PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկիկը



Root
13.07.2007, 08:42
Դու գիտե՞ս, որ քո մանկիկը,
Որ հիմա ծնկիս է նստել,
Ու ժպտում է ինչպես բադիկը,
Կարող էր ինձ հայրիկ ասել ...

Դու գիտե՞ս, որ քո մանկիկը,
Ինձ մեծ եղբոր տեղ է դրել,
Ու թեև ես չեմ նրա հայրիկը,
Առաջինն եմ նրան սիրել ...

Դու գիտե՞ս, որ քո մանկիկը,
Իմ մտքերի սիրուն սանիկը,
Իմ միակ սփոփանքն է աշխարհում...
Որ հուշեր է արդնացնում,
Ու թվում է ՝ նա է հուշում,
Որ մայրիկին իր շատ եմ սիրում…

Դու գիտե՞ս, որ քո մանկիկը,
Քեզ հազար տողեր կնվիրի,
Ու քո ցրված ընտանիքը,
Նորից կապրի , կծաղկի...

Դու գիտե՞ս, որ քո մանկիկը,
Ինձ նույնպես կյանք է նվիրել,
Անձրևին եղել իմ տանիքը,
Ցրտին ՝ շնչով իր տաքացրել:

Ես հիշում եմ լուսանկարդ,
Հիշում եմ անձդ սլացիկ,
Երբ պարում էիր ... ասես մի վարդ,
Սփռելով շուրջդ գեղեցիկ...

Ոչ ոք չէր էլ կասկածի...
Որ իմ ՝ քեզ ողջ տեսած վերջին օրը,
Որտեղ քեզ տեսնել էլ չհասցրի ՜...
Լինելու է քո հարսանիքը ...

Հիմա ես միմյան քեզ եմ հիշում ...
Հիշում եմ քո ճերմակ հարսանիքը,
Այդ հարցում շատ լավ օգնում է,
Ինձ ՝ քո թողած անգին մանկիկը...

Դու գիտե՞ս, որ քո մանկիկը,
Կարող էր ինձ հայրիկ ասել ...




Երևան- 2001

Cassiopeia
14.07.2007, 10:07
Ի վերջո դու էլ ինձ լացացրեցիր:
Լավն էր, տխուր...

Apsara
17.07.2007, 01:53
Հիմա այդ մանկիկը 7 8 տարեկան պիտի լինի, եթե սյուժեն կյանքից ես վերցրել և քեզ ես պատմում:
միայն չհասկացա մայրը ֆիզիկապես է մահացել թե ուղղակի քոնը չլինելով քեզ համար է մահացել

Root
17.07.2007, 08:37
Հիմա այդ մանկիկը 7 8 տարեկան պիտի լինի, եթե սյուժեն կյանքից ես վերցրել և քեզ ես պատմում:
միայն չհասկացա մայրը ֆիզիկապես է մահացել թե ուղղակի քոնը չլինելով քեզ համար է մահացել

This time 'have no comments :)

Angelina
17.07.2007, 10:48
Շարունակիր նույն ոճով, լավ է ստացվում, ապրես::hands

Root
17.07.2007, 10:54
Շարունակիր նույն ոճով, լավ է ստացվում, ապրես::hands


Երևան- 2001

Շարունակությունը հաջորդ անգամ ծնվելիս :)
Այն ինչ ներկայացվում է անձնական արխիվներից են:

Grieg
17.07.2007, 11:17
և տխուր է..և ուրախ :ok