PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեծանիվ

StrangeLittleGirl
20.07.2007, 01:04
Ժո՛ղ, ինձ շտապ պետք է հեծանիվ քշել սովորել: Դուք գիտե՞ք, թե որտեղ կան հեծանիվ քշելու հատուկ տեղեր, որտեղ կարելի է վարձել հեծանիվը: Եվ ի՞նչ արժե:
Ի դեպ, կարող ենք կազմակերպել, ակումբցիներով գնալ քշելու:

Սամվել
20.07.2007, 11:56

Ջան լավ միտքա…ուզում ես անվճար դասընթացներ կկազմակերպեմ ;) մենակ հեծանիվս վաղուուց մեռելա…պետքա հեծանիվ ճարել :ok

Kita
20.07.2007, 12:12
Ջան լավ միտքա…ուզում ես անվճար դասընթացներ կկազմակերպեմ ;) մենակ հեծանիվս վաղուուց մեռելա…պետքա հեծանիվ ճարել :ok
դասընթացներ հմրյա բոլորս էլ կարող ենք կազմակերպել, իսկ այ հեծանիվ բոլորս էլ ուզում ենք....
հեծանիվ է պետք;)

Սամվել
20.07.2007, 12:34
Ժողովուրդ մեր Ֆորումում մի հատ տղա կա հեծանիվ ունի իրանից (http://www.akumb.am/showthread.php?t=10789) ուզեք;)

Wisper
20.07.2007, 12:41
Ժողովուրդ մեր Ֆորումում մի հատ տղա կա հեծանիվ ունի իրանից (http://www.akumb.am/showthread.php?t=10789) ուզեք;)

Աաա :angry, իմ խեղճ, պուճուրիկկկկ հեծանիվիկըըը :oy, քա՞նի հոգու համարաաա :o...
Տակս, կարող եմ ասել տեղ, որտեղ կան վարձով հեծանիվներ՝ Մարիոտ Արմենիա հյուրանոց՝ 24 ժամը 7000 դրամ :P :D.... Եթե չէ, ապա գնացեք վելատրեկ :B.... Թե չէ ի՞նչա էս տղեն կպել ինձանից՝ ես զբաղված մարդ, խի՞ սաղ օրը էլ բան չունեմ անելու :oy :D...

Սամվել
20.07.2007, 12:43

Մանրից վրետ սարքում եմ ;):D…բայց դե մենակ քեզ գիտեի դրա համար քեզ գգրեցի մի նեղվի…;):D:))

John
20.07.2007, 12:58
Ես ունեմ հեծանիվ, բայց վերանորոգման կարիք ունի, պետք է արգելակներ տեղադրել…

Malu
20.07.2007, 14:42
Հեյ գիտի ջահել օրեր, երբ եղբորս հեծանիվը թաքուն գողանում էի ու առավոտից իրիկուն հեծանիվ էի քշում: Դա մի ուրիշ անկրկնելի հաճույք է, մանավանդ երբ մրցման մեջ ես մտնում ինչ-որ մեկի հետ, կամ էլ խմբով եք քշում :)
Իսկ կարելի է իմանալ ինչի՞ համար ես ուզում սովորել: Պարզապես իմանալու համար, թե ինչ-որ նպատակ կա՞:

Wisper
20.07.2007, 15:12
Ժողովուրդ ջան, իմ շաաատ մեծ ցանկություններից է նաև այն, որ կազմակերպենք հեծանիվներով արշավ... Դա մի ուրիշ հաճույք է էլի, հավատացեք փորձված մարդու խոսքերին :oy :):
Լավ, կատակը դեն, ասենք ես կարող եմ մի օր հարմարացնեմ, հեծանվով գամ բան, բայց արշավի համար ամեն մեկս ամենաքիչը պետք է գոնե մեկ հեծանիվ ունենանք :hands:
Վաայ, ժող ջան, հիշեցի, թե ոնց էի հայտնի գազանանոցի դքով իջնում ժամում 60-70 եթե ոչ ավել արագության տակ... Ամաաննն գիժ եմ եղել բայց... Հլը մի օր կնայեք էտ տրասի լադոկները և իմ առանց ամորտիզացիայի հեծանիվը, այ այդ ժամանակ կհասկանաք :D...

Ձայնալար
20.07.2007, 15:20
Ժո՛ղ, ինձ շտապ պետք է հեծանիվ քշել սովորել: Դուք գիտե՞ք, թե որտեղ կան հեծանիվ քշելու հատուկ տեղեր, որտեղ կարելի է վարձել հեծանիվը: Եվ ի՞նչ արժե:
Ի դեպ, կարող ենք կազմակերպել, ակումբցիներով գնալ քշելու:

Կրկեսի մոտ միհատ հեծանվահրապարակ կա. մենք 2 տարի առաջ գնում էինք այնտեղ մարզիչին միքիչ փող էինք տալիս (կարծեմ ժամը 500դրամ մարդա) ու քշում էինք: Կարող ա նույնիսկ էդ տղու համարը լինի երեխեքի մոտ, եթե ուզենաս:

John
20.07.2007, 15:25
Համաձայն եմ հեծանիվներով արշավի գնալ :) Հանուն դրա պատրաստ եմ վերանորոգել հեծանիվս :)

Արսեն
20.07.2007, 15:28
մեծ հաճույքով կքշեմ, մանավանդ որ «ջահել» ժամանակ հեծոից չէի իջնում...
մենակ թե հեծանիվ պետքա գնեմ... ոնց հասկացա շատերն են ուզում, բայց չունեն.

StrangeLittleGirl
20.07.2007, 22:18
Իսկ կարելի է իմանալ ինչի՞ համար ես ուզում սովորել: Պարզապես իմանալու համար, թե ինչ-որ նպատակ կա՞:
Նպատակ կա: Ուղղակի չեմ ուզում երրորդ անգամ հեծանիվ քշել չիմանալու պատճառով մանթո-մանթո տրամվայ նստել կամ հույսս ոտքերիս վրա դնել

Կրկեսի մոտ միհատ հեծանվահրապարակ կա. մենք 2 տարի առաջ գնում էինք այնտեղ մարզիչին միքիչ փող էինք տալիս (կարծեմ ժամը 500դրամ մարդա) ու քշում էինք: Կարող ա նույնիսկ էդ տղու համարը լինի երեխեքի մոտ, եթե ուզենաս:
Չէր խանգարի ;)

Ձայնալար
21.07.2007, 09:58
Նպատակ կա: Ուղղակի չեմ ուզում երրորդ անգամ հեծանիվ քշել չիմանալու պատճառով մանթո-մանթո տրամվայ նստել կամ հույսս ոտքերիս վրա դնել

Չէր խանգարի ;)

091 33 18 47 Կարեն

*e}|{uka*
30.07.2007, 16:40
ՈՒխ~~~~~~~~~ ես էլ հեծանիվ կքշեի~~~~~~~~~~~~~~,ի միջայլոց վերջերս եմ սովորել ինքնուրույն,չնայած վնասվածքներով.........:P :D

Wisper
30.07.2007, 16:50
Ժող մարդ կա՞, որ հեծանիվների վարձելու տեղ գիտի, դե ասենք 24 ժամով... Ես մի տեղ գիտեմ՝ Մարիոտում, բայց այնպիսի գներ են, որ մի 2000 դրամ էլ ավելացնեմ, մեր շենքի կողքի օֆիսից առանց կատակի մեքենա կվարձեմ :):
Հ.Գ. Երբ որ գոնե մի 10 հոգի կհավաքվենք, որ հեծանիվներով կլինեն, ապա հանգիստ սրտով կարելի կլինի կազմակերպել մի լավ արշավ՝ ասենք Երևանից մինչև մեկ ուրիշ քաղաք :)

Amaru
30.07.2007, 19:55
Էհ... արշավ-մարշավ չգիտեմ, բայց բժիշկս վերջերս ասեց, թե լավ կլիներ՝ հեծանիվ քշեի երբեմն :) Սովորել եմ ուզում... :oy

Davids
30.07.2007, 21:44
Էհ... արշավ-մարշավ չգիտեմ, բայց բժիշկս վերջերս ասեց, թե լավ կլիներ՝ հեծանիվ քշեի երբեմն :) Սովորել եմ ուզում... :oy

Արի մոտս կոնսուլտատիվ պարապմունքների :P

Amaru
01.08.2007, 00:09
Դավ, եթե դու լուրջ սովորացնեիր, ես դեմ չէի լինի :oy Բայց դե կասկածում եմ էլի... :P

ivy
12.02.2009, 22:46
Հեծանիվը Հայաստանում հազվադեպ է օգտագործվում` որպես տրանսպորտի միջոց, ինչը չես ասի, օրինակ` Եվրոպայի մասին, որտեղ ահել-ջահել հեծանիվ են քշում, հեծանիվների համար առանձին ճանապարհներ կան մայթերի կողքին, առանձին լուսանշան ու երթևեկության կաննոներ:
Ինչ եք կարծում, ինչո՞ւ Հայաստանում դա ընդունված տրանսպորտի միջոց չի: Մի քանի տարի առաջ, հիշում եմ, Երևանում մեկը հեծանիվ քշելով տեղ էր գնում, բոլորը ապշած վրան էին նայում, մի տաքսիստ էլ մատը տարավ քունքին, թե իբր խփնված է սա: Ես էլ մինչև Գերմանիա գալս չէի մտածում, թե հեծանիվը կարող է էսքան տարածված ու հարմար տրանսպորտ լինել: Համալսարանի կողքով որ անցնում ես, էնպիսի տպավորություն է, թե հեծանվարշավ է տեղի ունենալու, հարյուրավոր հեծանիվներ են իրար կողքի շարված... ու ոչ միայն համալսարանի կողքին:
Ի՞նչ կարծիքի եք սրա մասին: Կուզենայի՞ք հեծանիվներով գնալ դասի, աշխատանքի: Իսկ քշել գիտե՞ք: :)

impression
12.02.2009, 23:04
Կարծում եմ՝ Երևանն էնքան էլ հարմար չի հեծանիվը որպես տրանսպորտի միջոց զարգացնելու համար, քանի որ տեղանքը հարթ չի, ասենք թե շրջանայինից մինչև մասիվ հեծանվով բարձրանալը պետք է որ այնքան էլ դյուրին չլինի: Սակայն ինքս չէի հրաժարվի հեծանիվ՝ որպես ալտերնատիվ տրանսպորտ գործածելուց, քանի որ շատ սիրում եմ հեծանիվ քշել, առողջարար է ու էկոլոգիապես էլ մաքուր:

Rhayader
12.02.2009, 23:10
Չե, հիմա վերաբերմունքը նորմալ է, մարդիկ կան՝ քշում են:
Անձամբ ես նախընտրում եմ տասնմեկ համարի երթուղայինը՝ ցանկացած հեծանիվից ավելի հուսալի է::)

Ռուֆուս
12.02.2009, 23:14
Այվ, բայց գոնե պատկերացնում ես, որ Հայաստանում առնվազն գիժ պետք ա լինես, որ մեր աննոռմալ վարորդների հետ նույն փողոցում հեծանիվ քշես :D

ԱՄՆ-ում հեծանիվը իմ հիմնական տրանսպորտային միջոցն էր, ճիշտ է դպրոց ավտոյով էի գնում (ամեն օր հեծանվով 25կմ գնալ ու 25կմ վերադառնալը մի քիչ ռեալ չէր), բայց մեր քաղաքում ամեն տեղ հեծանվով էի գնում: Էստեղ էլ եմ ուզում հեծանիվ ունենալ, բայց քանի որ Երևանում նույնիսկ հետիոտն լինելը խիստ վտանգավոր է առողջության համար, հեծանիվ քշելը լրիվ խելագարություն կլիներ :)

ivy
12.02.2009, 23:21
Այվ, բայց գոնե պատկերացնում ես, որ Հայաստանում առնվազն գիժ պետք ա լինես, որ մեր աննոռմալ վարորդների հետ նույն փողոցում հեծանիվ քշես :D

Պատկերացնում եմ... դրա համար էլ էն տաքսիստը մատը ֆռռացնում էր հեծանվորդի վրա, թե սա գիժ ա: :))
Բայց դե ցանկության դեպքում կարելի է հեծանվային փոքրիկ ճանապարհներ սարքել, ոնց որ այլ երկրներում է:

Ուլուանա
13.02.2009, 01:15
Հեծանիվ ես էլ եմ սիրում, քշել գիտեմ, բայց ԱՄՆ-ում դեռ քշած չկամ :oy, չնայած էստեղ բավական տարածված փոխադրամիջոց է: Ցավոք, Հայաստանը դեռ շատ հեռու է հեծանիվը որպես փոխադրամիջոց կիրառելուց: Էլ չեմ ասում, որ օրեցօր ավելացող ավտոմեքենաներն էլ ավելի են հեռացնում մեզ այդ վիճակից...

Հիշում եմ՝ մի 6 տարի առաջ մեր մանկավարժության դասախոսը, որ 70 տարեկան մարդ էր, հեծանվով էր երթևեկում հաճախ։ Մի անգամ փողոցում պատահաբար տեսա, էնքան անսովոր տեսարան էր, բայց դե հարգեցի, որ մարդը չի ամաչում ուրիշների զարմացած ու տարօրինակ հայացքներից ու էդ տարիքում հեծանիվ է քշում։ :)

Մի երկու տարի առաջ էլ ակումբցիներով որոշել էինք հեծանիվ քշել։ Մի քանի հոգով գնացինք Օպերայի մոտից վարձեցինք ու մի երկու ժամ քշում էինք, հավես էր։ :hands Ես էլ հազար տարի էր՝ չէի քշել հեծանիվ, վախենում էի, որ մոռացած կլինեմ, բայց պարզվեց՝ լավ էլ հիշում էի։ :)
Ի դեպ, հիմա էլ կարող եք ակումբցիներով մեկ–մեկ հեծանիվ քշելու գնալ, հավես կլինի հաստատ։ ;)

ivy
13.02.2009, 01:23
Ի դեպ, հիմա էլ կարող եք ակումբցիներով մեկ–մեկ հեծանիվ քշելու գնալ, հավես կլինի հաստատ։ ;)

Գնում են (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=36793)... երևի հավես էլ անցնում է: :)

Ուլուանա
13.02.2009, 01:41
Գնում են (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=36793)... երևի հավես էլ անցնում է: :)
Հա, էդ գիտեմ։ :) Բայց ես հեծանվարշավ նկատի չունեի։ Դե, դա ավելի լուրջ բան է, սկսնակ կամ անփորձ հեծանվորդների համար չի երևի, համ էլ ավելի շատ ժամանակ կխլի։ Իսկ իմ ասածն իրականացնելն անհամեմատ ավելի հեշտ է, թեև, իհարկե, պակաս առողջարար։

Արշակ
13.02.2009, 11:42
Քշել մի քիչ գիտեմ, չնայած ղեկը լավ չեմ կառավարում ու մի քանի անգամ գյաբռլամիշ եմ եղել հեծոյով :)), բայց շատ եմ սիրում։

Որպես տրանսպորտի միջոց էլ դրական եմ վերաբերվում։ Լավ կլիներ, որ Հայաստանում էլ տարածվեր։ Բայց դե հայերի քյառթուիզմը դեռ դիմադրում է։
Իհարկե, էս պահին, ինչպես արդեն նշվեց, Երևանում հեծանիվով երթևեկելը վտանգավոր է՝ հեծանիվների համար հատուկ ճանապարհներ չլինելու ու մեքենաների անկանոն երթևեկության պատճառով։
Գոնե նոր վերանորոգվող փողոցներում կարելի էր հեծանիվի ճանապարհ հաշվի առնել, էն էլ չեն անում։:(

Ինքս ժամանակ առ ժամանակ մտածում եմ հեծանիվ առնելու ու որպես տրանսպորտ օգտագործելու մասին, բայց վերը նշված խնդիրները հաշվի առնելով՝ առայժմ չեմ անում։

Բայց ամեն դեպքում երևի կառնեմ հեծանիվ՝ երբեմն հարմար տեղերում զբոսնելու համար։

Իսկ որ ասում եք Երևանը հարթ չի, ու դժվար կլինի դիքեր բարձրանալը, հիմիկվա հեծանիվները մեծ մասամբ մի քանի ռեժիմներ ունեն (սկորուստ են ասում, չէ՞), ու համապատասխան ռեժիմներ կան դիքեր բարձրանալու համար։ Այնպես, որ դանդաղ ես գնում, բայց ոտքերդ չեն հոգնում։

Ձայնալար
13.02.2009, 12:07
Անհնար բան չկա: Պետք է սկսել, ափսոս, որ պետական մակարդակով դրանով չեն զբաղվում: Վերջերս երիտասարդների մի խումբ, որոնք հաճախակի հեծանվարշավներ են կազմակերպում, նրանցից մի քանիսն էլ Ակումբից են, դիմում էին ուղարկել քաղաքապետարան, բայց դե չեմ կարծում թե դրանով զբաղվող կլինի: Բայց դե մենք մերոնցով կարող ենք հեծոներ վարձել գնալ ֆռֆռալ, մասնակցել կազմակերպվող հեծանվարշավներին և այլն: Մի քանի տարի առաջ մի քանի ընկերներով գնում ենք հեծանվահրապարակ (վելոտրեկ) քշում էինք, բայց դե փակ շրջանով պտտվելը ձանձրացնում է: Ի դեպ, ո՞րտեղ կարելի է հեծանիվ քշել, որ համ անվտանգ լինի, համ հարմար, համ հաճելի՝ ի նկատի ունեմ սկզբի համար էլի, որ միքիչ վարժվենք, բայց սա երևի արդեն այլ թեմա է, այստեղ տեղի մասին եկեք չխոսենք:

Օրինակ, սկզբի համար կարելի է հյուսիսային պողոտայի երկու ծայրերում հեծանիվների վարձույթ բացել: Ասենք օպերայում 200 դրամ տաս հեծոն վերցնես, իջնես հրապարակ, հեծոն հանձնես: Հետագայում կարելի է ցանցն ընդլայնել :)

impression
13.02.2009, 12:45
Շատ-շատ կուզենայի` միասին գնայինք հեծանվով ֆռֆռալու
հետո գուցե ինքներս հեծանիվներ ձեռք բերենք ու հաճախակի գնանք ման գալու, նույնիսկ արշավների
ուխ-ուխ :)

Սամվել
13.02.2009, 14:11
Իսկ որ ասում եք Երևանը հարթ չի, ու դժվար կլինի դիքեր բարձրանալը, հիմիկվա հեծանիվները մեծ մասամբ մի քանի ռեժիմներ ունեն (սկորուստ են ասում, չէ՞), ու համապատասխան ռեժիմներ կան դիքեր բարձրանալու համար։ Այնպես, որ դանդաղ ես գնում, բայց ոտքերդ չեն հոգնում։

Նախ ասեմ որ էս մասը լռիվ ճիշտա... բազմափոխանցումային հնարավորությամբ նորմալ հեծանիվներով դքի ծանրությունը չեք զգա... :ok

Մր օր Սինոփսիսում մի հատ Հեծանիվ տեսա կանգնած... մտածեցի փաստորեն հեծանիվով ստեղ գործի եկողներից առաջինը ես չեմ լինի,,,:(

Հեծանիվը կյանքա... շատ եմ սիրում ... մի տեսակ ազատություն ես զգում բացի էն ամեն ինչը... վերջնա...

Ես էլ կգամ որ հեծավային հանդիպում լինի :))

ՈՒ ընդհանրապես անընդհատ հեծանիվ առնելու մասի եմ մտածում... աչքիս մի օր վերջը չդիմանամ :hands

impression
13.02.2009, 14:15
Սամ, էդ բազմափոխանցումայիններն ի՞նչ արժեն :)

Սամվել
13.02.2009, 14:16
Սամ, էդ բազմափոխանցումայիններն ի՞նչ արժեն :)

Լիլ ջան մի 90.000–ի կարգի.. բայց դե իրականում էտքան մեծ չի գնային տարբերությունը...

Համ էլ օրինակ ես որ ուրիշ բան չեմ էլ կարա քշեմ... ոտերս շատ երկար են :oy

impression
13.02.2009, 14:18
Փաստորեն անհաս երազանք չի, լրիվ ռեալ ա գնելը: Էկեք մի քանի հոգով գնենք ու քշենք էլի, մենակ չեմ քշի, թող մեզ խմբովին գժի տեղ դնեն :hands

Դեկադա
15.02.2009, 18:25
Սիրում եմ հեծանիվ` չնայած քշած չկամ :)Ինչքան որ պատկերացրել եմ այն ավելի անվտանգ ա մյուս փոխադրամիջոցների համեմատությամբ և ավելի առողջարար է, հետո էլ քիչ ծախսատար ա.

FactorX
15.02.2009, 18:41
Ապագան հեծանիվիննա :hands

StrangeLittleGirl
15.02.2009, 19:49
Նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ երբևէ Եվրոպայում չէի եղել, երազում էի քաղաքում հեծանիվով շրջելու մասին: Մամայիս ասում էի այդ մասին, ասում էր՝ հո դու գիժ չես: Դե էն ժամանակ շատ փոքր էի…

Մինչև հիմա երազում եմ հեծանիվ քշելու մասին: Ցավոք սրտի, քշել չգիտեմ: Դրա պատճառով շատ եմ քաշվում Եվրոպա մեկնելիս. կա՛մ ստիպված եմ լինում բավական մեծ գումարներ ծախսել տրանսպորտի վրա, կա՛մ մի 50 րոպե ոտքով քայլել այն պարզ պատճառով, որ տրանսպորտի ուրիշ միջոց ուղղակի չկար:

Մինչև վերջերս ես էլ էի կարծում, թե Երևանն այդպես էլ չի դառնա այնպիսի քաղաք, որտեղ մարդիկ հեծանիվներով կշրջեն. նախ մեր խայտառակ երթևեկությունը, երկրորդ՝ դիքերի առկայությունը: Բայց այս ամառ, երբ Սևիլյայում էի, զարմանալի բանի ականատես եղա: Իհարկե, ինձ համար նորություն չէր, որ ահել-ջահել հեծանիվներով են ման գալիս: Բայց զարմանալին տեղի բնակիչներից մեկի պատմածն էր: Ասում էր, որ իրենց քաղաքում բոլորովին վերջերս է հեծանիվի ճանապարհ կառուցվել: Մինչ այդ հեծանիվից օգտվելու սովորություն չկար նույն խայտառակ երթևեկության պատճառով: Սակայն հսկողությունն այնքան խստացվեց, որ յուրաքանչյուր վարորդ արդեն վախենում է չնչին խախտում անելուց: Արդյունքում հասան նրան, որ հեծանիվով շրջելն այլևս վտանգավոր չէր: Է՜հ, հույս ունեմ՝ մի օր մենք էլ դրան կհասնենք: Օրինակ ինձ չեք պատկերացնի, թե ինչքան հարմար կլիներ հեծանիվով դասի գնալը:

Ուլուանա
16.02.2009, 21:50
Նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ երբևէ Եվրոպայում չէի եղել, երազում էի քաղաքում հեծանիվով շրջելու մասին: Մամայիս ասում էի այդ մասին, ասում էր՝ հո դու գիժ չես: Դե էն ժամանակ շատ փոքր էի…

Մինչև հիմա երազում եմ հեծանիվ քշելու մասին: Ցավոք սրտի, քշել չգիտեմ: Դրա պատճառով շատ եմ քաշվում Եվրոպա մեկնելիս. կա՛մ ստիպված եմ լինում բավական մեծ գումարներ ծախսել տրանսպորտի վրա, կա՛մ մի 50 րոպե ոտքով քայլել այն պարզ պատճառով, որ տրանսպորտի ուրիշ միջոց ուղղակի չկար:
Բյուր, էսքանից հետո մի հատ տրամաբանական հարց. ինչու՞ չես սովորում հեծանիվ քշել։ :esim Սովորի, էդ նշածդ խնդիրներն էլ կլուծվեն, էլի։ Էդքան բարդ չի։ ;) Հատկապես սովորելուց հետո նենց հեշտ ա։ :D

StrangeLittleGirl
16.02.2009, 22:11
Բյուր, էսքանից հետո մի հատ տրամաբանական հարց. ինչու՞ չես սովորում հեծանիվ քշել։ Սովորի, էդ նշածդ խնդիրներն էլ կլուծվեն, էլի։ Էդքան բարդ չի։ Հատկապես սովորելուց հետո նենց հեշտ ա։
Օպերայի էն դաժան փորձից հետո… Սովորացնող չկա, համ էլ հեծանիվ չկա:

Դեկադա
16.02.2009, 22:19
Էդքան բարդ չի

Իսկ ինձ միշտ թվացել ա որ դժվար ա: Միշտ մտածել եմ, որ պետքա կարենաս հավասարակշռությունդ պահել:Եվ մտածելով որ չեմ կարենալու` չեմ էլ փորձել.Բայց հիմի կփորձեի, բայց դե հեծանիվ չկա.

Firegirl777
16.02.2009, 23:46
Անընդհատ բորդյուրներին եմ խփում, ու էլ չեմ փորձել...
Միայն հարթ տեղում տվեք քշեմ.....

Ուլուանա
17.02.2009, 01:01
Իսկ ինձ միշտ թվացել ա որ դժվար ա: Միշտ մտածել եմ, որ պետքա կարենաս հավասարակշռությունդ պահել:Եվ մտածելով որ չեմ կարենալու` չեմ էլ փորձել.Բայց հիմի կփորձեի, բայց դե հեծանիվ չկա.
Դե, բնական ա, քշել չիմացողներին միշտ տենց ա թվում։ :)) Եթե դժվար լիներ, էդքան շատ մարդ քշել չէր իմանա։

cold skin
17.02.2009, 14:13
Ես էնքան էի սիրում քշել հեծո…հատկապես մեր դպրոցի բակում: Հիմա երեք տարի կա, որ չեմ քշել: Քույրս միշտ ասում ա երանի Հայաստանոմւ կարողանայինք հեծոն, որպես տրանսպորտային միջոց օգտագործենք, իսկը Արշակի նման: Բայց դե…:(
Պատկերացնում ե՞ք էն ջպազգիների վիճակը:o

Xelgen
17.02.2009, 14:28
Ահա, ինչ եմ ստացել մեյով։
===
Գնում ենք հեծանիվ վարել սովորենք !!!

"Բոլոր նրանց ում հետաքրքրեց հեծանվային շարժման ծնունդը Հայաստանում և
ցանկանում է մասնակցություն ունենալ նրա հետագա զարգացման գործում
հրավիրում ենք վաղը 17:00 համալիրին հարող տարածք սովորելու , վարելու ,
զգալու հեծանիվը !!!
P.S. մասնակցության համար անհրաժեշտ է միայն ցանկություն .."
===

Նենց որ ով ուզում է սովորել քշել ու համախողների հետ ծանոթանալ վաղը 17։00-ին կարող է դա անել :)

Ռուֆուս
08.12.2009, 15:07
Ամեն ինչ էս թեմայից սկսվեց, ով կենթադրեր, որ էստեղ գրառում կատարելուց մի շաբաթ անց հեծանվախտը ինձ էլ կկպներ :D

Կարոտել եմ հեծանիվս մի ամիս է չեմ քշել, երբ պիտի գարունը գա...:love

Այվ, բայց գոնե պատկերացնում ես, որ Հայաստանում առնվազն գիժ պետք ա լինես, որ մեր աննոռմալ վարորդների հետ նույն փողոցում հեծանիվ քշես
Ինքս իմ բերանով խոստովանեցի, որ գիժ եմ :D

One_Way_Ticket
08.12.2009, 15:20
Ես էլ որ 9 տարեկանում Հոլանդիա գնացի, շատ զարմացա հեծանիվների քանակից, մեքենաներից շատ էին: Այնտեղ էլ սովորեցի քշել: Մի ընտանիքում էի մնում, գրեթե ամեն օր հեծանիվ քշելու ժամ կար: Սկզբում տանտիրուհին բռնում էր հեծանիվը: Մի օր էլ զգացի, որ կարող եմ: Ասացի` բաց թողեք: Թողեց: Ու գնացի:

Enigmatic
08.12.2009, 15:39
Ես ընդամենը մեկ օրում եմ հեծանիվ քշել սովորել:
Հետո, սկզբից խամություն էի անում, հետո... այնքան հեշտ ու հավես էր քշելը:love ամեն օր քշում էի շատ-շատ: Բայց հեծանիվս մի օր գողացան:( մինչև որոշեցի գնել նորը, ասեցին մեծ եմ, հո չեմ հելնի քշեմ-մշեմ(հայի կոմպլեքս), տենց էլ մնաց: բայց էլի կուզեմ քշեմ:love

Ubuntu
17.08.2012, 17:22
Ողջույն բոլորին,
բոլոր նրաց ովքեր սիրում են և ցանկանում են հեծանիվ քշել սովորել, իսկ ովքեր գիտեն կարող են վարձակալել հեծանիվներ և մասնակցել արշավների կամ պարզապես քշեն: Մանրամասների համար կարող եք դիմել <<Հեծանիվ+>> ՀԿ-ի անդամների: http://www.bikeplus.nor.am (http://www.bikeplus.nor.am/?page=home&ln=hy) սա էլ նրանց էջն է Ֆեյսբուկում http://www.facebook.com/group.php?gid=107516156967: Ես ինքս արդեն երկու ամիս քշում եմ, գնում եմ գործի, մասնակցում եմ արշավների, և թե առողջական առումով, թե որպես փոխադրամիջոց, շատ գոհ եմ: Շատ խստապահանջ վարորդների հետ էլ վարվում եմ մադագասկար մուլտֆիլմի պինգվիների պես <<улыбаемся и машем>>54535

Ռուֆուս
01.02.2014, 19:15
Երևանի առաջին հեծանվային առաքիչների (https://www.facebook.com/greenbikedelivery) մասին պատմողը տեսանյութ

http://www.youtube.com/watch?v=a6x9WJKUaL8

boooooooom
15.07.2014, 09:39
Փաստորեն անհաս երազանք չի, լրիվ ռեալ ա գնելը: Էկեք մի քանի հոգով գնենք ու քշենք էլի, մենակ չեմ քշի, թող մեզ խմբովին գժի տեղ դնեն :hands

Փաստորեն 2009 թվին սենց վիճակա եղել, որ մարդկանց գժի տեղ են դրել ? :D

StrangeLittleGirl
15.07.2014, 12:51
Փաստորեն 2009 թվին սենց վիճակա եղել, որ մարդկանց գժի տեղ են դրել ? :D

Էս ինչ թեմա ես պեղել :D Սա լրիվ պատմական արխիվ ա: Դե արի ու մի ասա, վերջը սովորեցի էլի քշել, բայց ակումբցիքի հույսին հո չէի :))

boooooooom
15.07.2014, 15:01
Էս ինչ թեմա ես պեղել :D Սա լրիվ պատմական արխիվ ա: Դե արի ու մի ասա, վերջը սովորեցի էլի քշել, բայց ակումբցիքի հույսին հո չէի :))
Լավ թեմայա, ստեղ կարելիա հեծանիվի մասին բզբզալ։ Օրինակ կարելի է լիստից էժան-լավ հեծանիվներ գտնել, ու հղումները ստեղ դնել, որ հեծանիվից գլուխ չհանողները չգնան "զիբիլ" առնեն։

boooooooom
15.07.2014, 15:17
Օրինակ սա (http://www.list.am/item/2868506) եթե 120000 ով վաճառի, ու վրան ավելորդ գործ չլինի անելու, արժե։

boooooooom
15.07.2014, 15:26
Սա (http://www.list.am/item/3794196) էլ վատը չի երևում (մի 10000 կարելի է սակարկել)

StrangeLittleGirl
15.07.2014, 15:31
Էս ինչու՞ են սենց էժան :))

boooooooom
15.07.2014, 15:59
Էս ինչու՞ են սենց էժան :))
Վերջում դրված սմայլիկից ենթադրում եմ, որ ձեզ մոտ օգտագործված հեծանիվները շատ ավելի էժան են։ Բայց մեզ մոտ էսա. էս երկուսն էլ գտել եմ մի 15 էջ նայելուց հետո։
Որ խելքին մոտ էլի առաջարկներ տեսնեմ, կգրեմ ստեղ։

StrangeLittleGirl
15.07.2014, 16:00

Չէ, լրիվ լուրջ եմ ասում: Ես որ Երևանում էի, լավ հեծանիվը, թեկուզ օգտագործած, 180 000 - 200 000-ից պակաս չէին ասում... Բայց դե ամիսներով առնող չէին գտնում:

boooooooom
15.07.2014, 16:10
Չէ, լրիվ լուրջ եմ ասում: Ես որ Երևանում էի, լավ հեծանիվը, թեկուզ օգտագործած, 180 000 - 200 000-ից պակաս չէին ասում... Բայց դե ամիսներով առնող չէին գտնում:

Գնալով գները մոտենում են Վրաստանի գներին։ Ենթադրում եմ, որ հեծանվորդների քանակի ավելացման հետ վաճառողների մոտ մրցակցությունը նպաստում է գների իջեցմանը։

GriFFin
18.07.2014, 01:57
Ես, քանի ես թեման կենդանացել ա, ասեմ էլի, իսկ Վրաստանում ի՞նչ արժեն: Ու կա՞ մարդ, որ ենտեղից "բերում" ա: Եթե իմ հարցերի շուրջ թեմա կա բացված ինձ լինք կտա՞ք :)

boooooooom
18.07.2014, 08:48
Ես, քանի ես թեման կենդանացել ա, ասեմ էլի, իսկ Վրաստանում ի՞նչ արժեն: Ու կա՞ մարդ, որ ենտեղից "բերում" ա: Եթե իմ հարցերի շուրջ թեմա կա բացված ինձ լինք կտա՞ք :)

Լիզ ջան, ահա Արշակը լավ մանրամասն գրել է։ Զանգում եք Ալիկին(նույն ինքը՝ Ալեքսանդր Մելքոնյան) և ունենում եք հեծանիվ։ Իր մոտ համ նոր կա, համ օգտագործված, եթե ինչ որ կոնկրետ մոդել է պետք, կգնա Վրաստանից կբերի։
Էս ֆայլում գրել ենք Հայաստանում հեծանիվ ծախող խանութների ու անհատների ցուցակը․
https://www.facebook.com/notes/biking-in-armenia/%D5%B0%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B6%D5%AB%D5%BE%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D5%A1%D5%B3%D5%A1%D5%BC%D6%84-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/141046926051416

Ինքս բոլոր տարբերակների գները չեմ ուսումնասիրել, բայց սեփական փորձից կարող եմ ասել․
1. SPECIALIZED ֆեյսբուք։ https://www.facebook.com/dlbike կայք։ http://www.dlb.am (http://www.dlb.am/) - էս խանութում ոնց–որ խելքին մոտիկ գներ են․ անցած աշուն եղած տարբերակները ուսումնասիրելուց, Վրաստանից բերելը դիտարկելուց հետո ընկերոջս համար ստեղից առանք։ Կոնկրետ մոդելը համեմատելով՝ դրսի գներից առանձնապես չէր տարբերվում‎։
2. Scott հեծանիվներ․ հեռ. 093426248 , 091426248 Ալեքսանդր Մելքոնյան
Ալիկին կոնկրետ մոդելը ասում ես, գնում վրաստանից բերում ա մի շաբաթվա մեջ։ Հիմա չգիտեմ ոնց ա գները իրա մոտ, բայց մի երկու տարի առաջ իմ հեծանիվը իրանից առա, որովհետև հաշվելուց հետո տեսա, որ եթե գնամ Վրաստանից բերեմ, ճանապարհածախսը հետը ավելի թանկ կնստի վրես, չարչարանքն էլ վրեն‎։

ՈՒ ընդհանրապես ինչքանով ես ծանոթ եմ էս շուկային, Մեգասպորտը չհաշված, հիմա հատուկ գնալ Վրաստանից հեծո բերելը շատ իմաստ չունի էլ․ Հայաստանում գները ահագին նորմալ են։ Բայց եթե սենց թե նենց գնալու էիք Վրաստան, ձեռի հետ բերեկը գուցե իմաստ ունի։ Բայց նախորոք պարզեք, թե ոնց եք տեղափոխելու։

Հիմա scott-ից բացի այլ ֆիրմաների հեծանիվների էլ ունի։

boooooooom
26.07.2014, 22:40
Նորմալ հեծանիվա երևում, գինն էլ վատ չի, բայց աչքով տեսնել է պետք։ Եթե հետաքրքրումա ահա հղումը՝
http://www.list.am/item/3817002

boooooooom
26.07.2014, 22:58
Սա էլ էժան է զարմանլի, եթե ամեն ինչ նորմալ է, գտած է
http://www.list.am/item/3801669

insider
27.02.2015, 16:40
Էս ամառ վերջապես հեծանիվ ունեցա: Ու հեծանիվ քշելու այդ կարճ ընթացքում մի բան հաստատ կարող եմ արձանագրել, որ հեծանվորդի առաջին թշնամին շներն են: Ու տարբերություն չկա էդ տվյալ չորքոտանին պոչը ք.....ը մտցրած շուն ա, հանգիստ, պուճուր չիխուախուա ա, թե կատաղած գելխեղդ ա: Եթե երկու ոտքի վրա ես, միգուցե միայն էն կատաղածը վրա տա, բայց հենց երկու ակի վրա էս` պրծավ, տուզիկի համար էլ դառնում ես համար մեկ թշնամի: Հիմա հարց, ո՞վ գիտի ինչն ա շների նման ագրեսիվ պահվածքը` հեծանվորդ տեսնելիս: Փորփրեցի, բան չգտա:
Հաա, մեկել դրանցից պաշտպանվելու արդյունավետ միջոց հլը որ չեմ գտել:

StrangeLittleGirl
27.02.2015, 16:43

Նույնն ա, ինչ մարդկանցը: Շոկային, անսպասելի բաներ են հեծանիվներն իրանց համար:
Կոպենհագենում շների համար հեծանիվը սովորական բան ա, հանգիստ կողքով անցնում են: Էլ չեմ ասում, որ լիքը շնատերեր իրանց շներին հեծանիվով են քայլացնում:

Guest
27.02.2015, 17:38
Ճիշտ ա ասում Բյուրը ու, ի դեպ, կենտրոնի շները արդեն իսկ սովորել են հեծանվորդներին:
Արդյունավետ մեթոդը՝ հեծանվից իջնել ու քայլելով անցնել կողքով:

Rammstein
28.02.2015, 01:00
Էս ամառ վերջապես հեծանիվ ունեցա: Ու հեծանիվ քշելու այդ կարճ ընթացքում մի բան հաստատ կարող եմ արձանագրել, որ հեծանվորդի առաջին թշնամին շներն են: Ու տարբերություն չկա էդ տվյալ չորքոտանին պոչը ք.....ը մտցրած շուն ա, հանգիստ, պուճուր չիխուախուա ա, թե կատաղած գելխեղդ ա: Եթե երկու ոտքի վրա ես, միգուցե միայն էն կատաղածը վրա տա, բայց հենց երկու ակի վրա էս` պրծավ, տուզիկի համար էլ դառնում ես համար մեկ թշնամի: Հիմա հարց, ո՞վ գիտի ինչն ա շների նման ագրեսիվ պահվածքը` հեծանվորդ տեսնելիս: Փորփրեցի, բան չգտա:
Հաա, մեկել դրանցից պաշտպանվելու արդյունավետ միջոց հլը որ չեմ գտել:

Միանշանակ բոլոր շները չեն տենց: Ինձ հանդիպած շների գուցե 3/4-ը տենց ռեակցիա են տալիս հեծանիվին, բայց մնացած 1/4-ի տանձներին էլ չի:
Ինձ ավելի շատ հետաքրքրում ա, թե իրանք մարդո՞ւ վրա են հաչում, թե՞ հեծանիվի: Լիքը եղել ա, որ քշելուց շունը հաչալով ընկնի հետեւիցս ու ինձ հետաքրքրել ա, եթե չարագացնեի ընթացքս ու չպոկվեի շնից, ինքը ոտս կկծե՞ր, թե՞ հեծանիվի ինչ-որ մաս: :))

Ներսես_AM
28.02.2015, 01:57

Հեծանիվի ու մարդու կոմբինացիայից ա :D
Որ նույն շան մոտով քայլելով հեծանիվը գլորես անցնես հեչ պետքը չի լինի։

Աթեիստ
28.02.2015, 10:12
Միանշանակ բոլոր շները չեն տենց: Ինձ հանդիպած շների գուցե 3/4-ը տենց ռեակցիա են տալիս հեծանիվին, բայց մնացած 1/4-ի տանձներին էլ չի:Ինձ ավելի շատ հետաքրքրում ա, թե իրանք մարդո՞ւ վրա են հաչում, թե՞ հեծանիվի: Լիքը եղել ա, որ քշելուց շունը հաչալով ընկնի հետեւիցս ու ինձ հետաքրքրել ա, եթե չարագացնեի ընթացքս ու չպոկվեի շնից, ինքը ոտս կկծե՞ր, թե՞ հեծանիվի ինչ-որ մաս: :))Չփորձես, վրա են տալիս ոտերիդ ։)

insider
28.02.2015, 19:45
Ճիշտ ա ասում Բյուրը ու, ի դեպ, կենտրոնի շները արդեն իսկ սովորել են հեծանվորդներին:
Արդյունավետ մեթոդը՝ հեծանվից իջնել ու քայլելով անցնել կողքով:

Միանշանակ բոլոր շները չեն տենց: Ինձ հանդիպած շների գուցե 3/4-ը տենց ռեակցիա են տալիս հեծանիվին, բայց մնացած 1/4-ի տանձներին էլ չի:
Ինձ ավելի շատ հետաքրքրում ա, թե իրանք մարդո՞ւ վրա են հաչում, թե՞ հեծանիվի: Լիքը եղել ա, որ քշելուց շունը հաչալով ընկնի հետեւիցս ու ինձ հետաքրքրել ա, եթե չարագացնեի ընթացքս ու չպոկվեի շնից, ինքը ոտս կկծե՞ր, թե՞ հեծանիվի ինչ-որ մաս: :))

Կենտրոնինը չգիտեմ, բայց շրջանի շների համար իրոք որ երևի շոկ ա, վրա են տալիս, էլ դու սուս: Էս մեր թաղերում մի վախկոտ, փողոցային շուն կա, ամբողջ օրը թրևա գալիս ու դեռ չեմ տեսել, որ մեկին վնաս տա: Հակառակը, մարդիկ են էդ շանը, ով ոնց կարա, վնաս տալիս: Ասենք կողքով, որ մարդ անցնի, շատ ժամանակ գլուխն էլ չի բարձրացնում, բայց հենց հեծանիվով տեսավ, վերջ, միանգամից ագրեսիվանում ա ու վրա տալիս: Իջար հեծանիվից, հանգստանում ա ու թողնում գնում: Ուրեմն հատուկ փորձել եմ: Հեծանվորդ + հեծանիվ համադրությունը իրա համար անտանելի ա )))

Մայրուղիների վրա էլ, որ հանդիպում ես կամ պիտի կանգնես մի բանով վրա տաս, վախացնես կամ քշես թռնես ))

Թեման էի ինտերնետում փորփրում` տեսա շների դեմ պայքարի հատուկ միջոց էին հնարել: Ուրեմն կոկա-կոլայի շշի պես մի բան ա, մեջը օդ ես փչում ու մի 15 անգամ ուժեղ ձայնային ազդանշան ա տալիս: Համ սիգնալ ա, համ շների դեմ պայքարի լավ միջոց ))

Մոտավորապես սենց մի բան ա.

http://savepic.su/5202980m.jpg (http://savepic.su/5202980.htm)

Բայց դե էդ եքա շիշը, որ հեծանիվի վրա ամրացնես, հաստատ խանգարելու ա ...

Աթեիստ
28.02.2015, 21:14

Էհ, ես շատ կուզեի սրանից ունենալ, տավար վարորդները սրանից նենց են վեր թռնում, քիչ ա մնում դուրս գան հանդիպակաց գոտի։
Բայց դե ձեռս չի գնում պատվիրեմ։

Smokie
03.03.2015, 18:38
2013-ի առավոտյան հեծանվավարժանքներից՝ մոտս շատ լավ տպավորվել ա էս դրվագը: Երբ դպրոցի շուրջն էի պտտվում, հենց նոր թեքվելուց դիմացովս արագ-արագ, լեզուն դուրս հանած, (ժպիտ:love) հևալով մի շուն վազեց: Շատ հանգիստ էր, ոնց որ չտեսավ էլ ոչ մի տարօրինակ բան, երևի տիրոջ, կամ ուրիշ մարդու հետևից էր վազում: Հենց միանգամից հայտնվեց ու կորավ: Չգիտեմ ինչի՞ց դրդված, բայց ես իրան շատ սիրեցի ու հիմա էլ երեկվա պես հիշում եմ էդ պահը:

Ես նույնիսկ չգիտեի երևի, որ շները ագրեսիվ են մոտենում հեծանիվներին ու հեծանվորդներին:

insider
16.03.2015, 22:53
... կարող եմ արձանագրել, որ հեծանվորդի առաջին թշնամին շներն են:

Թշնամի համար երկու:

Փաստորեն շներից բացի մի ուրիշ «թշնամի» էլ եմ հայտնաբերել՝ փշերը: Փշոտ տեղով անցար, մի 90 տոկոսով, հեծանիվդ գրկած տուն ես գնալու: Արդեն մի երեք անգամ դրանց էրեսից տուժել եմ: Բայց դե էդքան ակ կպցնել էլ մի բան չի: Վերջին անգամ, որ փուշը ծակեց, հիշեցի որ մեքենայիս ակերի համար մի նյութ էի առել, որ փչում էս ակի մեջ, էդ մանր մունր ծակերը փակելու համար, բռնեցի մի թեթև փչեցի, օգնեց: Տեսնենք ինչքան կդիմանա:

Բայց դե մտքով հեչ չէր անցնում որ փուշը կարա սենց ակը ծակի: Փաստորեն լավ էլ ծակում ա :think

http://savepic.su/5402554.jpg

boooooooom
16.03.2015, 23:43

Շատ լավ անվադողեր կան, որ կոչվում եմ shvalbe marathon plus, որոնց վրա սովորական փշերը չեն ազդում։
Իսկ ընդհանրապես, էդ մի տեսակի բույս կա, որ դրա փշերն են ծակում ակերը, եթե էդ բույսը ճանաչես, կարող էս դրան շրջանցես։ Ցավոք բույսի անունը չգիտեմ (բայց ճանաչում եմ)։ Էդ փուշը, ոնց որ ստորջրյա ական լինի. բոլոր կողմերից սուրա, ոնց անցնես ծակումա։

boooooooom
16.03.2015, 23:51
Ու հա։ Կպցնելուց հետո, մինչև ակը հավաքելը, մի լավ ներսից շոշափի ու փուշը գտի հանի, որովհետև հաճախ փուշը չեն հանում ու էդ մեկ անգամ արդեն ծակած "կիսասուր" փուշը քշելու ընթացքում մի ահագին տարածք քրքրում է…

GriFFin
19.03.2015, 21:50
Ինձ ո՞վ հեծանիվ կնվիրի ^_^

Աթեիստ
19.03.2015, 22:14
Ինձ ո՞վ հեծանիվ կնվիրի ^_^

Կիրակի կտամ քշես ։)

Փող հավաքի, իմինից առ, համ էժան էր, համ լավը։

Նոր նայեցի, լիստում մինչև 100.000 լիքը հավեսով բաներ կան։

GriFFin
19.03.2015, 22:19
Կիրակի կտամ քշես ։)

Փող հավաքի, իմինից առ, համ էժան էր, համ լավը։

Նոր նայեցի, լիստում մինչև 100.000 լիքը հավեսով բաներ կան։
Հաաաա!! Ես հուսով եմ եղանակը լավը կլինի)) Ուռաա: 100000-ը շատ հեռու չի, ես ավելի թանգ էի մտածում։ Ու որ փնտրում էի տարբեր կայքերով 160000 ամենաէժան էր։ :/

boooooooom
19.03.2015, 22:25
Ինձ ո՞վ հեծանիվ կնվիրի ^_^
Հեսա էժանը ճարել եմ լիստից, բայց Էջմիածինում է։ 160$:
http://www.list.am/item/4418512

boooooooom
19.03.2015, 22:28
․․․…

GriFFin
19.03.2015, 22:43
Հեսա էժանը ճարել եմ լիստից, բայց Էջմիածինում է։ 160$:
http://www.list.am/item/4418512

Հուսով եմ, էս gonishni հեծանիվը կդիմանա մինչև ամառ :)) Իրոք լավ էժան է: Օ.օ

boooooooom
19.03.2015, 22:52
Բայց նորմալ հեծանիվը պետք է որ 100000 դրամից թանկ լինի, եթե նոր չէ, իսկ նորը 200000 և ավել։ Ուղղակի ես որ հիշում եմ իմ առաջին հեծանիվը (մեծ տարիքում) ՝ չխպլիկ ХАЗ էր, մտածում եմ, միգուցե էլի՞ մարդիկ կան, որ պատրաստ են չխպլիկից սկսել։
Էդ չխպլոին տվել էի 100$, մի 200$ էլ ծախսեցի վրան,որ քշել լիներ, ու քշե-լու ընթացքում էլ անընդհատ վրան մի բան փչանում էր։ Ասածս էնա, որ կարելի է վատով էլ սկսել, բայց ավելի լավ է տոկոսի տակ ընկնել և միանգամից լավը գնել։

Աթեիստ
20.03.2015, 00:13
Վարդ, ես իմից էնքան գոհ եմ, որ հըլը հեչ չեմ մտածում ավելի թանկն առնելու մասին։

Լիզ, նստել ա 100.000, համարյա թազա։

keyboard
20.03.2015, 01:03
Ինձ ո՞վ հեծանիվ կնվիրի ^_^

Լավ ա էլի, ամսից ավել ա հեծանիվ եմ մուրում, մեկ էլ հոպ նվիրեք, ոչ մի նվիրել, ես առաջինն եմ ասել, մչև իմը չլնի, ոչ մեկ առաջ չանցնի :angry

keyboard
20.03.2015, 01:05
Հեսա էժանը ճարել եմ լիստից, բայց Էջմիածինում է։ 160$:
http://www.list.am/item/4418512

Վարդ, որ ես քեզ Էջմիածին հասցնեմ, ճամփին թույն երաժշտությամբ, քո ցանկացած գարեջրա/թեյա ամեն ինչա խառը, հետո նույն կերպ քեզ հասցնեմ քո սվիթ տունը, կգա՞ս գնանք էդ հեծոն նայենք առնեմ քշեմ գոյնա մչև փող հավաքի ակումբահայությունը ինձ հեծո նվիրեն :oy

boooooooom
20.03.2015, 09:42

Դու առաջին հերթին զանգի, ճշտի կա՞ էդ հեծոն թե արդեն գնել են։ Իսկ գնալ նայելը պրոբլեմ չի. միշտ պատրաստ եմ։
Գինն էլ ճշտի։

boooooooom
20.03.2015, 09:50
Բայց սա էլ լավն է (սա տեսել եմ)http://www.list.am/item/3902546

GriFFin
20.03.2015, 11:39
Լավ ա էլի, ամսից ավել ա հեծանիվ եմ մուրում, մեկ էլ հոպ նվիրեք, ոչ մի նվիրել, ես առաջինն եմ ասել, մչև իմը չլնի, ոչ մեկ առաջ չանցնի :angry
Դու մեքենադ նվիրի ինձ, ես քեզ կնվիրեմ հեծանիվ)))

boooooooom
22.03.2015, 22:09
Ուշադրություն։ Վաճառում եմ այս հեծանիվը։ Քաշը՝ 16կգ, չինական է, բայց վատը չէ։ Գտնվում է սարքին վիճակում։ Գինը՝ 50000դրամ։
http://i.imgur.com/l4QtUC8.jpg

Աթեիստ
22.03.2015, 22:20
Ուշադրություն։ Վաճառում եմ այս հեծանիվը։ Քաշը՝ 16կգ, չինական է, բայց վատը չէ։ Գտնվում է սարքին վիճակում։ Գինը՝ 50000դրամ։

Չինականը 16Կգ? Իմ դրանից ծանր ա։

boooooooom
22.03.2015, 22:26
Չինականը 16Կգ? Իմ դրանից ծանր ա։

Դե դրա համար էլ գրել եմ, չինական է, բայց վատը չի։ Ես սրանով մի քանի անգամ արշավ եմ գնացել. նորմալ քշվում է։

boooooooom
28.03.2015, 11:48
Ուշադրություն։ Վաճառում եմ այս հեծանիվը։ Քաշը՝ 16կգ, չինական է, բայց վատը չէ։ Գտնվում է սարքին վիճակում։ Գինը՝ 50000դրամ։
http://i.imgur.com/l4QtUC8.jpg

Գինը իջեցվել է, 100$ վերջնական։ Ի դեպ հեծանիվը գտնվում է Խորենացի 24 «Ոսկու աշխարհ» տոնավաճառում (եթե հանկարծ ուզեք տեսնել կամ փորձել) ։

Norton
30.03.2015, 22:35
Volvo-ն հետաքրքիր լուծում է մշակել՝ գիշերային պայմաններում հեծանվորդների անվտանգության ապահովման նպատակով

https://www.youtube.com/watch?v=CfWzeGlaFvI

insider
30.03.2015, 22:48
Volvo-ն հետաքրքիր լուծում է մշակել՝ գիշերային պայմաններում հեծանվորդների անվտանգության ապահովման նպատակով

https://www.youtube.com/watch?v=CfWzeGlaFvI

Տեսնես սա մի անգամ պետքա փչես ու վերջ, թե՞ ամեն քշելուց։ Հետո մի ձևի ուրվականի տեսք են ստանում հեծանվորդները ... սենց միամիտ դուրս գաս մեքենայի դիմաց, վախից էլ կքցեն տակը։) Բայց դե լավ մտահաղացում ա ...

Աթեիստ
30.03.2015, 23:33
Վախտին Ալիում էս կարգի բան էի տեսել, բայց ոչ թե տուտուզի տակից էր կախվում, այլ մեջքիդ վրա, սումկիդ վրից, համ պարզապես թարթող, նախազգուշացնող նշան էր վառում, համ թեքվելու։

http://ru.aliexpress.com/store/product/Remote-Control-LED-Light-Intelligent-Caution-Light-Saddle-Indicator-Wireless-Led-Bag-Light/1191231_32296676904.html

http://img01.cp.aliimg.com/imgextra/i1/2240493308/TB2IUiDbXXXXXcXXXXXXXXXXXXX_!!2240493308.jpg

boooooooom
30.03.2015, 23:45

Հավատացեք, որ մի հատ նորմալ մեծության թռթռացող կարմիր լույսը լրիվ բավական ա։ Կարելի է նաև ղեկի եզրերին լույսեր դնել, որ մթության մեջ վարորդը քո եզրը տեսնի կամ լույսով/անդրադարձնող թևնոցներ կրել։ Թե չե ամեն անգամ ներկվելը մի քիչ պրակտիկ չի։

keyboard
31.03.2015, 01:02
մենէք էլ քրքրվանք քշելով հիմի էլ գիշերվա դառդն ենք

Ներսես_AM
31.03.2015, 03:02
Հավատացեք, որ մի հատ նորմալ մեծության թռթռացող կարմիր լույսը լրիվ բավական ա։ Կարելի է նաև ղեկի եզրերին լույսեր դնել, որ մթության մեջ վարորդը քո եզրը տեսնի կամ լույսով/անդրադարձնող թևնոցներ կրել։ Թե չե ամեն անգամ ներկվելը մի քիչ պրակտիկ չի։

Հավատա իրականում հեչ բավական չի։ Մանավանդ քաղաքում երբ բազմաթիվ լույսեր կան շրջակայքում, առավել ևս երբ անձրև ա գալիս։ Հետո շատ հաճախ կողքից չեն տեսնում ու խաչմերուկներին թեքվելուց վրաերթ են անում։ Նայեցի շորերինը մշտական չի օճառով լվանալուց անցնում ա։ Բայց հեծանիվինը կայուն ներկ ա։ Ոնց որ ձրի բաժանում են։ Աչքիս վաղը նժույգս հեծնեմ գնամ վերցնեմ‎։ :)

boooooooom
31.03.2015, 08:44

Այ որ ձրիա, կարելի է։ Ներսես, ինձ թվումա սենց բաների առկայության դեպքում հեծանվորդները, սրա վրա հույս դնելով, էլ ավելի անզգույշ կքշեն։

boooooooom
31.03.2015, 10:33
Էս էլ հեծանիվի վրայից http://i.imgur.com/rGe5tzR.jpg

Smokie
31.03.2015, 10:59
Բայց դե մարդ ես, կարող ա չես ուզում հեծանվիդ գույնը փոխես,:)) ոչ էլ հավես ունես անընդհատ շորերդ ներկելու, հետո մաքրելու:

Համ էլ կարծում եմ insider-ն էլ ա ճիշտ ասում, պակաս վտանգավոր չի դա:

insider
31.03.2015, 19:07
Բայց դե մարդ ես, կարող ա չես ուզում հեծանվիդ գույնը փոխես,:)) ոչ էլ հավես ունես անընդհատ շորերդ ներկելու, հետո մաքրելու:

Համ էլ կարծում եմ insider-ն էլ ա ճիշտ ասում, պակաս վտանգավոր չի դա:

Smokie ջան դա հեծանիվի գույնը պեքա որ չփոխի, անգույն բան էր ու ցերեկային լուսավորության պայմաններում հեծանիվդ իրա սովորական գույնովա երևալու, ուղղակի արհեստական լուսարության տակ նման էֆեկտ ա տալիս...

Smokie
31.03.2015, 19:49
Smokie ջան դա հեծանիվի գույնը պեքա որ չփոխի, անգույն բան էր ու ցերեկային լուսավորության պայմաններում հեծանիվդ իրա սովորական գույնովա երևալու, ուղղակի արհեստական լուսարության տակ նման էֆեկտ ա տալիս...

Հաաա՜, ինձ թվաց սպիտակ ա լինելու, դու էլ իսկականից ուրվականի տեսք ես ստանալու:D

Հըլը պատկերացրու, շորերի չփչես հեծանիվին փչես, դու համարյա չես երևա նենց տպավորություն կլինի, որ հեծանիվը ինքն իրան գնում ա::hands

GriFFin
08.04.2015, 16:54
Ես՝ ձրիակերս, կրկին եկա: Սենց հարցա-խնդրանքա-ֆատնաստիկայախառը հարց: Մարդ կա, ով երկու հեծանիվ ունի, որից մեկը ինձ ժամանակավոր կտա՞ ՝ հեծանվարշավի ժամանակ: Հաշվի առեք էն հանգամանքը, որ ես լավն եմ ^_^

Ձայնալար
08.04.2015, 17:28
Ստորագրությունդ վկա :))

boooooooom
08.04.2015, 17:36
Ես՝ ձրիակերս, կրկին եկա: Սենց հարցա-խնդրանքա-ֆատնաստիկայախառը հարց: Մարդ կա, ով երկու հեծանիվ ունի, որից մեկը ինձ ժամանակավոր կտա՞ ՝ հեծանվարշավի ժամանակ: Հաշվի առեք էն հանգամանքը, որ ես լավն եմ ^_^

Խոսք չեմ կարող տալ, բայց թող արշավի օրը գա, մի բան կմոգոնենք։

Cassiopeia
08.04.2015, 17:49
Իսկ ես ուզում եմ հեծանիվ քշել սովորել… :(

boooooooom
08.04.2015, 17:54
Իսկ ես ուզում եմ հեծանիվ քշել սովորել… :(

Ախր նենց մարդ գրեր, որ ոչ հեծանիվ ունեն տանը, ոչ էլ հեծանվորդ ամուսին։ Աթեի՛ստ, ինչի՞ չէս սովորացնում։

CactuSoul
08.04.2015, 18:14
Բա երեխեքի՞ն ով պահի ։)

GriFFin
08.04.2015, 18:32
Խոսք չեմ կարող տալ, բայց թող արշավի օրը գա, մի բան կմոգոնենք։
boooooooom, դու վերջն ես ^_^ Իսկ ես կլինեմ երջանիկ։ :)))

GriFFin
08.04.2015, 18:34
Իսկ ես ուզում եմ հեծանիվ քշել սովորել… :(
Cassiopea, գամ սովորացնե՞մ։ Աթեիստն էլ երեխեքին պահի՞։ Ես պատրաստ եմ։

Cassiopeia
08.04.2015, 18:51
Cassiopea, գամ սովորացնե՞մ։ Աթեիստն էլ երեխեքին պահի՞։ Ես պատրաստ եմ։

Մեծ հաճույքով։

Բա երեխեքի՞ն ով պահի ։)
Հենց էդ ա էլի… Եթե շաբաթ-կիրակի ժամանակ գտնենք բակ իջնելու ընտանյոք հանդերձ, մեկ ա, մեկը պետք ա կողքներս լինի, որ երեխեքին տիրություն անի։

Ռուֆուս
04.09.2015, 22:26
Արտիստիկ հեծանվավարություն.

https://www.youtube.com/watch?v=P3WnQ246f1g

StrangeLittleGirl
12.04.2016, 13:45
Ինձ ո՞վ կասի, շղթայի համար նորմա՞լ կյանք ա երկու տարի ու մի քիչը:

Երկու տարի առաջ (քիչ) օգտագործած հեծանիվ եմ առել, հեծանիվ սարքող վարպետն էրեկ առաջարկեց փոխել: Երկու տարի քշել եմ օրը տասնհինգից քառասուն կիլոմետր: Ուզում եմ ջոկել՝ ինձ քցում ա, թե չէ: Մեկ էլ շղթայի միջին գինն ինչքա՞ն ա:

Ռուֆուս
12.04.2016, 13:58

Բյուր, մաքուր պահե՞լ ես։ Պետք ա շղթան պարբերաբար յուղվի, անձրևի տակ չի կարելի թողնել, պետք ա միշտ մաքուր լինի ու պլպստա։ Թե չէ արագ կժանգոտի ու կփչանա։

StrangeLittleGirl
12.04.2016, 13:59
Բյուր, մաքուր պահե՞լ ես։ Պետք ա շղթան պարբերաբար յուղվի, անձրևի տակ չի կարելի թողնել, պետք ա միշտ մաքուր լինի ու պլպստա։ Թե չէ արագ կժանգոտի ու կփչանա։

Տարին երկու անգամ յուղել եմ: Դե անձրևի տակ չթողնելը ձև չի, քշածիս կեսն անձրևի տակ ա էղել :))

Ռուֆուս
12.04.2016, 14:01
Տարին երկու անգամ յուղել եմ: Դե անձրևի տակ չթողնելը ձև չի, քշածիս կեսն անձրևի տակ ա էղել :))
Անձրևի տակ քշելը ոչինչ, կարևորը անձրևի տակ պառկովկա չանես։ Եսիմ, հնարավոր ա խոնավությունից փչացած լինի։

boooooooom
12.04.2016, 14:02
Ինձ ո՞վ կասի, շղթայի համար նորմա՞լ կյանք ա երկու տարի ու մի քիչը:

Երկու տարի առաջ (քիչ) օգտագործած հեծանիվ եմ առել, հեծանիվ սարքող վարպետն էրեկ առաջարկեց փոխել: Երկու տարի քշել եմ օրը տասնհինգից քառասուն կիլոմետր: Ուզում եմ ջոկել՝ ինձ քցում ա, թե չէ: Մեկ էլ շղթայի միջին գինն ինչքա՞ն ա:

Ինձ թվում ա քցում ա: Ես 5 տարի առաջ օգտագործված հեծանիվ եմ առել, որը քշում ա 100 կգ քաշ ունեցող պապաս, ու շղթան շատ լավ վիճակում ա:Նորմալ Shimano շղթան էլ իբեյում սկսում ա մոտ 12$-ից

Ներսես_AM
12.04.2016, 14:39
Տարին երկու անգամ յուղել եմ: Դե անձրևի տակ չթողնելը ձև չի, քշածիս կեսն անձրևի տակ ա էղել :))

Բյուր էրկու անգամը շա՜տ քիչ ա Դանիայի համար։ :))

Շղթան ընդհանրապես աչքաչափով դժվար ա ասել փոխելու ժամանակն ա թե չէ‎։ Եթե թողնես որ բանը բանից անցնի, էդ ժամանակ ոչ միայն շղթան այլև բոլոր ատամնաանիվներն էլ հետը պիտի փոխես, որովհետև լոճված շղթան ատամննանիվների հերն անիծում ա։ Մի շղթան մոտ 3000 կիլոմետր ա ձգում‎։

Սենց գործիք կա ստուգելու համար‎։ Պիտի որ բավականին էժան լինի իբեյներում։

Եթե դրանով ցույց ա տալիս որ արդեն թույլատրելիից լոճվել ա, մի խնայեք էդ 15-20 դոլարը տվեք շղթան փոխեք

https://www.youtube.com/watch?v=8LqTmvuf6tw

StrangeLittleGirl
12.04.2016, 14:48

Արդեն փոխել եմ շղթան, որտև սիրտս կանգնում էր էն մտքից, որ կարող ա պոկվի, ու ես էդ անապատի մեջտեղում մնամ, չկարանամ ոչ առաջ գնամ, ոչ հետ: Ուղղակի ուզում եմ ջոկեմ քցում ա, թե չէ: Բայց ինձնից 80 դոլարի կարգի փող վերցրեց: Իհարկե ստեղ ամեն ինչ մի քանի անգամ ավելի թանկ ա, բայց եսի՞մ:

Բայց եթե 3000 կմ ա, ուրեմն էդ ա որ կա: Երկու տարվա ընթացքում մի էդքան, գուցե ավել էլ հաստատ քշած կլինեմ: Հաշվեցի, երկու տարվա մեջ 3000 կմ-ն անում ա օրը 4կմ, իսկ ես հաստատ դրանից շատ ավելի շատ եմ քշել:

keyboard
12.04.2016, 22:46
Բյուր, ստուգելու ամենալավ եղանակը իրարից անկախ մի քանի վարպետի ցույց տալն ա, շղթան պոկվելուց անապատում չես մնա, փոխելը 20 րոպեի գործ ա,կարաս մոտդ պահես, եթե ծանրությունը չի խանգարում, նույն սկզբունքով կարաս անապխատում ակը ծակվելուց մնաս: Հասկանում եմ, որ քո համար դժվար կլինի քանդելը, փոխելը, բայց դե մոտերքում մի տղա կգտնվի, մի հատ քո էն անզուգական ժպիտից կանես, կքանդեն կփոխեն ;)

StrangeLittleGirl
13.04.2016, 00:51

Հով, դու հայերեն հասկանալու հետ խնդիր ունե՞ս :D Վերևում պարզ գրել եմ, որ արդեն փոխել եմ շղթան: Իսկ քո ասած լուծումը հեչ խելքին մոտ չի, որովհետև.
1. Էստեղ բոլոր վարպետներին ինչ ցույց ես տալիս, ասում ա՝ պետք ա փոխել:
2. Տասներկու կիլոյանոց ռյուկզակին ավելորդ ծանրություն ավելացնելու մտադրություն հեչ չունեմ
3. Էս քո համար Հայաստանը չի, որտեղ հեծանիվով զբաղվելու արտոնություններ մենակ արական սեռն ունի: Տղամարդիկ ու կանայք հավասարապես հեծանիվներից գլուխ հանում են կամ չեն հանում
4. Անապատի մեջտեղում հազվադեպ են մարդիկ պատահում, պատահողներն էլ սովորաբար 30 կմ/ժ արագությամբ են քշում: Դե արի ու կանգնացրու:
5. Եթե շղթայի հետ կապված տեսանելի խնդիր կա, ուրեմն ավելի հավանական ա, որ շղթան կպոկվի, քան ակը կծակվի:
6. Շղթայի պոկվելը նաև վտանգավոր ա, կարա լուրջ վնասվածքների պատճառ դառնա, ի տարբերություն ակը ծակվելուն:

Ու ընդհանրապես էս խոսակցությունն արդեն անիմաստ ա, որտև նորից եմ ասում՝ շղթան փոխել եմ: Ինձ ավելի հետաքրքիր ա ռետրոսպեկտիվ իմանալը ճիշտ եմ արել, թե չէ:

Ներսես_AM
13.04.2016, 01:08
Արդեն փոխել եմ շղթան, որտև սիրտս կանգնում էր էն մտքից, որ կարող ա պոկվի, ու ես էդ անապատի մեջտեղում մնամ, չկարանամ ոչ առաջ գնամ, ոչ հետ: Ուղղակի ուզում եմ ջոկեմ քցում ա, թե չէ: Բայց ինձնից 80 դոլարի կարգի փող վերցրեց: Իհարկե ստեղ ամեն ինչ մի քանի անգամ ավելի թանկ ա, բայց եսի՞մ:

Բայց եթե 3000 կմ ա, ուրեմն էդ ա որ կա: Երկու տարվա ընթացքում մի էդքան, գուցե ավել էլ հաստատ քշած կլինեմ: Հաշվեցի, երկու տարվա մեջ 3000 կմ-ն անում ա օրը 4կմ, իսկ ես հաստատ դրանից շատ ավելի շատ եմ քշել:

Ճիշտ ես արել, որ փոխել ես։ 3000-4000կմ կախված պայմաններից էլի։ Ցեխ, կեղտ, փոշին, անձրևը, չյուղած լինելը կարճացնում են կյանքը։ 80–ի խելքին մոտ լինելը պիտի ըտեղի ուրիշ հեծանվորդներից հարցնես նորմալ ա թե չէ։

ՈՒ բոլորի համար մի անգամ էլ ասեմ։ Շղթան փոխելու ժամանակը շատ ավելի շուտ ա գալիս քան դուք նայում եք ու մտածում որ արդեն վախտն ա, կարող ա պոկվի։ Եթե էնքան եք թողել որ մաշվի պոկվի ուրեմն մեծ հավանականությամբ սաղ ատամնաանիվների հերն անիծված կլինի։ ՈՒ եթե նոր շղթա դնեք սկորուստները փոխելուց սկսելու ա լավ չփոխել, վրից սղալ ընկնել։ Նենց որ եթե գործիքը չունեք (որը շատ էժան բան ա), քանոնով էլ կարող եք չափել ոնց որ վերևի վիդեոյում ա ասում։ Բայց եթե մոտավորապես 3000 քշել եք ավելի լավ ա արդեն փոխեք։

Աթեիստ
13.04.2016, 01:13
Երևանում դա հեշտ ա, տանում ես վստահելի սերվիս, ասում ես նայեք, ինչը փոխելու ա, փոխեք, վերջում ասեք ինչ եմ տալու։

Ասենք մի քանի օրից առաջ տարա, որ տռոսը փոխի, որոշեցինք 2-րդ պակռիշկեն էլ փոխենք (մեկն արդեն փոխել էի), դա պատվիրեցի, էս 2 օրը կտանեմ, դրանք կփոխեն, մի հատ էլ ընդհանուր կնայեն, կմաքրեն, կդզեն, կտան։

Ու էս ամենը շատ էժան ա։ Առաջ DLB էի տանում (մոտ էին), ընդհանուր դիագնոստիկան ու կարգավորումն արժեր 7000դր։ Հիմա ընկերոջս մոտ եմ տանելու, մի 5000 էլ իրան կտամ։

StrangeLittleGirl
13.04.2016, 01:15

Ներս, մտածում եմ՝ կարո՞ղ ա ատամնաանիվներն էլ հետն ա փոխել: Փոխելուց հետո շատ ընտիր ա աշխատում: Ու բացի դրանից որ նայեց շղթային, ասեց՝ փոխելու ա, հետո ասեց՝ եսիմինչն էլ եմ փոխելու: Տենց էլ չհասկացա՝ ինչ նկատի ունի ու տենց էլ չիմացա՝ փոխեց, թե չէ: Բայց էդ դեպքում 80-ն էլ շատ էժան չի՞:

Ներսես_AM
13.04.2016, 01:25

Շատ հնարավոր ա։ Որտև տենց չյուղած դու հաստատ մի 5000 քշել ես :)) Քոնը ընդամենը մի 3 արագություն ունի չէ՞‎։ Ինձ թվում ա էդ քիչ արագությունների ատամնաանիվները տենց թանկ չեն ու 80 երևի նորմալ գին ա։

StrangeLittleGirl
13.04.2016, 01:30
Շատ հնարավոր ա։ Որտև տենց չյուղած դու հաստատ մի 5000 քշել ես :)) Քոնը ընդամենը մի 3 արագություն ունի չէ՞‎։ Ինձ թվում ա էդ քիչ արագությունների ատամնաանիվները տենց թանկ չեն ու 80 երևի նորմալ գին ա։

Չէ, յոթ, բայց դրանցից հինգը վերջին մի քանի ամսում եմ սկսել կանոնավոր օգտագործել: Մնացած ժամանակ միշտ երկու արագության վրա եմ էղել:

Ներսես_AM
13.04.2016, 01:34
Չէ, յոթ, բայց դրանցից հինգը վերջին մի քանի ամսում եմ սկսել կանոնավոր օգտագործել: Մնացած ժամանակ միշտ երկու արագության վրա եմ էղել:

ինձ թվում ա փոխած կլինի եթե ասում ես որ շատ ավելի լավ ա աշխատում։ Էդ քո հին շղթան լրիվ ավիրած կլիներ։

StrangeLittleGirl
13.04.2016, 01:36
ինձ թվում ա փոխած կլինի եթե ասում ես որ շատ ավելի լավ ա աշխատում։ Էդ քո հին շղթան լրիվ ավիրած կլիներ։

Եսի՞մ: Բայց մինչև շղթան փոխելն էլ ընդհանրապես խնդիր չկար արագությունների հետ: Վարպետի մոտ տարա, որտև մի տեսակ կախ էր ընկել, սկսել էր ձեներ հանել:

Ներսես_AM
13.04.2016, 01:40
Եսի՞մ: Բայց մինչև շղթան փոխելն էլ ընդհանրապես խնդիր չկար արագությունների հետ: Վարպետի մոտ տարա, որտև մի տեսակ կախ էր ընկել, սկսել էր ձեներ հանել:

Խնդիր չկար որովհետև շղթան լոճվել էր ու ատամնաանիվներն էլ հետը մաշացրել էր որ իրար բռնեն։ Բայց եթե էդ ատամնաանիվի վրա նոր շղթա դնեիր արդեն լավ չէր բռնի իրար։ Դրա համար էլ ուստեն սաղ փոխել ա երևի։ Դու մոտավոր հաշվի 3000 երբ ես հասնելու ու էդ ժամանակները տար ուստի մոտ տես ինչքան կուզի ։Ճ պիտի որ միայն շղթան փոխի էս անգամ։

StrangeLittleGirl
13.04.2016, 01:41
Երևանում դա հեշտ ա, տանում ես վստահելի սերվիս, ասում ես նայեք, ինչը փոխելու ա, փոխեք, վերջում ասեք ինչ եմ տալու։

Ասենք մի քանի օրից առաջ տարա, որ տռոսը փոխի, որոշեցինք 2-րդ պակռիշկեն էլ փոխենք (մեկն արդեն փոխել էի), դա պատվիրեցի, էս 2 օրը կտանեմ, դրանք կփոխեն, մի հատ էլ ընդհանուր կնայեն, կմաքրեն, կդզեն, կտան։

Ու էս ամենը շատ էժան ա։ Առաջ DLB էի տանում (մոտ էին), ընդհանուր դիագնոստիկան ու կարգավորումն արժեր 7000դր։ Հիմա ընկերոջս մոտ եմ տանելու, մի 5000 էլ իրան կտամ։

Տեսականորեն ստեղ էլ կարաս տենց անես: Բայց սովորաբար ըստ էդ «մասնագետների» հեծանիվի վրա ինչը մի քիչ էն չի, փոխելու ա: Ասենք իմ նստատեղն ա մի քիչ մաշված, արդեն որերորդ վարպետն ուզում ա փոխի: Բայց դա տենց կատաստրոֆիկ խնդիր չի էլի, կարա մի երկու տարի էլ տենց ձգի:
Ստեղ էլ են ընդհանուր դիագնոստիկա անում, բայց էդ դեպքում պիտի հեծանիվս երկար թողնեմ իրանց մոտ, իսկ ես մի երեք ժամից ավել չեմ կարա: Դրա համար մենակ ամենահրատապ խնդիրներն եմ լուծել տալիս:

StrangeLittleGirl
13.04.2016, 01:42
Խնդիր չկար որովհետև շղթան լոճվել էր ու ատամնաանիվներն էլ հետը մաշացրել էր որ իրար բռնեն։ Բայց եթե էդ ատամնաանիվի վրա նոր շղթա դնեիր արդեն լավ չէր բռնի իրար։ Դրա համար էլ ուստեն սաղ փոխել ա երևի։ Դու մոտավոր հաշվի 3000 երբ ես հասնելու ու էդ ժամանակները տար ուստի մոտ տես ինչքան կուզի ։Ճ պիտի որ միայն շղթան փոխի էս անգամ։

Գրողը տանի, կես տարուց :D կես տարին մեկ շղթա փոխե՞մ :))

Ներսես_AM
13.04.2016, 01:44
Գրողը տանի, կես տարուց :D կես տարին մեկ շղթա փոխե՞մ :))

Կես տարին ինչ կապ ունի, որ սաղ կյանքդ հեծանիվի վրա ես անց կացնում :D

StrangeLittleGirl
13.04.2016, 01:45
Կես տարին ինչ կապ ունի, որ սաղ կյանքդ հեծանիվի վրա ես անց կացնում :D
Ուֆ աման է, իմ սիրտը կանգնում ա, որ մեկ-մեկ հաշվում եմ, թե օրվա քանի ժամն եմ հեծանիվի վրա :))

Ներսես_AM
13.04.2016, 01:48
Ուֆ աման է, իմ սիրտը կանգնում ա, որ մեկ-մեկ հաշվում եմ, թե օրվա քանի ժամն եմ հեծանիվի վրա :))

Մի հաշվի, էդ կարգին մարզանք ա :)

keyboard
14.04.2016, 22:37
Հով, դու հայերեն հասկանալու հետ խնդիր ունե՞ս :D
Հա բա, պառավել, բիձցել եմ, դու էլ գնացել ես, հայերեն լավ բացատրելը մոռացել ես, չեմ հասկանում:

Վերևում պարզ գրել եմ, որ արդեն փոխել եմ շղթան: Իսկ քո ասած լուծումը հեչ խելքին մոտ չի, որովհետև.
Պարզ գրածդ չէի նկատել, մյուս գալուց հիշի լապատկով գլխիս կխփես:
Նայած ում խելքին:

1. Էստեղ բոլոր վարպետներին ինչ ցույց ես տալիս, ասում ա՝ պետք ա փոխել:
Դե մեր գեղԸմ էնքան զարգացած չեն վարպետները, դրա համար ինչ ցույց ես տալիս չեն փոխում, փորձում են վերանորոգել, որ հնարավորինս էժան նստի մարդկանց վրա, որտև հիմնականում մարդիկ մեծ ծախսերից խուսափում են:

2. Տասներկու կիլոյանոց ռյուկզակին ավելորդ ծանրություն ավելացնելու մտադրություն հեչ չունեմ
Մենք ենք մեր սարերը նայած կլինես, որ ասում ա՝ համ կնիկ ես ուզում, համ չբեր ես ուզում, բանն էլ հետն ես ուզում:

3. Էս քո համար Հայաստանը չի, որտեղ հեծանիվով զբաղվելու արտոնություններ մենակ արական սեռն ունի: Տղամարդիկ ու կանայք հավասարապես հեծանիվներից գլուխ հանում են կամ չեն հանում
Էս հարցում պտի կներես ասեմ էլի, որ դե ես՝ նվաստս, հազիվ թե տեսել կամ պատկերացնում եմ, որ ըտեղ բոլորը հավասար են, մեկ֊մեկ տղամարդիկ էլ երեխա են բերում, որ կնանիքանց հոգսը թեթևացնեն կամ խտրականություն չդիտվի:

4. Անապատի մեջտեղում հազվադեպ են մարդիկ պատահում, պատահողներն էլ սովորաբար 30 կմ/ժ արագությամբ են քշում: Դե արի ու կանգնացրու:
Դե բա դու ես ասում, ըտեղ, հավասարություն, մարդասիրություն, բա ո՞նց ա, որ անապատում մնացածին չեն օգնում, մի տեսակ նեղվեցի:

5. Եթե շղթայի հետ կապված տեսանելի խնդիր կա, ուրեմն ավելի հավանական ա, որ շղթան կպոկվի, քան ակը կծակվի:
Ո՞նց ես որոշում էդ հավանականությունների հարաբերության առավելությունը:

6. Շղթայի պոկվելը նաև վտանգավոր ա, կարա լուրջ վնասվածքների պատճառ դառնա, ի տարբերություն ակը ծակվելուն:
Չի կարա: :)

Ու ընդհանրապես էս խոսակցությունն արդեն անիմաստ ա, որտև նորից եմ ասում՝ շղթան փոխել եմ: Ինձ ավելի հետաքրքիր ա ռետրոսպեկտիվ իմանալը ճիշտ եմ արել, թե չէ:
նորից մի ասա, արդեն ասեցի, որ չէի նկատել, անփորձանք քշես:

Գաղթական
29.11.2017, 13:45
Խենթ հեծանվավազք (https://www.facebook.com/sampilgrimfanpage/videos/10159486646145214/)