PDA

Դիտել ողջ տարբերակը : 13. Խաղի ավարտի ազդարարում



Chuk
14.07.2007, 15:31
13. Խաղի ավարտի ազդարարում

Աշխարհն աշխարհով, մնաց բոլոր փոխհարաբերությունները մի կողմ դրած, բայց զինծառայողները հարգում են միմյանց սրբությունները, չեն կարող իրենց թույլատրել վիրավորել դիմացինի սրբությանը...
- Հովո, - ձայնում է զինվորներից Հարութը:
- Ասա, - պատասխանում է Հովոն:
- Գլուխդ 10 անգամ ուժեղ պատին խփիր:
- Հո չես գժվել ա՛յ ... – կետերի փոխարեն հանգիստ կարող եք յոթ հարկանի հայհոյանք կարդալ:
- Հովո, հորս արև, գլուխդ 10 անգամ ուժեղ պատին խփիր:
Հովոյի հայհոյանքը սառում է շուրթերին: Խոսքը գնում է Հարութի սրբության, Հարութի հոր արևի մասին: Հովոն առանց տատանվելու պտտվում ու գլուխը 10 անգամ ուժեղ պատին է խփում: Հետո գլուխը բռնած նստում է, զգացվում է, որ ուժեղ գլխացավ ունի, բժժած է: Հինգ րոպե նստում է ապա դառնում Հարութին.
- Հարութ, արածիդ համար ինքդ քեզ պատժիր:
- Հա՛, բա ո՞նց:
- Հարութ, հորս արև պատժիր քեզ:
Այս անգամ երկընտրանք չունի Հարութը, քանի որ հիմա էլ խոսքը իր բանակային ընկերոջ սրբության մասին է գնում:
- Ինչպե՞ս պատժեմ, - խեղճացած հարցնում է Հովոյին:
-Հորս արև, տասնհինգ անգամ ինքդ քեզ ուժեղ ապտակիր, - չի հապաղում Հովոն:
Սրան հաջորդում է ննջասենյակում տարածվող տասնհինգ ապտակների ձայնը, որից հետո Հարութի այտը կարմրում է:
Այս խաղը մեր ննջասենյակում, որտեղ երեսուն հոգի են քնում, արդեն լայն տարածված է: Խաղին չենք մասնակցում չորս հոգով: Մեզ ոչ մեկն այդպիսի առաջարկ չի անում, երևի հասկանալով, որ եթե անգամ նրա սրբությունը հարգելով ասածն անենք, հետո շանսատակ կանենք:
Զինվորների երևակայությունը, պարզվում է, բավական ուժեղ է: Ննջասենյակից «հորս արև» արտահայտությունից հետո լսվում է աքլորի ծուղրուղուն, շան հաչոցը, ձիու խրխինջը, գնացքի ձայնը, մեկը մի ոտքի վրա կանգնում է մի քանի ժամ, մյուսը դուրս է գալիս բակ և քացով խբում բանից անտեղյակ ընկերոջը, երբ վերջինս գալիս է երդվողի հետ հաշվեհարդար տեսնելու, դեռ չի հասցնում մոտենալ, երբ այդ նույն մարդը երդվում է.
- Հորս արև, ինձնից վրեժդ չլուծես, Ստեփանին խփիր:
Կյանքը բավական ուրախ ու զվարթ է անցնում այս խաղի շնորհիվ, չնայած զինվորների հաճախակի ստացած վնասվածքներին: Բայց ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ այս խաղը մի օր պետք է մոռացվեր ու այդ օրն եկավ:
Գիշեր էր, հանգիստ քնած էի: Ժամը մեկին զարթնում եմ ուժեղ գմփոցներից: Աչքերս բացում ու տեսնում եմ, որ Տիգրանը գլուխը ուժգին պատին է տալիս, ինձնից երկու քայլի վրա: Զինվորների ծիծաղից հասկանում եմ, որ մեկն ու մեկն էլի երդել է: Ի՞նչ անել: Ասել. «մի արա՛», կնշանակի վիրավորել երդվողի սրբությունը: Բայց չէ որ լուծումն ակնհայտ է: Պետք է երդվել, առաջին ու վերջին անգամ:
- Տղերք, - ձայնում եմ, - մի րոպե ուշադրություն:
Բոլորը շրջվում են իմ կողմը:
- Տղերք, - ասում եմ, - հորս արև, էլ «հորս արև» երդվելով իրար ինչ-որ բան անել չտաք:
Ննջասենյակում քար լռություն է: Մեկ րոպե հետո մեկը կամացուկ ասում է.
- Վա՛յ քո...
Արդեն երկու շաբաթ է անցել: Կարծես թե այս խաղն արդեն մոռացվել է:

John
15.07.2007, 16:09
Շատ լավն էր :) Նման բաներ մեր դպրոցում էլ են անում… Մի բան հաշվի չես առել՝ միայն հայրը չի սրբություն… կարող են հիմա էլ մոր արև երդվել… Դրա հաամր էլ, եթե նման փորձ լինի, երդում կեր, որ էլ ոչ ոք սրբության արև երդում չուտի ;)

Chuk
05.08.2007, 01:02
Անկեղծ ասա, դու ես իրանց սովորացրել :D

John
06.08.2007, 09:23
Անկեղծ ասա, դու ես իրանց սովորացրել :D
չէ :)

Lion
03.09.2008, 19:28
Խաղին չենք մասնակցում չորս հոգով::)

Խե-խե... Մեր մոտ էլ էր տարածված, բայց... ես չէի մասնակցում:P

Ամենածիծաղելի հորս արևները -

1. Մեկին երդեցին ու հետո ստիպված կանգնեց պատի տակ ու ընկավ ձնագնդիկների ուդառների տակ,
2. Մեկին երդեցին ու սաղ օրը... բոբիկ էր ման գալիս:D
3. Մեկն էլ առավոտ շուտ վազեց, ընկերոջն արթնացրեց որ գոռա. "Հորս արև այսօր վրովս երդում չուտես":hands
4. և այլն...

Ֆոտոն
01.08.2009, 02:05
Ավարտականության գրավականը փակուղին էր:
Իսկական տրագիկոմեդիա ՝կարճ ու կոնկրետ::acute:{

PoeT
23.08.2009, 08:29
ՕՕ միտք էր.. հետաքրքիրա, բայց մեր մոտ էտ խաղը չկա: Երևի ստեղ էլ ժամանակին եղել ու մոռացվել է: Հենց այս խաղը չկա, բայց մարդու ներվերի հետ խաղալու ահագին ալտերնատիվներ կան:


Աշխարհն աշխարհով, մնաց բոլոր փոխհարաբերությունները մի կողմ դրած, բայց զինծառայողները հարգում են միմյանց սրբությունները, չեն կարող իրենց թույլատրել վիրավորել դիմացինի սրբությանը...Իրականում սա ընդհանուր հասկացությունների գրքից վերցված մի պարբերություն է: Այո, բարձրաձայն չեն կարող վիրավորել դիմացինի սրբությունը..


Ննջասենյակից «հորս արև» արտահայտությունից հետո լսվում է աքլորի ծուղրուղուն, շան հաչոցը, ձիու խրխինջը, գնացքի ձայնըԱվելի պատկերավոր հնարավոր չէր ներկայացնել: :D

Վիշապ
24.08.2009, 10:35
Հարութի հոր արևն ու Հովոյի հոր արևը նույն արևն է։ Ինչպես նաև մեր բոլորի արևը… Իմ արև։:aha:tomato

Elmo
24.08.2009, 11:57
Իսկ մեր մետ տենց բաները համար պատժում էին:
Մանրուքի համար հոր արևով երդվածի երդման հատվածաը կատարելուց հետո նրան նակազատ էին անում: Ընդհուպ մինչև զուգարան մաքրացնել:
Որպես հոր արևը չհարգող մարդու: Որպես ինքն իր զվարճանքի, կամ կաշվի փրկության համար հոր արևով ա երդվում: Բա որ ու սխալ երդվեց, կամ երդվեց ու չեղավ: Ուրեմն ո՞վ ա մեղավոր, որ սրբությունը չհարգվեց:
Ճիշտն ասած երբ Ղարաբաղ ընկա ու էդ արատավոր սովորությանը արժանի պատասխանելու ավանդույթին ծանոթացա, հաճելիորեն զարմացել էի: հետո պարզեցի, որ մարդական գնդերը պարապ ասֆալտայիններից ահագին տարբերվում են: լավ առումով :)

Շինարար
18.09.2009, 01:51
Մեզ մոտ էլ էին էդպես երդվում, բլոկով կատակ էին ասում, վրես բլոկ ա դրել: Իրար վրա բլոկ կարող էին դնել միայն այն մարդիկ ովքեր իրար հետ բլոկով կատակ ունեին, բլոկ կատակ ունեին բոլոր երեք կատաեգորիաները, յուրաքանչյուրը իր մոտիկների հետ: Զորքը մեզ մոտ երեք կատեգորիայի էր՝ յախշիները, իրանց նոքարները, մեկ էլ իմ նման մարդիկ որ ոչ նոքար էին ոչ էլ նոքար ունեին: Ես ոչ ոքի հետ բլոկով կատակ չեմ ունեցել, ոչ ոք հետս չէր էլ փորձի անել, չնայած գիտեր, որ հաստատ ոչ շանսատակ կանեմ, ոչ էլ կծեծեմ, նոքարներին մեկ մեկ որ բան էի ասում չէին անում, ասում էի կծեծեմ, ծիծաղում էին, գիտեին, որ ինձանից ինչ ծեծող: Ամենամոտ ընկերս որ ուրիշների հետ նման կատակ ուներ, ինձ հետ չէր կարող անել, մի խոսքով ուրախ հուշեր ունեմ: Ավելացնեմ որ մեր գունդը մարտական հերթապահություն տանող գունդ էր, ոչ թե ասֆալտի վրա ծառայող, բայց տես որ նման արատավոր բաներ էլ կային:

Շինարար
18.09.2009, 01:53
Իրականում սա ընդհանուր հասկացությունների գրքից վերցված մի պարբերություն է: Այո, բարձրաձայն չեն կարող վիրավորել դիմացինի սրբությունը..



Բայց թե իրար հետևից ինչեր են ասում այդ նույն մարդիկ, ովքեր իրար վրա դրած բլոկը հարգում են… Բայց սա ուրիշ երգից ա

Chuk
18.09.2009, 01:56
Իսկ մեր մետ տենց բաները համար պատժում էին:
Մանրուքի համար հոր արևով երդվածի երդման հատվածաը կատարելուց հետո նրան նակազատ էին անում: Ընդհուպ մինչև զուգարան մաքրացնել:
Որպես հոր արևը չհարգող մարդու: Որպես ինքն իր զվարճանքի, կամ կաշվի փրկության համար հոր արևով ա երդվում: Բա որ ու սխալ երդվեց, կամ երդվեց ու չեղավ: Ուրեմն ո՞վ ա մեղավոր, որ սրբությունը չհարգվեց:
Ճիշտն ասած երբ Ղարաբաղ ընկա ու էդ արատավոր սովորությանը արժանի պատասխանելու ավանդույթին ծանոթացա, հաճելիորեն զարմացել էի: հետո պարզեցի, որ մարդական գնդերը պարապ ասֆալտայիններից ահագին տարբերվում են: լավ առումով :)

Վազգ, նայի, ես ծառայում էի միջինում 16-20 տարեկանների հետ: Չզարմանաս: Հենց 16, որովհետև գիտես, ծառայել եմ ռազմական ուսումնական հաստատությունում, բայց ոչ որպես կուրսանտ:

Ու ծառայել եմ ոչ միայն քո ծառայության վայրից հեռու, այլ ժամանակային կտրվածքով քեզնից հեռու:

Ինչու՞ եմ սա ասում: Որտև իմ փոքր դիտարկումները ցույց են տալիս, որ կոպիտ ասած սերունդների հետ պատկերացումներն ու սկզբունքները ավելի պարզունականում են, ու սա, թերևս, ցավալի իրողություն ա: