PDA

Դիտել ողջ տարբերակը : Էրիխ Ֆրոմմը և նրա “Սիրելու արվեստը” ու “Լինել և ունենալ” սկզբունքների հետ դրա կապը



ihusik
19.07.2007, 13:51
Ներկայացնում եմ 10 տարուց էլ ավել առաջ գրված կուրսային աշխատանքս մեծանուն հոգեբան ու մտածող՝ Էրիխ Ֆրոմմի հայացքներն իսկական և կեղծ սիրո տեսակների, դրանց հետ կապված բազմաթիվ այլ հարցերի ու նաև հոգեկան որոշ խնդիրների հետ կապված մի շարգ հետաքրքիր պարզաբանումների մասին հեղինակի հայացքները, որը կարծում եմ օգտակար կլինի ցանկացած մարդու համար, որ հետաքրքրվում է մարդու հոգեկան խնդիրների ու դրա հետ կապված սիրո հիմնահարցի մասին հարցերով:

Աշխատանքում ցավոք նշված չեն մեջբերումները, սակայն գերակշռող մասը վերցված է Էրիխ Ֆրոմմի <<Սիրելու արվեստ>> և <<Ունենալ թե լինել>> գրքերից: Ահա բովանդակությունն ու մի քանի հատված այս աշխատանքից, որը կարդալով կարծում եմ հետաքրքրություն կառաջանա կարդալ և ամբողջ աշխատանքը.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախաբան
<<Լինել և ունենալ>> հասկացությունների ընդհանուր բնութագիրը
<<Լինել և ունենալ>> սկզբունքների կապը զգացմունքների տեսության հետ
Սիրո օբյեկտները
ա. Եղբայրական սեր
բ. Մայրական սեր
գ. Էրոտիկ սեր
դ. Ինքն իր հանդեպ սերը
ե. Սերը ծնողների և երեխաների միջև
Կեղծ սիրո տեսակները
Մտքեր սիրո մասին

Օրինակը՝ լավագույն քարոզն է։

<<Լույսի մի շողն էլ բավական է, որպեսզի շատ խավարներ ցրվեն>>։

<<Ես այն եմ՝ ինչ ես ունե՞մ>> թե՞ <<Ես այն եմ՝ ինչ ես կամ>>։

...մարղիկ աշխարհում այժմ ապրում են ոչ ուրախ հաճույքների մեջ։

...հաճույքների ճանապարհը մարդուն կործանում տանող ամենակարճ ճանապարհն է...

Սերը՝ մարդու գոյության պրոբլեմի միակ բավարար հարցի պատասխանն է։ Չհասկանալով սերը՝ հնարավոր չէ հասկանալ մարդուն։ Սերը, ընդհանրապես՝ արվեստ է...

...մարդկային օտարվածության գիտակցումն առանց սիրո մեջ վերամիավորվելու՝ ամոթի և միաժամանակ մեղքի ու տագնապի աղբյուր է։
Հասուն սերը դրություն է, որի դեպքում պահպանվում է զույգերի միասնության ամբողջականությունը և միաժամանակ յուրաքանչյուրի անհատականությունը։

Այն մարդը չէ հարուստ, որին շատ է պատկանում, այլ հենց նա՝ ով շատ է տալիս։ Ժլատն աղքատ է, անկախ այն բանից, թե որքան է իրեն պատկանում։

Եթե ես որևէ մեկին կարող եմ ասել. <<ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ>>, ես պետք է ընդունակ լինեմ նաև ասելու. <<ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔՈ ՄԵՋ ԱՄԵՆ ԻՆՉ>>, <<ԵՍ Ի ՇՆՈՐՀԻՎ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ, ԵՍ ՔՈ ՄԵՋ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ>>։

Արևելյան իմաստությունն ասում է. <<Սիրած էակի համար չէ, որ թանկ է ինձ համար սիրած էակը, այլ՝ Աստվածային Ես-ի համար>>: Եվ նաև. <<Ես՝ դուք եք, դուք՝ Ես եմ, Աստվածային Ես-ի մասնիկներն ենք>>:

...սիրելն ավելի արժեքավոր է, քան սիրված լինելը։

...սերը հնարավոր է, միայն եթե երկու մարդ կապված են իրար հետ իրենց ողջ գոյությամբ։ Երկու մարդ զգում են իրենց գոյության լրիվությունը և իրար հետ միության մեջ նրանցից յուրաքանչյուրը գտնում է իրեն, այլ ոչ թե կորցնում։ Սիրո առկայության միայն մի ապացույց կա. հարաբերությունների խորությունը, նրանց կենսական ուժը, որը բարեփոխում է յուրաքանչյուրին՝ ով սիրում է կամ սիրված է։ Դրանք այն պտուղներն են, որոնցով ճանաչվում է սերը։

ՍԻՐԵՑԵՔ

zip տարբերակով կցված է նշված աշխատանքը.
Ընթերցումից հետո լավ կլինի քննարկվի ցանկացած հարց, որ կառաջանա կամ ուղղակի հայտնեք Ձեր մտքերն այդ մասին ու քննարկեք...

Պանդուխտ
21.07.2007, 17:14
հաճույքների ճանապարհը մարդուն կործանում տանող ամենակարճ ճանապարհն է
Վանական (անապատական) կեանքը, ճգնաւոր կեանքը, վերոյիշեալ ճշմարտութեան դաւանող մարդկանց կեանքն է: Մարդիկ չեն կարողացած համոզուել թէ՝ այս երկրաւոր կեանքը իր հաճոյքներով հանդերձ անցողակի է: Մարդիկ Դժուարացել են հաւատալու, որ օր մը պիտի լքեն իրենց սիրելիները, ունեցուածքը եւ պարզապէս փտելով ոչնչանան: Այդ պատճառով հնարել են դրախտի եւ դժոխքի առասպելները, որտեղ բարի մարդիկ կը հանդիպեն իրենց սիրելեաց, մինչ չարերը կը տանջուեն առյաւետ:
Այրած սրտի *** մխիթարանք:
Հայրս ասում էր՝ «արդեօք մի ոմն վերադարձե՞լ է այնտեղից (դրախտից), որպէս զի իմամանք ինչ լինելը»:

Այն մարդը չէ հարուստ, որին շատ է պատկանում, այլ հենց նա՝ ով շատ է տալիս։
Այդպիսի մարդկանց համար պատկերաւոր խօսք կայ՝ «աչքը կուշտ մարդ»:
Առանց ունենալու աչքը կուշտ լինել, չի նախանձել: Երիտասարդ տարիքին ծեր մարդու նման դատել: Այսինքն՝ կարելի եղածին չափ ինքնաբաւ լինելով երջանիկ լինել. ազատ լինելով երկրային-մարդկային տկարութիւններից:

Ժլատն աղքատ է, անկախ այն բանից, թե որքան է իրեն պատկանում։
Առաջին հերթին նրա հոգին է աղքատ: Այդպիսիք երջանիկ չեն կարող լինել:
Միշտ աշխատել եմ չցանկալ ուրիշինը: Ինքս ինձ ատել եմ, երբ նախանձել եմ մէկին:

Արևելյան իմաստությունն ասում է. <<Սիրած էակի համար չէ, որ թանկ է ինձ համար սիրած էակը, այլ՝ Աստվածային Ես-ի համար>>: Եվ նաև. <<Ես՝ դուք եք, դուք՝ Ես եմ, Աստվածային Ես-ի մասնիկներն ենք>>:
Անցեալում երբ պատանի էի, իրապէս զգում էի, որ իմ սիրած աղջիկը «ես» եմ, կամ՝ դարեր առաջ ինձնից բաժանուած իմ իգական տարբերակը, ազգականուհին կամ իմ՝ «հալալ-արդար սէրը», որի կարօտով տանջուել եմ դարեր...եւ ահա գտել եմ: Իսկ հիմա, իրական կեանքում, օրէնքները տարբեր են...

սերը հնարավոր է, միայն եթե երկու մարդ կապված են իրար հետ իրենց ողջ գոյությամբ։ Երկու մարդ զգում են իրենց գոյության լրիվությունը և իրար հետ միության մեջ նրանցից յուրաքանչյուրը գտնում է իրեն, այլ ոչ թե կորցնում։ Սիրո առկայության միայն մի ապացույց կա. հարաբերությունների խորությունը, նրանց կենսական ուժը, որը բարեփոխում է յուրաքանչյուրին՝ ով սիրում է կամ սիրված է։ Դրանք այն պտուղներն են, որոնցով ճանաչվում է սերը։
Հասկանում եմ: Այսպիսով կեանքը թեթեւանում է, հոգսերը երկուսով վերցնում են: Նաեւ կեանքում, լուծելի խնդիրների առաջ առնելիք վճիռների պատասխանատւութիւնը կրում են երկուսով, որի շնորհիւ թեթեւանւոմ է պատասխանատւութեան ծանրութիւնը:Մենակ անձը, մենակը պիտի որոշի անելիքը, իսկ երկուսով՝ որոշման պատասխանատւութիւնը կրում են երկուքը:

ihusik
22.07.2007, 01:33
Պանդուխտ ջան անշուշտ նկատել ես երևի որ միայն այդ հատվածները չեն և որ կա նաև կցված ամբողջական աշխատանքը, հուսով եմ դա էլ կկարդաք ու կտեսնեք թե ինչու է հեղինակն այդպես կարծում ու կլսեք նաև նրա փաստարկները... բայց Ձեր նշած առաջի հարցին ինքս փորձեմ պատասխանել.

հաճույքների ճանապարհը մարդուն կործանում տանող ամենակարճ ճանապարհն էՎանական (անապատական) կեանքը, ճգնաւոր կեանքը, վերոյիշեալ ճշմարտութեան դաւանող մարդկանց կեանքն է: Մարդիկ չեն կարողացած համոզուել թէ՝ այս երկրաւոր կեանքը իր հաճոյքներով հանդերձ անցողակի է: Մարդիկ Դժուարացել են հաւատալու, որ օր մը պիտի լքեն իրենց սիրելիները, ունեցուածքը եւ պարզապէս փտելով ոչնչանան: Այդ պատճառով հնարել են դրախտի եւ դժոխքի առասպելները, որտեղ բարի մարդիկ կը հանդիպեն իրենց սիրելեաց, մինչ չարերը կը տանջուեն առյաւետ:
Այրած սրտի *** մխիթարանք:
Հայրս ասում էր՝ «արդեօք մի ոմն վերադարձե՞լ է այնտեղից (դրախտից), որպէս զի իմամանք ինչ լինելը»: Սկսեմ վերջից. կապ չունի այստեղ թե կա դրախտ կամ դժողք թե չկա ես դրանք չեմ նայում այստեղ ու եթե վերցնենք որ չկա էլ էլի ասածս ուժի մեջ է, քանի որ այն հենց մեր երկրային կյանքի մասին է, այլ ոչ թե անդրշիրիմյան: Բայց ամեն դեպքում իրոք այս հարցում որոշիչ դեր է խաղում մարդու աշխարհայացքն. թե մարդ գնում է նյութի, ունենալու, հաճույքի ճանապարհով, որը վերջիվերջո մարդուն բերում է տառապանք, թե մարդ գնում է Ոգու, լինելու, ուրախության ճանապարհով, որը կբերի նրան երջանկություն հենց երկրի վրա, այլ ոչ թե մեկ այլ տեղ: :)

Իհարկե այս ամենը մեկ ուրիշին համոզելու խնդիր չէ, որը գրեթե անհնար բան է, քանի որ ամեն մարդ ինքը պետք է զգա դա և մեկը ով ունի սև ակնոցներ չի կարող տեսնել այն գույները, որ տեսնում է նա ով չունի այդ սև ակնոցներն ու փորձի վերջինս համոզի որ այն չէ նրա ընկերոջ տեսած գույները, որ եթե հանի ակնոցներն ավելի գեղեցիկ կերևա նրան աշխարհը: Բայց իհարկե հնարավոր է հաճույքների մեջ ու իբր թե լավ ապրել նաև սև ակնոցներով, բայց այդպես էլ չզգալ որ իրոք անցողիկ է այս աշխարհն ու հյուր ենք մենք ամենքս այստեղ... հյուր, որը ենթադրում է որ սա չէ մեր տունը և որ մի տեղ մենք էլ ունենք մեր տունը որտեղից հյուր ենք եկել այստեղ ու երբ ժամանակը գա կրկին պետք գնանք մեր հարազատ տունը: Իսկ որ այս երկրի վրա մենք հյուր ենք ժամանակավոր ասել ու ասում են բոլոր ժամանակների ու բոլոր ազգերի մեծերն, այդ թվում նաև հայ մեծանուն իմաստուններից օրինակ իմ սիրելի Հ. Թումանյանն ու Ավ. Իսահակյանը::love

Մնացած և նաև այս հարցերի վերաբերյալ պատասխանները կարող եք գտնել կցածս աշխատանքում:;)

Selene
24.07.2007, 22:27
Շատ հետաքրքիր աշխատանք է: Դեռ ամբողջը չեմ կարդացել, որովհետև չեմ ուզում որպես գեղարվեստական ստեղծագործություն ընթերցել այն: Սկզբում հանդիպող շատ մտքերի հետ այնքան էլ համաձայն չէի, բայց երբ շարունակելով կարդացի դրանց մանրամասն մեկաբանությունները, արդեն ամեն ինչ հասկանալի դարձավ:)
Միայն մեկի մասին գրեմ առայժմ: Կարդալով այս նախադասությունը՝

Սիրող ծնողներն ավելի շուտ բացառություն են, քան՝ կանոն։
զարմացած էի:o Ինչպե՞ս կարող է իսկապես սիրող ծնողը, հատկապես մայրը, բացառություն լինել:thinkԲայց այս տողերն ամեն ինչ պարզ դարձրեցին՝

Մայրական սիրո ամենաբարձրագույն նվաճումը, ձեռքբերումը ոչ թե սերն է նորածնի նկատմամբ և նրա խնամքը, որը անհրաժեշտ է երեխայի առողջության և բիոլոգիական աճի համար, այլ նրա (մոր) սերը աճող, զարգացող երեխայի հանդեպ, որտեղ բիոլոգիական աճի հետ մեկ տեղ պետք է ի նկատի ունենալ նաև հոգեբանական աճը։ Այս սերն էլ հենց հանդիսանում է մայրական սիրո ամենաբարձրագույն ձեռքբերումը, որի ժամանակ մայրն օգնում է երեխային դառնալ ինքնուրույն և առանձնանալ իրենից՝ չկորցնելով իր սերը երեխայի հանդեպ։
Մայրը պետք է ոչ միայն հաշտվի երեխայի անջատմանն իրենից, այլ ցանկանա և խրախուսի դրան։ Հենց այդ փուլում է, որ մայրական սերը իր վրա է վերցնում այնքան դժվարին մի առաքելություն, որը պահանջում է անշահախնդրություն, ամեն-ինչ տալու ունակություն՝ փոխարենը ոչինչ չցանկանալով, միայն սիրած մարդու երջանկությունը։ Հենց այս փուլում է, որ շատ մայրեր պարզվում է ունակ չեն իսկական սիրո։ Մայրական սերը, որը այդքան հեշտ է առաջանում նորածին երեխայի նկատմամբ, հանդիպում է մեծ դժվարության այն ժամանակ, երբ երեխան պետք է առանձնանա մորից և ապրի ինքնուրույն կյանքով։ Այդ դժվարության հիմնական պատճառներից են. մոր սեփականատիրական դիրքորոշումը՝ <<ունենալու>> սկզբունքի վրա հիմնված գոյությունը:
Իսկ որքանո՞վ է ճիշտ նման սիրո բացակայությունը դիտարկել որպես հարս-սկեսուր կամ փեսա-զոքանչ վատ հարաբերությունների պատճառ, այսինքն մոր մոտ առաջանում է վատ վերաբերմունք նրանց հանդեպ զուտ այն պատճառով, որ նրա «սեփականությունը» այլևս ուրիշինն է:think

Root
25.07.2007, 00:05
Ֆրոմի գիրքը լուրջ գիտական աշխատություն ա , որը ես Պլատոնից հետո 3-րդն եմ համարում /Կամա Սութրան չմոռանանք/:

Ավելի շատ այդ գիրքը սիրում են դրա ` օբյեկտիվ իրականության հետ վառ կապի համար: Ռեկամենդույու նաչինայուշիմ:

sharick
01.04.2013, 15:24
Ներկայացնում եմ 10 տարուց էլ ավել առաջ գրված կուրսային աշխատանքս մեծանուն հոգեբան ու մտածող՝ Էրիխ Ֆրոմմի հայացքներն իսկական և կեղծ սիրո տեսակների, դրանց հետ կապված բազմաթիվ այլ հարցերի ու նաև հոգեկան որոշ խնդիրների հետ կապված մի շարգ հետաքրքիր պարզաբանումների մասին հեղինակի հայացքները, որը կարծում եմ օգտակար կլինի ցանկացած մարդու համար, որ հետաքրքրվում է մարդու հոգեկան խնդիրների ու դրա հետ կապված սիրո հիմնահարցի մասին հարցերով:

Աշխատանքում ցավոք նշված չեն մեջբերումները, սակայն գերակշռող մասը վերցված է Էրիխ Ֆրոմմի <<Սիրելու արվեստ>> և <<Ունենալ թե լինել>> գրքերից: Ահա բովանդակությունն ու մի քանի հատված այս աշխատանքից, որը կարդալով կարծում եմ հետաքրքրություն կառաջանա կարդալ և ամբողջ աշխատանքը.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախաբան
<<Լինել և ունենալ>> հասկացությունների ընդհանուր բնութագիրը
<<Լինել և ունենալ>> սկզբունքների կապը զգացմունքների տեսության հետ
Սիրո օբյեկտները
ա. Եղբայրական սեր
բ. Մայրական սեր
գ. Էրոտիկ սեր
դ. Ինքն իր հանդեպ սերը
ե. Սերը ծնողների և երեխաների միջև
Կեղծ սիրո տեսակները
Մտքեր սիրո մասին

Օրինակը՝ լավագույն քարոզն է։

<<Լույսի մի շողն էլ բավական է, որպեսզի շատ խավարներ ցրվեն>>։

<<Ես այն եմ՝ ինչ ես ունե՞մ>> թե՞ <<Ես այն եմ՝ ինչ ես կամ>>։

...մարղիկ աշխարհում այժմ ապրում են ոչ ուրախ հաճույքների մեջ։

...հաճույքների ճանապարհը մարդուն կործանում տանող ամենակարճ ճանապարհն է...

Սերը՝ մարդու գոյության պրոբլեմի միակ բավարար հարցի պատասխանն է։ Չհասկանալով սերը՝ հնարավոր չէ հասկանալ մարդուն։ Սերը, ընդհանրապես՝ արվեստ է...

...մարդկային օտարվածության գիտակցումն առանց սիրո մեջ վերամիավորվելու՝ ամոթի և միաժամանակ մեղքի ու տագնապի աղբյուր է։
Հասուն սերը դրություն է, որի դեպքում պահպանվում է զույգերի միասնության ամբողջականությունը և միաժամանակ յուրաքանչյուրի անհատականությունը։

Այն մարդը չէ հարուստ, որին շատ է պատկանում, այլ հենց նա՝ ով շատ է տալիս։ Ժլատն աղքատ է, անկախ այն բանից, թե որքան է իրեն պատկանում։

Եթե ես որևէ մեկին կարող եմ ասել. <<ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ>>, ես պետք է ընդունակ լինեմ նաև ասելու. <<ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔՈ ՄԵՋ ԱՄԵՆ ԻՆՉ>>, <<ԵՍ Ի ՇՆՈՐՀԻՎ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ, ԵՍ ՔՈ ՄԵՋ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ>>։

Արևելյան իմաստությունն ասում է. <<Սիրած էակի համար չէ, որ թանկ է ինձ համար սիրած էակը, այլ՝ Աստվածային Ես-ի համար>>: Եվ նաև. <<Ես՝ դուք եք, դուք՝ Ես եմ, Աստվածային Ես-ի մասնիկներն ենք>>:

...սիրելն ավելի արժեքավոր է, քան սիրված լինելը։

...սերը հնարավոր է, միայն եթե երկու մարդ կապված են իրար հետ իրենց ողջ գոյությամբ։ Երկու մարդ զգում են իրենց գոյության լրիվությունը և իրար հետ միության մեջ նրանցից յուրաքանչյուրը գտնում է իրեն, այլ ոչ թե կորցնում։ Սիրո առկայության միայն մի ապացույց կա. հարաբերությունների խորությունը, նրանց կենսական ուժը, որը բարեփոխում է յուրաքանչյուրին՝ ով սիրում է կամ սիրված է։ Դրանք այն պտուղներն են, որոնցով ճանաչվում է սերը։

ՍԻՐԵՑԵՔ

zip տարբերակով կցված է նշված աշխատանքը.
Ընթերցումից հետո լավ կլինի քննարկվի ցանկացած հարց, որ կառաջանա կամ ուղղակի հայտնեք Ձեր մտքերն այդ մասին ու քննարկեք...

Շնորհակալ եմ շա՜տ Իհուսիկ ջան