PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՀՇ-ական համակարգչահենություն



Հայարիացի
18.07.2007, 10:42
Պարզաբանում


Հուլիսի 17-ին «Հայկական ժամանակ» թերթը հենց առաջին էջում գրել էր, թե «Հայ Արիական Միաբանության ինտերնետային էջում տեղադրված հարցումներից մեկի արդյունքում բավական հետաքրքիր պատկեր է ստեղծվել: Ըստ այդմ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարվել է Հայաստանի ամենաազգային գործիչ... Երկրորդ տեղում Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է»:
«Հայկական ժամանակ» թերթը միաժամանակ հավելում է, թե «տարօրինակն այն է, որ ազգայնական ուղղվածություն ունեցող ընթերցողը ազգային գործիչ է համարում մի մարդու, որին ընդամենը տասը տարի առաջ մեղադրում էին ապազգային լինելու մեջ»:
Ի պատասխան այս հրապարակման՝ պարզապես որոշ ճշգրտումներ ենք ուզում անել:
1. Մեր կայքէջում (www.hayary.org), ինչպես իրավամբ նշել է թերթը, այդ հարցումը սկսվել է դեռեւս 2007թ. փետրվարից: Եվ երեկվա դրությամբ 19 հազար 689 քվեարկողներից Լ. Տեր-Պետրոսյանը 8 հազար 351 ձայն ստացել է հուլիսի 17-ին նախորդած մեկ գիշերվա մի քանի ժամերի ընթացքում: Մինչ այդ պահը նրա ձայների թիվն ընդամենը 52 էր: Մեր կայքավարը պարզել է, որ «գիշերային քվեարկություն» կազմակերպած IP-ն նույնն է (առայժմ չենք նշում IP-ն, իսկ երկիրը Շվեդիան է), եւ մարդը կամ մարդիկ պարզապես ջանադրաբար կատարել են ոմանց հրահանգը, որպեսզի այսօր առավոտյան զբաղվեն իրենց արդեն ոչինչ չարժեցող ՀՀ նախկին նախագահի գովաբանմամբ: Ավելի պարզ՝ այս ապազգային անձին ազգայնական դարձնելով, արջի ծառայություն են մատուցում մի մարդու, ով ազգային գաղափարախոսությունը համարում է «կեղծ քաղաքական կատեգորիա»:
2. Հիմա՝ տեխնիկական ընդամենը մեկ մանրամասն: Լ Տեր-Պետրոսյանը այդքան ձայն ստացել է համակարգչահենության (հակերություն) շնորհիվ. այսպես են մասնագետները բնութագրում քվեարկության տեսակը՝ 1 վայրկյանում 2 քվեարկություն: Այսինքն՝ քվեարկել է ոչ թե մարդը, այլ՝ համակարգչային ծրագիրը: Արդյունքում՝ մեր կայքէջի տվյալ քվեարկության աշխատանքը խաթարվել էր, եւ հիմա մենք ստիպված շտկումներ ենք անում՝ վերականգնելու այն եւ, ըստ այդմ, հիշյալ հարցման նախնական տեսքը: Ինչեւէ, նրանց գործելաոճի նման քվեարկության տեսակը կարող է միայն ժամանակավոր «սենսացիա» արձանագրել, որից հետո ամեն բան կարգավորելի է: Այս պարագայում նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքի գովազդն ապահովվեց մեր գաղափարական հակառակորդի փութաջանությամբ:
3. Մի անգամ www.hayary.org-ը ենթարկվել էր նման հարձակման թուրքական «հակերների» կողմից եւ, հատկանշական է, որ երկրորդը պիտի ՀՀՇ-ն լիներ, որ գործում է նույն մեթոդներով, եւ մենք նրանց... ներքին թուրքեր իզուր չենք անվանում: Մենք միտումնավոր թողեցինք, որ այս դեպքը արձանագրվի, քանզի հետաքրքիր էր հասկանալ նպատակը, որը սպասեցնել չտվեց, եւ այսօր առավոտյան զանգերի տարափը հիմնավորեց մեր ճշմարտացիությունը: Հետաքրքիր է, որ զանգերի տարափի մեջ մեր աշխատակիցները ճանաչել են նաեւ «Հայկական Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ձայնը...
4. Թերթը սխալմամբ է կարծում, թե մեր կայքէջի ընթերցողը բացառապես ազգայնական ուղղվածության է: Տեղեկացնենք, որ www.hayary.org-ը վարկանշային առումով Հայաստանի կազմակերպությունների տասնյակում է (օրեր են եղել, երբ դրսից այցելուների թվով 1-ին տեղն էլ ենք զբաղեցրել): Չենք կարծում, թե բոլորը հայ ազգայնականներ են, հատկապես՝ օտարները: Միգուցե հենց սա է պատճառը, որ «հակերությամբ» փորձ արվեց վերակենդանացնել ԼՏՊ-ին հենց մեր կայքում...
Քանի որ ազգայնական Հայ Արիական Միաբանությունը տեւական ժամանակ գտնվում է տեղեկատվական շրջափակման մեջ, ուստի եւս մեկ անգամ մեր շնորհակալությունն ենք հայտնում ապազգային ՀՀՇ-ին՝ մեր նկատմամբ նման ուշադրության եւ աննախադեպ գովազդի համար: Սակայն նույն բանը մենք չենք պատրաստվում անել...


Հայ Արիական Միաբանության տեղեկատվական կենտրոն
17.07.2007թ.

http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=385&Itemid=56