Chuk
14.07.2007, 16:09
Մեջբերում եմ ինձ ուղարկված նամակը.
Բարև Չուկ :) Երկար մտորումներից հետո որոշեցի քեզ նամակ գրել :) Ուզում եմ օգտվել կանոնադրության հետևյալ կետից՝
Ակումբի բոլոր անդամները իրավունք ունեն մոդերատորի կամ սուպերմոդերատորի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին կամ ինքնաառաջադրվել, իսկ ակումբի ղեկավարները, կախված հանգամանքներից, տվյալ թեկնածուին կա՛մ կնշանակեն մոդերատոր (սուպերմոդերատոր), կա՛մ կմերժեն նրա թեկնածությունը, կամ էլ կկազմակերպեն բաց կամ փակ քվեարկություն:
Ուզում եմ դառնալ «Սպորտ» բաժնի մոդերատոր: Մի քիչ հստակեցնեմ պատճառները, որ դուք էլ հեշտությամբ կողմնորոշվեք՝ արժի՞ ինձ էդ պաշտոնում նշանակել, թե՞ ոչ:
1.«Սպորտ» բաժնի մոդերատորների դեմ որևէ բան չունեմ: Kiki-ին և Taurus-ին ոչ միայն հարգում եմ, այլ նաև սիրում :)
2,Սակայն իմ կարծիքով նրանք զբաղվածության պատճառով չեն կարողանում բավարար չափով ժամանակ տրամադրել «Սպորտ» բաժնին հետևելու համար:
3.Մոդերատոր դառնալու ցանկությունս ոչ մի շահ չի հետապնդում, պարզապես ուզում եմ ինչ-որ չափով օգտակար լինել Ակումբին:
4. Տեղյակ եմ համաշխարհային սպորտի վերջին 5-6 տարիների անցուդարձին:
5.Բավարար չափով գրագետ եմ:
6. Ծանոթ եմ Ակումբի կանոնադրությանը և հետևում եմ բոլոր կետերին:
7.Միջին հաշվով օրվա ընթացքում 1.5-2.5 ժամ Ակումբում եմ անցկացնում:
Չեմ վախենում որևէ մեկի կարծիքից՝ կարող եք որոշում կայացնելիս իմ մասին կարծիք հարցնել բոլոր նրանցից՝ ում կարծիքը կարևոր է ձեզ համար:
Չեմ ուզում շատ երկարացնել :) Երևի այսքանն էլ հերիք է: Վերջում ուզում եմ ավելացնել, որ Ձեր կայացրած ցանկացած որոշում ինձ համար օրենք է, և ցանկացած պատասխանի դեպքում իմ վերաբերմունքը Ձեր նկատմամբ հաստատ չի փոխվի :)
Հարգանքներով՝ Հովսեփ
Վստահ եմ, որ John-ը հրաշալի կկատարի մոդերատորի պարտականությունները ու համապատասխանում է մոդերատորական չափանիշներին, ու, այնուամենայնիվ, ակումբում առաջին անգամ տվյալ անձի մոդերատոր լինել-չլինելու հարցը կվճռեք դուք՝ ակումբի անդամներդ:
Այսպիսով դնում եմ քվեարկության John (http://www.akumb.am/member.php?u=157)-ի Սպորտ (http://www.akumb.am/forumdisplay.php?f=25) բաժնում մոդերատորության հարցը:
Քվեարկեք ազատ :redhat