PDA

Դիտել ողջ տարբերակը : Դալմատին Շունիկներ :)

Grieg
18.07.2007, 11:23
Իմ շունս մեկ ամիս առաջ ձագեր ունեցավ, ցանկացողների համար հայտարարում եմ բաց աճուրդ
Դալմատիները շատ ակտիվ,խաղաղ և ուրախ շներ են սիրում են խաղալ և վազել։, շատ խելացի են, ագրեսիվ չեն բայց պաշտպանող են, լավ տարբերակ է երեխաներ ունեցող ընտանիքների համար։
Շունիկները նախատեսված են միայն բարի և հոգատար մարկդանց համար, փոքր ժամանակ շունիկներին անհրաժեշտ է օրը 3-4 անգամ զբոսանքի տանել /երբ մի քիչ մեծանա այդ թիվը նվազում է 2-ի/։
http://vh.front.ru/alice.gif
(http://www.dropshots.com/day.php?userid=326892&cdate=20070711)
Նկարներ (http://www.dropshots.com/day.php?userid=326892&cdate=20070711)

Հ.Գ։ ստացված գումարը ամբողջովին կհատկացվի բարեգործական նպատների համար՝ մանկան տների և գիշերօթիկ դպրոցների երեխաների պայմանները բարելավմանը (http://armkids.blogspot.com)։

Ֆելո
18.07.2007, 14:21
բա նախնական գինը՞

Սամվել
18.07.2007, 20:31
1000 դրամ :hands;):D

Arisol
18.07.2007, 21:52
Աաաաա, ՝ս ինչ լա՜վն են: Ուզու՜մ եմ, բայց չեն թողնի տնեցիները :( …

Ungrateful
18.07.2007, 23:06
Ինքս կատու եմ պահում.. շունել շատ կուզենայի,:) միհատ նախնական գին ասեք...

Apsara
19.07.2007, 01:08
Նորից եմ զարմանում, թե ինչպես ես կարողանում վաճառել կամ աճուրդի հանել քո սիրելի Ալիսիկի ձագերին, Ալիսան քեզչի ների հաստատ իմացի:( ես էլ:

Համ էլ տեղեկացնեմ մնացած մարդկանց որ դալմատինի ձագուկի էգը գնահատվում է 150 ամերիկյան դոլլար, իսկ որձը 200-250, այնպես որ դրամի մասին այն էլ 1000 մոռացեք:

Root
19.07.2007, 01:49

Տնաշեն մարդկանց հացին "վայս" մի արա թող հանգիստ սակարկեն ~ :D:D
Սիրում եմ դալմատացի և հովվաշուն `առչավկա: Բայց որ ես մեկն էլ գնեմ տանը մեծամասնական կարգով շուն կընտրվի որպես պատգամավոր ~

Grieg
19.07.2007, 19:58
Նոր նկարներ :)
http://freenet.am/~telnet/_IMG_0354.jpg
http://freenet.am/~telnet/_IMG_0358.jpg
http://freenet.am/~telnet/_IMG_0370.jpg
http://freenet.am/~telnet/_IMG_0391.jpg
http://freenet.am/~telnet/_IMG_0411.jpg
http://freenet.am/~telnet/_IMG_0415.jpg
http://freenet.am/~telnet/_IMG_0434.jpg

lili-4
19.07.2007, 20:06
Վա՜խ, էս ի՜նչ հրաշք են, սրանցից նենց եմ ուզում, բայց ափսոս պահելու տեղ չունեմ…:(

Սամվել
19.07.2007, 23:20
Նոր նկարներ :)
1500 :think;)

Kita
20.07.2007, 00:31
1500 :think;)
2000…
ու եթե փորձվել եք ջնջել:(:angry

Սամվել
20.07.2007, 00:35
2000…
ու եթե փորձվել եք ջնջել:(:angry

2100 ;) Ճիշատա ասում չջնջեք օֆֆտոպ հո չի ի :D

NetX
20.07.2007, 01:52
ու եթե փորձվել եք ջնջել:(:angry

Մի քանի փոստ վերև ներկայացված էր շունիկների մոտավոր "շուկայական" առժեքը,
այնպես որ աճուրդային գինը 10-10 դրամ ավելացնողների փոստերը նվազագույնը անպայման կջնջվի,

որպեսզի այս աճուրդը նման պատկերի չվերածվի առաջարկում եմ թեմայի հեղինակի թույլտվությամբ հենց այս պահից
սկզբնական առժեքը սահմանել ասենք 3000դրամ, իսկ ամեն նոր "Bid", այսիքն գնի առաջարկ պետքա լինի հազարապատիկ, այսինքն մինիմում գին ավելացնելու ստավկան 1000դր իսկ ավելնել X*1000, ասենք 2000, 3000, 5000...

այլապես մինչև 10-20 դրամ գին ավելացնելով հասնեք միքիչ գոնե խելքին մոտ թվի այդ շունիկները արդեն իրենք ձագեր ունցեած կլինեն:B

Ուրվական
20.07.2007, 08:37
3000 դրամ ես կտամ:

John
20.07.2007, 08:47
3000 դրամ ես կտամ:
4000 ես կտամ

Նորմարդ
20.07.2007, 08:55
4000 ես կտամ
5000 դրամ

Ուրվական
20.07.2007, 09:32
5000 դրամ

6000::)

Delicada
20.07.2007, 09:38
Ես էլ եմ ուզում իրանցից մեկին
Բայց ցավոք չեմ կարող տուն տանել արդեն ունեմ շնիկ :(

Սամվել
20.07.2007, 11:06
այլապես մինչև 10-20 դրամ գին ավելացնելով հասնեք միքիչ գոնե խելքին մոտ թվի այդ շունիկները արդեն իրենք ձագեր ունցեած կլինեն:B
Ավելի լավ վայ կվճարենք մեկի դիմաց կստատանք մի քանիսը ;)

6000::)

7000 :P

Kita
20.07.2007, 12:13
7000 :P
7500

Նորմարդ
20.07.2007, 14:35
7500
8000

Grieg
20.07.2007, 20:31
8000

http://freenet.am/~telnet/%23IMG_0443.jpg

John
20.07.2007, 21:58
8000
10,000 դրամ

Apsara
20.07.2007, 22:33
հատոկ բարեգործական ծրագրի համար 20.000 դրամ բայց էն սև ականջներովին եմ տոչկել;)

Ֆելո
20.07.2007, 23:10
չեմ ուզում համեմատվել մանկատան երեխաների հետ, բայց եթե ուզում եք բարեգործություն անեք, մեկին նվիրեք ինձ:D

Grieg
21.07.2007, 12:07
սև ականջներովին եմ տոչկել
ինքը լիքը ուզողներ ունի :)

չեմ ուզում համեմատվել մանկատան երեխաների հետ, բայց եթե ուզում եք բարեգործություն անեք, մեկին նվիրեք ինձ:D
պետք էլ չի համեմատվել ;)

դաշնամուրի դասեր
http://freenet.am/~telnet/__IMG_0490.jpg

Հ.Գ: ձագերից մեկը հակեր է նոր կոմպս անջատեց :D

Grieg
22.07.2007, 10:57
http://www.imageshare.am/thumb/73848302/__IMG_0521.jpg (http://www.imageshare.am/view/73848302/__IMG_0521.jpg)

Grieg
22.07.2007, 17:05
http://www.imageshare.am/thumb/74219210/##IMG_0480.jpg (http://www.imageshare.am/view/74219210/##IMG_0480.jpg)

Ֆելո
23.07.2007, 00:58
բա աճուրդը մինչև երբա տևելու՞

Grieg
23.07.2007, 10:30
Ինձ շատ կներեք ես վերևում սխալ ինֆորմացի եմ տված եղել, հենց շնիկների տերը ինքը խոստովանեց որ նրանց համար 30.000ից ավել գումար չի վճարվում ոչ մի տեղ,

իսկ իմ 150-250 դոլլարը արդեն հին ինֆորմացիա էր:ok

Ապսարա սխալ ես հասկացել դալմատիները Երևանում $200-250 սահմաններում են կարող ես համոզվել հարցնելով օրինակ վերնիսաժում, և խնդրում եմ իմ անունից սխալ տեղեկություններ մի տարածի։

Սամվել
23.07.2007, 10:32
Ապսարա սխալ ես հասկացել դալմատիները Երևանում $200-250 սահմաններում են կարող ես համոզվել հարցնելով օրինակ վերնիսաժում, և խնդրում եմ իմ անունից սխալ տեղեկություններ մի տարածի։

Դեե շատ բան կարողա ասեն բայց ո՞վա այդքան տվողը :D;)……………:oy

Grieg
25.07.2007, 17:39
http://www.imageshare.am/thumb/54371099/IMG_0570_g.jpg (http://www.imageshare.am/view/54371099/IMG_0570_g.jpg)

Grieg
27.07.2007, 17:39
http://www.imageshare.am/thumb/83433739/_IMG_0573.jpg (http://www.imageshare.am/view/83433739/_IMG_0573.jpg)

Grieg
30.07.2007, 16:53
Հիշեցնեմ որ ներկա պահին աճուրդում առաջարկվել 20.000 Դրամ շունիկների համար :)
ով ավելի շատ կառաջարկի՞
http://www.imageshare.am/thumb/42864180/11__IMG_0758.jpg (http://www.imageshare.am/view/42864180/11__IMG_0758.jpg)

http://www.imageshare.am/thumb/30223483/11IMG_0700.jpg (http://www.imageshare.am/view/30223483/11IMG_0700.jpg)

Arisol
30.07.2007, 17:02
Չեմ հասկանում՝ ո՞նց եք դիմանում ու չեք գնում էս համովներից մեկին:
Աաաա, եթե ինձ թույլ տային՝ առանց մտածելու մեկին կգնեի…
Էհ…

Apsara
31.07.2007, 00:27
Չեմ հասկանում՝ ո՞նց եք դիմանում ու չեք գնում էս համովներից մեկին:
Աաաա, եթե ինձ թույլ տային՝ առանց մտածելու մեկին կգնեի…
Էհ…

Նարե ջան քեզ թվում էր ինձ թողելու են պահեմ, որ առնեմ, պիտի մեկին նվիրեմ էլի, ճիշտն ասած ես ուզում էի ստավկեքը բարձրացնել էն էլ կանգնացրի աճուրդը:

Եթե համոզված չլինեի որ գումարը բարեգործական նպատակներով է ծախսվելու, դեռ պիտի պարտադրեմ, կոնկրետ ինչ նպատակներով(միայն հայալեզու նկարազարդ հեքիաթների գրքեր գնելուն եմ համաձայն), հաստատ չէի էլ նայի էս թեման:

Հ.Գ. Ալիսան տատիկ կդառնա նոր շներիդ կծախես էս տեմպերով:

Աբելյան
31.07.2007, 11:47
800 $ :hands

Բայց ափսոս բարի ու հոգատար մարդ չեմ: 2 ամսուց ավել ձեռս չեն դիմանա: :(

Grieg
03.08.2007, 11:49
http://www.imageshare.am/thumb/28361839/_IMG_0867.jpg (http://www.imageshare.am/view/28361839/_IMG_0867.jpg)

Ավելացվել է 7 րոպե անց
http://www.imageshare.am/thumb/35705093/desktop.jpg (http://www.imageshare.am/view/35705093/desktop.jpg)

Goga
10.08.2007, 17:33
Վայ, ինչ լավն են, ես միայն այս տեսակն եմ սիրում շան:loveԲայց ինձ էլ չեն թողնի պահել:(

Ծով
10.08.2007, 18:53
Էս շները բնակարանի համար չեն, թե չէ....
Ափսո~ս...ես համոզելու ձիրք ունեմ, կհամոզեի մերոնց...
Շատ էլ հարմար են կարմիր ներկելու համար...կարմիր շունիկ` սև պուտիկներով...երազանքս....:)

Սամվել
10.08.2007, 19:17
Էս շները բնակարանի համար չեն, թե չէ....
Ափսո~ս...ես համոզելու ձիրք ունեմ, կհամոզեի մերոնց...
Շատ էլ հարմար են կարմիր ներկելու համար...կարմիր շունիկ` սև պուտիկներով...երազանքս....:)

:o Բայց դու ինչ դաժանն ես …Կենդանիներին չի կարելի ներկել :this

Ծով
10.08.2007, 19:21
:o Բայց դու ինչ դաժանն ես …Կենդանիներին չի կարելի ներկել :this

Քո սեփականին կարելի ա...հատկապես, երբ չունես ու չես ունենա...:D

Dayana
03.09.2007, 18:19
Նարե ջան քեզ թվում էր ինձ թողելու են պահեմ, որ առնեմ, պիտի մեկին նվիրեմ էլի, ճիշտն ասած ես ուզում էի ստավկեքը բարձրացնել էն էլ կանգնացրի աճուրդը:

Եթե համոզված չլինեի որ գումարը բարեգործական նպատակներով է ծախսվելու, դեռ պիտի պարտադրեմ, կոնկրետ ինչ նպատակներով(միայն հայալեզու նկարազարդ հեքիաթների գրքեր գնելուն եմ համաձայն), հաստատ չէի էլ նայի էս թեման:

Հ.Գ. Ալիսան տատիկ կդառնա նոր շներիդ կծախես էս տեմպերով:

Դե որ էդքան ուզում ես գնի ինձ նվիրի … :oy Ես հաճույքով կպահեմ … Համոզված եղեք չեմ ներկի :P

Apsara
03.09.2007, 18:53
Դե որ էդքան ուզում ես գնի ինձ նվիրի … :oy Ես հաճույքով կպահեմ … Համոզված եղեք չեմ ներկի :P

Ինչու քեզ նվիրեմ, :o հիմա էդ ձագերը եքա շուն են դառել, համ էլ վաղուց որոշված էր թե ում կնվիրեի, բայց դե.... վաճառող չեղավ:

Grieg
03.09.2007, 18:56
շունիկները .. իրենց երջանիկ տերերին գտան :)
խնդրում եմ փակել թեման

քաղաքացի
12.09.2007, 11:47
Մոդերատորական: Թեման փակվում է, մինչև ուրիշ մեկը շունիկ վաճառելու ցանկություն կունենա: Ցանկությունն առաջանալու դեպքում ինձ pm հաղորդագրությունով զգուշացրեք: