PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինքնազոհություն՝ հանուն եղբոր լավ ապագայի…



John
12.07.2007, 20:50
Հերթական մայիսյան օրն էր: Դրսում շոգ էր: Փողոցը համարյա դատարկ էր: Անցորդների դեմքերն արտահայտում էին ձանձրույթ, հոգնածություն: Անցորդներից մեկն էլ մի պատանի էր: Նրա տարիքը չէր գերազանցում 17-ը, բայց դեմքից երևում էր, որ շատ բաներ է տեսել կյանքում… Ուներ դեմքի այնպիսի արտահայթություն, ինչպիսին սովորաբար ունենում են հոգնատանջ աշխատանքից տուն վերադարձող մարդիկ… բայց ի տարբերություն նրանց, պատանին հպարտ կեցվածք ուներ: Քայլում էր անշտապ, բայց բայց համաչափ քայլվածքով… Շուտով նա մտավ շենքերից մեկի շքամուտքից, բարձրացավ 3-րդ հարկ և մտավ աղտիճանների դիմացի բնակարանը… Բնակարանն ուներ շատ մռայլ տեսք… Զգացվում էր, որ այդ տան մաքրությանը վաղուց չեն հետևել… Տունը բաղկացած էր մեկ փոքր սենյակից, որը ծառայում էր միաժամանակ և՛ որպես հյուրասենյակ, և՛ որպես ննջասենյակ, փոքր ու անհարմարավետ խոհանոցից և նող ու մութ միջանցքից… Տղան մտավ ննջասենյակ, որի կահավորանքը շատ խղճուկ էր՝ երկու մահճակալ, սովետական հեռուստացույց, պահարան, սեղան, չորս աթոռ… Սենյակում քնած էր 11-12 տարեկան մի տղա: Տղայի գլխավերևում, սև շրջանակի մեջ, կախված էր մի երիտասարդ կնոջ լուսանկեր. տղաների մայրն էր, ով մահացել էր երկրորդ տղայի ծնվելուց երեք ամիս անց… Տղան մոտեցավ եղբորը, զգուշությամբ համբուրեց նրան, որպեսզի չարթնացնի, և գնաց խոհանոց:

Չնայած արդեն ժամը 19-ն էր, բայց նա դեռ բան չէր կերել… Սկսեց հաց ու պանիր ուտել, մինչև թեյը կտաքանար, երբ խոհանոց մտավ նրա եղբայրը ու թախծոտ ժպիտը դեմքին ասաց.
-Ո՞նց ես, Կա՛ր ջան:
Կարենը ընդհատեց ուտելը, շրջվեց դեպի եղբայրն ու պատասխանեց.
-Լավ եմ, Նարե՛կ ջան: Ինչո՞ւ էիր այս ժամին քնած:
-Եսիմ… Դպրոցից եկա, դասերիս կեսը արեցի ու պառկեցի հանգստանալու: Չեմ էլ նկատել, թե ոնց եմ քնել:
-Թեյ կխմե՞ս:
-Չէ՛, էսօր խմել եմ արդեն: Երեկ ինչո՞ւ այդքան ուշ եկար տուն:
-Է՜հ, որ չասեմ, չգիտե՞ս… չէի ուզում պապային հերթական անգամ հարբած տեսնել… Դռան մոտ 2-3 ժամ սպասեցի, մինչև քնեց՝ նոր տուն մտա…
-Դե լավ Կար, ես գնամ դասերս անեմ, որ իրիկունը ֆուտբոլ ենք խաղալու խողքի քուչի դեմ: Կգա՞ս նայելու:
-Չէ՛, գործեր ունեմ:
-Ոնց կուզես…

Կարենը նայեց հեռացող եղբոր հետևից ու մտածեց՝ «Շատ է մեծացել՝ կարգին տղա է դառել»:

Մոր մահից հետո հայրը հարբեցող էր դարձել… Նարեկն ու Կարենը ապրել էին տատիկի մոտ: Հայրը այցելության էր եկել ամիսը 2-3 անգամ՝ թունդ հարբած ժամանակ… Կարենը 11 տարեկան էր, երբ տատիկը մահացավ… Մինև այդ դպրոցում գերազանց էր սովորում: տատիկի մահից հետո Նարեկն ու Կարենը տեղափոխվեցին հոր մոտ, իսկ տատիկի տունը հայրը վաճառեց ու վատնեց բոլոր փողերը… Կարենը ատելությամբ էր լցված հոր հանդեպ… Չէ՞ որ հայրն էր բոլոր դժբախտությունների պատճառը… Եթե նա հարբեցող չդառնար՝ հիմա նրանք կապրեին նորմալ կյանքով, ինքն էլ ստիպված չէր լինի 8-րդ դասարանից հետո դուրս գալ դպրոցից ու աշխատել շինարարությունում…

շարունակելի…

John
12.07.2007, 21:15
…շարունակություն
Կարենի գլխավոր նպատակը կյանքում, Նարեկին «մարդ դարձնելն» էր… Ուզում էր, որ եղբայրը լավ սովորի դպրոցում ու լավ մասնագիտություն ունենա, ոչ թե իր նման բանվոր դառնա… Աշխատում էր 9-ից մինչև 18-ը… Երեկոյան էլ, երբ որ շատ հոգնած չէր լինում (իսկ դա հազվադեպ էր պատահում), բակի տղաների հետ ֆուտբոլ էր խաղում: Շատերն էին նրան ասում, որ եթե լրջորեն զբաղվի ֆուտբոլով՝ մեծ հաջողությունների կհասնի… Բայց նա չէր կարող թողնել աշխատանքն ու ֆուտբոլով զբաղվել… Պետք էր փող վաստակել… Վատ չէր վաստակում: Բայց վաստակած գումարի համարյա կեսը հայրն էր վատնում… Մնացած փողն էլ հազիվ ընթացիկ ծախսերին էր բավարարում… Կարենը փող էր հավաքում… ինքն էլ չգիտեր, թե ինչ նպատակով: Մտածում էր՝ երբևէ պետք գնա: Երկու տարվա ընթացքում հավաքել էր մոտ 50,000 դրամ…

Մի օր՝ աշխատանքից վերադառնալիս, հանդիպեց դասղեկին:
-Բա՛րև, Կարեն ջան, էս ինչքա՜ն ես մեծացել… պատմի տեսնեմ ո՞նց եք: Գործերդ լա՞վ են: Հո շատ չե՞ս հոգնում:
-Ամեն ինչ նորմալ է, ընկե՛ր Սիմոնյան:
-Կարե՛ն, ես ուզում եմ, որ «Վերջին զանգին» դու էլ մասնակցես: Չէ՞ որ 8 տարի միասին եք սովորել…
-Եսիմ… կմտածեմ
-Լավ… Վաղը չես աշխատում չէ՞:
-Չէ՛, չեմ աշխատում, կիրակի է:
-Եթե որոշես մասնակցել՝ վաղը, ժամը 11-ին կլինես դպրոցում: Լա՞վ: «Վերջին զանգի» առաջին փորձն է լինելու:
-Լա՛վ, ցտեսություն ձեզ, ընկեր Սիմոնյան:
-Հաջողություն, Կարե՛ն ջան,- ասաց ուսուցչուհին ու քայլեց դեպի տուն, ճանապարհին մտածելով. «Տղա էլ կա, տղա էլ… Իրա հասակակիցները նախավերջին մոդելի հեռախոներ ունեն ու ծնողներից վերջին մոդելի հեռախոս են պահանջում, իսկ ինքը տուն է պահում… Եթե վերև Աստված կա, ուրեմն էս տղեն երջանիկ կլինի… տա Աստված…»

Կարենի քայլեց դեպի տուն, պառկեց անկողնում ու սկսեց մտածել… Հիշեց, թե ինչպես էր դասընկերուհու հետ, որը նաև նրա առաջին սերն էր, «Վերջին զանգի» պլաններ կազմում 5-րդ դասարանում… Մտադրվել էին իրար հետ պարել «Վերջին զանգին»… Իրար հավերժ սիրո երդում էին տվել… Սիրում էին իրար մաքուր ու անարատ սիրով… Մինչև հիմա էլ հաճախ է հիշում այդ օրերը… 7-րդ դասարանում էին, երբ հերթական անգամ դպրոցից տուն գնալիս այդ աղջիկը ասաց.
-Գիտես, մենք ընտանիքով Ֆրանսիա ենք գնալու այս ամառ…
-Շատ լավ է: Էյֆելյան աշտարակը կտեսնես, Աստվածամոր տաճարը…
Աղջիկը հոգոց հանեց.
-Ճիշտ չհասկացար երևի… Մենք գնում ենք այնտեղ ապրելու… Էլ կյանքում հետ չենք գալու:
շարունակելի…

Ավելացվել է 2 րոպե անց
…շարունակություն
Վերջին նախադասության հետ սկսեց լուռ արտասվել… Ախր ինչպե՞ս կարող էր ապրել Կարենից այդքան հեռու… բա իրենց պլանները… որոշել էին «Վերջին զանգին» պարել իրար հետ…Կարենը հանկարծակիի եկավ… Լուրը շատ անսպասելի էր… Այդ օրվանից հետո իրար նկատմամբ սառն էին… Համարյա չէին շփվում… Կարենը թշնամանքով էր լցվել կյանքի նկատմամբ… Բայց շուտով համակերպվեց բաժանման մտքի հետ… Բոլոր դասարանցիներով գնացին այդ աղջկա տուն, նրան հրաժեշտ տալու: Կարենը չգնաց… Չուզեց տեսնել այն մարդկանց, ովքեր բաժանում էին իր սիրելիին իրենից… Այնուհետև իմացավ, որ դասընկերների մի մասը նամակագրական կապ են հաստատել այդ աղջկա հետ… Այդ աղջիկը տարբեր մարդկանց միջոցով բարևներ էր էր փոխանցում Կարենին… Նա էլ ձևականորեն պատասխանում էր բարևին… Բայց վիրավորանքը խորը հետք էր թողել… Չէ՞ որ անկախ ամեն ինչից, այդ աղջիկը լքել էր նրան… Հիշեց այս ամենն ու սկսեց անձայն արտասվել… Դպրոցից դուրս գալուց հետո աշխատում էր չերևալ այդ կողմերում: Դպրոցի հետ կապված ամեն ինչ ՆՐԱՆ էր հիշեցնում…Մռայլ հիշողություններից խուսափելու համար որոշեց չմասնակցել «Վերջին զանգի» արարողությանը…

Կարենի առավոտյան շուտ էր արթնանում, թեյ էր խմում ու գնում աշխատանքի, աշխատավայրում համարյա ամեն օր տհաճություններ էին լինում՝ այն կազմակերպության տնօրենը, որտեղ աշխատում էր Կարենը, բանվորներին վերևից էր նայում: Հաճախ էր հայհոյում նրանց, երբեմն աշխատավարձը ուշացնում էր… Ստիպված էին հանդուրժել… Ուրիշ ճար չունեին… Ընդդիմանալու առաջին իսկ փորձի դեպքում կհեռացվեին աշխատանքից… Իսկ աշխատանքը ապրուստի միակ միջոցն էր… Աշխատանքից վերադառնալուց հետո մշտական զբաղմունք չուներ. կա՛մ գիրք էր կարդում, կա՛մ օգնում էր եղբորը՝ լուծելու դժվար խնդիրները… Իսկ երբեմն էլ՝ տեղի տալով բակի տղաների խնդրանքներին՝ բակ էր իջնում ու ֆուտբոլ խաղում… Կարենը չուներ իր հասակակիցներին բնորոշ պահանջատիրական բնավորություն… Ո՞ւմից պետք է պահանջեր… Համակերպվում էր ցանկացած դժվարության, լավ հասկանալով, որ ամեն ինչ անում է իր և եղբոր համար: Նա եղբոր համար և՛ հայր էր, և՛ մայր, և՛ եղբայր, և՛ ընկեր… Կյանքում ամենից շատ եղբորն էր սիրում… Իսկ իր մտահոգություններն ու մտածմունքները կիսում էր մոր շիրիմի հետ… Ամեն կիրակի, առավոտյան շուտ, երբ բոլորը քնած էին, գնում էր մոր շիրիմի մոտ… Խոսում էր նրա հետ… Պատմում շաբաթվա անցուդարձի մասին… Եվ հոգու խորքում հավատում էր, որ մայրը լսում է նրան ու հպարտ է իրենով… Իր ամեն քայլն անելուց առաջ մտովի խորհրդակցում էր մոր հետ…

Համադասարանցի ընկերներն ավարտեցին դպրոցը, նրանցից շատերն ընդունվեցին տարբեր համալսարաններ, իսկ նա շարունակում էր աշխատել… Խուսափում էր ընկերներին հանդիպելուց: Իսկ եթե պատահաբար ընկերներից որևէ մեկին էր հանդիպում՝ մի տեսակ նախանձով էր նայում նրանց… Բոլորը վայելում են իրենց երիտասարդ տարիները, իսկ նա… Այդ մտածմունքները տևում էին ընդամենը երկու-երեք վայրկյան… Դրանից հետո միանգամից սթափվում էր, հիշում՝ որ պարտավորություններ ունի մոր ու խղճի առջև…

Ամեն ինչ լավ էր ընթանում: Եղբայրը լավ էր սովորում՝ բոլոր նախադրյալներն ուներ գերազանց ավարտելու դպրոցն ու ընդունվելու քաղաքի լավագույն ուսումնական հաստատություններից մեկը… Նա չէր դժգոհում աշխատանքից՝ կարևորը, որ հասցնում էր բոլոր ընտացիկ ծախսերը, հայրը ուշ-ուշ էր երևում՝ հիմնականում տանը չէր գիշերում: Բարեհաճում էր տուն գալ միայն այն ժամանակ՝ երբ փողի կարիք էր ունենում: Թվում էր՝ ամեն ինչ լավ է ընթանում և ոչինչ չի կարող խանգարել իրենց կյանքի բնականոն ընթացքին…
շարունակելի…

John
13.07.2007, 13:08
…շարունակություն
Ժամանակը թռչում էր… Կարենը ինքն էլ չնկտաեց, թե երբ լրացավ 18 ամյակը… Հուլիսին էր ծնվել՝ հոկտեմբերին էին բանակ տանելու… Մտածում էր, թե ի՞նչ է լինելու եղբոր հետ իր բացակայության ժամանակ… Հայրն ավելի ագրեսիվ էր դարձել՝ հարբած տուն վերադառնալով, մինչև կեսգիշեր անհասցե հայհոյում էր… Երբեմն գիշերվա կեսին վեր էր կենում, գնում խոհանոց ու… լսվում էր փշրվող ամանեղենի ձայներ… Նման պահերին Կարենը հազիվ էր զսպում իրեն, որ չծեծի հորը… Իսկ Նարեկը լուռ կուչ էր գալիս որևէ անկյունում ու լալիս… Երկուսն էլ հասկանում էին, որ դրությունը փոխել անկարող են… Իսկ ժամանակը թռչում էր… Շուտով եկավ սեպտեմբերը… Ընդամենը մեկ ամսից բանակ է զորակոչվում… Ո՞ւմ մոտ թողնել եղբորը… Մորական կողմից միակ հարազատը՝ մորեղբայրը Ռուսաստանում էր… Հորական կողմի հարազատների հետ կապ չէին պահպանում… Մորեղբոր հետ երբեմն հեռախոսով էին խոսում… Եթե խեղճի ձեռքին ճար լիներ՝ քրոջ որդիներին իր մոտ կկանչեր… Բայց նրանք էլ լավ օրի չէին… Մորեղբոր կինը անբուժելի հիվանդ էր՝ փողերի մեծ մասը դեղերի վրա էին վատնում…

Մի անգամ փորձեց զրուցել հոր հետ: Դա այն եզակի դեպքերից էր, որ հայրը հարբած չէր:
-Մեկ ամսից բանակ եմ գնում:
-Է՜հ, երբ էդքան մեծացար…
-Նարեկը քո հույսին է մնալու…
-…
-Պապ, դու պետք է թողնել խմելը:
-Չեմ կարող… Մորդ մահից հետո միակ մխիթարանքս գինին է…
-Հա՛յր, հանուն քո որդու…
-Անկարող եմ զավակս… Ինչպես մարդիկ ընտելանում են հացին ու առանց դրա այլևս անկարող են ապրել՝ նույն ձևով էլ ես եմ կախված գինուց… Չխմել գինի՝ նշանակում է մեռնել… Գինին իմ կյանքն է:
-Իսկ ի՞նչ կառաջարկես… Ինչպե՞ս է ապրելու Նարեկը… Նա սովորում է, նրան պետք է պահել… Միայն դու կարող են պահել նրան:
-Չեմ կարող… մարդ՝ ով չի կարողանում կառավարել ինքն իրեն՝ չի կարողանա խնամել նաև իր սեփական զավակին:
Վերջին խոսքերն ասելիս նրա շուրթերը դողացին… Նա սկսեց լաց լինել, իսկ այնուհետև ձեռքերը դեպի կնոջ լուսանկարն ու գոռաց.
-Աննա՛, ո՞ւր ես… Արի խնամելու որդուդ… Ես անզոր եմ… Ինչո՞ւ չես գալիս… Կարոտել եմ քեզ… Արի՛, տեսնեմ, որ այստեղ ես, որդիներիդ կողքին, որ կարողանամ հանգիստ խղճով մեռնեմ… Ո՜ւր ես…

Այլևս անկարող լինելով շարունակել՝ տարածվեց գետնին ու սկսեց ձեռքերով գլխին խփել… Մինչ այդ Կարենը մի կերպ դիմանում էր… իսկ դրանից հետո… Թողեց հորը նկարագրված իրավիճակում ու գնաց… Քայլում էր փողոցներով… Աննպատակ… Ուղեղը բթացած էր՝ չէր մտածում որևէ բանի մասին… Միայն անորոշ հայացքով դիտում էր շրջապատը… Ձեռքը տարավ դեպի աձքերը… թաց էին… Արտասվում էր հոր, մոր, եղբոր և վերջապես իր համար… Մի՞թե այդպես պետք է լիներ… Ինչո՞ւ մայրը մահացավ… Ինչո՞ւ հայրը հարբեցող դարձավ… Ո՞վ պետք է պահի եղբորը… Այս հարցերի շարանը միավորվում էր մի հարցի մեջ՝ ի՞նչ անել… Չնկատեց, թե ինչպես արևը մայր մտավ և օրը մթնեց… Նրան սթափեցրեց մի ձայն.
-Տղա՛ ջան, քեզ լա՞վ ես զգում:
Շրջվեց ձայնի ուղղությամբ: Հիսունին մոտ մի մարդ էր՝ սպորտային հագուստով:
-Հա՛, հոպար ջան:
-Չէ՛, տղա ջան՝ զգում եմ, որ ինչ-որ խնդիրներ ունես: Գուցե կարողանամ օգնե՞լ: Արի նստենք մոտակա նստարանին, պատմիր տեսնեմ ինչ է պատահել, հետո միասին կորոշենք, թե ինչ ենք անում:

Կարենը ինքն էլ չնկատեց, թե ինչպես նստեց անծանոթի կողքին և պատմեց իր ողջ պատմությունը… Անծանոթը ուշադրությամբ լսեց Կարենին ու երբ վերջինս ավարտեց իր խոսքը, ծերունին ասաց.
-Քո բախտը բերել է, դու հանդիպել ես մի մարդու՝ ով կարող է օգնել քեզ… Ասում ես ախպերդ լա՞վ է ֆուտբոլ խաղում:
-Դե… Բակի լավագույն խաղացողներից է իր տարիքայինների մեջ… Իսկ դուք ինչո՞վ կարող եք օգնել ինձ:
-Նախ ուզում եմ տեսնել եղբորդ խաղը:
-Լավ, էդ դեպքում կարող եք գալ XXXXXX, ամեն երեկո նա այնտեղ ֆուտբոլ է խաղում հասակակիցների հետ:
-Լավ, վաղը երեկոյան այնտեղ կլինեմ: Իսկ այժմ գնա տուն և հանգստացիր՝ վաղը աշխատանքի ես… Կհանդիպենք վաղը երեկոյան: Հաջողություն:
-Ցտեսություն:

Հաջորդ օրը՝ պայմանավորված ժամին, Կարենը տեսավ հեռվից մոտեցող ծանոթ կերպարանք… «Փաստորեն չէր խաբել… շատ ավելի լավ»:
-Բարև՛ Կարեն:
-Բարև Ձեզ:
-Մոռացա քեզ զգուշացնել, որ եղբորդ որևէ բան չասես իմ մասին, որ կաշկանդված չխաղա…
-Ես կասկածում էի, որ կգաք՝ այդ պատճառով էլ նրան որևէ բան չեմ ասել:
-Շատ ավելի լավ:
-Վաղո՞ւց են սկսել խաղալ:
-Չէ՛, մի տաս րոպե առաջ:
-Փորձեմ գուշակել, որ որն է խաղացողներից քո եղբայրը… Այն կանաչ ջինսով տղա՞ն է:
-Չէ՛,- ասաց Կարենն ու մտածեց. «Երևի դրա խաղն էր հավանել…»
-Շատ ավելի լավ, այդ տղան հեռու է ֆուտբոլ խաղալուց… Լա՛վ, երևի ավելի ճիշտ կլինի, որ դու ասես, թե խաղացողներից որն է եղբայրդ:
-«Չելսիի» մարզաշապիկով է՝ 7 համարը:
-Հա՜, այն փոքրամարմին ու արագաշարժ տղա՞ն: Տեսնենք, թե ինչպես է խաղում:

Նարեկը ոչնչով աչքի չէր ընկնում… Կարենն արդեն հուսահատվում էր… Հերթական անգամ գնդակը հայտնվեց Նարեկի մոտ… Հերթական անգամ նա ուշացրեց փոխանցման պահը և մրցակիցներից մեկը խլեց գնդակը… Նարեկը սահանկումով խլեց գնդակը, շրջանցեց երկու-երեք հոգու, ոտքի շարժումով ցույց տվեց, թե փոխանցում է կատարելու, ապակողմնորոշեց մյուս խաղացողին և… հարվածեց դարպասին: Հարվածն այնքան անսպասելի էր, որ դարպասում տեդ զբաղեցրած տղան նույնիսկ չփորձեց կանգնել գնդակի ճանապարհին… Կարենը ցնծության մեջ էր…
-Կանչի՛ր այստեղ եղբորդ:
-Նարե՛կ:
-Հա՛, Կար:
-Արի մի րոպե:
-Կա՛ր, խաղում եմ… հետո էլի…
-Ասում եմ արի՛:
-Գագո՛, տեղս մտի խաղա, մինչև գամ: Հա, Կար, ի՞նչ ա եղել:
Տեսնու՞մ ես այս մարդուն, նա ուզում է խոսել քեզ հետ:
-Բարև Ձեզ:
-Բարև փոքրիկ: Դու լավ ես խաղում: Ուզո՞ւմ ես ֆուտբոլիստ դառնալ: Հա, բայց ախպերս չի թողնում ֆուտբոլի գնամ՝ ասում ա դասերդ սովորի…
-Լավ, գնա՛, խաղդ շարունակիր:
-Գա՛գ, եկա արդեն՝ դուրս արի:
«Անծանոթը» դարձավ դեպի Կարենն ու ասաց.

-Ես ֆուտբոլի մարզիչ եմ: Աշխատում եմ ֆուտբոլային թեքումով գիշերօթիկ դպրոցում: Եթե ուզում ես՝ կարող եմ եղբորդ այնտեղ տեղավորել: Մինչև բանակից վերադառնալդ նա կլինի ապահով ձեռքերում՝ համոզված եղիր: Իսկ երբ վերադառնաս՝ արդեն կորոշենք, թե ինչ ենք անում. եթե եղբայրդ իրեն լավ դրսևորի ու ես զգամ, որ կարող է Հայաստանի մասշտաբով միջինից ավելի լավ ֆուտբոլիստ դառնալ՝ ուրեմն նա կշարունակի սովորել մեր մոտ, հետո նրան կտեղավորենք Երևանի թիմերից մեկում, իսկ եթե այնտեղ էլ իրեն լավ դրսևորի՝ կմիջնորդեմ, որ արտասահման տեղափոխվի:
-Ես ուրիշ տարբերակ չունեմ… Ստիպված եմ համաձայնել… Իսկ ձեր մոտ բոլոր առարկաները նորմալ անցնո՞ւմ են:
-Դե… մյուս դպրոցներից ավելի քիչ է ծանրաբեռնվածությունը, հանձնարարություններն էլ են քիչ… Բայց եթե նորմալ սովորի՝ մյուս դպրոցների երեխաների համեմատ հետ չի ընկնի:
-Իսկ երբվանի՞ց կարող է Նարեկը գալ ձեր մոտ…
-Հենց վաղվանից: Ուսումնական տարին արդեն սկսվել է, պետք չէ օր կորցնել: Թող վաղվանից գա, իսկ դու շաբաթվա ընթացքում իրա դպրոցից թղթերը վերցրու՝ կհանդիպենք, կտաս: Նարեկը դպրոցում ապահովված կլինի նորմալ սնունդով՝ էդ մասին չանհանգստանաս:

-Իսկ ձեր դպրոցը վճարովի չէ՞:
-Դե… վճարովի է, բայց կան նաև անվճար սովորող երեխաներ: Մեր հիմնական նպատակը տաղանդներին բացահայտելն ու նրանցից լավ ֆուտբոլիստներ պատրաստելն է:
-Ես հավաքած գումար ունեմ: Այդ գումարը ինձ պետք չի գալու: 200 դոլարի չափ ունեմ հավաքած փող
-Այդ գումարը կտաս ինձ՝ եղբորդ մանր-մունր ծախսերը հոգալու համար պետք կգա:
-Եղավ, շատ շնորհակալ եմ ձեզ: Եթե չլինեիք դուք… չգիտեմ, թե ինչ պետք է անեի… Ամբողջ կյանքում երախտապարտ կլինեմ Ձեզ:
-Ի դեպ, ես դեռ չեմ ներկայացել: Ինձ դիմում են ընկեր Աշոտ, կամ ընկեր Հովհաննիսյան՝ ոմ ոնց հարմարա:
-Եղավ ընկեր Աշոտ:
-Դե լավ Կարեն ջան, ես պետք է գնամ՝ այսօր երեխաների հետ «Չելսի»-«Բարսելոնա» խաղի տեսագրությունն ենք դիտելու՝ երեխաները շատ բաներ ունեն սովորելու համաշխարհային աստղերից…
շարունակելի…

Սամվել
13.07.2007, 14:00
Շատ լավ էր Հովսեփ ջան …կլանված կարդում էի դե շարունակություն գրի մեռա մնացի

John
17.07.2007, 11:22
Կներեք այսքան սպասեցնելու համար… :oy
…շարունակություն
Նարեկին բարեհաջող կերպով տեղավորելով ֆուտբոլի դպրոցում, Կարենը հանգիստ խղճով պատրաստվում էր բանակ գնալ… Կարենի համար տարբերություն չկար, թե որտեղ է ծառայելու՝ ոչ մի տեղ էլ ծանոթներ չուներ… Մոտավորապես պատկերացնում էր բանակայինի կյանքը՝ լիքը պարտավորություններ, քիչ իրավունքներ, ծեծել, ծեծվել, սոված մնալ, անիմաստ սովորություններ, չգրված օրենքներ… Ինչպես ամեն տղա, նա էլ էր տարիքով մեծերից լիքը պատմություններ լսել բանակի մասին… Հասկանում էր, որ դժվար է լինելու, բայց չէր վախենում, կարևորը՝ եղբայրը ապահով ձեռքերում է:

Ծառայության 1-ին ամիսը դժվարությամբ անցավ… Կարենն իրեն ճիշտ դրսևորեց այդ ընթացքում: Վեճեր չէր սկսում, բայց երբ որևէ մեկը տեղիք էր տալիս՝ չէր խուսափում նույնիսկ ճիշտն առաջ տանելու համար ծեծ ուտելուց… Շուտով բոլորը հասկացան, որ ավելի լավ է նրա հետ մտերիմ լինել, քան թշնամի… Կարենը մտերմացավ մի տղայի հետ, ով բոլորից ավելի շատ կարիք ուներ աջակցության… Կարենի հետ նույն օրն էին զորակոչվել… Ծանոթացել էին դեռևս ավտոբուսում, Մարտակերտ տանող երկար ու ձիգ ճանապարհին… Ժամանակի ընթացքում էլ ավելի մտերմացան: Այդ տղայի անունը Մինաս էր… Խելոք տղա էր: Մեծացել էր աղքատ ընտանիքում: Կարենի նման, վաղ հասակից ճաշակել էր կյանքի դառնությունները: Իրար լավ էին հասկանում: Կարենը թույլ չէր տալիս, որ Մինասին նեղացնեին: Իսկ նեղացնել փորձողները շատ էին… 1-ին ամիսը անցավ ծեծ ու ջարդի մեջ…

Հերթական անգամ կռվի առիթ կար՝ Մինասին ստիպել էին ջուր բերել լավ տղեքից մեկի համար: Կարենը չէր կարող դա հանդուրժել… Մինասի ետ միասին ահագին ծեծ կերան… Կարենը ինը օր հոսպիտալում անցկացրեց՝ քունքին հարված էր ստացել… Սկզբում վիճակը ծանր էր, նույնիսկ կյանքին վտանգ էր սպառնում… Հետո ամեն ինչ կարգավորվեց: Ամեն օր, կեսօրից հետո Մինասը տեսակցության էր գալիս ընկերոջը: Կարենը խորհուրդներ էր տալիս ընկերոջը: Հոսպիտալից դուրս գրվելու հաջորդ օրը լավ տղեքից մեկը մարդ ուղարկեց, որ Կարենին ու Մինասին իր մոտ կանչեն: Մինասը մտածեց, որ հերթական անգամ կռիվ է լինելու… Իսկ կռվի համար պատճառներ միշտ էլ կճարվեն… Փորձում էր Կարենին համոզել, որ ինքը մենակ գնա, բայց Կարենը կտրականապես մերժեց: Մինասը ահավոր վախենում էր հատկապես ընկերոջ համար՝ դեռևս լիովին չէր ապաքինվել… Մտան ննջասենյակ, որտեղ հավաքվել էին լավ տղեքից մի քանիսը, իրենց ջահելների հետ: Մի պահ Մինասը ծխից կուրացավ, բայց հետզհետե վարժվեց… Մթնոլորտը ճնշող էր… Մինասն ահավոր անհանգստացած էր… Քանի՜ անգամ էին նման «հրավերքները» խփոցիներով ավարտվել… Մինասը վատ վախճան էր կանխագուշակում…
շարունակելի…

Սամվել
22.07.2007, 09:28
Հովսեեփ գրի ի մի՛ ալարի…մարդ կա սպասումա շարունակությանը:8

John
22.07.2007, 09:58
Հովսեեփ գրի ի մի՛ ալարի…մարդ կա սպասումա շարունակությանը:8
Սամ ջան, չեմ ալարում, ժամանակ չկա ու համապատասխան տրամադրվածություն :) բայց դե էս երկու օրվա մեջ մի մաս էլ կավելացնեմ :)

John
23.07.2007, 13:16
…շարունակություն
–Արա՛, Կարենը ո՞վ ա ձեզնից,-գոռաց նստածներից մեկը:
-Ե՛ս եմ,- պատասխանեց Մինասը:
-Դե գնա ես քո…
Մինասը զգաց, որ նրանց այլևս ոչինչ չի փրկի. ախր բոլորն էլ գիտեին, թե ով է Կարենը, իսկ ինքը ուզում էր օգնել ընկերոջը: Ստացվեց, որ ինքը սուտասան է, իսկ ընկերը վախկոտ: Մինասը սկսեց աջ ու ձախ անկանոն հարվածել:

-Արա Մինա՞ս, էս քեզ ինչա՞ եղել:
Լսելով ընկերոջ ձայնը՝ Մինասը սթափվեց: Հասկացավ, որ կատարվածն ընդամենը երազ էր: Երկար ժամանակ անցավ, մինչև որ Մինասի շնչառությունը հանգստացավ:
-Այ ախպեր, էդ ի՞նչ երազներ էիր տեսնում՝ հազիվ ուխոդ արի՝ բերանիս էիր ուզում խփեիր:
-Էլ մի հիշացրու Կար ջան, կարևորը էնա, որ երազ էր:

Այդ պահին ներս մտավ փոստատարը:
-Միքայելյան Սիմոն:
-Ստեղ եմ, մերսի:
-Միլիտոսյան Կարապետ:
-Ես եմ:
-Աբգարյան Կարեն:
-Ե՞ս: Նամակ ունե՞մ:
-Հա, ի՞նչ ես շշմածի նման կանգնել, արի վերցրու:

Կարենը վերցրեց նամակը: Կարդաց ծրարի վրա՝ «ուղարկող-Հովհաննիսյան Աշոտ»: Մարզիչն էր… Բացեց նամակն ու սկսեց կարդալ:
«Բարև զինվոր ախպեր: Ո՞նց ես: Ծառայությունդ ոնցա՞ անցնում: Ես լավ եմ, ընկեր Աշոտն ասումա, որ ահագին լավացրել եմ խաղալս: Հիմա ձախ ոտքով հարվածների վրա եմ աշխատում: Երեկ գիտե՞ս ով էր եկել մեր դպրոց: Արման Քարամյանը: Ինքն էլ ա ստեղ սովորել, եկել էր տեսներ ոնցա՞ դպրոցի վիճակը: Մարզումների ժամանակ խորհուրդներ էր տալիս: Ինձ ասաց, որ անգլիական ոճով եմ խաղում: Ասաց, որ էլի կգա: Շաբաթ-կիրակի օրերին ընկեր Աշոտենց տանն եմ մնում: Ութ տարեկան տղա ունի՝ իրար հետ ֆուտբոլ ենք խաղում: Պապան շուտ-շուտ գալիսա ինձ տեսնելու: Ասումա, որ քիչշքիչ թարգումա խմելը, հենց որ լրիվ թարգի՝ ինձ կտանի իրա հետ ապրելու: Դասերս լավ են, սաղ առարկաներից հինգեր եմ ստանում: Մի քիչ էլ դու քեզնից պատմի՝ ի՞նչ ես անում սաղ օրը: Ե՞րբ են թողնելու մի քանի օրով տուն գաս: Դե լավ Կարեն ջան, էլի կգրեմ: Պապան ու ընկեր Աշոտը բարևում են: Հաջող:
Քո եղբայր Նարեկ»:

Կարենը հուզվեց նամակը կարդալիս: Դա երջանիկ հուզմունք էր: Եղբոր մոտ ամեն ինչ կարգին է: Պատասխան նամակ գրեց, որտեղ իհարկե չնշեց, որ կռիվների մեջ է, հոսպիտալ է ընկել: Մեկ-երկու զվարճալի դեպք նկարագրեց բանակային կյանքից: Գրեց, որ իր կողմից էլ բարևներ փողանցի բոլորին, ովքեր իրանից հարց ու փորձ կանեն: Բոլորին կարոտել է: Բայց տուն գալու ձև առայժմ չկա…

Հաճախ էր նամակներ ստանում եղբորից՝ համարյա ամեն շաբաթ: Ծառայությունը անցնում էր հանգիստ, առանց խոշոր միջադեպերի: Շուտով Կարենն անցավ «անձեռնմխելիների» շարքը, իսկ Մինասն էլ, որպես Կարենի ընկեր, չնայած ընդգրկված չէր այդ շարքում, բայց իրան էլ նեղացնող չկար…

Ծառայությունից անցավ վեց ամիս: Օրերն անցնում էին շատ միախաղաղ… Միակ հետաքրքրությունն այն էր, որ շաբաթ ու կիրակի օրերին երեկոյան ֆուտբոլ էին դիտում: Խաղի ժամաանկ քննարկումներն այնքան էին թեժանում, որ երբեմն նույնիսկ ծեծկռտուքի էին վերածվում… Մի օր էլ, երբ բոլորը պատրաստվում էին քնել, ներս մտավ սեժանտներից մեկն ու ասաց:
-Աբգարյան Կարեն, պարոն Սիմոնյանը քեզ կանչում է իր առանձնասենյակ:
Կարենը զարմացավ. ինչի՞ համար կարող էր գնդապետը իրեն կանչել այս ուշ ժամին:

Սերժանտի հետ միասին մտան գնդապետի առանձնասենյակ:
-Թույլ տվեք զեկուցել…,- սկսեց սերժանտը:
-Ազատ ես,-ասաց գնդապեն ու դարձավ դեպի Կարենը,- նստի՛ր Կարեն ջան, խոսելու բան ունեմ քեզ հետ:
Գնդապետի տոնը շատ մտերմիկ էր. բարեկամանակ, ընկերական ու մի քիչ էլ կարեկցական… Կարենը սկզբում զարմացավ, իսկ հետո վախեցավ:
-Պատրաստվի՛ր, վաղը առավոտյան տուն ես գնում:
-Ե՞ս, վա՞ղը: տո՞ւն: Ինչի՞ համար:
-Ինքդ կարդա,- Կարենին մի թուղթ մեկնելով պատասխանեց գնդապետը:
շարունակելի…

Angelina
23.07.2007, 15:49
Հետաքրքիր էր ,մեծ ուշադրությամբ կարդացի:

Srtik
23.07.2007, 19:21
-Պատրաստվի՛ր, վաղը առավոտյան տուն ես գնում:
-Ե՞ս, վա՞ղը: տո՞ւն: Ինչի՞ համար:
-Ինքդ կարդա,- Կարենին մի թուղթ մեկնելով պատասխանեց գնդապետը:

Վա՜յ, մենակ թե մարդ մահացած չլինի...:(

Ես էլ եմ անհամբեր սպասում շարունակությանը::)

Universe
23.07.2007, 20:56
-Ինքդ կարդա,- Կարենին մի թուղթ մեկնելով պատասխանեց գնդապետը:
շարունակելի…
Հաստատ հայրն է մահացել....:(:think

Հովսեփ ջան մյուս սերիան ե՞րբ ա լինելու...:)

Ուլուանա
24.07.2007, 10:59
Հաստատ հայրն է մահացել....:(:think

Հովսեփ ջան մյուս սերիան ե՞րբ ա լինելու...:)
Ես էլ կարդալուց հետո դա մտածեցի... :think

John
24.07.2007, 11:03
Վա՜յ, մենակ թե մարդ մահացած չլինի...

Հաստատ հայրն է մահացել....

Ես էլ կարդալուց հետո դա մտածեցի...
:D Ժողովուրդ, դեռ ոչ մի բան հաստատ չի եղել :) Բայց կխնդեի այսուհետև շարունակության մասին կարծիքներ չհայտնեք, լա՞վ: Քանի որ ես շարունակությունը դեռ չեմ գրել, իսկ ձեր գրածներն ինձ ապակողմնորոշում են :) Շարունակության մասին մտքում մտածեք ;)

Սամվել
24.07.2007, 11:07
Հաստատ հայրն է մահացել....:(:think

Հովսեփ ջան մյուս սերիան ե՞րբ ա լինելու...:)

Սենց եղավ Բացասական Ռեպ եմ տալու :8

Ուլուանա
24.07.2007, 12:16
:D Ժողովուրդ, դեռ ոչ մի բան հաստատ չի եղել :) Բայց կխնդեի այսուհետև շարունակության մասին կարծիքներ չհայտնեք, լա՞վ: Քանի որ ես շարունակությունը դեռ չեմ գրել, իսկ ձեր գրածներն ինձ ապակողմնորոշում են :) Շարունակության մասին մտքում մտածեք ;)

Իսկ գուցե քվեարկենք, համատեղ ուժերով որոշե՞նք, թե ով մեռնի։ :D :D
1. հայրը :8
2. եղբայրը :(
3. Աշոտը :oy

Ուրիշ թեկնածու կարծեմ չկար, չէ՞...

Դե, ճիշտն ասած, ես ամենաքիչը Աշոտի մահանալուց կտխրեմ :oy, բայց դե տենց էլ թույլ կլինի, հետաքրքիր չի լինի, էլի, նենց որ... :think

Սամվել
24.07.2007, 12:38
Իսկ գուցե քվեարկենք, համատեղ ուժերով որոշե՞նք, թե ով մեռնի։ :D :D
1. հայրը :8
2. եղբայրը :(
3. Աշոտը :oy

Ուրիշ թեկնածու կարծեմ չկար, չէ՞...

Դե, ճիշտն ասած, ես ամենաքիչը Աշոտի մահանալուց կտխրեմ :oy, բայց դե տենց էլ թույլ կլինի, հետաքրքիր չի լինի, էլի, նենց որ... :think

Ավելիա լավա Չաստի Տղեքից մեկը ինքնասպան լինի……:think

Հովսեփ զանգի վիվասել պայմանագիր կազմակերպի ՍմՍ քվեարկություն անենք համ էլ փողա էլի պետք կգա ;)

John
24.07.2007, 12:39
Հարգելի՛, ընթերցողներ: Պատմվածքի շարունակությունը գրելու ժամանակ հաստատ հաշվի չի առնվի ձեր՝ պատմվածքի շարունակության հետ կապված կարծիքները: Իսկ շարունակությանը ստիպված կլինեք սպասել մոտ մեկ շաբաթ :)

StrangeLittleGirl
24.07.2007, 16:16
Հարգելի՛, ընթերցողներ: Պատմվածքի շարունակությունը գրելու ժամանակ հաստատ հաշվի չի առնվի ձեր՝ պատմվածքի շարունակության հետ կապված կարծիքները: Իսկ շարունակությանը ստիպված կլինեք սպասել մոտ մեկ շաբաթ
Ապրես :)
Ես քո կողմից եմ ;)

Universe
11.08.2007, 00:39
Իսկ շարունակությանը ստիպված կլինեք սպասել մոտ մեկ շաբաթ
Մդա՜... :8 :blin


Ուլուանա-ի խոսքերից`
Իսկ գուցե քվեարկենք, համատեղ ուժերով որոշենք, թե ով մեռնի։
1. հայրը
2. եղբայրը
3. Աշոտը

Ինչո՞տը...:lol

Բայց կարող ա ստացվում է ճիշտ հակառակը: Հայրը խմելը թողնում եւ կարգին գործի է ընդունվում, հավեսով փող աշխատում, տղային էլ բանակից ազատում, թե չէ՝ Էս ա մեռնելու՜, էն ա մեռնելու՜... :)

Սակայն.

Գնդապետի տոնը շատ մտերմիկ էր. բարեկամանակ, ընկերական ու մի քիչ էլ կարեկցական…

:thinkՉէ է՜, սենց թե նենց մեկը պետքա մեռնի՞ թե չէ, բայց հուսով եմ, որ դա Ճաշոտը, Թու՜ , Աշոտը չի լինելու :cry

Հ.Գ. Մենակ թե թեման չփակվի է՞լի...:this

John
17.08.2007, 15:10
Երկար ընդմիջումից հետո որոշեցի շարունակել պատմվածքս: Պատմվածք, որի մասին հակասական կարծիքներ եմ լսել տարբեր մարդկանցից: Մարդիկ, որոնց կարծիքը կարևոր է ինձ համար: Չեմ կարծում, որ կա մի ստեղծագործություն, որը բոլորն էլ հավանում են: Բայց պետք չէ մոռանալ, որ շատերը անհամբերությամբ են սպասում պատմվածքի շարունակությանը: Այդ իսկ պատճառով, չնայած որոշել էի չշարունակել պատվածքս, բայց շարունակում եմ: Իսկ այն մարդիկ, ովքեր չեն հավանել պատմվածքի սկիզբը՝ կարող են չկարդալ շարունակությունը… Նրանց ոչ ոք չի ստիպում (առավել ևս խնդրում) կարդալ այն:

…շարունակություն
Կարենի մտքով վատ բան անցավ: Ինչի՞ համա պետք է տուն ուղարկեին: Միայն այն մտքից, որ հարազատներից մեկին կարող էր վատ բան պատահած լինել՝ փշաքաղվեց… Չէր համարձակվում կարդալ, թե ինչ է գրված այդ թղթի վրա: Նա կգերադասեր չունենալ ոչ մի արձակուրդ, միայն թե վատ բան պատահած չլիներ: Իր մեջ քաջություն գտնելով Կարենը սկսեց կարդալ: Կարդալու ընթացքում Կարենի դեմք պայծառացավ: Նրան տալիս էին յոթօրյա արձակուրդ օրինակելի ծառայության համար: Կարենն ուրախացավ ոչ թե արձակուրդի, այլ այն բանի համար, որ հարազատների մոտ ամեն ինչ կարգին է: Կարենը մի փոքր սթափվելուց հետո մտածեց. «Բայց ինչո՞ւ հենց ինձ… Ո՞ւմից եմ ավելի լավը… Ո՞վ է ինձնից ավելի վատ ծառայել…»:

-Չէի՞ր սպասում,-ժպտալով ասաց գնդապետը:
Կարենը պատասխանեց երկարատև ընդմիջումից հետո.
-Անկեղծ ասած չէի սպասում…
-Փորձեմ պարզաբանել. ծառայությանդ վեց ամսվա ընթացքում ոչ մի անգամ չես խախտել մեր կարոնադրությունը: Իհարկե շատերը կան, որ չեն խախտել տրամադրությունը, բայց մեր ընտրությունը կանգ առավ հենց քո վրա: Արձակուրդ պետք է տրվեր ընդամենը մեկ հոգու և այդ մեկ հոգին հենց դու եղար: Դե ինչ, շնորհավորում եմ: Քեզ ցանկանում եմ հաճելի հանգիստ: Իսկ հիմա ազատ ես:
-Շատ շնորհակալ եմ… Դժվարանում եմ բառերով արտահայտել զգացածս: Ինչո՞վ կարող եմ դուրս գալ պարտքի տակից:
-Ոչ մի բան էլ պետք չէ:

-Չէ՛, պետք է: Ամեն դեպքում որևէ բանով պետք է դուրս գամ ձեր լավության տակից, բայց ոչ մի բան մտքովս չի անցնում…
-Լավ, եթե պնդում ես… Շատ շնորհակալ կլինեմ, եթե Հայաստան-Անգլիա խաղի երկու տոմս նվիրես ինձ:
-Շատ լավ:
-Դե, Կարեն ջան, գնա քնելու՝ առավոտյան շուտ ես արթնանալու: Չնայած ես քո փոխարեն ամբողջ գիշեր չէի քնի…
-Ցտեսություն, պարոն Սիմոնյան: Իսկ տոմսերը անպայման կլինեն:
-Ցտեսություն Կարեն ջան: Լա՜վ հանգստացի՝ դեռ մեկ ու կես տարի այստեղ ես,- խորամանկ ժպիտով ասաց գնդապետը:

Կարենը ոչ մի րոպե չքնեց… Առավոտյան շուտ արթնացավ, նախաճաշեց, Մինասի հետ խոսեց, խնդրեց, որ իրեն լավ պահի ու ավելորդ պրոբլեմներ չստեղծի: Մինասն էլ ընկերոջը հաճելի հանգիստ մաղթեց: Հոգու խորքում մի քիչ նախանձում էր ընկերոջը, բայց բնականաբար ցույց չէր տալիս: Կարենը տղեքին հրաժեշտ տվեց ու գործով Երևան գնացող սպաներից մեկի հետ մեկնեց: Քանի որ այդ օրը շաբաթ էր՝ որոշեց Աշոտենց տուն գնալ: Բայց տան տեղը չգիտեր… Հիշեց, որ ունի Աշոտի հեռախոսահամարը: Սպայից խնդրեց հեռախոսը, զանգեց ու ասեց, որ արձակուրդ են տվել: Աշոտը շատ ուրախացավ: Որոշեցին Նարեկին չասել, որ անակնկալ լինի: Պայմանավորվեցին, թե որտեղ են հանդիպելու: Նրանց հանդիպումը շատ հուզիչ ստացվեց… Աշոտը համառոտ պատմեց վերջին վեց ամիսների անցուդարձի մասին: Կարենն էլ պատմեց բանակային կյանքի դժվարությունների մասին: Խոսք բացվեց Նարեկի մասին.

-Կարե՛ն, դու իսկական հերոս ես… Հանձինս Նարեկի՝ դու իսկական ՄԱՐԴ ես դաստիարակել: Ապրե՛ս: Սովորաբար առանց մոր մեծացած երեխաներն ինչքան էլ լավը լինեն՝ նրանց մոտ զգացվում է դաստիարակության պակասը: Նարեկը բացառություն է: Բացի դրանից նաև ահավոր աշխատասեր է: Բոլոր առարկաներից հինգեր է ստանում և դա այն դեպքում, երբ օրական երկու անգամ՝ երեքական ժամով մարզումներ ենք անցկացնում: Եթե այսպես շարունակվի՝ նա լավ ֆուտբոլիստ կդառնա: Իսկ եթե հանկարծ լավ ֆուտբոլիստ էլ չդառնա՝ լավ մարդ դառնալն ապահովված է:

-Շատ շնորհակալ եմ ձեզնից: Հաճախ եմ մտածում, թե ի՞նչ էի անելու, եթե ձեզ չհանդիպեի… Ոչ մի ուրիշ լուծում չկար: Շնորհակալ եմ ճակատագրից, որ այս օրերում էլ կան ձեզ նման լավ մարդիկ ու ինձ բախտ է վիճակվել նրանցից մեկին ճանաչելու:

-Պետք չէ շնորհակալություն հայտնել… Ես առաջնորդվում եմ խղճիս թելադրանքով: Անում եմ այն՝ ինչ ճիշտ եմ համարում: Վերջ ի վերջո պատասխան եմ տալու արարքներիս համար՝ չեմ ուզում, որ խղճիս վրա որևէ բան ծանրանա… Դե ինչ, ահա և հասանք մեր շենքին:

-Ո՞րերորդ հարկում եք ապրում:
-Երկրորդ: էն բալկոնը տեսնո՞մ ես, որ լվացքա կախած,-հարցրեց Աշոտն ու առանց պատասխանի սպասելու ավելացրեց,-մեր բալկոնն է: Ֆուտբոլներից հետո միշտ բուռն քննարկումներ են ընթանում էդ բալկոնում… Լավ, արի ներս գնանք:
շարունակելի…

Ուլուանա
17.08.2007, 16:49
Հովսեփ, հասկանում եմ, որ ուզել ես էնպես անել, որ մեր առաջ քաշած բոլոր ենթադրությունները ժխտվեն, բայց ախր դրանից առաջ գրածիցդ հետևում էր, որ ինչ–որ վատ բան պիտի լինի... :unsure

Գնդապետի տոնը շատ մտերմիկ էր. բարեկամանակ, ընկերական ու մի քիչ էլ կարեկցական… Կարենը սկզբում զարմացավ, իսկ հետո վախեցավ:
Մի՞թե մեջբերված հատվածը դրա մասին չի վկայում։ :P

Ինչևէ, եթե շարունակությունն այնպիսին է, ինչպիսին որ գրել ես արդեն, ուրեմն գոնե փոխիր այդ նախադասությունը, այսինքն՝ «կարեկցական» բառը հանիր, որովհետև հակասում է շարունակությանը։ ;)

Սպասում եմ հաջորդ «սերիային»։ :)

Արշակ
17.08.2007, 17:16
Հովսեփ, հասկանում եմ, որ ուզել ես էնպես անել, որ մեր առաջ քաշած բոլոր ենթադրությունները ժխտվեն, բայց ախր դրանից առաջ գրածիցդ հետևում էր, որ ինչ–որ վատ բան պիտի լինի... :unsure

Մի՞թե մեջբերված հատվածը դրա մասին չի վկայում։ :P

Ինչևէ, եթե շարունակությունն այնպիսին է, ինչպիսին որ գրել ես արդեն, ուրեմն գոնե փոխիր այդ նախադասությունը, այսինքն՝ «կարեկցական» բառը հանիր, որովհետև հակասում է շարունակությանը։ ;)

Հովսեփի փոխարեն կրուտիտ լինեմ։ :P
Ոչ, չի հակասում։ Կարեկցանքը երևի կապված էր ոչ թե հայտնվելիք լուրի հետ, այլ ընդհանրապես Կարենի դառը կյանքի/ճակատագրի. որբ ու անտեր մեծացած տղա էր, հայրը հարբեցող, ընտանիքի՝ փոքր եղբոր հոգսը նրա ուսերին էր։ Ու դա էն տարիքում, երբ իրա հոգսը պիտի ծնողների ուսերին լիներ։ Ու հիմա էլ բանակ։ Էսքանը հերիք չէ՞ր կարեկցանք առաջացնելու համար։ Ու հավանաբար նաև հենց այդ կարեկցանքի պատճառով հենց ինքը ընտրվեց, չէ՞։ Նենց որ… ;)

John
17.08.2007, 17:29
Արշակի հետ լիովին համամիտ եմ :) Եթե կռուտիտ մտածած չլինեի՝ շարունակությունը չէի տեղադրի ;) Իսկ իմ կռուտիտը շատ չէր տարբերվում Արշակի գրածից :) Շնորհակալ եմ Արշակ ջան :)

Ուլուանա
03.01.2008, 08:46
Հովսեփ, պատմվածքդ արդեն մի քանի շերտ սարդոստայնով է պատվել, բայց տենց էլ մնաց շարունակելի։ :)) Աչքիս մոռացել ես սրա մասին... :think

Բա չիմանանա՞նք՝ վերջն ինչ է լինելու։ :P Դեռ սպասպում ենք։ ;)

John
13.01.2008, 13:08
Հովսեփ, պատմվածքդ արդեն մի քանի շերտ սարդոստայնով է պատվել, բայց տենց էլ մնաց շարունակելի։ :)) Աչքիս մոռացել ես սրա մասին... :think

Բա չիմանանա՞նք՝ վերջն ինչ է լինելու։ :P Դեռ սպասպում ենք։ ;)
Հիշում եմ Անուկ ջան, ուղղակի ժամանակ չունեմ: Ամենաուշը օգոստոսին՝ վերջացրած կլինեմ, հիմա արդեն կա շարունակությունը, բայց մինչը չվերջացնեմ, չեմ տեղադրի ;)

John
26.02.2011, 17:48
Վայ քու արա :D Էս ի՞նչ եմ գրել... Դրա համար էլ լավ չէի սովորում. . . Մարդ էլ էսքան պարապ լինի... Մոռացել եմ դաժե, թե ի՞նչ եմ գրել շարունակության մեջ... Ու, ցավոք, չկա էլ էդ գրածս... Բայց հետաքրքիր էր կարդացվում... Մենակ թե պարզ երևում ա, որ բանակի մասին պատկերացում չունեցող մարդ ա էղել գրողը... Ի դեպ, խոստումս ուժի մեջ ա, մինչև օգոստոս վերջացնելու պահով :Դ Բայց ով որ չի կարդացել սկիզբը, խորհուրդ չէի տա կարդալ... Մեկ էլ տեսար տենց էլ անավարտ մնաց :D

laro
05.11.2011, 21:04
Ուր աաաաաաա շարունակությունը?:diablo

armen9494
05.11.2011, 22:12
Հովսեփ ջան շատ լավն էր:)
Ճիշտ կանես չշարունակես: Թող այս պատմությունն էլ այսպիսին լինի. կարծում եմ յուրաքանչյուր կարդացող վերջին հատվածը կարդալուց հետո ինքն իր համար ու իր հոգեվիճակին համապատասխան շարունակություն կմտածի:
Թեև ընդհանուր պատմվածքիդ թեման էդքան էլ լավ կյանքի մասին չէ, բայց ամբողջ պատմվածքդ լավատեսություն է... Շատ հաճելի է կարդալ:)

Հ.Գ. էն "մահվան" պահի գրառումները որ կարդում էի մի քիչ ծիծաղացի:D
Ախր դուք ո՞նց էիք քննարկում Աշոտի մահը: Էդ Աշոտը Կարենի ի՞նչն էր, որ իր մահվան դեպքում նրան տուն թողնեին:think

Լավ, ինչ որայա, մերսի Ջոն ջան;)

laro
05.11.2011, 22:42
Հով շարունակի էլի,իմ համար հետաքրքիր կլինի կարդալ....;)

armen9494
05.11.2011, 23:28
Հով շարունակի էլի,իմ համար հետաքրքիր կլինի կարդալ....;)

Ինչի դու քո շարունակությունը դեռ չե՞ս հորինել :)

laro
05.11.2011, 23:32
Ես ուզում եմ Հովսեփի «հորինած շարունակությունը» կարդամ:

John
05.11.2011, 23:41
շնորհակալ եմ, որ ուշադրության եք արժանացրել ու կարդացել եք գրածս...
Չշարունակելու պատճառը... էդքան ժամանակ է անցել, էնքան եմ ես փոխվել, որ եթե հիմա շարունակեմ՝ անհամատեղելի գուցե լինի սկզբի հետ... զուտ էդ մտածելակերպի ու աշխարհահայացքի (տեսնես ճիշտ գրեցի էս բառը) տարբերության պատճառով... չեմ խոստանում, բայց գուցե մի օր շարունակեմ...

laro
06.11.2011, 11:42
;) լավ,հասկացանք իրար ;)