PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր ֆորումից օգտվելու վերաբերյալ

Pchuk
10.04.2006, 14:28
Հարգելի ադմիններ ջան ոնց անեմ .որ անձնագրի նկարս(ոչ դիմանկարս) երևա ֆորումում, մի քանի անգամ upload եմ արել բայց անոգուտ:

Artgeo
10.04.2006, 19:44
Հարգելի ադմիններ ջան ոնց անեմ .որ անձնագրի նկարս(ոչ դիմանկարս) երևա ֆորումում, մի քանի անգամ upload եմ արել բայց անոգուտ: Եթե խոսքը ավատարի մասին է, ապա http://www.akumb.am/profile.php?do=editavatar
Եթե նկարի ապա http://www.akumb.am/profile.php?do=editprofilepic

Նիկի տակ ավատարն է երևում
Կան սահմափակումներ

Pchuk
11.04.2006, 00:33
Եթե խոսքը ավատարի մասին է, ապա http://www.akumb.am/profile.php?do=editavatar
Եթե նկարի ապա http://www.akumb.am/profile.php?do=editprofilepic

Նիկի տակ ավատարն է երևում
Կան սահմափակումներ Շնորհակալություն:

Եվս մեկ հարց անձնագրի նկարը ինչի՞ համար է:

Chuk
11.04.2006, 00:56
Ավատարը փոքր չափսերի նկար է, որը երևում է քո կատարած գրառումների կողքին՝ մականվան տակ:

Անձնագրի նկարը կարելի է դնել ավելի մեծ չափերի նկար, քան ավատարն է: Այնտեղ կարող ես դնել օրինակ քո լուսանկարը, որպեսզի ֆորումի մյուս անդամները քեզ ճանաչեն: Անձնագրի նկարը երևում է միայն այն ժամանակ, երբ նայում ես տվյալ անդամի անձնագիրը: Ինչ-որ մեկի անձնագիրը նայելու համար կարող ես կտտացնել (click) օրինակ նրա ավատարի վրա ;)

Հ,Գ, Անձամբ ես անձնագրի նկար չեմ օգտագործում:

Գեվորգ
14.04.2006, 00:42
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
հնարավո՞ր է կազմակերպել հարցումներ
ինչպե՞ս

Chuk
14.04.2006, 01:21
Թեմա ստեղծելիս ներքևում բերված հավելյալ դրույթների մեջ նշեք "Այո, այս թեմային ավելացնել հարցում" կետը, որից հետո երբ սեղմեք "ստեղծել նոր թեմա" կոճակը, նոր պատուհան կբացվի որտեղ կգրեք ձեր հարցը, ընտրության տարբերակներն ու կընտրեք հարցման հետ կապված դրույթները:

Գեվորգ
14.04.2006, 01:46

իսկ եթե թեման արդեն ստեղծված է՞

Chuk
14.04.2006, 01:48
Արդեն ուշ է :oy

Chuk
14.04.2006, 01:54
Պարզվեց սխալվում եմ, ուշ չէ:
Թեման բացիր (եթե հեղինակը դու ես) ու մտիր "Թեմայի գործիքներ"->"Այս թեմային ավելացնել հարցում":

Գեվորգ
14.04.2006, 03:05
Պարզվեց սխալվում եմ, ուշ չէ:
Թեման բացիր (եթե հեղինակը դու ես) ու մտիր "Թեմայի գործիքներ"->"Այս թեմային ավելացնել հարցում":

Շատ շորհակալ եմ Chuk !!:hands :ok :(

Գեվորգ
14.04.2006, 04:00
իսկ հնարավո՞ր է հարցումը ստեղծելուց հետո ինչ-որ բան փոխել

Chuk
14.04.2006, 04:17
իսկ հնարավո՞ր է հարցումը ստեղծելուց հետո ինչ-որ բան փոխել Ակումբի սովորական անդամները չեն կարող:
Համապատասխան բաժնի մոդերատորները, սուպեր մոդերատորները ու ադմինիստրատորները կարող են: Ի՞նչ խնդիր կա: Նամակ (http://www.akumb.am/private.php) գրի, կփորձեմ օգնել :)

Գեվորգ
14.04.2006, 05:42
Ի՞նչ խնդիր կա: Նամակ (http://www.akumb.am/private.php) գրի, կփորձեմ օգնել :)
արա դե լա՜վն ես էլի՜;)

Գեվորգ
25.04.2006, 07:33
«Բարեկամների / Անտեսվածների ցուցակ » ու «Տեղեկացման մեթոդ» ինչի՞ համար են;

Chuk
26.04.2006, 00:08
«Բարեկամների / Անտեսվածների ցուցակ » ու «Տեղեկացման մեթոդ» ինչի՞ համար են;
Բարեկամների ցուցակ:
Այս ցուցակում եղած անդամների մականվան կողքը "Այս պահին ակտիվ են" ցուցակում երևում է + նշանը: Սրա օգնությամբ հեշտությամբ կարելի է իմանալ, թե ձեր բարեկամներից ով է այս պահին ֆորումում և նրա հետ, օրինակ, նամակագրական կապ պաշտպանել այդ պահին: Նաև իքներդ ձեր համար ձեր բարեկամներին ուրիշներից առանցնելու միջոց է:

Անտեսվածների ցուցակ
Այս ցուցակում եղած անդամների գրառումները դուք չեք տեսնի:

Տեղեկացման մեթոդ
Ֆորումում կա հնարավորություն թեմաներին բաժանորդագրվելու: Դա նշանակում է, որ եթե ձեր բաժանորդագրված թեմայում նոր գրառում է կատարվել, ապա դուք այդ մասին կտեղեկացվեք ֆորումից ստացված email-ի օգնությամբ: Տեղեկացման մեթոդը ցուցակից կարելի է ընտրել տեղեկացման հաճախականությունը: Կարելի է ընտրել, որ նոր գրառում կատարվելուն պես ձեզ նամակ ուղարկվի, իսկ կարելի է ընտրել, որ ձեզ նամակ ուղարկվի միայն շաբաթը մեկ անգամ և այլն:

Lionne_en_Chasse
11.05.2006, 01:51
Հարց - Ֆորումը բոլորի՞ մոտ է դանդաղ ( մեղմ ասած) բացվում, թե՞ պրոբլեմը իմ մոտից է

Chuk
11.05.2006, 02:03
Հարց - Ֆորումը բոլորի՞ մոտ է դանդաղ ( մեղմ ասած) բացվում, թե՞ պրոբլեմը իմ մոտից է
Արտասահմանից միշտ էլ դանդաղ է :(
Իսկ այսօր ընդհանրապես ահավոր է ամեն տեղից: Օրինակ Freenet-ից օգտվողները իսկի չեն էլ կարողանում մտնել :(
Զանգել եմ հոստինգ տրամադրող ընկերությանը, խոսք են տվել, որ մինչև վաղը լավ ամեն ինչ լավ կլինի:

Lionne_en_Chasse
11.05.2006, 02:27
Ահա, լավ կլինի, թե չէ մեկ-մեկ անհամբերությամբ սպասում եմ մինչև տոպիկը բացվի կարդալու համար , վերջում էլ "10" ժամ մինչև "պատասխանելը" բացվի , վերջում էլ գրառումս առանց ուղարկելու փակում եմ ֆորումը :(

Արշակ
30.05.2006, 18:20
1. Ո՞ր գրառումներն է բերում «Նոր գրառումներ (http://www.akumb.am/search.php?do=getnew)» հղումը։ Այսինքն՝ ինչպե՞ս է որոշվում գրառման նոր կամ հին լինելը։
2. Կա՞ հնարավորություն գտնելու.
ա)բոլոր գրառումները որոնք արվել են ինչ-որ ամսաթվից հետո (կամ, ասենք, x օր կամ ժամ առաջվանից հետո)
բ)բոլոր գրառումները որոնք արվել են վերջին այցելությունից կամ ակտիվ լինելուց հետո
գ)բոլոր չկարդացած գրառումները։
Շատ լավ կլիներ, որ այս հնարավորությունները լինեին:)։

Scorpion
30.05.2006, 22:02
Հարց - ինչպե՞ս ջնջեմ իմ պոստերը

Արշակ
13.06.2006, 15:20
1. Ո՞ր գրառումներն է բերում «Նոր գրառումներ (http://www.akumb.am/search.php?do=getnew)» հղումը։ Այսինքն՝ ինչպե՞ս է որոշվում գրառման նոր կամ հին լինելը։
2. Կա՞ հնարավորություն գտնելու.
ա)բոլոր գրառումները որոնք արվել են ինչ-որ ամսաթվից հետո (կամ, ասենք, x օր կամ ժամ առաջվանից հետո)
բ)բոլոր գրառումները որոնք արվել են վերջին այցելությունից կամ ակտիվ լինելուց հետո
գ)բոլոր չկարդացած գրառումները։
Շատ լավ կլիներ, որ այս հնարավորությունները լինեին:)։ Այդպես էլ հարցերիս ոչ ոք չպատասխանեց… :(

Yellow Raven
13.06.2006, 15:26
Այդպես էլ հարցերիս ոչ ոք չպատասխանեց… :(
Մտի նավարկում ու տու այսօրվա գրառումները:

Artgeo
13.06.2006, 16:22
Հարց - ինչպե՞ս ջնջեմ իմ պոստերը

Քո պոստերը դու ջնջել չես կարող, պետք է դիմես ադմիններին կամ մոդերատորներին :)

Artgeo
13.06.2006, 16:31
1. Ո՞ր գրառումներն է բերում «Նոր գրառումներ (http://www.akumb.am/search.php?do=getnew)» հղումը։ Այսինքն՝ ինչպե՞ս է որոշվում գրառման նոր կամ հին լինելը։
2. Կա՞ հնարավորություն գտնելու.
ա)բոլոր գրառումները որոնք արվել են ինչ-որ ամսաթվից հետո (կամ, ասենք, x օր կամ ժամ առաջվանից հետո)
բ)բոլոր գրառումները որոնք արվել են վերջին այցելությունից կամ ակտիվ լինելուց հետո
գ)բոլոր չկարդացած գրառումները։
Շատ լավ կլիներ, որ այս հնարավորությունները լինեին:)։
1. Գրառման նոր կամ հին լինելը որոշվում է քո կոմպի մեջ եղած կուկիների :D միջոցով։ Եթե դու նստես այլ կոմպի մոտ, ապա քո մոտ նույն գրառումները ցույց կտա, որպես նոր։ Կուկիների :D թարմացումը ժամանակ առ ժամանակ է տեղի ունենում, այդ իսկ պատճառով նոր կարդացված թեմաները միանգամից չեն կորում այդ ցուցակից։

2.
ա) Այդպիսի հնարավորություն կա, բայց պետք է նշել կամ փնտրվող բառը կամ անդամի անունը։ Մեկ էլ կարող ես գտնել այսօրվա գրառումները http://www.akumb.am/search.php?do=getdaily

բ, գ) հենց դրանք էլ բերում է http://www.akumb.am/search.php?do=getnew հղումը

Esmeralda
27.08.2006, 12:09
Եթե word-ում հայերեն տառերով տպած տեքստը copy եմ անում ու էստեղ past, ցույց չի տալիս.... հնարավո՞ր է դա ուղղել

Արշակ
27.08.2006, 12:42
Եթե word-ում հայերեն տառերով տպած տեքստը copy եմ անում ու էստեղ past, ցույց չի տալիս.... հնարավո՞ր է դա ուղղել
Հավանաբար Word-ում ունեցածդ տեքստը ANSI կոդավորմամբ է։ Իսկ ֆորումում օգտագործվում է Unicode կոդավորումը։ Այդ պատճառով էլ չի երևում։ Սխալ չկա, այդպես էլ պիտի լիներ։ Կարող ես KDWin-ով կամ Armenian Unicode Converter-ով Word-ի տեքստը convert անել Unicode-ի ու նոր տեղադրել ֆորումում։ Վերը նշված ծրագրերը կարող ես քաշել www.network.am (http://www.network.am)-ից։

Riddle
27.08.2006, 13:26
User ID -ն ի՞նչ է նշանակում:

Chuk
27.08.2006, 14:14
User ID -ն ի՞նչ է նշանակում:
User ID-ի թիվը ցույց է տալիս, թե տվյալ անդամը ակումբում որերորդ գրանցված անդամն է: Ամեն դեպքում երևի թե այդ ինֆորմացիան դուք էլ չեք տեսնի ;)

Esmeralda
27.08.2006, 16:04
Հավանաբար Word-ում ունեցածդ տեքստը ANSI կոդավորմամբ է։ Իսկ ֆորումում օգտագործվում է Unicode կոդավորումը։ Այդ պատճառով էլ չի երևում։ Սխալ չկա, այդպես էլ պիտի լիներ։ Կարող ես KDWin-ով կամ Armenian Unicode Converter-ով Word-ի տեքստը convert անել Unicode-ի ու նոր տեղադրել ֆորումում։ Վերը նշված ծրագրերը կարող ես քաշել www.network.am (http://www.network.am)-ից։
Շնորհակալ եմ, Արշա՛կ,... ստացվեց:)

Esmeralda
12.09.2006, 12:56
ես Ստեղծագործողի անկյունում նոր թեմա բացեցի,,,, խմբագրելու կարիք կար.... սակայն խմբագրելու հետո այնպես ստացվեց... որ նույն թեմայից երկու հատ եղավ, մեկը՝ հինը, մյուսը՝ խմբագրածը....
ինչպե՞ս ջնջեմ առաջինը...

Արշակ
12.09.2006, 13:20
ես Ստեղծագործողի անկյունում նոր թեմա բացեցի,,,, խմբագրելու կարիք կար.... սակայն խմբագրելու հետո այնպես ստացվեց... որ նույն թեմայից երկու հատ եղավ, մեկը՝ հինը, մյուսը՝ խմբագրածը....
ինչպե՞ս ջնջեմ առաջինը... Դու ինքդ չես կարող թեմա ջնջել։ Պետք է դիմես բաժնի մոդերատորներից կամ ադմիններից որևէ մեկին։
Արդեն ջնջեցի ասածդ թեման ;)

Esmeralda
12.09.2006, 13:23
Դու ինքդ չես կարող թեմա ջնջել։ Պետք է դիմես բաժնի մոդերատորներից կամ ադմիններից որևէ մեկին։
Արդեն ջնջեցի ասածդ թեման ;)
Անչափ շնորհակալ եմ:)

Esmeralda
20.09.2006, 22:43
Ժողովուրդ.... ո՞ւր է "Իմ վերևի մարդու ավատարը"...

Artgeo
20.09.2006, 22:46
Ժողովուրդ.... ո՞ւր է "Իմ վերևի մարդու ավատարը"...
http://www.akumb.am/showthread.php?t=657

Esmeralda
23.09.2006, 21:54
Մի հարց ունեմ... Ինչո՞ւ է տեղափոխվել "Իմ վերևի մարդու ավատարը"... :8

Artgeo
24.09.2006, 01:42
Մի հարց ունեմ... Ինչո՞ւ է տեղափոխվել "Իմ վերևի մարդու ավատարը"... :8
Ակումբի ղեկավարությունը համարել է, որ այդ թեմայի տեղը այժմ այդ բաժնում է :)

Viki
25.09.2006, 13:59
Ինձ մոտ չի ստացվում նկար կցելը, ինչու :(

Artgeo
25.09.2006, 14:18
Ինձ մոտ չի ստացվում նկար կցելը, ինչու :(
Երևի մեծա, կամ ուրիշ պատճառներով, ոչինչ չի գրո՞ւմ ֆոռումը

Viki
25.09.2006, 14:34
Երևի մեծա, կամ ուրիշ պատճառներով, ոչինչ չի գրո՞ւմ ֆոռումը

Շնորհակալ եմ օգնության համար:oy , ուղղակի մի բան սխալ էի անում ;)

քաղաքացի
04.11.2006, 12:08
Հնարավո՞ր է արդյոք, ինձ ուղղարկված PM-ները ստանամ POP-ի միջոցով:
Ես իմ դրույթնորի մեջ նշել եմ, որ PM ստանալու դեպքում pop-up պպատուհանով ինձ տեղեկացվի: Չի լինում: :(

Հ.Գ. Արթուր, խնդրում եմ դու մի պատասխանի, կամ էլ պատասխանելուց առանց սարկաստիկ մտքեր արտահայտելով: Շնորհակալ եմ:

Սյունիք
04.11.2006, 13:21
Ես ցանկանում եմ փոխել անունս, բայց չեմ կարողանում դա անել, ինչ անեմ????? Նկատել եմ, որ որոշ անդամներ կարողանում են դա անել....

NetX
04.11.2006, 13:27
Ես ցանկանում եմ փոխել անունս, բայց չեմ կարողանում դա անել, ինչ անեմ????? Նկատել եմ, որ որոշ անդամներ կարողանում են դա անել....

PM'ով դիմիր ԱրտԳեոին, ինքը կփոխի :B

sweet
31.12.2006, 16:59
Ինչ կլինի, եթե առանց ելք անելու դուրս գանք ֆորումից::think

Artgeo
05.01.2007, 13:51
Ինչ կլինի, եթե առանց ելք անելու դուրս գանք ֆորումից::think
Եթե մտնելուց չեք դրել «Հիշել» -ի դիմաց չրթիկ, ապա նորից Ակումբի էջը բացելուց, պիտի նորից մուտքագրեք գաղտնաբառն ու մականունը։ Եթե դրել եք, ապա մեւտքագրելու կարիք չի լինի։

Մանե
06.01.2007, 17:52
Գրառումների՞ց է կախված «լիարժեք»,«մշտական»,կամ «պատվավոր» անդամ լինելը և որի համար քանի գրառում են անում./հետաքրքրության համար/

Taurus
06.01.2007, 17:56
Գրառումների՞ց է կախված «լիարժեք»,«մշտական»,կամ «պատվավոր» անդամ լինելը և որի համար քանի գրառում են անում./հետաքրքրության համար/
հա, բայց չեմ հիշում , որը ոնց

Artgeo
06.01.2007, 23:02
Գրառումների՞ց է կախված «լիարժեք»,«մշտական»,կամ «պատվավոր» անդամ լինելը և որի համար քանի գրառում են անում./հետաքրքրության համար/
Անդամության թեկնածու 0
Սկսնակ անդամ 10
Լիարժեք անդամ 70
Մշտական անդամ 150
Պատվավոր անդամ 500

Նորմարդ
06.01.2007, 23:44
Բա հեղինակության միավորները, ոնց ե՞ն բաշխվում:

Artgeo
07.01.2007, 00:08
Բա հեղինակության միավորները, ոնց ե՞ն բաշխվում:
Այսինքն :think

Մանե
07.01.2007, 11:26
Անդամության թեկնածու 0
Սկսնակ անդամ 10
Լիարժեք անդամ 70
Մշտական անդամ 150
Պատվավոր անդամ 500

Շնորհակալություն

Ուլուանա
07.01.2007, 14:28
Բա հեղինակության միավորները, ոնց ե՞ն բաշխվում:
Այդ հարցի պատասխանը կարող ես գտնել «Վարկանիշ» (http://www.akumb.am/showthread.php?t=72) թեմայում։ ;)

Մանե
20.02.2007, 22:43
Մի բան հարցնեմ.երբ մտնում եմ «Ո՞վ է ֆորումում»,իմ անունի կողքը ինչքան հասկացա դեղին զգուշացման նշան ա/դեղին եռանկյուն,մեջը ռուսերեն բացականչության նշան/ ,,դա ի՞նչ ա նշանակում:)/իմիջայլոց միշտ չի,որ ցույց ա տալիս/:)

Artgeo
20.02.2007, 22:57

Միշտ պարզապես չի կարող լինել: Լինում է այն ժամանակ, երբ անում ես որևէ բան, որը չես կարող անել ու սխալի մասին տեղեկություն է ցույց տրվում քեզ: Այդ ժամանակ «Ո՞վ է ֆորումում» երևում է այս նշանը http://www.akumb.am/images/darmanrankar/statusicon/wol_error.gif քո մականվան դիմաց:

Մանե
20.02.2007, 23:00

Շատ լավ:)

Ֆելո
21.03.2007, 20:03
ԱԿՈՒՄԲ-ը աշկիս սկՌեԼոզ ունի. ամեն մտնելուց Login, Password հավաքելուց "ՀԻՇԵԼ"-ի կողքը պտիշկա եմ դնում, բայց հենց դուրս եմ գալիս, էլի մոռանումա ինձ, ու էլի պտի հավաքեմ էս երկար nick-ը;) . ի՞նչ անեմ

Artgeo
21.03.2007, 20:10
ԱԿՈՒՄԲ-ը աշկիս սկՌեԼոզ ունի. ամեն մտնելուց Login, Password հավաքելուց "ՀԻՇԵԼ"-ի կողքը պտիշկա եմ դնում, բայց հենց դուրս եմ գալիս, էլի մոռանումա ինձ, ու էլի պտի հավաքեմ էս երկար nick-ը;) . ի՞նչ անեմ
Ի՞նչ բրաուզերա մոտդ ու արդյո՞ք բլիթները :D :D քուքիները միացրած են:

Ֆելո
21.03.2007, 20:16
Ի՞նչ բրաուզերա մոտդ ու արդյո՞ք բլիթները :D :D քուքիները միացրած են:

Microsoft Internet Explorer 6. իսկ բլիթները ո՞րտեղ նայեմ միցրած են թե չէ. մեկ էլ կարելիա մի 2 հատը ուտեմ...:oy

Artgeo
21.03.2007, 20:37
Tools -> Internet Options
Security -> Custom Level
ու դնում ես այնպես, ինչպես ցույց է տրված նկարում

Արշակ
21.03.2007, 21:06
ԱԿՈՒՄԲ-ը աշկիս սկՌեԼոզ ունի. ամեն մտնելուց Login, Password հավաքելուց "ՀԻՇԵԼ"-ի կողքը պտիշկա եմ դնում, բայց հենց դուրս եմ գալիս, էլի մոռանումա ինձ, ու էլի պտի հավաքեմ էս երկար nick-ը;) . ի՞նչ անեմ
Կարծեմ ուղղակի դուրս գալուց չպիտի «Ելք» սեղմես։ Ուղղակի փակիր պատուհանը ու վերջ։

Մանե
05.06.2007, 20:45
Իսկ ոչ մի ձև չկա՞ մեր ընդհանուր գրառումների քանակը իմանալու համար:oy

Smokie
18.06.2010, 15:23
Ո՞նց անեմ, որ էջը բացելուց ուզածս մասի վրա բացի, (օրինակ՝ իմ հենց այս գրառման վրա: )

Ռուֆուս
18.06.2010, 15:28
Ո՞նց անեմ, որ էջը բացելուց ուզածս մասի վրա բացի, (օրինակ՝ իմ հենց այս գրառման վրա: )

Յուրաքանչյուր գրառման վերևի աջ անկյունում կա գրառման հերթական համարը (կոնկրետ քո գրառման համարը 61 է), աջ քլիք ես անում էդ թվի վրա, որն իրականում հղում ա, քոփի ես անում հղումը ու վերջ: Քո քոփի արած լինքը եթե բացես, թեման կբացվի կոնկրետ քո գրառման վրա: Այ էսպես.

http://www.akumb.am/showthread.php/116-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D6%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB%D6%81-%D6%85%D5%A3%D5%BF%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC?p=2035197&viewfull=1#post2035197

Հուսով եմ էս էիր ուզում իմանալ

Smokie
18.06.2010, 15:31

Հա ռուֆուս ջան, շատ մերսի:

Magic-Mushroom
08.07.2010, 20:41
Կներեք,ինչպես անեմ որ մուտք ունենամ Ինտիմ Անկյուն?;)

Skeptic
08.07.2010, 20:43
Կներեք,ինչպես անեմ որ մուտք ունենամ Ինտիմ Անկյուն?;)

Ինձ էլ ա դա հետաքրքրում: :oy

Դատարկություն
08.07.2010, 20:48
http://www.akumb.am/profile.php?do=editusergroups
Էստեղ տալիս եք անդամակցել ու սպասում հայտի հաստատմանը:)

Արևածագ
16.07.2010, 13:21
Մի երկու հարց ունեմ: Խնդրում եմ օգնեք.
Ֆորումում գրանցվելիս պատահական նիկ եմ ընտրել, փոքրատառով սկսվող, նիկի մեջ կա ւ բաղադրիչը, այդ նույն բաղադրիչը նշանաբառի մեջ էլ կա: Ցավն այն է, որ գրանցվելիս օգտագործել եմ հայերենի կոմպում եղած ծրագիրը: Հիմա եթե այդ ծրագիրը չեմ միացնում, ակումբում առաջադրվող հայերեն տառերի միջոցով չեմ կարողանում մտնել ֆորում: Քանի տան կոմպից եմ օգտվում, խնդիրներ չկան, բայց մոտ ժամանակներս տանը չեմ լինելու: Ի՞նչ խորհուրդ կտաք, ո՞րն է ավելի հեշտ.
1.Փոխեմ մականունն ու նշանաբառը լատինատառի՞, բայց նշանաբառը կարելի՞ է փոխել...
2.Թե մի կերպ սովորեմ շրիֆտներ քաշել- տեղադրելու ձևը, որ ուր էլ գնամ, իմ ուզած տառատեսակները թեկուզ ինտերնետ ակումբներում կարենամ քաշել:
Մի հարց էլ ՖԲ ի հետ կապված. Այնտեղ ուրիշ փոստի հասցեով եմ գրանցվել: Ակումբից նյութ փոխանցելու համար պահանջում է փոխել նաև ակումբի համար օգտագործածս հասցեն: Որ փոխեմ, այնպես չի՞ լինի, որ հիմա էլ ամեն ինչ խառնվի ու էլի չկարողանամ ակումբ մտնել:
Հնարավոր է, որ հարցերս շատերիդ ծիծաղն են առաջացրել, բայց խնդրում եմ ներողամիտ եղեք: Դպրոցում իմ չափ ինֆորմատիկա սովորածները ՕԿ ում միայն սմայլիկ են կարողանում ճամփել իրար::oy

VisTolog
16.07.2010, 14:46

Միայն նշանաբառը բավական է: Նշանաբառը փոխելու համար այստեղ (http://www.akumb.am/profile.php?do=editpassword):

Երկրորդ հարցը չհասկացա կամ էլ իմ՝ ՖԲ-ից չօգտվելու արդյունքն է::)