Դիտել ողջ տարբերակը : Բեքստրիթ Բոյզ/Backstreet Boys
Հը ի՞նչ կարծիք ունեք, Backstreet Boys ի մասին։ Նրանց լսել եմ շատ շուտվանից՝ հենց սկզբից։ Շատ եմ սիրում, As Long As You Love Me, I Want It That Way, Drowing, Shape Of My Heart, Show Me The Meaning Of Being Lonely կատարումները։ Կարելի է ասել, ժամանակին սիրածս խումբն էր։ :hands
Ասեմ ես շատ եմ սիրում այդ խումբը,երգերը իրոք դուրս գալիս են,բայց ինչքան գիտեմ խումբը ցրվել է :(
Իսկ ես գիտեմ, որ նորից միացել են
Հեչ չեմ սիրում Backstreet Boys խումբի կատարումները։ :bad Չեմ կարող ասել, թե պրիմիտիվ են, բայց նրանց երգերում արտահայտված զգացմունքներն ու երգի հնչողությունը մի տեսակ կեղծ են թվում։:think
Լսելիս վատ եմ զգում։ :sad
Չէ՝ երգերը իրոք պրիմիտիվ են, ուղղակի շատ մեծ հուշեր կան այս երգերի հետ կապված:
չեմ հավանում իրանց երգերը, իսկ պատճառը չգիտեմ…
ես նրանց վաղուց եմ լսում, հենց առաջին ալբոմը լույս տեսնելուց, ու կարելի է ասել, մեծացել եմ նրանց հետ միասին...
Չէ, հասկանում եմ, որ նրանց ստեղծագործությունները երաժշտության գլուխգործոցներից չեն, բայց, որպես նրանց ամբողջ ստեղծագործական ուղին ճանաչող մարդ կասեմ, որ նրանք մի ժամանակ, գուցե նաև մինչ օրս, լավագույններն էին իրենց ոճի մեջ: Դեռ հիմա էլ նրանցից շատ բան են սովորում: էլ չեմ ասում, որ ժամանակին նրանք շատերի համար էտալոն էին...ու շատ խմբեր ձգտում էին նմանվել նրանց, վերցնելով նրանցից շատ բան...
Մեկ էլ, ինձ միշտ դուր է եկել այն, որ նրանք մի տեղում չէին դոփում, ու անընդհատ առաջ էին գնում, նոր բան փնտրելով, ու թարմացնելով ոճը: Նրանց ոչ մի ալբոմը մյուսի նման չի:
չկարծեք թե ես եղել եմ էն խելագար երկրպագուներից մեկը, որ իմ սերնդի ներկայացուցիչների մեջ շատ էին, ես պարապես նրանց ստեղծագործություններին էի լսում : հիմա էլ մեկ մեկ երբ հիշում եմ, դնում եմ ու սլում, ու շատ հիշողություններ են արթնանում...
այ վերջին ալբոմը ամեն անգամ մոռանում եմ հարցնեմ կա Երևանում..կարել է առնել, տեսնել էս անգամ ինչ են արել...
electrical_storm
09.01.2007, 10:36
վաաայ.... ես իրանց լսում եմ 1999 թվից....
շատ լաաավ խումբա....
էտ ոճի մեջ ամենալավնա...
մինչև հիմա էլ երգերը շաաատ եմ սիրում.....
փոքր ժամանակ Էյ Ջեյի պես էինք ուզում լինել: ընկերս նույնիսկ մարկերով բեղեր էր նկարել երեսին: Դե փոքր էինք, դեռ բեղեր չունենինք..լոլ
ու մի բան էլ ասեմ...սխալ են ասում, թե ասենք աղջիկների սիրելու խումբա... շաատ շաատ տղաներ կան, որ սիրում են, ես ել.....
keep the backstreet pride alive forever!!:)
պ.ս.իսկ լսե?ք Նիքի անհատակամ ալբոմը:Լավ Երգեր կան....
ես էդ ալբոմն ունեմ, հիմանականում ռոքային ոճի մեջ են երգերը, միակ բանը որ դուրս չի գալիս էն ա, որ ամերիկայի անունը ՝ USA, շատ է տալիս երգերում...:)
իմիջիայլոց էյ Ջեյի սոլո ալբոմն եմ ուզում գտնել, ասում են հետաքրիքիր երբեր ունի, բայց կարծես Երևանում չկա...
StrangeLittleGirl
09.01.2007, 17:08
Մինչև 10 տարեկան ես էլ էի քիչումիչ լսում, չնայած այդպես էլ չկարողացա սիրել: Երևի այնքան խորն են, որ չեմ հասկանում :think
Բյուր...մեռա:))...լավ, էլ Անդրեի պամությունը ստեղ չսկսես...
իրականում պարզապես հանգիստ, կամ ոչ հանգիստ ու պարզ երգեր են, բայց քեզ ասեմ, որ սկզնական ալբոմը, որը դու մինչև տաս տարեկան հավանաբար լսել ես , հեչ նման չի իրենց հետագա գործերին...:)
StrangeLittleGirl
09.01.2007, 17:27
Մի րոպե… հեսա հերթով կհիշեմ նրանց երգերը… "quit playing games with my heart", "as long as you love me"… թու՛, մյուսները չեմ հիշում: Մի հատ կլիպ ունեին մի հատ գնդի վրա կանգնած… էդ մեկի անունը ո՞նց էր
Մի րոպե… հեսա հերթով կհիշեմ նրանց երգերը… "quit playing games with my heart", "as long as you love me"… թու՛, մյուսները չեմ հիշում: Մի հատ կլիպ ունեին մի հատ գնդի վրա կանգնած… էդ մեկի անունը ո՞նց էր
Անպայման չի երգերը խորը լինեն, որպեսզի լսվեն ;)
Բյուր, էդ ամենահին ու ամենաանկապ երգերն են, իրանք էլ էդ ժամանակ 14-20 տարեկան էին...:))
լավ երգեր իրականում ունեն, էլի եմ ասում գենիալ չեն, բայց դե լսել լինում էր...
Հավեսին երգեր ունեն,բայց սպանե՛ք հիմա չեմ լսի…
Ինչպե՞ս հանեցիք նրանց արխիվից:D
Թե ինչու՞ էի առաջ մի քիչ,բայց Նիկին սիրում…
:)
գիտե՞ք ինչ հիշեցի, մի անգամ այս խմբի մի երկրպագուհու հետ էի խոսում, ու նա սկսեց ինձ պատմել, թե ինչքան լավն են իրանք, ինչքան հրաշք են, մեկը մեկից լավը..ես էլ ասեցի, բայց դու ի՞նչ գիտես իրենք լավն են, դու էստեղ ես, իրենք՝ օվկիանոսից էն կողմ , հա, հասկացանք, դուրս են գալիս բեմ՝ գեղեցիկ հագնաված, գեղեցիկ կազմվածքով, երգում են , լավ են երգում, բայց դու ի՞նչ գիտես ինչպիսի մարդիկ են իրենք...նա մի տեսակ նեղացաց ու վրդովված էլ ավելի մեծ ուժով սկսեց ինձ "հասկացնել ու բացատրել", որ իրականում իրենք շատ լավն են...վերջում էլ հայտարարեց- ես ամուսնանալու եմ Նիկի հետ:))
ես էլ ասեցի հաջողություն եմ քեզ մաղթում...տեսնես իրականացրե՞ց դա...
StrangeLittleGirl
09.01.2007, 21:26
յուր, էդ ամենահին ու ամենաանկապ երգերն են, իրանք էլ էդ ժամանակ 14-20 տարեկան էին...
լավ երգեր իրականում ունեն, էլի եմ ասում գենիալ չեն, բայց դե լսել լինում էր...
Կիկի ջան, ինչու՞ է քեզ թվում, թե մյուս երգերին ծանոթ չեմ: Ինչե՜ր եմ քաշել էս խմբի ու հայ երկրպագուհիների ձեռքին: Ընկերուհուս քույրն էլ Նիկի գիժ էր, մտնում էիր նրանց տուն, պատը ծածկված էր Նիկի ու խմբի պլակատներով: Է՜հ… որ գնում էին ռադիոներ, D.J. Արմանի ներվերն ուտում էին, նա էլ զանգում էր ինձ, խնդրում «էդ մանկապարտեզին» կարգի հրավիրել… է՜հ, ի՜նչ օրեր էին: Բայց դե լավ էրեխեք էին, կարոտում եմ :(
նենց նկարագրեցիր, ես էլ սկսեցի խղճալ քեզ...:))
հասկանում եմ քեզ, ես էլ եմ շատ հանդիպել Նիկի համար խելագարվողների...
Վայ, ես իրանց երգերը սիրում էի փոքր ժամանակ...:oy
Հիմա էլ, որ պատահում ա, հիշում եմ, ուզում եմ լսեմ, բայց թվային տարբերակով չունեմ :(
Դե տենց եսիմինչ խորը երգեր չեն, բայց լսելը հավես ա :)
CactuSoul
29.01.2007, 17:20
Ես Backstreet Boys շատ եմ սիրում: Արդեն շատ վաղուց:) : Բայց հիմա քիչ եմ լսում նրանց երգերը:
Երբեմն ինքս ինձ ասում եմ՝ իրենց երգերը պարզունակ են, ստից, փուչ… այ աղջիկ ջան, թե ինչի՞ համար ես իրենց էդքան սիրում:D … Հիշում եմ, թե ժամանակին ո՜նց էի «գժվում» նրանց համար… բանաստեղծություններ էի գրում /որ չալարեմ, մի օր կգրեմ, կկարդաք;) /… Բայց երբ հանկարծ նորից եմ լսում նրանց երգերից որևէ մեկը:roll … նորից վերապրում եմ այն բոլոր զգացողություններս, որ ունենում էի «ջահել տարիներիս»:
*
Ով ինչ ուզում է՝ ասի, ես նրանց միշտ եմ սիրելու:love …
Հ.Գ.
Է՜հ… որ գնում էին ռադիոներ, D.J. Արմանի ներվերն ուտում էին, նա էլ զանգում էր ինձ, խնդրում «էդ մանկապարտեզին» կարգի հրավիրել… է՜հ, ի՜նչ օրեր էին: Բայց դե լավ էրեխեք էին, կարոտում եմ :(
:love :( Արմանին կարոտել եմ:( :love … վաղուց ու ահագին շատ…
Բյուր ջան, գոնե ինձ սրանից հետո քիչ կկարոտես:oy :D ;) …
CactuSoul
01.02.2007, 18:09
Էս էլ խոստացածս բանաստեղծություններից մեկը: Շատ խիստ մի դատեք, խնդրում եմ, քանի որ մի 7 տարվա վաղեմություն ունի;) :
BackStreet Boys
~~~~~~~~~~~~~
The best band in whole this world
is my favourite - "Backstreet Boys"!
Nick, B-Rok, Kev, A.J., Howie
are my heroes, pleasure, hobby...
And in this five there are two best friends;
they've been given the nicknames Frick and Frack.
Frick's Nick, Frack's Brian; and the five-year age gap
is not a problem for 'em to be closest pals.
With his sun-kissed blond locks, blue eyes,
his fresh face that in every photo smiles,
his sorcener movements, his charming voice
Nick is my favourite of Backstreet Boys!
B-Rok can imitate the Donald duck.
He's always in attention just like a child!
The preetiest face, the preetiest smile
has B-Rok, whose real name's Brian.
Kevin is the oldest in the famous five;
and I'm proud his birthday is the same as mine!
But his behavior is rather curious -
they consider him to be most serios!
The best ladykiller on entire world -
he has driven mad just millions of girls!
He's fallen in love on sunglasses?
However - the fame of A.J. will lust forever!
The curliest heir, the sexiest body
about which I'm mad, which drive me crazy
belong to a boy who tends to be
the hottest boy! His name's Howie D!
I love this guys, I do of course,
'cause I'm just mad about their voice!
And I'm almost sure, if you make a choice
you will chose the best band - BackStreet Boys!!!
Այ ըսենց բաներ:P :
Էն մյուս պոեմս մնաց հետո:) :
KTBSPA!
բայց լավն էր, լուրջ եմ ասում...:)
դե գոնե դու էդ ամեն ինչից օգուտ ես քաղել, ստեղծագործական կյանքով ես ապրել, ոչ թե մնացածի նման նրանց հետ ամուսնանալ ես երազել...:)))
CactuSoul
Լավն էր ;)
Իսկ խումբը...Հեհ,դե չեմ սիրում էլի...))
CactuSoul
01.10.2007, 23:52
Ընկել եմ նոստալգիայի գիրկը:D…
Չէ, խոստացածս պոեմն էլի մնաց մի ուրիշ անգամ, երբ հավես լինի 13-14 քառատող տպել:oy:
Իսկ հիմա ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ Backstreet Boys-ն արդեն ունի նոր ալբոմ, որը հոկտեմբերի 30-ին արդեն վաճառքում կլինի (պարզ է՝ ոչ Հայաստանում… Մեզ միշտ էլ այդ բարիքները ուշ են հասնում ու միայն ծովահենների «բարեհամբույր» օգնության շնորհիվ):
Ալբոմը կոչվում է "UNBREAKABLE":
Առաջին single-ի՝ "Inconsolable"-ի տեսահոլովակն արդեն կարելի է դիտել խմբի օֆֆիցիալ կայքում:
www.backstreetboys.com (http://www.backstreetboys.com)
Անկեղծ ասած, ինքս դեռ չեմ դիտել:oy:
KTBSPA!
Ուլուանա
02.10.2007, 01:22
Backstreet Boys-ի երկրպագու չեմ եղել, բայց ինձ համար էլ հաճելի էր լսել նրանց երգերը :) (վերջին անգամ բավական վաղուց էր... :think): Հիշում եմ, որ քույրս՝ sh_joy-ը, նրանց մոլի երկրպագու էր դպրոցական հասակում, իսկ եղբայրս՝ Արշակը, տանել չէր կարողանում նրանց երգերը, և հենց քույրս միացնում էր, Արշակը սկսում էր ակտիվորեն բողոքել: :angry :)) Իսկ ես միջանկյալ դիրքում էի. :P միացնում էին, հաճույքով լսում էի, չէին միացնում, չէի դժգոհում, ինքս հատուկ չէի միացնի, էլի: Կարծեմ "Black&Blue" ալբոմից հետո իրենցով ընդհանրապես չեմ հետաքրքրվել...
Համաձայն եմ, որ որոշ չափով պարզունակ են, բայց դե, ինչպես ասացիք, լսվում են: ;)
Մեկ էլ հիշում եմ, որ նրանց ձայներն ընդհանրապես չէի տարբերում: :D :oy Շատ նման էին թվում ինձ նրանց բոլորի ձայները: Դե, եթե շատ հետաքրքրվեի, շատ լսեի, գուցե սկսեի տարբերել, բայց այնքանը, ինչքանը որ լսում էի, փաստորեն, բավական չէր, որ տարբերեի... :8
Անի, բանաստեղծությունդ լավն էր, հետաքրքիր էր ու զվարճալի: :hands
Չէ՝ երգերը իրոք պրիմիտիվ են, ուղղակի շատ մեծ հուշեր կան այս երգերի հետ կապված:
+1
Ինչքան էլ պրիմիվ լինի, ինձ մոտ էլ հուշեր կան... :oy
Մի քանի շաբաթից էլ, հենց ԲՍԲ լսեմ մի տեղ, Պոետին եմ հիշելու :D
Որ իրենք նոր հայտնվեցին, ես լավ փոքր էի, բայց մի 2 տարի առաջ ինձ տվեցին իրենց CD լսելու ու ինձ էնքան դուր եկավ, որ մի 2 ամիս iPod-ով միայն իրանց էի լսում: Շատ լավ խումբա, երաժշտությունը շատ թեթևա ու պարային: Երբ լսւմ ես իրանց հնարավոր չի պարելդ չգա::ok
Economist
29.04.2008, 12:16
Backstreet boys լսել եմ դպրոցական տարիներին։ Նույնիսկ նրանց կասեթներն եմ ունեցել:D։
Էս խմբի երգերը երբ ընկում են ականջս, հիշում եմ 7–րդ դասարանի ամառը:oy Իսկական սիրահարված դեռահասի երգեր են;)
Է՜հ ջահելություն…
hayastanic hognach mard
29.04.2008, 19:37
հա, ես էլ հիշեցի իմ մանկությունը ու լսածս անկապ երաժշտությունը…:hands
Ես մանկուց ատել եմ թե Backstreet Boys-ին, թե NSync-ին, թե Five-ին..... :D
Ոչ անկապ, չհիշվող երգերն էր դուր գալիս, ոչ կանացի սոպրանոյին հասնող ֆալցետները, ոչ ապուշ կլիպերը, որոնք մեկը մյուսից տարբերել չէր լինում, ոչ էլ երգիչների մուսկուլիստի բայց ժենսկի կերպարները...... :D
Լ.յ.ո.վ.
30.04.2008, 19:05
Էս խմբին հիմնականում չեմ սիրել, բացի մի հատ երգից` Show Me The Meaning:
Լավ երգ էր.. :love
Այս խմբին վաղուց եմ ծանոթ, լսել եմ շատ երգեր, լավն են: Ունեմ վերջին ալբոմը (Unbreakable), շատ լավն ա:
Տադադադաամ... :)) Չեմ կարող ասել, որ երբևից էս խմբի սիրահար եմ եղել: Բայց իրենք էլ են իմ մանկության մի մասը կազմում: Միշտ զզվել եմ Նիկոլասից, յախք, թե դրան ո՞նց են աղջիկները հավանում, շատ «լպրծունոտ» է (թեև մի քիչ կոպիտ ստացվեց...): Ամենասեկսի տղեն իրենց միջից Բրայանն էր, կլիպների մեջն էլ ամենաամաչկոտը, ու երևի ամենալավ ձայնն էլ (էն ԷյՋեյից) հետո իրանն է: Ինչու՞ սենց անգիր գիտեմ, խե-խե... Մի երկու տարի առաջ իրենցից մի 15 հատ կլիպ էր ձեռս ընկել, ահագին նայել եմ... Ամենաշատը սիրում եմ "Quit playing games with my heart"-ի կլիպը, կարգին ստրիպտիզ են պարում տղերքը::hands
cold skin
09.10.2009, 11:41
Տադադադաամ... :)) Չեմ կարող ասել, որ երբևից էս խմբի սիրահար եմ եղել: Բայց իրենք էլ են իմ մանկության մի մասը կազմում: Միշտ զզվել եմ Նիկոլասից, յախք, թե դրան ո՞նց են աղջիկները հավանում, շատ «լպրծունոտ» է (թեև մի քիչ կոպիտ ստացվեց...): Ամենասեկսի տղեն իրենց միջից Բրայանն էր, կլիպների մեջն էլ ամենաամաչկոտը, ու երևի ամենալավ ձայնն էլ (էն ԷյՋեյից) հետո իրանն է: Ինչու՞ սենց անգիր գիտեմ, խե-խե... Մի երկու տարի առաջ իրենցից մի 15 հատ կլիպ էր ձեռս ընկել, ահագին նայել եմ... Ամենաշատը սիրում եմ "Quit playing games with my heart"-ի կլիպը, կարգին ստրիպտիզ են պարում տղերքը::hands
Ես էլ եմ բրայանին ավելի շատ հավանել, քան մնացածներին…
Հենց սկզբից սիրել եմ (սիրելն այն խոսքը չէ, ուղղակի ֆանատ էի) այս խմբին: Հիմա էլ պասիվ չեմ մնում, բոլոր երգերն ունեմ ւ միշտ լսում եմ... Բրայնին ամենից շատ եմ սիրում, հաճելի է տեսնել նաև նրա երջանիկ ընտանիքը: Միայն ու միայն լավ հիշողություններ ունեմ թե' իրենց, թե' իրենց երգերի հետ կապված:
Farfalla
04.02.2010, 09:22
Մոռացել էլ էս խմբի մասին: Երբեք չեմ սիրել, բայց միշտ լսել եմ, որովհետև ընկերուհիներիս մեծ մասը նրանց երկրպագուներն էին: Որ հավաքվում էինք սկսում էին կռվել նրա համար, թե ովա ավելի սիրուն: Մեկ էլ որ գնում էի հանգստանալու, պանսիոնատի դիսկոտեկում միշտ իրանց երգերի տակ էինք պարում :D
Բայց լավ երգեր ունեին, ափսոս որ անուները չեմ հիշում, թե չէ կարելի էր լսել:
CactuSoul
04.02.2010, 19:02
Էն մյուս պոեմս մնաց հետո:) :
Ըհը՛մ-ըհը՜մ:oy…
Շուտ եմ ասել՝ շա՜տ վաղուց եմ գրել ու գրել եմ գրեթե կատակով, երբ ընկերուհիս ասաց, թե նիկս ընտրել եմ A.J.-ի անվան հետ հանգավորելու նպատակով: Խնդրում եմ ներողամիտ գտնվել ու կարդալ ավելի շուտ որպես հումոր, քան «բանաստեղծություն»: Բանաստեղծություններս ուրիշ թեմա (http://http://www.akumb.am/showthread.php/4813-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A7-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-CactuSoul)յում են:P:
J.J. And A.J.
(a story of a fan and the star)
Hey, come on, guys, listen out
What is this story about!
It's about Backstreet A.J.
And his hugest fan J.J.
One day it became clear to J.J.
That she's incurably in love with A.J.
That was after a day, of course,
When she knew who are Backstreet Boys.
And after she'd known she understood
That they're the owners of her mood:
When they smile she's more than happy!
But when they don't... It just can't be!
And once she paid her attention to
The cool voice of A.J. in songs.
And she felt like crying tears:
Why hadn't she earlier listen to this?!
This wonderful music, remarkable words,
The high quality of his vocal chords...
And beside of this she so that he's smart,
He's handsome, he's cute... So he's in her heart!
But once her brother told her that
The Backstreet Boys are fools and mutts.
J.J. became insane and mad
And while bro was laughing she felt very sad.
She couldn't persuade her bro to love them;
She wanted no one to be made to love.
If they don't like them then what can she say?
She was ought to let them go their chosen way!
And A.J. went on since 1998
Driving J.J. crazy, insane, mad.
Decorated with jewelery, wearing sunglasses
He didn't let J.J. be attentive in classes.
But one day she heard that the Backstreet Boys
Are gonna be apart... But they weren't toys!
So that she couldn't forget them! She started to cry,
Until it came out to be... just a lie!
That was just a lie! J.J.'s so happy
She had never thought she ever could be!
They are not apart! She can enjoy them!
They will go on singing lots of songs of 'em!
But after some months she had to be sad:
They said that A.J.'s granny was dead.
A.J. got nervous, he felt very sad.
He started to drink, and it was so bad!
A.J. was hospitalized for a month at least,
And that was the main reason for J.J.'s sadness.
A.J.'s future career was in doctors' hands
And it was a great doubt if he would stay in band.
But - thanks to God, of course! - this problem was solved too!
A.J. was back in band for in their world wide tour!
And J.J. started to pray, thank her God
For making the world so warm and so bright!
Why, well, I guess that I've got to finish
And let this story have a happy end,
Especially 'cause I have nothing to add,
'Cause all that I know I've already said.
P.S.
Besides maybe only one thing you should know...
I tried to hide it, tried not to show...
But I think you have a right to know, you see,
The girl named J.J. I was talking about is... me...
:pardon
Ինձ հարազատ բոլոր մարդիկ գիտեն, որ խումբն ու նրանց երգերը իմ` ինձ համար ստեղծած աշխարհի մի մասն են կազմում. օրինակ երբ դպրոցում տնային հանձնարարությունն էի ուզում նշել, վարժության կողքին փոքրիկ գրում էի BSB:love: Սկզբում ամեն տեսնելով հիշում էի, տնայիններն անելիս լսում էի երգերը:sulel, հետո դարձավ սովորական, մնացած ամեն ինչում ել, որտեղ նշան պիտի անեմ, անկախ ինձնից ձեռքս էլի գրում է BSB: Վերջին ալբոմից հետո էլ առաջվա պես հավեսով լսում եմ, հաճույքով ել երգում եմ կարաոկեները: Ու ներվայնանում եմ, երբ լսում եմ, որ ինչ-որ մեկը չի հավանում իրենց:
Տարիներ առաջ, երբ իմ սենյակի պատերն ել իրենց նկարներով էին զարդարված, իմ բոլոր հյուրերն անպայման վարակված էին գնում մեր տանից::hands
Մի խոսքով, ինձ համար հիմա ել հաճելի է իրենց մասին գրել, այնպես որ, այսքանով կվերջացնեմ գրելս, թե չէ եթե ինձ մնա դեռ շաաաաաաաաաաատ երկար կգրեմ: ;)
Ուղղակի հրաշալի ես գրում: Ես արդեն ունեմ իմ կոմպում պահած քո ստեղծագործությունները::hands
Հա, իմիջիայլոց, դե որ Էյ Ջեյի մասին ես գրել, ասեմ, հնարավոր է որ գիտես ել.... Էյ Ջեյը հիմա պատրաստվում է իր հարսանիքին::love
CactuSoul
04.02.2010, 19:48
Դե ինձ համար հիմա նրանք ավելի շուտ քաղցր հուշ են, հիմա շատ չեմ հետաքրքրվում:oy… Բայց դե հաճելի է իմանալը:
Շնորհակալություն:):
CactuSoul
04.12.2010, 01:41
Առաջին սերս:love:oy…
http://www.youtube.com/watch?v=INe4CpgPECQ
Rhayader
04.12.2010, 11:22
Իմ կարծիքն այս խմբի մասին.
http://www.youtube.com/watch?v=huWLOSIW9NA
CactuSoul
07.02.2011, 20:01
Ընկել եմ նոստալգիայի գիրկը…
Մի ժամանակ էս երգի պատճառով գիշերները չէի քնում, պառկում էի փլեյերը գրկած, ականջակալներով, ու ռադիո «Վան» էի լսում: Ի՜նչ տափակ երգ ասես՝ չէի լսում, ինչ ա թե գիտեի. իրենք playlist-ը շաբաթներ շարունակ չէին թարամացնում ու արդեն անգիր էի արել, թե որ երգից հետո որը պիտի լինի, հետևաբար գիտեի՝ համբերությունս ի վերջո վարձատրվելու էր "Drօwning"-ով:love…
Էս երգին հատկապես էի սպասում, քանի որ ոչ մի ձայներեզի մեջ չունեի, այն ժամանակ չկար էլ, որ ունենայի, բացի այդ էլ լսածս միակ երգն էր, որ ամեն տան ու կրկներգի ժամանակ մոդուլյացիա է լինում, ու դա երգը «եզդիացնելու» փոխարեն այս աստիճան գեղեցկացնում է այն…
Լավ, շատ չխորանամ «մութ անցյալիս» մեջ:)) Ուղղակի վայելեք:love.
http://www.youtube.com/watch?v=rEHg-3o35DI
օօօօօ ջահել օրեր :)
ես էլ էի տարված իրանցով:Առաջին ու միակ խումբն էր, որ նակլեյկաներով նկարներ էի գնել, մեծ պաստառներ ու էտպես երկրպագում էի իմ համար :))մինչև մի քիչ էլ մեծացա, սենյակը վերանորոգեցին ու էտ ամեն ինչին արդեն հրաժարական տվեցի :)
հետո որ մի քիչ էլ մեծացա, լրիվ երկրպագելու հետ կապված ցանկացած բան կորավ :pardon
հիմա, որ հիշում եմ, համ երանի եմ տալիս, համ էլ ուրախանում եմ իմ նվիրվածության էտ պոռթկումներով.ունեի բոլոր կասետները ու հատ հատ գիտեի, թե որ մասում որ մեկն է երգում :) բոլոր ընկերներս իմ հետ հավասար ամեն օր պետք է լսեին, չիմացած բառերով երգեին.....
էյ գիտի օրեր :love
Վախտին ես էլ եմ գժվել :D: Այ հենց էս Drowning-ի ու Incomplete-ի համար:
Կամ if i knew then, shattered
Ես պուուճուր ժամանակ շատ էի սիրում իրենց «Backstreet back» ալբոմը: Հիմա է՛լ եմ սիրում: Ընդհանրապես հավես ա, հաճելի ա իրանց լսելը::love
Իմ ամենսարիծ երգը սա է:)
http://www.youtube.com/watch?v=vKpPAU_Nld4
Այս երգերն էլ եմ շատ սիրում:love
http://www.youtube.com/watch?v=E0HaFJ9pzzw
http://www.youtube.com/watch?v=SQkTQOd5tjU
CactuSoul
12.02.2011, 04:14
Կամ if i knew then, shattered
Ա՜… Էդ կոչվում ա «վախտի՞ն»:)) Ես հենց նոր առաջին անգամ լսեցի էս երգերը:oy
Երևի 2000 թ.-ից էս կողմ շատ բան չեմ լսել իրենցից, երևի թե միայն առաջին մի քանի երգը "Unbreakable"-ից, որ ամիսների տքնաջան աշխատանքի միջոցով ֆլոպպիներով տուն եմ հասցրել ու մասերն իրար կպցրել:)) (Ի՜նչ դաժան օրեր եմ ապրել:D) Ու մեկ էլ վերջերս youtube-ով մի քանի նոր բան լսեցի: Բայց մեկ ա, կարծես թե առաջվա երգերի մեջ ավելի շատ էին լավերը: Կամ էլ էդ կոչվում ա նոստալգիա:pardon
Այ, Smokie-ի դրածները:love…
"That's The Way I Like It"-ը, հիշում եմ, սկզբում քիչ էր դուր գալիս, մյուս երգերն էի ավելի շատ լսում, բայց ինչքան տարիներն անցնում էին, մեծանում էի, էնքան ավելի էի սիրում:)) Ի վերջո դառձավ ամենասիրելիներից մեկը:))
Հա՜, հիշեցի՜:love Մեկ էլ "Roll With It"-ն էր ինձ համար «վերջը»:love…
http://www.youtube.com/watch?v=IeLEOLYnn3Q
Էլի տարավ:}…
CactuSoul
12.02.2011, 04:17
Էս մեկն էլ էլի առաջին անգամ եմ լսում, լավն ա:).
"Lift Me Up"
http://www.youtube.com/watch?v=2mKnL4-EV4A
CactuSoul
12.02.2011, 05:42
Փոքրիկ ճշտում.
…առաջին մի քանի երգը "Unbreakable"-ից, որ ամիսների տքնաջան աշխատանքի միջոցով ֆլոպպիներով տուն եմ հասցրել ու մասերն իրար կպցրել:)) (Ի՜նչ դաժան օրեր եմ ապրել:D)
"Unbreakable"-ը չէր, "Never Gone"-ն էր:D
CactuSoul
12.02.2011, 17:01
Ամենասիրածս երգերից մեկը. "Climbing The Walls":love (2005թ.)
Կարելի է ասել՝ pop-rock:
:love
http://www.youtube.com/watch?v=Jbkb3w5PJYE
Սա էլ կենդանի կատարում:love.
http://www.youtube.com/watch?v=50dnXXfhOes
:love:love
http://www.youtube.com/watch?v=rEHg-3o35DI
http://www.youtube.com/watch?v=0dx-hOveXGs
Drowning-ի կլիպն ունեմ ու շատ եմ սիրում::love Նայելուց մտածում եմ «Նիկն իրան շատ ա «կոտորում», բայց... ինչ անում ա, լավ ա անում»::))
CactuSoul
16.02.2011, 00:59
B-Rok can imitate the Donald duck.
He's always in attention just like a child!
The preetiest face, the preetiest smile
has B-Rok, whose real name's Brian.
Լսեք, թե ոնց ա Բրայնը Դոնալդ բադիկի ձայնով "Happy Birthday" երգում Քևինի համար:)) Ի դեպ, ես էլ ինձ կարող եմ քիչ մը շոյված զգալ, քանի որ իմ ծննդյան օրն էլ է նույն օրը:P:D
http://www.youtube.com/watch?v=ulSp36-6NXM
Էստեղ էլ Բրայնի պուճուրը՝ Բեյլին, երգում է:love Վերջում խոսում է նաև Դոնալդ բադիկը:))
http://www.youtube.com/watch?v=iJQjKxpPJVA
Բրայնի ընտանիքը մի այլ կարգի եմ սիրում:love…
CactuSoul
16.02.2011, 01:46
Վույ աման, սենց բան ա եղել, իսկ ես էշի ականջում քնած եմ էսքան տարի:)) Հաուին, փաստորեն, երեխա ունի, իսկ ես նույնիսկ չգիտեի, որ ամուսնացել ա:oy:pardon:D
Պապայի կտորն ա, ուտեմ մռութը:love
http://www.momfinds.com/files/2010/02/james_dorough.jpg
CactuSoul
16.02.2011, 01:48
Բա Քևինի՜ հրաշքը:love…
http://i43.tinypic.com/1zczq4i.jpg
Լսեք, թե ոնց ա Բրայնը Դոնալդ բադիկի ձայնով "Happy Birthday" երգում Քևինի համար:)) Ի դեպ, ես էլ ինձ կարող եմ քիչ մը շոյված զգալ, քանի որ իմ ծննդյան օրն էլ է նույն օրը:P:D
Էստեղ էլ Բրայնի պուճուրը՝ Բեյլին, երգում է:love Վերջում խոսում է նաև Դոնալդ բադիկը:))
Բրայնի ընտանիքը մի այլ կարգի եմ սիրում:love…
Լավն ա Բրայնը, (ի նակատի չունեմ «միայն այստեղ ա լավը»:)) )