otar
12.07.2007, 22:40
մեկ-մեկ հենց ինչ-որ մեկն ասում է որ հավես չունի ինչ-որ բան անելու... ես հասկանում եմ որ հավես չունեմ շնչելու
մեկ-մեկ հենց այնպես նստած եմ լինում ու սկսում եմ մտածել, որ հավես չունեմ շնչելու...
մեկ-մեկ ոչ ոք չկա կողքիս, այնպես եմ ուզում այդ պահին եդ "ոչ ոք"ին ասել, որ հավես չունեմ շնչելու
մեկ-մեկ... հենց տեսնում եմ ինչ-որ մեկին իմ թթվածինը իր ՀԻՎԱՆԴ շնչով աղտոտելուց... հիվանդ... ոչ թե որ գրիպ է կամ ինչ-որ այլ հիվանդ... էդ հիվանդ մարդկային օդը ես էլ հավես չունեմ շնչելու
մեկ-մեկ, պատահում է, այնքան եմ հոգնում լարված լինելուց, որ ուզում եմ թուլանալ ու հավես չունենալ շնչելու
մեկ-մեկ, հազարից մեկ, կարծես թե ամեն ինչ լավ է... կարծես թե պիտի լինեմ ամենաերջանիկ մարդը, բայց այդ պահին ոչ թե ուրախ եմ, այլ ոչնչի հավես չունեմ, նույնիսկ շնչելու...
մեկ-մեկ, երբ տեսնում եմ այդ արհեստական անկեղծությունը, այնքան եմ ուզում հավեսով շնչել, բայց հավես չեմ ունենում շնչելու
մեկ-մեկ, երբ իմ սիրտը այդքան ուզում է շնչել, սիրել, լինել արթուն, ես քնում եմ ու չեմ շնչում, հավես չունեմ շնչելու!
մեկ-մեկ, երբ ինձանից պահանջում են ժպտալ ու լինել երջանիկ, ախր ոնց բացատրեմ ես ձեզ, մարդի'կ, որ երբեմն հավես չունեմ շնչելու
մեկ-մեկ, երբ տեսնում եմ` ինչպես են խոսում մարդիկ միմյանց հետ, խոսելս չի գալիս, ու հասկանում եմ, որ էլ հավես չունեմ շնչելու
մեկ-մեկ, տեսնում եմ թե որքան դաժան մարդկանց սպանում են, ու նրանք այլևս չեն շնչում, այդ պահին այնքան եմ ուզում շնչել, շնչել ու շունչս տալ այդ չշնչող մարդկանց, բայց չեմ կարող... հենց այդ ժամանակ ել ամենից շատ
հավես չեմ ունենում շնչելու. ի՞նչ անեմ, չշնչե՞մ