Դիտել ողջ տարբերակը : Անհեթեթ մահվան դեպքեր...
Բոլորս էլ ապահովագրված չենք ոչ այսօրվա ոչ վաղվա համար , բոլորս էլ երազում ենք նպատակալից կյանք ապրել ու հեռանալ աշխարհից յուրահատուկ ձևի ...
Ստորև ներկայացնում եմ աշխարհում կյանքից անհեթեթ ձևով հեռացածների պատմություններ...
ԱՄՆ-ում գոյություն ունի Դարվինի մրցանակ որը տրվում է ... հետմահու .. կյանքից ամենաանհեթհեթ ձևի հեռացողներին: Հաղթողը 70-ամյա իտալացի Արմանդո Պինելլին է որը գրազով այնքան մնաց ծառի տակ որ վերջինս վայր ընկավ ու .. ճխլեց դժբախտին:
Ֆերմեր Վինսենթը նապաստակի որսից հոգնած , պարկում է հանդում և ննջում .. մոտից վազող ճագարը հանկարծակի դիպչում է հրացանի շնիկին ` այսպիսով իր եղբայարակիցների վրեժը լուծելով:
Վիետնամում 50 հետաքրքրասերներ հավաքվում են կամրջի վրա որպեսզի տեսնեն թե ինչպես է ինքնասպանություն անում մի փոքրիկ աղջիկ: Չդիմանալով ծանրությանը կամուրջը փլվում է, 9 հոգի մահանում են իսկ աղջիկը անվնաս փրկվում է:
86 ամյա մի կնոջ Հունաստանում գտնում եմ մեռած .... սովից .. այն դեպքում երբ բանկում նրա հաշվին կար 350 000 ֆունտ ստեռլինգ և 150 ոսկե ձուլակտոր:
Երիտասարդ գիմնաստուհին իր ծննդյան 17 ամյակին այնքան էր տարված վարժություններով բազմոցի վրա որ վերջապես 6-րդ հարկից դուրս ընկավ ...
Մի հանցագործ գողության պահին լապտերիկը դնում է բերանի մեջ որպեսզի ավելի արդյունավետ գողույթուն անի ... սայթակում է և բերանի վրա ցած ընկնում այսպիսով հեռանալով աշխարհից..
Անտառային հրդեհի ժամանակ ինքնաթիռով ջուր են լցնում հրդեհի վրա: Հրդեհի մարելուց հետո անտառում հայտնաբերում են ջրասուզակի հագուստով մեկին: Պարզվում է ինքնաթիռը ջուր հավագելուց լճից վերցրել է նաև ջրասուզակին ու գցել կրակի մեջ: Դեպքը գրանցվել է Գինեսի գրքում:
քաղաքացի
14.07.2007, 08:59
Հայերն էլ լոքշից են մեռնում: Դա ռեկորդ չի՞, գրքի մեջ գրվի:
adrenalin
22.07.2007, 13:24
հետաքրքիր է գոնե կյանքը հասցրել էր ապահովագրել :think
Հույն նկարիչ Զեոքսիսը /մ.թ.ա. 5րդ դար/ մահացել է ծիծաղից:
Առնոլդ Բենեթը /անգլիացի գրող/ մահացել է Փարիզում, տիֆից՝ վարակվելով տեղական ջրից: Նա հրապարակավ խմել էր ջուրը, ապացուցելու համար, որ Փարիզի ջուրը մաքուր է:
Սերգեյ Եսենինի կինը, հայտնի պարուհի Այսեդորա Դունկանը շնչահեղձ եղավ ավտոմեքենայից դուրս գալիս, երբ նրա երկար շարֆը փաթաթվեց ավտոմեքենայի ետևի անիվներից մեկին:
Ալպինիստ Ժերար Օմել. վեց անգամ բարձրացել է Էվերեստի վրա. մահացել է իր սեփական տանը. լամպը փոխելու համար բարձրացել է աստիճանին, ընկել ու գլուխը խփել լվացարանին:
Բոննում ոմն Պիտեր Գրուբեր մահացել է՝ Արվեստների թանգարանը թալանելիս: Նկատելով մոտեցող պահակներին՝ նա խառնվել է իրար ու փորձել է փախչել, բայց չի նկատել մի արձանի ձեռքի մեկ մետրանոց թուրն ու... Մնացածը պարզ է: Արձանը կոչվում էր «Արդարադատության գործիքը»:
Օդ մականունով մի թզուկ մահացել է Թայլանդում՝ կրկեսի բեմի վրա: Թզուկը ցատկելիս է եղել բատուտի վրա, բայց անզգուշորեն սխալ կողմ է թռել ու ընկել է... ուղիղ իր ելույթին սպասող ու ձանձրացած հորանջող գետաձիու ահռելի երախի մեջ, գետաձին էլ տեղնուտեղը կուլ է տվել թզուկին:
Դեբի Միլզը՝ 99-ամյա մի ծեր կին, մահացել է մեքենայի անիվների տակ՝ փողոցն անցնելիս: Հաջորդ օրը նրա ծնունդն էր՝ հարյուրամյակը: Դեբիի հաշմանդամի սայլակը ընկավ այն բեռնատարի տակ, որը բերում էր նրա ծննդյան տորթը:
Սերժանտ Ջոն Վինտերը սպանել է իր անհավատարիմ կնոջը՝ վերջինիս մեքենայի բեռնախցիկի մեջ ՏՆՏ լցնելով: Սերժանտը կնոջ «Ֆորդի» մեջ ինչ-որ հրաշքով կարողացել է ճխտել 750 կիլոգրամ պայթուցիկ նյութ: Պայթյունի ձայնը լսելի է եղել 14 կիլոմետրից: Բնականաբար՝ ո՛չ մեքենայից, ո՛չ էլ զոհից ոչ մի հետք չի մնացել, եթե, իհարկե, հետք չհամարենք 55 մետր խորությամբ խառնարանն ու 500 մետր ճանապարհի բացակայությունը:
Մայքլ Լյուիս անունով մի մարդ, ջղայնանալով իր սիրեկանի՝ Տոնի Բերիի վրա (այ-այ-այ), վերջինիս մինչև կատարյալ անզգայանալու աստիճան թմրանյութեր է սրսկել, վրան հագցրել է մեծ սպիտակ ցուցանակներ՝ դիմացից՝ «Մահ բոլոր նիգեռներին», հետևից՝ «Աստված սիրում է Կու-Կլուքս-Կլանը», այնուհետև զոհին մեքենայով տարել է Հարլեմ ու թողել այնտեղ: Երկու րոպե անց Բերին արդեն չկար:
Երիտասարդ գիմնաստուհին իր ծննդյան 17 ամյակին այնքան էր տարված վարժություններով բազմոցի վրա որ վերջապես 6-րդ հարկից դուրս ընկավ ...
Նման կերպ մի երեխա Nintendo Wii խաղային համակարգչով թենիս խաղալիս հետ-հետ է վազել և պատուհանից մեջքով դուրս ընկել բարձրահարկ շենքից:
Rhayader
07.06.2009, 04:48
Իմ լսածներից ամենալավը գազանանոցի պահակի պատմությունն էր:
Արժանահիշատակը փղին լուծողական էր տվել ու տեսախցիկը ձեռքին կանգնել էր հետևում՝ նկարելու համար: Արդյունքում՝ Դարվինի մրցանակ:
ԱՄՆ-ում գոյություն ունի Դարվինի մրցանակ որը տրվում է ... հետմահու .. կյանքից ամենաանհեթհեթ ձևի հեռացողներին: Հաղթողը 70-ամյա իտալացի Արմանդո Պինելլին է որը գրազով այնքան մնաց ծառի տակ որ վերջինս վայր ընկավ ու .. ճխլեց դժբախտին:
:)
Դեբի Միլզը՝ 99-ամյա մի ծեր կին, մահացել է մեքենայի անիվների տակ՝ փողոցն անցնելիս: Հաջորդ օրը նրա ծնունդն էր՝ հարյուրամյակը: Դեբիի հաշմանդամի սայլակը ընկավ այն բեռնատարի տակ, որը բերում էր նրա ծննդյան տորթը:
:D
Ֆերմեր Վինսենթը նապաստակի որսից հոգնած , պարկում է հանդում և ննջում .. մոտից վազող ճագարը հանկարծակի դիպչում է հրացանի շնիկին ` այսպիսով իր եղբայարակիցների վրեժը լուծելով:
Վիետնամում 50 հետաքրքրասերներ հավաքվում են կամրջի վրա որպեսզի տեսնեն թե ինչպես է ինքնասպանություն անում մի փոքրիկ աղջիկ: Չդիմանալով ծանրությանը կամուրջը փլվում է, 9 հոգի մահանում են իսկ աղջիկը անվնաս փրկվում է:
Տեղն էր:
Ասում են Ռեկոռդների գրքում է գրանցված - աշխարհի ամենաանհաջողակ մարդը. նա մահացել է այն բանից, որ Խաղաղ օվկիանոսում գտնվող նավի տախտակամածի վրա կանգնած ժամանակ գլխին հարվածել է խնձորի մեծության մետեորիտ: Տոչնոստ եմ ասել, է...:D
Անտառային հրդեհի ժամանակ ինքնաթիռով ջուր են լցնում հրդեհի վրա: Հրդեհի մարելուց հետո անտառում հայտնաբերում են ջրասուզակի հագուստով մեկին: Պարզվում է ինքնաթիռը ջուր հավագելուց լճից վերցրել է նաև ջրասուզակին ու գցել կրակի մեջ: Դեպքը գրանցվել է Գինեսի գրքում:
Միայն ոչ թե ինքնաթիռով այլ ուղղաթիռով :))
Այս թեմայով նկարահանված ֆիլմեր կան - "Պունկտ նազնաչենիյա" և իր երկու շարունակությունները... Տպավորիչ ֆիլմեր են:
քաղաքացի
07.06.2009, 13:19
Տեսա վերջին գրառումը Լիոնինն ա, մտածեցի հարբած փղերի տակ մահվան դեպքի մասին ա գրել:
Բայց դե էդ էլ ա անհեթեթ մահվան դեպք :)