PDA

Դիտել ողջ տարբերակը : John-ը՝ «Սպորտ« բաժնի մոդերատոր: Քվեարկություն:



Chuk
14.07.2007, 16:09
Մեջբերում եմ ինձ ուղարկված նամակը.

Բարև Չուկ :) Երկար մտորումներից հետո որոշեցի քեզ նամակ գրել :) Ուզում եմ օգտվել կանոնադրության հետևյալ կետից՝

Ակումբի բոլոր անդամները իրավունք ունեն մոդերատորի կամ սուպերմոդերատորի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին կամ ինքնաառաջադրվել, իսկ ակումբի ղեկավարները, կախված հանգամանքներից, տվյալ թեկնածուին կա՛մ կնշանակեն մոդերատոր (սուպերմոդերատոր), կա՛մ կմերժեն նրա թեկնածությունը, կամ էլ կկազմակերպեն բաց կամ փակ քվեարկություն:
Ուզում եմ դառնալ «Սպորտ» բաժնի մոդերատոր: Մի քիչ հստակեցնեմ պատճառները, որ դուք էլ հեշտությամբ կողմնորոշվեք՝ արժի՞ ինձ էդ պաշտոնում նշանակել, թե՞ ոչ:
1.«Սպորտ» բաժնի մոդերատորների դեմ որևէ բան չունեմ: Kiki-ին և Taurus-ին ոչ միայն հարգում եմ, այլ նաև սիրում :)
2,Սակայն իմ կարծիքով նրանք զբաղվածության պատճառով չեն կարողանում բավարար չափով ժամանակ տրամադրել «Սպորտ» բաժնին հետևելու համար:
3.Մոդերատոր դառնալու ցանկությունս ոչ մի շահ չի հետապնդում, պարզապես ուզում եմ ինչ-որ չափով օգտակար լինել Ակումբին:
4. Տեղյակ եմ համաշխարհային սպորտի վերջին 5-6 տարիների անցուդարձին:
5.Բավարար չափով գրագետ եմ:
6. Ծանոթ եմ Ակումբի կանոնադրությանը և հետևում եմ բոլոր կետերին:
7.Միջին հաշվով օրվա ընթացքում 1.5-2.5 ժամ Ակումբում եմ անցկացնում:
Չեմ վախենում որևէ մեկի կարծիքից՝ կարող եք որոշում կայացնելիս իմ մասին կարծիք հարցնել բոլոր նրանցից՝ ում կարծիքը կարևոր է ձեզ համար:
Չեմ ուզում շատ երկարացնել :) Երևի այսքանն էլ հերիք է: Վերջում ուզում եմ ավելացնել, որ Ձեր կայացրած ցանկացած որոշում ինձ համար օրենք է, և ցանկացած պատասխանի դեպքում իմ վերաբերմունքը Ձեր նկատմամբ հաստատ չի փոխվի :)
Հարգանքներով՝ Հովսեփ

Վստահ եմ, որ John-ը հրաշալի կկատարի մոդերատորի պարտականությունները ու համապատասխանում է մոդերատորական չափանիշներին, ու, այնուամենայնիվ, ակումբում առաջին անգամ տվյալ անձի մոդերատոր լինել-չլինելու հարցը կվճռեք դուք՝ ակումբի անդամներդ:

Այսպիսով դնում եմ քվեարկության John (http://www.akumb.am/member.php?u=157)-ի Սպորտ (http://www.akumb.am/forumdisplay.php?f=25) բաժնում մոդերատորության հարցը:

Քվեարկեք ազատ :redhat

Wisper
14.07.2007, 16:36
Հովսեփիոյին լավ գիտենք, ինքը մեր ախպերնա :P :), դրա համար բոլոր վերջույթներովս կողմ եմ :hands: Հուսով եմ լավ ես մոդերավորելու հաա... :B

Artgeo
14.07.2007, 16:47
Վստահ եմ ու կողմ ;)

John
14.07.2007, 16:48
Ես էլ արդեն նախընտրական քարոզարշավ էի պլանավորում :) Փաստորեն դրա կարիքը չեղավ և Chuk-ին ուղղված նամակս էլ հենց կկատարի նախընտրական քարոզարշավի դեր :)

Ungrateful
14.07.2007, 17:07
Վստահեմ որ Հովսեփը լավ մոդերատոր կլինի, քվեարկելեմ նրա օգտին :)

kiki
14.07.2007, 17:33
Միայն ուրախ կլինեմ ու վստահ եմ որ լավ մոդերատոր կլինի...իրականում Հովսեփը շատ ճիշտ է, ես շատ անգամ ժամանակ չեմ ունենում մտնելու Ակումբ, հետո ստիպված եմ բոլորը կարդալ, բայց հաստատ համոզված եմ որ ինչ որ բաներ, եթե ոչ շատ, աչքիցս վրիպում են...այնպես որ նման օգնական ունենալը միայն կուրախացնի...կարծում եմ Տաուրուսին նույնպես...

Սամվել
14.07.2007, 21:40
Հովսեփ ջան մի ձայն էլ իմ կողմից;)

Մենակ թե Էդոին բան չասեք թե չե Բարսաֆաները կարան հրաժեշտ տան ֆոռումին…;):D

Grieg
14.07.2007, 22:41
Ջոհնը սիրում է սպորտը , ստեղծագործում է և լավ մարդ է :) կողմ

Chuk
14.07.2007, 23:06
Թեև արդեն կարելի է ասել, որ քվեարկության արդյունքները պարզ են, այնուամենայնիվ տեղեկացնեմ, որ քվեարկությունը կշարունակվի մինչև 15.07.2007 թ., ժամը 17:00-ն :)

Amaru
14.07.2007, 23:10
Բնականաբար կողմ ;)

քաղաքացի
14.07.2007, 23:19
Դե ես էլ ձևի համար դեմ եմ քվեարկել :P մեկ ա ես էդ բաժնի զբոսաշրջիկը չեմ :D

Սամվել
14.07.2007, 23:22
Դե ես էլ ձևի համար դեմ եմ քվեարկել :P մեկ ա ես էդ բաժնի զբոսաշրջիկը չեմ :D

:oես էլ մի 15 վարյկյան առաջ ուզում էի գրեի "Ժողովուրդ մի հատ էլ մեկտ ձևի համար դեմ քվեարկեք" :D

Chuk
14.07.2007, 23:26
Մոդերատորական: Մի շեղվեք թեմայից ու ձեզ լուրջ պահեք:

John
15.07.2007, 08:04
Ես որոշել էի ձևի համար դեմ քվեարկել… որ համ էլ արդյունքները տեսնեի :) Քանի որ արդեն դեմ քվեարկող կա (իրա հետ կխոսանք դեռ էդ թեմայով), ես ավելորդ ձևականություններ չեմ անի ու կողմ կքվեարկեմ :) Ի դեպ, շնորհակալ եմ բոլորիցդ :)

Սամվել
15.07.2007, 15:24
Ես որոշել էի ձևի համար դեմ քվեարկել… որ համ էլ արդյունքները տեսնեի :) Քանի որ արդեն դեմ քվեարկող կա (իրա հետ կխոսանք դեռ էդ թեմայով), ես ավելորդ ձևականություններ չեմ անի ու կողմ կքվեարկեմ :) Ի դեպ, շնորհակալ եմ բոլորիցդ :)

Հովսեփ աչքիս միաձայն անցար…բա մաղարիչը երբա լինելու;)

John
15.07.2007, 15:28
Դե որ միաձայն անցնեի՝ մաղարիչ կանեի… բայց քանի որ մարդ կա, որ դեմա՝ էլ ի՞նչ կաղարիչ ;)

Chuk
15.07.2007, 16:37
Հարցումը փակված է, քվեարկության արդյունքները պարզ են :)
Հովսեփ ջան, կշնորհավորեմ երբ արդեն մոդերատորի արտոնություններ ունենաս, իսկ դա կլինի շուտով :redhat

Սամվել
15.07.2007, 23:56
Դե որ միաձայն անցնեի՝ մաղարիչ կանեի… բայց քանի որ մարդ կա, որ դեմա՝ էլ ի՞նչ կաղարիչ ;)

Հա բա Հո Օլիգարխ չես միաձայն անցնեյր…;)

docart
17.07.2007, 00:22
Հովսեփ ջան, չմեռար պաշտոն էլ ստացար… Լավ է հիմա ակումբի վերևներում մոտիկ մարդ կա: Չես կարող դասավորես, ինձ էլ մի տեղ պաշտոն տան՞:D

Ավելացվել է 3 րոպե անց
հա , մոռացա ասեմ, Չելսիի նկատմամբ էլ կողմնապահություն չանես:angry

John
17.07.2007, 09:01
Շնորհակալ եմ բոլորից, ովքեր քվեարկել են իմ օգտին :) Նաև շնորհակալ եմ բոլոր շնորհավորոնքների համար :) Խոստանում եմ չչարաշահել պաշտոնս :)

Angelina
17.07.2007, 10:46
Շնորհակալ եմ բոլորից, ովքեր քվեարկել են իմ օգտին :) Նաև շնորհակալ եմ բոլոր շնորհավորոնքների համար :) Խոստանում եմ չչարաշահել պաշտոնս :)

Դու, իրոք, որ արժանի ես դրան::hands:)

Cesare
23.07.2007, 18:43
Հա ես ել համաձայն եմ …
Քաղաքում չեի, որ քվեարկեի …