PDA

Դիտել ողջ տարբերակը : Բոհեմը և քաղաքականությունը



Artgeo
18.07.2007, 14:11
Ձեր կարծիքով արվեստագետները (սկսած մանր-մունր փոփ աստղերից վերջացրած տաղանդավոր գրողներից ու երգահաններից) պիտի բարձր արտահայտի իր քաղաքական դիրքորոշումը: Արդյո՞ք այս կամ այն երգչի քաղաքական միջոցառումներին մասնկացելը արտահայտում է նրանց քաղաքական դիրքորոշումը, թե՞ դա պարզապես բիզնես է և որևէ կապ չունի նրանց քաղական հայացքների հետ:

Ձայնալար
18.07.2007, 14:42
Ձեր կարծիքով արվեստագետները (սկսած մանր-մունր փոփ աստղերից վերջացրած տաղանդավոր գրողներից ու երգահաններից) պիտի բարձր արտահայտի իր քաղաքական դիրքորոշումը: Արդյո՞ք այս կամ այն երգչի քաղաքական միջոցառումներին մասնկացելը արտահայտում է նրանց քաղաքական դիրքորոշումը, թե՞ դա պարզապես բիզնես է և որևէ կապ չունի նրանց քաղական հայացքների հետ:

Ոչ պիտի, ոչ էլ չպիտի: Ինչպես բոլորը, այնպես էլ նրանք՝ ով ուզում է թող արտահայտի իր կարծիքը, ով չի ուզում թող չարտահայտի: Իսկ քաղաքական միջոցառումներին կարծում եմ մեծամասամբ մասնակցում են պարզապես փող աշխատելու համար: Էդ մարդու գործը երգելն ա, փող են տալիս ասում են երգի, ինքն էլ երգում ա: Այլ հարց է՝ բարոյակա՞ն է արդյոք քո արվեստով գովազդել մի քաղաքական ուժի, որին դու ինքդ չես համակրում: Դե դա էլ թող իրենք մտածեն, մեկա ես ոչմեկի համար չեմ երգում :P

ladyARM
02.08.2007, 16:04
:oԻմ կարծիքով իսկական արվեստագետները հեռու են մնում կեղտոտ քաղաքական դաշտից, իսկ երգիչները, ովքեր մասնակցում են այս կամ այն թեկնածուի քաղաքական քարոզարշավին` դա բիզնեսի մի ձև է, որը կապահովի նրանց ճանապարհը մոտակա 4 կամ 5 տարիների ընթացքում.... քանի որ բոլորս էլ գիտոնք, որ բիզնեսՇոուի աշխարհում էլ կա կոկոռդ կռծոցի վիճակներ

Artgeo
02.04.2008, 03:16
Մեղքը գցել է նորածին երեխայի վրա

http://taregir.am/2008/april/1/1.jpg

Մարտի 22-ին թերթերից մեկում երգչուհի Շուշան Պետրոսյանն ասել էր բառացիորեն հետեւյալը.

«Նախընտրական ամբողջ շրջանում ես շատ եմ ուզել մի քանի ժամով թողնել իմ նորածին տղային ու գնալ Օպերայի հրապարակ, կանգնել այնտեղ հավաքված մարդկանց կողքին (որոնք, ի դեպ, ինձ ուղղակի ատում են) ու ասել. «Ի՞նչ եք ուզում: Այո, ես ձեզ չեմ ընտրել, բայց ես ձեզ համար երգել եմ»: Չեմ կարողացել անել դա, ուղղակի հնարավորություն չունեի թողնել երեխայիս:

Շուշան Պետրոսյանը, սակայն, նախընտրական շրջանում իր նորածին երեխային բազմիցս է «մի քանի ժամով թողել» եւ գնացել երգելու Սերժ Սարգսյանի հանդիպումներին: Այս փաստի մասին են վկայում թե լուսանկարը, թե համերգի ազդագիրը, որոնք տպագրում ենք որպես ասվածի ապացույց:

http://taregir.am/2008/april/1/2.jpg

Հուսանք՝ նորածին երեխան ըմբռնումով կմոտենա իր նորընծա մայրիկի բացատրությանը եւ լեզուն բացվելուն պես չի հարցնի նրան. «Մամա, բա Սերժիկ ձյաձյայի համար երգելիս հնարավորություն ունեիր ինձ մենակ թողնելու, իսկ Օպերայի հրապարակ գնալու համար չունեի՞ր, ինչո՞ւ ես մեղքը գցել ինձ վրա»:

http://taregir.am/

Fedayi
02.04.2008, 08:30
Ձեր կարծիքով արվեստագետները (սկսած մանր-մունր փոփ աստղերից վերջացրած տաղանդավոր գրողներից ու երգահաններից) պիտի բարձր արտահայտի իր քաղաքական դիրքորոշումը: Արդյո՞ք այս կամ այն երգչի քաղաքական միջոցառումներին մասնկացելը արտահայտում է նրանց քաղաքական դիրքորոշումը, թե՞ դա պարզապես բիզնես է և որևէ կապ չունի նրանց քաղական հայացքների հետ:

Ընդհանրապես, յուրաքանչյուրն առանձին-առանձին իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, բայց, թող ներեն ինձ մեր էստրադային "աստղիկները", երբ իրենց նույնակազմ "բանդայով" ամեն անգամ ելնում են "բալետ" անելու, դա արդեն խոսում է անլրջության, նրանց գաղափարական չլինելու մասին, մի քիչ էլ բարոյական չէ. դարձել են կուսակցություններից մեկի "գռուպա պոդդեռժկան", քաղաքական հանրահավաքների "երաժշտական ընդմիջումը", մի խոսքով արժեզրկվում են:
Իսկ ընդհանրապես, ըստ իս, "ծանրաքաշ" արվեստագետ-մտավորականների` քաղաքական դիրքորոշում արտահայտելը ոչ միայն ճիշտ է, այլև` անհրաժեշտ: Բա էլ ո՞ր օրվա համար է մտավորականությունը:

Վիշապ
02.04.2008, 11:44
Ձեր կարծիքով արվեստագետները (սկսած մանր-մունր փոփ աստղերից վերջացրած տաղանդավոր գրողներից ու երգահաններից) պիտի բարձր արտահայտի իր քաղաքական դիրքորոշումը: Արդյո՞ք այս կամ այն երգչի քաղաքական միջոցառումներին մասնկացելը արտահայտում է նրանց քաղաքական դիրքորոշումը, թե՞ դա պարզապես բիզնես է և որևէ կապ չունի նրանց քաղական հայացքների հետ:

Ես ինքս տարբերակում եմ շոու բիզնեսը արվեստից, ինձ համար մանր–մունր փոփ աստղերը արվեստագետ չեն։ Ըստ իս արվեստի մեջ փիլիսոփայություն կա, իսկ շոու բիզնեսի մեջ՝ փող։ Վերջերս ցավոք գերակշռում է վերջինը։ Շոու բիզնեսը խառնել քաղաքականությանը, դա նույն «արտաշես գեղամյան» երևույթն է, ինձ համար տարբերություն չկա։ Իսկ ինչ վերաբերում է արվեստին, ապա արվեստագետ հայտնի մարդիկ իրենց դիրքորոշումներով պիտի պայքարեն հանուն քվազիբացարձակ հասկացությունների՝ արդարության, ճշմարտության, համամարդկային բարձր արժեքների (թող ծիծաղելի չթվա) ու կարելի է գուցե կանգնել այնպիսի մարդկանց կամ ուժերի կողքին, որոնք այդ արվեստագետների կարծիքով հնարավոր է, որ իրենց էությամբ ու գործունեությամբ նպաստում են այդ «հանուն»–ներին հասնելուն։ Իսկ կարելի է և ընդհանրապես չկանգնել, քանի որ այդպիսի բացարձակ արդար կամ ճշմարիտ մարդիկ կամ ուժեր սովորաբար գոյություն չունեն, ու արվեստագետը միշտ կմնա անհասանելի ու բաղձալի իդեալական արժեքներին ձգտող:P Չէ՞ որ արվեստը փիլիսոփայություն է, իսկ փիլիսոփայությունը դա ճշմարտության որոնումն է, անվերջ փնտրտուքի մեջ…:love

Anchi
02.04.2008, 19:30
Ընդհանրապես, յուրաքանչյուրն առանձին-առանձին իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, բայց, թող ներեն ինձ մեր էստրադային "աստղիկները", երբ իրենց նույնակազմ "բանդայով" ամեն անգամ ելնում են "բալետ" անելու, դա արդեն խոսում է անլրջության, նրանց գաղափարական չլինելու մասին, մի քիչ էլ բարոյական չէ. դարձել են կուսակցություններից մեկի "գռուպա պոդդեռժկան", քաղաքական հանրահավաքների "երաժշտական ընդմիջումը", մի խոսքով արժեզրկվում են:
Իսկ ընդհանրապես, ըստ իս, "ծանրաքաշ" արվեստագետ-մտավորականների` քաղաքական դիրքորոշում արտահայտելը ոչ միայն ճիշտ է, այլև` անհրաժեշտ: Բա էլ ո՞ր օրվա համար է մտավորականությունը:


Ինչպես Տիգրան Խզմալյանն է ասում՝ կան մտավորականներ և մտավորականներ կոշտ ռ-ով:

Sunny Stream
02.04.2008, 19:38
Իսկ կարող է՞ ինչ-որ մեկը ստուգել էն լուրերի հավաստիությունը, թե վերջերս (երևի նախորդ շաբաթվա ընթացքում) հայ էստրադայի "աստղաբույլը"` Շուշան Պետրոսյան, Սիրուշո և այլք, մեկնել են Լոս Անջելես, սակայն նրանց համերգը չի կայացել, որովհետև տոմսերը չեն վաճառվել ու ասել են, թե` Սերժի համար եք երգում, գնացեք երգեք... էլի եմ ասում, սա միայն լսել եմ, կցանկանայի ճշտել հավաստիությունը, եթե հնարավոր է :)

Kuk
02.04.2008, 19:48
Մարտի 22-ին թերթերից մեկում երգչուհի Շուշան Պետրոսյանն ասել էր բառացիորեն հետեւյալը.

«Նախընտրական ամբողջ շրջանում ես շատ եմ ուզել մի քանի ժամով թողնել իմ նորածին տղային ու գնալ Օպերայի հրապարակ, կանգնել այնտեղ հավաքված մարդկանց կողքին (որոնք, ի դեպ, ինձ ուղղակի ատում են) ու ասել. «Ի՞նչ եք ուզում: Այո, ես ձեզ չեմ ընտրել, բայց ես ձեզ համար երգել եմ»: Չեմ կարողացել անել դա, ուղղակի հնարավորություն չունեի թողնել երեխայիս:

Շուշան Պետրոսյանը, սակայն, նախընտրական շրջանում իր նորածին երեխային բազմիցս է «մի քանի ժամով թողել» եւ գնացել երգելու Սերժ Սարգսյանի հանդիպումներին:

Կարծում եմ, որ մտավորականները իրավունք ունեն որպես քաղաքացի հայտնել իրենց կարծիքը նաև քաղաքականության ասպարեզում:
Իսկ ինչ վերաբերում է վերը նշված՝ տարածության մեջ շատ հեշտ աչքի ընկնող անձնավորությանը, չեմ կարծում, որ նա ստել է՝ ասելով, որ հնարավորություն չի ունեցել գնալ Ազատության Հրապարակ: Հնարավոր է, որ ժամանակ չի ունեցել, քանի որ խնամել է նորածին երեխային և գործի բերումով եղել է օրինակ՝ Եղվարդում: Նրա՝ քարոզարշավի ընթացքում քարոզչական համերգներով զբաղվելը ամեն դեպքում համարում եմ աշխատանք, նույնիսկ, եթե չի վարձատրվել, որովհետև, եթե չաներ դա, շատ հնարավոր է, որ զրկվեր ինչպես շոու բիզնեսում լինելու հնարավորությունից, այնպես էլ «երգչուհի» կոչումից, ինչպես դա արվեց մի քանի դիվանագետների նկատմամբ:

Kuk
17.07.2008, 21:24
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ

Մտքի և մտավոռի միջև


Ամեն անգամ, երբ լսում էի, որ քաղաքապետարանը հանրահավաքների անցկացման տեղի համար ընդդիմությանը առաջարկում է որեւէ մարզադաշտ, մարմնովս սարսուռ էր անցնում: Անմիջապես հիշողությանս մեջ վերակենդանանում էին 70-ական թթ. հեռուստատեսային ալիքներով հնչող Չիլիի դեպքերի լուսաբանումները: Ֆաշիստ բռնապետ Պինոչետի հրամանով երկրի բոլոր այլախոհականներին հավաքում էին մայրաքաղաքի գլխավոր մարզադաշտում, որտեղ մարդկանց կտտանքների էին ենթարկում, շատերին էլ սպանում: Եվ բավական ժամանակ աշխարհի տարբեր երկրների ֆուտբոլային թիմեր, ի նշան բողոքի, չէին ցանկանում խաղալ անմեղ մարդկանց արյունով ներկված այդ դաշտում:

Ո՞վ գիտի, մեր երկրի նորօրյա այս ֆաշիստներիª Սերժի ու Քոչարյանի (առանց սրա ոչ մի հարց չի լուծվում Հայաստանում) մտքներինն ի՞նչ է, որ Ազատության հրապարակի փոխարեն, որպես հանրահավաքի վայր, շարունակ մարզադաշտ են առաջարկում: Կարծում եմ, հատկապես մարտի մեկի դեպքերից հետո ոչ մեկի մեջ կասկած չի կարող լինել, որ Հայաստանում 10 տարուց ավելի ֆաշիստական ռեժիմն է իշխում: Եվ վերոհիշյալ երկու խելագարներին առաժմ ոչ մի զսպաշապիկ հնարավոր չի լինում հագցնել` թեկուզ քաղաքական դաշտի` միջազգային ամենահզոր կառույցների օգնությամբ: Իհարկե, այսպես չի կարող երկար շարունակվել, մենք չենք ընկրկելու, պայքարելու ենք մինչեւ լիակատար հաղթանակը` ժողովրդավարական Հայաստանի վերածնունդը:

Ցավալի է, որ ժամանակին հարգված կամ գոնե ոչ վատ համբավ ունեցող` մեր երկրի որոշ մտավորականներ այսօր հայտնվել են ֆաշիստական ճամբարում, դարձել պալատական (իմա՛ ֆաշիստական) «սազանդարներ»: Խորհրդային տարիներին ԽՍՀՄ-ում հասարակության մի շերտ ստեղծվեց, որը ներառում էր գիտնականների, մշակույթի, գրականության, լուսավորության եւ այլ մտավոր բնագավառների մարդկանց: Այն անվանեցին «ինտելիգենցիա», իսկ այդ դասի մարդուն` «ինտելիգենտ»: Սա ծագում է ֆրանսերեն «էնտելիժան» բառից, որը բառացի նշանակում է «խելացի, բանական»: Հետագայում մենք` հայերս, թարգմանեցինք այդ հասկացությունները «մտավորական» եւ «մտավորականություն» բառերով: Սակայն այսօր բանից պարզվում է` ամեն մեկը չէ, որ արժանի է այդ կոչմանը:

Ես հանդես եմ գալիս որպես ընդդիմության ներկայացուցիչ եւ խոսքս ուղղում հանրաճանաչ, վաստակաշատ դերասան Սոս Սարգսյանին: Ինչպե՞ս կարող էիք դուք ձեզ թույլ տալ եւ կես միլիոնից ավելի (այո, սխալ չհասկացաք) հայ ժողովրդին «զիբիլ» անվանել: Այդ «զիբիլն» է ձեզ ծափահարել, փառաբանել, ամենամեծ բարձունքների հասցրել, այլապես, առանց ժողովրդի մեծարանքի, դուք ոչ մեկը կլինեիք: Ունեք ամեն տիտղոս, հասել եք ամեն բարձունքի, ի՞նչ են ձեզ խոստացել քոչարյանասերժական աղբի կտորները, որ այդքան հեշտությամբ սեփական ժողովրդին նրանց եք ծախում: Իսկ գրող Պերճ Զեյթունցյանի համար ընդդիմությունը մեր ժողովրդի (թե՞ իր) «350 հազարանոց ամոթն» է: Դեռ լավ է, որ չի ասում` 350 հոգանոց ամոթ: Այս գրողը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք նշանակվել էր մշակույթի նախարար: Չկայացավ որպես նախարար: Անընդհատ ինչ-որ սկանդալային իրավիճակների մեջ էր հայտնվում: Եվ մի օր էլ Զեյթունցյանը Հայաստանից երկար ժամանակով անհետացավ (կարծեմ ԱՄՆ էր տեղափոխվել): Հիմա էլ, իհարկե, հաշիվներ ունի Տեր-Պետրոսյանի, հետեւաբար` նաեւ ընդդիմության հետ մաքրելու:

Շատ «յուրօրինակ», բանաստեղծի մտքի «թռիչքին հարիր» գաղափար է արտահայտել Ռազմիկ Դավոյանը. դու մի ասա, մենք` սովահար ամբոխականներս, գնում էինք Ազատության հրապարակ` մի կտոր բան ուտելու... Խղճում եմ ձեզ, պարոնայք «մտավորականներ», դուք հայ ժողովրդին չարժեք, դուք, իսկապես, մեր ամոթն եք: Էլ ի՞նչ պահանջենք Շուշան Պետրոսյանից` իր ջարդարար «ամուսնու» հետ միասին կամ խրատական կեցվածքով հանդես եկող, սակայն բարոյական կերպարից իսպառ զուրկ, ռաբիսի կարկառուն ներկայացուցիչ Նունե Եսայանից: Ի դեպ, այս երկու երգչուհի «քույրիկները», հրեշտակի շորերով հանդերձավորված, վերջերս իրենց երախտագիտության տուրքը մատուցելով այս ֆաշիստական ռեժիմին, որի շնորհիվ տիտղոսներ են ձեռք բերել, հարստացել ու լկտիացել են, նրա երեւելիների համար «Սիրո գույներ» չափազանց զգայացունց վերտառությամբ մի համերգ ունեցան: Սրանց նման «աստղիկներին» ցանկանք այսուհետ դատարկ դահլիճներ...

Երբեւէ որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ Հայաստանում կարող է ֆաշիզմ ծագել, որը աղերսներ կունենա թաթար-մոնղոլական բռնապետության հետ: Այդ էլ տեսանք, այդ էլ «վայելեցինք» տասը տարուց ավելի:

Ընդդիմությունը չի կարող հանդարտվել, հանգիստ առնել, քանի դեռ բանտերում են մեր ազգի լավագույն շատ զավակներ, քանի դեռ չեն պատժվել մարտի մեկի դահիճները, քանի դեռ մարդակերպ հրեշների ձեռքում է իշխանությունը: Իհարկե, գալու են այլ` մեր ուզած ժամանակները: Հետաքրքիր է, ինչպե՞ս են ժողովրդի աչքերին նայելու այսօրվա պնակալեզները (նկատի ունեմ ոչ միայն «մտավորականներին», այլ նաեւ ստահակ չինովնիկներին, կերած-խմած օլիգարխներին), չէ՞ որ ժողովուրդը նաեւ չներել գիտի: Հիշենք 88 թ. մեր սիրված ու տաղանդավոր դերասանուհու հետ կատարված դեպքը, որը մի ճակատագրական սխալի պատճառով այնքան էր հանրության կողմից մերժվել, օտարվել, որ ստիպված եղավ երկիրը փոխել:

Իսկ առայժմ առջեւում օգոստոսի մեկն է... Պայքա~ր, պայքա~ր մինչեւ վերջ:

Մայա Մարտիրոսյան
ԳԱԱ գիտաշխատող
ՉԻ (http://www.chi.am)
16.07.08

Մանոն
17.07.2008, 23:35
Կարճ ասած` ես համամիտ եմ «Նվագախմբի տղաների» մաեստրոյի հետ. «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա…» :

Lady-In-Red
17.07.2008, 23:48
ճիշտը որ ասեմ, բոլոր այն երգիչները, ովքեր քարոզարշավների ժամանակ կլկլացնում էին հրապարակներում, ցույց են տալիս իրենց ծախված ու ստրկամիտ լինելը,:angry ախր շատերը նույիսկ չեն հասկանում , թե ում համար են երգում, ժողովրդի? ծիծաղելի է հնչում, ախր ոչ մեկ իր կամքով չէր գնացել ոչ կիրթ ելույթ ունկնդրելու կամ ֆանագրամա կլկլոց լսելու, թե Սերժ Սարգսյանի ելույթները մի փոքր "ծաղկեցնելու " համար էին գնացել.... այդ երգիչները նորմալ չեն գիտակցում, թե ուր են գնում կամ ինչի համար.... իրենց երկրի վիճակը չի հետաքրքրում, այլ `բիզնեսը:angry կներեք, եթե մի քիչ չափի զգացումը կորցրել եմ արտահայտվելիս:oy:oy:oy

Ambrosine
18.07.2008, 00:01
Կարճ ասած` ես համամիտ եմ «Նվագախմբի տղաների» մաեստրոյի հետ. «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա…» :

զբաղվել պոլիտիկա, ինչու չէ?;)
մշակութային գործիչները կարող են հանդես գալ որպես հասարակական-քաղաքական գործիչներ: Դրանք կարող են լինել նշանավոր գրողները, գիտության և մշակույթի գործիչները, որոնք իրենց հանրաճանաչությամբ ներգրավվում են պաշտոնական քաղաքականության մեջ որպես ընդդիմախոսներ կամ համախոհներ

Kuk
18.07.2008, 00:04
զբաղվել պոլիտիկա, ինչու չէ?;)
մշակութային գործիչները կարող են հանդես գալ որպես հասարակական-քաղաքական գործիչներ: Դրանք կարող են լինել նշանավոր գրողները, գիտության և մշակույթի գործիչները, որոնք իրենց հանրաճանաչությամբ ներգրավվում են պաշտոնական քաղաքականության մեջ որպես ընդդիմախոսներ կամ համախոհներ

Բայց ոչ երբեք` կամակատարներ:[

Nasha
18.07.2008, 01:32
Գիտեք, ինձ ինչն է զարմացնում, որ ինչ որ Շուշան Պետրոսյաններին մենք բոլորս ինչ որ մեծ բանի տեղ ենք դրել ու մի հատ էլ նեղանում ենք, որ ինքը գնում ա Սերժի համար երգում, ժաոավուրդ, շատ ռեակցիա մի տվեք, ինքը դրանից իրեն լավ ա զգում, մտածում ա, որ կարևոր մարդ ա էս ազգի համար::(

Ambrosine
18.07.2008, 01:34
Գիտեք, ինձ ինչն է զարմացնում, որ ինչ որ Շուշան Պետրոսյաններին մենք բոլորս ինչ որ մեծ բանի տեղ ենք դրել ու մի հատ էլ նեղանում ենք, որ ինքը գնում ա Սերժի համար երգում, ժաոավուրդ, շատ ռեակցիա մի տվեք, ինքը դրանից իրեն լավ ա զգում, մտածում ա, որ կարևոր մարդ ա էս ազգի համար::(

էս էլ ա տարբերակ, բայց եթե չարձագանքենք, մյուսներն էլ կմտածեն, թե դեմ չենք;)

Վիշապ
18.07.2008, 12:47
Հայեր, շովու բիզնեսը մտավորականության հետ եկեք չխառնենք, շովուիստներին ով շատ փող տա, նրան էլ կծառայեն։ Նորմալ երևույթ է։ Ինչ վերաբերում է մտավորականությանը, ապա քաղաքականությունը թթու յա թան չի ամեն մարդու բան չի։:P Մարդ կա լավ պոեմներ ա գրում, բայց բանից պարզվում է, ոչ բոլոր պոետներն են փիլիսոփայությունից ու համամարդկային արժեքներից հասկանում… դե հիմա աշնանային թախծոտ քամու շրշյունն ու գունատ տերևների հետ համբույրն ուր, պետական մտածելակերպը սահմանադրությունն ու չոր օրենքները ուր։
Ինչպես ասում են, մարդ կա մարդ ա, մարդ էլ կա՝ սարը սարին չի հանդիպում:think

Մարկիզ
25.07.2008, 14:23
Իմ ամուսինը ուղղակի մի հատ ապտակել ա

Մի անգամ նրա տունն էին ցույց տալիս, եւ հայ ժողովուրդn ափիբերան ասաց` «Ա՜յ քեզ տնտեսական աճ, ա՜յ քեզ տուն, այ քեզ ջիպ»: Կարելի էր այդ տան տեսքն ուղարկել Ամերիկա ու Եւրոպա (հոպա, հոպա, Ամերիկա), Եւրոպա ու երկրի տնտեսության համար բարձր գնահատական ստանալ: Իր ունեցվածքը ցուցադրելով էլ անընդհատ ասում էր` էսս էլ նկարեք, էնս էլ նկարեք... գառաժս էլ նկարեք... ինչեւէ, այնպես է պատահել, որ երգչուհուն պատկանող ջիպի քիթը արնել է, ու դրա հետեւանքով արնաթաթախ են եղել ազգությամբ եզդի Սուրեն Չարկազյանը, որը թիվ 14 երթուղային տաքսու վարորդ է, եւ նրա տիկին Մարինե Պողոսյանը, որոնց «Ռաֆ» մակնիշի մեքենան ու երգչուհուն պատկանող ջիպը Սեւանի ափին խփվել են իրար: Խմբագրություն էր այցելել քիթը կոտրած եւ աչքերը արյունով լցված Սուրենը եւ պատմում էր Աիդա Սարգսյանին մոտիկից հանդիպելու իր ոդիսականի մասին: Պարզվում է, անվտանգ չեն մեր կյանքի համար Հ1-յան աստղերի հետ հանդիպումները, անկախ նրանից, թե ինչ հանդիպում է:

Սուրենի պատմածը

«Ամսի 6-ին ընտանիքիս հետ գնացի Սեւան` հանգստանալու: Երեխեքի հետ հաց-մաց կերանք, մի քիչ ջրեղենը պակասություն տվեց, կնոջս հետ գնացինք խանութից սոկ-բան առնելու: Խանութից ետ էինք գնում արդեն, ընդեղ խաչմերուկ կար, որ պիտի մտնենք արդեն դեպի լողափ: Մեկ էլ տեսա` մի «0-10» ա գալիս, ճակատ-ճակատ ավտոն գալիս էր դեպի ինձ, ես փախցրի, ձախ կանգնեցի, տեսա հետեւից մեծ արագության տակ մի հատ ջիպ, մի հատ նիվա յա գալիս, փոշի էր, ես քաշի ձախի վրա, չհասցրի աջ քաշեմ. նիվեն աջ կողմովս անցավ, իսկ ջիպը ձախով եկավ, խփվեց մեքենային: Ես ուզում էի դուռս բացեմ, դուրս գամ, չէր ստացվում...»: Ասենք, որ Սուրենն իր «Ռաֆ» մեքենայով էր, իր հետ զրույցում Աիդա Սարգսյանն այդ մեքենային զզվանքով «Կռազ» անվանեց` «իմ մեքենաս վնասվեց, էդ կռազին ի~նչ պտի ըլներ»: Մեքենայից հազիվ դուրս եկող Սուրենը դեռ չգիտեր, թե ինչ է նշանակում, երբ «Ռաֆն» ու «աստղուհուն» պատկանող ջիպը բախվում են իրար, սկզբում մտածել է` թող ավտոտեսուչը որոշի` ում սխալից էր վթարը: «Աստղուհուն» պատկանող ջիպում, սակայն, նա չի եղել վթարի պահին` ըստ Սուրենի, այլ ուրիշ երեք աղջիկներ` շոու-բիզնեսից կամ այլ բիզնեսից: Աղջիկներն արագ փախել են, ու ասպարեզ են մտել «ջիպին» ուղեկցող «Նիվայի» միջի ջիգիթները: Սկզբում մի ջիգիթն է խփում Սուրենին` «քֆուրներով», հետո մյուսներն են մոտենում` հոշոտելու մտադրությամբ. «Երկրորդ հարվածը որ ինձ խփին, կինս մեքենայի միջից գոռաց` «խի՞ ես խփում, էն լրբերին բռնի»: Էդ բառի համար կնոջս սկսեցին խփել, կնոջս քիթ-բերնից սկսեց արյուն գալ: Հետո իմ ոտքերին խփին, ու ես ընկա գետնին: Իրանք շարունակեցին ինձ ծեծելը, ես գիտակցությունս կորցրի, ուշքի եմ եկել, երբ որ միլիցեքն արդեն եկել էին: Մինչեւ իմ ընկնելը մի հատ մեքենա էր անցնում, օգնություն խնդրեցի, ասի՝ միլիցա կանչեք...»: Սուրենին ու արյան մեջ կորած նրա կնոջը ստիպված են լինում տեղափոխել հիվանդանոց, առաջին օգնությունը, սակայն, չի փրկում, եւ պարբերաբար վատացող Սուրենը մի քանի անգամ էլ է լինում հիվանդանոցում, նրան ռենտգեն են անում, առաջարկում են պառկել... բայց չի պառկում, ասում է՝ «Ես տան միակ կերակրողն եմ, քիչ փող էլ չծախսեցի բուժօգնությունների վրա, հիմա էլ առողջությունս չի ներում, որ աշխատեմ»:

Ինչ է տեղի ունեցել ոստիկանների հայտնվելուց եւ առաջին բուժօգնությունից հետո: Սկզբում միայն սպառնալիքներ, հաթաթա է եղել երգչուհու շրջապատի կողմից` «որ չբողոքեմ, թե չէ վերջը վատ կլինի»: Հետո մի պահ փափուկ են խոսացել` «խաբար են արել գծի տղերքի միջոցով` թող չբողոքի, մենք կգանք, կտեսնենք իրան», հետո նորից սպառնացել են: Սուրենը երեկ առաջին անգամ եղել է դատախազությունում, ու երբ կարդացել է, թե ինչ է գրել Աիդա Սարգսյանը, միանգամից որոշել է տեղյակ պահել մամուլին. «Աիդա Սարգսյանը ղեկին չի եղել, իսկ էսօր ես քննիչի մոտ իրա ցուցմունքը կարդացել եմ, ինքը մեղքը բարդում ա ինձ վրա, իբր, իմ մեքենայի ղեկին եղել ա կինս ու կինս ա խփել իրանց մեքենային, իբր, ջիպում էլ ինքն ու իր ամուսինն են (թե սիրեկանը) նստած եղել, բայց դա սուտ ա, էդ ջիպում երեք աղջիկ էին, որ խփեցին ու փախան»:

Սուրենն ասաց, որ իրեն խփողներից միայն մեկի մասին գիտի, որ Սերժ Սարգսյանի թիկնապահն է, մյուսներին էլ է թիկնապահ կարծում` հարվածներից եւ անխղճության աստիճանից: Այս պատմության մեջ կա նաեւ Աիդա Սարգսյանի հայտնվելու պահը: Ոստիկանության հայտնվելուց հետո, երբ ծեծված ամուսիններին պետք է Երեւան տեղափոխեին, Սեւանի ափի իր նոր կառուցվող բիզնես-կենտրոնից մի ուրիշ մեքենայով հայտնվում է երգչուհին՝ Աիդա Սարգսյանը, անջատում է իր «ջիպում» աննպատակ երգող մագնիտոֆոնը, մոտենում է արյան մեջ կորած ամուսիններին ու լավ անպատվում Սուրենի կնոջը. «էդքամից հետո էլ անպատվել ա մեզ, հիմա էլ մեզ զրպարտում ա, որ, իբր, իմ մեքենայում վարորդը կինս ա եղել, չէ որ կինս սգավոր ա եղել, ես երեխա եմ կորցրել յոթ ամիս առաջ, մեծ տղաս էլ տառապում ա շիզոֆրենիա հիվանդությամբ, երեխուս մահից հետո ա էդ հիվանդությունը առաջացել»: Երգչուհու մասին ահա թե ինչ ասաց մահկանացու Սուրենը, «ինքը վեր-վեր ա թռնում, բայց չգիտենք` ումով ա վեր-վեր թռնում, մեզ էլ մենակ հաթաթա յա տալիս` «նայի` լավ չի ըլնի, մենք կբողոքենք, ինքը որ երգչուհի ա, ուրեմն մեզի պիտի բոլորիս հետեւեն ու սպանեն, նույն օրն էլ Շպռոտն էր գիշերը հելել, պարում` տռասը փակած, ուրեմն, մեր երգչուհիները ինչ ուզեն` կարան անե՞ն...»:

Սուրենն այլեւս չի ցանկանում ՀՀ քաղաքացի լինել, նա երեկ պետք է գնար Ֆրանսիայի դեսպանատուն, նաեւ դիմում է գրել Ազիզ Թամոյանի նախընտրած նախագահի նախկին թեկնածու Սերժ Սարգսյանին: Թվում է, թե` ի՞նչ տարբերություն, թե ինչ ազգ ես, երբ դիմացդ աստղ է, բայց ահա Սուրենը` որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ էլ խոսեց. «իրանք, իմանալով, որ ես եզդի եմ, ոչ միայն անտարբեր են եղել, այլեւ սպառնացել են: Էսօր ծեծում են, վաղը, Աստված չանի, չգիտեմ, թե ինչ կկատարվի երեխեքիս հետ` եթե էսպես բռի սկսել են...»:

Աստղի պատմածը

Մեզ բախտ վիճակվեց երեկ կապվել երգչուհի Աիդա Սարգսյանի հետ եւ նրանից հարցնել, թե, ի վերջո, ի՞նչ է կատարվել Սեւանի ափին: Երգչուհին իր ձեւով ներկայացրեց իրավիճակը` չխնայելով «խուժան» եւ նմանատիպ այլ հայհոյական տերմիններ, որոնք օգտագործվում են մեր շոու-բիզնեսի անձանց կողմից: «էդ եզդի ա, ինչ ա, մեզ շանտաժ ա անում, մի հատ էլ շանտաժի համար եմ ես դիմելու դատախազություն: Կողքինն էլ եզդու կնիկը չի, խմած կնիկ էր, իրանց ավտոյում էլ ես խմիչքներ եմ տեսել, իրանք տեսան, որ իմ մեքենան ինչ վիճակի են գցել, շանտաժ են անում»: Երգչուհին ասաց, որ «ջիպում» ինքն ու իր ամուսինն են եղել, ու ինքն էլ` հղի: Հավանաբար շուտով, եթե ամեն ինչ լավ ավարտվի, կլսենք համերգ` «մայրանալուց առաջ» կամ դրա նման մի խորագրով. «իմ հղիությանը եթե մի բան պատահի, ես նրանց կսպանեմ», - ասաց երգչուհին: Երգչուհու երկրպագուներին հանգստացնեմ, որ երեկվա դրությամբ հղիությունը շարունակվում է, երգչուհին «դեղերով- բանով» մի կերպ պահպանել է: Երեւի վախեցել է «ջիպին» մի բան պատահելուց, որովհետեւ ինքը հարվածվող «ջիպի» մեջ չի եղել` ըստ Սուրենի, իսկ ըստ իրեն` լավ էլ եղել է: Այն հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ Սուրենի քիթը ջարդվեց, ու նրա կինն էլ արնակոլոլ եղավ, երգչուհին ասաց. «դու հայ ազգի ներկայացուցիչ չե՞ս, չես հավատո՞ւմ ինձ, իմ ամուսինը ուղղակի մի հատ ապտակել ա»: Իսկ երբ ասացի, որ, ըստ ռենտգենի` դա մի ապտակի բան չի, ասաց. «հմի կարա՞ն ինչքան հիվանդություն կա, իմ վրա բարդեն, խուժանի դար խո չի՞, իրանց ղեկին կին ա եղել, իմ ամուսինս ասավ՝ այ ոչխար, բա էդ կնգա ավտո յա՞, որ տվել ես»: Այնուհետեւ երգչուհին կրկին առաջ տարավ իր հղիությունը. «Ես կյանքումս առաջին անգամ մայր պիտի դառնամ, ես կոպեկ-կոպեկ, իմ կոկորդի հաշվին աշխատել եմ, իմ մեքենան նրանք շարքից հանել են»: Աիդա Սարգսյանը մի բան էլ ասաց, իբր՝ Սուրենի կողքի կինն այնքան էլ Սուրենի կինը չէ՝ սիրուհին է, բայց Սուրենը հերքեց` «Իմ երկրորդ կինն ա, մենք միասին երեխա ունենք, ու մեր սաղ ցեղը վկայություն կտա»: Աիդան, փաստորեն, բամբասեց Սուրենի կողքին նստած Մարինե Պողոսյան անունով կնոջ մասին, բայց այդպես էլ չասաց իր ամուսնու անունը:

http://www.hraparak.am/hodvac.php?h_id=674

Տրիբուն
25.07.2008, 14:40
Ինչպես ասում են, Աստված լրբի շառից կարոտ պահի:

Մարկիզ
31.07.2008, 14:41
Առա՜ջ Հայաստան…

Եվ դու էլ, Ֆորշ...
29 Հուլիս [02:30] / Հասարակություն



Երգիչ Ֆորշի ու նրա եղբոր նկատմամբ քր. գործ է հարուցվել, որը քննում է զինդատախազությունը: Նրանք մեղադրվում են խուլիգանության մեջ: Գործով վկաները, ինչպես միշտ, ոստիկաններն են, որոնք ծեծել են Ֆորշին, ոտքը կոտրել, ապա ցուցմունք են տվել, որ երգիչն ու իր մայոր եղբայրը խփել են ոստիկաններին, հայհոյել: Իսկ վնասվածքը «ընկնելու հետեւանք» է: Իրականում դեպքը եղել է «Առագաստում», որտեղ երգում է Ֆորշը: Երեկոյան վեճ է ծագել Ֆորշի, նրա եղբոր եւ մի խումբ օլիգարխների զավակների միջեւ: Վերջիններս, նախ, վիրավորել են երգչին, ապա նրան «հանձնել» իրենց օգնության հասած ոստիկանների ձեռքը: Երգիչն ապշած է, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել, ապա քր. գործ հարուցվել: Հետաքրքիր է, որ վեճի մյուս կողմը բացակայում է գործից: Գործում միայն Ֆորշն ու իր եղբայրն են եւ «իրեղեն ապացույց» ոստիկանները: Ֆորշի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստորագրությունը:

http://www.hraparak.am/news.php?pageNum_news=1&totalRows_news=577

Երվանդ
31.07.2008, 15:58
Առա՜ջ Հայաստան…

Ֆորշին էտ հլը քիչա, մենք մի լավ ասացվածք ունենք՝ ով ինչ անի իրեն կանի, հմի թո իմանա ու իշխանությանն էր կրծքով պաշտպանում:

Kuk
31.07.2008, 23:42
Հիմա` այսքանից հետո, հետաքրքիր է` ինչպես կվարվի Ֆորշը. կհասկանա, որ իր քաղաքական հայացքները սխալ ուղղու վրա էին և կփոխի, թե՞` կմտածի, որ այնքան էլ լավ չի պաշտպանել իշխանություններին, այդ պատճառով էլ նման վերաբերմունքի է արժանանում նրանց կողմից, այսքանը մտածելուց հետո կոգեշնչվի և ավելի մեծ եռանդով կսկսի պաշտել իշխանություններին:

Norton
13.01.2009, 00:22
Էլի արդիական թեմայա կարծում եմ, Վարդան Պետրոսյանի թեմայի փոխարեն կարելիա տեղափոխվել այստեղ::)