դու քոնը բեր, մենք կբերենք մերը
Փաթաթի ու ծխի իմ երգերը
Առանց տրորելու աշխարհի վերքերը
Գտի պիոներների հետքերը
Առանց կրկնելու իմ մտքերը
Ուր են տանում քեզ քո ոտքերը

Tig
06.12.2007, 14:19
Շատ լավն էր, տեղ հասավ:
Համ էլ մերսի "տատիկի" համար…:)
Դու խենթ ես, ես ոչ ու էդ բազնազանությամբ է գեղեցիկ աշխարհը:
Կարևորը քեզ չդավաճանես: (սա քեզ չի վերաբերվում, ուղակի լրիվ լինելու համար եմ ասում…)

Dayana
06.12.2007, 14:35
Գիտես եթե անկեղծ ասեմ միտքը լավն է , սակայն կարելի էր այն շարադրել այնպես , որ ոչ միայն սահուն կարդան այլև կարողանան հետագայում օգտագործել ։ Աշխատիր մտքրդ զարդարել , Հայոց լեզուն այնքան լավն է :)

Հուսամ սա կընդունես որպես ընկերոջ խորհուրդ :)

Ariadna
06.12.2007, 14:59
ավելի շատ ռեպ են հիշեցնում գրածներդ, փորձել ես? առաջարկել ինչ-որ ռեպ կատարողի?

համենայն դեպս լավ էր, ուղղակի իմ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ կարծիքով քեզ անհրաժեշտ ա մի քիչ ավելի լավ տիրապետել հայոց լեզվին...

Ուզում էի նույն բանը գրել, ու հանկարծ տեսա, որ արդեն Chilly–ն գրել ա։ Իրոք, շատ լավ ռեպ ա, կարդացի, մեկ էլ զգացի, որ ոնց որ ռեպ երգեմ։ Ու կարևորը շաբլոնից դուրս։ Հանգիստ կարող ես համագործակցել ասենք «Հայ տղեքի» հետ։:)

hippy w.s
11.12.2007, 12:35
Հանգիստ կարող ես համագործակցել ասենք «Հայ տղեքի» հետ։:)
Ավելի շուտ անհանգիստ:angry , չնայած փողին մունաթ, ամեն ինչ էլ վաճառվումա:think

Շնորհակալություն Tig -ին, և բոլորին էլ շնորհակալություն

Երևան – Հրազդան տաքսու հաճույքը

Ինչ որ վարդագույնադեղին ցոլքերի մեչից
Հազիվ
Զգացվում են աչքերս կախող լույսի կայծեր
Հետո
Թառթում եմ, ու հավերժական սառնություն
Ընթացքում
Խոսում եմ հարբած ու հռհռացող լռությունը
Կատաղությամբ
Պատռում եմ հանգստությունը, լցված կոկորդով
Հուզված
Խմում եմ քաղաքի խոշոր լույսերը, կում, շունչ, կում
Տաքությունը
Ընդունում է փռված մարմնիս ձևը, ու ինքն էլ
Ձանձրացած
Հասկանում է, որ էս տիեզերքում հիմա ես ու ինքն ենք
Զարմացած
Նայում են, իբր նախանձում կամ ցավաքցում են
Տխուր
Եկավ , եկավ ընկերս, բարեվ տխուր, ոնց ես տխուր?
Ուրախ?
Ես էլ նույնպես, կա չէ մի քիչ վախ?
Վախեցած
Եմ, որ էս ամենը վերջանալու հիմա ու հետո
Հետաքրքրությամբ
Կարոտում եմ, նկարներ լղոզված անձրևից
Ափսոսանքով
Հանձնում եմ հողին, փտած փայտերի աղոթքով
Ձանձրությունը
Ծակում է մեջքս, փաթաթված ինձ իր բրդյա մարմնով
Վախեցած
Թափվում է անձրևը, հաղթում է ամառային շոգին
Ամաչելով
Մերկացնում է բնության մարմինը, մրջյունները
Նեղացած
Վազվզում են, խառնելով մոլորակի իրերի տեղերը
Հարբած
Լրջությունը խնդրում է ներեղություն հոգնած կնոջից
Արագ
Աղմկում է, հասցնելով ինձ երազից կիսախավար
Հանգիստ
Օրորում է , ցերեկ ու գիշեր երեսիս վրա
Ֆշշալով
Անցնում են օտար աչքերը, լուսավորելով մարմնիս խորքերը
Հաճելի է
Ուզում եմ այստեղ ու հիմա կյանքս քունը տանի
Սպիտակ
Սառում է, ամեն ինչ սառում է, ծուխն ու գոլորշին սառում են
Սպասելիորեն
Ավարտվում է, հասնում եմ
Քռտնած
Մաքրում եմ, կապույտ մթությունը ժպտալով կանչում է
Մոռացած
Ծանոթանում եմ տան պատերի հետ, ծանոթ էր
Հոգնած
365-րդ անգամ ապրում եմ կրկնությունը, սիրում եմ
Ստացված
500 դրամը , ազատում է ինձ հաճույքից, իջնում եմ
Մոռացած
Հաջողությունը . . .

Tig
11.12.2007, 12:44
Ավելի շուտ անհանգիստ:angry , չնայած փողին մունաթ, ամեն ինչ էլ վաճառվումա:think

Փողի մունաթին չմնաս, կարողա ՔՈՆԸ փչացնեն;)…

Chilly
11.12.2007, 12:48
Փողի մունաթին չմնաս, կարողա ՔՈՆԸ փչացնեն;)…

չէ, իրանը դժվար փչացնեն, ինքը ոնց-որ թե լավ էլ կայուն է, խորհուրդ կտամ փորձել, միգուցե լավ էլ փող սարքվի ;), չնայած... թերևս... մի քիչ էլ աճիր, հետո ավելի լավ կստացվի :) իրոք լավ ռեպ երգեր ես գրում...
մի բան անցավ մտքովս... փորձիր ինքդ կատարել, միգուցե լավ էլ ստացվի ու ոչ մի <հայ տղեք>...

Մելիք
12.12.2007, 04:26
hippy w.s ջան, չի բացառվում, որ ինչ որ բան ուրիշ ձև ընկալած լինեմ, բայց պոեզիադ լավնա, պռոստո ստեղ հավես չեմ անում շատ բան գրեմ, Աստված տա, մի օր կզրուցենք, քո հետ հաճույքով որոշ թեմաների շուրջ կզրուցեի:
Էս վերջինի հնարքը սիրում եմ, լավ հնարավորություններա տալիս:

hippy w.s
12.12.2007, 13:32
փորձիր ինքդ կատարել,

Լուրջ՞ :think

Չէ իսկականից, լավ խորհուրդներ են, ինքս էլ կատարում եմ, ուղղակի դեե . . . ստեղ շատ ասելիք կա էլի,
ռեփը շատ լավ բանա ուղղակի դեե. . . ստեղ էլ շատ ասելիք կա,
Հա իմիջայլոց էս "շատ ասելիքները" բոլորը կան գրված իմ կողմից արդեն նշված կայքում

hippy w.s
13.12.2007, 08:49
երեք սիմվոլ

Ավելացվել է 4 րոպե անց
ում մտքով ա անցել մենակ զիպ կպցնելը,

hippy w.s
14.12.2007, 13:23
Նորից երեք սիմվոլ

Հետաքրքրասեր
16.12.2007, 00:33
Արա դե սիրում եմ ելի քո յուրահատուկ գրելավոծը,ոնց որ մի առանձնահատուկ սալատ սարքես
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ: հումոր,խոր իմաստ,դառը իրականություն(դրանից ՇԱՏ),ցինիզմ, հետաքրքրասիրություն,որը ստիպում ա մինչև վերջ կարդալ ու հասկանալ քո գրածները............ ):

ԵՎՍ 1+1+1+1....:D անգամ ցույց տվեցիր որ կյանքը դաժանա....:[
Նար դու իմ նման անլուրջ մարդուն ստիպում ես ՄԻ ՊԱՀ լրջանալ:[(պահն անցավ:D)

Ասեմ քեզ որ կակաոն հլը գագաթնակետը չի:Պատկերացրա սաղ ուժերդ հավաքես պատրաստվես խոսաս մեկել են քո ասած այգիի էքստրեմալ թռչուններից մեկը էքստրեմումա գլխիտ::D:D:D:D........:[(չնայած հասկանում եմ որ "կակավոն" չէր ես կինոյում առաջնային դերում պարզապես աշխատում եմ կատակելով շրջանցել ԴԱՌԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ)

P.S.Նար ես դեպքերը մարսումա եղել որովհետեվ երեխաների թեմայից հետո ինձ թվումա կգար իրա "մեծարգո և հարգարժան":angry եղբայրը և ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԿՑՈՒՑԱԲԵՐԵՐ ՔՈ ԼՅԱՐԴԻ,ՁԱԽ ԱՉՔԻ,ԱՋ ԿՈՂՈՍԿՐԻ,եվ եթե իրա հետ լինեն նաև նրա "մեծարգո և հարգարժան":angry:angry:angry:angry ընկերները`ապա նաև քո մարմնի այլ մասերի նկատմամբ:

hippy w.s
24.12.2007, 08:50
Ինչի հիման վրա?? Ու ինչից?

Մեծամասնության հանգստության վրա
Անհիմն ճշմարտացիության վրա
Բոլորը հավատում են դրան
Գեղեցկությունը կանգ է առել մէր մեջ

Հայտնի ապագայի ձանձրույթի վրա
Ժամանակ առ ժամանակ հաճախող կարկուտի
Մտքերի փոթորիկ արագ արտաշնչելուց
Սովորական սերը մահու չափ ատելուց

Հարևաններինը մերինից հանելու վրա
Ու մնացորդի միկրոսկոպիկության վրա
Ավանդական դատարկությունը հերոսաբար պահելուց
Արագության անհանգստությամբ տարիները թառթելուց

Պայքարելուց, հոգնելուց, տանջվելուց
Բարգավաճած ստրուկների չալաղաջախառը ժպիտների վրա
Սպանության պատրաստ գիժ դառնալուց
Խեղդվում եմ հոգուս ծանրության տակ, քիչ կարդալուց

Ինձ հասկացող !!!! ինձ կասկածող???

Միություն, հանուն կատարյալ քաոսի
Սիրեք ինձ, գոնե ըստ իմ բռնած հեռախոսի
Ու թքած թե “ժամանակ”-ին արդեն գժանոց են տանում
Հանգստից հետո անպայման նորից են հանգստանում
Իմ մտքերը ինձ չեն սազում, տվեք ձերը դնեմ
Տվեք ածուխ ու քարանձավ ես էս կյանքի բանաձևը գրեմ
Ուր էս? ինձ հասկացող մարդ, ուր էս աաաայ . . .

Ես միակն էի որ ընկա ուրիշի կողմից փորված փոսը
Ու դավձավ “դուրս արի փոսից” իմ կարգախոսը
Էնքան բարձր ու համոզիչ սկսեցի գոռալ էտ մասին
Գոռացի փոսից բարձր , ընենց որ բոլորը լսեն
Բոլորն էլ համոզվելով իմ արդարացիությանը
Հասկացան էս կյանքի էն ամենագլխավոր բանը
Հիմա բոլորն էլ ուզում են փոսից դուրս գալ
Ինչպես կարելի է փոսի մեջ մնալ
Իսկ խելացի մարդիկ շախմատ են խաղում
Սպանելով նառդի խաղացողներին իրենց թաղում
Ուր էս? ինձ հասկացող մարդ, ուր էս աաաայ . . .

Ես հարավից եմ, դու հյուսիսից եղբայր
Ես ներքևից եմ, դու վերևներից Տեր Հայր
Քարը դառավ խաչ, խաչը դառձավ զոհասեղան
Չնայած ԼՍԴ-ից կայիֆա ստանում նույնիսկ աբեղան
Չփրկեց նրան սևավորված տեսքը նույնիսկ
Չդիմացավ պոզավոր հաճույքին մի վայրկայն իսկ
Խայտառակ եղավ 1700 ամյա ձեր չարչարանքը
Օգտագործվեց վիբ....տոր կոչվող հարմարանքը
Դաաաառնացել է աշխարհը, թանգացել է կյանքը
7000 դրամ , հո դուք չեք գժվել արաաաաա
Էս ինչ կայֆավատի դարա
Օ`` որդյակս քո հոգում սատանա է բնակվել
Քեզ պեքա աղոթքների տակ մաքրվել
Ինչ սատանա ինչ դրախտ ու դժողք այ բիձա
Իմ դրախտը էս սպիտակ փոշուց գիծնա
Ու հիմա արդեն երկուսով են սատանային ծառայում
Հայտնի պատմությունա ամբողջ աշխարհում
Ուր էս? ինձ կասկածող մարդ, ուր էս աաաայ . . .

Առաջ ես կերակրում էի ընտանիք վեց հոգանոց
Ու իմ նոր աշխատավայրն էր դարձել խոհանոցը
Ամբողջ օրը եփել թափել ու ճաշ պատրաստել
Ու այդ ծանր գործին ուրիշ ոչ մեկ չի մասնակցել
Բայց մի օր ես գնեցի մետալիկ սպլենդեռ ֆիռմայի դանակները
20000 դրամով, հավաքածու տարբեր տեսակների
Հիմա ես չեմ կերակրում ոչ մեկին
Շնորհակալություն դանակներ արտադրող մետալիկ սպլենդեռին
Ուր էս? ինձ կասկածող ու հասկացող մարդ, ուր էս աաաայ . . .

Աղքատությունը դաստիարակում է ենիչերիների նոր սերունդ
Կսպիանան նրանց դեմքերը ձեր վերքերում
Բնակիչներ ով չի կատարել տնային աշխատանքը
Նրանց սպասում է տնային կալանքը
Ես ստեղծել եմ մարդ, միացնելով իրար տարբեր կտորներ
Սիրտը վերձրեցի առյուծի, հոգին շնաձկանը
Հավաքեցի այսպես բոլոր թագավորերնից ամենլավ բանը
Իսկ վերջում ստացա ուղղակի ծռմռված հայելի
Ես ուզում եմ . . . , բայց չի կարելի
Լացակումած տատիկներ, ուր ? է ձէր կառուցած կոմունիզմը
Ուղղակի մենք անում էինք են ինչ ուզում էր մեր օրգանիզմը
Սոց հարցումը ցույց է տվել ժողովրդի ուրախությունը
Այն հարցին թե պաշտպանելու էք որ մեկի թեկնածությունը
Վոլտ իհր բեթթ ին ֆլամմեն զզվելի չաղությունը
Ուր էս? ինձ հասկացող մարդ, ուր էս աաաայ . . .

Այն կլայնեռ մենշ, շտիռպտ, նուռծմ շը այն
Վոլթ ը գանց ալայն ը զայն
Դաս կլայն ը հեռց շտան շտիլ ֆըոռ շտունտն
Զու հաթման էս ֆըոռ տուտ բֆունտն
Էս վթ ֆաշառթ ին նասմ սանթ
Մեթ այնռ շպի ուռ ին դռհան
Չգիտեմ ինչա նշանակում էս ամենը
Ու չեմ հասկանում մենակ էս մի բանը
Ուր էս? ինձ հասկացող մաաաաաաարդ . . .

Tig
24.12.2007, 10:37
Լավն էր:D
Մանավանդ 1700-ամյա չարչարանքի խայտառակությունը::think

Chilly
24.12.2007, 14:04
;) ընտիր էր, ասելիքդ քեզ ուտում ա ;), դու էլ տակ չես մնում :D


Ես գիտեմ այն ինչ դուք հասկանում էք
Եվ հասկանում եմ այն ինչ դուք ընդհամենը գիտեք . . . .

hippy w.s
25.12.2007, 13:35
Ուղղակի , բանի տեղ շատ մի դրեք,

Շնորհկալություն, ձեզ էլ ուրախ Նոր Տարի

Chilly
25.12.2007, 13:45
Ես սիրում եմ ազատության քաղաք Երևանը:Ուղղակի , բանի տեղ շատ մի դրեք,

Շնորհկալություն, ձեզ էլ ուրախ Նոր Տարի

Ես սիրում եմ ազատության քաղաք Երևանը:

Ընտիր էր, բացել էիր լրիվ ու դրել հրապարակի հենց մեջտեղը :D
չեմ կարող նորից վարկանիշ տալ, թե չէ գիտես ;)

hippy w.s
08.01.2008, 10:28
Արևը տաքացնում է ազատությունը

Արևը տաքացնում է իմ դեմքը
Ազատությունն է իմ զենքը
Մենակ, գիտեմ գալիս են ամպերը
Բարձրանալու են սարերը
Դարերը հեռվից մեզ գոռում են
Թե ստրկությունը որ կողմում է
Ու խայտառակ պատմությունը
Զգում է նեխող ծանր դրությունը
Ձրիակերի նման թառել է լեզուներիս
Ու սնվում է անուններով սութ հերոսների
Ժանգոտած ավանդությունը ճռռում է
Ջահել մարդկանց ծանրությունից ու գոռում է
“Չեմ դիմանում էլ , օգնեք մեռնեմ!!!!”
Ու օրենքներ, օրենքներ, անհամար օրենքներ
Ստեղծված անհատների շահերի համար
Մեղուների նման խայթում են քրքրելով մարմինս
Ծխեք բոլորդ, մինչև իրիրկուն առավոտվանից

Արևը տաքացնում է ծուռ ու մուռ մատներս
Որ դրոշմեմ սպիտակին թանաքոտված սև մտքերս
Որ նվագեմ ազատության ոսկեզօծ շեփորը
Որ նայեք ներս ձեր հոգուն, որ նայեք խորը
Քույրեր ու եղբայրներ միացեք ազատության դրոշի տակ
Եկեք ապրենք հարբած, կես լուրջ, կես կատակ
Եկեք ցերեկները երգենք, գիշերները պարենք
Անենք միայն են ինչ որ ուզում ենք ու ինչ որ կարանք

Արևը տաքացնում է երկար ու բարակ մարմինս
Գրկում է ինձ, ու տանում գիրկը բնության
Գետեր, անտառներ, քարեր, սրանք են աստվածները
Սրանք են մաքրում քեզ, վերացնում կասկածները
Մնացածը աշխարհում ձևական ու սարքած է

Նորից
(Ձենական խենթի խոկկուներից)

Ինչ? նորից? որից? ձախ կողից!!!
Հողից կանգնած, մրսում եմ դողից
Նորից դեղը ականջներով գլխիս մեջ
Կանաչելով ճանաչում եմ մինչև վերջ
Մի րոպե զարթնեմ, ըհը ըհը աշխարհ
Ես պատրաստ եմ, ով էր կանչում, ով կար?
Նորից վազվզոցի, տխուր ու ուրախ դեմքեր
Շների գզվռտոցի, շնագլուխ էակների ձեռքեր
Մտքեր, նորից շենքեր, ասֆալտ, սպիտակ գիծ
“Նորից տարի” շնորհավոր, գինու շշի տակից
Բարևներ եմ ուղղարկում, նորից, պակասելա
Վարկանիշս, բարձրացելա բարկանիշս
Ապրում ենք էլի, մինչև ձմեռ պապը զիբիլը չբերի
Դանդաղ-դանդաղ, ըստ մուծած հարկերի
Արդեն ժամանակնա միացրեք սարքերը
Թող հաստատեն տեղումների կարգերը
Բարքերը չեն փոխվել, էսինչ սիրուն քարանձավա?
Հըըը շատ եք կերել փղի միս, գիտեի ձեր փորացավը
Դեռ չեն կանգնեցրել ձեզ նվիրված արձան
Մյուս տարի բրոնզից կամ ոսկուց անպայման
Հմաձայն անհամաձայն մասսայի գոռգռոցների
Ու դատելով սարերից լսվող ահավոր ոռնոցների
Տարին սպասվում է սովորականից հանգիստ
Լուծում? դուրս արի լուսամուտից ութերրորդ հարկից
Երկիրը ինքը քեզ կուղղորդի ուր վոր պետքա

ДЖЕК КЕРУАК “БРОДЯГИ ДХАРМЫ” կարդացեք ու գտեք սեփական
“Ձենական խենթին”:

hippy w.s
26.02.2008, 08:54
Նրանք ովքեր ազատվում են զիբիլից

Նրանք ովքեր պիտի դառնային հերոսներ, առաջնորդեին թույլերին, հաղթեին չարին
Կապտել են շքեղությունից, հարստությունից ուռել, գործը չսկսած դրանից արդեն վաղուց հոգնել
Նրանք ովքեր պիտի հեղափոխության ճառերով հեղեղեին քաղաքի փողոցները
Նույն փողոցներում տարածել են ողորմություն աղերսող ցածր ոռնոցները
Նրանք ովքեր պիտի թափառեին քաղաքներով ու քնեյին յուրաքանչյուր ախչկա հետ, ու քաշեյին կիլոգրամներով կանափ
Եղունգները կռծելով սպասում են թե երբ մի հավաքարարի գործ կկպցնեն որ սեփական որջից հեռու չլինի
Նրանք ովքեր պիտի թալանած լինեյին սեփական քաղաքի ու հարևանի դեղատներն ու առևտրի սրահները
Թալանում են խոպանչի հոր ուղղարկած կոպեկները ստանալով բարձրագույն դատարկություն շարունակելու համար հոր սկսած ճանապարհը
Նրանք ովքեր ուզում էին դառնալ աշխարհի ամենա ճիշտ որդիները
Խեղդվեցին ծնողական անեցքների տակ հավերժ պղծելով ցեղի անունը
Նրանք ովքեր տեղադրում են բարոյականության օրենքների հիմնաքարերը
Չգիտեն թե մոր բազմաթիվ այցելուներից որն է սեփական հերը
Նրանք ովքեր ուզում են անցնել բոլոր սահմանները, խախտել օրենքները, ազատ ապրել
Բանտարկված են վախկոտության ու ծնողական հոգատարության շխղթաներով, ու գիշերները լաց են լինում հուսահատությունից
Բոլոր թափառաշրջիկները ամեն գիշեր լուսնի հետ երազում են տաքուկ անկյան ու ընտանիքի մասին, բայց հաջորդ օրը նորից վերադառնում հին ընկերոջ մոտ
Լուսին դու հավերժ թափառող գիշերվա ընկեր
Ու նույնիսկ լուսինն է երազում ազատվել էս անտեր երկրի ձգողությունից ու թռչել դեպի արևը, դեպի տաք ափերը
Նրանք ովքեր սկսեցին մեծ գործ փոքրից տուժած խեղդվեցին գինու ու արաղի շշերում
Իսկ ամենափոքրերի բարձրացրած աղմուկը աշխարհը նորից բաժանեց սևերի ու սպիտակների
Ու հիմա սևերը երազում են դառնալ սպիտակ ու հակառակը
Մարդը երազում է դառնալ գազան, բայց լինում է հակառակը
Նրանք ովքեր պատասխանատու են բոլոր սխալների համար, կոճակներ սեխմելով կազմում են սխալների նոր պլաններ
Նրանք ովքեր ծարավ են կարգ ու կանոնի ամբողջ օրը շորերով անկողնում թավալվում են իսկ գիշերները ափսոսում անցած ու կորցրած օրվա մասին երազեյով մի գրամ ջանկի մասին
Ու բոլոր օրինակելի քաղաքացիները որ աշխատանքից ու ընտանիքից ուրիշ երևույթի նայում են կարմրած թշերով երազում են անառակությունների ու շնությունների մասին թքած ունենալով վզից կախված ոսկե խաչի վրա
Վզից կախված օրինակելիության վրա
Իսկ քաղաքի տեմպը թելադրող հարուստ ու արագ մարդիկ ամեն ինչ կտան կանգնելու ու կանգնած քնելու համար
Բոլոր բարձրախոս պիսիսմիստները երազում են ջարդել սեփական հիմար կնոջ կամ դավաճան ընկերոջ յուղոտ մռութը
Իսկ դաժան հայացքներ խաղացող սևամորթ ու ոչ այդքան ագրեսսորները, բոլորը տառապում են ամբողջ կյանքում ունենալով միակ սերը
Միակ սերը ունենալով սեփական ձեռքը
Նրանք ովքեր իբր գիտակցում են ինչ որ վերևից տրված բեռը, ծառայությունից հետո միացնում են լավ կատակերգություն ու հռհռում ամբողջ գիշեր
Ու նրանք որ ուզում եմ մաքրել աշխարհը կեղտից, ստից, հորինված կուռքերից, խոնարհվում են սեփական անգիտակցության աստծո պայծառության առջև հիացմունքով լցված աչքերով
Ոչ մի հիմար չգիտի որ ինքն է ստեղի հիմարը, իսկ խելոքները կասկածում են թե ում դերն են տանում, երազելով վատագույն դեպքում չեզոքության մասին
Նրանք ովքեր ուզում են խաղաղ ապրել բոլորից առանձին, զատված աշխարհի բարքերից, ստիպված են կռիվ տալ անոսկոռ լեզուների ու երկաթե դևերի դեմ
Ովքեր ուզում են պատերազմ ստանում են տնտեսական աճ, իսկ ամենահարուստ քաղաքակրթությունները վախից անքուն գիշերներ են անցկացնում մահից փախչելով
Մահից ու պատերազմներից վախենալով
Նրանց ում թվումա թե ստեղի հարց լուծողները իրանք են, լուծվում են օդում երբ կանգնում են ուղեղները, երբ գալիս են ուժեղները, երբ գալիս են աղքատները
Նրանք որ բողոքում են քաղաքի կեղտոտ օդից, մաքուր քամուց կորցնում են գիտակցությունները, ու երազում շոգերի մասին
Նրանք ովքեր պիտի երգեին սիրո ու խաղաղության, գարնան ու գեղեցիկ երազների, բարի հեքիաթների ու բնության մասին, կործանվում են սեփական էներգիայի արագությամբ բախվելով համակարգի արյունոտ բայց սառը պատին, իսկ պատի ներքևում աճում են ծաղիկներ
Ծաղիկներ ու կանափ, դրախտի համար
Բոլոր նրանք որ նման են իրար ու պիտի ապրեին իրար հետ, նույն դաշտում, նույն դրախտում, մեռնում են մոմի կրակի նման մարելով օտար ստամոքսների շրջապատում
Իսկ բոլոր սրիկաները, որոնց պիտի հավաքեին մի շշի մեջ ու վառեին բետոնի վրա, կամ տրրորեին մեծ համարի կոշիկով, տարածվում ու բազմանում են ազատ քամու թևերի վրա, գրավելով մոլորակը
Նրանք ովքեր դարերով փակվել են խավար ու ցուրտ մենաստաններում փորձելով գտնել յուրաքանչյուր հետևանքի պատճառը, մթության մեջ հազիվ գտել են մաշված ու ծակ չարոխները, ու ճանապարհը զուգարանից դեպի խոհանոց ու հակառակը
Նրանք ովքեր խեղդվել են աշխարհիկ կյանքի հաճույքների, համերի ու հոտերի մեջ, ձնագնդի նման գլորվելով ներքև ու ներքև, մինչև կյանքի ստորին հարկերը ու հետո էլ մինչև նկուղը ու փռվել հատակին, իմաստուն են բոլորիցս ու յուրաքանչյուրիցս էլ

hippy w.s
28.02.2008, 08:55
Տոդոս տեռորիստա իլուզիոնես

Քայլում է, կատարյալ ազատության վախը
Գլխահատ ոսկե կացինը վզից կախ է
Մարդանման կապիկների ժպտացող դեմքերի վրայով
Այո!!! նրանք ամենուր են, ուր էս փախչում հևալով
Դեպի տաճարը խելամիտ ու հեշտ մտքերի
Իսկ պատճառը ծուխը իր հետ կբերի
Մութ ու ցուրտ երազները շարունակվում են
Դառնությունից դեղնած կոպերը բացվում ու փակվում են
Խառնությունից մեռած մտքերը սատկում են
Օդը!!!, օդը !!! նրանք չունեն խռիկներ
Ով տեսավ սատանային? ես տեսա, էտ ինքն էր
Նա ինձ երևաց իմ երազանքի տեսքով
Ու հիմա ես պիտի գնամ դեպի երազ, նրա հետքով
Մոլորվել ենք մէր ստեղծած իդեալների անտառում
Դուրս գալու համար նույն աստվածներն են խանգարում
Բետոնե քաղաքներում իշխում են ագռավները
Մեռնում են երեխաները, ծնվում են պառավները
Միջուկային մանիան գրավել է ստրկատերերին
Կոճակ սեղմելու հաճույքը ստրկացրել է ստրկակերներին
Կեղտով ու արյունով լղոզած մոլորակ
Բոլորս խեղդվեցինք, մնալով անձրևաջրերի տակ
Բացի Փողից, ինքը ծանոթ ուներ վերևներում
Սկիզբը ձանձրացրելա, բայց վերջը չի երևում
Իսկ արանքում միայն մեր տեսած երազներ են
Պատերազմ, պատերազմ տվեք գազաններին
Ու թող բոլորս դառնանք վարձու մարդասպաններ
Ու թող մարդասպանները ունենան սահմաններ
Կարդացվել ու հասկացվել են բոլոր գրքերը
Գրավվել ու հաստացվել են բոլոր դիրքերը
Ոչինչ չի մնա, ես ձեզ շնորհավորում եմ
Թափահարելով արյունոտ թաշկինակը մեզ ճանապարհում են
Կառավարում են ինչը որ կառավարվումա
Խժռում են լույսը , լույսը մարումա
Սխալ կամ ճիշտ արդեն կարևոր չի
Ողջունեք բարուն, չարը թող . . . ասենք . . . կորչի
Էլ չեմ ուզում պտտվել, սիրտս խառնումա
Բարին ձանձրալիա, չարն էլ թողես մենակ սպանումա
Քայլ, շունչ , նորից քայլ , նորից շունչ
Աշխատանք, հանգիստ, ձմեռ, գարուն, ամառ, աշուն
Սիրելի հայրենակիցներ ամեն ինչ լավ է լինելու

Ավելացվել է 13 րոպե անց
;) che, voch el :B

Dayana
28.02.2008, 09:27
հետաքրքիր էր ;)

Tig
01.03.2008, 15:46
հետաքրքիր էր ;)

Հետաքրքիրը են խոսքը չի, հզոր էր…:hands

Մելիք
02.03.2008, 23:32
01.03.08

Սա չէ՞ր քո երգած ազատությունը,
երբ որ փողոցով հոսում է արյունը
ու բինտի տեղակ, վերքերի վրա
բթացնող օպիում են դնում:

hippy w.s
04.03.2008, 08:43
Կարմիր Սամուռայը
Ճանապարհ տվեք ինձ, մի կողմ քաշվեք
Մարդիք հեռացեք տարածքից, արագ հեռացեք
Եթե ՉԱՐ էք տեսել ուրեմն հեռացեք, ես եմ
Ես էլ եմ չար ու չարի հետ ես է որ պիտի կռվեմ
Դուք չեք կարող, ձեր բարությունը զենք չի
Չար տեսնելիս հեռացեք ու կանչեք ինձ
Չարի դեմ միայն թող ելնի ուրիշ չարը` ես
Ես լավ գիտեմ նրան, ինքս եմ այդպիսին
Դուք կրթված էք, մաքուր ու ազնվական
Իսկ ես մեռած խավից եմ կեղտոտ ու աղքատ
Իմ համար էլ չկան կանոններ, մահը հարազատ
Միշտ իմ հետ է
Ձեր արևը ինձ համար շատ պայծառ է
Ձեր բարությունը ծակծկում է մարմինս
Դուք շնչում էք թթվածին, ես թունավոր ծուխ
Միայն ես կարող եմ հաղթել չարին
Ես ճանաչում եմ նրանց բոլորին
Իմ ձայնը կոպիտ է ու խռպոտ
Հագուստս վաղուց դառցել է փալաս
Իմ տունը ձեր վախն է , մութ անկյունները
Իմ հույսը չար է, թաքցրեք ձեր արցունքները
Ցերեկը ես սպասում եմ լուսին ընկերոջս
Գիշերները ինձ տեսնողը բարձրացնում է ոռնոցը
Ճանապարհ տվեք մարդիկ, ես չարի դեմ եմ գնում


Շնորհակալություն Tig-ին և Dayana-ին, լավ Մելիքին էլ ուշադրության համար,
ես ուրախ եմ կատարվածի համար, չեմ ուզում խորանալ, բայց եթե պետք լինի կարղ եմ հիմնավորել, ուղղակի հիշեք Ֆրանսիան որոշ ժամանակ առաջ

Tig
04.03.2008, 10:52
Շատ եմ ուզում վարկանիշ տալ քո չարին հաղթելու ձգտում ունեցող չարին, չնայած ես այդպես չեմ մտածում… բայց 5ս չի լրացել: Իսկ ուրախանալ հաստատ պետք չի…

hippy w.s
21.03.2008, 12:24
Թե ինչպես խիղճը ինձ տանջեց, երբ մեզ մոտեցավ հեղինակը

Խիղճս ինձ տանջեց ամբողջ գիշեր ու այսօր ցերեկը
Իսկ դեպքերը որ տեղի ունեցան ընդհամենը երեկ էր
Երևի պատճառը տերաֆլյուի չարաշահումն էր
Դե ինչ արած, մեկ մեկ պատահում է

Մոտեցանք կախված նկարներին ես ու իմ ընկերը
Զարմանքն ու պարզությունը ծռմռեցին մեր դեմքերը
Կոպիտ մեկնաբանութնյուններս ցրեցի դահլիճով
“Իբր էս ինչա, ես սա կնկարեյի նույնիսկ կավիճով,
Իսկ մոտիկից փչում է էժան մատիտի հոտը,
Իսկ էս կտավի անկյունը ոնց որ կեղտոտա
Էս որ մանկապարտեզից են բերել էս նկարները
Պատկերված տատիկին պակասում են ականջակալները ,
էս նատյուրմորտի տանձը ոնց որ նեխածա
Էս մի նկարը ընհանհրապես շուտ անցանք
Էս խի ա անգույն, հաա երևի ներկիր ինքդ շարքիցա
Ինչ ուզում էս ասա էքսպրեսիան շատ քիչա”
Այսպես թեժանալով գրավեցի ոմն մեկի ուշադրությունը
Ուզում էի հարցնել նրան “կներեք դուք էք բարությունը”
Նա մոտեցավ մեզ, մեղմ ժպտաց, սիրալիր բարևեց

Ես ուզում եմ ներեղություն խնդրել նկարների հեղինակին
Այդ պարզ մարդուն հետաքրքիր դեմքով
Պատրաստված եղեք բացելով ձեր հոգին
Իմ նմանները վախկոտ են ու այնտեղ կգան զենքով

Tig
21.03.2008, 16:09
Հետաքրքիր իրավիճակ ես նկարել;)

hippy w.s
02.04.2008, 08:03
Ուշացած բայց ներողամտության հայցումով շնորհակալ եմ Tig ջան (համել հեքիաթի համար, խորապես), չնայած արդեն երևի ***իտ չի

Էյֆորիա - հալյուցինացիա
Երբ չորացած հոգիտ ագահությամբ կուլ տա ծուխը
Ու երբ խորտակվես բազկաթոռի ստամոքսում
Կսկսվի այն հեքիաթը որը ապրում են ու ափսոսում
Որ ծնվել են, ու կորցրել են մահը, կորցրել դրախտը
Դրա փոխարեն ամեն օր ուտելով են աղբը
Որ կազմված է փողերից ու մարդկային ուղեղներից
Երբ շուրջտ սողում են , բոլորը սողում են, ոչ թե քայլում
Իրար քսվելով, իրար տրորելով
Նրանք աչքեր չունեն, նրանք աչքերի մեջ չեն նայում
Խավարասերները խավարի երկրում
Միլիոնավոր խավարասերներ, հազարոտանի
Հազարգլխանի, հազարլեզվանի, սառը ու կեղտոտ
Նկուղից բարձրացած երկար բեղերով, չքավոր կամ անվանի
Միջատների օվկիանոս, ալիքներով ու քամիներով
Լցնում է սենյակս, լցվում ու բարձրանում են գրավելով
Ամեն ծակ ու ծուկ, լցնելով ամեն դատարկ անկյուն
Ճանապարհ չկա փախչելու նրանք ամենուր են
Ոչ մի ուժ չի հերիքի նրանց դիրքերը ամուր են
Ես արդեն մինչև կոկորդս սուզված եմ նրանց մասսայում
Իսկ հոսքը չի դադարում
Ուրիշ ճար չկա ես բացում եմ բերանս ու կուլ տալիս
Շնչահեղձ լինելով ես զգում եմ նրանց շարժումները
Ու լցվում է մարմինս միջատներով, ծանրությունից ուռելով
Ծանրությունից բրաձրանում եմ փայտի նման լողալով
Սողացող բազմության ալիքներին
Ու տանում են նրանք ինձ
Տանում դուրս, պատուհանից ներքև գահավիժում
Ես բախվում եմ նրանց ու սուզվում ինչպես մազութում
Սուզվում ծանր նավթատարի նման
Մինչև հատակ բախվելով ճռռում եմ ցավից
Իսկ հետո գալիս են սղոց ձկները ու կտրտում մարմինս
Համոզելով ինձ որ ես ստեղծված եմ հողից կամ կավից
Հետո մասերս պայթում են նռնակների նման
Տրոհվելով միջատների, սողացող այդ կեղտոտ միջատների
Իսկ վերջում նաև գլուխս . . .
Եթե ապրում ես այնտեղ որտեղ ապրում են բոլորը
Ուրեմն պիտի ապրես այնպես ինչպես ապրում են բոլորը
Ամեն ինչ դատարկություն է, իսկ դատարկությունը` ֆորմա
Ապրում է նա ով չի քնում


Հայտարարություն.
Պահանջվում է 19-23 տարեկան ախչիկներ (վերջինս պարտադիր պայման չի) “Իմ մեծ չաղ հայկական հարսանիք” հաղորդաշարում նկարվելու համար, սկզբում ֆիկտիվ կամուսնանանք, մի հատ փոքր քեֆ-հարսանիք կանենք, հաղորդման համար կնկարվենք, սառնարանը, հեռուստաղցույցը ու գազօջախը կվերցնենք ու կբաժանվենք: Հա ինչ ??

Մելիք
06.04.2008, 01:21
Ոնց որ միշտ, լավն են:ok


Պատրաստված եղեք բացելով ձեր հոգին
Իմ նմանները վախկոտ են ու այնտեղ կգան զենքով
Էս երկտողը դուրս շատ եկավ:)


Էյֆորիա - հալյուցինացիա
Կաֆկան ղալաթ ա արել...:hands

Ծով
06.04.2008, 01:45
Թե ինչպես խիղճը ինձ տանջեց, երբ մեզ մոտեցավ հեղինակը

Խիղճս ինձ տանջեց ամբողջ գիշեր ու այսօր ցերեկը
Իսկ դեպքերը որ տեղի ունեցան ընդհամենը երեկ էր
Երևի պատճառը տերաֆլյուի չարաշահումն էր
Դե ինչ արած, մեկ մեկ պատահում է

Մոտեցանք կախված նկարներին ես ու իմ ընկերը
Զարմանքն ու պարզությունը ծռմռեցին մեր դեմքերը
Կոպիտ մեկնաբանութնյուններս ցրեցի դահլիճով
“Իբր էս ինչա, ես սա կնկարեյի նույնիսկ կավիճով,
Իսկ մոտիկից փչում է էժան մատիտի հոտը,
Իսկ էս կտավի անկյունը ոնց որ կեղտոտա
Էս որ մանկապարտեզից են բերել էս նկարները
Պատկերված տատիկին պակասում են ականջակալները ,
էս նատյուրմորտի տանձը ոնց որ նեխածա
Էս մի նկարը ընհանհրապես շուտ անցանք
Էս խի ա անգույն, հաա երևի ներկիր ինքդ շարքիցա
Ինչ ուզում էս ասա էքսպրեսիան շատ քիչա”
Այսպես թեժանալով գրավեցի ոմն մեկի ուշադրությունը
Ուզում էի հարցնել նրան “կներեք դուք էք բարությունը”
Նա մոտեցավ մեզ, մեղմ ժպտաց, սիրալիր բարևեց

Ես ուզում եմ ներեղություն խնդրել նկարների հեղինակին
Այդ պարզ մարդուն հետաքրքիր դեմքով
Պատրաստված եղեք բացելով ձեր հոգին
Իմ նմանները վախկոտ են ու այնտեղ կգան զենքով

Շատ լավն էր:)

Հետաքրքրասեր
07.04.2008, 16:23
Նենց եմ ջղայնանում որ եթերով ասում են որ երիտասարդությունը գիրք չի կարդում.... ընդհանրապես կարդալ չի սիրում.....
Այ մարդ , նենց գրեք ոնց որ ivy կամ hippy w.s մեծ հաջույքով կկարդան:Ավելին ասեմ եթե իրանք գիրք գրեն նույնիսկ ես իմ քդձիբ բնավորությամբ մեծ հաճույքով կառնեի ձեր գրքերը:

Դե hippy w.s ջան գովեստն ավելորդ է


Եթե ապրում ես այնտեղ որտեղ ապրում են բոլորը
Ուրեմն պիտի ապրես այնպես ինչպես ապրում են բոլորը

p.s.Աչքիս բիզնեսդ առաջ չի գնում:D:Չես վախում դիաննային պալիտ անեն :secret

hippy w.s
22.04.2008, 09:20
Գլուխքորոցի
Նրանք ովքեր եղել մեր կողմերում ու չեն զգացել “հուզմունք”, չեն շնչել թոքերը ծակծկող հուզմունքը, դժվարամարս ու անհասկանալի հուզմունքը, կարող են միայն ափսոսալ իրենց կորցրած ժամանակի մասին:
Լեռնային հնագույն թռչունի նման էտ հուզմունքը թառել է մեր քաղաքում: Չէ ինքը գիշատիչ չի, ինքը իմաստուն ու ալեհեր աստվածա, բայց դեռ երիտասարդ աչքերով, որոնցում փայլում է արևը, տաք ու վառող, կարմիր:
Շրջանում ամեն ինչ ուրիշա, մարդիկ, կյանքը, օդը, քամին ու հուզմունքը: Ամբողջ պատճառահետևանքային կապը ուրիշա, որոշ դեպքերում նաև դրա ի սպառ բացակայությունը:
Քաղաքը ստեղծվելա, ավելի շուտ դառելա քաղաք մի հատ մեծ, շատ մեծ գործարանի աշխատողների հաշվին, էն ժամանակ քաղաքի հոգին ուրիշ էր` բարի ու անմեղ, կլետչատնի (կանաչ կամ վարդագույն) սառոչկեքը մցրած բաց կապույտ ջինսերի մեջ, երկար` որ ականջները չերևան մազեր, դեռ աշխատում էին դեղին “իկառուսները”, կար “ժեկ” ու “ժեկի պետ” հասկացությունները, որի կաբինետում կախված էր Լենինի կամ ինչ որ գյուղատնտեսական տեխնիկայի նկար, չգիտես խի տպավորվելա նաև մանկապարտեզում մեզ տրվող զզվելի կաշայանման մասսան, ու մանկապարտեզի բակի կառուսելները, որոնք հիանալի միջոց էին հանդիսանում հենց նոր կերած վերոհիշյալ կաշայից ազատվելու, մարդիկ շատ էին ու երևի դրանից էլ ուրախ ու մի փոքր էլ անհոգ, քանի որ ամբողջությամբ իրագործվում էր մեծն կոմունիստական “ոնց բոլորը, ընենց էլ ես ” առաքելությունը, “իսկ բոլորը ընենց, ոնց որ կասեն վերևներից”, հա մոռացա, լսում էին էտ բարի ժամանակները “Մոդեռն Թոքինգ”, “Զոդիակ- ռոքաինստրումենտալ անսամբլ”, “Ալլա Պուգաչովա ի Իգոր Նիկոլաև- ջահել, ջահել”, օ˜˜˜ չէի սպասում “Ուիտնի Հյուստոն”-ի առաջին սկավառակը, (ուրիշ պլաստինկեք մէր տունը չկային): Ավելի մանրամասն չեմ հիշում, շատ փոքր եմ եղել, բայց երբ գործարանը փակվեց, այսինք հօդս ցնդեց թողնելով միայն ֆաշիստական բունկերի ու թանգանոց Նյու-Յորքյան հյուրանոցի նման շինությունը, տիրեց մի վիճակ որը շատ նման է գրավիտացիայից զուրկ տիեզերագնացների վիճակին կոսմոսում, ու մարդիկ էլ մնացին օդում, ազատ անկում դեպի աղքատության անհատակ անդունդը: Բայց դե մենք հայերս հայ չէինք լինի եթե չպահպանեինք դարեդար փոխացվող զուտ հայկական առաքելությունը, ու կոմունիստական “ոնց բոլորը, ընենց էլ ես ” -ը արագ տեմպերով փոխարինեցինք “եղունգ ունես, գլուխտ քորի”- ով, համենայն դեպս նրանք ովքեր փոխարինեցին կարողացան կանգնեցնել անկումը և նույնիսկ բարձրացան, բայց դե էտ սկզբունքը ունի մի վատ կողմ երբ քորում էս գլուխտ դա որպես կանոն կատարվում է ուրիշների հաշվին այսինքն փողերով, ու նրանք ովքեր չէին հասցրել փոփոխել սկզբունքները, նրանք ում հաշվին կատարվում էր համազգային (բայց դեռ փոքրամասնության) գլուխքորոցին, սկսեցին ոչ թե ուղղակի ընկնել այլ սլանալ դեպի ներքև, բախումը մեղմելու համար սրանք սկսեցին ազատվել ավելորդ ծանրություններից, նավեզրից դուրս նետվեցին` քաղաքակրթությունը, բարոյականության որոշ ծանր նորմեր, գիտությունը, էս արվեստը խի էք պահել? շուտ գցեք թող գնա, կրթություն, ազգային գաղափարներ, ում են դրանք պետք?, ու այսպես մինչև բախումը: Չնայած բոլոր ջանքերին բախումը շատ ծանր էր, հասարակության ամենաստորին խավերում գտնվողները միանգամից մահացան, ու հետո ըստ աստիճանների զոհերի թիվը քչանում էր, մեծանում էր վիրավորների ու վիրավորվածների թիվը, իսկ քչից շատից լավ ապրող վերևի խավերին հարվածի ուժից ընդհանհրապես շպրտեց երկրից դուրս: Կարճ ասած քաղաքում մնացին երբեմնի միջին խավից մնացած վիրավոր ու ծանր սոցիալական կյանքով ապրող կանայք, ծերերը ու երեխաները (մեր սերունդը իմիջայլոց): Ու քանի որ ամենավատը արդեն ետևում է ու էլ ընկնելու տեղ չկա, մարդիկ սկսցին ուշքի գալ, ու քիչ-քիչ բարձրանալու փորձեր անել: Բոլոր հայրական ձեռքերը, որ պիտի դաստիարակեին առողջ, խելացի ու օրենքները հարգող ՔԱՂԱՔԱՑԻ, զբաղված էին օտար երկրների շինհրապարակներում փող աշխատելով: Մեծացավ ու կանգնեց մի սերունդ որը չուներ ոչ մի պատճառ, ոչ մի ստիմուլ, ոչ մի երազանք, ոչ մի ձգտում, ամենամեծ բանը որ կարող էր երազել այդ սերունդը հաստ վիզն էր ու համապատասխան հաստ ոսկե շղթան: Զգալով որ էս քաղաքում ոսկե շղթաները էտքան էլ հեշտ չի ձեռք բերել դրանց բացակայության պարզ պատճառով, նրանք գնացին . . . : Ու գնում են մինչև հիմա, չի փոխվել երազանքը:
Կանցնի ժամանակ . . .
Այսօր ես պիտի գնամ քաղաքի հետ խոսալու, քաղաքից հեռու, հեռու էս գլուխքորոցից, էն լեռնային թռչունի հետ, որ ամեն ինչ գիտի ու ամեն ինչ հասկանումա, այս հիասքանչ օրը, միայն մեր քաղաքումա հնարավոր տեսնել այսպիսի մաքուր կապույտ երկինք ու սպիտակ արև , որպեսզի հարցնեմ թե ինչ է լինելու հետո? :
Ես վերձնում եմ մի քիչ հաց, պանիր, խաշած կարտոլ ու ջուր, ճանապարհը երկար չի ուղղակի ես եմ դանդաղ գնալու, երգելով ու խոկուներ հորինելով, թռչունը ապրումա մոտակա սարում` անտառից հետո: Վերձնում եմ նաև չորացրած կանափով լիցքավորված սիգարետները, որպեսզի հասկանամ նրան ու ինքն էլ ինձ հասկանա:

Ավելացվել է 4 րոպե անց
Իմ մոտ, իմ իսկ գրածից երկու ասսոցիատիվ հարց ա առաջանում
1. լավ ասենք թե չես խափում, բայց ո՞ր կողմերի մասինա խոսքը
2.ինչ էիր ուզում ասել էսքան գրելով

1. ախպեեր . . .
իմ կարծիքով բոլոր կողմերին էլ կարելի է վերագրել
2. ուզում էի ասել , որ կյանքը շրջանում շատ վատա

Ավելացվել է 8 րոպե անց



Դե hippy w.s ջան գովեստն ավելորդ է
:secret

Չէի ասի !!!!

Գլոբալ Հայացք
22.04.2008, 09:38
1. ախպեեր . . .

հ.գ.
երեք սիմվոլ :D

hippy w.s
26.04.2008, 10:53
Պարտքով ծնվածները

Մենք ծնվում ենք արդեն որպես պարտապան
Ինչ որ մեկին, ինչ որ բանին արդեն պարտական
Սահմանված են արդեն մեզ համար օրենքներ
Օրերը մեր պլանավորված են , մեր դեմքերը
Կլինեն, կժպտան ու կլացեն հստակ ձևով
Մտել ենք թունել, դուրս պիտի գանք մյուս ծերով
Մենք պարտավոր ենք դա այդպես անել
Մեզնից առաջ բոլորն են այդպես արել
Պարտավոր ես քայլել, ուտել, պարտավոր ես
Խմել, քնել, երգել, հագնել պարտավոր ես
Իմանալ քո ազգի մեծերին, փոքրերին էլ հետը
Ինչու է երկիրը ձգում, ինչ են ճառագայթն ու կետը
Պարտավոր ես սիրել ու նվիրել ծաղիկներ
Ասել սիրուն բառեր, տարբերել գեղեցիկն էլ
Տգեղն էլ, պիտի պայքարես արևի տակ տեղի համար
Կյանքում գոնե մեկ անգամ հաշվես աստղերը անհամար
Անհարմար դրությունների ժամանակ ասես “ներեղություն”
Ամուսնացար? պիտի ապահովես կնոջդ հղիությունը
Պարտավոր ես սիրել ծնողներիտ ու խնամել նրանց
Ճանաչել հարևաններիդ ու չխփել կանանց
Հենց հիմա ընդունիր որ էս անտեր երկիրը կլոր է
Աստծո գործերը անքննելի են դա ընդունել են բոլորը
Պարտքերդ փակի, եթե ժամանակ մնա` կապրես
Պարտքերդ փակի, թե չե ամոթից կկարմրես
Ում առաջ ? ԻՄ !!! որովհետև դու պարտավոր ես
Առանց պարտքերի ապրել չի լինի, հարկավոր է
Ունենալ պարտքեր ու դրանք փակել
Ծառ տնկել ես ? պարտավոր ես ունենալ
Երեխա ու տուն, օրենքի հետ խնդիրներ չունենալ
Պարտավոր ես աշխատել, դա քեզ գեղեցկացնում է
Իսկ տգեղներին աստված վերևից պատժում է
Պարտքերի ցուցակը այս մեծ, կախել են մեր վզից
Ու կատարում ենք մենք դրանք ծննդյան օրից
Իսկ դու կարդացել ես Թումանյան? ամոթ քեզ
Պարտավոր ես
Իսկ դու լսել էս Խաչատրյան ? ամոթ քեզ
Պարտավոր ես
Իսկ որ թվին է ծնվել Մ. Խորենացին ? ամոթ քեզ
Պարտավոր ես
Իսկ դու կուլ տվել ես մեր արժեքային համակարգը
Շատ մեծ էր ? շատ ցածր է քո մակարդակը
Պարտավոր ես ընդունել որ դու տգետ ես
Ավելին, դու նույնիսկ մարդկային էվոլուցիայից հետ էս
Պարտավոր ես, պարտավոր
Վատ է ? ոչ մեկ հեշտ կյանք քեզ չի խոստացել
Ախր ուր պիտի փախչես էտ պարտքերից?
Հնարավոր չի փախչել սեփական ստվերից
Ծնվում ես դու պարտքերով իսկ դրանք ավելանում են
Մեռնում ես դու ու գնում, բայց դրանք մնում են
Փրկություն ես ուզում ?


Ամեն ինչ դատարկություն է, իսկ դատարկությունը` ֆորմա, քեզ մնում է միայն հորինել այն ինչ դու ուզում ես:

Dayana
26.04.2008, 11:04
Ապրես, շատ յուրօրինակ ես կյանքը պատկերում :)

*e}|{uka*
26.04.2008, 14:41
Ամեն ինչ դատարկություն է, իսկ դատարկությունը` ֆորմա, քեզ մնում է միայն հորինել այն ինչ դու ուզում ես:
Ահա թե ինչումն է բանը :oy
Խրատի նշույլներ կային , կյանքը ուրիշ անկյունից ես մատուցում մեզ . լավն էր :hands

hippy w.s
07.05.2008, 07:35
Ուրեմն մեր մեջ վերջ?
(ֆանկ)

Բեք վոկալ
Հուու-հուու , հուու-հուու, հուու- հիիի [ x4 ]

Նեգռի ձայնով սոլիստ
Աաախխ իմ սիրուն Արփի (Բեք վոկալ _ Արփի)
Նախկին դասնկերուհի
Ես քեզ չեմ սիրել ոչ մի օր կամ ժամ (Բեք վոկալ _ օր կամ ժամ)
Թե ինչու այդ օրը ես քեզ տեսա?

Դեպքերը զարգացան տրանսպորտում (Բեք վոկալ _ տրանսպորտում)
Որտեղ քեզ տեսնել ես չեի սպասում
Բայց ես քեզ չտենալու տվեցի (Բեք վոկալ _ չտենալու տվեցի)
Ու ոնց որ ամեն ինչի վերջը դրեցի


Նեգռի ձայնով սոլիստ + Բեք վոկալ[ կրկներգ x4 ]
Բայց ես չստացա քո տեղը
Ուրեմն մեր մեջ վերջ

Բեք վոկալ
Հուու-հուու , հուու-հուու, հուու- հիիի [ x4 ]
Զուգահեռ գնումա շեփորի կամ սաքսաֆոնի սոլոն

Նեգռի ձայնով սոլիստ
Ես իջա չստանալով քո տեղը (Բեք վոկալ _ քո տեղը)
Շատացնելով քո առաջ իմ մեղքերը
Բայց հույս ունեմ որ մի օր (Բեք վոկալ _ որ մի օր)
Ես քեզ կասեմ այս խոսքերը կարևոր

Ես քեզ չեմ սիրում սիրունս բայց (Բեք վոկալ _ բայց)
Ես ուզում եմ քեզ (շեփորը սի-ա տալիս ) անկասկած
Ես չեի ուզում որ ամեն ինչ սենց լիներ (Բեք վոկալ _ լիներ)
Ես միայն ուզում եի քեզ հետ քնել

Նեգռի ձայնով սոլիստ + Բեք վոկալ[ կրկներգ x4 ]
Բայց ես չստացա քո տեղը
Ուրեմն մեր մեջ վերջ

Բեք վոկալ
Հուու-հուու , հուու-հուու, հուու- հիիի [ x4 ]
Զուգահեռ գնումա կիթառի սոլոն
Հետո հարվածայինների սոլոնա գնում

Նեգռի ձայնով սոլիստ
Ինձ խնդրում եմ ճիշտ հասկացիր (Բեք վոկալ _ հասկացիր)
Ու անիմաստ հիստերիայի մի անցիր
Երկուսս էլ ուզում ենք հաճույք ստանալ (Բեք վոկալ _ ստանալ)
Ես քեզ հաճույք կարող եմ տալ

Նեգռի ձայնով սոլիստ + Բեք վոկալ[ կրկներգ x4 ]
Բայց ես չստացա քո տեղը
Ուրեմն մեր մեջ վերջ

Բեք վոկալ
Հուու-հուու , հուու-հուու, հուու- հիիի [ x4 ]

Եթե Հայաստանում նեգռի ձայն ունեցող սոլիստ ու բեք վոկալ ունեցող ֆանկ խմբեր կան կարող են փորձել իրագործել էս երգը, հետաքրքիրա: Նրանք ովքեր բախտի բերմամբ ունեն Pete Wingfield “18 with a bullet” կարող են երգել սա, այդ երգի մոտիվներով: Շնորհակալություն (եթե բեք-վոկալ բառջակապակց . . . դուք հասկացաք ինձ):

Գլոբալ Հայացք
10.05.2008, 15:56
Սպանում ես: Վերջ :) երգ ա:
Ստէ են ասում ՝ "я молчу": :)

hippy w.s
15.05.2008, 09:10
“Չորփորած սյուրեալիզմ” շարքից

Ստրկություն
(Բեռոուզից ստացած տպավորությունների տակ)

Դուք երբևէ տեսած կաք նրան? Ես տեսել եմ
Եթե տեսնում եք նրան ուրեմն հույս կա որ կփրկվեք

Դուք տեսնում եք նրան? Նրան դիմացի փողոցում քարշ եկողին
Նա որ ապրում է արդեն հազար դար, եղջերամաշկով լպրծուն սողունին
Այ հիմա տեսնում էս? Մազոտ դեմքի մեջ մխրճված աչքերով
Չես տեսնում? Ուրեմն զոհ ես, նա քեզ բռնել է ժանգոտած ճանկերով
Նա մեզ հետևում է, նա միշտ հետևում է, բոլորին, գիշատիչ է
Կար ժամանակ երբ նա լավ էր ապրում, բայց լավը նրան շատ քիչ է
Այսինքն մերոնք էին որ նրան չաղացրին, սարքեցին մատաղացու
Հետո ոչխարը դառավ գայլ, սիրուն ծաղիկը` տրիֆֆիդ մահացու
Հայտնի պատմությունա, կարևորը որ հիմա նրան կարողանաք տեսնել
Զգաք թեկուզ նրա հոտը, չնայած տեսնելը էտ հըլը գործի կեսնա
Էտ հոտը, փչում է բոլոր փողոցներից, բոլոր հոքոցներից
Նա համակարգի տերն է, համակարգը կազմված է ստրուկներից
Բոլոր ստրուկները պատկանում են նրան, աշխատում են համակարգում
Ստրուկները սրսկվում են ստրկությամբ, ու գտնվում էն հոքեվարքում
Նրա մարմինը պատված է մազմզուկներով ու նման է տզրուկի
Մի վախեցեք մարդիկ! Ուշադիր նայեք էտ կուզիկին
Եթե տեսնում եք նրան ուրեմն փրկված էք
Եթե չէ . . . ստրկությունը սկսված է, ստրկությունը արդեն սրսկված է

Մեր զենքը ազատությունն է, նարնը` օրենքները
Ինձ տվեք զորք ու ես կհաղթեմ նրան









Ջանացեք Մայրեր, ջանացեք !!!

Ահա և եկավ “Նոր դար”, ու մեռան բոլոր հները
Հիմա ամեն ինչ մեր ձեռքում է, և դերասանները և դերերը
Դե հիմա ջանացեք մայրեր, ջանացեք սիրելիներս
Ծնեք մեզ հերոսներ, պոետներ բերեք աշխարհի երես
Միլիոններով շարքով շարվեք ու ջանացեք մայրեր
Ծնեք մեզ զինվորներ, ասպետներ, ծնեք նոր մայրեր
Ծնեք մեզ նոր Լենոն, ծնեք մեզ նոր Կեռուակ
Ջանացեք Գինզբեռգի համար, մեզ նոր Ռեմբո պիտի տաք
Ուրիշ ոչ մի զբաղմունք, մեզ անհրաժեշտ են նոր մարդիկ
Շուտով կլինեն նոր պատերազմներ, մայրեր շտապեք
Դատարկ փոսերը տաքացրեք զինվորների մարմիններով
Թղթի սպիտակ էջերը փոխարինեք կարմիրներով
Բնություն-մարդակերը կատաղած իր բաժնին է սպասում
Կոնֆլիկտները իրենց կուլմինացիաներին են հասնում
Բոլոր ծակերից փչում է երրորդ պատերազմի հոտը
Ժողովուրդ !!! սպիտակ աստծո ցասումը շատ մոտ է
Ջանացեք մայրեր, ծնեք մեզ նոր Հիտլեր ու Ստալին
Ինչ նոր հիվանդություն է պատրաստել մեզ նոր տարին?
Ծնեք գիտնականներ, նոր դարում` նոր զենքեր
Ծնեք քիմիկոսներ, նոր դեղերին` նոր վերքեր
Ահա կանգնած են պայքարի կրակով լցված աչքերով
Սպարապետները սեղմած ատամներով, սեղմած բարքերով
Էլ չի լինելու գարուն, տաք եղանակները քոչել են Մառս
Մինչև էս ապրել ենք ճիշտ ? շատ լավ, հիմա կապրենք թառս
Թառս ապրելու համար ջանացեք մայրեր!!!
Ջանացեք մայրեր, ջանացեք ապրել !!!

Հետաքրքրասեր
15.05.2008, 19:46
Տպավորություններս առաջին մասից`
Գխկ!!!!! Պարզապես Գխկ!!!!!!!(դե խոսքերն ավելորդ են):
Սկզբից`:o , հետո`:think ու :[

Տպավորություններս երկրորդ մասից`
ՕօօօօօօօօօօՕօօՕօօօ……… :B
Նար իսկ ետ կանայք կարան մի հատ էլ դիպլոմ ծնեն իմ ու քո համար::esim


Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!! . . . . . ծառայելու
Նար ստեփանակերտ նենց լավ մայկա եմ տեսել, որ փողը տամ կարաս առնես:esim

hippy w.s
16.05.2008, 12:33
Նար ստեփանակերտ նենց լավ մայկա եմ տեսել, որ փողը տամ կարաս առնես:esim

Նար-ը դու էս,:P
Հա պռոբլեմ չկա, ժողովուրդ ջան ում ինչ պետքա,էժան գներով անմիջապես Ղարաբաղից, որակով . . . բայց երկու տարուց նոր հետ կգամ
Տենաս էս կողքիս ախչիկը . . . հըլը մի րոպե ... լավ ես հելա !!:ok

hippy w.s
06.06.2008, 12:07
Բրուտալ հեքիաթ N2
Սովորական երեքշաբթի էր, են բոլոր երեքշաբթիների նման, երբ հայրը աշխատանքից տուն վերադառնալիս մտնում էր մանկապարտեզ ու “վերձնում” այնտեղից իր որդուն, և նրանք միասին գնում էին տուն: Դեպի տուն ճանապարհը անցնում էր փոքրիկ այգիներով, շենքերի բակերով, նեղլիկ փողոցներով, որտեղ երթևեկություն գրեթե չկար և հայրը հանգիստ լինելով որ տղայի հետ ոչինչ չի պատահի գլուխը կախ գնում էր, խորհելով աշխատանքի, տան, կնոջ, մի խոսքով, ամեն ինչի մասին։ Միայն երբեմն տղայի ներկայությունը ստուգելու համար մռթմռթում էր մի քանի մաշված հարց։ ”Հըըըն տղա, ինչ արիք էսօր, պատմի” դա նա անում էր միայն իր գործը հեշտացնելու համար, որդին խոսում էր իսկ ինքը մի կողմից ստուգում էր վերջինիս ներկայությունը,մյուս կողմից` ավելի ու ավելի էր խորանում իր կյանքի` այսպես կամ այնպես դասավորվելու պատճառների, դրանց հետևանքների մասին, և ժամանակ առ ժամանակ, ակամա արտաբերում խուլ մտքերից արձագանքված անկանոն բառակապակցություններ, ավելի հաճախ դրանք ուղղակի հայհոյանքներ էին։ “Քարի ցեխում” բանվորի աշխատանքը նրա երբեմնի առույգ, ուրախ կերպարից կերտել էր նորը` անգույն, խամրած կմախք, որի կապույտ աչքերում միայն դեռ վառվում էր կյանքի “լավ տարիների” գալու հույսը, որը հիմնականում կապված էր միակ որդու հետ։ Ճաքճքած ու քերծված ձեռքերը նա խնամքով պահել էր գրպաններում, դրանք վերջին հույսը կերակրելու միակ միջոցն էին։ Ճիշտ ձեռքերի նման, նա իր էության ներսում խորը մի տեղ պահել էր ճաքճքված ու քերծված հոգին, այնքան խորը որ երբեմն նույնիսկ ինքն էր դժվարանում գտնել, միայն հերթական լավագույն ընկերոջ հետ մի քանի բաժակ դատարկելուց հետո։
Ճնապարհը երկար չեր, այդ պատճառով էլ փոքրիկ տղան աշխատում էր բաց չթողնել շուրջը տեղի ունեցող ոչ մի բան, չնայած ամեն օր անցնում էր նույն տեղով, նրան թվում էր որ այդ 10 րոպեն ավելի հետաքրքիր է անցնում քան մանկապարետզում անցկացրած 6 ժամը։ Նա վաղուց վերջացրել էր պատմել թե ինչ արեցին այսօր, բայց հոր մտովի ճանապարհորդությունները կանգ էին առել ղեկավարության մի քանի ներկայացուցիչների վրա (մասնավորապես քննարկվում էր վերջիններիս մայրերի բարոյականությունը) և այդ թեժ պահին ընդհատել նրան արդեն հազար անգամ լսած հարցի տրման պահանջով, չարժեր։ Իսկ մանկապարտեզում այսօր տեղի էր ունեցել այն ինչ տեղի է ունենում արդեն 3 տարի, ամեն տարի, ամեն օր և նույնն էր տեղի ուեցել նախքան էտ երեք տարին։
Եվ նրանք շարունակեցին ճանապարհը լուռ. տղային մնում էր միայն հետ չմնալ հոր քիչ-քիչ արագացող քայլերից, ու հնարավորինս չափ ուսումնասիրել շուրջը։
Հենց էտ պահին էլ նա տեսավ մոտակա թփերի միջից իրեն նայող խոշոր զույգ աչքերը, և հանկարծ այնտեղից իր փոքրիկ մռութը դուրս հանեց մի շան քոթոթ։ Նրանք երկուսսն էլ մի պահ շշմած իրար նայեցին, ու էտ պահը հերիք էր, որ տղան ողջ մարմնով մինչև մատների (հա, հա հենց մատների) ծերը սիրահարվեր էտ շանը ու ցանկանար շոյել նրան, ու թավալ գար նրա հետ գազոնում։ Նրանք ընկերացան մինչև կյանքի վերջ հենց այդ մի պահում, ինչպես ընկերանում են իսկական ընկերները, հենց այդ պահին տղան գտավ այն ինչը պակասում էր իր սովորական երեքշաբթիական կյանքին, նա գտավ իսկական ընկեր։ Շունը նկատելով տղայի ակտիվացող հետաքրքրասիրությունը թեքեց գլուխը , թափահարեց ցուցամատի չափ պոչիկով ու հաչաց, որը ավելի շատ կլանչի( կլանչ-կանչի) էր նման։
Տղայի աչքերը փայլեցին ուրախությունից, հետաքրքրությունից նա մոռացել էր ամեն ինչ հորը, տունը, մանկապարտեզի զզվելի ճաշերը ու նույնպիսիս դաստիարակներին, նրա դեռ չնչին, բայց արդեն ձանձրալի կյանքի ճանապարհին ծագել էր լույս լավագույն ընկերոջ տեսքով։
Նա մոտեցավ շանը ու փոքրիկ մատներով սկսեց շոյել նրա գլուխը, շունը զգում էր նրա սերն ու քնքշանքը և մոտենալով սկսեց խցկվել տղայի ոտքերի արանքը, նրա տաք մարմինը դիպավ տղայի բաց ոքտին, այնքան տարօրինակ ու ջերմ էր այդ հպումը, որ տղան ակամայից կանգնեց ու քայլ հետ գնաց։ Շունը աշխույժացավ ու սկսեց թռչկոտել, փոքրիկ թաթիկներով խաղալով տղայի ոտքերի հետ։ Նրանք երկուսով սկսեցին վազվզել ու թռչկոտել այգում, մինչև որ տղայի ականջին չհասան հոր` հեռվից եկող ձայնը “Այ տղա դրա վախտը չի, հըլը շուտ թող արի”, դրանք հնչեցին մահապատժի վճռի նման, հիմա փոքրիկ տղան ամեն ինչ կտար, որ կորչեին բոլորը, կորչեր աշխարհը, միայն լինեին ինքը, իր ընկերը ու էս այգին։ Սակայն հայրը նորից ձեռքով կանչեց ու առանց համոզվելու որ տղան գալիս է, շրջվեց ու շարունակեց ճանապարհը ու երևի ընդհատված անեցքի 4-րդ հարկը։
Տղան հասկացավ, որ եթե մոտակա մի քանի վայրկյաններում չհայտնվի հոր տեսադաշտի սահմաններում, ապա իր բացակայությունը կհայտնաբերվի միայն տանը, և հետո նա ստիպված կլինի լսել հոր քարոզը` սեփական ծանր կյանքի, դաժան աշխարհի, իր միակ տղայի ապագայի նկատմամբ ունեցած հույսերի մասին, որը տևում էր շատ երկար և վերջում միշտ ավարտվում էր հետևյալ խոքերով “Տղա ջան, ես սենց չարչարվում եմ, որ քեզ հետո հեշտ լինի, որ դու ոչ մի բանի պակաս չունենաս, որ մեծանաս ու Մարդ դառնաս, որ չդառնաս իշու քուռակ”, հետո նա կնկատեր մոր “լցված” աչքերը (անպայման միայն այդ խոսքերի ավարտին, ոչ առաջ ոչ հետո)։ Միայն թե տղան չգիտեր թե ոնց իր սիրելի ծնողների համար ձևակերպեր թե իրականում ինչի պակաս ուներ նա։ Իսկ հիմա նա գտել էր այդ պակասը։
Նա մի քիչ վազեց դեպի հոր կողմը, և սկսեց այնտեղից կանչել շանը, քոթոթը թափահարեց պոչը և մի քիչ առաջ գնաց, տղան նորից կանչեց բայց շունը տեղից չշարժվեց։
Տղան շրջվեց ու վազեց հոր ետևից, կոկորդում կուտակվող ափսոսանքը խեղդելով, վաղը նորից իր ընկերոջը տեսնելու հույսով։

dvgray
06.06.2008, 16:05
:)
Լավ ես նկարագրել… :D Ապրես …
Գիտե՞ս, իմ կյանքից տարբեր կադրեր տեսա …
Լավ ես գրել : Հիանալ էր :)

Enipra
06.06.2008, 16:53
Շատ լավ ես գրում: Ոճդ յուրահատուկ է, թեմաներդ` արդիական: Գործերումդ մի տեսակ ժամանակի շունչը կա` խտացված, սեղմված ու իմաստավորված: Մի խոսքով`շատ հետաքրքիր են կարդացվում արձակդ էլ, չափածոդ էլ: :)
Բանակում էլ ազատ ժամանակդ անկապ չկորցնես: ;)

hippy w.s
07.06.2008, 10:28
Շնորհակալ եմ, ուրախ եմ որ ձեզ դուր եկավ


Բանակում էլ ազատ ժամանակդ անկապ չկորցնես: ;)

Հա , "ինտեռզոնայից" "հաշվետվություններ" կգրեմ "ժուկ-մեքենանների" միջոցով:B

Chilly
12.11.2010, 11:30
hippy w.s, բանակից եկար, բա խի՞ չես մտնում էլ Ակումբ, էլ չես գրու՞մ...