PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհրաժեշտ է սառնարանի վերանորոգող



Artgeo
19.07.2007, 09:37
Անհրաժեշտ է սառնարանի վերանորոգող (Բեկո մակնիշի): Խնդրում եմ Բեկո ֆիրմա զանգահարել չառաջարկել: Վերանորոգողը պիտի լինի արագ, էժան, որակով: Սեռն ու տարիքը էական չէ:

Universe
19.07.2007, 14:15
Անհրաժեշտ է սառնարանի վերանորոգող (Բեկո մակնիշի): Խնդրում եմ Բեկո ֆիրմա զանգահարել չառաջարկել: Վերանորոգողը պիտի լինի արագ, էժան, որակով: Սեռն ու տարիքը էական չէ:

ARTGEO ջան, հիմա ո՞վ է էս տեսակ հայտարարություն տալիս: Պետք է սենց լինի.

Անհրաժեշտ է բարետես արտաքինով, 20-35 տարեկան, բարձրագույն կրթությամբ եւ պարտադիր համակարգչի իմացությամբ «Բեկո» ֆիրմայի կողմից որակավորված սառնարանի մասնագետ::D

Լավ, կատակը մի կողմ՝:)
Ի դեպ, կարող եք գնել «ԳԻՆԴ» շաբաթաթերթը, այնտեղ նմանատիպ հայտարար8յուններ շա՜տ կան: Կարծում եմ այդ թերթի միջոցով հեշտ8յամբ կգտնեք նման մասնագետի::)

Artgeo
19.07.2007, 14:47
Անհրաժեշտ է բարետես արտաքինով, 20-35 տարեկան, բարձրագույն կրթությամբ եւ պարտադիր համակարգչի իմացությամբ «Բեկո» ֆիրմայի կողմից որակավորված սառնարանի մասնագետ::D
:hands:D

Ի դեպ, կարող եք գնել «ԳԻՆԴ» շաբաթաթերթը, այնտեղ նմանատիպ հայտարար8յուններ շա՜տ կան: Կարծում եմ այդ թերթի միջոցով հեշտ8յամբ կգտնեք նման մասնագետի::)
Չեմ ուզում թերթերի ու այլ միջոցների դիմել, իմ սիրելի սառնարանը :love կասկածելի մարդուն չեմ վստահի ;)

Իսկ Բեկո էս մի տարիա դիմում եմ: Երեք, թե չորս անգամ: Մեկ անգամ եկան ու ասեցին «Հիմա մոտներս ատվյորտկա չկա» ու գնացին ու էլ չեկան: Դրանից հետո ինչքան զանգում եմ, ասում են մի 4-7 օրից կգան: :[

Universe
21.07.2007, 23:51
Ժողովո՜ւրդ, մեկն ու մեկդ արձագանքեք... Վերջ ի վերջո Artgeo-ն հո չի՞ սնվելու մենակ սուխոյ բաներով...:(

ARTGEO ջան, ցավոք սրտի տնային բաներից մենակ շտեպցելի կոռպուս եմ կարողանում ատվյոռկայով ձգել:D, մեկ-մեկ էլ լամպչկա եմ կարողանում ջահի վրա պտտացնել:D:
Թե չե քեզ այս հարցում 100% ինչ-մի խորհրդով օգտակար կլինեի...
Ամեն դեպքում եթե կարծում ես, որ <beko> ընկերությանը դիմելը «զոռ» է, ապա այդ դեպքում կարծում եմ քեզ կօգնեն միայն Ձեր ասած՝ «կասկածելի մարդիկ»:

Artgeo
22.07.2007, 00:47
Universe

ցավոք սրտի տնային բաներից մենակ շտեպցելի կոռպուս եմ կարողանում ատվյոռկայով ձգել, մեկ-մեկ էլ լամպչկա եմ կարողանում ջահի վրա պտտացնել:
Էդ ես էլ եմ կարողանում :P
Համ էլ, էլ կարիք չկա :D
Սառնարանի վերանորոգումը որոշ ժամանակով հետաձգվում է, նրա պետք չգալու պատճառով :)