PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս մոռանալ նրան, եթե նա արդեն ընկեր ունի, բայց թվում է, թե քեզ է սիրում



Narinfinity
11.04.2006, 01:23
Գրենք մեր մտքերը լոկ որպես հուշեր , որ այդ ցավին դիմանանք և ապրենք ազատ սրտով ու մտքով : :)

Գեվորգ
11.04.2006, 06:28
Գրենք մեր մտքերը լոկ որպես հուշեր , որ այդ ցավին դիմանանք և ապրենք ազատ սրտով ու մտքով : :)





:8 դու գիտես, որ գոյություն ունեն "հոգեբանական տեխնոլոգիաներ " , որոնց օգնությամբ կարելի է գայթակղել/ գիպնոզացնել/ նույնիսկ այն աղջկան, ով ընկեր ունի, :o :
Այդ տեխնիկայի անունը կոչվում է " Ընկերոջ Կործանումը" : :diablo :bad

Hasik
11.04.2006, 14:18
:8 դու գիտես, որ գոյություն ունեն "հոգեբանական տեխնոլոգիաներ " , որոնց օգնությամբ կարելի է գայթակղել/ գիպնոզացնել/ նույնիսկ այն աղջկան, ով ընկեր ունի, :o :
Այդ տեխնիկայի անունը կոչվում է " Ընկերոջ Կործանումը" : :diablo :bad

:love Իսկ որ տեխնոլոգիայից օգտվել, երբ ճիշտ հակառակն է, երբ նման իրավիճակում հայտնվում է աղջիկը:

Մասսագետ
12.04.2006, 01:02
Սպասեք մինչև ծերությունը, մեկ էլ տեսար հիշողության կորուստ լինի:

Narinfinity
12.04.2006, 01:07
Բայց մեր հիշողությունները շատ լավ են հիշում , ու շանս չկա , թե կկորցնենք , քո ասածը դանդաղ մեռնելն ա , հարգելի Մրրիկ :

Մասսագետ
12.04.2006, 01:14
Դե ուրեմն դանդաղ մեռի, կարելի ա նաև արագ մեռնել, Հայաստանի կամուրջները հարմար են դրա համար, տենց ավելի շուտ կմոռանաս: Կարելի ա սպասել մինչև սիրածդ մեռնի, կամ ընկերը: Իսկ եթե շատ աներես են ու երկուսն էլ չեն մեռնում, դու էլ աներեսություն արա, էնքան սպասի մինչև ինքդ մեռնես:

Narinfinity
12.04.2006, 01:23
:
8 դու գիտես, որ գոյություն ունեն "հոգեբանական տեխնոլոգիաներ " , որոնց օգնությամբ կարելի է գայթակղել/ գիպնոզացնել/ նույնիսկ այն աղջկան, ով ընկեր ունի, :o :
Այդ տեխնիկայի անունը կոչվում է " Ընկերոջ Կործանումը" : :diablo :bad

ԳԵՎՈՐԳ ջան , իսկ եթե իրա ընկերը անկործան Մարդ ա ռաստ եկել ?:o
Իսկ ավելի լավ չի ?, որ հիշեմ նրան այն օրերով , որ միասին ենք անցել , չե որ , եթե հասնում ես սիրած աղջկա սիրուն ու որպես ընկեր ես շփվում , ինքը կամ ես , ինչ որ ժամանակ հետո հնարավոր է այն նույն կրքոտ սիրով կամ հակումով արդեն զգացմունք չունենանք , քանի որ , մարդիկ ունեն այդ թերությունը :( :
Հետո ոնց իմանամ թե ինչ որ բան զգում ա իմ նկատմամբ , եթե հաշվենք , որ ինքը տաղանդ ունի թաքցնելու դա , իսկ ուղղակի չեմ կարող հարցնել :
Ինձ մոտ ամեն ինչ խառնվել է , ու թվում ա թե ազատ ու անվերջ ճախրել գիտեմ միայն ::think

Narinfinity
12.04.2006, 01:30
Դե ուրեմն դանդաղ մեռի, կարելի ա նաև արագ մեռնել, Հայաստանի կամուրջները հարմար են դրա համար, տենց ավելի շուտ կմոռանաս: Կարելի ա սպասել մինչև սիրածդ մեռնի, կամ ընկերը: Իսկ եթե շատ աներես են ու երկուսն էլ չեն մեռնում, դու էլ աներեսություն արա, էնքան սպասի մինչև ինքդ մեռնես:

Մրրիկ ջան դա էլ փորձել եմ , մտածել եմ , բայց չէ որ ինձ թվում ա թե ինձ ա սիրում , ինքը ցույց չի տալիս , ես էլ չեմ ուզում հարցնել , թե չե սիրուն չի ստացվի,
Եթե զգամ , որ կոնկրետ ինձ ա սիրում , կյանքն էլ արժի նրա համար տալ , քանի որ կյանքը նրանով ա իմաստավորվել ::think

Anuk
12.04.2006, 13:40
Սիրված լինելու ամենաանվրեպ միջոցն է չսիրելը- Հիմար են նրանք, ովքեր առաջնորդվում են այս խոսքերով, սակայն չեմ ժխտի, որ իրոք անվրեպ է:
Իսկ ինչու՞ մոռանալ : Գուցե ե՞տ բերել: Ապացուցիր,որ քո զգացմունքն ավելի անկեղծ ու արժեքավոր է քան նրանն, ով այժմ իր կողքին է: Դու դա կարող ես անել,եթե ցանկանաս:Ուժեղ մարդիկ կամք ունեն, թույլերը միայն ցանկություն: Գուցե ի՞նքդ համոզվես ԴՈւ ինչպիսին ես:

Ուլուանա
12.04.2006, 14:08
Իմ կարծիքով, մոռանալու հատուկ ձևեր չկան։ Քո սիրո համար պայքարելու հետ կապված խորհուրդներ արդեն գրվել են, բայց եթե, այնուամենայնիվ, որոշել ես, որ ճիշտը մոռանալն է, ապա պարզապես պետք է սպասես, մինչև սիրո նոր օբյեկտ հայտնվի:) . ժամանակն ամեն ինչ բուժում է (կամ համարյա ամեն ինչ);), իսկ ինքդ քեզ վրա բռնանալով ոչնչի չես հասնի, կարող է նույնիսկ հակառակ արդյունքը ստանաս։
Ես այսպես եմ մտածում. եթե սիրում ես, ուրեմն այս պահին այդպես է պետք։ Չէ՞ որ ամեն դեպքում, սիրելն էլ է շնորհք ու նաև բավականություն, թեկուզ միակողմանի լինի։ Գուցե գա ժամանակ, երբ դու այդ ամենին մասին նայես որպես հաճելի հուշ ու պարզապես քեզ լավ զգաս այն մտքից, որ սիրել ես այդ աղջկան։ :)

NINOK
12.04.2006, 14:18
:8 դու գիտես, որ գոյություն ունեն "հոգեբանական տեխնոլոգիաներ " , որոնց օգնությամբ կարելի է գայթակղել/ գիպնոզացնել/ նույնիսկ այն աղջկան, ով ընկեր ունի, :o :
Այդ տեխնիկայի անունը կոչվում է " Ընկերոջ Կործանումը" : :diablo :bad
ԻՄ կարծիքով չկա ոչ մի <<ընկերոջ կործանող>> հոգեբանական տեխնոլոգիա.
NARINFINITY ,ես իհարկե այնքան էլ գլուխ չեմ հանում այսպիսի հարցերից,բայց կփորձեմ օգնել.....................եթե դուք հիմա իրար հետ չեք...ուրեմն ի սկզբանե այդպես է գրված եղել.դա ճակատագիր է..........ինչ արած.................ԲԱՅՑ եթե դու իրան շատ ես սիրում.......և <<համոզված>>ես , որ ինքն էլ քեզ է սիրում....ուրեմն երբեք հետ չկանգնես.պայքարի քո սիրո.քո երջանկության համար. խոսիր նրա հետ.փորձիր հասկանալ ձեր իրար հետ չլինելու պատճառը..................................մի...........գու...........ցե................ դա քեզնից է............................
բայց մի.........գու..........ցե.......... նա չէ......մի...գու....ցե......... դու դեռ կգտնես քո կյանքի ընկերուհուն.......հաջողություն եմ քեզ ցանկանում........................:hands երբեք մի հանձնվիր..:hands

StrangeLittleGirl
12.04.2006, 21:34
Մրրիկ ջան դա էլ փորձել եմ , մտածել եմ , բայց չէ որ ինձ թվում ա թե ինձ ա սիրում , ինքը ցույց չի տալիս , ես էլ չեմ ուզում հարցնել , թե չե սիրուն չի ստացվի,
Չգիտես ինչու, բոլոր տղամարդիկ այդպես են կարծում, երբ իրենց չեն սիրում:
Իսկ մոռանալու լավագույն տարբերակը հիշելու ժամանակ չունենալն է: Այդպես է... շատ զբաղված մարդիկ սիրելու ժամանակ չունեն:

Narinfinity
13.04.2006, 01:46
Հարգելի ընկերներ , Շնորհակալություն եմ հայտնում ի սրտե , Ձեր բարի և խելացի խորհուրդների համար ,
Հետաքրքիր միտք էր , թե այդպես պետք է լիեր կամ այդպես է գրված,
Նաև , որ ես ինքս ինձ պետք է ճանաչեմ ավելի լավ , և որոշեմ թե արդյոք արժե մոռանալ , թե առաջ քայլ կատարել,
Միայն մի հարց կա որ հանգիստ չի տալիս , ես չգիտեմ վախենում եմ , թե մտքերով խճճվել եմ , մտածելով այն մասին , թե եթե ես պարզ ցույց տամ նրան կամ ասեմ , որ նա է իմ կայնքը , արևն ու սերը , արդյոք նա չի հիասթափվի դրանից , ես վախենում եմ , որ կկորցնեմ իմ հանդեպ նրա ունեցած սերը և այդ մտքերով արդեն հիասթափվել եմ , և քիչ է մնում դերասան դառնամ :
Ես հպարտ եմ , որ այս ընկերական ու հավատարիմ կայքում , մտքերով կարող են փոխանակվել այդքան խելացի ու գնահատող Հայ Մարդիկ :
Այստեղ պիտի ասեմ , որ Հարգում եմ և հպարտանում եմ ձեզանով ....:hands

Վարպետ
13.04.2006, 01:55
Միայն մի հարց կա որ հանգիստ չի տալիս , ես չգիտեմ վախենում եմ , թե մտքերով խճճվել եմ , մտածելով այն մասին , թե եթե ես պարզ ցույց տամ նրան կամ ասեմ , որ նա է իմ կայնքը , արևն ու սերը , արդյոք նա չի հիասթափվի դրանից

Հազա՜ր ներողություն, բայց փոքրիշատե ցինիկ օրինակ եմ բերելու… Հարցդ նման է մոտավորապես մի այպիսի ձեւակերպման. «Սիրելիներս, ես ուզում եմ այս առավոտ խաշ ուտել: Ասեք ինձ խնդրեմ, փորս կցավա՞ կեսօրին, թե՞ ես այն կմարսեմ: »…;)

Պատասխանը հետեւյալն է, դա կախված է, թե ինչպիսին է քո աղեստամոքսային տրակտի ռեակցիան յուղոտ ճաշերի նկատմամբ…
Հասկանում ե՞ս ինձ::oy

Narinfinity
13.04.2006, 02:12
Այո , Վարպետ ջան , իրոք որ ես պիտի որոշում կայացնեմ և նախ ինքս ինձնից գլուխ հանեմ , թե ինչ և ում եմ սիրում ինչ եմ ուզում :
Շնորհակալ եմ , որ այս ժամին մենակ չեմ քայքում :
Իսկ քեզ մոտ, նման խնդիրներ , ունեցել ես? կամ քո մասին կպատմես ինչքան ,որ արժե ?
Հա , չմոռանամ ասել , որ ինձ թվում է , թե ինձ հետ նա կարող է գեթ մի վայրկյան երջանիկ չլինել , ու դրանից սիրտս ա ցավում , խիստ լրջանում եմ , հումորներս չեն ստացվում , տխրում եմ ...

Վարպետ
13.04.2006, 02:41
Իսկ քեզ մոտ, նման խնդիրներ , ունեցել ես? կամ քո մասին կպատմես ինչքան ,որ արժե ?
Ունեցել եմ, բնականաբար, ինչպեսեւ բոլորը, թերեւս:) Բայց չեմ ուզում ձանձրացնել այդ պատմություններով:

Մի բան, այնուամենայնիվ, ուզում եմ ասել: Ասված է. «Հիմարը սեփական սխալների վրա է սովորում, խելացին՝ ուրիշների»: Միջսեռային հարաբերությունները, սակայն, այն միակ ոլորտն է, ուր (ուզում ես հիմար եղիր, ուզում ես՝ խելացի) ոչ սեփական սխալներիդ վրա ես սովորում, ոչ ուրիշի…:sorry :noti

Narinfinity
13.04.2006, 02:55
Այո , այդ հարաբերությունները ավելի է մտնում հոգեբանական ու ենթագիտակցական ոլորտների գիրկը կամ ծոցը , էնպես որ , բժիշկները լավ կասեին , թե ինչպես , ումից սովորել ...

Կամ Մարդիկ կկործանեն Աշխարհը , կամ էլ Աշխարհը կփրկի Մարդկանց :

Գեվորգ
13.04.2006, 07:41
:love Իսկ որ տեխնոլոգիայից օգտվել, երբ ճիշտ հակառակն է, երբ նման իրավիճակում հայտնվում է աղջիկը:


նույն տեխնոլոգիայից, պարզապես որոշ բառեր պիտի փոխել; Ու նա? պետք է մոտ 3-4 րոպե նա քեզ լսի:

Գեվորգ
14.04.2006, 01:22
Ունեցել եմ, բնականաբար, ինչպեսեւ բոլորը, թերեւս:) Բայց չեմ ուզում ձանձրացնել այդ պատմություններով:

Մի բան, այնուամենայնիվ, ուզում եմ ասել: Ասված է. «Հիմարը սեփական սխալների վրա է սովորում, խելացին՝ ուրիշների»: Միջսեռային հարաբերությունները, սակայն, այն միակ ոլորտն է, ուր (ուզում ես հիմար եղիր, ուզում ես՝ խելացի) ոչ սեփական սխալներիդ վրա ես սովորում, ոչ ուրիշի…:sorry :noti


հալա՜լ ա քեզ,
լուրջ եմ ասում.


NARINFINITY չհանձնվես

Գեվորգ
14.04.2006, 01:26
Չգիտես ինչու, բոլոր տղամարդիկ այդպես են կարծում, երբ իրենց չեն սիրում:

իմաստուն խոսքեր են...

kiki
14.04.2006, 01:34
Հազա՜ր ներողություն, բայց փոքրիշատե ցինիկ օրինակ եմ բերելու… Հարցդ նման է մոտավորապես մի այպիսի ձեւակերպման. «Սիրելիներս, ես ուզում եմ այս առավոտ խաշ ուտել: Ասեք ինձ խնդրեմ, փորս կցավա՞ կեսօրին, թե՞ ես այն կմարսեմ: »…;)

Պատասխանը հետեւյալն է, դա կախված է, թե ինչպիսին է քո աղեստամոքսային տրակտի ռեակցիան յուղոտ ճաշերի նկատմամբ…
Հասկանում ե՞ս ինձ::oy
:D :D :D :D :D
չեմ դիմանում...վախենում եմ, որ քրոջս հիմա կարթնացնեմ...

kiki
14.04.2006, 01:40
Narinfinity, ասա նրան պարզ ու բաց տեքստով, եթե իհարկե խելացի մարդ է կհասկանա, ու արդեն 2 տարբերակից մեկը կլինի...
ցանկացած տիպի հարաբերություններում կարևոր է անկեզծությունը...
ու մի բան ել ասեմ, աղջիկները կարողանում են շատ հմտորեն թաքցնել իրենց զգացմունքները...

Narinfinity
14.04.2006, 02:06
Չգիտես ինչու, բոլոր տղամարդիկ այդպես են կարծում, երբ իրենց չեն սիրում:

իմաստուն խոսքեր են...

ԳԵՎՈՐԳ ՋԱՆ ,
Ես շատ եմ մտածում նրա մասին և ինձ թվում է , որ այլևս չեմ կարող մոռանալ նրան , նրա դեմքը խաղաղ , և նուրբ հույզերը ինձ այնքան հարազատ դարձած ,
ԵՎ մի պահ թվում է , թե աշխարհն է ինձ հեռու դարձել , և ես էլ հեռվից եմ կարոտով նայում հենց նրան :love
Թվում է մի պահ, որ ինձ չեմ պատկանում և սիրում եմ ամբողջ աշխարհը և բոլոր մարդկանց , , իսկ ցավ եմ ապրում երբ գիտեմ ` այս մեծ աշխարհում մարդիկ կան դժբախտ , տխուր անաշխարհ , որ գեթ հեռվից են նայում աշխարհի դեմքին ...
Ախ թե որ լինի ` արև դառնայի , կուզեի "պայթել" շուրջս, ամենուր , և ամեն մարդու հոգում ծնվելով, սրտի խորքերում ջերմ անձրև դարձած կուզեի տեղալ , և որպես հատիկ ցողի պես շատ նուրբ, լույսի մի փարոս դառնալ կուզեի ` այնքան մենավոր , այնպես միայնակ , որ կասես իբրև մոռացվել եմ , վերջ : :o
Շնորհակալություն լավ խորհուրդների և հույս տալու համար , դուք իմ ներշնչանքի բարձր ու լուրթ աղբյուրն եք , իրոք ...:)

Narinfinity
14.04.2006, 02:10
kiki , ինձ շատ անհրաժեշտ է, հա , քո անկեղծ, մաքուր մտքերը լսել ,
Դու իրոք լավ ճանապարհ ես ցույց տալիս , ես իհարկե կփորձեմ ... կգոռամ համայն աշխարհով , արդեն սիրտս է , որ նրան էլ չի մոռանում ...

Գեվորգ
14.04.2006, 05:29
Narinfinity, ասա նրան պարզ ու բաց տեքստով, եթե իհարկե խելացի մարդ է կհասկանա, ու արդեն 2 տարբերակից մեկը կլինի...
ցանկացած տիպի հարաբերություններում կարևոր է անկեզծությունը...
ու մի բան ել ասեմ, աղջիկները կարողանում են շատ հմտորեն թաքցնել իրենց զգացմունքները...


:D Չե՜ն կարողանում, հավատա՜ ինձ:D

Գեվորգ
14.04.2006, 05:35
ԳԵՎՈՐԳ ՋԱՆ ,
Ես շատ եմ մտածում նրա մասին և ինձ թվում է , որ այլևս չեմ կարող մոռանալ նրան..

Կարող ես պատկերացնել , թե ինչքան կզարմանաս այն պահին, երբ դառնաս այնպիսին, որ գրածներիդ վրա կծիծաղես, այդ ժամանակ գուցե գոհ կլինես կյանքից նման դժվարությունների համար, ......դրանք կօգնեն քեզ : / բացատրությունները հետոոո..../

հասկացիր հույսը կտրել մեկ կամ մի քանի կորստի պատճառով, դա այն չէ , որ պիտի ցույց տալ որպես զգայուն լինելու ապացույց:

Anuk
14.04.2006, 11:03
ԳԵՎՈՐԳ ՋԱՆ ,
Ես շատ եմ մտածում նրա մասին և ինձ թվում է , որ այլևս չեմ կարող մոռանալ նրան...

Ինձ թվում է կարիք չկա փոխել որևէ բան... խոստովանիր, որ էսպիսի հույզերը քեզ օդի պես անհրաժեշտ են, որ եթե հարթես այս մեկը, անպայման կգտնես մի այլ «տանջվելու»
շարժառիթ...,որպեսզի չմեռնի քո մեջ հանգրվանած դերասանի ստեղծագործ հոգին...:B Քեզ բազում, նորանոր հանգուցալուծումներ եմ մաղթում, իսկ տողատակում՝ ներդաշնակություն:

Narinfinity
15.04.2006, 01:28
Ինձ թվում է կարիք չկա փոխել որևէ բան... խոստովանիր, որ էսպիսի հույզերը քեզ օդի պես անհրաժեշտ են, որ եթե հարթես այս մեկը, անպայման կգտնես մի այլ «տանջվելու»
շարժառիթ...,որպեսզի չմեռնի քո մեջ հանգրվանած դերասանի ստեղծագործ հոգին...:B Քեզ բազում, նորանոր հանգուցալուծումներ եմ մաղթում, իսկ տողատակում՝ ներդաշնակություն:

Շնորհակալություն բարեմաղթանքների և հուսադրելու համար ,
և պիտի ասեմ , որ ես հաճախ եմ մտորում թե կուզեի մոռանալ այդ դերասանական նոր տանջող :love շարժառիթները , և պատասխանը անհետաքրքրությունն է , երբ անընդհատ նույն բանն ես ասում ու նույն կերպ էլ տանջվում ,ուզում ես փոխվել և շուրջդ փոխել, ձանձրույթն է ստիպում,
տխրությունն էլ է սիրվում երբ նուրբ է լինում և ոչ շատ դաժան,
մի տեսակ տխուր է շուրջս թվում ,և ես կուզեի ժպտալ , տխրության հետ երկար չես կարող սպասել , պիտի քայլ անել առաջ ... բայց դեռ տատանվում եմ : think

Intel
15.04.2006, 01:33
Գրենք մեր մտքերը լոկ որպես հուշեր , որ այդ ցավին դիմանանք և ապրենք ազատ սրտով ու մտքով : :)
Ընդհանրապես տեսականորեն շաաատ ձևեր կան, նայած քեզ որն է ձեռք տալիս:

kiki
15.04.2006, 01:36
:D Չե՜ն կարողանում, հավատա՜ ինձ:D
իսկ ինչը քեզ այդքան ուրախացրեց?...:think

Narinfinity
15.04.2006, 01:42
Ընդհանրապես տեսականորեն շաաատ ձևեր կան, նայած քեզ որն է ձեռք տալիս:

Նկատի ունես առաջ նայելու `մոռանալու կամ "ցավին" դիմանալու համար ? , թե ամեն ինչ բաց կերպով ասելու համար ? :think

Գեվորգ
15.04.2006, 03:36
իսկ ինչը քեզ այդքան ուրախացրեց?...:think

:B Թաքնաված Սեռական Ազդանշանները / ԹՍԱ/...)))

Narinfinity
16.04.2006, 04:14
հասկացիր հույսը կտրել մեկ կամ մի քանի կորստի պատճառով, դա այն չէ , որ պիտի ցույց տալ որպես զգայուն լինելու ապացույց:

էլ զգայուն չեմ արդեն, խառն է ամեն բան,
Ինձ համար դա հուշ է և ոչ կորուստ, դարդ ,
Կարծես ես հիմա հուշերն եմ հիշում ,
Հոգիս ապրում է տխուր մի աշուն,
Կարոտ եմ ապրում, թող որ գա գարուն ,
Եվ թեկուզ եթե մոռանամ նրան ,
Սիրելով հավերժ , կտեսնեմ նրան,
Որ լսեմ ձայնը , ձեռքը համբուրեմ,
Թարթվող ու շատ նուրբ , քնքուշ աչքերը ...:love

Գեվորգ
16.04.2006, 11:19
Չէ,
էէէէէ՜
աչքիս պիտի քեզ մի քնի հատ գայթակղելու ստրատեգիաներ սովորացնեմ....

Narinfinity
17.04.2006, 02:09
Չէ,
էէէէէ՜
աչքիս պիտի քեզ մի քնի հատ գայթակղելու ստրատեգիաներ սովորացնեմ....

ԳԵՎՈՐԳ ջան , ասա և ես կլսեմ, և իմ կարծիքը Քեզ շուտով կհայտնեմ ...
Կմնամ , կսպասեմ այսպես :love

Գեվորգ
17.04.2006, 02:38
ԳԵՎՈՐԳ ջան , ասա և ես կլսեմ, և իմ կարծիքը Քեզ շուտով կհայտնեմ ...
Կմնամ , կսպասեմ այսպես :love


բայց դա միայն պիտի նրանց վրա օգտագործես, որոնք իսկապես արժանի են....
մտածիր հեռանալ թե գայթակղե՞լ

Narinfinity
17.04.2006, 02:47
Կարծում եմ , որ ես չեմ թողնի նրան ,
Կհիշեմ այնպես , որ հավերժ ժպտա,
Այդ սերը նրա , որ սրտումս կա ,
Ապրում է հիմա ազատ ու անկեղծ ,
ԵՎ դա է պատճառ , և պիտի ասեմ ,
Ուզում եմ տեսնել աչքերը նրա,
ԵՎ այժմ լուռ եմ , կլսեմ հիմա ,
Ասա Քո միտքը , սրտումդ որ կա ... :)

Արշակ
17.04.2006, 18:03
Իմ խորին համոզմամբ, սիրել՝ նշանակում է ամեն ինչ անել, որ սիրելիի համար լավ լինի, անկախ նրանից, թե նա քեզ նույն ձևով է պատասխանում, թե՝ ոչ։ Ընդ որում, դա վերաբերում է սիրո բոլոր դրսևորումներին՝ հակառակ սեռերի միջև սիրուն, մայրական սիրուն, հայրենիքի նկատմամբ սիրուն, ընկերական սիրուն…
Միշտ իդեալական է համարվում մայրական սերը։ Ինչու՞։ Որովհետև մայրը միշտ պատրաստ է ամեն ինչ անել, որ իր զավակի համար լավ լինի, անկախ նրանից, թե ինչպես է զավակը վերաբերվում մորը։ Մայրական սերը միշտ անշահախնդիր է։
Նույն ձևով, իսկական հայրենասերը նա է, ով պատրաստ է կյանքը զոհել հայրենիքի համար թեկուզ ամենածանր պահին, երբ հայրենիքը նրան ոչինչ չի կարող տալ։
Նույն սկզբունքը գործում է նաև տղամարդու և կնոջ միջև սիրուն։ Ուղղակի հաճախ մարդիկ շփոտում են սիրվելու ցանկությունը սիրո հետ։ Իհարկե, սիրելի էակի կողմից սիրված լինելու պահանջը բնական է, և լավագույն տարբերակը հենց դա է, բայց դա սիրված լինելու ձգտումն է և ոչ թե սերը։
Narinfinity, ուզում եմ ասել, որ եթե սիրում ես նրան, ապա, իմ կարծիքով ճիշտ կլինի, որ փորձես ավելի ուշադիր լինել նրա նկատմամբ, պարզել թե ինչ է ուզում նա՛, ինչպե՞ս ավելի լավ կլինի նրա՛ համար։ Եվ եթե զգաս, որ նրա համար ավելի լավ է ուրիշի հետ, ապա ամեն ինչ արա, որ նրանք իրար հետ երջանիկ լինեն, իսկ եթե գիտես, որ նա քո հետ ավելի երջանիկ կլինի, ապա պետք է պայքարել մինչև վերջ։ Բայց այս դեպքում ուշադիր եղիր, որպեսզի քո ուզածը նրա ուզածի տեղը չդնես։ Ամեն դեպքում համոզված եմ, որ «ընկերոջ կործանումը» տիպի հոգեբանական տեխնոլոգիաները ոչ մի լավ բանի չեն բերի։ Պետք է զերծ մնալ նման բաներից։
Իհարկե, այս ամենն ընդամենը իմ կարծիքն է, իսկ նման հարցերում ցանկացած մարդ ինքնուրույն պետք է որոշում կայացնի։ Լսի՜ր սրտիդ ձայն։ Սրտի զգայունություն ու պայծառ միտք եմ մաղթում քեզ:)

StrangeLittleGirl
17.04.2006, 20:30
Սիրու՞մ ես նրան, թույլ տուր երջանիկ լինի:
:P

Werning
17.04.2006, 22:30
Համաձայն եմ ասածիդ հետ Բյուրակն, բայց կա մի բայց:
Կարելի է ճշտել, արդյուք դեռ սիրում է քեզ, եթե այո, ապա պայքարել է պետտտք, թե չե ամբողջ կյանքում այք քեզ հանգիստ չի տա:

Narinfinity
18.04.2006, 02:05
Narinfinity, ուզում եմ ասել, որ եթե սիրում ես նրան, ապա, իմ կարծիքով ճիշտ կլինի, որ փորձես ավելի ուշադիր լինել նրա նկատմամբ,...

Արշակ ջան , Դու շատ տեղին ասացիր , որ ուշադիր լինեմ, որպեսզի իմ ուզածը նրա ուզածի տեղը չդնեմ ,
քանի որ նրան պիտի ավելի լավ ճանաչեմ , ապա թվում է , որ հանկարծ կարող եմ մոռանալ նրան , իմ սերը հանդեպ նրա հարազատ ու հաճախ հուզված , լուսե աչքերը , դեմքը սիրավառ , սիրտը շատ արդար ... :love
ախր ես արդեն նրան գիտեմ , պատկերացնում եմ նրան տարբեր իրավիճակներում և նույնիսկ անհայտ պահերին գիտեմ ,թե ինչպես է ուզում կամ էլ մտածում,
Ես հիմա սիրում եմ , և գիտեմ , որ չեմ մոռանալու էլ նրան ,
Բայց եթե գիտեմ, որ այս միակ մեր աշխարհում , այս կարճ ու խաղ կյանքում ,
Միշտ էլ ամեն բան ունի վերջաբան , ապա սիրտս է ցավում , ուզում եմ փախչել , ապրել հենց մենակ , բայց գիտեմ նաև , ուր էլ որ գնամ , էլի նա է դեռ , սրտումս ավեր մնալու հավրժ "դարեր շարունակ " ... :)

Գեվորգ
18.04.2006, 02:36
..... Ամեն դեպքում համոզված եմ, որ «ընկերոջ կործանումը» տիպի հոգեբանական տեխնոլոգիաները ոչ մի լավ բանի չեն բերի։ Պետք է զերծ մնալ նման բաներից։
Իհարկե, այս ամենն ընդամենը իմ կարծիքն է, իսկ նման հարցերում ցանկացած մարդ ինքնուրույն պետք է որոշում կայացնի........



«ընկերոջ կործանումը» տիպի հոգեբանական տեխնոլոգիաները շատ հազվագյուտ դեպքերում են օգտագործում.... չնայած տղաներ կան, որ ոչինչ հաշվի չեն առնում.....
եթե ՀԱՄՈԶՎԱԾ ես , որ քեզ հետ նա ավելի երջանիկ կլինի, .... ուրեմն... դա ամենահեշտ ճանապարհն է ... ընդամենը մի քանի րոպե զրույցի ընթացքում կարող ես նրա մեջ ընկեր «փոխարինելու» ցանկություն առաջացնել :ok

Narinfinity
18.04.2006, 02:55
եթե ՀԱՄՈԶՎԱԾ ես , որ քեզ հետ նա ավելի երջանիկ կլինի, .... ուրեմն... դա ամենահեշտ ճանապարհն է ... ընդամենը մի քանի րոպե զրույցի ընթացքում կարող ես նրա մեջ ընկեր «փոխարինելու» ցանկություն առաջացնել :ok

Ախր ես ինչպես իմանամ , տեսնեմ ,
Որ ինձ է սիրում , և ինձ է հիշում,
Մոլոր հուշերում մտորում , տխրում,

Բայց և թեկուզ , որ իմանամ , թե իմ կողքին , իմ բաց գրկում , ապրելու է նա երջանիկ ,
Գիտեմ ավաղ , որ վախը կա , թե օր կգա , երբ նա կասի , թե այլևս ինձ չի սիրում,
Հոգնել սիրուց ես չեմ ուզում,
Այլ տանջվելով խորհուրդ լսում,
Միտք եմ անում թե այս կյանքում ով է հավերժ սեր ունենում , և մոռացվում հավետ և վերջ: :(

Narinfinity
25.04.2006, 01:12
Բարի օր Ընկերներ ջան ,
Ոնց եք?

Երեկ տեսա նրան և իսկույն զգացի , որ անտարբեր չի իմ նկատմամբ ,
Հոգիներով խոսեցինք և պարզ էր , որ առանց բառերի էլ կարող էինք զգալ իրար նկատմամբ ունեցած ջերմությունն ու իրար կանչող անհանգիստ սրտերի կարոտը :
Մի ուշադիր հայացքն ու պարզ ժպիտը բավական էին , որ ես զգայի թե ինչպես եմ
գերվում նրա սեր ու լույս արձակող աչքերին նայելով , նրա հեքիաթային վարսերի քնքշությունը զգալով և պատկերացնում եմ թե որքան ազատ , խաղաղ է նրա հոգին , երբ երկու ձյունաճերմակ ձեռքերը պարզած կնայի բարձր ու լուրթ երկնակամարի աչքերին ...
Նա իմ երազանքների , ներշնչանքի հրեշտակն է դարձել , իմ կենսատու փերին ու ամենահավատարիմ ընկերը :) ...

Գեվորգ
25.04.2006, 05:18
Նարեկ դու ԱՆՈՒՂՂԵԼԻ... ինքանկործան .... ցմահ ռոմանտիկ ես;
Ընդունի Անկեղծ Ցավակցություններս...

Ուլուանա
25.04.2006, 12:53
Նարեկ, Գևորգին մի լսիր և ընդունիր իմ անկեղծ շնորհավորանքները. դու իսկական ռոմանտիկ ես՝ մեծատառով, և ոչ մի դեպքում «չուղղվես»։:) Գուցե ուղղելու շատ գծեր ունես, բայց ռոմանտիկությունը հաստատ դրանց թվին չի պատկանում, հավատա։;) :love

StrangeLittleGirl
25.04.2006, 13:12
Նարեկ, շտապում եմ քեզ հիասթափեցնել: Սովորաբար տղաներն այդպես են զգում, անկախ նրանից՝ աղջիկը սիրում է, թե ոչ: :D

Ուլուանա
25.04.2006, 13:26
Նարեկ, շտապում եմ քեզ հիասթափեցնել: Սովորաբար տղաներն այդպես են զգում, անկախ նրանից՝ աղջիկը սիրում է, թե ոչ: :D
Համաձայն եմ, դա էլ է ճիշտ։ Տղաները հաճախ են հակված իրենց նկատմամբ պարզապես լավ վերաբերմունքը վերագրել ռոմանտիկ զգացմունքների, որոնք իրականում գոյություն չունեն։;)

kiki
25.04.2006, 21:02
Narinfinity, ես ել եմ միանում աղջիկներին , "ռոմանտիկ" տղաներ Հայաստանում շատ քիչ կան...այպես որ, չփոխվես...
Իմիջիայլոց, դեռ վերջերս էր երբ ֆոռումի անդամներից մեկին ասում էի, որ դու շատ գեղեցիկ ես գրում, շարունակիր նույն տեմպով, համենայն դեպս ինձ, հաճելի է կարդալ քո գրառումները...:) :) :ok

Narinfinity
26.04.2006, 01:51
Բարև բոլորին ,

Իհարկե , նախ Շնորհակալություն , որ զգայուն եք և ուշադիր և միշտ ժպտացեք համարյա ինձ պես `:)

Ռոմանտիկ բառը հետաքրքիր է հնչում , բայց ես խորը սիրահարված եմ և երբ նայում եմ
վերև , երկնային խաղաղ բարձրությանը , անկախ ինձնից տեսնում եմ նրա ժպտացող դեմքը , արտահայտիչ ու հուզված աչքերը , քնքշորեն շշնջացող շուրթերը , նաև ալիքների պես քամուց շոյվող վարսերը ,
Պատկերացնում եմ թե որքան բարի երազներ է տեսնում , երբ քնած լինի , և ես ուզում եմ գեթ մի պահ տեսնել թե նա ինչպես է քուն մտնում , կուզենայի վերմակով ծածկել , որ հանկարծ չմրսի և երկար ու մտքերով տարված կնայեի նրա հարազատ դեմքին ... :)
Վերևում կարծիք կար , որ նա միգուցե ուղղակի վատ չի վերաբերվում իմ նկատմամբ , բայց ես կասեմ և վստահ եմ , որ նույնիսկ նրա ընկերությունը և մի կարճ տեսակցությունը նրա հետ ստիպում է , որ սիրտս խփվի ահռելի զարկով , և հոգիս խաղաղվի ,լցվի ծաղկած ծաղիկներով լի "այգու գույներով ու բույրերով " և վերջապես անմոռաց սիրո պահերով ... :)
իսկ հիմա ամեն մի վայրկյան նա ինձ հետ է , տեսնում եմ նրան , սիրում ու տանջվում , երբ նայում է հենց ուղղիղ աչքերիս իր աստղերի պես լուսե սիրով լի աչքերով ... :(

Գեվորգ
26.04.2006, 02:47
Երբեմն մարդկանց բնավորությունը ինձ ԱՊՇԵՑՆՈՒՄ Է;

Երեբն մարդիկ ԻՐԵՆՔ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ իրենց համար տանջալից վիճակ;
դա նրանց դուր է գալիս,

ես գիտեմ դա տարօրինակ է հնչում...երբեմն մարդկանց դուր է գալիս մտնել տանջվողի դերի մեջ . « տեսեք ես ինչքա՜ն զգայուն եմ,... տեսեք ո՜նց եմ տանջվում ... ես տառապու՜մ եմ անպատասխան սիրուց... ինչ արա՜ծ ... ճակատագիր է.. ես ընդունում եմ այն... »

Աշխարհն այնպես է ստեղծված, որ շատ հաճախ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ համար ավելի քիչ ուժ է պետք, քան ՏԱՌԱՊԱԼԻՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ հետ հաշտվելու համար:

ԵՐԲԵՔ ՄԻ ՀԱՆՁՆՎԻ՛Ր, ՊԱՅԱՔՐԻ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ

հիշի՛
ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԻ ! ! !

Իսկ դու նույնիսկ չես էլ պայքարում !!!

դու փաղչում ես առանց կռվելու ...

Երկար մտածի ... խորը ... մի գուցե դու ես ստեղծել քեզ համար այդ վիճակը ... ԱՅԴ ՎԻՃԱԿԸ ՔԵԶ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ .... պարտվողի դերը ..... ԴԵՐԸ ! ! !

Մինչ դու կարդում ես այս տողերը ու սկսում ես մտածել ... « մի գուցե իկապես միայն ե՞ս եմ մեղավոր» ես ուզում եմ հարցնել քեզ;
Իսկ եթե իրոք որոշես պայքարել ......ու հաղթես , գուցե կմտածես, որ դու դա պիտի շուտ անեի՞ր


Երբ կհասկանաս ինձ,
երբ կձանձրանաս քաղցր դժողքից ,
երբ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՐԵՆ կորոշես ՊԱՅՔԱՐԵԼ անպայման ինձ ասա ....

ԱՆՊԱՅՄԱՆ !!!

ցանկացած նպատակի հասնելու համար դու ունես քո մեջ ԲՈԼՈՐ ռեսուրսները , մնում է միայն ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ դրանք;





Ամեն ինչ պատրաստ է ու սպաում է քեզ...
իսկ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ԱՐԴՅՈՔ ԴՈՒ ! ! ! . . .

Narinfinity
26.04.2006, 03:05
Ամեն ինչ պատրաստ է ու սպաում է քեզ...
իսկ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ԱՐԴՅՈՔ ԴՈՒ ! ! ! . . .

Ես հենց այնպես չեմ տանջվում և ոչ ինձ համար ,
Ես ամեն օր , ամեն պահ նրան եմ հիշում ու ծրագրեր կազմում նրան մոտ լինելու և վերջապես երջանիկ տեսնելու համար ,
Հենց այդ ծրագրերի ձեռքն էլ տանջվում եմ , մտածում եմ այդ ռեսուրսների ձեռք բերման համար , բայց դաժան պատկերներ եմ տեսնում այդ առումով ,
Եվ միևնույն ժամանակ ես չեմ հուսահատվում , ուղղակի չգիտեմ որքան կդիմանամ և վերջապես մի ելք կգտնեմ հանուն նրա , թեկուզ որ իմանամ ու հանգիստ լինեմ , արդյոք ես նրան երջանկություն կբերեմ , թե չէ ...
Երկուսից մեկն է . արժանի լինել կամ ոչ : :)

Գեվորգ
26.04.2006, 03:11
ՓՈԽԻ ՔՈ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԲՈԼՈՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՈՒ ԴՈՒ ԿՀԱՍՆԵՍ ԱՅՆ ԱՄԵՆԻՆ ԻՆՉ ԱՌԱՋ ԹՎՈՒՄ ԷՐ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ

ցանկացած նպատակի հասնելու համար դու ունես քո մեջ ԲՈԼՈՐ ռեսուրսները

Narinfinity
26.04.2006, 03:44
ՓՈԽԻ ՔՈ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԲՈԼՈՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՈՒ ԴՈՒ ԿՀԱՍՆԵՍ ԱՅՆ ԱՄԵՆԻՆ ԻՆՉ ԱՌԱՋ ԹՎՈՒՄ ԷՐ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ

ցանկացած նպատակի հասնելու համար դու ունես քո մեջ ԲՈԼՈՐ ռեսուրսները

Իհարկե , կփորձեմ փոխել ինքնագնահատականս , և կաշխատեմ չանցնել այն սահմանը , որը միշտ էլ ուշ է հիշեցնում իր գոյության մասին ,
Անհասանելի շատ բան էլ չկա , ինչպես ասացիր կարող եմ հասնել ես իմ մոիրազին , եթե
բոլոր անհրաժեշտ ռեսուրսները ձեռք բերեմ ,
Ինձ պետք է թատրոնում խաղալ , շփվել մարդկանց հետ , հաճախ այս կյանքը խորթ է շատ թվում , անճանաչելի , դաժան ու միաժամանակ կարոտով խեղդող , հրաշքներով լի
, լցված մարդկանցով անտարբեր , շատ լուրջ , նաև շատ բարի ...:)

Գեվորգ
26.04.2006, 04:55
Ինձ պետք է թատրոնում խաղալ , շփվել մարդկանց հետ , հաճախ այս կյանքը խորթ է շատ թվում , անճանաչելի , դաժան ու միաժամանակ կարոտով խեղդող , հրաշքներով լի
, լցված մարդկանցով անտարբեր , շատ լուրջ , նաև շատ բարի ...


Նարե՛կ







ինչու՞ ես կյանքը բարդացնում ...

StrangeLittleGirl
26.04.2006, 15:05
Իսկ ես կարծում եմ, որ մարդկային փոխհարաբերություններում հաղթողներ ու պարտվողներ չկան, եթե միայն դու ինքդ քեզ այս կամ այն անունը չես կպցնում:

Narinfinity
27.04.2006, 00:38
ինչու՞ ես կյանքը բարդացնում ...

Հաճախ ինձ այն շատ պարզ , տխուր է թվում ,
Այնքան միայնակ , որ իղձեր ծնվում , երազներ բազում ,
Որ գեթ մի պահ էլ այն փոխել եմ ուզում , փոխվել եմ ուզում ,
Եվ նորից սակայն այն դառն է մնում , և ստիպում , փոխում ,
Բայց ինքն էլ միշտ նույն պարզն է բարդ պատմում ... :)

Narinfinity
30.04.2006, 00:44
Իսկ ես կարծում եմ, որ մարդկային փոխհարաբերություններում հաղթողներ ու պարտվողներ չկան, եթե միայն դու ինքդ քեզ այս կամ այն անունը չես կպցնում:

Այո , եթե սիրում ես մարդկանց , ապա նրանց հետ ունեցած մարդկային փոխհարաբերություններում իհարկե սիրվում ես և հաղթելուն ու պարտվելուն արդեն հերթը չի հասնում , և առանց մարդուն ճանաչելու դժվար է նրան համեմատել մյուսների հետ, որոնց քիչ թե շատ գիտես , ինչը վերաբերվում է նաև հենց մեզ , այնպես որ անուն կպցնելն ավելորդ է դառնում :
Ես ինքս ինձ դեռ լրիվ չեմ բացահայտել ... :(

Narinfinity
30.04.2006, 02:00
Նարեկ, շտապում եմ քեզ հիասթափեցնել: Սովորաբար տղաներն այդպես են զգում, անկախ նրանից՝ աղջիկը սիրում է, թե ոչ: :D

Ասացեք , խնդրեմ գեթ մի տարբերակ ,
Ինչպես իմանամ , որ ինձ է սիրում ,
Նայում եմ նրան , ժպտում է անկեղծ ,
Եվ իսկույն նորից ուրիշ տեղ նայում ,
Տեսնում եմ ու զգում ջերմ շունչը նրա ,
Դեմքս քարացած , սիրում եմ ահա ,
Լուռ ու մունջ կանչում , ինքս մոտենում ,
Բայց հեռվից հանկարծ մտորում , խոսում ,
Սիրտս ստիպում է , որ գոռալ ուզեմ ,
Բոլորին ասեմ , որ ինքն է որ կա , Սիրում եմ ահա ... :love :cry

Լէգնա
15.06.2006, 12:18
Այդպիսի բան հնարավոր չէ,ՄԱՐԴՈՒ մոտ:Եթե սիրում է մեկին,բայց ընկերություն է անում մեկ այլի հետ,նախ սեփական անձի հանդեպ ստորություն, դավաճանություն հենց այդ ընկերոջ նկատմամբ:Ու հետո եթե էսքան վատ մարդ է,,, էսքաի հետո,էլ քեզ պետք է,քեզ է սիրում թե ոմնին???:B

Անդրանիկ
17.06.2006, 22:54
Ուղղակի մոռացի. և վերջ....................

StrangeLittleGirl
17.06.2006, 22:57
Հիմա արդեն ուզած-չուզած պիտի մոռանա: :D
Եթե չեմ սխալվում, բանակ է գնացել:

Narinfinity
20.06.2006, 17:10
Ուղղակի մոռացի. և վերջ....................

Ուղղակի կհիշեմ և ոչ միայն կհիշեմ ... , նաև կերազեմ և կապրեմ այսպես ...

Shah
17.07.2010, 22:50
կենտրոնանալ ԹՎՈՒՄ Է արտահայտության վրա...

impression
17.07.2010, 23:38
իսկ ինձ մոտ նենց տպավորություն ա, որ ընկերոջ առկայությունն ինչ-որ կերպ պիտի ազդի հիշողութան վրա

Ուլուանա
17.07.2010, 23:42
Ժող, էս թեմայից արդեն չորս տարվա նավթալին ա բուրում։ Մոռացված, անցած–գնացած պատմություն ա, ժամանակավրեպ թեմա, թողեք թող հանգչի խաղաղությամբ, էլի, ի՞նչ եք հա բզբզում։ :{

impression
17.07.2010, 23:43
ամեն...

Դարք
17.07.2010, 23:52
պետքա փորձել էտ տղային ցույց տալ, թե որն է ասել իսկակա տղա:)), խորհուրդ եմ տալիս ընկերոջը լավ ծեծեք, բայց ոչ 4-ով մեկի վրա, այլ հալալ մեկը մեկի դեմ` ձեռնամարտ ու ajd աղջկա աչքում կբարձրանաք. աղջիկը կզգա որ ինքը ձեր կողքին ապահով է, պաշտպաված ,իսկ նրա` ոչ. ես այդպես կանեմ:) թեմայից նաֆտալինի հոտա գալիս, բայց մեկա ակտուալա;)

Rhayader
17.07.2010, 23:52
Ժող, էս թեմայից արդեն չորս տարվա նավթալին ա բուրում։ Մոռացված, անցած–գնացած պատմություն ա, ժամանակավրեպ թեմա, թողեք թող հանգչի խաղաղությամբ, էլի, ի՞նչ եք հա բզբզում։ :{

Մեր մոտ նեկրոֆիլիա ա պարզապես սկսել:D

impression
17.07.2010, 23:55
պետքա փորձել էտ տղային ցույց տալ, թե որն է ասել իսկակա տղա:)), խորհուրդ եմ տալիս ընկերոջը լավ ծեծեք, բայց ոչ 4-ով մեկի վրա, այլ հալալ մեկը մեկի դեմ` ձեռնամարտ ու ajd աղջկա աչքում կբարձրանաք. աղջիկը կզգա որ ինքը ձեր կողքին ապահով է, պաշտպաված ,իսկ նրա` ոչ

ու տեղն ու տեղը սերը կծնվի աղջկա հոգում, կփթթի ու ծաղիկ կտա :)
լավ էլի

Ուլուանա
18.07.2010, 00:52
Մոդերատորական. նավթալինաբույր թեման փակվում է ժամանակավրեպ լինելու պատճառով, հատկապես որ դրանում զվարճանքի վայրի վերածվելու միտումներ են նշմարվում։