PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչը կփոխի ձեզ 180 աստիճանով



Armeno
11.07.2007, 20:58
:think

Dr. M
11.07.2007, 21:46
մի ձայն, որ կշշնջա այդքան սպասված մի կարճ նախադասություն :)

Աբելյան
12.07.2007, 10:05
մի հատ բեսամթ դժբախտ պատահար եթե հետս ըլնի, կարողա փոխի

Cassiopeia
12.07.2007, 10:14
մի հատ բեսամթ դժբախտ պատահար եթե հետս ըլնի, կարողա փոխի

Երբեք նման բանի չհավատաս: Դժբախտ պատահարը միայն որոշ ժամանակով բթացնում է մարդու հոգին: Այնուհետև ստիպում ուղեղին ափսոսել չարածի համար: Բայց մարդու բնույթը դրանից չի փոխվում:

Kheranyan
12.07.2007, 10:31
Ինչը չգիտեմ, բայց գիտեմ թե ով կարող է՝ ՍԻՐԱԾՍ ԷԱԿԸ:

Angelina
12.07.2007, 10:36
Ես էլ եմ կարծում, որ միայն սիրած էակը կարող է հիմնովին ինձ փոխել, թե ուրիշ ոչ մի բան չի կարող ինձ փոխել: Համենայն դեպս, այդպես եմ կարծում::think

Universe
12.07.2007, 13:29
Երբեւէ չեմ կարծել, որ կփոխվեմ, այն էլ 180 աստիճանով:
Իսկ եթե դա պատահի, ապա կարծում եմ, որ դրա պատճառը կլինի մեկը՝ կյանքը...

Array
12.07.2007, 13:54
Ես չգիտեմ,թե հիմա որ աստիճանի վրա եմ , որ փոխվելուց էլ իմանամ՝քանի աստիճանով եմ փոխվել:) Բայց դժվար` ինչ-որ բան ինձ փոխի , են էլ 180 աստիճանով:Ինչ-որ ժամանակ,կարող ա,հա ,ուրիշ լինեմ,բայց մարդիկ չեն փոխվում

Kita
12.07.2007, 16:26
լուրջ էմոցիոնալ ապրումներ և կարևոր չի որ բնագավառում:

Ուլուանա
12.07.2007, 17:18
Չեմ պատկերացնում, որ որևէ բան կարող է անձամբ ինձ 180 աստիճանով փոխել... :o :nea Մի 10-30 աստիճանով՝ գուցե, բայց կոնկրետ իմ դեպքում 180 աստիճանով փոխվելու հավանականությունը շա՜տ փոքր է (գրեթե զրոյական), ցանկությունը՝ առավել ևս։ :P

Իսկ ընդհանրապես չեմ բացառում, ավելին՝ որոշ դեպքերում շատ էլ հնարավոր եմ համարում, որ մարդ իսկապես 180 աստիճանով փոխվի։ Նման բան կարող է լինել և՛ սիրահարվելու պատճառով, և՛ ինչ-որ լուրջ հոգեկան կամ թեկուզ ֆիզիկական ցնցում ապրելու հետևանքով, և մի շարք այլ պատճառներով... :think

Մասսագետ
12.07.2007, 20:25
գլխիս վրա. որ կանգնեմ, 180 աստիցհան կփոխվեմ

Cassiopeia
14.07.2007, 11:48
Կարծում եմ ծնող դառնալը, քանզի այդ դեպքում պատասխանատվությունն ավելի է մեծանում, փոխվում է մարդկային աշխարհայացքը, նա ստեղծում է, իր միս ու արյունը տեսնում իր փոքրիկի մեջ:

Root
14.07.2007, 13:27
Իսկ ես ամեն օր էլ փոխվում եմ ... բայց չգիտեմ ինչի շառավոյներս թուլացելա .. կամ էլ ետ հետևի սալնիկի պռակլադկիցա ... ամեն անգամ 360 աստիճան եմ փոխվում 180-ի տեղ ~

Ձայնալար
14.07.2007, 18:36
Ես էլ եմ ամենօր փոխվում, բայց հետագիծս շրջանաձև չի: Մի գուցե սպիրալաձև, բայց հաստատ ոչ շրջանաձև, հետևաբար 180 աստիճանով ոչինչ չի կարող ինձ փոխել:

dvgray
14.07.2007, 19:52
չգիտեմ թէ քանի աստիճանով, բայց մի քիչ էլ Հայաստանում ապրեմ, հաստատ իմ առաջին ու հիմնական "ես"-ից շատ քիչ բան կմնա: Իսկ ես դրան դեմ եմ:angry:

Ֆելո
14.07.2007, 20:53
ասում են բանակնա մարդկանց փոխում...:(

StrangeLittleGirl
15.07.2007, 18:30
ԱՍՏՎԱԾ, ուրիշ ոչ ոք և ոչինչ

Selene
15.07.2007, 18:51
Չեմ կարծում, որ կա մի բան կամ մեկը, որ ի զորու է ինձ 180 աստիճանով փոխելու:think
Կան իհարկե զգացմունքներ, մարդիկ, դեպքեր, որոնց ազդեցությամբ , թվում է, թե փոխվել ես, բայց իմ կարծիքով իրականում չես փոխվում, այլ պարզապես բացայտում ես քեզ. կոնկրետ տվյալ պահին ինչպիսի ապրումներ ունես, ինչ զգացողություններ: Այսինքն այդ ամենը քո մեջ կար, պարզապես առիթ չէր եղել, որ դրանք ի հայտ գային՝ զգացնել տալով իրենց ներկայությունը:ok

Apsara
15.07.2007, 18:53
Չեմ կարծում, որ կա մի բան կամ մեկը, որ ի զորու է ինձ 180 աստիճանով փոխելու:think
Կան իհարկե զգացմունքներ, մարդիկ, դեպքեր, որոնց ազդեցությամբ , թվում է, թե փոխվել ես, բայց իմ կարծիքով իրականում չես փոխվում, այլ պարզապես բացայտում ես քեզ. կոնկրետ տվյալ պահին ինչպիսի ապրումներ ունես, ինչ զգացողություններ: Այսինքն այդ ամենը քո մեջ կար, պարզապես առիթ չէր եղել, որ դրանք ի հայտ գային՝ զգացնել տալով իրենց ներկայությունը:ok

Լրիվ համաձայն եմ, դա փոփոխություն չի այլ ինքնաբացահայտում:)

Dar 21
15.07.2007, 23:23
Սովորաբար մարդկանց փոխումա ՓՈՂԸ

Ուլուանա
16.07.2007, 07:28
Սովորաբար մարդկանց փոխումա ՓՈՂԸ
Համաձայն չեմ։ Փողը մարդկանց չի փոխում, այն պարզապես բացահայտում է մարդկանց մեջ ի սկզբանե գոյություն ունեցող ամբողջ բացասականը, որը մինչ այդ պարզապես առիթ չէր ունեցել դրսևորվելու, այդքան բան։ ;) Եվ ընդհանրապես միշտ էլ այն համոզման եմ եղել, որ ծանր, ճակատագրական իրավիճակներում մարդիկ ոչ թե իրենց նման չեն լինում, իրենց ոչ բնորոշ պահվածք են դրսևորում, այլ հենց այդպիսի պահերին են իրենց նման լինում, իսկ մինչ այդ խաղում էին՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։

Tigana
27.07.2007, 17:04
Որ մի հատ ծանր բանով խփեն կարող ա 270 աստիճան էլ ֆռամ:

Բարեկամ
27.07.2007, 17:34
Պահը, հոտը, նրբերանգը: Ամեն վայրկյան դա կարող ա տեղի ունենալ:

Վալերի
27.07.2007, 19:44
Յուրաքանչյուր մարդ ընդունակ է փոխվելու, միայն թե տեղն ընկնի :), իսկ հիմիկվա ժամանակներում կարծեմ այդ "տեղն ընկնելը" շուտ-շուտ է պատահում:8

Լուսաստվեր
02.08.2007, 14:51
Ես հավատում եմ, որ նա կարող է փոխել:)

Goga
02.08.2007, 22:36
Իմ կարծիքով մարդուն ոչինչ չի կարող փոխել, ուղղակի ստեղծվում են պայմաններ, որոնց դեպքում մարդը ցուցաբերում է այնպիսի գծեր, որոնք նախկինում անհրաժեշտ չեն եղել ցուցաբերելու:ok
Հիմանականում ստեղծված պայմաններից մեկը սերն է իմ կարծիքով:)

Ծով
08.08.2007, 00:41
Ինչը չէ, ո՞վ...Ես, միայն ես:)

Վոլտերա
21.12.2012, 22:06
Մահը

Alphaone
21.12.2012, 22:11
Աշխարհի վերջը :D

Windows 7
21.12.2012, 22:21
Կրոնի գաղափարախոսությունը

Agni
21.12.2012, 22:45
էսօր հարցադրումների օրա մոտս. ով կբացատրի ի՞նչա նշանակում 180 աստիճանով փոխվել...

Varzor
22.12.2012, 00:03
էսօր հարցադրումների օրա մոտս. ով կբացատրի ի՞նչա նշանակում 180 աստիճանով փոխվել...
Այն ինչ զգում ես, հասկանում ես և կատարում - լրիվ հակառակն ես զգում, հասկանում և կատարում :))

VisTolog
22.12.2012, 00:06
Երևի մահվանից կամ ավելի վատ բանից (:D) փրկվելը, որի հավանականությունը համարյա չկար:

Հարդ
22.12.2012, 00:08
Հարստանալը :D

Varzor
22.12.2012, 00:14
Երևի մահվանից կամ ավելի վատ բանից (:D) փրկվելը, որի հավանականությունը համարյա չկար:
Հիմա որ էսօր աշխարհիվերջից փրկվել ես, ինչդ ա փոխվել? :))

Rhayader
22.12.2012, 04:45
Մեր տեր Հիսուս Քրիստոսը :))

Rhayader
22.12.2012, 04:46
Ի նկատի ունեմ, ես սովորաբար բարի ու պուպուշ մարդ եմ, մինչև կողքս Քրիստոսի անունը չեն տալիս:)) միանգամից փոխվում եմ:

Արէա
22.12.2012, 12:47
Ի նկատի ունեմ, ես սովորաբար բարի ու պուպուշ մարդ եմ, մինչև կողքս Քրիստոսի անունը չեն տալիս:)) միանգամից փոխվում եմ:

Քրիստոսը լավ տղա էր Rhayader ջան: Ի՞նչ անի որ շուն ու շանգյալները ինչ կեղտ ասես չեն անում իր անունն արտասանելով:

Շինարար
22.12.2012, 12:52
Քրիստոսը լավ տղա էր Rhayader ջան: Ի՞նչ անի որ շուն ու շանգյալները ինչ կեղտ ասես չեն անում իր անունն արտասանելով:

Սպասենք Ռայադերի 180 աստիճանով փոխակերպմանը:

Rhayader
22.12.2012, 13:55
Քրիստոսը լավ տղա էր Rhayader ջան: Ի՞նչ անի որ շուն ու շանգյալները ինչ կեղտ ասես չեն անում իր անունն արտասանելով:

Իրականում նենց հավատս չի գալիս, որ ինքն ընդհանրապես գոյություն ա ունեցել, Արեա ջան:) + Մատթէոս 7:15-20, ինչ գիտենք իրա մասին էդ ախմախ գրքի մեջ գրածն ա ու էդ ախմախ գրքի հետևանքով արվածը, ինչի մեջ մտնում ա լիքը լավ մարդկանց դնել ու վառելը: Չնայած իրան արդարացնողների ներկայացրած բոմժ հիպպին, որը «սիրեցեք զմիմյանս» ա քարոզում, էլի տենց մի առանձնապես լավ բան չի (նման մարդկանց ես սովորաբար որակում եմ «ոչ խելք ունի, ոչ մեղք», Beatles-ի երաժշտության կարգի):

Արէա
22.12.2012, 14:16
Իրականում նենց հավատս չի գալիս, որ ինքն ընդհանրապես գոյություն ա ունեցել, Արեա ջան:) + Մատթէոս 7:15-20, ինչ գիտենք իրա մասին էդ ախմախ գրքի մեջ գրածն ա ու էդ ախմախ գրքի հետևանքով արվածը, ինչի մեջ մտնում ա լիքը լավ մարդկանց դնել ու վառելը: Չնայած իրան արդարացնողների ներկայացրած բոմժ հիպպին, որը «սիրեցեք զմիմյանս» ա քարոզում, էլի տենց մի առանձնապես լավ բան չի (նման մարդկանց ես սովորաբար որակում եմ «ոչ խելք ունի, ոչ մեղք», Beatles-ի երաժշտության կարգի):

Հաստատ չգիտեմ գոյություն ունեցել ա թե չէ, բայց էդ էդքան էլ էական չի: Կարգին տղա էր էլի: Ասում ա եթե մեկը ուզի քո շապիկը վերցնել, նրան բաճկոնդ էլ տուր: Սարոյանն ա: Էս վերջերը մի ռուսի համար գործ էի անում, մի չորս հատ վերջացրել էի, բայց դեռ ոչ մեկի համար չէր վճարել, ու զգում էի, որ չի էլ վճարելու, անընդհատ էսօր էգուց էր գցում տարբեր պատճառաբանոթյուներով: Մի երկու շաբաթ առաջ մի գործ էլ տվեց, ասեցի էս մեկը անվճար եմ անում: Զարմացավ. անվճա՞ր, ինչի՞: Ասեցի. ուղղակի, նվեր: Մյուս օրն ամբողջ գումարն ուղարկեց: Բացել էր ինձ :)

Մինա
23.12.2012, 20:01
Սևին սապոնն ինչ կանի,խևին `խրատը::crazy
Հ.գ. մեկ մեկ սարսափում են էն մտքից,որ կարող էի 180 աստիճանով ուրիշը լինեի:

Ռուֆուս
23.12.2012, 20:40
Զայրույթը :angry

Two-Face
23.12.2012, 22:46
Բանակը


http://i46.tinypic.com/b8wew9.png

Hayk Avetisyan
24.12.2012, 12:44
Մեռնելը, մեռնելուց հետո բոլորը նույն խասյաթի են դառնում;): Իսկ իրական կյանքում ժամանակի ու երևույթների հետ մարդը մանավանդ 180 աստիճան չի թոխվի, պարզապես սրվում կամ բթանում է նրա ամբիցիաները:

Վոլտերա
24.12.2012, 21:17
Մարդը ավելի շատ հակված ա 360 աստիճան փոխվելուն:think

Ariadna
29.12.2012, 18:00
Մոդերատորական. քանի որ թեման Հոգեբանություն և փիլիսոփայություն բաժնում է, ստիպված եմ հիշեցնել և խնդրել, որ զսպեք անլուրջ գրառումներ անելու անհագ ցանկությունը :)

Windows 7
01.01.2013, 07:37
Մարդու Ներաշխարհը.

ՄԱՐԴՈՒ մտածելակերպը չպիտի կախված լինի այլոց աշխարհայացքների հետ,այլ հիմնված ճշմարտության վրա,իսկ մեր ճշմարտությունն է ՝լինել Արարման Բարու ուժի կողմնակից .
Արարչական տիեզերքում կա մեկ ճշմարտություն՝ <Մեկ Էություն> գաղափարը,ըստ որի՝մենք բոլորս մեկ ամբողջություն ենք և բնավ կարևոր չէ մեր ազգային ու դավանանքի պատկանելիությունը;
Մենք բոլորս մեկ էության տարբեր մասնիկներն ենք ,ընդհանուր կոչվելով Բնություն; Սերվելով ընդհանուր նախամարդուց ,որի անունը Բանական Արարած էր ՝Ադամը , որը ՄԱՐԴ է նշանակում,ունենք և ընդհանուր նախամոր գենը;
Մենք բոլորս Բանական Արարած ենք և ունենք տարբեր մտածելակերպ և մեր Ցեղատեսակների լավ ու բացասական կողմերով միշտ փորձում ենք գերակշռել մեկս – մյուսին,բայց սխալ է իշխել այլոց մտքին ու ստրկացնել;

Սկսվում է <Արծաթի> նոր դարաշրջան.

Այսուհետև լինելու է Արարչի դրած գերագույն օրենքը՝զսպել մեր մեջի <ԵՍ>-ը ;
Այսուհետև Մարդու <ԵՍ>-ը չպետք է բարձր լինի մեկ ուրիշ Բանական Արարածի՝Մարդու <ԵՍ>-ից,նաև նրանը մեկ ուրիշի վրա;
Բոլորս հավասար ենք իրար հետ և պետք է հարգենք մեկս – մյուսի ՝դավանանքի,գաղափարի,ազատամիտության ապրելակերպի իրավունքները.Լինենք խաղաղության դաշնակից;
Այսուհետև Մարդ Արարածի Գերագույն նպատակն է լինելու՝ սիրել միմիանց,հարգել միմիանց,հանդուրժել միմիանց,օգնել միմիանց;
Այլևս չպետք է լինի կործանարար պատերազմներ և ազգերը պետք է պահպանեն՝իրենց հավատքի,դիմագծի,մշակույթի,ադաթների,լեզվի իրավունքները;Բայց չվնասելով այլոց նույն այդ իրավունքներին;
Պետք է զարգացնել հոգևորը և հզոր լինել դրանով՝ տիեզերական գաղտնի ու չբացահայտված ուժերից.Նրանք մեզնից տեխնիկապես են հզոր,մենք հոգևոր արժեքներով ավելի ուժեղ ենք նրանցից,և նրանք դրա համար խանգառում են մեզ,բայց սա՝բարու ու չարու պայքար է,մարդը պետք է կողմնորոշվի՝որ ուղով է ընթանալու….

Եվ մենք կհասնենք Բացարձակին.

Աբելյան
08.01.2014, 16:13
Հայելին::}

Alphaone
08.01.2014, 16:37
Մարդը ավելի շատ հակված ա 360 աստիճան փոխվելուն:think

ահամ, ամեն նոր տարի մարդիկ որոշում են, որ վերջ, 180 աստիճան փոխվելու են, ամեն տարվա վերջում հայտնաբերում, որ 360 աստիճան են փոխվել...
Հ.Գ. ինձ ալկոհոլը փոխում է 180 աստիճան

Ուլուանա
08.01.2014, 21:41
Ուզում էի գրել, որ չեմ պատկերացնում էնպիսի բան, որ ինձ 180 աստիճանով կարողանա փոխել։ Հետո մտածեցի՝ հին թեմա ա, մի հատ փորփրեմ, տեսնեմ՝ ժամանակին գրառում չե՞մ արել, նայեցի, պարզվեց՝ լրիվ նույն բանը գրել էի ավելի քան վեց տարի առաջ։ Փաստորեն, հեչ չեմ փոխվել :))։ Իսկ ես հույս ունեի, որ գոնե մի քիչ փոխված կլինեի :D։

Անվերնագիր
08.01.2014, 21:46
Բանակ։ Երևի

Նարե91
08.01.2014, 22:56
Ըստ կողքինների տեսակետի` ինձ կարող է փոխել միայն ապագա կողակիցս :))

Աբելյան
13.02.2014, 19:26
Սեքսը:

TatevY
26.02.2014, 19:32
Միայն սեփական ցանկությունը:)

Յոհաննես
26.02.2014, 20:12
Հետաքրքիր հարց էր,երևի պահը

Զաքար
31.05.2014, 23:41
Ժամանակը/կամքն/ուժը

Գորտուկ
04.09.2014, 02:42
Գրածս այնքան տարօրինակ է ինձ համար, որքան որ այս հարցը, կարծում եմ այդպիսի դեպք կլինի ինձ հետ այն պարագայում, եթե իհարկե այսպիսի դեպքեր միայն հեքիաթներում չեն լինում, երբ արթնանամ ու հանկարծ պարզեմ որ տղա եմ::D Չնայած այդ դեպքում էլ բնավորության գծերի 180 աստիճանի փոփոխություններ դժվար լինեն:

Ծյէլեպորտ
04.09.2014, 08:45
180 օրում լրիվ հնարավոր բան է