PDA

Դիտել ողջ տարբերակը : Սարդին չսատկացնե՛ք

Գաղթական
11.07.2007, 19:11
Ճիշտն ասած՝ երբեք չէի մտածել երևույթի մասին, թե ինչո՞ւ Հայ հասարակության մեջ այդպես արմատավորված է "արգելք"-ը սարդին սատկեցնելու գործոնում և որտեղի՞ց են սկսվում այս սովորության արմատները, մինչև չհանդիպեցի նման մի զրույցի:

Խնդրում եմ մեջբերել ձեր պատկերացումները ու վարկածները այս հարցի շուրջ.
- Ինչո՞ւ Հայերը չեն սատկացնում սարդերին և ինչի՞ հիման վրա կարող էր ձևավորվել նման սովորություն…

Հ.Գ. եթե ձեր գրառումների մեջ չգտնվի փաստարկ՝ լսածս վարկածը հերքող, ընթացքում կմեջբերեմ այն:

ihusik
11.07.2007, 19:31
Նման բան տատիկիցս եմ լսել, որ չի կարելի սարդ սպանել (չնայած իմ խորին համոզմամբ ոչ մի կյանք ունեցող էակի չի կարելի սատկացնել կամ սպանել) ու հարցրեցի իրեն թե ինչու՞ չի կարելի հենց հատկապես սարդ սպանել, որին նա պատասխանեց թե նա էլ լսել է, որ չի կարելի սարդին սպանել քանի որ երբ ուզեցել են Հիսուսին բռնեն սարդերը նրան պատել են իրենց գործած ցանցով ու չեն տեսել, չեն բռնել Նրան ու այդպես փրկել են և դրա համար չի կարելի նրանց սատկացնել...:)
Չգիտեմ որքանո՞վ է այս ասածը ճշմարիտ կամ սրա տակ ի՞նչ իմաստ կա գուցե խորհրդանշական կամ ընդհանրապես որքա՞ն է սա ինչ որ բան տալիս այս հարցի հետ կապված կամ գուցե սխա՞լ տեղեկություն է... ես չգիտեմ, ուղղակի միտս եկավ հենց իմ նույն հարցը՝ տրված տատիկիս ու նրա պատասխանը..:)
Իսկ Ձեր վարկածն ո՞րն էր...

Գաղթական
11.07.2007, 19:43
Նման բան տատիկիցս եմ լսել, որ չի կարելի սարդ սպանել (չնայած իմ խորին համոզմամբ ոչ մի կյանք ունեցող էակի չի կարելի սատկացնել կամ սպանել) ու հարցրեցի իրեն թե ինչու՞ չի կարելի հենց հատկապես սարդ սպանել, որին նա պատասխանեց թե նա էլ լսել է, որ չի կարելի սարդին սպանել քանի որ երբ ուզեցել են Հիսուսին բռնեն սարդերը նրան պատել են իրենց գործած ցանցով ու չեն տեսել, չեն բռնել Նրան ու այդպես փրկել են և դրա համար չի կարելի նրանց սատկացնել...:)

շատ հաճելիորեն զարմացա՝ այս պատմությունը հենց առաջին պատասխանում տեսնելով… բայց…

իմ լսածը՝ հենց նույն պատմությունն է, ուղղակի՝ բոլորովին այլ մասնակիցով…

երբ Մուհամմեդը փախչում է իրեն հետապնդողներից, թաքնվում է քարայրի մի անկյունում… սարդն անմիջապես սարդոստայն է գործում՝ նրա թաքստոցը քարայրի մնացած հատվածից բաժանող… երբ հետապնդողները մտնում են քարայր՝ սարդոստայնից ազատ մնացած տարածքում չեն հայտնաբերում Մուհամեդին, և համոզմունք են հայտնում, թե սարդոստայնից այն կողմ էլ նա չի լինի, քանի որ սարդն այդ արագությամբ չէր հասցնի սարդոստայն գործել…

այստեղից՝ Մահմեդականների մոտ առաջանում է սովորույթ՝ սարդերին չսատկացնել…
Քրիստոնյա Հայերն էլ, երկար ապրելով Մահմեդականների անմիջական հարևանությամբ, շատ այլ սովորույթների հետ, այս մի սովորույթն էլ են փոխառում՝ առանց ուշադրություն դարձնելու (կամ գուցե առանց ակունքներին ծանոթ լինելու) դրա նշանակությանը…

սա էլ իմ լսած վարկածն էր…
չնայած՝ երբ պատմեցիք ձեր տատիկի պատասխանի մասին, մոտս ցանկություն առաջացավ, հարմար առիթով, երբևէ ուղղել այս հարցը որևէ Հայ հոգևորականի…

ihusik
11.07.2007, 19:58
Կարծում եմ իսկական քրիստոնյան ոչ միայն սարդ այլև ոչ մի կենդանի չպետք է սպանի (եթե այդ կենդանին չի սպառնում նրա կամ մեկ այլ մարդու կյանքին) այդ թվում և մատաղի համար... խեղճ մի կենդանու սպանում են Սեր խորհրդանշող Աստծու առաջ իրենց լավ ցույց տալու համար... որտե՞ղ է այստեղ տրամաբանությունն... եթե նրանց այդ Աստվածն լիներ ատելության Աստվածը՝ դեռ կարելի էր, բայց Սիրո Աստծո համար կենդանի սպանել...:( չեմ հասկանում... (կներեք թեմայից փոքր ինչ շեղվելու համար)

Dr. M
11.07.2007, 21:12
իսկ ինչ կասեք այս պատմության մասին , որ կպատմեմ :(

1 տարի առաջ, մայիս ամվա առաջին շաբաթում սենյակումս նկատեցի մի քանի սարդերի , հաջորդ օրերի ընթացքում նրանց թիվն աճեց և ամենազարմանալին այն էր, որ ամբողջ տան մեջ միայն իմ սենյակում էին նրանք հավաքվել.... Ես մի քանի անգամ փորձել եմ սարդերին, նրանք ինչ-որ բան են ինձ նախազգուշացնում, .... բայց.... դե սնահավատությամբ չեմ տարվել
այս անգամ չգիտես ինչու, լրիվ թերահավատորեն մոտեցա նրանք.... ամսի 14 էր, մայրս էլ էր կանխազգում ինչ որ վատ բան ու թույլ չէր տալիս որ տանից դուրս գամ, բայց դե.... դուրս եկա: Ժամը 7-ին պայմանավորված էի, մի քանի հոգով էինք, երկուսին հրաժեշտ տվեցինք, մենք էլ պիտի փողոցն անցնեինք, 7:15 էր, մեջտեղում էի արդեն, երբ մի մեքենա խաչմերուկն արագ փորձելով հատել ինձ վրաերթի ենթարկեց :( անյքան արագ , որ նույնիսկ չհասցրեցի վախենալ ......
դե դրանից հետո, հիվանդանոց և այլն և այլն..... այդ նույն օրը կեսգիշերին մոտ տուն եմ գալիս, մայրս դեռ տեղյակ չէ, բայց անհանգիստ արդեն փողոցում սպասում էր
եկա տուն, խոսեցինք, պատմեցի ...... ցավազրկվեցի ու քնեցի
հաջորդ օրը նկատեցի, որ սարդերից միայն 3 են մնացել,(մոտ 15 էին) որոնցից մեկը գլխավերևումս էր:
1 ամիս անց, մոնիտորի առջև նստած ինչ որ գործ եմ անում, ձեռքիս մի բան է ընկնում, ռեֆլեքսորեն ձեռքս քաշում եմ ու լսում եմ ձայն, մի պահ թվաց թե կարիճ է, քանի որ պատուհանս բաց էր, ամառ էր և այլն.... և թմփոցն էլ նման էր այդ տեսակ կենդանու. անմիջապես լույսը վառեցի ու ինչ տեսնեմ :o լուցկու տուփի մեծությամբ մի սարդ էր :( այնպես էր վախեցել, որ դրանից հետո ինձ տարել էին վախ չափողի մոտ :goblin ու իհարկե այդ գիշեր եղել եմ կոշմառների մեջ
դրանից հետո ավելի ուշադիր եմ եղել սարդերի նկատմամբ ու գրեթե միշտ նրանք ճիշտ են եղել :cry2
ի դեպ այդ վախ չափող/ մոմ թախողն ասում էր, որ նրանց պետք է սպանել, դրանք չար ոգիներ են
հիմա չգիտեմ ինչ անեմ ? :think
ընդհանրապես չեմ սիրում կենդանի սպանել :(
մի բան ասեք :8

Գաղթական
12.07.2007, 13:14
դրանից հետո ավելի ուշադիր եմ եղել սարդերի նկատմամբ ու գրեթե միշտ նրանք ճիշտ են եղել :cry2

մի պատմություն հիշեցի :)

ամուսինը մահամերձ պառկած է: կինը նրա կողքին է՝ լացակումած տեսքով: ամուսինը դժվարությամբ խոսում է.
- Գայ ջան, դու էլի կողքս ես Գայ…
- հա, բա դե ո՞ւր պիտի լինեի…
- ճիշտ է, դու միշտ կողքս ես լինում դժվարությունների պահերին…
- դա իմ պարտքս է…
- Գայ հիշում ես, որ ինձ բանակ էին տանում, դու կողքս էիր…
- հա… ոնց չեմ հիշում…
- հիշո՞ւմ ես, էն տղեն քեզ վիրավորել էր… դանակով խփեցի, մեռավ… ինձ նստացրեցին… դու էլի կողքս էիր… ու քանի տարի ինձ էիր սպասում…
- հա բա ոնց չհիշեմ…
- Գայ հիշո՞ւմ ես, որ ավտոյի տակ գործ էի անում… ավտոն ընկավ վրես, վիրահատեցին, հաշմանդամ դառա… դու էլի միշտ կողքս էիր…
- հիշում եմ, - արդեն արցունքները հազիվ է զսպում կինը…
- Գայ հիշում ես, ինձ գործից հեռացրին, մոտս քաղցկեղ հայտնաբերեցին, բայց դու էլի միշտ կողքս էիր…

- հիմա էլ… մեռնում եմ… ինձ հաշված րոպեներ են մնում… բայց դու էլի կողքս ես…
կինը սկսում է արդեն հեկեկալ…
- Գայ… լսի հըլը… ես նոր եմ սկսում հասկանալ Գայ… կարո՞ղա բոլոր դժբախտություններիս պատճառը դու ես Գայ…

հիմա էլ էդ սարդերի պատմությունը… փաստորեն երբ նրանք հավաքվում են սենյակումդ, կամ քեզ, որևէ կերպ երևում են, մի չնախատեսված դեպք է պատահում, չէ՞… :))

չեմ կարծում, թե էդ գուշակը ճիշտ էր, թե սարդերը "չար հոգիներ" են… հիմա կենդանի են էլի…

բայց ինչ վերաբերվում է նկարագրված պատմությանը, իմ համեստ կարծիքով, էդ բոլորը ուղղակի զուգադիպություններ են եղել… :)

Universe
12.07.2007, 13:40
Ժողովուրդ, ես աշխատում եմ ընդհանրապես այդպիսի բաներին ուշադրություն չդարձնել:
Այդպիսի «նախանշանները» ես համարում եմ ինքնախաբեություն...:oy
Իսկ զուգադիպություններ բոլորիս կյանքում էլ պատահում են:
Սարդ տեսնելիս միանգամից ձեռքս եմ վերձնում համապատասխան հարմարանք ու՝ «սարդեր ջան, էս մեռնո՞ւմ ենք»...:lol

Egern.net
12.07.2007, 14:32
երբեք չեմ վախեցել սարդերից, ու տան տարածքում առանց վարանելու դադարեցրել եմ իրենց գործունեությունը :)....

բայց օրինակ հորեղբորս աղջիկը այնքան է վախենում, որ .... եթե սենյակում սարդ լինի, ինքը հաստատ չի մտնի այդ սենյակ...

Kheranyan
12.07.2007, 15:35
Չգիտեմ թե ինչու չի կարելի սատկացնել, բայց իմ մոտ ռեֆլեքսի պես մի բան կա, հենց որ մի միջատ եմ տեսնում տան պատերին կամ տան որևէ հատվածում (անկախ այն հանգամանքից թե այդ միջատը սարդ է կամ մեկ այլ միջատ) ձեռքս կամ ոտքս ավտոմատ կերպով ուղղում եմ դեպի նրան, որից հետո այն այլևս ի վիճակի չի լինում շարժվելու:D:D:D և մինչ օրս ոչ մի բան ինձ չի պատահել, հա ասեմ նաև որ ծառայության տարեներին, իսկ ես ծառայում էի մի տեղ որտեղ սարդերն ու կարիճները այնքան շատ էին, որ գրեթե ընկերացել էինք:D, օրական մինիմում մի 20 հատ սարդ ու մի 30 հատ կարիճ էի սատկացնում և ծառայությունս շատ ուրախ ու անփորձանք անցավ: Իմ կարծիքով այդ բոլորը նախապաշարմունքներ են, որոնք կիրականանա եթե դրանց շատ հավատաս, անձամբ ես դրանց ընդհանրապես չեմ հավատում:

Shauri
12.07.2007, 17:39
Ես սարդերին չեմ սպանում, որովհետև վախենում եմ իրենցից :( Հայրիկիս եմ կանչում, ինքն է սպանում :)

Dr. M
12.07.2007, 18:09
բայց ինչ վերաբերվում է նկարագրված պատմությանը, իմ համեստ կարծիքով, էդ բոլորը ուղղակի զուգադիպություններ են եղել… :)

ես "կախվում" եմ դրանից :) հույս ունեմ շատ
իսկ պատմությունդ lol-ոտ էր

Universe
12.07.2007, 18:56
Մի՛ սպանեք սարդերին, նրանց երակների միջով հոսում է մեր արյունը...:lol

Vive L'Armenie
04.12.2007, 03:37
Մի՛ սպանեք սարդերին, նրանց երակների միջով հոսում է մեր արյունը...:lol

Ծիծաղից քունս փախավ :lol

Իսկ ընդհանրապես սարդերին չեմ սպանում (չնայած որ չեմ սիրում :[ ու ահավոր վախենում եմ :scare), ախր մեղք են:(, ինչպե՞ս կարելի է հը՞:angry

Դե... դեռ մանկուց են ուղեղից մեջ ներարկել այն միտքը, որ սարդը տան հարստությունն է, եթե սպանում ես այն, նշանակում է վանում ես այդ հարստությունը :P

Այնպես որ մի՛ սպանեք սարդերին, նրանք Ձեր տան հարստությունն են ;)

Վոլտերա
30.12.2012, 18:25
Բա սարդերին սատկացնել կլինի?:love

Malxas
30.12.2012, 20:46
Ցավով նշում եմ, որ մեր տանը սարդերին սատկացնում ենք :( Երեխեքը վախենում են, ստիպված ենք այդպես վարվել: Անձամբ ես սիրում եմ սարդերին ու ավելի շատ հարգում շնորհիվ իրենց հյուսած հանրահայտ պարանի, որից բռնված կարող են առաստաղից մինչև հատակ հասնել և որը ձգվում է իր երկարության 1/5 չափով ու ավելի ամուր է, քան պղնձալարը:

Rammstein
30.12.2012, 22:23
Բա սարդերին չսատկացնել կլինի՞: :scare

Սատկացրել եմ, սատկացնում եմ ու սատկացնելու եմ: :goblin

Վոլտերա
31.12.2012, 16:08
Բա սարդերին չսատկացնել կլինի՞: :scare

Սատկացրել եմ, սատկացնում եմ ու սատկացնելու եմ: :goblin

Դրա փոխարեն կարելի ա ճանճերի վերջը տալ, թե չէ սարդերից ոչ մի վնաս չունենք: Սարդերը լավն են:love

Ruby Rue
31.12.2012, 16:29
Դրա փոխարեն կարելի ա ճանճերի վերջը տալ, թե չէ սարդերից ոչ մի վնաս չունենք: Սարդերը լավն են:love

Ճանճերով պետք ա կերակրել սարդերին, սարդերով՝ թռչուններին, թռչուններով՝ կատուներին, կատուներով՝ մարդկանց, հետո էլ մարդկանցով՝ Դրակուլային: Լավ չի՞:

Վոլտերա
31.12.2012, 16:31
Ճանճերով պետք ա կերակրել սարդերին, սարդերով՝ թռչուններին, թռչուններով՝ կատուներին, կատուներով՝ մարդկանց, հետո էլ մարդկանցով՝ Դրակուլային: Լավ չի՞:

Ընտիր ա: Բա Դրակուլային ով ուտի?:P

Ruby Rue
31.12.2012, 16:37
Ընտիր ա: Բա Դրակուլային ով ուտի?:P

http://images1.wikia.nocookie.net/__cb20100202121004/harrypotter/fr/images/3/30/Aragog_2.jpg

Արագոգը:love ... քանի որ թեման սարդերի մասին է :P

Վոլտերա
31.12.2012, 16:40
http://images1.wikia.nocookie.net/__cb20100202121004/harrypotter/fr/images/3/30/Aragog_2.jpg

Արագոգը:love ... քանի որ թեման սարդերի մասին է :P

Բայց Արագոգը բարի սարդ ա:love, ինքը Դրակուլային չի ուտի:

Rammstein
31.12.2012, 16:50
Դրա փոխարեն կարելի ա ճանճերի վերջը տալ, թե չէ սարդերից ոչ մի վնաս չունենք: Սարդերը լավն են:love

Չէ, սարդերը իմ նյարդային համակարգին լավ էլ վնաս են տալիս: Հատկապես էն մեծոտ ու հաստ ոտերով սարդերը: http://i.imgur.com/FFqxS.gif

Դատարկություն
31.12.2012, 17:10
Ռամշ, սարդերը ամենառոքասեր կենդանիներից են :( ինչի՞ ես իրանց ոչնչացնում :(

Ես որ սարդ եմ բռնում, հետը մի քիչ խաղում եմ :oy

Mephistopheles
31.12.2012, 21:27
Չեմ սատկացնի… սարդն էլ ա մարդ… էն էլ ա սիրում… մի հատ սեր էլ էդ հայվանի մեջ կա, ո՞նց սատկացնեմ…

Ամմէ
03.01.2013, 14:49
Մեր հարևանի աղջիկը փոքր ժամանակ ամեն տեսակի բլոճ ուտում էր: Նույնիսկ մորեխ ու ճռիկ, միայն Խոտհար սարդերից չէր ուտում: Հարցրել էին .– Սյուզ դու վախենու՞մ ես սարդերից:
Պատասխանել էր,որ վախենում է խեղդվի,որովհետև «ոտքերը երկար» են::)

VisTolog
03.01.2013, 15:03
Սատկացնում եմ ու կշարունակեմ սատկացնել, որտև իրանք անդուր ու վախենալու արարածներ են:

Անվերնագիր
03.01.2013, 15:11
Չեմ սատկացնի մենակ Սարդ-մարդին, մնացաց բոլոր դեպքերում ուժերիս ներածին չափով սատկացնելու եմ բոլոր այն սարդերին, որոնք կփորցեն քաղաքական որևէ գործունեություն ծավալել մեր տանը :)

Ruby Rue
03.01.2013, 15:17
Չեմ սատկացնի մենակ Սարդ-մարդին, մնացաց բոլոր դեպքերում ուժերիս ներածին չափով սատկացնելու եմ բոլոր այն սարդերին, որոնք կփորցեն քաղաքական որևէ գործունեություն ծավալել մեր տանը :)

Զգույշ, թե չէ սարդ-մարդը կգա վրեժ լուծելու :P Այ իրան ուզես էլ չես կարա սատկացնես: ;)

Անվերնագիր
03.01.2013, 15:23
Զգույշ, թե չէ սարդ-մարդը կգա վրեժ լուծելու :P Այ իրան ուզես էլ չես կարա սատկացնես: ;)
Չե մի, մի հատ կարգին ճանճի փետ ես ճարում ու տուր թե կտաս դրա գլխին :): Ստից կինոների մեջ էսյան էնյան ա թռնում, գիտի ինքն ա, որ կա :P

Alphaone
03.01.2013, 16:08
Ես անհամբեր սպասում եմ թեման բացողն ասի, թե ինչու պետք չի սատկացնել, ախր շատ խորհրդավոր ու զգողական սկսեց, իսկ հետոՙ լռեց :) Իսկ ես ահավոր դեմ եմ սարդերին սատկացնելուն, սնահավատությունն էլ հիմնավոր էՙ իմանամ սարդիկներիս բան եք ասել, գիշերը սարսափի տեսքով երազ եմ գալու....:diablo :D

Ամմէ
03.01.2013, 19:45

Ես լսել եմ ,որ սարդը «Հարստություն» է խորհրդանշում:Երևի դրա համար էլի:

Alphaone
03.01.2013, 20:52
Ես լսել եմ ,որ սարդը «Հարստություն» է խորհրդանշում:Երևի դրա համար էլի:

Ամմէ ջան, հարստություն առանց սարդի էլ հնարավոր է կուտակել, բավական է որոշ արժեքներ ոտնահարել, իսկ այ սարդերը շատ աշխատասեր, համբերատար էակներ են, իրենցից հարկավոր է օրինակ վերցնել, ոչ թե սատկացնել... ))))))))))))
Իսկ եթե լուրջ, մինչև չի գալիս ամենածայրահեղ անհրաժեշտությունը ես որևէ կենդանի էակի սպանելուն դեմ եմ. լինի միջատ, թե մարդ...

Ամմէ
03.01.2013, 23:33

Դու շատ ճիշտ էլ անում ես, բոլորն էլ կենդանի արարածներ են, բայց ես վախենում եմ , չնայած գիտեմ,որ վնաս ինձ էդպես չեն էլ տա:

Ամմէ
03.01.2013, 23:37
Ամմէ ջան, հարստություն առանց սարդի էլ հնարավոր է կուտակել, բավական է որոշ արժեքներ ոտնահարել, իսկ այ սարդերը շատ աշխատասեր, համբերատար էակներ են, իրենցից հարկավոր է օրինակ վերցնել, ոչ թե սատկացնել... ))))))))))))
Իսկ եթե լուրջ, մինչև չի գալիս ամենածայրահեղ անհրաժեշտությունը ես որևէ կենդանի էակի սպանելուն դեմ եմ. լինի միջատ, թե մարդ...
Հարստության մասին էլ դա ուղղակի սնահավատություն է, մեծերից եմ լսել:Ոնց որ օրինակ,որ իբր չի կարելի գիշերով ավլել և այլն:;)

Ruby Rue
03.01.2013, 23:46
Հարստության մասին էլ դա ուղղակի սնահավատություն է, մեծերից եմ լսել:Ոնց որ օրինակ,որ իբր չի կարելի գիշերով ավլել և այլն:;)

Բայց հայերի մեծամասնությունը շատ սնահավատ է: ;)
Ասում են, սնահավատ մարդիկ երկար են ապրում :D
Էնպես, որ դե սարդերին չսատկացնելը, թե գիշերով չավլելը, ոմանց համար լուրջ դոգմաներ են :D

Rammstein
04.01.2013, 03:18
իսկ այ սարդերը շատ աշխատասեր, համբերատար էակներ են, իրենցից հարկավոր է օրինակ վերցնել, ոչ թե սատկացնել... ))))))))))))

Ես էլ ասում եմ` էս հայերը ինչի՞ են սիրում իրար միս ուտել: Երեւի սարդերից են օրինակ վերցնում, չէ՞ որ սարդերը կանիբալ են: :D

Alphaone
04.01.2013, 12:37
Ես էլ ասում եմ` էս հայերը ինչի՞ են սիրում իրար միս ուտել: Երեւի սարդերից են օրինակ վերցնում, չէ՞ որ սարդերը կանիբալ են: :D

Բոլորը չէ, միայն որոշ տեսակներ, էդ տեսակներն առանց մեզ էլ իրենք իրենց սատկացնում են, որ մի հատ էլ մենք սատկացնենք, ինչ կլինի խեղճերի վիճակը... :cry

Ամմէ
04.01.2013, 15:20
Բայց հայերի մեծամասնությունը շատ սնահավատ է: ;)
Ասում են, սնահավատ մարդիկ երկար են ապրում :D
Էնպես, որ դե սարդերին չսատկացնելը, թե գիշերով չավլելը, ոմանց համար լուրջ դոգմաներ են :D

Այո շատ հնարավոր է: Ինչ էլ ուզում է լինի մեր մեծերն են ասել, իսկ մեծերը «իմաստուն» են ,կամ էլ տարիների ընթացքում կյանքի փորձից «իմաստություն» են ձեռք բերում: :)

Բայց ես էդպես էլ չիմացա, թե ինչու չի կարելի ավլել:)Թե մեկը գիտի թող գրի, կարող է իրոք պետք չէ:;)

Rhayader
06.01.2013, 02:15
Անձամբ ես սարդերին չեմ սպանում, որովհետև անվնաս, հանգիստ էակներ են, պարազիտություն չեն անում: Ինչու՞ սպանեմ ամեն բան, որ տունս է մտնում կամ այնտեղ բնակություն հաստատում: «Մեռյալ օղա՞կ» եմ ստեղծում շուրջս, ինչ է:

Ruby Rue
06.01.2013, 17:38
Այո շատ հնարավոր է: Ինչ էլ ուզում է լինի մեր մեծերն են ասել, իսկ մեծերը «իմաստուն» են ,կամ էլ տարիների ընթացքում կյանքի փորձից «իմաստություն» են ձեռք բերում: :)

Բայց ես էդպես էլ չիմացա, թե ինչու չի կարելի ավլել:)Թե մեկը գիտի թող գրի, կարող է իրոք պետք չէ:;)

Ասում են, գիշերը չի կարելի ավլել, որովհետև տան <բարաքյաթը> (գրական համարժեքը չեմ կարողանում գտնել:D) դուրս ես գանում: Գիշերը կարելի է ավլել միայն դրսից դեպի տան ներս, իսկ աղբը պետք է թափել միայն առավոտյան: Գիշերները վհուկները զարթնում են ու տանից դուրս եկող ամեն բանի հետ տան դրական էներգիան դուրս հանում: :D

Ամմէ
06.01.2013, 17:44

Բայց դու Բարեսիրտ Վհուկ ես չէ՞ :D: Շնորհակալություն ինֆորմացիայի համար:

Ruby Rue
06.01.2013, 17:47
Բայց դու Բարեսիրտ Վհուկ ես չէ՞ :D: Շնորհակալություն ինֆորմացիայի համար:

Հա , ես դրական էներգիան չեմ գողանում, միայն տալիս եմ :oy

Rhayader
07.01.2013, 12:54
Այո շատ հնարավոր է: Ինչ էլ ուզում է լինի մեր մեծերն են ասել, իսկ մեծերը «իմաստուն» են ,կամ էլ տարիների ընթացքում կյանքի փորձից «իմաստություն» են ձեռք բերում: :)

Բայց ես էդպես էլ չիմացա, թե ինչու չի կարելի ավլել:)Թե մեկը գիտի թող գրի, կարող է իրոք պետք չէ:;)

Էդ նույն մեծերը մարդու վախը բուժելու համար մարդուն սեփական մեզն էին խմեցնում: Եթե դեռ համարում ես, որ «մեծերն իմաստուն են», բարի ախորժակ:

Windows 7
07.01.2013, 13:39
Ճիշտն ասած՝ երբեք չէի մտածել երևույթի մասին, թե ինչո՞ւ Հայ հասարակության մեջ այդպես արմատավորված է "արգելք"-ը սարդին սատկեցնելու գործոնում և որտեղի՞ց են սկսվում այս սովորության արմատները, մինչև չհանդիպեցի նման մի զրույցի:

Խնդրում եմ մեջբերել ձեր պատկերացումները ու վարկածները այս հարցի շուրջ.
- Ինչո՞ւ Հայերը չեն սատկացնում սարդերին և ինչի՞ հիման վրա կարող էր ձևավորվել նման սովորություն…

Հ.Գ. եթե ձեր գրառումների մեջ չգտնվի փաստարկ՝ լսածս վարկածը հերքող, ընթացքում կմեջբերեմ այն:

:) Որովհետեվ Սարդ Մարդը ՝ Հայերի պաշտպանն ա,համել եդ ֆիլմի սցենարիստը Հայա :D

Alphaone
07.01.2013, 14:58
:) Որովհետեվ Սարդ Մարդը ՝ Հայերի պաշտպանն ա,համել եդ ֆիլմի սցենարիստը Հայա :D

Ես հստակ գիտեմ, որ սարդին սատկացնելու արգելքը կա նաև Ռուսաստանում(գոնե Տյումենի շրջանում) ու կա շաաատ վաղուց, միայն հայերի մոտ չէ նման արգելք, բայց թե արգելքի արմատները որտեղից են եկել, ինձ իրականում շատ հետաքրքիր է ու այդպես էլ գաղթականը չասաց :D

Ամմէ
07.01.2013, 19:05
Էդ նույն մեծերը մարդու վախը բուժելու համար մարդուն սեփական մեզն էին խմեցնում: Եթե դեռ համարում ես, որ «մեծերն իմաստուն են», բարի ախորժակ:

Ինչո՞ւ ես դու այդքան «վատը» ձևանում: Կամ էլ իրոք դու շատ վատն ես, Ռայադեր ես կուզենայի,որ դու մի քիչ մարդկանց հետ խոսալիս սովորեիր հանգիստ խոսել, առանց խայթելու: Դու անուղղելի ես:

Ոչինչ բան չկա, այ երբ կսկսեմ ինքս ինձ ճանաչել, քեզ էլ կհասկանամ
«Մութ ուժերի թագավոր» : Ես էլ կարող եմ քեզ պես անկապ ու զզվելի բաներ գրել, բայց չեմ գրի դա քո «Սծիլն է»:P

Rhayader
08.01.2013, 12:22

Sword is Reason, use it to cut through bullshit!
~ Alan Moore, "Promethea"

Ամմէ
08.01.2013, 14:02
Sword is Reason, use it to cut through bullshit!
~ Alan Moore, "Promethea"

Լավ դե ինչ անենք դու էլ էդպիսինն ես, պետք է ուղղակի մեկը ով քեզ կհասկանա, շարունակիր նույն անիմաստ ձևերով (քիչ-քիչ քեզ եմ նմանվելու:angry) : Մեկ- մեկ էնպես եմ ուզում քեզ խեղդել ( անկեղծանում եմ մինջև վերջ:D ) :Կարդում եմ գրածներդ ու մտածում եմ ,որ «Սատանան» հենց դու ես,որ կաս, բայց չէ դու հաստատ ձևացնում ես ,դու էդպիսին չես:

Ամեն անգամ մի բան բռնեցնում ես,որ վեճի բռնվես, կամ էլ կպնում ես բառերիցս,բայց մի մոռացիր՝ դու « եքա .. մարդ ես , իսկ ես դեռ փոքր եմ , կարող է , քո խոսքերը ինձ համար վիրավորական շատ թվան , միգուցե ես տխրեմ շատ: Մի խոսքով՝ գնա գրողի ծոցը ու էլ ինչ գրում եմ չմեկնաբանես հանկարծ»:

Rhayader
08.01.2013, 14:33

http://cdn.smosh.com/sites/default/files/ftpuploads/bloguploads/even-yet-worst-lol.jpg

Ամմէ
08.01.2013, 14:41
Զզվելի արարծ ես էլի: Քեզ ես նկարել : Ես քո տեղը լինեի ինձ կկախեի:Ու ընդհանրապես դու ականջիդ օղ արա ( չնայած արդեն ունես ) , քթիդ արա,որ միշտ աչքիդ դիմաց լինի - Հեռո՛ւ մնա ինձանից :

Alphaone
08.01.2013, 16:29
Ամմէ ջան, մի տխրի, ես էլ , որ Բայանդուրին նոր էի սկսել ճանաչել, ուզում էի մի հրացան վերցնել, դարանել, բայց ինչքան շատ էի ճանաչում, էնքան անվնաս զենքի էի անցնում, վերջում դրոտիկն էլ մի կողմ նետեցի: Իր ասածներից վատ մի զգա, հիմականում համամիտ եմ՝ իր ձևակերպումները չափազանց սուր են, բայց ինչքան էլ ասի ինքը չար է՝ ասածները չեն պարունակում չարություն ու պարունակում են իմաստ :)

Rhayader
09.01.2013, 02:49

Ոչ ինձ գրեթե բաց տեքստով քրֆած մարդու նկատմամբ, Alphaone :) ես պարզապես ուզում եմ տեսնել, թե էլ ինչ աստիճանի կարող է ինքն իրեն էժանացնել մարդ արարածը:

Alphaone
09.01.2013, 14:44
Ես շոուն լքում եմ՝ վերջին խոսքի իրավունքով ևս մեկ անգամ պնդելով, որ սարդերին սատկացնել չի կարելի, քանի որ կենդանի էակներ են... :(