PDA

Դիտել ողջ տարբերակը : ...և ծնվեց



otar
15.07.2007, 23:45
...

...և ծնվեց մարդկանցից դաժանությունը
և այդ ապուշ "նա"-ն զարմացավ
հավաքեց իր մեջ այդ զարմացած բթությունը
խորը քնից հանկարծ արթնացավ

...և ապա ծնվեց մարդկանցից բարին`
դաժանությանը հաղթել փորձելու
և այդ ապուշ "նա"-ն դիմեց չարին`
բարուն ապստամբելու համար պատժելու


...և ծնվեց մարդկանցից հնազանդ ստրկությունը
բարուն ու չարին հլու ու լուռ ենթարկվող
և այդ ապուշ "նա"-ն ընդունեց իր պարտությունը
չնայած հենց նա էր ի սկզբանե պարտվող


...և ծնվեց մարդկանցից ազատատենչությունը
այդ ստրուկին իր տեղը վերջապես ցույց տալու
և այդ ապուշ "նա"-ն` իր խղճուկ էությունը
տեսավ` ազատն երբեք ստրուկ չի դառնալու


...և ծնվեց մարդկանցից մարդը վերջապես
անմարդկայինն աշխարհի երեսից վերացնելու
և այդ ապուշ "նա"-ն հիմա փոխվեց էապես
ե՞րբ է ինչ-որ մի նոր բան ծնվելու...

impression
15.07.2007, 23:58
Արմուլ ջան :love
Իհարկե, ակներև է, որ լսում ես ռոք, ու ոչ միայն լսում ես, նաև խորանում ես դրա մեջ: Միտքը, կառուցվածքը, ներկայացնելու ձևը, ընդգծված ագրեսիան.... ռոք էր ;)
Միտքը դուրս եկավ, կառուցվածքային առումով կարծես դեռ մշակելու տեղ կա :)
Living is easy with eyes closed, misunderstanding all you see
It's getting hard to be someone but it all works out
It doesn't matter much to me :)

otar
15.07.2007, 23:59
մերսի ինձ ԿԱՐԳԻՆ հասկանալու համար :ok

Amaru
16.07.2007, 00:10
Սիրտ, կայֆ ես գրել :love Ապլես :) Շատ-շատ դուր եկավ ինձ, լուրջ :)