PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներողություն խնդրել

Մանե
19.07.2007, 16:31
Շատ մարդիկ կարծում են,որ ներողություն խնդրելը թուլության նշան է,կամ ստորանալու,դրա համար էլ խուսափում են որևէ մեկից ներողություն խնդրել:think
Արդյոք դուք էլ էք այդպես կարծում թե՞…:think
Անձամբ դուք ներողություն կարողանում եք խնդրել,թե՞ խուսափում եք:)
Ասում են,որ ներողություն խնդրելու կարողությունը նույնպես արվեստ է,որին ոչ բոլորն են տիրապետում;):)

Apsara
20.07.2007, 01:39
Դեռ փոքրուց երեխաներին սովորեցնում են 3 կախարդական բառեր՝ Ներողություն, Խնդրում եմ, շնորհակալություն,
իհարկե սովորեցնում նաև թե որտեղ ինչ է պետք օգտագործել:

Քանզի իմ դաստիրակության մեջ այդ 3 կախարդական բառերը եղել են, ես սխալ լինելու ու սխալս հասկանալու դեպքում, ուղղակի չեմ կարող ներողություն չխնդրել, եթե չխնդրեմ ապա դա իմ մեջ ծանր ինչ-որ քարի նման բան կմնա, ու կապ չունի կների թե չէ, :)

Էդգար
05.08.2007, 19:48
Շատ ա եղել որ ներողություն եմ խնդրել դա իրոք արվեստ է:Ներողություն խնդրելուց հետո թեթևանում ես:

Vishapakah
06.08.2007, 03:38
Իսկ ես հաճախ եմ «Ներեցեք» բառը օգտագործում խոսալու ժամանակ.:)

Anush
06.08.2007, 09:28
Ես կարծում եմ որ բոլորը չէ որ կարողանում են ներողություն խնդրել կամ ներել:

քաղաքացի
06.08.2007, 10:03
… Ասում են,որ ներողություն խնդրելու կարողությունը նույնպես արվեստ է,որին ոչ բոլորն են տիրապետում
Ինձ թվում է, որ ներողություն խնդրելու կարողությունը շատերը ունեն, բայց ներողությունն ընդունելու կարողությունը քչերը: Օրինակ շատ հայերի մոտ ընդգծված է այսպիսի մտածելակերպ. «Ո՞նց թե, ինքը իմ ոտին կայնի, մենակ ներողություն ասի ու գնա՞ :o :apeape»
Սա տարածված երևույթ է Հայաստանում: Արտասահմանում խանութ մտնելուց դուռը բացում ես և հանկարծ դիմացից մարդ է գալիս, իսկ դու թողնում ես, որ այդ մարդը անցնի, մեկ էլ հանկարծ անցնելուց հետո քեզ ասում է sorry. Չես հասկանում թե ինչի՞ համար է ասում, երևի որ ճանապարհդ կտրեց կամ նման մի բան: Ուզում եմ ասեմ, որ չափից դուրս անտեղի է օգտագործվում այդ բառը, օր.՝ ԱՄՆ-ում:
Եվս մեկ անդրադարձ այդ բառերին: Ներեցեք և կներեք: Տարբեր բաներ են:
կներեք - sorry, ներեցեք - excuse me
«Կներեք»-ը օգտագործվում է, երբ ինչ-որ մեկին անհանգստացրել ես կամ մի սխալ բան ես արել և ուզում ես ներել: Այսինքն երբ սխալ ես գործում ասում ես կներեք:

«Ներեցեք»-ը օգտագործվում է այն դեպքում, երբ դեռ չես նեղացրել, անհանգստացրել ինչ-որ մեկին և պատրաստվում ես դա անել, ապա նախապես ասում ես «ներեցեք»: Օրինակ, մատուցողին ասում ես «ներեցե՛ք, ինձ մի բաժակ ջուր կարելի՞ է», ոչ թե «կներե՛ք, ինձ մի բաժակ ջուր կարելի՞ է»:

Իսկ հոգեբանա-փիլիսոփայական առումով այդ բառերի իմաստը չեմ գտնում: Երևի չոքել, աղաչել, պաղատել… դա՞ նկատի ունեք: :esim

Arisol
06.08.2007, 13:13
Ներողություն խնդրելը թուլություն չեմ համարում, ընդհակառակ, եթե մարդ ընդունակ ա ներողություն խնդրել, ապա նշանակում ա, որ իր մեջ մարդկային բաներ կան ու ինքն ավելի բարձր ա էն տգիտությունից, որ մտածի, թե ներողություն խնդրելը թուլություն ա:

Փոքր ժամանակ, երբ ինչ-որ մի բանի համար նեղանում էի ու լացելով գնում ուրիշ սենյակ, հետո նդեղ երկար մտածելուց հասկանում իմ սխալը, ապա այնուհետև չգիտեի, թե ոնց եմ վերադառնալու նույն սենյակը, ոնց եմ նայելու այդ մարդու աչքերի մեջ, որտև ահավոր ամաչում էի, որ սխալ եմ եղել ու չգիտեի, թե ոնց եմ ներողություն խնդրելու:

Երկար ժամանակ շատ եմ տանջվել դրա պատճառով ու ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ ավելի լավ ա չհեռանալ, դռներ չշրխկացնել, քանի որ վերադառնալն ավելի բարդ ա, մնացել եմ էդ սենյակում ու եթե ներողություն խնդրելու կարիք ա եղել՝ արել եմ դա:

Ինձ համար բարդ չի ներողություն խնդրել, բարդ չի ընդունել իմ սխալը, սակայն լինում են դեպքեր, երբ համոզված եմ լինում իմ ճշտության մեջ, գիտեմ, որ ես սխալ չեմ, սակայն խիղճս տանջում ա, չեմ կարողանում ապրել էն բանի հետ, որ ինչ-որ մեկին ցավ եմ պատճառել, առավել ևս, եթե էդ մարդն ինձ սխալ ա հասկացել, ու ցանկություն ա առաջանում հաշտվել նրա հետ, ներողություն խնդրել նրանից, թեկուզ և չեմ ընդունում այն, որ վիրավորել եմ նրան:

Բայց երբ դու հաղթահարում ես էդ ամենը քո մեջ, երբ արդեն պատրաստ ես էդ քայլին դիմել և դիմում ես, իսկ դիմացինդ արհամարհում ա ու մի հատ էլ դեմքիդ ա թքում, ապա էդ ժամանակ արդեն կյանքն անիմաստ ա դառնում քեզ համար, ահավոր մի սթրեսս ես ապրում…

Ինչպես ասաց Սասունը .

Ինձ թվում է, որ ներողություն խնդրելու կարողությունը շատերը ունեն, բայց ներողությունն ընդունելու կարողությունը քչերը:
Ստորագրում եմ այս գրածների տակը:

Հարգելինե՛րս, մի քիչ ներողամիտ եղեք, առավել ևս երբ մարդ հաղթահարում ա իր մեջ ինչ-որ ներքին կռիվներ ու քայլ ա անում դեպի ձեզ, ներողություն ա խնդրում ձեզնից, ապա ընդունեք այն ու ձգտեք մոռանալ անցյալում եղած սև ու մութ անկյունները…

Vive L'Armenie
29.10.2007, 05:47
Շատ մարդիկ կարծում են,որ ներողություն խնդրելը թուլության նշան է,կամ ստորանալու,դրա համար էլ խուսափում են որևէ մեկից ներողություն խնդրել:think
Արդյոք դուք էլ էք այդպես կարծում թե՞…:think
Անձամբ դուք ներողություն կարողանում եք խնդրել,թե՞ խուսափում եք:)
Ասում են,որ ներողություն խնդրելու կարողությունը նույնպես արվեստ է,որին ոչ բոլորն են տիրապետում;):)

Իհարկե համամի չեմ դրա հետ, ներողություն խնդրելը ամենևին էլ թուլության նշան չէ:nono, կարծում եմ մարդկային արժանապատվության նշան է, եթե իրոք սխալ ես եղել ինչ-որ հարցում, կամ ինչ-որ մեկի հանդեպ, ներողություն խնդրելն ուղղակի անհրաժեշտ եմ համարում հենց քո հոգու հանգստության համար, եթե իհարկե տվյալ դեպքում վիրավորողը << քար >> սիրտ չունի: Ես ինքս անպայման ներողություն եմ խնդրում եթե զգում եմ, որ սխալ եմ, չնայած ընդանրապես չեմ սիրում վիրավորել, բայց երբ զգում ես դրա անհրաժեշտությունը... Կարող եմ ասել, ներողություն բոլորն էլ կարող են խնդրել, կարծում եմ, որ ամեն ինչն էլ գալիս է դաստիարակությունից և շրջապատից, որն ավելի մեծ դեր է խաղում մարդու կյանքում...ուղղակի երեխայի բնավորությունը տարիների ընթացքում է ձևավորվում, ուստի շրջապատն է մեծ ազդեցություն ունենում :)

Tig
29.10.2007, 13:02
Ներողություն խնդրելը ոչ թե թուլության նշան է, այլ ուժի…

* * *

Ինձ ներիր, թե ես մի բեռ դրեցի
Քո դեռ բողբոջած, նուրբ սրտի վրա:
Ինձ ներիր, թե ես հանկարծ շարժեցի
Քո չբուժված սպին՝ տաք սրտիդ վրա:
Դու «իմ» խելացի,
Դու «իմ» հասկացող,
Ինձ զուր, անտեղի հույսեր չտվող:
Դու, որ արթնացրիր
Իմ սիրտը մարող,
Եվ իմ մտքերը անվերջ որոնող…

Դու չմտածես՝ թե ինչ արեցիր,
Ինչ հետք թողեցիր իմ հոգու վրա:
Եվս մեկ աշխարհ մեջս ստեղծեցիր,
Նախկին, կործանված աշխարհի վրա…

Բայց այս աշխարհն էլ անդարձ կավիրեմ,
Քանզի այն մենակ չպիտի վայելեմ,
Կտոր առ կտոր գանձերս կայրեմ,
Հոգուս լույսերը դանդաղ կմարեմ:

Եվ դանդաղ, հանդարտ իմ պարզ մտքերը
Լուռ, պաղ կանձրևեն, ինչպես ամպերը:
Եվ դանդաղ, հանդարտ իմ պարզ աչքերը
Լուռ, մեղմ կիջեցնեն իրենց կոպերը…

Dayana
29.10.2007, 16:15
:good Ապրես , շատ լավ միտք և տեղին մեջբերում ։

Tigran Adunts
29.10.2007, 16:50
Ներողություն խնդրելը թուլության նշան չէ, հակառակը` ներողություն չխնդրելն է թուլության նշան:
Անտեղի ներեղություն խնդրելը նույնպես թուլության նշան է:
Հ.Գ.
Իսկ անընդհատ սխալվելն ու ներողություն խնդրելը արդեն հիմարության նշան է :))

Tig
31.10.2007, 14:22

Հոյակապ մեկնաբանություն, ինձ շատ դուր եկավ, մանավանդ հիմարության մասը:;)

Երկնային
04.05.2008, 04:36
Բավականին հոգեհարազատ թեմա ես բացել, Մանե ջան… :oy

Շատ մարդիկ կարծում են,որ ներողություն խնդրելը թուլության նշան է,կամ ստորանալու,դրա համար էլ խուսափում են որևէ մեկից ներողություն խնդրել:think

նորողություն խնդրելը ոչ միայն թուլության նշան չէ, այլև ինքդ քո սխալների դեմ տարած հախթանակ է… մենք ներողություն ենք խնդրում, երբ զգում ենք, որ սխալ ենք… ուրեմն ուժեղ ենք ու չենք կործանվի… :)

Անձամբ դուք ներողություն կարողանում եք խնդրել,թե՞ խուսափում եք:)

եթե զգում եմ, որ սխալ եմ, անպայման ներողություն եմ խնդրում…

Ասում են,որ ներողություն խնդրելու կարողությունը նույնպես արվեստ է,որին ոչ բոլորն են տիրապետում;):)

Կան մարդիկ, որոնք ներողություն կարող են խնդրել նույնիսկ այն ժամանակ, երբ չեն գիտակցում, որ սխալ են… ուղղակի ազատվելու համար… կամ էլ երբ սխալ չեն ընդհանրապես` պարզապես կոնֆլիկտից խուսափելու համար… չեմ համարում, թե դա բոլորին չի որ հասու է…
այ Ներելը իսկապես արվեստ է… Ներումը ամենամեծ հաղթանակն է կյանքում…

Իսկ ես ուզում եմ մի հարցադրում էլ ավելացնել`
Արդյո՞ք ավելի հեշտ է Ձեզ համար ներողություն խնդրել հարազատ մեկից, ում շատ ես սիրում, ով քեզ համար մեծ նշանակություն ունի, թե՞ նրանից, ում վրա այսպես ասած թքած ունեք… :think

unknown
04.05.2008, 15:43
Ես ներողություն եմ խնդրում այն ժամանակ երբ գիտեմ որ հաստատ ես մեղավոր եմ::D

VisTolog
04.05.2008, 22:33
Աշխատում եմ ներեղութուն չխնդրել, որովհետև դիմացինի համար դա կարող է թուլության նշան լինել և ինքն էլ կմտածի թե թույլ մարդա դիմացդ կանգնած:

Համ էլ կախվածա թե ումից եմ ներեղություն խնդրում: Կախվածա թե մեր մեջ ինչ հարաբերություններ են, ինչի համար պիտի ներող. խնդրեմ, և արդյոք ես 100%-ոց սխալ եմ:

Մինչև չզգամ, որ ես սխալ եմ, ներող. չեմ խնդրի:

Apsara
04.05.2008, 23:49
Ես կարծում եմ որ բոլորը չէ որ կարողանում են ներողություն խնդրել կամ ներել:

Իսկ ես կարծում եմ, որ համարյա բոլորը կարողանում են ասել այդ բառը "ներողություն" կամ " Ախպերս կներես, ներող էլի", բայց իրականում սխալը չեն էլ զգում, այսինքն զգում ես, որ մարդ փուչ է ասում այդ բառերը

Իսկ այ ներել մարդուն, դա այս թեմայից շաաատ հեռու է

Ուլուանա
05.05.2008, 00:01
Իսկ ես կարծում եմ, որ համարյա բոլորը կարողանում են ասել այդ բառը "ներողություն" կամ " Ախպերս կներես, ներող էլի", բայց իրականում սխալը չեն էլ զգում, այսինքն զգում ես, որ մարդ փուչ է ասում այդ բառերը
Վարդ, ինձ թվում է՝ քո ասած այդ «Ներող, ախպերս...» և նմանատիպ արտահայտությունները մարդիկ ավելի հաճախ օգտագործում են ոչ այնքան լուրջ առիթների դեպքում, ասենք, մեկի ոտքն են տրորել կամ, ասենք, մի բան են խնդրել, չես կարողացել անել և այլն։

Ամենադժվար կորզելի «ներողություններից» մեկը, կարծում եմ, թունդ (բանա)վեճի ընթացքում կամ հետո ասվող «ներողությունն» է, երբ երկար ժամանակ իր տեսակետը համառորեն պնդողներից մեկը հանկարծ գիտակցում է, որ ինքը սխալ է, դիմացինն է ճիշտ, և ընդունելով իր սխալ լինելը՝ ներողություն է խնդրում։ Սա իսկապես խիստ հազվադեպ հնչող «ներողության» տեսակ է, ցավոք... Համոզված եմ, որ բազմաթիվ դեպքեր են լինում, երբ նման վեճերի ընթացքում կողմերից մեկը սկսում է գիտակցել, որ սխալ է, բայց իր պատվից ցածր է համարում խոստովանել դա, մտածում է՝ ո՞նց, բա էսքան իզու՞ր էի քյալլա տալիս, որ հիմա էլ ասածիցս հետ կանգնեմ...»։ Մարդիկ ուղղակի չեն գիտակցում, որ իրականում հենց այսպիսի իրավիճակներում ներողություն խնդրելն է իրենց պատիվ բերում, քանի որ դա խոսում մարդու լայնախոհության ու չկաղապարված մտածողության մասին։ Անձամբ ես շատ մեծ հարգանքով եմ լցվում նման մարդկանց հանդեպ։

Yellow Raven
28.05.2010, 20:55
Աշխատում եմ ներեղութուն չխնդրել, որովհետև դիմացինի համար դա կարող է թուլության նշան լինել և ինքն էլ կմտածի թե թույլ մարդա դիմացդ կանգնած:

Համ էլ կախվածա թե ումից եմ ներեղություն խնդրում: Կախվածա թե մեր մեջ ինչ հարաբերություններ են, ինչի համար պիտի ներող. խնդրեմ, և արդյոք ես 100%-ոց սխալ եմ:

Մինչև չզգամ, որ ես սխալ եմ, ներող. չեմ խնդրի:

Լինում են դեպքեր, երբ դու գիտես, որ ճիշտ ես, բայց տվյալ դեպքում մեկ ներողությունը կարող է շատ բան փոխել;)
Անձամբ ճանաչում եմ մի քանի տենց պրինցիպիալ մարդկանց ու մի դեպք եմ հիշում(չնայած ծիծաղս էլ գալիսա:)) ), երբ <<անիմաստ>> ներողություն խնդրեցի, բայց ընդհանրապես չեմ փոշմանել` փոխարենը պահպանեցի կապը էդ մարդու հետ:)

aerosmith
28.05.2010, 21:19
Անձամբ ես ներողությւն հազվադեպ եմ խնդրում, բայց երբ զգում եմ, որ էդ մի բառը կարող է շա բան փոխել, մի կողմ եմ դնում հպարտությունս ու ասում եմ դա։

Gayl
28.05.2010, 21:27
Աշխատում եմ ներեղութուն չխնդրել, որովհետև դիմացինի համար դա կարող է թուլության նշան լինել և ինքն էլ կմտածի թե թույլ մարդա դիմացդ կանգնած:

Վիստ ես չէի պատկերացնում, որ այդքան թույլ բնավորության տեր ես:))

Արծիվ
28.05.2010, 21:41
Ներողություն խնդրելը դա մի հզոր զգացմունք է երբ դու մի կողմ ես դնում քո մարդկային (Ադամական) հպարտությունը և փորձում ես հարաբերություններտ վերհաստատել: Ներողություն խնդրելու առաջ պետք է հասկանաս քո սխալը և դաս քաղես դրանից որպիսի դա նորից չկրկնվի և ամենակարևորը եթե սիրում ես տվյալ անձին և եթե նա շատ թանկ է քեզ համար ապա քեզ համար դժվար չի լինի ներողություն խնդրելը, իսկ եթե դա չկա ապա անհնար է ներողություն խնդրելը:

Դեռ շատ վաղուց երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին Եդեմի պարտեզում այն ժամանակ Աստված նրանց հանդիմանեց դրա համար և նրանցից ոչ մեկը ներողություն չխնդրեց Աստծուց այլ մեկը մյուսի վրա գցեց իր գործած հանցանքը և այդ ամեն ինչի ժառանգորդներն էլ մենք ենք որ չենք կարողանում ներողություն խնդրել դիմացինից մեր սխալ արարքների համար:

Արծիվ
28.05.2010, 21:46
Միայն ուժեղ անձնավորությունը կարող է ներողություն խնդրել դիմացինից իր սխալի համար, այնպես որ երբ ներողություն ես խնդրում ժողովրդական խոսքով ասաց պագոններտ չի ընկնում :)իսկ եթե դիմացինտ ծիծաղա քո վրա դրա համար ուրեմն նա կույր ողորմելի է:
Ամեն մեկը պետք է իր արաքին ՏԵՐ լինի թե իր ՃՇՏԻՆ և թե իր ՍԽԱԼԻՆ: Այնպես որ եթե մեկը իր սխալ արարքը չի ընդունում նա թույլ անձնավորություն է:

VisTolog
28.05.2010, 21:57
Վիստ ես չէի պատկերացնում, որ այդքան թույլ բնավորության տեր ես:))

Դա երկու տարի առաջ էր::))
Ինչպես մտածում եք՝ արդեն ուրիշ բնավորությունա::D:))

Arqimed
28.05.2010, 22:29
Եթե գիտակցում ես, որ սխալ ես եղել, ներեղություն խնդրելը լավագույն լուծույն լուծումն է: Ոչ մի վատ բան չկա ներեղություն խնդրելու մեջ: Բոլոր մարդիկ էլ սխալական են: Ես հարգում եմ այն մարդկանց, որ գիտակցում են իրենց սխալը և ներեղություն են խնդրում: Բայց առավել հաճախ մարդիկ, գիտակցելով իրենց սխալը, ամաչում են ներեղություն խնդրել, համարում են դա ստորացում... ես ձեզ հավաստիացնում եմ, որ ներեղություն խնդրելը ոչ թե ստորացում է, այլ մեծահոգություն, իսկ ամաչել պետք է սեփական սխալները չընդունելու և չգիտակցելու համար, ոչ թե ներեղություն խնդրելու:

KiLa
29.05.2010, 03:38
Ճիշտ ժամանակին, պարզ ու հստակ, առանց քաշվելու ու ամաչելու, կատարած սխալի համար անկեղծ ներեղություն խնդրելը, հատուկ է ուժեղ և բարեհոգի մարդուն: Ինքս երբեք չեմ ամաչել կատարած սխալիս համար ներեղություն խնդրել, ու բացի այդ, դրանով եմ զանազանել մարդուս որոշակի տեսակը:
Դուրս շատ եկավ Արծվի բերած օրինակը Ադամի ու Եվայի հետ կապված...Նրանց ներեղությունից իրոք որ շատ բան կարող էր փոխվել...:)

Arqimed
29.05.2010, 12:19
Ներողություն խնդրելը դա մի հզոր զգացմունք է երբ դու մի կողմ ես դնում քո մարդկային (Ադամական) հպարտությունը և փորձում ես հարաբերություններտ վերհաստատել: Ներողություն խնդրելու առաջ պետք է հասկանաս քո սխալը և դաս քաղես դրանից որպիսի դա նորից չկրկնվի և ամենակարևորը եթե սիրում ես տվյալ անձին և եթե նա շատ թանկ է քեզ համար ապա քեզ համար դժվար չի լինի ներողություն խնդրելը, իսկ եթե դա չկա ապա անհնար է ներողություն խնդրելը:

Դեռ շատ վաղուց երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին Եդեմի պարտեզում այն ժամանակ Աստված նրանց հանդիմանեց դրա համար և նրանցից ոչ մեկը ներողություն չխնդրեց Աստծուց այլ մեկը մյուսի վրա գցեց իր գործած հանցանքը և այդ ամեն ինչի ժառանգորդներն էլ մենք ենք որ չենք կարողանում ներողություն խնդրել դիմացինից մեր սխալ արարքների համար:

Չեմ կարծում, թե ներեղությունը այս դեպքում ինչ-որ բան կփոխեր:Ներեղությունը ամեն դեպքում շահադիտական նպատակներով չպետք է արվի:

Ֆոտոն
29.05.2010, 13:16
Չեմ կարծում, թե ներեղությունը այս դեպքում ինչ-որ բան կփոխեր:Ներեղությունը ամեն դեպքում շահադիտական նպատակներով չպետք է արվի:

Հանուն ընդհանուր շահի կարելի է ներողություն խնդրել: Իդեպ, եթե նույնիսկ այդ պահին չես գիտակցում, որ սխալվել ես կամ կասկածում ես, էլի չես փոշմանի, որ ներողություն խնդրես: Երբեմն ներողությունը սիրո արտահայտման ձև է: Երբ սխալվողը դժվարանում է ներողություն խնդրել, երբ ինքն է սխալը, ինքներդ ներողություն խնդրելով, համարյա ներում եք իրեն, ինքն էլ շնորհակալ է լինում դրա համար: Շատ նուրբ հոգեբանական վիճակ է:

KiLa
29.05.2010, 13:29
Չեմ կարծում, թե ներեղությունը այս դեպքում ինչ-որ բան կփոխեր:Ներեղությունը ամեն դեպքում շահադիտական նպատակներով չպետք է արվի:

Հարգելի Արքիմեդ, ես իրոք նկատի չունեյի, որ մեր նախահայրն ու նախամայրը անեյին դա խորամանկորեն, շահադիտական նպատակներով: Կուզեյի, որ դա արած լինեյին անկեծ ու ինքնաբուխ, իրականից գիտակցելով իրենց սխալը: Իսկ թե ի՞նչ կփոխեր դա, երևի թե ոչինչ: Չէ որ հայր աստված շատ բարկացած էր:)

KiLa
29.05.2010, 13:35
Հանուն ընդհանուր շահի կարելի է ներողություն խնդրել: Իդեպ, եթե նույնիսկ այդ պահին չես գիտակցում, որ սխալվել ես կամ կասկածում ես, էլի չես փոշմանի, որ ներողություն խնդրես: Երբեմն ներողությունը սիրո արտահայտման ձև է: Երբ սխալվողը դժվարանում է ներողություն խնդրել, երբ ինքն է սխալը, ինքներդ ներողություն խնդրելով, համարյա ներում եք իրեն, ինքն էլ շնորհակալ է լինում դրա համար: Շատ նուրբ հոգեբանական վիճակ է:

Իսկական հրեշտակի դիրքորոշում է: Բայց ափսոս, քեզ հասկացողները մեր իրականության մեջ այդքան էլ շատ չեն լինելու...
Համենայնդեպս ես քեզ հետ եմ:

Arqimed
29.05.2010, 18:33
Հանուն ընդհանուր շահի կարելի է ներողություն խնդրել: Իդեպ, եթե նույնիսկ այդ պահին չես գիտակցում, որ սխալվել ես կամ կասկածում ես, էլի չես փոշմանի, որ ներողություն խնդրես: Երբեմն ներողությունը սիրո արտահայտման ձև է: Երբ սխալվողը դժվարանում է ներողություն խնդրել, երբ ինքն է սխալը, ինքներդ ներողություն խնդրելով, համարյա ներում եք իրեն, ինքն էլ շնորհակալ է լինում դրա համար: Շատ նուրբ հոգեբանական վիճակ է:

Ֆետոն ջան, ես ինքս ներողություն խնդրելու կողմնակից եմ: Արած սխալի համար ներեղություն խնդրելը միայն գովասանքի է արժանի: Բայց ես գտնում եմ, որ չպետքա ներեղություն խնդրեն սեփական շահերի համար: Օրինակ, եթե ինչ-որ մեկը ներեղություն է խնդրում, որովհետև գիտակցում է, որ իր սխալի հետևանքով կարող է ինչ-որ բանից զրկվել, ես դա ճիշտ չեմ համարում: Ներեղություն պետք է խնդրել, երբ գիտակցում ես քո սխալը, անկեղծորեն զղջում ես ու էլ նույն սխալը չես կրկնի...

Yevuk
29.05.2010, 19:09
Ես էլ եմ սիրում, երբ ներողություն են/եմ խնդրում, բայց ինքս ոչ միշտ եմ կարողանում ներողություն խնդրել, ու հատկապես մոտիկ մարդկանցից: :sorry Եթե չնչին բան է՝ առանց վախենալու, բայց երբ էր հարցը մի քիչ լուրջ բնույթ է կրում, կարող է ես ինքս գիտակցեմ, որ սխալ եմ, բայց զուտ հոգեբանական առումով չեմ կարողանում ներողություն խնդրել: :cry2 Բայց համընդհանուր շահի համար, երբ դիմացինս ինձ շատ մոտիկ մարդ է, նրան սիրելով և ընդունելով, որ նա է մեղավոր, կաող եմ ներողություն խնդրել:

ElleLuiz
29.05.2010, 19:43
Մտերիմներից ներողություն եմ խնդրում նույնիսկ մեղավոր չլինելու դեպքում պարզապես պահի լարվածությունը թուլացնելու կամ մարդկանց հետ հարաբերություններս չփչացնելու համար: Ես շատ ավելի վատ եմ զգում, նույնիսկ ինչ-որ տեղ մեղավոր, երբ ինձնից են ներողություն խնդրում: Բայց միշտ այն կարծիքին եմ եղել, որ ներողություն խնդրել կարողանում են հենց ներողամիտ մարդիկ:

KiLa
29.05.2010, 20:20

Ըստ ինձ ճիշտ ես վարվում: Եթե ներեղությունը պետք է լինի մտերիմների մեջ իրարից չնեղանալու գրավականը, ապա ինձ համար կարևոր չէ ե՞ս եմ մեղավորը, թե՞ չէ. պատրաստ եմ ես խնդրել այդ ներեղությունը: Համաձայն եմ նաև, որ ներեղություն ավելի շատ ու հանգիստ խնդրում են բարի ու ներողամիտ մարդիք: Իսկ ներել պետք է կարողանան բոլորը: Դա անհրաժեշտ է: Պատկերացնում եք մի իրավիճակ, երբ սխալվող մարդը իսկականից ափսոսելով կատարվածի համար, անկեղծ ներեղություն է խնդրում, բայց նրան չեն ներում: ներկայացնեմ մի այդպիսի իրավիճակ.

Վարպետ Սլավը

Աշխատում էին ոչ գործի ժամին
Վարպետ Սլավը ու երկու հոգի,
Շարժիչը այսօր պիտի նորոգվի,
Վաղն առավոտյան այն պիտի գործի:

Անտեր լիսեռը ախ չի ենթարկվում,
Ոչ մի կերպ ձողը անցքը չի գտնում,
Դժգոհ, հոգնած է արդեն Սլավը
Ու հայհոյում է համ անցք համ ձողը.

_Վայ քեզ հորինող... վայ ես քո մաման...
Անցնում է հանկարծ հաշվապահ Էմման.
_Արա Սլավ սուս, վայ Սլավ կամաց...
Բայց ուշ էր արդեն, լսել էր Էմման:

_Վա՜յ տիկին Էմմա, գետինը մտա,
Հազար կներես, հազար հատ ինձ վայ...
_Կողքերդ նայիր լկտի անզգամ...
_Ասեցինք կներես այ տիկին Էմմա...

Շատ է բարկացած ջահել հաշվապահն.
_Քո ներեղությունն պետք չէ ինձ հայվան...
_Վա՜յ... ներողությում...ու հազար անգամ...
_Դե ձայնդ կտրիր, խուժան անպիտան...

Ու բարկանում է նորից Սլավը,
Մոռանում էլի իր վատն ու լավը.
_Դե քո մաման էլ, այ տիկին Էմմա,
Բա ներողությունն ինչի՞ համար ա...

Ջահել հաշվապահն լրիվ գունատվեց,
Տնօրենի մոտ ինչ ասես պատմեց...
Երեկոյան շարժիչը էլ չնորոգվեց,
Վաղն առավոտյան այն էլ չգործեց...

Խնդրեմ, հարգելիներս...մենք անպայման պետք է նաև ներել կարողանանք: Եթե ոչ, ապա մյուս պահին սխալը արդեն կարող ենք ինքներս լինել... Համաձայն չե՞ք...

Արծիվ
29.05.2010, 21:08
Չեմ կարծում, թե ներեղությունը այս դեպքում ինչ-որ բան կփոխեր:Ներեղությունը ամեն դեպքում շահադիտական նպատակներով չպետք է արվի:

Արքիմեդ ջան չեմ կարծում որ այդ ներողությունը եթե ասվեր ապա շահադիտական տվյալներ կունենար բայց դե ինչպես ասում են ամեն ինչ սկսվեց սկզբից երբ դեռ առաջին մարդը լույս աշխարհ եկավ: Ինչևէ արի չշեղվենք թեմայից քանի որ եթե խորանանք ապա ես թեման կտեղափոխեն Կրոն բաժին :)

A.r.p.i.
31.05.2010, 11:54
Ներողություն խնդրել: Իսկ քանի-քանի ընկերներ, զույգեր են բաժանվել այն չխնդրելու պատճառով: Ինչիա թվում, թե եթե արտասանում ես "Ներիր" բառը , հեղինակությունդ գցում ես: Լավ էլի ժողովուրդ, ցանկացած մարդ էլ պարտավոր է ընդունելու իր սխալն ու ներողություն խնդրելու: Սխալն ընդունելն ու ներողություն խնդրելն ըստ իս ավելի պատվաբեր ա, քան այն անընդհատ առաջ տանելը: Հարազատներիս մոտ այդ բառը չեմ օգտագործում, հիմա կասեք հակասում եմ ինքս ինձ, երբ սխալ եմ լինում, ամաչելն ու կարմրելը հազար ներողություն արժե ինձ համար:oy: Ընկերներիցս ներողություն խնդրում եմ, եթե գիտեմ, որ սխալ եմ, որովհետև գիտեմ, որ դրանով կանխում եմ ավելորդ վիճաբանություններն ու լարվածությունը:
Հ.Գ. Այ եթե Թուրքիան Հայաստանից ներողություն խնդրեր, ինչեր-ինչեր կլիներ:8

Aware
02.06.2010, 15:11
Ներողություն խնդրելուց պետք ա լավ հաշվի առնես ,թե ոնց ես ներողություն խնդրելդ մատուցում ու ,որ ամենակարևորը` ումից ես խնդրում :Մեծ ա հավանակությունը,որ էտ մարդը աննննասունի մեկը լինի ու գնա իր շրջապատում ,քո <<մեծահոգի>>,<<ուժեղ>> մարդու արարքը ,քեզ համար , մեղմ ասած, ոչ պատվաբեր ,գույնզգույն, ճոխ-ճոխ երանգներով ներկայացնի, ինչը հայ իրականության մեջ համենայնդեպս քիչ չի հանդիպում:

Ariadna
02.06.2010, 15:18
Մոդերատորական. ժողովուրդ ջան, խնդրում եմ, գոնե էս թեմայում ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ բառը ճիշտ գրեք։

ՆանՍ
02.06.2010, 15:32
Գիտեք? ամենավատը որն ա-որ քեզ թվումա դիմացինդ ա սխալ էղել, բայց պարզվումա էդ սխալը քո մեջա, ու դիմացինդ էլ մի հատ չի ասում ,որ դու ես մեղավորը:Տենց տարիները անցնումա, ու ոչ մեկն էլա մի քայլ չի անում:

Նաիրուհի
02.06.2010, 16:27
Էնքան հեշտ է ներողություն խնդրելը, երբ գիտես, որ մեղավոր չես, ու դիմացինդ էլ դա գիտի: Կամ էլ երբ գիտես, որ գուցե վատ ես վարվել հետը, բայց ինքն ավելի ավտ բանի էր արժանի, ուղղակի քո արածը սիրուն չէր… Իսկ այ որ թեկուզ մի քիչ մեղավոր եմ լինում, էդ զգացումն էնքան է ինձ ներսից ուտում, որ գրեթե անհնար է դառնում մեջս ներողություն խնդրելու ուժ գտնելը: Ու արդյունքում հենց երբ որ շատ է պետք ներողություն խնդրել, ես արտաքուստ դառնում եմ ամենագոռոզ մարդը: Ու ներողություն չեմ խնդրում… :(

Gayl
02.06.2010, 16:34

Կարծում եմ, բոլորիս մոտ էլ այդպես է:

Մանուլ
02.06.2010, 19:08
Չեմ հիշում, որ ինձ ամենամոտ մարդկանցից ներողություն խնդրած լինեմ: Երևի նենց լուրջ բան չեմ արել, որ ներողություն խնդրելու կարիք լինի:
Կարծում եմ` ոչ այնքան մոտ մարդուց ներողություն խնդրելն ավելի հեշտ ա: Բայց տանել չեմ կարողանում, որ ներողություն ես խնդրում, ու պատասխանում են` «բայց իզուր տենց բան արեցիր, ի՞նչի տենց բան արեցիր» :{: Ախր եթե էդ մարդը ներողություն ա խնդրում քեզնից, ուրեմն արդեն հասկացել ա, որ իզուր ա տենց բան արել, զղջում ա, էլ ինչի՞ ես նորից դու ասում...

Ու միշտ չի, որ կուզենամ` ինձնից ներողություն խնդրեն, եթե.. հմ.. «տհաճ» բան են արել իմ հանդեպ: Եթե զգում եմ, որ էդ մարդը գիտակցաբար ա արել էն, ինչի համար պիտի որ ներողություն խնդրեր, ինձ հաստատ պետք չի էդ ներողությունը... Մեկ ա կոտրվել ա արդեն ինչ-որ բան: Իսկ եթե զգում եմ, որ պահի ազդեցության տակ ա եղել, խնդիր չկա :): Բայց դրան էլ սահման կա, բնականաբար:

Հայկօ
02.06.2010, 22:17
Դե կներեք էլի :beee:

SSS
03.06.2010, 09:58
Գրեթե ներողություն չեմ խնդրում, ամեն դեպքում չեմ հիշում նման դեպք...իմաստ չեմ տեսնում...արարքով ներողություն հայցելուց ճիշտը չկա...թե չէ հա ներողություն խնդրի, հա տուր գլխին...

Ծով
03.06.2010, 10:23
ինձ թվում ա՝ մի քիչ խորամանկ ա պետք լինել ու էդ բառը ասել էն մարդուն, ով սպասում ա․․․որովհետև դա իրականում ընդամենը բառ ա ու վաղուց արդեն շահարկվում ա․․․էնպես որ զղջում ա մարդը, թե ոչ առանց այդ բառի էլ կերևա․․․
ներողությունը մի դեպքում եմ սիրում շատ․․․․երբ զուտ էթիկայի կանոնների մեջ ա մտնում․․․ասենք կանգնում ես ինչ-որ մեկի ոտքին ու ասում ներողություն․․․սիրուն ա:love:D

geograf
03.06.2010, 11:22
Կյանքում ես չեմ վախենում ներողություն բառից, եթե ես գտնում եմ, որ սխալ եմ թույլ տվել, ես ներողություն եմ խնդրում և ընդունում եմ իմ սխալը…

Թիթիզ
03.06.2010, 11:33
դա ամենաանհրաժեշտ բառն է, և հաստատ պետք չի վախենալ: Ես ել եմ մտածում, եթե սխալ ես թույլ տվել պետք է խնդրել ներողություն։

Magic-Mushroom
03.06.2010, 12:58
ներողություն խնդրելը այնքան հեշտ է ու այնքան բարդ,եթե մեղավոր ես ու ներողություն չես խնդրում ընկնում ես դեպրեսիյաի մեջ, այն մեջիցդ քեզ կրծում է, բայց որ խնդրում ես այնպիսի թեթևություն ես զգում, այնպիսի ռելակսացիա. դա սիրահարվելու նման մի բան է:love

ՆանՍ
03.06.2010, 13:06
Ես լրիվ համամիտ եմ քեզ հետ,էդ թեթևությունից քիչա մնում նույնիսկ քունդ էլ տանի,մի տեղ աչքդ կպցնես

Sophie
03.06.2010, 13:09
Ներողություն խնդրելն ամենևին դժվար չէ, երբ հասկանում ես, որ մեղավոր ես: Դժվարը հասկանալն է, որ մեղավոր ես:

ՆանՍ
03.06.2010, 13:12
Ներողություն խնդրելն ամենևին դժվար չէ, երբ հասկանում ես, որ մեղավոր ես: Դժվարը հասկանալն է, որ մեղավոր ես:

Ապրես դու, կարճ, կոնկրետ ու ճիշտ

յոգի
03.06.2010, 18:10
Շատ մարդիկ կարծում են,որ ներողություն խնդրելը թուլության նշան է,կամ ստորանալու,դրա համար էլ խուսափում են որևէ մեկից ներողություն խնդրել:think
Արդյոք դուք էլ էք այդպես կարծում թե՞…:think
Անձամբ դուք ներողություն կարողանում եք խնդրել,թե՞ խուսափում եք:)
Ասում են,որ ներողություն խնդրելու կարողությունը նույնպես արվեստ է,որին ոչ բոլորն են տիրապետում;):)

Համամիտ եմ:
՛՛՛՛՛՛
Ես ներողությություն եմ խնդրում բոլորից ու վիրավորել եմ, կամ թվացել է թե վիրավավորել եմ, կամ կարողա անգիտակցաբար վիրավորեմ...
Ինձ թվում է ներելը ավելի դժվար է քան ներողություն խնդրելը...

Katka
08.06.2010, 11:57
Իսկ ներողություն խնդրելը բառե՞րն են:

Kita
08.06.2010, 13:29
Զզվում եմ, երբ ինչ-որ արարքներից հետո կներես/ներողություն են ասում, ավելի լավ է չասեն էլի, առավել ևս, որ գիտեմ/գիտեն` կրկնվելու է:
Միշտ ասում եմ, կներես ասա էն դեպքում, երբ համոզված ես, էլ չի կատարվի, էլ չես անի նմանատիպ բաներ, թե չէ հաջորդները ավելի նողկալի են դառնում ու ավելի ցավ են պատճառում, ինչի արդյունքում քչից հիասթափվում ես ու հավատտ կորցնում:
Ձևական բառեր են դարձել, եթե մարդը իսկապես գիտակցում է արածը, պատճառածն` ինքը դա զգացնել կտա ու հետագայում էտ բառերն ասելու կարքը չի զգացվի:
Իսկ հասարակությունում դա բնական երևույթ է, դաստիրակության նշան:

einnA
08.06.2010, 14:07
5 թե 6 տարեկան էի, մամայի ընկերուհիները մեզ հյուր էին եկել, իսկ ես ոգևորված հանել էի իմ եղած-չեղած խաղալիքներն ու ցուցադրական խաղում էի:Մաման ջղայնությունից արդեն չգիտեմ ինչ էր անում, մենակ իրանց գնալուց հետո ինձ անկյուն կանգնեցրեց ու խիստ պահանջեղ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրել:

Ես չեմ խնդրի ու վերջ:Մեղավոր չեմ:Խաղում էի:

Անցավ 2-3 ժամ (առանց չափազանցնելու), ես դեռ անկյունում կանգնած էի:Պապան եկավ ու նստեցին հաց ուտելու, ես դեռ ներողություն չեմ խնդրում, բայց այնքան սոված եմ, բայց դե հստակ որոշել եմ ՉԵՄ ԿՈՏՐՎԵԼՈՒ...
Մաման վերջում ասաց.
-Ներողություն խնդրելը ամոթ չի, ուզում ես ես խնդրեմ? ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ:
Ես հաղթանակած էի այդ պահին, բայց հետո ...

Ariadna
08.06.2010, 14:15
Ես էնքան հեշտ եմ ներողություն խնդրում, փոքր ժամանակ սպանեին, չէի խնդրի։ Տատիկս սովորություն ուներ, լինելով ստաժավոր ուսուցչուհի, չէր հանդուրժում իմ երեսառածությունը, և պահանջում էր՝ ներողություն, ես երբեք չէի խնդրում։ Ծնողներս երբեք նման կտտանքների չեն ենթարկել ինձ։ Իսկ հիմա, մեղավոր լինեմ, չլինեմ՝ խնդրում եմ (ըստ իս՝ երբեք չեմ լինում մեղավոր), եթե դիմացինիս ուզածը դա է, կասեմ, երբեմն կոնֆլիկտից խուսափելով պարզապես, ինձ համար ամենասարսափելի բանը հոտած դեմքով մարդիկ են և որպեսզի նման դեմքով մարդ չտեսնեմ կողքիս, պատրաստ եմ ցանկացած ներողության :)

Kita
08.06.2010, 14:18
5 թե 6 տարեկան էի, մամայի ընկերուհիները մեզ հյուր էին եկել, իսկ ես ոգևորված հանել էի իմ եղած-չեղած խաղալիքներն ու ցուցադրական խաղում էի:Մաման ջղայնությունից արդեն չգիտեմ ինչ էր անում, մենակ իրանց գնալուց հետո ինձ անկյուն կանգնեցրեց ու խիստ պահանջեղ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրել:

Ես չեմ խնդրի ու վերջ:Մեղավոր չեմ:Խաղում էի:

Անցավ 2-3 ժամ (առանց չափազանցնելու), ես դեռ անկյունում կանգնած էի:Պապան եկավ ու նստեցին հաց ուտելու, ես դեռ ներողություն չեմ խնդրում, բայց այնքան սոված եմ, բայց դե հստակ որոշել եմ ՉԵՄ ԿՈՏՐՎԵԼՈՒ...
Մաման վերջում ասաց.
-Ներողություն խնդրելը ամոթ չի, ուզում ես ես խնդրեմ? ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ:
Ես հաղթանակած էի այդ պահին, բայց հետո ...

Տվյալ պարագայում ես էլ չէի խնդրի, ի վերջո երեխան իսկ ինչ պիտի աներ հետաքրքիր է, խելոք նստեր անկյունում: Կամ խաղալիքները ինչի համար են, դներ նայեր: Կամ թե, եթե դիմացինին բավարարում է ձևական ներողությունը, ապա խնդրեմ:
Մեր ծնողների սխալներից մեկն է, ուրիշների դեմը իրենց այլ ձև դրսևորելը: Փոխանակ հանգիստ ապրեն, թողնեն երեխան էլ հանգիստ ապրի: Անտեղի-տեղի ստրեսային իրավիճակներ են ստեղծում:

einnA
08.06.2010, 14:27
Ռազմագիտություն էր մեզ մոտ: Դասընկերս դասը պատասխանեց, որից հետո արդեն մենք պետք է հարցեր տայինք (միշտ չեմ սիրել դասընկերների կողմից հնչեցրած հարցերը. թե ում են պետք, ախր սուտի բան են):
Թարսի պես ինձ ասեց, որ հարց տամ, ես էլ էլի չոր-կողությունս բռնեց ու համարձակ ասեցի, որ չեմ տալու:Բոլորը զարմացած նայեցին. ախր ինձնից չէր, ըմբոստություն երբեք չեմ արել, հիմա ինչու այդպես ??? Ուսուցիչս խիստ հայացքով նորից խնդրեց հարց տալ, ես նորից ասացի չեմ ուզում հարց տալ... պահը հասավ այնտեղ, որ ում որ հարց պետք է տայի, մունաթով ասեց` ինչ ես ձև տալիս, հարց տուր:Իսկ ես չէի ուզում, ընկերուհուս ասած բզիկներս բռնել էին:
2 ստացա ու նստեցի տեղս: Հաստատ արդեն գիտեի, որ սխալ եմ արել, որ ճիշտ չէր:Ինչ անեմ? Ներողություն պիտի խնդրեմ, բայց ոնց? ինչպես հաղթահարեմ? անեմ, թե չանեմ (այդ պահին ներքին այդ հարցադրումը նման էր ` շեքսպիրյան լինել, թե չլիներ հարցադրմանը) - որոշվեց ԼԻՆԵԼ
Դասն ավարտվեց, բոլորը դուրս եկան, ես մոտեցա ուսուցչիս ու առաջին անգամ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրեցի: Այնքան հեշտ ստացվեց, այնքան թեթևացա ու բացահայտեցի ինձ համար ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ասվածի իմաստնն ու կարևորությունը:

---------- Ավելացվել է՝ 15:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:21 ----------

Տվյալ պարագայում ես էլ չէի խնդրի, ի վերջո երեխան իսկ ինչ պիտի աներ հետաքրքիր է, խելոք նստեր անկյունում: Կամ խաղալիքները ինչի համար են, դներ նայեր: Կամ թե, եթե դիմացինին բավարարում է ձևական ներողությունը, ապա խնդրեմ:
Մեր ծնողների սխալներից մեկն է, ուրիշների դեմը իրենց այլ ձև դրսևորելը: Փոխանակ հանգիստ ապրեն, թողնեն երեխան էլ հանգիստ ապրի: Անտեղի-տեղի ստրեսային իրավիճակներ են ստեղծում:

Kita ջան համաձայն եմ, բայց այս դեպքում մաման ինձ երկար բարակ բացատրել էր մինչև նրանց գալը, հետո էլ ասեց, որ սխալ էի,ներողություն խնդրեմ, ես էլ էտպես նախընտրեցի անկյունում մնալ)))

s_hrayr
08.06.2010, 14:39
իմ համար միշտ էլ նեողություն խնդրելը շատ դժվար է եղել, փոքր ժամանակվանից էլ չէի կարողանում ներողություն խնդրել: Շատ լավ գիտակցելով որ որ սխալ եմ արել,միևնույնն է չէի խնդրում: Քանի մեծացա մի կերպ հարմարվեցի որ եթե սխալ եմ ուրեմն պիտի ներողություն խնդրեմ: Բայց աշխատում եմ նենց անեմ, որ չվիրավորեմ մարդկանց ու հետո երկուսիս էլ վատ դրության մեջ գցեմ:

Շինարար
14.06.2010, 09:42
Երթուղայինում շարժվելն անհնար է, հրմշտոց, սեղմումներ ու ձգումներ:)) Հասել ես քո կանգառին, իջնելիս պատահաբար տրորում ես աղջկա ոտքը, ահա նրա հայացքը:sad իսկ եթե ահա այս տղայի ոտքը տրորած լինես:apeape հնարավոր է նման հետագա զարգացում՝:angry առավոտ շուտ աշխատանքի էիր գնում, բացասական լիցքավորումն ապահովված է ողջ օրվա համար, բայց քանի որ անմիջապես հասցնում ես ասել՝ ներեցեք, հանդիպում ես այսպիսի հայացքների:roll «Ոչինչ» ասում է աղջիկը, նույնը ասում է տղան՝ հավելելով «ախպերս»:B Դրական էներգիան ողջ օրվա համար ապահովված է, նույնիսկ մտածում ես, որ ինչ լավ եղավ այս մարդկանց ոտքը տրորեցի ու այսպիսի բարի հայացքների արժանացա, այսպիսի դրական լիցքեր ստացա:)) Լավ բառ է «ներողությունը», լավ բան է ներողություն խնդրել կարողանալը:)